ՏԱՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Տիտղոսաթերթ եւ այլն
2. Նախաբան
3. Տարոնի պատմությունը, որ թարգմանել է ասորիների Զենոբ եպիսկոպոսը
4. Պատճեններ I- IV... Ծիծառի Խաչի պատմությունը... Վահանի որդի Տիրանի մահվան եւ աղի ծովի ափին տեղի ունեցած պատերազմի մասին...
5. Ձեռագրերը և հրատարակությունները
6. Ծանոթագրություններ
7. Անձնանունների ցանկ
8. Տեղանունների ցանկ
9. Բովանդակություն (ըստ գրքի)
[էջ 3]
ՆԱԽԱԲԱՆ
Վաղ միջնադարից մեզ է հասել ուշագրավ մի «Պատմություն», դա Զենոբ Գլակ Ասորու և Հովհան Մամիկոնյանի անուններով հայտնի «Տարոնի պատմությունն» է։ Հենց թեկուզ այն հանգամանքը, որ այս աշխատությունը երկու տարբեր անձնավորաթյանների անուններով է կոչվել, բնականաբար իր վրա է բևեռել պատմագիտության և բանասիրության ուշադրությունը վաղուց ի վեր։ Այնուհանդերձ այն համարվել և ներկայումս էլ համարվում է 7—9-րդ դարերի սահմաններում գրված կամ հավաքված-խմբազրված մի ժողովածու։ Ուստի և այս կապակցությամբ ծագած վեճերն ու տարակարծությունները նույնպես տարաբնույթ են։ Վիճելի կետերը այստեղ վերաբերում են առաջին հերթին գրվածքի՝ իրականում քանի՞ մասերից բաղկացած լինելուն, և թե դրանցից որի հեղինակն ո՞վ է: Ապա՝ արդյոք ամբողջակա՞ն է այն, թե՞ ոչ։ Ո՞ր դարում է գրվել կամ հավաքվել-խմբագրվել, վերջապես պատմա-գաղափարական կամ գրական-գեղարվեստական ի՞նչ արժեք է ներկայացնում այն։ Սրանք հարցեր են, որոնց մասին չնայած շատ է գրվել ու խոսվել, սակայն այսօր էլ դեռևս մնում են վերջնական պարզաբանման կարոտ։ Այս համառոտ նախաբանում վերոհիշյալ բոլոր հարցերի քննությունը մեր խնդրից դուրս է. ավելորդ չենք համարում, սակայն մի երկու խոսքով հայտնել այստեղ նաև մեր կարծիքն այդ մասին։
Արդեն բազմիցս նկատվել է, թե այս արժեքավոր գործի առաջին մասի ստեղծման շարժառիթ են հանդիսացել Հայաստանում (հատկապես Տարոնում և նրա մերձակա գավառներում) նորածագ քրիստոնեական կրոնի տարածման, նրա հաստատման հանգամանքների հետ կապված պատմությունները, ինչպես նաև ցույց տալու համար նոր կրոնի տարածման և պրոպագանդման ճանապարհին հանդիպած խոչընդոտները, հեթանոսական կռապաշտության և նրան սպասարկող քրմերի դեմ մղված դաժան պատերազմը, քրիստոնյա առաջին նվիրակների կյանքն ու գործը, նրանց անձերի և աշխատության պանծացումը, սրբացումն ու հավերժացումը։ Սյուժետային-գաղափարական կառուցվածքի իմաստով «Տարոնի պատմությունը» կարծես, իրոք, երկու առանձին մասերից է կազմված։ Դրանցից մեկը, որ վերագրվել է ասորի Զենոբ Գլակին, պարունակում է Գրիգոր Լու–
[էջ 4]
սավորչի կողմից (կամ նրա թելադրանքով) հույն և ասորի քարոզիչներին ուղարկված կամ նրանցից ստացված պատասխան թղթերի (նամակների) պատճենները։ Այս հատվածի բովանդակությունը դուրս չի գալիս ինչպես Տարոնում Տրդատ Մեծի և Գրիգոր Լասավորչի գործունեության, քրիստոնեական կրոնի տարածման շրջանակներից, նույնպես և չորրորդ դարի սահմաններից։
Իսկ «Տարոնի պատմության» երկրորդ՝ Հովհան Մամիկոնյանին վերագրված մասի բովանդակությունը ներկայացնում է Հայաստանում քրիստոնեության հաստատումից շատ հետո՝ շուրջ չորս-հինգ հարյուր (գուցե և ավելի) տարիներ, գլխավորապես Տարոնում՝ Մամիկոնյանների իշխանությանը ենթակա և հարևան գավառներում, դարեր շարունակ տեղի ունեցած դեպքերի ու իրադարձությունների մասին գոյացած ավանդապատում գրույցների մի շարան։ Օտար բռնակալների դեմ Տարոնի ժողովրդի մղած դյուցազնական պայքարի էպիկական-գեղարվեստական պատկերումն է այդ։ Այս հանգամանքը, թերևս իրավացիորեն, ուսումնասիրողներից շատերին է մղել կասկածանք հայտնելու նրա հեղինակի հարազատության և «Պատմության» վերջում զետեղված «Հիշատակարանի» հավաստիության նկատմամբ։
Զենոբ Ասորու և Հովհան Մամիկոնյանի կյանքի ու գործի, նրանց և սույն «Պատմության» հետ առնչվող զանազան այլ հարցերի լուսաբանմամբ շատերն են զբաղվել։ Զենոբի՝ իբրև չորրորդ դարի կրոնավորի գոյության փաստը, թերևս հաստատվում է ոչ միայն «Պատմության» ընթացքում շարունակ հանդիպող հիշատակություններով, կամ այն հանգամանքով, որ ինքն իրեն ներկայացնում է ժամանակակից ու գործակից Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի, այլև այն, որ նրան իբրև այդպիսին ճանաչում են նաև մեր միջնադարի նշանավոր մատենագիրները, ինքը՝ Հովհան Մամիկոնյանը, Ուխտանեսը և Մխիթար Այրիվանեցին1: Նրանք այս հարցում միաբան են։
Նոր ժամանակներում Զենոբի և Հովհան Մամիկոնյանի անձնավորաթյունների հետ առնչվող հարցերին, ինչպես և նրանց անուններով հայտնի «Պատմության» այլևայլ հանգամանքներին անդրադարձել են պատմագիտության և բանասիրության այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Մ. Չամչյանը, Հ. Գաթըրճյանը, Ղ. Ալիշանը, Մ. Էմինը, Գ. Խալաթյանը, Գ. Զարբհանալյանը, Լեոն, Մ. Աբեղյանը և շատ ուրիշներ, օտարազգիներից՝ Հ. Գելցերը, Գուտշմիտը, Ա. Կարիերը. Ե. Պրուդհոմմը, Վ. Լանգլուան։ Մեր օրերում այդ հարցերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել պատմաբան, պրոֆ. Ա. Աբրահամյանը, որը 1941 թվականին կազմել և հրատարակել է «Տարոնի պատմության» համեմատական բնազիրը2. ապա նաև ակադ. Լ. Խաչիկյանը, պրոֆ. Մ. Մկրյանը, Ղ. Այվազյանը, Բ. Ուլուբաբյանը, Լ. Տեր-Պետրոսյանը և էլի շատերը։
____________________
1 Ուխտանես եպիսկոպոս. «Պատմութիւն հայոց», Էջմիածին, 1871, էջ 70 և հետևյալն։ Մխիթար Այրիվանեցի «Պատմութիւն հայոց», Մոսկվա 1860, էջ 45։
2 Հովհ. Մամիկոնյան, «Պատմութիւն Տարօնոյ», Ե., 1941։ Այսուհետև համապատասխան բոլոր մեջբերումները կատարվում են ըստ սրա, նշվում է միայն էջը։
[էջ 5]
«Տարոնի պատմությունը» ունեցել է մի քանի հրատարակություններ՝ Պոլսում, Վենետիկում և այլուր: Հայաստանում եղած միակ հրատարակությունը վերը նշվածն է, այսինքն՝ 1941 թվականինը, որից էլ հենց կատարել ենք թարգմանությունը, իհարկե համեմատելով վենետիկյան երկու՝ 1832 և 1889 թվականների հրատարակությունների հետ։
«Տարոնի պատմության» աշխարհաբար թարգմանությունը երևանյան վերը նշված հրատարակությունից ենք կատարել հետևյալ նկատառումներով, նախ՝ որովհետև ժամանակագրական առումով այն ամենավերջինն է և նրանում հաշվի են առնված մինչ այդ գոյություն ունեցող բոլոր հրատարակություններն ու խմբագրությունները։ Հնարավորին չափով ուղղված կամ բացահայտված են դրանցում տեղ գտած թերություններն ու սխալանքները։ Երկրորդ՝ սա միակ խմբագրությունն է, որ կատարված է ՀՍՍՀ Մաշտոցի անվան Մատենադարանում «Տարոնի պատմության» եղած գրեթե բոլոր հիմնական ձեռագրերի մանրազնին քննության և համեմատությունների հիման վրա։ Հրատարակիչը, ըստ երևույթին, նպատակ է ունեցել ամեն կերպ խուսափել հնարավոր անճշտություններից, քանի որ սույն գործը ձեռագրերում չափազանց աղավաղված ձևով է հասել մեզ։ Չնայած, ինչպես արդեն նկատվել է պատմագիտության կողմից1, կազմող-խմբագրողը Մատենադարանում եղած բոլոր գրչագրերից հիմք չի ընտրել ամենակատարյալը (այսինքն 1886 թվահամարով գրչագիրը)։ Իսկապես, որևէ գործի բնագրի հաջողված լինելու պայմանը, ինչպես նկատում է ակադ. Լ. Խաչիկյանը, «... տարբեր գրչագրերի բաղդատման միջոցով ստացված լավագույն տարընթերցվածքների ճիշտ ընտրությունն է հրատարակչի կողմից և այն բնագրի մեջ մտցնելու կարողությունը»2։ Մենք կավելացնենք, որ բնագրի այդպիսի հրատարակումը մեծապես կդյուրացներ նաև թարգմանչի գործը և զերծ կպահեր հնարավոր վրիպումներից։ Պրոֆ. Ա. Աբրահամյանի համար համեմատական բնագիրը կազմելու հիմք է ծառայել Մատենադարանի N 1328 գրչագիրը, որը նրա գրքում պայմանականորեն նշված է 0 տառով, մյուս գրչագրերի համապատասխան բառերի կամ արտահայտությունների տարբերակները, որպես հավելված, զետեղված են նույն էջի տողատակի տարընթերցվածքներում, մի հանգամանք, որը որոշակիորեն հեշտացնում է թարգմանչի կամ ուսումնասիրողի գործը։ Ինքը՝ համեմատական բնագիրը կազմողը հայտնում է, որ եղած բոլոր խմբագրություններից հնագույնը հրատարակության հանձնվող ներկա տեքստն է» (էջ XII), ուստի և հիմք է ընդունել այն։ Այսպիսով, հիմնականում պետք է ընդունելի համարել ակադ. Լ. Խաչիկյանի դիտողությունները, հատկապես N 1886 գրչագրի նկատմամբ եղածները։ Եվ վերջապես, այս՝ 1941 թ. հրատարակությունը, մեր խորին համոզմամբ, եղած բոլոր խմբագրություններից ամենաամբողջականն է, ուստի և թարգմանության համար հիմք ենք ընդունել այն։
Մի հանգամանք ևս. սույն գործի մեջ շփոթություններն ու աղավաղումները վերաբերում են գլխավորապես գլխակարգությանը, այսինքն՝ «Պատ–
____________________
1 Տե՛ս Լ. Խաչիկյանի գրախոսությունը, Հայկ. ՍՍՌ, գիտ. ակ. Տեղեկագիր, 1944 թ., N 1—2։
2 Նույն տեղում, էջ 141։
[էջ 6]
մության» գլուխներին և դրանք կազմող ենթաբաժիններին՝ պատճեններին, ապա նաև՝ բազմաթիվ տեղանուններին, անձնանուններին կամ այդ կարգի այլևայլ արտահայտություններին, որոնք սակայն, ոչ թե կազմող-հրատարակչի մեղքով են, այլ դարձյալ գրչագրերի խիստ աղավաղված լինելու պատճառով։ Մանավանդ, որ այդ վերաբերում է ոչ միայն մեր ձեռքի տակ եղած օրինակին, այլև այն բոլոր խմբագրություններին, որոնք ծանոթ են մեզ։ Դեռևս ժամանակին Գար. Զարբհանալյանն է նկատել, որ «Պատմաթիւն Տարօնոյ» գրվածքի մի գլխավոր հատկանիշն էլ այն է, որ տարբեր գրչագրերում պահպանված նյութերը չափազանց շատ տարբերություններ ունեն միմյանցից։ Այդ էլ է դժվարացրել խմբագրողների գործը, ինչպես և սխալների տեղիք տվել։ Լ. Խաչիկյանը իր հոդվածում ակնարկ է արել նաև նախորդ հրատարակությունների համեմատական բնագրերում եղած աղավաղումների և թերությունների մասին1։ Նա ճշգրտված ձևով ներկայացրել է աղճատված կամ բովանդակությանը չհամապատասխանող արտահայտություններն ու դարձվածքները՝ մյուս գրչագրերի համապատասխան հատվածների համեմատության միջոցով։ Թարգմանությունը կատարելիս ի նկատի ենք ունեցել Խաչիկյանի կատարած բնագրական ճշգրտումները՝ գրեթե ամբողջությամբ, դրանց ավելացրած նաև մեր կողմից նկատված աղավաղումներն ու անճշտությունները։
* * *
«Տարոնի պատմությունը» արժանացել է ուսումնասիրողների ուշադրությանը առաջին հերթին հեղինակային պատկանելության առնչակցությամբ։ Իբրև այդպիսին հանդես են գալիս երկու անձնավորաթյուններ՝ Հովհան Մամիկոնյանը և նրա վկայակոչած Զենոբ Գլակը։ Սակայն լեզվաոճական մտածողության առանձնահատկություններին նայելով, ինչպես արդեն նկատվել է բանասիրության կողմից (Գաթրճյան, Խալաթյանց, Աբեղյան և ուրիշներ) սույն աշխատությունը կազմող հատվածները կամ պատճեններն ավելի շատ միևնույն գրչի տակից դուրս եկած կամ միևնույն անձնավորության կողմից հավաքված-խմբագրված են երևում։ Այստեղ խոսքը բոլորովին էլ չի վերաբերում Զենոբի անձին, նրա՝ չորրորդ դարում ապրած և Գրիգոր Լուսավորչի գործակից լինելուն, այլ վերաբերում է այն բանին, թե այդ Զենոբը որևէ բան գրե՞լ է, թե՝ ոչ, կամ ի՞նչ առնչություն ունի նա այս գրվածքի հետ։
Զենոբ Գլակի անձնավորության մասին մենք առաջինը տեղեկանում ենք հենց իրենից։ «Պատմության» մեջ բազմիցս խոսում է իր մասին առաջին դեմքով, հանդես է գալիս իբրև Գրիգոր Լուսավորչի գործակից, հիշում է շատ դեպքեր, իրադարձություններ որպես իր աչքի առջև կատարված իրողություններ։ Այսպես, օր. «Տեառն և սիրելի երջանիկ եպիսկոպոսացդ ի Զենոբայ անարժան ծառայես...» (64), կամ «Իմ աղաչեալ զսուրբն Գրիգոր գնալ և վանսն իմ», կամ «... մինչ մեք զպաշտօնն մատացանեաք», կամ «Արդ ես սկիզբն այսըմ պատմութեանս զձերդ եղից հարցումն» (66), կամ «Եւ մեք ելեալ անդէն ընդ Կարին և ընդ Հարք կամեցաք անցանել» (78—
____________________
1 Անդ, էջ 142։
[էջ 7]
–79), կամ «Իսկ մեք ելեալք յամրոցեն՝ եկաք ընդ նոյն ճանապարհ» (95) և այլն։ Այն հանգամանքը, թե ինքը Հայաստան (Տարոն) է եկել Գրիգոր Լոաավորչի խնդրանքով, նրա հետ մասնակցել Գիսանեի մեհյանը պաշտպանող հեթանոս քրմերի դեմ մղված պատերազմին և հետագայում այս նույն մեհյանի տեղում կառուցված սբ. Կարապետի վանքի վանահայր նշանակվել Գրիգոր Լուսավորչի կողմից, այս բոլորը դարձյալ իրենից ենք իմանում։ Նա վկայում է նաև, թե այդ և մյուս իրադարձությունների պատմություններն էլ է ինքը գրել՝ սբ. Գրիգորի պատվերով։ Սակայն այստեղ Զենոբը մի ակամա խոստովանություն է անում, որն, իրավամբ, կասկածի տեղիք է տալիս. «Եւ իբրև ընթերցաւ զթուղթն սուրբն Գրիգոր,— գրում է նա,— հրամայեաց Զենոբայ Ասորւոյ գրել զառաջին պատերազմն և զերկրորդն ստուգիւ...» (62), կամ «Իսկ Զենոը աղաչէ...» (63) և այլն, որ կարծես թե մի այլ անձնավորության մասին խոսելիս լինի և ոչ թե իր, հակառակ դեպքում կասեր, «ինձ հրամայեց», «ես աղաչեցի», ինչպես վարվում է շարադրանքի ընթացքում բազմաթիվ այլ դեպքերում։
Զենոբի մասին մյուս տեղեկություն տվողը, որ ժամանակով ամենամերձավորն է նրան, սույն «Պատմության» հեղինակ հանդես եկող Հովհան Մամիկոնյանն է։ Գրվածքի վերջում զետեղված իր հայտնի «Հիշատակարանում» նա ներկայացնում է իրեն որպես սբ. Կարապետի վանքի վանահայր-եպիսկոպոս և ավելացնում— «...երեսներորդ հինգերորդը ի Զենոբայ առաջին եպիսկոպոսէն Մամիկոնեից» (288): Իսկ Հովհանից հետո Զենոբի մասին տեղեկություն հայտնողները նրան ճանաչում են Հովհանի այս «Հիշատակարանից», որի հեղինակի հարազատության խնդիրը ևս դեռ, պարզված չէ։ Այս հանգամանքը տարակուսանքի առջև է կանգնեցրել պատմագիտությանն ու բանասիրությանը նաև հենց իր՝ Հովհանի անձնավորության և «Պատմության» հետ առնչվող շատ այլ հարցերի վերաբերմամբ։
Վաղուց արդեն նկատվել է, որ ինչպես պատմության ընթացքում, այնպես և «Հիշատակարանում» Հովհանը բազմաթիվ փաստական անճշտություններ է թույլ տալիս և անտեղյակություն ցուցաբերում «իրեն ժամանակակից» դեպքերի և անձանց նկատմամբ։ Հանգամանք, որը մղում է ուսումնասիրողին կամ ընթերցողին, իրավամբ, կասկածելու նրա ասածի ճշտությանը։ Այդ կապակցությամբ մեծանուն հայագետ Մ. Աբեղյանը գրում է, թե Զենոբի ու Հովհանի անձնավորությունների տակ թաքնված է միևնույն անձը, «ըստ երևույթին,— գրում է նա,— դրանց տակ ծածկված է միևնույն անձը, որ իր գրած «Պատմության» հին մասը վերագրել է Զենոբ Գլակ անունով մեկին, իսկ վերջին մասը՝ մի Հովհան Մամիկոնյանի (էջ 447), որ ապրել է 8-րդ դարից ոչ վաղ և վկայակոչել է Զենոբին, որպեսզի իր հաղորդածի նկատմամբ հավատ ներշնչի, և նշված «հիշատակարանն» էլ մի կեղծիք է։ Կեղծիք լինելը, գրում է նա, «երևում է գրքի «Հիշատակարանից», որի մեջ հեղինակն անում է կեղծած գրքերի համար մի սովորական գյուտի պատմություն։ Ապա նա ասում է, թե իր գիրքը գրել է «ի ժամանակս թագաւորաթեանն Հերակլեայ (610 — 641 թթ.) և ի մահուն Խոսրովու (590—628 թթ.), հրամանաւ Ներսիսի Հայոց կաթողիկոսի (կաթողիկոսացած ոչ վաղ քան 641 թ., վախճանված 662թ.) և յիշխանաթեան Մամիկոնեան Վահա–
[էջ 8]
նայ, զոր մայրենօք Կամսարական կոչեն» (էջ 448)1։ Քիչ հետո, սակայն, տեսնում ենք, որ այս Վահանն արդեն մեռած է և նրա որդի Տիրանն է իշխում, «յառաջ քան զգալն Հերակլի ի պարսիկ» և երբ «ելանէ Հերակլ և սպանանէ զԽոսրով» (590 — 628 թթ): Ութ տարի հետո, ուրեմն 636 թվին սպասվում է նույնիսկ Վահանի որդի Տիրանը... Մի ուրիշ տեղ, սակայն (էջ 56). «Ի թուականութեանն հայոց հարիւր երեսուն» (130 + 551 = 681 թվին) դեռ իշխում է նույն Վահան Կամսարականը՝ Ներսես կաթողիկոսի հետ, որն այդ ժամանակ մեռած էր» (էջ 448) և այլն։ Ինչպես պարզ երևում է, Հովհանը 7-րդ դարի դեպքերի մասին խիստ շփոթ ու հակասական իմացություն ունի։
Գրիգոր Խալաթյանը նույնպես կրկնելով Հովսեփ Գաթրճյանի խոսքը, «Հիշատակարանը» համարել է կեղծիք կամ հետագայում ուրիշների կողմից ավելացված, իսկ բուն պատմությունն էլ՝ «Է դարու մի կարկատանք», որ կատարված է Ագաթանգեղոսի, Խորենացու, Սեբեոսի և այլոց ստեղծագործություններից՝ քաղվածաբար: Իսկ այդ ուրիշին համարում է ութ կամ իններորդ դարում ապրած Հովհան Մամիկոնյանին։
Հարցի կապակցությամբ շատ հետաքրքրական և ուշագրավ նկատողություն է արել մեր օգտադործած բնագրի կազմող-հրատարակիչ, պատմաբան Ա. Աբրահամյանը։ Համեմատության մեջ դնելով Մատենադարանի մի շարք ձեռագրերն ու նախորդ խմբագրությունները՝ նա հանգում է հետևյալին, թե «Պատմության» բնագիրը երկու մասի բաժանելը և դրանցից յուրաքանչյուրը առանձին հեղինակների վերագրելը արհեստական է, վենետիկյան հրատարակիչների կողմից կատարված և չի հաստատվում Մատենադարանի ոչ մի ձեռագրով։ Դրանք գրչագրերում «ընդօրինակված են իբրև մի ամբողջություն» (Առաջաբան, էջ XXV):
Ապա, նա դրանք համարում է ոչ թե մեկ կամ երկու հեղինակների գործ, այլ «պատմական նյութերի ժողովածու, որ պարունակում է զանազան նամակներ, պատմություններ, ժամանակագրություններ, աղոթագրքերից հատվածներ և որ այդ նյութերի հավաքող խմրագրողն է Հովհան Մամիկոնյանը. «Հովհանը կեղծարար չէ,— ասում է նա,— ինչպես պնդել են որոշ բանասերներ: Նա իր հիշատակարանում ազնվաթյամբ հայտնում է... որ ինքը կագմել է ժողովածուն երկու արխիվից՝ 10 «պատճեն» վերցնելով վանքի արխիվից, իսկ 28 «պատճեն»՝ թարգմանելով Ուռհայի կրոնավոր Մարմարայի մոտ եղած նյութերից։ Իրեն «Հովհանինն է միայն մի «պատճեն»՝ «Յիշատակարանը», որի համար և խնդրում է հիշել իրեն (էջ XXV): «Հիշատակարանում» իսկապես որ կա վկայություն, թե սբ. Կարապետի վանքի վանականների համար սովորություն է եղել, որ ամեն մեկն իր ժամանակ տեղի ունեցած դեպքերը, հատկապես հերոսական գործերը, գրի առներ և «թողեալ գրով ի նոյն եկեղեցին» (էջ 287)։ Իսկ այն, որ Հովհանի «Հիշատակարանում» անճշտություններ են տեղ գտել, դրանք Աբրահամյանը ենթադրում է արտագրողների ձեռքով հետագայում կատարված ընդմիջարկություններ, այդ մասին այժմ դժվարանում ենք որոշակի բան ասել։ Հետագա ընդմիջարկություններ է համարում Ա. Աբրահամյանը նաև Խալաթյանցի նշած
____________________
1 Աբեղյան Մ, Երկեր, հ. Գ, Երևան, 1968, էջ 447 և հետևյալները։
[էջ 9]
այն հատվածները, (որոնք ենթադրվում են Ագաթանգեղոսից կամ Խորենացուց քաղված։
Փոքր ինչ ավելի հավանական պետք է համարել այն ենթադրությանը, ըստ որի Ջենոբի գրչին են պատկանում միայն «Պատասխան ի թղթոյն ասորւոց և պատմաթիւն վասն Իննակնեան տեղեկացն» և «Վասն պատերազմին որ յԱրձանն եղև» պատճենները։
Մեկ այլ հարց է նաև այն, որ Ագաթանգեղոսն ու Փավստոս Բուգանդը Տարռնի թեմի առաջին վանահայր են ճանաչում Աղբիանոսին և ոչ թե Զենոբին, ինչպես պնդում են Մ. Էմինը, Գր. Խալաթյանցր և ուրիշներ։ Ագաթանգեղոսը կուռքերի կործանումը դնում է Տարոնի Վահեվահյան մեհյանում, որը տարբեր է սբ. Կարապետից և բավականին էլ հեռու նրանից1։
«Որ յաստիճան եպիսկոպոսութեան լինէին արժանի կալոյ,— ասում է Ագաթանգեղոսը,— առեալ ձեռնադրութիւն ի նմանէ (այսինքն սբ. Գրիգորից), որոց առաջնոյն՝ Աղբիանոս անուն, «որ ապա կողմանցն Եփրատական գետոյն լիներ վերակացու...»։ Անմիջապես հետո էլ ավելացնում է. «Եւ զԱղբիանոս զայր ճշմարիտ և աստուածասեր՝ վերակացու թողոյր արքունական դրան բանակին»2։
«Եվ թագավորը (Խոսրով Կոդակը),— գրում է Փավստոսը,— Աղբիանոս եպիսկոպոսին տվեց հօգուտ եկեղեցու Մանավազյանննրի ավանն ու նրանց նահապետի բուն աթոռանիստ գյուղը... յուր բոլոր սահմաններով և նրա շուրջը եղած գավառակով՝ Եփրատ գետի կողմերում»3: Ինչպես տեսնում ենք «Իննակնյան տեղյաց» մասին երկուսն էլ ոչ մի ակնարկություն չեն անում։ Ըստ Աբրահամյանի՝ ժողովածուի պարունակած ամենահին նյութերը Գրիգոր Լասավորչի, Տրդատի, Կեսարիայի Ղևոնդիոս հայրապետի և ասորի, չորս եպիսկոպոսների (Բեկտորի, Անաստասի, Աքյուղասի և Մարկեղիոսի) ապոկրիֆ նամակներն են, ինչպես նաև Զենոբի՝ «Պատասխանի թղթոյն ասորւոց եւ պատմաթիւն վասն Իննակնեան տեղեացն...», և «Վասն պատերազմիս որ յԱրձանն եղև» գլուխները, որոնց պատմականությանն ու իսկատիպությանը նա երբեք չի կասկածում։ Դրանք Աբրահամյանի կարծիքով նախապես գրված են եղել ասորերեն, որից էլ հետագայում թարգմանվել են հայերեն։ Այստեղ անմիջապես նշենք, որ մեզ ավելի հավանական է թվում, թե այդ նամակները նախապես հունարեն են գրված եղել, քանի որ ուղարկվում էին Կապադովկիա (Կեսարիա) և ավելի արևմուտք, որտեղից հենց Հայաստան էր եկել Գրիգոր Լուսավորիչը։ Կարելի է ենթադրել նաև, թե Զենոբը ոչ մի պատճեն էլ գրած չլինի, այլ Գրիգոր Լուսավորչի հրամանով ասորերեն թարգմանած լինի վերը հիշատակված երկու պատճենները՝ ասորի քարոզիչներին ուղարկելու համար։ Գր. Լուսավորիչը ոչ ասորական կրթություն ուներ և ըստ ավանդությունների՝ ոչ էլ այդպիսի ծագում։ Նա կամ իրո՛ք պարթևներից էր, կամ բուզանդական կողմից (կապադովկացի) եկած հայ։ Եվ Գրիգորը, և Զենոբը այն օրերին, այսինքն 3-րդ դարի վեր–
____________________
1 Աբեղյան Մ., նշված աշխատությունը, հ. Ա, էջ 189 և հ. Գ, էջ 447:
2 Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983, էջ 470:
3 Փավստող Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, 1968, էջ 70:
[էջ 10]
ջերին կամ 4-րդի սկզբներին, հայկական կրթություն ունենալ չէին էլ կարող։ Այլևս չենք խոսում այն բոլոր տեղանունների, անձնանունների և այլ կարգի անվանումների մասին, որոնք տեղ են գտել գրքի՝ Զենոբին վերագրված բաժնում և որոնց արմատը, հիմքը բուն հայկական է, ինչ որ վաղուց ի վեր արդեն ցույց է տրված բանասիրության կողմից1։ Այնուհետև Տարոնում քրիստոնեական հավատը հաստատելուց և այնտեղ Զենոբին եպիսկոպոս (վանահայր) կարգելուց հետո Գր. Լուսավորիչը ամենայն հավանականությամբ նրան պատվիրում է թարգմանել դրանք ասորերեն և ուղարկել ասորի քարոզիչներին, որպեսզի նրանք իրենց ձեռքի տակ որոշ «փաստական» նյութեր ունենային՝ իրենց քարոզչությունների ընթացքում։ Անհավանական չենք համարում նաև, ինչպես Ա. Աբրահամյանն է պնդում, որ այդ նյութերից (նամակներից) մի քանիսը, կամ վերևում հիշատակված երկուսը, իսկապես, ասորերեն էլ գրված լինեին հենց իր՝ Զենոբի կողմից և հետագայում Հովհանի կամ մեկ ուրիշի կողմից հայերեն թարգմանված՝ «ժամանակագրական որոշ կապակցություն ստեղծելու նպատակով»։
Ասենք վերջապես, որ Աբրահամյանն էլ, ի նկատի ունենալով «Հիշատակարանում» տեղ գտած ժամանակագրական որոշ անճշտություններն ու Հովհանի՝ Մամիկոնյան եպիսկոպոսների շարքում երեսունհինգերորդը հիշվելու փաստը, նրան համարում է ոչ թե յոթ կամ իններորդ դարերի հեղինակ, այլ ութերորդ դարի։
Իսկապես, «Հիշատակարանում» տեղ գտած մի քանի մութ և անորոշ վկայություններից, ինչպես նաև իր ժամանակ տեղի ունեցած դեպքերի ճանաչողության կամ իմացության հանգամանքից ելնելով պետք է հավանական համարել բանասիրության մեջ գրեթե ճշմարտության ուժ ստացած այն ենթադրությունը, թե այս գործի հեղինակը, կամ հավաքող-խմբագրողը ապրել է 8-րդ դարից ոչ վաղ (Մ. Աբեղյան, Մ. Մկրյան, Ա. Աբրահամյան և ուրիշներ): Հիրավի, հենց իր վկայակոչած ժամանակաշրջանին (7-րդ դարին) վերաբերող փաստական անճշտություններն ու անախրոնիզմները ավելի առատ են Հովհանի «Պատմության» մեջ, քան 8-րդ դարին վերաբերողները։
Բանասիրությանն ու պատմագիտությանը ոչ պակաս վեճերի և տարակարծությունների տեղիք է տվել նաև «Տարոնի պատմության» պատմագաղափարական բովանդակության, այսինքն նրա պատմականության, նրա պատմական և գրական արժեքի գնահատության խնդիրը։ Բանն այն է, որ մինչև այսօր էլ հրապարակ են հանվում ուսումնասիրություններ, գրվում են գրքեր կամ փոքրածավալ հոդվածներ, որոնք՝ հետևելով դարավոր ավանդույթին կամ բացարձակացնում, գերագնահատում են այս գործի պատմա–հասարակական նշանակությունն ու արժեքը մեր հին մշակույթի ճանաչողության համար, կամ հանիրավի, բոլորովին ժխտում, արհամարհում են
____________________
1 Տե՛ս այդ մասին՝ Հ. Գ. Մենեվիշյան, Մատենախոսական Միհրան Հովհաննիսյանի «Զենոբ Գլակ հանդեպ արդիական քննադատության», «Հանդես ամսօրեայ» 1912, էջ 485 և հետևյալները։ Տես նաև՝ Բ. Ուլուբաբյան, «Ոսկե շղթա», Երևան, 1979, էջ 46-47։
[էջ 11]
այն՝ իբրև պատմական արժեք ներկայացնող գործ և նշում են միայն նրա գրական-բանահյասական, վիպական արժեքը։
Հիմնվելով բուն «Պատմության» տված փաստերին՝ դժվար չէ նկատել, որ իրոք, նրա գաղափարական բովանդակությունը երկու առանձին մասերի բաժանելը և դրանցից յուրաքանչյուրը տարբեր հեղինակների վերագրելը կամայական է։ Մի իրողություն, որը դեռ մինչև օրս էլ պաշտպաններ ու հետևորդներ է գտնում1։ Պարզապես 8 — 9-րդ դարերի սահմաններում ապրած և սբ. Կարապետի վանքում գործող մեկը՝ Հովհան Մամիկոնյանը, որ հավաքել–խմբագրել ու կազմել է սույն «Պատմությունը», իր կատարածի նկատմամբ հավատ ներշնչելու, այն ամբողջական և կուռ դարձնելու, հաղորդած անցյալ ու ներկա անցքերի միջև կապակցություն ստեղծելու մտադրությամբ՝ իբրև ականատեսի գրավոր վկայություն է ներկայացրել Տարոնում քրիստոնեության մուտքի, տարածման ու հաստատման մասին եղած հիշատակությունները։ Որպես այդպիսին վկայակոչել է Զենոբ Ասորուն, որի գրած, թե թարգմանած, թե ուղղակի պահած-պահպանած զանազան թղթերն ու գրությունները միացրել, հարմարացրել, կցել է իր մոտ եղածին կամ ուրիշ տեղերից բերվածին և ներկայացրել իբրև մի օրինավոր ամբողջական գործ։ Այս բանը երևում է մասամբ նաև նրա թողած «Հիշատակարանից», որի հավաստիությունը, ինչպես վերը նշեցինք, նույնպես կասկածելի է։
Հենց վերոհիշյալ հանգամանքներն են պատճառ դարձել, որ կասկածի տակ առնվի այս հետաքրքրական աշխատության պատմական ճշմարտացիությանը։
Դեռ իր ժամանակին Գր. Խալաթյանը համեմատելով և ցույց տալով այն աղբյուրները, որոնցից իբր քաղվածաբար օգտվել է այս «Պատմության» հավաքող-խմբագրողը, գալիս է այն համոզման, թե. «... Զենոբի գրածը արդարեւ (Գաթըրճյանի խոսքն է) Է դարու մի հայի կարկատանք համարելու է»։ Եվ քանի որ այդպես է, ուստի այն պատմական արժեք կարող է ներկայացնել այնքանով, որքանով որ այլոց կողմից է գրվել։ Այդ հարցի պարզաբանմանը, սակայն, նա այնքան էլ կարևորության չի տալիս։
Հարցն ավելի հանգամանալից քննության է ենթարկել Մ. Աբեղյանը։ Գրքի առաջին մասի վերաբերյալ գիտնականը եզրակացնում է, թե «Զենոբ Գլակի այս գործն առանձին պատմական արժեք չունի, որովհետև՝ 8-րդ դարից ոչ վաղ զանազան աղբյուրներից քաղած-սարքած մի պատմության է։ Աղբյուրների մեջ ավելի տեղ պիտի տալ ազգային եկեղեցական հետին ավանդություններին (ընդգծումը մերն է,– Վ– Վ.) և, որ գլխավորն է՝ այդ աղբյուրների մեջ պիտի մտցնել նաև ժողովրդական ավանդությունները։ Այդպիսի ավանդություններից ենք համարում Գիսանե և Դեմետր աստվածների մասին պատմածները և Տրդատի կռիվը Տարոնում։ Կարծում ենք, ժողովրդական ծագում ունի և քրմերի պատերազմը, որ անում ես Գիսանեի
____________________
1 Տես` К. В. Айвазян, «История Тарона» и армянская литература IV—VII веков,, Ереван, 1976, стр. 3 и другие.
[էջ 12]
և Դեմետրի ծառայողները՝ մասնակցությամբ Աշտիշատի քրմերի»1: Աղբյուրների նկատմամբ արված դիտողությունը միանգամայն ճիշտ է և անտարակուսելի: Բայց ինչ վերաբերում է՝ թե սույն գործը «առանձին պատմական արժեք չունի», պետք է որոշ վերապահումներով ընդունել, մանավանդ, որ ինքը նույնպես վերապահումով է ասում «առանձին արժեք չունի». նշանակում է, այնուամենայնիվ, ընդունում է նրա որոշ արժեք ունենալը։ Ուրիշ տեղերում էլ Աբեղյանը շատ նրբամտորեն և խորությամբ նկատել և նշել է այդ գործի պատմական արժեքի այս կամ այն կողմը։
Այս կապակցությամբ ուշագրավ եզրակացության է հանգել պրոֆ. Մ. Մկրյանը2։ Ինչպես Հովհան Մամիկոնյանի, նույնպես և 7—9–րդ դարերի մյուս պատմագրական գործերի երևան գալը նա կապում է ժամանակի հայ հասարակական-քաղաքական և դրա հետ միասին՝ մշակույթի ծաղկման ու առաջադիմության համընդհանուր երևույթների հետ։ Եվ հենց այս առումով էլ ընդգծում է այդ գործի պատմական ու հասարակական արժեքը։ Արաբների տիրապետության հաստատման և մահմեդական լծի ծանրացման ժամանակաշրջանը համընկնում է 7–րդ դարի վերջերի և 8-րդի սկգբների հետ, այսինքն մոտավորապես այն ժամանակաշրջանին, երբ խմբագրվել-կազմվել է «Տարոնի պատմությունը»։ Ճնշումն ու հալածանքը կիրառվում էր առանձնապես քրիստոնեական գաղափարախոսության, կրոնի և նրա վարդապետության բոլոր հետևորդների նկատմամբ։ Անհրաժեշտ էր ամրապնդել, հաստատուն դարձնել, հավերժացնել այդ հավատի հիմքերը, նաև նրա օրինականությունն ու իրավունքները։ Թերևս ավելի շատ այս նկատառումով է, որ Հովհանը վկայակոչում է 4-րդ դարում՝ Գր. Լուսավորչի օրերում ապրած Զենոբ Գլակին, նույն դարաշրջանի ավանդությունները կամ այդ մասին վկայություն տվող հետագա շրջանի մեր մատենագիրներին՝ Ագաթանգեղոս, Մ. Խորենացի և ուրիշներ։
«Տարոնի պատմության» գրվելու շարժառիթների և նպատակների վերաբերմամբ պակաս ուշագրավ չեն նաև Գր. Խալաթյանի դիտողությունները։ Նա գտնում է, թե դրանով պատմիչը ձգտել է սրբագործել սբ. Կարապետի եկեղեցին ու վանքը՝ ոչ միայն իբրև առաջին սրբարան ներկայացնելով, այլև այդ վանքին «...տասներկու մեծամեծ դաստակերտ աւանագէղ ապահովել ջանալով» (ընդգծումը մերն է. - Վ. Վ.), (ընդամենը ավելի քան 25 հազար ծուխ կամ երդահամար), որպես թե հենց Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված ու կնքված լինեին։ Այդպես հնում վարվում էին, ավելացնում է նա. «...վանքապատական կալուածները որևէ ձեռնձգությունից ապահովելու եւ կամ՝ ընդհակառակը, նոցա սահմանները ավելի ընդարձակելու դիտմամբ՝ հնագոյն նշանավոր անձնավորությունների — սուրբերի, թագավորների — հեղինակություններին դիմել և նոցա վերագրել վանքերի վավերաթղթերի հաստատումը»3։ Այդ մասին վկայությունները
____________________
1 Աբեղյան Մ., Երկեր, հ. Գ, էջ 447։
2 Մկրյան Մ., Հայ գրականության պատմություն, 1976 թ., Ե., 267— 281 և 317—326 էջերը։
3 Գր. Խալաթյան, Զենոբ Գլակ, Վիեննա, 1893, էջ 61։
[էջ 13]
բազմաթիվ են Հովհան Մամիկոնյանի «Պատմության» մեջ՝ հատկապես Զենոբին վերագրված մասում։
Ուշադրության արժանի հանգամանք է, օրինակ՝ երբ Գրիգորը ստիպում է բոլոր քրմերին ընդունել քրիստոնեությունը և նրանց էլ հենց նույն տեղում հիմնադրված վանքի պաշտոնյաներ է հաստատում, սրանք միաբերան Գրիգորից խնդրում և պահանջում են, որպեսզի նա իրենց համար բաժին հանի վանքի ունեցվածքից ) և զոհաբերություններից։ Սուրբ Սահակի Կանոնագրքում նույնպես նշված է հետևյալը. «Կուռքերի մոլոր ուսմունքից մեր ազգի դարձի ժամանակ, որ եղավ սբ. Գրիգորի ձեռքով», նրան մոտեցան քրմերը (արդեն քրիստոնյա) և իրենց բաժին էին ուզում զոհաբերումից, նույնպես և մնացած եկամուտներից։ Հատկանշական է, որ հենց ինքը՝ Գրիգորը, Տրդատի համաձայնությամբ, հատուկ կանոններ է սահմանում ժողովրդից տասանորդ հարկ վերցնել քահանաների համար, քահանաներից էլ՝ եպիսկոպոսների համար, նաև երկրի պտուղներից ու զոհաբերությունից բաժին՝ ինչպես եկեղեցու, նույնպես և նրա ամբողջ սպասավորության համար։ Կամ հետևյալ փաստը, իր առաջին իսկ գրության մեջ դիմելով Կեսարիայի Ղևոնդիոս հայրապետին, նա նշում, ցույց է տալիս և գովաբանում այն տեղանքը՝ բարեբուխ, առատաբեր և բնակության համար հարմար, որտեղ առաջինը կործանում է հեթանոս քրմերին (կռատները, մեհյանները) և հիմնում քրիստոնեական աղոթատեղին։ Դրանով ցանկանում է շահագրգռել, որպեսզի չմերժեն և գան։ «Եւ եթէ գայցեք,— ասում է,— զամենայն երկիրդ Եկեղեաց և Հարքայ ձեզ առաջի առնեմք... ձեր եղիցի և որք զկնի ձեր, որչափ կենդանի էք դուք և մեք»1:
Ինչ վերաբերում է Հովհանին պատկանող բաժնին, ապա այնտեղ նույնպես կան բազմաթիվ վկայություններ կալվածքների, դաստակերտների, նվիրատվությունների և այսպիսի այլևայլ հանգամանքների վերաբերյալ։ Դրանց բոլորի գլխավոր գաղափարն այն էր, որ հաստատվեին ու օրինականացվեին տոհմական, դասային ավատատիրության ունեցվածքային-սեփականատիրական իրավունքները։ Հովհանի մոտ առատ փաստեր կան մասնավորապես սբ. Կարապետին պատկանող կալվածքների, երդահամարների և Մամիկոնյան իշխանների կողմից՝ ամեն հաջողակ պատերազմից հետո վանքին ավարամասից բաժին և հարուստ նվերներ հատկացնելու վերաբերյալ, քանի որ իբրև թե միշտ սուրբ Կարապետի աներևույթ զորության, նրա երկնային օգնության շնորհիվ են իրենք հաղթում քանակով նույնիսկ տասնապատիկ ավելի թշնամիներին։ Հովհանը ձգտում է համոզել, թե այդ կարգը, սովորույթը վաղուց ի վեր գոյություն է ունեցել, այսինքն Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի ժամանակից։ «Երբ սուրբն Գրիգորը հիմնադրեց եկեղեցին (սբ. Կարապետը),— ասում է նա,— և նշխարները ամփոփեց այնտեղ, Գիսանե կուռքի գտնված տեղն էլ տերունական խաչի նշանը կանգնեցրեց... Եպիփանին էլ իր ձեռքով բոլոր վանքերի վանահայր կարգեց, թողեց այնտեղ նաև քառասուներեք կրոնավորների, տասներկու դաստակերտ տվեց նրանց, որպեսզի տեղի բնակչությանն սպասավորեն, դրանք են
____________________
1 «Պատմութիւն Տարօնոյ», 1941, Ե., էջ 49։
[էջ 14]
Կուառսը, Մեղտին, Բրեխը, Տումբը, Խորնին, Կեղքը, Բազան և այլն, որոնք մեծամեծ և բազմամարդ ավաններ էին, ինչպես որ կա գրով հիշատակված Մամիկոնյան իշխանների մատյանում»1։
Պրոֆ. Ա. Աբրահամյանն էլ իր հրատարակության առաջաբանում նշել է, որ «Մամիկոնյանի պատմության մեջ կան արժեքավոր տեղեկություններ Հայաստանի տնտեսական հարաբերությունների մասին, հատկապես Մշու սբ. Կարապետի ունեցած կալվածապատկան գյուղերի մասին»2։ Ապա բերում է այն փաստը, որ պատերազմում հաղթողները «Տվին երկու հարյուր ձի, հաղթության առաջին ավարամասը՝ եկեղեցուն»։ Չնայած Հովհանի մոտ երդահամարները, ավաններն ու դրանցում բնակվող ծխերի թվերը բավականին ուռճացված են, սակայն կարևորն այն է, որ դրանք պատմական իրողություններ են, որոնք իրենց հերթին նպաստում են ներկա գործի պատմական արժեքի բարձրացմանը։ «Տարոնի պատմությունը» պատմական անուրանալի արժեք է ներկայացնում նաև քրիստոնեության տարածման համար՝ նրանց և հեթանոսների միջև մղված երկարատև ու համառ պայքարի փաստագրության և բազմաթիվ այլ տեսակետներից։
Այսուամենայնիվ, ինչպես արդեն ցույց են տվել ուսումնասիրողներից շատերը, այս գործի կարևորությունն ու արժեքը մեզ համար ավելի մեծ է ընդհանրապես հայ մշակույթի, նրա զարզացման օրինաչափությունների, դարաշրջանային հատկանիշների քննության և արժեքավորման տեսակետից։ Այս իսկ առումով «Տարոնի պատմությունը» առաջին հերթին հանդիսանում է որպես մի անփոխարինելի աղբյուր ժողովրդական բանահյուսության՝ տարբեր ժամանակներում հյուսված ու պատմվող զանազան ավանդությունների, զրույցների, վիպական այլևայլ ստեղծազործությունների ուսումնասիրման և զնահատման համար։ Ճիշտ է նկատվել, թե այդ զրույցներն ու հերոսական պատմությունները ստեղծված-ճոխացած են հատկապես Մամիկոնյան տոհմի և սբ. Կարապետի փառքն ավելի բարձրացնելու, նրանց հայրենանվեր բազում գործերը գովերգելու և սերունդներին ավանդելու նպատակով, մանավանդ որ դրանք հավաքողն ու կազմողը նույնպես Մամիկոնյան մի անձնավորություն է։ Այդ զրույցներն ու ավանդությունները վաղուց ի վեր մեր ժողովրդի մեջ պատմվող, հավանաբար մի մասն էլ «պարսից պատերազմի վիպական ցիկլից» մնացած զրույցների պատառիկներն են, երբեմն ամբողջական, երբեմն էլ խեղաթյուրված, որ հասել են մինչև 8—9-րդ դարերը։
Մյուս կողմից դրանք պատմական իրողությունների՝ Տարոնի, նրա շրջակա գավառների, ընդհանրապես օտար զավթիչների բռնապետական լծի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական կռիվների և անօրինակ քաջագործությունների գեղարվեստական-վիպական արձագանքն են, ուստի և այս տեսակետից էլ մեծ արժեք ունեն և գեղագիտական անուրանալի հետաքրքրություն են ներկայացնում։ «Ի՞նչ է Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմությունը»,— գրում է այդ մասին Մ. Աբեղյանը։ — Շատ պարզ կեր–
____________________
1 Տես՝ թարգմանության մեջ, էջ 48։
2 Վերը նշված աշխատությունը, առաջաբան, էջ XI։
[էջ 15]
պով ժողովրդական զրույցների մի ժողովածու, որ իրական պատմության հետ գործ չունի, և ընդհակառակն՝ ունի ժողովրդական զրույցների ամեն հատկության։ Միամիտ ընթերցողն էլ դժվար թե հավատա այդ պատմվածքների եղելությանը, նույն ինքն հեղինակն այդ զգացել է, որ «Յիշատակարանի» մեջ գրում է. «Աղաչեմ զմանկանս եկեղեցւոյ Աստուածոյ, զի յորժամ զշարադրութիւնս զայս ընդօրինակէք, մի ինչ թուեացի ծաղր ումեք, այլև զիմ պատճեանն անպակաս և լի գրով դրոշմեսջիք զհետ գրելեացդ»1։
Պետք է նկատել նաև որ թե՛ Զենոբին և թե՛ Հովհան Մամիկոնյանին վերագրված բաժիններում պատմական դեպքերի ու երևույթների արձագանքները՝ լեգենդի վերածված, տեղ են գտել գրվածքի մեջ իբրև իրողություններ։
Այդ տեսակի ուշագրավ զրույցներ են՝ օրինակ Տրդատի և Գրիգոր Լուսավորչի առաջին անգամ Տարոն գալը, Տրդատի պատերազմը հյուսիսականների (հյուսիսցիներ) դեմ և հաղթությունը, որի տարբերակները գտնում ենք Փավստոս Բուզանդի (այստեղ կռիվը վարողը Փոքր Խոսրովն է) և Մովսես Խորենացու մոտ։ Ապա՝ ուշադրության արժանի և բանասիրության մեջ շատ տարակարծությունների առիթ հանդիսացած զրույցների շարքում պետք է հիշատակել Դեմետր և Գիսանե եղբայրների մասին եղածը, այստեղ նրանք ազգությամբ հնդիկներ են, ապստամբել են իրենց թագավորի դեմ և պարտվելով փախել Հայաստան (Տարոն), ուր լավ ընդունելության են արժանացել, փառք ու պատիվ վայելել, իսկ հետագայում իրենց ժառանգների կողմից աստվածների շարքում դասվել ու պաշտվել իբրև կուռքեր։ Այս զրույցի մեջ, սակայն, ինչպես նշել ենք նաև ծանոթագրությունների բաժնում, նրանց հայրը կամ Արձան քրմապետն է, կամ իրենք են հայր ու որդի։ Դարձյալ Աբեղյանն է նկատել, որ այս զրույցի հիմքում երևում է; Մամիկի և Կոնակի մասին եղած հայտնի ավանդության մի «մթնացած հիշողություն հետին դարերի»։ Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի և Սեբեոսի մոտ եղբայրները, որոնցից իբր սերվեց ու առաջ եկավ Մամիկոնյան տոհմը, ծագումով չինացիներ են և ոչ հնդիկներ։
Արդյոք համանման մի զրույցի կամ միևնույն ակունքից առաջ եկած մի պատումի հեռավոր արձագանքները չե՞ն աստվածաշնչյան Ադրամելեք և Սանասար եղբայրների, կամ թե մեր մեծ վեպի՝ «Սասնա ծռերի» նախնիներ Սանասարի ու Բաղդասարի՝ Բաղդադից փախստական գալու և Սասունում հիմնավորվելու մասին գոյություն ունեցող ավանդությունները։
Զենոբին վերագրված մասում տեղ է գտել մի չափազանց հետաքրքրական և անկախ պատմություն ևս՝ Արծրունյաց Վարդպատրիկ իշխանի Մարիամ տիկնոջ և սբ. Կարապետի միաբանների միջև տեղի ունեցած միջադեպի մասին։ Եվ վերջապես Տարոնում՝ հանուն քրիստոնեական ուսմունքի, և ընդդեմ հեթանոսության մղված պայքարի մասին, հրաշապատում դեպքերով լեցուն ավանդությունները, որ առատորեն սփռված են «Պատմության» մեջ։
Ինչ վերաբերում է Հովհանին վերագրված բաժնին, ապա պետք է ասել,
____________________
1 Աբեղյան Մ., նշվ. աշխատ., հ. Ա, էջ 188,
[էջ 16]
XIV ժողովրդական պարզ ու պատկերավոր զրույցների մի հոյակապ ժողովածու էլ այդ է, որ այդպիսին լինելով՝ պարունակում է, սակայն, շատ արժեքավոր նյութեր պատմական իրականության, ժամանակաշրջանի հասարակական հարաբերությունների, կյանքի, կենցաղի, հերոսական պատերազմների, օտար ժողովուրդների հետ ունեցած հարաբերությունների և համանման այլևայլ խնդիրների վերաբերյալ։
Հերոսները Մամիկոնյաններն են, որոնք սերնդից սերունդ, անձնուրաց կերպով պայքարում են Տարոնի և Հայաստանի թշնամիների դեմ։ Նրանց օգնում և օժանդակում են հայոց մյուս գավառների իշխաններն իրենց զորքերով և ոչ պակաս քաջությամբ ու համարձակությամբ, քան Մամիկոնյանները։ Դրանք նույնպես այն զրույցների կամ իրական պատմությունների ավելի ժողովրդականացած, վիպականացած տարբերակներն են, որոնք դրանից առաջ հանդիպում են Սեբեոսի «Պատմության» մեջ։ «Հովհան Մամիկոնյանի մասի մեջ,— գրում է Աբեղյանը,— հին վեպից մնում է Մուշեղի զրույցը, որ ընդարձակված է Գայլ Վահանի և հաջորդների զրույցներով իբրև «Պատերազմ Տարօնոյ»1: Իսկապես, անմիջապես նկատվում է, որ այս հերոսները, նրանց զործողոթւյունները, նրանց մտածելակերպը ավանդական վիպական է։ Մուշեղ Մամիկոնյանը Տարոնի և ամբողջ Սասունի իշխանն է, որին Հայաստանի մարզպան է կարգում պարսից Խոսրով արքան։ Նրան հաջորդում են Գայլ Վահանը, սրա որդի Սմբատը, սրա որդի Վահանը, որ «մայրենոք» Կամսարական է կոչվում։ Վերջում «Պատմության» մեջ տեղ են զտել նաև Ծիծառնի խաչի և Տիրանի մասին ժողովրդի մեջ պահպանված զրույցները, որոնք, սակայն, ուսումնասիրողներից ոմանց կարծիքով, հետագայում են ավելացված՝ ուրիշների կողմից։ Պատմվածքի վիպական բնավորությունը երևում է առաջին հերթին նրանից, որ Մամիկոնյան տան իշխանները, որոնք բոլորն էլ անմնացորդ նվիրյալ հայրենասերներ են և քաջ պատերազմող, գործողությունների սկզբում դեռևս գրեթե մանկահասակ պատանիներ են, բայց քիչ ժամանակ անց, արդեն հարյուրամյա և ավելի զառամյալ ծերունիներ։ Նրանք պատերազմում երբեք պարտություն չեն կրում, չնայած այն հանգամանքին, որ այդ բոլոր կռիվները մղվում են հայոց հողում, Տարոնի շրջակայքում, և թշնամական զորքերն էլ միշտ հայերից բազմապատիկ ավելի են։ Շատ հետաքրքրական է, որ նույն Մամիկոնյանները Փավստոս Բուզանդի մոտ էլ երբեք պարտության չեն կրում։ Այնտեղ Վասակ Մամիկոնյանը շարունակ կոտորում է պարսից ամբողջ բանակը, կամ Շապուհն է միաձի փախչում ազատվում, կամ մեկը գինվորներից՝ մազապուրծ գնում և հայտնում է եղելությունը։ Այստեղ էլ գրեթե նույնն է, բայց ավելի ևս չափազանցված ու վիպականացած։ Վահան Մամիկոնյանն այստեղ ինքն է միայն մի զինվորի «զրուցատար» ուղարկում, իբրև արհամարհանք թշնամու նկատմամբ, կամ թե ինքն անձամբ է գնում, երբեմն նույնիսկ միայնակ, խաբում, հիմարացնում է թշնամու և՛ զորքերին, և՛ զորավարներին։ Վերջում էլ կտրում է զորավարի գլուխը, վերցնում նրա զենքերը, ամբողջ ինչքն ու ունեցվածքը և ողջ առողջ վերադառնում։ Պար–
____________________
1 Աբեղյան, նշված աշխատությունը, էջ 452։
[էջ 17]
զապես էպոսին հատուկ վիպականացման է ենթարկել Հովնանն իր պատմելիքը։ Վահանի որդի Սմբատը, որը Սեբեոսի «Պատմության» մեջ ավելի է մոտենում իրական-պատմականին, նույն վիպական Սմբատ Բագրատունին է, որը այստեղ Մամիկոնյան է։ Սրա որդի Վահանը հավանաբար իր պապ Գայլ Վահանն է և այլն։ Այդպես են և մյուսները։
Մի անգամ պատերազմում Սմբատը այնքան մարդ է կոտորում թշնամիներից, որ սուրը բռնակից կոտրվում է նրա ձեռքում և դաստակն էլ մածուցվում-կպչում է բռան մեջ։ Որքան չարչարվում են դաստակը չի պոկվում բռան միջից։ Ստիպված հրամայում է բերել մի պարսկի, գլուխը կտրում են, տաք արյունը հոսում է Սմբատի ձեռքին, նոր միայն դաստակը թուլանում և պոկվում է բռան միջից։ Զավեշտը, ծաղրական ու երգիծական հատվածները առատորեն սփռված են Հովհանի մոտ։ Նման երգիծանքն իսկական ժողովրդական վիպական մտածողությանը հատուկ մի երևույթ է, որը սնվելով հինգերորդ դարի ավանդներից, անցել է 7— 8-րդ դարերին, գեղեցիկ դրսևորում է գտել մեր մեծ էպոսում՝ «Սասնա ծռերում», ապա՝ փոխանցվելով 10-րդ ու հետագա դարերի պատմագրությանը՝ այդպիսով հարատևել։ Հիշենք, թե երգիծական ինչպիսի սքանչելի հնարանքներով էր Սասունի ժողովուրդը ծաղրում Կոզբադինին և մյուս հարկահաններին։ Ահա մի երկու օրինակ Հովհանի «Պատմությունից»։ Մուշեղի զինվորները (Վահանի կարգադրությամբ) կտրում են պարսից զորավար Միհրանի գլուխը և ուղարկելով այն նրանց թագավորին, պատվիրում են հաղորդել հետևյալը. «Այս մարդը, երբ մարզպան եկավ մեր երկիրը, այնժամ զորքերը դեմ առ դեմ ախոյան կանգնելով՝ խաղագնդակ էին ուզում, բայց չկարողացանք գտնել։ Հույներից էլ չհամարձակվեցինք գնալ խնդրել, քանզի ձեր ոխերիմ թշնամիներն են։ Ձեր զորքի մոտ էլ նայեցինք, տեսանք նրանց մոտ էլ գնդակ չկար։ Ստիպված կտրեցինք այս գլուխն ու խաղացինք։ Արդ, իմացանք, որ Շահաստանից եկել եք Բաստր քաղաքը [որ մի] երկիր է տափարակ ու դաշտաձև։ Գիտենք, որ գնդակ պիտի խաղաք, ահավասիկ, վերցրեք ձեր քրոջ որդու գլուխը և թող ձեզ խաղագնդակ լինի սերնդից-սերունդ»1։ Մեկ այլ առիթով Սմբատը հետևյալ բովանդակությամբ նամակ է ուղարկում պարսից Խոսրով արքային. «Կամ հինգ տարվա հարկը կտաս ինձ, ասում է, քանի որ քո զորքդ ու նրանց անասունները իմ երկրի հացն ու խոտը կերան, և փայտի արժեքը, որ իբրե վառելիք օգտագործեցին, և ջրինը, որ խմեցին, և այն տաճարների գինը, որ իմ հայր Վահանը այրեց [այնտեղ պատսպարված] քո զինվորների պատճառով, և սապոնի գինը՝ հիսուն հազար դահեկան, որով քո զինվորների գարշահոտ ու արյունաթաթախ զգեստները լվանալ տվեցինք ու հագանք։ Ապա թե՝ ոչ, գամ [միայն] հարյուր մարդով քո վրա և ամբողջ Պարսկաստանը գերեվարեմ բերեմ Տարոնում լցնեմ և քո այդ կուռքերի տեղն էլ բերեմ շներին կապեմ, որ դրանց փոխարեն ձեզ համար հաչեն»2։
Ծաղրական երկխոսություններով և միմյանց նկատմամբ անվանար–
____________________
1 Տե՛ս թարգմանության մեջ, էջ 81։
2 Նույն տեղում, էջ 90։
[էջ 18]
կումներով լի է Հովհանի պատմվածքը։ Բանն այն է, ինչպես նկատել են ուսումնասիրողներից ոմանք, որ Հովհանի ստեղծած գեղարվեստական կերպարները այլևս ազատախոհ են, զերծ քրիստոնեական մորալի՝ չարին բարությամբ պատասխանելու գոգմատիկ քարոզի և մտածողության կաշկանդումներից։ Նրանք չափազանց համարձակ են, անխնա՝ երկրի ամեն մի թշնամու նկատմամբ, նույնիսկ չեն խուսափում թշնաման ճարպկությամբ, խորամանկությամբ, ամեն միջոցով հաղթելու հնարավորությունից։ Խորամանկությունն այստեղ արդեն դիտվում է իբրև խելացիություն, իմաստնություն, հնարամտություն։ Սմբատը անմարդկային դաժանությամբ է վերաբերվում գերի մնացած բոլոր թշնամիների նկատմամբ՝ անկախ տարիքից և սեռից։ Նա շատ հեռու է Փավստոսի ներկայացրած Մուշեղի ասպետական մեծահոգությունից ու խղճմտանքից։ Ժողովուրդը Հովհանի մոտ միշտ մասնակից, գործակից կամ ականատես է իր հերոսների գործողություններին, նա ակտիվ մասնակցություն ունի թե՛ իր աջակցությամբ, թե՛ ոգևորելով ու ոգեշնչելով, թե՛ իր առողջ, լավատեսական, պայծառ երգիծանքով, որոնք բոլորն էլ հատուկ են մեր հանճարեղ էպոսին։ Այդ է թերևս պատճառը, որ Հովհանի «Պատմությունը» լեզվի և ոճի առանձնահատկությունների տեսակետից էլ շատ է մոտենում ժողովրդական պատմելաձևին, նրա ոճին, կարծես թե նույնանում է նրա հետ։ Ինչ որ է, ընդունելով և գնահատելով հանդերձ այս գործի գրական–գեղարվեստական անուրանալի մեծ արժեքը, ժողովրդական բանահյուսության հետ ունեցած նրա անխզելի կապը, այնուամենայնիվ, այն մեզ համար մնում է իբրև պատմության սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող, պատմական ու հասարակական փաստերի առատությամբ աչքի ընկնող մի երկ։ Հենց այդ գիտակցությամբ էլ ձեռնարկել ենք սույն թարգմանությունը։
[էջ 19]
ՏԱՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԹԱՐԳՄԱՆԵԼ է ԱՍՈՐԻՆԵՐԻ ԶԵՆՈԲ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ1
ՍՈԻՐԲ ԳՐԻԳՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ,2 ՈՐ ԳՐԵՑ ԵՎ ՈՒՂԱՐԿԵՑ ԿԵՍԱՐԻԱ
— Աստվածային սիրով պատվված և բոլոր մարդկանցից փառաբանված, երիցս երանելի տեր Ղևոնդ հոգելից և սուրբ Հայրապետին, մեծ ու հոյակապ Կեսարիա3քաղաքի քահանայապետին. Ձեր սուրբ ձեռնադրությունից ի վեր՝ մեր փանաքիմացության այս առաջին թուղթը, ահա, ողջույններով ու սրբությամբ թող հասնի ձերդ փառավորությանը և ապա տիեզերքին համայն։
Հույժ գոհ ենք աստծուց, որ իր հայրախնամ ողորմությամբ խղճաց մարդկային ցեղին իր միածին որդու աշխարհ գալով, որը առաքելական քարոզչությամբ աշխարհի բոլոր ազգերին երկնային քաղաք հրավիրեց, որով և այս աշխարհի մեծագույն մասը փառքի հասավ։ Քանզի այստեղ եկած [Քրիստոսի] երկու լծակիցները4 սուրբ հոգու շնորհիվ այդպիսի վիճակ ընդունեցին, որ թեև դրանով իսկ հեռացան ճշմարtությունից, սակայն աստծու ողորմած կամքը գթաց [մեզ] մեր նվաստության համար։ [Ըստ այդմ էլ] կամեցավ և սքանչելիքներ գործեց մեր ժամանակներում, որը դուք հենց մեզանից լսեցիք։ Մանավանդ ձեզանով կրկին գոհություն ենք մատուցում աստծուն, նույնպես և ձեզ օրհնություն, որովհետև հայոց աշխարհին շնորհեցիք կենաց գանձը՝ սուրբ
[էջ 20]
Հովհաննես Մկրտչին, [ընծայելով] իբրև միջնորդ աստծու և մարդկանց, նրա գալստյամբ չափազանց ուրախացավ մեր հայոց երկիրը, ինչպես այնտեղ Հորդանանը՝ Քրիստոսի գալստյամբ։
Եվ այս ամենը, ահա, ծանուցում ենք ձեզ, որպեսզի իմանաք, թե ինչպես [այնտեղ] Քրիստոսի ջուրն իջնելով մահը կործանվեց, նույնպես և այստեղ սրա գալստյամբ դժոխքի դռները խորտակվեցին։ Որովհետև հենց այստեղ է գտնվում Չորրորդ Հայք անվանված երկիրը,5 ուր և ավարտվում է Երկրորդ Հայքի սահմանը՝ Տավրոս կոչված լեռան [ստորոտում], որ կտրում անցնում է մինչև պահլավական Պարսկաստանի դռները։ [Հենց] սրա շուրջն է ընկած Մամիկոնյաններին պատկանող երկիրը, և հենց այստեղ էլ երկու տեղ մահն էր բույն դրել։ Դրանցից մեկում, հատկապես, այնքան էր որջացել, որ սուրբ հոգին հայտնի դարձրեց, թե հենց դա է դժոխքի դուռ կոչվածը, որին հնդիկներն ու պարսիկներր Իննակնյան են անվանում, և որի Գիսանե կուռքով ու նրա որդի Դեմետրով պարծենում են տեղի բնակիչները։
Ուստի ձեռնարկեցի շտապ կարգով կործանել սատանայի այդ պատկերները, և նույն այդ մատուռի տեղում հաստատեցի սբ. Կարապետի և Աթանագինես վկայի նշխարները։ Դրա հետևանքով էլ տապալվեց ու կործանվեց մահն իր զորությամբ, և այժմ նույն Իննակնյան վայրում Աստծուն են պատվում երկրպագելով։ Ապա նաև նույն տեղում թողեցի Քրիստոսի երկու կենդանի վկաներին՝ Անտոնին և Կրոնիդեսին, որոնց դու ինքդ՝ քո սիրո և բարեպաշտության շնորհիվ մեր հայոց աշխարհին ընծայեցիր։
Նրանց որպես կետ6, [սահման] հավիտենության նշանակեցինք ընդմիշտ Քրիստոսի հետ խաչվելու, սակայն կենդանի են մարմնով՝ հանուն ուրիշների (մարդկային ցեղի) բարերարության, որոնց և համարում եմ՝ ինձ շնորհված աննյութեղեն գանձ։ Այլև աղաչում եմ, որպեսզի մեր հանդեպ ունեցած քո սիրո և մտերմության համաձայն մյուս ընծաներն էլ շնորհ անես ինձ։ Քանզի «...Հունձք բազում հասեալ են ի Քրիստոս եւ սակաւք մշակք»*։ Ահա, աղաչում եմ
--------------
* (Քրիստոսի [սերմանած] առատ հունձքը հասել է, բայց մշակները սակավ են)։ Այստեղ գործածված է իբրև թևավոր խոսք։
[էջ 21]
քեզ, որպեսզի դուրս բերես մշակներիդ տիրոջ հունձն անելու։ Նրանցից մեկը, որ խնդրում ենք քեզանից, Եղիազարոսն է, իսկ մյուսը՝ հայոց եպիսկոպոս Սիուսը, Զենոբ Ասորու եղբայրը, նա, որին ինձ հետ առնելով բերեցի և ձեռնադրեցի Մամիկոնյան տան եպիսկոպոս։ Մանավանդ ադդենացիների Տիմոթեոս եպիսկոպոսին ենք խնդրում ուղարկես, որի մեծ հմտությունը դպրության ասպարեզում ինքդ էիր գովաբանում։ Այդպիսի մեկը շատ օգտակար է մեր երկրում և նրա օգնությունը ստացած կլինենք քո աղոթքներով։ Ուստի և հարատև ճգնությամբ շատերին օրինակ հանդիսանալով և տիրոջ տված շնորհներով ուսուցանելով` ողջ եղեք, տիրոջ անունով բազում մարդկանց օգնելու և մեզ համար էլ բաբեխոս լինելու, ամեն...
ՊԱՏՃԵՆ ԵՐԿՐՈՐԴ, ՍՈԻՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՈՒՂԱՐԿԱԾ ԹՂԹԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ, ՈՐ ԻՐ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԻՆ ԳՐԵՑ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ
Աստվածամերձ ու երջանիկ եղբայրդ Քրիստոսի, ուրախարար նամակդ հասավ մեզ և կատարյալ խնդությամբ լցրեց իմ բազմավիշտ անձը։ Ու թեպետ հարատև տրտմության պատճառով խորին անձկության մեջ էի, սակայն Ձեր երախտագիտական նամակը շարժեց մեր դանդաղկոտությունը։ Եվ կարդալով այն՝ գրածիդ համաձայն գոհություն մատուցեցինք մեր տիրոջը, որովհետև անտես չարիր նաև հյուսիսային ազգերին՝ ճշմարիտ հավատից երիցս զրկվածներին, որոնք մինչև օրս էլ դեռ իրենց մոլորեցնողներին աստված են համարում7։ Քանզի այդ բանը ճշմարտության հակառակորդը՝ սատանան ինքը սովորեցրեց նրանց, որպեսզի շարունակ խավարում խարխափելով, ընդմիշտ զրկված մնային աստվածաճանաչությունից։ Սակայն հանկարծահաս եղավ նրանց մարգարեի խոսքը, թե՝ ժողովուրդներ, որ խավարում եք բնակվում, ահա՜, տեսե՛ք աստվածիմացության մեծ լույսը։ Քանզի թեև արեգակն արդարության շատ վաղ ծագեց արարածների վրա, բայց քո ժողովուրդները օրը ցերեկով որմերի մեջ էին դեգերում, ինչպես խավարամած գիշերում։
[էջ 22]
Ուստի այս անգամ ևս աստված խղճաց նրանց և իջավ փրկելու անմարմին փարավոնի ձեռքից։ Որովհետև գերադաս համարեցիր տանջվել, որպես Մովսեսը, որ ազատելով նրանց դուրս բերեց Սինայի անապատը8, ուր գազանների ոտքն անգամ չէր դիպել, որտեղից էլ իսպառ հալածվեցին ցավն ու տանջանքը։ Ահա, քանի որ քո շնորհիվ դրանց համար ծագեց արեգակն արդարության՝ Քրիստոսը, և դու ընտրվեցիր սուրբ առաքյալներ Բարդուղիմեոսի ու Թադեոսի փոխարեն, ուստի և միտքդ բեր նրանց նահատակությունը և երբեք մի խոտորվիր նրանց բաց արած շավղից, մանավանդ որ դրա համար որևէ պատճառ էլ չկա. և հիշի՜ր, որ տերը նրանց շինելու համար կոչեց և ոչ թե քանդելու։ Եվ քանի որ Կարապետն էլ դեռ նոր է ոտք դրել ձեր հայոց աշխարհը, ուստի և իմ անունն էլ դրիր մատյանումդ, որով և օրհնության մասը ստացած կլինեմ քեզանից հետո եկողներից։
Այլև բարյաց խրատն եմ տալիս քեզ. այդ Իննակնյան տեղանքը, որի մասին շատերն են ասում, թե բարեբուխ է, հատկացրու այն որպես բնակության տեղ կրոնավորաց դասի համար։ Հաստատիր դրանք այն նույն կանոններով, որ տեսար այստեղ մեր կրոնավորների մոտ։ Իսկ ճգնակեցության կարգն էլ պետք է ուսանես սուրբ Անտոնից, որի մոտ ոչինչ պակաս չկա ավագ Անտոնից9:
Քեզ զորավիգ լինելու նպատակով սբ. Անտոնի աշակերտ Եպիփանին էլ համոզեցի գալ այդ Իննակնյան վայրերը, իր հետ բերելով քառասուն հոգի խարազանազգեստ և ճգնակյաց, աշխարհիկ կյանքից հրաժարված և պարկեշտ վարքով ապրողների։ Բայց Եպիփանին կկարգես դրանց ու մեր մյուս եղբայրների վերակացու10։ Եվ դրոշմիր հավիտենական հուշարձան, որպեսզի գյուղաքաղաքների կամ դաստակերտների բնակիչներից ոչ մեկը ալեքսանդրացիների օրինակով չգործի ամենուրեք տերունական տաճար կառուցելով, առանձին բնակվի։ Հավաքիր նույն տեղում մի հարյուրի չափ մարդ, հատկացրու նրանց համար մեծամեծ ու հարուստ գյուղեր և ավաններ, որպեսզի վանքերի կարիքները նրանք բավարարեն և իրենք էլ միայն ճգնությամբ ու աղոթքով պարապեն։ Խրատիր նաև այդտեղի իշխանավորներիդ, որպեսզի եկեղեցու զարդ լինեն՝ աղքատասեր, կրոնավորասեր ու երկյուղած։ Բայց մա-
[էջ 23]
տուռների շինությունները չդարձնես կրոնավորության համար բնակության վայր, այլ դրանց մեջ քահանաներ ու քորեպիսկոպոսներ կկարգես, նրանց համար դաստակերտներ կհատկացնես և աղքատանոցներ շինել կտաս, որպեսզի այնտեղ բժշկվելու եկողները չտրտնջան, ինչպես որ նախկինում ուխտի եկածներին խորանի դռանն էին քնեցնում։
Այս ամենն, ահա, այդ ձևով անել տուր։ Իսկ ինչ վերաբերում է Տիմոթեոս և Եղիազարոս եպիսկոպոսներին, որ ինձանից թախանձանոք խնդրում ես, նրանք դեռ այն ժամանակ գնացին, երբ դուք բագիններն էիք կործանում. և մեզ էլ հարցման պատասխանն էիք ուղարկել։ Եղիազարն իր քաղաքից փախստական գնաց, որովհետև նրա վրա հարձակվեցին հերետիկոսները և հալածեցին դեպի Հռոմի կողմերը։ Իսկ Տիմոթեոսը, ինչպես լսեցի, գնաց Երուսաղեմի կողմերը, որպեսզի այնտեղ Ավետարանը հելլենական լեզվով թարգմանի։ Ես էլ իսկն մահվան ցավին եմ հասել, և չգիտեմ, թե ինչքան է մնում ինձ ապրելու, որի պատճառով էլ ծուլանում եմ նրանց նամակ գրել։ Ինքներդ գրեցեք և հայտնեք նրանց ձեր միտքը, [պատմեցեք] նաև այդ տեղերի գեղեցկության մասին։ Եվ առավել ճշգրտությամբ նկարագրեք նրանց, թե ի՞նչ ահարկու էր ձեր և քուրմերի միջև [տեղի ունեցած] պատերազմը, երբ մեր մոտից գնացիք։ Ապա գաղտնի նամակով ցույց տվեք նրանց նշխարների տեղը, որպեսզի լսողների մոտ ոչ մի կասկած չմնա, թե [դրանք] չեն բերվել։
Իսկ եթե մեր որպիսությունն ես կամենում իմանալ, ապա կասեմ, որ կյանքս ավարտված է արդեն և մահին եմ աչքս հառած։ Սակայն հրշի՜ր, որ թեև մեր մեջ արտաքին մարդը աղճատվում [ապականվում] է, բայց ներքին՝ [հոգևոր] կենաց նորոգումն է սկսվում։ Եվ մեր կյանքն էլ թող տեր Աստվածը ձեզ պարգևի, որ անձամբ առաջնորդելով հոտդ` կարողանաս բանավոր փարախը դեպի վերին Սիոնը փոխադրել. դրանով, նաև [սուրբ] աղոթքներովդ Քրիստոսը գուցե մեր հոտին էլ բարի աչքով նայի, քանզի հովվապետի երևալով մենք ևս մեր մշակների հանդեպ վարձատրված կլրնենք։ Ողջ եղեք ի տեր Հիսուս Քրիստոս։
[էջ 24]
* * *
Իսկ երբ որ պատմագավորները վերադարձան սբ. Գրիգորի մոտ, նրանց Տարոնում չգտան, ուստի անցան գնացին Հաշտենքի կողմերը՝ Արարատյան գավառի Վաղարշապատ քաղաքը։ Եվ հանելով նամակը բազմության առջև նրան հանձեցին. այն կարդալով՝ թագավորի հետ միասին, չափազանց տրտմեցին, առավելապես Եղիազարի հալածանքների և հայրենի երկրից [նրանց] հեռանալու պատճառով։ Ապա ինքը՝ թագավորը11, չորս գահերեց իշխանների հետ միասին, նյուստրացիների Եղիազար եպիսկոպոսին և ակդենացիների* Տիմոթեոս եպիսկոպոսին [խնդրանքի գիր] հղեցին և այս է պատճենը գրության**.
— Տիրոջը ցանկալի եղբայրներիդ և հալածական մշակներիդ, Տրդատ [մեծ] թագավորի և բոլոր իշխանների մասնակցությամբ՝ հանուն կենաց խոսքի, հղում ենք ողջո՜ւյն ի տեր...
Ամեն ոք, ով հանձն է առնում աստծո կամքին ծառայելը, պարտավոր է հալածական լինել, որովհետև նրա քարոզչությունը ոչ բոլորի համար է ընդունելի։ Ինչպես որ այժմ ձեր մասին իսկ լսեցինք, թե հալածական եք ձեր բնակության վայրերից, հանձն եք առել լինել օտարական հարազատ երկրի ու բարեկամների համար, առ ոչինչ համարելով պանդխտության վիճակը, այլև թափառական գնացիք և չգիտենք էլ, թե ո՞ւմ մոտ և [ո՞ւր] հանգրվանեցիք։ Ահա, երանի ենք տալիս ձեզ աստանդական կյանքի համար, բայց ձեր իմաստությանը ո՛չ։ Մանավանդ գիտեիք, որ թագավորն մեր լի է քրիստոնեական հավատով և մեր աշխարհն էլ՝ աստվածապաշտությամբ, հապա էլ ինչո՞ւ եղաք փախստական դեպի այդ հեռավոր և օտար երկիրը։ Գիտեիք նաև, որ մեր բոլոր գավառներին եպիսկոպոս ու քահանաներ են հարկավոր, իսկ սրանք, որ զանազան կողմերից եկել–հավաքվել են, ի՞նչ են [սրանք] հայոց վեց հարյուր քսան գավառների համար, ամեն մի գա-
___________________
* Բուն տեքստում երբեմն գործածված է ակդենացի (փոխ, ադդենացի) ձևով:
** Գլխակարգության և պատճենների վերաբերյալ տե՛ս ներքևում՝ N 2 բացատրությունը։
[էջ 25]
վառի մեկ կամ ամենաշատը երկու քահանա հազիվ թե հասնի։ Որովհետև այստեղ մանուկները դեռ դպրանոցի են և ոչ մեկը նրանցից հասուն չէ քահանայության։ Մինչդեռ դուք [բազում] կրոնավորների առած դեպի օտար ու հեռավոր կողմերը գնացիք։
Ուստի, եթե չե՞ք ուզում այլևս ձեր երկիրը դառնալ, աղաչում ենք՝ մեզանից մի՛ հրաժարվեք, այլ ամենայն վստահությամբ, այն մարդկանց հետ, որոնց ձեզ մոտ ենք ուղարկում, փութացե՛ք գալ։ Եվ եթե գաք, Հարքի և Եկեղյաց գավառները բովանդակ ձեր առջև կդնենք. ուր կամենաք բնակվել, ձերը թող լինի ու ձեր հետնորդներին՝ որքան ժամանակ, որ կենդանի ենք մենք և դուք։ Իսկ Մամիկոնյան աշխարհը, թե հաճո է քեզ, ինչպես որ ինքդ էիր ասում, թե Իննակնյան կողմերն ինձ բաշխիր, այնտեղ հենց քո եղբորը ինքս ձեռնադրեցի եպիսկոպոս։ Եվ նրա չափազանց թախանձանքների համար այդտեղի անունն էլ փոխեցինք ու նրա [ավելի] անունը Գլակավանք դրինք12։ Այնքան ջերմեռանդ է սպասավորությունը սբ. Կարապետում, որ մինչև անգամ ամբողջ վանքը քար ու կրով կառուցեցինք։ Եվ ինձ թվում է, թե մինչև մահ ոչ մեկին չի կամենա տալ, իսկ մեզ էլ վայել չէ վերցնել իրենից, որովհետև առանց ուրիշների օգնության մեծ ջանք է թափում, եկեղեցին էլ արդեն ինքը կառուցեց, որի միմիայն հիմքը ես դրի։ Բայց եթե ինքը կամենա տալ, մենք ուրախ կլինենք և դեռ, ի հավելումն, դաստակերտն՝ էլ ես կտամ։ Իսկ թե այդ էլ չեղավ, ապա երկիրն ամբողջ ձեր առջևն է, որտեղ որ վայելուչ եք գտնում, թող ձերը լինի, որպեսզի ձեր ցանկացածներից ոչինչ թերի չգտնեք մեզանում։
Ողջ լինե՛ք ի տեր...
Ապա այն առաքյալները, որոնք Կեսարիա էին եկել, նամակը առան, տարան մինչև Ուռհա, այստեղից Կեսարիա վերադարձան, բայց այնտեղ էլ [նրանց] չգտան։ Այնտեղից ելնելով Երուսաղեմ գնացին, դարձյալ նրանց չհանդիպեցին, բայց այստեղ իմացան, որ երկուսն էլ Հռոմ են գնացել։ Եվ երբ Հռոմ գնացին, լսեցին, որ Եղիազարը տասներկու մարգարեներին թարգմանելու նպատակով ասորական Միջագետք էր գնացել։ Իսկ Եգիպտոսի եպիսկոպոսներ Բեկտորը, Անաստասն ու Գայոսը, երբ տեսան թուղթը, շատ ուրախացան ու
[էջ 26]
խնդացին, քանի որ իրենք էլ հալածական շրջում էին Եզիարարի ետևից։ Եվ շտապ կարգով նույն բաները մեկ այլ նամակում գրեցին և ուղարկեցին Կորնթոս՝ Տիմոթեոսին ու Անքիկոս սարկավագին, որը բազմաթիվ լեզուների քաջատեղյակ էր, կանչեցին նրա մոտ, իսկ իրենք վերադառնալով Միջագետք Եղիազարին այնտեղ չգտան, ուստի վերադարձան Երուսաղեմ։
Մյուս պատճառն էլ [նրանց գնալու] դրա համար էր13 մեկն էլ Մենանդրի աղանդի քննության պատճառն էր, որովհետև այն ժամանակ դեռ շատերն էին պահում այդ պղծությունը։
Երբ գնացին Երուսաղեմ և այնտեղ էլ Եղիազարին չգտան, հենց նույն օրը վախճանվեց Երուսաղեմի հայրապետը, որ կարծես [այդ բանը] հաճելի էր երուսաղեմցիներին14, քանզի Գայոսին բերեցին ձեռնադրեցին Երուսաղեմի հայրապետ։ Իսկ Բեկտորն ու Անաստասը վերադարձան Կեսարիա։
Եղիազարը գալիս ճանապարհին հանդիպեց Գրիգորին ու Տրդատին, չափազանց ուրախացավ և նրանց հետ գնաց հասավ Հռոմ քաղաքը։ Բազում օրեր այնտեղ մնաց, ապա խնդրեց որևէ մաս սուրբ առաքյալների նշխարներից՝ ձախ ձեռքը Անդրե առաքյալի և մի փոքր մասունք Ղուկաս ավետարանիչից, որոնք վերցնելով իրենց հետ, մեծավ խնդությամբ վերադարձան Հայոց աշխարհը։ Տրդատը անցավ գնաց իր երկիրը, [ոստանը]՝ Արարատյան գավառի Վաղարշապատ քաղաքը. իսկ Գրիգոր սուրբը որոշ ժամանակ մնաց Տարոնում՝ իր մոտ ունենալով սուրբ առաքյալների նշխարները։ Քսանհինգ օր հանգիստ առավ Գիսանե կուռքերի տեղում գտնվող Ւննակնյան [Գլակա] վանքում, ուր հանգչում էին սուրբ Կարապետի նշխարները։
Եվ առաքեց Մամիկոնյան տան իշխաններին՝ գտնելու մի լեռնաբնակ ու վայելուչ տեղ. սրանք գնալով բազում օրեր հետազոտեցին, բայց ոչ մի գավառում հարմարավետ տեղ չգտնելով վերադարձան [ձեռնունայն]։15
Այնժամ սուրբ Գրիգորը եկեղեցու սպասավորներին կարգադրեց երեքօրյա աղոթք անել. իսկ ինքը եկեղեցի մտնելով տարածեց ձեռները սուրբ առաքյալների նշխարների և սուրբ Կարապետի տապանի առջև ու աղոթքի հետևյալ խոսքերով դիմեց դեպի երկինք.
[էջ 27]
— Տեր բազմագութ և ողորմած Աստված, որ քննիչ ես իրավանց և ողորմածություն պարգևող, դու որ ներողամտությամբ հիշեցիր քո բարեգթությունը մոռացած մարդկային ցեղը, բոլորովին չբարկացար և առհավետ չանտեսեցիր, այլ կարգեցիր մեզ վերակացու այս քահանայական դասին, տուր մեզ իրավունք և [ժամանակ] հատուցանելու մեր առաջին հայրերի պարտքը, որոնք սուրբ ավետարանի քարոզչությանը դիմադարձ հանդիսացան, որոնց մեղքերի պատճառով ամենուրեք մահը տիրեց և կորուստն ապականության, և մահվան կապանքը անեծքով շղթայեց բոլորին՝ արժանացնելով նրանց դժոխոց կայանին*, որոնց չարը համոզեց մնալու ունայնության [խավարում], որպես թե ճշմարտության [լույսի] մեջ մնալիս լինեին։ Բայց մեզ շնորհեցիր ճանաչել քո սուրբ անունը և ժառանգորդ լինել երկնային արքայությանդ՝ սուրբ առաքյալների հետ մեկտեղ [հավասարապես], ապա հեռավորների ու մերձավորների միջև խաղաղություն հաստատեցիր քո միածին որդու գալստյամբ և սուրբ առաքյալների քարոզչությամբ, որոնք ավետարանական շրջագայությամբ ամբողջ աշխարհը բժշկեցին16։
Առավելագույնս է և այն, ինչ որ քո բարձրակամ ողորմածությամբ [մեր] աշխարհում գործեցիր այս սուրբ Կարապետի ձեռքով, որն իր մարմնով բուժեց աշխարհն ամենայն։ Մանավանդ, որ բարեգթությանդ առավել հաճելի եղավ բնակվել այս տաճարում, որի հիմքը՝ քո իսկ ակնարկությամբ, ինձ շնորհվեց դնել հենց նույն տեղում, որում մեր հավատի հիմնը խարսխված պիտի մնա անդրդվելի՝ մինչև վերջին դատաստանի օրը, հորժամ գաս և կրկին նորոգես նրան անապական մաքրությամբ։ Նրան, որ խավարի ու ճշմարտության միջնորդ եղավ,17 և հետո էլ վերստին դառնալով բազմելու է միածնիդ աջ կողմը անասելի փառքով պսակված։
Դու, տեր զորությանց, մտիկ տուր քո երկնային անձեռակերտ բարձունքից և մատնացույց արա պատշաճ հանգստարան, որպես [վկայարան] քո սուրբ առաքյալների նշխարների համար այս երկրում, հանուն քո անվան մեծության և ի պա-
___________________
* Հավանաբար՝ Գեհենի մասին է խոսքը։
[էջ 28]
տիվ ամենասուրբ երրորդությանդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Երբ ավարտեց աղոթքը, այնժամ հայտնվեց նրան տիրոջ հրեշտակն ու ասաց.— Վեր կաց, գնա դեպի Տավրոս լեռան ստորոտը և ես ցույց կտամ այն տեղը, որ տիրոջը հաճելի թվաց սրբերիդ բնակվելու։ Իսկ նա մեծավ խնդությամբ դուրս եկավ, առավ սբ. առաքյալների նշխարներն ու գնաց հենց նույն տեղը, որ ցույց տվեց նրան տիրոջ հրեշտակը։
Նախ օրհնեց տեղանքը, ապա պատվիրեց հայթայթել սուրբ վկայարանի կառուցման համար շինանյութ։ Դրեց այնտեղ սուրբ առաքյալների մասունքը և կարգեց եկեղեցու պաշտոնյաներ՝ տասներկու հոգի (բժ-ան) ու այն հանձնեց Եղիազարին. և վանքն էլ անվանեց Եղիազարի վանք։ Ապա մեծ տոն կատարեց այնտեղ սրբոց նշխարների բնակեցնելու օրը ժողովրդի բազմությամբ հանդերձ, ուր շատ-շատերը բժշկվեցին։18
Ապա այնտեղից ինքը՝ առնելով իր հետ Եղիազարին, տարավ նրան թագավորաբնակ Վաղարշապատ քաղաքր, որտեղ [նույնպես] ցնծության մեծ տոն կատարեցին։ Իսկ [Տրդատ] թագավորը հրամայեց այդ առթիվ հավերժացնել սուրբ առաքյալների հիշատակը զվարթ տոնախմբություններով և պատարագ մատուցելով։ Այդ նույն օրը եղավ նաև բոլոր պարտատերերի ու հանցապարտների ազատագրման օր. իսկ նրանց էլ, որ բանտերում էին և շղթայակապ, հրամայեց ազատել երկաթյա կապանքներից։
Այդ նույն ժամանակներում Բեկտորն ու Անաստասը Բյուզանդիայում հանդիպելով այն մարդկանց, որոնք Տարոնի Աշտիշատից էին գնացել, լսում են նրանցից առաջին պատերազմի մասին, թե ինչպես իրենց դեմ ելան Գիսանե կռատան քուրմերը, մինչև սուրբ Գրիգորի Տարոն գալը։ Լսում են նաև երկրորդ պատերազմի մասին, որը տեղի ունեցավ Տրդատի ու հյուսիսցիների իշխանի միջև, և թե հույները ինչպես զարմացած— [հիացած] էին, լսելով Տրդատի քաջագործությունների մասին։ Այս ամենը, երբ լսեցին Բեկտորը, Անաստասը, Թեովնասը, Աքյուղասն ու Մարկեղիոսը, զարմացան այնտեղ կատարվածի վրա և փութով հետևյալ նամակը գրեցին սուրբ Գրիգորին.
[էջ 29]
Աստվածային և փառավորյալ սրբազան մեծ Հայրապետիդ Հայոց՝
Ողջո՜ւյն ի Տեր19.
— Սուրբ հայրապետիդ աջով գրված, անաղարտ սիրով ու հոգեպարար մտերմությամբ լի պատվական՝ գիրն ընթերցեցինք Հռոմ քաղաքում և չափազանց խնդությամբ գոհություն հայտնեցինք Աստծուն։ Ցանկանում էինք գալ քո հրավերով, սակայն մեր չգալու պատճառը Եղիազարը եղավ, որը Միջագետքում էր դեգերում, և Հռոմից գալով՝ այնտեղ էլ չգտանք նրան։ Ուստի հարկ եղավ նրան գտնելու, նույնպես և սրբազան վայրերը տեսնելու համար Երուսաղեմ գնալ՝ սուրբ Սիմաքոսի մոտ, որի վախճանվելուց հետո նրա փոխարեն աստվածային նախատեսությամբ Գայոսին Երուսաղեմի հայրապետ ձեռնադրեցին։ Իսկ մենք, ահա, Բյուզանդիայում ենք, որովհետև ակդենացիների եպիսկոպոսը Եգիպտոս էր գնացել և ջանում է նրանց հաշտության համոզել, որոնք մեզ հալածեցին։ Քանզի գրել էր մեզ, թե ակդենացիք քաղաքը ինձ են [հանձնում], բայց նյուստրացիք դեմ են. ուստի լավ է, որ դուք մնաք Բյուզանդիայում, մինչև ես մյուս քաղաքները գնամ։ Դրա համար էլ, ահա, մենք ուշանում ենք գալ, որովհետև ձեր երկիրը հեռու է, իսկ մենք անկարող՝ թափառական և սուղ կյանքի պատճառով. Բեկտորը տառապում է ջերմախտով, իսկ սուրբ Մարկեղիոսը՝ տեսողության պակասից։
Ուստի, աղաչում ենք քեզ, երջանիկ մշակդ Աստծո, որ հրամայես սպասավորներիցդ մեկնումեկին մեզ գրով տեղեկացնելու ձեր ճանապարհորդության պատմությունը, Հայոց աշխարհը գալն ու այնտեղի քրմերի դեմ մղած առաջին պատերազմը, ապա Հռոմից ձեր երկրորդ գալն ու հյուսիսցիների դեմ մղած պատերազմը։ Թող տեղեկացնի նաև նշխարների մասին, որոնք հետդ տարար՝ որտե՞ղ ես դրել կամ ո՞ւմ ես թողել դրանց սպասավորելու. անվանի՞ք են, ինչպես ոմանք են պնդում, թե՝ ոչ։ Կամ Կրոնիդեսին ու Անտոնին, որոնց սրբությամբ համայն եկեղեցիներն են պարծենում, որտե՞ղ թողեցիր, հապա՝ թե ի՞նչ եղավ նրա աշակերտ Եպիփանը կամ ո՞ւր են Եղիազարն ու Զենոբը։ Այս ամենը ստուգապես գրիր մեզ, աղաչում ենք, որպեսզի Տիմոթեոս եպիսկոպոսի մոտ
[էջ 30]
գնալիս կարողանանք նամակով տեղեկություն տալ նրանց մասին։ Այս բոլորը մեզ կարի անհրաժեշտ է և դուք մի հապաղեք կատարել։ Եվ թող սուրբ հոգու շնորհները մնան՝ հավատացյալներիդ վրա։ Ողջ լինե՛ք ի Տեր։
Երբ ընթերցեցին նամակը, սուրբ Գրիգորը Զենոբ Ասորուն հրամայեց ճշտությամբ գրել թե՛ առաջին և թե՛ երկրորդ պատերազմի մասին, նաև նշխարների մասին, թե ուր տեղադրեց, և Անտոնի ու Կրոնիգեսի մասին, թե ինչպես են ապրում, [գործում] կամ ո՞ւր են։ Իսկ լեռների ու բլուրների նշանները, ասում է, հականե-անվանե գրիր, նաև այն մարդկանց մասին, ովքեր պատերազմն հրահրեցին և թույլ չէին տալիս կուռքերը կործանել։
Այս ամբողջ պատմությունը ճշտությամբ կգրես և կուղարկես, ասաց։ Սակայն Զենոբն աղաչեց սկզբում գրել նախ Խոսրովի մահվան պատմությունը, ապա շարադրել ամբողջ եղելությունը,20 բայց դրան սուրբն Գրիգորը հավանություն չտվեց և բավական համարեց վերոհիշյալը միայն գրել։ Քանզի օրինավոր չէ, ասում է, ասորիներին այդ ամբողջ պատմությունը նամակով շարադրել21, այլ միայն այն, ինչ իրենք խնդրեցին՝ կգրես և կուղարկես։ Սրան համաձայնվեց Զենոբը և վերցրեց ու ասորի եպիսկոպոսներին գրեց այն [բաների], մասին միայն, ինչ որ իրենց երկրի սահմաններում կատարվեց։ Եվ այս է պատճենը գրության.
Տիրոջը սիրելի և երջանիկ եպիսկոպոսներիդ, Զենոբ անարժան ծառայիցս և [բոլոր] հայաստանցիներից Ձերդ սրբությանը հույժ սիրով ողջո՜ւյն ի Տեր
— Երբ ձեր պատվական աջով գրված առաջին թուղթը հասավ մեր սուրբ Գրիգոր հայրապետին, անթերի ուրախությամբ գոհացանք հայր Աստծուց, քանզի հասկացանք, որ դադարեցին հալածանքներն այդ կողմերից։ Հրամայեց իսկույն և եթ ձեր նամակի պատասխանը գրելու [ն] ձեռնարկել, որչափով որ ձեր հարցասիրությունն էր գոհացում պահանջում. և չնայած ոմանք ցանկացան արգելել ձեզ ուղարկվելիք պատասխանը, սակայն նա այդպիսի բան մտքովն իսկ չանցկացրեց, այլ աննախանձ սրտով ձեր ուզածը գրով հիշատակել հրամայեց։
[էջ 31]
Դուք նույնպես ոչնչով մի աղավաղեք այս համառոտ պատմությունը՝ պատճառ բերելով, թե Ագաթանգեղոսն այդ բաները չի հիշատակում. քանզի ես նրանից ավելի առաջ գրեցի։22 Իսկ թագավորների ժամանակագրությունը չշարադրեցի, որովհետև սուրբն Գրիգորը հրամայեց ոչինչ ավելի գրել, քան ձեր ուզածն է. մանավանդ որ պատշաճ համարեց Արշակունի և մյուս քաջ ու [հզոր] թագավորների պատմությունը Հայոց երկրում թողնել, և ձեզ ձեր գրածի պատասխանն ուղարկել, որ հենց ինքը՝ սուրբ Գրիգորն այս գրվածքը համարեց ասորոց պատմությունը։ Ուստի և ես այս պատմության սկիզբը ձեր հարցումն եմ դնում։
ԶԵՆՈԲ ԱՍՈՐՈԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՍՈՐԻՆԵՐԻ ԹՂԹԻՆ, ՆԱԵՎ ԻՆՆԱԿՆՅԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԱՐՁԱՆՈԻՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Վաղարշի որդի Խոսրովը23 իր թագավորության օրերում ցանկանում էր լուծել իր եղբայր Արտևանի* մահվան վրեժը [պարսիկներից]. և [ահա] որոտաձայն միմյանց վրա են հարձակվում երկու թագավորներ՝ հայոց և պարսից։ Ապա հույժ սաստկացավ պատերազմը պարսիկների վրա, իսկ հայոց արքան հզորացավ ու սկսեց ավերել պարսից երկիրը տասը տարի շարունակ, և սպանելով ու գերեվարությամբ ջանում էր հիմնահատակ կործանել։ Նրանց միջև միջնորդ եղավ ճենաց թագավորը,24 բայց չկարողացավ հաշտեցնել նրանց սրտերը։ Սակայն նույն Արշակունյաց ազգից մի [մարդ], որի անունը Անակ էր, խորհրդակցեց պարսից արքայի հետ՝ գալ սպանել Խոսրովին և իբրև վարձ ստանալ Պարտավի Պահլավ [քաղաքը]։ Սրան սիրով համաձայնվում է պարսից արքան, որովհետև Պարթևը ոչինչ չէր խնայում Խոսրովի սպանության համար։ Այնժամ [Անակը] վեր է կենում, առնում իր եղբորը, կնոջն ու որդիներին և [իբրև թե սիրու պատճառով] փախստական գալիս է Խոսրովի մոտ։
Երկրորդ տարին լրանալուց հետո՝ գարնանը, մինչ Խոս-
___________________
* Արտևանայ — իմա՝ Արտավանի:
[էջ 32]
րովը նախապատրաստվում էր պարսից վրա հարձակվել, մի անգամ որսի ժամանակ Անակը բարեկամական զրույցի պատրվակով մեկուսացնում է Խոսրովին, հանկարծակի բերելով, իր եղբոր հետ միասին, սրերը բարձրացնելով հարձակվում են և թագավորի մարմինը գետին գլորում, իսկ իրենք բոլորը յուրայիններով ջրասույզ արվեցին ու կործանվեցին, չհասցրին ժամանել [Պարթևի մոտ]։ Պարսից արքան սակայն Խոսրովի մահվան օրը տոն կարգեց, իսկ Պարտավ քաղաքը Անակի սերնդից կենդանի մնացածներին նվիրեց։
Այն ժամանակ, երբ Անակը Պարսկաստանից դուրս գալով եկավ հասավ Արտազ գավառը՝ Թադեոս սբ. առաքյալի հանգստարանը, նույն ժամանակ են ասում և նույն վայրում է տեղի ունեցել սրբոյն Գրիգորին հղ[ի]անալը, նա, որ տիրոջը ծառայելու կարգը հաստատեց [մեզանում]։
Արդ, դեռևս Խոսրովի կենդանության օրերում Բուրտար անունով մի մարդ պարսկական մի անվանի և [նշանավոր] տոհմից, Անակի հետ գալով մինչև Արտազ գավառը՝ այնտեղից ելավ գնաց պանդխտելու Գամիրքի կողմերը։ Գալով Կեսարիա՝ նա իրեն կին է առնում մեծատուն և հավատացյալ մարդկանցից մեկի՝ Եվթաղեի քրոջը՝ Սոփիին և մեկ տարի ապրում են Կեսարիայում։
Ապա առավ իր կնոջը և նորից գնաց Պարսկաստան, նրանց ետևից Եվթաղեն հասնում է Արարատյան գավառ ու կանգ առնում Վաղարշապատ քաղաքում, որտեղ էլ Սոփին դառնում է ծծմայր, [կուրծք է տալիս] մանուկ Գրիգորին և ինչպես դայակ համարձակորեն սնուցանում էր մեր Լուսավորչին։
Ահա, երբ Անակը սպանեց Խոսրովին, որը մինչդեռ կենդանի էր, հրաման տվեց [թագավորը] Անակի ամբողջ ազգատոհմը սրի քաշել։ Հրաման արձակեց նաև [հենց] իրենց Արշակունի (իմա՝ պարթևական) ամբողջ ազգը ոչնչացնել, նաև Անակի կնոջն ու որդիներին։ Ուստի և ում գտնում էին Արշակունի տոհմից, բոլորին անխտիր սպանում էին։ Իսկ Բուրտարը, երբ թագավորից լսեց այս հրամանը, շտապեց մտնել Անակի կնոջ՝ Ուգուհիի* մոտ, վերցրեց նրա գրկից Գրիգոր մանկանը և տվեց իր կին Սոփիին։ Իսկ նրա մյուս եղբորը,
___________________
* Կոչվել է նաև Ոգուհի (Ծ. թ.)։
[էջ 33]
որի անունը Սուրեն էր, մանկաբարձները փախցրին պարսից դուռը, այնտեղ սնվեց, [պահվեց] իր հորաքրոջ մոտ, որը հեփթաղների Ջիվանշիր թագավորի կինն էր։ Սա երբ մեծացավ, Խոսրովուհու մահից հետո, գնաց [անցավ] ճենաց երկիրը, մնաց այնտեղ տասը տարի և ճենաց երկրի վրա թագավորեց տասնինը տարի25: Այդ մասին ոմանք պատմում են, թե Գրիգորի եղբորը Զգոն էին կոչում, որ է Հակոբ.26 սակայն ստույգ չգիտեն, որովհետև այդ Հակոբը սբ, Գրիգորի հորաքրոջ որդին էր և նրա մոր անունն էլ Խոսրովուհի էր։ Իսկ երբ նրա մայրը մահացավ, նրա հայր Տիրանից էլ թագավորությունը խլեցին ու [վերացրին], որովհետև լփնաց Ռեգես արքան սպանեց նրան պատերազմում։ Այնուհետև Հակոբը յուր քույր Սակդենեի հետ մնաց այնտեղ։ Մի առ ժամանակ հետո նրա քրոջ որդին անցավ գնաց գթաց (գոթերի) աշխարհը և թագավորեց այնտեղ.27 սրան հետագայում մեծն Տրդատը, երբ դեռ հունաց թագավորի մոտ էր գտնվում, բռնեց [ձերբակալեց]։ Քանզի հենց սա էր, որ պատերազմով եկավ հունաց Դիոկղետիանոս կայսեր դեմ պատերազմի, ինչպես որ այս բաները պատմում է Ագաթանգեղոսը։
— Ով երանելիդ Բեկտոր, [եթե ճշմարիտն ես ուզում իմանալ այդ բաները, ապա] հելլենական գրերով ընթերցիր հեփթաղինեկյան կամ ճենաց թագավորությունների մասին, որը կգտնես Բարդա անունով պատմագրի մոտ Ուռհա քաղաքում։28
Ապա Բուրդարը վերցնելով յուր կնոջն ու մանուկ Գրիգորին, իր աներորդի29 Եվթաղեի ետևից գնաց կապադովկացիների աշխարհը։ Այստեղ նրան (Գրիգորին) մկրտում է, տալիս ուսման, սովորեցնում է նրան ասորի և հելլեն դպրությունն ու լեզուները, վարժեցնում աստվածաբանության մեջ։ Երբ դարձավ տասներկու տարեկան, ապա Դավիթ անունով մի աստվածապաշտ մարդ ամուսնացնում է նրան իր Մարիամ անունով դստեր հետ։ Իսկ երբ ծնվեցին նրա երկու որդիները, որոնցից [անդրանիկի] անունը Վրթանես դրին և կրտսերին Ռստակես (Արիստակես), նրանց մայրը կուսանոց մտավ (կանանց վանքը)։ Կրտսեր որդին գնաց Նիկոմաքոս անունով մի ճգնավոր մարդու հետ, իսկ ավագը մնաց յուր դայակների մոտ և հետագայում ամուսնացավ։
[էջ 34]
Իսկ նրանց հայրը ելավ գնաց Տրդատի մոտ իր հոր [դավաճանության] պարտքը հատուցելու և մնաց նրա մոտ այնքան ժամանակ, մինչև որ [Տրդատը] իր հոր փոխարեն թագավոր դարձավ։ Տրդատը նրան շատ օրեր գանակոծեց և մեծամեծ տանջանքների ենթարկեց կուռքերին զոհ չմատուցելու համար։ Բայց երբ Գրիգորի աներաքրոջից իմացավ, թե սա իր հորը՝ Խոսրովին սպանող Անակի որդին է, նրան նետեց Խոր Վիրապը, ուր մնաց տասնհնիգ տարի30։ Դրանից հետո ամբողջ հայոց երկիրը դիվային հիվանդությամբ բռնվեց. նույնպես ինքը թագավորը, վարազների հետ [շամբուտների մեջ] էր բնակվում։
Մինչև նախարարները, հրամանովն Աստծո, եկան և հանեցին նրան (Գրիգորին) Վիրապից։ Դուրս գալով նա բոլորին հավաքեց իր մոտ, որոնք վեց օր շարունակ նրա առջև կեցած ոչինչ չուտելով և չըմպելով, լսում են նրա վարդապետության քարոզչությունը։ Սա եղավ առաջին ծոմապահությունը, սբ. Գրիգորի ժամանակ, որին Հռոմում Սեղբեստրոսը շատ հավանեց, ուստի ինքը, նաև Կոստանդիանոս թագավորը, նույնպես և եգիպտացիների ամբողջ քաղաքը պահք մտան, որոնց և առաջնեկ (նախակարապետ) ենք համարում։ Երբ լրացավ նրանց պահոց օրերը, թափվեց նրանց վրայից վայրենական մորթին և նրանց դիվաբնակ մարմինները բժշկություն ստացան։ Ապա ձեռնարկեց նրանց սովորեցնել տերունական տներ (եկեղեցիներ) կառուցելը և հրամայում է քահանաներ կարգել, որպեսզի հովվեն նրանց։ Եվ տիրոջ հրեշտակի խոսքով` [նրանք] ցանկանում են հենց իրեն կարգել հովիվ, որը և հանձն է առնում, ապա նրան է տալիս իշխաններից ոմանց՝ բաղում զորքով և առաքում է [նրան] կապադովկացիների երկիրը` Կեսարիա քաղաքը, Ղևոնդ մեծ հայրապետի կողմից ձեռնադրվելու։ Այդ ժամանակ [նրանք] դուրս գալով Վաղարշապատ քաղաքից գնում անցնում են Բասենի գավառը, գալիս հասնում են Եկեղյաց գավառի Երիզա ավանը` այնտեղ որ կուռքերի մեհյաններն էին, որոնց հենց ինքը կործանել տվեց, և այնտեղից էլ անցնում են Կեսարիա։ Այստեղ [Ղևոնդը], մեծաշուք պատիվների արժանացնելով, տալիս է նրան Հովհաննես Կարապետի և Աթա֊ նագինես վկայի սուրբ նշխարները։ Իսկ եթե ցանկանում եք
[էջ 35]
իմանալ, թե Կարապետ սուրբի նշխարները ո՞վ բերեց Կեսարիա, [կասեմ] Հովհաննես Ավետարանիչը։ Երբ նա դուրս եկավ Պատմոս կղզուց, եկավ Եփեսոս և այնտեղից էլ՝ Երուսաղեմ, աստվածային հրամանով երևացած տեսիլքի համաձայն, գտավ նրա գերեզմանը, նույն գիշերը վերցնելով Հովհաննես Կարապետի սուրբ մարմինը տվեց Պողիկարպոս եպիսկոպոսին, որ իր աշակերտն էր և հրամայեց տանել Եփեսոսի եկեղեցին, որ ինքը կառուցեց և անվանեց այն սուրբ Աստվածածին։
Ավետարանիչի այս աշխարհից փոխվելուց հետո, Կարապետի սուրբ նշխարքը մնաց Եփեսոս մինչև Դեկոս (Դիոկղետիանոս) թագավորի ժամանակները։
Սրա ժամանակ Եփեսոսում նստում էր Ակդենոսի աշակերտ Փարմեղոսը, որ հետո այնտեղից հալածվելով գալիս է Կեսարիա, յուր հետ ունենալով սուրբ Կարապետի բոլոր նշխարները` գլխից բացի։ Եվ դնելով դրանք սբ. Սերեդոնում` ոչ թե գաղտնի, այլ բացահայտ, մնաց այնտեղ մինչև Դիոկղետիանոսի թագավորելը։ Երբ. սբ. Գրիգորը ձեռնադրվելու համար Կեսարիայի Ղևոնդ հայրապետի մոտ էր եկել, թեսպետ բազում անգամ խնդրեց [Գրիգորը] սբ. Կարապետի նշխարները, սակայն նա չցանկացավ տալ, մինչև վերջին գիշերը հասավ տիրոջ հրամանը բաժանել և կեսը նրան տալ։ Իսկ վաղ առավոտյան շատ կռիվներ ծագեցին, մինչև նախարարները կշռեցին տասներկու հազար դահեկան քաղաքապետի համար, և այսպես բռնությամբ (ստիպողաբար) դուրս եկան քաղաքից: Սակայն Անկեղ (Անգեղ) տան իշխանը խորհուրդ [տվեց] գիշերով հարձակվել քաղաքի վրա. բայց այդ բանը իմանալով՝ հայրապետը համոզեց նրանց և խաղաղեցրեց։ Ապա երկու հազար դահեկանի փոխարեն նրանց հանձնեց Աթանագինես վկայի նշխարները և այդպիսով հազիվ կարողացավ սիրով ու հաշտությամբ նրանց ճանապարհ դնել։ Նա սբ. Գրիգորին տվեց նաև երկու լուսափայլ ակներ*, որոնք Հռոմի հայրապետն էր տվել իրեն։ Պատվիրակները Կեսարիայից մեկնում են Սեբաստիա և որոշ ժամանակ այնտեղ մնում։ Այստեղ [Գրիգորը] ժողովում է կրոնավորների դասը, մի
___________________
* Այդ մասին տե՛ս ծանոթագրություն N 38։
[էջ 36]
քանի վարդապետներ ու հրաշագործ պաշտոնյաներ է հրավիրում Ալեքսանդրիայից. սրանցից մեկը Դիմառիոսն էր, որին Դովնադաշտի* եպիսկոպոս կարգեց։ Եվ ասորիներից շատերին էլ բերեց։ Այնպես, որ ինձ նույնիսկ թույլ չտվեց Նյուստրիա վերադառնալ` [գոնե] իմ եղբայր Եղիազարին հրաժեշտ տալու31։
Ապա այստեղից դուրս գալով անցանք մինչև Թորդան, ուր սպասավոր կարգեցինք Սուրտինոս Եփեսացի վարդապետին՝ բոլոր գավառների համար։ Այնտեղից էլ դուրս եկանք և ուզում էինք անցնել Կարին ու Հարք գավառները։ Բայց իշխաններից ոմանք սուրբ Գրիգորին հասկացրին, թե Տարոնի գավառում դեռևս կանգուն են երկու բագիններ, որոնք դևերին են պաշտոն մատուցում։ Եվ նա էլ դիմեց եկավ, որպեսզի սրանք ևս կործանի։ Եկավ Պալունյաց երկրի Կուառս գյուղաքաղաքը՝ Գիսանե ավանը։ Բայց այնտեղ գտնվող քրմերից ոմանք անգետ մարդկանցից լսեցին, թե վաղն առավոտյան կործանելու է մեծն Աստված Գիսանեն ու Դեմետրը, ուստի գիշերով դուրս եկան կռատներից, բոլոր գանձերը լցրին գետնափոր տներում ու իրենք լուր ուղարկեցին Աշտիշատի քուրմերին, թե՝ շուտափույթ հավաքեցեք պատերազմելու ընդունակ բոլոր մարդկանց և շտապեցեք առավոտ վաղ հասնել մեզ մոտ, որովհետև մեծն Գիսանեն կռվի է դուրս գալիս ուրացող իշխանների դեմ։ Կուառսի զորքերը նույնպես դարանամուտ եղան այգիների ցանկապատերի մոտ, ոմանք էլ անտառներում դարանեցին։ Իսկ նա, որ գլխավոր քուրմն էր՝ անունը Արձան և իր Դեմետր որդին՝ վերցնելով Կուառսի քրմական տանից չորս հարյուր հոգի, բարձրացան Կուառսի հանդիպակաց լեռան վրա ու այնտեղ սպասեցին, մինչև մյուս տեղերից օգնական զորքերի ժամանելը։ Իսկ հայոց զորքերը32 վաղ առավոտյան դուրս եկան և անցան լեռան ստորոտը, ինչպես որ սովոր էին միշտ ասպատակել**։
Իսկ սբ. Գրիգորը իր հետ առնելով Արծրունյաց, Անձևացյաց և Անգեղ տան իշխաններին, փոքրաթիվ զորքով, ընդա–
___________________
* Ամենայն հավանականությամբ՝ Դվնա (Դվինի) դաշտի, ինչպես ունեն ՍՎՊ օրինակները,
** Գործածված է շրջելու, ուսումնասիրելու իմաստով։
[էջ 37]
մենը երեք հարյուր մարդ, երկրորդ [երրորդ] ժամին բարձրացան նույն բլուրն ի վեր, որտեղ որ Արձանն էր թաքնված։ Գալիս էին անհոգ և ոչինչ կասկած չունեին։
Եվ երբ մոտ էին բարձունքի ելման տեղին, [հանկարծակի] առաջ անցան Արձանն ու Դեմետրը, հնչեցրին պատերազմի փողերը և խիզախորեն հարձակվեցին նրանց վրա։ Այս բանը տեսնելով իշխանները առաջ նետվեցին, երիվարները սկսեցին վրնջալ, և պատերազմը բորբոքվեց։ Այստեղ Անգեղ տան իշխանը ձայն տվեց,
— Առաջ անցիր, Այունյաց իշխան և տես, գուցե հյուսիսցիների իշխանի զորքերն են։ Իսկ նա առաջ գնաց, բայց չկարողացավ հասկանալ, թե ովքեր են։ Ետ դարձավ և ասաց.
— Գրիգորին իր ընկերների հետ փախցրու տար մի անվտանգ տեղ, չլինի թե [թշնամիները] բռնեն նրանց, և մենք թագավորի առջև ամոթահար մնանք։ Իսկ դու մեկնումեկին ուղարկիր մեր զորքին իմաց տալու, որ ետ դառնան, քանզի մեր դեմը մեծ բանակ է և շատ դրոշներ են փողփողում։ Անգեղ տան իշխանը սբ. Գրիգորին հանձնեց Մոկաց իշխանին ու ասաց, թե շտապ հասցրու Ողական անառիկ ամրոցը, մինչև տեսնենք, թե ի՞նչ կլինի։ Իսկ ինքը երեք մարդ ուղարկեց զորքին իմաց տալու։
Մոկաց իշխանը առնելով սբ. Գրիգորին՝ զառիվայր լեռներով ետ դարձավ և ցանկանում էր իջնել Կուառս։ Բայց տեղացիները ուզեցին նրա ճանապարհը փակել, այդ բանը տեսնելով սբ. Գրիգորը հասկացավ, որ իրենց լուրջ վտանգ է սպառնում։ Նշխարները վայր իջեցրեց գյուղի դիմացը մի աղբյուրի մոտ՝ ձորի այն կողմը, դրեց և հաստատեց [նշանագրեց] այնտեղ։ Եվ տերը թաքցրեց այդ տեղն, ու ոչ ոք չկարողացավ տեսնել, մինչև [հետագայում] սբ. Գրիգորը նորից վերադարձավ այնտեղ։
Ապա այդ գյուղի բնակիչները հետապնդեցին մեզ, իսկ մենք հեծնելով ձիերը բոլորս փախստական գնացինք մինչև ամուրն Ողական և նրանցից առաջ մտանք ամրոցը, որովհետև ամրոցաբնակները մեզ ընդառաջ ելան և ներս տարան։ Բայց գյուղի բնակիչները եկան անցան մյուս կողմն ու պաշարեցին ամրոցը։ Մենք ճարահատյալ գիշերը գաղտնի սուրհանդակ ուղարկեցինք Անգեղտան իշխանի մոտ և բացատ-
[էջ 38]
րեցինք մեր վիճակը և գրով տեղեկացրինք նրան իրերի դրությունը։ Նա ընտիր սուսերավորներից չորս հազար զինվոր ուղարկեց Ապահունիքի իշխանի գլխավորությամբ, որոնք շուտափույթ եկան, անցան գետի մյուս կողմը և երեք օրվա ընթացքում գրավեցին քաղաքներն ու շինությունները, ավերեցին, պարիսպները հիմնահատակ կործանեցին։ Եվ մարդկանց էլ* բերին այնտեղ անցկացրին [իրենց մոտ]։ Ապա իշխանները բարձրացան բլուրը և տեսան, որ Արձանը ընդամենը չորս հարյուր մարդ ուներ, [սակայն նրանք] հանկարծակի հարձակվեցին քաջարի իշխանների վրա ու նրանց զորքերին փախուստի մատնեցին։ Բայց հայոց մնացած զորքերը, երբ լսեցին կռվի բոթը, աճապարեցին բոլորը բլրի գագաթը հասնել։ Այնժամ Արձանն առաջ գալով սկսեց անարգել հայոց իշխաններին և ասաց.
— Առաջ եկե՛ք, ով դավանակործան մարդիկ, հայրենի աստվածներին ուրացողներ և թշնամիներ բարեփառ Գիսանեի։ Մի՞թե չգիտեք, որ այսօր ձեր դեմ մեծն Գիսանեն է կռվի ելել և մատնելու է ձեզ մեր ձեռքը, կուրությամբ ու մահվամբ է կործանելու ձեզ։ Բայց իշխանն Արծրունյաց առաջ գալով պատասխանեց.
— Դու, որ խրոխտանում ես մեր դեմ, եթե հանուն չաստվածների ես մարտնչում` սուտ ես, եթե հանուն հայոց երկրի` բնավ իսկ անմիտ եք, որովհետև սրանք են, ահա իշխանն Անգեղ տան, և իշխանը Սյունյաց տան և ուրիշները պատվական այրերից, որոնց ինքներդ էլ լավ եք ճանաչում33։ Իսկ Դեմետրը` որդին Արձանի, ասաց.
— Լսեցե՛ք մեզ, հայոց իշխաններ, այս քառասուն տարի է, ինչ ծառայում ենք մեր մեծ աստվածներին և քաջ գիտենք զորությունը նրանց։ Գիտենք, որ իրենց սպասավորների, [պաշտողների] թշնամիների դեմ իրենք են մարտնչում։ Այժմ մենք չենք կարող պատերազմով ձեզ ընդդիմանալ, որովհետև սա տունն է հայոց թագավորի, և դուք էլ արքայի իշխաններն եք։ Բայց ահա, այս թող հայտնի լինի, որ թեև ձեզ հաղթել չենք կարող, սակայն գերադասում ենք մեռնել մեծ աստվածների զոհարանի վրա, քան թե նրանց ձեր ձեռքով
___________________
* Հավանաբար գերեվարած մարդկանց (Ծ. Թ.)։
[էջ 39]
կործանված ու ապականված տեսնել։ Դրանով էլ իսկ կյանքը ատեցինք և մահը նախընտրեցինք։ Բայց դու, որ իշխանն ես Անկեղ տան, առաջ արի՛, մենամարտենք ես և դու։
Այնժամ մեջտեղ եկան Արձանն ու Անկեղ տան իշխանը և միմյանց վրա հարձակվեցին։ Արձանը հասցրեց տեգով հարվածել նրա ազդրին և քիչ էր մնում գետին գլորեր։ Բայց իշխանը նրա կողմը դառնալով գոչեց. «Իմացի՛ր, Արձան, որ այսօր դու պետք է հենց այստեղ արձանանաս»։ Ապա սուրը վեր բարձրացնելով թափով հարվածեց նրա աջ ուսին և գլուխը պարանոցից անջատեց։ Եվ [Արձանը] գլխատված գետին տապալվեց, ապա նրա վրա արձան կիտեցին. այժմ էլ նույն տեղում թաղված է, ուստի և լեռը մինչև օրս էլ Արձան են կոչում։ Եվ մինչ այս բոլորը տեղի ունեցան, Վիշապ քաղաքից փութանակի եկան հասան քուրմերի զորքերը, և շատ–շատերը Պարեխից ու Մեղտիից՝ բոլորն առհասարակ եկան հասան նրանց օգնության։ Ոմանք էլ Հաշտենքից գալով այնտեղ հասան. ընդամենը ինչպես հետո հենց իրենցից իմացանք, հինգ հազար չորս հարյուր հիսուն հոգի* ։ Իսկ երբ հասան լեռան կատարին, երկու զորքերի միախառնվելու բոթը մեզ հասավ, ապա քրմաց խմբերը իրար միանալով հարձակվեցին հայոց զորքի վրա, փախուստի մատնեցին նրանց և գյուղի դիմացի զառիվայրով [նրանց] ներքև վռնդեցին։ Իսկ գյուղացիք էլ մեր փախչող զորքի դիմաց դարանամուտ սպասում էին. և երկու կողմերից հայոց զորքին մեջտեղ առնելով սկսեցին կոտորել։ Սակայն Անգեղ տան իշխանը ճեղքելով քուրմերի պատնեշը, անցավ նրանց [թիկունքը], նա բլրի զառիվայր կողմում տեսավ հետիոտն մարդկանց, որոնք հսկա վեմերով երիվարներին շատ մեծ վնասներ էին հասցնում։ Իսկ Դեմետրը, երբ տեսավ, որ Անգեղ տան իշխանը դեպի բլուրն է բարձրանում, թողեց մնացած զորքին և նրա ետևից գնաց34, մյուս զորքից շատերը նույնպես քառատրոփ այնտեղ հասան։ Եվ երբ բարձրացան բլուրը, միմյանց դեմ դարձյալ ճակատ կազմեցին։ Բայց մեր իշխանները կանգնած սպասում էին իրենց զորքերին, որովհետև դեռևս ոչ բոլորն էին հավաքվել։
Չորս հազարը Մեղտիում դեռ գերիներին էին հսկում, երեք
___________________
* Բնագրում՝ հինգ հազար և չորս ճ և ծ այր (Ծ. Թ.)։
[էջ 40]
հազարը անցել էին Բասեն ու Հարք, իսկ մնացածներն էլ դաշտավայրում սփռված դեռևս ասպատակում էին35։
Եվ երբ միմյանց դեմ ճակատ կազմեցին և կամենում էին արդեն հարձակվել, երեկոն իջավ։ Ուստի հենց նույն տեղում էլ բանակ դրին և սպասեցին լույսը բացվելուն։ Երբ լուսացավ, եկան հասան հայոց զորքերը, իսկ Տիրակատար քաղաքից էլ մի խումբ՝ յոթ հարյուր հոգի* , եկան քուրմերին օգնության։ Ահա, երբ եկան և երկու կողմն էլ գուպար կազմեցին, քրմական զորքը վեց հազար ինը հարյուր քառասունվեց հոգի եղավ, իսկ հայոց իշխաններինը յոթ հազար ութանասուն հոգի։ Այնժամ հնչեցին պատերազմի փողերը և բոլոր կողմերից միմյանց վրա հարձակվեցին։ Սկզբում հայոց զորքը հաղթում էր քրմերին։ Բայց Հաշտենքի իշխանը, որ հայոց իշխանների հետ էր, իր յոթ հարյուր զինվորներով անջատվեց ու անցավ քուրմերի կողմը և սկսեց կռվել հայ իշխանների դեմ։ Այդ բանը տեսնելով հայոց զորքերը հուսալքվեցին, որովհետև նա այնքան ուժեղ, կորովի և քաջ պատերազմող էր, որ բոլոր հայ իշխանները դողում էին նրանից։ Եվ անխնա սկսեց կոտորել ու արյուն հեղել, մինչև որ ամբողջ զորքը թախանձագին աղաղակներով Սյունյաց իշխանին դիմեց։ Իսկ սա (Սյունյաց իշխանը) ձայն տալով գոչեց.
— Այ գայլակորյուն, հորդ բարքե՞րը [դարձյալ] հիշեցիր և նույն շաղախակերությանը վերադարձար։ Իսկ նա պատասխանեց,
— Այ արծվաձագ, դու որ թևերիդ [զորությամբ] ես հպարտանում, երբ ակնատիս լարերի մեջ կընկնես, ես իմ զորությունը այն ժամանակ ցույց կտամ քեզ։ Բայց Սյունյաց իշխանը չերերաց թշնամու հանդեպ, այլ հարձակվելով նրա վրա մուրճով հարվածեց նրա սաղավարտին, ապա զորքից անջատելով փախցրեց նրան դեպի արևելյան կողմի լեռը, այստեղից էլ քշեց [նրան] դեպի Իննակնյան վայրը, հասնելով՝ ցած գլորեց երիվարից, իջավ կտրեց գլուխը և մարմինը գահավեժ անելով գոչեց.— Թող տեսնեն անգղները մարմինդ և իմանան, որ արծիվն է հոշոտել այդ նապաստակին, ու ինքը
___________________
* Բնագրի տողատակում նշված է. Լ. գրչագիր՝ «արք են եկին յաւգն քրմին Դեմետրեայ յորդւոյն Արձանայ» (էջ 89)։
[էջ 41]
ետ վերադարձավ։ Ուստի և այդ տեղն էլ մինչև այսօր Արծվիք է կոչվում։
Իսկ Արծրունյաց իշխանը կռվի նետվելով` անջատեց [յուրայիններից] Աշտիշատի Մեստակես անունով քրմապետին, հետապնդեց մինչև անտառի ծայրին գտնվող բացատը։ Երբ հասավ նրան, Մեստակեսը կարողացավ խոցել նրա ազդրը, ավելի բորբոքվեց իշխանը, եռաց նրա մեջ արյունը, վրա հասավ, կտրեց քրմապետի գլուխը և պարանոցի հետ միասին վայր նետեց, իսկ դիակը ձորից ցած գլորեց, որի համար էլ այդ տեղը Մեստակող են կոչում։ Իսկ Արջուց իշխանը փախչելով թաքնվեց նույն վայրում։ Արծրունյաց իշխանը տեսավ նրան, բայց չտեսնելու տվեց, ապա գնաց մոտեցավ ու հանկարծակի հարձակվեց նրա վրա։ Սա ուզեց փախչել դեպի անտառը, բայց վայր ընկավ և ջարդված մի փայտի կտոր մտավ սիրտն ու այնտեղ էլ մեռավ։ [Արծրունյաց] իշխանն էլ երկու նժույգները առնելով ետ դարձավ, այդ տեղն էլ Արջուց ձոր անվանվեց։ Եվ երբ ետ դարձավ կռվի վայրը, տեսավ, որ Անգեղ տան իշխանն ու Դեմետրը մենամարտում են միմյանց դեմ, [Դեմետրի] վրա հարձակվելով պատռեց նրա աջ ուսն ու նրան վայր գցեց, ապա կտրեց նրա գլուխն ու գցեց իր մաղախը։ Այնուհետև ընկան զորքի մեջ ու անխնա սկսեցին կոտորել՝ հազար երեսուն մարդ անշունչ փռեցին։ Բայց նույն կռվում Դեմետրը սպանել էր Մոկաց իշխանի որդուն, և այդ բանը մեծ վիշտ պատճառեց իշխաններին։
Արդ, երբ պատերազմում Դեմետրը ընկավ, Սյունյաց իշխանը հնչեցրեց խաղաղության փողը և երկու կողմերից դադարեցրին կոտորածը։ Այստեղի բնակիչները, երբ տեսան, որ սպանվածները քուրմերն էին, խնդրեցին իրենց իշխաններից դադարեցնել պատերազմը, որպեսզի թաղեն իրենց մեռելներին։ Եվ նրանք թույլ տվեցին։ Ապա երկու կողմերից սկսեցին հավաքել իրենց մահացածներին, դրանք այնքան շատ էին, որ գերեզմանի տեղ չմնաց, ուստի լցրին բոլորին մի փոսի մեջ, հուշարձան կանգնեցրին նրանց վրա ու գրեցին հետևյալը.
— Տեղի ունեցավ առաջին պատերազմը, այստեղ է հանգչում հույժ քաջամարտիկ Արձան քրմապետը, նրա հետ նաև
[էջ 42]
հազար երեսունութ հոգի, որոնք կռվեցին հանուն Գիսանե կուռքերի և հանուն Քրիստոսի* ։
Այս բոլորը, ահա, գրեցին ասորերեն և հելլենական գրերով, հունական և արաբական (իսմայելացի) նշաններով (իմա թվանշաններով)37:
Իսկ իրենք իջան գիշերելու Իննակնյան կոչված վայրում։ Եվ շուտափույթ սուրհանդակ ուղարկեցին սբ. Գրիգորին տեղեկացնելու [կատարվածը], իրենք էլ մնացին այնտեղ, ոմանք դիտանոցում, զորքի մյուս մասն էլ անտառի մոտ եղած աղբյուրի [դիմացի] մարգագետնում:
Իսկ մենք ամրոցից դուրս գալով վերադարձանք այն նույն ճանապարհով, որով փախել էինք։ Երբ հասանք գյուղի մոտերքը, մոլորվեցինք, որովհետև խիստ մութ գիշեր էր, սակայն այգեստանների կողքով դեռ խարխափում Էինք։ Հանկարծակի սբ. Գրիգորի պահած նշխարներից մեզ համար պայծառ լույս ծագեց՝ առավել քան արեգակի ճառագայթները։ Եվ այնքան ժամանակ մնաց, մինչև բոլոր բնակիչները՝ կին թե տղամարդ, մանուկ թե ծեր դուրս թափվեցին դիտելու տեսիլքը: Եվ սարսափահար սկսեցին ապաշխարել, և հենց նույն ժամանակ նշխարներն առած ման էին տալիս ամբողջ գյուղում ու ցնծության տոն էին կատարում մինչև առավոտ։
Ապա առավոտ վաղ բարձրացանք–ելանք Արձան լեռը և կարդացինք գրածը։ Երկար ժամանակ սբ. Գրիգորը սգում էր զուր տեղը նահատակվածների համար, այնուհետև վերցրեց սբ. Կարապետ Մկրտչի աջ[ը], կնքեց և մի այսպիսի շրջաբերական գրեց ամբողջ գավառին.— «Թող Տիրոջ աչքը այս երկրի վրա լինի և պաշտպանի թշնամիներից։ Եվ եթե [նրանք] տիրոջից խիստ տանջանքներ կրեն իրենց մեղքերի պատճառով, բայց իրենց թշնամիները ոչ թե զորանան–հարատևեն, այլ չարով կործանվեն։ Եվ հերձվածողները, [մոլորյալները] թող բնակություն չգտնեն այս հողի վրա։ Թող սուրբ Կարապետի աջը կնիք և պահապան լինի և տունն այս հավիտյանս կանգուն մնա՝ սերնդից–սերունդ»։ Մենք միաբերան
___________________
* Առաջին պատերազմն եղև, որ յոյժ պատերազմող Արձան քրմապետն, որ կայ այսր ի թաղման և ընդ նմա արս ՌԼԸ. և զայս պատերազմ արարաք վասն Գիսանէ կռոցն և վասն Քրիստոսի36։
[էջ 43]
«ամե՜ն» ձայնեցինք, և արձագանքը հասավ մեր ականջին։ Իսկ երբ իջանք եկանք Իննակնյան վայրը, հայոց իշխանները ընդառաջ եկան մեզ ավետելով Դեմետրի կործանվելը։ Երբ հասանք այնտեղ, տեսանք կռատունը քարուքանդ արված և տասնհինգ կանգուն բարձրություն ունեցող արձանը չորս մասի բաժանված։ Այնժամ [կռատան] պաշտոնյաները այնպիսի վայնասուն աղաղակ բարձրացրին, որ դևերն անգամ մարդկային ձայնով ողբում էին՝ ասելով.— «Վայ մեզ, քանզի մեռյալների ոսկորները հալածելու են մեզ երկրի երեսից». և այդ նույն պահին մարդկային դեմք ունեցող թևավորների կերպարանքով թռան գնացին Աշտիշատի կողմերը։ Բայց դևերից ոմանք, ինչպես մոծակների անհամար բազմությունը, կամ ինչպես թանձրամած տեղատարափ հարձակվեցին ամբոխի վրա, սակայն քուրմերին առհասարակ տանջելով–խոշտանգելով մահվան դուռր հասցրին[ք]։ Այստեղ սուրբ Գրիգորը մոտ գնալով բժշկեց նրանց, ապա հրամայեց կործանել Գիսանե կուռքին, որովհետև պղնձից էր և ուներ տասներկու կանգուն երկարություն և երկու կանգուն ու մեկ թիզ լայնություն։ Բայց երբ կործանումները ներս մտան, տեղի սպասավորները ողբաձայն աղաղակներով նրանց վրա հարձակվեցին` գոչերով.— Նախ մենք կմեռնենք, ապա նոր միայն մեր այս մեծ աստվածը։
Իսկ զորքերն իրենց մեջ առնելով սպանեցին նրանցից վեց մարդ, ապա նոր կարողացան խորտակել այդ կորստյան բույնը։ Բայց դևերը գոչում էին.— Թեպետ և դուք մեզ հալածում եք այստեղից, սակայն ով որ հանդգնի ապրել այստեղ, նա երբեք հանգիստ չի գտնի, որովհետև ինչպես որ քաղաքի դռներից մեծաքանակ զորք կարող է ներս մտնել, նույնպես և այստեղ դևերի մուտքն է։ Եվ մանավանդ անչափ շատ են Գիսանեի կռատան դևերը, որքան որ սանդարամետի անդնդոց։ Սակայն անհավատալի ու անմիտ է նրանց սպառնալիքը։
Երբ զորքերն ավարտեցին կուռքերի կործանումը, սբ. Գրիգորը ձեռնամուխ եղավ եկեղեցու հիմնադրմանը։ Բայց որովհետև պատրաստի շինանյութ չկար, վերցնում էին անտաշ ու տձև քարերը և կուռքերի բնակավայրում կիր գտնելով եկե–
___________________
* Իմա՝ բարձրություն (Ծ. Թ.)։
[էջ 44]
ղեցու հիմքը դրեցին հենց այնտեղ, որտեղ Դեմետրի կռատունն էր [հիմնված] եղել։
Տասներկու օր շարունակ այնտեղ ջանք թափեց, կառուցեց և ցանկանում էր սբ. Կարապետի բոլոր նշխարներր այնտեղ հաստատել, սակայն տերն ինքը այդ բանը [նրան] թույլ չտվեց, ուստի ավելի հասարակները վերցրեց և կավաշեն տապանը դրեց, քանզի հողեղեն էր և ո՛չ ոսկեղեն։ Դրա համար էլ սովորություն չէ մեռած մարդկանց ոսկորները ոսկով պատել։ Եվ այդ նույն տապանը տեղավորելով նույնատիպ մի պղնձյա տապանում՝ այնտեղ դրեց նաև մի թանկագին լուսափայլ ակ[ն], որը Կեսարիայից էր բերել... և անունը Ղիգոն էր38։ Իսկ այդ բոլորը նա կատարեց ոչ թե ուրիշների ներկայությամբ, այլ գաղտնաբար։ Ես և Աղբիանոս եպիսկոպոսը վերցրինք բրիչը, ծածուկ երկու մարդահասակ փոս փորեցինք, այնտեղ տեղավորեցինք սբ. Կարապետի նշխարները և փոսը խճաքարերով լցրինք։ Իսկ ինչ որ այնտեղ դրինք հետևյալն էր. ուսագլուխը մինչև արմունկը, ձախ թևը թիկունքի հետ միասին, աջակողմյան ազդրի ոսկորը և մարմնի այլ և այլ մասերի մանր ոսկորները։ Նաև Աթանագինեսինը՝ գլուխն ու աջ ձեռքը մինչև գոտին, կտրելով ամփոփեցինք այնտեղ, և կա նույնությամբ կավաշեն տապանում ամփոփված։ Այդ մասին, եթե ուզում եք ստույգն իմանալ, հարցրեք Իսիդոն* ասորի թարգմանչից, և նա ձեզ կասի։
Այն, որ Կարապետինն է՝ Արշակունիների39 դռան անկյունում է՝ նրանից մեկ թզաչափ հեռու, և գետնից էլ կես թիզ բարձրությամբ կտեսնեք նշանացույցը։ Նույնպես և դրեց սբ. Գրիգորը պղնձյա տախտակի վրա և դրեց այնտեղ բեմի վրա, թե որևէ կին արարած չպիտի համարձակվի այս եկեղեցու շեմից ներս մտնել** , որպեսզի չլինի թե տրորի պատվական նշխարները։ Տիրոջ անհաշտ թշնամությունը թող լինի նրանց հանդեպ, ովքեր այնտեղ մտնեն կամ նույնիսկ նրա վրա նայեն։ Տախտակի վրա այս գրածը Պիսիդոնն էլ նույնիսկ կարդացել է։ Իսկ Աթանագինե[ս]ինը սեմի հենց ձախակողմում
___________________
* Պետք է լինի Պիսիդոն, ինչպես ունեն վենետիկյան հրատարակությունները (Ծ. Թ.)։
** Այդ մասին տե՛ս N 53 բացատրությունը։
[էջ 45]
է և այդպես աներևույթ կան պահված։ Բայց եթե որևէ մեկը կամենա գտնել` չի կարող, թեկուզ քառասուն կանգուն էլ փորի, որովհետև այդպես եղավ իրերի պատճառը, [ինչպես որ ասացինք]։ Երբ նշխարներն իրենց տեղը հաստատեցինք ու ծածկեցինք, այդ ժամանակ սբ. Գրիգորը, մեզ հետ միասին, երեք անգամ ծունր դնելով, իր ձեռքերը դեպի արևելք տարածեց և այսպես խոսեց.
— Աստվա՜ծ աստվածոց և տեր տերա՜նց, որ կատարում ես քո անունով երկյուղածների կամքը և անտես չես առնում նրանց աղաչանքը, որոնք քեզ են դիմում։ Դու, տե՛ր, որ խնամքով պահեցիր այս և մինչև այստեղ բերիր ու հանգչել տվիր, հովանի արա աջդ այս տապանների վրա և սրանց ոսկորները կնքիր քո անխաթար զորությամբ, որպեսզի ոչ մեկը չհամարձակվի սրանք հանել այստեղից, մինչև հավուր դատաստանի և սրանց ու բոլոր սրբերի հարության օրը։ Իսկ եթե սուրբ այրերից որևէ մեկը կջանա աղոթքներով ու ջերմեռանդությամբ հանել դրանք, աղաչում եմ՝ մի՛ լսիր և հայտնի մի՛ անիր։ Այլև նրանք, որ հույսով ու հավատով կգան եկեղեցու դուռը բժշկվելու, սուրբ Կարապետի օգնությամբ բժշկիր նրանց։ Իսկ եթե կցանկանան ոմանք իրենց ցավն իրենք կրել, այդպիսիները տանջվելով մարմնով` հոգով կապրեն հանդերձյալների մեջ։ Ապա՝ սրան ծառայող սպասավորաց դասը պահպանի՛ր, որ զգուշավորությամբ ծառայեն քեզ, քանզի դու զորավոր ես ամենայնի և քեզ փառք հավիտյանս։
Այս ամենը երբ խոսում էր, այնժամ լսվեց ձայն երկնքից, որն ասում էր.
— Թող լինի այնպես, ինչպես դու ես ցանկանում, և ոչ ոք թող չիմանա դրանց դուրս բերելու գաղտնիքը. և ովքեր ծառայեն ինձ այս նույն տեղում սուրբ և առաքինի վարքով, թող այդպիսիները մասնակից լինեն այդ [ասածդ] բարիքներին։ Եվ գետինը շարժվելով տեղը լցվեց [ծածկվեց]։
Իսկ հաջորդ օրը՝ վաղ առավոտյան Սյունյաց իշխանի մոտ բերին քուրմերից մեկին և նրան աղաչում էին՝ ցույց տալ [թաքցրած] գանձերի տեղը, ինչպես նաև գետնափոր բնակարանի դռները։ Բայց չասաց և [գերադասեց] նույն կախաղանի վրա մեռնել։ Եվ ոչ մի կերպ հնար չեղավ գտնել [թաքցրածը]. թեպետ կարծում էին, թե եկեղեցու հիմքի տա–
[էջ 46]
կը լինի ուր Դեմետրի մեհյանն էր [եղել]։ Քանզի եկեղեցու հիմքը դրված է ճիշտ նույն տեղում, նույն չափով` լայնությամբ և երկարությամբ, միայն այն տարբերությամբ, որ նրանց աղոթարանը (երկրպագելու կողմը) դեպի արևմուտք էր։ Գիսանեի տաճարը, որ հորդաբուխ աղբյուրի արևելյան կողմում էր [գտնվում], երկու քայլաչափ հեռավորությամբ միայն, նույնպես քարուքանդ արին, ստուգեցին, բայց դարձյալ չգտան։
Արդ, երբ լրացավ նրանց՝ այստեղ գտնվելու իններորդ օրը, Սյունյաց իշխանը գնաց հասավ Կուառս ավանը և գյուղում եղած զորքին համոզեց գալ մկրտվելու, և նրանք էլ հանձն առան գալ նրա հետ։ Այդ ժամանակ սբ. Գրիգորը առնելով նրանց իջեցրեց Այծսանա ձորը և մկրտեց. այդ տեղը [գտնվում է] Կարճկոնքի դիմացը՝ Աստղունք բերդի արևելյան կողմում, որտեղ որ քրիստոսազարդ օծմամբ Գրիգորը մկրտեց նրանց և սուրբ Երրորդությանը հավատացողներ դարձրեց։ Այդ նույն ժամանակ տերը հրեղեն սյան տեսքով մեծ լույս իջեցրեց մկրտվածների վրա, որը ամբողջ երեք ժամ կանգնած մնաց այդ սխրալի քահանայագործության ընթացքում, ապա աներևույթ եղավ և ծածկվեց տեսողությունից։
Այնտեղ մկրտվածների թիվը շուրջ հինգ հազար էր։ Այնուհետև դուրս բերելով նրանց տեղավորեց տերունական տաճարի կալվածքում։ Եվ սբ. Կարապետի տոնը կարգադրեց կատարել միշտ Նավասարդ ամսի 1-ին։ Ապա տալով նրանց քահանաների ձեռքը՝ հրամայեց տանել գյուղը, իսկ նշխարների թաղված տեղում հրամայեց խաչ կանգնեցնել և կանանց այնտեղ մկրտել։ Երբ այս բոլորը ավարտեցին, սբ. Գրիգորը հավաքել տվեց քուրմերի և կռատան պաշտոնյաների բոլոր մանուկներին և աղաչում էր դառնալ դեպի աստվածային հավատքը։ Սակայն նրանք հանձն չառան կատարել, այլ դիմելով իշխաններին ասացին.
– Լավ իմացե՛ք և [լավ հիշեցե՛ք], որ եթե կենդանի մնանք՝ փոխարենը կհատուցենք ձեզ, իսկ եթե մեռնենք՝ ապա աստվածները մեր փոխարեն կհատուցեն։
Այս խոսքերը լսելով Անգեղ տան իշխանը հրամայեց խուզել նրանց մազերը և տանել Փայտակարան քաղաքի բանտատունը՝ չորս հարյուր երեսունութ մարդ։ Բայց ամենազար–
[էջ 47]
մանալին նրանց կերպարանքն էր, քանզի բոլորն էլ սևամորթ էին, գիսախռիվ և զազրատեսիլ, որովհետև ծագումով հնդիկներ էին40։ Դրա պատճառն այն էր, որ այստեղ գտնված կուռքերն էլ՝ Դեմետրը և Գիսանեն, հնդիկ իշխաններ էին, հարազատ եղբայրներ*։ Սրանք փախչելով հնդկաց թագավորից՝ հալածական եկան մեր աշխարհը։ Երբ եկան հայոց Վաղարշակ թագավորի մոտ, սա Տարոնի երկիրը հանձնեց նրանց տիրապետելու. քաղաքն էլ նրանք կառուցեցին և անունը դրին Վիշապ. հենց նրանք էլ գալով Աշտիշատ՝ հիմնադրեցին–կանգնեցրին այն նույն բագինները, որ Հնդկաստանում էին պաշտում։ Ապա՝ տասնհինգ տարի անց թագավորը սպանեց երկուսին էլ և երկիրը հանձնեց նրանց որդիների՝ Կուառի, Մեղտեսի և Հոռիի իշխանությանը։ Այնուհետև Կուառը կառուցեց իր ավանը և անվանեց այն Կուառս. Մեղտեսը այնտեղի դաշտավայրում կառուցեց մի ավան և կոչեց Մեղտի։ Իսկ կրտսերը անցավ գնաց Պալունյաց գավառը, սա էլ այնտեղ կառուցեց իր ավանը և կոչեց այն Հոռեանք։ Մի ժամանակ անց երեք եղբայրները խորհրդակցեցին և բարձրացան Քարքե լեռան վրա, տեսան որ ընդարձակածավալ որսատեղ էր, զովասուն, ուներ խոտի և փայտի առատ պաշարներ։ Այն դարձրին իրենց համար դաստակերտ և կանգնեցրին այնտեղ երկու կուռքերին, դրանցից մեկին անվանեցին Գիսանե, իսկ մյուսին՝ Դեմետր և նրանց համար սպասավորության դրին իրենց տոհմը՝ սերնդից–սերունդ։
Եվ քանզի Գիսանեն գիսավոր էր, ուստի նրա պաշտոնյաներն էլ գես ունեին [ծամ էին պահում], որը և [Գրիգորը] հրամայեց կտրել։ Եվ քանի որ նրանց սերունդն էլ, երբ քրիստոնյա դարձան, կատարյալ չէին իրենց հավատի մեջ, բայց չէին համարձակվում իրենց հայենի կրոնը բացահայտ պաշտել [և իրենց կռապաշտ լինելը ի հայտ բերել], ուստի խաբեությամբ այդ բանը հնարեցին՝ ծամ էին պահում մարդկանց գլխներին, որպեսզի այդ տեսնելով հիշեն իրենց նախկին պիղծ գործերը։ Դրա համար ես աղաչում եմ ձեզ զգույշ
___________________
* Այս մասին մանրամասները տե՛ս Մ. Աբեղյան, Երկեր, հ. Ա, Երևան, 1966, էջ 298 և հետևյալները։
[էջ 48]
կացե՛ք, չլինի թե նույն բաները ձեր երկրում էլ արմատ գցեն ու [բույն դնեն]։
Բայց մենք դառնանք նորից նախկին դեպքերին։
Երբ սուրբ Գրիգորը հիմնադրեց եկեղեցին և նշխարները ամփոփեց այնտեղ, Գիսանե կուռքի գտնված տեղն էլ Տերունական խաչի նշանը կանգնեցրեց, ապա Անտոնին և Կրոնիդեսին թողեց այնտեղ իբրև եկեղեցու սպասավորներ։ Իսկ Եպիփանին իր ձեռքով բոլոր վանքերի վանահայր կարգեց և թողեց այնտեղ քառասուներեք կրոնավորների, որպեսզի տեղի բնակչությանը սպասավորեն։ Տասներկու դաստակերտ էլ հատկացրեց նրանց. դրանք են Կուառսը, Մեղտին, Բրեխը, Տումբը, Խորնին, Կեղքը, Բազուն և այլն, որոնք մեծամեծ և բազմամարդ ավաններ էին, ինչպես որ կա գրով հիշատակված Մամիկոնյան իշխանների մատյանում։ Կուառսն ունի երեք հազար և տասներկու երդահամար*, հազար երեսուն հեծյալ և երկու հազար երկու հարյուր հետևակ։ Մեղտին ունի երկու հազար յոթ հարյուր ծուխ, ութ հարյուր հեծյալ և հազար երեսուն հետևակ։ Տումբը ինն հարյուր ծուխ և չորս հարյուր հեծյալ։ Խորնին ունի հազար ինը հարյուր վեց ծուխ, յոթ հարյուր հեծյալ և հազար յոթ հետևակ։ Իսկ Բրեխն ունի երեք հազար երկու հարյուր ծուխ, երկու հազար քառասուն հեծյալ, ութ հարյուր քառասուն աղեղնավոր հետևակ, հազար ութանասուն տեգավոր և երկու հարյուր ութանասուն պարսավոր։
Ահա այս ավանագյուղերն էին, որ ի սկզբանե կուռքերին ծառայելու համար էին տրված, և իշխանները դարձյալ հատկացրին եկեղեցու տնօրինությանը՝ երեսուն տարով։ Այս այսպես հաստատված է սբ. Գրիգորի կողմից։
Ապա, տասներկու օրից հետո գնացինք իջանք Մեղտի գյուղաքաղաքը և գիշերեցինք այնտեղ։ Հանկարծ կես գիշերին մի մարդ եկավ և պատմեց, թե հյուսիսային կողմից մարդիկ են գալիս մեզ վրա, իսկ մենք վեր կացանք և ցանկանում էինք անցնել գետի մյուս կողմում գտնվող Հովանս (Հովեանս) ամ–
___________________
* Երդահամար կամ ծուխ ասելով այստեղ պետք է հասկանալ ամենայն հավանականությամբ անձ, շունչ, որ նույնպես շատ մեծ չափազանցություն է, և որը սովորական մի բան է մեր այս հեղինակի համար (Ծ.Թ.):
[էջ 49]
րոցը։ Սակայն իշխանները գնացին մինչև քաղաքի դարպասը և տեղեկացան, որ ոչինչ էլ չկա։ Ապա ետ եկան մեզ ընդառաջ և Արածանի գետի ափից մեզ ետ դարձրին։ Նրանցից ոմանք առաջ գնալով մտան քաղաքը, իսկ ոմանք էլ մեզ հետ մնացին։ Երբ երկու–երեք ասպարեզ հեռացանք գետից ու մոտեցանք մի փոքրիկ ձորակի և ցանկանում էինք անցնել գնալ մեհյանի տեղը, որովհետև որոշված էր այնտեղ ամփոփել [հաստատել] նշխարները, կառքերին լծված ջորիները չկարողացան անցնել գետի այն կողմը։ Այդ տիրոջ հրեշտակը արգելեց սբ. Գրիգորին՝ ասելով,
— Տիրոջ համար հաճելի եղավ սուրբերիդ բնակությունն այստեղ հաստատել, որպեսզի այն հեռագույն տեղերին ապացուցեք աստվածային հրաշագործության զորությունը։ Ուստի հենց այստեղ էլ ձեռնարկեցինք եկեղեցու շինարարությանը։ Նույն ձևով էլ կարգավորեցինք նշխարների հանգստարանը, դրեցինք մի մարդահասակ քարե տապանում, իսկ երկու վկաներինը դրեցինք եկեղեցու աջակողմյան դռան մոտ։ Բայց մյուս լուսեղեն ակը [սբ. Գրիգորը] դրեց նույն տապանի վրա, որպեսզի միշտ լուսավորեր նրան իրենից ճառագող լույսով:
Ահա սրանք էր, որ ամփոփեցինք այնտեղ, Աթանագինեսինը ամբողջությամբ, Կարապետինը ձախակողմյան երկու ազդրերը, երկու սրունքներն ու ողնաշարի ոսկորների մի մասը։ Մնացած մասերը երկու ոտները, ահյակ բութը և աջ ձեռքը մինչև արմունկը Կեսարիայումն էին վերցրել որպես իրենց բաժինը։
Արդ, երբ նշխարները դրեցինք-ամփոփեցինք տապանի ներսում՝ նույնչափ խորությամբ, որքան Իննակնյանն էր, նույն ձևով մեզ հետ միասին ծունկի գալով սբ. Գրիգորը նույն աղոթքը ուղղեց առ աստված, թե ոչ մեկը չհանդգնի հանել դրանք։ Այստեղ էլ երկնքից նույն ձայնը լսվեց, որ ասում էր,— Ինչ որ խնդրում ես՝ կլինի, և ոչ ոք չի լինի, որ կարողանա հանել դրանք, եթե նույնիսկ գտնի էլ դրանց տեղը։— Այսպես խոսեց, և իսկույն [մի հանգստավետ] խաղաղություն պատեց մեզ բոլորիս, ինքն էլ աներևույթ եղավ բևեռների [գամերի] նշաններով հանդերձ և անտեսանելի՝ բոլոր տեսնել փափագողներին41: Այս է, ահա, Արձանում տեղի ունե–
[էջ 50]
ցած առաջին պատերազմի պատմությունը։ Իսկ դրանից հետո ինչ բաներ որ տեղի ունեցան, թողնում ենք ուրիշ պատմագիրներին, քանզի նրանք ժամանակագիրներ են թագավորաց42։ Մինչդեռ մեր պատմությունը դառնում է նորից դեպի Տարոնում [կատարվածները], որոնց մասին ոչ մի տեղ գրված չկա։
ԱՐՁԱՆՈԻՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ43
Հենց այդ ժամանակ էր44, որ Տրդատ թագավորին լուր հասավ, թե Կոստանդիանոս կայսրը քրիստոնյա մկրտվեց, դադարեցրեց հալածանքը եկեղեցիների նկատմամբ իմաստությամբ կառավարելով իր երկիրը։ Ուստի և իրար մեջ խորհուրդ արին [Տրդատն ու Գրիգորը]՝ խաղաղության ու բարեկամության դաշինք կնքելու նպատակով կայսեր դուռը գնալ։
Արդ, մինչ Տրդատն ու սբ. Գրիգորը պատրաստվում էին անցնել գնալ Կոստանդիանոս թագավորի մոտ, եկան հասան Ապահունյաց գավառի Մանձկերտ (Մանազկերտ) քաղաքագյուղը։ [Այդ ժամանակ] հյուսիսցիների արքան զորք հավաքեց, եկավ վրաց իշխանի վրա. նրան փախստական արեցին, բերին մինչև Կարին քաղաքը և ամբողջ երկիրը ավերելով քառասուն և ութ հազար հոգի գերի տարան։ Ուստի երբ վրաց իշխանի պատգամաբերը հասավ Տրդատ թագավորի մոտ և օգնական զորք խնդրեց, թագավորը երեսուն հազար զինվոր տվեց Ապահունյաց իշխանի ձեռքը և ուղարկեց վրաց իշխանին օգնելու։ Սրանք [մոտ] մեկ ամիս* գնացին, ապա նոր հասան, ուստի և գերյալներից միայն մի փոքր մասը կարողացան ետ դարձնել։ Երեք իշխանների ձերբակալեցին և այնտեղ սահմանապահներ (ուղեկալներ) թողնելով իրենք վերադարձան թագավորի մոտ։
Բայց ես աղաչեցի սբ. Գրիգորին՝ թույլատրել գնալու իմ վանքը, որ սբ. Կարապետի անվամբ հիմնադրվեց, որին թագավորն իսկ անձամբ ցանկացավ գնալ տեսության, թե ինչ–
___________________
* Բնագրում՝ «...Ամսաւրեայ ժամանակս յամեցին» (Ծ. Թ.):
[էջ 51]
պիսի տեղում է կառուցված։ Եվ դուրս գալով զոհատեղերից, ուղղվեց դեպի լեռնակողմն ու եկավ բանակ դրեց Արձանի գլուխը, քանզի ընդարձակածավալ վայր էր։ Իսկ երբ թագավորի հետ միասին եկանք Իննակնյան կողմերը, ցանկացանք տեսնել սուրբ Անտոնին և Կրոնիդեսին։ Բայց պաշտոնյաներն ասացին, թե արդեն մեկ տարի է, ինչ նրանց չենք տեսել։ Խիստ տրտմեց թագավորը, որովհետև վաղուց էր փափագում տեսնել նրանց։ Այնժամ սբ. Գրիգորը Աղբիանոս եպիսկոպոսին երկու սարկավագների հետ միասին խնդրակ (նվիրակ, հետախույզ) ուղարկեց նրանց փնտրելու։ Պատվեր տվեց նաև շատ զգույշ լինել, քանի որ վաղ առավոտյան նրանք (փախածները, թաքնվածները) դուրս են գալու անտառից՝ որևէ տեղ բլրի վրա։ Դուք այնտեղ շատ զգուշությամբ թաքնվեք, որպեսզի չլինի թե ձեզ տեսնելով փախչեն։ Սակայն չորս օր մնացին և չկարողացան գտնել, իսկ հինգերորդ օրվա լուսաբացին, ահա, լսեցին նրանց սաղմոսերգության ձայնը, որ գալիս էր անտառի արևմտյան կողմից՝ քաղցրահամ ու [բարեբուխ] աղբյուրներից։ Եկան բարձրացան անտառի կողմի [արևահայաց] բլուրը, որտեղ Դեմետրի զոհարանն էր (արարոցը), որին այժմ էլ Արևի բլուր են կոչում, որովհետև հենց այնտեղ էին նրանց դարանափոր խուցերը։ Բարձրանալով բլրի գագաթը սկսեցին սաղմոսերգել այսպես.
— Լսելի արա, Տե՛ր, առավոտից ողորմության ձայնը քո։ Իսկ Աղբիանոսը դիմեց նրան (Անտոնին) ու ասաց.
— Թող քո բարի հոգին առաջնորդ լինի ինձ դեպի արդարության երկիրը։ Այստեղ Անտոնը աղոթելով դարձավ Աղբիանոսին.
— Բարով եկար, ճանապարհորդ խաղաղության։ Եվ նա ասաց.— Բարությամբ գտա ձեզ, օթևաններ սուրբ հոգու և ճրագներ հուսո։ Այլև ավետիս տամ ձեզ, որ սբ. Գրիգորն ու Տրդատ թագավորը ձեր կացարանն են եկել և ձեզ տեսնել են փափագում։ Իսկ նրանք պատասխանեցին.
— Եվ ձեզ ավետի՛ս, չար [սատանան] կործանվեց և Աստված այսօր դարձյալ խնդությամբ լցրեց բոլոր արարածների սրտերը սուրբ հոգու գալստյամբ այստեղ։ Ոստի և այդ բլուրն էլ կոչվեց Ավետյաց բլուր։ Ապա Աղբիանոսը երկու սարկավագներին ավետաբեր ուղարկեց, և մենք ևս այդ լսելով
[էջ 52]
շատ ուրախացանք։ Դարձյալ նույն սարկավագներին իբրև ավետաբեր ուղարկեցինք Արձանի ստորոտը [Տրդատին և մյուսներին] ավետիս տալու, սրանք նույնպես՝ մեծամեծ իշխանների հետ միասին, անհուն խնդությամբ լցված, եկան հասան վանքը։ Իսկ այն տեղը, ուր ավետիսը տվեցին, հրամայեց վեմեր հավաքել [կուտակել], ուստի և կոչվում է Ավետյաց խաչ։ Դրանից հետո սբ. Գրիգորը առավ իր հետ սպասավորների դասը և Տերունական խաչի նշանը՝ քահանաներով ու անուշաբույր խնկարկությամբ և առաջ շարժվեց, պաշտոնյաների ուրախաձայն աղաղակներր անտառն էին թնդացնում։ Իսկ երբ մոտեցանք այդ բլրին, նրանք ընդառաջ ելան մեզ, միասին բարձրացանք բլրի գագաթն ու սկսեցինք աղոթել։ Ապա [նրանց] ողջունելուց հետո սբ. Գրիգորը այսպես ասաց,— Բարով գտանք ձեզ, թող խաղաղության այգաբաց լինի։ Իսկ նրանք պատասխանեցին — Բարով եկար, արուսյակդ (լուսո աստղ) արդարության, որ ամբողջ տիեզերքն ես լուսավորում, անապական մշակ [անզիղջ], երկնից բարձր աշտարակ։ Եվ նրանց հետ երկար ողջագուրվելուց հետո, բարձրացանք դեպի եկեղեցին, քանի որ բլուրն այդտեղից այնքան էլ հեռու չէր, այլ փոքր–ինչ դեպի հյուսիս ընկած բացատում էր, որը նայում է դեպի արևելք՝ մի զովասուն, բարձրադիր և գեղահայաց տեղ։ Իսկ երբ ներկայացրինք նրանց թագավորին, երկար ժամանակ արտասվում էր թագավորը և նրանցից ապաշխարություն հայցում (օրհնություն խնդրում)։ Եվ մոտենալով համբուրեց նրանց ու նստեց վկայարանի առջև, իսկ նրանք բազմալեզու վարդապետությամբ խոսում էին և ուսուցանում իրենց [պաշտած] կրոնի սրբությունները։ Թագավորը տասնևհինգ օր այնտեղ մնաց, այնուհետև այն նույն տեղում, ուր առաջ Գիսանեի տաճարն էր՝ բուժիչ ջուր [ունեցող] աղբյուրի առջև, կանգնեցրին Տերունական խաչի քարակոփ ու մեծադիր նշանը։ Եվ բազմամբոխ ժողովրդով ցնծության մեծ տոն կատարեցին, որոնք տարբեր կողմերից գալով–հավաքվելով՝ բոլորը հարյուր հազար չորս հարյուր հիսուն հոգի եղան, չհաշված թագավորի հետ եղած զորքն ու սբ. Գրիգորի ծառաներին, թագավորը հրամայեց համրել բոլորին և խաչի հենց տակը գրել ու թողնել հիշատակ անցնող և գալիք սերունդներին։
[էջ 53]
Իսկ երբ օրվա բոլոր արարողություններն ավարտվեցին, եկան թագավորին ներկայացան Վրաստանում եղած զորքերը։ Երեք իշխաններին և չորս հարյուր հոգի էլ [գերված] ընտիր մարդկանց բերին ներկայացրին թագավորին, որը տեսնելով՝ թագավորը չափազանց ուրախացավ և իր գոհությունը հայտնեց Աստծուն, որ թշնամիներին իր ձեռքը մատնեց, ապա առավ նրանց և ուղարկեց Ողական ամրոցը։ Իսկ իրենք առաջ շարժվելով` բազում օրեր գնացին, մինչև որ հասան Հռոմ քաղաքը և բավական երկար այնտեղ մնալուց հետո մեծաշուք պատվով ետ վերադարձան։ Ցնծագին ուրախությամբ եկան անցան Եկեղյաց գավառը, այստեղից էլ երեք օր հետո դուրս եկան և եկան հասան Պալունյաց աշխարհը։ Երբ հասան Կուառս գյուղը, որովհետև խիստ հոգնաբեկ էին, մեկ օր հանգիստ առան։
Արդ, երբ իշխանները Վրաստան գնացին և գերիներին ետ դարձրին, Աղձնիքի իշխանին, որին Դրով էին ասում45, այնտեղ սահմանապահ թողեցին։ Իսկ սա վաթսուն հազար դահեկան* կաշառք վերցնելով հյուսիսցիների իշխանից, սահմանը [անպաշտպան] թողեց և գնաց իր աշխարհը։ Եվ դավաճանական այս ամբողջ գործը թագավորին բռնելու [ձերբակալելու] համար էր անում, այն էլ այնպես հմտությամբ և զգուշավոր կերպով [եկավ հյուսիսցիների իշխանը], որ թագավորին նույնիսկ թակարդը գցեց։ Թագավորի ձեռքի տակ այդ ժամանակ ընդամենը երեսուն հազար (ԼՌ) զինվոր էր մնացել, մնացած բոլորը անցել գնացել էին Մուշ ավանը։ Եվ ահա, գիշերվա կեսին մենք [այն] սուրբ Խաչի առջև, որը սբ. Գրիգորի կարգադրությամբ Սյունյաց իշխանը կանգնեցրեց, սովորական ապաշխարությամբ [աղոթքով] էինք զբաղված։ Որովհետև երբ Տրդատը Իննակնյան խաչը կանգնեցրեց, իսկ Անգեղ տան իշխանը՝ Հոռենից խաչը, նույն ժամանակ Սյունյաց իշխանն էլ Կուառսինը կանգնեցրեց, և սբ. Գրիգորն էլ այնտեղ գալով խաչերը օրհնեց, ապա երկու եկեղեցիները հիմնադրել տվեց։ Ահա, հենց նույն ավուր գիշերվա պաշտամունքի ժամին, մինչև մենք Երեք մանկանց օրհ–
___________________
* Ամենայն հավանականությամբ պետք է հասկանալ 600 (ԿՃ — փոխանակ ԿՌ–ի) դահեկան, կամ մեր հեղինակին հատուկ չափազանցություններից է։
[էջ 54]
ներգությունն էինք անում և թագավորն էլ գալով մեզ մոտ իշխանների հետ միասին, նույն աղոթքն էին անում, և ոչնչից կասկած չունեինք, հակարծակի մեզ վրա եկան հասան, ինչպես ամպերի ահեղաձայն որոտը, որ [երկիրն է] դղրդացնում, քանզի գյուղի առաջակողմը հետիոտներն էին շրջափակել, հետնակողմն էլ հեծյալներն էին պաշարել: Ապա սկսեցին պատերազմական փողերը հնչեցնել. շուրջ բոլորը սաստիկ որոտում էր, և [ամեն կողմից] ձիերի վրնջյունն էր լսվում։
Այնժամ մեր իշխանները նույնպես պատրաստվեցին պատերազմի [դուրս գալ] նրանց դեմ, որովհետև լուսինը երկնակամարի մեջտեղում էր։ Թագավորը, սակայն, արգելեց պատերազմի դուրս գալ ասելով` հիմա գիշեր է, և մենք թշնամիների քանակը չգիտենք։ Ւսկ եթե իմաստությամբ եք ուզում գործել, ապա վեց հազար (ԶՌ) հոգի թող բարձրանան Արձանի գլուխն ու այգեստաններում թաքնվեն մինչև առավոտ, իսկ չորս հազար (ԴՌ) էլ թող Հաշտենից կողմը պահեն, չորս հազարն (ԴՌ) էլ նրանց մեջտեղը անցնելով, այգեստաններով թող գնան մինչև բարձրադիր տեղերը և ուշադրությունը մեր կողմը պահեն։ Բայց շատ զգույշ եղեք, որ չլինի թե ձեզ նկատեն և խորամանկությամբ փախչելով հանկարծակի ետ դառնան շրջապատվեք ու խիստ ծանր վտանգի մեջ ընկնեք։ Այդպես բաժանելով զորքերին ուղարկեց, ինչպես որ նախատեսել էր։ Իսկ ինքը՝ թագավորն ու Գրիգորը մեզ հետ միասին այնտեղի փոքրիկ ամրոցը մտնելով աղոթել սկսեցինք։
[Այդ ժամանակ] սյուների զինվորներից մեկը հյուսիսցիների զինվորներից մի պատանու ձերբակալելով բերեց թագավորի մոտ։ Եվ երբ տեղեկացավ [թագավորը], թե այդ բոլորը իր իշխանների կողմից է եղել, (այսինքն դավաճանությունը), և հյուսիսականների թագավորն էլ Գեդռեհոնն է ու հենց իրեն ձերբակալելու համար է եկել հիսունութ հազար (Ծ և ԸՌ) զորքով, հրաման տվեց իր զորքին կենաց ու մահվան պատերազմի նախապատրաստվել։
Իսկ երբ լույսը բացվեց, զորքերը թագավորի հրամանին կազմ ու պատրաստ կանգնեցին46, որպեսզի Արձան [լեռը] բարձրանան։ Բայց հյուսիսի թագավորը իր զորքին հրամա–
[էջ 55]
յեց նրանց առաջն առնել։ Վեց հազար (ԶՌ) սպառազեն մարդկանցով [նա] ցանկանում էր արգելք հանդիսանալ թագավորին, և նրանք չկարողացան առաջանալ մինչև Արձանի գլուխը ու շատ ժամեր այդպես կաշկանդված մնացին։
Այս բանը տեսնելով սուրբ Գրիգորը արտասուք հեղելով ասաց.— Հովհաննես Մկրտիչ Կարապետ Քրիստոսի, մի՞թե չես տեսնում դրանց արածը։ Օգնության հասի՛ր և նշանավոր արա այս օրը մեր ազգի համար։ Ապա վերցնելով սուրբ առաքյալների նշխարները կնքեց [դրանք] իր մատանիով։ Եվ մի փոքր անց [գերբնական] ուժ ստանալով` Տրդատը դյուցազնաբար ձայն տվեց և օգնության կանչելով սուրբ Կարապետին, ճեղքեց առաջապահ զորագունդը և անցավ բլրի գագաթը։ Իսկ նրանք, որ գիշերը թաքնվել էին, հարձակվեցին և նրանց զորքերին մեջտեղ առնելով կոտորեցին ու փախցնելով մինչև անտառի հարավային կողմը [հալածեցին]. ինչպես թակարդի մեջ բռնելով՝ անխնա կոտորեցին, ուստի այդ տեղն էլ անվանվեց Թակարթներ։
Իսկ հյուսիսցիների զորքերը հարմար միջոց գտնելով հարձակվեցին գյուղի վրա և մեզ ամրոցից էին ուզում վտարել: Այս բանր նկատելով այն չորս հազար (ԴՌ) հոգին, որ գյուղի վրա էին գնացել, հարվածեցին ու փախցրին նրանց զորքին դեպի գյուղամեջ, որտեղ նրանցից շատերի երիվարների գլուխները այգեգործները գլաջարդ (քարաջարդ) արին, հեծյալներից շատերն էլ վիմասպան եղան։ Ապա մեր զորքերը նրանց ցրեցին այգիների մեջ և սկսեցին կոտորել, քչերը միայն ազատվեցին։ Հազար և վեց (Ռ և Զ) մարդ այնտեղ սպանվեցին։ Իսկ Թակարթներում հազար յոթ հարյուր (ՌԷճ) մարդ ընկավ, որոնցից ութ հարյուր վեցը (ԸՃ և Զ) պարսավորները կոտորեցին, բոլորը միասին չորս հազար երկու հարյուր հիսուներկու (ԴՌ և Մ և ԾԲ) մարդ սպանվեցին։
Եվ ապա ետ դարձավ թագավորր այդ փոքրիկ կոտորածից, հնչեցրեց ազդարար փողերը և սպասեց մինչև զորքերը բոլոր հավաքվեցին մի տեղ։ Երբ եկան հասան նշանակված վայրը, սուրբ Գրիգորին իջեցրին անտառում* , և երեք հազար մարդ շրջապատած՝ նրան էին պաշտպանում։ Իսկ
___________________
* Պետք է լինի անտառից, որտեղ պատսպարված էր նա (էջ 133...), ինչպես որ կա ձեռագրերի մեծ մասում (Վ. Վ.)։
[էջ 56]
հյուսիսցիների արքան առնելով իր զորքը գնաց Հաշտենքի տափարակ կողմերը։ Այնտեղից թուղթ ուղարկեց Տրդատին թե.— Եկ վաղը պատերազմենք (պետք է լինի՝ մենամարտենք) միմյանց դեմ. և դա թող լինի երկուսիս համար հավիտյանս անմոռաց օր (տեքստում՝ այսօր մեր մեջ թող լինի հավիտենական օր, էջ 133)։ Քանզի կամ ետ կտաս իմ բոլոր իշխաններին և նաև տասնհինգ տարվա հարկ կամ եթե ոչ, ապա քարուքանդ կանեմ երկիրդ ամբողջ սրով ու գերությամբ, որպեսզի ճանաչես, [հիշես] քո խոզային կերպարանքը, ինչպես որ եղար քո զորքերի առջև։ Ահա, կարդա և ըստ այդմ էլ պատասխան տուր։ [Տրդատը] կարդաց թուղթը, սակայն ոչինչ չպատասխանեց, այլ երեսուն հազար զորքով արշավեց գնաց նրա դեմ պատերազմի, գնաց բանակ դրեց նրանց դեմ հանդիման՝ Հաշտենքը Մուշեղամարգ [գյուղում]։ Իսկ վաղ առավոտյան սկսեցին ճակատ կազմել ու ռազմի փողերը հնչեցնել։ Պատերազմական երկու թևերի պահապան կարգեց Բագրատունյաց իշխանին։ Զորքերի աջ թևը հանձնեց Սյունյաց իշխանին, իսկ ահյակը՝ Անգեղտան իշխանին, գահերեց իշխանն էլ իրեն թիկնապահ նշանակեց։ Եվ այսպես երկուստեք ճակատ կազմեցին ու պատրաստվեցին մարտի։ Իսկ երբ զորքերը բոլոր դեմ-դիմաց անցան [կանգնեցին], հյուսիսի իշխանը հոխորտանքով խոսել սկսեց և ասաց.
— Արքադ Հայոց, դե առաջ ե՛կ... Եվ միմյանց հասնելով սկսեցին ինչպես մուրճավոր քարհատներ, կամ ինչպես դարբնոցի կռանահարներ [մեկմեկու հարվածել]. մեկը վեր էր բարձրացնում, մյուսը վար իջեցնում։ Որովհետև հյուսիսի արքան էլ զորավոր և ահարկու էր, ինչպես Տրդատը, ուստի երկար ժամանակ կոփեցին միմյանց և ոչինչ դուրս չեկավ։ Արքան հյուսիսի, սակայն, սկսեց թուլանալ և հասկացավ, որ խիստ վտանգ է սպառնում իրեն։ Եվ որովհետև ճոպանավոր էր, աճապարեց, նետեց պարանը և անցկացրեց Տրդատի պարանոցով ու աջակողմի թիկունքով, ապա արագորեն շուռ եկավ և ոլորեց պարանը, այնպես պիրկ ձգեց, որ Տրդատը չկարողացավ նույնիսկ իր ձեռքերը շարժել։ Բայց Տրդատը մտրակեց իր երիվարին և այնքան մոտիկից հետապնդեց Գեդռեհոնին, որ մինչև իսկ տասը քայլ իրենից առաջ չթողեց նրան։ Եվ երբ հասավ, ձայն տվեց նրան ու ասաց.
[էջ 57]
— Կատաղի շուն, խառանվեցի՛ր քո ջղերից։ Եվ այն կողմից աջ ձեռքը վեր բարձրացնելով՝ մեծ թափով սուրը իջեցրեց նրա ձախ ուսն ի վար, կտրեց անցավ մինչև գոտին, ու երիվարի ողնաշարն էլ՝ գլխի հետ միասին, երկու կես անելով երկիր տապալեց։ Եվ խիստ զարմանալին էլ այն էր, որ գլուխը [Գեդռեհոնի], աջ ձեռքն ու աջ ոտքը, նույնպես և ձիու ողնաշարը մեջտեղից կիսվելով միասին գետնին թավալվեցին։
Այս բանը տեսնելով Անգեղ տան իշխանը ձախ թևով շրջանցեց և վրա գալով ձայն տվեց.
— Իշխանդ Սյունյաց, այծամներիդ գունդը առաջ շարժիր, քանզի կործանվեցավ հոնը։ Իսկ նա մեջտեղից վրա գալով հարեց [կիսեց] նրանց երկու մասի և անցնելով հյուսիսականների աջ թևագլուխը կանչեց.— Աստեղահաչ, առաջ անցիր, մենամարտենք։ Բայց հյուսիսայինը հարձակվելով՝ կտրեց Սյունյաց իշխանի ձիու գլուխը: Սա վտանգն զգալով փութապես խփեց սրով և կտրեց հյուսիսցիների իշխանի երիվարի ոտքը։ Եվ երկուսն էլ գետին ընկնելով՝ բուռն թափով միմյանց վրա հարձակվեցին։
Այնժամ Սյունյաց իշխանի թիկնապահներից մեկը զինվորներից մեկին հրեց գցեց նժույգի վրայից և մատուցելով այն իր տիրոջը ասաց.– Հեծի՛ր, տեր։ Սա անմիջապես թռավ ձիու մեջքին և ետ դառնալով կտրեց [հյուսիսցիների իշխանի] գլուխն ու գցեց իր մաղախը։ Իսկ Անգեղ տան իշխանը, երբ տեսավ [ամբողջ] կատարվածը և [թշնամու] զորքերի փախուստը, շտապ ձեռնարկեց նրանց հետապնդելոլ, և ուժգին կերպով բախվեցին միմյանց։ Որոնց և թագավորը նույնպես հետամուտ լինելով, մինչև արևամուտ, ում որ դիմադարձ գտան, բոլորին անխնա կոտորեցին։ Ապա, որպես հանգստամետ վայր՝ օթևան գտան Հաշտենից գավառի միջով անցնող գետի ափին։ Եվ երկուստեք բանակ դրեցին նրանք այն կողմից, սրանք էլ այս կողմից։ Իսկ վաղ առավոտյան, երբ այգաբաց եղավ, հյուսիսցիները համախմբեցին իրենց մնացյալ զորքերին, հարձակվեցին հայոց զորքի վրա և սկսեցին կոտորել։ Նույնիսկ այնքան հանդգնեցին [խրոխտացան], որ մինչև անգամ Ծոփաց իշխանին իրենց մեջ առնելով՝ բազում մարդկանցով շրջապատեցին։ Եվ մինչդեռ խիստ նեղն ընկած աղաղակում էր. «Որտե՞ղ ես, իշխանդ Սյուն–
[էջ 58]
յաց, հասիր ինձ օգնության», նա ական թոթափել հասավ [այնտեղ] ու հալածեց նրան շրջապատած զորքերին։ Բայց տեսավ, որ չարաչար խոցոտել էին նրա մարմինը, վերցրին տարան իր բանակը, և այնտեղ էլ մեռավ։
Սակայն Գեդռեհոնի զորապետը դարձյալ Տրդատ թագավորի դեմ եկավ, և բազում մեքենայություններով ու խորամանկորեն գործելով կարողացավ [Տրդատի] զորքի աջ թևը խիստ վնասել։ Սա էլ զայրացած՝ ինչպես կատաղի և գազազած առյուծ, հարձակվեց նրա վրա և մեջտեղից երկու կես արեց։ Ապա առաջ անցնելով փախուստի մատնեց նրանց և հալածեց մինչև Հարքի կողմերը։ Նրանցից շատերին էլ հետապնդեցին մինչև Կարին քաղաքը։ Իսկ երբ թագավորն ու իշխանները ետ դարձան դեպի Արձանը և իջան սուրբ Գրիգորի մոտ՝ սբ. Կարապետի գտնված տեղը, մեծապես գոհություն էին հայտնում Աստծուն, պատարագ էին մատուցում, անհամար սպիտակ անասուններ, նոխազներ ու գառներ [ոզջակեզ] մատաղ էին անում և աղքատներին բազում ողորմոլթյուն էին տալիս։
Երբ զորքերը բոլոր եկան հավաքվեցին, համբարեց և տեսավ, որ մեզանից սպանվել է հազար ութսուն մարդ, իսկ թշնամիներից՝ տասնհինգ հազար ինը հարյուր քառասուներկու մարդ։
Բայց թշնամիներից նրանք, որ փախստական գնացին մինչև Հարք, Հարքի իշխանը վեց տեղից հարձակվելով կոտորեց նրանցից ութ հազար հիսունվեց մարդ։ Եվ Վրաստան էլ մտնելով` նրանք շատ տեղերում ջարդ կրեցին47, այնպես որ ովքեր իրենց գավառը (իմա` աշխարհը — Վ. Վ.) հասան* ընդամենը վեց հազար էին, մինչդեռ երբ Տարոն մտան՝ հիսունութ հազար էին։ Այս բոլորը տեղի ունեցան [Տրդատի և մյուսների] Հռոմից գալուց հետո, բայց գործվեցին Աղձնյաց նենգավոր իշխանի ձեռքով։
Ապա Իննակնյան սուրբ վայրերում երեք օր մնալուց հետո ելան բոլորը միաբան շարժվեցին գնացին դեպի Ապահունյա ց գավառը, իրենց հետ տանելով նաև Ողական ամրո–
___________________
* Այսինքն՝ կենդանի մնացածները (Ծ. Թ.)։
[էջ 59]
ցում գտնվող [գերի] իշխաններին։ Եվ չորս հարյուր հոգին էլ արքունի դիվանում բանտարկել տվեց [Տրդատը]։
Երբ եկանք հասանք առաջապահ զորքերին, որոնց նախօրոք էր ուղարկել, հրամայեց նրանց՝ բռնել Աղձնյայ իշխանին, բերել և ծայրատել (անդամահատել), որը սակայն սուրբ Գրիգորը թույլ չտվեց՝ պատուհասների պատճառով, որպեսզի տարաժամ աղետներ տեղի չունենան։ Բայց կարգադրեց զրկել իշխանական պատվից և արտաքսել Հայոց երկրից։ Իսկ սրանց հաջորդող դեպքերի մասին, եթե որևէ մեկը իմանալ է ցանկանում, թող այլ պատգամագիրներին դիմի48։
Արդ, այս ամենը, [որ պատմեցինք] մեզանից որպես [ձեր հարցումին] պատասխան կբավարարի ձեզ, իսկ եթե դուք կամիք գալ այս երկրում բնակվելու, իմացե՛ք. երկիրն այս բարեբեր է, օդն անուշաբույր, ջրերը առատահոս, դաշտավայրը ընդարձակ և շուրջ բոլորը լեռներով պարսպված, ամրոցներ բազում, երկիր՝ հոտավետ և մայրաբուխ։ Ինչպես որ մանանան, որին մենք գազպա ենք կոչում, երկնքից էր [երկրի] վրա իջնում, այստեղ էլ անտառների վրա է իջնում։ Քանզի ձեր երկիրը խորշակահար է ու հացապակաս, իսկ սա ամենայն բարությամբ լցված, առողջարար, իշխանները կրոնասեր են և սուրբ՝ չարիքների հանդեպ, աղքատասեր են և որբերի խնամակալ։ Եվ աղոթքներով Ձեր թող տերը պահպանի մեր հավատը, և ձեզ մշտնջենավոր խաղաղություն՝ շնորհովն Հիսուս Քրիստոսի։ Ողջ կենաք ի տեր այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։
ԹԵ ՈՎՔԵՐ ԵՂԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՍՈԻՐԲ ԿԱՐԱՊԵՏԻ, ՈՐԸ ՆԱԵՎ ԳԼԱԿԱ ՎԱՆՔ է ԿՈՉՎՈԻՄ49
Զենոբը Գլակա վանքի վանահայր մնաց քսան տարի։ Նրան հաջորդեց Եպիփանը` Անտոնի աշակերտը, երեսուն տարի։ Սրա ժամանակ էր, որ սուրբ Գրիգորը եկավ Գլակա վանքը, բարձրացավ [ելավ] Ավետյաց կոչված բլուրը՝ Անտոնի և Կրոնիդեսի մոտ և չորս ամիս մնաց այնտեղ։ Այնուհետև անցավ գնաց Մանյա կոչվող անապատը, որտեղ յոթ ամիս50 մնալուց հետո վախճանվեց ի կենաց՝ ի փառս Աստծո։
[էջ 60]
Ապա եկավ նրա աշակերտը՝ Ստեփաննոսը`տասնհինգ տարի։ Սրա չորրորդ տարում վախճանվեց սուրբ Անտոնը. իսկ ուղիղ երկու ամիս հետո՝ նաև սուրբ Կրոնիդեսը, Իննակնյան վայրում մնալով քառասուն տարի*։ Եվ թաղված է եկեղեցուց փոքր–ինչ հեռու, հարավային կողմում։ Սա կառուցել տվեց եկեղեցի այնտեղ, ուր սուրբ Գրիգորը ամփոփեց նշխարները` Կուառսից այն կողմ, հորդաբուխ աղբյուրի կողքին, հաստատեց այնտեղ նաև վաթսուն կրոնավորների։ Ապա գալիս են.
Եփրեմը՝ քսանութ տարի,
Հովհաննեսը՝ տասը տարի,
Մակարը՝ տասնութ տարի, որ սուրբ Սահակի ժամանակակիցն էր,
Կյուրեղը՝ քսաներկու տարի51,
Գրիգորը՝ վեց տարի,
Անդրեասը՝ տասնմեկ տարի,
Ներսեսը՝ յոթը տարի,
Հովհաննեսը՝ երկու տարի,
Բարդուղիմեոսը՝ երեք տարի։
Սահակը՝ յոթ տարի։ Սա ժամանակակիցն էր հայոց Մովսես կաթողիկոսի, որ թվականությունը կարգեց, որովհետև բոլոր ազգերի տոմարներին քաջատեղյակ էր։ Ապա Կոմիտասը՝ տասը տարի։ Մյուս Բարդուղիմեոսը՝ ութը տարի։ Սա մանուկ հասակից առաքինի վարք ունեցավ և սրբության պատճառով շատ սիրելի եղավ Մամիկոնյան Մուշեղ իշխանին։ Նա բազում կրոնավորներ կարգեց Գլակա վանքում. և իրենով [միասին] եղան երեք հարյուր իննսունութ մարդ52: Սրա ժամանակ հուսաց կողմից եկան չորս հոգի՝ սրբակրոն, ճգնակյաց և խոտաճարակ մարդիկ ու երկու տարի անապատում բնակվեցին։ Եկան ևս երկու սուրբ այրեր և բնակություն հաստատեցին այնտեղ՝ ոմանք Իննակնյան վանքում, ոմանք էլ քարայրում, որը Խաչի թաքցրած տեղի հարավ–արևելյան կողմում է։ Եվ այնտեղ մնացին երեսուն տարի։
Արդ, Մամիկոնյան տան իշխան Մուշեղի կենաց և Թոդիկի հայրապետության օրերին Գլակա վանքում, սուրբ Կարապետի դռանը մի հրաշագործություն տեղի ունեցավ։ Արծրունյաց
___________________
* Ավելի հավանական է կարծել «Խ» ամիս (Ծ. Թ.)։
[էջ 61]
Վարդպատրիկ անունով իշխանը, որը բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր կառուցեց, ուներ Մարիամ անունով մի բարեպաշտ կին։ Եվ քանի որ ինքը Կեսարիա պիտի մեկներ, առավ կնոջը, տարավ իր հորենական տանը թողեց և ինքը գնաց։ Իսկ նրա կինը, քանզի խիստ փափագ ուներ այն սրբերին տեսնելու, որոնք սբ. Կարապետի վանքում էին, օրերից մի օր վերցրեց փոքրիկ, ծծկեր մանկանը, որ յուր առաջնեկն էր, մեծագույն սիրով ու ջերմեռանդությամբ եկավ սուրբ Կարապետի դուռը, բազում աղաչանքներով խնդրում էր սպասավորներին, որպեսզի թույլ տան մտնի եկեղեցին53։ Սպասավորները, սակայն, արգելում էին նրան իր այդ փափագը կատարելու։ Բայց վերցնում են մանկանը տիկնոջ գրկից և տանում են եկեղեցի, տիրոջ սուրբ սեղանի առջև երկրպագեցնում են նրան, ապա բերում տալիս են տիկնոջր։ Իսկ նա առնելով մանկանը՝ սկսեց արտասվել և իր գլուխը կոծելով ասել,— «Վա՜յ ինձ, մեղավորիս, որ զրկված եմ աստվածային բարուց։ Ողբացե՛ք ինձ, ամենայն կանայք, մասնակից եղե՛ք իմ արցունքներին ամենայն ձայնարկներ։ Թող լեռներն ինձ ծածկեն և թող բլուրներն ինձ վրա ողորմյա ասեն, գազանները թող ավաղեն ինձ և թռչունները թող վշտակցեն ու խղճան ինձ։ Թող հրեշտակները ապաշավեն իմ անձը և ինձ վրա թող դևերը հարձակվեն։ Ողորմացե՛ք ինձ, սպասավորներդ սուրբ Կարապետի և թույլ տվեք ինձ տաճարի ներսը տանել»։ Ապա դառնալով մանկանը ասում էր. «... Որդյակ, ինչո՞ւ բաժանվեցիր իմ գրկից, ինչպե՞ս չխղճացիր հարազատ մորդ։ Մի՞թե ես չծնեցի ու սնեցի քեզ, իսկ դու ինձ մենակ թողեցիր»։
Այս բոլորն ասելով` տիկինը բազմաթիվ անուշահոտ յուղեր էր հանում տալիս սպասավորներին և ասում,— «Վերցրեք սրանք և թույլ տվեք ինձ ներս մտնել»։
Պատգամ էր հղում նաև տեր Թոդիկին և խնդրում, որ վերցնի ուղարկած իրերն ու իրեն եկեղեցի ներս թողնի։ Բայց նա պատասխանում է.— «Այսպիսի կարգադրություն չենք ստացել առաջիններից (նախորդներից ) և ոչ էլ մենք կարող ենք այդ բանն անել։ Արդ, եթե հանուն հավատի ես անում [այդ բոլորը] ապա այդչափ ջանք թափելդ էլ ընդունելի է։ Ուստի
[էջ 62]
չափից ավելին պահանջելով մի ձանձրացրու մեզ և գնա խաղաղությամբ»։ Եվ նա ասում էր.
— Ո՛չ, այդպես չէ։ Եթե ձեր իշխանության համար եք ասում, ես ձեզանից չեմ վախենում, իսկ եթե Կարապետի՝ մեր հանդեպ ունեցած թշնամանքի համար է, մի՞թե ինքն էլ հենց կնոջից չծնվեց։ Մի՞թե տերն՝ ինքը կնոջից չծնվեց, և մարգարեներն ու առաքյալն նույնպես կնոջից չծնվեցին։ Ահա, ես մտնում եմ, ով տե՛ր, և իբրև բարեխոս ինձ հետ քո մայրդ ունեմ։ Մի՛ ուղղիր ինձ քո բարկության ցասումը և թող չլինեմ այս աշխարհից անարգվածների թվում։ Քանի որ ինքդ էլ կնոջ կաթով սնվեցիր, գոնե ինձ էլ տաճարդ մտնելու արժանի արա...
Եվ այս ասելով ներս մտավ տաճարի որմերը համբուրելով, ապա գնաց սուրբ սեղանի առջևը ծունր դրեց և ասաց.
— Նայի՛ր, տե՛ր, խորտակված սրտին իմ և ողորմությունդ արա ինձ բազում վիրավորյալիս, քանզի ողորմությամբ հիշաչար չես լինի։ Ուրեմն, թող հավիտյանս օրհնյալ լինի անունը քո...
Իսկ երբ դուրս եկավ եկեղեցուց, այնժամ զայրացան, բորբոքվեցին, տրտմեցին եկեղեցու սպասավորները կատարվածի համար, տիկնոջ համար կերակուր նույնիսկ չպատրաստեցին։ Ինքը, սակայն, իր սպասավորներին կարգադրեց կրոնավորների համար ճաշ պատրաստել։ Երեք հարյուր իննսուն և հինգ հոգի տիկնոջ պատրաստած սեղանին մասնակից եղան։ Երբ ճաշը վերջացրին, տիկինը դառնալով նրանց ասաց.
— Ո՛վ սրբասեր եղբայրներ ու աստվածային պատվիրանները գործադրողներ, այսօր ցնծացե՛ք ինձ հետ միասին, քանզի տերն մեր ներեց ինձ և իմ սրտի փափագը կատարեց։ Արդ, օրհնեցե՛ք ինձ և ճանապարհ դրեք խաղաղությամբ... Այնժամ եկեղեցապանն ու կրոնավորներից մին սեղանից վեր կացան, գնացին սուրբ Կարապետի դուռը և ծունր իջնելով ասացին.
— Ով տեր, դու կներե՞ս այն կնոջը, որ այդ բանն արեց, և բոլոր կանանցից միայն նա համարձակվեց քո տունը մուտք գործել։ Ահա, ցույց տուր զորությանդ նշանը նրան, որպես ապացույց բոլոր ազգերին և խրատ բազմաց ամենայն։
[էջ 63]
Իսկ երբ կնոջը ճանապարհ դրին և իրենք ետ դարձան, տիկինը մոտեցավ մի փոքրիկ զառիվայրի, որը Սադակի բարձունքին է, և ելավ բարձրացավ այնտեղ, նայեց դեպի փոքր ամրոցը և զարմանալի տեսիլք երևաց նրա աչքին, նետեց մանկանը դայակների մոտ ու գոչեց.
— Տեսնում եմ, ահա՛, այր մի գիսավոր եկեղեցուց դուրս եկավ և ամպերի մեջ որոտալով դեպի ինձ է գալիս։ Տեսնում եմ նրա մոտ զենք [սուրսայր], արյամբ ներկված ու խնամքով թաքցրած։ Բայց խոսքը դեռ բերանումն էր, հարվածեց [տեսիլքը] նրան և այնտեղ հոգին ավանդեց։ Այս բանը տեսնելով ծառաները փութացին հայտնել եկեղեցու սպասավորներին, իսկ վանահայրը, երբ եկավ տեսավ, սաստիկ զայրացավ եկեղեցականի վրա և շատ տրտմեց ու շատ ժամեր արտասվում էր։ Ապա սպասավորների հետ միասին վերցրին [տիկնոջ մարմինը], տարան՝ ուր իրենք էին, նրա համար գերեզման պատրաստեցին և դրին մեջը։ Այնուհետև քարե խաչ կանգնեցրին նրա վրա և գրեցին այսպես.
— Ով մարտնչել հանդգնի
Եկեղեցու դեմ Աստծո,
Սուրն այս խոցի թող նրան*...
Եվ այսպես դրված մինչև օրս էլ անջնջելի կա նույն տեղում։ Իսկ մանկանը [վանահայրը] վերցրեց հանձնեց դայակներին, որ պահեցին մինչև արբունքի հասավ։ Ապա վանքն առնելով ուսուցանեց և իր մահվանից առաջ նրան կարգեց նույն եկեղեցում վանահայր։
Բայց նրա հայրը՝ Արծրունյաց իշխանը, երբ Կեսարիայից եկավ և լսեց կնոջ մահը, շատ վշտացավ, սակայն [վանա]հայրը մխիթարեց նրան։ Մտածեց [իշխանը] մի եկեղեցի կառուցել ուստի գնաց մարտիրոսաց վկայարանը, վանքի մատակարարի մոտ շինանյութ ձեռք բերելու համար։ Եվ հենց այնտեղ էլ շինել տվեց մի հոյակապ ու վայելուչ եկեղեցի՝ իր կնոջ հիշատակի համար և անվանեց այն Աստվածածին։ Զարդարել տվեց այն հրաշալի ապարանքներով և սուրբ Կարապետի Գլակա վանքը նույնպես զարդարեց։ Սա նաև Կուառսն
___________________
* Որ ոք յանդգնեսցի մարտնչել
Ընդ եկեղեցի Աստուծոյ
Այս սուր եղիցի ընդ մնա...
[էջ 64]
ու Պարեխը ետ վերադարձրեց սուրբ Կարապետին, որովհետև անորեն իշխաններից մեկը վերցրել էր երկուսն էլ ու նվիրել մի գուսանի։ Կյուրեղ վանահայրը, սակայն, նզովեց նրան։ Եվ ահա, կարճ ժամանակ անց իշխանը որսի է դուրս գալիս և ձիուց ընկնելով հոգին ավանդում է։ Նրա որդին թեպետ ետ էր վերադարձրել ավանները, սակայն [նրանք] ետ չառանք մինչև որ ինքը՝ իշխանը տվեց։ Ահա այս իշխանն էր, որ կշռեց քսաներկու հազար դահեկան54, տարավ տվեց մյուս իշխանին, գնեց երկու ավաններն էլ և անխախտ վճռով նվիրեց սբ. Կարապետին։ Նա սուրբ Կարապետին նվիրեց նաև երկու ավաններ իր տիրապետությունից՝ Արտամետը և Գոմսը։
Այս նույն ժամանակներում սպանեցին պարսից Որմիզդ արքային, իսկ նրա որդի Ջամբ Խոսրովը փախստական գնաց Հոռոմների Մորիկ կայսեր մոտ։ Այնտեղ մկրտվելով քաղկեդոնական հավատով, մեծ զորքով վերադարձավ պարսից ապստամբների վրա և երկիրն էլ գրավեց։
Արդ, մինչև Հունաստանից Խոսրովը կգար, այս նույն իշխանը Տարոնի, Մշո, Խութա և Սասնո տեր Մուշեղին առավ տարավ Դվին և հաստատեց հայոց մարզպան։ Ապա տալով նրան հայոց զորքից երեսուն հազար հոգի, յոթանասուն հազար էլ ինքը առավ հունաց զորքից, գնացին դեպի Բալխաստան55, սակայն հպարտացան, գոռոզացան, չցանկացան հայոց զորքի հետ մեկտեղ բանակ դնել, այլ անցան գնացին մեկ օրվա ճանապարհ հեռու՝ դեպի դաստակերտը և այնտեղ իջևանեցին։
Իսկ Նիհորճեն՝ (Նիխորճեսւ) Որմիզդին սպանողը, գումարելով պարսկական ութսուն հազարանոց մի բանակ, եկավ Մուշեղի վրա։ Մուշեղը հայոց զորքերին քաջալերելով՝ հազիվ կարողացավ համոզել պատերազմի մեջ մտնելու։ Զորքին հորդորեց միաբերան սուրբ Կարապետին իրենց օգնության կանչել։ Եվ միահամուռ կերպով [այդպես կանչելով] հարձակվեցին պարսիկների վրա։ Տերը թշնամիներին նրանց ձեռքը մատնեց։ Երբ Մուշեղը տեսավ [Նիխորճեսին] ու հասկացավ, որ նա է թագավորը, դուրս եկավ նրա դեմ մենամարտելու. և սկսեցին միմյանց վրա հարձակվել, որից Մուշեղը շատ հոգնեց։ Ապա վեր բարձրացնելով մուրճը՝ ահեղ թափով իջեցրեց նրա գագաթին, և նրա ուղեղը ցրվելով քթա–
[էջ 65]
ծակերից դուրս թափվեց։ Նրա գլուխը կտրեց [Մուշեղր], դրեց իր մաղախի մեջ և դարձավ հորդորեց զինվորներին պատերազմելու։ Եվ հզորանալով՝ նրանց փախուստի մատնեցին, իսկ քառասուն և ութ իշխանների կենդանի-կենդանի գերի վերցրին։ Բայց սպանվածներին թիվ ու համրանք չկար, այնքան որ շատ էին։ Իշխանների հետ հազար մարդ էլ գերի բռնելով՝ մեծավ հաղթությամբ վերադարձան պատերազմից։
Պարսից Խոսրով արքան, երբ լսեց այս բանը, չափազանց ուրախացավ։ Իսկ հունաց զորքերը՝ ամոթհար մնալով, խիստ տրտմեցին։ Ուստի, երբ թագավորը կանչեց Մուշեղին և կարգադրեց ամբողջ զորքին պարգև տալ, հունաց Մորիկ արքան, որովհետև թագավորի փոխանորդ էին նրան կարգել, գաղտնի մարդ ուղարկեց Խոսրովի մոտ՝ թե դու գիտե՞ս, որ Մուշեղից քեզ կործանում է սպասվում56։ Եվ սա էլ մտածեց Մուշեղի նկատմամբ մահվան դարան պատրաստել։ Մարդ ուղարկեց և Մուշեղին իր մոտ կանչեց։ Սակայն Խոսրովի քույրը իմանալով, Մուշեղին տեղեկացրեց իր եղբոր նենգությունը։ Իսկ Մուշեղը առավ իր հետ քառասուն իշխանների միայն և էլ ուրիշ ոչ ոքի, պատերազմի մեկնելու կազմ ու պատրաստ ձևով, սրերը մեջքներին կապած, այդպես եկան ներկայացան թագավորին։ Ձիերի վրա նստած՝ [առանց երիվարներից իջնելու] եկան մինչև խորանի դուռը, ամենայն խստությամբ նրան պատասխան տվին, բացահայտ արեցին նրա գործած մահվան դարանը և թքակոծեցին, [անարգեցին] նրա անմտությունը։ Ապա մեծավ բարկությամբ ետ դարձան ու հեռացան թագավորի մոտից։ Իսկ թագավորը լսելով այդ [խոսքերը] շատ խիստ երկյուղեց նրանցից, որովհետև մանուկ էր։
Ապա Մուշեղ իշխանը [պատգամախոս] ուղարկեց հունաց զորապետի մոտ և ասաց,
— Դուք կամենում եք նենգությա՞մբ սպանել ինձ, արդ, մի զարթեցրեք առյուծին, որ քնած է և ոչ գայլին, որ մոռացել է իր բարքը։ Ապա թե ոչ՝ նա, որ ութանասուն հազարին հաղթեց, հեշտությամբ կարող է նաև յոթանասուն հազարին հաղթել...
Այնուհետև ինքը հրաժարվեց մարզպանությունից, ամ–
___________________
* Իմա՝ պարսից Խոսրով արքան։
[էջ 66]
բողջ զորքը թողեց Դվինում, առավ իր զինվորներին, որ զուտ Մամիկոնյան տանից էին և ելավ գնաց իր գավառը։ Կարճ ժամանակ անց սպանեց Փոկասը Մորիկին և ինքը նստեց նրա աթոռին։ Այս բանը լսելով Խոսրովը [զորքով] գնաց Մորիկի վրեժը լուծելու։ Կարին քաղաքով անցնելիս, մարդ ուղարկեց Տարոնի իշխան Մուշեղի մոտ հայտնելով, թե. — Եկ միասին գնանք հունաց թագավորի վրա. ապա թե ոչ, երբ ետ վերադառնամ, քո ամբողջ երկիրը քարուքանդ կանեմ, քեզ էլ ու քո ընտանիքն էլ շղթայակապ արքունի դուռը կգերեվարեմ։ Իսկ Մուշեղը առանց որևէ պատասխան տալու սկսեց իր երկիրն ամրացնել։ Երբ [Խոսրովը] գնաց և հունաց երկրեն ավար ու գերություն առնելով ետ եկավ, եկավ անցավ գնաց Բասենի կողմերը։ Բայց երբ եկավ հասավ Կարին քաղաքը, Միհրանին բազմաթիվ զորքերով ուղարկեց Տարոն, որպեսզի ձերբակալեն Մուշեղին և տանեն Բալխ*, իսկ այն [վայրերը], որ նրա պաշտամունքի տեղերն էին, հրամայեց հիմնահատակ կործանել և կրոնավորներին էլ սրի քաշել։ Նրանք եկան ու Խոսրովի ասածները նույնությամբ կատարեցին։
___________________
* Իմա՝ Բահլ. (Ծ. Թ.):
[էջ 67]
ՊԱՏՃԵՆ ԱՌԱՋԻՆ
ԳԼՈԻԽ Բ ՊԱՐՍԻՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ57, ՄԻՀՐԱՆԻ ՏԱՐՈՆ ԳԱԼԸ ԵՐԵՍՈԻՆ ՀԱԶԱՐՈՎ ԵՎ ԿՈՏՈՐՎԵԼԸ ԳԱՅԼ ՎԱՀԱՆԻՑ ՕՁ ՔԱՂԱՔՈՒՄ
Փոկասի թագավորության առաջին տարում մեռավ Մորիկը իր ծառայի դավադրությամբ, որը և նստեց նրա աթոռին։ Հիշեց Խոսրովը իր պայմանը, եկավ առավ ավարի ու գերության, քարուքանդ արեց բազում ավաններ ու քաղաքներ ու տարավ գնաց։ Իսկ Միհրանին, որն իր քրոջ որդին էր, ուղարկեց Տարոնի վրա [ԼՌ] երեսուն հազարով։ Սա, երբ եկավ Հաշտենից գավառը, բռնեց մի մարդու որպես ուղեկցորդ իրենց, որ բերեց նրանց հասցրեց մինչև քարե [Արձանը]*։ Երբ կարդացին արձանագրությունը, անմիջապես խորտակեցին քարե արձանը, իսկ իրենցից ութ հազար հոգի գնացին դեպի Մեղտի և Աստղունք (Աստեղունս) ամրոցները։ Մնացյալ քսաներկու հազարը այնտեղ Արձանում կանգնած [մնում էին] հետևելու փախստականներին։ Այնժամ վանքերում գտնվող յոթ ճգնավորները, երբ որ հասկացան [եղելությունը], բոլոր կրոնավորներին հաջողացրին փախցնել։ Նրանցից ոմանք փախստական գնացին, բայց մյուսները մնացին։ Սակայն Պոլիկարպոսը բոլորին ուղարկեց Ողական ամրոցը։ Այնտեղ թողեց միայն հայր Թոդիկին և եկեղեցու սպասավորներին։
___________________
* Այսինքն՝ մինչև Արձան կոչված վայրը (Վ. Վ.)։
[էջ 68]
Ապա հրամայեց սպասավորներին իրենք իրենց անձերը նախապատրաստել նվիրաբերելու տիրոջ մարմնին (այսինքն նահատակվելու)։ Եվ յոթը խոտաճարակները, երբ մատուցեցին պատարագը, հրամայեցին ոմն նշանագրի*, որը Հունաստանից էր եկել, իրեն մոտ գրի առնել [նրանց] բոլոր ասածները։ Իսկ իրենք սուրբ սեղանի առաջ բազկատարած սկսեցին խոսել այսպես,
— Տեր Աստված զորությանց և արարիչ հավիտեն[ության], որ ստեղծեցիր մարդուն ըստ քո պատկերի և բարերարությամբ, և կարգեցիր նրան իշխան բովանդակ երկրի վրա. տվեցիր նրան փառք ու պատիվ հավիտենական ու անմահություն։ Միայն բանսարկուի նախանձի պատճառով էր, որ մեղքը տարածվեց աշխարհիս համայն, և մեղքից եղավ մոռացումը, իսկ մոռացումից՝ կորուստն հավիտենական։ Ուստի և որդեգրությունը (իմա՝ որդեսիրությունը), որ Աստծուց էր սահմանված, [մոռացված էր]. ջնջեցինք մեղսագործության ձգտման [ծնունդը]58, որի հետևանքով փակված էր փրկության ճանապարհը և մահն էր թագավորում։ Բայց դու, Տե՛ր, խղճացիր, [գթացիր] քո ձեռքով ստեղծվածներիս, քո միածին որդուն առաքեցիր որպես փրկություն աշխարհիս, որ կնոջից ծնվեց և աշխարհ եկավ մեր նմանությամբ59։ Եվ ինքը անբիծ ու անմեղ լինելով, դատապարտվեց յուր անձով և լուծեց, [մաքրեց] անեծքը նախաստեղծի, որ խաչի վրա էր: Չցանկացավ ծառայել այդ ապականված էությանը. դրանով մաքրեց մահվան ապականությունը` գերեզման իջեցնելով և մահվան վրա իշխելով՝ մահը գերեց, դեպի երկնային թագավորությունը ճանապարհ հարթեց՝ ամենեցուն առաջնորդելով դեպի հավիտենական կյանք։ Այս ամենը կատարելով` յուր սեփական մարմինը թողեց հավատացյալներին որպես կերակուր, իսկ յուր արյունը՝ որպես ըմպելիք։ Եվ մահը նրա, որ [այդպես եղավ], վկայում են բոլոր հավատացյալները, իսկ այն մահը, որ հանուն նրա անվան է՝ առ ոչինչ համարեն, իրենց մարմինները դաժան տանջանքների մատնելով։ Նույնպես և մենք այսօր մեր անձերն ենք [տանջանքի] մատնում իբրև պատարագ քո անվան փառաբանությանը։ Հիշի՛ր, Տե՛ր,
___________________
* Իմա՝ դպիրի (Ծ. Թ.):
[էջ 69]
քո գութն ու մարդասիրությունը և այն, ինչ ինքդ իբրև ժառանգություն թողեցիր, մի հանձնիր անհավատների ձեռքը։ Թող չմեծաբանեն հեթանոսները, թե ոչնչացրին մեր հույսի օջախները և ոչ ոք չկա, որ կարող է օգնել մեզ։
Արդ, հիշի՛ր, Տե՛ր, քո արյանդ վարձքը և քո անունը փառաբանողներին փրկիր բարբարոսների ձեռքից։ Եվ թող հույսով ապավինեն անվանը քո բոլորը, ովքեր երկյուղածությամբ քեզ են ծառայում։ Ամրապնդի՛ր, զորացրո՛ւ, Տե՛ր, քո ժողովրդի ոգին, առաջնորդիր դեպի հավիտենություն։ Պատսպարիր նրանց քո խնամատար աջով, որ փրկեցիր խաչիդ զորությամբ` նեղության օրերում հասցնելով օգնական ձեռքդ։ Տարածիր ամրածածուկ աջդ այս բանավոր փարախիս վրա. մի՛ թող այն անհավատներին որպես ժառանգություն, այլ քո ձեռքը թող զորավիգ լինի հավատացյալներիդ, որ խոստովանությամբ քո անունն են պաշտում բոլոր օտար ազգերի առաջ։
— Տուր, Տե՛ր, քո այդ վերին Երուսաղեմում ժառանգության տեղի մեր անձերի համար, որովհետև քո անվան համար ենք նահատակվում հանապազօրյա և մեր կյանքը քո անչափելի մարդասիրության փոխանակ, կամավոր տանջանքների ենք մատնում։ Այլև դրանից զատ ուրիշ ոչինչ չունենք պարտքդ հատուցելու այս աշխարհում կրած զրկանքներից բացի։ Արդ, խոնարհեցրու քո լսելիքը և ունկնդիր եղիր քո ծառաների մաղթանքին։ Այս սուրբ Կարապետի բարեխոսությամբ և քո Մկրտչի աղաչանքով պահպանիր հավատացյալներիդ եկեղեցին անդրդվելի ու անսասանելի, որպեսզի հաստատուն մնա մեր հավատի հիմը առաքելական և մարգարեական քարոզչությամբ, մինչև կրկին երևալդ համայն աշխարհի դատաստանին։ Եվ եղիցի փառք քեզ, Տեր, հենց այս տաճարում, որ ինքդ նախընտրեցիր հիմնադրությամբ սրբույն Գրիգորի և բնակությամբ սբ. Կարապետիս. թող մնա և հարատևի սուրբ երրորդությանդ պաշտամունքը այստեղ։
Սա դժոխոց բռնության խորտակիչը եղավ և մահվան վրա կապանքներ դրեց, որով և մահն անգամ սարսափում է սրանից և վախենում է մերձենալ իր հավատացյալներին։ Սրա ահից դևերն են պապանձվում՝ չհամարձակվելով խաբել60 (դժրել) յուր սպասավորներին։ Եվ ովքեր, որ սրա դուռն են գալիս իրենց անձանց կարիքների համար, կարեկից եղիր և
[էջ 70]
բժշկիր նրանց բոլոր տեսակի ախտերից ու հիվանդություններից։ Բայց թե լինում են ցանկացողներ, որ իրենց ցավերը իրենք կրեն, [այդպես թող լինի], որովհետև այստեղ մարմնով տառապողները հոգով են ապրում հանդերձյալ կյանքում։ Իսկ ովքեր իրենց վշտից ու կարիքներից, չար ցանկություններից կամ դևերի լլկումից, գետավիժությունից ու գազանակուր լինելուց կամ այլ զարհուրելի որոգայթների գիհից փրկվելու համար իրենց նեղության օրերում հավատով կհիշեն այս սուրբ եկեղեցու անունը, դու, Տեր Աստված մեր, գթասրտությամբ ու մարդասիրաբար լսիր նրանց և հեռու պահիր ամենայն չարյաց, որովհետև քո արարածներն են և գինը՝ քո սուրբ արյան։
Մի՛ դատապարտիր նրանց իրենց մեղքերի համար, այլ քո գթասրտությամբ խնամիր և քո մարդասիրությամբ ներիր ու բժշկիր, դու, որ աննախանձ, [անչար] մատակարարդ ես ամենքի՝ յուրաքանչյուրին ըստ իր կարիքի։
Հիշի՛ր, Տեր, ինչ որ քո արյամբ ձեռք բերիր և սիրով որդեգրեցիր։ Մի՛ լինիր չարյաց իշխանություն քո հոտի վրա և ո՛չ ապականիչ՝ ժառանգության Վերին Սիոնի։ Ընդունի՛ր, Տեր, մեր աղաչանքները և շնորհներդ բաշխիր սրա (եկեղեցու) բնակիչներին, որոնք հեռանում են այս կյանքից թշվառությամբ ապրելով և ոչ թե փափկակեցությամբ մարմնի։ Ներիր նրանց հանցանքները բարեխոսությամբ սուրբ Կարապետի և մեր արյան հեղմամբ [գրիր] նրանց որդեգրությունը սրբոցն ի լույս։
Աղաչում ենք, որպեսզի քո ողորմածությամբ մեղավորաց մեղքերին թողություն շնորհես՝ կանգնեցնելով նրանց սուրբ եկեղեցու խորանի առջև և բարեխոս ունենալով սուրբն Կարապետ. հաշտվիր նրանց հետ մեր նահատակությամբ և մեր աղաչանքն էլ անտես մի՛ առնիր։ Մեղավորների մեղքերը սրբիր, վիրավորյալների վերքերը բժշկիր, որոնք իրենց կենդանության ժամանակ այստեղին ապավինեցին, եկեղեցու համար բարիքներ գործեցին և իրենց ունեցածից կրոնավորներին բաժին հանեցին՝ հանուն Աստուծո։ Դու հատուցիր նրանց բարեխոսությամբ սուրբ Կարապետիս և այս վեմերի վրա թող հաստատուն մնա, Տե՛ր, փառքն ու զորությունը աջիդ. ինչպես որ սա բոլոր եկեղեցիներից ամենից առաջ հիմ-
[էջ 71]
նադրվեց և աստվածությանդ փառքն է սփռված նրա շուրջ բոլորը, նույնպես և մնալու է աստ, մինչև որ կրկին գաս նորոգելու երկիրը։ Եվ այնժամ սրան նորոգված ու անապականությամբ լի կգտնես, ինչպես որ խորանն էր հնում՝ և ներքուստ, և արտաքուստ։ Այլևս մեր մահն ահա ընդունիր որպես հաճո է քո աստվածությանդ, զի քո է զորությունն ամենայնի և քեզ փառք հավիտյանս, ամեն։
Իսկ երբ այս բոլորը ասվեց-ավարտվեց, երկնքից եկավ մի ձայն, որը այսպես խոսեց,
— Թող լինի այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում, և նա, ով հանուն ինձ և հանուն այս սբ. Կարապետի՝ թշվառությամբ իր կյանքը անցկացնի, պիտի բարությամբ նրան հատուցեմ օրն հատուցման և նրանց բոլոր հանցանքները պիտի ներեմ, որովհետև մարդասեր եմ բոլոր հավատացյալների նկատմամբ։ Եվ դուք տեսնելու եք այն լուսավոր կյանքը, որ ինքներդ պատրաստեցիք ձեր իսկ տքնությամբ։
Այս բանը լսելով` սրբերը բոլոր ծունկի եկան սուրբ սեղանի առջև։ Ապա Պողիկարպոսը դուրս եկավ, գնաց կանգնեց սուրբ խաչի առջև և սկսեց աղաչել աստծուն, որ գալիք թշնամուն կործանում բերի, աշխարհին խաղաղություն լինի և աղքատ ու տանջվող մարդիկ իրենց տան ու տեղի տերը մնան։
Այնժամ հանկարծակի խուժեցին պարսից զորքերը, և երբ տեսան Պողիկարպոսին, բռնեցին, կտրեցին նրա գլուխը և նետեցին առջև խաչին։ Իսկ իրենք շուտափույթ դեպի եկեղեցու դուռը շտապեցին, տեսան այնտեղ արտասվող և առ աստված պաղատող կրոնավորներին։ Անմիջապես հարձակվեցին սրբերի վրա և յոթին էլ սպանեցին։ Ահա նրանց անունները՝ Թեովնաս, Պողիկարպոս, Սիմոն, Հովհաննես, Եպիփան, Դիմարիոս և Նարկեսոս։ Այս բոլոր յոթն էլ նահատակվեցին Միհրանի զորքերի ձեռքով, քաղոց ամսի չորսին (երեկավուրն) երեկոյան։ Իսկ իրենք մինչև առավոտ մնացին այնտեղ, սակայն եկեղեցու դուռը գտնել չկարողացան, որովհետև տերը ծածկեց նրանց աչքից։ Ապա սկսեցին մուրճերով հարվածել, որպեսզի քանդեն, սակայն դևերից սարսափահար փախան այնտեղից։ Եվ որովհետև բոլորը փախան, ուստի սրբերի ոսկորները երեք օր շարունակ ընկած էին անթաղ։ Երեք օրից
[էջ 72]
հետո եկան եկեղեցու սպասավորները, հայր Թոդիկի հետ միասին, և տեսնելով նրանց վախճանված՝ շատ տրտմեցին ու արտասվեցին։ Ապա առնելով նրանց նշխարները, իջեցրին դրախտի (գերեզմանի) մեջ, եկեղեցու հարավային կողմը. հենց այնտեղ էլ դրին Անտոնի և Կրոնիդեսի մոտ, որոնք սբ, Գրիգորից հետո եկել էին Կեսարիայից։ Եվ նրանց վրա խաչ կանգնեցրին. իսկ այդտեղից էլ այնուհետև շատերն էին բժշկություն ստանում։
Իսկ ոմանք շտապում են հասնել Մուշեղ իշխանից իմանալու զորքերի դրության մասին61, բայց երբ տեսան նրանց կոտորված, խիստ զարմացան և շուտափույթ գնալով պատմեցին Մուշեղ իշխանին։ Իսկ նա լսելով՝ երեք օր շարունակ [ինչպես մեռյալը] լուռ ու մունջ, գլխահակ նստած մնում էր։ Իսկ զորքերը քրիստոնեավայել օրինոք և մխիթարական այս թուղթը մատուցեցին նրան.
— Ով երանելի լույսի ճշմարիտ շառավիղ, երջանիկ սպարապետ, մի տրտմեր նրանց համար, ովքեր իրենց աղոթքներով ամուր աշտարակ եղան աշխարհիս և օգնական ու բարեխոս մեզ համար առ Աստված։ Բայց դու ավելի ևս գոհություն հայտնիր հայր Աստծուց, որ հենց քո օրերում, այնտեղի բազում տառապանքից հետո, այդ աստիճան հանգստությամբ, մարտիրոսական մահվամբ առ Աստված փոխվեցին, խոտաբուտ (խոտաճարակությունից)* կյանքից անցան դեպի դրախտը փափկության, և մեզ համար էլ բարեխոս եղան։ Արդ` ե՛կ, սթափվի՛ր, [զգաստացիր], որպեսզի մեզ վրա եկող այդ Միհրանին չարաչար պատժես և մեր երկրեն վտարես։
Իսկ նա՝ կարծես երկարատև քնից զարթնած, հրամայեց իր մոտ կանչել Վահանին, որին Տարոնի իշխան էր կարգել այն ժամանակ, երբ ինքը մարզպան էր։
— Որդյակ իմ, Վահան,— ասաց նրան,— դու լավ գիտես, թե որքան և որպես եմ ապրել, քանզի շուրջ հարյուր և քսան տարի է62, ինչ ես պատերազմներ եմ մղում։ Քրտինքի փոխարեն ճակատիս արյունն եմ սրբել սլաքներով։ Ութսու-
___________________
* Խոտաբուտ՝ իբրև ճգնավոր խոտաճարակ, ճգնակեցությամթ ապրող և ապաշխարող մարդ (Ծ, Թ,)։
[էջ 73]
ներեք ճակատամարտ անձամբ ինքս եմ վարել, այժմ ծեր եմ և դողդոջուն։ Իմ օգնականն այժմ Աստված է և դու և ուրիշ ոչ ոք, քանզի իմ միակ որդին63 մեռավ տասներկու տարեկան հասակում։ Արդ, այս բանս մտքումդ լավ պահիր, որդյակ, զի եթե հանուն Քրիստոսի սուրբ եկեղեցու նահատակվես, կմարտիրոսանաս անմահությամբ, իսկ եթե նյութեղեն ինչքի համար կռվի դաշտ իջնես64... դու քաջության անուն կվաստակես։ Եվ քանզի ես ուրիշ ժառանգ չունեմ65, ուստի իմ երկիրն ամբողջ քեզ և քո ժառանգներին եմ թողնում։ Ահա, գնա ուրեմն և աշխատիր իմաստությամբ ձեռքդ գցես թշնամուդ. սուրբ Կարապետը թող քեզ զորավիգ ու սատար լինի և սուրբ կրոնավորների աղոթքները թող քեզ օգնական լինեն աջից ու ձախից։
Իսկ Վահանը հանձն է առնում կատարելու այդ գործը։ Սկսեց [այնժամ] դեսպաններ ընտրել և ուղարկել Միհրանի մոտ, որպեսզի նա համաձայնվի և հաշտությամբ թողնի ու գնա։ Բայց նա պատասխանում է.— Ես չեմ հաշտվի ու այստեղից չեմ գնա*, մինչև Մուշեղ իշխանին ձերբակալած պարսից արքայի մոտ չտանեմ։
Ապա Վահանը դարձյալ մարդ ուղարկելով [նրա մոտ] ասում է.— Եթե խոստանաս այս երկրի իշխանությունն ինձ տալ, ինքս Մուշեղ իշխանին կհանձնեմ քո ձեռքը, քանզի ես ինքս էլ նրանից խիստ դժգոհ եմ և [նրանից] ապստամբած ցանկանում եմ քեզ մոտ գալ, որպեսզի հանկարծահաս վտանգից խուսափելով, ապահով լինեմ։
Սա էլ ուրախացած [պատգամաբեր] ուղարկեց հայտնելու Վահանին, թե սիրով համաձայն է նրա հետ։ Ինքն այդ ժամանակ գտնվում էր Մուշ ավանում, իսկ Մուշեղը Ողական ամրոցում։ Իսկ այն զորքերը, որ կրոնավորներին կոտորեցին, անցան դեպի Աստղոն (նույն Աստղոնքն է) ամրոցը66։ Երկու օր այնտեղ մնացին, բայց ոչինչ անել չկարողացան։
Ուստի շարժվեցին գնացին Միհրանի մոտ և ամրոցի ամբողջ ձևն ու դիրքը բացատրեցին նրան։ Երբ Վահանը եկավ Միհրանի մոտ, վերջինս նրանից նաև Աստղոնք ամրոցը պահանջեց։
___________________
* «Ո՛չ, այլ մինչև զիշխանն Մուշեղ...» խոսակցության ոճը պահպանելու համար թարգմանում ենք ազատ և ոչ բառացի (Վ, Վ.)։
[էջ 74]
— Այդպես չէ, տեր իմ,— ասաց Վահանը։— Տուր իմ ձեռքը չորս հազար զինվոր, որպեսզի հարձակվենք այն ամուր բերդերի վրա, որոնց մեջ նրա (Մուշեղի) մտերիմ մարդիկն են, նրա [կողմնակիցները], գանձերն ու ունեցվածքը, որ գուցե ինձ ապստամբ համարելով՝ դիմադրեն բռնությամբ և չհանձնվեն իմ ձեռքը։ Իսկ այժմ գնանք նախ Օձ քաղաքի վրա, ապա նոր մնացածների։
Այնժամ Միհրանը հանձնեց նրա ձեռքը չորս հազար մարդ, ընտիր ձիավորներ։ Եվ մինչև գնացին հասան Օձ քաղաքի դարպասին, պարսպի ներսում նենգությամբ մահվան դարան էր պատրաստել67 իր հետ եկած զորքի համար։ Վաղ առավոտյան քաղաքում գտնվողներին պատվեր ուղարկեց դարպասը բաց անել և պարսից զորքին ներս առնել։ Որովհետև քաղաքադուռը շատ նեղ էր, մեկական էին ներս մտնում։ Նրանք, որ դռնից ներս էին անցնում, իսկույն առնում էին, տանում տուն, զգեստները հանում և գլուխը կտրելով պարսպից դուրս, մի աներևույթ խոր տեղ նետում։ Չորս հազարից միայն հիսուն հոգի թողել էր Խարձք (Խարձք կամ Խարձ, Հարձք) կոչվող գյուղում։
Նրանց (գյուղացիներին) պատվիրել էր, թե երբ որևէ մեկին ձեզ մոտ ուղարկեմ, շուտափույթ Միհրանի մոտ հասեք և օգնական զորք բերեք։ Եվ այդպես էլ արեց։ Սրանք դարձյալ գնացին Միհրանի մոտ, վերցրին իրենց հետ երկու հազար ընտիր զինվորներ ու բերին Վահանի մոտ։ Եվ այդ բոլորը նա այնպիսի հնարամտությամբ էր գործում, որ պարսիկները ոչինչ հասկանալ չկարողացան։ Ահա, երբ բավական մոտեցել էին քաղաքի դռանը, Վահանը պարսիկներից խլած ասպազենն ու հանդերձանքը տալով քաղաքացիներին` ներսից դուրս կանչեց նրանց։ Ապա խրատ տվեց, թե երբ պարսիկները տեսնեն ձեզ, դուք միահամուռ դեպի քաղաքը արշավեք և ներս մտնելով հաղթանակի փողեր հնչեցրեք, դուռն էլ բաց թողեք, որպեսզի նրանք կարծեն, թե քաղաքն արդեն գրավեցին։ Եվ այդպես էլ արեցին։ Պարսիկները, երբ տեսան, որ նրանք միահամուռ դեպի քաղաքն են դիմում, չափազանց ուրախացած իրենք էլ դեպի քաղաքը արշավեցին և անհամբերությամբ քաղաքի դռնից ներս էին լցվում։
Իսկ Վահանը փութանակի առաջ գալով [պարսից] զոր-
[էջ 75]
քին ավետիս է տալիս և նրանցից քսան հոգի էլ ավետավոր է ուղարկում Միհրանի մոտ՝ թե քաղաքն արդեն գրավեցինք. ապա ինքը կրկին ետ դարձավ պարսկական զորքի ետևից։ Երբ նրանցից շատերն արդեն քաղաքն էին մտել և մյուսներն էլ դեռ մտնում էին, հանկարծ սկսեցին կասկածել կատարվածի մասին ու ցանկանում էին ետ դառնալ։
Բայց Վահանը հետամուտ լինելով՝ դեպի մորուտներն է քշում-լցնում նրանց*. և ինքն այս կողմից, քաղաքացիք մյուս կողմից քառասուն մարդ մորուահեղձ արին (ճահիճների, տիղմի մեջ խեղդեցին), իսկ մնացածներին քաղաքում արգելելով բոլորի գլուխները կտրել ու պարիսպների վրա շարել է տալիս։ Եվ համրեցին, հենց մենակ այդ օրվա սպանվածները եղան վեց հազար՝ հինգը միայն պակաս։ Ապա հրաման տվեց բոլորի քթերը կտրել։ Իսկ ինքն առավ իր զորքը հինգ հարյուր մարդ և ելավ, որպեսզի գնա Մուշեղի մոտ։ Երեք, հարյուր հոգի թողեց Մեղտիի անցման տեղում, երկու հարյուր աշտե[ավոր]ներ էլ Սանասա (Սասնա) ծմակը թողեց, երկու հարյուրն էլ իր հետ վերցնելով գնաց Մուշ [ավան]աքաղաքը՝ Միհրանի մոտ68։
Ներս մտավ նրա բնակարանը, խոսեց նրա հետ և այսպես ասաց,— Ես քո զորքերից փախստական եղած եկա քեզ մոտ, որովհետև ոչ քաղաքը թողեցին և ոչ էլ ավարամաս մեզ բաժին տվին։ Նույնիսկ իմ սեփական զինվորներին էլ քաղաքում փակեցին [արգելեցին]. իսկ ես, ահավասիկ, փախտական քեզ մոտ եմ։ Միհրանը որոշեց նրանց դեմ հազար հոգի ուղարկել։ Բայց նա (Վահանը) ասում է, թե քո դեմ էլ են ապստամբել, ցանկանում են քաղաքից վերցրած ամբողջ ավարն ու կողոպուտը առած՝ հունաց կողմն անցնել։ Ուստի Միհրանը զայրացած նրանց դեմ է ուղարկում երկու հազար մարդ։ Այնժամ Վահանը պարսից զորքերին խորհուրդ է տալիս գիշերով չանցնել Մեղտի գետը, այլ իջևանել, հանգստանալ և առավոտյան գնալ։ Միգուցե որևէ թշնամի հարձակվի և դուք էլ տեղանքին անծանոթ եք, ասում է նրանց։— Ուստի հազար մարդ անցեք գնացեք դեպի ծմակը**, հազար էլ դեպի դաշտը։ Եվ կարգելով նրանց համար առաջնորդներ, ինքը ևս
___________________
* Բնագրում՝ «... Ի մուրասն լնուլ..»։
** Պետք է լինի ծծմակը, ծծմակա քիթ կոչված վայրն է (Վ.Վ.):
[էջ 76]
Միհրանի մոտից դուրս եկավ, որպեսզի նրանց շուտ ուղարկի։ Երբ հասան այնտեղ, ուր պետք է բաժանվեին, հարյուր մարդ առանձնացրեց, որպեսզի նրանց ետևից դեպի ծմակը գնան, հարյուր հոգի էլ ինքը առնելով՝ մյուսների ետևից գնաց։
Երբ գնացին հասան Մեղտի գետի եզերքը, նրանց թողեց գետի այս կողմը, որ քնեն [հանգստանան], իսկ ինքը դարանակալներին պատրաստ պահելով, սպասավորներին հրամայեց անջատել ձիերի երամակը՝ արոտի տանելու պատրվակով։ Այսպես բոլորին անհոգ անելով, հանկարծակի երկու կողմերից հնչեցրին փողերը և բոլորին մեջտեղն առնելով իսկույն ևեթ կտրեցին նրանց գլուխներն ու գետը նետեցին. և նրանցից ոչ մեկը չկարողացավ փախչել ազատվել։ Ապա հրամայեց երիվարներին ծմակը տանել։ Մինչև սրանք կոտորածի այս գործն էլ ավարտեցին, այնուհետև շարժվեցին մյուսներին ընդառաջ, քանի դեռ նրանք չէին եկել հասել ծմակին. ուստի այնտեղ կանգ առան, մնացին, մինչև որ [նրանք էլ] եկան, որովհետև այդպես էր պատվիրված Վահանի կողմից։
Երբ եկան և բանից անտեղյակ այնտեղ հասան, այնժամ կամուրջի երկու ծայրերը շրջափակեցին, նրանց շուրջանակի մեջտեղը առան և ահեղագոչ որոտալով սկսեցին անխնա կոտորել։ Միայն մեկը սրանցից դիակների (կամ թփուտների)69 տակ թաքնվելով, հեծավ երիվարն ու փախավ դեպի Մուշ։ Սակայն երկու հոգի հետապնդեցին նրան և անցնելով գետի այն կողմը, բռնեցին ու գլուխը ջախջախեցին։ Ապա նրանցից մեկը վերցրեց մի բուռ ավազ և տալով ընկերոջը ասաց.
— Պարսիկներից խորտիկներ պատրաստող70, առ, աղը վերցրու։ Ուստի և մինչև այսօր էլ այդ տեղը Առաղս է կոչվում։ Այստեղ Վահանը հետագայում ավան էլ կառուցեց։ Իսկ Վահանը մյուսներին դեպի ճահճուտը քշեց. շատերին այնտեղից հանել չկարողացան, և այնտեղ էլ խեղդվեցին։ Իսկ նրանք, որ ցամաքի վրա էին՝ քթները կտրեցին պահեցին, գլուխները դաշտում ու մորուտներում սփռեցին։ Ապա հավաքել տվեց երկու հազար երիվարները և ուղարկեց Ուղնուտ (Եղնուտ, կամ Ողնուտ) ամրոցը*։ Ինքը վեր կացավ շուտա–
___________________
* ՎԼ՝ յԵղանց բերդ, զոր դեռ Եղնուտն կոչեն։ Հ—յՈղնոյ։ ՎԾՊ՝ Ցողնուբերդն (Ա. Ա.— էջ 130)։
[էջ 77]
փույթ եկավ Միհրանի մոտ։ Իր ծառաներին կարգադրեց ճաշկերույթ պատրաստել և Միհրանին էլ հրավիրեց։ Սակայն Միհրանը հիվանդությունը պատճառ բռնելով սենյակը մտավ և միայն նրան ներս թողեց։ Վահանն ինքը դռնապան դարձավ և այցելության եկող իշխաններին դռնից ետ էր դարձնում ասելով.— Հայոց մարզպանը ճաշի գալ չկարողացավ և ինձ էլ թույլ չտվեց։ Սրանք էլ հավաքվելով տաճարներից մեկում գինարբուքի նստեցին։ Այդ ժամանակ Վահանը վերցրեց մաղախը, ուր կտրված քթերն էին լցված և ծառաներից մեկին հրամայեց դնել Միհրանի առջև։ Վերջինս տեսնելով այդ՝ զարհուրեցավ և հարցրեց Վահանից.
— Ի՞նչ բան է այդ, պատմիր ինձ տեսնեմ։ Իսկ նա, ինչ կատարվել էր, բոլորը մի առ մի պատմեց հերթով և ոչինչ չթաքցրեց։ Միհրանը կատաղած վերցրեց տեգը, որ ծառայի ձեռքին էր և ցանկանում էր հարվածել Վահանին, բայց Վահանը քաշեց սուրը, որն իր գոտուց կախած ուներ, կտրեց նախ նրա (Միհրանի) քիթն ու դրեց նրա առջևը ասելով. — Այդ դո՞ւ ես անարգողը մեր աստծուն, այդ դո՞ւ էիր, որ մեր սուրբ կրոնավորներին մեր աշխարհի սյուներին գլխատել տվիր։ Այնուհետև պատռելով նրա որովայնը, ծառային հրամայեց հանել նրա լյարդն ու դնել բերանը. ապա խրեց դանակը նրա կոկորդն ու թողեց այդպես ցցված [կոկորդում]։ Բայց մինչդեռ նրա թլպատն էլ (առնանդամը) կկտրեր, ասաց.
— Տուր խոստման գիր և պատվեր Ապահունիքում գտնվող պարսից զինվորներին և ես կյանքդ քեզ կբաշխեմ։ Իսկ նա խոստումնագիր տվեց և պատվերներ՝ բազմապիսի խոստումներով կնքված, այն մասին, որ իրենք երկուսը միայն գիտեին։ Եվ երբ ամբողջապես կատարեց նրա պահանջը, Վահանը կտրեց նրա գլուխը։ Ծառաները հավաքեցին նրա արյունոտ զգեստները, պահեցին և գետինն էլ արյունից լվացին, մաքրեցին։ Այնուհետև մարմինը պառկեցնելով մահճում՝ ծածկեցին, որպես թե քնած է։ Ապա ինքն անձամբ դուրս գալով՝ ներս կանչեց Միհրանի պարսիկ գրագրին, գրել տվեց նրան ողջույնի գիր և հետևյալ նշանաբանը, թե՝ երկու օրից ետ, հազար մարդով միայն, բարձրացիր Կոթ [կոչված] ձորի մոտի բլուրը, որպեսզի տեսնենք միմյանց։ Դպիրը գրեց նույնությամբ, ինչ որ Վահանն ասաց, Միհրանի մատանիով
[էջ 78]
կնքեց այն, ապա կանչելով հավատարիմ մարդկանցից հիսուն հոգի, պատվիրեց տանել Վաշիրին, որ Ապահունիքում էր և իր ձեռքի տակ հազար մարդ ուներ։ [Սրանք] թուղթն առան ու գնացին։ Իսկ Վահանը կանչելով պատվիրակին կարգադրեց, թե գնա և կանչիր այսինչ անունով իշխանին։ Նա գնաց և կանչեց։ Եվ երբ իշխանը եկավ մտավ խավարչտին փողանը (միջանցքը), որտեղ երկու կողմերից վեց մարդ պատրաստ թաքնված կային, ու ցանկանում էր մտնել [Միհրանի] օթևանը, անմիջապես բռնեցին նրա կոկորդից, որպեսզի չլինի թե մյուսները նրա ձայնը լսեն, ապա դանակը նրա սիրտը խրելով մյուս հարկը նետեցին։ Եվ այս ամենը արեց նրա համար, որ պատվիրակին ու գրագրին մեղադրելով` բանտ տանել չտար71։ Իսկ ինքը խաբեությամբ իշխաններին խորհրդի կանչել տվեց և իր մտադրությունը թաքցնելով՝ նրանց հետ էլ նույն ձևով վարվեց։
Այդպես ութսունվեց իշխանների միայն այդ օրը սպանել տվեց։ Իսկ երբ իշխանների հետ գործը ավարտվեց, ելավ գնաց տաճարը, որտեղ զորքերն էին խմբված, կիտված։ Այստեղ և յուրային, և օտար գավառների (իմա՝ պարսիկներին—Վ. Վ.) մարդկանց տաճարից հանել հրամայեց և ինքը սկսեց անարգական խոսքերով հանդիմանել նրանց՝ թե վայել է ձեզ, արդյո՞ք, ձեր մարզպանի մարգարտյա պսակը գողանալ։ Արդ, կարգադրված է բոլորիդ այստեղ մերկացնել, մինչև խոստովանեք և ի ցույց հանեք։ Եվ նրանց զգեստները հանել տալով՝ բոլորին այնտեղ տաճարում փակել տվեց։ Նույնպես վարվեց նաև մյուս տաճարում գտնվող հազար ինը հարյուր և երեք (ՌՋԳ) մարդկանց հետ։ Ապա հրամայեց փակել տաճարների դռները, բերել տվեց Միհրանի գլուխը, կախեց երդիկն ի վայր և ցույց տալով նրանց՝ ասաց,— Սա այն գլուխն է, որը խորհում էր սուրբ Կարապետը հիմն ի վեր կործանել և բոլոր կրոնավորներին հրով այրել։
Ապա հրամայեց երկու տաճարներն էլ կրակի տալ և դառնալով նրանց ասաց.
— Դուք ինձ չափազանց մեծ վնաս տվիք, պատճառ եղաք, որ ես այս սբ. տաճարները այրել տվի։ Բայց քանի որ մեր [հայր] Աստվածն ու սուրբ Կարապետն են այդպես ցանկանում, ես այս փայտը, որ զղջման, [ապաշավանքի] համար
[էջ 79]
էի թողել, բայց, ահավասիկ, ձեզ հետ, նույնպես և ձեր թագավորի (իմա՝ զորավարի—Վ. Վ.) հետ միասին կառափն եմ հանում։ Ես մեծ աշխատությամբ, չարչարանքով եմ այն պատրաստել, բայց դուք մերկ եք և ցրտահար, ուստի հանուն իմ բազում մեղքերի թողության և հանուն իմ անցավորաց (հայրերի) հիշատակի, այսօր մի լավ տաքացեք և բոլորովին մի ամաչեք։ Այս սուրբ տներն էլ թող ձեզ գերեզման լինեն՝ շնորհոքն արքային պարսից։ Եվ բորբոքվեց մարդկային ճարպով առատ[ացած] կրակի բոցը, մինչև իսկ ամբողջ քաղաքը արբեցավ նրանց ճենճերի հոտից։ Իսկ ինքը հավաքել տվեց նրանց ամբողջ ինչքն ու գանձերը և հրամայեց տանել Ողական ամրոցը։ Ապա՝ Մուշեղը հանձնարարեց, որպեսզի իշխաններին տանեն քաղաքը72։
Այնուհետև Վահանը երեք հազար մարդ իր հետ առնելով գնաց Վաշիրին ընդառաջ, բարձրացավ լեռան վրա և երեք կողմից դարան պատրաստեց։ Ապա նվիրակին ու դպիրին առաքեց Վաշիրին իր մոտ հրավիրելու։ Նրանք գնացին հայտնեցին Վահանի պատվերը Վաշիրին, որր իջևանել էր [արդեն] Նիա73 ծովի եզերքը։ Բայց դպիրն ու նվիրակը եղելությունից ոչինչ տեղյակ չէին, քանզի Վահանը թույլ չէր տվել նրանց մոտենալու զորքին, այլ պահել էր ետևում մեկուսացված։ Այն ժամանակ էլ, երբ տաճարները այրել տվեց, նրանց այլ պատրվակով ուրիշ տեղ ուղարկեց, որպեսզի չիմանան, թե ինչ է կատարվել։ Իշխանների զգեստն ու հանդերձանքն էլ տեսնելով՝ կարծում էին, թե միհրանյանք են։ Արդ, գնացին նրանք և Վահանի պատվերը հայտնեցին Վաշիրին՝ որպես թե Միհրանի կողմից են ուղարկվել, և Վաշիրը վերցնելով հազար հարյուր մարդ, եկավ բարձրացավ նույն լեռը։ Երբ մոտեցան այն տեղին, որ Վահանն էր, Վաշիրը հիսուն զինվոր առանձնացրեց և ազատ արձակեց, այլ թշնամիներից ապահով լինելու համար, իսկ ինքը եկավ մտավ վրանը՝ Վահանի մոտ, կարծելով, թե Միհրանն է։ Երբ տեսավ Վահանը նրան, ասաց.— Վաշիր, միտքդ ի՞նչ է, պարսից հավատի՞ն եք ցանկանում դարձնել հայոց երկիրը...
Նախ հրամայեց զորքերին պատշաճ տարածություն հեռու պահել, ապա սկսեց գանահարել Վաշիրին այնքան, մինչև խոստացավ իր բոլոր զորքին այնտեղ կանչել։ Հարվածների
[էջ 80]
սաստիկ ցավից [Վաշիրը] հրաման ուղարկեց իշխաններին և զորապետներին շտապ իր մոտ գնալու։ Պարսիկ գրագրին էլ կաշառք խոստանալով՝ [Վահանը] հրամանը այնպես գրել տվեց, որ շուտափույթ գան, որպես թե հույները հանկարծակի մեզ վրա են հարձակվել։ Եվ Վաշիրի մատանին էլ տալով [նրանց], ուղարկեց հեռվում թողնված զորքերի մոտ։ Ապա հրավերք հղեց թիկունքում եղած զորքին, և կոչունքի պատրվակով իշխաններին մեկ-մեկ խորանն էին տանում ու գլխատում։ Եվ ոչ-ոք չիմացավ եղելությունն այնքան ժամանակ, մինչև որ [նրանցից] մեկը մազապուրծ փախստական իր րանակը հասավ։ Բայց երբ Վահանը հասկացավ, որ կատարվածը հայտնի դարձավ, դարանամուտ մարդկանց լուր ուղարկեց հետևի կողմից հարձակվել նրանց վրա։ Եվ փախցրին նրանց մինչև Կոթի ձորաբերանի բերդը։ Դարանամուտներից ամենավերջինները նույնիսկ ընդհարվեցին նրանց հետ, բերդի մարդիկն էլ ներսի կողմից դուրս գալով նրանց դեմ՝ քարերով ու գլերով բոլորին անխնա կոտորեցին։ Հարյուր մարդ միայն փախստական եղած հասան մինչև Ապահունիք, սակայն դարան մտածները նկատեցին, հարձակվեցին և սրանց էլ ձերբակալեցին։
Իսկ վաղ առավոտյան պարսից մյուս զորքն էլ եկավ հասավ այնտեղ բլրի այս կողմը։ Վահանն ընդառաջ եկավ նրանց ու ասաց.— Ամենքդ էլ իջեք ձիերից, թող երիվարները արածեն մինչև երեկո, որովհետև մութն ընկնելուն պես պետք է հարձակվենք հունաց զորքի վրա։
Այդպես էլ արեցին։ Դարան մտածները թաքստոցներից դիմեցին նրանց կողմը, ձիերի երամակը անջատեցին զորքից, քշեցին Արածանիի կողմերը, հանեցին մինչև Քարքե լեռան բարձունքները։ Իսկ պարսից զորքերը հասկանալով իրենց գլխին եկած աղետը՝ միաբերան աղաղակում էին.
— Վայ մեզ, կորած ենք։ Այստեղից էլ գավառի անունը մնաց Կորեանք լեռներ։ Իսկ Վահանի զորքերը մնացածներին քշեցին իջեցրին հենց այդտեղի ձորը, ուր դարանամուտ զինվորներն էին և երկու կողմից հարձակվեցին, նրանց մեջտեղն առան, բոլորին կոտորեցին և առհասարակ ոչ մեկին չխղճացին։ Միայն քառասուն մարդ [Վահանը] հրամայեց կենդանի թողնել որպես զրուցատար (գուժկան) պարսից արքային։
[էջ 81]
Հանձնարարեց տանել թագավորին նաև Միհրանի գլուխը այսպես պատվիրելով.
— Այս մարդը, երբ մարզպան եկավ մեր երկիրը, այնժամ զորքերը դեմ առ դեմ ախոյան կանգնելով՝ խաղագնդակ էին ուզում, բայց չկարողացան[ք] գտնել։ Հույներից էլ չհամարձակվեցինք գնալ խնդրել, որովհետև ձեր ոխերիմ թշնամիներն են։ Ձեր զորքի մոտ էլ աչքի անցկացրինք74, հեռվից տեսանք, որ ձերոնց մոտ նույնպես գնդակ չկար։ Ստիպված կտրեցինք այս գլուխն ու խաղացինք։ Արդ, իմացանք, որ Շահաստանից եկել եք Բուստր քաղաքը, որը երկիր է տափարակ ու դաշտաձև։ Գիտենք, որ գնդակ պիտի խաղաք, ահավասիկ, վերցրեք ձեր քրոջ որդու գլուխը և թող ձեզ խաղագնդակ լինի սերնդից-սերունդ։
Երբ այն քառասուն մարդիկը գնացին և Միհրանի գլուխը տարան թագավորի առջևը դրին, սաստիկ վրդովվեց ու խորին ամոթանքից պապանձվեց [պարսից արքան]։ Իսկ հաջորդ տարին դարձյալ զորք գումարեց և հոխորտանքով ուղարկեց Տարոնի վրա։ Այս նույն տարին էր, որ Իննակնյան սբ. Կարապետը սաստիկ երկրաշարժից փուլ եկավ։ Դրա համար Տարոնի իշխան Մուշեղը մեծ քանակությամբ գանձեր տվեց և հրամայեց քարակոփ ու ամրակուռ կառուցել։ Սակայն անընդհատ պատերազմների պատճառով, ինչպես որ պետք էր, չէին հասցնում կառուցել։ Ուստի [նա] վերաշինել տվեց սուրբ Կարապետն ու նույն ժամանակ էլ ինքը վախճանվեց։ Նրա դին ամփոփեցին Արծրունյաց իշխանի կողքին՝ վանքի արևելյան ճակատամասում։
Մուշեղի մահից հետո նրա իշխանական աթոռին նստեց Մամիկոնյան տան իշխան Վահանը։ Ուստի հավաքվեցին եկան Գլակա վանքը, սուրբ Կարապետում ցնծության մեծ տոն կատարեցին՝ բազում քահանաներով ու եպիսկոպոսներով, նա էլ տասներկու* գյուղ ազատ [հայտարարեց] ու նվիրեց վանքին՝ ջնջելով դրանց անունները արքունական դիվանից։
Նույն տարում վախճանվեց նաև Գլակա վանքի վանահայր երանելի տեր Թոդիկը, նա թաղված է Հայրաբլուրում, որ գտնվում է եկեղեցու աջ կողմում՝ Ավետյաց և Ասնի75բլուր–
___________________
* Ձեռագրերի մեծ մասում տասներկուսի փոխարեն տասնևութ... (Վ. Վ.)
[էջ 82]
ների մեջտեղը։ Նրա աթոռին նստեց Արծրունյաց իշխանի և Մարիամ տիկնոջ* որդի մանուկ Ստեփանոսը։ Սա Տարոնի գավառի եկեղեցիներում բազում նորոգություններ կատարեց և կանոնավորություն մտցրեց։ Բոլոր եպիսկոպոսներից նրան ավելի բարձր էին դասում, քանզի փառավոր հովիվ էր իր հոտի, սրբագույն էր վարքով, մանավանդ, որ իրեն ենթակա երեք հարյուր իննսուն և ութը կրոնավորներ ուներ։ Եվ իր առաքինի ու սուրբ վարքի պատճառով բոլորը նրան իբրև մի նոր Հովհաննես Կարապետ էին համարում։ Սա էր, որ աղաչեց սուրբ Կարապետին լուսաբերաց կլանող գազանների բերանները կապկպել և այդպես էլ եղավ։ Սա էր հանդիմանողը Հարքի իշխանին, որը իր հարազատ եղբոր կնոջ հետ էր ամուսնացել, համոզեց նրան հեռանալ [եղբոր] կնոջից, դարձրեց կրոնավոր և նրա ձեռքով եկեղեցի շինել տվեց Թիլ ավանում։
ՊԱՏՃԵՆ ԵՐԿՐՈՐԴ
ՎԱԽԹԱՆԳԻ ՏԱՐՈՆ ԳԱԼԸ ԵՐԵՍՈՒՆ ՀԱԶԱՐՈՎ ԵՎ ՊՈՐՊ ՔԱՂԱՔՆ ՈԻ ԳԱՀԱՐ ԱՄՐՈՑԸ ԿԱՌՈՒՑԵԼԸ
Պարսից թագավորը երկրորդ անգամ երբ շարժվեց գնաց հույների դեմ, այնժամ մտաբերեց Միհրանի՝ իր քրոջ որդու մահը և նրա հորեղբայր Վախթանգին երեսուն հազար ընտիր հեծելազորով ուղարկեց հայոց երկիրը՝ [Տարոն]։ Սա եկավ հասավ Ապահունիք76, նստեց այնտեղ և հարկահավաքներ ուղարկեց Հարք, Հաշտենք և Մուշ գավառներն ու պահանջեց նրանցից արքունական հարկերը։ Բայց այդ երկրների իշխանները նրան թուղթ գրեցին և ասացին,
— Եթե Վահանը կլինի քեզ հարկատու, ապա կլինենք նաև մենք և կվճարենք հարկերը, ապա թե ոչ` այստեղից պիտի ամոթահար վերադառնաս։ Այդ ժամանակ Վախթանգը խրոխտարար հոխորտալով` կողմնապահներ է թողնում Ապահունյաց երկրում և սաստիկ բարկությունից կատաղած, գալիս
___________________
* Նա, որը նահատակվեց (Ծ. Թ.)
[էջ 83]
հասնում է Տարոնի բարձունքին [որ Տարոնի գլուխ է կոչվում]։ Գալով այնտեղ տեսնում է, որ մի ընդարձակ ու խիստ վայելուչ և [հարմարավետ] դաշտավայր է. սկսեց այնտեղ քաղաք կառուցել, այգիներ ու բուրաստաններ տնկել։ Վերաշինել տվեց Ձյուն[ա]կերտ մեծ քաղաքը77, Պարսկաստանից իր կնոջը Պորպե[ս]ին բերել տվեց այնտեղ և նրա անունով էլ քաղաքը վերակոչեց Պորպե, որ մեր լեզվով համեղ է նշանակում։ Եվ մատուռի դռանը, որ Սահակ Մեծ Պարթևի ձեռքով էր հիմնադրված, պարսկական ատրուշանը հաստատել տվեց։ Այնուհետև բարձրացավ Տավրոս լեռան վրա, կառուցել տվեց այնտեղ մի մեծ ամրոց և կոչեց Գահար, որովհետև [նրանցից] շատերը՝ վայրի գազաններից սարսափահար, այնտեղ գահավեժ եղան, կարծելով թե հեծյալներ են78։ Ապա Գ[ո]ռոզ լեռնաբլրի վրա մի ավան կառուցել տվեց իր Գռեգուռոս որդու անունով և կոչեց այն Գռգռոս79։
Դրանից հետո [Վախթանգը] սուրհանդակ հղեց Վահանի մոտ և այսպես ասաց.
— Քաջաբազուկ և հզոր Վահան հսկային՝ դիցն օգնականությամբ, ողջույն... Թեև իմ եղբորորդու մահվան համար շատ տրտմեցինք, սակայն հույժ զարմացած ենք ձերդ մեծության իմաստությունը տեսնելով։ Ահավասիկ, ես եկել եմ հանուն սիրո, եկ ինձ մոտ և խոստացիր երդմամբ տալ (զհարկն դիմոսական) տերունական հարկը, նաև հնազանդ լինել արքային [պարսից], նրա նկատմամբ չարիք չխորհել, և ես կյանքդ քեզ կբաշխեմ, թույլ կտամ հայոց մեծ իշխանի այդ փառքդ պատվով վայելես։ Ողջ եղի՛ր, դիցն օգնականությամբ...
Այնժամ Վահանը պատասխանեց և այսպես ասաց.
— Վախթանգիդ՝ վախկոտ ու տմարդի, ամենուրեք աղբ ճաշակող խոճկորների ցեղից սերված, քեզ ողջույն։ Թեև Միհրանիդ մահվամբ շատ խնդացինք, բայց նույնպես էլ քո անմտությանդ վրա լաց եղանք, որովհետև նրա մահվան բոթը լսեցիր, ապա նոր միայն ճանաչեցիր իմ բազկի զորությունը, որ Աստծո կողմից է շնորհված ինձ։ Եթե սիրով ու բարեկամությամբ ես եկել [մեզ մոտ], ապա կնոջդ ինչո՞ւ բերեցիր։ Մի՞թե արու զավակներ ես ցանկանում ունենալ մեր տղամարդկանցից։ Կամ թե իրո՞ք սիրո պատճառով եկար, իմ այդ քաղաքն ու բերդը ինչո՞ւ վերակառուցեցիր։ Սակայն գիտեմ,
[էջ 84]
որ խոսքդ սուտ, շնաբերան ես և վայրահաչ [խածնող]։ Ինքնակամ կյանքդ մահվան ես դատապարտել։ Լսիր խոսքս, դուրս եկ մեր երկրից և գնա խաղաղությամբ. ապա թե ոչ մահը, որով պիտի քեզ սատակեցնեմ, աշխարհն ամբողջ տեսնելով [կզարհուրի]։
Բայց նա՝ [Վախթանգը] զայրացած նրա վրա, Մուշ քաղաքն է ուղարկում վեց հազար զինվոր*։ Այնժամ Վահանին տեղեկացրին, թե Ռահանը վեց հազարով քեզ վրա է գալիս։ Նա էլ գիշերով շարժվեց գնաց մինչև Ծծմաոտի (իմա՝ Ծծմակա ոտ) աղբյուրը, ուր եկել և իջևանել էին։ Եվ հանկարծակի սրերի բերանն առած, կոտորեցին նրանց։ Չկարողացան [նրանք] նույնիսկ իրենց ձիերին մոտենալ, քանի որ Վահանի որդի Սմբատը մեջտեղից արշավելով, անջատեց զորքերից չորս հազար երիվարներն ու անցկացրեց Արածանիից այն կողմ` Հաշտենից գավառը։
Երկու հարյուր ընտիր նժույգներ էլ իբրև նշան առաջին հաղթության, ավարամաս ուղարկեց սուրբ Կարապետին, նաև իբրև երախայրիք` քանզի ինքն այնտեղ էր մկրտություն ստացել։ Իսկ Վահանը [պարսիկներին] քշեց դեպի մորուտները, մեծ մասին սրախողխող արեցին. երկու հարյուր հոգու էլ [նրանցից] մերկացրին ու շամբուտների մեջ ընկղմեցին։
Այդ ժամանակ Հաշտենից իշխանն իր ձեռքի տակ ուներ վեց հարյուր զինվոր, Պալունյաց իշխանը՝ երկու հազար և երկու հարյուր, Արջուց իշխանը՝ չորս հազար, Ողնուտի իշխանը հինգ հազար և ինքը Վահանը ութ հազար։ Նրա որդի Սմբատն էլ տասը հազար զինվոր ուներ, բոլորը միասին քսանութ հազար80։
Այս բոլոր զորքերը ենթարկվում էին Վահանին, սակայն բաժանել էր և ամեն կողմերում էլ սահմանապահ զորք թողել։ Այդ նույն օրը նրա մոտ կար միայն երեք հազար զինվոր։
Եվ բազում նախճիր գործեց այնտեղ Հաշտենից իշխանը. աճապարանքով կտրեց Ռահանի գլուխը, իսկ նրա զորքին փախուստի մատնելով՝ շատ խիստ նեղեցին։ Ուստի ետ դարձան [նրանք] և աղաչեցին իրենց կյանքը խնայել և խոստա–
___________________
* Այդ մասին տե՛ս ներքևում բաց N 80։
[էջ 85]
ցան [իրենք] հարկ վճարել։ Բայց Վահանը այսպես ասավ նրանց.
— Հանձնեք մեզ Ռահանի գլուխը և մենք ձեզ ազատ կարձակենք։ Այնժամ նրանք տարակուսած՝ այդ վիճակից ելք էին փնտրում և չէին կարողանում գտնել, որովհետև փնտրում էին իրենց մեջ Ռահանի գլուխը, բայց չկար։ Ուստի բերեցին Ռահանի որդի Վահին և հանձնեցին Վահանին։ Այդ ժամանակ Հաշտենից իշխանը՝ ինքն առաջ եկավ և ասաց նրանց.— Կամ Ռահանի գլուխը տվեք մեզ, կամ երեսուն հազար դահեկան։
Նրանք էլ բերին տվին երեսուն հազար դահեկանն ու ազատ գնացին։ Սակայն, երբ Վահանը նայեց ու տեսավ, որ բոլորը ազատ գնում են, աստվածային նախանձախնդրությամբ ու չարությամբ լցվեց նրանց հանդեպ. հարձակվեցին նրանց վրա ու սկսեցին անխնա կոտորել։ Իսկ նրանք վայնասուն բարձրացնելով գոչում էին.— Առ ի՞նչ (ինչո՞ւ դարձյալ) պատերազմ եք բորբոքում, ով զազրախոսներ (իմա՝ պոռոտախոսներ): Իսկ այդ տեղն էլ ավելի անվամբ Առինչ կոչվեց։ Մնացածներին էլ այնտեղ հարթավայրում սփռելով՝ սաստիկ կոտորած գործեցին։ Նրանք էլ, որ փախան-ազատվեցին, հինգ-վեց հարյուր հոգի հազիվ թե լինեին։ Սրանք գնացին և եղածը մի առ մի պատմեցին Վախթանգին։ Նա էլ զայրացած հրամայեց գլխատել բոլոր նրանց, որ կենդանի վերադարձան։ Եվ այնտեղ եղած վեց հազարից ոչ մեկն էլ չմնաց։
Այնժամ Վախթանգի զայրույթն ու ցասումը դարձավ Վահանի դեմ։ Այս անգամ նրա դեմ ուղարկեց Ասուրին ութ հազարանոց մի բանակով։ Նրանք եկան, բանակ դրին Մեղտի գետի ափին և պատգամաբեր ուղարկեցին Վահանի մոտ. և պատգամաբերը այսպես [խոսեց].
— Ո՛վ դու, չարաբարո գայլ Վահան, մի՞թե չես գիտակցում, որ ծառա և [հարկատու] ես Արյաց արքային, ինչո՞ւ այդ աստիճան անամոթաբար հանդգնում ես։ Եկ, ասում եմ քեզ, մեղմացրու բարքդ, խոնարհաբար հարկդ վճարիր, ապա թե ոչ, շան մահով պիտի մեռնես։
Վահանը՝ լսելով այդ խոսքերը, վերցրեց վեց հազար մարդ և իր Սմբատ որդու հետ միասին գնաց պատերազմի։
Երբ գնացին հասան ու բանակ դրին միմյանց հանդեպ,
[էջ 86]
այնժամ Ասուրը սկսեց բորբոքել Վահանի զայրույթը՝ նրան գայլ անվանելով։ Իսկ նա պատասխանեց.
— Հիրավի է, որ այդ անունն ես տալիս ինձ, քանզի գալիս եմ շարունակ կոտորում, գնում և դարձյալ գալիս։ Ապա սկսեցին մարտնչել միմյանց դեմ։ Պատերազմը երբ թեժացավ, Վահանի որդի Սմբատը միշտ աչքն Ասուրի վրա էր պահում, և հանդիպեցին իրար։ Բայց Ասուրը նկատելով, որ իր առջև կանգնածը մի պատանի է, քամահրեց նրան այսպես.
— Քարապաշտ հարճորդի (բիճ), հեռու քաշվի՛ր դեմիցս, որպեսզի ես իսկական տղամարդկանց հետ մենամարտեմ։ Իսկ Սմբատը պատասխանեց.
— Դու ծնունդ ես սատանայի և հիրավի են քեզ Ասուր կոչում, քանզի սուրդ ոչինչ է, և հենց հիմա կտրիճիս հետ ուժդ փորձելով՝ կճանաչես քո կնամարդի լինելը։ Եվ այս ասելով նետվեց դեպի նա. նախ կտրեց Ասուրի ձիու գլուխը, գետին տապալեց նրան, ապա սուրը ճոճելով հարձակվեց նրա վրա, կտրեց նրա գլուխն ու վեր բարձրացնելով ասաց.
— Փա՛ռք քեզ, Քրիստոս, փառք, փա՜ռք քեզ սուրբ Կարապետ, որ զորավիգ եղար կործանելու թշնամուս։ Եվ մինչդեռ նա խոսում էր այդպես, ինը հոգի թշնամիներից շրջապատել էին Վահանին՝ նրա հորը, և ինչպես անտառի կաղնուն, անխնա տապարահարում էին։ Այնժամ Վահանը սկսեց թուլանալ և ձայնը բարձրացնելով որդուն կանչել.
— Ո՞ւր ես, որդյակ իմ՝ Սմբատ, հասիր օգնության. քանզի նա այդ ժամանակ ութսուն և ութ տարեկան էր։ Բայց այդ միջոցին Սմբատը քաջաբար առաջ նետվելով գոչեց.— Զորավիգ լե՛ր մեզ, ով սուրբ Կարապետ։ Եվ այն կողմից, ինչպես արծիվ սրաթռիչք, դեպի նա սուրաց, մի հարվածով կտրեց Ասուրի որդու գլուխը թիկնախառն ու գետին տապալեց, մյուսներին էլ այս ու այն կողմ ցրիվ տալով իր հորը փրկեց։
Այնժամ զորացավ Վահանը, ոգևորված առաջ արշավեց. և որովհետև տերը նրանց ձեռքը մատնեց պարսկական զորքին, մինչև արևամուտ կոտորած արին ու [մյուսներին էլ] հալածական դարձրին։ Եվ այսպես ութ հազարից երեք հազարը միայն կենդանի Վախթանգի մոտ հասան, որը տեսնելով այդ լուռ ու մունջ մնաց և մինչև հաջորդ տարին ոչինչ չձեռնարկեց։ Այս նույն տարին վախճանվեց քաջ Վահանը՝
[էջ 87]
[հայոց] եկեղեցու նախանձախնդիր վրիժառուն։ Ապա կարգադրեցին տանել նրա դին Գլակա վանքը. ուր և կա թաղված՝ սուրբ Կարապետի դռան մոտ։
Հաջորդ տարի Վախթանգը քսան հազար զորք գումարեց և ուղարկեց Սմբատի դեմ՝ այս պահանջով, թե եկ կամ պատերազմենք, կամ հնազանդվիր ու մեզ հարկատու դարձիր: Իսկ նա (Սմբատը) ինը հազարանոց մի բանակ կազմեց և դուրս եկավ նրա դեմ պատերազմի, գնաց հասավ մինչև Անտաք81։
Հինգ հազարը թողեց այն բլրի վրա, որը Մահու (Մահվան) ագարակ է կոչվում և ինքը մնացածով ելավ գնաց նրա դեմ՝ նրան գրգռելու մտքով։ Վախթանգն էլ կարծեց, թե բոլորը [այդքանն] են միայն և նրանց դեմ ուղարկեց ընդամենը ինը հազար հոգի։ Զորքերը գիշերով եկան և շրջապատեցին նրանց82։ Եվ նա (Սմբատը) կամեցավ [հենց այդ գիշեր] հարձակվել նրանց վրա, սակայն իր մոտ գտնվող քահանաները արգելեցին, բայց նա չլսեց։— Ես վստահ եմ Աստծու կողմից, ասաց, որովհետև միամտությամբ, [անկեղծ հոգով] ենք հավատացել ու ծառայել սուրբ Կարապետին, ուստի նա մեզ աչքաթող չի անի։ Եվ գիշերվա կեսին ջահերով դուրս եկան ու հարձակվեցին Պարսից զորքի վրա։ Այստեղ հանկարծակի երևաց մի սպիտակափառ հերավոր ծերունի, որի մազերից լույս էր ճառագում և մոտենալով քաջ Սմբատին ասաց.
— Քաջալերվեցե՛ք, որդյակ իմ և մի երկնչեք, քանզի սուրբ Կարապետն է մեր թիկունքում պատրաստ կանգնած և ինքն է պատերազմում մեզ հետ միասին։ Եվ այս իրողությունը ոչ մեկին թող անհավատալի չթվա, քանի որ նրանք (թշնամիները), սկսել էին միմյանց դեմ մարտնչել և միմյանց կոտորել։ Այդ մեր տերն ինքն էր նրանց դեմ պատերազմում։ Եվ այնքան շատ կոտորվեցին այնտեղ, որ արյան հեղեղներ գոյացան, ուստի և այստեղն էլ Թիլ83 կոչվեցավ։ Իսկ երբ ավարտեցին վերջացրին կոտորածի գործը՝ այդ ամբողջ բազմության, երկու հարյուր մարդ միայն կենդանի թողեցին, որպեսզի ուրիշներին զրուցատար լինեն գիշերը երևացած այն մարդու մասին, որովհետև իրենք թշնամիներն էլ տեսան նրան։ Իսկ ինքը [Սմբատը] առնելով ձիերի ամբողջ երամակը ուղարկեց Մուշ, իր որդուն (սա իր մորական պապի անունով
[էջ 88]
Վահան Կամսարական էր կոչվում)84, որպեսզի քաղաքի ողջ հետևակ զինվորներին շուտափույթ հեծյալ դարձնի։ Եվ նա կազմեց մի հեծյալ գունդ՝ երկու հազար հինգ հարյուր հոգի և դուրս բերելով ուղարկեց Սմբատ իշխանի մոտ։ [Սմբատը] ութ օր շարունակ խույս էր տալիս և իր զորքն էր կազմում ու դասավորում։ Ութ օրից հետո Վախթանգը եկավ հասավ այնտեղ պատերազմի դաշտը, և վաղ առավոտյան պատրաստվեցին ճակատամարտի։
Այստեղ Սմբատր երկու հազար հեծյալ զինվորներ անջատեց զորքից և գիշերով գաղտնի անցկացրեց պարսիկների թիկունքը՝ նախապես պատրաստած թաքստոցը։ Երկու հազար էլ անցկացրեց բլրի հակառակ կողմը. և այսպես երկու կողմերից գաղտնի բանակներ կազմեց ու պատրաստ պահում էր։ Ապա ինքը մնացած ութ հազարը առանձին ճակատների բաժանելով՝ դասավորեց մինչև լուսաբաց, որպեսզի գաղտնի դարանի մասին ոչինչ չհասկացվի և վաղ առավոտյան փութանակի ուղիղ թշնամու վրա շարժվեց։
Երբ սկսեցին պատերազմել միմյանց դեմ, սկզբում հաղթությունը կարծես նրանց կողմն էր թեքվում և [խիստ] նեղեցին Սմբատին։ Այնժամ Սմբատը բարձրացավ լեռան կատարը և կանչեց ինչպես առյուծ. «Ո՞ւր եք, իմ քաջեր, հապա՛, առաջ եկե՛ք»։ Զորքերը լսելով ամեն կողմից դուրս թափվեցին ու հարձակվելով բոլոր կողմերից շրջապատեցին պարսից բանակը։ Եվ այնպես խտացավ ու բորբոքվեց ճակատամարտը, որ նույնիսկ իրար ճանաչելը անհնարին դարձավ. միայն փողերի ձայնից և դրոշների տեսքից էին տարբերում միմյանց։
Բայց ահա, երբ միմյանց դեմ դուրս եկան Վախթանգն ու Սմբատը, Վախթանգն ասաց,— Կանգնի՛ր, հարճորդի, թեպետ և շատ-շատերի ջնջեցիր, այսօր, սակայն, իմ քաջերի ձեռքից քեզ պրծում չկա. մեր սրերը պիտի կտոր-կտոր պառատեն ձեզ բոլորիդ։ Իսկ Սմբատը հարձակվելով` խփեց կտրեց նրա ազդրի սռնապանը, խոցեց նրան ուժգին և կամենում էր գետին տապալել։ Բայց Վախթանգը հասցրեց տեգով հարվածել նրա կրծքին, որը ցցվեց նրա լանջապանի մեջ, բայց ներս չթափանցեց։
Այնժամ Սմբատը ձայնը բարձրացնելով գոչեց.
[էջ 89]
— Ով սուրբ Կարապետ, այսօր էլ ցույց տուր զորությունդ ծառաներին քո, քանզի հանուն քո և քեզ հավատարիմ երկրպագողների ենք նահատակվում։ Եվ տեգով ուժգին հարվածեց Վախթանգի թիկունքին, պատռեց [երկաթյա] զրահը և սրտի մեջ մխրճելով՝ մյուս կողմից դուրս բերեց, ապա հանեց սուրը, թափով խփեց կտրեց Վախթանգի գլուխը, սակայն բռնել չհասցրեց, քանզի բազմաթիվ մարդկանց վրայով այն կողմ թռավ [գլուխը]։ Այդ միջոցին Վախթանգի ծառաներից մեկը վերցրեց գլուխն ու սկսեց փախչել։ Սմբատը հասավ նրա ետևից ու մուրճով հարվածեց նրա գագաթին, սաղավարտը գոգվեց և գանգի ոսկորը ներսից պատռվեց։ Մուրճը այնպես խորը մտավ սաղավարտի մեջ, որ հազիվ կարողացավ քաշել հանել։ Նա էլ գլուխը նետեց ու ինքն ընկավ մեռավ։ Վախթանգի ծառաներից մեկ ուրիշը գետնից վերցրեց գլուխն ու սկսեց փախչել։
Իսկ Սմբատը հետապնդելով նրան ասաց.— Ով անմիտ պարսիկներ, չտեսա՞ք, թե ինչպիսի մահով կործանվեց ձեր զորապետ Վախթանգը։ Իսկ դուք, որ այդպես հավատարիմ ծառաներ եք նրա գլուխն առնելով փախչում եք, իմացե՛ք, որ այդպես պարտավոր եք լինել... Եվ ծառան [սարսափահար] ետ դարձավ, նետեց գլուխը Սմբատի կրծքին ու ասաց.
— Տա՛ր, խորովի ու կե՛ր։ Բայց վայ ձեզ, որ վաղն այլևս չկա, որ սպանեք։ Իսկ Սմբատը գլուխն առնելով՝ հետապնդեց պարսիկին, հասավ ու ասաց.— Այ տիրատյաց պարսիկ, ինչո՞ւ քո գլուխը չես տալիս քո տիրոջ գլխի փոխարեն։ Արդ, քանի որ այդպես տիրատյաց եք, ուստի ես կհեռացնեմ այդ գլուխը քո վրայից։ Այդպես ասելով՝ խփեց կտրեց նրա գլուխն ու նետեց ցած, ապա մեծավ հաղթությամբ վերադարձան բլուրը: Զորքերն էլ շրջապատելով պարսիկներին, բոլորին կոտորեցին ու նույն տեղում վայր թափեցին, և ոչ մեկը նրանցից կենդանի չմնաց, բացի այն չորս հարյուր հոգուց, որոնք ուղտապաններ էին։ Նրանց հրամայեց չսպանել, այլ վերցրեց նրանցից հազար քառասունչորս ուղտ և ութ հազար ձի ու ջորի։
Իսկ երբ ավարտվեց պատերազմը, հրամայեց նրանց դիակները լցնել ձորերն ու հեղեղատները, և բլրի անունն էլ կոչեցին Մահու բլուր։ Ապա Սմբատն առավ իր զորքն ու
[էջ 90]
գիշերով ելավ գնաց Պորպ քաղաքի վրա։ Զինվորները գիշերով մտնում էին տները, որ տանը պարսից լեզվով խոսող էին գտնում՝ սպանում էին անխտիր։
Եվ ապա բոլորի քթերը կտրեցին և լարի վրա շարելով՝ բերին Սմբատի առջևը դրին։ Համրեցին քթերը ու տեսան, որ բոլորը քսանչորս հազար էին՝ մարդ, կին և երեխա։ Իսկ Վախթանգի կնոջն ու որդուն առան տարան Այծից բերդն ու պահեցին այնտեղ։ Ապա լուր ուղարկեց [Սմբատը] պարսից Խոսրով թագավորին ու ասաց.
— Կամ հինգ տարվա (այլ օրինակներում՝ տասնհինգ) հարկը կտաս ինձ, քանի որ զորքդ ու [նրանց անասունները] իմ երկրի հացն ու խոտը կերան, և փայտի արժեքը, որ իբրև վառելիք օգտագործեցին, և ջրինը, որ խմեցին, և այն տաճարների գինը, որ իմ հայր Վահանը այրեց քո զինվորների պատճառով, և սապոնի գինը՝ հիսուն հազար դահեկան, որով քո զորքերի գիշահոտ (գարշահոտ) ու արյունաթաթախ զգեստները լվանալ տվեցինք ու հագանք։ Ապա թե ոչ՝ գամ հարյուր մարդով քո վրա և ամբողջ Պարսկաստանը գերեվարեմ բերեմ Տարոնում լցնեմ, և քո այդ կուռքերի տեղն էլ բերեմ շներին կապեմ, որ դրանց փոխարեն ձեզ համար հաչեն։ Արդ, ինչ որ ասացի, բոլորը շուտափույթ ուղարկի, իսկ եթե ոչ` կտեսնես ինչ եմ բերելու քո գլխին։ Խոսրով արքան, սակայն պատասխան չտվեց։ Այն ժամանակ Վախթանգի եղբայր Սուրենը առավ հարյուր հազար դահեկան, ինը հազար էլ մարդ իր հետ վերցնելով՝ եկավ Տարոն, որպեսզի փրկագին տա և ազատի իր եղբոր կնոջն ու որդուն։ Սմբատն ընդառաջ գնաց Սուրենին, սիրով ընդունեց նրան և առավ տարավ Մուշ։
Տասն օր այնտեղ մնալուց հետո Սուրենը խոսք բաց արեց իր եղբոր որդու մասին, թե որտե՞ղ է։ Իսկ նրանք ցույց տվեցին բերդն ու ասացին, թե՝ այնտեղ է։ Եվ նա հարցրեց.— ի՞նչ է անում, այծարա՞ծ է այնտեղ, թե դիվարած։ Սմբատը ծիծաղեց Սուրենի աղի, [սրամիտ] խոսքի վրա85 և հրամայեց [Վախթանգի] կնոջն ու որդուն բերել նրա առջև։ Երբ բերին եկան, Սուրենը դառնալով Սմբատին ասաց.—Ով հզոր իշխանդ հայոց աշխարհի, այս կնոջն ու նրա որդուն շնորհ արա
___________________
* Այլ օրինակներում՝ Արծուից (Ծ. Թ.):
[էջ 91]
պարսից արքային։ Բայց Սմբատը պատասխանեց և ասաց.— Պարսից արքային մի սատկած շուն անգամ իբրև շնորհ [անվճար] չեմ տա, որ տանի ճաշ պատրաստի և ուտի, թող թե դրանց տամ։ Բայց քեզ կտամ, եթե գնել ես ցանկանում, ապա թե՝ ոչ, երեքդ էլ գնացեք Արծրունիք և այնտեղ այծեր արածացրեք։ Սուրենը, սակայն, քանզի իմաստուն մարդ էր, խոհեմաբար ասաց.— Ով բարեպաշտ իշխան, ոչ թե այծերիդ, այլ եթե դռանդ շներին անգամ մեզ արածացնել տայիր, դարձյալ փառք ու պարծանք էր մեզ համար, քանի որ քո դռանն ենք։ Իսկ եթե կամենում ես լսել ինձ՝ ահավասիկ, վերցրեք այս հարյուր հազար դահեկանը, երկու հազար ուղտերն ու հինգ հազար պարսկական նժույգները և շնորհ արեք մեզ հանձնել այդ կնոջն ու իր որդուն։
Այնժամ իշխանը պատասխանեց.— Այդ բոլորը, ինչ այստեղ ես բերել, իմն է. քո գլուխն էլ կարող եմ ուսերիցդ վերացնել և ինչ ունես, բոլորն էլ գրավել։ Բայց եթե [սրանք] քեզ համար թանկ են, ապա ինքդ քրիստոնյա դարձիր և ինձ էլ մի [հնարով] պարսիկների մոտ տար, և դրանք էլ թող քեզ լինեն։ Հապա թե ոչ՝ այնժամ ինքներդ ձեր գլխի ճարը տեսեք։ Իսկ Սուրենը նրա առջևը բերել տվեց հարյուր հազար դահեկանը, ուղտերն ու ձիերը և հանձնեց իշխանին։ Բայց Սմբատն ասաց նրան.— Շատ եմ հավանում բերածներիդ, սակայն հարյուր ութսուն հազար դահեկանի լուր (զուտ, միայն)86 փայտ են տարել Քարքե լեռան [լանջերից], չորս հազար դահեկանի խոտ են կերել այդ դաշտերից, քսան հազար դահեկանի եղջերուներ, եղնիկներ և նապաստակներ են որսացել մեր անտառներից ու հանդերից, հացի ու ջրի գինն էլ ձեզ եմ բաշխում։ Բայց որ երկու տարի շարունակ Խառանի, Ասորեստանի, Մուրհայի (Մուրխայի) անուշահամ գինին մեզանից կտրել էին և իրենք էին արբենում, այդ թող տան։ Ապա նաև վեց գավառների հարկը, նաև քաղաքի ամբողջ եկամուտը, որը կերել սպառել են՝ լրիվ չորս հազար դահեկան, թող բոլորը տան. դու՝ ինքդ էլ Քրիստոսի սուրբ հավատն ընդունիր, ինձ էլ պարսիկների մոտ առաջնորդիր, [այն ժամանակ] նրանց քեզ եմ բաշխում։
Շատ տրտմեցավ Սուրենն ու երեք օր շարունակ ոչինչ խոսել չկարողացավ, սակայն Սմբատը սփոփեց նրան ասելով.—
[էջ 92]
Մի՛ տրտմիր, ամեն բան քո ցանկությամբ կանեմ, բայց միայն եկ միասին անցնենք գնանք մեր եկեղեցիներում ուխտի։ Եվ զորքն առած՝ գնացին անցան Արածանի գետի այն կողմը, [Վախթանդի] կնոջն ու որդուն էլ իրենց հետ տարան: Բայց որոհետև գաղտնամտաբար ցանկանում էր խաբել պարսիկին87, Սմբատը իր որդի Վահանին թողեց գետի այն կողմը, որպեսզի եթե [նրանցից] որևէ մեկը փորձի այն կողմն անցնել, նա անմիջապես սպանի։
Այնժամ ինքն իր զորքը, թվով չորս հազար այր, թողեց Մեղտիում, իսկ պարսիկներին էլ՝ Արտից գյուղ կոչվող անդաստանում, առավ իր հետ հինգ հարյուր զինվոր, նույնչափ էլ Սուրենին թույլ տվեց ունենալու իր հետ և միասին անցան գնացին դեպի վանքերը։ Երբ եկան հասան այնտեղ, ուր սբ. Խաչի գաղտնարանն էր, ձիերից իջան և այնպես հետիոտն շարժվեցին դեպի վանքը, քանզի երիվարներով այն կողմն անցնել անհնարին էր, ձորի արևելյան կողմը դժվարանցանելի [մացառուտ] էր ու զառիվայր՝ մինչև եկեղեցին. մանավանդ, որ սուրբ Գրիգորն ու մեծն Տրդատը չհամարձակվեցին երիվարներով այդտեղից անցնել, ապա ուրիշ որևէ մեկն ինչպե՞ս կարող էր հանդգնել։
Ահա, երբ եկան մերձեցան վանքերին, սբ. ուխտի պաշտոնյաները (վանականները) նրանց ընդառաջ եկան և արգելեցին ներս մտնել եկեղեցի [անհավատ] Սուրենի պատճառով։ Դրա համար շատ զայրացավ Սմբատը և դառնալով Սուրենին ասաց.— Դուք՝ պարսիկներդ, այնքան պիղծ եք, որ այս մայրիներին անգամ արժանի չեք, ուր մնաց, թե ապրելու արժանի լինեք։ Եվ Վարազը, որ Պալունյաց իշխանն էր, հարձակվեց նրանց վրա, սրով կտրեց Սուրենի գլուխը, իսկ պարսից մյուս երկու իշխաններին ծառերից կախելով խեղդամահ արին, [նրանց] չորս հարյուր զինվորներին էլ անխտիր սրի քաշեցին։ Քանի որ Պալունյաց իշխանի զորքերը թաքնված էին Մեծամորի կողքին՝ բլրի մոտ գտնվող փոքրիկ ամրոցում, երեք հարյուր մարդ էլ Անտաքի ներսում, ուստի սրանք հեծան նրանց (պարսիկների) ձիերը և իջեցրին մինչև Մեծամոր, նրանք էլ, որ դարանում էին, դուրս եկան և երկու կողմերից մեջտեղն առնելով՝ այն հինգ հարյուր մարդկանց բոլորին կոտորեցին:
[էջ 93]
Ապա շտապեցին կտրեցին ձիերի երամակը պարսից զորքերից՝ ավելի քան երկու հազար երիվար*, և Սրյանց ձորովն ի վեր տարան։ Սրանք այն մարդիկ էին, որ Արտից գյուղի ամրոցում էին և գիշերով դուրս եկան ու երիվարներին անջատեցին նրանցից։ Իսկ մնացած զորքը հետամուտ՝ հետիոտն հասան այնտեղ, որ կոչվում է Գողոց աղբյուր։ Այստեղ ձիադողերը ետ դարձան՝ նետ–աղեղներով ու պարսաքարերով հարվածեցին ու սպանեցին [նրանցից] հինգ հարյուր և քսան մարդ։ Իջան սրանց երիվարներն էլ վերցրին, խառնեցին մյուսներին և բոլորը եղավ երեք հազար։ Բայց պարսիկներից ոմանք ձորը մտնելով՝ հետամուտ եղան նրանց մինչև հասան անտառին, այստեղ հանկարծակի հարձակվեցին ձիագողերի վրա և սկսեցին կոտորել։ Իսկ ձիագողերից նա, որ ավագն էր և իրեն էլ Սերեմ էին կոչում, ետ դարձավ և սուրը հանելով սկսեց ինքը միայնակ պատերազմել նրանց դեմ, մինչև ընկերները ետ դարձան։ Բայց մինչև եկան հասան Սերեմն արդեն սպանվեց, որովհետև [թշնամու] նետը խոցել էր նրա սիրտը։ Նույն ձորում էլ [նրան] թաղեցին, և այն տեղի ու անտառի անունն էլ մնաց Սերեմաձոր։
Նրա ընկերները, սակայն, քարերով ու նետերով հարձակվեցին թշնամիների վրա, բազում մարդկանց քարակոծ անելով սպանեցին, իսկ մնացածները փախստական եղան գնացին հավաքվեցին մի քարայր տեղ և ճաշկերույթի նստեցին։ Այդ ժամանակ մի հեծյալ խումբ՝ թվով հարյուր հիսուն մարդ, որսորդության նպատակով դուրս ելան Ողական ամրոցից ու եկան այդ կողմերը։ Երբ տեսան պարսկական զորքին՝ քանզի անհոգ լինելով [զվարճանում էին], միահամուռ հարձակվեցին նրանց վրա և ոչ մեկին թույլ չավին իրենց երիվարներին մոտենալ, այլև շրջապատելով՝ նույն հացի սեղանի վրա բոլորին սրախողխող արին, թվով հինգ հարյուր և ութ մարդ։ Եվ քանզի այդպես գումարված–ժողովված կոտորվեցին, ուստի այդ տեղի անունն էլ Ժողով կոչվեց։
Մինչդեռ այս բոլորն այսպես եղավ, Սմբատն ու Պալունյաց իշխանը զորքերով թաքնվեցին ձորում մի անտեսանելի
___________________
* Այլ օրինակներում փախցրած ձիերի քանակը երկու հազար հինգ հարյուր է (Ծ. Թ.)։
[էջ 94]
տեղ և մի հոգու ուղարկեցին Մեղտի, թե շտապ եկեք դրանց վրա։ Ապա հարյուր մարդ էլ ուղարկեցին պարսից զորքին գրգռելու։ Երբ պարսիկները տեսան սրանց, միասին գրոհ տվին նրանց ետևից և ուր որ է հասնում էին։ Բայց նրանք խուսափեցին, և երբ եկան ելան բլուրն ու հասան Սմբատի մոտ, պարսից զորքը սկսեց կուտակվել ու բազմանալ նրա ու Վարազի շուրջը։ Իսկ նրանք ծունր իջնելով օգնության կանչեցին սուրբ Կարապետին՝ խոսելով այսպես,— Հիշի՛ր մեզ, ով սբ. Կարապետ, ու երախտիքը մեր և ինչպես հեռավոր տեղերում օգնության հասար մեզ, ապա մոտիկ տեղում նույնպես հասիր։ Եվ աստվածային օգնությունը հասավ նրանց թիկունքից։ Ապա ճակատ կազմեցին հենց բլրի վրա՝ Սմբատը աջ կողմից և Վարազը՝ ահյակ, ու սկսեցին արնահեղությունը. և արյամբ թաթախվեցին իրենք էլ, իրենց երիվարներն էլ։ Այնքան հեղեցին, որ արյունից մածուցվեց սուրը Սմբատի ափի մեջ և դաստակից էլ կոտրվեց ու չկարողացավ պոկել, որովհետև արյունը [սառչելով] պինդ էր մածուցվել։ Եվ հենց պարսիկները նկատեցին, թե սուրը կպել է ափի մեջ ու կոտրվել, և նա մի այլ սուր չի կարող բռնել, ուստի ձայն տալով իրար կանչում էին,— Աճապարե՛ք, քանզի մածուցվեց սուրը քաջի և կոտրվեց սուրը, որ նրա ձեռքումն էր, և իր աստվածն իսկ իրեն կապկապեց։
Եվ անհամար բազմությամբ շրջապատեցին նրան ու անխնա հարվածում էին։ Ինչպես որ չոր փայտն է ճեղքվելիս ճարճատում, այնպես ճարճատում էին նրանց սրերը Սմբատի գլխին։ Իսկ նա բարձրագոչ կանչում էր.— Վա՜յ ձեր քաջությանն ու արիությանը, որ իմ գլուխը կտրելու չափ իսկ զորություն չունեք՝ բոլորդ միասին։ Նա այդպես ասաց, որպեսզի ընդմիշտ հիշվի այդ խոսքը։ Սակայն հասկացավ, որ հույժ սաստկացնում են [ճնշումը], ուստի ձայն տալով ասում էր.— Ո՞ւր ես, քաջաբազուկ և սարսափ թշնամյաց՝ իշխանդ Պալունյաց, իմ ծերության օրերի գավազան, առաջ սլացիր ինչպես հզոր արծիվ, քանզի անգղներն ու բվեճներն են շրջապատել ինձ...
Իսկ նա լսելով թողեց ձախ թևն իր որդի Վահանին88, նա, որ Վահանահովիտը կառուցել տվեց, և արծվի նման կռնչա–
[էջ 95]
լով այնպես սուրաց նրանց վրա, որ նրա ձայնից երիվարներն անգամ դողացին, և աստծու օգնականությամբ, Սմբատի թիկունքի կողմից հասնելով՝ այնպես ուժգնորեն տեգով հարվածեց պարսկի թիկունքին, որ երիվարի ողնաշարի հետ միասին կտրելով՝ մյուս կողմից դուրս հանեց, և մինչև կհասցներ հանել [տեգը], նա ընկավ ու մեռավ։ Եվ քանի որ չկարողացավ տեգը հանել, ծաղր[անքով] ասաց.— «Գնա՛, չափի տեգդ, իմացի՛ր թե քանի՞ կանգուն է նրա հասակը, որպեսզի որևէ մեկը ստելով չխաբի՝ թե երեք կանգուն է»։
Ապա Սմբատը թեժ կռվի միջից մի կողմ քաշվեց ու հրամայեց բերել մի պարսիկի, իր ձեռքի վրա պարսկի գլուխը կտրել տվեց, որպեսզի տաք արյունով ողողվի և թուլանալով պոկվի բռնատեղից (այսինքն՝ ափի միջից)։
Եվ այդպես էլ եղավ։ Այնժամ Սմբատը առավ մի այլ սուր, հեծավ մի ուրիշ նժույգ, բայց հանկարծ նկատեց, որ [թշնամիներից] վեց հազար մարդ շրջապատեցին յուրայիններին, որ ընդամենը հինգ հարյուր էին։ Հասկացավ իսկույն, որ երիվարները այլևս չեն կարողանում շարժվել, կանգնել են, անմիջապես խփեց մի պարսկի, ցած գլորեց ձիու վրայից և մատուցելով այն Վարազին՝ ասաց.— Հեծիր, իշխանդ Պալունյաց։ Նա էլ ոտքն իր ձիու վրայից շուռ տալով, մյուսը հեծավ։ Եվ այդ բանը տեսնելով պարսիկ զորքերը խիստ զարմացան, թե ինչպես են կարողանում այդպես փութանակի փոփոխել երիվարները։ Եվ այդպես շարունակ այդ զարհուրելի պատերազմի ընթացքում անընդհատ փոխում էին իրենց ձիերը։ Իսկ թշնամու զորքը նրանց շուրջը շարունակ կուտակվում, շատանում էր, սակայն որչափ թշնամու զորքերը նրանց շուրջը բազմանում, [ավելի շատանում] էին, այնքան իրենք նրանց շրջապատման մեջ ավելի հանգիստ էին։ Եվ այնքան կիտվեցին, որ եզրերում գտնվողները [նրանց] մոտենալու տեղ իսկ չէին գտնում։ Այնժամ Սմբատի զորքերից ոմանք սկսեցին երկյուղել [թուլանալ] բայց աստվածային տեսիլքով, կարծես, հանկարծահաս երևաց նրանց աչքին մյուս Սմբատը Հաշտենից իշխանը, դեպ իրենք սուրալիս, որ իր
___________________
* Հավանաբար Սմբատը (Ծ. Թ.):
[էջ 96]
հետ բերում էր նաև Սմբատի որդի Վահան Կամսարականին ու վեց հազար քաջամարտիկ էլ նրա հետ միասին։
Նրանց տեսնելով՝ ձայն տվեց Վարազ իշխանն ու ասաց. — Քաջորդի Վահան, որտեղ էիր, որ ավելի վաղ չեկար մեզ օգնության։ Եվ Վահանը արտասվախառն ձայն տալով ասաց.– Ո՞ւր է, կենդանի է արդյոք իմ բազմաչարչար այն ծերունի հայրը, թե արդեն երկինք փոխվեց՝ տիրոջ մոտ իր հանգիստն առնելու։ Իսկ Սմբատը լսելով այդ՝ ձայն տվեց.— Որդյակ իմ, Վահա՜ն, մեր սուրբ Կարապետն էր ինձ թիկունք և զորավիգ, այլ ինչպե՞ս պիտի ես պարսիկների ձեռքով մեռնեի։ Լսելով այդ` Վահանը իր գոհությունը հայտնեց աստծուց, ապա ուղիղ դիմացից արշավելով հարվածեց, ճեղքեց թշնամու հոծ բազմությունը, մտավ զորքի մեջ ու սկսեց ծավալվել (իմա՝ կոտորել, ջարդել — Վ. Վ.), մի թևում ինքը, իսկ մյուսում Հաշտենից իշխան Սմբատը։ Եվ իրենց մեջտեղն առնելով սկսեցին ոչնչացնել նախ պատերազմագլուխները* (ծայրաթևերը), ապա իրար վրա բերելով՝ բոլորեցին պարսկական ամբողջ զորքին և մեջերն առնելով՝ սկսեցին անխնա կոտորել, մինչև արևամուտ։ Պարսիկներից ազատվեցին միայն երեք հարյուր հոգի, որոնք մեջտեղից սողոսկելով, փախստական գնացին։ Բայց քանի որ նրանց նժույգները մնացին, իրենք գաղտագողի մտան մի ձորի մեջ ու թաքնվեցին այնտեղ։ Մահից փրկված՝ [թմրեցին] ննջեցին մինչև մյուս օրվա կեսօրը։ Բայց հայոց իշխանի զորքերը եկան, նրանց երեսներին ջուր ցանեցին, արթնացրին և տարան Մեղտի, ուստի և այդ ձորն էլ Թմրաձոր կոչվեց։ Ապա Սմբատը հրամայեց մեռածների դիակները կիտել իրար վրա՝ մոտակա մի բլրի կատարին, որը Վարազի գործած կոտորածի պատճառով կոչվեց Վարազա[կա]բլուր։ Իսկ իրենք եկան իջևանեցին Վանքի գյուղը, որին նաև Կենաց վայր էին անվանում։ Երբ մտան գյուղը, բնակիչները երգով ու պարով ընդառաջ ելան նրանց։ Բայց հետո, երբ դիակներն սկսեցին նեխվել, նրանք դրա վրա երգ հորինեցին (շեր կապեցին), ու ասում էին,—
___________________
Լ. — գրչագիրն ունի «... զգլուխ պատերազմին»։
Հ — գրչագիրն ունի «...պատերազմական գլուխսն»։ Տե՛ս N 89 բացատրությունը (Վ. Վ.)։
[էջ 97]
— Կերան գազանները մեռածների մարմիններն ու գիրացան.
Կուղն այնքան կերավ, որ փքվեց ինչպես արջը,
Եվ աղվեսը հպարտացավ` առյուծից առավել,
Գայլը, քանզի խիստ շատակեր էր, պայթեց,
Իսկ արջը, քանի որ կերածն իսկույն դուրս է տալիս, սովից մեռավ.
Անգղները, քանզի շատ ագահ էին,
Նստեցին և այլևս վեր կենալ չկարողացան,
Մկներն այնքան շատ կրեցին [լցրին] ծակերը, իրենց ոտքերը մաշեցին...
Այս ամենը երգով ասում էին, ուստի և նրանց դեմ հանդիման եկողները կատարվածին տեղեկանալով՝ գյուղի անունը Շիրականիք (Շերանիկ) կոչեցին։ Իսկ այն պարսիկներին, որ [Սմբատը] կարգադրեց Մեղտի տանել, պատվիրեց նրանց բոլորի վերքերը բուժել, բազում քանակությամբ գանձ, ձի ու զենք տվեց նրանց և խաղաղությամբ ճանապարհ դրեց դեպի Պարսկաստան՝ որպես պարսիկներին զրուցատար։ Ապա իրենք ելան բարձրացան տերունական տաճարը, անբավ հարստություն ընծայեցին Աստծուն սուրբ Կարապետի վանքում և մեծավ ցնծությամբ դարձան իրենց օջախները։
Այդ նույն օրը վախճանվեցավ երանելին՝ Ստեփանոսը և կա թաղված այնտեղ՝ Հայրաբլուրում, մյուս երանելի հայրերի կողքին։ Այնժամ Վահանը Մամիկոնյանց, Պալունյաց և Հաշտենից եպիսկոպոսներին իր հետ առած եկավ վանքը։
Գլակա վանքի վանահայր ձեռնադրեցին Եպիփանին, որը Դվինի հարթավայրից էր եկել ու բնակություն հաստատել վանքի անապատում։ Սա քսաներկուերորդն էր [այստեղ], Ստեփանոսից հետո90։ Սա էր, որ մասնակցեց Հերակլ կայսեր իր թագավորության իններորդ տարում գումարած կրոնական ժողովին և բազում հայրապետների նզովեց*։ Նույն պիղծ աղանդի** պատճառով էր, որ Հաշտենից եպիսկոպոսը հալածվեց ու փախավ Հունաց երկիրը։ Եվ մարդասեր Քրիստոսին փառք հավիտյանս, ամեն։
___________________
* Այդ մասին տե՛ս Սեբեոսի, ինչպես նաև Ասողիկի պատմածները։
** Իմա՝ քաղկեդոնությունը։
[էջ 98]
ՊԱՏՃԵՆ ԵՐՐՈՐԴ
ՏԻԳՐԱՆԻ [ՏԱՐՈՆ] ԳԱԼՈՒ ԵՎ ՀՈՆԸՆԿԵՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿՈՏՈՐԱԾԻ ՄԱՍԻՆ91
Դարձյալ Խոսրովը զորք գումարեց և իր Տիդրան Մեծ զորավարին քսան հազարանոց մի բանակով ուղարկեց Մամիկոնյան տան [իշխան] Սմբատի դեմ։ Երբ սա եկավ հասավ Ապահունիք, Սմբատին կանչեց իր մոտ։ Իսկ Սմբատը իր որդի Վահան Կամսարականին ուղարկեց իմանալու, թե ի՞նչ է ուզում։ Երբ սա գնաց ու իմացավ իրերի հանգամանքը, պատասխան հղեց իր հորը, թե,— Սա մերթ բարի է խորհում մեր մասին, մերթ էլ չար։ Բայց տես, որ մեզանից պահանջում է Մուշեղ իշխանի ու քո հայր Վահանի նշխարները, նաև Վարազակի պատերազմի ժամանակ սպանված Վախթանգի կնոջն ու որդուն։ Իսկ եթե չտաս, ասում է, կգամ, ձեր պաշտամունքի օջախները քարուքանդ կանեմ, կբրեմ ու կավիրեմ, ձեր եկեղեցիները կրակատուն (կռատուն) կդարձնեմ, և ձեզ էլ շղթայակապ արքունի դուռը կքշեմ։ Այդ բոլորը այսպես ասաց, և ինքն էլ Հաշտենքի կողմից է պատրաստվում մեզ վրա գալ։ Ուստի ես նրա ետևից կգնամ, իսկ դու էլ հավաքիր մեր ամբողջ զորքը, գնա սուրբ Կարապետ, այնտեղի կրոնավորներին աղաչանք արա, որպեսզի աղոթեն առ Աստված մեզ համար։ Ողջ եղիր՝ տիրոջ կամքով։
Սմբատն առավ ընթերցեց նամակը, եկավ հասավ սուրբ Կարապետ, ծունր իջավ սրբազան սեղանի առջև, իր ձեռքերը դեպի վեր կարկառեց, սկսեց արտասվել ու խոսեց այսպես.
— Արթնացի ր, տե՛ր և արթնացրո՛ւ զորությունը քո, լավ ականջ դի՛ր այս խոսքերիս, նայի՛ր, տեր և մի՛ լռիր, մի՛ հանգստացիր, քանզի չափազանց շատ խրոխտացավ թշնամին մեզ վրա։ Եվ այնուհետև թող որ կամքդ լինի։ Աղաչում եմ, սակայն, հիշի՛ր թեկուզ հանուն այս ուխտի սրբության կրած մեր բազում չարչարանքները, որպեսզի փառավորվի քո անունը միշտ և հավիտյան։
Այսպես խոսեց, ապա հրամայեց բերել տասներկու սուր և դրեց բեմի առջև, քանի դեռ պատարագն էին մատուցում։ Երբ պատարագն ավարտվեց, իր ձեռքն առավ դրանք ու
[էջ 99]
ասաց.— Ահա, տեր [հավատում ենք զորությանը քո, որ եթե նույնիսկ այս սրերը խմոր դառնան օտարների սրերի հանդեպ, դարձյալ քո հրամանով կհաղթենք նրանց]92։ Այո , տեր, հոգնեցինք, ձանձրացան, անարգ ու անօրեն պարսիկներին կոտորելով։ Նույնիսկ նրանք, որ մեր սուսերները ժանգից ու արյունից էին սրբում, նրանք էլ հոգնեցին։ Այլև հուսանք, որ ինչպես ստեղծեցիր, այնպես էլ [զորավիգ] կլինես։ Այսպես խոսեց և ելավ գնաց հավաքեց իր զորքը՝ ինը հազար ինը հարյուր և քառասուն հոգի*, ապա գնաց իջավ Հաշտենից գավառի Գրեհն (թե՞ Գռեհն) կոչված գյուղը։ Իսկ Տիգրանը եկավ իջևանեց Հոնընկեցում և Սմբատի մոտ պատգամաբերներ առաքեց ու ասաց.—Վե՛ր կաց, ե՛կ ինձ մոտ և մի՛ վախեցիր, այլև գանձ ու մեծություն կստանաս ինձանից։ [Արքայական] պսակ կդնեմ գլխիդ և քեզ հայոց մարզպան կդարձնեմ, միայն թե Մուշեղի ու Վահանի ոսկորներն ինձ տաս։
Բայց Սմբատը բռնեց պատգամաբերներից մեկին, երկաթյա մի շամփուր շիկացնել տվեց, փաթաթեց այն իբրև պսակ նրա գլխի շուրջն ու ասաց.— Սպասիր, տեսնենք, թե քո գլխին պսակ դնելու համար ինձ ի՞նչ պարգև պիտի գա։ Ապա հրամայեց բռնել նաև նրա հետ եկած բոլոր մարդկանց ու կտրել նրանց գլուխները։ Եվ այդպես էլ վարվեցին, և նրանց գլուխները [գցելը]** տևեց մինչև կեսօրվա ժամի վեցը։ Իսկ գյուղի անունն էլ այդ պատճառով կոչվեց մոգուց գերեզման, որը նույն Մոգտունն է***։
Ապա Սմբատը բարձրացավ մինչև լեռան բարձունքը, որին Սերեմավայր են կոչում և բանակ դրեց Տիգրանի հանդեպ։ Երբ երեկոն իջավ, Սմբատի որդի Վահան Կամսարականը գնաց, կտրեց Տիգրանի որդու և նրա հետ էլ երեք իշխանների գլուխները, որովհետև միևնույն խորանում էին թաքնված և գլուխներն առած՝ տարավ գնաց իր հոր մստ։ Բայց նորից վերադարձավ, եկավ նույն տեղը և գաղտագողի գնաց մտավ խորանի
___________________
* Այլ տեղում՝ ինը հազար ութ հարյուր ութսուն... (Հ գրչագրում)։
** Հավանաբար կարված գլուխներն ու մարմինները տանում էին հեռու, մորուտները և կորցնում այնտեղ: Այդես պետք է հասկանալ:
*** ՎԼՍ— ունեն «Մոկկունս», որ ավելի ճիշտ է` Մոկունս, Մոկունք:
[էջ 100]
ներսը, Տիգրանի մոտ։ Տիգրանը տեսնելով մերկացրած սուսերը նրա ձեռքին՝ չհամարձակվեց որևէ մեկի ձայն տալ և կարծեց, թե եկել է ինչ–որ բան, [կարասիք] գողանալու։ Սակայն Վահանը հանկարծակի բերելով նրան, հապշտապ վերցրեց մի բարձ, դրեց նրա (Տիգրանի) բերանին և ինքն էլ նստեց վրան, որպեսզի չկարողանա ոչ մի կերպ շարժվել։ Այնժամ ներս եկավ Վահանի թիկնապահներից մեկը, կտրեց Տիգրանի գլուխը։ Ապա հավաքեցին այնտեղ եղած ամբողջ կահկարասին, թանկարժեք ակնեղենները, ընտիր սուսերներն ու առան գնացին։
[Տեսնելով այդ] հայոց զորքերը շատ ուրախացան և մեծ գոհություն մատուցեցին տիրոջը։ Բայց նաև ապաշավեցին, [ստրջացան] քանզի իշխանների գերեզմանները [թշնամու կողմից] կողոպտվել էին։
Իսկ Վահանը հնարամտորեն գործելով, վերցրեց երկու հարյուր կաշվյա ասպար, դրեց դրանք հարյուր ամեհի ջորիների վրա, ասպարներից յուրաքանչյուրի այս ու այն կողմից երկաթներով ամրացրեց և առավ գնաց մինչև հոնաց (հոների) բանակի մոտերքը, որպես թե ինքը Տիգրանին է փոխարինում և իր ձեռքի տակ շուրջ ութ հազար զինվոր ունի։ Եկավ ու բանակ դրեց Տավրոսի* լեռների հանդեպ մի քարաբլուր տեղ, դրանք** ջոկված, զատված էին ուրիշ բանակներից93։ Եվ ահա, առավ Վահանը հարյուր ամեհի ջորիները, տարավ հասցրեց [նրանց] բանակի հենց կողքը, և յուրաքանչյուր տասը ջորու ետևից մեկական մարդ էր գնում։ Իսկ երբ հասան խառնվեցին բանակին, նրանք, որ ջորիներին էին վարում, սրերով խթանեցին ջորիներին ու բաց թողին նրանց վրա, իրենք էլ նրանց ետևից հասնելով, սկսեցին սաստիկ կոտորածը։ Բոլոր կողմերից շուրջանակի հնչեցնում էին փողերը և իբրև թե պատերազմողներին օգնության էին կանչում։ Պարսկական94 զորքերը պատերազմական փողերի ձայնը լսելով՝ զարհուրեցին, սարսափեցին, սաստիկ վայնասուն բարձրացրին, որովհետև ասպարների [բախման] զրնգոցից, զորքերի գոռում–գոչունից, փողերի խլացուցիչ ձայնից խրտնած
___________________
* Պետք է լինի Տարոնի (Ծ. Թ.):
** Իմա` այդ ութ հազար զինվորները:
[էջ 101]
ջորիները այս ու այն կողմ էին արշավում։ [Թշնամու] զորքերն էլ կարծում էին, թե հեծյալներ են, ամեն ոք միայն վայ էր կանչում, քանզի մարդկանց հետքերը չէին էլ տեսնում, որովհետև տերն՝ ինքն էր նրանց դեմ պատերազմում։
Արդ, քանի որ մնացած զորքերի մոտ անցնել չկարողացան գիշերը սաստիկ խավար լինելու պատճառով և բոլորովին էլ չհասկացան, որ դիմացը քարաբլուրն է, որովհետև աստվածն էր հիմարացրել նրանց, ուստի իրենց երիվարներին թողած` ուստի դեպի քարաբլուրը փախուստի դիմեցին։ Եվ սկսեցին վեմերի ահավոր բարձունքից ի վայր գահավիժել։ Նույնիսկ չհասցրին հասկանալ, թե ի՞նչ տեղի ունեցավ, մինչև իսպառ դադարեցին նրանց աղաղակներն ու ճիչերը։
Իսկ հայոց զորքերը, երբ տեսան, որ բոլորը խորտակվեցին ու ձայներն էլ լռեցին, իրենք վերադարձան շուտափույթ նրանց բանակատեղը և եղած մթերքն ու գանձերը ամբողջությամբ հավաքեցին։ [Վերցրած] ուղտերն ու ձիերը ուղարկեցին Պալունյաց գավառը, և երիվարների, ուղտերի ու գրաստների թիվը՝ բոլորը միասին տասն և ութ հազար հաշվեցին, որ ծածկեց ամբողջ գավառի գետնի երեսը։ Երբ առավոտը բացվեց, պարսից մյուս զորքերը տարակուսի եկած սկսեցին փնտրել Տիգրանին ու նրա որդուն, բայց չգտան։ Այնժամ փախստականների հետքերով գնացին, փնտրեցին և տեսան նրանց նույնպես գահավեժ եղած ու մահացած։ Ուստի միաբերան իրենց [իշխան] զորագլուխ կարգեցին Միհրխոսրովին*։ Ապա մեծավ բարկությամբ դարձյալ զորք կազմեցին և պատերազմի պատրաստվեցին։
Իսկ Սմբատը Վահանին երեք հազար մարդկանցով ուղեկալ (կողմնապահ) էր թողել և երկու հազար հոգի էլ երեք95 կողմերից դարանակալ էր կանգնեցրել, ինքն էլ մնացած զորքն առած սկսեց պատերազմի նախապատրաստվել։ Աջ թևը հանձնեց Պալունյաց Վարազ իշխանին, քանզի սա այնքան հզոր էր, որ ամեն մի մարդու մեկ հարվածից ավելի երբեք չէր կրկնում։ Ձախ թևն էլ հանձնեց Հաշտենից իշխանին, իսկ Վարազի որդի Վահանին թողեց իրեն թիկնապահ։ Եվ այսպես կազմ ու պատրաստ երկու կողմերից եկան միմյանց
___________________
* Լ— գրչագիրն ունի՝ «զՄիՀրան Խոսրով» ձևով։
[էջ 102]
դեմ։ Երբ Սմբատն ու Միհրխոսրովը եկան դեմ դիմաց ու սկսեցին մեկը մյուսի գլխին հարվածներ տեղալ, այնժամ [պարսից] զորքը մեղվի նման թափվեց Սմբատի վրա։ Եվ սկսեց թուլանալ Սմբատը, որովհետև շատ ծերացած էր. ուստի ձայնը բարձրացնելով գոչեց.
— Որտեղ ես, որդյա՛կ իմ, Վահան, հասի՛ր օգնության... Իսկ Վահանը ձայն տալով սուրբ Կարապետին գոչեց.
— Ահա, հասավ ժամը օգնության, ով Մկրտիչ Քրիստոսի Հովհաննես, ցույց տո՛ւր մեր սուրբ կրոնավորաց աղոթքների զորությունը։ Եվ այդպես ասելով՝ ինչպես քաջա[սիրտ] առյուծ հարձակվեց ու անմիջապես ցիր ու ցան արեց իր հոր շուրջը կիտվածներին։ Իսկ Սմբատը ոգի առած՝ բարձրացրեց սուրը, ուժգին հարվածեց, կտրեց նրանց ավագի (զորավարի) գլուխը թիկնախառն ու գետին գլորեց։
Ապա ետ դարձան, հարձակվեցին մնացածների վրա ու փախցրին մինչև թաքստոցները։ Այդ կողմից էլ դարանակալվածները հարձակում գործեցին և երկուստեք մեջտեղ առնելով՝ համրանքով երեք հազար [կտրված] գլուխ այն քարն ի վայր գլորեցին96, որը Հոնընկեց էր անվանվել: Ապա երեկոն իջավ և պարսից մնացած զորքը դեպի Հաշտենից կողմերը փախստական գնացին՝ թվով ութ հազար հոգի։ Իսկ [մերոնք] այստեղ հաղթության մեծ հանդես կատարեցին, ստուգեցին, թե իրենցից որչա՞փ և ի՞նչ էր պակասել։ Ուստի և այնտեղի անունն էլ Հանդիսյանք կոչվեց97։ Սմբատը, երբ տեղեկացավ նրանց դեպի Հաշտենք փախստական գնալու մասին, անմիջապես կարգադրեց զորքով հետամուտ լինել նրանց, և շուտով հասան։ Երբ բանակ դրեցին միմյանց դեմ, խորհուրդ արին և նախապատրաստվեցին հենց նույն գիշերը հարձակվել պարսիկների վրա։ Բայց մինչդեռ սրանք այստեղ սպասում էին, Ապահունիքում գտնվող պարսկական զորքից երեք հազար հոգի եկան հասան ու այնտեղ միմյանց խառնվեցին98։ Ահա, Տարոնի հայկական զորքերը, երբ տեսան, որ Ապահունիքից եկածները միացան պարսիկներին, հուսալքվեցին98: Ահա, Տարոնի հայկական զորքերր, երբ տեսան, որ գտնելով Մարտուց փողով (խանդակներով) դեպի ցած գնացին, մինչև Արածանի դետի ափը և այնտեղ բանակ դրին։ Իսկ
[էջ 103]
պարսիկները նրանց հետապնդելով սեղմեցին դեպի գետը և խիստ նեղեցին։ Այնժամ Սմբատը իր ամբողջ հույսը Աստծու վրա թողնելով, սկսեց այսպես խոսել.
— Գիտեմ, ով տե՛ր, քո մարդասիրությունը, որ կա հանդեպ մեզ վաղուց ի վեր։ Արդ, նայի՛ր ու տե՛ս, թե ինչպես նեղն են գցել մեզ պարսիկները99: Եվ այդ ասելով խաչակնքեցին ու հարձակվեցին թշնամիների վրա։ Այն ժամանակ երևաց նրանց այր մի ահեղ ու լուսավոր, և մազերից նրա լույս էր ճառագում։ Նրան տեսնելով քաջ Վահանը իսկույն հասկացավ, որ սուրբ Կարապետն է և ոգևորված հարձակվեց թշնամիների վրա, կտրեց–անջատեց նրանցից երեք հազար հոգի ու իր առջևն արած` տարավ անցկացրեց Աստեղունքի կողմերը։ Եվ շրջապատած՝ տարան նրանց մինչև այն նույն եկեղեցու դիմաց, որ նրանք ցանկացել էին դեռ [այն ժամանակ] ներս մտնել և բոլոր կրոնավորներին կոտորել։ Սակայն տիրոջ զորությունը տապալեց նրանց և ձորից այն կողմ անցնել չկարողացան, ուստի և դրանից հետո նրանց ընկած տեղը Այծսան կոչվեց100։ Իսկ պարսից մնացած զորքը եկան հասան անտառին, որ վանքին դիմահայաց էր և թաքնվեցին այնտեղ։ Բայց Վահանը աճապարեց այնտեղ, և բոլորին սրի բերանն առած կոտորեցին ու ոչ մեկին կենդանի չթողեցին։ Ուստի և այդ տեղի անունն էլ Մահու առիթ (Մահուառիթ) կոչվեց։ Սակայն այդ օրը բազում աշխատությունից խիստ հոգնեց Սմբատը։ Դրա համար էլ Պալունյաց Վարազ իշխանը շտապեց թիկունքից նրան օգնության և նրանց զորքին իրենց առաջն առնելով՝ ոմանց գետավեժ արին, մյուսներին [հալածական] բերին իջեցրին այն վայրը, որը այժմ Կուրա[ն] է կոչվում։ Եվ նրանք, որ փախստական գնացին, նրանցից էլ երիվարները մնացին։ Ուստի և Պալունյաց իշխանը բազում մարդկանցով հետամուտ լինելով՝ շատերին կոտորեցին։ Արդ, երբ եկան հասան պարսիկներին, Պալունյաց իշխանը դառնալով նրանց ասաց.
— Ինչո՞ւ դադարեցաք, փախչեի՛ք, որպեսզի մենք ավելի հեշտությամբ կոտորեինք։ Եվ նրանք պատասխանեցին.
— Մենք կորանք ու սպառվեցանք։ Հենց դրա համար էլ այդ տեղը Կուրա[նք] է կոչվում։ Եվ սկսեցին նույն տեղում
[էջ 104]
մեկ–մեկ բռնել ու թլպաները կտրել101։ Համրանքով հազար վեց հարյուր ութսուն հոգու թլպաները կտրեցին, իսկ մյուսները շուրջ երկու հազար հոգի, փախան գետը լցվեցին ու այնտեղ խեղդվեցին։ [Պարսիկների] մի մասին էլ Սմբատի զորքերը ոչնչացրին, նրա գունդը անցավ գետից այն կողմը, դիմեց դեպի Հովեանք և հետապնդեց լեռան կողմերը փախչողներին։ Ամրոցում եղած տղամարդիկ էլ դուրս եկան նրանց ետևից, հարձակվեցին և նետերով, պարսաքարերով ու գլաքարերով սպանեցին երկու հազար ութ հարյուր մարդ։ Այդ օրը միայն հազար քառասուն մարդ կենդանի մնաց նրանցից, որոնք փախան գնացին հասան պարսից երկիրը Խոսրովի մոտ։ Իսկ նա դարձյալ զորք հավաքեց և ուղարկեց Տարոն։
Այս նույն տարում վախճանվեցավ Սմբատ իշխանը, վերցրին տարան նրան Գլակա վանքը, որտեղ իր հայրերի հանգստարանն է (դամբարանը), և այժմ էլ կա այնտեղ՝ ս. Ստեփանոս եկեղեցու դռանը։ Այս եկեղեցին կառուցել տվեց Ստեփանոսը, նա, որի մայրը հերձվեց (քառատվեց)։ Այդ [մասին ուրիշ] ոչինչ հայտնի չէ102...
Սմբատի վախճանվելու նույն տարում առ Աստված փոխվեց նաև սուրբ հայր Եպիփանը՝ քսան տարի վանահայրելուց հետո։ Նրա աթոռին նստեց Դավիթը՝ երեք տարի, որ քսաներեքերորդն էր103, սբ. Գրիգորից հետո։ Եվ նույն օրն էլ Դավիթի հայրապետության (իմա՝ վանահայրության — Վ. Վ.), Գլակա սբ. Կարապետի վանքում կնքվեց, [մկրտություն ստացավ] Վահանի որդի Տիրանը։
Այնժամ Վահանը մեծավ ցնծությամբ իր գոհությունը մատուցեց աստծուն՝ անթիվ անհամար խոյեր և այլ խոշոր անասուններ (չորքոտանիներ) զոհելով սբ. Կարապետին։ Առատաձեռն ողորմությամբ չափազանց ուրախություն պատճառեց, զվարթացրեց երկրի բոլոր աղքատներին։ Ապա փառքով ու պարծանքով վերադարձավ իր հայրենի ոստանը։ Եվ մեր հորը՝ Քրիստոսին փառք հավիտյանս, ամեն...
[էջ 105]
ՊԱՏՃեՆ ՉՈՐՐՈՐԴ
ՎԱՐԴՈԻՀՐԻ [ՏԱՐՈՆ] ԳԱԼԸ ՀԻՍՈԻՆ ՀԱԶԱՐՈՎ ԵՎ ՓԱՆԴԻԿՈԻՄ ՄԵՌՆԵԼԸ
Եվ եղավ, որ տասնութ տարի հետո դարձյալ գժտություն ծագեց Վահանի ու պարսիկների միջև։ Այնժամ [Խոսրովը]104 հիսուն հազարանոց մի բանակ հանձնեց Վարդոuհրին և ուղարկեց Հայաստան, որոնք մեծ բարկությամբ եկան հասան մինչև Տարոն։ Ցանկանում էին անցնել Գլակա վանքը, որպեսզի հանեին այնտեղ թաղված իրենց [նախկին] թշնամիների ոսկորները (նշխարները), ուստի եկան իջան Մուշ [քաղաքում]։ Իսկ Վահանը կանչեց իր որդի Տիրանին և ասաց.
— Որդյա՛կ իմ, երբ մեծության (բարձր դիրքի)105 հասար, չլինի թե դրա համար գոռոզանաս և մեղսագործ դառնաս։ Եվ որովհետև դեռ մանկահասակ ես, չլինի թե կանանց գեղեցկությանը խաբվես, այլ միշտ հիշիր մեր նախնիներին` թե որպես սրբությամբ ծառայեցին Աստծուն։ Երբեք մի մոռացիր սուրբ Կարապետի ու մյուս սրբերի ծառայությունը, քանզի նրանք էին, որ պատերազմների ժամանակ զորավիգ էին մեզ։ Եվ եթե ցանկանում ես երկար ապրել, պղծագործության մի մատնիր քեզ, որպիսին էլ չես իսկ։ Եթե ես ընկնեմ այս պատերազմում, ինձ մեր վանքը ասա թող տանեն, իսկ դու սրբությամթ ծառայիր Աստծուն ու նրա կրոնավորներին, որպես և ես ծառայեցի, քանի որ ոչ կանացի գեղեցկությանը խաբվեցի ու անարգվեցի, ոչ զրկեցի կամ նեղեցի տառապյալներին ու աղքատներին։ Քանզի ամենքը, որոնք իմ իշխանության ներքո էին տղամարդ, կին, թե երեխա, Քրիստոսի բոլոր հավատացյալներին իբրև եղբոր ու հարազատի էի նայում, խնամքով հոգ էի տանում, ինչպես իմ հայրերն էին արել։ Որդյակ, նույնն էլ դու պետք է անես և տերը քեզ զորություն կտա։ Այժմ՝ դեպի պատերազմի դաշտը։
Այնժամ [սուրհանդակ] հղեցին Գլակա վանքի վանահայր Գրիգորի մոտ, [որը ԻԵ երրորդն (քսանհինգերորդ) էր և հայրապետական աթոռին նստեց ութ տարի* և երեք հար–
___________________
* Տե՛ս բացատրություն № 103–ը։
[էջ 106]
յուր հիսունհինգ (ԳՃԾԵ) կնգուղավոր (վեղարավոր) կրոնավորների ևս տարան պատերազմի106։ Եվ երբ խմբվեցին-գումարվեցին պատերազմելու Արածանիի ափին՝ անտառի կողմում, որը Կաղամախյաց բլուր է կոչվում, կրոնավորները, որ մազեղեն քրձերով ու սևազգեստ էին, յուրաքանչյուր հիսունի հետ մի ժամհար (կոչնական) դրեցին, որոնցից ամեն մեկը իր ուսի վրա խաչանշան դրոշակ պահած ուներ։ Ապա պատերազմի ճակատ կազմեցին միմյանց դեմ՝ գետի մյուս կողմը, հենց դաշտի մեջ։ Այդ բանը տեսնելով թշնամիները խիստ զարմացան, իսկ Վարդուհրը, որ կռվի մեջ չէր մտել, նրանց տեսքին նայելով հարցրեց, թե այդ ի՞նչ են [անում]։ Եվ երբ բորբոքվեց, թեժացավ պատերազմը, Վահանյանք թուլացան և կամենում էին դիմադարձ լինել, [փախչել], այնժամ նրանք (կրոնավորները) ծունր իջնելով սկսեցին արտասվախառն ձայնով և միաբերան աղաչել Աստծուն և ասում էին.
— Ով տեր ամենազո՛ր, զորացրո՛ւ մեր պատերազմողներին և կարկամեցրո՛ւ (թուլացրո՛ւ) մեր թշնամիներին։ Ով Կարապետ Քրիստոսի, զարթնիր քո ծառաների՝ քեզ պաշտողների ձայնից։ Եվ այդպես խոսելով՝ միահամուռ ոտքի ելան և սուրբ Խաչի նշանը դարձրին ընդդեմ թշնամիների: Իսկ [կրոնավորները] կոչնականների հետ միասին դիմեցին դեպի դաշտը*։ Երբ Վահանը նայեց վանականների գնդին, տեսավ այնտեղ նրանց աջ թևում մի երիտասարդ, ահարկու տեսքով, նրա գլխին ծիրանի թագ և խաչ կար, իսկ հանդերձանքից կարծես հուր էր ճառագայթում, տեսավ նաև երկու թևավոր պատանիներ, որոնք նրա առջևից թևածում էին։ Այս տեսնելով թշնամիները զարհուրեցին ու հենց այնտեղ գետը թափվեցին, իսկ նրանք, որոնք կարողացան գետի այն կողմն անցնել, Մեղտիի կողմը ուշ դարձրին**։
Այնժամ Վահանը ձայն տվեց իր որդի Տիրանին ու բոլոր զինվորներին ասելով.
— Ահա, բոլոր արարածների տեր Քրիստոսն էր, որ հայտնվեց իր ծառաների մեջ, որովհետև ինքն է նրանց, ինչպես և մեր ամենքի միակ թագավորը։ Նա ունկնդիր եղավ իր
___________________
* Իմա՝ հեռացրին նրանց դեպի հանդերը, դաշտերը (Վ. Վ,):
** Դիմեցին, փախան դեպի Մեղտիի կողմերը (Ծ. Թ.):
[էջ 107]
սպասավորների ձայնին և իջավ որպես փրկարար նրանց և մեզ ուստի և քաջաբար հետապնդենք մեր թշնամիներին։ Բայց անօրենները տեղ հասնելով՝ գտան տասներկու ծերուհի կրոնավորներին և սրախողխող արին, և հենց այնտեղ էլ եկեղեցու դռանը կան թաղված, ինչպես որ իրենք էին փափագել։ Ապա Վահանը նժույգին զենքերով հանդերձ կապեց իր մեջքից և անցավ գետի մյուս կողմում [գտնվող] գյուղը107, որ Պարսից կողմ են կոչում, այնտեղ հավաքվեցին Վահանի մնացյալ զորքերն ու կրոնավորները, որոնք նույն տեղում աղոթում էին, մինչև որ իրենց մոտ հասավ այն մարդը, որը բերում էր նրանց առաջնորդի՝ Վարդուհրի գլուխը։ Այստեղից Վահանը հարձակվեց և հետապնդեց պարսիկներին մինչև դաշտի ծայրը, որի վրա* Մատրավանքն է և այնտեղ շրջապատելով մարտի պատրաստվեցին (բռնվեցին)։ Դեմ-դիմաց դուրս եկան Վարդուհրն ու Վահանի որդի Տիրանը՝108. և Վարդուհրը այսպես ասաց.— Կախարդաստեղծ եք դուք, կախարդությամբ եք պարծենում և դրանո՞վ եք ուզում հաղթել պարսից քաջերին։
Պատասխանեց Տիրանը և ասաց.— Եթե [մենք] կախարդ ենք, ապա այդ դու մի կասկածիր, քանզի հենց այժմ ես ձիուդ պոչը (գավակը) քո աչքերի դեմը կդարձնեմ։ Եվ ական թոթափել վրա հասավ, հարվածեց–կտրեց ու վայր նետեց նրա (Վարդուհրի) աջ ոտքը՝ սռնապանոք հանդերձ, նա էլ մյուս կողմի վրա թեքվեց ու ցած գլորվեց։ Այնժամ Տիրանն ասաց նրան.— Վարդուհրի, ինձ մի մեղադրիր, այդ քո գլուխն էր, որ [ծանրությունից] դեպի ցած հակվեց և քեզ ներքև գլորեց, հիմա ես քո [ձիու] բեռը կուղղեմ, հետո նոր կվերցնեմ։ Եվ կտրեց նրա գլուխն ու ծառաներից մեկին տալով ասաց.— Պահի՛ր դրան, երբ իջնենք Մատրավանք, այնտեղ սբ. Կարապետի դիմացը գնդակ պիտի խաղանք, որովհետև դա էր, որ անարգում էր նրա սուրբ սպասավորներին։ Ապա բոլոր կողմերից շրջապատեցին պարսիկներին, սկսեցին դես ու դեն ցրիվ տալ ու կոտորել։ Այնժամ Պալունյաց իշխանը կտրեց անջատեց [պարսից] իշխաններից երկուսին և քշեք-հալածեց դեպի Հաշտենից կողմերը։ Փախստական իշխաններից
___________________
* Պետք է լինի դիմացը, հանդեպ (Ծ. Թ.):
[էջ 108]
մեկը, երբ հասավ մի ընդարձակ դաշտավայրի, այլևս պապանձվեց, քանի որ իր զորքերը շատ հեռու էին մնացել. չէր կարող նրանց [օգնության] կանչել, ոչ էլ կարող էր կռվել կամ փախչել։ Ուստի իր ծառաներից (թիկնապահներից) մեկը դառնալով նրան ասաց.
— Ինչո՞ւ պապանձվեցիր, ով իշխան։ Նա պատասխանեց, թե Պաղակ իշխանն է իմ դիմացը և գնալ չեմ համարձակվում։ Սակայն ոչ ոք չիմացավ, թե ինչ պատահեց, հանկարծ այնտեղ ընկավ ու մեռավ*։ Իշխանը կտրեց նրա գլուխը, առավ նրա որդիներին, որոնց [գերի էր] բռնել, պատվիրեց ուշադիր պահել, իսկ ինքը շտապեց [մյուս] փախստականների ետևից։ Հասնելով մյուս իշխանին ասաց.
— Ընկի՛ր, պարսիկ, ինքդ քո կամքով, իսկ եթե՝ ոչ, կնկնես ակամա։ Բայց պարսիկը խույս տվեց փախավ։ Վարազ իշխանն ընկավ նրա ետևից, տեգով ուժգին հարվածեց նրա թիկունքին, կտրեց մինչև ձիու ողնաշարը և ասաց,— այժմ, ահա, կընկնես։ Եվ փոքր–ինչ էլ գնալով հասավ մյուս փախչող իշխանին ու ձայն տվեց։— Դու քո կամքո՞վ, թե՞ ակամա ես ուզում ընկնել։ Սակայն պարսիկը ետ դարձավ և խփեց կտրեց Վարազի ձիու գլուխն ու ներքև գցեց։ Բայց Վարազը [հետիոտն] հարձակվեց նրա վրա, կտրեց պարսիկի ձիու ոտքի ջլերը և գոչեց,— Դու ևս վայր կընկնես... Եվ այդ տեղի անունն էլ դրա համար մնաց Վայրանկանիս109։
Ապա վերցրեց այն իշխանի գլուխը, որը սրտաճաք եղավ (պակեաւ–պապանձվեց), ուստի այնտեղի անունն էլ Պողակ կոչեցին, առավ իր հետ իշխանի երկու որդիներին, դարձավ իր որդի Սմբատի մոտ և միասին գնացին իջան Վահանի մոտ։ Վահանն էլ շատ մարդկանց կոտորելուց հոգնել էր։ Մնացած փախստականները սփռվել ու թաքնվել էին հանդերում, ուստի այդտեղի անունն էլ Փանդիկ կոչվեց։
Կրոնավորները նույնպես վերադարձան Կաղամախյաց լեռներից, եկան բարձրացան մի բլրի վրա, որը նայում է Մատրավանքի դաշտին։ Այդ ժամանակ պարսիկ փախստականներից մի գունդ եկան դիմեցին կրոնավորներին, աղաչում էին, որ
___________________
* Հավանաբար վախից սրտաճաք եղավ։ Այդպիսի զավեշտական և որոշ չափով էլ անհիմն բաներ շատ են պատահում տեքստում (Վ. Վ.)։
[էջ 109]
պաշտպանեն ու փրկեն իրենց։ Եվ երբ այդ փախստականներին հետապնդող Հաշտենից մյուս զորքերը եկան ու պահանջում էին պարսիկներին, կրոնավորները [գերիներին] չտվին նրանց ձեռքը։ Եկավ Հաշտենից իշխանը և հարցրեց, թե հապա որտե՞ղ են պարսիկները։ Նրան պատասխանեցին, թե.— «Ահավասիկ, քո սուրբ հայրերիդ մոտ են [թաքցրած]»։ Եվ այդ տեղի անունն էլ ուստի Հայրկերտ կոչվեց։ Եվ այդպես պատերազմն էլ դադարեց։
Բոլոր փախստականներին ետ տարան հասցրին Մեղտի, այնտեղ հաշվեցին տեսան չորս հարյուր հիսուն հոգի էին։ Տվեցին նրանց երիվարներ՝ բազում գանձերով հանդերձ, և ազատ արձակեցին դեպի Պարսկաստան, որպեսզի այնտեղ պատմեն իրենց [պատահած] սքանչելիքները, որ կրոնավոր սուրբ հայրերի գնդից տեսան։ Եվ մեր հայր Աստծուն և Քրիստոսին փառք հավիտյանս հավիտենից... Ամեն110...
ԾԻԾԱՌԻ ԽԱՉԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ Ո՞ՒՄ ԿՈՂՄԻՑ ԲԵՐՎԵՑ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՂԱՎ, ՈՐ ԾԻԾԱՌՆՈԻՄ ԴՐՎԵՑ ԵՎ ԹԵ ԱՅԴ ԲԱՆԸ Ե՞ՐԲ ԵՂԱՎ111
Հերակլ կայսեր թագավորության օրերում շատ հզորացավ պարսից Խոսրով արքան, գնաց հասավ մինչև Երուսաղեմ. քաղաքը կործանեց, բոլոր կտակարանները այրեց, սուրբ խաչը գերեց և առավ տարավ իր հետ Պարսկաստան։ Այնտեղ սուրբ խաչն իր սպասքներով հանդերձ փակի տակ դրեց և այդպես մնաց մինչև նրա թագավորության տասնևյոթերորդ տարին։ Ապա հզորացավ Հերակլն իր տիրապետության ժամանակներում, արշավեց–գնաց Պարսկաստանի վրա, Խոսրովին սպանեց և սուրբ խաչը՝ գերվածքներով հանդերձ ետ վերադարձրեց։ Բազում բնակավայրեր [այցելեց ու դիտեց, բայց] զանց առավ, չհավանեց [այն տեղերում դնել] և բերեց բազմաթիվ մասունքները Հայոց աշխարհին ու մեծամեծ իշխաններին։ Երբ գնաց հասավ Երեզնավան բնակավայրը, [եկեղեցու] սպասավորներից մեկը գիշերը մի մեծ կտոր կտրեց դրանից և ցանկանում էր փախչել, սակայն մի ոմն անձնավորություն իմացավ այդ և հայտնեց թագավորին։ Թագավորր ետ առավ մասունքը նրանից, հրամայեց կտրել նրա
[էջ 110]
գլուխը, ապա իր ամբողջ զորքն առավ, ելավ գնաց Կեսարիա և մասունքը [հանձնեց Կեսարիայի] հայրապետին, որի անունը Հովհան էր, իսկ ինքը շարժվեց գնաց թագավորանիստ Կոստանդնուպոլիս քաղաքը։
Այդ նույն տարում Կեսարիա գնաց Վահան Կամսարականը, տվեց երեսունվեց հազար դահեկան Հովհան հայրապետին, առավ նրանից խաչը և բերեց հաստատեց Գլակա սբ. Կարապետի վանքում. դրեց այն դարանում, որը սուրբ սեղանի վրա էր։ Այնտեղ էլ մնաց շուրջ վեց տարի։ Այդ ժամանակ Արջուց կողմի իշխան Գորգ Շատախոսը՝ այն որ իր մականվան համաձայն իր գավառն անվանեց Շատախ, եկավ Տարոնի դաշտից մի մարդու մոտ, որի անունը Ծիծառնիկ էր. նա որ մի փոքր ավան կառուցեց և անվանեց Ծիծառն։ Գորգ իշխանը Ծիծառնիկին աղաչեց որևէ հնարքով գողանալ խաչը։
— Եկեղեցու վերակացուն քո ազգականն է,— ասաց նրան,— բեր խաչն ինձ տուր և ինձանից վեց հազար դրամ կստանաս։ Ւսկ սա պատասխանեց.— Դրամը թող քեզ լինի, բայց խաչը կառնեմ կգամ քո երկիրը, կընտրեմ մի ամրակուռ տեղ [խաչի համար] և այնտեղ կկառուցեմ իմ անվամբ մի ավան։ Իշխանը համաձայնվեց ու վեր կացավ գնաց իր տունը։ Այնժամ Ծիծառնիկը իր կնոջը, երեխաներին ու ամբողջ ազգատոհմը ուղարկեց Արջուց իշխանի մոտ, իսկ ինքը ելավ գնաց ու իր մտադրությունը հայտնեց եկեղեցու վերակացուին։ Սա էլ հանձն առավ, իջեցրեց խաչը պահարանից և նրա (Ծիծառնիկի) հետ միասին փախավ գնաց [Գորգ] իշխանի երկիրը: Ընտրեցին մի հարմար վայր և կառուցեցին եկեղեցին։ Այնտեղ հաստատեցին տերունական սուրբ նշանը (խաչը) և ավանն էլ անվանվեց Ծիծառն։
Այս նույն ժամանակներում հայոց Ներսես կաթողիկոսը, որ ծննդյամբ Տայեցի էր և Վաղարշակերտի սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել տվեց, ելավ գնաց սուրբ խաչին տեսության։ Վահանը կաթողիկոսին առավ եկավ Գլակա վանքը և խնդրեցին, որ սուրբ խաչն իրենց ցույց տան։ Սակայն սպասավորները շատ չարչարվեցին, փնտրեցին, բայց չգտսն։ Այնժամ իշխանները, կաթողիկոսն ու բոլոր եպիսկոպոսները
___________________
* Իմա՝ Զվարթնոցը (Ծ. Թ.)։
[էջ 111]
միաձայն ողբացին [խաչի կորստյան համար]։ Վահանը յոթ օր շարունակ ոչ ուտում և ոչ խմում էր։ Եվ մինչ եկեղեցու դռանը ննջում էր, օրն էլ ուրբաթ էր, հենց ինքը` Վահանը տեսավ, թե ինչպես լուսապսակով օծված մի այր՝ եկեղեցու սեմի այս կողմում հաստնվեց և ասաց իրեն.
— Ինձ կողոպտեցին և Արջքը շենացրին. լավ ևս է, որ թույլ տաս այնտեղ էլ մնա, որովհետև երկիրն այն ամրակուռ է և այնտեղից գողանալ չեն կարող։ Իշխանը՝ խնդությամբ լցված զարթնեց, աճապարանքով ավետիս տվեց կաթողիկոսին թե խաչը Արջուց երկրում է։ Բոլորը խիստ ուրախացած՝ վաղ առավոտյան ցնծության տոն կատարեցին և շուտափույթ այնտեղ գնացին։ Նախ կրոնավորին, որը խաչը գողացավ, բռնեցին և հանձնեցին կաթողիկոսին։ Կաթողիկոսը նրա երկու աչքերն էլ հանել տվեց, վասնզի հանդգնել էր սբ. Կարապետը կողոպտել։
Ապա Վահանը Ծիծառնիկին բռնեց ու գլուխը կտրեց, իսկ Արջուց իշխանին բանտարկել տվեց Ողական ամրոցում, մինչև նրանից հարյուր հազար դահեկան առավ։ Այնուհետև Մշո բլրի վրա կառուցել տվեց մի եկեղեցի՝ իր կրտսեր որդի Ստեփանոսի անունով, որը հենց նույն եկեղեցու դռանն էլ թաղված է։ Իսկ խաչը Վահանը հանձնեց Արջուց եպիսկոպոսին, սա էլ հաստատեց նույն եկեղեցում և յոթ քահանաների էլ այնտեղ վերակացու կարգեց, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը մեկ տարի սպասավորի և պահպանի։ Կարգադրեցին նաև, որ վեց հազար դրամ վճարեն Տարոնի հայոց իշխանին։
Եվ ահա, այս պատմությունը շարադրեցին և դրին Ծիծառնի եկեղեցում։ Այս բանը եղավ հայոց հարյուր երեսուն (ՃԷ) և հոռոմոց չորս հարյուր քսանյոթ (ՆԻԷ) թվականին112 և, որը ստուգապես տեղի ունեցած պատմությունն է. սա հայոց Ներսես կաթողիկոսի, որը քսանևիններորդն էր սուրբ Գրիգորից հետո, հրամանով գրեցին և պահ տվին Գլակա սբ. Կարապետի վանքին: Այս նույնպես եղավ Վահան Մամիկոնյանի իշխանության օրերում, որը երեսուներկուերորդ [իշխանն] էր Մուշեղ Մամիկոնյանի սերնդից։ Սա (իմա՝ Վահանը — Վ. Վ.) իշխեց Տարոնում երեսուն տարի և եղավ [հայոց] մարզպան տասը տարի՝ ի փառս մեր հայր Քրիստոսի. և փառք նրան միշտ և հավիտյանս, ամեն։
[էջ 112]
ՎԱՀԱՆԻ ՈՐԴԻ ՏԻՐԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԵՎ ԱՂԻ ԾՈՎԻ ԱՓԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Շարադրածս այսքան պատմություններից հետո մեծ սուգ պատեց մեր խաղաղաբնակ երկրին. Վահանը կնքեց իր մահկանացուն, գնաց միանալու իր հայրերին, և թաղվեց սբ. Կարապետի դռանը՝ իշխելով Տարոնի և Ապահունիքի վրա երեսուն տարի։ Մինչ այդ Վահանի որդի Տիրանը իր հոր և վրաց իշխան Վաշդենի խորհրդով ելավ գնաց պարսից Խոսրով արքայի դուռը՝ դեռևս Հերակլ կայսեր Պարսկաստանի վրա գալուց առաջ։ Այնտեղ որդեգրվեց Խոսրովի կողմից, որպես հոգեզավակ, կարգվեց Հայաստանի մարզպան և մի մեծ բանակի գլուխն անցած113 արշավեց գնաց հունաց վրա, իբր թե նրանց դեմ պատերազմելու համար։ Սակայն կայսրին [գաղտնի], լուր ուղարկեց, թե դու մի վախեցիր իմ գալու պատճառով, այլ մի որևէ քաղաք հանձնիր իմ տնօրինությանը, որպեսզի այնտեղ կուտակեմ հայոց բոլոր զորքերին և մնամ քո թիկունքում որպես օգնական։ Իսկ կայսրը սիրով բարեկամության ուխտ է կապում՝ ոչ միայն հայոց և պարսից մարզպան կարգել նրան, այլև նշանակել բովանդակ հոռոմների դեմեսլեկոս114։
Այս բոլորը լսելով՝ վրաց Վաշդեն իշխանը սուրհանդակ է ուղարկում և Խոսրով արքային հաղորդում, թե նենգությամբ դավաճանեց քեզ Տիրանը և անցավ հունաց կողմը։ Ուղարկիր, ասում է, ութ հազար հեծյալ զորք Վանանդ գավառը, ես կբռնեմ նրան ու կհանձնեմ քո ձեռքը։
Այնժամ թագավորը կանչում է վրաց իշխանի որդի Բոջիկին, որին ինքը մարզպան կարգեց, իսկ Սյունյաց իշխանին հրամայեց ձեռակոծ անել և վտարել, որպես նենգավոր ու խաբեբա ազգի։ Ապա Վաշդենի մոտ ուղարկեց հինգ հազարանոց մի զորաբանակ։ Այստեղ Վաշդենը նամակ է գրում Տիրանին, թե շատ չարչարվեցիր օտարության մեջ, եկ միանանք և միասին որևէ բան մտածենք պարսից արքայի նկատմամբ։
Երբ Տիրանը վերցրեց նամակն ու կարդաց, հենց նույն օրը մեկ այլ նամակ հասավ իրեն Վաշդենի քրոջ որդի Համամից. դրանով հաղորդում էր Վաշդենի նենգության մասին, և թե
[էջ 113]
ինչ նպատակ ուներ Պարսկաստանից եկած զորաբանակը։ Տիրանն էլ շուտափույթ նամակ է ուղարկում Վաշդենին և շատ խիստ ամոթանք տալիս նրան այդպիսի գաղտնածածուկ դավաճանական գործերի համար։ Վաշդենը զայրացած բռնել է տալիս Համամին և կտրում նրա ձեռքերն ու ոտքերը։ Այնուհետև առնում է պարսկական զորքը, անցնում Ճորոխ գետն ու հարձակվում Համամի քաղաքի վրա, որը Տամբուր էր կոչվում, հրի ու սրի մատնեց և քաղաքն ամբողջությամբ գերի վերցրեց։ Քաղաքի սրբազան եպիսկոպոս Մանկնոսը սաստիկ անեծքներ թափեց իշխանի գլխին, որի համար իշխանը պարսիկներին հրամայեց կոտորել սուրբ Սիոն կոչվող եկեղեցու քահանաներին։ Բայց եպիսկոպոսը լռելյայն աղոթեց առ Աստված, և միայն հետևյալ խոսքերը բարձրաձայն արտասանեց. — Թող խոպան ու ավերակ դառնա քաղաքն այս և թող մինչև հավիտյան երբևէ չգտնվի մեկը, որ բնակվի այստեղ։ Եվ այդպես ասելով ինքն իրեն նետեց զոհասեղանին՝ հենց սբ. Պենդեկոստեի օրը*, մինչև Քրիստոսի պատարագն սկսվելը։ Եվ հաջորդ օրվա առավոտյան, մինչդեռ նստած էր Տամբուրա քաղաքի դարպասի մոտ՝ երկնքի ամպերից ճայթած կայծակների շանթերը հրով այրեցին նրան։ Համամը, սակայն, հետո վերաշինեց քաղաքը և իր անունով կոչեց Համամաշեն։ Իսկ Մանկնոսի անեծքը հիրավի կատարվեց, միայն մի գիշերվա մեջ երեք հազար հոգի սատակեցան-ոչնչացան, մնացյալները փախան հեռացան ու քաղաքն էլ ավերակ դարձավ։ Այս նույն տարում հզորացավ Հերակլը, ելավ եկավ սպանեց Խոսրովին, ապա մտաբերեց իր և Տիրանի միջև կնքված պայմանը, կարգեց նրան ամենայն հայոց մարզպան, իսկ ինքը ետ դարձավ գնաց Կոնստանդինապոլիս։
Դրանից ուղիղ ութը տարի հետո հանկարծակի երևաց Աբդռահիմը` Մահմեդի քրոջ որդին115, իր ամբողջ ազգատոհմով, բազում մարդկանցով, առած իր հետ նաև տասնևութ հազար հեծյալ զինվորներ, եկավ և հայոց երկիրը հարկի տակ դրեց։ Այնժամ Տիրանը հրամայեց իր բոլոր զորքին գու-
___________________
* Պենդակոստեի օր — նշանակում է Հիսներորդ. տոն օր, որը կատարվում էր զատկի տոնի 2–րդ օրվանից՝ Նիսան ամսի տասնևեցից հիսուն օր հետո (Ծ. Թ.):
[էջ 114]
պար կազմել և պատերազմի պատրաստվել։ Սակայն վրաց Ջոջիկ իշխանը՝ Վաշդենի որդին, ժամանակը հարմար գտնելով, ապստամբեցնում է բովանդակ Հայաստանը, որպեսզի չգնան Տիրանին զորավիգ։ Երբ Տիրանը տեսավ այս բաները, հասկացավ, որ ամեն ինչի վերջը հասել է, ուստի հետևյալ պատվիրանը տվեց իր այն ութ հազար զորքերին, որոնք կամավոր էին եկել միացել իրեն.
— Ով ժողովո՜ւրդ Քրիստոսի, լավ է մեզ մեռնել, քան Աստծո եկեղեցին [անհավատ] տաճիկներին հարկատու եղած տեսնել։ Եվ վաղ առավոտից սկսեցին հավաքվել Գրգուռ լեռան ստորոտում, հարավային կողմի դաշտավայրում։ Համախմբվեցին և պատերազմի մեջ մտան116, որը լուսաբացից մինչև ժամը երեքը տևեց։ Եվ մինչդեռ տաճկաստանցիները փախուստի էին դիմում, հանկարծ նկատեցին, որ Անձևացյաց Սահուռ իշխանը ապստամբեց, կռվից դուրս բերեց իր զորքը և սուրը հայոց զորքի դեմ դարձրեց։ Բայց Տիրանը երկու բանակները ճեղքելով մոտեցավ, դուրս եկավ Սահուռի դեմ ու ձայն տվեց.— Կա՛ց, ուրացող Սահուռ, դա Քրիստոսն էր, որ քեզ իմ ձեռքը հանձնեց։ Ապա սրով հարվածեց, կտրեց Սահուռի գլուխը և ինքն էլ, երկու իշխանների հետ միասին, հենց նույն տեղում կնքեցին իրենց մահկանացուն։ Այնուհետև [թշնամիները] հայոց զորքերին բոլոր կողմերից մեջտեղն առնելով՝ բոլորին էլ կենաց ավարտի հասցրեցին։ Իսկ նրանք, որ փախստական եղած ազատվեցին, անցան մորաթախ* Օձ քաղաքի կողմերը։ Բայց պարսիկների կողմից բոլոր նահատակվածները կան հենց այնտեղ ամփոփված՝ վկայարանի դիմաց, որի անունն էլ վերակոչվեց՝ Սուրբ Բանակ։ Ապա Աբդռահիմը անցավ դեպի Հարք, Բասեն, Վրաստան, Ջավախք և Վանանդ գավառները, բոլորին հարկատու դարձրեց և ետ վերադարձավ գնաց Տաճկաստան։ Այս նույն տարում ավերվեցին Աշտիշատի վանքի եկեղեցին, որ հիմնադրված էր սբ. Գրիգորի ձեռքով, Իննակնյան սբ. Կարապետը և Մատրավանքը Տարոնում, և Աստղաբերդի մեծ Կաթողիկեն, և Ներսես հայրապետի Կաթողիկե եկեղեցին Եկեղեաց գավառի Թիլ ավանում։
___________________
* Իմա՝ մորիաթաղ, այսինքն մորիի անտառներով շրջապատված (Ծ. Թ.)։
[էջ 115]
Իսկ մարզպանը թաղված է Տարոնի Ձյունկերտի կաթողիկեի դռանը՝ Պորպ քաղաքում, ի փառս Քրիստոսի աստծո, որին փառք հավիտյանս, ամեն...
* * *
Զենոբ Ասորու այս ժամանակագրությունը, որ սուրբ Գրիգորի գործերով է սկսվում, թե [այն օրերում] ինչեր տեղի ունեցան, յուրաքանչյուրն ըստ կարգի գրված և պահված է հենց նույն եկեղեցում։ Շատերին է [այդ բանը] հաճելի թվացել և հետագայում ուրիշները նույն կարգը պահելով ըստ այս տան յուրաքանչյուր իշխանի կատարած քաջագործության, ամեն մի սրբակրոն այր իր ժամանակի անցքերը գրեց և ի պահ թողեց։ Ուստի և ճոխանալով, շարունակվելով այս պատմությունը ասորական է կոչվում, որովհետև բոլոր այն եկեղեցական հայրերը, որոնց անունները հիշատակված են այնտեղ, մինչև Թոդիկ՝ բոլորն էլ ասորիներ էին, և այդ մեծ գերդաստանի հավատի գործերը ասորական գրով ու դավանանքով էին վարում, մինչև որ Թոդիկը հիմնովին փոխեց այդ կարգը և ասորական ցեղի մարդկանց առհավետ վտարեց բոլոր վանքերից։
Իսկ ինչ որ տեղի ունեցավ Մամիկոնյան տանը՝ Տրդատից մինչև պարսից Խոսրով արքան, ոչ մի տեղ հիշատակված չգտա։ Սակայն ուրիշներից տեղեկացա, թե Ուռհայի կողմերում Մարմարա (Մարմառա) անունով մի կրոնավոր կա, որի մոտ կան այդ փնտրածդ գրքերը։ Գնացի գտա նրա մոտ այդ գրվածքները, որ նույն Իննակնյան վանքում գրվածներն էին, օտար բանակների կողմից [այն ժամանակ], երբ երկիրը պարսից կամ այլոց ձեռքով ավերվում էր, գերի տարվեցին և կարծեմ թե հենց այդ ձևով է նրա ձեռքն ընկել։ Այդպես նրանից թարգմանեցի քսանութ (ԻԸ) պատճեն և տասը (Ժ) պատճեն էլ, որ ինձ մոտ կար գրված, իմի բերեցի, ամփոփեցի դարձրի երեսունութ պատճեն և մի մատյանում հավաքելով` թողեցի ի հիշատակ եկեղեցու մանուկներին։
Արդ, Խոսրով արքայի մահվանից հետո և Հերակլի թագավորության ժամանակներում, Վահան Մամիկոնյանի իշխանության օրերում, որին մայրենոք Կամսարական են կո-
[էջ 116]
չում և որը երեսուներկուերորդն էր Մուշեղից հետո` նրա, որին մականվամբ Քաջակորով էին անվանում, Ներսես հայոց կաթողիկոսի հրամանով, Գլակա սբ. Կարապետի վանքում, որտեղ հենց ամփոփված են Կարապետի մասունքը՝ բևեռովն էլ հայտնի ի ցույց տրված, գրեցի, շարահարեցի և թողի անմոռաց հիշատակ ինձ և իմ սերունդների համար, ես Հովհան Մամիկոնյան եպիսկոպոսս, որ երեսունհինգերորդն եմ Զենոբից՝ Մամիկոնյանների առաջին եպիսկոպոսից հետո, Սամվելի հայրապետության օրով, որ չորս ամիս է, ինչ նստած էր աթոռին։
Արդ, այսուհետև բոլոր նրանք, ովքեր մեզանից հետո վանական նստեն, ինչ-որ կատարվի նրանց օրերում այս տանը, թող ավելացնեն նույն մատյանում, քանզի մենք ևս այդպես գտանք օրինադրված մեր նախնյաց կողմից։
Դարձյալ ես տեր Հովհաննես Մամիկոնյան եպիսկոպոսս, աղաչում եմ Աստծո եկեղեցիների մանկանց.— Երբ իմ այս շարադրանքն ընդօրինակեք, թող ոչինչ ձեր սրտին ծանր չթվա և գրածս անպակաս ու ամբողջական գրով դրոշմեցեք ձեր գրածների հետ, որով և սբ. Կարապետի օրհնությունը ձեզ վրա կլինի, նույնպես և մեր նվաստ քահանայական աղոթքներն ու Քրիստոսի օրհնությունն ըստ ամենայնի ձեր վրա կլինի։ Եվ թող տեր Աստված վարձահատույց լինի գրողներիդ էլ, կարդացողներիդ էլ, ամեն։
Իսկ եթե որևէ մեկը կասկածանքով կամ թերահավատությամբ ընդունի շարադրանքս, թող իր վարձքն էլ Քրիստոսից թերի ստանա, որպես նախանձախնդիր ու ծածկամիտ մեկը` մերժված լինի Քրիստոսի շնորհներից, ամեն։
Մեր սուրբ նախորդների և հետնորդներիս պատվիրանները կատարողները նմանապես թող օրհնյալ լինեն Քրիստոսից։ Իսկ եթե որևէ մեկը մեր անունը ջնջել հանդգնի այս գրավոր հիշատակարանից, թող ինքն իսպառ ջնջված լինի և մեր օրհնությունից ու աղոթքներից զրկված։ Պատվիրաններս կատարողները թող ընդմիշտ օրհնյալ լինեն այս սուրբ Աստվածածնից և Աստծուց հավիտյանս հավիտենից, ամե՜ն...
[էջ 117]
ՁԵՌԱԳՐԵՐԸ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տարոնի պատմության» առհասարակ գոյություն ունեցող գրչագրերի կամ դրանց խմբավորումների գրեթե ամբողջական պատկերը ներկայացված է պրոֆ. Ա. Աբրահամյանի կողմից՝ իր կազմած և հրատարակած օրինակի առաջաբանում (Ե., 1941)։ Այստեղ Ա. Աբրահամյանը գրում է, թե, «ՀՍՍՀ պետ. Մատենադարանում, որի ձեռագրական ֆոնդի մեջ մտնում են ինչպես Էջմիածնի, այնպես էլ այլ ձեռագրական ժողովածուներ, կա Զենոբին և Հովհանին վերագրվող պատմությունների ոչ թե երկու, այլ քսաներկու* գրչագրեր, որոնք հայտնի են դարձել Մատենադարանի թեմատիկ ցուցակագրումը կազմելիս (անդ՝ էջ 5)։ Աբրահամյանը հավաստում է նաև, որ «Պատմութիւն Տարօնոյ» աշխատության ներկա տեքստը Զենոբ Գլակի և Հովհան Մամիկոնյանի անուններով հայտնի ու հրատարակված պատմությունների մի նոր խմբագրությունն է (էջ 6)։ Գրչագրերի ճյուղագրությունը կազմելիս նա նկատում է, որ այնտեղ պահպանված այդ նույն աշխատության երկու ուրիշ խմբագրություններ ևս գոյություն ունեն։ Բայց եզրակացնում է, որ «... եղած բոլոր խմբագրություններից հնագույնը հրատարակության հանձնվող ներկա տեքստն է»։ Հնագույնը կարող է լինել, չենք առարկում, սակայն առավել ամբողջականն ու համեմատաբար անխաթարը չէ, ինչպես տեսնում ենք Լ. Խաչիկյանի՝ բազմիցս հիշատակված քննական հոդվածից։ Աբրահամյանը համեմատել և ներքևում նշել է նաև մյուս խմբագրությունների կարևոր տարբերությունները։ Նա ներկայացնում է սույն Պատմության գրչագրական մեկ այլ խմբագրություն ևս, որը, սակայն, հիմնական տեքստի համեմատությամբ շատ տարբերություններ է պարունակում և, ինչպես նկատում է, «Փաստորեն հանդիսանում է այդ տեքստի մի այլ վերապատումը», որի մեջ շատ հատվածներ անկասկած հետագա գրիչների կողմից են մտցված։ Ուստի և հարկ չի համարում ներկայացնել այդ տարբերությունները. և իրավացի է։ Նույն առաջաբա-
___________________
* Այժմ պարզված է, որ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են Հովհան Մամիկոնյանի Պատմությունը պարունակող մոտ հինգ տասնյակ ձեռագրեր (ծանոթություն խմբագրի):
[էջ 118]
նում նա մանրամասնորեն ներկայացրել է Մաշտոցի անվան Մատենադարանում գտնվող բոլոր գրչագրերի նկարագիրը, ինչպես նաև՝ գրչագրերի ճյուղագրության գծապատկերը։
Ուսումնասիրված և միմյանց հետ համեմատված գրչագրերը Աբրահամյանը պայմանականորեն վեց հիմնական խմբերի է բաժանել, որոնց նկարագրությունը այստեղ չենք բերում։
1. «0» խումբ, որն ունի միայն մեկ գրչագիր՝ № 1328-ը (անցյալում ունեցել է Էջմիածնի № 1446 թվահամարը, իսկ Կարինյան ֆոնդի՝ № 1410-ը): Դա է հիմնականում Ա. Աբրահամյանի օգտագործածը, որը Լ. Խաչիկյանը չի համարում եղածներից լավագույնը, հակառակ Աբրահամյանի։
2. «Լ» խումբ՝ М 1912 գրչագրի խումբը, որի մեջ մտնող № 1886 գրչագրի տեքստն է Լ. Խաչիկյանը համարում Մատենադարանում եղածներից լավագույնը։ Այս նույն տեսակետն է պաշտպանում նաև ԳԱ Հր. Աճառյանի անվան Հայոց լեզվի ինստիտուտի աշխատակից Վազգեն Համբարձումյանը, որը թեկնածուական դիսերտացիա է գրել «Հովհաննես Մամիկոնյանի լեզուն և ոճը» թեմայով։
3. «Վ» խմբին են պատկանում, ըստ Աբրահամյանի, ութ գրչագրեր, որոնց թվահամարները, գրիչների անուններն ու գրության թվականները նշված են։ Տողատակում, սակայն, հեղինակը ենթադրում է, թե «Վ» խումբը՝ որոշ փոփոխություններով, թերևս սկիզբ է առնում «Լ»-ից, քանի որ դրանց մեջ նմանությունները շատ մեծ են, Վենետիկյան 1832 թ. հրատարակության նախաբանում հրատարակիչը նշել է, թե այն կազմված է Վենետիկում եղած հինգ ամենաընտիր գրչագրերի բաղդատության հիման վրա։ «Այլ մեք,— ազդարարում է նա,— ի ստուգագոյն օրինակաց զտպագիրս զայս արարաք, հնգեակ օրինակաց բաղդատութեամբ ըստ կարի ուղղագրեալ»։ Իսկ այդ հինգ «ստուգագույն» գրչագրերի տարբերությունները, ինչպես նկատում է Աբրահամյանը, նշված են էջերի ներքևի լուսանցքներում (անդ՝ էջ XXIII)։ Այստեղ Աբրահամյանն առանձնացնում է երեք ուրիշ գրչագիր հատվածներ էլ, որոնք, սակայն, համարում է «Վ» խմբին պատկանող հատվածներ, ուստի և «առանձին խումբ չեն ներկայացնում»։ Ալիշանը Զենոբին վերաբերվող երեք տարբեր ձեռագրեր է հիշատակում.
ա. Սկիզբն Պատմութեան Հայոց և ժամանակագրութեան Զենովբայ Ասորւոյ, որ ձեռնադրեցալ ի սրբոյն ԳրիգորԷ եպիսկոպոս երկրին Մամիկոնենից»։
բ. «Սկիզբն Պատմութեան Չորրորդ Հայոց, ի ժամանակագրութենէ Զենովբայ Ասորվոյ, որ ձեռնադրվեցաւ առաջին եպիսկոպոս»։
գ. «Պատմութիւն Տարօնոյ» զոր թարգմանեաց Զենոբ Ասորին՝ եպիսկոպոսն։ Այստեղ թիվ 2 գրչագիրը, ինչպես տեսնում ենք, Տարոնը մտցնում է Չորրորդ Հայքի մեջ. Ալիշանը համամիտ է դրան և պատճառաբանում է նրանով, թե Չորրորդ Հայքը, որ նույն Ծոջքն է (Ծոփաց աշխարհ կոչվածը), Տուրուբերանի նահանգն է, Տարոնի սահմանում և այն ժամանակ թերևս մտնում էր Չորրորդ Հայքի մեջ*:
[էջ 119]
4. «Պ» խմբի մեջ է մտցնում միայն Հովհաննես և Սիմոն գրիչների կողմից 1758 թվականին ընդօրինակված գրչագիրը։
5. «Ն» խմբի մեջ է տեղադրվում երկու գրչագրեր. «Աստվածատուր գրիչի ընդօրինակածը՝ 1589 թվականին և Սարգիս գրիչինը՝ 1672 թվականին,
6. «Հ» խմբի մեջ է մտցնում յոթը տարբեր գրչագրեր (այդ թվում՝ նաև № 1885 և № 6724 թվահամարներով գրչագրերի տեքստերը): Նորից է հայտնում, որ հիշյալ խմբավորումները խիստ պայմանական են, քանի որ դրանք էլ, ամենայն հավանականությամբ, բխում են մեկը մյուսից, այնքան որ նմանությունները ակնառու են. իհարկե որոշակի փոփոխությունների ենթարկված։
Խմբավորումների պայմանականությունը պրոֆ. Աբրահամյանը պատճառաբանում է նրանով, որ «Չկային հիշատակարաններ, որոնք անվիճելի կռվաններ տային կապելու ինչպես առանձին խմբերն իրար հետ, այնպես և նույն խմբի այս կամ այն ձեոագիրը տվյալ խմբի հետ։ Այն ձեռագրերը, որոնց կապն անվիճելի է, մենք ճյուղագրության մեջ տալիս ենք գծերով, իսկ այն ձեռագրերը, որոնց կապը ենթադրական է՝ տալիս ենք կետերով» (անդ՝ էջ XX–XXI):
Չնայած այն հանգամանքին, որ պրոֆ. Աբրահամյանը մանրակրկիտ և հանգամանալից քննության է ենթարկել «Տարոնի պատմության»՝ Մատենադարանում պահպանված բոլոր գրչագրերն ու ավել դրանց գրեթե ամբողջական նկարագիրը (որոշ վիճելի կետերով միայն), սակայն խնդրին բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերել ակադ. Լ. Խաչիկյանը՝ սույն հրատարակության առիթով գրված իր քննադատական հոդվածում*։ Նա գրչագրական օրինակներում եղած տարընթերցումները, որոնք իսկապես որ բազմաքանակ են, տեքստաբանական համեմատական ճշգրտումների է ենթարկում ըստ № 1886 ձեռագրի տվյալների, դրանք, իրոք, շատ կարևոր են և մեծապես նպաստում են այս «Պատմության» նյութերի ճիշտ խմբավորմանն ու թարգմանությանը։ Բերենք մի երկու բնորոշ օրինակ. «Տարոնի պատմության» մեջ (1941 թ. հրատ., էջ 47) պարբերությունը սկսվում է. «Տեառն և սիրելի եղբարց և հալածական մշակացդ վասն բանին կենաց...», «Լ» խմբի տեքստով ճշտվում է այսպես՝ «Տեառն սիրեցեալ եղբարցդ...» և հետևյալները: Նույն հատվածում «կենաց» բառից հետո՝ «Գրիգորիոս արքեպիսկոպոս Հայոց» արտահայտությունը պետք է անպայման վերականգնվի համապատասխան մասում, որպեսզի հասկացվի, թե նամակի գրողն ո՞վ է**. Հիսուներկուերորդ էջում խմբագրված տեքստում Երուսաղեմի պատրիարքի անունը չի հիշատակված: «Լ» գրչագիրն ունի՝ «Վախճանեցաւ Երուսաղեմի հայրապետն Սիմաքոս», Կամ «էջ 52 — 53) «Իսկ Եղիազար եկեալ... մինչև... ապա խնդրեալ ի նշխարաց...» հատվածից պարզ չի երևում, թե խնդրողն ո՞վ է. «Լ» գրչագրով պարզվում է՝ «Խնդրեալ սրբոյն Գրիգորի» և այլն: Մի շարք այլ կարգի թերություններ
___________________
* Տե՛ս այստեղ՝ նախաբան:
** Նույն տեղում, էջ 144 և հետևյալները:
[էջ 120]
էլ է նկատում Լ. Խաչիկյանը, օրինակ՝ բնագրից դուրս հանված և հրատարակված բնագրում տեղ չգտած հատվածներ, նախադասություններ կամ պարբերություններ, իսկ դա միայն նրա համար, որ պակասում են 1328 թվահամարով գրչագրում (տես՝ 112, 114, 140, 145, 160 և այլ էջերում)։ Խմբագրված տեքստում շատ են հատկապես տեղանունների (օրինակ՝ Անկիւղ—Անկեղ—Անգեղ, Դովնադաշտի— Դունայ դաշտին, Մեղտոյ — Մեզտեայ, Հոռա—Հոռենայ—Հոռեան, Բասեն — Բասեան, Բալխաստան— Բահլ Շահաստան, Բուստր — Բոստր և այլն), անձնանունների (օրինակ՝ Մամիկոնէից— Մոմիկոնենից, ի Պարթևն —Պարտաւն, Ուգուհի — Ոգուհի, Գիսիանէ—Գիսանէ, Մորիկ—Մուրիկ, Կիւրիղ—Կիւրեղ, Նիհորճէն — Նիխորճէս և այլն), նույնպես և զանազան բառակապակցությունների, արտահայտությունների տարաբնույթ հորջորջումներ և աղավաղումներ, որոնց մասին արդեն հիշատակել ենք վերևում, նախաբանում։ Բայց նորից ենք կրկնում, որ դրանց մեծ մասը հետևանք են գրչագրական օրինակների չափազանց աղավաղ ձևով պահպանված լինելու, այնպես որ երբեմն նույնիսկ դժվար է հաստատապես որոշել, թե ո՞ր հորջորջումն է ավելի հավանական կամ հարազատ տվյալ տեքստին։ Առավել ևս, որ հրատարակիչը գրչագրական այդ տարընթերցումները նշել է տողատակի լուսանցքում։
Իր «Զենոբ Գլակ» համեմատական ուսումնասիրության» մեջ Գր. Խալաթյանը վկայում է, որ «Լազարյան ճեմարանի Մասնագիտական դասարանների (լիկէոնի) Մատենադարանում կա Զենոբի Պատմութեան մի բաղդատութիւն (ձեռագիր, Ս. Էջմիածնի հինգ ձեռագիր եւ երկու տպագիր հրատարակությունների հետ» (աշխատասիրությամբ Պր, Ա, Պիտանյանցի, 1881 թ., անդ՝ էջ 39)։
Վերջապես, «Հանդես ամսօրեաի» 1894 թվականի 7-րդ (հուլիս) համարում կա տպված Խաչատուր Հովհաննիսյանի հաղորդումն այն մասին, թե ինքը Մոսկվայի Լազարյան ճեմարանում ապրիլի 29–ից առաջ, Զատկի տոներին (օրը չի նշում) Խերսոնի նահանգից ստացել է մի հին ձեռագիր՝ ավագ քահանա Տեր–Դավիթ Շահինյանից։ Այն գրված է նոտրգրով՝ ՌԿԵ (1616) թվականին և պարունակում է մի քանի հեղինակներից կիսատ պատմություններ, ապա՝ Կիրակոս Գանձակեցու և Թովմա Մեծոփեցու պատմությունները, ինչպես նաև Զենոբի «Տարօնոյ պատմութեան» մի մասը հետևյալ խորագրով, «Զենոբա եպիսկոպոսին խօսք վասն առաջաւորին պահոց երկուշաբթին ել ի վերայ զիւտ նշխարաց սուրբ Կարապետին»։ Խ. Հովհաննիսյանը այդ հատվածը համեմատում է Վենետիկի 1832–ի հրատարակության հետ և նկատում բավականաչափ տարբերություններ, որոնք ներկայացնում է՝ համադրելով համապատասխան հատվածները։ Հրատարակչությունն այդ կապակցությամբ հայտնում է, թե այդ՝ 1616 թվականի ձեռագիրը շատ ընտիրներից չէ և, որ «ճառընտիրի» ձեռագիր օրինակում ևս այն պարունակող հատվածի աղավաղումները չափազանց շատ են. այստեղ Ագաթանգեղոսն ու Զենոբը խառնված են իրար:
[էջ 121]
* * *
Հովհանի Պատմությունը ունեցել է մի շարք հրատարակություններ (սրանցից մի քանիսը ձեռագրային համեմատությունների մեջ են առնվել Ա. Աբրահամյանի կողմից)։ Դրանք են.
1. «Գիրք պատմութեանց երկրին Տարօնոյ, զոր գրեաց Զենոբ ասորւոց եպիսկոպոսն. հրամանաւ Լուսաւորչին մերոյ սրբոյն Գրիգորի... Նույնը կա նաև հետևյալ ձևով՝ «Գիրք պատմութեանց երկրին Տարօնոյ, որ կոչի Զենոբ (Կ. Պոլիս, 1708)։ Կ. Պոլիս, 1719, 187 էջ, 16 սմ,
2. «Պատմութիւն Տարօնոյ զոր թարգմանեաց Զենոբ Ասորի։ Վենետիկ, Ս. Ղազար, 1832, 52 էջ (Մատենագրութիւն նախնեաց)։ Ներքևում այսպես. Կազմված է՝ Գրիգոր Լուսավորիչ— Հաճախապատում, Վենետիկ, 1838։
3. Պատմութիւն Տարօնոյ զօր թարգմ՝ Զենոբ Ասորի։ Երկրորդ տպագրութիւն. Վենետիկ, տպ, ս. Ղազար, 1889, 68 էջ, 22 սմ։ «Մատենագրութիւն նախնեաց). ներքևում՝ Փավստոս Բուզանդ՝ Պատմութիւն Հայոց, Վենետիկ, 1889։ Զենոբի անունով կան նաև հետևյալները.
4. Զենոբ Գլակ Ասորի, «Ներբողեան որդիս և ի թոռունս սրբոյ Լուսավորչին։— Պատմութիւն Զենովբայ եպիսկոպոսի զոր արարեալ է վասն Անտոնի և Կրօնիդեայ և յայլոց ճգնաւորացն։ Վենետիկ, ՌՅԳ (1303+551, 1854), 74 էջ, 21 սմ, (Սոփերք Հայկականք Ժ.)։ Կազմված է՝ Վկայաբանութիւն սրբոյն Շուշանկան դստեր մեծին Վարդանայ, Վենետիկ, 1853։
5. Դարձյալ նույնը (այսինքն №4–ը), միայն ներքևում կա հետևյալը՝ Կազմված է՝ Մեսրոպ երեց, Պատմութիւն սրբոյն Ներսիսի Պարթևի հայոց հայրապետի։ Վենետիկ, 1853։
Սրանցից բացի Արսեն Ղազիկյանը իր «Հայկական նոր մատենեգիտութիւն և հանրագիտարան հայ կյանքի» (Վենետիկ, 1909) աշխատության մեջ Զենոբի մասին հիշատակելիս՝ գրում է.— «Միանսարյան 1814–ին Կալկաթա՝ Ավետիք Ջնթլումեանի տպարանին տպուած տպագրութիւն մը կը յիշէ, որ ինծի անծանոթ կմնայ»։ Ահա Մ. Միանսարովի վկայությունը.
Bibliocraphia.– Caucasica et branscausasia», т. I, СПБ, 1874—1876, որտեղ գրում է,— Զենոբ Գլակ (Zenob Glak), այսինքն՝ Գլակից, որը կարծում են աւան էր հարավային Ասորեստանում, Եգիպտոսի սահմաններին կից), ազգաւ ասորի...» և հետևյալները (516 — 517)*։ Վերջապես՝ Հայկ Դավթյանը «Հայ գիրքը 1801—1850 թվականներին» իր աշխատության մեջ (Ե., 1967, § 219. Զենոբ Գլակ, Հովհան Մամիկոնյան) հիշատակում է Զենոբի վերոհիշյալ հրատարակությունը՝ մատնանշելով հետևյալը. «Պատմութիւն Տարօնոյ, զոր գրեաց Զենոբ ասորւոց եպիսկոպոսն հրամանաւ Լուսաւորչին մերոյ սրբոյն Գրիգորի։ Առաջին տպագրումն գրքոյս եղեալ է ի Կոստանդնուպոլիս քաղաքի ի թուին հայոց 1168. իսկ այժմ վերստին տպագրեցաւ արդեամբք և ծախիւք զուարդամիտ և առատաձեռն ազգիս մերոյ ի Կալկաթա։ ...Աշխատասիրութեամբ Ջընթլում Աւետեանի։ Կալկաթա, տպ. Աւետ Ջնթլումեանի, 1814, 247 էջ։ Շարվ. 6,5, 11սմ։ (Ի միջի այլոց նշենք, որ սույն հրատարակությունը ներկայումս կա մեզ մոտ
___________________
* Տե՛ս № 12 բացատրությունը:
[էջ 122]
գտնվում է ՀՍՍՀ ԳԱ գրադարանում, ԱԿԴ, 249 թվահամարի տակ (էջ 57)։
Հովհան Մամիկոնյանի անունով. 1. «Պատմութիւն Տարօնոյ։ Վենետիկ, ս. Ղազար, 1832, ՌՄՁԱ, 64 էջ, 23 սմ. (մատենագրութիւն նախնեաց)։ Տիտղթ. վրա՝ Յովհաննու Մամիկոնենի եպիսկոպոսի։
2. Նույնը— կազմված է՝ Գրիգոր Լուսավորիչ։ Հաճախապատում, Վենետիկ, 1838։
3. Յովհաննու Մամիկոնենի եպիսկոպոսի Պատմութիւն Տարօնոյ. 2–րդ տպագրութիւն, Վենետիկ, տպ. ս. Ղազար, 1889, 68 էջ, Կազմված է՝ Զենոբ Գլակ ասորի: Պատմութիւն Տարօնոյ, Վենետիկ, 1889:
4. ՀովՀան Մամիկոնյան, Պատմութիւն Տարօնոյ։ Աշխատությամբ և առաջաբանով՝ պատմ. գիտ. թեկն. Աշոտ Աբրահամյանի։ Երևան (Հայկ. ՍՍՀ Ժողկոմսովետին կից պետ. Ձեռագրատուն (Մատենադարան), Ե., 1941։ Այս վերջինը մեզանում եղած միակ հրատարակությունն է առ այսօր։
Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմությունը» աշխարհաբար լեզվով թարգմանվում է առաջին անգամ։
Գիրքը հատվածաբար թարգմանված է ֆրանսերեն լեզվով։
1. Collection des historiens anciens et modernes de l’Armenie. (trad, par Victor Langlois.t 1. Paris, 1867
Zenov de glad. Histoire de Daron. Traduction nouvelle (par V. Zarglis) P. 333—382
Jean Mamiqonian, continuation de L'historire de Daron; 'traduite pour la premiere fois de L'Armenien par Jean Raphael Emine. (Collection des historiens anciens et modernes de l'Armenie, publies en français par Victor Lanqlois). Paris, Librairie de Firmin—Didot treres, fils et Compaqnie. MDCCLXIX.
2. Zenov de Klag Historie de Daron. Par Zènov de Klag èveque syrien, trad... par M Evariste Prud'homme. Paris, Imp, Imperiale, 1864, 75 p.
Պատմա-բանասիրական հանդեսի 1987 թ. N 1-ում (էջ 106—107) զետեղված է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի հաղորդումը՝ «Հայ դասական աղբյուրներու թարգմանությունը Միացյալ Նահանգներու մեջ» խորագրով, այն զեկուցվել է Երևանում 1986 թվ. սեպտեմբերին կայացած՝ միջնադարյան հայ գրականությանը նվիրված միջազգային առաջին գիտաժողովում։ Այստեղ հիշատակվում է «Տարոնի պատմության» անգլերեն թարգմանությունը՝ կատարված Ռոբերտ Պետրոսյանի կողմից, Նյու–Յորքի Surses of the Armenian Tradition շարքում։
Գիրքը մեզ մոտ չի ստացվել և հրատարակության թիվն էլ նշված չէ։ Թարգմանության համար հիմք են ծառայել վենետիկյան 1832 և 1889 թթ. խմբագրությունները»
[էջ 123]
ԶԵՆՈԲ ԳԼԱԿԻ, ՀՈՎՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԻ «ՏԱՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՂԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Այստեղ աշխատել ենք ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացնել սույն «Պատմության» ինչպես և նրա «հեղինակների» մասին տարբեր ժամանակներում և զանազան անձանց կողմից հրապարակ եկած ուսումնասիրությունների կամ հայտնված կարծիքների մոտավոր պատկերը։ Անում ենք նաև մեր սեփական դիտողություններն այդ կապակցությամբ։
1. Ինչպես արդեն նշել ենք սույն թարգմանության նախաբանում, Զենոբ Գլակի մասին մեզ առաջին տեղեկություն տվողը «Տարոնի պատմության» հեղինակ Հովհան Մամիկոնյանն է։ Նա «Պատմության» վերջում զետեղված համառոտ «Հիշատակարանում», որի մասին ավելի հանգամանալից կխոսվի ստորև*, այս գործը անվանում է «Զենոբ Ասորու ժամանակագրություն», որին էլ ճանաչում է իբրև առաջին վանահայր եպիսկոպոս Մշո Իննակնյան կամ uբ. Կարապետի վանքի. իսկ իրեն՝ երեսունհինգերորդը Զենոբից հետո1։
Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմության» մեջ (դպրություն 3-րդ, գլուխ Գ.) խոսում է Գրիգոր Լուսավորչի կողմից Տարոնում եղած մեհյանները կործանելու և դրանց տեղում սբ. Կարապետի վանքը հիմնադրելու մասին (Ե., 1947, էջ 87), սակայն Զենոբ կամ Գլակ անունով անձնավորություն ոչ ճանաչում է և ոչ էլ հիշատակում։ Սբ. Կարապետի վանքի կամ Զենոբ Գլակի մասին հիշատակություն չկա նաև Ագաթանգեղոսի մոտ, ինչպես որ նշել ենք նախաբանում։
2. Զենոբ Գլակի մասին Հովհանից հետո մեզ առաջին տեղեկություն տվողը տասներորդ դարի պատմիչ Ուխտանես եպիսկոպոսն է2։ Իր «Հայոց պատմության» Ծ (50)-րդ գլխում3 խոսում է Խոսրով Մեծի՝ Պարսկաստան կատարած արշավանքի, ավերածությունների և դրան հաջորդող անցքերի մասին։ Հենց այստեղ էլ (անդ՝ էջ 73) նշում է Անակի Հայաստան գալն ու Արտազ գավառում հանգրվանելը. «Զոր ապա լուեալ Խոսրովու՝ ուրախ եղև. և առաքէ ընդ առաջ նորայ զօրս։ Եւ երթևալ հանդիպի նա առ հանգստարանի սրբոյ առաքելոյն Թադեոսի. զոր անդ՝ ասէ պատմագիրն՝ զյղութիւն սրբոյն Գրիգորի (ընդգծումը մերն է — Վ. Վ.), նաև զառաքելութեան ընկալեալ զշնորհս, և ի կեանս իւր կրեալ զպակասութիւն չարչարանացն նորա որպէս ուսուցանէ քեզ պատմագիրն»։
Ապա շարունակում է մինչև դավաճանությունը, դավադրության երևան գալը, Անակի և յուրայինների ջրահեղձ արվելը և մանուկ Գրիգորի ու նրա եղբոր՝ հայոց երկրից փախցնելը։ Այստեղ էլ հիշատակում է Զենոբի անու-
___________________
* Տե՛ս այստեղ՝ N 111 ծանոթությունը:
1 Հովհան Մամիկոնյան, «Պատմութիւն Տարօնոյ», Ե., 1941, էջ 288:
2 Ուխտանես Եպիսկոպոս, «Պատմութիւն Հայոց», Էջմիածին, 1871:
3 Տե՛ս անդ, էջ 70 և հետևյալները:
[էջ 124]
նը. «Արդ վասն մանկանս այսօրիկ,— ասում է,— որ էր եղբայր սրբոյն Գրիգորի, Զենոբայ Ասորոյ ասացեալ ստուգիւ ի պատմութեան անդ իւրում» (էջ 79)։
Մեկ այլ տեղ էլ է նշում Զենոբի անունը, երբ խոսում է Տրդատ Մեծի մասին՝ թե ո՞վ էր, կամ ո՞ւմ ժամանակակիցն ու գործակիցը։ «Բայց,— ասում է Ուխտանեսը,— ոչ միաբանէին ընդ միմեանս Զենոբ և Մովսէս (Խորեհացու մասին է խոսքը) վասն նորա...» և ավելացնում է, թե նրանցից Մովսեսն է ավելի ստույգը, որը Տրդատին համարում է Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը (էջ III)։
Միջնադարի հայ մյուս հեղինակը, որ հիշատակում է Զենոբ Ասորու անունը, Մխիթար Այրիվանեցին է1: Իր «Պատմության» մեջ խոսելով Գրիգոր Լուսավորչի «ամենայն արևելից և հյուսիսոյ» կաթողիկոս ձեռնադրվելու մասին Մխիթարը գրում է.— «Զեռնադրի սուրբ Լուսաւորիչն կաթողիկոս ամենայն արևելից և հյուսիսոյ, և բերէ ի Հայս զնշխարհս Յովհաննու և Աթանագինեայ՝ աների իւրոյ, և դնէ ի յԻննակնեայսն և տայ զտեղին ի ձեռն Զենոբայ եպիսկոպոսի: Նա արար զՏարաւնոյ Պատմութիւնն, և Ագաթանգեղոս զՀայոցն» (նույն տեղում, էջ 45։ Ընդգծումը մերն է— Վ. Վ.)։
Նրանց ունեցած տեղեկությունները, անկասկած, գալիս են Հովհան Մամիկոնյանից։ Նրանցից բացի Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկը) «Տիեզերական պատմության» երկրորդ հանդեսը սկսում է Տրդատի թագավորությամբ և Գրիգոր Լուսավորիչի կողմից Հայաստանում քրիստոնեության տարածման նկարագրությամբ։ Բայց թե պատմիչը որտեղի՞ց է քաղել իր տեղեկությունները Տրդատ Մեծի կատարած գործերի և Գրիգոր Լուսավորիչի չարչարանքների մասին, ոչինչ չի ասում2։ Ավելի հավանական է կարծել, թե Ագաթանգեղոսից օգտված լինի։
3. Զենոբի հարցի քննությամբ առաջին անգամ հանգամանալից զբաղվում է Միքայել Չամչյանը3։ Նա «Հայոց պատմության» հենց սկզբում թվարկելով հայ հին պատմագիրներին, առաջինը համարում է Ագաթանգեղոսին՝ իբրև Տրդատ թագավորի «ատենադպիր» վկայակոչելով Խորենացուն և Փարպեցուն։ Ագաթանգեղոսից հետո դնում է Զենոբին («մականուանեալ Գլակ»)։ Զենոբին վերագրված նամակներից այլևայլ հատվածներ քաղվածաբար օգտագործում է. իսկ 1-ին գրքի 2-րդ հատորում գրում է. «Ի վերայ Գլակայ՝ թէ իցէ նա ինքն Զենոբ ասորի»։ Ուրիշ հատվածների շարքում մեջ է բերում նաև Գր. Լուսավորչի՝ Եղիազարոս քարոզչին ուղարկած նամակից հետևյալը.— «... անդ (այսինքն՝ Իննակնյան վայրում) զքո եղբայրն եմ ձեռնադրեալ եպիսկոպոս, և ըստ կարի աղաչանացն զանուն տեղւոյն փոխեցաք իւր անուն յաւելեալ հաստատեցաք Գլակա վանք»
___________________
1 Մխիթար Այրիվանեցի, «Պատմութիւն Հայոց», Մոսկվա, 1860:
2 Ստեփաննոս Ասողիկ (Տարոնեցի), «Տիեզերական պատմութիւն Ստեփանոս վրդպ. Տարօնեցոյ...», Փարիզ, 1859, էջ 60 և հետևյալները:
3 Չամչյան Միք., «Պատմութիւն Հայոց», Վենետիկ, 1874, էջ 10 և հետևյալներլ»:
[էջ 125]
(անդ՝ 631)*։ Այս նույն բանը հաստատում են «Յայսմաւուրքը», «Ճառընտիրը», որ երբեմն կոչում են «Գլակա» վանք, երբեմն՝ «Զենոբա»։ Թովմա Մեծոփեցին սբ. Կարապետի համար ասում է, «Վանք Գլակա, ասորւոյ Զենոբայ վարդապետի»։ Ինքը՝ Չամչյանն էլ մեկ Գլակա վանք է կոչում, մեկ՝ Զենոբա (621, 623, 627 և այլ էջերում)։ Համոզված է, որ նրա անունով է վանքը Գլակա կոչվել և կարծում է, թե նա սբ. Գրիգորի հրամանով գրել է իր ժամանակ տեղի ունեցած դեպքերի մասին, այսինքն՝ Գրիգորի Կեսարիա գնալն ու եպիսկոպոս ձեռնադրվելը Ղևոնդիոսի կողմից), Հովհաննես Կարապետի նշխարների Տարոն բերելը Տրդատ 3-րդի և Գրիգոր Լուսավորչի՝ Տարոնի հեթանոս քուրմերի, ինչպես և հյուսիսային ցեղերի դեմ մղած կռիվները և այլն։ «Բայց արժան է գիտել,— ասում է նա,— զի այս գործք զենոբայ բազմօք աղաւաղեալ է ի գրագրաց. և ի զանազան օրինակս այլևայլ բանք աւելի կամ պակաս դնին, և ինչ–ինչ ևս յանյարիրս կարգին, մանավանդ ի տպագրեալն» (11)։
Չամչյանը անդրադառնում է, բնականաբար, նաև Հովհան Մամիկոնյանին։ «Հայոց պատմության» ծանոթագրության բաժնում (էջ 554) ունի հետևյալ դիտողությունը. «Ի վերայ գրուածոց յովհաննու մամիկոնէի, որ կոչի պատմութիւն տարաւնոյ»։ Որքան շատ է Չամչյանը հավատ ընծայում Զենոբի ասածներին, նույնքան և առավել շատ չի հավատում Հովհան Մամիկոնյանին (տես՝ հատոր Բ, էջ 339 — 340)։ Հովհանին վերագրված մասի համար ասում է, թե որոշ բաներ առնված են ժողովրդական հին ավանդություններից, որոշ բաներ էլ «...շարադրեալ ի նմին յովհաննէ առ ժամանակօք կաթողիկոսութեան Ներսիսի Շինողի...», հավաստիացման համար վկայակոչում, է գրքի վերջում զետեղված հիշատակարանը, որը համարում է նույն հեղինակի հարազատ գրվածքը (ցիտում է հիշատակարանի համապատասխան հատվածը)։ Հինգ կարգի անճշտություններ է նշում Չամչյանը Հովհանի գրվածքում.
1. ժամանակագրական անճշտությունները,
2. անձնավորությունների՝ մեկը մյուսի հետ շփոթելը,
3. տեղանունների ինքնահնար անվանակոչումները,
4. պատմելաձևի ժողովրդական առասպելաբանության ակունքները, այն, որ երբեմն պատմական իրական եղելությունները առասպելներից ավելի վաղ կատարված է համարում,
5. անհարկի և անհիմն հավելվածներ գրվածքի մեջ, որոնցից շատերը կատարված է համարում հետագայում, որի համար եզրակացնում է, թե գիրքը հորինել է Հովհան Մամիկոնյանը, բայց (ավելի ուշ շրջանում) «ետ նորայ փոփոխեալ է յայլոց և խանգարեալ» (544 — 545) Չամչյանի «Հայոց պատմութեան» 1-ին հատորի 2-րդ գրքի ԼԳ (33) գլխից (էջ 613) սկսած մեջընդմեջ խոսվում է սբ. Գրիգորի եղբայր Սուրենի, Գրիգորի, Տրդատի, ինչպես նաև ուրիշների հետ ունեցած նրանց հարաբերությունների ու կատարած գործերի մասին, հասնում է մինչև ԽԱ (41) գլուխը (660)։
___________________
* Տե՛ս № 12 բացատրագիրը:
[էջ 126]
4. Հ. Մ. Վ. Ավգերյանը1 շարադրելով հայոց քրիստոնեական դարձի պատմությունը, իր օգտագործած աղբյուրների վերաբերյալ գրում է. «Առաջին աղբյուր պատմութեանս է ժամանակակից և ականատես ատենադպիրն Տրդատայ, Ագաթանգեղոս, նմին իրի ավելորդ է մեզ կրկին հետազոտել», կամ «Զբովանդակ պատմութիւն... հաստատութեամբ ունիմք յերկուց ժամանակակից և ականատես վկայից՝ յԱգաթանգեղոսէ և ի Զենոբա. վասն որոյ չկարօտիմք այլուստեք քննութեան»։ Ավգերյանի ասածները մեր ներկա խնդրի կապակցությամբ, ինչպես տեսնում ենք, առանձին կարևորություն չեն ներկայացնում։
Այդ կապակցությամբ ուշադրության արժանի է Մ. Էմինի «Երկասիրությունները...»2։
5. Աշխատության 65 — 90 էջերը վերաբերում են Զենոբ Գլակի և Հովհան Մամիկոնյանի անձնավորություններին։ Հենց սկզբից հայտնում է, թե ինքը համոզված է, որ «Զենոբ՝ մականուանեալ Գլակ, Ասորի էր ազգաւ և աշակերտ սրբոյն Գրիգորի Լուսավորչի...» (65) և ենթադրում է, թե Գրիգորի հետ Կեսարիայից էր եկել, ինչպես հույն և ասորի շատերը։ Կեսարիայից եկած լինելու վերաբերյալ Էմինի կարծիքը մենք չենք կարող կիսել, քանի որ դրա համար բավարար հիմք չունենք։ Այն օրերում հույն և մանավանդ ասորի քարոզիչներ ամենուրեք վխտում էին՝ Կապադովկիայից բռնած, մինչև Ասորեստան, Հայաստան, առհասարակ Անդրկովկաս, նույնիսկ Պարսկաստան։ Այնպես, որ դժվար է հաստատապես որոշել, թե Զենոբը որտեղից էր եկել։ Մեկ այլ հանգամանք. Էմինը անվերապահորեն հավատում է Զենոբի բոլոր ասածներին։ Թեկուզ այն փաստը, թե արևմտյան գավառներից մեզ մոտ եկած Բեկտոր, Անաստաս, Աքյուղաս և Մարկեղիոս քարոզիչների խնդրանքով՝ Տարոնում տեղի ունեցած կռիվների և եղելությունների մասին Գրիգոր Լուսավորիչը հրամայում է Զենոբին մանրամասն գրել և բոլորին տեղեկացնել, դարձյալ հավանական հիմք չունի։
Էմինն այստեղ ուշադրության արժանի մի ենթադրություն է անում «Տարոնի պատմությունը» պարունակող թղթերի «Ասորոց պատմություն» կոչելու վերաբերյալ։ «Պատմության» հիշատակարանում Հովհանը հայտնում է, որ Զենոբը ցանկանում էր դեպքերը շարադրել՝ սկսած Խոսրով Մեծից և մանրամասն, սակայն Գրիգոր Լուսավորիչը չի թույլ տալիս, որպեսզի (ինչպես Ագաթանգեղոսն է պատմում) այնտեղ պատահած անպատշաճ բաները (Գրիգորի չարչարանքները, Տրդատի խոզ դառնալը և այլն) նամակներում չհիշատակվեն և ուրիշներին չտեղեկացվեն*։ Այլ թույլ տվեց միայն այն բաները գրել, որոնք միայն նրանց կողմերում (Ասորիքի
___________________
1 Տե՛ս Հ. Մ. Ավգերյան, «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց», Վենետիկ. 1812, հ. Գ, էջ 48 և հետևյալները:
2 «Մկրտիչ Էմինի Երկասիրութիւնները Հայոց լեզուի, գրականաթեան և Պատմութեան մասին» (1840—1855թթ.), «Հատուածք ի դասախօսութեանց պատմութեան գրականութեան հայոց»:
* Տե՛ս ներքևում, № 20 բացատրագիրը:
[էջ 127]
սահմաններում) տեղի ունեցան. «Զոր և նոյն ինքն Լուսաւորիչն զթուղթն զայն «Ասորոց պատմութիւն» կոչեաց, այսինքն՝ պատմութիւն գրեալ վասն Ասորոց։ Սակայն ոչ այսու անուամբ յորջորջին հասեաելքն առ մեզ մատենագրութիւնք Զենոբոյ, որ գուցե ի յետնոց՝ կամ լաւ ևս ասել ի յաջորդաց նորին, շարունակողաց զայն պատմութիւն՝ սովորաբար «Պատմութիւն Տարօնոյ» կոչի» (66)։ Հավանական է համարում, թե Զենոբը ասորերեն գրած լինի և հետագայում Հովհան Մամիկոնյանը հայերեն թարգմանած, քանի որ նրանց գրելաոճի մեջ խիստ նմանություններ կան։ Էմինն էլ ճիշտ չի թարգմանում Զենոբի այն խոսքը, թե ինքը Ագաթանգեղոսից առաջ է գրել*։ Մի բան, սակայն, հետաքրքրական է բանասերի ենթադրության մեջ, որ կարծում է, թե այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե գրածին, այլ կատարածին։ «... Զենոբ,— ասում է Էմինը,— ինքնին խոստովան լինի ի թղթի յիւրում առ Ասորիս, թե «Մի ինչ աղարտեք զսակաւ պատմութիւնս, կամ եթէ Ագաթանգեղոս զայդ ոչ յիշէւ զի ես յառաջագոյն գրեցի քան զնա»։ Այդպես չպետք է հասկանալ, ասում է Էմինը. «քանզի «յառաջագոյն» (ընդգծումը իրենն է) ասէ ոչ վասն անձին իւրոյ, այլ վասն գործոյն, որք զառաջինն գործեցան ի հայս ի ձեռն սրբոյն Գրիգորի...»։ Որովհետև առաջին վայրը ենթադրում է Մ. Էմինը, որ «Գրիգորը խաչով զինվեց» ընդդեմ կուռքերի՝ էր հռչակավոր Տարոնը, իր «մեծահամբավ Վահեվահյան մեհյանով»։ Էմինը նույնացնում է Իննակնյան տեղիքն ու Վահեվահյան մեհյանը, որ ճիշտ չէ։ Իննակնյան վայրում Դեմետրի և Գիսանեի մեհյանն էր, որ բավականին հեռու է Վահեվահյան կոչված մեհյանից, առաջինում է հիմնված սբ. Կարապետի վանքը, այստեղ էլ տեղի է ունեցել առաջին պատերազմը1։ Գր. Խալաթյանն էլ Աշտիշատի հետ է նույնացնում, որ դարձյալ սխալ է**։ Հիմք ընդունելով Զենոբի «... մանաւանդ զի պատշաճ համարեցաւ (սբ. Գրիգորը) զԱրշակունի և զքաջ թագաւորաց գիր թողուլ տանս հայոց և ձեզ պատճեն պատասխանւոյ գրել» արտահայտությունը, Էմինը ենթադրում է, թե սա գուցեև Արշակունի թագավորների պատմությունն էլ գրած լինի, որը մեզ չի հասել։ Դժվարանում ենք այդ մասին որևէ հաստատուն բան ասել։ Էմինը յոթը թղթեր (նամակներ) է կարծում Զենոբից մնացած և նշում է դրանք։ Գիսանե և Դեմիտր եղբայրների՝ Հնդկաստանից գաղթական գալու (149 թ. ն.ք.), Տարոնում հաստատվելու վերաբերյալ Զենոբի մեջբերած առասպելախառն զրույցները Էմինը պատմական իրողություն է համարում***, նաև նրանց բարքն ու սովորույթները, արտաքին ձևերը մեզ մոտ մուտք գործելը և այլն։ Ի նկատի ունի սանսկրիտ լեզվախմբին պատկանող մի քանի բառերի նմանությունները հայերենում և հնդկերենում։ Ճիշտ է նկատել, որ քրիստոնեության մուտքի և հեթանոսության դեմ առաջին քրիստոնյաների
___________________
* Նույն տեղում՝ N 22 բացատրագիրը:
1 Տե՛ս Մ. Աբեղյան, վերը նշված աշխատությունը, էջ 447—448:
** Այդ մասին նախաբանում արդեն խոսվել է:
*** Այդ մասին տե՛ս սույն նախաբանում, էջ 22—24, նաև՝ ծանոթ. N 24:
[էջ 128]
մղած դաժան պայքարի ամենամանրապատում նկարագրողն է Զենոբը։
Ինչ վերաբերում է Հովհան Մամիկոնյանին, ապա Էմինը կարծում է, թե նրա գրվածքը մեզ լրիվ չի հասել, չնայած «Հիշատակարանը» համարում է Հովհանի գործը։ Անընդունելի է նրա այն պնդումը, թե մինչև 7-րդ դարի սկզբները մեզանում բոլոր տեսակի գրագրություններն ու եկեղեցական ծեսերը ասորերեն էին տարվում, և քարոզիչներն էլ հույն կամ ասորի էին։ Կարծեմ շատ ջանք թափել պետք չէ՝ ապացուցելու համար, թե այդպես եղել է մինչև 5-րդ դարի սկզբները, այսինքն մինչև մաշտոցյան գրերի՝ գործածության մեջ դրվելը, որից հետո գրեթե բոլոր քարոզիչներն ու եկեղեցական դավանախոսությանը նվիրված անձնավորությունները հայազգի էին (չնչին բացառությամբ միայն) և իրենց քարոզչությունները, թղթերն ու դավանաբանական գրություններն էլ հայերեն լեզվով էին տանում։ Դրանք ներկայումս էլ կան և բավականին հաստափոր հատորներ են կազմում, ինչպես «Գիրք թղթոց», «Կնիք հաւատոյ», «Գիրք հերձուածոց» և այլն։ Չպետք է անտեսել նաև, որ դավանաբանական պայքարի սաստկացման շրջանում (5 — 6-րդ դարեր) ավելի շատ ձգտում կար ամեն կերպ հայացնել, ազգայնացնել եկեղեցական քարոզչություններն ու ծիսակատարությունները, հայկական լուսավորչական դավանանքի հիմքերը հաստատուն և լիակատար կերպով անկախ պահելու համար։ Երեք հանգամանք է նշում Հովհանի գրվածքում ուշադրության արժանի,
ա) Տարոնի հայոց պատերազմասեր և քաջ վարքը։
բ) Նրանց ծաղրասեր բնավորությունը։
գ) Մեծ հավատն ու սերը սբ. Կարապետի նկատմամբ (84)։
Ճիշտ է նկատել, որ Հովհանի բոլոր հերոսները աչքի են ընկնում, «խստասրտությամբ և անզգայությամբ» (իմա՝ անողոքությամբ) ։ Նրանց գրեթե վայրենաբարո գործողությունները պատմելիս հեղինակը քրիստոնյային ոչ վայել դաժանությամբ է ներկայացնում, այն էլ առանց «ցավակցության կամ ստրջանքի», այլև կարծես ուրախ է դրա համար, հիացմունքով, պարծանքով է խոսում յուրայինների անմարդկային դաժանությունների մասին: Դա գալիս էր Էմինի պահպանողական, քրիստոնեական բարեմտության աշխարհայացքից։ Այսպես, մեջ բերելով Վախթանգի հարազատների նկատմամբ Վահանի վերաբերմունքը, նա գրում է. «Գործքս այս ոչ վրեժխնդրութիւն է և ոչ խստասրտութիւն, այլ բարձումն միանգամայն այնը ամենայնի, որ մարդկութեանս է սեփհական։ Քանզի այսպես չարաչար բերիլ յարիւնահեղութիւն և անխռով հոգւով կատարել զսոյնօրինակ խոշտանգանս և ոչ իսկ յարիւնախանձ գազանս տեսանեմք, թող թէ ի մարդիկ» (88)։ Բայց մի բան հաշվի չի առնում, որ նրանք այդպես վարվում են իրենց հայրենի երկիրը ավերող կամ Տարոնի խաղաղ ու անմեղ մարդկանց նկատմամբ այդ նույն ձևով վարվողների հետ, հենց իրենց բուն Տարոնի հողում և ոչ թե նրանց երկրում։
6. Քերովբե Պատկանյանի1 «Հայ հին պատմագրության մատենագիտա-
___________________
1 К. П. Патканов — «Библиографический очерк армянской исторической литературы», СПБ, 1879 г.
[էջ 129]
կան տեսության» մեջ հայ պատմագիրների շարքում երրորդը նշված է «Զենոբ Գլակ, «Պատմութիւն Տարօնոյ», Կ. Պոլիս, 1708 և Վենետիկ, 1832: Ապա մի սեղմ ծանոթություն Զենոբի անձնավորության մասին.
Зеноб — Настоятель Глакского Монастыря, родом сириец, написал историю борьбы, которую Армяне-христиане вели против язычников в обширной области Тарон у Ванского озера. Оттуда и название сочинения — История Тарона. Зеноб выставляет себя в своем творении современником Просветителя Армении.
Իսկ Հովհան Մամիկոնյանի համար նշում է դարձյալ նույն հրատարակությունները՝ «Պատմութիւն Տարօնոյ», Կ. Պոլիս, 1708 (1719), Վենետիկ, 1823 և Иоанн Мамиконян: настоятель монастыря Сурб-Карапет, написал по просьбе патриарха Нерсеса III историю области Тарона, в которой сообщает любопытные подробности о войнах владельцев, князей Мамиконян с Персами. Впрочем, многие из того, что он говорит основано не на исторических данных, а на народных сказаниях.
Պատկանյանի խոսքում անորոշություն կա. ինքն ընդունո՞ւմ է Զենոբի ասածը հայոց քրիստոնեական դարձին իր ականատես լինելու վերաբերյալ, թե՞ ոչ։ Ճիշտ չէ նաև, որ նա հավատում է, թե Հովհանը սբ. Կարապետի վանքի վանահայր է նշանակվել Ներսես 3-րդի ժամանակ և նրա պահանջով։ Այլ կերպ ասած Պատկանյանի պնդումները ոչինչ չեն ավելացնում խնդրո առարկա հարցերին։
7. «Հանդես Ամսօրեայի» 1890 թ. 1-ին համարում (էջ 4 — 5), հեղինակը Ե. Մ. ստորագրությամբ, համեմատում է Զենոբից և Մովսես Խորենացուց մի փոքրիկ հատված, գտնում է նմանություններ, բայց «վաղաժամ» է համարում որևէ եզրակացության հանգել։ (նույնը, Հ. Ա., 1889, № 3, և 1891, М 8)։
8. Ղ. Ալիշանը1 համեմատաբար ավելի շատ է զբաղվել Զենոբ Գլակի և «Տարոնի պատմության» խնդիրներով՝ շատ դեպքերում հանգել միանգամայն ընդունելի եզրակացությունների։ Ուստի ավելորդ չենք համարում այստեղ համառոտակի ներկայացնել մեծանուն հայագետի տեսակետներից մի քանիսը։
Իր «Հայապատում» նշանավոր աշխատության մեջ (հ. 1, էջ 38) Ալիշանը Զենոբի գրվածքին անդրադառնում է Ագաթանգեղոսի գործի կապակցությամբ, ենթադրում է, որ Ագաթանգեղոսը իր «Պատմությունը» գրել է Տրդատ Մեծի ժամանակներում (գրել է հունարեն լեզվով, որը հետագայում թարգմանվել է հայերեն Եզնիկ Կողբացու ձեռքով, «Եղծ աղանդոցից» շատ տարիներ առաջ), որ Զենոբը նույնպես ապրել է Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի օրերում, նշանակվել Տարոնի Մամիկոնյան տան եպիսկոպոս և նույն ժամանակ էլ շարադրել իր «Պատմությունը», ավելացնում է, որ «Զենոբ հաւանօրէն ասորերէն գրած է» (38)։ Ալիշանի կարծիքով Զենոբի թերևս ոչ մի ձեռագիր օրինակ չի պարունակում հեղինակի
___________________
1 Ղ. Ալիշան, Հայապատում, հ. 1, Վենետիկ, 1901:
[էջ 130]
ամբողջ գրվածքը, «ևս առաւել՝ իր գրել ուզածը»։ Այս պատմություններից առաջ, ենթադրում է նա, Զենոբը չէր կարող գոնե չհիշատակել uբ. Գրիգորի ծագումը, Անակի գործը, հայոց դարձը և մյուսները։ Որպես թե ինքն էլ է ցանկացել Ագաթանգեղոսի նման գրել, այսինքն՝ Խոսրով Մեծի մահը, Տրդատի՝ Բյուզանդիա տարվելը և այլն, բայց Գր. Լուսավորիչը թույլ չի տվել։ Թույլ չտալու պատճառն էլ այն է, որ ինքն այդ բաները արդեն հանձնարարել է Ագաթանգեղոսին գրելու, և բավական է միայն, որ ինքն էլ Տարոնում տեղի ունեցածները գրի։ Մի ձեռագիր օրինակում, ասում է Ալիշանը, Գրիգորի հիշյալ խոսքերին ոմն ասորատյաց գրիչ ավելացրել է հետևյալ խոսքերը, «Ասօրիք կարի յիմ արախօսք են և շաղփաղփապատումք, իսկ Յոյնք ճարտարաբանք և կարճառօտ բանիւք»։ Սակայն չի նշել ձեռագրի տեղն ու համարը։
Թերևս իրավացի է Ալիչանը պնդելով, թե «Զենովբայ գրածին կամ հաւաքածին մեկ մասն է՝ Թղթակցութիւնք Լուսաւորչի և Տրդատայ ընդ Ղեւոնդեայ Հայրապետին Կեսարիոյ և այլ եպիսկոպոսաց՝ որք փափագէին գիտնալ ի հայս հանդիպածները» (անդ՝ 39), որոնց վրա ինքն էլ ավելացրել է իր աչքի առաջ կատարվածները։ Հավանական է, սակայն դժվար է հաստատապես պնդել այդպիսի ենթադրության վրա։ Հովհան Մամիկոնյանի մասին անդրադառնալով` Ալիչանը, ինչպես որ կա ներկայացված գրվածքի հիշատակարանում, համարում է նրան 35-րդը՝ Զենոբից հետո։ «Պատմութեան նախադրողն,— ասում է Ալիշանը,— Լուսավորչի ընտրած Ասորի Զենովբ եպիսկոպոսն է, զօր յիշած եմք. սա աւանդեց՝ որ իր յաջորդքն այլ շարունակեն ինչ որ իր թեմին մեջ հանդիպի և այսպես ըրին, գոնե ոմանք, բայց շատերն ազգաւ ասորի ըլլալով և յառաջ քան զգիւտ հայերէն տառից, ասորերէն գրած են, և հաւանօրէն այս է կոչուածն «Ասորւոց Պատմութիւն» (անդ՝ 69) և այլն։ Ավելացնում է, որ երբ Թոդիկը ասորիներին վտարեց Գլակա վանքից, սրանք իրենց գրածները հետները տարան։ Կամ ինչպես Հովհանն է ներկայացրել՝ երբ պարսիկներն այդ կողմերը գրավեցին ու քարուքանդ արին, «... այն պատմագիրքն այլ կողոպտեր էին վանքէն, և մեր պատմիչն լսելով որ յՈւռհա քաղաքն Մարմառ (Մարմարա) անուամբ Ասորւոյ մի քով գտնուի, գնաց առա և թարգմանեաց ի հայ... (նույն տեղում)։ Եվ եզրակացնում է, թե մեզ հասածները հազիվ թե անձամբ Հովհանի ձեռքով գրված տասը պատճենները լինեն։ Այդպիսի կարծիք հայտնել է նաև Ա, Գ. Աբրահամյանը, բայց միայն հիշատակարանը համարելով Հովհանի գործը, որ արդեն նախաբանում նշել ենք։
Իսկ այն, որ Հովհանին վերագրված մասում առատ են անհավատալի, անհարմար, խիստ չափազանցրած զրույցներ, Ալիշանը գտնում է, թե դրանք չեն պատշաճում Մամիկոնյան մի եպիսկոպոսի, ուստի և ենթադրում է, թե «...թերևս աշխարհական ձեռաց միջամտութիւն եղած ըլլայ, որք իրենց մեծ իշխանը՝ Մուշեղ Քաջակորով անուանեալը դիւցազնացնել ուզեր են, ինչպես և անոր յաջորդ ազգականը՝ Գայլ Վահանը, զուարճալի ոճով հիւսելով, բայց ոչ հաւատալի (նույն տեղում)։
9. Վենետիկի միաբանության՝ 1883 թ. կազմած և հրատարակած «Հայկական մատենագրությունը» (Այբուբենական ցուցակ տպագրութեան գիւ-
[էջ 131]
տէն մինչեւ առ մեզ եղած հայերէն հրատարակութեանց) հետևյալն է գրում Զենոբի մասին.
— Զենոբ ասորի կամ Զենոբ Գլակ. «Գիրք պատմութեանց երկրին Տարօնոյ, զոր գրեաց Զենոբ ասորւոց եպիսկոպոսն, հրամանաւ Լուսաւորչին մերոյ սրբոյն Գրիգորի»... Վենետիկյան «Մատենագիտության» մեջ հիշատակվող այս տպագրությունը Գր. Մարըսվանեցու կողմից ՌՃԿԸ (1168+551=1719) Կ. Պոլսի հրատարակությունն է, որի խմբագրողն ու սրբագրողը Պաղտասար Դպիրն է։
10. Այստեղ նշված երկրորդ տպագրությունը Վենետիկի 1832 թ. հրատարակությունն է. «Պատմութիւն Տարօնոյ զոր թարգմանեաց Զենոբ ասորի», որի նախաբանում այլևայլ կարևոր տեղեկությունների հետ այն ուշագրավ միտքն է հայտնում նաև, թե նա ասորի քահանաներին հավանաբար այդ պատմական գրությունները ասորերեն գրած լինի, և ապա ավելացնում է, «...Արդ զսոյն պատմութիւն, նոյն ինքն ապա մատենագիրն և ի հայ բարբառ երևի յեղեալ. քանզի այսպէս ի գլուխ գրոցս դրոշմեն գրչագիրք. Պատմութիւն Տարօնոյ, զոր թարգմանեաց Զենոբ ասորի: Բայց թէ զթարգմանելն ոք՝ փոխանակ պատմագրելոյ առցէ*, և համարիցի զսա հայերէն գրեալ, և կամ յայլմէ ումեքէ յեղափոխեալ ի հայ, ոչինչ կամակորէ զիմաստ բառին։ ...Որպէս գրեթէ ամենայն շարագրածք ի ձեռն գրչագրաց հասեալք առ մեզ, ևս առաւել սա ժամանակաց երկայնութեամբ աղաւաղեալ գտանի։ Այլ մեք ի ստուգագոյն օրինակաց զտպագիրս զայս արարաք, հնգեակ օրինակաց բաղդատութեամբ ըստ կարի ուղղագրեալ։ Ուրեք ուրեք էին և հատուածք ինչ, որ թէպէտ յերիս և ի չորս օրինակս պակասէին, այլ մեք ոչ թողաք զայնս ի բաց, որպէս զի մի զրկեսցին հնախոյզք մերոյ աշխարհին ի տեղեկութեանցն որ ի նոսա»1։
11. Նույն տեղում նշվում է Հովհան Մամ իկոնյանի անունով 1832 թ. վենետիկյան հրատարակությունը միայն (ՌՄՁԱ+551 = 1832) ։ Այս 1832 թ. հրատարակության առաջաբանում, իսկապես, առանց երկմտանքի Հովհան Մամիկոնյանը ներկայացվում է Ներսես 3-րդ (Շինող) Տայեցու ժամանակակից և նրա հրամանով այս պատմությունը շարադրած։ Կամ բանասիրության կողմից իրավացիորեն նշված այն հանգամանքը, որ Հովհանը իր գրությունն ավարտելու ժամանակն անգամ չի հիշում, ասում է, թե ավարտեց այն ժամանակ, երբ Սամվել կաթողիկոսը չորս ամիս էր, ինչ նստել էր հայրապետական աթոռին։ Մինչդեռ հայտնի է, որ այդ ժամանակներում (այսինքն՝ 7-րդ դարի II կեսին) Սամվել անունով կաթողիկոս չի եղել։ Այդպիսին հիշվում է Զ (6-րդ) դարի առաջին տարիներին։
Ներսեսը (641—662) ապրել ու գործել է 7-րդ դարում, եթե Հովհանը նրա ժամանակակիցն էր և նրա հրամանով շարժվող, ուստի նա էլ պետք է 7-րդ դարում ապրած լիներ, մի հանգամանք, որ ոչ մի գնով չի բացատրվում պատմության փաստագրական տվյալներով...
___________________
* Տե՛ս № 1 բացատրագիրը:
1 «Հայկական Մատենագիտութիէն» (1585—1883), Վենետիկ, 1883, էջ 194-195):
[էջ 132]
Այստեղ էլ է նշվում, որ այս գործը պարունակող ձեռագրերը շատ փոփոխություններ և տարբերություններ են պարունակում, հավելվածներ նույնպես.— «... որք եթե ոչ ի գրչագրաց իցէն յետոյ կրճատեալ, ինքն իսկ արդեւք մատենագիրն, կամ յետ նոցա Գլակա Վանիցըն առաջնորդք յաւելին զայնս ըստ նորին յորդորանացն՝ զոր ի յիշատակարանին իւրում առնէ»։
12. Հովսեփ Գաթըրճյանը «Սրբազան խորհրդամատոյցք Հայոց» աշխատության մեջ (մասն Բ.) հիշատակելով uբ. Եփրեմի աշակերտ Զենոբին, հետևյալն է գրում. «Ոչ այն Զենոբ՝ որ իր համանուն գրովը հայ կարկատանք մըն է 7-րդ դարուն, նոյն դարուն Սեբէոսի գլուխը գտնուած Ագաթանգեղոսի գրուածքին պես»։ Այս տեսակետին շատերն են հետևել, սակայն Գաթըրճյանը Զենոբի ո՞վ և ո՞ր դարում ապրած լինելու մասին ոչինչ չի ասում։
13. Գարեգին Զարբհանալյանը1 Զենոբին և Հովհանին՝ այսինքն «Տարոնի պատմության» «հեղինակներին» դիտում է որպես տարբեր անձնավորություններ (Զենոբը 4-րդ, իսկ Հովհանը 7-րդ դարի)։ Նկատենք ի միջի այլոց, որ նա Ագաթանգեղոսին նույն պես 4-րդ գարի հեղինակ է համարում, սակայն նրան դնում է Զենոբից հետո, համարում է նրան «հռոմայեցի», իբրև արքունի քարտուղար Տրդատի հետ Բյուզանդիայից եկած, ազգությամբ հույն և իր «Հայոց պատմությունն» էլ հունարեն շարադրած։ Զարբհանալյանը ենթադրում է, թե Զենոբը Ագաթանգեղոսից առաջ է շարադրել իր գիրքը (անդ՝ 234)։
Իւր և Ագաթանգեղոսի գրոց մեջ երևցած տարբերութեանց վրա պետք չէ զարմանալ,— ասում է նա,— որովհետև ինչպես ինքն ալ կըսէ, Ագաթանգեղոսէն առաջ շարադրած է իւր գիրքը»։ Զենոբի աղբյուրներից հիշատակում է Բարդա (Բարդածան) և Պիսիդոն թարգմանչին և նրանց մասին Զենոբից մեջ է բերում հետևյալ հատվածները. «Ընթերցիր,— ասում է,— զթագաւորութիւն Հեփթաղինեկայ հելլենացի գրով, և կամ զթագաւորութիւնն ճենաց, զոր գտանես յՈւռհայ քաղաքի առ Բարդա պատմագրի»։ Կամ «Զոր եթէ ստուգիւ կամիք իմանալ, զՊիսիդոն թարգմանիչ ասորի՝ հարցէք» (անդ՝ 235)։ Ինքը նույնպես շատ աղավաղված է գտնում Զենոբի գրվածքը, որից էլ առաջ է եկել թե լեզվի և թե պատմության այլևայլ կերպարանափոխությունները։ «Ասկէց,— ասում է,— առաջ եկած է լեզուին խամութիւնը, բառից և դարձուածոց սխալ կամ անհարազատ իմաստներով ու եղանակաւ գործածուիլը, երբեմն ալ ամբողջ խօսքերուն մութ և անիմանալի մնաչը» (անդ՝ 237)։
Հետաքրքրական դիտողություն է անում Զենոբի գրվածքի ստեղծման շարժառիթների մասին՝ կապված uբ. Կարապետի վանքին հատկացված վանքապատկան կալվածքների մասին եղած տեղեկության հետ (անդ՝ 235 և հետևյալները)։ Եվ քանի որ Հովհան Մամիկոնյանին համարում է Ներսես 3-րդ (Շինող) կաթողիկոսի ժամանակակիցն ու նրա հրամանով այս
___________________
1 Տես՝ Գար. Զարբհանալյան, Հայկական հին դպրութեան պատմութիւն, Վենետիկ, 1897, էջ 234 և հետևյալները:
* Գլակ անվան վերաբերյալ տե՛ս նաև ստորև՝ № 12 բացատրագիրը:
[էջ 133]
պատմությունները շարադրած, ինչպես վկայում է հիշատակարանում, ուստի եզրակացնում է, որ Զենոբին շարունակելու համար էլ հենց իր գրվածքը անվանել է «Տարոնի պատմություն» (անդ՝ 451)։ Քանի որ հիշատակարանի՝ Հովհանին պատկանելուն չի կասկածում երբեք, ուստի և այնտեղ ասված խոսքերն էլ վկայակոչում է ուղղակի կերպով, հավաստիացման նպատակով։ Նա էլ է հավատացած, որ մինչև Թոդիկը Տարոնում քրիստոնեական տաճարներում ու եկեղեցիներում տնօրինում էին ասորի կրոնավորները, դա հավանաբար այդպես է եղել, բայց մասամբ և ոչ թե առհասարակ։ Պատմության հիշատակարանում նշված Մարմարա քահանայի մոտ եղած քսանութ պատճենների և դրան ավելացրած Զենոբի տասը պատճենների մասին Զարբհանալյանը գտնում է. «Բայց մատենագրին հիշատակած երեսունևութ պատճեններեն միայն ութը ձեռվնիս հասած են. և ասոնցմէ հինգը Զենոբա անուամբ են, մյուս երեքն ալ Հովհաննու Մամիկոնենի» (անդ՝ 432)։ Մամիկոնյանին պատկանող մասը նրա կարծիքով սկսվում է Գլակա վանքի առաջնորդների շարակարգության մասին եղած հատվածից, այսինքն՝ Զենոբից մինչև Թոդիկ, որի ժամանակ «Գլակա վանքը թե շենքերով և թե բարեկարգությամբ պայծառացավ։ Իր մեկ այլ աշխատության մեջ1 Զարբհանալյանը գտնում է, թե Զենոբի գրվածքը հենց իր օրերում (այսինքն՝ որպես թե 4-րդ գարում) ասորերենից թարգմանվել է հայերեն, ենթադրում է, թե գուցե հենց ինքն էլ թարգմանած լինի, քանի որ երկար էր ապրել Հայաստանում և քաջածանոթ էր մեր լեզվին։ Հակառակ պարագայում ենթադրում է, թե Զենոբին ժամանակակից մեկ ուրիշը թարգմանած լինի և ավելացնում. «Որչափ գրուածքն ամփոփ, բայց զայն ալ աւելի համառօտողներն ալ գտնուած են՝ անշուշտ սուրբ եկեղեցեաց մեջ կարդացուելու համար ի յիշատակ յուշարար մեծի և սքանչելահրաշ գործոյն։ Այսպէս հանդիպած ենք հնագիր ճառընտրաց մեջ գրուածքին միոյ մասին համառօտութեան՝ ի տօնի սրբոյն Անտոնի և Կրօնիդեայ, հետևյալ խորագրով. «Պատմութիւն Զենովբայ եպիսկոպոսի զոր արարեալ է վասն Անտոնի և Կրօնիդեայ և այլոց ճգնաւորաց» (անդ՝ 47)։
Ոչ Զենոբ կոչվածը (եթե կար էլ, իրոք, այդպիսին), ոչ էլ նրան ժամանակակից որևէ մեկը 4-րդ դարի սկզբին (առավել ևս 3-րդի վերջերին) որևէ գրվածք հայերեն թարգմանել չէին կարող, միանգամայն հասկանալի պատճառով։
14. Զենոբ Գլակի, Հովհան Մամիկոնյանի և նրանց անուններով հայտնի «Տարոնի պատմության» խնդիրները հատուկ քննության է ենթարկել նշանավոր բանասեր Գրիգոր Խալաթյանը2: Բնականաբար նա անդրադարձել է նաև այդ կապակցությամբ մինչ այդ եղած կարծիքների քննությանը։ Նա նշում է, որ Մ. Էմինի, Գ. Զարբհանալյանի, Պրուդհոմմի և Լանգ-
___________________
1 Գար. Զարբհանալյան. «Հայկական թարգմանութիւնք նախնեաց» (Մատենադարան Հայկական թարգմանութեանց նախնեւաց), զար Դ — ԺԴ,
Զենոբ Գլակ—Փ. Բուզանդ, (էջ 46—54):
2 Տե՛ս Գր. Խալաթյան, Զենոբ Գլակ, համեմատական ուսումնասիրություն, 1893, Վենետիկ:
[էջ 134]
լուայի գրածներից հետևում է, թե «հաստատվում է Զենոբի հարազատության խնդիրը», ինքը ժխտում է այդ։ Այս և «Ասորոց պատմության» վավերականության կապակցությամբ Խալաթյանը հարկ է համարում եղած բնագրերը համեմատել Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, uբ. Հակոբի վարքի, Սեբեոսի, նույնիսկ Ղազար Փարպեցու բնագրերի հետ և տեսնել շատ նմանություններ։ Փարպեցուց վերցրած է համարում հյուսիսցիների արքա Գդռիհոն անունը, որից «սյունաց իշխան Գդիհոնը՝ աննշան փոփոխությամբ»։ Այդպիսի նմանություններ նկատել են «Տարոնի պատմության» ֆրանսերեն վերոհիշյալ թարգմանիչները։ Սակայն պետք է ասել, որ ինչպես նրանց, նույնպես և Խսալաթյանի մոտ այդպիսի նմանությունների հայտնաբերումր շատ հաճախ բոլորովին քմահաճ և բռնազբոս կերպով է արվում, երբեմն էլ հիմնված պատահական արտահայտության, նույնիսկ առանձին բառի վրա։ Որտեղ էլ որ նմանություն չի գտնում վերը նշված հեղինակների գրվածքների հետ, համարում է վերցված որևէ Անհայտ հեղինակից։ Դրանով, ինչպես ինքն է ասում, նպատակ ունի բացահայտել «... նորա որչափով ինքնուրույն կամ մոտացածոյ որպէս և որ գարու հեղինակ լինելը»։ Ի վերջո ինքն էլ է գալիս այն համոզման, թե «Զենոբի գրուածը արդարև Է դարու մը հայի կարկատանք համարելու է»։ Խալաթյանը նույնպես իր քննությունը կատարում է ըստ 1832 թ. Վենետիկյան հրատարակության: (Հարկ է նշել, որ Գր. Խալաթյանը առհասարակ միտում ունի ավելի հավատ ընծայել արեմտյան, առավելապես օտարազգի հեղինակներին, քան մեր. նույնիսկ Խորենացուն ոչ հավաստի է համարում)։ Այդպիսի անհիմն միտումնավորությունը ակնհայտ է մի շարք օրինակներում։ Այսպես՝ ըստ Զենոբի պատմածի պարսից արքան Անակին՝ կատարած դավաճանության համար խոստացել էր «զՊարտաւն մնացէալ ազգին տայր Անակայ»։ Նույն բանը կա նաև Սեբեոսի մոտ, բայց հետևյալ ձևով. «Եւ կատարեաց արքայն ի վերայ նորա զպարգեւսն խօստացեալս հօրն նորա Անակայ. զբուն իսկ զպարթեւական զՊահլաւն անդրէն դարձուցեալ թագ կապեալ մեծ արեաց և արար իլր երկրորդ թագաւորութեանը»1։ Համեմատությունից բոլորովին էլ հնարավոր չէ եզրակացնել, թե որը որից է օգտվել, ավելի հավանական է կարծել, թե երկուսի աղբյուրն էլ Ագաթանգեղոսը լինի։ Բայց այդ մանկան անունը, ինչպես Խալաթյանն է նկատում, Աեբեոսն էլ չի տալիս (անդ՝ 45)։ Թերևս իրավացի է Խալաթյանը, երբ պնդում է, թե Սեբեոսը ծանոթ էր Զենոբին, էլ ո՞ւր է մնում նրա այն ենթադրությունը, թե Զենոբի գրվածքը քաղվածք է Սեբեոսից և վերը նշված մյուս հեղինակներից։ Սեբեոսից վերցված է համարում նաև Ջիվանշիր անվան հիշատակումը, երբ ասում է, թե. «Ջիվանշիր անվան առաջանալուն առանց ազդեցության չի երևում նաև Կաղանկատվացու պատմածը Աղուանից համանուն արքայի մասին» (անդ՝ 47)։ Զենոբի անունով հայտնի պատմության հեղինակը Խալաթյանի կարծիքով անհարկի շատ է օգտվել նաև զանազան վկայաբանական գրվածքներից,
___________________
1 Տե՛ս՝ Սեբեոսի եպիսկոպոսի պատմութիւն, Երևան, 1939, էջ 33 (տե՛ս այստեղ նաև N 36 բացատրագիրը):
[էջ 135]
օրիակ՝ «Սոփերք հայկականքից»— ԺԹ, Ե. ԻԲ և այլն, սբ. Հակոբի վարքից. ճիշտ է նկատել, թե սբ. Հակոբի վարքի՝ 7-րդ դարից առաջ գրված լինելը անհավանական է։ Գր. Լուսավորչի և Զգոնի (ըստ Խալաթյանի սա նույն Հակոբն է) «ազգակցական» կապի, Սուրենի՝ Գրիգոր Լուսավորչի եղբայրը լինելու և նման խնդիրների մանրամասն քննությունը նույնպես կատարել է Խալաթյանը (Տե՛ս անդ՝ էջ 45 և հետևյալները)1։ Ուստի ավելորդ ենք համարում այստեղ անդրադառնալ, միայն նշենք, որ հավանական ենք համարում Սուրեն անվան՝ Գր. Լուսավորչի «տոհմական–պարթևական անուն» լինելը, քան եղբոր։
Գրիգոր Լուսավորչի ծագման և ազգակցականության վերաբերյալ, որպեսզի ոչ մի կասկածանք չառաջանա իր ասածների նկատմամբ, Զենոբը (կամ սույն պատմության հեղինակը) հետևյալն է գրում Բեկտոր քարոզիչիս. «Եթէ ստուգիւ կամիս դիտել զայսոսիկ, ով երանելիդ Բեկտոր, ընթերցիր զթագաւորութիւն Հեփթաղենիկայ հելլենացի գրով եւ կամ զթագաւորութենէ ճենաց, զոր գտանես յՈւռհա քաղաքի առ Բարդա պատմագրի»։ Խալաթյանը ենթադրում է, թե սա ըստ երևույթին արդեն վաղուց ուրիշների կողմից հիշատակված Բարդածանն է (Բարդեզան)։ «Բարդա անլուր անունը,— ասում է նա,— ըստ իս նպատակով է գործածել այստեղ Զենոբ՝ յուր մտացածին պատմութեան ստուգութիւն տալու դիտմամբ» (անդ՝ 94)։ Այս և համանման այլ փաստական տվյալների մասին նույնպիսի կարծիք է հայտնել նաև Մ. Աբեղյանը, որ վերևում արդեն նշել ենք*։ Շատ հավանական է։
Խալաթյանը հետաքրքրական նկատողությունն է անում նաև Տրդատի և Գր. Լուսավորչի կողմից Տարոնում ու նրա շրջակայքում հեթանոսական մեհյանների կործանման, բագինների գտնված վայրերի, Դեմետր և Գիսանե եղբայրների գոյության, Կուառս, Մեղտես և Հոռեան անունների ծագման և մի շարք այլ տեղեկությունների առիթով, որոնք միայն Զենոբի մոտ են հիշատակված։ Այդ կապակցությամբ մեծ մասամբ ճիշտ եզրակացությունների է հանգել։
Հնդկական գաղթականություն ի հայս, իսկապես, չի եղել, ինչպես որ արդեն իր տեղում ակնարկել է նա։ Ավելացնում է նաև, որ «Գիսանե և Դեմետր հնդիկ անուններ չեն. ի զուր Ավդալյան, Lassen Ritlar — լավագույն հետազոտության արժանի ջանքերով — մերձեցնում են դոցա հնդկական Krisna-ի և նրա եղբայր Habadar-ի կամ Balaram-ի: Առ նվազը՝ դոցանից մեկը հայ գէս, գիսան (գիսաւոր) և մյուսը՝ հույն Դեմետր բառերի հետ կարող են լծորդութիւն ունենալ» (էջ 58)։
Խալաթյանի կարծիքն է դարձյալ, թե այդ երկու անունները Հայաստանում թե իբրև աստվածների, թե մարդկանց և կամ թե կուռքերի անուններ՝ հայտնի չեն մեր պատմիչներին, մինչև Ժ դար ուրիշ գավառներում։
___________________
1 Տե՛ս՝ «Գիրք, որ կոչի Զգոն», Կ. Պոլիս, 1824: Տե՛ս նաև՝ Բ. Սարգիսյան, «Ագաթանգեղոս և յուր բազմադարյան գաղտնիքը», Վենետիկ, 1890, էջ 37:
* Տե՛ս աստ՝ Նախաբան:
[էջ 136]
Նույնիսկ Հովհանը իր բերած ահագին քանակությամբ անունների մեջ դրանց չի հիշում։ Եվ վերջապես, օրինակ է բերում, որ հնում հայոց մեջ ավելի տարածված էր հին իրանական կամ պարսկական պաշտամունքը, որ արդեն ազգային էր դարձել (օր,՝ Զանդիկ կամ Ավեստական կրոնի Ahuramazda—Արամազդ, Anahita—Անահիտ, Yeretragna—Վահագն) և այլն։
Գիսավոր քրմերի և ծամավոր մանուկների մասին ակնարկությունը Խալաթյանին թվում է Փավստոսից վերցրած լինի Զենորը, սակայն ավելի հավանական է կարծել, թե ժողովրդական որևէ զրույցի մնացորդ լինի։
Սբ. Կարապետի, ինչպես նաև Աթանագինեի նշխարների՝ Կեսարիայից ո՞ւմ կողմից բերվելու և Տարոնում հաստատվելու մասին տեղեկությունները Խալաթյանը դեսից-դենից քաղված, իրար կցմցված և անստույգ է համարում և իրավացի է։
Չորս թղթերի պատճենների, ինչպես նաև հեղինակային առաջաբանի՝ Զենոբին անհարազատ լինելը նույնպես նրա պնդումն է, ուստի և եզրակացնում է, թե,— «Զենոբի անուամբ «Ասորոց պատմութիւնը» նախընթաց փաստերի հիմամբ անւաւեր համարելու է, որպես և «Զենոբ» կոչումը՝ կեղծ, անշուշտ Դ դարուց բավական ուշ կազմված» (անդ՝ 77)։ Այս վերջին նկատողությունը ոչ մի կերպ հնարավոր չէ հիմնավորել։ Իսկ ինչ մնում է այն պնդմանը, թե ասորերենից թարգմանված լինելու մասին խոսք անգամ լինել չի կարող, դժվար է այժմ հաստատուն որևէ բան ասել։
15. Միհրան Հովհաննիսյանը1 այս «Պատմության» հեղինակ է ճանաչում Զենոբ Գլակին, այն էլ չորրորդ դարում գրած և անվերապահորեն հավատում նրա ասածներին։ Դեռ ավելին՝ «Ականատեսի մը վկայութիւններն» կոչված բաժնում ազդարարում է, թե, «Այդ կռիւին ամէն իրադարձութիւններուն ականատես վկան է Զենոբ Գլակ» և բերում մի շարք օրինակներ գրվածքից՝ իբրև փաստարկում։ Պետք է ասել, սակայն (ինչպես արդեն ժամանակին նկատվել է2), որ այս հեղինակի եզրակացությունները՝ թե Զենոբ Գլակը կա և մնում է սույն գրվածքի շարադրող, բացի սկզբի մեկ-երկու թղթերից (որոնք համարում է Գր. Լուսավորչի և Ղևոնդիոսի գրածները), մեկ էլ «Հիշատակարանը», որ ենթադրում է Հովհան Մամիկոնյանինը, անհիմն են, վերացական դատողությունների, քան թե գրվածքից բխող փաստական տվյալների արդյունք։ Նրա ասածները, իսկապես, էական կարևորություն չեն ներկայացնում, ուստի և ավելորդ ենք համարում այստեղ անդրադառնալ դրանց։ «Սլավոնական Կիևի ու հայկական Կուառի հիմնադրման մասին պատմող ավանդությունները» քննադատական հոդվածում դրան անդրադարձել է նաև Բագրատ Ուլուբաբյանը, և արել է մի շարք սկզբունքային ու մեծի մասամբ ընդունելի դիտողություններ3։
___________________
1 Տե՛ս նրա՝ «Զենոբ Գլակ — հանդեպ արդիական քննադատության», Կ, Պոլիս, 1912, էջ 28 և հետևյալները։
2 Տե՛ս ՝ Գ. Մենեվիշյան, Մատենախոսական Միհրան Հովհաննիսյանի «Զենոբ-Գլակ-հանդեպ արդիական քննադատության», «Յանդես ամսօրյա», 1912, էջ 485 և հետևյալները։
3 Բ. Ուլուրաբյան, «Ոսկե շղթա», Երևան, 1979, 25 — 64 էջերը։
[էջ 137]
16. Զենոբ Գլակի և Հովհան Մամիկոնյանի գրվածքին տարբեր և զանազան առիթներով անդրադարձել են նաև օտարազգի արևելագետներն ու ուսումնասիրողները։ Օտարազգիներից այդ հարցին անդրադարձել են Հ. Գելցերը1, Գուտշմիտը, Պրուդհոմմը, Լանգլուան և ուրիշներ։ Այսպես, Գելցերը (նրան հետևելով` նաև Գուտշմիտը) գտնում է, որ Գրիգոր Լուսավորիչի «ազդեցիկ տոհմը իր ձեռքում ուներ քրմապետության պաշտոնը Հայաստանում և ինքն էլ ազգությամբ հայ էր» (Պատմաբան Լեոն նույնպես հավանական է համարում այդ։) Իր մեկ այլ աշխատության մեջ Գելցերը2 ուղղակի նշում է Տարոնում եղած Դեմետր և Գիսանե կուռքերի մեհյանը՝ մյուսների շարքում։ Այդպիսի հիշատակություն ունի նաև Ա. Կարիերն իր «Հեթանոս Հայաստանի ութ մեհյանները»3 աշխատության մեջ։
17. Վերոհիշյալ խնդիրներին ավելի մեծ ուշադրություն է դարձրել և դրանց մասին ավելի հանգամանորեն խոսել հայ մշակույթի և գիտության նշանավոր երախտավոր, ակադեմիկոս ն. Յա. Մառը։ Ի միջի այլոց առաջինը Նիկողայոս Մառն էր, որ նմանություն տեսավ ուկրաինական և հայկական այդ հնագույն ավանդությունների կամ լեգենդների միջև, և այն համոզմունքը հայտնեց, թե հայկական ավանդության համար, ամենայն հավանականությամբ, սկզբնաղբյուր է հանդիսացել սլավոնական լեգենդը, կամ թե երկուսը ևս առաջ են եկել մի ավելի հին ընդհանուր սկզբնաղբյուրից4։Մառի կողմից առաջ քաշված հիպոթեզին հետագայում շատերը անդրադարձան, որոնցից ոմանք փաստագրական նորանոր տեղեկություններ են ավելացնում եղածին, ոմանք այլևայլ ենթադրություններ անում, որոնք մեր խնդրից դուրս են և ավելորդ ենք համարում մեկ առ մեկ շարադրել այստեղ։ Այսպես օրինակ՝ ուկրաինացի պատմաբան Մ. Յու Բրայչևսկին նույնպես այդպիսի կապ է տեսնում Կիևյան Ռուսիայի կազմավորման ժամանակաշրջանում ստեղծված ժողովրդական ավանդապատում զրույցների պատմական հիմքերի միջև՝ այդպիսի աղերսների միջավայրը փնտրելով 6—7-րդ դարերի Ուկրաինա-բյուզանդական և հայ-բյուզանդական հարաբերություն-
___________________
1 Հենրիկոս Գելցեր, Փաւստոս Բիւզանդ կամ Սկզբնաւորութիւն հայկական եկեղեցւոց» (թարզմ. «Բազմավեպ», 1896, էջ 436 և հետևյալները, և «Բազմավեպ», 1906, էջ 306):
2 Հ. Գելցեր, «Հետազոտություն հայ դիցաբանության» (թարզմ. Հ. Թորոսյան, Վենետիկ, 1897):
3 Տե՛ս թարգմանությունը՝ «Հանդես ամսօրյա», 1899, էջ 354:
4 Տես' Н. Я. Марр Книжные легенды об основании куара в Армении и Киева на Руси. Речь, произнесенная на торжественном годовом общем собрании Академии истории материальной культуры, 18 мая 1922 г. («Известиях» ГАИМК, том 3): Տես նաև՝ Н. Я. Марр, Избранные работы, т. 5, 1935 г. ст. 47—62 и другие, նույնը նաև՝ Н. Я. Марр, «Крещение армян, грузин, абхазов и аланов святым Григорием», СПБ, 1905, ст. 154 и др.
[էջ 138]
ների ոլորտում1։ Նույն՝ ներքոհիշյալ ժողովածուում զետեղված հոդվածում՝ Ս. Տ. Երեմյանը2 նույնպես մի շարք աշխարհագրական (հատկապես տեղանունների) նմանություններ է տեսնում, որոնք տեղ են գտել Ուկրաինական և հայկական ավանդապատումներում: Սակայն Երեմյանը գտնում է, որ հայ և ուկրաինացի ժողովուրդների մեջ այդ հինավուրց ավանդապատում զրույցները ծագել են իրարից անկախ և բոլորովին ինքնուրույն հողի վրա և միմյանց հետ ոչ մի կապ չունեն։
18. Նույնպիսի կարծիք է հայտնել նաև Ռ. Ա. Աբրահամյանն իր «Հայաստանում հնդկական գաղթօջախների գոյության հարցի շուրջը» հոդվածում3։ Փոքր-ինչ առաջ անցնելով ասենք, որ մենք նույնպես հակված ենք ընդունել, որ երկու զրույցները (հայկական և ուկրաինական) առաջ են եկել բոլորովին իրարից անկախ, տարբեր ժամանակներում, կապ չունեն միմյանց հետ, և եթե նրանցում տեղ գտած տեղանուններում ինչ-ինչ նմանություններ էլ կան, ապա դրանք բոլորովին պատահական, արմատական օրինաչափություններ չպարունակող նմանություններ են։ Մեր խորին համոզմամբ, պատահական չէ, որ քննության ենթակա հարցերի ամենալավ գիտակները թե՛ Մ. Աբեղյանը և թե՛ Լեոն ոչ մի կարևորություն չեն տվել նշված զրույցների միևնույն հիմքից ծագած լինելու մասին եղած տեսությանը և լռությամբ են անցել դրա կողքով։ Ինչ մնում է Ռ. Աբրահամյանի այն պնդմանը, թե Գիսանե և Դեմետր եղբայրների մասին ստեղծված ժողովրդական պարզ զրույցը (ինչպես և Գիսանե-Գանեսան անունը) կարելի է հիմք ընդունել և «հնդկական գաղթօջախ» տեսնել 1— 4-րդ դարերի Հայկական լեռնաշխարհում, ոչ բանական է և ոչ էլ ընդունելի։ Եթե այդպես է, հապա, ինչո՞ւ ինքը չի ընդունում ուկրաինական և հայկական ավանդությունների նույն արմատից ծագած լինելը, չէ՞ որ դրանց մեջ զուգադիպություններն ու նմանությունները ավելի քան առատ են։
19. Հարցի ավելի հանգամանալից քննություն է կատարել պատմաբան Բ. Ա. Ուլուբաբյանը «Սլավոնական Կիևի և հայկական Կուառի հիմնադրության մասին պատմող ավանդությունները» հոդվածում4։ Այդ կապակցությամբ Բ. Ուլուբաբյանի եզրակացությունը հետևյալն է՝ չնայած այժմ դժվար, «անհնար է պարզել, թե երկու (ժողովուրդների մեջ պահպանված) զրույցներից, որն է խթան հանդիսացել մյուսի ծննդի համար», այսուամենայնիվ «...վերը ուշադրության առնված նմանություններն ան-
___________________
1 М. Ю. Брайчевский, К вопросу о русско-армянских связях в период образования Киевской Руси.
Сб. «Исторические связи и дружба украинского и армянского народов», Киев, 1965, ст. 161 — 168.
2 С. Т. Еремян, О некоторых историко-географических параллелях в «Повести временных лет» и «Истории Тарона» Иоанна Мамиконяна, (Сб. «Исторические связи...»).
3 Տե՛ս «Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունները», պրակ. Ա, Ե., 1974, էջ 405—431:
4 Տե՛ս՝ Բ. Ուլուբաբյան, «Ոսկե շղթա», Ե., 1979, էջ 25—64:
[էջ 139]
պայման ապացույց են այն իրողության, որ երկու զրույցներն էլ արդյունք են իրենց ծնող ժողովուրդների այնպիսի առնչությունների, որոնք հասնում են մինչև վաղ միջնադարյան իրականությունը» (անդ՝ էջ 33):
20. Ամենավերջին ծավալուն գործը Զենոբ Գլակի, Հովհան Մամիկոնյանի և «Տարոնի պատմության» վերաբերյալ բանասեր Ղ. Վ. Այվազյանի մենագրական աշխատությունն է1։ Արդեն ուրիշներն են նկատել, որ Ղ. Այվազյանի գլխավոր սխալը ելակետային է, այն, որ նա (հետևելով հնագույն, գիտության կողմից վաղուց ի վեր մերժված տեսակետներին) «Տարոնի Պատմությունը» բաժանում է երկու մասի, համարում տարբեր հեղինակների գործ, որոնցից մեկը (Զենոբ Գլակը) ապրել է 4-րդ դարում և ինչ որ շարադրել է, դրանց ականատես վկան է, իսկ մյուսը 7-րդ դարում՝ Հովհան Մամիկոնյանն է:
Այսպես, նա ևս ձգտում է հաստատել, թե Զենոբին վերագրված մասը գրվել է ասորերեն և չորրորդ դարում, մնացել անհայտության մեջ և միայն 7— 8-րդ դարերում հայտնաբերվել ու թարգմանվել հայերեն։ Նրա մյուս պնդումը, թե ասորական ու պրոասորական տարրերը նշանակալի, նույնիսկ գերիշխող դեր են ունեցել 4-րդ դարի հայոց «հասարակական-քաղաքական և եկեղեցական կյանքում» (անդ՝ 58), իսկապես, բոլորովին անընդունելի է, ինչպես նկատել է Բ. Ուլուբաբյանը (տե՛ս՝ նշվ. աշխ. էջ 39 — 40)։ Թերևս միայն նորածագ քրիստոնեության տարածման գործում ասորիները որոշակի դեր, իրո՛ք, կատարել են, այն էլ ոչ միայն Տարոնի գավառում։ Ավելի ևս անընդունելի է. Ղ. Այվազյանի հետևյալ եզրակացությունը, թե «...своеобразным центром церковников-сирийцев являлся гавар Тарон-Аштишат и монастырь св. Карапета (ընդգծումներն իրենն են, Վ. Վ.). В свою очередь, это делает правдоподобным сообщение Иоанна Мамиконяна в «Ишатакаране», что монастырь св. Карапета при своем основании и в течение какого-то времени был сирийским, а значит, что и найденные им там записи могли быть сделаны на сирийском чзыке» (նույն տեղում, էջ 58) և թե ասորական այդ «յուրօրինակ «գերագահությունը կամ տիրապետությունը հասնում է մինչև հինգերորդ դարի վերջերը։ Թե ինչպիսի գնահատություն գտավ Ղ. Այվազյանի աշխատության երևան գալը արդի հայ բանասիրության և պատմագիտության կողմից, պարզ երևում է այն քննական և քննադատական արձագանքներից, որոնք հրապարակ եկան նրա վերոհիշյալ աշխատության լույս տեսնելուց անմիջապես հետո։
Առաջինն այդ աշխատության մասին իր ծանրակշիռ խոսքն ասաց բանասեր Լևոն Տեր-Պետրոսյանը մի հոդվածում, որ լույս տեսավ «Բանբեր Երևանի համալսարանի» 1977 թ. № 3-ում2։ Այստեղ հեղինակը մեկ առ
___________________
1 К. В. Айвазян, «История Тарона» и армянская литература IV—VII веков», Историко-филологическое исследование, Ереван, 1976 г.
2 Л. А. Тер-Петросян, К вопросу о датировке «Истории Тарона», — «Вестник Ереванского университета», 1977, № 3.
[էջ 140]
մեկ ներկայացնում է տեքստաբանական այն բոլոր անճշտություններն ու անհետևողականությունից առաջ եկած վրիպումները (հատկապես արված եզրահանգումների կապակցությամբ), որոնք տեղ են գտել Ղ. Այվազյանի ռուսերեն թարգմանության մեջ (կատարված գրաբար տեքստից): Ղ. Այվազյանի աշխատության մասին իր քննություններից Լ. Տեր-Պետրոսյանը հանգում է հետևյալին.
1. «Наличие большого количества фактических ошибок заставляет сомневаться в правильности любого сообщения книги Айвазяна».
2. Осуществленный Айвазяном русский перевод «История Тарона» дает искаженное представление об армянском оригинале этого произведения» և այլն:
Литературная Армения» ամսագրում Լ. Տեր-Պետրոսյանի և Բ. Ուլուբաբյանի քննադատական կարծիքների դեմ ինքնապաշտպանությամբ հանդես եկավ Ղ. Այվազյանը1: Ապա նույն տեղում պատասխան խոսքով հանդես եկան և Բ. Ուլուբաբյանը և Լ. Տեր-Պետրոսյանը2: Վեճերի կապակցությամբ իր ամփոփիչ և համառոտ խոսքն ասաց նաև ամսագրի խմբագրությունը (նույն տեղում, էջ 108)։
Հարցի կապակցությամբ առ այսօր ամենածանրակշիռ և ամենաճշմարտամոտ խոսքը ըստ իս մնում ` դարձյալ մեծանուն հայագետ Մ. Աբեղյանինը։ Նրա, ինչպես նաև Ստ. Մալխասյանցի, Լեոյի, Մ. Մկրյանի և էլի ուրիշների արտահայտած տեսակետներին այստեղ ավելորդ ենք համարում առանձին-առանձին և մանրամասնաբար անդրադառնալ, քանի որ վերևում, շատ առիթներով` կամա, թե ակամա, արդեն քանիցս շոշափել ենք, նաև՝ ընդունելով դրանք իբրև ընդհանրության կողմից ճշմարտության ուժ ստացած խոսք։
Իսկ այն հանգամանքը, որ Ղ. Այվազյանն իր ենթադրությունները հաստատելու նկատառումով վկայակոչում է նշանավոր բանասեր Ե. Տեր-Մինասյանի աշխատությունները, դարձյալ ոչնչով չի փրկում դրությունը, քանի որ Տեր-Մինասյանի մոտ այդօրինակ ուղղագիծ և որոշակի պնդում ոչ վկայակոչված աշխատության3 մեջ և ոչ էլ ուրիշ տեղերում4 չկա և չէր կարող լինել։
21. Ռիչարդ Հովհաննիսյանի՝ վերևում նշված հաղորդման մեջ չափազանց ուշագրավ նկատողություն կա «Տարոնի պատմության» վերաբերյալ Լևոն Ավտոյանի ուսումնասիրության մասին (History of Тaron— Columbia University, 1985: UML Orfer N DA). այն հիմնված
___________________
1 Տես՛ «Литературная Армения», Е. 1978, № 2 (Казар Айвазян — «Письмо в редакцию», ст. 86—96).
2 Б. Улубабян — «Научные заблуждения или блуждения в науке?» (ст. 97—102) и Левон Тер-Петросян — «История Тарона» в свете «Критики» К. В. Айвазяна (ст. 102—108).
3 Երվանդ Տեր-Մինասյան, Հայոց եկեղեցու հարաբերությունները ասորվոց եկեղեցիների հետ, Վաղարշապատ, 1980, էջ 3 և հետնյալները:
4 Ե. Տեր-Մինասյան, Բանասիրական հետազոտություններ, Երևան, 1971:
[էջ 141]
է Երևանի, Լենինգրադի և Փարիզի ձեռագրերի և խմբագրությունների տվյալների վրա։ Ներածականում մեկնաբանվում են Պատմության մեջ եղած անձնանունները, տեղանունները, ժամանակաշրջանի քաղաքական ու կրոնական հանգամանքները։
Նոր փաստերու լույսին տակ,— գրում է նա,— ան (Լ. Ավտոյանը) կեզրակացնե, այլ մասնագետներու նման, թե Պատմությունը խիստ միտումնավոր է, գրված Գլակի վանքը օրինականացնելու նպատակով, զայն վերադասելու համար Էջմիածնի և Դվինի աթոռներեն և վերջապես շահելու համար ժամանակի ազնվականության հովանավորությունը» (ՊԲՀ, 1987, № 1, էջ 106)։ Ապացուցման կարիք ունի, սակայն, Պատմության կառուցվածքի, պատկանելության և մանավանդ գրության ժամանակի մասին եղած պնդումը, թե այն կազմված է երկու առանձին բաժիններից, «որոնցմե առաջինը գրված է նույն անձի կողմե 966-ի և 988-ի միջև, մինչ երկրորդը՝ որ կպարունակե վերջին երկու հարադեպերը, հիշատակարանը և հավանաբար ամբողջ գործի մեկ խմբագրությունը, ուրիշի մը կողմե, 1220-են առաջ» (նույն տեղում)։
Պետրոսյանը նույնպես գրվածքի ժամանակը շատ հետ է բերում. «Մինչ Մամիկոնյան կհավակնի ներկայացնել հայերու պայքարը ընդդեմ զրադաշտական Պարսկաստանի,— ասում է նա,— Պետրոսյան կհավատա, թե անոր նկարագրությունը իրականության մեջ կվերաբերի արաբական և նույնիսկ սելճուք արշավանքներուն։ Ամեն պարագայի, հետաքրքրական պիտի ըլլար գործը բաղդատել բյուզանդական, պարսկական, թըրքական և այլ հայկական ժամանակակից դյուցազներգություններուն հետ» (նույն տեղում, էջ 107)։
22. Վերջապես, ավելորդ չենք համարում այստեղ խոստովանել, որ նախկինում տողերիս հեղինակը նույնպես՝ հետևելով գրականության պատմության մեջ վաղուց ի վեր ավանդության ուժ ստացած հին տեսակետին, պայմանականորեն Հովհան Մամիկոնյանին և նրա անունով հայտնի «Տարոնի պատմութեան» ստեղծման ժամանակը ներկայացրել էր 7-րդ դարի սահմաններում և վերլուծել այդ դարաշրջանի հայոց գրական-մշակութային երևույթների ընդհանուր համակարգում։ Սակայն ավելի հանգամանալից քննությունն ու ծանոթությունը մեզ ևս բերեցին այն համոզման, որ վերոհիշյալ «Պատմության» մեջ և մասնավորապես նրա «Հիշատակարանում» առատորեն սփռված փաստական, ժամանակագրական, տեղանունների, անձնանունների և այլ կարգի անճշտություններն ու շփոթությունները (նկատված ուսումնասիրողների մեծամասնության կողմից) ապացույց են այն բանի, որ դրանց հեղինակը կամ հավաքող-շարահարողը չէր կարող ականատես և ժամանակակից մեկը լինել, այլ ավելի ուշ՝ «ութերորդ դարից ոչ վաղ» ապրած մեկը, որը վկայակոչում է Գրիգոր Լուսավորչին ժամանակակից Զենոբ Գլակին, ինչպես նաև այդ օրերում կատարված իրողությունների մասին մնացած ինչ-ինչ գրություն-
___________________
1 Վ. Հ. Վարդանյան, Հայ գրականությունը 7-րդ դարում, Ե. 1970, էջ 120-122:
[էջ 142]
ները կամ դրանց պատճենները ու դրանք միացրել իր մոտ գտնվող հավաքածուին։ Այդպես վարվելու նպատակը եղել է նախ՝ իր ասելիքը, պատմածը կամ այստեղից-այնտեղից հավաքածն իբրև անհերքելի, այսինքն ականատեսի վկայության արգասիք ներկայացնելը, որպեսզի չկասկածեն իրեն այն բաներում որին նույնիսկ ինքն է կասկածում, ապա նաև՝ օրինականացնելու և հավերժացնելու համար մինչ իր ժամանակները սբ. Կարապետին պատկանող կալվածքներն ու երդահամարները, որոնց մասին բազմիցս հիշատակվում է բուն «Պատմության» մեջ։
Իսկ Զենոբ Գլակի խնդիրն առ այսօր ավելի մութ և առեղծվածային է։ Այժմ հնարավոր էլ չէ հաստատապես պնդել, թե այդ անունով անձնավորություն ոչ գոյություն է ունեցել, ոչ էլ որևէ բան դրել։ Չենք էլ կարող ապացուցել, թե նա է շարադրել վերոհիշյալ գրվածքի առաջին մասը պարունակող թղթերը, ինչպես որ ավանդում է Հովհանը։ Այդպիսի մեկը գուցե թե ապրած լինի Գրիգոր Լուսավորչի օրերում և նրա կողմից նշանակված միայն սբ. Կարապետի վանքի վանահայր (այն ժամանակվա ըմբռնումով), և ոչ թե ամբողջ Տարոնի թեմի առաջնորդ։ Եթե որևէ բան էլ շարադրել է, ապա՝ միայն Ա. Աբրահամյանի կողմից վերը նշված երկու գրությունները («Պատասխանի թղթոյն ասորւոց և պատմութիւն վասն Իննակնեան տեղեացն» և «Վասն պատերազմին որ յԱրձանն եղև»)։ Կամ ավելի հավանական է կարծել, թե Զենոբը Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ նրա և այլոց կողմից շարադրված ինչ-ինչ թղթեր (նամակներ) թարգմանած լինի ասորերեն՝ ասորի քրիստոնյաներին կամ այդ դավանանքը տարածող քարոզիչներին տեղյակ դարձնելու համար եղած (իսկ ավելի շատ՝ չեղած, հնարովի) դեպքերի և իրադարձությունների մասին։ Այդ երևում է ոչ միայն Հովհանի վկայությունից, այլ մասամբ նաև նամակների սյուժետային-գաղափարական բովանդակությունից, որոնք հենց այդ նպատակն էլ հետապնդում էին։
Համառոտագրությունները ներկայացրել ենք թարգմանության համար մեր օգտագործած օրինակի հետևողությամբ՝ ուսումնասիրողների գործն ավելորդ տեղը չդժվարացնելու նկատառումով, դրանք տրված են ըստ Մաշտոցի անվան Մատենադարանի թվահամարների՝
0 — Ա. Աբրահամյանի օգտագործած գրչագիրը, № 1328։
Լ — N 1886 գրչագիրը։
Բ — M 1912 գրչագիրը։
Վ — Վենետիկյան՝ 1832 թվականի հրատարակությունը։
ՎԾ — Վենետիկյան՝ 1832 և 1889 թթ. հրատ, ծանոթագրությունները։
Պ — Պոլսի՝ 1719 թ. հրատարակությունը (սխալմամբ տպված է 1722)։
Հ — № 2618 գրչագիրը։
Մ — № 1886 գրչագիրը (որ նույն Լ-ի տարբերակն է):
Ս — № 7898 գրչագիրը։
[էջ 143]
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1 «Պատմութիւն Տարաւնոյ, զոր թարգմանեալ է Զենոբայ ասորոց եպիսկոպոսի»։ Բառացի կլինի այսպես՝ «Տարոնի պատմությունը», որը թարգմանել է ասորիների Զենոբ եպիսկոպոսը (կամ թարգմանվել է նրա կողմից)։ «Տարոնի պատմության» հեղինակի, նրա գրության ժամանակաշրջանի և այլ հանգամանքների հետ կապված մի շարք հարցեր մինչև այժմ էլ դեռ լիովին պարզաբանված չեն։ Քանի դեռ վերջնականապես բացահայտված չեն այս գործի՝ մեկ, թե երկու հեղինակների պատկանելու, հեղինակի ո՞ր դարում ապրած և ե՞րբ գրած լինելու, այն կազմող պատճենների և դրանց բնույթի վերաբերյալ խնդիրները, պայմանականորեն գրքի վերնագրում թողնում ենք «թարգմանելը», որ նշանակում է Զենոբի՝ ոչ թե պատմիչ-գրող, այլ սույն գրվածքի մի մասի թարգմանիչ կամ թարգման լինելը։ Միևնույն ժամանակ տալիս ենք հետևյալ բացատրությունը. «Թարգմանեալ է» բառն այստեղ մի քանի իմաստներով կարելի է հասկանալ.
ա. Ուղղակի իմաստով՝ այսինքն «Տարոնի պատմությունը», որը թարգմանել է ասորիների Զենոբ եպիսկոպոսը (կամ թարգմանվել է նրա կողմից)։
բ. «Տարոնի պատմությունը», որ թարգմանվել է ասորիների Զենոբ եպիսկոպոսից, նրա գրվածքից, նրա կազմած պատճենների, թղթերի հավաքածուից։
գ. «Տարոնի պատմությունը», որը գրել է, շարադրել է ասորիների Զենոբ եպիսկոպոսը։ Գրաբարում (նրա ազդեցությամբ՝ նաև աշխարհաբարում) գրելը, շարադրելը կամ թարգմանելը շատ հաճախ գործածվել են գրեթե նույն իմաստով, նշանակում էր որևէ մտքի, խոսքի կամ գաղափարի մեկնաբան, թարգման լինել։ Այս նույն իմաստով գործածված ենք տեսնում Մ. Նալբանդյանի, Վ. Տերյանի, Հ. Թումանյանի և այլոց մոտ։
դ. «Տարոնի պատմությունը», որ արտագրված, պատճենված է ասորիների Զենոբ եպիսկոպոսի կողմից, կամ թե՝ նրանից։
2 Թարգմանության համար մեր օգտագործած հրատարակության մեջ «Պատմության» գլուխներն ու դրանց առանձին մասերը (իմա՝ պատճեն-
[էջ 144]
ները) խառնված են իրար (Ա. Ա. Աբրահամյան, «Հովհան Մամիկոնյան», «Պատմութիւն Տարաւնոյ», Ե., 1941 թ.)։ Սույն հրատարակության բնագրական ճշգրտումների, գլխակարգության և առանձին գլուխների վերնագրերի խնդրին ժամանակին անդրադարձել է նաև ակադ. Լ. Խաչիկյանը*։ Ահա, թե ինչ է գրում նա.— «Հովհան Մամիկոնյանը խմբագրելով Տարոնի և Գլակա վանքի պատմության վերաբերյալ իր ունեցած նյութերը, դրանք բաժանել է չորս գլխի.
Առաջին գլուխ. «... Պատմութիւն Տարօնոյ, զոր թարգմանեաց Զենոբ ասորի եպիսկոպոսն»։
Երկրորդ գլուխ. «... Պատմութիւն վասն Իննակնեան տեղեաց և պատերազմին որ յԱրձանն եղև»։
Երրորդ գլուխ. «... Եթէ ոյք էին որ յաջորդեցին յառաջնորդութիւն սուրբ Կարապետին»։
Չորրորդ գլուխ. «Գլուխ պարսից պատմութեան»։ (Բայց պետք է այստեղ նշել, որ ձեռագրերում «Պատմությունը» առանձին գլուխներ չունի)։ Այնուհետև Լ. Խաչիկյանը տալիս է նշած առանձին գլուխների հետևյալ ստորաբաժանումները.
«Առաջին գլխի պատճեններն են (իմա՝ ենթաբաժինները)—ա. «Պատճեն առաջին. [Գիր] սրբոյն Գրիգորի, զոր գրեաց և յղեաց ի Կեսարիա»։
բ. «Պատճեն երկրորդ, պատասխանի պայմանավոր գրոյն սրբոյն Գրիգորի, զոր գրեաց Կեսարու հայրապետն»։
Երկրորդ գլխի պատճեններն են.— ա. «Պատճէն առաջին. Զենոբա Ասորւոյ պատասխանի թղթոյն ասորւոց»։
բ. [«Պատճէն երկրորդ, Վասն] պատերազմին որ յԱրձանն եղև»։
Երրորդ գլուխը պատճեններ չունի։ Իսկ չորրորդ գլուխը բաղկացած է չորս պատճեններից, ա. «[Պատճէն] առաջին, վասն գալոյն Միհրանայ ի Տարաւն...», բ. «[Պատճէն] երկրորդ. Վասն գալոյն Վախթանգայ ի Տարաւն...». գ. «[Պատճէն] երրորդ. Վասն գալոյն Տիգրանայ և կոտորածին, որ ի Հոնընկեցն».
դ. «Պատճէն չորրորդ. Վասն գալոյն Վարդուհեր և մեռանելոյն ի Փանդիկ...»**։
«Տարոնի պատմությունը» տարբեր աղբյուրներից հավաքված, իմի բերված ժողովածու է, ուստի և այն առանձին գլուխների բաժանելը բարդ է։ Մնացած դեպքերում միանգամայն իրավացի համարելով Խաչիկյանի դիտողությունները, գլխակարգության վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ավելացնել, սակայն, որ բուն տեքստում եղած անճշտությունները ոչ այնքան կազմող հրատարակիչի մեղքով են, որքան պահպանված գր-
_____________________
* Տե՛ս Տեղեկագիր Հայկ. ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի, 1944 թ.: №1—2, Լ. Խաչիկյանի հոդվածը (կամ՝ նույնի առանձնատիպը):
** Ծիծառի խաչի և «Վասն մահուան Տիրանայ...» գլուխները Լ. Խաչիկյանը համարում է ընդմիջարկություններ, որովհետև սակավաթիվ գրչագրերում միայն կան (Ծ. Թ.): Ա. Աբրահամյանն էլ դրանք օտարամուտ է համարել (տե՛ս այստեղ, № 111 բացատրությունը):
[էջ 145]
չագրերում եղած խառնաշփոթությունների արդյունք, մի հանգամանք, որը որոշակի արտահայտվել է նաև վենետիկյան ու մյուս հրատարակություններում։
Իսկապես, թարգմանության համար մեր օգտագործած օրինակում ոչ մի կերպ հնարավոր չէ զատորոշել առանձին մասերն ու դրանք կազմող «պատճենները», որը մեծապես դժվարացնում է որոշելու նախ «Պատմության» կառուցվածքային առանձնահատկությունները, ապա և հնարավորին չափ ճշտորեն կատարելու թարգմանությունը։ Այդ կապակցությամբ Լ. Խաչիկյանը նշում է, թե հրատարակիչը «գլուխների և պատճենների վերնագրերը դիտելով որպես ամբողջություն, միևնույն տառաձևերն է գործածել դրանց համար և հաճախ իրար է ձուլել տարբեր վերնագրեր»։ Օրինակ է բերում չորրորդ գլխի վերնագիրը, որը ճշտում է այսպես. «Գլուխ ՊԱՐՍԻՑ ՊԱՏՄՈԻԹԵԱՆ (ինչպես որ ունեն ՍԼԲ գրչագրերը). [Պատճէն առաջին. Վասն] գալոյն Միհրանայ ի Տարաւն երեսուն հազարաւ եւ կոտորելն Գայլուն Վահանայ զնոսա յՕձ քաղաքի» (ՎԼՍԲ)։ Մինչդեռ խմբագրված օրինակից ստացվում է, թե Միհրանը երկրորդ անգամ է գալիս Տարոնի վրա։
Խաչիկյանի նշած՝ չորրորդ գլխի երրորդ պատճենը մեր օգտագործած օրինակում նշանակված է երկրորդ, որը չի համապատասխանում ԼՍՄՊՀ օրինակներին։ 1889 թվ. Վենետիկյան հրատարակությունը պատճենը չի նշել և ունի այսպես. «Գլուխ Չորրորդ Պատճէնին. Վասն գալոյն Տիգրանայ, և կոտորածին՝ որ ի Հոնընկեցն»։ Սակայն «Պատմության» գլխակարգության վերաբերյալ եղած ուղղումներն ու ճշգրտումները դեռևս չպետք է վերջնական կամ անթերի համարել։
3 Ագաթանգեղոսը պատմում է, թե Տրդատ թագավորը երբ քրիստոնյա դարձավ, և գրեթե ամբողջ երկիրն էլ քրիստոնյա դարձրին, հավաքում է բոլոր մեծամեծներին ու իշխաններին և պատվիրում, որ բերեն Գրիգորին քահահայապետ օծեն։ Եվ որոշում են պատգամավոր ուղարկել Կեսարիա քաղաքը՝ Ղևոնդիոս հայրապետի մոտ՝ Գրիգորին օծելու նպատակով*։ Կեսարիա քաղաքը գտնվում էր Գամիրքում։ Այս նույն քաղաքում էր, որ հետագայում, մանուկ հասակից, ինչպես նշում է Փավստոսը**, սնվում, մեծանում, ուսում ստանում և քահանայապետ է օծվում նաև Ներսես Մեծը։ Փավստոսը (նաև ուրիշներն էլ) հաստատում է, որ հայոց կաթողիկոսներին առհասարակ այնտեղ էին օծում։
4 «... զի երկոքեան ամոլքն աստ եկեալք, եւ սորին վիճակի սահման ընկալան ի ձեռն հոգւոյ սրբոյ...» (էջ 34)։ Ամենայն հավանականությամբ այստեղ խոսքը վերաբերում է Անտոն և Կրոնիդես քարոզիչներին, որոնք առաջինն էին ուղարկվել կայսրության արևելյան կողմերում նոր ուսմունքը տարածելու և այնտեղ էլ նահատակվեցին։ Փոքր ինչ հետո էլ ուղղակի ասում է, թե «Ապա նույն տեղում (այսինքն՝ Իննակնյան վայրում) թողեցի Քրիստոսի երկու կենդանի վկաներին՝ Կրոնիդեսին և Անտոնին, որոնց
____________________________
* Ագաթանգեղոս. Տփղիս, 1909, էջ 415:
** Տե՛ս Փավստոս, Հայոց պատմություն, Ե., 1968 թ., 123 և 126 էջեր:
[էջ 146]
ինքդ, քո բարեպաշտության շնորհիվ, մեր հայոց աշխարհին ընծայեցիր»։
5 Չնայած Հովհանը մեծի մասամբ կամայական է վերաբերվում փաստերի, թվերի և հատկապես անունների ճշգրտությանը, սակայն այստեղ զարմանալի ճշտությամբ բնորոշում է Երկրորդ և Չորրորդ Հայքերի սահմանները՝ այն ժամանակներում, որին վերաբերում է նրա խոսքը։ «Զի սա է,— ասում է նա,— երկիրս Հայոց (չորրորդ բաժինս և Երկրորդ Հայոց աւարտինս, ի լերինն որ կոչի Տաւրոս, և հատանէ անցանէ մինչև ի դրունս Պահլաւայ պարսից։ Եւ առ սովաւ բնակի յերկիրս Մամիկոնէից.» և հետևյալն (աստ. էջ 20)։ Ըստ նորագույն տվյալների 7— 9-րդ դարերում Արևմտյան Հայաստանի կազմի մեջ էին մտնում նախկին (այսինքն՝ 4-րդ դարի, որին վերաբերում է Հովհանի խոսքը) Առաջին Հայքը, Երկրորդ Հայքը և Չորրորդ Հայքի մեծ մասը։ Չորրորդ Հայք է կոչվել Հուստինիանոս կայսեր կողմից 536 թ. կատարված վարչական վերափոխումներից հետո, «... երբ նա Հայաստանի այս մասը վերածեց բյուզանդական պրովինցիայի և կոչեց Չորրորդ Հայք։ Հնում այս երկիրը կոչվում էր Ծոփք» (տե՛ս Հայկ ՍՍՀ Ատլաս, Երևան — Մոսկվա, 1961, էջ 104): Իրոք որ Չորրորդ Հայքի սահմանները հասնում էին մինչև Պարսկաստանի հյուսիսային կողմերը*։
6 «Կէտ» բառի համար յոթը տարբեր իմաստներով գործածվելու բացատրություններ է տալիս Նոր հայկազյան բառարանը (այսուհետև՝ ՆՀԲ, 1979 թ., հ. 1, էջ 1094—1095)։ Բերում ենք այստեղ այն նշանակությամբ գործածվելու մասին փաստարկումը, որը կարծում ենք ավելի մոտ լինի մեր տեքստում արտահայտված իմաստին։ «Կէտ»— նպատակ. դիտել, սահման, պայման, կանոն, չափ, եզր, ծայր, լրումն, որոշումն մտաց, որոշյալ ժամանակ, ժամադրություն... Կէտ եդեալ մեր՝ ցուցանել վասն Յովսեփու։ Որոց կէտ առաջի եդեալ է, զի քեզ նմանող լինիցին...»։ Հենց այս վերջին իմաստով գործածված ենք համարում մեր տեքստում, այսինքն՝ նրանց կատարած գործն ու վարքը իբրև օրինակ, չափանիշ ընդունել։ Այդպես էլ թարգմանեցինք։
7 Հավանաբար խոսքն այստեղ վերաբերում է Հայաստանի և Կապադովկիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան գավառների ժողովուրդներին, որոնք այն ժամանակ դեռ քրիստոնեություն չէին ընդունել։ Ագաթանգեղոսը նույնպես վկայում է, որ Գրիգոր Լուսավորիչը ամբողջ Հայաստան աշխարհը քրիստոնեական դարձի բերելուց հետո միայն նույն գործը կատարում է հյուսիսային կողմերում։
8 Խոսքը հրեաների հռչակավոր Մովսես մարգարեի մասին է, որը՝ ըստ Աստվածաշնչի, իսրայելացիներին Եգիպտոսից որպես թե առաջնորդեց դեպի այսպես կոչված Ավետյաց երկիրը։ Առասպելի համաձայն նա աղոթելով կանգնեցրեց ծովի ջրերը, և նրանց ամբողջ ազգը քայլելով անցավ
____________________________
* Տե՛ս Հակոբյան Թ., Ուրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրության, Երևան, 1960թ., էջ 225 և 261: Նաև՝ Հովհաննիսյան Պ. Հ. և Աբրահամյան Ա. Գ., Հայ ժողովրւփ պատմության քրեստոմատիա, Ե., 1981, էջ 379-381:
[էջ 147]
ծովի վրայով ու փրկեց եգիպտական փարավոնների հալածանքից և ոչնչանալուց: Նրա մասին տես՝ «Գործք Առաքելոց», գլուխ Է (22) և հետևյալը, նաև «Բառարան սուրբ գրոց», Կ, Պոլիս, 1881 թ., էջ 363—364։
9 «...զի ոչ իւիք պակաս է քան զառաջին Անտոնն (կամ՝ ի սուրբ Անտովնէ)», «որի մոտ ոչինչ թերի կամ պակաս չէ առաջին Անտոնից»— այստեղ խոսքը Կեսարիայի հռչակավոր քարոզիչ առաջին Անտոնին է վերաբերում, որ ապրում ու գործում էր այն ժամանակ, երբ Հիսուսի ուսմունքը դեռևս գաղտնի էր և պաշտոնական իրավունք չէր ստացել կայսրության մեջ, երբ Տրդատ Մեծն ու Լուսավորիչն էլ դեռ Հայաստան չէին վերադարձել։
10 Բնագրում (իմա՝ գրչագրերում) ամենուրեք «վերակացու», բայց ոչ այդ բառի այժմյան իմաստով, այլ իբրև գլխավոր, առաջնորդ, այսպես ասած ավագերեց այն կրոնավորների նկատմամբ, որոնք իր հետ պետք է գային և իբր պաշտոնյա, սպասավոր գործեին Գլակա վանքում։
11 Այստեղ բնագրային անճշտություն կա (էջ 24)։ նախորդ նախադասության մեջ ասված է, թե «Եւ գրեաց ինքն թագաւորն և գահերեց իշխանքն չորեսին...». այսինքն թե նամակի հեղինակը, գրողը ինքը թագավորն է։ Սակայն հաջորդ պարբերությունից պարզվում է, որ նամակ գրողը ոչ թե Տրդատն է, այլ՝ Գրիգորը: Հրատարակիչն էլ է նկատում, որ Պոլսի հրատարակությունը, ինչպես նաև Ս գրչագիրն ունեն հետևյալ ձևով. «... գրեաց սուրբն Գրիգոր հանդերձ թագաւորաւն...», Լ՝ «ևս ամենայն նախարարաւքն» և այլն: Միայն այդ ձևով է համապատասխանում գրվածքի մտքին և այդ պետք է համարել ճիշտ։
12 «Գլակ» անվան վերաբերյալ ուսումնասիրողները տարբեր ենթադրություններ են արել: Զենոբ Ասորու անունը առաջին անգամ տալիս է Գրիգոր Լուսավորիչը Ղեոնդիոսին գրած հենց առաջին թղթում։ Բայց այստեղ նա Գլակ չի կոչվում։ Եղիազարին և Տիմոթեոսին գրած հաջորդ թղթում նա գրում է, թե Եղիազարի եղբայր Զենոբին ինքը սբ. Կարապետի վանքի եպիսկոպոս է ձեռնադրել և վանքն էլ «...փոխեցանք յիւր աւելի անունն Գլակա վանս եդաք»։ Դրանից հետո է այն Գլակա վանք կոչվել։ Մ. Միանսարովը հիշատակում է «Տարոնի պատմության»՝ Կալկաթայում եղած մի հրատարակություն (Տե՛ս Bibliocraphia.— “Camcasica et Transcaucasica”, Т. I, СПБ, 1874—76), որտեղ Գլակ ավելի անվան համար ասում է, թե ենթադրել են, որ Զենոբը Գլակից էր, որը մի բնակավայր-ավան էր հարավային Ասորեստանում, Եգիպտոսի սահմաններին կից, ազգով էլ ասորի էր։ Այս նկատողությունը չափազանց հետաքրքրական է, սակայն, ցավոք, հեղինակը չի ասում, թե ովքեր են այդպես ենթադրել, կամ՝ իրոք եղե՞լ է, կա՞ արդյոք այդ անվամբ բնակավայր առհասարակ։
Հիմնվելով «Պատմության» մեջ եղած վկայությանը՝ Գար. Զարբհանալյանը եկել է այն համոզման, թե վանքը, իսկապես, Գլակա է կոչվել Զենոբի՝ այնտեղ վանահայր լինելու պատճառով, նրա անունով։ Սակայն այդպիսի կարծիքը մեզ անհավանական է թվում, քանի որ հնում ոչ թե տեղանուններն էին կոչվում անձանց անուններով, այլ՝ ընդհակառակը։ Մ. Չամչյանը գտնում է, որ Զենոբ նրա անունն է, իսկ Գլակ՝ մականու-
[էջ 148]
նը, համարում է նրան Լուսավորչի ժամանակակիցն ու գործակիցը։ Մ. Էմինը ուշադրություն չի դարձնում Զենոբի Գլակ կոչմանը։ Շատ ուշագրավ դիտողություն ունի այս կապակցությամբ Ղ. Ալիշանը։ Նա Գլակ անունը նմանեցնում է հայկական անվան կամ բառի (օր, Գղակ) և հնարովի համարում Զենոբի Գլակ մականունը։ Ըստ իս Ալիշանի ենթադրությունն ավելի ճշմարտամոտ է։
13 Բնագրում՝ «Միւս պատճառ՝ վասն//նորա և միւս՝ քննութեան աղանդոյն Մենանդրի» (էջ 52)։ Անճշտությունն անմիջապես աչքի է զարնում։ Ենթադրում ենք, որ նրանց՝ Երուսաղեմ գնալու պատճառներից մեկն էլ Եղիազարին այնտեղ տեսնելն էր։
14 Սույն պարագրաֆը, ինչպես և նրա շարունակությունը ոչնչով չեն կապվում նախորդի մտքին։ Այստեղ ևս երևում է, որ տեքստում անճշտություն կա, գուցե և տողեր են պակասում։ Հրատարակիչը նույնպես նկատում է, թե Լ գրչագրում «զոր»-ից կրճատված է մինչև 10-րդ տողի «հայրապետ» բառը (էջ 52)։ Թարգմանելիս ձգտել ենք վերականգնել հատվածի բովանդակության ուղիղ ընթացքը։ Ուստի թվում է, թե նրա մահը նույնիսկ հաճելի, ցանկալի էր բոլոր երուսաղեմցիների համար։
15 Բնագրում «Եւ առաքեաց զիշխանս Մամիկոնեից տանն...» արտահայտությունը մեզ սխալ է թվում, որովհետև դուրս է գալիս, թե Մամիկոնյան տան իշխաններին ուղարկեց (էջ 53)։ Մինչդեռ, ինչպես տողատակում հրատարակիչն էլ է նշում «Լ» գրչագիրն ունի «... առաքեաց զԵղիազար հանդերձ նախարարաւ մի (Փխ. զիշխանս Մամիկոնեից տանն) ձևով։ Վերջինը պետք է ճիշտ համարել։
16 Բնագրում՝ «... որք բաժանեցին զամենայն աշխարհս շրջագայութեամբ աւետարանին» խոսքը բառացի թարգմանելու դեպքում ճիշտ չի ստացվում։ Հրատարակիչը տողատակում նշում է, որ «Հ» օրինակը «բաժանելու» փոխարեն ունի «Բժշկեցին», որն ավելի է հարմարվում սույն խոսքի իմաստին։ Սակայն գուցե և ասված լինի, թե քարոզչության գնալիս՝ այդ վայրերն իրենց մեջ բաժանեցին և յուրաքանչյուրը մեկնեց իրեն բաժին հասած կողմերում կամ գավառներում քարոզելու, այս առումով էլ կարելի է հասկանալ։
17 Այստեղ նույնպես ինչ-որ անճշտություն կա. հավանաբար գրչագրական աղավաղում։ Նախորդ պարբերության մեջ խոսքը վերաբերում էր տաճարին և նրա հիմնադրված տեղին։ Սակայն դրանից հետո խոսվում է անձի մասին, ամենայն հավանականությամբ՝ սբ. Կարապետի։ Հրատարակիչը դարձյալ նկատել է, որ նույն տեղը «Լ» գրչագրում «որ եղև...»-ից պակաս է մինչև «անճառելի» բառը (էջ 56)։
18 Այստեղ նույնպես մի հատված՝ «... անուանեաց տեղին Ղազարու (թե՞ Եղիազարու) վանք» բառերից հետո «Լ» գրչագրում, ինչպես հրատարակիչը ցույց է տվել տողատակում, բուն տեքստից մի հատված բաց է թողնված և ինքն էլ է բաց թողնում։ Սակայն մեր խորին համոզմամբ պետք է դրվի իր տեղում, քանի որ նախ՝ լրացնում, ամբողջացնում է հատվածի միտքը, ապա՝ շատ հետաքրքրական տեղեկություն է պարունակում ժամանակաշրջանի հասարակական հարաբերությունների վերաբերմամբ։
[էջ 149]
Ուստի և թարգմանեցինք ու դրեցինք համապատասխան տեղում։ Բացի այդ, խմբագրված տեքստից այնպես է հասկացվում, թե Տարոնում տեղի ունեցած դեպքերի մասին Բեկտորն ու Անաստասն են պատմում Աշտիշատի կողմից Բյուզանդիա գնացածներին, մինչդեռ իրականում ճիշտ հակառակն է (էջ 58)։
19 Նամակի վերնագրում (էջ 59) «Հայրապետիդ Հայոց մեծաց» արտահայտությունը մեր կարծիքով պետք է լինի «Մեծի հայրապետիդ Հայոց», այսինքն «Հայոց մեծ հայրապետիդ», այդպես էլ թարգմանեցինք: Կամ գուցե և գործածված լինի մեծ Հայաստանի իմաստով։ Բացի այդ, Պոլսի հրատարակությունն ունի հետևյալ վերնագիրը. «Պատճէն Դ-րորդ զոր գրեցին Բեկտոր և Անաստաս և այլքն առ սուրբն Գրիգոր» և հետևյալն։ Բայց քանի որ գլխակարգության ու պատճենների վերաբերյալ արդեն խոսվել է վերևում (ծան. №2), ուստի ավելորդ է նորից անդրադառնալ դրան։
20 Զենոբը որպես թե Լուսավորչին խնդրում է շարադրել դեպքերը Խոսրովից սկսած, սակայն Գրիգորը չի համաձայնվում և թույլ չի տալիս:
«Լ» գրչագրում այդ մասին կա հետևյալը, «...այլ ոչ կացեալ յանձինս, այլ աղաչել բազում աւուրս, զի տացէ նմա հրաման գրել զԽոսրովու մասին և զՏրդատայ փախուստն ի յոյնս և զտիրելն ի վերայ հայոց և զտանջելն զսրբոյն Գրիգորի և զխոզանալն Տրդատայ և զգնալն ի Կեսարիայ և ի Հռովմ և ապա զպատմութիւն Գիսանե[այ]...» և այնուհետև ինչպես բնագրում է (էջ 63)։ Բուն տեքստում այս հատվածի գոյությունը մեզ ավելի քան ճիշտ է թվում նաև այն պատճառով, որ Գրիգորը չցանկանալով այդ անվայել ու ստապատիր պատմություններին ասորի քարոզիչներին և ընդհանրապես օտարներին իրազեկ դարձնել, արգելում է Զենոբին այդ մասին իր նամակներում հիշատակել։ Մանավանդ որ նույն տեղում կա հետևյալ նախադասությունը — «Զի ոչ է օրեն զայնչափ պատմութիւն յասորոց թուղթսն գրել և յիշատակ Հայոց ոչ թողուլ», որի վերջին մասը նախորդի հետ առնչություն չունի և գիտակցաբար բաց ենք թողնում։
21 Անհրաժեշտ ենք համարում այստեղ հայտնել, որ նամակները (թղթերը) թարգմանելիս ձգտել ենք ամեն կերպ հարազատ մնալ միջնադարի եկեղեցա-դոգմատիկական գրականության մեջ առատորեն տարածված թղթերի, ճառերի, նամակների ոգուն և ոճին։ Այդ իսկ պատճառով տեղ-տեղ հետևել ենք ավելի ազատ թարգմանության ոճին։
22 Զենոբի այս նամակում կա մի հատված, որը գայթակղության քար է եղել շատերի համար, նաև սխալների տեղիք տվել: Թյուրիմացությունը առաջ է եկել սխալ ընթերցումից՝ բնագրի աղավաղված լինելու պատճառով։ Զենոբը գրում է, թե.— «Եւ դուք մի ինչ աղարտեք զսակաւ պատմութիւնս և կամ թէ Ագաթանգեղոս զայդ ոչ հիշե, զի «ես յառաջագոյն գրեցի քան զնա» (էջ 65)։ Հատվածը այս նույն ձևով է հասկացել ու ընդունել նաև Գ. Զարբհանալյանը («Հայկ. հին դպրութեան պատմութիւն», Վենետիկ, 1897, էջ 234), Մկրտիչ Էմինը նույնպես, ըստ իս, սխալ է թարգմանել ու մեկնաբանել։ Նա ենթադրում է, թե այստեղ խոսքը վե-
[էջ 150]
րաբերում է ոչ թե գործին կամ գրողին, այլ կատարվածին, եղելություններին. «... քանզի,— ասում է նա,— յառաջագոյն (ընդգծումը իրենն է) ասէ ոչ վասն անձին յիւրոյ, այլ վասն գործոցն, որք զառաջինն գործեցան ի հայս ի ձեռն սրբոյն Գրիգորի»։ Ապա ավելացնում է, թե առաջին վայրը, որտեղ Գրիգորը խաչով զինվեց ընդդեմ կուռքերի՝ հռչակավոր Տարոնն էր, իր մեծահամբավ Վահեվահեան մեհյանով (տե՛ս վերը նշված աշխատությունը, էջ 67 և հետևյալն)։ Իսկ որ Վահեվահյան մեհյանն էլ այդ նույն տեղում չի գտնվում, արդեն վաղուց ուրիշների կողմից նկատվել է (Աբեղյան Մ., Երկեր, հ. 1, էջ 189 — 190), Սույն օրինակի հրատարակիչ Ա. Աբրահամյանը տողատակի բացատրականում ավելացնում է, թե ՎԾԼ օրինակներն այդ հատվածն ունեն հետևյալ ձևով — «...Ընդէ՞ր ոչ է զայսոսիկ յիչեալ [Ագաթանգեղոս], զի նա յառաջագոյն էր գրէալ»։ Սակայն տարօրինակ է, որ նա տեքստը կազմելիս դրա վրա ուշադրություն չի դարձնում։ Բնագրի ճիշտ ընթերցվածը վերականգնում է Լ. Խաչիկյանը վերը նշված իր հոդվածում. Լ գրչագրում պահպանված հատվածով սույն խոսքը ճշտվում է այսպես — «Եւ դուք մի ինչ աղարտէք զսակաւ պատմութիւնս և կամ թէ Ագաթանգեղոս ընդէ՞ր ոչ է զայսոսիկ յիշեալ, զի նա յառաջագոյն էր գրեալ»։ Այսպիսով Հովհանի (իմա՝ Զենոբի) ասածից ստացվում է, որ ոչ թե ինքն է Ագաթանգեղոսից առաջ գրել, այլ Ագաթանգեղոսն է ավելի առաջ գրել, սակայն այդ բաները չի գրել, չի հիշատակել։ Անտարակույս է, որ այս վերջինն է ճիշտը։
23 Բնագրի «Ընդ ժամանակս թագաւորութեանն Խոսրովու որդւոյ Վաղարշու վրէժխնդիր լինէր Արտևանայ եղբաւր իւրում...» արտահայտությունը փաստական անճշտություն է պարունակում։ Օգտվելով բանավոր աղբյուրից՝ Զենոբը (նույնն է թե ինքը՝ Հովհանը) պատմական դեպքերն ու անձերը շփոթել է իրար հետ։ Եթե ուղղակի ընդունենք, դուրս է գալիս, որ Խոսրով Երկրորդը Վաղարշի որդին է, միաժամանակ և Արտևանի եղբայրը: Մինչդեռ հայտնի է, որ Վաղարշ Բ-ի որդին Խոսրով Ա-ն է՝ Տրդատ Երկրորդի հայրը, իսկ այստեղ խոսքը վերաբերվում է Խոսրով Բ-ին՝ Տրդատ Մեծի (Գ-ի) հորը (տե՛ս Լեո, Մանանդյան, Խալաթյան և ուրիշներ)։ Ագաթանգեղոսի աշխարհաբար հրատարակության ծանոթագրությունների բաժնում թարգմանիչ Ա. Տեր-Ղևոնդյանն էլ է նշել (անդ. ծանոթ. № 4), որ Ագաթանգեղոսի մոտ նույնպես վիպական տարրի կամ անհավաստի աղբյուրի օգտագործման շնորհիվ այդ նույն անձերը շփոթ ձևով են ներկայացված։ Իսկ ինչ վերաբերում է «Արտևանայ եղբաւր իւrnւմ» արտահայտությանը, ապա հեղինակն այստեղ հավանաբար այն գործածել է ոչ ուղղակի, այլ ազգակից, տոհմակից, այսինքն Արշակունի լինելու իմաստով։
24 «Եւ եղև միջնորդ արքայն ճենաց և ոչ կարաց գրաւել զսիրտ նոցա ի յաշտութիւն» (էջ 67),— ասում է Զենոբը։ Արդեն ժամանակին մեծանուն գիտնական Աբեղյանը նկատել է թե «Այս պատմության մեջ պարզ երևում է Մամիկոնյան նախնիների՝ Մամ-Կոնի զրույցի մի մթնացած արձագանք հետին դարերի»։ Ուստի Դեմետր և Գիսանե անունները համարժեք է դնում Մամիկ և Կոնակ անուններին, ցույց է տալիս, որ «ճիշտ է, անուն-
[էջ 151]
ներն այստեղ տարբեր են, բայց դա նշանակություն չունի... կապն անունի և մոտիվի միջև շատ թույլ է, անունները հաճախ փոխվում են, մոտիվներն ավելի կայուն են»։ «Մամիկոնյանների ծագումը,— ավելացնում է նա, — ըստ Բուզանդի, Խորենացու և Սեբեոսի չինական է, բայց այստեղ երկու եղբայրները Հնդկաստանից են։ Երկու դեպքում ևս այդ պետք է առնվի ոչ իսկական մտքով» (Աբեղյան Մ., Երկեր, Ե., 1966, հ. Ա, էջ 298)։ Ճենաց և հայոց այն ժամանակվա հարաբերությունների անհավանական լինելը նշել է նաև Գր. Խալաթյանը։ Նա իրավացիորեն ենթադրում է, թե այդպիսի մի ազգի գոյությունը Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մեջ պետք է փնտրել («Զենոբ Գլակ...», Վիեննա, 1893, էջ 36 և հետևյալն)։ Հնդիկների մասին Զենոբի հիշատակության վրա առաջինը ուշադրություն է դարձրել Մկրտիչ Էմինը։ Բայց քանի որ նա հակված է Զենոբի մոտ եղած ամեն բան ճիշտ համարել, ուստի և այս էլ է իրողություն համարում (տե՛ս անդ, էջ 72 — 74)։ Հայոց և պարսից թագավորների միջև Ճենաց թագավորի միջնորդության փաստի՝ ինչպես նաև քիչ հետո հիշատակվող սբ. Գրիգորի եղբայր Սուրենի՝ ճենաց երկիրը գնալու և այնտեղ տասնինը (ԺԹ) տարի թագավորելու մասին հիշատակությունները նույն զրույցի հեռավոր, բայց ավելի ևս շփոթ ու աղավաղված արձագանքներն են անշուշտ։ Այս բանը հաստատվում է նաև Ուխտանեսի վկայությամբ, որը բոլորովին տարբեր բան է հաղորդում (տե՛ս ներքևում՝ ծան. №25)։
25 Զենոբը այստեղ մի բոլորովին անհավանական պատմություն է մեջ բերում։ Իբր թե Գրիգորի եղբայր Սուրենը (մի անձնավորություն, որի գոյությունը նույնիսկ կասկածելի է), «... իբրև զարգացաւ (իմա՝ հասակ առավ, մեծացավ) «գնաց երկիրն ճենաց, ետ մահուն Խոսրովուհեայ (սա իր հորաքույրն էր և Ջիվանշիր իշխանի կինը) և կացեալ անդ ամս Ժ (տասը), թագաւորեաց անդ ի վերայ երկրին ճենաց ամս ԺԹ (տասնևինը)» տարի։ Գուցե եղած լինի «ամս Թ» կամ թե՝ «թագաւորեաց ամիսս ԺԹ», իսկ եթե ոչ՝ դուրս է գալիս կատարյալ անհեթեթություն։ Ուխտանես պատմիչը ավելի ուղիղ բացատրություն է տալիս։ Նա դեպքերը պատմում է ինչպես Ագաթանգեղոսը, չնայած նշում է, որ Զենոբ Ասորուց է վերցրել։ Սուրենի՝ ճենաց երկիրը գնալու և այնտեղ թագավորելու մասին նա ոչինչ չի ասում։ «Իսկ զմիւս եղբայր նորայ,— ասում է,— որում անուն կոչէր Սուրեն, առեալ մանկաբարձն տարաւ ի դուռն արքային Պարսից: Եւ նա (արքան) տայ նմա զհօրն խոստացեալ պարգևսն՝ որպէս վերագոյն ասացաք։ Եւ նորա սնեալ առ հօրաքեռն իւրում, որ էր կին որդւոյն (?) Ջաւանշէրի թագաւորին Հեփթաղեայ։ Արդ վասն մանկանն այսորիկ՝ որ էր եղբայր սրբոյն Գրիգորի, Զենոբայ Ասորայ ասացեալ ստուգիւ ի պատմութեան անդ իւրում...» (Ուխտանես, Վաղ-պատ, 1871, էջ 78 — 79)։
26 Գր. Խալաթյանը Զենոբի գրվածքը հավաքագրված է համարում հետևյալ հայ հեղինակներից. Ագաթանգեղոսից (ամենաառատը), Խորենացուց, Սեբեոսից, սբ. Հակոբի վարքից, ինչպես նաև այլ անանուն հեղինակներից։ Անկախ այն բանից՝ ճիշտ է նրա ենթադրությունը, թե ոչ, բայց հավանական պետք է համարել այն պնդումը, թե Զենոբի մոտ ս. Հակոբի վարքը նույնանում է Գր. Լուսավորիչի և Զգոնի ազգակցության մա-
[էջ 152]
սին եղած ավանդությանը... որ դա միևնույն զրույցն է և անձերն էլ նույնն են»։ Ապա ավելացնում է նաև, որ ս. Հակոբի վարքի՝ 7-րդ դարից առաջ գրված լինելը անհավանական է (Զենոբ Գլակ, էջ 41—44)։ Այդ մասին բոլորովին տարբեր տեսակետ է հայտնել բանասեր Ղ. Այվազյանը (տե՛ս К. В. Айвазян, «История Тарона» и Армянская литература IV—VII веков», Ереван, 1976, ст. 11—13):
Նույնիսկ 10-րդ դարի մատենագիր Ուխտանեսի ժամանակ այս մասին զրույցներն արդեն հակասական և կասկածելի հիմք ունեին։ Նա հետևյալն է գրում. «Արդ ոմանք յԱսորոց կողման համբաւեն Զգոն ոմն Յակոբ անուն կոչեցեալ, թէ՝ նա է եղբայր Գրիգորի, բայց չէ ճշմարիտ, զի Յակոբն այն հօրաքեռորդի էր սրբոյն Գրիգորի, և անուն մոր նորա՝ Խոսրովուհի (անդ. էջ 80)։ Այս բոլորը ապացուցում են մի բան, որ հեղինակը դրանք քաղել, հավաքել և իմի է բերել բազմաթիվ տարբեր ու հակասական [բանավոր] աղբյուրներից։
27 Ներկա՝ մեր օգտագործած օրինակի հրատարակիչը տողատակի ծանոթագրության մեջ նշել է, որ «Լ» գրչագիրն այստեղ «Սագդենէաւ»-ից հետո ունի «[և նորին որդւովն Հրաչէին գնաց ի կողմանս Պարսից և ի դրունս արքունի սնանի ի կողմանս Սարդինաց] յաշխարհն գթաց» և այնուհետև ինչպես տեքստում, բայց որովհետև հատվածը ոչնչով չի կապվում բուն տեքստին, ուստի ավելորդ համարեցինք դնել այստեղ։
28 Զենոբի նամակում Բեկտոր քարոզչին ուղղված հետևյալ միտքը կա հայտնված Գր. Լուսավորիչի ծագման և ազգականության վերաբերմամբ. «Եթէ ստուգիւ կամիս դիտել զայսոսիկ, ով երանելիդ Բեկտոր, ընթերցիր զթագաւորութիւնն Հեփթաղինեկայ Հելլենացի գրով ել կամ զթագաւորութենէն ճենաց, զոր գտանես յՈւռհայ քաղաքի առ Բարդա պատմագրի» (էջ 74)։ Իրավացի է Խալաթյանը, երբ ենթադրում է, թե դրանով Զենոբը ցանկացել է ցույց տալ իր հնարովի պատմության «ստուգությունը»։ «Բարդա անլուր անունը՝ ըստ իս,— ասում է նա,— նպատակով է գործածել այստեղ Զենոբը՝ յուր մտացածին պատմութեան ստուգութիւն տալու դիտմամբ» (նույն տեղում, էջ 48 — 49)։ Զենոբի (գրավոր) աղբյուրներից Գար. Զարբհանալյանը հիշատակում է այս նույն Բարդային (ըստ իս՝ Բարդածանին) և Պիսիդոն թարգմանչին։ Սակայն մենք դժվարանում ենք առանց որևէ հիմքի այս Բարդային նույնացնել մեծ Պատմահոր կողմից հիշատակված Բարդածանի (Բարդեզան) հետ։
29 «Պատմության» 69-րդ էջում այս Բեկտորը կին է առնում Եվթաղեի քրոջը՝ Սոփիին, իսկ 72-րդ էջում նշված է, որ Եվթաղեն նրա աներն է, այսինքն՝ Սոփիի հայրը, մինչդեռ պետք է լինի աներորդին։
30 Ագաթանգեղոսի մոտ Գրիգորը Խորվիրապում մնում է տասներեք տարի (տե՛ս՝ Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Ե., 1977, էջ 63)։ Սակայն Զենոբի մոտ տասնևհինգ տարի է մնում։ Ագաթանգեղոսի թարգմանիչ-հրատարակիչն էլ է գրում (ծան. 19), թե «ըստ հայկական ձեռագրերի, Գրիգորը Խորվիրապում մնաց «ամս երեքտասան», սակայն Վիեննայի կրկնագիրն ունի «ամս չորեքտասան (Յուշարձան, 118), որը կր-
[էջ 153]
կնված է նաև հունարեն ու արաբերեն թարգմանությունների մեջ (անդ. էջ 170):
31 Վերևում (այստեղ՝ էջ 2) Գրիգորի՝ Ղևոնդ հայրապետին գրած առաջին թղթից երևում է, որ հայոց եպիսկոպոսը և Զենոբ Ասորու եղբայրը ոմն Սիոսն է, մինչդեռ այստեղ Եղիազարն է (Եղիազարոս)։ Վերջինը պետք է ճիշտ համարել։ Անճշտությունը առաջացել է բնագրի սխալ ընթերցելուց:
32 Մեր օգտագործած օրինակի հրատարակիչն էլ է վկայում (էջ 80, տողատակում), թե ՀՄՎՍՊ օրինակները «... իսկ զաւրքս հայոց...» չունեն. նախադասությունը աղավաղված է և հաջորդ բառերի իմաստին չի համապատասխանում։ «... զոր օրինակ սովոր են ասպատակելոյ» արտահայտությունը, բանից դուրս է գալիս, ոչ թե հայոց զորքին է վերաբերում, այլ ամենայն հավանականությամբ՝ քրմական զորքին կամ հյուսիսցիներին, որը սխալ է։
33 Մեզ թվում է, թե բնագրում կիսատ է կամ աղավաղված։ Բացի այդ, մի այլ տեղ (վերևում, էջ 2) Դեմետրը Գիսանեի որդին է (մեհյանն էլ Գիսանեի անունով է կոչվում), ինչպես Քրիստոսն է համարվում Աստծու որդի։ Իսկ այստեղ նրանք եղբայրներ են և Արձան քրմապետի որդիները։ Մի քանի տող հետո էլ Արձանի որդի Դեմետրն է հրավիրում Անգեղտան իշխանին մենամարտելու, սակայն մենամարտում է ինքը՝ Արձան քրմապետը,
34 Բնագրում «... թողեալ զայլ զաւրսն, ուշ նմա արարեալ» (էջ 88) բառացի «ուշադրությունը նրան կամ նրա կողմը դարձրեց»,— ճիշտ լինել չի կարող, այլ անուղղակի, փոխաբերական իմաստով պետք է հասկանալ, այսինքն՝ նրա կողմը դառնալ, նրան հետևել, նրա ետևից գնալ: Այդպես էլ թարգմանեցինք։
35 «Ասպատակել», որ արդեն երկրորդ անգամ է հանդիպում այստեղ, դարձյալ այդ բառի ուղղակի, արդի հայերենում ձեռք բերած իմաստով չպետք է հասկանալ: Նրանք (զինվորները) կռատներն ու բագիններն էին փնտրում, որոնում, ասպատակում, որպեսզի կործանեն, ոչնչացնեն։ Ասպատակել՝ զննել, փնտրել, խուզարկել (տեղանքը)։
36 Հրատարակիչը տողատակի բացատրականում նշել է, որ «Լ» գրչագիրը «Քրիստոսի»... բառից հետո ունի, «Զի թէ անցեալ ժամանակս ոք մոռանայ զյիշատակս տեղեացդ, զայս արձանս բացեալ ընթերցցին»: Սակայն անհասկանալի պատճառով չի դրել տեքստում։
37 Այն ժամանակ, որին վերաբերում է այս դեպքերի հիշատակությունը, առավելապես Զենոբին վերագրվող հատվածների, արաբական (իսմայելացի) թվանշանները դեռևս գոյություն էլ չունեին, թող թե գործածության մեջ մտած լինեին և մեր հեղինակն էլ ծանոթ լիներ դրանց։ Պարզ է, որ նկարագրվող դեպքերից շատ հետո են հավաքված կամ շարադրված այդ պատմությունները, կամ էլ հետագա շրջանում կատարված խմբագրման արդյունք են:
38 Զենոբը վերևում (էջ 77—78) պատմում է, թե Գրիգորին Ղևոնդը uբ. Կարապետի նշխարների հետ տալիս է նաև երկու լուսեղեն ակներ,
[էջ 154]
որոնց նա Ղիգոն է կոչում (Ղինգերին կամ Լիգրոն, լիւգրովն): Բնագրի աղավաղված լինելու պատճառով պարզ չի հասկացվում, թե այդ անունը ինչի՞ն է վերաբերում կամ ո՞ւմ, դրանք տվողին, բերողին, թե՞ հենց ակներին։ Դրանց մասին մի տեղ ակնարկում է նաև Վարդան Բարձրբերդցին, որը ըստ երևույթին Զենոբից է վերցրել: Այստեղ (էջ 101) Զենոբն ասում է. «...և եդ անդ զմին ակն լուսոյ, զոր եբեր ի Կեսարիայէ, և անուն Ղիգոն»։ Գրիգորը դրանցից մեկը դնում է Կարապետի նշխարների հետ միասին տապանում։ Այդ շողարձակ քարերի էության ու գործածության հանգամանալից բացատրությունը տե՛ս Գր. Խալաթյանի՝ վերը նշված աշխատության մեջ (էջ 53):
39 Դժվարանում ենք բացատրել, թե ինչո՞ւ Արշակունի դուռ (Մեր օրինակում՝ Աշակունի ձևով, վենետիկյանը՝ Արշակունի): Ընդհանրապես այսպիսի պատահական և չպատճառաբանված արտահայտություններ, տեղանուններ ու անուններ շատ կան Հովհանի մոտ։ Սակայն հնարավոր է, որ հնում հենց այդպես էլ կոչված լինի։ Հրատարակիչը տողատակում (էջ 102) նշել է, որ Լ գրչագիրն ունի «առ դուռնն յանկիւնն» ձևով, առանց «դրանն Արշակունի» բառերի։
40 Այս Գիսանե և Դեմետր անուններն էլ հենց իր՝ Զենոբի մոտ նույնիսկ մի կայուն ու որոշակի դրություն չունեն (տե՛ս վերևում № 33 բացատրությունը): Մեկ նրանք հնդիկ թագավորի որդիներ են (կամ իշխանական մի տոհմից), մեկ Դեմետրը Գիսանեի որդին է, մեկ նրանք Արձան քրմապետի որդիներն են և այլն։ Շատ պարզ երևում է, որ այդ գալիս է նույն զրույցի տարբեր ու հակասական պատումների օգտագործման հանգամանքից։ Այս անուններին մեր հին շրջանի (մինչև 10–րդ դար) ոչ մի պատմիչ ծանոթ չէ։ Ավելի ուշ շրջանինը Զենոբից են վերցրել: Այդ անունների, ինչպես նաև Կուառ, Մեղտես և Հոռեան եղբայրների ու դրանց հետ կապված զանազան այլ հանգամանքների մանրամասն քննությունը տե՛ս Գր. Խալաթյանի՝ վերը նշված աշխատության մեջ (էջ 53 — 58), նաև Աբեղյանի մոտ (Երկեր, հ. Ա, էջ 298). դրա վրա ուշադրություն են դարձրել նաև ակադ. Ն. Մառը, բանասեր Ղ. Այվազյանը, Բ. Ուլուբաբյանը և շատ ուրիշներ։
41 Բնագրում «Եւ զայս ասացեալ խաղաղեցաւ տեղին ի մենջ և անյայտնի եղև նշանաւք բևեռացն և փափագողացն» (էջ 116) նախադասությունը բառացի թարգմանությամբ անհաջող և միտքն աղճատված է ստացվում։ Գուցե և գրչագրի խաթարված լինելու պատճառով է այդպես եղել և տարբեր խոսքերի մասերը միացել են իրար։ Հաջորդ պարբերության մեջ ավելի ակնառու է մտքի աղավաղումը, ուստի թարգմանեցինք փոքր–ինչ ազատ:
42 «Արդ, ինչ որ զկնի այսոցիկ՝ և զայն թողաք այլ պատմագրի, մինչև դարձեալ կրկին դառնա պատմութիւնս ի Տարաւն, զի որպէս զայլ տեղեացն չէ գրեալ, զի թագաւորաց ժամանակագիրք էն» (էջ 116)։ Այստեղ նույնպես, ինչպես նշեցինք, եթե նույնիսկ ձեռագրերում պակաս կամ աղավաղում էլ չլիներ, դարձյալ պարզ չի հասկացվում, թե հեղինակը ի՞նչ դեպքեր կամ կոնկրետ ո՞ւմ ի նկատի ունի՝ անվանելով «ժամանակագիրք
[էջ 155]
թագաւորաց» «Տարոնի պատմության» մեջ, հատկապես Զենոբին վերագրված մասում, շատ հաճախ հանդիպող այս հակասությունների վերաբերյալ հավանական է ենթադրել, թե հեղինակը (կամ հավաքողը) դրանք վերցրած լինի պատահական, մեծի մասամբ բանավոր աղբյուրներից և «կարկատան» արած, ինչպես արդեն նկատվել է բանասիրության կողմից:
43 Այս երկրորդ պատճենի վերնագրի վերաբերյալ մեր օգտագործած օրինակում հրատարակիչը տողատակի բացատրականում ցույց է տվել, որ ձեռագրերում մի քանի տարբերակներ ունի։ Լ ձեռագրում՝ «Պատճէն յերկրորդ պատերազմին որ յԱրձանն եղև»։
ՎՍ—«Պատճէն երկրորդ։ Վասն պատերազմին որ յԱրձանն եղև»:
ՊՀ— յԱրձանայ... (պակասավոր է)։
Վճ — «Պատճէն երկրորդ պատերազմին, գալոյն Գեդռեհոնի քառասուն հազար արամբ վերայ արքային հայոց Տրդատայ»։ Այստեղ դնում ենք այնպես, ինչպես Լ գրչագրում է, քանի որ այդ է ընդհանուրը բոլորի համար:
44 Սույն պատճենի սկզբում, վերնագրից հետո, Լ գրչագիրը պահպանել է նաև մի փոքր հատված, որը մյուսները չունեն և ներկա օրինակի հրատարակիչը անհասկանալի պատճառով տեքստում բաց է թողել զետեղելով այն տողատակում։ Այս է. «...ի ժամանակս յայնոսիկ լուր եհաս...» և հետևյալն։ Թարգմանության մեջ վերականգնեցինք ամբողջությամբ իր տեղում, քանի որ նախ՝ ազդարարում է ինչ-որ մտքի սկիզբը և երկրորդ՝ սերտ կապակցություն է ստեղծում նախորդ ու հաջորդ՝ նոր սկսվող պարբերությունների միջև։
45 «... կողմնապահ թողին զիշխանն Աղձնեաց, Դռով անուն նորա»: Դռով անունը, ինչպես պարզ երևում է, հայացի չէ։ Հրատարակիչն էլ է նկատում, որ ԼԴՍՎ օրինակները «Դռով անուն նորա»–ի փոխարեն ունեն «չորեք հազար արամբք» և եզրակացնում է, թե «Գուցեև աղավաղված լինի «Դռովը՝ ԴՌ–ով»–ից, այսինքն «չորեք հազար»–ից: Հնարավոր է. սակայն պետք է նկատել, որ այստեղ խոսքը վերաբերում է մի մարդու, մեկ անձի, որը կաշառվելով՝ սահմանն անպաշտպան է թողել ու գնացել, և ոչ թե ԴՌ (չորս հազար) հոգուց բաղկացած զորքի։ Հնարավոր է նաև, որ լինի իսկական անվան աղավաղված ձևը։
46 «... զաւրքն սկսան կազմել փողոց թագաւորին (այլ օրինակներում՝ Հ, ՀՄ, Պ ամրոց կազմել) զի յԱձանն ելցէ»։ Կազմել փողոց կամ ամրոց արտահայտությունը չպետք է ուղղակի իմաստով հասկանալ: Այդ նշանակում է շարքերը կազմել, ամրացնել, պատնեշ ստեղծել: Փոքր ինչ ներքևում (էջ 134) նույնպես կա նշված հետևյալ ձևով. «Ե ի վաղիւն սկսան ռազմ կազմել և փողոցս պատերազմին թողել Բ դրունս և դռնապանս...» և այլն։ Նշանակում է գունդ-գունդ նախապատրաստել, դասավորել, թևերում պահապաններ կարգել, կազմ ու պատրաստ լինել,
47 «Եւ ի վիրս մտեալ՝ ի բազում տեղիս կոտորեցին»— այսպիսի ընթերցումը սխալ է և գրվածքի բուն մտքին էլ հակասում է: Եթե այս նույն ձևով թարգմանենք, կստացվի, որ նրանք (այսինքն՝ հյուսիսցիները) են Վրաստանի այլ և այլ վայրերում կոտորած սփռել: Մինչդեռ իրականում,
[էջ 156]
ինչպես և երևում է տեքստի հետագա շարունակությունից, իրենք՝ հյուսիսցիներն են Վրաստանում ևս ահագին քանակությամբ ջարդվել։
48 Այստեղ փոքր–ինչ անորոշ է խոսում____«Եւ զկնի այսորիկ եթէ իմանալ ոք կամիսցի զայլն, ի պատմագիրս հարցցէ»։ Պարզ չի հասկացվում, թե ի՞նչ պատմագիրների կամ կոնկրետ ո՞ւմ ի նկատի ունի հեղինակը... Գուցե Ագաթանգեղոսի՞ն։
49 Ինչպես արդեն նշվել է վերևում, երրորդ հատվածը պատճեններ չունի։ Այստեղ տրվում է միայն սբ. Կարապետի վանքում վանահայր եղած անձանց ոչ ճշգրիտ ցուցակը, որը հեղինակը կամ, որ ավելի հավանական է, հավաքող–խմբագրողը բերում հասցնում է մինչև 7–րդ դարը։ Եվ բացի դրանից պարունակում է նաև մի քանի զուտ բանավոր աղբյուրներից քաղված, պատմության հետ ոչ մի կապ չունեցող զրույցներ։ Հենց այստեղից էլ սկսվում է սույն «Պատմության»՝ Հովհան Մամիկոնյանին վերագրված կամ իրեն պատկանող բաժինը։
50 Գր. Լուսավորչի վերջին օրերի մասին հետևյալն է գրում (էջ 145). Եպիփանի՝ Գլակա վանքում վանահայրության օրերում նա՝ Գրիգորը, եկավ վանքը, բարձրացավ Անտոնի ու Կրոնիդեսի գտնված վայրը՝ Ավետյաց բլուրը։ Բայց սրանք իբր Գրիգորին խորհուրդ են տալիս հեռանալ այդտեղից. «... գնա,— ասում են,— յանապատ յանմարդաբնակ տեղիս, զի մի ոք փառաւորութիւն մատուցանէ քում սրբութանդ» (ՎԼՍԲ)։ Ուստի այստեղ չորս ամիս մնալուց հետո, անցնում գնում է Մանյա կոչված այրը (իմա՝ ճգնարան, անապատ), որտեղ և «ամս Է կացեալ՝ վախճանի ի կենաց ի փառս Աստուծոյ»։ Բայց ավելի հավանական է թվում ոչ թե «ամս Է», այլ «ամիսս Է»-ն, որովհետև հազիվ թե այդ օրերում նա յոթը տարի շարունակ անգործ որևէ տեղ նստեր, մինչև մահանար։
51 Կյուրեղից, թե՞ Գրիգորից հետո (ՍԼԲ) հիշատակվում է ոմն «Ըղիմիդոս կամ Ղիմինդոս՝ ամս Ժ». սակայն այդ անունը բաց է թողնված մեր օրինակի բուն տեքստում և զետեղված է տողատակում։ Նրա մասին ասված է. «... (Սա առաջին եպիսկոպոս ձեռնադրվեցաւ ի Մանդակունւոյն Յոհաննէ հայոց Կաթողիկոսէ։ Սա գնաց ընդ Վարդանայ հայոց Կաթողիկոսի ի ժողովն Հոռոմոց, յորում ամենայն Հայք, Վիրք և Յոյնք առ Զենոնիւ կայսեր Բ ի Քրիստոս հաւատացին և մի բնութիւն խոստով[ան]եցան»։
Անհասկանալի պատճառով հրատարակիչը այս հատվածը, ինչպես նաև «Uտեփաննոս՝ ամս Զ...» և նույն Ստեփանոսի՝ Կոմիտասի մոտ գնալու, նրանից սբ. Հռիփսիմյանց նշխարները բերելու և Գլակա վանքում հաստատելու վերաբերյալ հատվածը բաց է թողել։ Գուցե ի նկատի է ունեցել փաստի կասկածելի լինե՞լը։ Բայց եթե այդպես մոտենալու լինենք, մեր այս հեղինակի մոտ, մանավանդ այդ գլխում, ամեն ինչ է կասկածելի, երբեմն նույնիսկ չափազանց հեռու ճշմարտությունից։ Թարգմանության մեջ երկուսն էլ վերականգնեցինք իրենց տեղում։
52 Գլակա վանքի հիմնադրումից մինչև Մուշեղ Մամիկոնյանի՝ Տարոնում իշխան դառնալը (ըստ Հովհանի) կազմում է մոտավորապես 180 տարի, սա համապատասխանում է Գլակա վանքում առաջնորդ եղած կրոնավորների վանահայրության տարիների մոտավոր գումարին։ Մուշեղի ապրած դարաշրջանը 7–րդ դարն է։ Նրա և նրան ժամանակակից (նաև հա-
[էջ 157]
ջորդող) դեպքերի ավելի մանրամասն ու ավելի ճշմարտամոտ նկարագրությունը տրված է Սեբեոսի «Պատմության» մեջ, որից անտարակույս շատ բան է վերցրել մեր այս հեղինակը։ Սակայն Հովհանի մոտ, եթե ուղղակի ընդունենք նրա ասածը, ստացվում է հարյուրից ավելի տարիների տարբերություն, որը մի շատ սովորական բան է նրա համար։
53 Կանանց մուտքը սբ. Կարապետի վանքը հնուց ի վեր արգելված է եղել։ Պատճառն այն էր, որ իբր սբ. Կարապետին (կամ նույն ինքը՝ Հովհաննես Մկրտչին) մատնողը մի ինչ-որ կին է եղել։ Սակայն մեր ձեռքի տակ եղած օրինակի առաջաբանում հրատարակիչը (վկայակոչելով «ուսումնասիրողներից ոմանց») հետևյալ բացատրությունն է տալիս, «Ուսումնասիրողներից ոմանք կանանց մուտքը սբ. Կարապետի վանքն արգելելը բացատրում են նրանով, որ հեթանոսական շրջանում աղջիկներն իրենց կուսությունը խախտելիս են եղել Կարապետի վանքի տեղում եղած մեհյանում (թերևս Անահիտի)։ Քրիստոնեությունն այդ մեհյանը վանքի վերածելով և ցանկանալով անցյալի այդ սովորությունն արմատախիլ անել, արգելեց կանանց ուխտագնացությունը դեպի Կարապետի վանքը» (էջ 10 — 11)։ Մեր կարծիքով դա հավանական, բայց ոչ բացարձակ ճշմարտություն է. ավանդության հիմքերը թերևս ավելի մոտ լինեն իրականությանը։
54 Այստեղ ոչ մի հակասություն չկա։ Հայտնի է, որ հնում դրամը հաշվվում էր և՛ համրելով, և՛ կշռելով, և՛ չափելով (կոտով, ինչպես մեր էպոսի մեջ է)։ Բնագրում «... այս իշխան կշռեաց ԻԲՌ դահեկան և տարաւ ետ նոյն իշխանին» արտահայտությունը պետք է հենց չափելու իմաստով էլ հասկանալ։
55 Սա ամենայն հավանականությամբ նույն Բահլ Շահաստանն է, որը պարսկական մարզերից մեկն էր՝ համանուն բնակավայրով։ Այդ նույն անունով էլ պահպանված կա մի շարք ձեռագրերում և օրինակներում (ՎԲԼՍ), ինչպես նաև՝ Սեբեոս եպիսկոպոսի «Պատմության» մեջ։
56 Ըստ հին ավանդության հունաց Մորիկ կայսրը, երբ իշխանության գլուխ անցավ, մի ժամանակ անց մի նամակ է գրում պարսից Խոսրով արքային, որով առաջարկում է երկուստեք հայերին ուղարկեն իրենց թշնամիների դեմ կռվելու և այդպիսով ոչնչանալու՝ որպես մի «խոտոր ու անհնազանդ» ազգի։ Այս ավանդությունը շատ պատկերավոր շարադրված է Սեբեոսի «Պատմության» մեջ*։ Չնայած այստեղ որոշ անուններ տարբեր են, և Սեբեոսն էլ փոքր–ինչ այլ կերպ է պատմում, սակայն պարզ երևում է, որ նույն ավանդության մեկ այլ տարբերակն է՝ բանավոր կերպով անցած, կամ Հովհանն ուղղակի օգտվել է Սեբեոսից՝ աննշան փոփոխության ենթարկելով նրա հաղորդածը։
57 Բնագրում չորրորդ գլխի կամ հատվածի վերնագիրն է. «Գլուխ պարսից պատմութիւն»։ ՍԼԲ օրինակներում ոչ թե «Պատմութիւն», այլ «պատմութեան», իսկ ՍՎ օրինակներն սկզբից ունեն «Գլուխ Բ», ինչպես որ ցույց է տրված մեր այս օրինակում ևս։ Իսկապես, պարսից պատմությանն առնչվող սա երկրորդ գլուխն է գրքում (կամ երկրորդ պատճենը)։ Լ. Խա-
______________________
* Տե՛ս Սեբեոս Եպիսկոպոս, Պատմութիւն ի Հերակլն, Ե., 1939, էջ 49:
[էջ 158]
չիկյանն էլ է ընդունում «Գլուխ պարսից պատմութեան» ձևը, բայց առանց «Բ»-ի, որովհետև ըստ Լ. Խաչիկյանի՝ դա չորրորդ գլխի առաջին պատճենն է:
58 Բնագրական սովորական աղավաղումից առաջ է եկել կապակցության անհասկանալի, ուստի և սխալ ըմբռնումը։ Եթե ուղղակի թարգմանվեր, ապա դուրս կգար իմաստին լրիվ հակառակ հասկացություն։ Հետևելով աղոթքի մտքի տրամաբանական ընթացքին՝ թարգմանության մեջ ձգտեցինք վերականգնել ավելի հավանական ու ճշմարտամոտ իմաստը։
59 Հրատարակիչը տողատակում տալիս է հետևյալ բացատրությունը, թե իր կողմից օգտագործված օրինակներից ՎՊՄՀ-ն «Եւ ոչ կրելով»–ից մինչև «Պարսպեայ, տէ՛ր...» հատվածը (էջ 167), այսինքն մինչև 168-րդ էջի 5-րդ տողը կրճատված է և մտքի կապակցությունը խախտվում է։ Ինքն իրավացիորեն այդ (ինչպես նաև մի այլ հատված քիչ ներքևում՝ էջ 172) զետեղել է գրքի համապատասխան տեղերում, որովհետև, իսկապես, եթե չդրվի, ապա աղոթքի տեքստը կիսատ է մնում։ Թարգմանության մեջ մենք ևս հետևեցինք նրա օրինակին։
60 Գրքի 170 –րդ էջում «Ի սմանէ դևք պատկառին՝ ոչ իշխելով դժրել (ՎԼՍ եւ մի դժրեսցէն գսպասաւորք սորա) ի սպասավորաց սորա» արտահայտության մեջ «դժրել» սակավադեպ բառն իր տեղում չէ, ուստի և կապակցություն ամբողջությամբ՝ անհասկանալի։ Ըստ Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» (էջ 695) դրուժ[ան] բառի տառադարձված ձևն է (դժրել-դրուժ, էջ 666)։ Դրուժ — «վնասակար մի դև» = Պհլ. փարս. druj, զնդ. druj» — «Կին դև է, չարության և անմաքրության դևը», ծագում է drug «խաբել» արմատից և բուն նշանակում է «խաբող»... և հետևյալն։ Հովհանի մոտ որոշ չափով համապատասխանում է խաբել իմաստին, համենայն դեպս ավելի մոտիկ է։
«Նոր բառգիրք հայկազյան լեզվին» (1979, էջ 621) ունի իբրև նենգող, ստող, խաբող և այլ համանման իմաստներով։ Այս վերջին իմաստով էլ գործածված ենք համարում մեր տեքստում։
61 «Իսկ ոմանք հասեալ ի Մ ուշեղայ իշխանէն տեղեկանալ վասն զաւրացն, իբրև տեսին զնոսա կոտորեալս, հիացան և փութանակի երթեալ պատմեցին իշխանին Մ ուշեղայ» (էջ 176)։ Անճշտությունն ըստ երևույթին գրչագրական է, քանի որ իրենք՝ հայերը, տեղյակ չեն իրենց զորքի դրության մասին և գնում են Մուշեղ իշխանից իմանալու, մինչդեռ Մուշեղը նրանցից է լսում թշնամիների կողմից նրանց ջարդվելու մասին։ Ձեռագրերի համեմատությունը նույնպես ոչինչ չի տվել հրատարակչին, և տողատակում դրա վերաբերյալ նա ըստ էության բան չի նշել:
62 Բնագրում «... զի այս ՃԻ ամ է, զի ես ի պատերազմ եմ մղեալ» և հետևյալն ակնհայտ չափազանցության համար հրատարակիչը տողատակում նշում է, որ Ս օրինակն ունի՝ «[թէ քանի ամք են], որ այս».-ձևով, որն ավելի ճիշտը պետք է համարել։ Սակայն թարգմանության մեջ թողեցինք «...շուրջ հարյուր քսան տարի...» ձևով, դարձյալ իբրև Հովհանի ոճին հարազատ մի բան։
[էջ 159]
63. «... քանզի իմ [միակ] որդին մեռավ տասներկու տարեկան հասակում» — Մուշեղի խոսքի կապակցությամբ ո՛չ մեր օգտագործած օրինակի հրատարակիչը, ո՛չ էլ վենետիկցիները ոչինչ չեն ասում: Ուստի բոլորովին անհասկանալի է Մուշեղի այդ խոսքի իմաստը, մանավանդ որ հետագա գործողություններն ամբողջությամբ պտտվում են նրա որդի Վահանի շուրջը։ Երկու անգամ այդ խոսքը կրկնվում է. կարելի է կարծել, թե Վահանը նրա համար հոգեորդի, հոգեզավակ էր։
64 Մեր օգտագործած օրինակում եղած՝ «... [իսկ եթէ ի վերայ մարմնաւոր ընչից իջանես ի մարտ] և այն քաջ/ութեան անուն, զի ես այլ ժառանգ ոչ ունիմ...» արտահայտությունը խիստ աղավաղված է և միտքն էլ (ինչպես պարզ երևում է)՝ աղճատված։ Տողատակում նշված է, որ ԼՍ օրինակներն ունեն՝ [և եթէ ի վերայ մարմնաւոր իրաց]՝ այն քեզ անուն քաջութեան է...», որ գրեթե նույնն է։ Երկու դեպքում էլ նախադասության կազմում պակաս կա։ Մոտավոր միտքն այն է Մուշեղի հորդորի, որ եթե նույնիսկ նյութականի համար, քո անձի համար էլ կռվես, այս դեպքում էլ գոնե քաջության անուն կվաստակես։ Այսպես խրախուսում, քաջալերում է Վահանին։
65 Խմբագրող–հրատարակիչն էլ այստեղ ոչ մի կերպ չի կարողացել վերականգնել նախնական ճիշտ ձևը և միտքն ուղիղ մեկնաբանել: Նույնն է նաև վենետիկյան հրատարակություններում։ Հրատարակողն էլ է նկատել խոսքի անհետևողականությունը, անկանոնությունը, սակայն ոչ մի պարզաբանում չի տվել, Վերևում (աստ. բաց. N 63) Մուշեղը Վահանին ասում է, թե իր միակ որդին մահացել է տասներկու տարեկան հասակում: Այստեղ էլ. «... զի ես այլ ժառանգ ոչ ունիմ»— Մուշեղի ասածը բոլորովին անտեղի է և չի կապվում նախադասության օրգանական կազմությանը։ Սրան հաջորդող իրադարձություններում Վահանը միշտ հիշատակվում է իբրև Մուշեղի որդի, ժառանգորդ և նրա գործի շարունակող։
66 Գրքում (էջ 180) «յԱստղաւն ձևով»՝ այդ ամրոցի համար, ամենայն հավանականությամբ աղավաղված է։ Հաջորդ տողերում (այն էլ մի քանի անգամ) գործածված է «յԱստղունս» (Աստղունք) և «յԱստղաւնս» (Աստղոնք) ձևով։ Ավելի ճիշտ ենք համարում վերջինը։
67 Պարզ չէ՝ այնտեղ գտնվող, այսինքն բերդում, իր հայկական զորքի միջոցո՞վ, թե՞ իր հետ բերած չորս հազար պարսիկների համար էր դարան պատրաստել, մանավանդ որ այդ պահին իր զինվորները հեռու էին գտնվում։ Հետագա՝ «... ի ձեռս գալ զաւրացն» արտահայտությունից պարզվում է, որ Միհրանի՝ Վահանին հանձնած զորքի համար էր գործված Օձ քաղաքի այդ դարանը. այդ ավելի ճիշտ է արտահայտում Վահանի կատարած նման քայլի իմաստը։
68 Այստեղ չհամաձայնեցված հաշիվ է անում Հովհանը։ Վահանն այդ ժամանակ իր հետ ուներ ընդամենը հինգ հարյուր զինվոր, որոնցից երեք հարյուրը թողնում է մի տեղ, երկու հարյուրը՝ մեկ այլ տեղ և դեռ երկու հարյուրն էլ իր մոտ է մնում։ Տողատակում ցույց է տրված, որ ԼՍ օրինակները Մ-ի փոխարեն ունեն հարյուր (Ճ) ձևով, որը դարձյալ հարյուր մարդու տարբերություն է տալիս։
[էջ 160]
69 Հովհանի «Պատմությունը» պարունակող մի շարք գրչագրերում կամ օրինակներում (ՀՄՎՍԼ) սույն կապակցությունը կա հետևյալ ձևով՝ «..և մի ոմն ի նոցանէ ի մ օրն թաքուցեալ...», մյուսներում՝ ի դին թաքուցեալ», հավանական է ենթադրել նաև «ան[դին] թաքուցեալ» լինի։ Կարծում ենք «ի մօրն» է ճիշտը, այսինքն թե՝ մորիների մեջ, անտառի թավուտներում կամ մորուտներում։
70 «Պարսից խորտկարարդ, աո զաղս» (էջ 188) արտահայտությունը, որ այստեղ գործածված է ծաղրանքով, այպանքով, երկու իմաստով կարելի է հասկանալ, նախ՝ պարսիկների գլուխներից, մարմիններից համեղ խորտիկներ, ճաշեր պատրաստող, ապա նաև՝ պարսկական համով խորտիկներ պատրաստող, որպես լավ խոհարար։ Ավելի ճշմարտամոտ ենք համարում նախորդ իմաստով այստեղ գործածված լինելը։
71 Տեքստում «... որ և զնուիրակն և զդպիրն վասն պատճառի ոչ ետ տանել ի բանդ» — սխալ է և հակառակ իմաստն է ստացվել։ Տողատակում հրատարակիչը նշում է, որ ՎԼՍ օրինակները ունեն «... պատճառոյ իրաց արկանել ետ ի բանտն» (էջ 193), որը մեզ ավելի ճիշտ է թվում, որովհետև այդ ձևով ավելի ճիշտ է արտահայտում Վահանի այդօրինակ քայլի իմաստը։
72 «Եւ զիշխանն Մուշեղ ետ ածել ի քաղաքն...» (պետք է լինի «զիշխանսն» (էջ 195). կարծես օրգանական ոչ մի կապ չունի նախորդ նախադասության մտքի հետ, կամ խմբագրական սխալ է։ Հավանականն այն է, թե վերցված ինչքն ու ավարը հանձնում է Մուշեղին, վերջինս էլ իշխաններին պատվիրում է՝ տանել քաղաք։ Իսկ եթե՝ ոչ, ապա հատված է պակասում։
73 Նիա կամ ծիա անունով ծով կամ լիճ գոյություն չունի։ Թվում է, թե գրչագրական աղավաղություն լինի որևէ այլ անվան կամ բառի անճիշտ ընթերցումից։ Գուցե և լինի «զնա», որ ծովի ափին էր իջևանել. այդ ձևով ունեն ՎԾԼՍ օրինակները (... իջեալ էր նա յեզեր ծովուն»), որպես ցույց է տրված տողատակում (էջ 196)։
74 Բնագրի «... եւ ձեզ ընդ ակամբ էաք» կամ «ակամբ էաք» խոսքը բառացի թարգմանությամբ անհեթեթ բան կստացվեր, կլիներ «աչքի առաջ առնել», «աչքի առնել կամ աչքով տալ», ուստի՝ հետևելով գրվածքի տրամաբանական ընթացքին, նպատակահարմար համարեցինք տալ ազատ թարգմանությամբ, որպեսզի համապատասխանի զրույցի մտքին և ոճն էլ պահպանված լինի։
75 «... ընդ յԱւետեաց բլուրն և ընդ Ասնի միջի», որտեղ ցույց է տրված տեր Թոդիկի հանգստարանը, թվում է անճիշտ, աղավաղված։ Հրատարակիչը ևս նշում է (էջ 204, տողատակում), որ մի շարք օրինակներում՝ «ՍՎԼԲ եկեղեցւոյ (Ս-եկեղեցւոյն) ի հիւսիսոյ։ Ընդ արևելս փխ. Ընդ Աւետեաց... միջի, ՊՀՄՎԾ՝ ընդ Աւետեաց բլուրն իբրև ակն ի միջի» ձևերով են պահպանվել, որ ավելի ճշմարտամոտ է թվում։ Մանավանդ, որ Ասնի անվամբ բլուր կամ բարձունք կամ ընդհանրապես տեղանուն այդ կողմերում չի հիշատակվում։ Գուցե «ակն ի միջի»–ից տառադարձված ձևով այդպես պահպանված լինի։
[էջ 161]
76. Մեր օգտագործած օրինակում խմբագրողը «... որոյ եկեալ ի յԱպահունիս...» հատվածը (էջ 206) անհասկանալի պատճառով զետեղել է ամենակարճառոտ և բացահայտորեն կիսատ ձևով՝ ամբողջականը նշելով տողատակում, նկատում է, սակայն, որ Պոլսի հրատարակությունը, որը եղածներից հնագույնն է, ինչպես նաև ՎԼՍԲ օրինակները սույն հատվածն ունեն ընդարձակ ձևով, որը հենց համապատասխանում է կոնտեքստի նույն պարբերության բովանդակությանը։ Գրվածքի միտքն ամբողջական ու անաղարտ պահելու նկատառումով թարգմանության մեջ զետեղեցինք այդ ընդարձակ տարբերակը։
77 Վերը ասվածին համաձայն և ինկատի ունենալով, որ հրատարակիչը՝ ինքն էլ է նշում, թե այստեղ մի շարք ձեռագրերում (ինչպես նաև հրատարակված օրինակներում) պակաս ու մանավանդ խեղաթյուրում կա (ԼՍԲ), ուստի «... Եւ շինէ զաւերեալ [Ձիւնկերտ] քաղաք մեծ. և փոխէ զանուն քաղաքին ըստ անուան կնոջն իւրոյ Պարպէս, այսինքն է համեղ» հատվածը, որը մեր օգտագործած օրինակում կարծում ենք իր տեղում չէ, ուստի և զետեղեցինք «քաղաք մեծ»-ից անմիջապես հետո, որպեսզի օրգանական կապակցություն ունենա նրա հետ։
78 Եթե ինչ–ինչ բառեր չեն պակասում, ապա դժվար է հասկանալ՝ այնտեղ բնակվող վայրի կենդանիներն են հեծյալներին հանկարծակի տեսնելով գահավեժ եղել, թե՞ թշնամու զինվորներն են վայրի գազաններին հեծյալներ կարծել ու վախից գահավեժ եղել։
79 Այս հատվածը նույնպես աղավաղված ձևով է ներկայացրած մեզ հասած տեքստերում (աստ՝ էջ 207)։ Լեռնաբլրի անունը (Գոռոզ) վերափոխելու մասին խոսք լինել չի կարող, այլ որպես թե լեռան վրա մի ավան էլ իր որդու անունով է շինել տալիս և նրա անունով կոչում Գռգռոս (կամ Գռեգուռոս)։ Իրականում լեռն է Գրգռոս կոչվել, որից էլ հետագայում առաջ է եկել Գրգուռ կամ Գռգուռ ձևը։ Հովհանի մոտ, ինչպես արդեն նկատել ենք վերևում, գրեթե բոլոր անուններն էլ, հատկապես տեղանունները, մտացածին են, ուստի և անհավանական ու սխալ։
80 Այստեղ Հովհանը անհարկի ներկայացնում է Վահանի և նրա իշխանների մոտ եղած զորքերի քանակը, այն էլ բավականին ուռճեցրած թվերով, նախորդ, ինչպես և հաջորդ պարբերությունների հետ էլ այնքան սերտ առնչություն չունի։ Պարսից թագավորը երեսուն հազարանոց մի բանակ էր հանձնել Վախթանգին և ուղարկել Հայաստան։ Մինչդեռ վերջինս ընդամենը վեց հազարն է ուղարկում Վահանի դեմ։ Բացի դրանից, հենց իր՝ Վահանի զորքերի թիվն էլ սխալ է հաշված։ Ընդամենը պետք է լիներ քսանինը հազար ութ հարյուր։ Պոլսի օրինակը տալիս է «ԻԵՌ և ութը հարյուր, փոխանակ լինի ԻԹՌ և ութը հարյուր։
81 «... գնաց ի վերայ նորա յԱնտաք (էջ 218) արտահայտությունից որոշակի չի հասկացվում, թե այդ ի՞նչ տեղի մասին է խոսքը և իսկական անունն էլ ի՞նչ է։ Ինչպես ցույց է տրված տողատակում՝ ՎԼՍԲ օրինակներն ունեն նաև յԱնդակ ձևով։ Շատ հավանական է ենթադրել, որ խոսքն այստեղ Անդոկ սարին վերաբերի, Անդոկա բաշ կոչված տեղին։ Ուշ միջնադարյան ավանդույթում Անտաք ձևով էր գրվում Անտիոք քաղաքը։
[էջ 162]
82 «Եւ եկին զաւրքն ի գիշերի և պատեցին զնոքաւք» — արտահայտությունից նույնպես պարզ չի հասկացվում, թե այդ ո՞ր զորքի մասին է խոսքը։ Վախթանգի զո՞րքն էր շրջապատել Սմբատին, թե՞ Սմբատն էր շրջապատել և ուզում էր մութ գիշերով հարձակվել թշնամու վրա։ Հետագա տողերից կարելի է եզրակացնել, որ Սմբատն էր շրջապատված և ցանկանում էր հարձակվել գիշերով՝ շրջապատումից դուրս պրծնելու նպատակով։ Ըստ հաջորդ պարբերության՝ այդպես էլ լինում է։
83 Հրատարակիչը՝ ինքն էլ է նշում, որ այստեղ թերթերը պատռված են մինչև «... միամտութեամբ սբ. Կարապետին» բառերը։ Իսկապես, որ միտքն աղճատված է և դժվարությամբ է իրար կապակցվում։ Այդ ավելի ակնառու երևում է հաջորդ տողերում, այն է՝ «Եւ այնչափ կոտորեցին զնոսա, մինչև հեղեղատք արեանց ելին...» և հետևյալն։ Թվում է, թե ինչ-որ գերբնական էակ է նրանց կոտորողը, մինչդեռ պակասում են բառեր, որոնցից պարզ կդառնար, որ կոտորողը Սմբատի զորքերն են։ Բայց թե ի՞նչ կապ ունի այստեղ «արեան հեղեղները» Թիլ անվան հետ՝ մնում է անհասկանալի։ Դա էլ, ըստ երևույթին, Հովհանին հատուկ և սազական հնարովի մեկնություններից մեկն է։
84 Թե ինչո՞ւ է Սմբատի որդին Կամսարական կոչվում, այդ էլ է անհասկանալի։ Եթե իր պապի անունով է, ինչպես պնդում է հեղինակը, ապա նա պետք է Մամիկոնյան լիներ և ոչ Կամսարական։ Գուցե մորական պապի անունով` ինչպես որ ենթադրվում է և ինչպես վկայակոչված է Հովհանի «Հիշատակարանում» և որի անունը նույնպես Վահան է։ Դժվարանում ենք որևէ հաստատուն բացատրության տալ։
85 Բնագրում՝ «Եւ ծիծաղեալ Ամբատայ ընդ յաղի բանսն Սուրենայ...» խոսքի մեջ դժվար է հասկանալ, թե ի՞նչ իմաստով է գործածված «յաղի» բառը։ Յաղի, յաղուի— նշանակում է ողբերգակա՞ն, թե, իրո՞ք զավեշտական։ «Նոր բառգիրք Հայկազյան լեզվին» աղիողորմ բառի իմաստի հետ է կապում։
86 «... բայց հարիւր ութսուն հազար դահեկանի լուր փայտ են տարեալ ի Քարքեոյ...» և հետևյալն (էջ 232)։ Այստեղ միայն մեկ անգամ գործածված ենք գտնում այս «լուր» բառը՝ հավանաբար զուտ, միայն, լոկ իմաստով: Այսպիսի բացատրություն չունի ՆՀԲ-ը, սակայն Աճառյանի «Արմատական բառարանը» լուրը բացատրել է լոկ, միայն թե, միայն (անդ՝ հ. 2, էջ 304) իմաստով, որը միանգամայն ճշտորեն համապատասխանում է մեր տեքստի մտքին։
87 «Բայց գի նենգել կամէր պարսկին...» արտահայտությունից, ինչպես նաև Ա. Աբրահամյանի կողմից հրատարակված օրինակի տողատակում եղած այլ գրչագրերի համեմատությունից պարզ չի հասկացվում, թե նենգողը, խորամանկողը ով է. Սմբա՞տը, որ ուզում էր խաբել պարսկին, չնայած դրա կարիքը նա բոլորովին էլ չուներ, թե՞ պարսիկը, որի նենգությունից զգուշանալով Սմբատը դիմում է այդ քայլին։ Հավանական ենք համարում այս վերջինը՝ ի նկատի ունենալով նաև հետևյալը. Պոլսի հրատարակությունը հատվածն ունի այսպես,— «Բայց զի նենգել կամէր զօրացն պարսից՝ թողու զորդին իւր»։ Լ օրինակը՝ «... բայց նենգել կամէր
[էջ 163]
րացն պարսից թողու զորքին իւր»։ Լ օրինակը՝ «...Բայց նենգել կամէր զաւրանց պարսից զկինն և զորդին (Վ— զկին և զորդին)։
83 «Իսկ նորա թողեալ զահեակ թեւն յորդին իւր ի Վահան...» և հետևյալն (էջ 241). անորոշ է, թե ո՞ւմ որդու մասին է խոսքը՝ Սմբատի՞, թե՞ Վարազի որդին էլ էր Վահան կոչվում։ Ենթադրվում է, որ վերջինն ավելի ճիշտ է, քանի որ մի անորոշ ակնարկություն էլ է անում այս Վահանի մասին, թե Վահանահովիտը կառուցել տվեց, իսկ Սմբատի որդի Վահանի մասին այդպիսի բան չի ասում։
89 «Եւ յինքեանս առին և սկսան կոտորել զպատերազմագլուխսն...» խոսքից կարելի է կարծել, որ մեկն աջ, մյուսը ձախ կողմերից վրա գալով, սկսեցին կոտորել նախ ռազմաճակատի գլխավոր թևերը (ծայրամասերը, ռազմաճակատի գլուխները), ապա՝ երկու կողմերից մեջտեղում սեղմելով, թշնամուն ահաբեկել ու ոչնչացնել։
90 Հովհանն ասում է, թե այս Եպիփանն էր, որ մասնակցեց Հերակլ կայսեր կողմից գումարված կրոնական ժողովին և նզովեց բազում եպիսկոպոսների, որոնք ստիպմամբ քաղքեդոնականությունն էին ընդունել։ Բայց Հովհանը ճիշտը չգիտի. այս դեպքերի մասին ևս հավանաբար քաղած լինի բանավոր և աղավաղված աղբյուրից։ Սեբեոսը, հետագայում նաև Ստեփանոս Ասողիկը պատմում են, որ Հերակլի կողմից գումարված ժողովին մասնակցել են Եզր կաթողիկոսն ու նրա մի քանի համախոհները, որոնք, իսկապես, հաղորդվեցին քաղկեդոնիկ կայսեր հետ, նույնն է, թե ընդունեցին նրա դավանանքը։ Իսկ այդ պատճառով նրանց անարգողն ու նզովողը եղել է ժամանակի մեծահամբավ ու հռչակավոր Հովհան Մայրագոմեցի վարդապետը*։ Բայց թե Հովհանը որտեղից է վերցրել Եպիփանի՝ այդ ժողովին մասնակցած լինելու տեղեկությունը, հայտնի չէ։
91 Մեր օգտագործած օրինակում այս հատվածը նշանակված է որպես երրորդ գլուխ, որը, սակայն, ընդունելի չէ։ Վենետիկի 1889 թ. հրատարակությունն ունի այսպես՝ «Գլուխ չորրորդ, Վասն գալոյն Տիգրանայ, և կոտորածին՝ որ ի Հոնընկէցն», որը նույնպես ճիշտ չէ։ Ինչպես տողատակում ցույց է տվել մեր օրինակի հրատարակիչը, «ԼՍ՝ գլուխ երրորդ պատճէնին...», իսկ «Վ-ն՝ գլուխ չորրորդ պատճէնին...» և այլն: Քանի որ գրչագրերում «Պատմության» տեքստը որոշակի կառուցվածք չունի և առանձին գլուխների էլ բաժանված չի, ուստի ըստ հաջորդականության սա, իսկապես, պետք է լիներ Չորրորդ գլխի երրորդ պատճենը կամ հատվածը։ Թարգմանության մեջ պահպանել ենք նույն հաջորդականությունը՝ առանց նշելու գլուխը։
92 Այդ մասին տե՛ս Լ. Խաչիկյանի կատարած համեմատությունը վերը նշված հոդվածում, ինչպես նաև՝ Վենետիկի 1889 թ. հրատարակությունը։ Մեր օրինակում սույն հատվածը զետեղված է տողատակում և ցույց է տրված, որ այն ունեն միայն ՎԼՍ օրինակները, մյուսներում չկա։
__________________
* Այդ մասին տե՛ս Կ. Կոստանյան, «Հովհան Մանդակունի և Հովհան Մայրագոմեցի», Էջմիածին, 1913. այլե՝ Աբեղյան Մ. հ. Գ., և ուրիշներ:
[էջ 164]
93 «... էր սա զատակաց յայլոց բանակացն» արտահայտությունը ԼՍ օրինակներն ունեն «...և էր սա զատական յայլ բանակաց» (Ս— բանակացն) ձևով։ Իմաստային մեկնությամբ ավելի մոտիկ է անջատված, մնացած-ին: ՆՀԲ-ն ունի հետևյալ բացատրությունը. «Զատական»-ի, աց, 1-ին իսկ նշանակութեամբ՝ զատուցեալ, որոշեալ, աննման, զատանելի, և բաժանելի, և մեկուսի (քջ 717): Նույն մեր այս օրինակը բերված է իբրև փաստ՝ ուրիշ մի քանի օրինակների հետ միասին, դրանից երևում է, որ ավելի ճիշտ պետք է համարել «զատական» ձևը, այսինքն՝ այլ բանակներից ջոկված, ընտրված, առանձնացված, զատված։
94 Բնագրում՝ նախորդ պարբերության մեջ, Վահանը զորքի մի մասին, ջորիների հետ, տանում մոտեցնում է հոների բանակին, սակայն հաջորդ տողերում հայոց հակառակորդները ոչ թե հոներն են, այլ դարձյալ պարսիկները։ Պոլսի հրատարակությունը նույնպես մատնանշում է, որ պարսկական զորքն է այդտեղ: Սա ևս Հովհանի անհետևողականությունից եկած բազմաթիվ անճշտություններից մեկն է և թող զարմանալի չթվա։
95 ԼՍՎ օրինակներն ունեն «յերկուս դեհս» ձևով, փոխանակ «Յերիս», որն ավելի հավանական պետք է համարել։
96 ՎԼՍ օրինակներն ունեն այսպես՝ «... չորս հազար արանց համարով (այսինքն՝ համրանքով) ձգեցին» (մեր օրինակում՝ էջ 262)։ Բացի դրանից նույն էջում, քիչ ներքև եղած «ԸՌ-այրը» ԼՍ գրչագրերը չունեն (Ա. Ա., տողատակի ծանոթագրությունները)։
97 «Եւ հանդէս արարեալ կոչեցաւ անուն տեղւոյն հանդիսեանս» (ՎԼՍ՝ հանդիսեանք). դրանից հետո (էջ 262), ինչպես ցույց է տրված նաև տողատակում, ՎԼՍ օրինակներն ունեն՝ [«... ել խաբկանօք կամ էին գնալ յԱպահունիս»], որը սակայն բացակայում է այլ գրչագրերում։ Մեզ նույնպես թվում է, թե ավելորդ ընդմիջարկություն է. տեքստի հետ էլ ոչ մի կապակցություն չունի։ Նույնիսկ չի էլ հասկացվում, թե խոսքն ո՞ւմ է վերաբերվում՝ հայո՞ց, թե՞ պարսից։
98 «... Եկին հասին զաւրքն յԱպահունեաց իբրեւ երեք Ռ (երեք հազար) պարսիկք և խառնեցան ընդ յիրեարս» (էջ 363) արտահայտությունից պարզ չի երևում, թե խոսքն ո՞ւմ մասին է։ ՎԼՍ-ն ունեն հետևյալ ձևով. «... տեսին զաւրքն հայոց՝ զի խառնեցան ի պարսիկս զաւրքն յԱպահունեաց, լքան և երկիր կործանեցան». սա ավելի հավանական է թվում։ Մեր օրինակից որոշակի չի հասկացվում՝ Ապահունիքի հայկական զորքե՞րը եկան միացան պարսիկներին, թե՞ դեպի Ապահունիք փախած պարսիկ զորքերից երեք հազարը եկան միացան իրենց զորքերին, որը պատճառ դարձավ հայոց զորքի վհատվելուն։
99 ՎԼՍ օրինակներն այս հատվածն ունեն հետևյալ ձևով. «... և այժմ տես զմեզ, զի աստի թշնամիք[ն] և անտի գետն...» և այնուհետև ինչպես տեքստում է (էջ 264, տողատակում)։
100 Վերևում արդեն նկատել ենք, որ Հովհանի դրած տեղանունները մեծի մասամբ բռնազբոսիկ են ու կամայական։ Այստեղ նույնպես՝ Այծեսան կամ Այծսան, նաև Այծտան կոչումները ոչ մի կերպ չեն հարմարվում, չեն բխում նրա խոսքերից՝ իբրև տրամաբանական հետևություն։
[էջ 165]
ՎԼՍ-ն ունեն այսպես. «... ընդ ձորն [ետս զգետնին դիպելով], զոր սովորեցան Յետսանգ (ՍՎԾ՝ Յետանգ, Վ` Յետսանկ) կոչել տեղւոյն», որն ավելի մոտ է, ինչ-որ չափով ավելի է հարմարվում նախադասությանը։
101 Մի ոչ շատ ծավալուն հատված՝ այն է. «... սկսալ մի-մի ունել զնոսա և զթլպատսն կտրել» մինչև «...Եւ որք ապրեցան...» բառերը կրճատված է, որը սակայն, ինչպես հրատարակիչն էլ է նշել տողատակում (էջ 266) ունեն ՎԼՍ օրինակները։ Բայց չի նշում, թե ինչո՞ւ է այդ հատվածն անտեսել, մանավանդ որ իմաստով սերտորեն կապված է գրվածքի նախորդ և հաջորդ պարբերություններին, թարգմանության մեջ ամբողջությամբ վերականգնեցինք։
102 Այստեղ «... եւ եդ ի նշխարաց սրբոյն Ստեփաննոսի անյայտս զձախ բոյթ ոտին սրբոյն նախավկային» արտահայտությունից անմիջապես նկատվում է, որ տեքստը աղավաղված է, և կապակցությունը՝ խախտված։ Դրանից անմիջապես հետո սկսվող «... և այլ ոչ է հայտ» կապակցությանը հաջորդող տողերի համար հրատարակիչը տողատակում նշում է, որ Լ գրչագրում նույնպես մեկ թերթ՝ մինչև «Ծիծռան խաչի» բառերը պակասում է (աստ. էջ 267)։
103 «... Եւ նստի յաթոռ նորա Դաւիթ Գ ամ (ՍՎ՝ ամս Գ [որ էր (Վ է) ԻԳ-երորդ ի սրբոյն Գրիգորէ]» արտահայտության մեջ նույնպես փաստական անճշտություն կա։ Հենց իր՝ Հովհանի հաշվարկով էլ, որ տրված է սբ. Կարապետի առաջնորդների գլխում, Գրիգորից հետո եկել են տասնհինգ վանահայրեր, մինչև Ստեփանոսը։ Նրանցից հետո հիշատակվում են երկուսն էլ՝ Եպիփանն ու Դավիթը, որ կլիներ ԺԸ և ոչ թե ԻԳ, ինչպես գրում է նա։ Ա. Աբրահամյանը «Պատմության» առաջաբանում (էջ XXVI) նկատում է, որ «Վասն գալոյն Տիգրանայ» գլխի վերջում Վահանի մահը «ի հայրապետութեանն Դաւթի» նշանակելը ընդմիջարկություն է (Դավիթը կաթողիկոս է եղել 728 — 741 թվականներին»): Այսօրինակ փաստական անճշտություն պետք է համարել նաև փոքր-ինչ հետո ոմն Գրիգորին ԻԵ-երորդը (քսանհինգերորդը) համարելը (էջ 270)։ «... սա առաջին եպիսկոպոս ձեռնադրվեցավ հայոց կաթողիկոս Հովհան Մանդակունու կողմից։ Ապա հայոց Վարդան կաթողիկոսի հետ Հոռոմոց [եկեղեցական] ժողովին գնաց մասնակցեց, որտեղ հայերը, վրացիները և հույները Զենոն կայսեր հետ միասին քրիստոնեությունն ընդունեցին և Քրիստոսի մի բնություն ունենալը խոստովանեցին» (աստ. էջ 146)։ Անհասկանալի պատճառով հրատարակիչը այս հատվածը ևս բաց է թողել։ Գուցե ի նկատի է ունեցել փաստի կասկածելի լինելը։ Բաց է թողնված նաև «... Ստեփաննոս՝ ամս Զ.» և նույն Ստեփանոսի մասին հետևյալ հատվածը,— «... Սա հայոց Կոմիտաս կաթողիկոսի ժամանակ ելավ գնաց նրա մոտ և Հռիփսիմյան սրբուհիների նշխարներից մի որոշ մասը բերեց հաստատեց Գլակա վանքում, որի վանահայրը հենց ինքն էր. քանզի Կոմիտասը արդեն վերաշինել էր Հռիփսիմյան կույսերի վկայարանը...» (էջ 247)։ Երկու հատվածն էլ վերականգնեցինք։
104 Բնագրում «...և առաքեաց զորս ի Տարաւն» նախադասությունը միացել է նախորդի հետ, ուստի և չի հասկացվում, թե ո՞վ զորք ուղար-
[էջ 166]
կեց։ Պարբերության շարունակությունից է միայն հասկացվում, որ խոսքը պարսից արքային է վերաբերում:
105 «Պատմության» մեջ Տիրանը հենց նոր հանդես է գալիս, դեռևս մանկահասակ պատանի է, սակայն արդեն բարձր դիրքի արժանացած, մանավանդ որ դեռ ոչ մի գործ չի արել և իր կատարած հայրենանվեր գործերով աչքի չի ընկել։ Ինչպես արդեն նշվել է բանասիրության կողմից, սա «Տարոնի պատերազմի» ցիկլում գոյություն ունեցող Տիրանն է և կապ չունի իրական-պատմական որևէ անձի հետ:
106 Բնագրում «Եւ արձակեցին առ հայր Գրիգոր Գլակա վանիցն// և տարան ի պատերազմ... » խոսքից իսկույն նկատվում է, որ շարահյուսական կապակցություն չկա և ինչ-որ պակաս կա։ Այդպես էլ նաև դրան հաջորդող նախադասությունն է՝ «... և ընդ Ծ կրաւնաւորն ժամահար մի», պետք է լինի «ընդ Ժ կրաւնաւորն» (այսինքն՝ յուրաքանչյուր տասնյակի), ինչպես որ ունեն Ս և Վ օրինակները և ինչպես որ ցույց է ՝ տրված տողատակի բացատրականում (Ա.Ա., էջ 270)։
107 Ս և Վ օրինակները, ինչպես ցույց է տրված տողատակում (Ա. Ա., էջ 273), ունեն հետևյալ հատվածը. «Իսկ Վահանայ մտեալ ի գետն՝ [կապեաց զերիվարն ի վերայ ողինն հանդերձ զինաւն] և յայն կոյս եանց...», որը հրատարակիչը անհասկանալի պատճառով բաց է թողել։ Դրեցինք իր տեղում։
108 Տեքստում մի ամբողջ հատված խիստ կերպով աղճատված է։ 273-րդ էջում (տող՝ ներքևից 4) հետևյալն ենք կարդում. «... եւ մինչև եհաս առ նոսա այրն, որ ունէր զգլուխն Վարդուհր[է] աւագի նոցա»։ Հաջորդ` 274-րդ էջում (տող՝ վերևից 1) ընթերցվածից պարզվում է, որ Վարդուհրը մենամարտի է դուրս գալիս Վահանի որդի Տիրանի դեմ. «Եւ եկեալ միմեանց Վարդուհրի և Տիրան, ասէ Վարդուհ//րի...» և հետևյալն, մինչդեռ նա արդեն գլխատված էր։ Հրատարակիչը տողատակի բացատրության մեջ գրում է, թե Պոլսի հրատարակությունը «մինչ»-ից «նոցա» կրճատված է։ Սակայն պարզվում է, որ ոչ թե կրճատված է, այլ աղավաղված, ետևառաջություն կա, գուցե և ոչ տեղին հավելում է։
109 Ավելի ճիշտ պետք է համարել «ներքև անկիր» ձևը, որպեսզի ավելի մոտ լինի, հարմարվի այլ օրինակներում (ՎՍ) եղած ավելի հավանական՝ «Ներքին Անկնիս» տեղանվանը։
110 Մեր կողմից օգտագործված տեքստում տողատակում նշված է, որ վերջում ՀՎՄՍ օրինակներն ունեն հետևյալ վերջաբանը.— «Վճար եղև պատերազմին Տարաւնոյ... մինչև օրհնութեամբ եղիցի»։ (Այսինքն՝ Ավարտվեց Տարոնի հինգ առաքինի իշխանների՝ Մուշեղի, Վահանի, Սմբատի, Վահան Կամսարականի և Տիրանի մղած պատերազմի պատմությունը։ Թող հավերժ օրհնված լինի նրանց հիշատակը)։ Սակայն ինչպես շատ այլ տեղերում, նույնպես և այս հատվածը թվում է անհարազատ, ուրիշների կողմից հետագայում ավելացված։ Թերևս հենց այդ նկատառումով էլ հրատարակիչն այն զետեղել է տողատակում միայն։ Դժվարանում ենք այդ մասին որևէ հաստատուն բան ասել։
111 «Պատմության» վերջում զետեղված է մի փոքրիկ գլուխ՝ Տիրանի
[էջ 167]
մահվան և Աղի ծովի ափին տեղի ունեցած պատերազմի մասին, ապա նաև՝ իբրև սրա շարունակություն, կցված է Հովհանի հայտնի «Հիշատակարանը», որի՝ Հովհան Մամիկոնյանի կողմից գրված լինելու վավերականությանը ուսումնասիրողներից շատերն են կասկածել։ Այսպես, Մ. Չամչյանը, Մ. Էմինը, Գ. Զարբհանալյանը և ուրիշներ առանց երկմտության «Հիշատակարանը» համարել են Հովհանի գործը։ Մեր օրինակի կազմող և հրատարակիչ Ա. Աբրահամյանը Հովհանին համարում է միայն «Հիշատակարանի» հեղինակ, իսկ ամբողջ պատմության նյութերի համար՝ որպես հավաքող-խմբագրող ու թարգմանիչ։ Դրա հավաստիության համար առայժմ դժվար է որևէ հաստատուն բան ասել։ Բացի դրանից՝ Ծիծառի խաչի և Տիրանի մահվան մասին եղած հատվածները Ա. Աբրահամյանը ենթադրում է օտարամուտ և Հովհանի կազմած ժողովածուի հետ ոչ մի կապ չունեցող։ Իսկ թե ինչո՞ւ է Ծիծառի խաչի պատմությունն ընկած Տիրանի մահվան մասին եղածից առաջ, անհասկանալի է։ Ինքը՝ Աբրահամյանն էլ է այդ նույն ձևով դասավորել խմբագրված տեքստում, սակայն նշելով, որ մի շարք գրչագրերում այդ երկու հատվածներն էլ գոյություն չունեն։
112 Չնայած Հովհանը պնդում է, թե ինչ որ պատմում է Ծիծառի խաչի մասին ստուգապես տեղի ունեցած իրողություն է, սակայն հենց իր ներկայացրած հաշվով էլ հայոց և հոռոմոց տարեթվերը սխալ են ներկայացված և չեն համապատասխանում իրականությանը։ Պարզ է, որ քրիստոնեական որևէ լեգենդից է մնացած եղել կամ պարզապես մի հնարովի պատմություն է։
113 Մեր օգտագործած օրինակից պարզ չի հասկացվում՝ Տիրանը պարսից զորքի՞ն է առաջնորդում հույների դեմ, թե՞ հայոց։ Հետագա տողերից կարելի է ենթադրել, որ՝ հայոց զորքերին (283 էջ)։
114 Դեմեսլեկոս — Զինվորական բարձր աստիճան բյուզանդական կայսրության մեջ։
115 Այստեղ արդեն, ինչպես նույնը տեսնում ենք Սեբեոսի մոտ, պատմական դեպքերի շարադրումը չի համապատասխանում իրադարձությունների հաջորդական ընթացքին, այլ պատմվում է արաբների երևան գալու և նրանց դեմ մղվող կռիվների մասին։ Սա ևս Հովհանի ժամանակագրության անհետևողականությունից ու անճշտությունից է գալիս (աստ. էջ 97)։
116 Բնագրում (էջ 286) «... խմբեցան յառաւաւտէ մինչև յերրորդ ժամն» արտահայտությունը նշանակում է, որ դեռ նոր են համախմբվում, պատրաստվում կռվի։ Սակայն տեքստում անմիջապես հաջորդում են «Դեռևս փախըստեայ էին արարեալ զՏաճկաստանսն» բառերը, որ նախորդ նախադասության օրգանական շարունակությունը լինել չի կարող։ Բացահայտ երևում է, որ տեքստում տողեր են պակասում։
[էջ 168]
ԱՆՁՆԱՆՈԻՆՆԵՐԻ ՑԱՆԿ
Ա
Աբեղյան Մ. — 53
Աբդըռահիմ — 113, 114
Ագաթանգեղոս — 31, 33, 36, 39
Աթանագինես — 20, 26, 34, 35, 40, 41, 44, 45, 49, 50, 51, 56
Ակդենոս — 35, 41
Աղբիանոս — 32, 44, 50, 51, 57, 58
Անակ — 31, 32, 34, 37, 38, 39
Անաստաս— 25, 26, 28, 31, 33, 34
Անդրե (առաքյալ) — 26, 31
Անդրեաս — 60, 67
Անքիկոս — 26
Անտոն— 20, 22, 26, 28, 29, 30, 35, 48, 51, 54, 57, 58, 59, 60, 67, 72, 78
Աստղիկ — 104
Աստված— 20, 23, 25, 26, 27, 29, 30, 32, 34, 35, 36, 40, 42, 51, 53, 58, 59, 63, 65, 68, 70, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 79, 83, 85, 87, 91, 95, 97, 98, 103, 104, 105, 106, 109, 113, 114, 116
Ասուր — 85, 86, 93, 94
Արձան — 36, 37, 38, 39, 41, 42, 43, 44, 45, 46, 48,
Ավագ Անտոն — 22, 28
Արշակունի — 31, 32, 33, 36, 37, 38, 44
Արտևան (Արտավան) — 31, 37
Աքյուղաս — 28, 34
Բ
Բագրատունյաց — 56, 63
Բարդա — 33, 39
Բարդուղիմեոս — 22, 27, 60, 67
Բարդուղիմեոս (2-րդ) — 60, 67
Բեկտոր— 25, 26, 28, 29, 31, 33, 34, 39
Բուրտար — 32, 33, 39
Գ
Գայլ Վահան— 67, 74, 85, 90
Գայոս — 25, 26, 29, 31, 34
Գեդռեհոն— 54, 56, 57, 58, 61, 63, 64, 65
Գիսանե — 20, 25, 26, 28, 31, 34, 36, 37, 38, 42, 43, 44, 47, 48, 49, 50, 52, 53, 54, 59
Գորգ Շատախոս — 110
Գռեգուռոզ— 83, 90
Գրիգոր Լուսավորիչ— 19, 21, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 60, 61, 62, 65, 66, 67, 69, 72, 78, 92, 99, 104, 111, 114, 115
Գրիգոր Վանական — 60, 67
Գրիգոր (վանահայր) — 105
[էջ 169]
Դ
Դավիթ — 33, 39, 104
Դեմետր— 20, 25, 36, 37, 38, 39, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 49, 50, 51, 52, 53, 54, 58
Դիմարիոս — 36, 41, 71, 78
Դիոկղետիանոս (Դեկոս) — 33, 35, 39, 41
Դռով (Դրով) — 53, 60
Ե
Եղիազարոս— 21, 23, 24, 25, 26, 28, 29, 31, 33, 34, 35, 36, 42
Եպիփան— 22, 28, 29, 35, 48, 54, 59, 67, 71, 78, 97, 104, 111
Եվթաղե — 32, 33, 38, 39
Եփրեմ — 60, 67
Զ
Զենոբ Ասորի— 19, 21, 29, 30, 31, 115, 116
Զգոն — 33, 38
Զենոբ Գլակ — 25, 26, 35, 36, 37, 59, 67
Թ
Թադեոս առաքյալ — 22, 27, 32, 37
Թեովնաս — 28, 34, 71, 78
Թողիկ— 60, 61, 67, 68, 69, 72, 74, 78, 81, 88, 115
Ի
Պ(Իսիդոն)՞ — 44, 50, 51
Պաղակ— 108
Խ
Խոսրով Կոդակ (՞) 30, 31, 32, 34, 35
Խոսրով Մեծ — 37, 38, 39
Խոսրով (պարսիկ) — 64, 65, 66, 67, 90, 98, 104, 105, 109, 112, 113, 115
Խոսրովուհի — 33, 38
Ծ
Ծիծառնիկ — 110, 111
Կ
Կյուրեղ — 60, 64, 67, 71
Կոմիտաս — 60, 67
Կոստանդիանոս — 34, 40, 50, 57
Կրոնիդես— 20, 26, 29, 30, 35, 48, 51, 54, 57, 59, 60, 67, 72, 78
Կուառ — 47, 53
Կարապետ — 22, 116
սբ. Կարապետ-Մկրտիչ — 42, 69
Կարապետ-Քրիստոսի— 55, 106
Հ
Հակոբ — 33, 38, 39
Համամ — 112, 113
Հերակլ — 97, 104, 109, 112, 113, 115
Հիսուս— 23, 29, 59, 66
Հովհան (Կեսարացի) — 110
Հովհան Մամիկոնյան — 116
Հովհաննես Ավետարանիչ — 35, 40, 41
Հովհաննես Մկրտիչ — 20, 25, 40, 55, 60, 62, 76, 89, 102
Հովհաննես (վանական) — 60, 67, 71, 78
Հովհաննես Կարապետ — 34, 35, 82
Հոռի — 47, 53
[էջ 170]
Ղ
Ղուկաս — 26, 31
Ղեոնդիոս — 25, 40, 41
Ղևոնդ — 19, 34, 35
Մ
Մակար — 60, 67
Մահմեդ — 113
Մամիկոնյաններ— 20, 21, 25, 26, 30, 32, 48, 54, 60, 64, 65, 66, 67, 72, 73, 74, 75, 81, 88, 98, 99, 104, 105, 111, 115, 116
Մանկնոս — 113
Մարիամ — 33, 61, 68, 82, 88
Մարիամ (Գրիգորի կինը) — 39
Մարկեղիոս — 28, 29, 34
Մարմառ — 115
Մեղտես — 47, 53
Մենանդր — 26, 31
Մեստակես — 41, 47
Միհրան — 66, 67, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 79, 81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 90, 91, 94
Միհրխոսրով (Միհրան Խոսրով) — 101, 102
Մովսես — 22, 27, 60, 67
Մորիկ — 64, 65, 66, 67, 71, 72, 73, 74
Ն
Նարկեսոս— 71, 78
Ներսես — 60, 67
Ներսես— 110, 111, 114, 116,
Նիխորճե (ս) ֊ 64, 72
Նիկոմաքոս — 33, 39
Շ
Շապուհ
Ո
Որմիզդ — 64, 71, 72
Պ
Պաղակ — 108
Պարթև (Արտաշիրը)— 31, 32, 37
Պարթև Մեծ — 83, 90
Պողիկարպոս — 35, 40, 67, 71, 74, 78
Պորպե(ս) — 83, 90
Պենդետոս — 113
Ջ
Ջամբո Խոսրով— 64, 71, 72, 73, 74, 97, 98, 105, 111, 112
Ջիվանշիր — 33, 38
Ջոջիկ — 112, 114
Ռ
Ռահան— 84, 85, 91, 92
Ռեգես (լփնաց) — 33, 38
Ռստակես (Արիստակես) — 33, 39
Ս
Սամվել —116
Սակդենե — 33, 39
Սահակ — 60, 67
Մահակ — 60, 67, 90
Սահուռ — 114,
Սեբեոս — 104
[էջ 171]
Սեղբեստրոս — 34 ,40
Սերեմ — 93, 100
Սիմաքոս — 29, 34
Սիմոն — 71, 78
Սիուս — 21, 26
Սոփի — 32, 33, 38
Ստեփանոս — 60, 67, 82, 88, 97, 104, 111, 119
Սուրեն (Վախթանգի եղբայրը) — 90, 91, 92, 98, 99, 100
Սուրեն — 33, 38
Սուրտինոս Եփեսացի — 36, 42
Սմբատ Մամիկոնյան— 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99, 101, 102, 103, 104, 106, 108
Սմբատ (Հաշտենքի)— 95, 96
Վ
Վախթանգ — 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99, 105 113, 114, 115, 116
Վահ — 85, 92
Վահան Կամսարական — 88, 95, 96, 98, 99, 100, 103, 104, 105, 110, 115
Վահան Մամիկոնյան— 72, 73, 75, 76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84 85, 86, 87, 88, 90, 91, 92, 93, 94, 97, 98, 99, 103, 105, 106, 111
Վահան Մամիկոնյան (Սմբատի որդին) — 92, 99, 100, 101, 102, 104, 105, 106, 107, 108, 110, 112
Վահան (Վարազի որդին) — 101, 105
Վահան (Պալունյաց))- 94
Վաղարշակ — 47, 53
Վաղարշ (պարսիկ) — 31, 37
Վաշդեն (վրաց իշխան) — 112, 113, 114,
Վաշիր — 78, 79, 80, 84, 86,
Վարազ— 92, 94, 95, 96, 98, 100, 101, 102, 103, 108
Վարդպատրիկ —61, 68
Վարդուհրի — 96, 105, 106, 107
Վրթանես — 33, 39
Տ
Տիգրան — 98, 99, 100, 101, 105, 106, 107, 108,
Տիրան Մամիկոնյան — 33, 38, 104, 105, 106, 107, 112, 113, 114
Տրդատ Մեծ— 24, 26, 28, 29, 31, 33, 34, 39, 50, 51, 52, 53,
55, 56, 57, 58, 59, 60, 62, 65, 66, 92, 99, 115
Տիմոթեոս — 21, 23, 24, 26, 29
ՈԻ
Ուգուհի (Ոդուհի)— 32, 33, 38
Փ
Փարմեղոս — 35, 41
Փոկաս — 66, 67, 73, 74
Ք
Քաջակորովն Մուշեղ — 67, 68, 71, 72, 73, 74, 78, 79, 80, 81, 82, 86, 88, 98, 99, 105, 106, 116
Քրիստոս— 19, 20, 21, 22, 23, 25, 26, 27, 29, 42, 48, 66, 73, 79, 86, 91, 97, 99, 104, 105, 106, 109, 111, 113, 114, 115, 116
[էջ 172]
ՏԵՂԱՆՈԻՆՆԵՐԻ ՑԱՆԿ
Ա
Ալեքսանդրիա — 36, 41
Աղի ծով— 112
Աղձնիք— 53, 58, 59, 60, 65, 66
Այծից (Արծվից) Բերդ— 90
Այծսանա ձոր — 46, 52, 103,
Անկեղ (Անգեղտուն) — 35, 36, 37, 38, 39, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 53, 56, 57, 60, 63, 64
Անձևացիք — 36, 42, 114
Անտաք — 87, 92
Աշտիշատ— 28, 33, 36, 41, 43, 47, 49, 53, 114
Ապահունիք — 38, 44, 50, 57, 58, 65, 77, 78, 80, 82, 84, 87, 90, 98, 102, 105, 109, 112
Առաղս — 71, 76
Առինչ— 85, 93
Ասնի — 81, 88
Ասորեստան — 91, 99
Աստղաբերդ — 114,
Աստղունք — 46, 52, 67, 73, 74, 80, 103
սբ. Աստվածածին — 41, 63, 71, 110, 116,
Ավետյաց լեռ (բլուր) — 51, 58, 59, 67, 81, 88
Արածանի — 49, 55, 80, 84, 87, 91, 99, 102, 106
Արարատյան — 24, 26, 29, 31, 32, 38
Արծրունիք— 36, 38, 41, 42, 44, 47, 60, 61, 63, 68, 71, 81, 82, 88, 91 98
Արծվիք — 41, 47
Արձան (մեհյան) — 31, 37, 39, 42, 45, 48, 49, 50, 51, 52, 54, 55, 56, 57, 58, 61, 65, 67, 74
Արշակունիների դուռ— 44, 50,
Արջ(ու)ք— 41, 47, 84, 92, 110, 111
Արտազ — 32, 33, 37, 38
Արտամետ — 64, 71
Արտից գյուղ — 92, 93, 99, 100
Արևի բլուր — 51, 58
Բ
Բազու — 48 54
Բալխ, Բալխաստան — 64, 66, 73,
Բահլ Շահաստան — 71, 81, 88
Բասեն — 34, 40, 46, 66, 114
Բյուզանդիա — 28, 29, 33, 34
Բրեխ(տ) — 48, 54, 55
Բուստր — 81, 88
Գ
Գահար — 82, 83, 90
Գամիրք — 33, 38
Գեհեն — 27, 32
Գիսանե (ավան) — 36, 42, 47, 52
Գլակա (վանք) —25, 26, 30, 31, 59, 60, 63, 67, 71, 81, 87, 88, 94, 97, 104, 105, 110, 111, 116
[էջ 173]
Գողոց աղբյուր — 93, 100
Գոմս — 64, 71
Գ(ո)ռոզ (Գռգռոս) — 83, 90, 114,
Գրեհն (Գռեհն) — 99, 106
Դ
Դովնադաշտ (Դվինի՞) — 36, 41, 71, 73, 97, 104
Դվին — 64, 66
Ե
Եգիպտոս— 25, 29, 31, 34
Եկեղյաց — 25, 30, 34, 40, 53, 60, 114
Եղիազարի վանք — 28, 33
Երեզնավան (Երիզա ավան՞) — 109
Երիզա — 34, 40
Երրորդ Հայք — 25
Երուսաղեմ— 23, 25, 26, 28, 29, 31, 34, 35, 40, 69, 76, 109
Երևան — 53
Եփեսոս — 35, 40,
Թ
Թադևոս առք, վանքը — 37
Թակարթներ — 55, 62
Թիլ — 82, 87, 89, 95, 114
Թմրաձոր— 96, 103
Թորդան — 36, 42
Ժ
Ժողով— 93, 101
Ի
Իննակնյան — 20, 22, 25, 26, 27, 28, 30, 31, 37, 40, 42, 43, 47, 48, 49, 51, 53, 56, 57, 58, 60, 65, 67, 68, 81, 88, 114, 115
Խ
Խառան — 91, 99
Խարձք (Հարձք) — 74, 81
Խորնի — 48, 54, 55
Խոր Վիրապ — 34, 39, 40
Խութ — 64, 71
սբ. Խաչ— 52, 53, 60, 92, 106, 109
Ծ
Ծիծառն— 109, 110, 111
Ծծմակ(ա) քիթ — 84, 88, 89, 91
Ծոփք — 57, 65
Կ
Կաղամախյաց բլուր — 106, 108
սբ Կարապետ— 20, 25, 26, 27, 30, 34, 35, 42, 44, 45, 46, 49, 50, 55, 58, 59, 60, 61, 62, 63, 64, 65, 67, 68, 69, 70, 71, 73, 76, 77, 78, 79, 81, 82, 84, 86, 87, 89, 92, 94, 96, 97, 98, 102, 103, 104, 105, 107, 110, 111, 112, 114, 116
Կարին — 36, 42, 50, 57, 58, 65, 66, 73
Կարճկոնք — 46, 52
Կաթողիկե— 114
Կեղք — 48, 54
Կեսարիա — 19, 21,25, 26,27, 31, 32, 33, 34, 35, 38, 40, 41, 44, 49, 50, 56, 61, 63, 68, 71, 72, 78, 110
Կոթ— 77, 80, 84, 87
[էջ 174]
Կորեանք — 80, 84, 87
Կորնթոս — 26, 31
Կ. Պոլիս — 110, 113
Կուառս — 36, 37, 42, 43, 46, 47, 48, 52, 53, 54, 60, 63, 67, 71
Կուրա (վն). (Կուրանք) — 103,
Հ
Համամաշեն — 113
Հայաստան— 26, 29, 31, 35, 36, 59, 105, 109, 112, 113, 114
Հայրաբլուր — 81, 88, 97, 104
Հայրկերտ — 109
Հայք (չորրորդ)— 20, 25
Հայք (երկրորդ)— 20
Հանդիսյանք — 102,
Հաշտյանք — 24, 29, 39, 40, 45, 46, 54, 56, 57, 61, 62, 63, 64, 67, 74, 82, 84, 85, 90, 95, 97, 98, 99, 101, 102, 104, 105, 106, 107, 109
Հարք — 25, 30, 36, 40, 42, 46, 58, 65, 82, 90, 114,
Հնդկաստան — 47, 53
Հոնընկեց — 98, 99, 102, 105, 106, 109
Հոռեանք — 47, 53, 54, 60
Հով(ե)անք — 48, 55, 104
Հորդանան— 20, 25
Հռոմ— 23, 25, 26, 28, 29, 31, 34, 35, 40, 41, 53, 58, 60, 64
Հունաստան — 64, 68, 71, 74, 97, 104
Ձ
Ձյուն(ա)կերտ— 83, 90, 115
Ճ
Ճորոխ — 113,
Մ
Մահուառիթ (Մահու առիթ) — 103,
Մահու (Մահի) — 87, 89, 94, 95
Մանձկերտ (Մանազկերտ) — 50,
Մանյա — 59, 67
Մատրավանք — 107, 108, 114,
Մարտուց փող(ա)ն — 102,
Մեծամոր — 92, 100
Մեղտի — 39, 45, 46, 47, 48, 53, 54, 55, 67, 74, 75, 76, 82, 85, 92, 94, 96, 97, 99, 101, 103, 104, 106, 109
Մեստակող — 41, 47
Միջագետք— 25, 28, 29, 31, 34
Մոգտուն (Մոլլունս. Մոկունս, Մոկունք) — 99, 106
Մոկս — 37, 43, 41, 47
Մուշ — 53, 60, 64, 71, 73, 75, 76, 80, 82, 83, 84, 87, 90, 91, 95, 98, 105, 111
Մուշեղամարգ — 56, 63
Մուրհա (Մուրխա) — 91, 99
Ն
Նիա (ծովակ) — 79, 86
Նյուստրիա — 36, 41
Շ
Շատախ — 110,
Շերանիկ (Շիրականիք) — 97, 104
Ո
Ողական — 37, 43, 53, 58, 60, 66, 67, 73, 74, 79, 80, 86, 93, 101, 111
Ողնուտ — 76, 84
[էջ 175]
Պ
Պալունիք — 36, 42, 47, 53, 60, 84, 92, 93, 94, 95, 97, 101, 102, 103, 104, 107
Պահլավ — 31, 37
Պատմոս — 35, 40
Պարեխ — 39, 45, 64, 71
Պարտավ— 31, 32, 37
Պարսկաստան (Պարսից)— 20, 25, 32, 37, 38, 83, 87, 90, 97, 98, 104, 107, 109, 112, 113
Պոզակ — 108
Պորպ(ե) — 82, 83, 90, 97, 115
Ջ
Ջավախք — 114,
Ս
Սադակ — 63, 70
Սասուն — 64, 71, 75, 82
Սեբաստիա — 35, 41
uբ. Սերեդոն — 35, 41
Սերեմաձոր — 93, 99, 106
Սինա — 22, 27
Սիոն (վերին) — 23, 29, 70
սբ. Սիոն (եկեղեցի) — 113
Սյունիք— 37, 38, 40, 41, 43, 44, 46, 47, 52, 53, 56, 57, 60, 63, 64, 65, 112
սբ. Ստեփանոս (եկեղեցի) — 104, 111
Սրյանց ձոր — 93, 100
Սուրբ Բանակ (վկայարան) — 114
Վ
Վահանահովիտ — 94, 102
Վաղարշապատ (Վաղարշակերտ) —24, 26, 28, 32, 34, 110
Վայրանկանիս — 108,
Վանանդ — 112, 114
Վանքի գյուղ (Կենաց վայր) — 96, 103
Վարազակա բլուր — 96, 98, 103, 105
Վիշապ (քաղաք) — 39, 45, 47, 53
Վրաստան — 53, 58, 59, 60, 65, 114
Տ
Տաճկաստան — 114,
Տամբուր — 113,
Տայք— 110
Տավրոս — 20, 25, 28, 33, 83, 90, 100, 107
Տարոն— 19, 24, 25, 26, 28, 29, 31, 33, 34, 36, 42, 47, 50, 53, 56, 58, 64, 65, 66, 67, 72, 73, 74, 79, 81, 82, 83, 88, 90, 98, 102, 104, 105, 110, 111, 112, 114, 115
Տիրակատար — 40, 46
Տումբ — 48, 54, 55
ՈՒ
Ուղնուտ (Եղնուտ) — 76, 83, 92
Ուռհա — 25, 31, 33, 39, 115
Օ
Օձ — 67, 74, 80, 114 24, 26, 29, 31, 33, 34, 38, 40, 110, 114
Փ
Փայտակարան — 46, 53
Փանդիկ — 105, 108
Ք
Քարքե— 47, 54, 80, 87, 91, 99
[էջ 176]
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախաբան — Վ. Վարդանյան . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3
Տարոնի պատմությունը… . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 19
Սբ. Գրիգորի ուղարկած թղթի պատասխանը… . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 21
Զենոբ Ասորու պատասխանը… . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 31
Արձանում տեղի ունեցած երկրորդ պատերազմի… . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 50
Սբ. Կարապետի առաջնորդները . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 59
Պատճեն I. Գլուխ Բ. Պարսից պատմության… . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 67
Պատճեն II. Վախթանգի Տարոն գալը… . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 82
Պատճեն III. Տիգրանի Տարոն գալու մասին . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 98
Պատճեն IV. Վարդուհրի Տարոն գալը… . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 105
Ծիծառի Խաչի պատմությունը... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 109
Վահանի որդի Տիրանի մահվան եւ աղի ծովի ափին տեղի ունեցած պատերազմի մասին... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 112
Ձեռագրերը և հրատարակությունները . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 117
Ծանոթագրություններ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 143
Տես նաև`