ՈՐՈՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ:
Նոյեմբերի 21, 2011
Էջմիածնի թիվ 4 գրադարանը անվանակոչվեց Մ. Թարյանի անունով
Նոյեմբերի 1, 2011
Էջմիածնի Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում բացվեց նոր ուսումնական կենտրոն
Գրադարանն աշխատում է.
երկուշաբթի-ուրբաթ` 9.00 – 17.00:
Հասցե` Արմավիրի մարզ, ք. Էջմիածին:
Հարցերի և առաջարկների համար գրեք gradaran@ejmiatsin.am էլ. հասցեին:
Գրադարանն աշխատում է.
երկուշաբթի-ուրբաթ` 9.00 – 17.00:
Հասցե` Արմավիրի մարզ, ք. Էջմիածին:
Հարցերի և առաջարկների համար գրեք gradaran@ejmiatsin.am էլ. հասցեին:
Գրադարանի ստեղծման պատմությունը
Ընթերցողների շրջանում գրադարանային մատենագիտական ակտիվ աշխատանք են ծավալում կենտրոնական գրադարանի բաժինները, որոնք հիմնականում ստեղծվել են կենտրոնացումից հետո:
Էջմիածնի կենտրոնական գրադարանում գրացուցակների ստեղծման հիմքը դրվել է դեռևս ստեղծման առաջին օրերից: ԳԿՀ-ի ստեղծումից հետո այդ գործը իր ձեռքն է վերցրել գրացուցակների կազմման, մշակման և կոմպլեկտավորման բաժինը /վարիչ` Ա. Նազարյան/: Այժմ ինչպես կենտրոնական գրադարանը, այնպես էլ նրա բոլոր մասնաճյուղ-գրադարանները ապահովված են գրացուցակներով: Կենտրոնացված կարգով են ստացվում համակարգի գրադարան-մասնաճյուղերին բաշխվող գրականությունը, որը հաշվառվում, այբբենական և կարգային գրացուցակների համար նկարագրվում է բաժնում:
ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանն այսօր իր մասնաճյուղերի հետ միասին ունի կես միլիոնից ավելի գրականություն: Էջմիածնի ընթերցողները հնարավորություն ունեն հենց տեղում ծանոթանալու մեր երկրում լույս տեսնող գրեթե բոլոր կենտրոնական թերթերին և ամսագրերին: Մասնաճյուղերը ապահովված են անհրաժեշտ բաժանորդագրություններով:
Լուրջ խնդիրներ է իրականացնում կենտրոնական գրադարանի կազմակերպական մեթոդական աշխատանքների բաժինը /վարիչ` Զ. Ղուկասյան/: Գրադարան մասնաճյուղերում բաժնի աշխատողների միջոցով հսկողություն է սահմանվում դիրեկցիայի կողմից առաջադրված խնդիրների իրականացման գործի նկատմամբ: Կոորդինացվում են մեթոդական և կազմակերպչական աշխատանքները, գիտության և առաջավոր փորձի ներդրման ուղղությամբ: Բաժինը մասնակցում է ԳԿՀ-ի տարեկան պլանների և տեքստային հաշվետվությունների կազմման աշխատանքներին, այստեղ ստեղծվում են քարտարաններ, մշակվում են ԳԿՀ-ի ստուգիչ ցուցանիշները:
Կենտրոնական գրադարանի մատենագիտության բաժինը /վարիչ` Ա. Յանիկյան/ բոլոր մասնաճյուղերում ստեղծել է տեղեկատու մատենագիտական ապարատ: Կազմակերպել է ֆոնդի և գիտելիքների գրեթե բոլոր ճյուղերի վերաբերյալ պարբերական մամուլում տպագրված հետաքրքրություն ներկայացնող հոդվածների կարգային գրացուցակ, ինչպես նաև երկրագիտական գրացուցակներ, որտեղ արտացոլված են Էջմիածին քաղաքի և շրջանի մասին նյութեր: Դրանք պարբերաբար լրացվում են և զտվում: Այստեղ քարտարաններ են կազմել կուսակցության և կառավարության որոշումների, գրախոսությունների` մեթոդական և մատենագիտական նյութերի վերաբերյալ: Բաժնի աշխատողները մշտապես պատասխանում են ընթերցողների թեմատիկ հարցումներին, անցկացնում են կոնսուլտացիաներ, տալիս են անհրաժեշտ ինֆորմացիաներ:
Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use