Թեմաներ
Աշխարհագրություն
Աստվածաբանություն
Բառարաններ
Բժշկություն
Բնական գիտություններ
Գեղարվեստական գրականություն
Դյուցազնավեպ
Թարգմանական գրականություն
Թղթեր, նամակներ, կոնդակներ
Իրավունքի հուշարձաններ
Լեզվաբանություն
Մատենագիտական ցանկեր
Ուղեգրություններ
Պատմագրություն
Տեղեկատու գրականություն
Տնտեսություն
Փիլիսոփայություն
Օտարալեզու հայ հեղինակներ

ԳՐԱՆՑՎԵԼ
Անուն:
E- mail:
Գաղտնաբառ:
Հիշել
Թեմա`

Գրականություն

  • Հայ հին գրականություն
  • Միջնադարյան հայ գրականություն
  • Հայ նոր գրականություն
  • Նորագույն հայ գրականություն
  • Ժամանակակից հայ գրականություն
  • Դյուցազնավեպ

 



Պատմագրություն

 

 Կորյուն (V դար)

  Վարք Մաշտոցի

 

Երանելի մարդու «Մեր թարգմանիչ Սուրբ Մաշթոց Վարդապետի Վարքի* և մահվան պատմությունը նրա աշակերտ Կորյուն Վարդապետից

Ասքանազյանյ ազգի և Հայաստան աշխարհի աստվածապարգև գրի մասին« թե ե' րբ ու ո'ր ժամանակ բաշխվեց եվ ինչպիսի' մարդու ձեռով եղավ այդ աստվածային նոր տրված շնորհքը« այլև այդ մարդու լուսավոր ուսման և հրեշտականման առաքինի կրոնավորության մասին մտածում Էի մի աոանձին մատյանի մեջ գրված հիշատակարաններ ծաղկեցնել: Եվ մինչդեռ ես իմ մտքի մեջ մենակ հոգում Էի (իրողությունները) հիշելու«(ահա) եկավ« հասավ ինձ Հովսեփ կոչված մի պատվական մարդու« նրա աշակերտի հրամանն (այդ անելու համար)« դրա հետ նաև ուրիշների« մեր ուսման աշակերտակիցների քաջալերությունը: Ուստի եւ ես« որ բախտ էի ունեցել (նրա) մասնավոր աշակերտը լինելու« թեպետեւ կրտսերագույնն էի (նրա աշակերտների մեջ)« և այդ մեր ուժից վեր էր« (բայց և այնպես) բռնա-դատվելով (ինձ) հասած անաչառ հրամանից« (սկսեցի) շտապով և անհապաղ գրի անցընել առաջադրանքը: Եվ մենք նրանց ամենքին աղաչում ենք« որ աղոթքով մասնակից լինեն մեր աշխատությանը` հանձնարարելով (մեզ) աստվածային շնորհքին« որպեսզի աջողությամբ և ուղիղ նավենք վարդապետական ծովի համատարած ալիքների վրայով:Բայց արդ` նախ մի առաջաբան անենք« թե թույլատրելի± է արդյոք կատարյալ մարդկանց վարքի մասին գրել: Ոչ թե մեր կողմից« մեր կարծիքով վիճաբանելով կճարտարախոսենք« այլ տրված օրինակներով պարզ կերպով կապացուցենք հակառակը: Որովհետև բարերար աստվածն այնպես է բարի կամեցել իր սիրելիներին« որ ոչ միայն արժանի Համարի [տալ նրանց ] ըստ [իրենց] առաքինի վարքի չքնաղ և բարձրագույն հատուցումն ա'նսպառ հավիտենականության մեջ« այլև որ հենց այստեղ« այս աշխարհում« առաջուց այս անցավոր կյանքում մատյանի մեջ պատմել տալով (նրանց մասին)` երկնաբարձ կերպով պայծառացնի (նրանց)« որպեսզի (նրանք) ընդհանրապես և' հոգևոր« և' մարմնավոր փայլով փայլեն:


Եվ Մովսիսական պատմության մեջ հայտնի է երանելի մարդկանց ազնվությունը« (նրանց) ճշմարիտ հավատքի հաստատությունը« աստվածամերձ« աստվածամոտ կյանքի վայելչությունը« սքանչելի կյանքի պայծառությունը: Որովհետև մեկն ընդունելի զոհաբերությամբ արդար է կոչվել մեկ ուրիշն (իր) հաճելի գործով« չնայելով ամենակուլ մահվան« կենդանի է մնացել« մի երրորդն էլ (իր) կատարյալ արդարությամբ` համատարած լեռնացած« աստվածապատիժ ծովի վրա` բոլոր շնչավորների հետ միասին` մեկ տարի ժամանակով նավի մեջ մնալով` պահվել է: Մի չորրորդն էլ (իր) հանկարծագյուտ հավատով արդարացել է« դարձել է աստվածամերձ« աստվածախոս« դաշնակից և ժառանգել է գալիք բարիքների խոստումը: Շատ բաներով աստվածածանոթ են գտնվել և ուրիշ այսպիսիները« որոնց ազնվությունների մասին պատմում են բոլոր աստվածային գրքերը:


Ասածներիս նման` երանելի Պողոսը «ՙԱռ Եբրայեցիսն՚ (թղթի մեջ) անունները տալով` գովում է այդպիսիների


որոնք ասում են« թե թույլատրելի չէ:


Այսինքն` վայելուչ կյանքը:


Վարք Մաշտոցի


ճշմարիտ հավատքը« որով` յուրաքանչյուրս իր առաջադիմության համեմատ` վարձատրական մխիթարություն է ընդունել ամեն ինչ պարգևող աստծուց: Նա օրինակ է բերում նաև չարագործ Րահաբի հյուրընկալությունը (որ սա արել էր) լրտեսներին: Իսկ երբ (նա) տեսնում է (այդպիսի) ների) խռւռն բազմությունը« իսկապես քչերի անուններն է հայտնում« ուրիշներինը զանց է անում« ժամանակն անբավական (համարելով ամենը) կարգով պատմելու համար: Այնուհետև (նա) ընդհանուր կերպով նշանակում է (այդպիսի) գլխին եկած փորձությունները և նրանց նահատակություններն* առանց դիմադրելու« որ և ավելի պատվական է համարում« քան աշխարհիս ապրանքները:


Այսպես և բոլոր հոգեպատում գրքերը նշանակած ունեն բոլոր զորականների քաջությունները« ոմանց բարեհաղթությունն ըստ աստվածային կրոնքի« և ոմանց արիությունները մարտերի ու պատերազմների մեջ ըստ աշխարհական կարգի« ինչպես Նեբրովթինը« Սամսոնինը և Դավթինը: Մի քանիսին Էլ գովում են բնական իմաստությունն աստվածային իմաստությամբ հանդերձ« ինչպես Հովսեփինը Եգիպտոսում և Դանիելինը` Բաբելոնում: Նրանց մեջ կային և հզոր թագավորների խրատատուներ: (որոնք) աշխարհական


կյանքի հանգամանքներն Էին ցույց տալիս« միաժամանակ և ծանոթություն Էին տալիս ամենքի իշխան աստծու մասին: Մարգարեն հենց այդպիսիների իմաստությունը գովելով` ասում Է մեկին այսպես. ՙՄի±թե ավելի իմաստուն ես: քան


Դանիելը« կամ իմաստուն խրատատունե±ր են խրատել քեզ իրենց խելքով՚: Եվ ոչ այսչափ միայն« այլև գովում Է


սրբերի զորությունը` պատգամավոր ուղարկելով հրեշտակներին« որոնք հայտարարելով Դանիելին ցանկալի Էին կոչում« և սուրբ Տիրամորը Գալիլեայում` կանանց մեջ օրհնյալ:


* Նահատակություն—կտրիճություն« մարտիրոսությունւ


Մեծարելով« դրվատելովþ


Բայց ի±նչ ասենք այն գովասանքի Համար« որով միմյանց պատվում էին ընկերները« որոնց ազնվությունների մասին ամենի Տերն ինքը բերանալիր գոչում էր« հրեշտակների և մարդկանց առաջ ցույց տալիս ոչ միայն նրանց հայտնի գործերի« այլև ծածուկ սրտերի լուսավորությունները: Ինչպես` եկած հրեշտակների միջոցով հայտնեց հյուրամեծար Աբրահամի ծառայական սրտակցությունը« ստացած խոստումներից հետո պատմեց նրան` ինչ որ Սոդոմում դոմում գործվելու Էր: Նույնպես ն քաջ նահատակ Հոբի գովքն Է անում նախքան պատերազմելը` պատերազմականի առաջ ասելով.ՙճշմարիտ« արդար մարդ« աստվածապաշտ և ամեն չար գործերից հեռու՚: Իսկ մեծ Մովսեսի ավելի ևս աստվածամուխ մերձավորությունը հռչակել Է ամ'են եկեղեցական գրքերով. աստվածային ավանդությունը նրա մանկական կայտառությունն Էլ Է հայտնել. նաև այլազգի Հոթորի խրատն Էլ չգրած չի թողել:


Եվ այսպես աստվածագիր ավանդությամբ փայլում են .բարեգործությունները բոլոր բարեպաշտ ճարտարների« որոնց ամենքի երանելի անունները ոչ ոք չի կարող հիշատակել: Եվ ոչ միայն առաջագույնների« այլև աստծու միածին որդուց« ամենքի փրկչից հետո եկողների ազնվությունները ծաղկեցնում Է« նույնիսկ երանությամբ պսակում Է իր լուսաբեր ավետարանի մեջ ոչ միայն սեփական տասներկուսին և կամ առաջընթաց Կարապետին« այլև գովում Է ուրիշ մոտեցողների հավատքի ճշմարտությունը: Այսպես` Նաթանայելի մասին հայտնում Է« թե առանց նենգության Է« և թագավորազնի հավատքի մեծությունն« ասում է« չի գտնվիլ Իսրայելի« մեջ: Բայց ոչ միայն մեծամեծ բաները« այլ ավելի եւս փոքրները բարձր կերպով (գո-


ծան. խմբ.


նշանակում է` մտքերի գաղտնի խորհուրդները զաղտնի մտածությունները:


Սատանայի առաջ: «'


Հիսուսից առաջ եղած սրբերի ՙծան. խմբ.)


վում է) անարգամեծար" Քրիստոսը« որ հարգում է յուղի մԻ քիչ բանեցնելը և (ասում է« թե) բանեցնողների հիշատակը կպատմեն ամեն տեղ երկնքի տակ: Եվ քանանացի կնոջ« հավատքի մասին ասում է« թե մեծ է. նաև ընծայած երկու դանկի ձգողների հոժարությունն ավելի է գովում« քան մեծերինը:


Իսկ Պողոսին« որ մտքումը դրել էր շրջեցնել քրիստո-սադիր կարգերի պայծառությունը« անվանում է ընտիր անոթ և դարձնում է իր սքանչելի անվան կրողն աշխարհում: Ուստի երանելին նայելով իր և բոլոր սրբերի հավատքի համար տրված շնորհքի բարձրությանը` բարձրաձայն փառավորել է սկսում ասելով« թե ՙԱստծու շնորհքը« որ ամեն բանի մեջ հռչակում է մեր մասին Քրիստոսով և իր գիտության հոտն ամեն տեղ հայտնում է մեզնով՚: Ապա վրա է բերում ավելի համարձակ« թե «ՙՈ±վ կարող է բիծ դնել աստծու ընտրյալներին՚ է Եվ երանելի առաքյալները Տիրոջից էին ստացել այս թույլտվությունը` .իրենց բոլոր գործակիցների առաքինությունները գրով նշանակելու: Նրանցից մի քանիսինը կարելի է տեսնել սուրբ Ավետարանի մեջ« մի քանիսինն էլ երանելի Ղուկասի գրած "Գործք Առա քելոց՚ մատյանի մեջ. կան էլ որ առաքյալների «Կաթուղիկե՚ /թղթերի/ մեջ են ավելի լավ երևում.


