ՈՐՈՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 21, 2011

Էջմիածնի թիվ 4 գրադարանը անվանակոչվեց Մ. Թարյանի անունով

M. Taryan

Նոյեմբերի 1, 2011

Էջմիածնի Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում բացվեց նոր ուսումնական կենտրոն

Գրադարանն աշխատում է.
երկուշաբթի-ուրբաթ` 9.00 – 17.00:

Հասցե` Արմավիրի մարզ, ք. Էջմիածին:

Հարցերի և առաջարկների համար գրեք gradaran@ejmiatsin.am էլ. հասցեին:

Գրադարանի ստեղծման պատմությունը

   

1921թ. մայիսի 1-ին հայ գրականության դասական, այն ժամանակ Վաղարշապատի գավառային ժողովրդական լուսավորության բաժնի վարիչ, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը, Վաղարշապատի բնակչուհի, Մոսկվայում կրթություն ստացած Գայանե Սեթի Հարությունյանին (հետագայում բազմավաստակ ուսուցչուհի, Խ. Աբովյանի անվան մեդալակիր, ոչ անհայտ հայագետ Սեթ Հարությունյանի դստերը), իր հ. 129 գրությամբ նշանակում է Էջմիածնի նորաստեղծ գրադարան-ընթերցարանի վարիչ` հանձնարարելով <<...հայտարարել ի գիտություն հասարակությանը, որ բոլոր ընթերցողները կարող են ձրիաբար օգտվել>> (գրադարանից):
Մի քանի օր անց, գավհեղկոմի բնակարանային ենթաբաժինը գավլուսբաժնին տեղեկացնում է, որ Իգդիրի խճուղու վրա հատկացնում է երկու սենյակ գրադարան-ընթերցարանի համար:
Գրադարանը, որի գրքային ֆոնդը կազմում էր  2405 կտոր (հայերեն և ռուսերեն), գործել սկսել է հուկիսի 3-ից:
1923թ. փետրվարի 25-ին, երեք ամիս անց <<Խորհրդային Հայաստան>> թերթը վկայում է, որ Էջմիածնում (ներառյալ նաև գավառը) արդեն գործում է 17 գրադարան: Այդ այն դեպքում, երբ Երևանում գործում էին 14, Ալեքսանդրապոլում` 10, Զանգեզուրում`6, Նոր Բայազետում`2, Լոռիում`8, Ղարաքիլիսայում` 3, Դիլիջանում`7, Մեղրիում` 1 գրադարան: Հայաստանում ընդամենը գործում էր 70գրադարան:
1923թ. հոկտեմբերին մանկատնային գլխվարչությունը ծրագրել էր Վաղարշապատում ունենալ մանկական կենտրոնական գրադարան: Սակայն այն ժամանակ այդ միտքը չի իրականացել: Էջմիածնի մանկական գրադարանը (այժմ`մանկական բաժին) ստեղծվել է 1951 թ. հունիսի 1-ին: 1981-ին տեղական պայմաններում նշվել է նրա 30-ամյակը:
Էջմիածնի գավառում Կենտրոնական գրադարանը որոշակի ավանդ ներդրեց կուլտուրական հեղափոխության ամրապնդման գործում:
Դա առաջին գրադարանն է հայ ժողովրդի մշակութային կյանքում իր ծանրակշիռ ավանդը մուծած հնամյա քաղաքում:
Գրադարանը ձգտում է գիրքը ծառայեցնել հասարակության դաստիարակության գործին` համակողմանիորեն նպաստելով քաղաքի առջև դրված սոցիալ-տնտեսական խնդիրների իրականացմանը:
Կենտրոնական գրադարանը քննարկում ու  վերլուծում է գրադարան-մասնաճյուղերի գործունեության արդյունքները, ուղղություն է տալիս նրանց` օգնելով, որ էլ ավելի արդյունավետ ու նպատակասլաց դառնան ընթերցողների հետ տարվող աշխատանքները, որ գրադարանի ու գրքի հետ կապվի յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ընտանիք:

1 2   3  4  5  6

 

Գլխավոր | Նորություններ | Պատկերասրահ | Տեսադարան
Գրադարանի մասին | Կատալոգներ | Ֆոնդեր | Էլեկտրոնային գրադարան | Կապ
ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԷՋՄԻԱԾՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use

Design & Content © Hripsime Hakobyan, Iveta Grigoryan