ՈՐՈՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 21, 2011

Էջմիածնի թիվ 4 գրադարանը անվանակոչվեց Մ. Թարյանի անունով

M. Taryan

Նոյեմբերի 1, 2011

Էջմիածնի Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում բացվեց նոր ուսումնական կենտրոն

Գրադարանն աշխատում է.
երկուշաբթի-ուրբաթ` 9.00 – 17.00:

Հասցե` Արմավիրի մարզ, ք. Էջմիածին:

Հարցերի և առաջարկների համար գրեք gradaran@ejmiatsin.am էլ. հասցեին:

Գրադարանն աշխատում է.
երկուշաբթի-ուրբաթ` 9.00 – 17.00:

Հասցե` Արմավիրի մարզ, ք. Էջմիածին:

Հարցերի և առաջարկների համար գրեք gradaran@ejmiatsin.am էլ. հասցեին:

Գրադարանի ստեղծման պատմությունը

   

Արդի գրականագիտության լույսի ներքո քննարկումների արդյունքները ուսումնասիրվում են, մշակվում, այնուհետև մասսայականացվում են գրադարան-մասնաճյուղերում: Այդ քննարկումների հիման վրա կենտրոնական գրադարանի բաժինները լուրջ աշխատանք են տանում գրականության հանձնարարական ցանկերի, մեթոդա-հրահանգչական նյութերի կազմման, գրադարանների գործունեությունը ղեկավարելու ուղղությամբ:
Գրեթե միշտ մարդաշատ է սպասարկման բաժնի ընթերցասրահը: Նրա ֆոնդերը, որ հիմնականում կազմված են միօրինակ գրքերից և ունեն գիտության, տեխնիկայի, բժշկության, գեղարվեստական գրականության և մյուս ճյուղերին վերաբերող հարուստ գրականություն, դեպի իրենց են ձգտում գիտաշխատողներին, ուսանող երիտասարդությանը, դպրոցների բարձր դասարանների աշակերտներին:
Ընթերցողների սպասարկմանը մեծապես նպաստում են գրացուցակները և քարտարանները: Գրադարանային աշխատողները իրենց պարտքն են համարում նպաստել ընթերցողների գրադարանային-մատենագիտական գիտելիքների հարստացմանը:
Գրադարանավարների այդ ուղղությամբ տասնամյակներ տևած հետևողական աշխատանքով պետք է բացատրել այն հանգամանքը, որ ընթերցողները, այդ թվում նաև  դպրոցականները, նոր գրաճանաչ դարձած մանուկները, իրենց ցանկալի հարցի պատասխանը փնտրում են գրացուցակներում` լուսավորելով իրենց մտահորիզոնը նորանոր հետաքրքրություններով:
1794թ. վերակառուցվեց գրադարանային ցանցը` էապես փոխելով գրադարանների գործունեության բովանդակությունը: Այդ գործին նպաստեց գրադարանների կենտրոնացված համակարգի ստեղծումը 1978 թ., որը կենտրոնական գրադարանին տվեց ոչ միայն ադմինաիստրատիվ, այլև մեթոդական իրավունքներ: Նոր խնդիրների լույսի տակ ընթերցողների համար այն դարձավ գիտական ինֆորմացիայի շտեմարան, աշխատավորների շրջանում գաղափարական-քաղաքական աշխատանքի կարևոր բնագավառ: Կադրերի ընտրության և դաստիարակության գծով որոշակի դեր է խաղացել ակումբագրադարանային տեխնիկումի Էջմիածին քաղաքում գտնվելը: Կենտրոնական գրադարանի նյութատեխնիկական բազան, գրադարանային գործի բոլոր հնարավորությունները ի սպաս են դրվել շրջանի առջև դրված սոցիալ-տնտեսական խնդիրների անշեղ կատարման գործին: Շրջանի մարդիկ, ամենատարբեր բնագավառների մասնագետները իրենց ներաշխարհի վրա կրում են նաև գրադարանավարների դաստիարակությունը և հոգևոր ազդեցությունը:
Գրադարանում ակտիվ աշխատանք են կատարել Անիկ Հայրապետյանը /30-ական թվականներ/, Մայրանուշ Մելքոնյանը /պատերազմական և ետպատե- րազմական տարիներ/,Բուրաստան Հովհաննիսյանը: Շատ գրադարանավարներ կարևոր և պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել շրջանում:


 

1 2   3  4  5  6
Գլխավոր | Նորություններ | Պատկերասրահ | Տեսադարան
Գրադարանի մասին | Կատալոգներ | Ֆոնդեր | Էլեկտրոնային գրադարան | Կապ
ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԷՋՄԻԱԾՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use

Design & Content © Hripsime Hakobyan, Iveta Grigoryan