ՈՐՈՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ:
Նոյեմբերի 21, 2011
Էջմիածնի թիվ 4 գրադարանը անվանակոչվեց Մ. Թարյանի անունով
Նոյեմբերի 1, 2011
Էջմիածնի Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում բացվեց նոր ուսումնական կենտրոն
Գրադարանն աշխատում է.
երկուշաբթի-ուրբաթ` 9.00 – 17.00:
Հասցե` Արմավիրի մարզ, ք. Էջմիածին:
Հարցերի և առաջարկների համար գրեք gradaran@ejmiatsin.am էլ. հասցեին:
Լուրեր
21.11.2011
ԷՋՄԻԱԾՆԻ ԹԻՎ 4 ԳՐԱԴԱՐԱՆՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
Հայոց կարկառուն մտավորականներից մեկի անունն է այսուհետ կրելու Էջմիածնի թիվ 4 գրադարանը:
Այդ առիթով գրադարանում գրական ցերեկույթ էր կազմակերպվել, որին ներկա էին Էջմիածնի քաղաքապետը` քաղաքապետարանի աշխատակիցների հետ, գրողների միության անդամներ, մտավորականի ընտանիքի անդամներ ու հարազատներ, գրադարանների աշխատակիցներ, հյուրեր:
1920 թվականին ծնված Մնացական Թարյանը բազմիցս աքսորի է ենթարկվել, բայց, այնուամենայնիվ վերադառնալով հայրենիք` շարունակել է գրել ընթերցողի համար: Նրա ստեղծագործությունների հիման վրա բազմաթիվ երգեր ու բեմադրություններ են ներկայացվել հանրության դատին:
Թարյանի ստեղծագործությունների հիման վրա գրադարանի մեծ ու փոքր ընթերցողները եւս երգեցին եւ բեմադրություն ներկայացրեցին ներկաներին: Միջոցառմանը ներկա էր նաեւ մտավորականի աղջիկը` Անահիտ Թարյանը, ով մեծ հուզմունք ու հպարտություն զգաց, տեսնելով, թե ինչպես են մեկնաբանում երեխաները իր հայրիկի ստեղծագործությունները:
Գրողների միության անդամ Լիպարիտ Սարգսյանն էլ գովելի է համարում այն, որ էջմիածնում վերջին շրջանում հաճախակի է դարձել ընթերցող գրող հանդիպումը: Նա, ինչպես նաեւ ներկաներից շատերը ցանկություն հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումներ հաճախակի անցկացվեն:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ գրադարանների միասնական համակարգի տնօրեն Հռիփսիմե Հակոբյանը վստահեցրին, որ նման միջոցռումները շարունակական բնույթ կկրեն:
Հետևեք Էջմիածնի գրադարաններում տեղի ունեցող իրադարձություններին:
Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use