Գլխավոր | Նորություններ | Պատկերասրահ | Տեսադարան

Որոնել կայքում:
Թեմաներ
Աշխարհագրություն
Աստվածաբանություն
Բառարաններ
Բժշկություն
Բնական գիտություններ
Գեղարվեստական գրականություն
Դյուցազնավեպ
Թարգմանական գրականություն
Թղթեր, նամակներ, կոնդակներ
Իրավունքի հուշարձաններ
Լեզվաբանություն
Մատենագիտական ցանկեր
Ուղեգրություններ
Պատմագրություն
Տեղեկատու գրականություն
Տնտեսություն
Փիլիսոփայություն
Օտարալեզու հայ հեղինակներ
ԳՐԱՆՑՎԵԼ
Անուն:
E- mail:
Գաղտնաբառ:
Հիշել:

 

 

 

 

Թեմա`

Գրականություն

  • Հայ հին գրականություն
  • Միջնադարյան հայ գրականություն
  • Հայ նոր գրականություն
  • Նորագույն հայ գրականություն
  • Ժամանակակից հայ գրականություն
  • Դյուցազնավեպ

 



Դյուցազնավեպ

 

  Հայ հին վիպաշխարհ

  ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

[էջ 3]

ԱՌԱՋԱԲԱՆ

Հայ իրականության մեջ տասնամյակներ առաջ արդեն ստեղծվել էր այս գործի շատ համառոտ, բայց և հաջող ու գեղեցիկ նախօրինակը Ստեփան Լիսիցյանի «Հայրենի առասպելներից ու վեպերից» գրքույկը։

Մեր օրերում, երբ հրապարակի վրա կա, այն էլ մի քանի վերահրատարակություններով, Ն. Ա. Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպեսլերը» մեծածավալ գիրքը, բնական է, որ թե հրատարակչությունը և թե հեղինակը նախընտրեին Ն. Ա. Կունի փորձն ու օրինակր, այն է՝ տալ տարբեր աղբյուրներում պահպանված հայ հին առասպելների ու վեպերի ամբողջական, համակարգված ու հանրամատչելի շարադրանքը։

Այս գիրքն, ահա, ամենից աrաջ այդ նպատակն է հետապնդում։

Շարադրանքի համար առաջին հերթին սկզբնաղբյուր են ծառայել հայ միջնադարյան պատմիչների՝ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Սեբեոսի և Հովհան Մամիկոնյանի պատմագրական աշխատությանները, ապա նաև ուշ շրջանի ժողովրդական բանավոր ավանդաթյունը։

Հին հայերն, անշուշտ, ունեցել են իրենց զարգացած դիցաբանաթյունը, որի վկայությունն է հեթանոսական դիցարանի, աստվածների պաշտամունքի, տաճարների առկայությունը։

Սակայն, ցավոք, այդ հին դիցաբանությունից շատ քիչ բան է պանպանվել ու հասել մեզ։ Հին աստվածների մասին առասպելներից մեզ են հասել ընդամենը Վահագնի ծննդյան առասպելաբանական երգը ու մի երկու զրույց նրա և Աստղիկ դիցուհու մասին։ Մնացած աստվածների մասին ոչ մի առասպել ուղղակի ձևով չի պահպանվել: Պատճառն, անշուշտ, այն է եղել, որ հին հայերը հեթանոսական շրջանում չեն անեցել իրենց գիրն ու գրականությունը, որի մեջ արտացոլվեին հին աստվածների առասպելներն ու պաշտամունքը։ Հայ գիրն ու գրականությանը ստեղծվեցին 5-րդ դարի սկզբներին, երբ քրիստոնեությունն արդեն մեկ հարյուրամյակից

[էջ 4]