Իսկ սուրբ Պողոսը տասնուչորս թղթերով պատմում է իր առաքելակիցների ու գործակիցների մասին և իր ուրախակիցներն է դարձնում նրանց«և թղթերի վերջում յուրաքանչյուրին ողջույն է տալիս« անվանե անուն հարցնում է նրանց մասին« մեկի գովասանքն էլ Ավետարանից է անում: Բայց ոչ միայն երանելիի օգնություններն է հարգում« այլև իր քրիստոսամեծար հյուրընկալներին`նրանց արած մեծարանքի համար` շատ գովեստներ է տալիս« դրա համար աղաչանքով դիմելով աստծուն` խնդրում է արած բարիքների


Անարգին մեծարող« խոնարհամիտ ծան. խմբ.


Տարածել( 'ծան« խմբ.):


փոխարենը հատուցել նրանց: եվ բոլոր ժողովարաններում հնչեցնում Է ընտրյալների ազնվությունը« ոչ միայն տղամարդկանց« այլև աշակերտած կանանց« որոնք Ավետարանի ճշմարտությունն են քարոզում:


Եվ.այս ամենը նա հռչակել Է ոչ թե գովքի ու պարծանքի համար« այլ որպեսզի օրինակ ու կանոն ծառայի հետո եկողներին: Որպեսզի ամենքը նախանձավոր լինեն նման բարի գործերի« ստիպում Է ասելով« թե «Հետևեցեք սիրո« և ամենքը պիտի նախանձավոր լինեն հոգևոր բաների՚: Աքայեցիների հոժարությունը սրբերին ծառայելու` Մակեդոնիայում պատմելով` նախանձեցնելով հորդորում է. այլև նույնիսկ թույլ Է տալիս անխափան նախանձել բարիների առաքինությանն` ասելով« թե ՙԼավ Է ամեն ժամանակ նախանձել բարիներին՚: Այլև ստիպում Է նմանող լինել իրեն և Տիրոջը: .


Դարձյալ` ամենքի հետ .միասին ջանում Է Քրիստոսի օրինակով կյանք վարել:ՙՆայեցե'ք« ասում Է« հավատքի զորագլխին և կատարիչ Քրիստոսին՚: Եվ դարձյալ« թե` ՙՀիշեցեք ձեր առաջնորդներին« որոնք աստծու խոսքը խոսեցին. նրանց վարք ու բարքին նայելով` նմանող եղեք նրանց հավատքին՚: Եվ ընդհանրապես« թե` ՙԱյս պիտի խորհի ձեզնից ամեն մեկը« որ հավատում Է Քրիստոս Հիսուսին՚:. Այսպես և Ղուկասն Է դնում ՙԱռաքյալների գործք՚ մատյանի սկզբում: Իսկ Տիրոջ եղբայր ցանկալի Հակոբոսը« սրբերի նույնիսկ ամբողջ գունդը սրբասեր Տիրոջ հետ միասին օրինակ առնելով« ասում Է իր թղթի մեջ` թե` ՙՉարչարանքի և երկայնամտութ յան օրինակ առեք մարգարեներին« որոնք Տիրոջ անունով խոսեցին« Հոբի համբերությունը լսեցիք և Տիրոջ վախճանը տեսաք՚:


Ասածներիցս այսուհետև հայտնի Է« որ Տիրոջից Է բո-լոր աստվածասեր ընտրյալների գովքը« ո'րը հրեշտակներից« որը միմյանցից« ոչ թե նրանց պարծանքի համար« այլ իրար նախանձ շարժելու« որպեսզի միմյանցով քաջալերված` հասնենք բարիքների կատարման« երանելի Պողոսի նշանակած


24


նպատակին« թե` ՙՊիտի միասին հասնել Քրիստոսի հասակի չափին՚« որի ազատությունը երկնքումն Է« սպասել փրկչին« մեծ աստծուն:


Ունենք նաև առաքյալներից հետո եկող կանոնական« շնորհապատում գրվածքները« թե ի±նչպես` իրենց ճշմարիտ հավատքի և ավետարանական կենցաղավարության համար` միմյանցից մեծարվում ու գովվում Էին«և մինչև այսօրվա օրը նույն սովորությամբ են վարվում:


Եվ այսպես ուրեմն` երկուսից Էլ թույլտվություն ենք ստացել նաև արդար մարդու վարքը գրի առնելու:


Արդ« այսուհետև և մեր խոստացածն առաջ կբերվի« և մեր կարողացած չափով` կգրվի« մեծարվելով գլուխ կգա հոր վարքը« և նրանց տված քաղցր հրամանը զարդարուն կերպով կկատարվի:


Մաշթոց էր անունն այն մարդու« որ հիշեցինք մեր խոսքի սկզբում« որի համար և մենք հոգ ենք տարել պատմելու: նա Տարոն գավառից էր« Հացեկաց գյուղից« Վարդան անունով երանելի մարդու որդին: Մանկական հասակում նա կրթվել էր հելլենական դպրությամբ« ապա եկել« հասել էր Մեծ Հայաստանի Արշակունի թագավորների դուռը« կացել էր արքունի դիվանատանը« դառնալով արքայի տված հրամանի ծառայողը` ոմն Առավանի` մեր Հայոց աշխարհի հազարապետությ'ա'ն^ ժամ'ա'նակ: նա տեղյակ ու հմուտ էր աշխարհական կարգերին« իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին: Եվ այնտեղ հենց ջանալով


Աստվածային շնորհով պատմված« գրված (ծան.


Այսինքն Մաշթոցի.


Այսինքն կաթողիկոսական տեղակալ Հովսեփի և Մաշթոցի մյուս աշակերտների« որոնց մասին հիշում է սկզբում հատվածի մեջ: Թերեւս ճիշտն է որոշ ձեռագրերի տված երևելի այլընթերցումը


Ուշադրությամբ հետևում էր աստվածային գրքերի ընթերցա-նությանը« որով և շուտով լուսավորվեց ու թափանցեց« խորամուխ եղավ աստվածային հրամանների հանգամանքների մեջ« և ամեն պատրաստությամբ զարդարելով իրեն` իշխանների ծառայությունն էր կատարում:


