ՈՐՈՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ:

Գրադարանի բաժինները
  • Համալրման բաժին
  • Գրականության մշակման և կատալոգների կազմակերպման բաժին
  • Գլխավոր գրապահոց
  • Հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության(ՀՀԱԳ) բաժին
  • Արվեստի, գրականության և ոչ գրքային հրատարակություններ
  • Նոտային-երաժշտական գրականության բաժին
  • Սպասարկման բաժին
  • Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժին
  • Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին
Գրադարանն աշխատում է.
երկուշաբթի-ուրբաթ` 9.00 – 17.00:
Հասցե` Արմավիրի մարզ, ք. Էջմիածին:

Հարցերի և առաջարկների համար գրեք gradaran@ejmiatsin.am էլ. հասցեին:

Գրադարանի ֆոնդերը

   

Էջմիածնի գրադարանային կենտրոնացված համակարգը միավորում է քաղաքում գործող 7 գրադարաններ, որոնց ֆոնդերը 2011թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 310000 միավոր գրականություն: Գրքերից բացի` այստեղ են գտնվում մամուլը, միկրոժապավենները, սեղմագրերը:
Գրադարանային կենտրոնացված համակարգն ամեն տարի ստանում է 5000 միավոր գրականություն Էջմիածնի քաղաքապետարանի կողմից և իր հարուստ ֆոնդերով նշանակալի դեր է կատարում քաղաքում գիտության և մշակույթի տարածման գործում:
Կենտրոնական գրադարանն ունի գլխավոր ընթերցարան և 3 մասնագիտական ընթերցարան (ասպիրանտների, պարբերական մամուլի, բիբլիոգրաֆիական գրականության, միկրոֆիլմերի, ձեռագրերի, հազվագյուտ գրքերի, քարտեզագրական նյութերի, գրադարանագիտության գիտամեթոդական կաբինետ)։ Յուրաքանչյուր ընթերցարան ունի իր օժանդակ ֆոնդը, որտեղ կենտրոնացված են հասարակական-քաղաքական գրականություն, ֆիզիկո-մաթեմատիկական, բնական ու տեխնիկական գիտություններին վերաբերող գիտական աշխատություններ, բուհ-երի դասագրքերը, ռեֆերատիվ ժուռնալները, տեղեկատուներ, բառարաններ և հանրագիտարաններ՝ ըստ ընթերցարանների մասնագիտական ուղղության։
Կենտրոնական գրադարանը և նրա ցանցի գրադարանները յուրաքանչյուր տարի սպասարկում են Էջմիածին քաղաքի 1000 գիտաշխատողի։ Մեկ տարվա ընթացքում րնթերցողներին տրվում է կես միլիոնից ավելի հրատարակչական միավոր։ Մեկ տարվա ընթացքում այդ գրադարանները ընթերցողներին սպասարկում են մոտ 20000 բիբլիո- գրաֆիական տեղեկանքներով և կոնսուլտացիաներով։ Գրադարանը բազմակողմանի գիտական աշխատանք է կատարում բիբլիոգրաֆիական ուղեցույցների (ունիվերսալ և ճյուղային) ստեղծման գծով, պատրաստում է արժեքավոր գրքերի հավաքածուների տպագիր կատալոգներ, ամփոփում է գրադարանային֊ բիբլիոգրաֆիական աշխատանքներր և այլն։
Գրադարանային համակարգի հիմնական ֆոնդերը, ըստ իրենց նշանակության և հրատարակչական ձևի, բաժանվում են հետևյալ մասերի.

1. Մարքսիզմ-լենինիզմի կլասիկների աշխատությունների տարբեր ժամանակներում կատարված բազմատեսակ հրատարակությունները` ռուսերեն, ԽՍՀՄ ժողովուրդների և արևմտաեվրոպական լեզուներով: Այստեղ կենտրոնացված են Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի և Վ. Ի. Լենինի երկերի գրքային ու բրոշյուրային հրատարակությունները և հազվագյուտ հրատարակությունների լուսանկարչական պատճենները:

 

1 2
Գլխավոր | Նորություններ | Պատկերասրահ | Տեսադարան
Գրադարանի մասին | Կատալոգներ | Ֆոնդեր | Էլեկտրոնային գրադարան | Կապ
ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԷՋՄԻԱԾՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use

Design & Content © Hripsime Hakobyan, Iveta Grigoryan