ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ | ԿԱՏԱԼՈԳՆԵՐ |
ՖՈՆԴԵՐ | ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ | ԿԱՊ

 

Թեմաներ


Աշխարհագրություն
Աստվածաբանություն
Բառարաններ
Բժշկություն
Բնական գիտություններ
Գեղարվեստական գրականություն
Դյուցազնավեպ
Թարգմանական գրականություն
Թղթեր, նամակներ, կոնդակներ
Իրավունքի հուշարձաններ
Լեզվաբանություն
Մատենագիտական ցանկեր
Ուղեգրություններ
Պատմագրություն
Տեղեկատու գրականություն
Տնտեսություն
Փիլիսոփայություն
Օտարալեզու հայ հեղինակներ

 

Թեմա`

 

Պատմություն

 

 

 

 

 

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ (1871 – 1942թթ.)

 

 

  • Կենսագրություն
  • Հայկական հարցի լուծման շուրջ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


 

Նիկողայոս Ադոնցը (Տեր-Ավետիքյան) ծնվել է 1871թ. հունվարի 10-ին Հայաստանի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում (Սիսիան): Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև` 1892-94թթ. Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: 1899թ. ոսկե պարգևանշանով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմա-բանասիրական ֆակուլտետները: Աշակերտել է Նիկողայոս Մառին: 1899-1901թթ. Եվրոպայում (Մյունխեն, Փարիզ, Լոնդոն, Վենետիկ) խորացել է բյուզանդագիտության մեջ: 1903-ին եկել է Կովկաս, Թիֆլիսում ուսումնասիրել վրացերեն, ածխատել է Էջմիածնի մատենադարանում: Այդ տարիներին Ադոնցը գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908թ. ռուսերեն) մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանել է 1909-ին և դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ: 1916-ին «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (1915թ. ռուսերեն) աշխատության համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում: 1916-ին եղել է Էջմիածնում, Մուշում, Էրզրումում, մասնակցել Վանի հնագիտական արշավախմբին: 1917թ. ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր: 1920թ. մեկնել է Լոնդոն, ապա` Փարիզ: 1930-ին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի  համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը: «Բյուզանդիոն» հանդեսում և այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները: Ադոնցը մահացել է 1942թ. հունվարի 27-ին, Բրյուսելում: Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարարնին, իսկ գրքերը Բրյուսելի հայ գաղութին:

Ադոնցը թողել է շուրջ 80 հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով գրված արժեքավոր գիտական աշխատություններ` նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը: Դրանք մեծ մասամբ կարճ, մենագրական բնույթի ուսումնասիրություններ են: «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը 20-րդ դարի հայագիտության խոշոր նվաճումներից է: Այնտեղ մանրամասնորեն ուսումնասիրված են Հայաստանի պատմա-աշխարհագրական և հասարակական-քաղաքական կառուցվածքի, հայ-բյուզանդական հարաբերությունների, նախարարական տոհմերի հետ կապված խնդիրները, առաջին անգամ գիտական վերլուծության է ենթարկված հայ ֆեոդալիզմի և հայ գյուղացիության մի շարք հարցեր:

Հետագայում Ադոնցը գյուղացիության պատմության խնդիրներն ավելի համգամանորեն քննել է «Հայ հին շինականությունը» (1927թ.) ուսումնասիրության մեջ: Մյուս ծավալուն աշխատությունը` «Արուեստ Դիոնիսեայ Քերականի և հայ մեկնութիւնք նորին», հայ-հունական բանասիրության մասին առաջին խոշոր գործն է: Գիտական բարձր մակարդակով Ադոնցը վերլուծել է Թրակացու քերականության հայերեն թարգմանությունը և նրա վեց հայ մեկնիչների բնագրերը, կատարել բանասիրական կարևոր շտկումներ: Մի շարք հոդվածներում վեր է հանել հայ-բյուզանդական անվանի ընտանիքների և Բագրատունիների տոհմաբանությունը: Ի մի բերելով հույն հեղինակների կցկտուր տեղեկությունները` բացահայտել է բյուզանդական զորավար Արտավան Արշակունու, նրա եղբայր Վարդ Մամիկոնյանի, Վասիլի 1-ին և Մորիկ կայսրերի ու այլ հայազգի գործիչների կերպարները («Պատմական ուսումնասիրություններ», 1948թ.): Մեծ արժեք ունեն նաև Ադոնցի աղբյուրագիտական ու բանասիրական ուսումնասիրությունները` նվիրված Փավստոս Բուզանդին, Կորյունին, Եզնիկ Կողբացուն:

«Մաշտոց և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925թ.) աշխատության մեջ Ադոնցը ցույց է տվել հայ գրերի ստեղծման պատմական իրադրությունը` մաշտոցյան գրերի ստեղծումը դնելով 382-392-ի միջև: Ադոնցը ձեռնարկել է գրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը (հնագույն շրջան) լույս է տեսել ֆրանսերեն և հայերեն (1946, 1972): Ուշագրավ են Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանում Հայաստանի մասին Ադոնցի հոդվածները: Նա նաև հմուտ գրականագետ էր, գրել է մի շարք հոդվածներ, 1903-1904թթ. Պետերբուրգում խմբագրել է «Բանբեր գրականության և արվեստի» պարբերականը:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՇՈՒՐՋ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Կազմ, 1-2 էջեր

Թարգմանչի կողմից

Հայկական հարցը Սևրում

Հայկական հարցի պատմական հիմքը և Թուրքիայի անկումը

Թուրքիայի անդամահատումը

[էջ 2]

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ն. ԱԴՈՆՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՇՈՒՐՋ

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ 1989

 


 

[էջ 3]

ԹԱՐԳՄԱՆՉԻ ԿՈՂՄԻՑ

Հայ մեծ պատմաբան և բանասեր Նիկողայոս Ադոնցի գրքույկի հայերեն թարգմանությունը նպատակ ունի ծանոթացնելու հայ հասարակայնությանը նրա մինչև այժմ գրեթե անծանոթ մնացած ստեղծագործական հարուստ ժառանգության մեկ նոր էջը ևս, բացահայտելու թուրքական հակահայկական քաղաքականության և միջազգային դիվանագիտության կեղտոտ գործարքների սերտաճած կծիկը՝ հայկական հարցը «թաղելու» ուղղությամբ։

Գրքույկը կազմված է երեք հոդվածներից, որոնցից երկուսը «Հայկական հարցի պատմական հիմքը և Թուրքիայի անկումը» և «Թուրքիայի անդամահատումը» գրված են 1918 թվականին, երբ առաջին համաշխարհային պատերագմը դեռևս չէր ավարտվել, և Ն. Ադոնցը գտնվում էր Պետրոգրադում, իսկ մյուսը՝ «Հայկական հարցը Սևրում», գրված 1920 թվականի հոկտեմբերի 20-ին, Լոնդոնում, արդեն Սևրի պայմանագրի կնքումից հետո։ Թեև այդ հոդվածները գրվել են տարբեր ժամանակներում և տարբեր քաղաքական իրադրության պայմաններում, բայց օրգանապես լրացնում են մեկը մյուսին, շաղկապված են իմաստային և տրամաբանական անխզելի միասնությամբ։

[էջ 4]

Հիմնավորապես և պատմական անժխտելի փաստերի լույսի տակ քննադատելով Եվրոպայում բավական լայն տարածում գտած քաղաքական այն կարծիքը, որ հայկական հարցը, ըստ էության, արդյունք է ցարական Ռուսաստանի դիվանագիտական խարդավանքների, Ն. Ադոնցը ցույց է տալիս նման տեսակետի մտացածին լինելը։ Նման տեսակետները փաստորեն անհույս փորձեր էին արդարացնելու Օսմանյան կայսրության ժամանակավրեպ գոյությունը։ 
Նիկողայոս Ադոնցը, կատարելով պատմական խոր էքսկուրս ցույց է տալիս այն հիմնապատճառները, որոնք ժամանակ սատարեցին Օսմանյան կայսրության վերելքին և որոնք պայմանավորեցին նրա փլուզումը։ «Օսմանցիները հավաքեցին մյուս ժողովուրդների աշխատության պտուղները,— իրավացիորեն նկատում է Ն. Ադոնցը,— նրանք օգտագործեցին դարերի ընթացքում դիզված հարստությունը, որոնք ժառանգել էին այն ազգություններից, ովքեր կառուցել էին Բյուզանդիա կոչված քաղաքակրթության վեհապանծ տաճարը։ Թուրքերի և՛ ոազմական փառքը, և՛ տիրապետությունը անհնարին կլինեին, եթե չլիներ երկրի դրամական հարստությունը և չլինեին արտադրողական ուժերը, որոնք ներկայացնում էր նրա բնիկ քրիստոնյա ազգաբնակչությունը»։

Միանգամայն բնականորեն վաչկատուն եկվորների և հին քաղաքակրթության կրող բնիկ ազգությունների միջև պետք է հակասություններ առաջանային, որոնց վերացումը պետք է լիներ օսմանյան կառավարության առաջնահերթ խնդիրը։ Բնակչության եկվոր և բնիկ տարրերի միջև գոյություն ունեցող հակամարտությունը, որ սկսեց խրախուսվել կառավարող շրջանների կողմից, ընդունեց անսքող կրոնական հակամարտության բնույթ։ Տնտեսական անլուր շահագործմանը գումարվեցին կրոնական և քաղաքական նվաստացումները։ Սրանց գալիս էր գու-

[էջ 5]

մարվելու մասնավորապես Հայաստանի էթնիկական դեմքը խեղաթյուրելու քաղաքականությունը։ Արդեն 1514 թվականի Չալդրանի ճակատամարտից հետո սկսվում է Հայաստանի, այսպես ասած, քրդացման պրոցեսը։ Հայաստանում սկսեցին կալվածներ շնորհել բացառապես քուրդ ցեղապետներին, շատ դեպքերում այդ կալվածները դարձնելով ժառանգական։ Դրա հետևանքով բուն հայկական տարածքները սկսեցին լցվել վաչկատուն քրդական ցեղերով, որի հետևանքով «մի գյուղատնտեսական երկիր ետ նետվեց և իջեցվեց նախնական հովվական և վաչկատուն կացության»։ Այդպիսով խաթարվեց երկրի ողջ տնտեսական և մշակութային կյանքը։ Ստեղծվեց մի անհեթեթ կացություն, երբ «անքաղաքակիրթ ցեղերը, լճացած հովվական կյանքի փուլում», գրավեցին «պետական շինության վերին հարկը, մինչդեռ կուլտուրական երկրագործ և արդյունաբերող բնակչությունը բանտարգելվեց նկուղներում»։ Արդեն այս պարագան իր մեջ պարունակում էր ապագա փլուզման սաղմերը, քանզի բոլորովին անտեսվեց այն հույժ կարևոր իրողությունը, որ Թուրքիայի փրկությունը նրա քաղաքակրթման, նրա եվրոպականացման մեջ է։ Ձեռնարկված բոլոր փորձերը, քրիստոնեական ժողովուրդների բոլոր ջանքերն այդ ուղղությամբ ամլացման և ձախողման դատապարտվեցին։

Օսմանյան կայսրության պատմական ամբողջ զարգացման ընթացքը աներկբայորեն ցույց է տալիս, որ չնայած անբանական վարչակարգի ամբողջ ճնշմանը, անդադրում կոտորածներին ու հալածանքներին, քրիստոնյա ազգությունները շարունակեցին մնալ կայսրությունում առաջընթացի և քաղաքակրթության ռահվիրաները։ Որոշ սուլթաններ և առաջադեմ պետական գործիչներ բարեկարգումների փորձեր ձեռնարկեցին, որոնք, սակայն, մնացին թղթի վրա, քանզի բախվեցին կրոնական կույր անհանդուրժամտության խավարապատ ժայռին և փշրվեցին։

[էջ 6]

Ճիշտ է նկատում Նիկաղայոս Ադոնցը, թե «Երկրի վերածնունդը ձեռք չի բերվում սոսկ լոզունգներ հռչակելով և ճոռոմաբանությամբ։ Բարենորոգիչների ջանասիրությունը, եթե անկեղծ է, պետք է ուղեկցվի առաջադիմության համար բնական շարժմանը աջակցելու պատրաստակամությամբ, թեկուզ և այն սկսված լինի քրիստոնյա ազգությունների կողմից։ Ըստ երևույթին, բարենորոգչի խնդիրն այն է, որ քաջալերի քրիստոնյաների բաղձանքները և նրանց ազզային շահագրգռությունների սահմանափակ ոլորտից հանելով՝ դեպի պետական գործունեության լայն թատերաբեմ տանի»։

Բայց հենց այդ էր, որ տեղի չունեցավ Օսմանյան կայսրությունում։ Կրոնական սանձարձակ անհանդուրժամտության հետևանքով անհույս կորսվեց փրկության միակ աղագը։ 19-րդ դարում դա հանգեցրեց կայսրության եվրոպական տիրույթների գերակշիռ մասի կորստին, որից հետո կրոնամեծապետական քաղաքականության սուրսայր գենքը շրջվեց Հայաստանի և հայ ժողովրդի վրա՝ փորձելով լուծել հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջման ճանապարհով և նրա հազարամյակների հայրենիքը դյուրությամբ յուրացնելու ակնկալությամբ։

Այս հարցում թուրքերին օգնության ձեռք մեկնեց մեծ տերությունների դիվանագիտությունը՝ status quo-ի պահպանման միջոցով ջանալով ուժերի հավասարակշռություն ստեղծել Մերձավոր Արևելքում։ Մեծ Բրիտանիայի և ցարական Ռուսաստանի հակամարտությունը հանգեցրեց այն անհեթեթությանը, որ Հայաստան անունը փոխարինվեց Քուրդիստանով և երկու կողմերն էլ հավասար եռանդով սկսեցին օգտագործել այն, շարունակելով, սակայն, երեսպաշտորեն օգտագործել հայկական բարենորոգումների խնդիրը իրենց քաղաքական նպատակադրումներում։ Այդ կեղծ քրդասիրական քաղաքականությունը օգ–

[էջ 7]

տագործվեց ընդդեմ հայերի նաև Սևրի պայմանագիրը կնքելիս։

Ելնելով այն հանգամանքից, որ «Մեծ պատերազմի կոչերից մեկն է փոքր ազգերի ազատագրությունը՝ հիմնված ինքնորոշման սկզբունքի վրա», Նիկողայոս Ադոնցը մանրամասնորեն և հիմնավորված փաստարկում է, թե ինչպես պետք է կիրառել այդ սկզբունքը օսմանյան Թուրքիայի նկատմամբ, որովհետև «քաջ հայտնի է, որ չկա ոչ մի երկիր, որտեղ լինեն այնքան շատ ճնշված և ստրկացված ազգություններ, որքան կան Թուրքիայում, սուլթանի լծի տակ»։ Հետևաբար, Թուրքիան հենց այն երկրներից մեկն էր, որտեղ ազատորեն պետք է կենսագործվեր ազգերի ինքնորոշման սկզբունքը։ 
Երբ Նիկողայոս Ադոնցը գրում էր իր հոդվածները, առաջին աշխարհամարտը մոտենում էր իր ավարտին, և այլևս ոչ ոքի համար անհայտ չէր, որ գերմանական խմբավորումը պարտվել է։ Այստեղից բխում էր այն ակնհայտ ճշմարտությունը, որ օսմանյան ժամանակավրեպ կայսրությունը դատապարտված է փլուզման։ Ելնելով վերոհիշյալից, Նիկողայոս Ադոնցը հիմնավորում է Օսմանյան կայսրությունը հինգ հիմնական էթնիկական գոտիների, այն է՝ օսմանյան Անատոլիայի, Հայաստանի, Սիրիայի, Քուրդիստանի և Արաբստանի անդամահատելու անհրաժեշտությունը։ Հպանցիկ անդրադառնալով մյուս գոտիներին, Ն. Ադոնցը ուշադրությունը բևեռում է Հայաստանի և նրա սահմանների հարցի վրա։ Առանձնահատուկ գիտական հետաքրքրություն են ներկայացնում նրա առաջադրած դրույթները՝ հիմնված նյութի խորիմացության և պատմական իրողության արդիական մատուցման վրա։ 
Ջախջախիչ քննադատության ենթարկելով բոլոր այն վերապահությունները, որոնք հավասարապես օգտագործում էին և թուրքական կառավարող շրջանները, և մեծ տերությունների

[էջ 8]

դիվանագիտական ներկայացուցիչները Արևմտյան Հայաստանում հայերի թվաքանակի և տոկոսային հարաբերակցության մասին, անտեսում ջարդերը, ցեղասպանությունը և հայ ժողովրդի բեկորների աշխարհասփյուռ վիճակը՝ Ադոնցը հիմնավորում է այն տեսակետը, որ Հայաստանը պետք է հայերինը լինի, որ հայերը դեռևս այնքան նշանակալի թիվ են կագմում, որ կարող են զբաղեցնել իրենց տարածքը և ապահովել երկրի կենսագործունեությունը։

Անդրադառնալով Սևրի պայմանագրի հարցին, Ադոնցը քննադատության է ենթարկում դաշնակիցների քաղաքականությունը հայկական հարցում և հայ ժողովրդի նկատմամբ։ Նա ցավով է մատնանշում այն իրողությունը, որ Մուդրոսի զինադադարի կնքումից մինչև Սևրի պայմանագրի ստորագրումը ընկած գրեթե երկու տարիների ընթացքում Անտանտի տերությունները ոչինչ չարեցին, ոչ մի միջոց չձեռնարկեցին, որպեսզի 1915 թվականի Եղեռնից մազապուրծ հայ բեկորներին վերադարձնեն իրենց հայրենի տները, և նրանք շարունակում են մնալ անօթևան, օտար ծագերում՝ դատապարտված հոգեկան բնաջնջման, որն ավելի ծանր եղեռնագործություն է։

Չնայած այն բանին, որ Սևրի պայմանագրի 88-րդ հոդվածով Հայաստանը ճանաչվում էր որպես ազատ և անկախ պետություն, բայց այդ չէր կարելի համարել հայկական հարցի լուծում։ Դա հարցի սոսկ կիսալուծում էր, որովհետև բաց էր մնում Հայաստանի սահմանների հարցը ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական կողմից։ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի լուծման հարցը, ընդ որում սահմանափակված չորս վիլայեթների տարածքով, հանձնարարվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեգիդենտ Վուդրո Ուելսոնին։ Քննադատելի էր և այն, որ Թուրքիայից չէր պահանջվում ճանաչել խնդրո առարկա հայկական վիլայեթների գիջումը Հայաստանին։ Հենց

[էջ 9]

այդ պարագան էր իրավունք վերապահում թուրքական կողմին բողոքելու, թե ոչ մի կարիք չկար ընդլայնելու Հայաստանի սահմանները նախկին ռուս-թուրքական սահմանագծից արևմուտք և հարավ։ Սարկազմով է Ն. Ադոնցը նշում այն փաստը, որ վճռականորեն լուծելով Միջագետքի, Սիրիայի, Արաբիայի, Հունական Անատոլիայի հարցերը, «վճռականությունը, սակայն, լքեց դաշնակիցներին, երբ նրանք դեմ հանդիման ելան փոքր Հայաստանի հարցին։ Երկրներ և ժողովուրդներ, որոնք շատ ավելի քիչ էին տառապել թուրքական լծից, արդեն լիովին ազատագրված են, մինչդեռ Հայաստանը, որը ասես եռացող կաթսա լիներ թուրքական հնոցում, կրկին դատապարտված է սպասելու»։

Եվրոպական տերությունների աչքին Հայաստանը երևացել է որպես մի աղքատ խնդրարկու, «որը հովանավորություն է աղերսում իր բուն ֆիզիկական գոյության համար։ Թերևս այս է պատճառը,— հեգնանքով նկատում է Ն. Ադոնցը,— թե ինչու եվրոպական դիվանագետները գտնում են, որ որևէ մի նվեր, լինի դա երկու կամ երեք վիլայեթ, լիովին բավական է մի մուրացիկ ժողովրդի համար»։

Հայաստանի, որպես անկախ պետության, գոյատևման և զարգացման համար Նիկողայոս Ադոնցը անհրաժեշտ էր համարում, որ այն ընդգրկի 200000 քառակուսի կիլոմետր այն տարածքը, որ իր մեջ ներառնում է Հայկական բարձրավանդակը։ Նրա մոտավոր հաշվումներով գոյություն ունեցող շուրջ երեք և կես միլիոն հայությունը բավարար կլիներ սկզբնապես ապահովելու երկրի կենսունակությունը, ներառյալ և այն ազգային փոքրամասնությունները, որոնք կմնային նրա տարածքում։ Ադոնցը լավ էր հասկանում, թե որտեղ էր թաքնված դաշնակիցների վերապահ վերաբերմունքը դեպի Հայաստանը և հայ ժողովուրդը, ինչումն էր նրանց դիվանագիտական անազնիվ

[էջ 10]

խուսանավումների արմատը։ Բանն այն է, որ նրանք հայերին գիտում էին որպես ռուսական կողմնորոշում ունեցող ժողովուրդ անտեսելով, որ եթե դա այդպես է, ապա ունի իր պատմականորեն հիմնավորված պատճառները։ Մինչդեռ դաշնակիցների «կասկածահարույց» քաղաքականությունը Անդրկովկասում 1918-1920 թվականներին, Հայաստանը մահմեդական շրջափակման մեջ թողնելու ակնհայտ միտումը պետք է որ սնուցեին ռուսական կողմնորոշումը։

Ն. Ադոնցի սույն աշխատությունը պատմագիտական, ազգագրական, քաղաքական, աշխարհագրական, տնտեսագիտական և հրապարակախոսական անուրանալի արժանիքներով օժտված մի գործ է, որը մինչև օրս էլ չի կորցրել իր արդիական նշանակությունը։ Այս աշխատությամբ Ադոնցը մեր առջև հառնում է իբրև մի անաչառ հայրենասեր, որը գիտական օբյեկտիվությամբ հիմնավորում է իր ժողովրդի դատը, որը շարունակում է մնալ քաղաքակիրթ աշխարհի ճակատին դրոշմված մի խարան՝ մի ամբողջ ժողովրդի Գողգոթան հանիրավի մոոացության տալու համար։

Այսօր էլ մարգարեաբար են հնչում Նիկողայոս Ադոնցի խոսքերը, երբ նա, ըստ էության, գնահատում է Սրրի պայմանագիրը. «Իրականում բանն այն է, որ հայկական հարցի լուծումը, փաստորեն, հետաձգված է։ Սակայն հայկական հարցի պատմությունը ցույց է տալիս, որ ամեն մի անորոշություն, ամեն մի հետաձգում հղի է սարսափելի հետևանքներով հայ ժողովրդի համար»։ Մեր օրերում Լեռնային Ղարաբաղի արհեստականորեն պրոբլեմ դարձված հարցի շուրջը ստեղծված քաշքշուկը, այդ անմտած քաշքշուկի հետևանքով ծայր առած ողբերգական իրադարձությունները դրա լավագույն ապացույցն են։ Չպետք է թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Այս կապակցությամբ կուզենայինք ընթերցողի ուշադրությունը հրավիրել

[էջ 11]

Ադոնցի քննադատած Մ. Էդգար Գրանվիլլի և տխրահռչակ խորհրդային ադրբեջանցի ակադեմիկոս Զիյա Բունյաթովի հայացքների համահնչության վրա։ Միևնույն թրքասիրական ոգով բարեխնամ սուլթանների ու նրանց կառավարության գովերգում և երախտամոռ հայերի փնովում։ Հին երգի նոր կատարում, բայց «ավելի տհաճ նոտաներով»։ Չէ՞ որ նոր կատարողը խորհրդային հանրապետություններից մեկի ակադեմիկոս է։ Տարբերությունը միայն այն է, որ Գրանվիլլը հայկական հարցի արմատները փնտրում է Ռուսաստանի խարդավանքների մեջ, իսկ Բունյաթովը, խնայելով Ռուսաստանին, իրենց՝ հայերի մեջ։ Գրանվիլլի կապակցությամբ Ադոնցը գրում էր. «Ակամայից հարց է ծագում, արդյո՞ք երիտթուրքի ֆես չէ ծածկում այս ֆրանսիացի հեղինակի գլուխը»։ Մենք էլ կուզենայինք հարց տալ՝ արդյո՞ք թուրքական գործակալ չէ ծպտված խորհրդային «ակադեմիկոսի» դիմակի տակ...

Սևրի պայմանագրի հայկական հոդվածները այդպես էլ մնացին թղթի վրա։ Ավելին, Հայաստանը զրկվեց նույնիսկ այն շրջաններից, որոնք առանց Սևրի էլ պատկանելու էին նրան, բայց անցան թուրքերին։ Քարտեզի վրա որպես պատմական հուշ մնացին Վուդրո Ոիլսոնի գծած սահմանները։ Սակայն, մնաց հայ ժողովուրդը, հետևաբար և կա նրա դատը։ Պատմությունը դեռ չի վերջացրել իր շրջապտույտը։

Երիցս իրավացի էր Ադոնցը, երբ գրում էր. «Հայաստանը ամեն մի պատմական կուլտուրական երկրի նման՝ օրգանիզմ է։ Ամենաուժեղ զարկող զարկերակը, ամենախոր շնչառությունը հայկական է։ Իբրև ապրող օրգանիզմ, Հայաստանը չի կարող հրաժարվել իր անցյալից կամ ապագայից»։ Մեր պատմությունն ու անցյալը մեր անանջատ մասն են, պատմական անարդարաթյունները վերացնելը՝ մեր սրբազան պարտքը։

Վ. Դիլոյան

 


 

[էջ 12]

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՍԵՎՐՈՒՄ

Դաշնակիցների վերաբերմունքը հայկական հարցի նկատումամբզինադադարից հետո։ Հայկական հարցի կիսալուծումը Սևրում։ Հայաստանի առաջարկվող սահմանների քննարկոմը։ Հայաստանի իրական սահմանները։ Նրանց հաստատման հիմքը որպես նախադրյալ Հայաստանի գոյության։ Փոփոխություններ մանրամասներում։ Տարածքը և բնակչությունը:Իրավարարության նշանակությունը։

 

Թուրքիայի ճակատագիրը վճռված է։

Քաղաքակիրթ աշխարհը, որ սպասել էր դարեր շարունակ, Սևրի պայմանագրի ստորագրման մասին լուրը ընդունեց թեթևացած շունչ քաշելով։ Թուրքիայի հիվանդ կազմվածքի համար այլ դեղամիջոց չգտնվեց, նրա առողջ մասերը կտրտելուց զատ։ Թուրքիան անդամահատված է՝ բոլոր ազգային տարածքները անջատված են և այժմ անկախ միավորներ են կազմում։ Միայն թուրքական Անատոլիան է մնում նրա տիրապետության ներքո, և նույնիսկ որպես այդպիսին էլ բաժանված է օտարերկրյա գոտիների, այնպիսի տնտեսական, ֆինանսական և քաղաքական պայմաններով է շղթայված, որ այսուհետև Թուրքիան, թուրքերի իսկ խոսքերով, «թողնվել է առանց աչքերի, ականջների, ձեռքերի կամ ոտքերի»։ Օսմանյան կայսրությունը, անկասկած, կործանված է։ Նա

[էջ 13]

ստացավ պատիժ, որին լիովին արժանի էր: Վերջապես Եվրոպան քաջություն ունեցավ եթե ոչ ամբողջապես խորտակելու, գեթ դուրս քաշելու թունավոր սողունի ատամները, որին նա դարեր շարունակ սնուցել էր իր իսկ սեփական քաղաքակրթության կրծքին։

Այս անգամ դաշնակից տերությունները որոշակիորեն չեն կարող կասկածվել Թուրքիայի հանդեպ սովորական կողմնապահության մեջ։ Նա մերժված է իր սև աներախտագիտության համար, իր դավաճանության և հանցանքների համար՝ իր վաղեմի հովանավորների նկատմամբ։

Կհամարձակվե՞նք արդյոք մենք քննարկելու այն հարցը, թե ինչպես դաշնակից տերությունների անողոք ու դաժան վերաբերմունքը ազդեց հայկական հարցի վրա, որը մեր մասնավոր հետաքրքրության առարկան է։ Չի կարելի ժխտել, որ այն ամենը, ինչ ծառայել է որպես բարոյական հիմք Թուրքիայի նման դաժան վերաբերմունքի համար, վերցված է, բառիս լայն իմաստով, հայկական կյանքի վշտալի տարեգրությունից։ Այդ դեպում ինչպե՞ս վերաբերվեցին դաշնակիցները իրենց կրտսեր եղբոր՝ հայերի նկատմամբ։ Վճռականություն ցուցաբերեցի՞ն պատժելու թուրքերին նրանց անլուր հանցանքների համար, որ գործեցին հայերի նկատմամբ, անգամ պատերազմի ընթացքում։

Հարցը թախծալի հուշեր է արթնացնում։ Երկու տարի է անցել այն պահից, երբ գոռոզամիտ թշնամին վայր դրեց զենքերը և դաշնակիցներից զինադադար աղերսեց։ 
Այս ամբողջ ժամանակի ընթացքում տերությունները ոչինչ չարեցին, ոչ մի միջոց ձեռք չառնվեց հրով ու սրով ցանուցիր արված հայերին նպաստել՝ վերադառնալու իրենց տների դեռևս ծխացող մոխրակույտերը։ Ավերված և պատերազմի սարսափներից ամայացած Հայաստանը դեռ ներկայացնում է սոսկական

[էջ 14]

մի անապատ, որտեղ աշխատանքը չի կարող ապրել, և որը ավազակախմբերն են տնօրինում։

Հայկական ազգաբնակչությունը, որը խույս տվեց թուրքական բնաջնջումից Անդրկովկասի իր ազգակիցների մոտ, նույնիսկ այնտեղ էլ անդորր չգտավ։ Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառով հայերը, թողնված իրենց ճակատագրին, պետք է, նախ, դիմագրավեին թուրքական ներխուժմանը, իսկ հետո էլ տխրահռչակ Ադրբեջանի հանրապետության թաթարների հարձակումները, իրագործված ոչ առանց դաշնակիցների օգնության։ Եվ այժմ նրանք արյուն են թափում բոլոր կողմերից նրանց պաշարած թուրք-թաթարական հորդաների դեմ մղած հերոսական պայքարում։

Արդեն հինգերորդ տարին է, ինչ թուրքական նահանգներից արմատախիլ արված հայ ագգաբնակչությունը թափառում է օտար երկնքների տակ։ Դրա ճակատագրական հետևանքները անչափելի են։ Ժողովրդի հայրենիքը մի սոսկական աշխարհագրական հասկացություն չէ։ Ազգային գիտակցության մեջ հողը բարձրացվում է երկրի հասկացության, շնորհիվ այն ամենի ինչը կապում է, ինչ հոգեպես հարազատեցնում է ժողովրդին նրան։

Որոշակի տեղավայրի պայմաններում և ազգային գծերի համամիասնության մեջ կազմավորվում են ժողովրդական ավանդույթները, հեքիաթները, տարազը, բարքերը, լեզվական առանձնահատկությունները, մի խոսքով, ներքին գիտակցականության բոլոր արտահայտությունները։ Օտար երկրում այս ամենը մոռացվում է, արմատախիլ լինում և կործանվում։ Երկրի հետ կապված պատմական հիշողությունները թորշոմում են: Կարճ ասած, այն ամենը, ինչը կազմում է մի երկրի և մի ժողովրդի հոգեկան կերպարը, ինչը նրանց մշակութային որակ է դարձնում, վտանգի է ենթարկվում օտար շրջապատում։

[էջ 15]

Մի ժողովրդի հոգեկան բնաջնջումն է՝ կորուստ, որն ավելի ծանր է, քան նյութականը, որ ավերածություն է պատճառում։

Ոչ ոք նրանց օգնության ձեռք չմեկնեց, որ թելադրված լիներ այդ սարսափի գիտակցությամբ։ Ոչ ոք հոգ չտարավ, որպեսզի նրանք վերադառնան իրենց երկիրը, իսկ հետո արդեն չափազանց ուշ էր։

