ՈՐՈՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ:
Նոյեմբերի 21, 2011
Էջմիածնի թիվ 4 գրադարանը անվանակոչվեց Մ. Թարյանի անունով
Նոյեմբերի 1, 2011
Էջմիածնի Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում բացվեց նոր ուսումնական կենտրոն
Գրադարանն աշխատում է.
երկուշաբթի-ուրբաթ` 9.00 – 17.00:
Հասցե` Արմավիրի մարզ, ք. Էջմիածին:
Հարցերի և առաջարկների համար գրեք gradaran@ejmiatsin.am էլ. հասցեին:
Գրադարանի մասին
Հին աշխարհի ամենամեծ գրադարանը (մ. թ. ա. I դար) Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում էր. ունեցել է մինչև 700 հզ. ձեռագիր: Ալեքսանդրիայում սովորելու տարիներին այդ գրադարանից օգտվել են Մեսրոպ Մաշտոցի աշակերտները, այդ թվում նաև՝ Մովսես Խորենացին: Գրադարաններ եղել են Հին Հունաստանում, Ասորեստանում:
Հայաստանում գրադարանները եղել են վանքերին ու մենաստաններին կից, տեղավորվել են առանձին շինություններում կամ վանքամերձ քարայրերում և կոչվել են գրատուն, գրանոց, գանձատուն, մատենադարան, դիվան, երբեմն էլ՝ նշխարանոց, նշխարախուց:
Սկսած 5-րդ դարասկզբից, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գիրն ու հայ դպրությունը, բացեց առաջին հայատառ դպրոցը, մայր վարժարանը և մատենադարանը, Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատը դարձավ հայ մշակույթի իսկական օրրան: Առաջին վարժարանի շրջանավարտները դարձան հայ ուսուցիչները, մատենագիրները և Ավարայրի ճակատամարտի հերոսները: Այստեղ գրված առաջին մատյանները Հայաստան աշխարհը լուսավորող առաջին ջահերը և դպրոցների ու մատենադարանների առաջին հիմնաքարերը դարձան: Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցն Էջմիածնի Մայր աթոռում ստեղծեցին հայերեն ձեռագիր մատյանների մայր պահոցը՝ առաջին մատենադարանը, որի հիման վրա 1959 թ-ին ստեղծվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը:
Հետագա դարերում Վաղարշապատում ստեղծվեցին առաջին թղթի գործարանը և բուն հայկական հողի վրա` առաջին տպարանը, որտեղ էլ տպագրվեց առաջին հայերեն գիրքը:
Սակայն մեր ժողովրդի մշակութային կյանքի հետ առնչվող ևս մի իրադարձություն կա, որ կապվում է Վաղարշապատի հետ: Այսօր արդեն կարծես թե քիչ հավանական է թվում, սակայն Խորհրդային Հայաստանում առաջին պետական գրադարանը նույնպես ստեղծվել է Էջմիածին քաղաքում: 1986թ. հուլիսի 3-ին լրացավ այդ գրադարանի 65-ամյակը:
Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use