ավելի պաշտոնական կրոն էր դարձել Հայաստանում, և հիմնականում տապարլել էին հին հեթանոսական կրոնն ու տաճարները, արգելվել էին աստվածների պաշտամունքն ու նրանց վերաբերող առասպելաբանական շատ երգեր ու զրույցներ։ Հայ առաջին հեղինակներն էլ լինելով քրիստոնյա կրոնավորներ` հեթանոսական կրոնի ու պաշտամունքի թունդ հակառակորդներ, բնականաբար, պետք է զանց առնեին դեռ իրենց օրերում ժողովրդի լայն խավերում գո­յատևող հին աստվածների մասին եղած երգերի ու առասպելների հետքերը։ Եվ եթե որոշ բաներ էլ արձանագրել են ու հաղորդել, ապա բոլորովին կողմնակի հանգամանքների բերումով, հաճախ հին հավատալիքներն ու առասպելները քննադատելու կամ մերժելու առնչությամբ։

Այս է պատճառն, ահա, որ այս գրքում հայոց հին աստվածների` Արամազդի, Անահիտի, Նանեի, Ամանորի և Վանատուրի, Ապանդարամետի, Բարշամինի մասին առասպելներ գրեթե չկան։ Իսկ Միհր աստծո մասին առասպելաբանական զրույցները համալրվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում Միհրի անվան ու հիշատակի հետքերը պահպանած Մեծ և Փոքր Մհերների մասին եղած այնպիսի զրույցներով, որոնք ինչ-որ չափով համապատասխան են եղել Միհր աստծո հին առասպելներին։

Այդ միևնույն նպատակով էլ գրքի հին առասպելների բաժնում են զետեղվել ուշ շրջանում, անգամ մեր օրերում ժողովրդի բերանից գրառված բնության առարկաներին ու երևույթներին, երկնային լուսատուներին, բույսերին ու կենդանիներին վերաբերող առասպելաբանական զրույցները։ Դրանք, անկախ իրենց ուշ ժամանակներում գրառվելու հանգամանքից, բնույթով հնագույն առասպելներ են` բնության այս կամ այն երևույթի, բույսի, կենդանու ծագման մասին կամ դրանց այս կամ այն հատկանիշը մեկնաբանող առասպելաբանական հիշատակներ, որոնք երկար դարեր պահպանվել են ժողովրդի հիշողության մեջ և հասել մեզ։

Բնույթով առասպելներին են հարում գրքի «Հերոսներ» բաժնում զետեղված վիպական զրույցները։ Դրանց մեծ մասի հերոսները կամ հնագույն աստվածներ են (Արա Գեղեցիկ, Շամիրամ, Տորք Անգեղյա), կամ աստվածացված նախնիներ, գուցեև ցեղային աստվածներ (Հայկ, Արամ)։ Այդ զրույցները մեծ մասամբ պատմականացել են, կապվել Հայաստանի տեղանքին, վաղնջական պատմական իրադարձություններին, ենթարկվել գրական վերամշակման, դարձել փոքրիկ վեպեր կամ պատմական ավանդությումեր:

Եվ հենց այդ պատմականացման հետևանքով էլ մեր հին պատմիչները դիմել են դրանց և օգտագործել իբրև հայոց պատմության վաղնջական ժամանակների սկզբնաղբյուրներ։

Հնագույն առասպելների բացահայտ հետքեր են պահպանվել հայոց թագավորներ Տիգրանի, Երվանդի, Արտաշեսի և Արտավազդի մասին վիպական զրույցներում, որոնք դեռ հնում իրար են հարել և միացել, կազմելով վիպական մեկ ամբողջություն կամ ամբողջական վիպասանություն, որը կոչվել է «Վիպասանք» կամ «Երգք վիպասանաց»։ Սա հայոց անդրանիկ առասպելաբանական վեպն է, բաղկացած երկու հիմնական մասերից՝ Տիգրանի և

[էջ 5]

Արտաշեսի վիպաշարերից, որոնց միավորիչ հիմքն է կազմում ամպրոպային, աստծո՝ վիշապների հետ ունեցած հակադրության և պայքարի հնագույն առասպելը։