Եվ դեռես ոչ մի հնարավորություն չի ընձեռվել թուրքական տեղահանության զոհերի չարաբախտ մնացորդներին՝ վերդառնալու իրենց տները։ Հրաշքով փրկված, գերմարդկային ճիգերի գնով, նրանք դեռևս մնում են անապաստան և բեռների պես տեղափոխվում են տեղից-տեղ, հաճախ առանց արձանագրվելու։ Այս զրկյալների, իրենց կորուսյալներին զուր փնտրողների աղաղակը արձագանքում է հեռվից ու մոտից։

Մինչդեռ, մի միակ զորեղ խոսք, մի միակ ազդեցիկ պահանջ, որ արտաբերվեր զինադադարը կնքելիս, բավական կլիներ արտաքսելու Հայաստանից այդ ավազակային հրոսակախմբերին և վերադարձի ճամփա բանալու փախստականներին իրենց բուն բնակավայրերը։

Դաշնակից զորքերը դեռևս գործում են Միջագետքում և Սիրիայում։ Կիլիկիայում ֆրանսիական գեներալները ներգրավվում են անվայելուչ մրցակցության մեջ թուրք ազգայնականների հետ, հայ ազգաբնակչության թիկունքում։ Չնայած դրան, մշտապես ասվում է, որ դաշնակիցներն իրենց տրամադրության տակ միջոցներ չունեն՝ մաքրելու Հայաստանը սովալլուկ արկածախնդիրների կողոպտչական հրոսակախմբերից։

Բարեբախտաբար, հայ ժողովրդի համբերությունը սահման չունի։ Այն հեզորեն կրել է զինադադարի այս երկու տարիների բոլոր դժբախտություններն ու փորձությունները, իր հույսը դնելով հաշտության կնքման պահի վրա, երբ, վերջապես, ենթադրաբար, կստանա իրեն հասանելիքը։

[էջ 16]

Երկար սպասված հաշտությունը կնքվեց Սևրում։ Համաձայն 88-րդ հոդվածի Հայաստանը հանաչվեց որպես ազատ և անկախ պետություն։ Այս հայտարարությունը, հռչակելով հայկական հույսերի հաղթանակը, ինքնըստինքյան բավարար կլիներ խաղաղեցնելու ժողովրդի միտքը, եթե այն ագուցված լիներ առավել իրական և հոգատար պայմաններով, որը նրա անհապաղ կենսագործումը հնարավոր դարձներ ամբողջությամբ վեցրած։ Սոսկ այն փաստը, որ Հայաստանի սահմանների կարևորագույն հարցը գործնականում բաց է մնում, նշանակալիորեն նվազեցնում է այս ակտի գործած տպավորությունը, որ այլապես, անկասկած, խիստ մեծ նշանակություն ունի։

Ռուսական սահմանը պետք է որոշվի Հայաստանի և նրա հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի փոխադարձ համաձայնությամբ, որոնք երկուսն էլ իրավական առումով դեռես ճանաչված չեն։ Նախատեսված է սակայն և շատ ճիշտ, որ այն դեպքում, երբ համաձայնություն չի կայանա, վեճը կլուծեն գլխավոր դաշնակից տերությունները։ Սահմանը Հայաստանի և Թուրքիայի միջև նույնպես մնում է չորոշված, այստեղ խնդիրը դրված է Միացյալ Նահանգների պրեզիդենտի վրա, սահմանափակելով նրա լիագորությունները չորս վիլայեթների տարածքով։

Անշուշտ, գերադասելի կլիներ այլ ձևակերպում, որը հստակորեն մատնանշեր, որ ամենից առաջ Թուրքիան պետք է ճանաչի խնդրո առարկա հայկական վիլայեթների զիջումը։ Եթե այդպես արվեր, օսմանյան կաոավարությունը ձեռնպահ կմնար այն անհարկի դիտողությունից, որ նրա ներկայացուցիչները թույլ տվեցին անելու Սևրի պայմանագրի դեմ իրենց բողոքում, այն է՝ թե ոչ մի կարիք չկար ընդլայնելու Հայաստանը նախկին ոուս-թուրքական սահմանագծից այն կողմ։ Նա չէր կարողանա միամտո-

[էջ 17]

րեն հավակնել հավատալու, որ պահանջվում է նրա կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչումը, որը ծնունդ էր առել ռուսական հեղափոխության թոհուբոհում, ճանաչում, որն արժանի է ուշադրության։ Եթե 90-րդ հոդվածն ընդունում է չորս վիլայեթների ամբողջապես Հայաստանին փոխանցելու հնարավորությունը, այդ առումով ավելի դրական հայտարարություն ցանկալի կլիներ, պրեզիդենտին թողնելով փոփոխումներ կատարելու ընտրությունը։

Այս ամենը, սակայն, մեծ կարևորություն չունի։ Իրականում բանն այն է, որ հայկական հարցի լուծումը, փաստորեն, հետաձգված է։ Սակայն հայկական հարցի պատմությունը ցույց է տալիս, որ ամեն մի անորոշություն, ամեն մի հետաձգում հղի է սարսափելի հետևանքներով հայ ժողովրդի ճակատագրի համար։ Սևրի դիվանագիտությունը մեծ վճռականություն ցուցադրեց ուրիշ և ավելի մեծ թուրքական նահանգներ հանձնելիս։ Նա խիգախորեն թոթափեց թուրքական լուծը Միջագետքից, Սիրիայից, Արաբիայից և Հունական Անատոլիայից, ու գտավ և՛ կամք, և՛ ժամանակ՝ որոշելու համար նրանց սահմանները։

Վճռականությունը, սակայն, լքեց դաշնակիցներին, երբ նրանք դեմ հանդիման ելան փոքր Հայաստանի հարցին։ Երկրներ և ժողովուրդներ, որոնք շատ ավելի քիչ էին տառապել թուրքական լծից, արդեն լիովին ազատագրված են, մինչդեռ Հայաստանը, որը ասես եռացող կաթսա լիներ թուրքական հնոցում, կրկին դատապարտված է սպասելու։

Հայերի հուսահատական կանչերը արձագանքում են աշխարհով մեկ։ Սիրիայի հարթավայրերը հեղված են նրանց արյունով, նրանց մարմինները սփռված են Միջագետքի ավազուտ անապատներում։ Մինչդեռ հենց Սիրիան ու Միջագետքն են կյանքի կոչված մեծ քաղաքակրթության տեր տերությունների

[էջ 18]

հովանու ներքո, մինչ Հայաստանը թողնված է իր անորոշ ճակատագրին։ 
Ի՞նչը դրդեց Սևրի բարձրագույն դատարանին անխրախուսաբար նայել Հայաստանի չափերի հարցին։ Ի՞նչ արգելք կանխեց նրան ավելացնել Հայաստանին այս երեք կամ չորս վիլայեթները, ի՞նչը դրդեց նրան գործը վերապահել պրեզիդենտ Ուիլսոնին։ 
Եթե սա վիճելի հարց է, ապա լուծման բանալին պետք «գտնել նրա բուն պատմության մեջ։ Դաշնակիցները նույնքան քաջատեղյակ են հայկական հարցին, որքան պրեղիդենա Ուիլսոնը: Կես դար շարունակ միջազգային դիվանագիտությունը առևտուր է արել նրա շուրջ։ Մեկ անգամ չէ, որ հայկական վիլայեթների անունները հիշատակվել են գանագան միջազգային ակտերում, սկսած 1878 թվականից։ Անգամ պատերազմի նախօրեին, երբ բարեփոխումներ պետք է կատարվեին, այս վիլայեթները բաժանվեցին սեկցիաների։ Ամեն ոք կհիշի այս։

Թվում է, որ իրական Հայաստանը պետք է փնտրվեր այդ նույն վիլայեթների սահմաններում և, այդ դեպքում գործը, եթե անհրաժեշտ էր, կվերապահվեր պրեզիդենտի միջնարարությանը։

Ոչ մի արտաքին ուժ չէր կարող կանխել դաշնակիցներին` ցուցադրելու իրենց բարյացակամությունը։ Թուրքիան ընկած է դիտապաստ, ինչպես նաև Գերմանիան ու Ավստրիան։ Ռուսաստանը այժմ համր, հեռացված է կոնֆերանսի սեղանից։ Բոլոր թշնամական ազդեցությունները, համենայն դեպս այդպես համարվողները, ջլատված են։ Բոլոր հնարավորությունները կային ցանկացած պայմանները թելադրելու Թուրքիային։ Չնայած դրան, դաշնակիցները միայն կիսով չափ բավարարեցին հայերին, մինչդեռ մյուս երեքը անջատվեցին նրա տարածքից։ Անջատված վիլայեթների մի մասը մնում է Թուրքիային

[էջ 19]

կցված, իսկ մնացյալը, Եփրատից արևելք, վերապահված է Քուրդիստանին։ 
Այս վերջին քայլը արդեն բացահայտ թշնամական ակտ էր՝ ուղղված Հայաստանի կենսական շահերի դեմ։ Անշուշտ, հայերը, դաշնակիցներից նվազ շահագրգռված չեն անկախ Քուրդիստան ստեղծելու գործում։ Այս միջոցով խավարամիտ քուրդ ցեղապետները կդադարեն թուրքական մանր քաղաքագետների ձեռքին ստոր գործիք լինելուց։ Բանն այն է, սակայն, որ Քուրդիստան ստեղծվում է ոչ այնտեղ, որտեղ պետք է ստեղծվեր: Օտար տարածքում նման արհեստական կազմավորումի գաղափարը ավելի շատ կսազեր ծեր մոլլա Իդրիսին կամ թուրքական կառավարողներից նրան ընդօրինակողներին, որոնք երազում էին հայկական շրջանների «քրդացման» մասին։ Բայց եվրոպական դիվանագետների կողմից հայկական կոտորածների ոգեշնչողների հիմնական քաղաքականությունը վերցնելը և վավերացնելը անսպասելի և ապշեցուցիչ հարված է։

Այս ակտի հիմքում ընկած քաղաքականությունը բացահայտորեն տարբեր է, և կարելի է ըմբռնել, եթե մտաբերենք 1916 թ. Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կնքված գաղտնի համաձայնությունը, որը վերաբերում էր Հայաստանի մասնատմանը ճիշտ և ճիշտ Խարբերդի գծի երկայնքով։

Դերսիմի և Խարբերդի սանջակները, որոնք այժմ վերապահվում են Քուրդիստանին, իրականում կազմում են և՛ աշխարհագրական, և՛ էթնիկական առումով Հայկական բարձրավանդակի անբաժան մասը։ Պատերազմից առաջ այս շրջանում՝ կային 100000 հայեր (85000 ըստ Լինչի և 70 հազար ըստ Քինեի) և նույն կամ ավելի մեծ թվով մի ազգություն, որը սխալմամբ քրդական էր համարվում։ Թուրքերը նրաևց «ղզլբաշներ» են անվանում, հայերը՝ «դուզիկներ»։ Այս վերջին անվանումը, ավելի հաճախ նրանք տալիս են Դերսիմի բնակիչներին: Արևել–

[էջ 20]

քում, մահմեդական տիրապետության ներքո, լեզուն համարյա դադարել է ազգության չափանիշ լինելուց, կարևորությամբ տեղը զիջելով կրոնին, որպես գլխավոր գործոնի։ Ե՛վ ղզլբաշները, և՛ Դերսիմի բնակիչները հետևում են մի կրոնի, որը տարբեր է քրիստոնեությունից ու իսլամից։ Նրանց հավատալիքները հիմնված են քրիստոնեական և մանիքեական ուսմանքների մի խառնուրդի վրա՝ արտաքուստ սքողված շիիզմով։ Պատմական լեզվով ասած, այս նշանակում է, որ նրանք աղանդավորներ են, հայկական պավլիկյանության հետևորդներից։ Շնորհիվ նրանց շիիստական գծերի, սունիները նրանց «ղղլբաշներ» են անվանում, դրանով իսկ նույնացնելով նրանց պարսիկների հետ։ Հայկական «դուզիկ» անվանումը, սակայն նշանակում է «աղանդավոր»։ Սա հավանաբար բացատրում է Դերսիմ անվան ծագումը՝ «աղանդավորների երկիր» (դուզ՝ հին Դուրգից, այստեղից էլ Դուրգաենա և նրա արաբական ձև Դուրսիմ):

Պավլիկյան աղանդավորները գրավում էին ճիշտ այն տերիտորիան, որը Դերսիմի լեռնային շրջանից տարածվում է մինչև Խարբերդ, ինչպես որ նշված է մեր կողմից հաջորդ հոդվածում։ Բյուզանդիայի ճնշման տակ նրանց մի մասը միացավ պաշտոնական եկեղեցուն, մյուսները պահպանվել են առ այսօր Ակնի (Էգին) շրջանում հոռոմ կամ քաղկեդոնական հայեր անունով։

Մյուս կեսը տեղի տվեց իսլամի ազդեցությանը և յուրացրեց այն հանելուկային տարազը, որն առ այսօր առեղծված է մնում անիրազեկ մարդկանց համար։ Բյուգանդական եկեղեցու նկատմամբ տածած իրենց մոլեռանդ ատելության մեջ պավլիկյանները, չցանկանալով ճանաչել նրա գերիշխանությունը, գերադասեցին ընդունել իսլամը, որը երևան է գալիս արաբների հետ ունեցած նրանց հարաբերություններից:

[էջ 21]

Չնայած թուրքերի ողջ հանդուրժողականությանը, ղզլբաշնեը և դերսիմները այսօր ավելի անբարյացակամ են թուրքերի քան թե քրիստոնյաների նկատմամբ։ Ավանդույթներն ու սովորույթները նրանց շատ ավելի սերտորեն կապում են վերջիններիս։ Ղզլբաշները, մի երկրագործ ժողովուրդ, վայելում են նաև գերազանց պտղաբույծների և ունակ վաճառականների համբավ։ Նրանց էթնիկական բնավորությունը և խաղաղասիրական հակումները նույնպես խստորեն հակադրվում են քրդերին։ Ոչ մի հիմք չկա, ինչ էլ որ լինի միտումը, քրդական ծագում վերագրելու այս կիսաքրիստոնյա տարրերին: Շատ ավելի մեծ իրավունքով նրանք կարող են համարվել այդ երկրի բնիկ քրիստոնյա ազգաբնակչությանը պատկանողներ։

Համանման նկատառումները արգելում են ընդունելու նաև Դիարբեքիրի վիլայեթի հայկական շրջանները՝ Արղանայի սանջակը և Դիարբեքիր սանջակի հյուսիսային մասը, Քուրդիստանին հատկացնելու արդարացիությունը։ Պատմականորեն Դիարբեքիրի նախապես ասորի-քաղդեացիների կամ ավելի շուտ երբեմնի հզոր նեստորական եկեղեցու և Հակոբիկական դավանանքին հետևողների հող էր։ Այս եկեղեցիների հետնորդներին դեռ կարելի գտնել այնտեղ։ Քրիստոնեական դոգմաների և մահմեդական ուսմունքների խառնակումից առաջ եկան հավատալիքներ, որոնք հիմք ծառայեցին ստեղծելու անորոշ կամ չեզոք ազգության կրոնական համայնքներ: Եվ այս համայնքին թյուրիմացաբար քրդական ծագում է վերագրվում։ 
Իրենց բնական սահմաններում Դերսիմի, Խարբերդի և Արղանայի սանջակները կազմում են Հայկական լեռնաշխարհի մասը։ Որևէ պետության աշխարհագրական ամբողջականությունը էական է, թեկուզ այն լինի ստրատեգիական նկատառումներով, որպես պաշտպանության միջոց։ 
Հայկական լեռնաշխարհը որոշակի ամբողջություն է, որը

[էջ 22]

ոչ մի հակաճառություն չի ընդունում։ Համաձայն Լինչի պատկերավոր խոսքի, այն մի լեռնային տանիք է, որ իջնում է դեպի Սև ծովը հյուսիսում, դեպի Տիգրիսի երկու վտակների հովիտները հարավում և հատվում է Եփրատի ջրերով արևմուտքում: Այս սահմաններում Հայկական լեռնաշխարհը իրենից ներկայացնում է մի աշխարհագրական, պատմական ու տնտեսական, ինչպես նաև մի ընդհանուր էթնիկական ամբողջություն:

Այս լեռնաշխարհում հիմնված պետությունը չի կարոր կայուն համարվել, եթե ամբողջապես չի զբաղեցնում այդ լեռնային տանիքը՝ իր բնական թեքություններով։ 
Հնագույն ժամանակներում Հայաստանի պաշտպանության ստրատեգիական գիծը անցնում էր Սղերդից Դիարբեքիրի վրայով Մալաթիա, ամրությունների մի ամբողջ շարքով։ Արձնը (այժմ ավերակ, Սղերդից արևմուտք), Մարտիրոպոլիսը (ներկայիս Մուֆարկինը), Անգղը (հայտնի ամրոց, այժմ Դիարբեքիրից հյուսիս գտնվող Էգիլ գյուղը, որտեղ պահվում էին հայ Արշակունի արքաների գանձերը) պաշտպանության այդ գծի վրայի հիմնական ամրություններն էին։ Այստեղ էր նաև գտնվում Տիգրանակերտ նշանավոր քաղաքը։

Եփրատի աջ ափի երկայնքով, Մալաթիայից մինչև Սատալ (ներկայիս Սադաղը), Քելքիթ դետի ակունքին, անցնում էր ամրությունների արևմտյան գիծը։ Սրանցից Արաբկիրը, Արգովանը, Եգինր, Դիվրիկր, Զմառան և Կամախը այսօր էլ դեռ կանգուն են։ Այս զույգ գծերն էլ պահպանում էին Հայաստանի ստրատեգիական, ինչպես նաև բնական ամբողջականությունը։

Հայաստանի սահմաների հարցը մի սոսկական վիճաբանություն չէ՝ պետության մեծ կամ փոքր չափերին վերաբերող, ինչպես որ այն կարող է թվալ պատահական դիտորդներին։ Այն պետության բուն գոյության և նրա մշակութային ու քաղաքական կայունության համար կենսական հարց է։

[էջ 23]

Պատմությունը հաճախ է հայերին զրկել իրենց բնիկ լեռնաշխարհի վրա, որպես ամբողջի, քաղաքական տիրապետության առավելությունից։ Այս տիրապետությունը հավասարապես մերժվել է այն արտաքին ուժերին, որոնք թուլացնելով Հայաստանը բաղձում էին տիրանալ նրա բարձունքներին։ Այդ մեծ թշնամիները՝ Հռոմը և Պարսկաստանը, Բյուզանդիան և արաբները, Թուրքիան և Իրանը հերթով մրցապայքարի մեջ մտան տիրանալու համար Հայաստանին և չկամենալով միմյանց զիջել այս բնական միջնաբերդը, ի վերջո համաձայնության եկան բաժանելու այն։ Անդամահատված ազգային օրգանիզմը շատ բան է կորցնում իր կենսունակությունից։ 
Այստեղ է ընկած հայոց պատմության դժբախտ ասպեկտներից մեկը։ 
Այժմ, ինչպես և հնում, պատմության նույն սուրը բարձրացել է Հայաստանի վրա՝ երկատելու այն և դրանով իսկ բաժան–բաժան անելու նրա ժողովրդի ուժերը։ Հայաստանի քաղաքական վերածնության անհրաժեշտ նախապայմանն է, մեկ կառավարիչը, մեկ տիրապետությունը նրա ամբողջ տարածքի վրա։ 
Որոշակի ժամանակներում Հայկական լեռնաշխարհում հայկական, իսկ ավելի շատ մահմեդական ծագում ունեցող քաղաքական մանր օրգանիզմներ ապրել են կողք-կողքի (թեև ոչ երբեք երկար ժամանակ)։

Իրերի այսպիսի դրությունն ընդունելի էր և թույլատրելի այն ժամանակների պայմաններում, երբ Հայաստանում, ինչպես և ամենուր, ապրանքափոխանակությունն ազգային տնտեսության գերակշռող ձևն էր։ Ամեն մի հովիտ, փակված լեռնաշղթայով, ապրում էր սեփական արտադրանքի հաշվին։ Ամեն մի լեռան կարիքները բավարարվում էին սեփական հոտերով ու 
նախիրներով։

Ներկա ժամանակներում ոչ մի պետություն չի կարող մե–

[էջ 24]

կուսացված ապրել։ Պետության ծաղկումը որոշվում է այն միջոցներով, որոնց նա տիրում է արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու համար, ավելին՝ համաշխարհային տնտեսության հորձանուտի մեջ նրա ներգրավված լինելով։ Սրանից է կախված պետությունների կենսունակությունը, նրանց քաղաքական ու մշակութային արժեքը։

Հետևաբար, եթե միայն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը ազգային բաղձանքների ժամանակավոր բավարարման հրավառության ցուցադրում չէ, նա պետք է այնպիսի ձևեր ընդունի, որոնք կարողանան երաշխավորել պետության անկախ գոյությունը։

Այն պահից, ինչ հայկական հարցը բարձրացավ, այդ երկիրը Եվրոպայի աչքին հանդես եկավ որպես մի մուրացկան, որը հովանավորություն է աղերսում իր բուն ֆիզիկական գոյության համար։ Թերևս այդ պատճառով էլ եվրոպական դիվանագետները գտնում են, որ որևէ մի նվեր, լինի դա թեկուգ երկու կամ երեք վիլայեթ, լիովին բավական է մի մուրացիկ ժողովրդի համար։ Նրանք հակված են մոռանալու, սակայն, որ բռնի կերպ հայրենի երկրից վտարված հայերը իրենց տաղանդն ու աշխատասիրությունը դրսևորել են այնտեղ, որտեղ աշխատանքը անվտանգ է եղել, և զարգացրել են իրենց գործունեությունը համաեվրոպական մասշտաբով։ Ոչ բոլորն են հաշվի առնում այն, թե ինչպիսի հոգևոր և նյութական գանձեր են կուտակել նրանք ոչ միայն իրենց հայրենիքի սահմաններում, Թիֆլիսում և Բաքվում, այլև հեռավոր Ռուսաստանում, Ամերիկայում ու Եվրոպայում։ Հայերի ստեղծագործական ցրված ուժերը երկրում կենտրոնացնելու նպատակով պետությունը պետք է ապահովի այնպիսի պայմաններ, որոնք երաշխավորեն այս ուժերի ազատ ներհոսքը և կիրառվեն համաձայն նրանց չափի։

Հայաստանը կարիք ունի ոչ միայն աշխարհագրականորեն

[էջ 25]

կլորացված սահմանների, այլև մշակութային դրացիության։ Այն սահմանն է առավել կարևոր, որը ելք է բացում լեռնային կիրճից դեպի քաղաքակիրթ աշխարհ։ 
Այս հարցը արդեն դրվել և լուծվել է հայ ժողովրդի պատմությամբ։ Հայերը միջանցք բացեցին դեպի Միջերկրական և այնտեղ հաստատեցին իրենց տիրապետությունը։ 
Դաս առած անցյալի փորձից, նրանք պնդում են, որպեսզի հայկական Կիլիկիան միակցվի Հայաստանին։ Հայերի ձգտումները, սակայն, ընդդիմության են հանդիպում մեծ տերությունների կողմից, որոնք իրենք աչք ունեն Կիլիկիայի վրա։ Հեշտ կլիներ հաշտվել նահանգի կորստյան հետ, եթե Ֆրանսիան, կամ անեքսիայի ենթարկելով և կամ իր ազդեցության ոլորտը գցելով այն, հարակից սահմաններ հաստատեր Հայաստանի հետ։ Այդպիսի կորուստը կփոխհատուցվեր քաղաքակիրթ պետության սահմանակցությամբ։

Բայց ցավն այն է, որ, բացահայտորեն, մեծ հանրապետությունը գործում է ոչ դրդված իմաստությունից, այլ վատ տրամադրվածությունից հանդեպ մի փոքր և անօգնական թշնամու։ Կիլիկիայից այնքան բռնակցեց, որքան համապատասխանում էր սեփական կարիքներին, և հենց այն մասը, որը միջանցք պետք է ծառայեր Հայաստանին։ Ավելին, նա բարձրացրեց կամ հնարավոր համարեց բարձրացնել մի արհեստական պատնեշ իր և Հայաստանի միջև Քուրդիստանի սահմանագլխին, առավել ևս, որ այդ պատնեշը կառուցվում է մասամբ Հայաստանից կտրված հողերի հաշվին։

Երիտասարդ Հայաստանի երկունքը հղի էր այնպիսի դաժան տառապանքով, որ մենք ուժ չգտանք ուրախանալու նրա ծնունդով։ Հայերը, խորապես վշտահար, կարող էին որոշակի մխիթարություն գտնել այն մտածման մեջ, որ հարավում Հայաստանը վերջապես շփման մեջ էր մտնում երկար տենչած

[էջ 26]

եվրոպական քաղաքակրթության հետ, որը Սիրիայում ներկայացնում էր Ֆրանսիան և Միջագետքում՝ Բրիտանիան։

Ինչ էլ որ լինեին Հայաստանին թելադրված հարավային սահմանները, ընդունելի կլիներ այն, որ սահմանաբաժան գիծը անցկացվեր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նոր ձեռք բերված տիրույթների դրացիությամբ։ Ավելի լավ օգնություն չէին շնորհի Հայաստանին դաշնակիցները, քան նրա հարավային սահմանին բարձրացված այդ հզոր հենակետը։ Ավելի լավ, քան մանդատը, որը նրանք փնտրեցին երկրի համար այնքան ստորացուցիչ ձևով։

Սակայն դաշնակիցների դիվանագիտությունը այլ կերպ գործեց և Հայաստանը դրեց անտանելի դրության մեջ։ Երկիրը շրջապատվեց անքաղաքակիրթ մահմեդական պետություններ օղակով։ Արևմուտքից Թուրքիայի և արևելքից Պարսկաստանի մերձավորությունը անբավարար թվաց, ուստի և թաթարական Ադրբեջանն ու Քուրդիստանը ստեղծվեցին հյուսիսում և հարավում։

Ամեն ոք գիտի, որ Քուրդիստանը ընկած է ոչ թե Եփրատից, այյ Տիգրիսից արևելք և տարածվում է մինչև Զագրոսի լեռները և այնտեղից էլ մինչև պարսկական Արդելան նահանգը: Եփրատից դեպի Արևելք Ուրֆայով և Մարդինով անցնող ֆրանսիական սահմանագծի երկարությամբ ընկած է ոչ թե Քուրդդիստանը, այլ հին Օսրոենան, Աբգարյան թագավորների երկիրը` Ուրֆա կամ Եդեսիա կենտրոնով։ Այն պատվավոր տեղ է գրավում վաղ քրիստոնեության տարեգրություններում։ Նույնիսկ հիմա, իր խայտաբղետ ագգաբնակչաթյամբ, այն ոչ մի կերպ կարող վերագրվել Քուրդիստանին։

Թուրքիայի, անդամահատման իր սխեմայում Ֆրանսիացի գրող Լյուդովիկոս դը Կոնտենսոնը Եփրատը միացնող այս հողերը հանձնում էր Հայաստանին։ Ակնհայտ է, որ նա անիրազեկ

[էջ 27]

էր իր հայրենակիցների ախորժակներին, երբ այն գրգռվել էր 
հաջողությունից։

Իր հերթին հայերը գոհ կլինեին, եթե ֆրանսիական սահմանաբաժան գիծը Սիրիայում բարձրացվեր մինչև Տիգրիսին կամ Հայկական լեռնաշխարհի ստորոտներին կապվելը (միևնույն է, թե որտեղ)։ Այդ դեպքում երկուսն էլ՝ Սիրիան և Հայաստանը, երաշխավորված կլինեին և՛ աշխարհագրական, և՛ կուլտուրական սահմանակցությամբ։

Արևմուտքում՝ թուրքա-հայկական սահմանում, Սևրի պայմանագիրը (80-րդ հոդված) նախատեսում է սահմանաբաժան գոտի Հայաստանի և Թուրքիայի միջև։ Քանի որ Քուրդիստանի տարածքը հասնում է Դերսիմ, այն ինքնըստինքյան սահմանափակում է այս գոտին մի նեղ հողաշերտով՝ Հայաստանի հյուսիս-արևմուտքում։

Եթե հայկական պետության սահմանները ճշտորեն սահմանազատված լինեին, նրա հյուսիս-արևմտյան սահմանը կանցներ, ինչպես նշվեց վերևում, Եփրատի աջ ափի երկայնքով, Մալաթիայից Արաբկիրի, Դիվրիկի և Գարահիսարի վրայով մոտավորապես մինչև Կիրասոն՝ Սև ծովի ափին։

Հյուսիսի և հարավի միջև հաղորդակցության գլխավոր կամ գրեթե միակ գիծը անցնում է այդ կետերով։ Եփրատի ձախ ափի հողերի բնական պայմաններն այն անհարմար են դարձնում հաղորդակցության համար։ Իր ստրատեգիական նշանակությունից զատ, վերոհիշյալ գիծը երկրի կյանքում խաղացել է, և դեռ խաղում է կարևոր դեր, լինելով միակ գլխավոր ճանապարհը, որը Հայաստանի վերին շրջանները միացնում է նրա հարավային գավառներին։

Սև ծովի ափից և մյուսն էլ Էրզրումից հարավ, դեպի Ստորին Հայք և Միջերկրական կառուցվելիք ապագա երկաթուղիները հավանաբար պետք է անցնեն այս գծով։ Այս ուղին պետք է

[էջ 28]

դառնա Հայաստանի գլխավոր տնտեսական և առևտրական զարկերակը, որը նրա համար լայն հորիզոններ կբացի դեպի Սև ծով և Միջերկրական։

Այս գիծը պետք է ապահովվի Հայաստանին։ Այդ դեպքում սահմանաբաժան գոտին պետք է հատվի Փոքր Հայքի հողերից Եփրատի աջ ափի համակարգում՝ Սվագի սանջակի սահմաններից, որը տրամադրված է Հայաստանին Խարբերդի և Դիարբեքիրի հետ միասին։

Վերջնական վճիռը կախված է մեծ իրավարարից՝ Միացյալ Նահանգների պրեզիդենտից։ Ինչպե՞ս է նա գիտակցում իր խնդիրը։ Իրավունք ո՞ւնի նա անցնելու Սևրի պայմանագրով իրեն շնորհված լիազորությունների սահմանը։ Այդ բանը միայն ինքը գիտի։ Եվ պետք է արդարացնի իր վրա դրված վստահությունը վիճաբանության ոչ ձևական, այլ սպառիչ ու արդարացի լուծմամբ։

Բոլոր դեպքերում, ոչ ոք չի կարող մերժել նրան սահմաններն ուղղելու իրավունքը, թեկուգ և միայն տերիտորիայի փոխանակությամբ։ Համաձայն 90-րդ հոդվածի իմաստի, պրեզիդենտը լիովին լիազորված է Հայաստանին տրամադրելու բոլոր չորս վիլայեթները։ Թվում է թե նա իրավունք ունի նաև պահանջելու՝ Հայաստանին միակցել Հայկական լեռնաշխարհի վերը հիշված մասերը սահմանային Սամսունի և Հաքքյարիի սանջակների հաշվին։

Խարբերդի սանջակը ընդգրկում է 10000 քառակուսի կիլոմետր տարածություն, նույն չափի տարածք է զբաղեցնում նաև Դերսիմի սանջակը։ Արղանայի սանջակը ներառում է 8000 քառակուսի կիլոմետր, նույնքան էլ Դիարբեքիրի սանջակի հյուսիսային անկյունը։ Հետևաբար, Հայաստանի պահանջած շրջանները կազմում են մոտավորապես 30000 մինչև 36000 քառակուսի կիլոմետր տարածք։ Տրապիզոնի վիլայեթի արևմտյան

[էջ 29]

կեսն ընդգրկում է 15000 քառակուսի կիլոմետրից ոչ պակաս տարածք, մինչև Հաքքյարիի հարավային մասը նույնպես 17000-ից պակաս չէ (ամբողջ սանջակը ընդգրկում է 25700 քառակուսի կիլոմետր տարածք)։ Այսպիսով, փոխանակման համար առաջարկված տերիտորիաները հավասար չափերի են, հետևաբար և բոլոր կասկածները, թե Հայաստանը տարածքային ընդարձակում է փնտրում, բացառված են։