Եվ դրանից հետո նա` ըստ ավետարանական կանոնի` դարձավ մարդասեր աստծու ծառայությանը. այնուհետև մերկացավ իրենից իշխանական ցանկությունները և պարծանքի խաչն առնելով` դուրս եկավ ամենակեցույց խաչվածի հետևից« Եվ հավատքի հրամաններին հավանելով` խառնվեց Քրիստոսի խաչակիր գնդին ու շուտով մտավ միայնակեցական կարգի մեջ: Շատ և տեսակ-տեսակ վշտակեցություններ կրեց ըստ Ավետարանին ամեն բանով« իրեն տալիս էյ« ամեն հոգևոր վարժությունների միանձնության« լեռնակեցության« քաղցի ու ծարավի և բանջարաճաշակու թյան« անլույս արգելարանների« խարազնազգեստ ու գետնատարած անկողինների: Շատ անգամ էլ գիշերվա հեշտալի հանգիստն ու քնի հարկը ոտի վրա տքնությամբ վերջացնում էո մի ակնթարթում: Եվ այս ամենն անում էր նա ոչ սակավ ժամանակ: Եվ մի քանիսին եւս գտել« հարեցրել էր իրեն`


աշակերտ դարձնելով նույն սովորական ավետարանությա-


նը


Եվ այսպես նա կամայական քաջությամբ տանելով բոլոր վրա հասած փորձությունները և պայծառանալով` ծանոթ և հաճելի էր դարձել աստծուն և մարդկանց:


Գիտելիքներով (ծան. խմբ.): Վանեց (ծան. խմբ.) :


Քրիստոսի (ծան. խմբ.):


Մերձեցրել« մոտեցրել էր ('ծան« խմբ.):


Ավետարանություն—ավետարանի քարոզություն« ավետարանի ուսում


Երանելին այնուհետև իր հավատացյալներին առավ« գնաց իջավ Գողթնի անկարգ ու անխնամ թողած տեղերը: Նրա առաջ դուրս եկավ նաև Գողթնի իշխանը« մի աստվածա'վախ և աստվածասեր մարդ« որի անունը Շաբիթ էր և հյուրամեծար ասպնջական հանդիսանալով` բարեպաշտությամբ սպասավորում էր նրան Քրիստոսի հավատքի աշակերտների կարգի համաձայն: Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով` իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց քարոզել գավառում. ամենքին իրենց հայրենական ավանդություններից ու սատանայական դիվապաշտ ծառայությունից գերեց« շուռ տվավ Քրիստոսի հնազանդությանը:


Եվ երբ նրանց մեջ սերմանեց կյանքի խոսքը« հայտնապես մեծամեծ հրաշքներ երևացին գավառի բնակիչներին« դևերը զանազան կերպարանքներով փախան« ընկան Մարերի կողմերը: Նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն աշխարհի ժողովրդին մխիթարելու մասին« ուստի և ավելացրեց մշտամռունչ աղոթքն ու բազկատարած պաղատանքն առ աստված և անդադար արտասուքը« մտաբերելով առաքյալի խոսքը. և ասում էր հոգալով. ՙՏրտմություն է ինձ համար« և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցների համար՚:


Եվ այնպես տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված և մտածմունքների ծփանքի մեջ էր ընկած« թե արդյոք ինչպիսի± ելք գտնի այդ բանի համար:


Եվ շատ օրեր հենց այնտեղ նույն խնդրով զբաղվելուց հետո` վեր կացավ այնուհետև եկավ« հասավ Մեծ Հայաստանի սուրբ կաթողիկոսի մոտ« որի անունը Սահակ էր«


Այսինքն իր հավատացյալ աշակերտներին


Ասպնջական-հյուրընկալ


Հասկանալի է` Հայոց աշխարհի« Հայաստանի


որին և պատրաստ ու հավան գտավ նույն հոգսի վերաբերմամբ: Եվ նրանք միասին սիրով մեկտեղ գալով` առավոտը կանուխ մեծ աղոթքներով աստծուն էին դիմում : որպեսզի բոլոր մարդկանց հասնի քրիստոսաբեր փրկությունը: Եվ այդ անում էին շատ օրեր:


Ապա ամենաբարի աստծուց պարգևվեց նրանց` երանելի միաբանյալների աշխարհահոգ խորհուրդը ժողովել և հայ սւզգի համար նշանագրեր գտնել:


Շատ հարցուփորձով ու որոնումով պարապեցին և շատ նեղություններ կրեցին« հետո և իրենց առաջուց ուզած բանի մասին իմաց տվին Հայոց թագավորին« որի անունը Վռամշապուհ էր կոչվում:


Այն ժամանակ արքան պատմեց նրանց մի մարդու« Դանիել անունով մի ազնվական ասորի եպիսկոպոսի մասին« որ հանկարծ գտել Է հայերեն լեզվի ալփաբետներ - նշանագրեր: Եվ երբ արքան պատմեց նրանց Դանիելի գտածի մասին« արքային հոժարեցրինք որ հոգ տանի այն պիտույքի համար: Նա Էլ Վահրիճ անունով մեկին հրովարտակներով ուղարկեց Հարել անունով մի երեց մարդու մոտ« որ ասորի եպիսկոպոս Դանիելի մերձավորն Էր:


Իսկ Հաբելն այդ որ լսեց« շտապով հասավ Դանիելի մոտ և նախ ինքը Դանիելից տեղեկացավ նշանագրերին և հետո նրանից առավ« ուղարկեց արքային Հայոց երկիրը: Նրա թագավորության հինգերորդ տարում հասցրեց նրան նշանագրերը« իսկ արքան` սուրբ Սահակի և Մաշթոցի հետ միասին` նշանագրերն ստանալով Հաբելից` ուրախացան:


Ապա երանելի հոգաբարձուներն իրենց հանկարծագյուտ ուզածն առնելով` Էլի խնդրեցին արքայից մատաղահաս մանուկներ« որոնց միջոցով կարողանային նշանագրերը գործադրել: Եվ երբ նրանցից շատերը սովորեցին« ապա /թագա-վորը) Հրամայեց ամեն տեղ նույն նշանագրերով կրթել«


Այսինքն` կրոնավոր դարձած միաբանների: Երկրի մասին հոգացող (ծան. խմբ.) :


որով և երանելին հասավ նույնիսկ վարդապետական գեղեցիկ աստիճանին« և մոտ երկու տարի իր ուսուցչությունն արեց ու նույն նշանագրերով տարավ:


Իսկ երբ հասկացան« որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիղոբաները կապերն ամբողջությամբ արտահայտելու համար« մանավանդ որ նշանագրերն էլ իսկապես ուրիշ դպրություններից թաղված և հարություն առած հանդիպեցին« ապա դարձյալ երկրորդ անգամ նույն հոգսի մեջ ընկան և մի քանի ժամանակ մի ելք էին փնտրում դրան:


Դրա համար երանելի Մաշթոցը` արքայի հրամանով և սուրբ Սահակի Համաձայնությամբ` մի խումբ մանուկներ առավ հետը և« սուրբ համբույրով միմյանց հրաժեշտ տալուց հետո« ճանապարհ ընկավ« գնաց Հայոց արքա Վռամշապուհի հինգերորդ տարում. և գնաց« հասավ Արամի կողմերը« ասորոց երկու քաղաքները« որոնց աոաջինը Եդեսիա է կոչվում և երկրորդի անունն է Ամիդ: Ներկայացավ սուրբ եպիսկոպոսներին« որոնց առաջինի անունը Բաբիլաս էր և երկրորդինը` Ակակիոս: նրանք կղերականների իշխանների հետ միասին: Հանդիպեցին և շատ մեծարանքներ ցույց տալով հասնողներին` ընդունեցին հոգ տանելով նրանց համար քրիստոնյաների կարգի համաձայն:


Իսկ աշակերտասեր ուսուցիչն իր հետ տարածներին երկու (խմբի) բաժանելով` ոմանց ասորական դպրության կարգեց

 


իմաստության« ասելով« թե` ՙճանաչել զիմաստութիւն և զխրատ« իմանալ զբանս հանճարոյ՚ « որ 'և գրվեց այն գրագրի ձեռով« միաժամանակ և սովորեցնում էին մանուկներին` գրագիրներ պատրաստելով նույն դպրության հա-մար:


Ապա դրանից հետո թղթեր առավ քաղաքի եպիսկոպոսից և« բոլոր իրայիններով հրաժեշտ տալով նրանց« բերեց ասորոց եպիսկոպոսին: Աստվածատուր նշանագրերը ներկայացրեց նրանց: որոնցից սկզբում ընդունվել էր: Դրա համար սուրբ եպիսկոպոսներից և բոլոր եկեղեցիներից շատ գովաբանություններ բարձրացան ի փառս աստուծո և ի մխիթարություն աշակերտածների: Նրանցից բաժանվեց այնուհետև և ավետագրեր առնելով շնորհատուր պարգևներով և բոլոր իրայիններով աստուծու շնորհիվ ճանապարհ ընկավ« օթևաններ անցավ« աջողությամբ ու հոգելից ուրախությամբ եկավ: հասավ Հայաստան աշխարհը« Այրարատյւան գավառի կողմերը« Նոր Քաղաքի սահմանների մոտ« Մեծ Հայաստանի արքա Վռամշապուհի վեցերորդ տարում:


Մեծ Մովսեսն էլ այնպես ուրախ չէր Սինա լեռնից իջնելու ժամանակ« չենք ասում« թե ավելի (ուրախ էր« այլ նույնիսկ) շատ պակաս ուրախ էր: Որովհետև աստվածա-տես մարդն աստվածագիր հրամանն աստծուց առած և իր բազուկների վրա բռնած իջնում էր լեռնից« բայց նա տխուր էր չարագործ ժողովրդի պատճառով« որ թիկունքը դեպի տերունիքը դարձրած և գետին կործանված« տիրադրուժներ եղած իրենց ձուլածո կուռքին էին երկրպագում և նրա հրամաններին« սիրտը կոտրելով« սրտառուչ լացացրին« որովհետև տախտակները ջարդելուց ակնհայտ երևում է բերողի թախծությունը: Իսկ այս երանելին« որի մասին են հորինվում իմ այս ճառերը« չեղավ այնպես« ինչպես այնտեղ կատարվեց« այլ նա ինքն իր հոգևոր մխիթարությամբ լցված` գիտեր ընդունողների հոժարությունը« և ընդունողների ուրախության հուսով լցված լինելուց ճանապարհների կայաններն ավետաբեր էին նրա համար:


Բայց ոչ ոք թող մեզ հանդուգն չհամարի ասածներիս համար« թե ինչպես մի շատ խոնարհ մարդու նմանեցնելով հավասարեցրեց մեծ փովսեսին« աստվածախոսին « սքանչե-լազործին« որով թերևս մեղադրվենք: Բայց կարող ենք այդ անել ավելի ևս հավատով« որովհետև ոչ մի հարկ էլ չկա` հայտնի և անհայտ բաներով խոտել աստվածայինը« քանի որ մեկ ամենազոր աստծու շնորհքն է մատակարարվում բոլոր հողածին մարդկանց:


Եվ արդ« երբ հիշելին* եկավ« մոտեցավ թագավորական քաղաքին« իմաց տվեցին թագավորին և սուրբ եպիսկոպոսին: Նրանք նախարարազունդ ավագանու բոլոր բազմությունն առնելով` քաղաքից դուրս եկան« Ռահ գետի ափին դիմավորեցին երանելիին: Եվ ցանկալի ողջույնը միմյանց տալուց հետո` այնտեղից ցնծության ձայներով և հոգևոր երգերով ու բարձրաձայն օրհնություններով ետ դարձան քաղաքը« և տոնական ուրախությամբ անց կացրին օրերը:


Այն Ժամանակ թագավորից շուտով հրաման առավ` սկսելու սովորեցնել Մարաց խուժադուժ կողմերը« որոնք դժվար մատչելի էին ոչ միայն իրենց դիվական« սատանայակիր« ճիվաղական բարքի« այլև խեցբեկագույն և կոշտ ու կոպիտ լեզվի պատճառով: Ձեռք զարնելով և նրանց շատ տարիների ծնունդներին կոկելու` դարձրին նրանց պարզախոս« հռետորաբան« կրթված« աստվածատուր իմաստության Հիշելին— հիշվելու արժանին« այսինքն Մաշթոցը:


սարակիցների ձեռքով հանկարծ« մի անգամից եկան հասան« հայաբարբառ« հայերենախոս դարձան օրենուսույց Մովսեսը` մարգարեական դասի հետ« և առաջադեմ Պողոսը` բոլոր առաքելական գնդով« Քրիստոսի աշխարհակեցույց Ավետարանի հետ միասին:


Ի¯նչ սրտալիր ուրախություն էր այնտեղ այնուհետև« և ի¯նչ հաճելի տեսարան աչքի համար: Որովհետև մի երկիր« որ անունն անգամ չէր լսել այն կողմերի« ուր բոլոր աստվածային սքանչելի գործերը կատարվեցին« շատ շուտով« իսկույն իմացավ բոլոր եղած բաները« ոչ միայն ժամանակով կատարվածները« այլև առաջագույն հավիտենականությունը « և հետո եկածները« սկիզբը և վերջը« և բոլոր աստվածների


Իսկ երբ իրերի հաստատությունը փորձեցին« ապա ավելի համարձակ և ավելի շատ էին ժողովում նորագյուտ Ուսման համար աշակերտներ` սովորեցնելու« կրթելու և անգետ մարդկանց քարոզելու համար պատրաստելու: Նրանք իրենք էլ հենց Հայաստան աշխարհի զանազան կողմերից ու գավառներից բազմությամբ վեր կենում« գալիս հասնում էին աստվածային գիտության բացված աղբյուրը: Որովհետև Այրարատյան գավառում« թագավորների ու քահանայապետ-ների նստավայրում բխեց հայերի համար աստծու պատվիրանների շնորհքը: Այստեղ պետք է հիշել և մարգարեի խոսքը« թե` ՙԱղբյուր կբխի այնտեղ« Դավթի տանը՚:


Եվ իսկապես` եկեղեցու սյուներն սկսեցին համարձակ ձեռքով Քրիստոսի ավետարանիչների գործը կատարել« Հայաստան ազգի զանազան կողմերը« գավառներն ու տեղերը


Այսինքն` աշխարհարարումից առաջ եղածը« դրանից հետո բաները« աշխարհի սկիզբը և վերջը« (ըստ Աստվածաշ1


Նոր Քաղաքում« Վաղարշապատում: Սահակն ու Մաշթոցը:


խումբ-խումբ ուղարկել ճշմարտության աշակերտներին« գիտության մեջ կատարելության հասցվածներիս խմբերը կարող համարելով ուրիշներին էլ սովորեցնելու: նրանց համար կանոն և օրինակ դրեցին իրենց վաստակը և պատ-վիրեցին նույն կանոնի մեջ մնալ:


Եվ իրենք աստվածային իմաստությամբ կրթեցին հենց այնտեղ իրենց մոտ եղած արքունիքը բոլոր ազատագունդ բանակի հետ: Երանելի Սահակն ուսման վարժությամբ զբաղեցնում էր ավելի Մամիկոնյան մարդկանց« որոնց առաջինի անունն էր Վարդան« որ և Վարդկան էր կոչվում: Նույնպես և ամեն մարդու աշխատում էր նա կրթել« հասկացնել ճշմարտության գիտությունը:


Դրանից հետո երանելի Մաշթոցը համաձայնություն ստացավ« որ տեր Եպիսկոպոսը կայենականների մեջ « իսկ ինքը հեթանոսների սփիռքում սերմանեն կյանքի խոսքը: Եվ բաժանվեց նրանցից իր օգնականների հետ« որոնց առաջինի անունը` Տիրայր էր« Խորձենական գավառից« և երկրորդի անունը` Մուշե« Տարոնի նահանգից« որոնք սուրբ և աչքաբաց մարդիկ էին « այլև Ավետարանի ուրիշ սպա-սավորների հետ« որ չեմ կարող անուններով նշանակել: Երանելին նրանց հետ միասին հանձնվելով աստծու շնորհքին` գնաց իջավ Գողթնի Ռոտաստակը« իր առաջվա դաստակերտը: Եվ իր մշտական սովորությամբ իր վարդապետությունը բանեցնելով այնտեղ` բարեպաշտ Շաբաթի ընկերությամբ գավառը լիացրեց Քրիստոսի ավետարանի ողջույնով և գավառի բոլոր գյուղերում կարգեց սուրբ վանականների դասեր: Նրա մոտ եկավ հասավ և հայրաբարո Գիտը« քրիստոսասեր մարդ Շաբաթի որդին« որ ինչպես մի որդի« մի որդու հավասար« շատ ծառայություն էր անում վարդապետին:


Այսինքն` արքունի զորակայաններում եղողների մեջ:


Այսինքն` Սահակ կաթողիկոսից« Վռամշապուհ թագավորից:


նը ծանոթ: Եվ այնպես հանգամանորեն խորամուխ նրանք օրենքների ու պատգամների մեջ« որ մինչև անգամ բոլովին դուրս եկան իրենց ազգակցությունից:


Եվ այնուհետև աստվածային գործի մշակությունն անե-լով` սկսեցին ավետարանական արվեստը - թարգմանել« գրել և սովորեցնել. մանավանդ որ աչքի առաջ ունեին Տիրոջ տված բարձր հրամանները« ավանդված աստվածային բարձր պատգամները« որը տրվել Էին երանելի Մովսեսին բոլոր եղած բաների մասին-մատյանի մեջ գրել գալիք հավիտենականությանը պահելու համար« այլև ուրիշ մարգարեներին տրված նույնպիսի հրամանները: ՙԱ'ռ« ասում Է« նոր մեծ քարտ և նրա վրա գրի'ր դպրի գրչով՚: Եվ ուրիշ տեղ« թե` «Գրի'ր այդ տեսիլը տախտակի վրա և հաստատի'ր գրքի մեջ՚: Իսկ Դավիթն ավելի ևս հայտնի կերպով ցույց Է տալիս« որ աստվածատուր օրենքը պիտի վիճակվի բոլոր ազգերին« ասելով« թե` ՙՊիտի գրվի ուրիշ ազգի համար՚« և թե` ՙՏերը գրքով պիտի պատմի ժողովուրդներին՚. որ եկավ« լրացրեց ամենափրկիչ Քրիստոսն իր շնորհատուր հրամանով« թե` «Ելե ք բոլոր ազգերի մեջ՚ « և թե` ՙԱյս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ տիեզերքում՚: Ուստի և մեր երանելի հայրերը թույլտվություն ստանալով` իրենց մշակությունը հուսալից ջանքով դարձրին երևելի և արդյունաբեր ըստ Ավետարանին:


Այն ժամանակ անպայման սքանչելի դարձավ մեր երա-նելի ոլ ցանկալի Հայաստան աշխարհը« ուր երկու հավա-


է


Ապա դրանից հետո ելավ սահմանակից Սյունական աշ-խարհը: Այնտեղ էլ աստվածասեր հնազանդությամբ ընդունեց նրան Սյունիքի իշխանը« որի անունը Վաղինակ էր: Մաշթոցն իր առաջադրած գործի համար շատ օգնություն գտավ նրանից« այնպես որ պտտեց« վերահասու եղավ Սյունիքի բոլոր կողմերում: Եվ սովորեցնելու համար մանուկներ ժողովեց« ավելի գազանամիտ« վայրենի« ճիվաղաբարո կողմերինը« և այնքան հոգ տարավ« դաստիարակի պես կրթեց« խրատեց« որ մինչև անգամ հենց այն վայրենիներից կարգեցին Սյունիքի եկեղեցու համար եպիսկոպոս տեսուչ « որի անունն Էր Անանիաս« մի սուրբ ու երևելի եկեղեցու ժառանգավորների համար հայրաբարո մարդ: Ապա Սյուն-յաց երկիրն Էլ լցրեց վանականների դասերով: `


Այն ժամանակ աստված տվեց« որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ Սիսական Վասակը« խելացի Ու հանճարեղ և կանխագետ« աստվածային իմաստության շնորհքով օժտված մի մարդ: Նա շատ նպաստեց Ավետարա-նի քարոզության գործին: Նա ինչպես որդին հորը` հնազանդ դություն ցույց տալով և Ավետարանին վայել կերպով ծա-ռայելով` մինչեւ վերջը գործադրում Էր նրա հրամայածները:


Դարձյալ` մեջտեղում մի ժամանակ անցնելուց հետո` Քրիստոսի սիրելին մտածեց հոգ տանել նաև բարբարոսական կողմի համար: Եվ սկսեց տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար: Գրեց« դասավորեց և օրինավոր կերպով հարդարեց և իր աշակերտներից մի քանի լավագույններին հետն առավ« վեր կացավ գնաք« իջավ Վրաց կողմերը: Եվ գնաց« ներկայացավ թագավորին« որի անունը` Բակուր Էր« և աշխարհի եպիսկոպոսին« անունը` Մովսես: Եվ թագավորն ու ազնվականները« բոլոր գավառներով միասին« շատ անսացին նրան ըստ աստվածային օրենքիե


Եվ նա իր արվեստն առաջարկելով` խրատեց« հորդորեց նրանց« և այն ժամանակ ամենքը հանձն առան նրա ուզածը կատարել: Եվ վրացերեն Լեզվի մի թարգմանիչ գտավ« որ անվանվում Էր Ջաղա« մի գրագետ և ճշմարտահավատ մարդ. այնուհետև Վրաց արքան հրամայեց իր իշխանության զանազան կողմերից և խառնաղանջ գավառներից մանուկներ ժողովել և տալ վարդապետի ձեռքը:Նա Էլ նրան առավ« ուսման բովի մեջ ձգեց և հոգևոր սիրով ու եռանդով ի բաց քերեց նրանցից դևերի ու սնոտի կուռքերի պաշտամունքի շարավահոտ աղտն ու ժանգը« այնքան անջատեց հեռացրեց նրանց իրենց հայրենի ավանդություններից և անհիշող դարձրեց« որ մինչև անգամ ասում էին« թե` ՙՄոռացա իմ ժողովուրդն և իմ հոր տունը՚:.


Եվ արդ` նրանց« որ այնքան առանձին և բաժանված լեզուներից ժողովվեցին« մեկ աստվածային պատգամներով կապեց« դարձրեց մե'կ` ազգ« մե'կ աստծու փառաբանիչներ: Նրանցից գտնվեցին և եպիսկոպոսական կարգին« վիճակին բարձրացած արժանավորներ« որոնց առաջինը« Սամուել անունով մի սուրբ և բարեպաշտ մարդ« եղավ արքունի տան եպիսկոպոս:


Իսկ երբ Վրաստանի բոլոր կողմերում կարգի դրեց աստվածապաշտության գործը« այնուհետև բաժանվելով նրանցից` վերադարձավ Հայոց երկիրը և հանդիպելով Հայոց Սահակ կաթողիկոսին` պատմեց նրան բոլոր եղելությունների մասին«և միասին փառավորեցին աստծուն« մեծանուն Քրիստոսին:


Ապա դարձյալ դուրս եկավ« շրջեց իր կարգած տեղերը և Հայոց աշխարհի աշակերտած գավառները` զորացնելու« նորոգելու և հաստատելու համար: Եվ երբ բոլոր տեղերն այնպես լիացրեց Տիրոջ սուրբ ավետարանով և ամենքին զգուշացրեց« որ կենաց ճանապարհով ընթանան«


Կարգավորած (ծան. խմբ.): Սովորեցրած« ուսուցած (ծան. խմբ .) :


այնուհետև մտածեց հայոց կես ազգի համար« որ հոռոմների թագավորի իշխանության տակ էր:


Եվ շտապեց« շատ աշակերտների հետ գնաց հունական կողմերն անցնելու: Եվ իր բարի գործերի մեծ համբավի համար« որ առաջուց այնտեղ նրա մասին հռչակված էր հյուսիսային կողմերից« նա այնտեղ մտնելու ճանա-պարհի հենց սկզբից մեծ մտերմությամբ ընտանեբար պա-տիվ ստացավ աշխարհի եպիսկոպոսներից և իշխաններից ու գավառացիներից« մանավանդ աշխարհի սպարապետից« որ անվանվում էր Անատոլիս: Սա Մաշթոցի մտադրած բանը գրով հայտնեց կայսրին« որի անունը Թեոդոս էր կոչվում« Արկադ կայսրի որդին« որից և հրաման դուրս եկավ« որ վայել մեծարանքով Ակումիտ անունով կոչեն սրբին:


Իսկ նա իր աշակերտների բազմությունը տարավ Մելիտինե քաղաքը« հանձնեց քաղաքի սուրբ եպիսկոպոսին« որ Ակակիոս Էր կոչվում« և աշակերտների համար գլխավոր թողեց նրան« որ Ղևոնղեոս Էին կոչում« մի հավատարիմ և ճշմարտապաշտ մարդու: Եվ ապա երանելին հետն առավ Դերջանի պատվական եպիսկոպոսին« որի անունը Գինթ Էր« և այնտեղի աշակերտներից քչերին« և նստելով հանրային անդրուարը և շատ պատիվ գտնելով` հասան թագավորանիստ Կոստանդինական քաղաքը: Նրա մասին իսկույն պատմեց'ին արքունիքում« և նա պատվական աթոռի առաջ մտնելով` ներկայացավ աստվածակարգ թագավորներին և աշխարհամուտ դռան հայրապետ սուրբ կաթուղիկոսին« որի անունն Ատտիկոս Էր« և շնորհք գտավ նրանցից: Հրամայվեց` մի որոշ ժամանակ այնտեղ« տիեզերական քաղաքում մեծարել /նրանց/ եկեղեցուց« ար-


Տքնող« անքուն հսկող« ինչպիսին Էր փաշթոցն .իբրե ճգնողւ Անղրուար« անդրուվար—սայլակառք« պատգարակ: Կոստանղնուպոլիս : Այսինքն` թագավորին (կայսրին) և թագուհուն (կայսրուհուն)


Թագավորական պալատի« արքունիքի (ծան. խմբ): հաճելի եղավ նրանց


քունիքից և քաղաքի պատվական իշխաննէրից կարգված ապրուստով:


Եվ ապա զատիկն անելուց հետո` կայսրին բացատրեց նա պիտույքի« հանգամանքները և անընդդիմանալի հրաման առավ` կայսերագիր դրոշմած սակերներով` հայոց կես ազգից սովորեցնելու նպատակով մանուկներ ժողովելու համար« բարբարիանոսների ժանտագործ աղանդի վերաբերյալ ու եկեղեցու հաստատության« ինչպես և մեծամեծ պարգևներով նրան պատվելու մասին: Արդարն այդ մասին համաձայնեցրեց պալատականներին« ինքը ոչ մի բան չառնելով` ամեն ինչ թողեց: Եվ երկրպագեց ծիրանափառ օգոստոսականներին ու սուրբ կաթուղիկոսին լհրաժեշտիյ ողջերթ ընդունեց եկեղեցուց ու քաղաքի երևելի իշխաններից« և բոլոր իրայիններով աջողությամբ նստեցին արքունիքից տրված դեսպակների ու կառքերի մեջ« և մեծ փառքով ու պատվով բռնեցին թագավորական ճանապարհները: Եվ բոլոր քաղաքները դիմավորում Էին« /և ամեն/ քաղաքում երևելի Էին հանդիսանում:


Եվ մեծամեծ պարգևներ ստանալով եկան« հասան ժամադիր կողմերը: Եվ իսկույն ևեթ հանդիպեցին Հայաստանի սպարապետին« կայսրի սակերներով ներկայացան նրան: Եվ երբ նա ստացավ կայսերական դրոշմներով սակերները« շտապեց իսկույն հրամանը կատարելու: Եվ այնուհետև պատգամավորներ ուղարկեց կայսրի իշխանության մեջ եղած հայոց կես ազգի գավառները` բազմաթիվ մանուկներ ժողովելու և նրանց թոշակ նշանակելու հարմարավոր տեղերում« ուր և երանելին իր ուսուցչությունը գործադրում և քաղցրացնում Էր ժողովվածներին:


Ապա դրանից հետո ձեռնարկեց նա անպատշաճ ու ծուռ բարբարիանոս աղանդը քննել: Եվ երբ ոչ մի հնար չգտավ ուղղության բերելու« սկսեց թշվառացնող գավազանը գործա դրել խիստ ծանր պատուհասներով-բանտերով« տանջանքներով« գելարաններով: Իսկ երբ դրանով Էլ փրկությունից զուրկ


Սահմանված(ծան. խմբ./


մնացին« այն ժամանակ ջարդ տվին« ապա խանձեցին« մրեցին ու պես-պես ձևերով խայտառակեցին և աշխարհից դուրս քշեցին:


Իսկ երանելին իր ուսուցչական գործն անելով` կարգի դրեց ու վերջացրեց: Եվ եկեղեցու հայրերի շատ շնորհագիր մատյաններ ձեռք բերելով` իր վարդապետության խորու-թյունը ծովացնում Էր և լիքը լցվում Էր ամեն բարություններով:


Այն ժամանակ եկավ« հանդիպեց նրան մի երեց մարդ« ազգով` աղվան« անունը` Բենիամին: Եվ նա հարցրեց ու քննեց աղվաներեն լեզվի բարբարոս խոսքերը« ապա վերուստ պարգևված իր սովորական կորովամտությամբ նշանագրեր հորինեց և Քրիստոսի շնորհքի աջողությամբ` կշռադատեց« կարգավորեց« հաստատեց:


Դրանից հետո բաժանվեց եպիսկոպոսներից« աշխարհի իշխաններից և բոլոր եկեղեցիներից: Նրանց մոտ հավատացյալների համար վերակացուներ թողեց իր աշակերտներից երկուսին« որոնց առաջինի անունը Ենովք Էր« և երկրոր-դինը` Դանան« կրոնավոր և ավետարանական սպասավորության մեջ առաջադեմ մարդիկ« որոնց հանձնարարելով աստուծռւ շնորհքին` հենց այնտեղ տեղավորեց: Եվ ինքը շատ աշակերտներով եկավ« անցավ Մեծ Հայաստանի կողմերը և Նոր Քաղաքը հասնելով` ներկայացավ սուրբ եպիսկոպոս Սահակին և հայոց թագավորին« որի անունն Արտաշես Էր« և բոլոր բանակին« և պատմեց նրանց այն կողմե

 



Տես նաև
Կորյուն
Ագաթանգեղոս
Փավստոս Բյուզանդ
Եղիշե
Ղազար Փարպեցի

Մովսես Խորենացի

 


Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use
Design & Content © Hripsime Hakobyan, Iveta Grigoryan