«Վիպասանքում» հին հայոց թագավորների անունների, հաճախ նաև իրական պատմական արարքների հետ են համաձուլվել, որոշակի ձևափոխումների ենթարկվել վիշապամարտիկ աստվածների և դյուցազունների առասպելաբանական որոշակի հատկանիշներ ու արարքներ։ Այսպես. Տիգրանի և Աժդահակի թշնամությունը, նրանց մենամարտը, վիշապ Աժդահակի սպանությունը, կնոջ` վիշապամայր Անույշի, և նրա զավակների՝ վիշապազունների գերումը Տիգրանի կողմից՝ բոլորը վիշապամարտի հնագույն առասպելի մոտիվներ են։ Հայոց Տիգրան թագավորը փոխարինել է հին վիշապամարտիկ ամպրոպային աստծուն, անգամ հայոց բուն ամպրոպային աստված Վանագնը այդ հին վեպում դարձել է Տիգրանի որդի։ Վիշապ Աժդահակի սերունդները վիշապազուն Արգավանը և նրա զավակները, հանդես են գալիս Արտաշիսյան վիպաշարում, նախ իբրև բարեկամ, ապա թշնամի։ Արտաշեսի կին Սաթենիկը սիրային գաղտնի կապեր է հաստատում վիշապազուն Արգավանի հետ, Արգավանը դավ է սարքում Արտաշեսի դեմ, դավադրությունը բացահայտվում է, Արտաշեսի որդի Արտավազդը կոտորում է Արգավանին ու բոլոր վիշապազուններին։ Երվանդը թեպետ հրաշածնունդ երկվորյակներից է, բայց օժտված է չար վիշապի հատկանիշներով, ունի չար ու դժնյա աչք, կոտորում է Սանատրուկի զավակներին, հալածում Արտաշեսին, զավթում նրա հայրենի իշխանությունը և ի վերջո սպանվում Արտաշեսի կողմից։ Արտաշեսի որդի Արտավազդը, որը վիշապամարաիկ լինելով հանդերձ, օժտված է նաև բնավորության չար գծերով, հոր անեծքով քաջքերի կողմից, իբրև վիշապ, արգելափակվում է Մասիսի վիներից մեկում։

Այս առասպելաբանական բացահայտ հատկանիշներով հանդերձ, «Վիպասանքը», սակայն, վաղնջական վեպ է՝ էպոս, իր կոնկրետ պատմական միջավայրով, հերոսներով, ազգային շահագրգռություններով։

Հայոց գրեթե բոլոր հին առասպելները, որոնք մեզ են հասել գրավոր ավանդությամբ, առհասարակ ենթարկվել են խիստ պատմականացման ու վիպականացման։ Դրանց մեջ նախկին լուսավոր աստվածներն ու դյուցազունները կամ դարձել են հայոց նախնիներ ու թագավորներ (Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ, Տորք), կամ հայոց թագավորները փոխարինել են հին աստվածներին (Տիգրան, Արտաշես, Արտավազդ), իսկ նրանց հակառակորդ աստվածությունները դարձել են հայոց թշնամի երկրների բռնակալ թագավորներ ու տիրակալներ (Բել, Բարշամ, Պայապիս քաղյա Տիտանյան, Շամիրամ, Աժդահակ)։ Բնության չար ու բարի ուժերի հին առասպելական կռիվը հայոց հին առասպելներում վերածվել է յուրային հերոսի կամ թագավորի սեփական տոհմն ու հայրենիքը օտար բռնակալներից պաշտպանելու, իր տոհմի, ցեղի, իշխանության պատմական իրավազորությունը հաստատող մի արդարացի կռվի՝ յուրայինի պարտադիր հաղթանակով։

[էջ 6]