Հայաստանի՝ սեփական բնական և պատմական սահմաններում հաստատվելու պահանջը արհամարհական ժպիտ է առաջ բերում որոշ քաղաքագետների ու հասարակական գործիչների մոտ, ովքեր կասկած են հայտնում հայ ժողովրդի մի այսպիսի ընդարձակ տերիտորիա կառավարելու ունակության մասին։

Մեր կողմից պայմանով որպես Հայկական լեռնաշխարհ վերապահված սահմանները զբաղեցնում են 200000 քառակուսի կիլոմետր տարածք, ներառյալ և՛ թուրքաց, և՛ ռուսաց Հայաստանը։

Հայերի թիվը, ներառյալ Թուրքիայից տարագրվածները, այժմ Անդրկովկասում հաշվվում է 2500000-ից ոչ պակաս, հաշվելով ոչ հայկական տարրերին մեկ միլիոն, Հայկական պետությունը այդպիսով պարունակում է 3 1/2 միլիոն ազգաբնակչություն։

Ավելի քան 200000 հայեր այժմ հավաքված են Կոնստանդնուպոլսում և նրա շրջակայքում։ Ոչ պակաս քան 100000 մարդ կարելի է գտնել Սիրիայամ և Կիլիկիայում։ Հայ տարագիրների թիվն Ամերիկայում վաղուց անցել է հարյուր հազարից։ Մենք չենք նշի հայկական գաղութները Բուլղարիայում, Եգիպտոսում և աշխարհի մյուս մասերում։ Նրանց մի նշանակալի մասը, թեև վտարանդի, չի կտրել բոլոր կապերը հայրենիքից և անկասկած կվերադառնա։

Եթե սահմանափակվելու լինենք վերը հիշված 3 1/2 միլիոն թվով, ապա, հավասարապես բաշխելով բնակչությանը, միջին

[էջ 30]

հաշվով կունենանք ոչ պակաս քան 17 մարդ, մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Ազգաբնակչության նման հավասար բաշխումը պետք է դառնա նոր կառավարության առաջնահերթ խնդներից մեկը։ Երկար ժամանակ է, որ Անդրկովկասի հայ ազգաբնակչությունը տառապում է սակավահողությունից և հարկադրված է եղել տարագրվելու Թուրքեստան, Սիբիր և անգամ Ամերիկա կամ աշխատանք փնտրել մեծ քաղաքներում՝ ամենից առաջ Բաքվում։

Այսուհետև հայկական գաղթականությունը պետք է ուղղվի դեպի Հայաստանի հարավը, առավել ես, որ նշանակալի քանակությամբ գյուղացիություն այստեղ էր գաղթել Թուրքահայաստանից 1828 և 1878 թվականներին։ Ախալցխայի, Ախալքալաքի և Ալեքսանդրապոլի գավառի մեծ մասը բնակեցված են գաղթականներով, որոնք թողեցին Էրգրումի վիլայեթը 1828 թվականին։ Նոր Բայազետի գավառը իր անունը ստացել է հին Բայազետից, որը, Ալաշկերտի հետ միասին, եղել է ներկա գաղթական ագգաբնակչության բնօրրանը։ Ավելորդ ագգաբնակչությունը պետք է կրկին վերաբնակություն հաստատի Թուրքահայաստանի իր բնօրրանում։

Ինչպես արդեն նշվեց, հավասար տեղաբաշխումը կտա միջին հաշվով 17 մարդ ամեն մի քառակուսի կիլոմետրի վրա։ Այս թվի նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է գաղափար կազմել Թուրքիայում ազգաբնակչության միջին խտության մասին։ Այստեղ միջին թիվը 10-ից մինչև 15 բնակիչ է մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Այսպես, հաշվված է, որ Անգորայի կենտրոնական վիլայեթը ունի 892901 բնակիչ 83000 քառակուսի կիլոմետրի վրա, այսինքն մոտ տաս մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Իկոնիան՝ 91600 քառակուսի կիլոմետր, 1088000 բնակչությամբ, այսինքն նույնպես մոտ 10 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Առավել խիտ բնակեց-

[էջ 31]

ված Զմյուռնիայի վիլայեթը ունի 1300000 բնակչություն 53000 քառակուսի կիլոմետրի վրա, այսինքն շուրջ 24 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա և այլն։ Միջագետքում միջինը 5 մարդ է մեկ քառակուսի կիլոմետրի վրա։

Եվ ոչ էլ պետք է մոռանալ, որ Հայաստանը նման չէ Միջագետքին կամ Ասորեստանին, որտեղ հողի ամեն մի կտոր հարմար է մեծապես թանկարժեք կուլտուրաների մշակման համար։ Հայաստանի ճիշտ կեսը լեռնային շրջան է, անհարմար՝ նույնիսկ անասնապահության համար: Անքաղաքակիրթ ժողովուրդների դարավոր տիրապետությունը ավերել է հողի մշակումը, և նույնիսկ այն բարձունքները, որոնք նախկինում ծածկված էին բուսականությամբ, այժմ լերկ ընկած են՝ լեռնային հեղեղների և անասունների կճղակների ներգործության պատճառով։ Ներկա պայմաններում միջին հաշվով քառակուսի կիլոմետրի վրա 10-12 բնակիչը պետք է սովորական համարվի։ Երկիրը չի կարող բավարարել ավելի մեծ թվով բնակչության, մինչև որ չկանգնի արդյունաբերական գարգացման ուղու վրա:

Ինչպիսին կլինի դրա հեռանկարը, դեռևս պարզ չէ։ Երկրաբանների հայացքները տարբեր են Հայաստանի հանքային ռեսուրսների հարցում։ Հանքեր հայտնաբերվել են միայն Հայական լեռնաշխարհի սահմաններին, որտեղ հարակից հովիտների լանջերին բացել են հանքային երակներ։ Հանքաքարեր են հայտնաբերվել Արղանայում, Հայկական լեռնաշխարհի հարավային լանջերին և Գյումուշխանեում՝ հյուսիսային լանջերին, արևելքում, Բազարչայ կամ Հայկական Օրոտն գետի հովտում ընկած են Կատարի հանքերը և վերջապես, Ալավերդու հանքերը Դեբետ գետի հովտում։ Այս չորս մետաղաբեր շրջանները Հայաստանի չորս հանքարդյունաբերական կենտրոններն են։ Առանց նրանց երկրի տնտեսական գարգացումն անհնարին է։

Այսպիսիք են Սևրի պայմանագրի առաջ բերած խո–

[էջ 32]

հերն ու փաստարկումները։ Կան թերահավատներ և անհավատներ, ովքեր կասկածի տակ են առնում նորածին փոքր պետությունների հարատևությունը։ Հայաստանը չի կարող դասվել նրանց շարքը, նախորդները ծնված են օտար արյունից, իսկ վերջինս՝ սեփական։

Դաշնակիցների դիվանագիտությունը պետք է ավելի ազնիվ լինի իր հարաբերություններում մի ժողովրդի հետ, որը վաղուց ի վեր որդեգրել է այն սկզբունքը, որ ազնվությունը լավագույն քաղաքականությունն է։ Նրանք անկեղծորեն դրել են իրենց բախտը դաշնակիցների ձեռքը։ Ամենևին էլ գաղտնիք չէ, որ Սևրի պայմանագրի թերությունները և տերիտորիալ սահմանագծման արատները սպառիչ բացատրություն են գտնում այն կասկածամտության կամ նախապաշարման մեջ, ըստ որի հայերը որոշ տերությունների կողմից դիտվում են որպես ռուսական կողմնորոշում ունեցող ժողովուրդ։ Թվում է, թե ռուսական քաղաքականության հանդեպ հայերի թուլության դրոշմը նախախնամության կողմից չէ անջնջելիորեն խարանված նրանց 
ճակատին։ Որևէ մի ժողովրդի համակրանքը ազդվում է կյանքի իրական պայմաններից, բայց ոչ ընդհակառակը—Vice versa. եթե այդ թուլոuթյանը պետք է հաղթահարվի, պետք է փոխվի նաև ժողովրդի քաղաքական գոյությունը։

Հայերի երեսը դեպի հարավակողմ դարձնելը ամբողջությամբ դաշնակիցների դիվանագիտության զորության մեջ է: Մինչդեռ վերջին երկու տարիների ընթացքում նրանց կասկածահարույց քաղաքականությունն Անդրկովկասում ամեն ինչ արեց ուժեղացնելու համար հայերին հիշտ հակառակ ուղղությամբ, այն է՝ ոուսական կողմնորոշման անխուսափելիության մեջ։ Բացի այդ, Սևրի ընդարձակ սրահներում դաշնակիցներն ի զորու էին մեկընդմիշտ վերջ տալու հայկական ձգտմանը դեպի հյուսիս, խարխլելով դրա պատմական հիմքերը։ Սակայն

[էջ 33]

նրանք ավելի լավ բան չմտածեցին, քան սեղմելու Հայաստանը մահմեդական պետությունների շրջանակի մեջ և նրան կտրելու իրենցից՝ հարավում, Ռուսաստանից՝ հյուսիսում։ Հայերը մաքառում էին ազատ և անկախ երկրի համար, բայց ոչ ցերեկվա լույսից փակ բանտի համար, բանտ, որին հսկում են թուրքերը, թաթարները, քրդերը և նրանց բարեկամները։

Վերջին խոսքը պատկանում է մի հզոր դեմոկրատիայի պրեդենտին։ Նման իրավազորությունը խորհրդանշական է։ Հայկական հարցը վաղուց դադարել է սոսկ հայկական լինելուց։ Այն ժամանակակից մարդկության գիտակցության հարցն է։ Հայերն արել են մարդկայնորեն հնարավոր ամեն բան հիմնավորելու սեփական տունը։ Պատմությունը չգիտե ոչ մի ուրիշ ժողովրդի խնդիր, որն այդքան զոհաբերություններ արած լիներ հանուն ազատության։ Ստրկության և նվաստացման անդունդից նա բարձրացել է վեհապանծ հերոսության և ինքնազոհության բարձունքները։ Հայ ժողովուրդը դեռևս խեղդվում է արյունից և անհամբեր սպասում է անկողմնապահ իրավարացի վերջնական վճռին մի ակտի մասին, որը ստորագրել են դաշնակիցները՝ կանգնած մեկ միլիոն նահատակված հայերի դիակների վրա։

20 հոկտեմբերի, 1920 
Լոնդոն

 


 


[էջ 34]

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՄՔԸ և
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ

«Ցարիզմը Փոքր Ասիայում։ Հայկական հարցի ծագումը հոդվածի կապակցությամբ, տպագրված Revue poliyique international-ում, 1917, մարտ–ապրիլ։ Ընթացիկ կարծիքը Թարքիայում հայկական հարցի ծագման վերաբերյալ, ինչպես արտահայտել է մի շնական մեկնաբան գայլի և գառան առակի օրինակով։ Թուրքական պետական համակարգը որպես «Նիզամ արթընդա հայդուղ»: Բարեփոխամների փորձերը և նրանց ձախողման պատճառը: Տեղաբնակ ազգությունները որպես թուրքական կայսրության մշակութային և աշխատանքային հիմք։ Էքսկուրս կայսրության քրիստոնեական և մահմեդական երկրները՝ պետական գանձարանի հանդեպ նրանց վերաբերությամբ։ Թուրքիայում քրիստոնյաների, մասնավորապես հայերի, քաղաքակրթիչ դերը և կայսրությունը եվրոպականացնելու ու փրկելու համար նրանց օգտագործելու կորսված հնարավորությունը։Քաղաքական հորիզոնում ուրվագծվող և իրենց լուծմանը սպասող բազմաթիվ վիճելի հարցերից առանձնապես հայտնին և բարդը Մերձավոր Արևելքի հարցն է1։ Մերձավոր Արևելքը այն

-------------------------------

1 Այս հոդվածը, ինչպես և հաջորդը, գրվել է Պետրոգրադում 1918 թ., դաշնակիցների զենքի հաղթանակից մի քանի ամիս առաջ։ Հեղինակի կամքից անկախ պատճառներով դրանք միայն հիմա են լույս տեսնում, երբ կարող են հնացած լինել կամ կորցրած հրատապ հետաքրքրությունը, քանի որ հետա-

[էջ 35]

կենտրոնն է, որի շուրջ պտտվում և բախվում են մեծ տերությունների համաշխարհային շահերը։ Որպես այդպիսին այն անկասկածելիորեն դաոնում է գլխավոր օղակը նպատակի շղթայում՝ համաշխարհային հեգեմոնիայի համար մղվող կոալիցիոն մեմարտում։

Հակառակորդների ագահ հայացքը երկար ժամանակ բևեռված էր մեռնող «հիվանդ մարդու» հարուստ ժառանգությանը։ Շուրջ մեկ դար Թուրքիան, Պենելոպեի նման, շրջապատված էր երկրպագուների ամբոխով, որոնք տենչում էին նրա լքված հրապույրներին։ Չունենալով վերջինիս առաքինությունները, նա պատրաստակամորեն հերթով իրեն առաջարկում էր ամեն մեկին, 
պայման դնելով, որ իր գոյությունն ապահովված լինի։

Հասարակաց գիտելիք է, որ եվրոպական հակառակորդները սատարում էին Թուրքիայի արհեստական գոյությանը և ապահովում էին նրա ամբողջականությունը, ոչ որովհետև, ապրող

մարմինը արժանի էր նման խնամքի, այլ բացառապես առաջնորդվելով «ուժերի հավասարակշռության» սկզբունքով։ Հասարակ լեզվով ասած այս նշանակում է, որ բոլոր վիճող կողմե–

-----------------------------------

1 յում տեղի ունեցան մեծ կարևորության դեպքեր՝ մեր քննարկած հարցը իր լուծումը գտավ Սևրում։

Չնայած դրան, ես վճռեցի հրատարակել դրանք առանց որևէ փոփոխության ինչպես որ շարադրել էի ոչ վաղ անցյալում։ Ես հրատարակեցի համոզված լինելով, որ դրանց տեսական հետաքրքրությունը մնում է ուժի մեջ։ Սրանք էքսկուրսներ են, հիմնված պատմական ըմբռնողության անկողմնապահության վրա և միայն մեզ չեն պատկանում։ Դրանք վաղուց պետք է սեփականությունը դառնային նրանց, ովքեր կոչված են քակելու Արևելյան հարցի հանգույցը։ Այժմ, կատարված փաստից հետո, հիշյալ հոդվածներում զարգացված դրույթը կարող է հիմք ծառայել արժեքավորելու թուրքական պայմանագիրը։ Նրա առաջ բերած նկատառումները, այնքանով, որքանով դրանք վերաբերում են հայերին, շարադրված են այս էքսկուրսին նախորդող հոդվածում։

[էջ 36]

րի պայմաններում մրցակցության առարկան իրեն գտնում էր կրավորական երրորդ կողմի դրության մեջ, որը թույլատրում էր նրան քարշ տալու ամոթալի գոյություն:

Այժմ, երբ համաշխարհային պատերազմը մոտ է լուծելու միջազգային քաղաքականության բոլոր հին պրոբլեմները, Թուրքիան չի կարոդ խուսափել պատմության մեջ իրեն արժանի ճակատագրից։

Թող երիտթուրք երազողները, սատար գտած իրենց զինակիցների հաղթական սվիններից, հույսեր փայփայեն վերականգնելու Թուրքիան իր երբեմնի փառքում։ Անողոք իրականությունը շուտով կցրի նրանց պատրանքները։ Նրանք իրենց բեռը վստահել են գերմանական նավին, որը երկար ժամանակ է, ինչ դեգերում է անարգել միջազգային նավագնացության փոթորկոտ ծովում։ Շուտով նրանք կհամոզվեն, որ առաջին իսկ դժբախտության դեպքում, փոթորկի առաջին իսկ պոռթկումի ժամանակ թուրքական բալաստը ծով կնետվի։

Պատմության Նեմեսիսը և՛ փոփոխական է, և՛ անողոք հատկապես նրանց հանդեպ, ովքեր, լիովին արհամարհելով իմաստությունն ու խիղճը, ոտնակոխ են անում նրա օրենքները: Որքա՜ն հահախ է նա նետում հույսի հանկարծական շողշողուն, բայց վերջին ճառագայթ իր զոհերի վրա, որպեսզի արձակի առավել սոսկալի վերջնական դատավճիռ։

Թուրքիային սպասվող ճակատագիրը, ի բաց առյալ բոլոր լավատեսական բաղձանքները, Թուրքիան ինքն է պատրաստել իր համար։ Այն կախված է երկու գլխավոր գործոնների կործանարար գործողությունից, որոնք սովորաբար դիտվում են որպես ներքին տարանջատում և արտաքին ճնշում։ Այս երկու գործոնների միջև, որոնք ճակատագրական հիվանդության նման քայքայում են նրան, Թուրքիան գալարվում է անօգնականորեն, անուժ կասեցնելու նրանց քայքայիչ գործողությունը։

[էջ 37]

Այս զույգ գործոններն էլ, ընդունված է, որ կապված են Թուրքիայի քրիստոնյա հպատակների բախտի հետ։ Այն պահից ի վեր, ինչ բալկանյան ժողովուրդները դեն նետեցին թուրքա-քրիստոնեական խառնաշփոթությունը, այն կարծիքն է տիրում, որ այս գործոնների քայքայիչ ագդեցությունը կենտրոնացած է Թուրքիայի հանդեպ ռուս-հայկական հարաբերություններում։ Ռուսաստանը ներկայացվում է իբրև մի ծանրություն, որը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա հայկական լծակի 
միջոցով։

Այսպիսին է նրանց կարծիքը, ովքեր արտաքին վտանգը հասկանում են որպես տարածքային կորուստների հնարավորություն նշանակող վտանգ և բոլոր ազգային բաղձանքները դիտում են իբրև ներքին տարանջատողականություն։ Նախ և առաջ, այս է բոլոր թուրքական ուլեմաների կարծիքը, եկեղեցական թե աշխարհիկ, հին թե նոր տիպի, այն է՝ որ դարեր շարունակ ռուսական վտանգը շեղել է Թուրքիայի ուժերը և արգելակել նրա գարգացումը, հայկական հուզումները խթան են ծառայել Ռուսաստանին իր լայն որովայնի մեջ կլանելու թուրքական արևելյան նահանգները, որոնց կորուստը խախտում է թուրքական կայսրության աշխարհագրական ամբողջականությունը Մերձավոր Արևելքում։

Այս տեսակետը ընդունվեց նաև Եվրոպայում, փաստորեն իր ծագումն առնելով Եվրոպայի քաղաքական աշխարհի այն մասի ազդեցության ներքո, որը գաղտնի կամ բացահայտ համակրում էր թուրքերին։ Եվրոպայում նրա ժողովրդականության չափերի մասին կարելի է դատել այն փաստից, որ այն նույնիսկ Ռուսաստանի դաշնակից Ֆրանսիայում չէր անտեսվում, չխոսելով արդեն թուրքական գործերում Ռուսաստանի պատմական հակառակորդների մասին։

Պատերազմի ամենաեռուն պահին միջազգային քաղաքակա–

[էջ 38]

նությանը և համաշխարհային մշակույթին նվիրված մի ֆրանսիական պարբերական անդրադարձավ Թուրքիայի հետ ռուս-հայկական հարաբերությունների հարցին: Նման մի ժամանակ քննարկելով այս հարցը, հեղինակը հնարավոր համարեց վերաբերվել դրան այնպիսի մի ձևով, որը կարող էր հարուցել ամենավատթար տիպի թուրքական կամ գերմանական մամուլի նախանձը։

Այդ պարբերականի խորագիրն է «La Revue politique Internationale», որը հրատարակվում է Փարիզում 1914 թվականից։ 1917 թ– մարտ-ապրիլ ամիսների համարում կա մի հոդված «Ցարիզմը Փոքր Ասիայում։ Հայկական հարցի ծագումը» վերնագրով։ Հեղինակի անունն Է Մ. Էդգար Գրանվիլլ, որը անձամբ ինձ ոչինչ չի ասում, բայց որը և ոչ մի կերպ չի սքողում հոդվածի հետաքրքրականությունը, որը շատ առումներով մեծապես ուսանելի է։

Հոդվածի էությունը հետևյալն է. Մարդկության ներկա մեծ դրամայում, որը խաղացվում է մեր աչքի առջև, ռուսական ցարիզմր խաղում է ամենատխուր դերը։ Այժմ, երբ Ռուսաստանի դաշնակիցները ի վիճակի են ազատորեն քննադատելու անկյալ վարչակարգը, որը երեք դար շարունակ թունավորում էր Եվրոպայի մթնոլորտը, թույլատրելի է կանգ առնել և հանգամանորեն հայհոյել նրա արտաքին քաղաքականությունը։ Այդ քաղականության գլխավոր շարժիչ ուժը շատ հեռու է բավարար չափով հայտնի լինելուց, չնայած անիրազեկ, թերևս մեծահոգի քաղաքագետների դրա շուրջ բարձրացրած աղմուկին։ Խնդրո վերաբերյալ առարկան հայկական հարցն է։ Համաշխարհային դրամայի նախապատրաստական պահերի մեջ հայկական հարցը ամենակարևորներից մեկն էր, որը բախման հանգեցրեց տերություններին։ Այս հարցը չափից դուրս խառնաշփոթ հարց էր, և նրա հիմնական նշանակությունը պարզ էր միայն փոքրա-

[էջ 39]

թիվ դիտորդների, որոնք քաջածանոթ էին արևելյան գործերին։ Բալկանյան տագնապի և համաշխարհային պատերազմի միջև ընկած կարճ ժամանակամիջոցում նրանք երկյուղով էին հետևում հայկական հարցին, կանխատեսելով, որ նրանում աճող վտանգ կա Եվրոպայի խաղաղության համար։ Նման փորձագետների թվին է հեղինակը դասում, իհարկե, իրենից գատ, մի քանի անգլիացի պառլամենտականների, ովքեր 1913-1914 թթ. Համայնքների պալատում ռուս–հայկական հարաբերությունների վերաբերյալ վիճաբանությունների ընթացքում մատնանշել էին, որ ցարական կառավարության գաղտնի գործունեությունը Փոքր Ասիայում ամբողջ արևելյան ճգնաժամի աղբյուրն է, որը սպաոնում է գործուն դեր ունենալ համընդհանուր աղետում։

Հեղինակը վկայակոչում է այս ապացույցը, որովհետև «մամուլի կողմից մոլորության մեջ գցված հասարակական կարծիքը ընդհանուր առմամբ բավական թյուր և մանկամիտ գաղափար է կազմում արևելյան գործերի մասին։ Նա հավատ է ընծայում գայլի և գառան մասին առակին՝ վայրագ և մոլեռանդ մահմեդականի, որը ժամանակն անցկացնում է հալածելով անմեղ և հրեշտակակերպ արևելյան քրիստոնյաներին։ Եվրոպական առասպելը միայն մեկ մեղավոր կողմ գիտի՝ Իսլամը։ Արևելյան քրիստոնյաները անմեղ զոհեր են և Ռուսաստանը՝ ուղղափառների հովանավորը, Արևելքի բոլոր ճնշված ազգությունների սիրագորով մայրն է։ Այս ժամանակավրեպ առասպելի շնորհիվ հայերը ի վիճակի են եղել գրավելու քաղաքակիրթ աշխարհի բարոյական աջակցությունը, և միայն քչերն են նեղություն կրել հայտնաբերելու, թե արդյոք Արևելքում կատարվող խառնակությունների կուլիսներում չկա մի գաղտնի գործակալ, որը սեղմում է գաղտնի զսպանակները հօգուտ սեփական հատուկ շահի։ Իսլամին բոլոր սխալների համար պատաս–

[էջ 40]

խանատա դարձնելը հարմար էր նրանց համար, ովքեր բավարարվում էին տափակաբանություններով և չէին մտահոգված վերլուծել հարցը և իմանալ նրա ճշմարիտ նշանակությունը: Մարդիկ հազվադեպ էին կամենում պատկերացնել, որ թոյնը, որ թունավորում է Արևելքը, արգելակում իսլամի զարգացումը և թուրքա-քրիստոնեական հարաբերությունների բարելավումը նույնական էր այն թույնի հետ, որով ցարիզմը թունավորում էր Ռուսաստանը և խորթացնում նրան ամբողջ Արևմտյան Եվրոպային։ Ավելին քան մեկ դար Օսմանյան կայսրության քաղաքական բժիշկները հավատում էին իրենց խնամյալի անբուժելի հիվանդությանը, որի անխուսափելի մահը նրանք այնքան հաճախ կանխագուշակում էին։ Նրանք չէին պատկերացնում, որ բուժման ամենահասարակ և առավել արդյունավետ մեթոդը օտար խարդավանքի թույնի հեռացումն է՝ անոսրացնելով այն ռուսական քաղաքականությանը տարբեր ոգով»։

Այսպիսին են ֆրանսիացի լրագրողի մտքերը, և նրանք լիովին բնորոշ են մի որոշակի վերաբերմունքի դեպի թուրքական կամ, այսպես կոչված, արևելյան հարցը։ Չարիքի արմատը հետևաբար, ընկած է արտաքին, գլխավորապես ռուսական խարդավանքների մեջ։ Չլիներ այդպես, Թուրքիան վաղուց ի վեր աճեցրած կլիներ իր փետուրները և հասած կլիներ եվրոպական քաղաքակրթության արշալույսին, որի երաշխիքը ընձեռում է իսլամի դեմոկրատական ոգին և անատոլիական հլու գյուղացու պատրաստակամությունը՝ տեղի տալու քաղաքակրթիչ ազդեցությանը։ 
«Բոլոր փորձագետ արևելագետները Անգլիայում, ինչպես և մյուս երկրներում,— ասում է հեղինակը,— համաձայն են այն բանում, որ Ղուրանը ամենևին չի արգելում իսլամի քաղաքական հաստատությունների վերակազմակերպումը։ Նրա ոգին էապես դեմոկրատական է և ընդունում է ամենաարմատական

[էջ 41]

բարեփոխումներ, պայմանով, որ նրանք ընդունվեն մուսուլմանական քողի տակ և հրատարակվեն անկախ մահմեդական կառավարության կողմից՝ զերծ ամեն մի արտաքին ճնշումից։ Անատոլիայի գյուղացու բնավորությունը, որի գովքը երգեցին ներկա պատերազմի ընթացքում նրա հետ շփման մեջ մտած բոլոր անգլիացիները, բացառում է խիստ մեթոդների անհրաժեշտությունը, որը պետք է կիրառել մյուս ժողովուրդների նկատմամբ, ովքեր ոտք են դնում բարեփոխումների ուղին։ Նրա առասպելական հլու հնազանդությունը թույլ է տալիս սպասելու, որ նա առանց դիմադրության կընդունի ամենախոր փոփոխությունները, եթե միայն նրան սովորեցնեն, որ ամենից շատ նա կարիք ունի գյուղատնտեսական տարրական գիտելիքների, որը նրա բարեկեցության էական պայմանն է»։

«Եթե ես պնդում եմ այս կետի վրա,— շարունակում է հեղինակը,— ապա այն պատճառով, որ հայկական հարցը միշտ Եվրոպայում դիտվել է դարավոր մահացու թշնամության լույսի տակ՝ «մոլեռանդ մուսուլմանների», ովքեր անզիջող են 
քաղաքակրթությանը, և հայկական ոգու միջև, ովքեր ձգտում են վերականգնել բարեկամական հարաբերությունները Արևմուտքի հետ, Փոքր Ասիայում հայերի առաջխաղացման պահից ի վեր։ Նրանց փոխադարձ հակամարտությունը այլ բան չէ, եթե ոչ արտաքին խարդավանքի արհեստական և միայն վերջին ժամանակների պտուղ։ Մի պարզ հայացքը թուրքա—հայկական հարաբերությունների վրա անցյալում բավական է ապացուցելու, որ երկու ազգություններն էլ ապրել են խաղաղ և բարի հասկացությամբ և ոչինչ չի եղել որ խորթացնի նրանց միմյանցից»։

Ես գրեթե ամբողջությամբ վկայակոչեցի ֆրանսիական պարբերականի զարգացրած գլխավոր դրույթը, որը կազմում է թուրքական հարցում հեղինակի տեսակետի հիմնաքարը։ Այս մեկնակետերը կանխորոշում են հեղինակի հետագա հայացքնե–

[էջ 42]

րը ռուս—հայկական և թուրք—հայկական հարաբերությունների նկատմամբ։ Համաձայն հեղինակի, Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը և ռուսական դիվանագետների խարդավանքները Եվրոպայի հետևողական միջամտության հետ թուրքական գործերում միակ պատճառն են Թուրքիայի բոլոր աղետների և կիզակետը ամբողջ արևելյան և նրա հոգեզավակ հայկական հարցի։

Թեև հոդվածի բուն նյութը շատ հեռու է հեղինակի իրազեկությունից, էլ ավելի հնամաշ է նրա գաղափարը։ Նրա հավակնությունները չեն համապատասխանում Հայաստանի ողբերգության հանդեպ այս մակերեսային և թեթևամիտ վարվեցողությանը։ Այս արդյունք է Արևելյան հարցի նույնքան աղքատ որքան և հնացած տեսակետի։ Գայլի և գառան «հնացած առակի» աղմկալից հերքումը սպասել էր տալիս, որ կհիշատակվեն կանաչ արոտները, որտեղ գառը խաղաղորեն արածում է գայլի կողքին։ Սա շատ ավելի դժվարին խնդիր է, քան թե նույն հին երգը նորից ու նորից երգելը, որը հեղինակը գերադասում է անել տհաճ նոտաներով։

Նրան պակասում է այն խորիմաստ ըմբռնողությունը, որ անհրաժեշտ է իջնելու համար դիվանագիտական գոռոզամիտ աստիճանից հարցի պատմական խորքերը, որպեսզի կռահի նրա ծագումը։ Իսկ այս բանը չէր կարելի սպասել մի մարդուց, ով հնարավոր է համարում խարդավանքների մեջ փնտրել՝ գտնել մի պատմական երևույթի հիմքն ու բարձրակետը, որը ավելի քան մեկ դար է ինչ առեղծված է դարձել քաղաքակիրթ աշխարհի համար:

Պատմական կոնցեպցիայի բացակայությունը առավել քան ակնհայտ է դառնում հեղինակի վերաբերմունքից թուրք-հայկական հարաբերությունների հանդեպ։ Նա դժվարությամբ է կարողանում տեսնել նույնիսկ տասնիններորդ դարի կեսերը և ի

[էջ 43]

վիճակի չէ թափանցելու անցյալ դարերի խավարի մեջ։ Եվ այդպիսով, հայկական հարցի ակունքների իր փնտրտուքում նրա մտորումները խարիսխ են նետում «ռուսական խարդավանքի հիմքի» վրա և անզոր են սավառնելու դեպի այնպիսի պատմական բարձունքներ, որոնք հնարավորություն տային նրան ըմբռնելու այն ողբերգությունը, որը ստեղծեց հայկական հարցը Թուքիայում։ Միայն այդ դեպքում, դիվանագիտական մացառուտների ներքո, կկարողանա որևէ մեկը հայտնաբերել պատկան ճառագայթները, որոնց վրա հավասարապես ընկած են Հայաստանի ցավը և թուրքական պրոբլեմը։

Եթե մենք հանգամանորեն կանգ առանք մեզ հետաքրքրող հարցի նկատմամբ այս մակերեսային վերաբերմունքի վրա, ապա ոչ այն պատճառով, որ այն արտահայտում է հեղինակի անհատական տեսակետները։ Այս տեսակետներր ավելի քան ծեծված են, քան նրանք, որոնց դեմ հեղինակը բերում է իր փաստարկումները։ Նրան պատկանում է միայն դրանց առավել գունավորված ցուցադրումը՝ անկասկած թուրքասիրական ոգով: Հնամաշ տեսակետները մատուցված են որպես հին կերակուր `ամենայն քնքշությամբ տաքացված թուրքական գգայունության համար։ Ակամայից հարց է ծագում, արդյո՞ք երիտթուրքի ֆես չէ զարդարում այս ֆրանսիացի հեղինակի գլուխը։

