Հարգելի բարեկամ
Գրադարանները՝ որպես գրավոր հուշարձանների պահոցներ, գոյություն են ունեցել հազարամյակներ ի վեր:
Սկսած 5-րդ դարասկզբից, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գիրն ու հայ դպրությունը, Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատը դարձավ հայ մշա- կույթի իսկական օրրան: Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցն Էջմիածնի Մայր աթոռում ստեղծեցին հայերեն ձեռագիր մատյանների մայր պահոցը՝ առաջին մատենադարանը, որի հիման վրա 1959 թ-ին ստեղծվեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:
Այսօր Էջմիածնում գործում է գրադարանային կենտրոնացված համակարգ: Այն գիտամշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն է և հարուստ է բազ- մալեզու գրականությամբ, պահպանվող և սպասարկվող նյութերի տեսականիով, տարբեր ձևաչափի և գիտության տարբեր ճյուղերն արտացոլող փաստաթղթերի պահոցով, գրադարանային գործի ոլորտում մասնագիտացած գրադարանավար- ներով: Համակարգն ունի ընթերցողներին տրամադրված 6 համակարգիչ:
Մեր առաքելությունն է պահպանել գիտական և մշակութային ժառանգությունը հաջորդ սերունդների համար, աջակցել թվայնացման, հասանելիութան գործընթացին, գրադարանից օգտվողների համար ապահովել աշխատանքային լավագույն պայմաններ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, նպաստել բաց մատչելիության մոդելների և բաց ծրագրային լուծումների վրա հիմնված թվային գրադարանների ստեղծմանը, նպաստել Էջմիածնի գրադա- րանավարների գրադարանային և տեղեկատվական գիտության ուսուցմանը :
Այցելեք մեր կայք-էջը և ծանոթացեք հայ և համաշխարհային գիտական-մշակութային ժառանգությանը: