ՈՐՈՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 21, 2011

Էջմիածնի թիվ 4 գրադարանը անվանակոչվեց Մ. Թարյանի անունով

M. Taryan

Նոյեմբերի 1, 2011

Էջմիածնի Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում բացվեց նոր ուսումնական կենտրոն

Գրադարանն աշխատում է.
երկուշաբթի-ուրբաթ` 9.00 – 17.00:

Հասցե` Արմավիրի մարզ, ք. Էջմիածին:

Հարցերի և առաջարկների համար գրեք gradaran@ejmiatsin.am էլ. հասցեին:

Գրադարանի ստեղծման պատմությունը

   

  Շրջանում պրոֆեսիոնալ և հանրակրթական դպրոցի ռեֆորմի իրականացման գործում իրենց խնդիրն ունեն  կենտրոնական գրադարանի մանկական բաժնի աշխատողները: Այստեղ ծրագրված աշխատանք է կազմակերպվում մանուկների գրադարանային մատենագիտական սպասարկման , գրքի պրոպագանդումը մանուկների շրջանում մեր օրերի պահանջների ոգով կազմակերպելու ուղղությամբ, ամեն ինչ արվում է նրանց համակողմանի դաստիարակության համար: Բազմակողմանի և բազմաթիվ միջոցներով նրանք ձգտում են, որպեսզի մանուկները փոքր տարիքից դաստիարակվեն աշխատասիրության, ինտերնացիոնալիզմի, հայրենիքի հանդեպ նվիրվածության ոգով: Մանկական բաժինը մեթոդական լայն աշխատանքներ է տանում իր թիվ 1,2 և շրջանի մանուկներին սպասարկող մասնաճյուղերում: Այն ավելի քան 30 տարի ղեկավարել է Հայկ. ՍՍՀ վաստակավոր գրադարանավարուհի  Հ. Բարսեղյանը:
Իր առջև պատասխանատու խնդիրներ ունի կենտրոնական գրադարանի միասնական ֆոնդերի բաժինը/վարիչ` Գ. Ջանիբեկյան/, որի  գրքային ֆոնդը կազմում է շուրջ 40000կտոր: Շրջանի գրադարան-մասնաճյուղերը միասնակն ֆոնդերի բաժնի միջոցով ձգտում են նվազագույնի հասցնել մերժումները: Բաժնի օգնությամբ ընթերցողները միջգրադարանային աբոնեմենտի շրջանակներում գրականություն են ստանում ոչ միայն հանրապետության, այլև երկրի նշանավոր գրադարանային օջախներից:
Կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի/փոխարինող վարիչ` Մ. Գրիգորյան/ աշխատանքային տարեկան ծրագրերը կազմվում են այն նկատառումով, որ բավարարություն տրվի ընթերցողների հետաքրքրություններին, համակողմանիորեն նպաստի նրանց քաղաքական, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստի նրանց գիտելիքների հարստացմանը, սովորեցնի սիրել հայրենիքը և այն կյանքի գնով պաշտպանելու: Ակտիվ աշխատանք է տարվում հարբեցողության և ալկոհոլիզմի, ծխելու վնասների, ինչպես նաև անաշխատ եկամուտ կորզողների դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին պրոպագանդման ուղղությամբ:
Ընթերցողների գեղագիտական դաստիարակության գործում շնորհակալ աշխատանք է կատարում արվեստի ենթաբաժինը /ավագ գրադարանավար` Լ. Մարտիրոսյան/:
Հայ գրականության, արվեստի, գիտության երախտավորների հետ ընթերցողների հանդիպումների վավերագրերում, արդեն խունացած հրավիրատոմսերում, լուսանկարներում, մամուլի արձագանքներում, ինչպես նաև ընթերցողների և գրադարանային աշխատողների հիշողություններում որպես նրանց կյանքի երանելի ակնթարթների պահպանվել են Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Ե. Չարենցի, Ն. Զարյանի, Գ. Սարյանի, Հ. Շիրազի, Սևակի, Ա. Խաչատրյանի, Մ.Սարյանի և ուրիշների հետ ընթերցողների հանդիպումների լուսեղեն հուշերը:        

1 2   3 4  5  6

 

Գլխավոր | Նորություններ | Պատկերասրահ | Տեսադարան
Գրադարանի մասին | Կատալոգներ | Ֆոնդեր | Էլեկտրոնային գրադարան | Կապ
ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԷՋՄԻԱԾՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use

Design & Content © Hripsime Hakobyan, Iveta Grigoryan