Ես մեղքը ֆեսի վրա չեմ գցում պաշտպանական դիրք ընդունելու համար, ես ինքս այս հարցերին անդրադառնալու եմ մոտավորապես ճիշտ նույն օսմանյան պետական շահերի տեսակետից։ Բայց ես հիմնվելու եմ պատմական ըմբռնողության 
հաստաաուն հիմքի վրա, առանց դեգերելու դիվանագիտական խարդախությունների ոլորտում։

Արտաքին ճնշումը, որից գանգատվում է օսմանյան հայրենասերը, Թուրքիայի մասնատման պատճառը չէ, այլ պարզապես նրա վերասերման ցուցանիշն է։ Տերությունների

[էջ 44]

միջամտությունը պայմանավորված էր Թուրքիայի հիվանդագին դրությամբ և նրանց դիվանագիտությունը, շատ հեռու լինելով աղետների պատճառը լինելուց, ավելի շուտ ձգտում էր կարգավորել նման միջամտությունը։

Քաղաքակրթված երկրների արտադրողական ուժերի արտակարգ զարգացումը իր հարվածն ուղղում էր Թուրքիայի դեմ` համաձայն ուժերի բաշխման բնական օրենքի։ Ինչպես լեփ-լեցուն ջրավազանի ջուրը թափվում է հարևան փոսը, այնպես էլ հագեցած եվրոպական միջավայրը փրկություն է որոնում նվազ արտադրողական երկրների ուղղությամբ։ Այդ առումով սուլթանի կայսրությունը, փառք Ալլահին, մի դատարկ նավ է: Թուրքերը անսահման երախտապարտ պետք է լինեն այդ նույն եվրոպական դիվանագիտությանը, որ կասեցրեց արտաքին գրոհը և մեկ դարով հետաձգեց Թուրքիայի քայքայումը՝ հռչակելով օսմանյան տիրույթների տերիտորիալ անձեռնմխելիությունը։ Որպես միջազգային քաղաքականության պարտադիր սկզբունք, այս լոզունգը, սակայն, կորցրել էր իր հրամայական տոնը։ Ռուսաստանի ներկա դրությամբ, որի կրծքին էր այն ուղղված, կորցրել է իր պատմական հիմքը։ Այսուհետև Թուրքիայում status quo պահպանելու վերաբերյալ բոլոր նկատառումները պետք է դեն նետվեն և «հիվանդ մարդու» ճակատագիրը պետք է ի վերջո լուծվի։

Թուրքիայով շահագրգռված տերությունների քաղաքականությունը, գլխավորապես հիմնված նրանց տնտեսական շահերի վրա, այս նոր փուլամ պետք է ընդունի քաղաքական օրինականության որոշակի աստիճան։ Մինչ Թուրքիան դիտվում էր սոսկ որպես էժանագին ապրանքների շուկա, նրանք, ում այն վերաբերում էր, կարող էին, և անբավարար ուշադրություն էին դարձնում Թուրքիայի ներքին դրությանը։ Բայց այժմ սուլթանի տիրույթների կարիքն զգացվում էր ոչ միայն որպես շուկայի

[էջ 45]

այլև որպես կապիտալի և արտադրողական աշխատանքի ներդրման ասպարեզի՝ շահագործելու համար մինչև հիմա անձեռնխելի մնացած բնական հարստությունները։ Հետևաբար, երկրի ներքին դրությունը չի կարող այլևս անտարբերությամբ դիտվել, որոշակի չափի կարգ ու կանոն պետք է հաստատվի որպես ամեն մի ձեռնարկուղականության նախապայման։

Թուրքիան այնքան հեռու է մնացել պետության ժամանակակից կոնցեպցիայից, որ նրա բուն իսկ գոյությունը քաղաքակիրթ աշխարհի հետ կողք-կողքի ինքնըստինքյան անոմալիա է: Նա շատ քիչ ընդհանուր բան ունի եվրոպական պետականության հզոր կառուցվածքի հետ։ Թուրքիան միշտ եղել է և այժմ էլ մնում է զինվորական վրան՝ որին պահում են տիրանիայի ու բռնության ձողերը։ Երբ վստահաբար են տրամադրված լինում, թուրքերն իրենք իրենց կարգը բնութագրում են իբրև «նիզամ ալթընդա հայդուդ», այսինքն՝ կազմակերպված կողոպուտ, սահմանում, որը հենց վերջերս հաստատվեց նրանց գերմանացի բարեկամների կողմից2։

Սահմանադրությունը ոչ մի իրական փոփոխություն առաջ չբերեց վարչակարգում, ճիշտ ինչպես որ գլխարկը չի փոխի «սոֆտայի» գիտությամբ լցված թուրքի գլուխը։ Ոչ մի եվրոպացի և ոչ էլ, իհարկե, կուլտուրական շնորհներով օժտված աշխատող չի կարող դիմանալ՝ ապրելու թուրքական ճնշման մթնոլորտում։ Եթե Եվրոպան ցանկանում է օգտագործել թուրքական տիրույթները, նա պետք է ձգտի բարեփոխել Թուրքիան, այնտեղ կարգուկանոն հաստատել, որոնք կերաշխավորեն ինտենսիվ արտադրության հնարավորություն և ազատություն։ Բարեփոխումները պետք է նախորդեն կամ առնվազն կողք-կողքի քայլեն Թուրքիայում՝ եվրոպական կապիտալի և աշխատանքի առաջխաղացման հետ միասին։ Սակայն հնարավո՞ր է թուր–

-------------------------

2 Das Turkische Reich, von Molbeck, Chesney and Michelsen, p 281.

[էջ 46]

քական կարգի բարեփոխումը եվրոպական դիվանագիտության մինչև հիմա առաջադրած հիմունքներով։

Նրանք, ովքեր Թուրքիան լավ գիտեն, երկար ժամանակ է ինչ այն նմանեցնում են կիսախարխուլ մի կառույցի, որը գտնվում է փլուզման ու խորտակման եզրին ոչ միայն սեփական բնակիչներից, այլև անցորդներից։ Ավերումը կարելի էր կանխել ժամանակավոր վերանորոգմամբ։ Սակայն Թուրքիայի վերանորացման բոլոր ժամկետները կորսվեցին։ Այժմ, բարեփոխումների մուրճի վերջին հարվածից ամբողջ կառույցը խորտակվելու և հողին է հավասարվելու։

Միակ դեղամիջոցը մնում է կառուցվածքը, հիմքը և մնացյալ ամենը մաքրելը և բեկորներից մի նոր շինություն կառուցելը։ Թուրքերն իրենք կատարելապես պատկերացնում են իրենց այս դրությունը։ Նրանք բնազդորեն դիմադրում են բարեփոխումների բոլոր փորձերին, գալիս լինեն դրանք ներքին ուժրից, թե արտաքին ճնշումից։ Ուղղափաո օսմանի համար Թուրքիայի բարեփոխումը նման է վիրաբույժի դանակի՝ անատոմիական սրահում։ Թուրքական ռեֆորմների պատմություն տխրահոչակ «թանզիմաթով» բերում է այն վերջնական համոզմանը, որ Թուրքիայում բոլոր ստեղծագործական ջանքերը ապարդյուն են։ Լայնածավալ բարեփոխումների մեծադղորդ հռչակումը և պետության կառավարման արվեստի եվրոպական սկզբունքների ընդունումը, մի կողմ թողած դրանց անկեղծության հարցը, սկզբից ևեթ ուղեկցվեցին խոսքից գործի անցնելու պրակտիկայում արմատական միջոցառումներ անցկացնելու բացարձակ անկարողությամբ։

Սուլթան Աբդուլ-Մեջիդը և Ռեշիդ փաշան՝ «թանզիմաթի» հեղինակը, կամ հռչակավոր Միդհատ փաշան՝ սահմանադրական վարչակարգի կողմնակիցը, անկասկած լի էին բարի մտադրություններով և ուզում էին իրենց երկիրը առաջնորդել դեպի ա-

[էջ 47]

ռաջադիմության ուղին: Բայց նրանց շանքերը խորտակվեցին՝ , բախվելով թուրքական քարացածության ժայռերին։ Բարեփոխումներ կատարելու բոլոր փորձերը դիտվում թին որպես հայրենի քաղաքական կառուցվածքի սկզբունքների դեմ ուղղված ոտնձգություն։ Ինչպիսի բացատրության էլ որ առաջարկվի թուրքական անշարժության վերաբերյալ, փաստը մնում է ակնհայտ։

Անարդարացի կլիներ, թուրքական կայսրության հետամնացության համար մեղքը գցել (ինչպես որ այդ հաճախակի է արվում) քաղաքականապես տիրապետող թուրքական տարրի մտավոր պակասությունների վրա։ Թուրքական ռասայի բնութագրությունը միշտ չէ, որ կարելի է գտնել ժամանակակից օսմանցիների մոտ։ Պատմության մեջ թուրքական ցեղերը ներկայացված են որպես ավերասփյուռ և խորտակիչ տարերային մի ուժ։ Մոնղոլիայի տափաստաններից մինչև Ադրիատիկի ափերը այս պատմական կործանարարները սլացան ինչպես մրրիկ՝ ավերելով իրենց սահմռկեցուցիչ և հաղթական առաջխաղացման Ճանապարհին քաղաքակրթության պտուղները, որ ձեռք էին բերել եվրոպական ազգերը դարերի տքնությամբ։ Նրանց հետքերը խորհրդանշվեցին մոխիրներով ծածկված և արյամբ ներծծված ծխացող ավերակներով։ Նրանց մասին լավ կլինի ասել, որ՞ նրանք անցան դարերի միջով, ինչպես մի չարազույժ ամբոխ՝ հետևորդներին չթողնելով ոչ մի բարեբեր ուղերձ, ոչ էլ հանճարի մի զործ։

Այս ճշմարիտ վանդալիզմը նույնպես հատկությունն որ օղուզ թուրքական այն ցեղի, որը բախտ ունեցավ տիրանալու Բյուզանդիայի մեծ ժառանգությանը։ Չնայած իր ռասայական բնավորության կայունությանը, այսօրվա թուրքը նշանակալիորեն տարբերվում է իր նախնիներից։ Ամենատարբեր ծագման տեր տարատեսակ էթնիկական զանգվածի, որը բնակվում էր

[էջ 48]

Արևմտյան Ասիայում, միաձուլման պրոցեսը դեռ այժմ էլ տեղի է ունենում և չի սահմանափակվում գոյություն ունեցող տարբեր ազգություններով։ Շատ ուրիշ տարրեր էլ են կուլ գնացել նրան։ Ժամանակակից թուրքը մի տեսակ էթնիկական խառնուրդ է, որի երակներում օղուզական արյան տոկոսը մոտավորապես նույնքան է, որքան հունգարացունը արյունն է բուն այն ուգրների, որոնք վաղեմի ժամանակներում թափառում էին հարավային Ռուսիայի տափաստաններում։ Օսմանը կամ թուրքի արեմտաասիական տիպը, չնայած որքան էլ զանազանվի տարբեր վայրերում, որտեղ այն կախված է միաձուլված օտար արյունից, շատ և շատ է հեռացել իր նախասկզբնական թուրքական նախատիպից։ Այն մեծապես փոփոխվել է և ազնվացել իր նախնիների համեմատությամբ, որոնց սարսափազդու մոնղոլական դիմագծերը ահ ու զզվանք էին ներազդում։ Վերոհիշյալ նկատառումները բացառում են ամեն մի լուրջ փորձ՝ վերագրելու Թուրքիայի ներկա կացությունը թուրքի բնական դանդաղկոտությանը։

Հավասարապես անարդարացի կլինի մեղադրել իսլամը որպես մի ուսմունք, որն ընդդիմադիր է առաջընթացին։ Իսլամն ամբողջովին պատասխանատու դարձնելը մուսուլմանական պետական իշխանությունների այլասերվածության համար նույնքան աններելի կլինի, որքան որ միջնադարյան պապականության արատները Քրիստոսի ուսմունքին վերագրելը։ Ամենուրեք արիստոկրատիան դրսևորում է կրոնի մեջ աջակցություն փնտրելու, թեոկրատիա դառնալու նույն միտումը։ Նրա հաջողությունը չափվում է կրոնական ինքնագիտակցության ստանդարտով և տվյալ հասարակության մտավոր ընդհանուր զարգացմամբ։ Իսլամը կարող է պատասխանատու համարվել Թուրքիայի ճակատագրի համար այնքանով, որքանով այն մի կույր գործիք է դարձել կառավարության ձեռքին և որպես այդպիսին գոր-

[էջ 49]

ծել ինչպես մի արգելք ամեն մի առաջադիմության ճանապարհին: Սուլթանի կառավարությունը կառչել է նրանից և օգտագործել այն որպես մի ծածկույթ, սքողելու համար բոլոր սեփական թերությունները։ Անսխալականության և սրբազանության 
զուտ կրոնական սկզբունքը հիմք է կազմել ոչ միայն կրոնական, այլ նաև քաղաքական ու հասարակական հաստատությունների համար։ Հետևաբար, պետական վարչակազմի մեջ որևէ մի փոփոխություն դիտվել է որպես կրոնի դեմ ուղղված ոտնձգություն: Բոլոր բարեփոխումները և բարեփոխումների կողմնակիցները իրենց կրոնական տգիտության մեջ խորասուզված ուղղափառ մահմեդականների աչքում կասկած են հարուցել իրենց նկատմամբ, որպես պետական համակարգի ընդդիմադիրներ։

Տգիտության ամենավատթար տեսակի, այն է՝ դեպի մոլեռանդության տանող կրոնական խավարամտության վրա հիմնված օսմանյան կառավարությունը պահպանում է իր բացարձակ գոյությունը ի վնաս երկրի բնական զարգացման։

Ինչ որ չափով համանման էր Եվրոպայի դրությունը հռոմեա-կաթոլիկական միջնադարում։ Նա դուրս պրծավ իր կյանքի այդ փուլից ռեֆորմացիայի հնոցի միջով, որը ազատագրեց կրոնական մտածողությունը նրա բոլոր խորթ կուտակումներից։ 
Արևմուտքում ռեֆորմացիան հռչակվեց Վերածնության կողմից, որը ազատագրեց մարդկային միտքը կապանքներից և ուղի հարթեց կրոնական ազատագրության համար։ Բոլոր կրոնական կոնցեպցիաներն իրենց էությամբ պահպանողական են, և 
այդ կրկնակի ճջմարիտ է իսլամի համար: Այստեղ ռեֆորմացիա հնարավոր է միայն եվրոպական քաղաքակրթության ազատագրող ոգու ճնշման տակ։ Ժամանակակից Թուրքիայում, հետևաբար, իսլամը ներկայացնում է մի հետադիմական սկզբունք, որը խոչընդոտում է ռեֆորմացիայի ներմուծումը։ Մյուս կողմից, իսլամը կարող է դառնալ առաջընթացի լծակ մի–

[էջ 50]

այն այն պայմանով, որ ինքը բարեփոխման ենթարկվի եվրոպական մշակույթի ազդեցության ներքո։

Այսպիսով իսլամը, թուրքական պետության հետ միասին, որին նա պաշտպանում է, պարզ գոյություն են քարշ տալիս այս արատավոր շրջանակում։ Ելքը պետք է գտնել Թուրքիայի պատմության մեջ։

Թուրքական կառավարողները բարեփոխումների նպատակով կարող էին օգտագործել այն էթնիկական նյութը, որը կազմում էր թուրքերի նվաճած կայսրության մշակութային և տնտեսական հիմքը և որը նույնը մնաց նրանց տիրապետության ներքո։ Ես խոսում եմ Թուրքիայի ոչ մահմեդական ազզությունների մասին։ Նրանք պետք է աղբյուր ծառայեին փոխանցելու համար Եվրոպական քաղաքակրթությունը թուրքական իրականությանը։ Այստեղ մենք շոշափում ենք «հիվանդ մարդու» թույլ տեղը։ Ներկա պահին չափազանց դժվար է հաղթահարել թուրքական պետության պատմության մեջ քրիստոնյա ազգությունների նշանակության մասին նախապաշարյալ և սխալ տեսակետները։ Դժբախտաբար այս տեսակետը նմանորեն պաշտպանում են թուրքերը և եվրոպական դիվանագետները։

Համաձայն լայն տարածում գտած կարծիքի, քրիստոնյա ազգությունները դիտվում են որպես հակամարտ ուժեր, որոնք միշտ պատրաստ են պայթեցնել և հօդս ցնդեցնել թուրքական կայսրությունը։ Նման տեսակետը զարգացվեց վերջին դեպքերի կապակցությամբ, որոնք առաջ մղեցին կամ ռեֆորմների միջոցով Թուրքիայում քրիստոնյա ազգությունների դրությունը բարելավելու կամ նրանց անտանելի լծից լիովին ազատագրելու հարցը։ Քրիստոնեական շարժումը, որը շատ վաղուց է սկիզբ առել, եթե ճիշտ վերաբերմունքի արժանանար կառավարության կողմից կարող էր ազդակ ծառայել ընդհանուր վերակառուցման համար: Հենվելով քրիստոնեական տարրերի վրա, որոնք ավելի հար-

[էջ 51]

մարվող են ժամանակակից ազդեցություններին, թուրքական պետական գործիչները կկարողանային բարձրացնել իրենց երկիրը քարացածությունից և նոր ողի ներշնչել նրան։ Սակայն, ճակատագրականորեն թյուրընկալմամբ, թուրքական կառավարողները գերադասեցին ամեն մի առաջընթաց և նոր կյանքի բնական տենչանք ճնշելու առավել դյուրին ուղին։ Նրանք այսպիսով խորթացրին իրենցից ու կորցրեցին քրիստոնյա ագգաբնակչության վստահությունը և քանդեցին կայսրության պատմական հիմքերը։

Թուրքական կառավարության գլուխ կանգնած անձինք անընդունակ էին հասկանալու այն կենսական դերը, որ խաղացել էին քրիստոնյա ազգությունները թուրքական պետության կառուցման գործում։ Այս փաստերը առաջնակարգ կարևորություն ունեն։ Նրանք, ովքեր լիովին չեն ըմբռնել դրանց նշանակությունը ամբողջ թուրքական հարցի կապակցությամբ, բնավ երբեք չեն հասկանա սուլթանի կայսրության բարձրացման և անկման իրական պատճառը։

Տարրական գիտելիք է, որ ամեն մի պետություն, առանձնապես մի այնպիսի հզոր, զուտ ռազմական պետություն, որպիսին էր Թուրքիան այն ժամանակ, ամենից առաջ կարիք ունի լայն նյութական ռեսուրսների։ Սրանք մատչելի էին միայն ընդհանրապես երկրի կուլտուրական զարգացման և բարեկեցության որոշակի ստանդարտի առկայության պայմաններում։ Ի վիճակի՞ էին օսմանցի հովիվները, որոնք թափառում էին իրենց հոտերով և նույնիսկ դեռ այսօր էլ պահպանել են իրենց վաչկատուն սովորությունները, ստեղծելու նյութական և հոգևոր արժեքներ, որոնց կարիքը ուներ պետությունը։

Օսմանցիները հավաքեցին մյուս ժողովուրդների աշխատության պտուղները, նրանք օգտագործեցին դարերի ընթացքում դիզված հարստությունը, որոնք ժառանգել էին այն ազ-

[էջ 52]

գություններից, ովքեր կառուցել էին Բյուզանդիա կոչված քաղաքակրթության վեհապանծ տաճարը։ Թուրքերի և՛ ռազմական փառքը, և՛ տիրապետությունը անհնարին կլինեին, չլիներ երկրի դրամական հարստությունը և չլինեին արտադրողական ուժերը, որոնք ներկայացնում էր նրա բնիկ քրիստոնյա ազգաբնակչությունը:

Սելիմ Ահեղը, Սուլեյման Փառահեղը, որքան էլ մեծ լիներ նրանց ռազմական հանճարը և թուրքերի մարտական արժեքը, կարող էին հայտնվել մի գետնի վրա, որը պարարտացված էր դարերի քաղաքակրթությամբ։ Թուրքական ցեղերի ռագմական կազմակերպող ընդունակությունները չեն կարող ժխտվել։ Ինչպես որ սերմի սոսկ որակը դեռևս չի կարող երաշխավորել նրա հաջող աճը, քանի դեռ նա բարենպաստ հողի մեջ չէ ցանված, այնպես էլ թուրքական ռազմական տաղանդը չէր կարողանա ծաղկել, չունենալով այն տնտեսական և կուլտուրական հիմքը, որը նրա հզոր զարգացման պայմաններից մեկն էր։

Պատմության հեռավոր ժամանակներում, զանազան վայրերում, թուրքերը ջանացել են հիմնել տարբեր պետություններ, բայց նրանցից ոչ մեկը հզոր կամ կայուն չեղավ։ Նրանց հաջողվեց ստեղծել ահարկու համաշխարհային տերություն միայն բյուգանդական քաղաքակրթյալ աշխարհի սահմաններում։ Այս անկասկած, շնորհիվ օսմանցիների էր, որոնք ազգակից ռասաների մեջ ամենաօժավածն էին։

Նրանց հաջողության զաղանիքն ընկած է այն անսպառ հարստության մեջ, որը կուտակվել էր բյուգանդական ժողովուրդների ստեղծագործ աշխատանքով և որը թուրքերը մսխեցին շռայլորեն ու անխոհեմաբար։ «Թուրքերը բնավ երբեք որևէ բան չեն արտադրել»,— ասում է Թուրքիայի պատմաբաններից մեկը։ «Նրանք ոչինչ չեն ստեղծել, հետևաբար նրանք մսխել են բոլոր այն հարստությունը, որը կուտակել էին նրանց նվաճած

[էջ 53]

ժողովուրդները և հասել են աղքատության այնպիսի դրության, որն ակնհայտորեն դեռ չի հասել իր վերջին խորությանը»:

Թուրքական տարրը եղել է և դեռևս է մի զինվորական կաստա ու կազմում է կայսրության ռազմական հզորության հիմքը։ Քրիստոնյա ժողովուրդները և ոչ մահմեդական ազդաբնակչությունն ընդհանրապես կազմում է մի աշխատավորական զանգված կայսրության տնտեսական և ֆինանսական զորության գլխավոր աղբյուրը։

Ինչ վերաբերում է ռազմական հարցերին, սակայն, կա մի լուրջ վերապահություն։ Ճիշտ է, որ օրենքով քրիստոնյաներին արգելված որ ծառայել բանակում, բայց փաստորեն նրանք ավելի ծանր բեռ էին կրում, քան իսլամի հետևորդները։ Ինչպես հայտնի է, նվաճող թուրքական բանակի զլխավոր ուժը կազմված որ ենիչերիական գնդերից։ Բայց ինչը որ կարող է հայտնի չլինել ընդհանրապես այն է, որ այս գնդերը կազմվում էին քրիստոնյա տղաներից, որոնց դաժանորեն պոկում էին ծնողներից և դաստիարակում որպես մահմեդականների։ Այս զորահավաքը, որը հայտնի էր «դևշիրմե» հատուկ տերմինով, անցկացվում էր հույների, հայերի, բուլղարների, բոսնիացիների և առնաուտների միջև։ «Բոլորը, ովքեր ծնվել են, ծնվել են իսլամի համար»,— հռչակում է թուրքական ասացվածքը։ Դժբախտ քրիստոնյա մանուկները այնպիսի դաժան կարգապահության էին ենթարկվում, որ դառնում էին «ինչպես վերահալված արծաթ», եթե օգտագործելու լինենք 17-որ դարի թուրք գրող Խոջա-բեյի արտահայտությունը, որը հեղինակել է մի աշխատություն թուրքական կայսրության անկման պատճառների մասին։ Ենիչերիների գնդերը կազմակերպվեցին սուլթան Ուրխանի՝ օսմանյան հարստության հիմնադրի հաջորդի գահակալության օրոք։ Հետևաբար, ենիչերիները գոյաթյուն ունեին թուրքական պետության հենց սկզբնավորումից։ Նրանք

[էջ 54]

նոր ժամանակների առաջին կանոնավոր հետևազորն էին, նրանց էր նվաճող թուրքական բանակը պարտական իր աննախընթաց հաջողությունները։ Ակնհայտ է, որ նույնիսկ ռազմական կազմակերպության մեջ քրիստոնեական տարրը կազմել է «ռազմատենչ» թուրքերի ուժի գլխավոր աղբյուրը։

Եթե քրիստոնյա ժողովուրդները նման էին «վերահալված արծաթի» ռազմական գործերում, ապա հասարակական և տնտեսական կարգի հարցերում նրանք նման էին զուտ ոսկու: Այս սկգբունքը արդարացվում է ոչ միայն պատմական բնույթի նկատառումներով, այլև բացարձակապես օբյեկտիվ տվյալներով, ինչպես կտեսնենք ստորև։ Թվում է, թե դա պետք է կազմեր որոշակի պետական քաղաքականության հիմքը։ Քրիստոնյաների հովանավորությունը, լինելով հավասար պետական գանձի ապահովության, պետք է կազմեր ներքին քաղաքականության հիմնաքարը։ Չնայած դրան, օսմանյան կառավարությունը, անընդունակ գտնվելով ըմբռնելու այս պարզ աքսիոման, դարեր շարունակ հետևեց մի քաղաքականության, որը հավասապես ճակատագրական եղավ սեփական պետության համար, ինչպես որ էր այն քրիստոնյաների համար։ Այս քաղաքականությունը և նրա հետևանքները լավագույնս լուսաբանվում են հետևյալ պատմական վկայակոչմամբ։

Թուրքական տիրույթներն Արևմտյան Ասիայում կազմված են Անատոլիա, Հայաստան, Սիրիա, Քուրդիստան և Արաբա-իրաքյան պրովինցիաներից։ Այս երկրների քրիստոնյա ազգաբնակչությունը, թուրքական գավթումից և՛ առաջ, և՛ հետո բաժանված էր հույն, հայ և ասորի ազգություններին պատկանող երեք բնիկ խմբերի։ Այս երեք խմբից յուրաքանչյուրը, մինչ ուներ իր հատուկ մայր երկիրը և մետրոպոլիսը, բայց և այնպես սփռված էւ՝ իր ամբողջ Արևմտյան Ասիայում՝ Բաղդադից մինչև Կոստանդնուպոլիս։

[էջ 55]

Անիրազեկ անձինք հաճախ պնդում են, որ Փոքր Ասիայի քրիստոնյա ազգությունները թուրքերի համեմատությամբ նորեկներ են: Վիտալ Քինեն, Ասիական Թուրքիայի վերաբերյալ ծավալուն, բայց, դժբախտաբար, շատ պակասավոր աշխատության հեղինակը, բովանդակությամբ, գովասանքի արժանի էքսկուրսներ է կատարում պատմության բնագավառը։ Անատոլիական մարզերի հայերի վերաբերյալ նա հայտարարում է, որ նրանք գաղթել են այդ կողմերը առաջին Սեֆյանների օրոք, գլխավորապես Շահ Աբբասի գահակալության ժամանակ, այն է՝ 17-րդ դարի սկզբին։ Նույն տեսակետն է նա պաշտպանում Բրուսսայի և Իզմիրի հայերի կապակցությամբ։

Հայտնի է, սակայն, որ արդեն թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի նվաճման ժամանակ, 15-րդ դարում, Բրուսսան հայ եպիսկոպոսի նստավայր էր և այդ եպիսկոպոսը հռչակվեց բոլոր Փոքր Ասիայում ապրող հայերի գլուխ։ Ադրամեդայում, որը ծայրագույն սահմանն էր խաչակրաց արշավանքների ժամանակ, շուրջ 30 հազար հայեր միացան խաչակիրներին։ Մենք ի վիճակի ենք հաստատելու, ի շահ Քինեի և նրանց, ովքեր բաժանում են նրա տեսակետը, որ ամբողջ Փոքր Ասիա թերակղզում գոյություն չունի ոչ մի կետ, որտեղ հայերը բնիկ բնակիչներ չլինեին թուրքերի առաջխաղացումից շատ և շատ առաջ։

Քինեի տեսակետը կարելի է միայն ընդունել այն իմաստով, որ Փոքր Ասիայի հայ ազգաբնակչությունը մշտապես վերանորգվում էր գաղթականության թարմ հոսանքներով՝ Հայաստանի բուն նահանգներից։ Անհրաժեշտ է ավելացնել, սակայն, որ նրանք բռնի արմատախիլ էին արվում իրենց տներից թուրքական կառավարողների կողմից և ուղարկվում Անատոլիայի խորքերը, որպեսզի բարելավեն նրա տնտեսական գարգացումը։

Քրիստոնյա, ավելի շուտ ոչ մահմեդական ազգությունների կողմից Անատոլիայի գաղութացումը հառնում է մինչև Բյու–

[էջ 56]

զանդիայի օրերը։ Վերոհիշյալ երեք խմբերը կազմում էին բյուզանդական կայսրության էթնիկական հիմքը։ Բյուզանդիայի պատմական ծառայություններից մեկն էլ այն է, որ դա առաջին պետությունն որ, որը ամենատարբեր ծագում ունեցող ազգությունների բարեկամական համագործակցության առաջին օրինակը տվեց, ազգություններ, որոնք միավորվել էին ընդհանուր պետության կառուցման գործում։

Մտնելով այս ազդեցիկ շինությունը, թուրքերը պարզապես ապացուցեցին ոչ միայն իրենց անկարողությունը շարունակել իրենց նախորդների քաղաքակրթիչ խնդիրը, այլև, առակի կենդանու նման, սկսեցին կտրել այն հզոր ծառի բուն արմատները, որի պտուղը նրանց իսկ գոյության և բարեկեցության աղբյուրն էր։ Կրոնական տարբերությունների սկզբունքի վրա հիմնված քաղաքականությունը երկիրը բաժանեց մահմեդականների և ոչ-մահմեդականների երկու թշնամական ճամբարների: Նրանց փոխադարձ թշնամությունը արհեստականորեն բորբոքվեց և վերածվեց բոցի։

Ճշմարիտ է, որ հարաբերությունները վաչկատուն նորեկների և մի հին քաղաքակրթության նստակյաց տարրերի միջև չէին կարող առանձնապես բարեկամական լինել։ Կառավարության խնդիրը պետք է լիներ հաշտեցնել այս բնական տարաընթացությունները և վերացնել հակասությունների սուր եզրերը այս անհավասար արժեքներ ունեցող ուժերի միջև։ Թուրքական կառավարողները, սակայն, իրենց բարեկեցությունը փնտրեցին բնակչության այս երկու գործոնների հակամարտության մեջ: Նրանց օտարոտի էին կառավարման այն տարրական սկզբունքերը, որոնք մատնանշում էին նրանց երբեմն-երբեմն առավել լուսավորյալ թուրքերը։ «Մեր քաղաքական իմաստուններին,- ասում է Ահմեդ Ռեսմի էֆենդին,— Ալլահը ոչ խելք է շնորհել, ոչ էլ փորձառություն։ Պատմության ուսումնասիրությունը

[էջ 57]

նրանց գործը չէ: Հետևաբար նրանց համար որոշակի է, որ մահմեդականի առաջնահերթ և ամենասրբազան պարտականությունն է բոլոր անհավատների վերացումը երկրի երեսից»3:

Քրիստոնյա հպատակների հալածանքը, վերջիններիս ստրկական դրությամբ հրահրված բոլոր հետևանքներով, կարելի է դիտել Թուրքիայի ամբողջ պատմության ընթացքում, որպես թուրքական կառավարության բացահայտ կամ գաղտնի նպատակ։ Յուրաքանչյուր այսպիսի կառավարության տարրական սկզբունքը պետք է լիներ ենթադրաբար հավասար վերաբերմունքը իր բոլոր հպատակների նկատմամբ։

Քրիստոնյաներին պատկանող հողերը մշտապես մահմեդական ներխուժման սպառնալիքի տակ էին գտնվում։ Ասորի քրիստոնյաներին վտանգ էր սպառնում Իրաքի մահմեդականների կողմից, քրիստոնյա Հայաստանին՝ Քուրդիստանի մահմեդականների կողմից։ Բուն Անատոլիայում թուրքերը, միացած տարբեր ծագում ունեցող ասիմիլացված ցեղերին, ճնշում էին քրիստոնյա հույներին, հայերին և նախաթուրքական ժամանակաշրջանի մյուս «հոռոմներին»։

Կառավարական իշխանությունը խրախուսում էր կրոնական հակամարտությունը և օգտագործում էր այն որպես միջոց ահաբեկելու և հնազանդեցնելու այն տարրերին, ովքեր հրաժարվում էին դավաճաններ դառնալուց, և որոնց դիմադրությունը իսլամին դիտվում էր որպես վտանգ թեոկրատական կառուցվածքին։ Երկու, ընդդիմադիր կրոնական աշխարհների միջև ժառանգական թշնամության մեջ կառավարությունը խաղում էր ոչ թե խաղաղեցնողի,այլ գլխավոր հրահրողի դեր։ Հետևաբար, երկու ընդդիմադիր ճամբարները դարեր շարունակ կանգնած էին դեմ առ դեմ որպես թշնամիներ՝ հավատացյալներ և գյաուրներ, կառավարողներ և կառավարվողներ, զինվածներ և ան–

--------------------------------------

3. “Kutci-bey Iomurdjinsky”. W. D. Smirnoff, p. 31.

[էջ 58]

զեններ, տերեր և ստրուկներ, շահագործողներ և շահագործվողներ, ավերիչներ և կերտողներ, նրանք, ովքեր վայելում են կյանքը առանց աշխատելու, և նրանք, ովքեր աշխատում են առանց վայելելու։ Առաջինները համարվում էին հայրենիքի ճշմարիտ զավակներ, մինչ վերջինները միայն խորթ զավակներ էին։ Մահմեդականները կոչված են սուր բռնելու հանուն իսլամի, իսկ քրիստոնյաները բեռնակիր անասուններ են, որ աշխատում են իսլամի փառքի համար, «փափուկ կարպետ են փադիշահի պատվանդանի համար:

Քաղաքական նվաստացումները և տնտեսական շահագործումը, որոնց ենթարկվում էր Թուրքիայի քրիստոնյա ազգաբնակչությունը, բավարար չափով ցուցադրվում է ֆեոդալական միլիտարիզմի հաստատություններով, որոնք այնքան սարսափելի էին հատկապես նրանց համար:

Արևմտյան Ասիայի թուրքական տիրույթները բաժանվում էին երկու տասնյակ կամ մոտ այդքան ընդարձակ պրովինցիաների, որոնք կառավարվում էին բեյլերբեյների, այսինքն` բեյերի բեյեր կոչվող ֆեոդալ տերերի կողմից։ Ամեն մի պրովինցիա կամ բեյլերբեյեթ, իր հերթին ենթաբաժանված էր սանջակների, որոնք կառավարվում էին սանջակ-բեյերի կողմից: Սանջակները, նորից, կոտորակված էին հարյուրավոր կամ հազարավոր մանր վիճակների, այսպես կոչված քըլըչի կամ սաբրեի, որոնք կոչվում էին զիամեթ կամ թիմար, համաձայն նրանց չափի և եկամտի։ Թիմարը վիճակ էր, որը տալիս էր մինչև 20000 ասպետի եկամուտ, իսկ զիամեթը՝ ավելի մեծ արժեքի: Փոքր վիճակների սեփականատերերը ենթարկվում էին սանջակ-բեյերին, ովքեր, իրենց հերթին, ենթակա էին բեյլերբեյին:

Սուլթանի սիրեցյալներին շնորհվում էին հողեր, որտեղ նրանք լիովին դրության տեր էին դառնում անձնական ծառայության և հեծելաջոկատներով ռազմական օգնություն ցույց

[էջ 59]

պայմանով, հեծելաջոկատները հավաքագրվում էիք համաձայն սահմանված պաշտոնական ցուցակների։ Ներկա պահին այդ հաստատությունը չէ ինքնըստինքյան մեր ուշադրությունը գրավողը, այլ որքանով այն վերաբերում է քրիստոնյա ազգաբնակչությանը։ Երկրի մարդկային ուժի ռեսուրսների էթնիկական ու քաղաքական տեղաբաշխումը այս կազմակերպության սահմաններում շատ բազմանշանակ է։ Եկեք, ամենից առաջ, հետազոտենք այս ֆեոդալական տիրույթների թվական հարաբերակցությունը մեզ հետաքրքրող տարբեր պրովինցիաներում։

(1) Անատոլիայի բեյլերբեյեթը, որն ընդգրկում էր ներկայիս չորս վիլայեթներ՝ Բրուսսան կամ Խուդավենդիշարը, Կաստամունին, Այդինը և Անգորան, բաժանված էր 14 սանջակների և 7311 քըլըչների, զիամեթների և թիմարների։

(2) Կարամանի բեյլերբեյեթը զբաղեցնում էր արդի Իկոնիա վիլայեթը, Անդորայի վիլայեթի Կեսարիա սանջակը և Ադանայի կոչվել Կարամանի, Նուրի-Սոֆիի անունով, ծագումով հայ, որն ընդունեց իսլամը և հիմնեց անկախ իշխանություն 1220 թվականին։ Օսմանցիները այն նվաճեցին միայն 1472 թվականին և վերածեցին բեյլերբեյեթի։ Կարամանը հաշվում էր 7 սանջակ և 1620 քըլըչ։

(3) Տրապիզոնի բեյլերբեյեթր, որը մոտավորապես գրավում էր ներկայիս վիլայեթը Բաթում քաղաքով, հաշվում էր 554 քըլըչ:

(4) Ռում կամ Սվաղ, որը նույնպես գրավում էր մոտավորապես այժմյան ամբողջ վիլայեթը։ Այստեղ նույնպես, հայ իշխաններից մեկը, որը մուսուլմանություն էր րնդունել, հիմնել էր Դանիշմանյանների հարստությունը 1097 թվին, որը 1165 թ. 
ենթարկվել էր սելջուկյանների մի ճյուղին։ Այս բեյլերբեյեթը հաշվում էր 7 սանջակ և 3130 քըլրչ։

[էջ 60]

(5) Էրզրում, որը կազմված էր այժմյան վիլայեթից Բիթլիսի վիլայեթի Մելազկերտից. հաշվում էր 12 սանջակ և 5279 քըլըչ:

(6) Կարսը գրավում էր ներկայիս Կարսը և Կարսի՝ մարզի Կաղզվանի շրջանը, ներառյալ Էրզրումի վիլայեթի Բասենը և պարունակում էր 6 սանջակ և 1296 քըլըչ։

(7) Չըլդըրը, գրավում էր Կարսի մարզի Օլթիի և Արդահանի շրջանները, ինչպես նաև Ախալցխայի և Ալեքսանդրապոլի շրջանների մի մասը, հաշվում էր 13 սանջակ և 656 քըլըչ:

(8) Վան, ներկայիս Վանի և Մուշի սանջակները, 13 սանջակով և 1115 քըլըչով։

(9) Դիարբեքիրը գրավում էր ներկայիս վիլայեթը, Խարպուտ Մամուրեթ-ուլ-Ազիզ վիլայեթի Խարբերդ և Դերսիմ սանջակներով, ինչպես նաև Բիթլիսի վիլայեթի Աղերդը, և բաժանված էր 19 սանջակների և 730 քըլըչի։ Սրա մեջ էին մտնում նաև 5 ինքնավար իշխանություններ։

(10) Մարաշ կամ Զուլքադրիա, ներկայիս Հալեպի վիլայեթը Մարաշ, Ադանայի վիլայեթի Կոզան և Մալաթիա (Խարբերդի) սանջակները։ Հաշվում էր 5 սանջակ և 2169 քըլըչ։

(11) Հալեպ, ներկայիս նույն վիլայեթի Հալեպի, Ադանայի վիլայեթի Ադանա և Ջեբել-բերեքըը սանջակները, պարունակում էր 9 սանջակ և 903 քըլըչ։

(12) Շամ, ներկայիս Սիրիան, Երուսաղեմը և Լիբանանը 10 սանջակ և 996 քըլըչ։

(13) Ռաքքա, ներկայիս Հալեպի վիլայեթը Ուրֆա սանջակը և Զոր մութլասարիֆությունը. պարունակում էր 7 սանջակ և 274 քըլըչ:

(14) Մոսուլ, ներկայիս Մոսուլի սանջակները, հաշվում էր 6 սանջակ և 274 քրլրչ։

(15) Շահրիզոր, Մոսուլի վիլայեթի ներկայիս նույնանուն

[էջ 61]

սանջակը, նաև Վանի վիլայեթի Հաքքյարի սանջակը, հաշվում էր մոտավորապես 400 քրդական տոհմեր, իրենց համապատասխան առաջնորդներով։

(16) Բաղդադ, ներկայիս Բաղդադ և Բասրա վիլայեթները. հաշվում էր՝ 18 սանջակ, որոնցից 7-ը բաժանված էին մի քանի քըլըչների։

Պրովինցիաների առաջին խումբը, Անատոլիան և Կարամանիան, որոնք գրավում էին գրեթե ամբողջ Փոքր Ասիա թերակղզին և բնակեցված էին համարյա բացառապես մուսուլմաններով, հաշվում էին 21 սանջակ և 8931 քըլըչ։

Երկրորդ խումբը, բաղկացած գլխավորապես հայկական պրովինցիաներից, հաշվում էր 80 սանջակ, ներառյալ 5 իշխանություններ և 14285 քըլըչ։

Երրորդ խումբը, որ ընդգրկում էր գլխավորապես սիրիական քրիստոնեական պրովինցիաները, պարունակում էր 26 սանջակ և 2552 քըլըչ։

Ի վերջո, չորրորդ խումբը, որը գրավում էր Միջագետքի հարթավայրը և բնակեցված էր քրդական ու արաբական ցեղերով, հագիվ էր ճանաչում սուլթանի իշխանությունը։ Սովորական տիպի բեյլերբեյեթներ գոյություն ունեին միայն մի քանի խոշոր կենտրոններում։ Երկրի մնացյալ մասը կառավարվում էր ցեղապետների կողմից, ովքեր ոչ ոքի չէին ենթարկվում։

Կարիք չկա ասելու, որ քըլըչների բոլոր կառավարիչները, բոլոր այս թիմարիոթները, զիամիթները, սանջակ-բեյերը և բեյլերբեյերը, բոլոր ֆեոդալ տերերը, փոքր ու մեծ, բացառապես մահմեդականներ էին։ Այս իշխանավորները իրենց ոայաթների բացարձակ տերերն էին։ Որքան մեծ էր այս տերերի թիվը, այնքան ծանր էր նրանց կառավարմանը ենթակա բնակչության ճակատագիրը։ Պատկերացնելու համար քըլըչ կոչվածների նման անհավասար բաշխման նշանակությունն ու հետևանքնե–

[էջ 62]

րը, օգտակար կլինի մի հայացք նետել վերոհիշյալ տերիտորիալ խմբերից յուրաքանչյուրի բյուջեի վրա։ Այս հնամենի բյուջեն բավարար չափով լուսաբանում է մեր գլխավոր միտքը:

Անատոլիայի եկամուտները, որոնք ամբողջապես կամա մասամբ գանձվում էին հօգուտ նրա ֆեոդալ տերերի, կազմում էր 37318730 ասպեր։ Կարամանիայինը՝ 10800175։ Երկու, պրովինցիաների ընդհանուր եկամուտը, հետևաբար, 48110905 ասպեր էր։

Հայկական պրովինցիաների խումբը ընդամենը տրամադրում էր մոտավորապես 83683676 ասպեր։ Պետք է նշել, որ միայն Վանը տարեկան վճարում էր 25079000 ասպեր, Սվազը` 13187327, Դիարբեքիրը՝ 11400000, Էրզրումր՝ 5906920, Կարսը` 9004119, Չըլդրրը՝ 9686000, Մարաշը՝ 9420310։

Սիրիական խումբը վճարում էր շուրջ 44271721 ասպեր Շամը՝ 6558600, և Հալեպը՝ 7713121։

Ինչ վերաբերում է չորրորդ՝ Միջագետյան և արաբա–քրդական խմբին, ապա Մոսուլի պրովինցիան վճարում էր 2240000 ասպեր, մինչդեռ Շահրիզորի և Բաղդադի եկամուտները հսկողությունից դուրս էին և յուրացվում էին նստակյաց ու վաչկատուն ցեղապետների կողմից։

Այդ դեպքում ո՞րն է այս թվերի իմաստը։ Նրանք ըմբոստանում են անհավասար հարկաբաշխման՝ քրիստոնյա ազգաբնակչության վրա դրված ծանր բեռի դեմ։ Փաստորեն, հայկական և սիրիական պրովինցիաները, միասին վերցրած, հազիվ էին կազմում Արևմտյան Ասիայում թուրքական տիրույթների մեկ երրորդը։ Նրանց ընդհանուր տարածքը հավասար է հարևան երկու մահմեդական խմբերից յուրաքանչյուրին՝ մի կողմից Անատոլիային և Կարամանին, մյուս կողմից Միջագետքի պրովինցիաներին։ Չնայած դրան, հայկական և սիրիական հողերից գանձվող հարկերը շատ ավելի ծանր են, քան մահմեդա-

[էջ 63]

կան պրովինցիաներից գանձվողը։ Առաջիններից ստացվող եկամուտները հասնում են հարյուր միլիոնավոր ասպերի, մինչդեռ վերջիններից ստացվողը հազիվ է կազմում այդ գումարի կեսը։

Միայն հայկական պրովինցիաները վճարում էին շուրջ 84 միլիոն, որից 25 միլիոնը մուծում էին Վանը և Մուշը, զուտ հայկական բնակչություն ունեցող պրովինցիաները։ Կարճ ասած, թեև քրիստոնեական պրովինցիաները երեք անգամ պակաս 
տարածք էին գրավում, քան մուսուլմանականը, վերջիններից կրկնակի ավելի էին վճարում։

Այս փաստը՝ ոչ մի կերպ չի կարելի արդարացնել կամ բացատրել մեկը մյուսի հանդեպ ավելի մեծ բերրիությամբ կամ գերազանցությամբ։ Բացառությամբ մի քանի հովիտների Հայկական լեռնաշխարհը հարմար չէ արժեքավոր ցանքերի համար, և այդ առումով ավելի վատ է ոչ միայն Միջագետքի բերրի դաշտավայրերի, այլև, նույնիսկ Անատոլիական բարձրավանդակի շատ շրջանների համեմատությամբ։ Տարբեր պրովինցիաներից ծանր հարկագանձումները կարող են բացատրվել միայն էթնիկական նկատառումներով՝ մեկը բնակեցված է քրիստոնյաներով, մյուսը՝ մահմեդականներով։ Առաջինները դատապարտված են ավելի մեծ չափերի շահագործման, քան վերջինները։

Հայկական հողերից վերցվող չափից ավելի հարկերը առանձնապես ծանր էին։ Ընդհուպ մինչև 80 խոշոր և շուրջ 14000 մանր ավատատերեր տզրուկի պես մխրճվել էին Հայաստանի մարմնի մեջ, և այդ կառավարության հավանությամբ։ Այսպիսի 
մի բեռ, վեր ամեն մի երկրի ուժերից, դատապարտում էր աղքատացման, հյուծման և քայքայման մի տնտեսական կարգ, որը կառուցվել էր դարերի տքնաջան աշխատանքով։ Այս առավել ևս անխուսափելի էր, քանի որ ավատատերերը շատ ավելի

[էջ 64]

ցածր էին այն երկրի կուլտուրական և տնտեսական մակարդակից, որը կոչված էին կառավարելու։ Նրանք, հետևաբար, ոչ միայն կոչված էին կառավարելու։ Նրանք, հետևաբար, ոչ միայն անընդունակ էին բարձրացնելու նրա տնտեսական մակարդակը այլև նույնիսկ պարզապես պահպանելու փաստորեն գոյություն ունեցող դրությունը։

Օսմանյան սուլթանները Հայաստանում կալվածներ էին շնորհում բացառապես քրդական ցեղապետներին, հաճախակի նրանց տիրապետությունը դարձնելով ժառանգական։ Վաչկատուն ցեղերը իրենց անասունների հոտերով հետևում էին քայլ առ քայլ իրենց ցեղապետներին։ Սուլթանի կամքով, մի գյուղատնտեսական երկիր ետ նետվեց և իջեցվեց նախնական հովվական և վաչկատուն կացության։ Ընդհանուր առմամբ այս չէր կարող չքայքայել երկրի ողջ տնտեսական և կուլտուրական կյանքը։

Բարեբախտաբար, Հայաստանը ամենևին էլ անհիշելի ժամանակներից չէ քրդերով բնակեցված, ինչպես պնդում են անիրազեկ անձինք, երկրի պատահական այցելուները, գլխավորապես զանազան տերությունների գործակալները։ Հետո մենք կվերադառնանք քուրդ-հայկական հարաբերությունների հարցին։ Մենք այստեղ սոսկ կմատնանշենք, որ Հայաստան քրդերի գաղթի սկիզբը գնում է Սելիմ I-ի ժամանակները, երբ Չալդրանի ճակատամարտից հետո, 1514 թվականին, սուլթանը նվաճեց Հայաստանի մեծ մասը և նրա կառավարիչներ նշանակեց քրդերի, որոնք ֆեոդալական իրավունքներ ձեռք բերոցին զավթված, մասամբ էլ սուլթանի կողմից շնործված հողերի վրա XVI դարի սկիզբը ականատես եղավ քրդական ցեղերի Հայաստան գաղթի խիստ մեծացմանը՝ թուրքական կառավարության աջակցությամբ։ Ուժեղացնելով քրդական տարրը Հայաստանում, արաբականը՝ Սիրիայում և թուրքականը՝ Անատոլիայում

[էջ 65]

թուրքական կառավարությունը գիտակցաբար հետամուտ որ քրիստոնյայի վրա մուսուլմանական տիրապետությունը հաստատելու սկզբունքին։

Եթե ոչ սկզբունքն ինքը, ապա որոշակիորեն նրա կիրառումը ընկած է Թուրքիան քայքայող բոլոր չարիքների հիմքում։ Ոչ մի ճշմարտապես իր շահերը գիտակցող պետություն չի կարող հանդուրժել այն անհեթեթ կարգը, երբ անքաղաքակիրթ ցեղերը, լճացած հովվական կյանքի փուլում, գրավեին պետական շիշինության վերին հարկը, մինչդեռ կուլտուրական երկրագործ և արդյունաբերող բնակչությունը բանտարգելվեր նկուղներում։ Նման կարգը դատապարտված է փլուզման։ Այն կարող է հարատևել միայն աստիճանաբար բարբարոսության, իրենց վայրագ կառավարողների մակարդակին վերադառնալու պայմանով: Օսմանցիների քաղաքականությունը գերադասեց այս վերջին ալտերնատիվը և նպատակ դրեց աստիճանաբար թուլացնել քրիստոնյա ագգաբնակչությանը։

Այսպիսի մի քաղաքականության ոգեշնչողները, մարդիկ՝ զուրկ տետությունը կառավարելու արվեստից, չէին հասկանում, որ քրիստոնյաների քաղաքական և տնտեսական հալածանքը խարխլում է պետության տնտեսական հիմքերը, մինչդեռ նրանց բնաջնջումը գրկում է երկիրը իր հարստության աղբյուրներրից։ Քրիստոնյա ժողովուրդը չէ, ով, ըստ թուրքերի և նրանց արբանյակների, Թուրքիան տարել է և դեռ տանում է դեպի կործանում, այլ իրենց՝ թուրքերի հակաքրիստոնեական գաղափարաբանաթյունը։

Քրիստոնյաների կարևորությունը Թուրքիայի համար հաշվի չի առնվում մեկ ուրիշ առումով ևս, այն է՝ որպես լավագույն միջոցի՝ եվրոպական քաղաքակրթությունը Թուրքիա փոխանցելու։ Որքան որ երկար տևեն «հիվանդ մարդու» մահվան գալարումները, հայտնի է, որ նրա գոյության հարցը արտակարգ

[էջ 66]

սուր է լինելու։ Պատմական ճակատագիրը պահանջում է հրամայական ընտրություն՝ կամ միանալ քաղաքակիրթ երների շարքերին, մուծելով վճռական բարեփոխումներ, կամ դադարել մեծ տերություն լինելուց։ Թուրքիայի բոլոր փորձերը՝ դեն նետելու կառավարման հնամաշ ձևերը մինչև հիմա անհաջող են եղել։

Թուրքիայի վերակառուցումը հնարավոր է և կարող պտուղ տալ միայն այն դեպքում եթե կուլտուրական քրիստոնեական ազգություններին, որոնք մինչև հիմա ետին պլան են մղված եղել, թույլ տրվի մասնակցելու խնդրի լուծմանը։ Միայն նրանց միջոցով հնարավոր կլինի երկրի եվրոպականացումը, քանի որ Թուրքիայի քրիստոնյաները Բյուզանդիայի հետնորդներն են, մի մեծ քաղաքակրթության ստեղծագործողները, քաղաքակրթություն, որը դրեց ժամանակակից մշակույթի հիմքը։ Եվրոպական պետականությունը նույնքան հարազատ է նրան, որքան այն խորթ է թուրքերին։ Մի ազգ այնքան է դյուրընկալ հասարակական կարգի նոր ձևերի նկատմամբ, որքան դրանք համապատասխան են նրա պատմական և մշակութային ռեսուրսներին։ Թուրք-թաթարները, որոնվ միակ պատմական ավանդույթը բաղկացած է յաթաղանից և հովվի մահակից, չեն կարող ներընկալել արևմտյան քաղաքակրթությունը իրենց քրիստոնյա դրացիներին հավասար դյուրությամբ։ Քրիստոնեական աշխարհներից՝ հայկական, հունական, ասորա—արաբական, յուրաքանչյուրը ունի հոգևոր հարստության իր մշակութային ավանդույթը, որը տարել է թուրք-թաթարական տիրապետության հրի ու արյան ծովերի միջով։ Այս ավանդույթներն են, որոնք սատար են կանգնում և կրթում են ներկա սերնդի ոգին և նրան ունակ դարձնում ներընկալելու ժամանակակից քաղաքակրթության սկզբունքները։

Քրիստոնյա ժողովուրդը, այսպիսով, նախասահմանված է

[էջ 67]

դառնալու այն հունը, որով եվրոպական երիտասարդական կենսանյութը պետք է ներընկալվի, որն անհրաժեշտ է երիտասարդացնելու համար թուրքական քաղաքական համակարգի զառամյալ օրգանիգմը։ Հիրավի, մարդ կարող է զարմանալ Թուրքիայում քրիստոնեական տարրի ապշեցուցիչ կենսունակությունից: Չնայած թուրքական վարչակարգի անտանելի ճնշմանը, չնայած հալածանքներին, բոլոր մշակութային նախաձեռնումներում և առաջընթացում նրանք մուսուլմաններից առաջ էին գտնվում։ Երկրի վերածնունդը ձեռք չի բերվում սոսկ լոզունգներ հռչակելով և ճոռոմաբանությամբ։ Բարենորոգիչների ջանասիրությունը, եթե անկեղծ է, պետք է ուղեկցվի առաջադիմության համար բնական շարժմանը աջակցելու պատրաստակամությամբ, թեկուգ և այն սկսված լինի քրիստոնյա ազգությունների կողմից։ Ըստ երևույթին, բարենորոգչի խնդիրն այն է, որ քրիստոնյաների բաղձանքները քաջալերի և նրանց ազգային շահագրգռությունների սահմանափակ ոլորտից հանելով դեպի պետական գործունեության լայն թատերաբեմ տանի։

Օսմանյան իմաստունների քաղաքականությունը, սակայն, բռեց հակառակ ուղղությունը։ Քրիստոնյա ագգերի գարգացումը նրանց կողմից դիտվում էր որպես վտանգ պետությանը։ Համապատասխանաբար շարադրվեց կառավարության հակաքրիստոնեական քաղաքականությունը։ Որ քրիստոնյա ագգությունները Թուրքիայում նոր գաղափարների առաջամարտիկներն էին, ապացուցվում է թեկուզ և միայն հայերի մեջ մտավոր շարժման պատմությամբ։ Ժամանակակից առաջընթացի ամենահզոր լծակները, ինչպես տպագրությունը, մամուլը, ժամանակակից կրթությունը և այլն, քրիստոնյաների սեփականությունը դարձան Թուրքիայում շատ ավելի վաղ, քան դրանց կարևորությունը կընդունեին թուրքերն իրենք։

Հայտնի է, որ մուսուլմանական տպագրատուն հիմնելու ա–

[էջ 68]

ռաջին փորձը վերաբերում է XVIII դարի սկզբին և այդ ժամանակ էլ նախաձեռնողը թուրք չէր: 1727 թվականին մի հունգարացի ռենեգատ, որն ընդունել էր իսլամը և ստացել Իբրահիմ անունը, համոզեց թուրքական կառավարությանը տպագրության առավելություններում և հիմնեց առաջին տպագրական մամուլը Ստամբուլում։ Իհարկե, ուլեմաները բողոքեցին այս դիվային նորամուծության դեմ, և կառավարությունը մեծ դժվարություններ ունեցավ հաղթահարելու իսլամի այդ տգետ ծառաների ընդդիմությունը։ Կարիք եղավ շեյխ-ուլ-իսլամի հատուկ «ֆեթվային»՝ հաշտեցնելու համար հավատացյալ մուսուլմաններին նոր ժամանակների մեծագույն հայտնագործություներից մեկի հետ։

Իբրահիմի մահից հետո տպագրատանը փակվեց, լույս ընծայելով միայն 18 գիրք։ Կեսդարյան ընդմիջումից հետ, այն վերաբացվեց 1783 թվականին, և մինչև 19-րդ դարի կեսերը գործունեությունը սահմանափակվեց ոչ ավելի քան 90 աշխատություների հրատարակությամբ։

Եթե մենք այժմ անցնենք քրիստոնյաներին, դեմ հանդիման կկանգնենք մեկ այլ պատկերի։ Եկեք բաց թողնենք հույներին ու մյուս քրիստոնյաներին և մեր ուշադրությունն ուղղենք հայերի վրա։ Հայկական տպարանը գործում որ Կոստանդնուպոլսում դեռևս 1567 թվականին, իսկ Զմյուռնիայում՝ 1759 թվականից։ Թուրքիայի սահմաններից դուրս հայկական տպարանները բազմաթիվ էին և գոյություն ունեին գրեթե բոլոր եվրոպական մշակութային կենտրոններում։

1512 թվականին, այսինքն տպագրության գյուտից հետո մի քանի տասնամյակ անց՝ Վենետիկում լույս տեսավ հայերեն լեզվով առաջին տպագիր գիրքը։ Այդ պահից տպարաններ սկսեցին հիմնվել ուրիշ կենտրոններում, որի արդյունքը եղավ մտավոր կյանքի լայն և ինտենսիվ զարգացումը։ 17-րդ դարում

[էջ 69]

հայկական տպագրությունը ծաղկեց Լվով—Լեմբերգում՝ 1616թ., Հռոմում՝ 1623 թ., Միլանում՝ 1624 թ., Լեգհոռնում՝ 1643 Պադուայում՝ 1690 թ., Ամստերդամում 1660 թ., Մարսելում՝ 1673թ., և, ի վերջո 1640 թ., Պարսկաստանում, Սպահանի մոտ 
գտնվող Ջուղա հայկական կենտրոնում։

Հաջորդ՝ 18-րդ դարում տպարաններ հայտնվեցին Լոնդոնում՝ 1763 թ., Աստրախանում՝ 1796 թ.։ Հայկական պարբերական մամուլը ևս ավելի վաղ է ծնունղ առել, քան թուրքականը։ 1795թ. սկսած այն տարիներ շարունակ գոյություն ուներ, մինչև որ առաջին թուրքական «Թաքվիմի Վաքաի» լրագիրը հրատարակվեց Կոնստանդնապոլսում 1832 թ.՝ հայերեն լեգվով զուգահեռ հրատարակությամբ։ Ներկայումս, չնայած գրաքննության հարուցած դժվարություններին, հայկական մամուլը հաջողությամբ մրցակցում է թուրքականի հետ և՛ քանակապես, և՛ որակապես, թեև վերջինս ընդհանրապես վայելում է կառավարական վարկերի աջակցությունը։

Ժողովրդական կրթությունը երբեք չի եղել կառավարության մտահոգության առարկան։ Այն մնում է մահմեդական տգետ կղերականության ձեռքին։ Մինչև 1845 թ. կառավարությունը ոչ մի փորձ չկատարեց աշխարհականացնելու դպրոցները համաձայն եվրոպական կրթական սկգբունքների։ Սուլթանի «ֆիրմանով» մի հանձնաժողով կագմվեց՝ մշակելու համար նոր կրթական սխեմա։ Որքան էլ տարօրինակ այդ թվա, շեյխ-ուլ-իսլամը դրվեց այդ հանձնաժողովի գլուխ։ Ակնհայտ է, որ ոչինչ չէր կարելի սպասել նրա աշխատանքներից։ Փաստ է, որ նույնիսկ հիմա թուրքերը չեն կարող պարծենալ եվրոպական տիպի որևէ դպրոցով։

Մինչդեռ, 1845 թ. էլ շատ առաջ հայերն ունեին օրինակելի դպրոցներ ոչ միայն արտասահմանում՝ Վենետիկում, Փարիզում, Մոսկվայում, Կալկաթայում, Մադրասում, այլև բուն Զմ–

[էջ 70]

յուռնիայում և Կոնստանդնուպոլսում։ Թուրքիայի հայերը գլխավորապես ուսանում էին արտասահմանի իրենց մայրենի դպրոցներում և հայրենիք էին վերադառնում գիտելիքներով հարստացած և պատրաստ աշխատելու պետական և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։ Այդ է պատճառը, թե ինչու ազատ պրոֆեսիաների տեր մարդիկ, ինչպես օրինակ բժիշկները, փաստաբանները, գրողները, հրապարակախոսները բոլորն էլ հայեր ու հույներ էին։ Զարմանալի չէ, ուստի, որ կառավարությանը ստիպված էր նույնիսկ գիտելիքներ ու պատրաստվածություն պահանջող պաշտոնները տրամադրել հայերին:

Ինչ վերաբերում է թուրքական թատրոնին, առ այսօր էլ այն կախված է հայ, և ընդհանրապես քրիստոնյա, դերասաններից։

Հայկական ու թուրքական հաջողությունների համանման կապ նկատելի է նաև ուրիշ ոլորտներում։ Առևտրում և արդյունաբերության մեջ, բանկային գործում և արհեստագործության մեջ քրիստոնյաներն ընդհանրապես և հայերը մասնավորապես էին և դեռ մնում են գլխավոր գործակալները։ Շփումը Եվրոպայի հետ նպաստեց նրանց արագորեն հարմարեցնելու հին մեքենաները նոր մեթոդներին։ Այսպես կոչված «սառաֆները» կամ լումայափոխները, ովքեր մի տեսակ կորպորացիա էին կագմում, ժամանակին սպասարկել էին դրամական շուկայի բոլոր կարիքները, նոր պայմաններում վերափոխվեցին բանկային հաստատությունների:

Բանկ Օտոմանի, հիմնումից առաջ, անցյալ դարի կեսերին Թուրքիան այլ վարկային հաստատություններ չգիտեր, բացառությամբ հայ և հույն սառաֆների։ Նրանք առևտրական և արդյունաբերական հաստատությունները մատակարարում էին կանխիկ կապիտալով։ Նրանք փոխառություններ էին տրամադրում կառավարությանը, հաճախակի տարբեր նահանգներից

[էջ 71]

ստացվող պետական եկամուտների գրավականի դիմաց:

Որքանով որ վերջինս վճարվում էր բնամթերքով, սառաֆները հարկադրված էին լինում նաև առևտրական գործարքներ ձեռնարկել, ներառյալ ապրանքների արտահանումն ու ներմուծումը։

Արդյունաբերության շատ ճյուղեր, ինչպես գործվածքեղենի արտադրությունը, մետալուրգիան, մետաքսի մանուֆակտուրան իրենց զարգացմամբ պարտական էին միայն և միայն հայկական ձեռնարկողականությանը։ Այսպես կոչված Բրուսսայի մետաքսեղենը, որը շատ բարձր էր գնահատվում եվրոպական շուկաներում, արտադրվում էր հայկական գործարաններում։

Հետևաբար զարմանալի չէ, որ նույնիսկ դրամահատարանը, ինչպես նաև վառոդի գործարանները երկու հայկական ընտանիքների ժառանգական սեփականությունն էին։ Սրանցից մեկը Տատյանները, որոնք հիմնեցին վառոդի առաջին գործարանը Կոստանդնուպոլսում սուլթան Սելիմի գահակալության օրոք, հետագայում սև երախտամոռության զոհ դարձան պալատական խարդավանքների շնորհիվ։

Արհեստագործության բնագավառում հայ արհեստավորը էլ ավելի աչքառու դեր էր խաղում։ Սառաֆների հետ միասին, Կոստանդնուպոլսում գոյություն ունեին էսնաֆներ կամ արհեստավորների համքարություններ։ Նրանց մեջ հայկական կազմակերպությունները նկատելի էին ոչ միայն իրենց թվով, այլև 
մասնագիտությունների բազմազանությամբ։ Անցյալ դարի կեսերին հայկական կորպորացիաները ընդգրկում էին շուրջ 70 տարբեր պրոֆեսիաներ, որոնցից ոմանց մեջ բացառապես նրանք էին մասնագիտացած։ Հայերի տեխնիկական նվաճումները Արևմտյան Ասիայում քաջ հայտնի են և հաստատվում են բազմաթիվ ճանապարհորդների կողմից։

Ինչ վերաբերում է արվեստներին, սրանք, նորից, պատ–

[էջ 72]

վաստվել են գրեթե բացառապես քրիստոնյա ագգությունների կողմից։ Հայերի խաղացած դերը արտակարգ կարևոր է: Բավական է ասել, որ հին արվեստի հուշակոթողները Ստամբուլում, Բեյլերբեյի, Չիրախանի, Դոլմա-Բախչեի՝ Բոսֆորի այդ մարգարտի, պալատները կառուցել են հայ ճարտարապետները: Նման ձևով նրանք նպաստել են շատ ուրիշ պալատների ճաշակավոր գարդարմանը։ Անգամ Թոփ-Խանեի մզկիթը մի հայ գյաուրի ստեղծագործությունն է։

Այն նշանավոր տեղը, որ գրավել են հայերը Թուրքիայի մտավոր շարժման մեջ, շնորհիվ նրանց գաղութային ծավալման է։ Այս տարրերը, գործելով դրսից, ներկայացնում էին Հայաստանի պոտենցիալ ուժերը, դուրս նետված թուրքական սահմաններից անբարենպաստ հանգամանքների բերումով, և որոնք այժմ բերում էին իրենց եռանդը՝ փոխանցելու այս, սահմաններում արգելափակված ազգի կորիզին։ Այն պահից ի վեր, ինչ Հայաստանը դարձավ թուրք-թաթարական հորդաների սատուռնալիաների թատերաբեմ, այնտեղ գերիշխող պայմանները ավելի նպաստավոր էին ավազակության, քան խաղաղ աշխատանքի համար։ Հարուստ դասակարգերը և քաղային բնակչությունը, որոնք ավելի էին ենթակա բռնության ու կողոպուտի, հարկադրված էին ապաստան որոնել օտար երկինքների տակ։ Բնականաբար, նրանք ամենից առաջ գաղթեցին այն երկրները, որոնք ընտանի էին նրանց շնորհիվ, նրանց նախկին և ներկա առևտրական հարաբերությունների։

Կիլիկյան թագավորության անկումից հետո հայկական կապիտալը փոխադրվեց Ջենովա, Վենետիկ և Ղրիմ, մինչ հաջորդ դարերում այն մուտք գտավ աշխարհի բոլոր խոշոր արդյունաբերական շուկաները։ Փոքրիկ, բայց ծաղկող հայկական գաղութներ ստեղծվեցին Արևելքի և Արևմուտքի բոլոր միջազգային կենտրոններում։

[էջ 73]

Հայկական գործունեության այս կողմը սերտորեն կապված է համաշխարհային կարևորություն ունեցող պրոբլեմների հետ։ Հայերի հայտնվելը միջազգային շուկայում՝ արդի քաղաքակրթության հիմքում ընկած նոր ոգու այդ հալոցում, մատնանշում է Հայաստանի կարևորությունը, որպես նոր աշխարհի գենեզիսի մի գործոնի, արտացոլված Արևելքի և Արևմուտքի միջև եղած փոխհարաբերություններում։

Ասիայիի և Եվրոպայի միջև առևտրական հարաբերությունների պատմության անկողմնակալ ուսումնասիրողը պարտավոր կլինի պատվո տեղը հատկացնելու հայերին և բարձր գնահատել նրանց կուլտուրական կարևորությունը, ինչպես նաև առևտրական հանճարը։ Այս պետք է արվի առանց մարդկային առաքինության փարիսեցիների սովորական նախապաշարման, ովքեր արհամարհական ծամածռությամբ շուռ են գալիս «խանութպան» հայերից, իրենք լինելով նրանց անհաջողակ և ապաշնորհ հակառակորդները նույն պրոֆեսիայում։ Մենք այստեղ սոսկ հարևանցիորեն կնշենք, որ 16-րդ և 17-րդ դարերում հայկական գաղութների և առևտրական գրասենյակների մի ամբողջ ցանց սփռվեց բոլոր կարևորագույն համաշխարհային շուկաներում, Յավայից, Սումատրայից և նույնիսկ Ֆիլիպիններից մինչև Մարսել, Ամստերդամ և Մանչեսթր։

Այս ցանցի բոլոր թելերը միանում էին Հայաստանում, Արաքսի ափին գտնվող Ջուղա քաղաքում։ Այս տեղի այժմյան անմխիթար տեսքը (հիմա Երևանի երկաթուղու վերջնական կայարանը) քիչ բանով է հիշեցնում ճանապարհորդին, որ մի ժամանակ սա համաշխարհային առևտրի կենտրոն էր։ Նրա անցյալ մեծության միակ վկան նրա լայնածավալ և լուռ գերեզմանատունն է։

XVII դարի սկգբին ծաղկուն քաղաքը՝ Պարսկաստանի շահերի նախանձի առարկան, նման էր մի արմատախիլ արված և

[էջ 74]

Պարսկաստան տեղափոխված ծառի։ Նոր Ջուղան Սպահանի՝ շահերի մայրաքաղաքի, արվարձաններում, Շահ Աբբասի հովանավորության ներքո շողշողաց մի նոր և ավելի մեծ փառքով, քան նախկինում։ Այս տիրակալը, ասես մտահոգված քավելու իր անլուր հանցագործությունը հայերի և Հայաստանի նկատմամբ, հովանավորեց նրանց և խրախուսեց նրանց ձեռնարկուողական էությունը։ Ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ ագահ շահը առաջնորդվում որ սեփական պետության շահերով։ Սրա ապացույցը շուտով մատուցվեց ոսկու մեծ հոսքով շահի գանձարանը։ «Մի հայը ինձ ավելի շատ հարկեր է վճարում քան տասը մահմեդականը»,— այս էր շահի կարծիքը»4։

Ասիական շուկաները գրավելոլ իրենց ջանքերում բրիտանացի և հոլանդացի գործարար մարդիկ փնտրում էին հայերի համագործակցությունը, և հրապուրում էին նրանց իրենց տիրույթները։ Պահպանվել է Արևելա-հնդկական ընկերության կառավարչի բնորոշ հրամանը, թվագրված 1691 թվականով, որով նա հորդորում է Հնդկաստանում ընկերության գլխավոր վարչությանը հրապուրել հայ փորձված գործի մարդկանց, որոնք շատ բան են արել առևտրի զարգացման համար ամբողջ Հնդկաստանով, Պարսկաստանով և առհասարակ Ասիայով մեկ։ Մադրասում նրանց հատուկ թաղամաս պետք հատկացվեր, որտեղ նրանք կարողանային ապրել համաձայն իրենց սովորույթների և իրենց համար եկեղեցի կառուցեին։ Այս արվարձանը կարելի կլինի անվանել Ջուղա, Շահ Աբբասի հետևողությամբ, որը գաղթեցրեց հայերին նրանց հայրենի երկրից Սպահան և «նրանք այնտեղ զորեղացել, դարձել են ամենահարուստ մարդիկ և աշխարհում մեր իմացած վաճառականներից ամենափորձվածները»։ Նրանց վստահությունը շահելու համար

---------------------------

4. Krusinski. Prodromus ad tragicam vertentis belli Persici historiam, Leopoli, 1740, p. 80:

[էջ 75]

անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրել նրանց մասնակցելու կառավարմանը։ Այդ ժամանակից ի վեր ոչ միայն անգլիացիք, այլև հայերն ու ուրիշ օտարերկրացիներ իրավունք ունեն ընտրվելու՝ վարելու պետական գործերը։ Աշխատասեր հայ ժողովուրդը վաղուց էր գրավել Լոնդոնի հասարակության ուշադրությունը՝ «նկատառումներն այն էին, որ հայ վաճառականները առևտուր կատարում էին սեփական միջոցներով և վարկերով», գործում էին բոլոր գլխավոր համաշխարհային շուկաներում և արտահանում էին ամենաարժեքավոր ապրանքները5։

Այս խոսքերը լավագույն հանձնարարականն են, որը երբեէ տրվել է հայերի առևտրական գործունեությանը։ Նրանց անբասիր ազնվությունը և բարձր համբավը շեշտված են XVII և XVIII դարերի բազմաթիվ ճանապարհորդների կողմից։ Սրանցից մեկը, ծնունդով անգլիացի, հայ վաճառականին տրված փայլուն նկարագրության մեջ նրան «բոլոր առումներով ջենթլմեն» է համարում6։

Այս նույն «առևտրական շենթլմեններն էին՝ աքսորված օտար երկրներ և այնտեղ ստիպված ստեղծելու նոր մշակութային արժեքներ, որ դարձան հայկական վերածննդի նախակարապետները։ Իրենց աքսորավայրում նրանք երբեք չկորցրեցին

-----------------------

5. Jօհո Bruce. Annals of the honorable East-India Company. III. 111 and II, 617. London, 1810.

6. Ker Porter, I, 424. «Աբբաս Մեծի ժամանակներում մի հայ վաճառական համարվում էր ամենաունակ գործակալը Ասիայի և Եվրոպայի միջև կատարվող հազվագյուտ ապրանքների և ոսկով նրանց արժեքի փոխադարձ փոխադրություններում։ Կարճ ասած, նա իրավացիորեն կարող էր հավակնել այն տիտղոսին, որը քաղաքակիրթ երկրներում համարվում է որպես ամենապատվավոր բնութագրությունը հասարակության մեջ։ Նա այն էր, ինչ էին Վենետիկի և Ջենովայի վաճառականները, ինչ են Անգլիայի վաճառականները, բոլոր առումներով ջենթլմեն»։

[էջ 76]76

կապը իրենց մայր-երկրի հետ։ Նրանք այն փարոսներն էին որոնք հեռվից լույսի ճառագայթներ սփռեցին խավարի մեջ թաղված Հայաստանի վրա։

Նոր գաղափարները և մտքի ուղղությունները ճանապարհ էին հարթում դեպի երկիր վաճառականների քարավանների տրորված ուղիներով։ Ազգային ինքնագիտակցությունը կրկին արթնացավ և գործեց որպես առաջադիմական տքնության խթան:

Ահա թե ինչու հայերը և՛ Թուրքիայի սահմաններից դուրս և՛ նրա սահմաններում քայլել են թուրքերի առջևից առաջադիմության և, ժամանակակից քաղաքակրթության ճանապարհին։ Մինչև հավատացյալ մահմեդականը ննջում էր անդորր մինարեթից հնչող մուզեինի կանչի տակ, հայերի անհանգիստ ձայնը հեռավոր երկրներից զրնգում էր իբրև տագնապի կոչնակ՝ կոչելով հայրենակիցներին դեպի նոր լույս և թարմ ձգտումներ:

Փոքր ժողովուրդի հերոսական պայքարը չբերեց նրանց նպատակների իրականացմանը։ Թուրքական բանտի պարիսպները զրկեցին նրանց աստվածային լույսից, նրանց գլխին բարձրացած թուրքական սուրը պահեց նրանց ստրկության մեջ: Բայց գարկել է ժամը, երբ Հայաստանը, ամբողջովին արյունաներկ իր գավակների արյունով, արդար դատաստանի է կոչում իր դատավոր դահիճների նկատմամբ և պահանջում է սեփական ճակատագրի տերը լինելու իր իրավունքը։

 


 

[էջ 77]

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱՀԱՏՈՒՄԸ

Ինքնորոշման սկզբունքները Թուրքիայի վերաբերմամբ։ Թուրքական կայսրության անդամահատումը հինգ հիմնական էթնիկական գոտիների՝ օսմանյան Անատոլիայի, Հայաստանի, Սիրիայի, Քուրդստանի և Արաբստանի։ Հայկականհողերը և քրդական հավակնությունները։ Արդի ժամանակների քրդասիրական քաղաքականությունը։ Էքսկուրս Հայաստանը քրդացնելու օսմանյան փորձերի վերաբերյալ՝սկսած հին ժամանակներից։ Մուսուլման սեփականատերերը և հայ աղանդավորները հայ ավատատերերի տիրույթներում։ Հայաստանը որպես աշխատանքի և մշակույթի երկիր դեռևս հայկական է։

Մեծ պատերազմի կոչերից մեկն է փոքր ազգերի ազատագրությունը՝ հիմնված ինքնորոշման սկզրունքի վրա։ Քաջ հայտնի է, որ չկա ոչ մի երկիր, որտեղ լինեն այնքան շատ ճնշված և ստրկացված ազգություններ, որքան կան Թուրքիայում, սուլթանի լծի տակ։ Հետևաբար, պատերազմի արդյունքները պետք է գլխավորապես իրենց զգացնել տան ամենից առաջ Թուրքիայում, որտեղ ազատորեն պետք է կիրառվի ինքնորոշման իրավունքը։

Ականավոր պետական գործիչները, որոնք ներկայումս աշխարհի ճակատագիրը բռնել են իրենց ձեռքում, արդեն հռչակել են իրենց դատավճիռը սուլթանի տիրույթների նկատմամբ։ 1917 թ. դեկտեմբերի 23-ին պրն. Լլոյդ Ջորջր կարևոր հայտա–

[էջ 78]

րարություն արեց իր կառավարության անունից՝ պատերազմի նպատակների վերաբերյալ։ Դրանից հետո շատով, ընթացիկ 1918 թ. հունվարի 8-ին պրեզիդենտ Ուիլսոնը Կոնգրեսում արտասանեց իր հիշարժան ճառը՝ տասնչորս կետերի շարադրանքով։ Զույգ պետական գործիչներն էլ Թուրքիայի իրավունքները ճանաչում են միայն կայսրության այն մասերի վրա, որոնք բնակեցված են թուրքերով։ Մնացյալ նահանգները, որոնք բնակեցված են ուրիշ ազգություններով, պետք է ազատագրվեն նրա տիրապետությունից։

Դարերի տատանումներից հետո ի վերջո քաղաքակիրթ աշխարհը վճռեց բացել թուրքական բանտի դռները և դուրս թողնել տանջված ու տառապած ժողովրդական զանգվածներին: Օ՜, որքան ազգային օրգանիզմներ են թարշամում գերեզմանի մթության մեջ, սպասելով լույսի կենսաբեր ճառագայթներին, որոնց, նրանց արժանի է դարձնում նրանց համբերատարությունն ու հաստատակամությունը։ Նրանց համբերությունը, նրանց տառապանքները կարող էին միայն փոխհատուցվել, եթե Գորդյան հանգույցը չկտրվեր կտրուկ կերպով բռնությտն սրով, այլ լուծվեր արդարության և ինքնորոշման հիմքի վրա, «cuique suum»-ի (յուրաքանչյուրին՝ իրենը) սկզբունքով։

Եթե ինքնորոշման իրավունքները իրագործվեն և կիրառվեն գործնականում, դժվար չէ նախատեսել արդյունքները։ Եթե թուրքական կայսրության ամբողջականությունը պետք է խախտվի և Թուրքիան բաժանվի առանձին էթնոգրաֆիական բաղկացուցիչ մասերի, որոնք կհրաժարվեն որևէ ընդհանուր բան ունենալ Ստամբուլի հետ, դա միայն բնական կլինի։ Թուրքերն ապացուցել են, որ ընդունակ չեն կառավարելու իրենց երկիը արդի մշակույթի և քաղաքակրթության հիմքի վրա։ Անգամ առավել մակերեսային, երևութական փոփոխությունները փնթփնթոց են առաջացրել։ Սուլթան Մահմուդը մեծագույն դժվա-

[էջ 79]

րություն ունեցավ փոխարինելու չալման ու խալաթը ֆեսով ու վերարկուով, և այս նորույթը արժեցավ նրան գյաուր-սուլթան մականունը։ Թուրքերը Աբդուլ-Մեջիդին երբեք չներեցին, որ նկարել էր տվել իր դիմանկարը, հակառակ, ինչպես ասում էին, Ղուրանի պատվերների։

Միակ բարեփոխումը, որ կենսագործվեց, բանակի վերակազմակերպամն էր ըստ եվրոպական համակարգի։ Այստեղ էլ երևաց ազգի ոգին, որը «պետություն էր ստեղծել սրով և կամենամ էր այն պահպանել սրով»։

Որևէ այլ լուրջ շեղում ընթացքից, եվրոպական գաղափարների իմաստով, համարվում էր Մահիկի նվաստացում Խաչի առջև։ Սա բացատրում է, թե ինչու դարավոր շփումը Եվրոպայի հետ ոչ մի զգալի օգուտ չբերեց Թուրքիային։

Մինչդեռ թուրքական կայսրության այն բոլոր մասերը, որոնք ազատագրվեցին նրա լծից և վարչակարգից, իսկույն ևեթ սկսեցին յուրացնել եվրոպական մշակույթը։ Եգիպտոսը և Բալկանյան պետությունները պերճախոս օրինակներն են այս դյուրին յուրացման։ Մի քանի տասնյակ տարվա անկախ կյանքը բավական էր Բուլղարիայի համար անհամեմատ ավելի քաղաքակիրթ դառնալու, քան էր նրա նախկին գերիշխողը։

Այս երկու նախապայմանները վճռորոշ են Թուրքիայի ապագայի համար և արդարացնում են նրա անդամահատումը։ Վերը հիշատակված հայտարարություններում մատնանաշված են թուրքական կայսրության այն մասերը, որոնք պետք է հռչակվեն անկախ քաղաքական միավորներ:

Թուրքիայի անդամահատումը ազգությունների հիմքի վրա համապատասխանում է նրա պատմական բաժանմանը Փոքր Ասիայի կամ թուրքական Անատոլիայի, Հայաստանի, Սիրիայի, Միջագետքի (կամ Քուրդիստանի և Արաբական Իրաքի կամ Արաբստանի)։

[էջ 80]

Չնայած թուրքական կառավարության բոլոր ջանքերիմ տեղաշարժելու ազգաբնակչությունը մեկ վայրից մյուսը, բնաջնջելու յուրաքանչյուր նահանգի ոգին ու բնույթը և ստեղծելու միատարր մահմեդական զանգված, նրանց բոլորին թուրքերի վերածելու վերջնանպատակով, այս նահանգները մինչև հիմա էլ պահպանել են իրենց ազգային դեմքը։ Ձուլման այս քաղաքականությունը ներկայումս որոշակիորեն դժվարություն է հարուցում՝ պարզորոշ սահմանազատելու տարբեր տարածքների ազգային սահմանները։ Կասկած չկա, սակայն, որ նոր պայմաններում բոլոր այս էթնոգրաֆիական ալիքները, որոնք դուրս են սփռվել հրենց բնական գոտուց, կվերադառնան իրենց ընտանի ափերը, և տարագիրներն էլ իրենց տներն ու օջախները՝ ավելի մեծ դյուրությամբ և պատրաստակամությամբ, քան որով թողել էին դրանք։

Վերոհիշյալ բոլոր նահանգներից առավել վիճելին իր էթնիկական բնույթով, վիճելին առնվազն թուրքական դիվանագիտության համար, Հայաստանն է։ Մենք հանգամանորեն կանգ ենք առնում դրա վրա ոչ սոսկ այն պատճաոով, որ այն անմիջականորեն մեր հետաքրքրության առարկան է, այլև, այն նկատառումով, որ հայկական տարածքի սահմանների որոշումը միաժամանակ վչռում է մյուս ազգությունների սահմանները, քանի որ Հայաստանը ընկած է այն անկյունում, որտեղ հանդիպում են Անատոլիա, Սիրիա, Միջագետք նահանգները։

Հայաստանը, անկասկած, խիստ որոշակի հասկացություն է, երկիր, որ հայտնի է հնագույն ժամանակներից, որի սահմաններում աճել ու գարգացել է հայ ժողովրդի կյանքը, և որը այժմ վկայում է նրա կյանքի ողբերգությունը՝ մշակույթի նրա սեփական գանձարանի ավերակներով։

Բավականաչափ քաջ հայտնի մի երկիր, որը թվում է արդեն դարձել է ինչ-որ աղոտ ու անորոշ բան, հենց որ թուրքա-

[էջ 81]

դպրոցի քաղաքագետներն ու դիվանագետները, ովքեր կոչված էին տնօրինելու նրա արյունոտ գործը, փորձեցին սահմանել նրա գոյության ապագա պայմանները։ «Կա՞ արդյոք հայկական երկիր». «Արդյո՞ք Թուրքիայում գոյություն ունեն հայերով բնակեցված նահանգներ», ահա հարցը, որ բարձրացվում էր ամեն անգամ, երբ արյունոտ մի մեծ հրդեհ գրավում էր քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը այս դժբախտ երկրի վրա։

Ամենևին գարմանալի չէ, իհարկե, որ թուրքական իշխանությունները փորձում էին ժխտել Հայաստանի գոյությունը, այլ զարմանալին այն է, որ մեծ տերությունների ներկայացուցիչները պաշտպանում էին այդ տեսակետը, անգամ այն բանից հետո, երբ համաձայնություն էին ստորագրել «հայերով բնակեցված նահանգների» վերաբերմամբ։

Այս կամ այն ազգությանը պատկանող տարածքի՝ թուրքական իշխանությունների կողմից մշտապես վիճարկվող սահմանների ճակատագրական հարցը անփոփոխ կերպով բարձրացվում էր ամեն անգամ, երբ խոսք էր գնում նման մի ազգության թուրքական ճնշամից ագատագրելու մասին։

Այսպես, այդ հարցը բարձրացվել էր ժամանակին Հայաստանի, Սերբիայի, Բուլղարիայի և Ռումելիայի կապակցությամբ։ Այն բարձրացվելու է Հայաստանի կապակցությամբ, որպես անխուսափելի հնարք թուրք դիվանագետների և պետական գործիչների կողմից ժամանակ շահելու, առևտուր անելու և հարցի լուծումր ձգձգելու համար:

Քաջ հայտնի է, որ աղետաբեր փոփոխությունները Արևմտյան Ասիայի քաղաքական կյանքում միշտ հետևել են լայն մասշտաբի էթնիկական տեղափոխություններին և մեկ անգամ չէ, որ փոփոխել են ազգագրական քարտեզը։ Հավասարապես քաջ հայտնի է, որ Հայաստանը, լինելով այս հորձապտույտի կենտրոնում, կրել է բոլոր այդ տեղափոխությունների, ժողովուրդ–

[էջ 82]

ների արագահոս շարժումների կործանարար հետևանքները:

Սրանց ճնշման տակ հայերը քշվել են (ժամանակ առ ժամանակ բնականորեն, բայց ավելի հաճախ հարկադրաբար) մերթ դեպի Արևելք, ընդհուպ մինչև Սպահան, մերթ հարավ` մինչև Բաղդադ, մերթ Արևմուտք՝ մինչև Կոստանդնուպոլիս, իսկ վերջին դարերում էլ դեպի Հյուսիս՝ Ռուսաստան։

Բայց և այնպես, չնայած բոլոր այս փորձություններին չնայած բոլոր կոտորածներին, հալածանքներին և արմատախիլ լինելուն, Հայաստանը իր բնական էթնիկական բնույթը համեմատաբար ավելի լավ է պահպանել, քան հարևան նահանգները, որոնք բաժանել են սրա ճակատագիրը։ Նա նույնքան իրավունք ունի հայերի հող համարվելու, որքան Քուրդիստանը՝ քրդերի հող, Սիրիան՝ սիրիացիների հող, և նույնիսկ Անատաոլիան ավելի շատ իրավունք չունի կոչվելու օսմանյան հող։

Բարձր լեռնաշխարհը, որը վեր է հառնում Միջագետքի հարթավայրի վրա և սահմանագծվում է հյուսիսում և արևմուտքում Եփրատի հովտով, հնում կազմում էր հայերի հողատարածքը, հայտնի Մեծ Հայք անունով։ Էրզրումը՝ հին Կարինը, Ելիգավետպոլը՝ հին Գանձակը (Գյանջա), Մուֆարկինը՝ հին Մարտիրոպոլիսը և Խարբերդը՝ այսօրվա Խարպուտը, Մեծ Հայքի սահմանամերձ հողերի գլխավոր կետերն են։

Եփրատից դեպի արևմուտք ընկած հողերը, Մալաթիայի (հին Մելիտինեի) և Սվազի (հին Սեբաստիայի) սահմաններով գրավում էր Փոքր Հայքը։ Բյուզանդական ժամանակաշրջանում Փոքր Հայքի տարածքը ընդլայնվեց սկգբնապես դեպի հյուսիս-արևմուտք, ավելի ուշ դեպի հարավ ուղղությամբ, որպես հետևանք Հայկական լեռնաշխարհի լեռնային նեղ կիրճերից դեպի Սև և Միջերկրական ծովերը բնական ձգտման։

Այս երկուսից առաջին ուղղությամբ հայերի ճնշումը հանգեցրեց մի ընդարձակածավալ նահանգի, այսպես կոչված Ար-

[էջ 83]

մենիական թեմի ստեղծմանը, իսկ երկրորդ ուղղությամբ նրանց՝ հերոսական պայքարը ավարտվեց Կիլիկիայի բարձունքներին նրանց դրոշի հաջողակ բարձրացմամբ։ Այդ երկիրը, ստեղծված Ռուբինյանների հայկական հարստության կողմից, միջին դարերի եվրոպական ճանապարհորդների և նրանցից հետո թուրք աշխարհագրագետների կողմից հաճախ կոչվում էր նաև Փոքր Հայաստան։

Օսմանյան կառավարությունը, ինչպես քաջ հայտնի է, բազմաթիվ վիճաբանություններից և խուսափանքներից հետո հարկադրվեց Եվրոպայի կողմից սահմանելու հայերով բնակեցված նահանգները։ Այն սկսեց որպես այդպիսի նահանգներ ճանաչելուց միայն նրանք, որոնք ընկած էին Մեծ Հայքի սահմաններում՝ Էրզրումի, Վանի, Բիթլիսի, Խարպուտի և Դիարբեքիրի վիլայեթները, ավելի ուշ, սրանց ավելացվեց Սվազի վիլայեթը Փոքր Հայքում։

Ապարդյուն կերպով հայկական պատրիարքարանը հիշեցրեց իշխանություններին հայկական Կիլիկիայի մասին, որն ընկած է Ադանայի և Հալեպի վիլայեթների միջև։ Թուրքերը փակեցին իրենց աչքերը Կիլիկիայի գոյության վրա, իսկ եվրոպական տերությունները դրա վրա չպնդեցին։ Ընդլայնել հայկական տերիտորիան, նշանակում էր րնդլայնել այն երկրի ազդեցության ոլորտը, որը, առկա պայմաններում, Հայաստանն ապահովելու ամենամեծ հնարավորությունն ուներ, իսկ եվրոպական տերությունների շահերից չէր բխում Ռուսաստանի համար կիլիկյան ծովեզերքին բազա նախապատրաստելը։

Բայց թուրքերը բավական լավ գիտեին, որ վաղ թե ուշ Զեյթունի հայերի «արծվաբույնը» ներառվելու է հայկական նահանգների մեջ, որ եվրոպական տերությունների պահանջած բարեփոխումները տարածվելու են այդ շրջանի վրա։ Ադանայի կոտորածը՝ երիտթուրքերի սադիստական տոնահանդեսներից մե–

[էջ 84]

կը, ապացույց էր, որ օսմանյան կառավարությունը խորապես տագնապած է հայկական հարցի կիլիկյան կողմով։ Հանցագործ միջոցները, որին նա դիմեց և որը սահմանադրական Թուրքիան ամոթով ծածկեց, հայտնեցին աշխարհին, որ գոյություն ունի ևս մեկ հայկական նահանգ, որը գրառված չէր Հայաստանին վերաբերող դիվանագիտական ակտերում։

Հայերով բնակեցված նահանգները ճանաչելու և որոշելու լավագույն և ամենաճիշտ հատկանիշը ժամանակ առ ժամանակ կառավարության հրահրանքով տեղի ունեցող կոտորածներն են, հատկանիշ, որն ավելի պերճախոս է, քան այդ կառավարության բոլոր վիճակագրական տվյալները։ Եթե եվրոպական տերությունների ներկայացուցիչները ավելի լուրջ հետաքրքրություն ցուցաբերեին հայերի ճակատագրի հանդեպ, նրանք այնքան շատ ժամանակ չէին կորցնի թուրքերի հետ Հայաստանի սահմանների մասին վիճաբանությունների վրա։ Կոստանդնուպոլսում նստած նրանք կկարողանային մեծ ճշգրտությամբ որոշել այդ սահմանները արյունոտ այն հրդեհների արտացոլումից, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում հայերով բնակեցված շրջաններում այն պահից ի վեր, երբ բարձրացվեց «հայկական հարցը»։

Բայց եվրոպական դեսպանները միայն պնդում էին թվերի ճշգրիտ վիճակագրության վրա և նույնքան անօգնական էին թուրքերի մատակարարած ակնհայտ կեղծ թվերի հանդեպ, որքան անտարբեր էին հայերի ճակատագրի նկատմամբ։ Նրանք լավ գիտեին, որ թուրքական կառավարությունը նույնիսկ չունի անհրաժեշտ ապարատ վիճակագրական տեղեկություններ հավաքելու համար։ Բայց, նույնիսկ եթե թուրքերն ունակ լինեին օգտագործելու թվերի օբյեկտիվ լեզուն, գաղտնիք չէ, որ թուրքական կառավարությունն այն կօգտագործեր հակառակ նպատակով՝ թաքցնելու և աղավաղելու դրանք իր կեղծումներով:

[էջ 85]

Թուրքական վիճակագրությունը մատնում է իրեն և թուրական կառավարությանը։ Դժվար չէ համոզվել դրանում, եթե միայն քննադատական հայացք նետենք այն կողմնապահ հաշվակումների վրա, որոնք թուրքերը դնում էին միջազգային դիվանագիտության ներկայացուցիչների առջև հայկական հարցի սուր պահերին։ Բայց մենք պետք է մի պահ կանգ առնենք՝ քննարկելու համար որոշ հարցեր վիճակագրության առնչությամբ, սկզբունքի տեսակետից։

Արդյո՞ք անհրաժեշտ էին բոլոր այս հաշվարկումներն ու թվերը որպեսզի լուծվի հայերի ճակատագիրը թեթևացնելու պարզ հարցը՝ Եվրոպայի պահանջած բարեփոխումները մուծելու միջոցով։ Ենթադրենք թե այն վիլայեթներում, որտեղ պետք է գտնվեր հայերի գլխավոր զանգվածը, նրանք դեռ ազգաբնակչության մեծամասնությունը չեն կազմում, մի՞թե դա խոսում է իրենց գոյության պայմանների բարելավումը պահանջելու նրանց իրավունքի դեմ։ Եթե թուրքական իշխանությունները անընդունակ են լայն և ընդհանուր մասշտաբի բարեփոխումներ իրագործելու, որում հայերը պակաս շահագրգռված չեն, քան թուրքերն իրենք, ինչո՞ւ պետք է նրանք դեմ արտահայտվեն այն իրագործելու հնարավորությանը, եվրոպական տերությունների օգնությամբ, մի քանի առանձին նահանգներում, այս դեպքում՝ հայկական շրջաններում, հայերի, ինչպես նաև բնակչության մյուս խավերի բարիքի համար։

