ՈՐՈՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ:
Գրադարանի ֆոնդերը
2. Հայրենական գրքերի ֆոնդը, որտեղ գրեթե ամբողջությամբ կենտրոնացված են բոլոր այն գրքերն ու բրոշյուրները, որոնք հրատարակված են մեր երկրում` սկսած 1824 թ. մինչև 1826 թ.:
3. Տեղեկատու գրքերի ֆոնդում կենտրոնացված են մեծ մասամբ բնական, ճշգրիտ և տեխնիկական գիտություններին վերաբերող հրատարակություններ։ Այստեղ լայն կերպով ներկայացված են նաև հումանիտար գիտությունների գծով աշխարհի տարբեր երկրներում հրատարակված գրքերը:
4. Արտասահմանյան պարբերական հրատարակությունների ֆոնդը կազմված է եվրոպական լեզուներով հրատարակված գիտական, հասարակական,֊ քաղաքական և գրականագիտական ամսագրերից և պարբերական հրատարակություններից։
5. Սլավոնական գրականության ֆոնդում գտնվում են ուկրաիներեն , բելոռուսերեն, բուլղարերեն, չեխերեն, սերբերեն, խորվաթերեն, սլովակերեն, լեհերեն և սլավոնական այլ լեզուներով արտասահմանում հրատարակված գրքերր, բրոշյուրներն ու պարբերականները, որոնք մեծ նշանակություն ունեն սլավոնական ժողովուրդների կյանքի բազմակողմանի ուսումնասիրության համար:
6. Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների ֆոնդում է պահպանվում շուրջ 8000 միավոր գրականություն` արվեստագիտական գրքեր և ամսագրեր, քարտեզներ և աշխարհագրական ատլասներ, փոստային բացիկներ, օրացույցեր, նամականիշեր, մատենանիշեր, պլակատներ, ազդագրեր, թղթադրամներ, հրավիարտոմսեր և այլ տեսակներ:
7. Նոտային-երաժշտական գրականության ֆոնդում պահպանվում են` նոտային-երաժշտական գրականություն, ձայնասկավառակներ, ձայներիզներ, էլեկտրոնային կրիչներ:
8. Գրադարանի էլեկտրոնային ֆոնդը առավել պահանջարկ ունեցող, արժեքավոր հրապարակումների և փաստաթղթերի հավաքածու է` ստեղծված էլեկտրոնային ձևով : Ֆոնդը ստեղծվել է 2011թ. ,ունի մոտ 100 հազար փաստաթուղթ և անընդհատ թարմացվում ու համալրվում է: Այն մատչելի է և կարելի է ձեռք բերել գրադարանի կայք-էջում:
1 2
Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use