Վիպական-գաղափարական այս գիծն այնուհետև անցնում է բոլոր հայ հին և նոր ժողովրդական վեպերին, խարսխվում հայ ժողովրդի պատմական երկարատև կենսափորձի վրա, դառնում խորհրդանշային հայրենասիրական գաղափարախոսություն, այն է՝ կենաց ու մահու պայքար արտաքին ու ներքին բոլոր թշնամիների դեմ, հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժո­ղովրդի ազատության և անկախության։

Գաղափարական այս կայուն գիծն է դրսևորվում և անցնում «Պարսից պատերազմ» և «Տարոնի պատերազմ» հին ավանդական վեպերի միջով և հասնում ուշ ժամանակներում գրառված «Սասնա ծռեր» հերոսավեպին։

«Պարսից պատերազմ» վեպի պատմական հիմքն են կազ­մում մ. թ. 3-4-րդ դարերում Հայաստանի և Սասանյան Պարս­կաստանի միջև մղված երկարամյա կռիվներն ու պայքարը, ինչ­պես նաև Հայաստանի ներքին ֆեոդալական հասարակական կյանքը` իր հակասություններով ու դրամատիկական իրադարձություն­ներով։ Վեպի հիմնական կոնֆլիկտը հակադրությունն ու պայքարն է Արշակունյաց Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև։ Այդ կոնֆլիկտը սկզբում ունի նեղ, տոհմային հակասության բնույթ, երբ Պարսկաստանում տապալվում է հայոց Արշականի թագավորներին ազգակից պարսից Արշակունի արքայատոհմի տիրապետությունը, և պարսից թագավորական գահին են նստում Սասանյանները, հայոց Արշակունի և պարսից Սասանյան թագավորների միջև տոհմային թշնամություն է ստեղծվում, որը հետզհետե վերաճում է երկու երկրների միջև ազգային քաղաքական հակասության, եր­կարամյա ռազմական ընդհարումների ու պայքարի։ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերն են մարմնավորում հայոց Արշակունի թագա­վորները` Խոսրով և Տրդատ Մեծ, Խոսրով Կոտակ, Տիրան, Արշակ, Պապ, Վարազդատ, և Մամիկոնյան սպարապետների Վաչե, Վասակ, Մուշեղ և Մանվել։ Նրանք էլ վեպի գլխավոր հերոսներն են, որոնց շուրջը հյուսված վիպական զրույցները ըստ թագավորների և սպարապետների անունների ու արարքների, վիպական առանձին-առանձին շարքեր են կազմում, որոնք և իրար սերտորեն կապակցված են սերունդների և դեպքերի հաջորդականության սկզբունքով։ Վեպում հանդես եկող հայ Արշակունի և պարսից Սասան­յան թագավորների, Մամիկոնյան սպարապետների ու մյուս նախա­րարների անունների մեծ մասն, անշուշտ, իրական պատմական են, բայց նրանց կերպարներն ու արարքներ ստույգ պատմական չեն։ Դրանք վիպական-գեղարվեստական կերպարներ են և արարքներ, որոնք ձևավորվել են վիպասանների ու գուսանների կողմից՝ իրական պատմական նախատիպերի և իրադարձությունների հիմքի վրա, ենթարկվել գաղափարականացման, հերոսացման, միտումնավոր չափազանցումների։ Վեպի բուն բովանդակությունը կազմող հայ-պարսկական կռիվները միշտ էլ ավարտվում են հա­յերի կատարյալ հաղթանակով, իսկ եթե լինում են ժամանակավոր պարտություններ, ապա դրանք էլ պատճառաբանվում են առանձին հայ իշխանների դավաճանությամբ։ Հայերի հաջողություններն ու հաղթանակները նկարագրվում են վիպական բացահայտ չափազանցումներով, որի նպատակն է ցույց տալ հայերի քաջու–

[էջ 7]

թյունն ու հերոսությունը թվով գերազանց թշնամիների նկատմամբ։

Հայ Արշակունի թագավորները մարմնավորում են ինքնուրույն և անկախ պետության գաղափարը, իսկ Մամիկոնյան սպարապետների սերն ու նվիրվածությունը հայրենի Արշակունի թագավորների՝ «բնիկ տերերի» նկատմամբ, մի կողմից արտահայտում է ֆեոդալական դարաշրջանի հասարակական բարոյական հարաբերությունները` ենթակայի հավատարմությունը տիրոջ նկատմամբ, մյուս կողմից այդ նվիրվածությունը պայմանավորված է ինքնուրույն պետականության և հայրենիքի անկախության պահպանման անհրաժեշտությամբ։

«Պարսից պատերազմ» վեպի հիմնական միտումը հայրենասիրությունն է, հայրենի երկրի, նրա յուրաքանչյուր թիզ հողի համար հերոսաբար մարտնչելն ու մեռնելը։ Այս գաղափարի կրողներն ու վիպական մարմնավորողներն են վեպի գլխավոր հերոսներ Վասակ, Մուշեղ, Մանվել Մամիկոնյան սպարապետները։ Վեպի բացառիկ ուժեղ գաղափարականացված կերպարներից է Ներսես Մեծը, որն իր արդարամտությամբ, մարդասիրությամբ, աշխարհաշեն գործունեությամբ, ազգային-պետական միասնության նախանձախնդրությամբ, աշխարհիկ տերերի դեմ մղած իր անհաշտ, բայց սրտացավ պայքարով դարձել է վեպի բարոյական ծանրության կրողը և մարդկային ու ազգային խղճմտանքի կենտրոնը։ Ներսեսի՝ անմիաբան նախարարներին ուղղված խրատն ու պարսավանքի խոսքերը մարգարեաբար են հնչում հայոց պատմության հետագա դարերի ողջ ընթացքի համար։

Հայոց երրորդ հին վեպը «Տարոնի պատերազմն» է, որի պատմական հիմքն են կազմում Տարոնի Մամիկոնյան իշխանների՝ 5-7-րդ դարերում պարսիկների դեմ ապստամբություններն ու հերոսական մաքառումները։ Վեպի գլխավոր հերոսներն են Մուշեղ, Գայլ Վահան, Սմբատ, Վահան և Տիրան Մամիկոնյանները։ Մուշեղի կերպարը «Տարոնի պատերազմ» է մտել «Պարսից պատերազմ» հին վեպից և երկու վեպերը միմյանց կապող յուրօրինակ օղակ է դարձել: Բացի այդ «Տարոնի պատերազմը» «Պարսից պատերազմ» վեպի յուրատեսակ շարունակությունն է կազմում՝ միայն պատմական նոր պայմաններում, հասարակական-քաղաքական նոր շահագրգռություններով, վիպական նոր տրամաբանությամբ ու հնարանքներով։

Եթե «Պարսից պատերազմում» պարսիկների դեմ մղած երկարատև կռիվներն ու պայքարն ուղղված էին համայն Հայաստանի պետական-քաղաքական ինքնուրույնության ու անկախության, Արշակունիների սեփական թագավորության պահպանության նպատակին, ապա «Տարոնի պատերազմում» արդեն ընկել էր հայոց Արշակունիների թագավորությունը, քայքայվել հայոց միասնական պետականությունը, և պայքարը պարսիկների դեմ ուղղված է սոսկ Տարոնի Մամիկոնյան իշխանների սեփական երկրամասի ազատության ու անկախության նպատակին՝ տեղական նեղ շահագրգռություններով։ Վիպական կոնֆլիկտը` հայերի հակադրությունն ու պայքարը պարսիկների դեմ, արտաքնապես թեպետ նույնն է մնում, բայց փոխվել է այդ կոնֆլիկտի բովանդա-

[էջ 8]