Ճշմարտությունն այն է, որ առանձին նահանգներում կատարվելիք բարեփոխումներին թուրքերը նայում էին որպես ինքնավարության նախապատրաստական միջոցառման։ Հայկական բարեփոխումները դիտվում էին անբավականությամբ՝ ասևս թե դրանք այլ բան չէին նշանակում, եթե ոչ լրիվ ինքնավարություն Հայաստանի համար։ Թուրքական փաստարկումները և վիճակագրությունը նպատակ էին հետապնդում ապա–

[էջ 86]

ցուցելու, որ Հայաստանի ինքնավարության գաղափարը ոչ մի էթնիկական հիմք չունի, քանի որ հայերն ամենուրեք փոքրամասնություն են կազմում։ Բայց, եթե նույնիսկ ընդունենք այդ արհեստական հաշվարկումները, հեշտ է առաջ քաշել մի խիստ էական առարկություն ad hoc թուրքական կառավարության հիմնական կոնցեպցիային, որը վճռորոշ նշանակություն է տալիս ինքնավարության և քաղաքական տիրապետության հարցում տարբեր ազգությունների միջև գոյություն ունեցող թվական հարաբերակցությանը։ Այսպես անելով, թուրքերը քանդում են սեփական ոտքի տակի հողը։ Եթե մի ազգության թվական գերակշռությունը բացարձակ պայման է ինքնավարության և անկախ գոյության համար, ապա ինչպե՞ս է որ մի քանի միլիոն թուրքերը տիրակալում են բազում միլիոն տարբեր ագգությունների՝ Ստամբուլից մինչև Մեքքա։ Ոչ միայն Արաբիայում այլև Միջագետքի լայնարձակ տափաստաններում, Սիրիայում, Հայաստանում և Անատոլիայի որոշ մասերում թուրքերը կազմամ են բնակչության աննշան տոկոսը։ Ի՞նչ իրավունք ունեն օսմանցիները ստրկության մեջ պահելու այդ պրովինցիաները: Ինչի՞ վրա է հիմնված նրանց իշխանությունը։ Էթնոգրաֆիական առումով վերցրած, այս կարող է արդարացվել միայն, ինչպես կտեսնենք շուտով, Անատոլիայի վիլայեթներում։

Այս ևս բոլորը չէ. թուրքական կայսրության բուն մայրաքաղաքում՝ Ստամբուլում, թուրքերը բնակչության մեծամասնությունը չեն կագմում։ 1885 թ. պաշտոնական մարդահամարը ցույց է տալիս, որ սուլթանի մայրաքաղաքը այդ ժամանակ ուներ 873565 բնակիչ։ Սրանցից միայն 384910 էին օսմանցիներ (կամ ավելի շուտ՝ մահմեդականներ), մնացյալը՝ 488655-ը պատկանում էին տարբեր ազգությունների (156861-ը հայեր

[էջ 87]

էին, 152741-ը՝ հույներ, 44361-ը՝ բուլղարներ և 129243-ը՝ օտարերկրացիներ)1:

Եթե թուրքերի օգտագործած փաստարկումները հայկական հարցում՝ մատնանշելով հայերի փոքրամասնությունը երկրում, շրջելու լինենք նրանց դեմ, ապա նրանք ոչ միայն կկորցնեն բոլոր մյուս ազգություններին կառավարելու իրավունքը, այլև ստիպված կլինեն հրաժարվելու նաև իրենց սեփական մայրաքաղաքից:

Թուրքերի տեսակետը հայկական հարցում անտրամաբանական էր, անհետևողական և նույնիսկ անբարոյական, քանի որ նրանք հայերից պահանջում էին այն, ինչ որ չունեին իրենք, թվական գերակշռություն, որպեսգի կատարեն անհրաժեշտ բարեփոխումներ, այն դեպքում, երբ իրենք, թեև կազմելով երկրի բացարձակ փոքրամասնությունը, դարեր շարունակ տիրակալել էին իրենց լայնածավալ կայսրությունում։

Եվրոպական տերությունները այս նրբին հարցերը չբարձրացրեցին։ Նրանք ավելի շատ ներողամտություն ցուցաբերեցին թուրքերի հանդեպ՝ թուրքական հարցում, քան թուրքերը հայերի հանդեպ՝ հայկական հարցում։ Համաշխարհային պատերազմը, որն առաջ քաշեց ինքնորոշման սկզբունքը և զանազան ազգությունների ապագա ճակատագրի սկզբունքները, կունենա այն հետևանքը, որ թուրքական և հայկական հարցերը կքննարկվեն նույն տեսակետից և կլուծվեն արդարացիորեն համապատասխան այս նոր սկզբունքների, համապատասխան էթնոգրաֆիական պայմանների և մշակույթի համապատասխան պատմական արժեքների սահմաններում։

-------------------------------

1. Համաձայն 1844 թ. վիճակագրության, մայրաքաղաքի բնակչությունը կազմում էր 891000 հոգի՝ 475000 մուսուլմաններ, 222000 հայեր, 132000 հույներ, 25000 օտարեկրացիներ։

[էջ 88]

Դժվար չէ մատնանշել, այն հիմնական մասնաբաժինները որոնց կբաժանվեն նախկին թուրքա-ասիական տիրույթները։ Թուրքական հավակնությունները չպետք է անցնեն Տրապիզոն-Ադանա գիծը, Թուրքիան, բառիս նեղ իմաստով, բաղկանալու է մոտավորապես ամբողջ Անատոլիայից, այն է՝ Իգմիդ և Բիգա երկու մյութեսարիֆաթներից և Բրուսսայի, Զմյուռնիայի, Կաստամունիի, Անգորայի և Կոնիայի հինգ վիլայեթներից։ Բացի այդ, Տրապիզոնի վիլայեթը հավանաբար Թուրքիային պետք է զիջի Սամսունի սանջակը, Սվազի վիլայեթը՝ Թոքաթի և Ամասիայի երկու սանջակները, և Ադանայի վիլայեթը՝ Իթչիլի սանջակը։

Տրապիզոն-Սվազ-Ադանա գծի ետևում ընկած է Հայաստանի հողը՝ Փոքր Հայքը Հայկական Կիլիկիայով և Մեծ Հայք: Հարավային սահմանը, որը բաժանում է նրանց Միջագետքից և Սիրիայից, նշված է Հայկական լեռնաշխարհի իջնող գծով և ընկած է Տիգրիսի երկու ճյուղերի՝ Բոհտանի և Արևմտյան Տիգրիսի երկայնքով, իջնում է մինչև Եփրատ ու անցնում Դիաբեքիր Սևերեկի միջով և, այնուհետև, անցնում է Այնթափ և հասնում Ալեքսանդրետի ծոց։

Այս սահմաններում Հայաստանը գրավում է Տրապիզոնի սանջակի արևելյան կեսը, սկսած Կերասունից, Գյումուշխանեի սանջակը, Սվազ և Կարահիսար սանջակները, Ադանայի, Կոզանի և Ջեբելբերեքեթի սանջակները, Մարաշի սանջակը, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի վիլայեթները, Վանի սանջակը Աղբակի սանջակի հետ, Դիարբեքիրի վիլայեթի մի մասը՝ Արղանայի սանջակը և Դիարբեքիրի սանջակի հյուսիսային անկյունը։ Այսպիսով, դիվանագետների նախատեսած վեց վիլայեթներից Հայաստանի սահմաններից դուրս են թողնված Սվազի վիլայեթի երկու սանջակներ, Վանի վիլայեթի Հաքյարիի սանջակը և Դիար-

[էջ 89]

բեքիրի վիլայեթի Մարդինի սանջակը, միևչդեռ այդ երկրին էին հատկացվեկու հայկական Կիլիկիան և Տրապիգոնի ծովափը։

Եթե մենք ուղիղ գիծ անցկացնենք այն տեղից, որտեղ միանում են Տիգրիսի արևելյան և արևմտյան ճյուղերը, մոտավորապես Իբն-Ջեզաիրից մինչև Դամասկոս, սիրիական գլխավորապես քրիստոնեական հողերը կմնան այդ գծից արևմուտք։ Այն լայն տարածքը, որ կազմված է Միջագետքի հարթավայրերից և Զագրոսի լեռներից, բնակեցված քրդական և արաբական ցեղերով (արաբներն ապրում են գլխավորապես տափարակում, իսկ քրդերը՝ լեռներում), կմնա արևելքում։

Սիրիան այդ դեպքում կբաղկանա Հալեպի վիլայեթից, առանց 
Մարաշի սանջակի, Դիարբեքիրի սանջակի մի մասից, Մարդինի սանջակից, Դամասկոսի կամ Շամի, Բեյրութի և Լիբանանի, Երուսաղեմի վիլայեթներից և Զոր մյութեսարիֆաթի մի մասից։

Եփրատի և Տիգրիսի միջև ընկած տարածությունը, այն է՝ Զոր մյութեսարիֆաթի մի մասը, Մոսուլի վիլայեթի մի մասը և Բաղդադ ու Բասրա վիլայեթները կկագմեն Արաբստանը։

Տիգրիսից դեպի արևելք գտնվող բոլոր բարձրավանդակները, այն է՝ Հաքյարիի սանջակը, Մոսուլի վիլայեթը (հանած Մոսուլի սանջակի մի մասը) և քրդերով բնակեցված պարսկական հողերը, Ուրմիա լճից մինչև Լուրիստան, կկագմեն Քուրդիստանը։ Այն կներառնի Սուջբուլաղի նահանգը, Արդելանը և Դիզֆու՝ գետի հովիտը՝ ընդհուպ մինչև Պարսկական Արաբստան։

Վերոհիշյալ տերիտորիաներից յուրաքանչյուրը անջատ վերաբերմունքի կարիք կունենա։ Սահմանագծերը, որը մենք հենց նոր գծեցինք, պետք է, անշուշտ, քննարկվեն հանգամանորեն, բայց նրանց ընդհանուր ուղղությունը, որ մենք տվել ենք, չեն կարող վիճարկվել։ Թուրքերի դարավոր տիրապետությունը այնպիսի աղետաբեր ազդեցություն է ունեցել ագգային խմբերի

[էջ 90]

վրա, որ դժվար է դեռևս մտածել միակերպ էթնիկական բնույթի տերիտորիալ միավորումներ կազմելու մասին և, իրականում, դրա կարիքը չկա։ Բավական կլինի, ներկայի համար, առանձնացնել մի քանի ազգային կենտրոններ, որոնց շուրջը կարող են հավաքվել համապատասխան ազգային տարրերը։

Մենք մատնանշեցինք այդ կենտրոնները և մոտավորապես, որոշեցինք նրանց տարածքային ոլորտները, և այդ հարցում մենք առաջնորդվեցինք ոչ միայն այս կամ այն ազգության գերակշռությամբ այս տարածքներում, այլ դրանց պատմական մշակութային բնույթով և տնտեսական ամբողջականությամբ:

Այս երեքը պետք է լինեն ուղենշող սկզբունքներ թուրքական կայսրության ժառանգության բաժանման համար նրա», խորապես տառապյալ հպատակների միջև, նրանք պետք է կազմեն այն հիմքը, որի վրա նոր կյանքը կարողանա կառուցվել նախկին Թուրքիայի այն մասերում, որոնք պահանջում են ազգային հարցի լուծում։ Վերջապես բավարարություն պետք է տրվի այս ազգային բաղձանքներին, որոնք ցայտուն կերպով դրսևորված են, որպեսզի որոշվի ազգությունների ճակատագիրը՝ համաձայն նրանց խաղաղ համագոյակցության։

Այս պրոբլեմը անգամ ավելի բարդացված է, քան դժվարին, և այն, անկասկած, անհնարին է լուծել արագորեն և մի եղանակով, որը գոհացուցիչ լինի բոլորի համար։ Ամենը, ինչ կարելի է անել ներկայումս, մատնանշելն է այն ուղու, որով հարցը կարելի կլինի լուծել։ Միակ և միաժամանակ ա մենանիշտ ուղին հաշտեցնելու բոլոր տարբեր միջազգային բաղձանքները, որը մատնանշում է պրոբլեմի բնույթն ինքը՝ ազգային շարժումները տեղայնացնելն է և նրանց պահելը այդ սահմաններում, ի վերջո վերոհիշյալ բոլոր տերիտորիալ միավորումներում, որը յուրաքանչյուր ազգության համար ունի տան գրավչություն: Դրանով կդրվի խառնակված Էթնիկական զանգվածների բնա-

[էջ 91]

կան տարբերակման հիմքը, և պատմության հողմերից ցանուցիր, եղած ժողովուրդները կրկին կհավաքվեն իրենց վաղեմի օջախների շուրջը ու կկազմեն ինքնաբավ ամբողջություն իրենց սեփական պատմական հողում։

Թուրքիայի անդամահատումը Անատոլիայի կամ բուն Թուրքիայի, Հայաստանի, Սիրիայի, Քուրդիստանի և Արաբստանի, որ առաջարկվեց վերը, լուծում է ազղային հարցն այնպես, ինչպես որ մենք այն հասկանում ենք։ Այս երկրներից յուրաքանչյուրը բավարարում է էթնիկական, պատմական, տնտեսական բնույթի պահանջները, նաև կուլտուրայի պահանջները, որոնք մենք վկայակոչել ենք։

Անատոլիան, մեր մատնանշած սահմաններում, կազմում է 400000 մինչև 450000 քառակուսի կիլոմետր տարածք, յոթ միլիոն ազգաբնակչությամբ, որից երկու միլիոնը քրիստոնյաներ են, զլխավորապես հույներ և հայեր, իսկ հինգ միլիոնը թուրքեր և այլ ազգություններ, ովքեր արտաքնապես կամ օգուտի համար յուրացրել են թուրքական սովորույթները, երբեմն էլ մահմեդական կրոնը։ Այս երկիրը ունի Թուրքիա անվանվելու իրավունքը, քանի որ այն, էթնոգրաֆիական առումով, գլխավորապես թուրքական պրովինցիա է։ Պատմական և մշակութային տեսանկյունից սա այն տերիտորիան է, որտեղ կազմավորվել ու զարգացել է թուրքական պետությունը և, երեք կողմից ծովերով շրջապատված լինելով, այն աշխարհագրական ամբողջություն է կազմում, որը երաշխավորում է նրա տնտեսական զարգացումը։

Սիրիան, ձևավորված վերևում հիշված պրովինցիաներից, կունենա մոտ 200 մինչև 250 հազար քառակուսի կիլոմետր, շուրջ 2 1/2 միլիոն բնակչությամբ։ Մոտ մեկ միլիոնը քրիստոնյաներ են, մնացածները մուսուլմաններ, հաշվի չառած մանր աղանդավորական խմբերը։ Բայց քրիստոնյաների գերակշռող զանգ-

[էջ 92]

վածը նույն ծագումն ունի, ինչ որ մուսուլմանները։ Էթնոգրաֆիական տեսակետից երկիրը մեծ մասամբ սեմական է ազգաբնակչությունը կազմված է սիրիացիներից ու արաբներից: Լինելով գլխավորապես ծովային երկիր, Սիրիան բոլոր հնարավորություններն ունի տնտեսապես գարգանալու համար։

Արաբստանն ունի նույն առավելությունները։ Այն է գրավում է Եփրատ և Տիգրիս նավարկելի գետերի հովիտը և ելք ունի դեպի ծով։

Ինչ վերաբերում է Քուրդիստանին, այն գրավում է, ինչպես նշվեց վերևում, Զագրոսի երկար լեռնազանգվածի բարձրավանդակները, Ուրմիա լճից և Բոհտան գետից մոտավորապես մինչև Լուրիստանի տափարակները և արևմուտքից Տիգրիսի և արևելքից Դիզֆուլի հարակից հովիտները։ Այս սահմանները ներառում են մի երկիր, որը բնակեցված է քրդերով և ուրիշ լեռնական ցեղերով, որոնք գլխավորապես իրանական ծագում ունեն։

Բոլոր այս երկիրը, կագմելով մի աշխարհագրական ամբողջություն, համապատասխանում է նրա բնակիչների կյանքի հովվական և վաչկատուն եղանակին։ Զագրոսյան ալպերը իրենց գեղատեսիլ գահավանդակներով, որոնք իջնում են դեպի վերոհիշյալ գետերի հովիտները, հնագույն ժամանակներից եղել են Իրանի վաչկատունների բնակավայրը։ Սրանցից նրանք, ովքեր նստակեցության են անցել և երկրագործությամբ գբաղվել, համապատասխան գբաղմունքն են գտել Մոսուլի և Շահրիզորի բերրի հարթավայրերում մի կողմից, Արդելանում և հարակից մարզերում մյուս կողմից։ Արդյունաբերության և առևտրի՝ հետագա զարգացումը երկրում բազա կգտնի, Արաբստանի նման Պարսից ծոցում։

Շատերը կան սակայն, ովքեր ձեգ կասեն, որ քրդական հարցը կարելի է լուծել միայն Հայկական բարձրավանդակում:

[էջ 93]

Այժմ որոշ շրջաններում ընթացիկ կարծիք կա, որ այս հարցը սերտորեն ու անմիջականորեն կապված է հայկական հարցին։ Ոմանք նույնիսկ հակված են դրան գերակշիռ կարևորություն տալու հայերի երկրում։ Հայաստանը Քուրդիստանի վերածելու ջանքերում Հայաստանի բարեկամներն ու թշնամիները ձեռք 
ձեռքի են տալիս։ Եթե թուրքական քաղաքագետները, ինչպես որ մենք շուտով կտեսնենք, դարեր շարունակ ջանում էին Հայաստանը լցնել քրդերով և Էրմենիստանը փոխել Քուրդիստանի, ինչ որ մի չափով հասկանալի է։ Բայց որ այս փոխակերպումը պետք է վայելի այն եվրոպական տերությունների թաքուն կամ բացահայտ համակրանքն ու հավանությունը, որոնք կոչված են պաշտպանելու հայերին ընդդեմ թուրքերի բռնությունների, մի երևույթ է, որը պետք է հարուցի բոլոր նրանց վրդովմունքը, ովքեր որևէ բարոյական զդացում ունեն։

Ցավալի փաստ է, որ Անգլիան ու Ռուսաստանը, երկու հակառակորդները Հայաստանի բարձրավանդակում, համակրում՝ էին և ներողամտություն ցուցաբերում թուրքերի քրդասիրական քաղաքականության հանդեպ, առաջինը որոշ թյուրըմբռնմամբ, վերջինը՝ ըմբռնողության պակասից։ Քաջ հայտնի է, որ հայերը միշտ ձգտել են դեպի Ռուսաստանը և հուսացել, որ նա կօգնի իրենց ազատվելու թուրքերի լծից ու բռնակալությունից։ Հայերի այս ոուսասիրական միտումը, որն աճել ու զարգացել էր դարերի ընթացքում, Անգլիային անհամատեղելի էր թվում Ասիայում ունեցած իր շահագրգռությունների հետ։ Այն ժամանակից, երբ Անգլիան եկավ համոզման, որ հայերի ռուսական կողմնորոշումը անսասանելի է, նա իր աջակցությունն ու համակրանքը տվեց քրդերին, հակառակ հայերի, ի դեմս որոնց նա տեսնում էր Ռուսաստանի դաշնակիցներին ու գործակիցներին Անդրկովկասից վերջինիս առաջխաղացման ճանապարհին։ Ռուսաստանի դեմ պատնեշ ստեղծելու նպատակով Քուրդիստանը

[էջ 94]

քաղաքական օրգանիզմ դարձնելու գաղափարը պատկանում է հյուպատոս Փալգրեյվին։ Ճիշտ է, որ նրա հաջորդը, հյուպատոս Թեյլորը իր 1869 թ. մարտի 18-ի զեկուցագրում Փալգրեյվի առաջարկությունը համարում է անիրագործելի, ի նկատի, ունենալով իրենց՝ քրդերի համակրանքը դեպի Ռուսասաստան, բայց և այնպես թվում է, որ անգլիական գործակալները Հայաստանում դեռ էլի որոշ ժամանակ շարունակում էին իրենց քրդասիրական քաղաքականությունը։ Բավական է ասել, որ Էրզրումի հյուպատոսը անվանվեց «Քուրդիստանի հյուպատոս»: Որոշ ժամանակ էր արդեն, որ թուրքերը փորձում էին քարտեզի վրայից ջնջել «Էրմենիստան» անունը և այն փոխարինել Քուրդիստանով։ Հայերն ապշած էին մնացել տեսնելով, որ Հայաստանի նկատմամբ թուրքական վերաբերմունքը գտնում է անգլիացիների հավանությունը։ Նրանք պարտավորված եղան բարձրաձայն բողոքել իրենց պատրիարքի միջոցով մի համաշխարհային տերության կողմից նման անխոհեմ քայլի դեմ, տերություն, որը չէր կարող համակրանք ունենալ փոքր ժողովուրդների և ճնշված երկրների ճակատագրի հանդեպ թուրքական տեսակետի նկատմամբ։

Բայց առավել ևս պետք է զարմանալ, որ Ռուսաստանը, որն ինքը իսկական պատճառն է Անգլիայի՝ Հայաստանի հանդեպ որդեգրած վարքագծի, փոխանակ ամրապնդելու իր դիրքերը այդ երկրում, ընդհակառակը, նմանվեց իր հակառակորդին և նույնպես զարգացրեց քրդասիրական քաղաքականություն։ Ռուսական քաղաքագետները ակնհայտորեն հույս ունեին դրանով զրկել Անգլիային քրդերի աջակցությունից։ Համաձայն իրենց երկրի վարած քաղաքականության, ռուսական գործակալները, ռազմական գրողներն ու ճանապարհորդները ջանում էին անտեսել հայերի կարևորությունը և խոսում էին միայն ու միայն քրդերի թվական կամ որակական գերազանցության մա-

[էջ 95]

սին: Նրանց գրքերում ու հոդվածներում Հայաստանը դադարեց գոյություն ունենալուց որպես հայերի հող, այն փոխարինվեց Քուրդիստաանով։ Էրզրումի գոտին կոչվեց հյուսիսային և Բիթլիսը (Վան) հարավային Քուրդիստան: Նրանցից ոմանք, մոռանալով ամեն մի չափ, այնքան հեռու գնացին, որ սկսեցին պնդել, որ քրդերը Հայաստանի իսկական բնիկներն են և որ այսպես կոչված Հայաստանը միշտ քրդերի հող է եղել։

Այս առումով, սակայն, ռեկորդը խփեց ոմն Մ. Զարզեցկի, ֆրանսիական հյուպատոսը Վանում, որն իր սահմանափակ պատմական տեսակետները հայ-քրդական հարցի վերաբերյալ հրապարակեց «Revue de Paris»–ում 1914 թ. ապրիլի 15-ին։ Մի քանի տարի ապրած լինելով Վանում, պրն. Զարզեցկին երևակայեց, որ ինքն ըմբռնել է շրջապատող ժողովուրդների ազգագրական և լեզվական գաղտնիքը և լուծեց այս պրոբլեմը արտակարգ թեթևամտությամբ։ Նրա կարծիքով, հայը երկու տարրերի խառնուրդ է՝ սեմական ցեղերի, որոնք եկել են Միջագետքից, և արիացիների, որոնք եկել են Պամիրից։ Արիական ծագումը հայերին կապում է քրդերի հետ, և այս իմաստով վերջիններս հայերի եղբայրներն են՝ խեղճ եղբայրները, որոնք մնացել են լեռներում և ետ են ընկել զարգացմամբ։

Ֆրանսիական հյուպատոսը այն կարծիքին է, որ հայերեն և քրդերեն լեզուները շատ մոտ են իրար, և իր սեփական տգիտությունը դնում է լեզվաբանների ուսերին, ովքեր մտածում են քրդերի լեգուն դնել ասիական լեզուների հայկական խմբում։ Եթե ֆրանսիական հյուպատոսը նեղություն կրեր ուսումնասիրելու իր իսկ հայրենակիցների՝ հարցի մասնագետների, աշխատությունները, նա ձեռնպահ կմնար այսպիսի անմտածված եզրակացություններ անելուց մի ասպարեզում, որն ամբողջապես անծանոթ է նրան։

Երբ մտածում ես, որ այս բոլորը արվում է բացառապես

[էջ 96]

քրդերի իրավունքները Հայկական բարձրավանդակի նկատմամբ հիմնավորելու նպատակով, այն նույն հիմունքներով, ինչ որ հայերն իրենք, սա, անկասկած, շատ տգեղ է դառնում։ Քաջ հայտնի է, որ Ֆրանսիան բաժանում է Անգլիայի զգացմունքները Ռուսաստանի հանդեպ Փոքր Ասիային վերաբերոզ բոլոր հարցերում և, հետևաբար, նրա զգացմունքները հանդեպ Հայաստանի2։

Հայաստանը որոշակի մշակույթի երկիր է և ունի պատմական գրականություն, որը ոչ մի կերպ աղքատիկ չես համարի: Պահպանված պատմական վավերագրերը կարող է բավարար չլինեն հստակ լույս սփռելու նրա անցյալի վրա և լիովին վերականգնելու նրա անծանոթ իրադարձությունների ամբողջական բարդ պատկերը, բայց համենայն դեպս, մենք լիովին բավարար պատմական նյութեր ունենք հայ-քրդական հարցի վերաբերյալ, որպեսգի վիճաբանության չբոնվենք հյուպատոսների հետ այդ հարցի էության մասին։

Ինչպես պատմությունը ցույց է տալիս, քրդացան ցեղերը Հայաստանում չեն գրավել այն դիրքը, ինչ որոշ մարդիկ, ովքեր հարցին մոտենում են քաղաքական տեսակետից և, հետևաբար որոշակի միտումով, կուզենային հավատացնել մեզ։ Քրդերը Հայաստանում գոյություն չեն ունեցել անհիշելի ժամանակներից։ Նրանց առաջին անգամ հայտնվելը Հայաստանի բարձրավանդակում պատմությունը լավ է հիշում։ Այն ետ է գնում մոտավորապես երեք դարով, և այն ժամանակ, ինչպես և հիմա նրանք Հայաստան տեղաշարժվեցին թուրքական իշխանությունների կողմից և իրերի ստեղծված դրությամբ։

Ինչպես վերը հիշատակվեց, թուրքերը Հայաստանին տիրա-

-------------------------

2. Ludovig de Contenson. Chretienc et musulmans, 1901.

[էջ 97]

ցան 1514 թ. Չալդրանի ճակատամարտից հետո, երբ նրանք պարտության մատնեցին Պարսկաստանի շահի՝ Իսմաիլի, զորքերին շնորհիվ իրենց հրետանու, որը նրանք առաջին անգամ էին օգտագործում։ Սրանից հետո երկու տերությունների միջև երկարատև պայքար գնաց Հայաստանի համար, բայց ի վերջո սահմանները մնացին նույնը, ինչ որ գոյություն ունի հիմա։ Մոլլա Իդրիսը, բիթլիսեցի մի քուրդ, որը լինելով տեղաբնիկ, քաջ ծանոթ էր բոլոր տեղական պայմաններին, գործուն մասնակցություն բերեց սուլթան Սելիմի ռազմական գործողություններին։ Սուլթանը նրան հանձնարարեց իշխանության կազմակերպումը նորանվաճ պրովինցիաներում։ Սրանից առաջ նա ծառայության մեջ էր գտնվում թուրքմեն Ակ-կոյունլուների գլխավորի մոտ, որը թագավորում էր Հայաստանի արևմտյան մասում՝ Եփրատի երկայնքով և Տիգրիսի ակունքներում։ Սա ճիշտ այն մասն էր, որ վերականգնման կարիք ուներ, և Իդրիսը, որը որպես պետական քարտուղար էր ծառայել վերոհիշյալ ցեղապետի մոտ, բավական փորձ ուներ երկրին վերաբերող գործերում, ի վիճակի լինելու համար կատարելու իր առաքելությունը համապատասխան ձևով։ Ինչպես պետք էր սպասել, Մոլլա Իդրիսը իր քաղաքականությունը հիմնեց քրդական ցեղերի մանր ցեղապետների շահերի պաշտպանության վրա, ովքեր ձգտում էին ֆեոդալական իրավունքներ ձեռք բերել վերոհիշյայ պրովինցիաներում։

Հայաստանի համար մղվող պայքարում պարսից շահերը, երբ հաջողություն էին ունենում, քրդական բեյերին քշում էին այն հողերից, որտեղ նրանք ֆեոդալական իրավունքներ էին բանեցնում և փոխարինում էին նրանց իրենց պաշտոնյաներով։ Թուրքական սուլթանները վարում էին հակառակ քաղաքականություն և հողեր էին տրամադրում քուրդ ցեղապետներին, այդպիսով փորձելով պարսիկներին ընդդիմադիր մի ուժ ստեղծել։

[էջ 98]

Այս քաղաքականության ոգեշնչողը, անկասկած, նույն Իդրիսն էր, և նա այն անցկացնում էր հիմնավորապես։ Մծբինից մինչև Դերսիմ ընկած լայնածավալ պրովինցիան նա միավորեց Դիարբեքիրի պրովինցիա անվամբ և բաժանեց 19 սանջակների (դրոշների) կամ ռազմաֆեոդալական միավորների։ Սրանցից ութը նա հանձնեց քուրդ բեյերի՝ ժառանգական հիմունքներով. Բացի այդ, քուրդ ցեղապետները ստացան հողի հինգ փոքր բաժիններ Տիգրիսի ակունքներում որպես մասնավոր սեփականություն կամ «հաքյումաթ»։ Սուլթանից նա ձեռք բերեց 25000 դուկատ, 400 պատվավոր «կաֆտաններ» և 70 դրոշներ և բաժանեց դրանք քուրդ ցեղապետների միջև։ Չբավարարվելով դրանով, նա մի քանի քրդական ցեղեր վերաբնակեցրեց Էրզրումի շրջանում, այդպիսով հիմք դնելով քրդերի բնակեցմանը երկրի այդ մասում։

Ե՛վ Իդրիսը, և՛ նրա որդի Աբուլֆազիլը կարողանում էին գրիչ բռնել, և նրանց իսկ կատարած գրառումներից և պատմական աշխատություններից է, որ մենք իմանում ենք այդ բոլոր միջոցառումների մասին։

Նույն դարի վերջին, 1597 թվականին, Բիթլիսի իշխողներից մեկը՝ Շերեֆեդդինը, գրեց քրդական դինաստիաների պատմությունը։ Այս երկը հրատարակվեց Սանկտ Պետերբուրգում 1886 թվականին ակադեմիկոս Վելյամինով-Չեռնովի կողմից և կրում է «Շերեֆ-Նամե» խորագիրը։ Նույն աշխատությունը Շարմուայի ֆրանսերեն թարգմանությամբ լույս է տեսել 1868 թվականին։ Քուրդ պատմագրի աշխատությունը տառապում է բոլոր սովորական թերություններով, որը հատուկ է ազգային պատմագրության առաջին փորձերին։ Եթե նա իր ջանքերը սահմանափակեր քրդական ծագում ունեցող ժամանակակից իշխող տների տեսությամբ, նրա աշխատությունը որոշակի կարևորություն կունենար որպես տեղեկագիր, որը կարող էր օգ-

[էջ 99]