կությունը։ Պարսիկների ձգտումն է Տարոնի հպատակեցումն ու հարկադրումը, նրա գլխավոր սրբավայրի՝ սուրբ Կարապետ վանքի ավերումն ու նշանավոր իշխանների նշխարների հափշտակումը։ Այս ձգտման դեմ են ելնում Տարոնի Մամիկոնյան իշխանների իրար հաջորդող սերունդները և հաղթում թվով գերազանց թշնամուն։

Փոխվել է նաև հերոսների գործելակերպը։ Եթե «Պարսից պատերազմում» Մամիկոնյան սպարապետներին յուրահատուկ էր թշնամու նկատմամբ ասպետական վեհանձնությունը, ազնվությունն ու մեծահոգությունը, ապա «Տարոնի պատերազմում» ար­քայազուրկ Մամիկոնյան իշխանները միայն սեփական ուժերով իրենց համեմատաբար փոքր երկրամասը հզոր թշնամաց պաշտպանելու համար դիմում են բնավ ոչ ազնիվ միջոցների՝ խորաման­կության, խաբեության, նենգության, դաժանության, որոնց շնորհիվ կարողանում են միշտ հաղթող հանդիսանալ թվով գերազանց թշնամու նկատմամբ։ Որքան էլ առօրյա բարոյականությամբ, այդ միջոցները ազնիվ ու խրախուսելի չեն, բայց վիպական տրամա­բանությամբ, մանավանդ հզոր ու նվաճող թշնամու դեմ գործելիս, դրանք միանգամայն արդարացվում են ու խրախուսվում։

Հարկ է նկատի ունենալ նաև հետևյալը. այս գրքի նպատակն է ոչ միայն առասպելական կամ վիպական հետաքրքրաշարժ զրույցների սոսկ հաղորդումն իբրև ընթերցանության նյութ, այլ այդ հաղորդվող հին զրույցների ու ժողովրդական վեպերի հիման վրա այսօրվա, հատկապես պատանի ընթերցողին ծանոթացնել ու ճանաչելի դարձնել մեր ժողովրդի անցյալի պատմությանը՝ իր շատ ուսանելի և մերժելի կողմերով։

Որքան էլ այս գրքում զետեղված հին առասպելներն ու վեպերը հայ ժողովրդի անցյալի գեղարվեստական, վիպական մտահայեցությունների արդյունք են, այդուհանդերձ դրանցից շատ-շատերը, հատկապես վեպերը, իրենց հիմքով պատմական են, գեղարվեստական ձևերի մեջ, վիպական տարբեր հնարանքներով նկարագրում են մեր ժողովրդի հին ու միջնադարյան կյանքի տարբեր կողմերն ու երևույթները։

Իսկ այդ պատմությունը միայն գեղեցիկ, հայրենասիրական ու հերոսական արարքներով չի բնորոշվում։ Լինելով հիմնականում ֆեոդալական ժամանակաշրջանի արտաքին ու ներքին անցքերի պատմագեղարվեստական նկարագրություններ, դրանք լի են ֆեոդալական դարաշրջանին բնորոշ արատներով՝ խարդավանքներով, մատնություններով, քսություններով, դավադրություններով, դավաճանություններով, անմեղ սպանություններով, որոնք ոչ միայն չեն իդեալականացնում միջնադարյան Հայաստանի վիպական զրույցների հերոսներ հանդիսացող թագավորներին ու նա­խարարներին, այլ, ընդհակառակը, ավելի իրական, ռեալիստական գծերով են ներկայացնում իրականությունը, ավելի ճիշտ ու ճշգրիտ պատկերացում են տալիս ֆեոդալական Հայաստանի կյանքի, բարքերի, ներքին ու արտաքին հարաբերությունների մասին։

Այդ նույն նպատակով «Պարսից պատերազմ» վիպաշարում առանձին գլուխներ են հատկացվել Գրիգոր Լուսավորչի կողմից Հայաստանում նոր կրոնի՝ քրիստոնեության տարածման պատմական իրողությանը, որը սերտորեն շաղկապված է վեպի գլխավոր

[էջ 9]

հերոսներից մեկի՝ Տրդատ Մեծի գործունեության հետ։ Նոր կրոնի տարածման պատմությունը լի է առասպելական դրվագներով (Գրիգորի անասելի մարմնական, տանջանքներին դիմանալը, Խոր Վիրապում 15 տարի կինդանի մնալը, Տրդատի դիվահարությունն ու կերպարանափոխումը, Գրիգորի տեսիլն ու Տրդատի և մյուս նախարարների բուժումը ե այլն), որոնք այսօրվա, թեկուզև պատանի ընթերցողի վրա բնավ չեն կարող կրոնական գաղափարախոսության ներգործություն ունենալ, որովհետև դրանք նույն­քան են առասպելական, որքան հին հեթանոսական աստվածների, արևի և լուսնի, բույսերի և կենդանիների մասին եղած հրաշապատում զրույցները։ Ընդհակառակը, քրիստոնեական այդ և նման լեգենդները, իրենց անիրական, գերբնական, առասպելաբանական բնույթի պատճառով կարող են անգամ նպաստել երիտասարդության աթեիստական դաստիարակությանը։

Նպատակը, սակայն, սոսկ այդ չի եղել, այլ այդ կրոնաառասպելական շղարշով զարդարված զրույցների միջոցով ընթերցողին ներկայացնել Հայաստանում նոր կրոնի ընդունման ու տարածման պատմական նշանավոր իրողությունը, այդ կրոնի տարածման ձևերն ու եղանակները (հեթանոսական տաճարների ավերում, դրանց տեղերում եկեղեցիների կառուցում, տաճարային գանձերի բռնագրավում, քրմերի հալածանք, քրմերի զավակներին նոր կրոնի սպասավորներ դարձնելը և այլն), որոնք ունեն պատմաճանաչողական կարևոր արժեք մեր ժողովրդի հոգևոր կյանքի պատմության երևույթներին միջնադարյան մտածողությամբ ու հոգե­բանությամբ այսօրվա ընթերցողին ծանոթացնելու գործում։

Այս գիրքը շարադրելիս հեղինակը նպատակ է ունեցել մի գրքում ամփոփել ու ամբողջական պատկերացում տալ տարբեր աղբյուրներում ցրված հայ հին առասպելների ու վեպերի մասին։ Հետևաբար, ավելորդ է համարվել նյութի գեղարվեստական վերամշակումը կամ հեղինակային միջամտությունը։ Հեղինակը միանգամայն հարազատ է մնացել սկզբնաղբյուրների տվյալներին, անգամ դրանց ոճին ու մտածողությանը։ Կատարվել են միայն աարբեր աղբյուրներով ավանդված միևնույն զրույցի տարբերակների համադրումներ, միևնույն զրույցում անհարկի կրկնվող մտքերի, առանձին մոտիվների հապավումներ, որոշ միջադեպերի, անգամ առանձին՝ սյուժեների, կրոնաբարոյախոսական ավելորդ մեկնաբանությունների կրճատումներ, նպատակ ունենալով հնարավորին չափ պահել ու պահպանել տվյալ զրույցի, պատումի կամ կերպարի նախնական, բուն ավանդական նկարագիրը։

Նյութերը մասերի, առանձին գլուխների, ենթագլուխների բաժանումը կատարվել է գիտության մեջ արմատացած տեսակետների և սկզբնաղբյուրների ընձեռած տվյալների հիման վրա, իսկ դրանց մեծ մասի վերնագրումը ըստ հերոսների անունների և արարքների, կատարվել է հեղինակի կողմից, դարձյալ սկզբնաղբյուրների հիման վրա։

Թե որքան է այդ հաջողվել, ցույց կտա գրքի անաչառ ընթերցումը։

 

 |  Բովանդակություն  | 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ 
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

Copyright gradaran©ejmiatsin.am. All rights reserved