տակար լինել պատմաբանի համար: Բայց Շերեֆեդդինը ձեռնամուխ է եղել իր ուժերից վեր մի խնդիր, այն է՝ գրել այդ դինաստիաների պատմությունը և նկարագրել նրանց ծագումը։ Պատմական նյութի պակասը ազատորեն մատակարարվել է երևակայական ծագումնաբանությամբ։ Որպեսզի փնտրի և գտնի, այս կամ այն դինաստիայի ծագումը, քուրդ պատմագիրը երևակայության թևերով թռչում է ետ դեպի ամենահեռավոր ժամանակները, և հաճախ երևակայական արյունակցական կապ է հայտնաբերում թշվառական քուրդ ցեղերի նախնիների և քաջ հայտնի պատմական անձնավորությունների միջև, առանց նայելու տարեթվերին ու դարաշրջաններին։ Ցեղերից ոմանք կապակցվում են առաջին խալիֆների հետ և ենթադրվում են լինելու նրանց հետնորդները։ Որպեսզի ապացուցի իր պնդումների ճշմարտացիությունը, Շերեֆեդդինը հաճախակի վկայակոչում է վաղեմի ընտանեկան լեգենդները։ Բայց մերձավոր ծանոթությունը դրանց հետ պարզում է, որ այդ լեգենդները հիմնված են որոշ ցեղերի անունների ժողովրդական ստուգաբանական մեկնաբանությունների վրա, որ դրանք կարող են շատ լավ հնարված լինել իրեն՝ հեղինակի կողմից։ Խելամիտ չի լինի որևէ լուրջ կարևորության տալ այս առակներին: Այդ առավել ևս այդպես կլինի, եթե ուշադրություն դարձնենք արհեստական ծագումնաբանական աղյուսակներին, որոնք նա օգտագործում է ազատորեն, լավատեղյակ երևալու իր ցանկության մեջ, քան կարելի էր նպաստել անկուլտուրական, կիսավաչկատուն և ավազակային ցեղերի պատմագրից, որոնք ոչ կարդալ գիտեին, ոչ էլ գրել և չունեին սեփական գրականություն։ Երբ մեր պատմագիրը անցնում է կեղծ ծագումնաբանությունից և դատարկ եզրակացություններից կոնկրետ փաստերի, և միանգամից ստիպված է լինում վար իջնել անցյալ դարերի բարձունքներից, Սելիմի և Իդրիսի դարաշրջանը, միայն այդ ժամանակ է, որ մենք քուրդ

[էջ 100]

բեյերին վերաբերող որոշ նյութ ենք գտնում։

Բացառությամբ Վանի և Բիթյիսի իշխող տներից, որոնք, գալիս են Թիմուրի ժամանակներից, Եփրատի և Տիգրիսի ակունքների վերոհիշյալ շրջանի բոլոր քրդական տիրույթները սկիգբ են առնում թուրք-պարսկական պատերազմների ժամանակաշրջանից մինչև XVI դարի վերջը և XVII դարի սկիգբ: Ինչ վերաբերում է Վանի և Բիթլիսի իշխող դինաստիաներին, մենք այստեղ կարող ենք մատնանշել, որ նրանց քրդական ծագումը կարող է վիճարկվել, և պատմագիր Շերեֆեդդինը ավելի շուտ պատճառ կարող էր ունենալ փնտրելու հայկական, քան արաբական կամ քրդական արյուն իր նախնիների երակներում։ Սա խիստ մասնագիտական հարց է, ե մենք չենք կարող կանգ առնել՝ քննարկելու այն այստեղ։ Դերսիմի քրդերի, այսպես կոչված դուզիկների, ծագումը նմանաբար վիճաբանության համար բաց հարց է։ Նույնիսկ այն անձինք, ովքեր քրդեր են տեսնում ամենուրեք, նրանց զուտ քրդեր չեն համարում։

Դերսիմից մինչև Դիարբեքիր նոր ստեղծված սանջակները Իդրիսը հանձնեց քուրդ բեյերին որպես ժառանգական տիրույթներ, որը բարձրացրեց նրանց գերիշխանների աստիճանի։ Մինչ տալով մեզ այս բոլոր իշխող տների անունները, քրդերի պատմագիրը ոչ մի խոսք չի ասում սանջակների բնակչության մասին, որոնց նրանք տիրապետում էին։ Սխալ կլինի մտածել, որ եթե կառավարողները քուրդ բեյերն էին, ապա սանջակների բնակչությունը նույնպես պետք է քուրդ լիներ, ինչպես կարող է թվալ քուրդ պատմագրին անքննադատաբար ընթերցողին։

Գրավված պրովինցիաների, ինչպես նաև Հայաստանի մյուս մասերի սանջակբեյերի նախորդները թուրք իշխաններ էին, մեծ մասամբ տիրակալող Սպիտակ ոչխարի և Սև ոչխարի (Ակ-կոյունլու և Կարա-կոյունլու) թուրքմեն շահերի մերձավոր ագգականները։ Սրանք, իրենց հերթին, հաջորդներն էին հայկական ֆեո–

[էջ 101]

դալ իշխանների, ովքեր իշխում էին այս պրովինցիաներում մինչև մոնղոլների առաջխաղացումը, և որոնցից ոմանք դիմագրավեցին Թիմուրի ներխուժմանը։

Երբ սելջուկյան հորդաները ներխուժեցին երկիր, բյուզանդական պետությունը ավելի լավ միջոց չկարողացավ խորհել պաշտպանելու համար իր սահմանները ահարկու թշնամուց, քան Հայաստանի թագավորական և իշխանական դինաստիաները իրենց դիրքերից հանելը և Եփրատից այն կողմ՝ Փոքր Հայք, տեղափոխելը, որպեսզի այստեղ մի նոր ճակատ հարդարի Եփրատի գծի երկայնքով։ Սվազից մինչև Ադանա մի կողմից, և Դերսիմից մինչև Եդեսիա մյուս կողմից, անցնում էին երկու շարք պատնեշներ, կազմված հայկական ֆեոդալական տիրույթներից։ Վանի Արծրունիները որպես վիճակ ստացան Սվազը ընդհուպ մինչև Եփրատ։ Անիի Բագրատունիները հաստատվեցին Լիկանդայում, ներկայիս Մարաշի սանջակի սահմաններում, Կարսի Բազրատունիները գրավեցին Ծամնդավի հովիտը Կիլիկիայում, Կոզանի սանջակում։ Արծրունիների Թոռնավան ճյուղը հիմնվեց Տարսոնում, ներկայիս Տարսուսում՝ Ադանայի և Մերսինի միջև։ Պահլավունիների մի ճյուղը բնակություն հաստատեց Քեսունում, Մալաթիայի սանջակի հարավային մասում, մյուս ճյուղը իշխում էր Միջագետքում։ Եդեսիան գտնվում էր հայ իշխանների ձեռքին. քաջ հայտնի Մամիկոնյանների տունը, ապաստան գտնելով Սասունի լեռներում, տիրում էր Մուշին և Խյարպուտին։ Ավելի հեռու, Դերսիմի ուղղությամբ կառավարում էին այն պավլիկյան իշխանները, որոնց դեմ մարտնչում էին բյուզանդական կայսրերը IX դարում։

Բոլոր այս մանր դինաստիաները հողմացրիվ եղան մոնղոլների ներխուժման հետևանքով։ Նրանց ամրոցները և ամրությունները անցան մոնղոլական ռազմական իշխանությունների ձեռքը։ Թիմուրի կայծակնային ոազմարշավը, որը ոչնչացրեց

[էջ 102]

մոնղոլական ժառանգությունը, ճանապարհ բացեց թուրքմենական մարտնչող ցեղերի համար: Ակ-կոյունլու և Կարա-կոյունլու թուրքմենների առաջնորդները իշխեցին Հայաստանում և կառավարեցին այն XV դարում, իրենց ցեղին հատուկ ողջ կամայականությամբ ու անօրինականությամբ։ Երկրի գլխավոր կետերը, ամրոցներն ու քաղաքները գրավվեցին նրանց ազգականների կողմից։

Երբ պարսից սեֆյանները հայտնվեցին թատերաբեմում և պայքար սկսվեց նրանց և թուրքական սուլթանի միջև Հայաստանին տիրանալու համար, ֆեոդալ թուրքմենների տիրապետությունը վերջ գտավ։ Հայաստանի այն մասում, որը մնաց Թուրքիայի տիրակալության տակ, Իդրիսի նախաձեռնությամբ թուրքմեն կառավարողները փոխարինվեցին քուրդ բեյերով: Քուրդ կառավարողի պլանը ընդունելի էր թուրքերին այնքանով, որքանով քրդերի տիրույթները ներկայացնում էին պաշտպանական նույն պատնեշը, ինչ որ անցյալ ժամանակներում հայկական տիրույթներն էին Բյուզանդիայի համար:

Հայոց երկրի մակերևույթին կատարված այս փոփոխությունները՝ ֆեոդալական մոդելների առումով, ազդեցի՞ն արդյոք համապատասխանաբար նրա էթնիկական հիմքի վրա։ Ազդե՞ց վերնախավի այս փոփոխությունը ստորին խավերի կազմի վրա։ Այն մոնղոլական չդարձավ մոնղոլների տիրապետության ընթացքում, և ոչ էլ թուրքմենական դարձավ թուրքմեն առաջնորդների ժամանակաշրջանում։ Եվ այժմ իշխանությունը քրդերի ձեռքը փոխանցումով Հայաստանը նմանապես քրդական չդարձավ։ Նստակյաց, աշխատավոր բնակչության հիմնական կորիզը մնաց, ինչպես որ այն միշտ եղել էր, հայկական։

Յուրաքանչյուր տիրապետող ագգություն, իհարկե, ժառանգություն թողեց առանձին ազգագրական խմբերի ձևով, որոնք ձեռնամուխ էին եղել երկրագործության։ Ինչ վերաբերում է

[էջ 103]

վաչկատուն տարրերին, ապա նրանք հետևեցին իրենց առաջնորդներին, երբ վերջիններս թողեցին երկիրը։

Փաստ է, որ այս բոլոր հզոր թուրքմեն ցեղերից, որոնք ցանցի պես տարածվել էին Հայաստանով մեկ Դիարբեքիրից մինչև Էրզրում և Արաքսի հովիտը, ներկայումս մնացել են մի քանի տասնյակ հազար Կարսի մարգում։ Այս էր լինելու քրդական ցեղերի ճակատագիրը, որոնք բնակեցվել էին Հայաստանում։ Թուրքիայում ֆեոդալական վարչակարգի վախճանով, նրանք պետք է հետևեին իրենց բոլոր պետական առանձնաշնորհումներից զրկված բեյերին , և նահանջեին Հայկական բարձրավանդակից։

Ֆեոդալական համակարգը վերացվեց 1838 թվականին և երկրում մուծվեց նոր վարչական բաժանում «էյալեթների» ձևով այն բարեփոխումների կապակցությամբ, որ հռչակել էր սուլթան Մահմուդը եվրոպական տերությունների ճնշման տակ։ Դժբախտաբար, թուրքական կառավարությունը հոչակելով այս խիստ օգտավետ ակտը, չօգտվեց հնարավորությունից երկրում մուծելու քաղաքացիական հավասարության և բոլոր հպատակների նկատմամբ արդարացի վարմունքի սկզբունքը։ Ընդհակառակը, այն պայմաններում, որոնցում դա հռչակվեց, մի նոր դրդապատճառ գտնվեց սանձազերծելու թշնամությունը քրիստոնյա ագգերի նկատմամբ։

Հակաքրիստոնեական քաղաքականությունը Հայաստանում արտահայտություն գտավ այլոց թվում նրանում, որ ամեն տեսակ արհեստական միջոցներ օգտագործվեցին թուրքական իշխանությունների կողմից պաշտպանելու և ուժեղացնելու քրդերի գերակշռությունը և ամրացնելու նրանց դիրքերը նոր ցեղեր մուծելով երկիր: XIX դարի ռուս-թուրքական պատերազմները նպաստավոր էին Հայաստանում թուրքերի պլանների համար։ Պետք է ընդունել, որ այս պատերազմները, ինչ էլ որ լինեն

[էջ 104]

դրանց բռնկելու պատճառները և ինչ հույսեր էլ որ դրանք ծնած լինեն, գլխավորապես աղետաբեր եղան հայ ժողովրդի համար: Բացի երկրի տնտեսական ավերումից և բոլոր թշվառություններից, որոնք անխուսափելի են պատերազմի թատերաբեմում, հայերը տառապում էին թուրքական իշխանությունների բռնություններից, որոնք տեղահան էին անում նրանց սահմանամերձ մարզերից և քշում դեպի երկրի խորքերը, որտեղ նրանք լքվում էին իրենց ճակատագրին։ Իսկ պատերազմից հետո, ամբողջ նահանգների բնակչությունը, թողնված իր խորտակված հույսերին, ստիպված էին թողնել իրենց տներն ու օջախները և ապաստան փնտրել Ռուսաստանում։ Անմարդկային դաժանություններն ու կոտորածները, որ գործեցին թուրքերը հայերի նկատմամբ այս պատերազմի ընթացքում, տեղի էին ունենում նաև նախորդ պատերազմների ընթացքում, թեև ավելի փոքր մասշտաբներով։

Այն մարզերը, որոնք լքվում էին հայերի կողմից, լցվում էին քրդերով և ուրիշ մահմեդական նորաբնակներով։ Հայերի հալածանքների քաղաքականությունը, որը մոլեգնեց վերջին կես դարի ընթացքում, ավելի արդյունավետորեն ավերեց Հայաստանը, քան թե ավազակային ցեղերի երկարատև տիրապետությունը։ Այս քաղաքականությունը էապես հանցագործ քաղաքականություն էր ինքնըստինքյան և այն միջոցառումների իմաստով, որ ձեռք էին առնվում ապահովելու այն։

Այն կրկնակի հանցագործ կլինի, եթե նրանք, ում ձեռքին գտնվում է Հայաստանի ճակատագիրը, չընդունեն թուրքական չարագործությունների արդյունքները և, իրագործելով փոքր ազգերի ինքնորոշման իրավունքը, որպես հիմք չվերցնեն մի ավերված երկրի ներկա կացությունը և խիստ բազում տառապանքներից մաշված մի ազգություն: Երբ վճռվելու է Հայաստանի ճակատագիրը, այս երկիրը դիտվելու է հայկական հարցը

[էջ 105]

պաշտոնապես միջազգային դիվանագիտության առջև դրվելուց առաջ գոյություն ունեցած պայմանների տեսանկյունից։ Հայերի սիստեմատիկ, կազմակերպված հալածանքը անազնիվ և կեղտոտ ճանապարհով, աքսորով, կոտորածով, բռնի հավատափոխությամբ, իր սկիզբը առնում էր այն ժամանակից և նույնիսկ դարձել էր քաղաքական համակարգ։

Անկուլտուրական տարրերի կիրառած բռնությունները, վայրագ ցեղերի՝ խաղաղ ազգաբնակչությանը պատճառած տառապանքները այդքան կործանարար չէին լինի, եթե պետական իշխանություններն իրենք դրանց չմասնակցեին։ Փոխանակ խաղաղեցնելու և սառեցնելու կրքերը, նրանք կազմակերպում էին և օգտագործում դրանք սեփական նպատակների համար։ Բավական է հիշատակել տխրահռչակ «Համիդիե» գնդերը, ձևավորված քրդական ցեղերից և տեղակայված հայկական տարբեր կենտրոններում։

Երբ պահը գա մաքրելու հաշիվները Թուրքիայի հետ և բարձրացվի Հայաստանի անկախության հարցը, միայն պարզ արդարություն կլինի թույլատրել հայերին լինելու իրենց և իրենց երկրի տերը, առանց հաշվի առնելու այն ամենը, որ ձեռք են բերել թուրքերը երկրի էթնիկակւսն բնույթը բռնի կերպով փոխելու գործում։

Ինչի՞ են հասել թուրք քաղաքագետները։ Որո՞նք են այն էթնիկական փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում։ Հայաստանի արևմտյան նահանգները, ոչ միայն Սվազի և Մալաթիայի շրջանները, այլև Եփրատի հովիտը Էրզրումից մինչև Խարպուտ և այնուհետև Դիարբեքիր, ավելի հաջողությամբ է ապազգայնացվել, քան մյուս շրջաններն ու նահանգները։

Այս ապազգայնացումը տեղի է ունեցել ավելի շուտ կրոնական, քան էթնոլոգիական հողի վրա։ Հայաստանի վերոհիշյալ մասը ունեցել է այն տարբերիչ գիծը, որ նշանակալի թվով

[էջ 106]

շրջաններ ազգային եկեղեցական կազմակերպությանը չեն պատկանում։ Եփրատի աջ ափը պատկանում էր կայսերական եկեղեցուն։ Սրանք հայ քաղկեդոնականներն էին, կամ, ինչպես ժողովուրդն էր անվանում նրանց, հոռոմ կամ բյուգանդական հայերը։ Նրանցից ոմանք նույնիսկ այժմ էլ մնամ են Ակն (էգին) և Արաբկիր քաղաքների շրջանում։ Պաշտոնական վիճակագրությունը չի հիշատակում այս հոռոմ-հայերին կամ նրանց դասում է հույների թվին։

Ինչ վերաբերում է Եփրատի ձախ ափին, Մամախաթունից մինչև Բալու, այն գլխավորապես բնակեցված էր աղանդավոր հայերով։ Ընդհանուր հասարակությանը, և, նույնիսկ շատ մասնագետներ, անիրազեկ է, որ ոչ մի տեղ աղանդավորական շարժումը այնքան ուժեղ զարգացած չէր, որքան Հայաստանում։ Հայկական եկեղեցու ծոցում էր, որ գլուխ բարձրացրին կրոնական մտքի այն հգոր հոսանքները, որոնք, սփռվելով Հայաստանի սահմաններից շատ հեռու, ժամանակ եղավ, որ ընդգրկեցին կայսրության ամբողջ կյանքը։ Պավլիկյան, թոնդրակեցիների, թուլաիլյան հերձվածները սոսկ տարբեր անվանումներ են մտքի միանման բնույթի։ Նրա ռացիոնալիստական հիմքը սպառնում էր ոչ միայն քայքայել հայկական եկեղեցու կարգը, այլն կայսրության եկեղեցու միասնությունը։ Դերսիմի բարձունքները հարակից տեղավայրերով այս աղանդավորների հենակետն էին։ Կայսրերի, մասնավորապես Բարսեղ 1-ինի պայքարը պավլիկյանների դեմ Դիվրիգում, քաջ հայտնի է։

Չնայած բոլոր դաժան միջոցառումներին, որ ձեռք առնվեցին այս շարժման դեմ, այն չմարեց և գոյություն աներ մինչե վերջերս։ Կորցնելով հայկական եկեղեցու ավելի ուշ հայերի միակ ապաստանի հովանավորությունը, աղանդավորական գանգվածը հեշտությամբ ապազգայնացավ մահմեդական թեոկրատական շրջապատի արանքում։ Ի՞նչ են բոլոր այդ ժողովր-

[էջ 107]

դական ե կրոնական խմբերը, որոնք կրում են դուզիկ, ղզլբաշ Ալի–իլլահի, Չըրագ-Սունդրան (լույս մարողներ), րախթաջի և այլ անունները։ Ինչո՞ւ է քուրդ բնակչության ամենահին շերտը կոչվում «Զազա»։ Անունն ինքնըստինքյան ոչ մի կարևորության չունի և կարող է հեշտությամբ բացատրվել։ Նշանակալին նրանց անջատվածությունն է։

Թուրքական իշխանությունները նրանց դիտում են որպես մուսուլմանների: Իրականում, բոլոր այս խորհրդավոր հավատները մուսուլմանական և քրիստոնեական տարրերի մի զարմանալի բաղադրություն են։ Միթե նշանակալի չէ, որ դրանք գոյություն ունեն գլխավորապես Սվազի և Խարպուտի վիլայեթներում, այսինքն, նախկին հայ աղանդավորների տերիտորիայի սահմաններում։ Շատ բնորոշ է, որ մենք գտնում ենք, նույնիսկ հիմա, այս տերիտորիայի սահմաններին, Մալաթիայի սանջակից հարավ և Սվազի սանջակի շրջանում, այս քրիստոնեական–մուսուլմանական հավատի սոցիալանան խմբերի։ Հարավում նրանք կրում են «Կեսկես» բնորոշ անունը, որը հայերեն է, քանի որ նրանք պահպանում են իրենց լեզուն և գաղտնի պաշտում են քրիստոնեական հավատը, մինչդեռ արտաքնապես կատարում են մուսուլմանական կրոնական արարողությունները։ Հյուսիսում այս հասարակությունները հայտնի են հունական «Հեմիստավրստե» կամ «կես-խաչ» անունով, որը նույն նշանակությունն ունի, ինչ որ հայկական «Կեսկեսը»։

Կհրաժարվեն նրանք երբևէ իրենց լեզուն օգտագործելուց թուրքական վիճակագրությունն, անկասկած, նրանց ես թուրքեր կհամարի։ Այս հասարակություններից շատ և շատերը, երբեմն հայկական ազգաբնակչությամբ ամբողջ շրջաններ ընդունել են բռնի կերպով մուսուլմանական հավատը, որպեսզի խուսափեն սրակոտոր լինելուց, ե այժմ հաշվվում են թուրքերի թվում։ Վերջին դարերի պատմությունը պահպանել է որոշ դեպքերի

[էջ 108]

գրառումներ, երբ ամբողջ շրջաններ կրոնական բռնությունների բեմահարթակ են դարձել։

Այս ամենը ապացուցում է, թե որքան խառնաշփոթ են էթնոգրաֆիական հարցերն Հայաստանում , հարցեր, որոնք պահանջում են շատ ավելի լուրջ և հանգամանալի քննարկում, քան կարող էին ենթադրել երկրի շատ անցորդ այցելուներ։ Բնակիչների թուրքական բաժանումը քրիստոնյաների և մուսուլմանների ոչ մի էթնոգրաֆիական կարևորության չունի։ Շատ դեպքերում ոչ հավատը և ոչ էլ լեզուն էթնիկական ճշմարտության համոզիչ չափանիշ չեն կարող լինել։ Անկասկած է, որ այն կրոնական հավատները, որոնք ոչ ամբողջովին մուսուլմանական են և ոչ էլ ամբողջովին քրիստոնեական, ծնվել են տեղական աղանդավորականության պատմական հողի վրա։ Նստակյաց աշխատավոր մուսուլման գյուղացիության նշանակալի մի մասը կերպարով և բնավորությամբ տարբերվում են և՛ թուրքերից, և՛ քրդերից։ Նրանց երակներում հոսում է կրոնական մոլեռանդության զոհ դարձած տեղաբնիկների արյունը։

Հայաստանի արևելյան մասում, քուրդ պատմադիր Շերեֆեդդինի ժամանակներում ապրում էր մի եգիդի ցեղ՝ Պազուկի անվանյալ։ Ավելի ուշ այն դուրս քշվեց Դիարբեքիրի կողմից Հայաստան շարժված քուրդ ցեղերի կողմից։ Նրանք կրում էին ընդհանուր Սիլվանիան անունը։ Նահանգը, որ նրանք գրավեցին, Պատնոցից մինչև Ալաշկերտ նույնպես երբեմն կոչվում էր Սիլիվան։ Սլիվանը Դիարբեքիրի սանջակի կազաներից մեկի անունն է, նույն անունը կրող մի փոքր քաղաքով Դիարբեքիր քաղաքից հյուսիս։ Հայկական սիլվանները գաղթականներ են այս շրջանից և պահել են իրենց նախկին նստավայրի անունը։ XIX դարի սկզղբին «Սիլվաններ» անվանումը դեռևս օգտագործվում էր աշխարհագրական և ռասայական իմաստով։ Ներկայումս այն օգտագործումից դուրս է եկել, քանի որ սիլվաններն իրենք

[էջ 19]

անհայտացել են թատերաբեմից։ Առանձին տարրեր նստակյաց են դարձել և խաղաղ աշխատավոր գոյություն են պահպանում, բայց հիմնական ցանգվածը դուրս մղվեց ուրիշ, ավելի մարտաշունչ Հայդերանցի և Մուքրի հորդաների կողմից։ Հայդերանցիները պատկանում են Հաքյարիի քրդերի խմբին, իսկ մուքրիները՝ պարսկաստանյան։ Քրդերը Հայաստան էին շարժվում երեք տարրեր կետերից՝ Դիարբեքիրի ուղղությամբ, Մոսուլի ուղղությամբ Հաքյարիի վրայով և Պարսկաստանից, Սուջբուլաղի հարևան վայրերից։ Նույնիսկ ներկայումս վաչկատան ցեղերից նրանք, այսպես կոչված Քոչերասները, ամռանը այս մարզերից շարժվում են հայկական բարձրավանդակ, իսկ ձմռան գալով իջնում են Միջագետքի հարթավայրերը։

Տարբեր ցեղերի իրար հաջորդող այս գալն ու գնալը, որն ընդհանրապես կողոպուտի էր մատնում երկիրը, երբեմն թեթևանում էր ավելի խաղաղասեր տարրերով, որոնք նստակեցության էին անցնում և ընդունում տեղական բնակչության սովորույթները։ Բայց ավազակային ցեղերի զանգվածը գալիս էր ու գնում, մի որոշ ժամանակ մնալով երկրի կյանքի մակերևույթին, ինչպես ալիքների բերած տաշեղներ: Իսկ այժմ, երբ երկիրը պետք է կագմակերպվի նոր հիմքի վրա, միայն այն տարրերը պետք է նկատի առնվեն, որոնք կազմում են նստակյաց գյուղացի, աշխատավոր դասակարգը։ Անհնազանդ ցեղերը և նրանց առաջնորդները պետք է հաստատապես դուրս դրվեն։

Եթե մենք հարցնենք, արդյո՞ք ժողովրդական զանգվածների այս անդադար մակընթացությունն ու տեղատվությունը, թուրքական, թուրքմենական և քրդական հորդաների այս օտար կարավանը որևէ էական փոփոխություններ կատարել է երկրի կուլտուրական և, պատմական կերպարում, ապա պատասխանը կարող է միայն բացասական լինել։ Քաղաքական աշխարհում որևէ կշիռ չունեցող երկիրը չի բաղկանում միայն լեռներից, դաշտերից և

[էջ 110]

հոսող ջրերից։ Յուրաքանչյուր երկիր ունի, բացի իր ֆիզիկական մակերևույթից, սեփական ոգեկան գծերը, որոնք այն տարրերում են մյուս երկրներից։ Ինչը իսկապես նշանակություն ունի՝ կույր բնության մեռած նստվածքները չեն, այլ երկրով մեկ սփռված մարղկային հանճարի հարատև ստեղծագործությունները։ Բանական ջանքերի այս ստեղծագործություններն են, որ կազմում են նրա մշակութային ոգին։ Ո՞ւմ է պատկանում այդ ոգին, կամ նա երբեէ դադարո՞ւմ է պատկանելուց նրանց, ովքեր ստեղծել են այն, ում ժառանգությունն է այն։ Հայաստանը որպես մարդկային աշխատության լաբորատորիա միշտ եղել է և կմնա հայկական։ Այն մարդու բնակության վայր է դարձել հայկական ձեռքերով։ Բոլոր նրանց համար, ովքեր եկել են ու գնացել, այն եղել է սոսկ հյուրատուն։ Նրանք բոլորը փնտրել են նրա տանիքը, վայելել նրա մշակութային գանձերը, ոմանք որպես անցորդ հյուրեր, ոմանք էլ որպես բախտի քմահաճույքով քշված ճամփորդներ, մինչդեռ ուրիշները, առանց քաշվելու տեղավորվել են այնտեղ, կողոպտել ու ավերել։ Ոչ մեկը նրանցից չի թողել որևէ հոգևոր ժառանգություն, մշակույթի որևէ հիշողություն։ Թուրքմենի կամ քրդի ոչ մի ձեռք մի աղյուս իսկ չի դրել երկրի շինարարական արվեստում։

Ճարտարապետության գարմանահրաշ կոթողները, պալատները, ամրոցները, եկեղեցիներն ու վանքերը, վեհապանծորեն բազմած իրենց լեռնագահերին, իրենց ամբողջ մշակութային գգեստավորմամբ, այսօր փոշուն են հավասարեցված։ Բայց նրանց մեջ դեռ ապրում է ոգին, ավերակների մեջ դեռ դեգերում են անցյալի ստվերները, ստվերներ, որոնք պատրաստ են մարմնավորվելու նոր կյանքի համար: Առանց պատճառի չէ, որ հայկական ժողովրդական երևակայությունը Հայաստանը ներկայացնում է երիտասարդ աղջկա տեսքով՝ շրջապատված ավերակներով։ Նույնիսկ ոգու աշխատանքի ավերակները ավելին չարժե՞ն երկրի համար, քան

[էջ 111]

քուրդ հովիվների հոտերը։ Եվ եթե լավագույն հայկական եկեղեցիները համարյա բոլոր քաղաքներում, լինի դա Հայաստանում կամ նրանից դուրս, վերածվել են մգկիթների, մի՞թե դրանով նրանք դադարել են հայկական լինելուց։

Հայաստանը ամեն մի պատմական կուլտուրական երկրի նման՝ օրգանիգմ է։ Ամենաուժեղ զարկոո զարկերակը, ամենասուր շնչառությունը հայկական է։ Իբրև ապրող օրգանիգմ, Հայաստանը չի կարող հրաժարվել իր անցյալից կամ ապագայից։ Գուցե նա վիրավոր է և արյունաքամ, բայց սպանված չէ։ Նրա քաղաքական բժիշկների պարտքն է բուժել նրա վերքերն ու ցավերը և օգնել նրան մոխիրներից նոր կյանքի հասնելու։

Հանցագործություն կլինի նրանց կողմից պատնեշ դնել ազատության նրա դարավոր բաղձանքի առջև այն պատրվակով, որ որոշ ագգագրական պարազիտային պալար կա նրա առողջ օրգանիգմի վրա։ Դրա համար ամենից առաջ պետք է հանդիմանել այն դիվանագետներին, ովքեր ձգձգեցին հայկական հարցի լուծումը կես դար և թույլ տվեցին մի արյունոտ վարչակարգի ուժեղացնելու խորթ և թշնամական տարրերի ներթափանցումը հայկական մարմին այնպիսի եռանդով, որը աճում էր Հայաստանի ճակատագրի հանդեպ Եվրոպայի անտարբերությանը զուգընթաց։

Սակայն հայերի տեսակետով այս չարիքը այնքան էլ մեծ չէ՝ խոչընդոտելու նրանց դեն նետելու դարավոր շղթաները։ Հայ ժողովուրդը անսովոր համբերատարություն ունի ուրիշ ազգությունների նկատմամբ, մի գիծ, որը նրանք զարգացրել են իրերի հանդեպ իրենց կոսմոպոլիտական տեսակետին գուգահեռ և որը մինչև հիմա արժանի գնահատական չի ստացել։ Նրանք, ովքեր դարեր շարունակ սուր են ճոճել Հայաստանի գլխին չեն կարողացել բարեկամական համագործակցություն հաստատել նրա տարածքում հանդիպող բոլոր ազգությունների

[էջ 112]

միջև։ Երկրի քաղաքական կյանքի համար պատասխանատվությունը հայերին անցնելու հետ միասին կգտնվի խաղաղ համագործակցության ուղի։ Սրա երաշխիքը հայ գյուղացիության արտակարգ անհիշաչարությունն է, ինչպես նաև հայերի բարձր մշակութային նվաճումները ավելի քաղաքակիրթ երկրներում: Դրանք արժեքավոր հատկություն կլինեն նրանց համար իրենց երկիրը վերադառնալիս՝ բարձրացնելու և առաջնորդելու այն այսօրվա հասարակական և քաղաքական պահանջների մակարդակին։

Հայկական բնավորության լայնախոհությունը և բազմակողմանիությունը, որի վկան պատմությունն է, լավագույն խոստումն է այսպիսի ստեղծագործ գործունեության համար: Խառն ազգագրական պայմաններն իրենց առավելությունն ունեն, եթե իրադրությունը ճիշտ է հասկացված և գործերը ճիշտ են տարված։ Վտանգը ոչ թե էթնիկական տարրերի բազմազանաթյան մեջ է, այլ իրավունքներից օգտվելու բազմազանության և իրավահավասարության։

Որտեղ աշխատանքի և տաղանդի իրավունքներն ապահովված են, երբ գոյություն ունի հավասարության և արդարության միայն մեկ ձև, այնտեղ էթնիկական տարբերությունները կծառայեն միայն պրոբլեմների կոմպլեքսը հարստացնելուն և կապահովեն ընդհանուր նպատակների նվաճումը միացյալ մշակութային շանքերի բնագավառում։


 

Տես նաև`

 

 

Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use
Design & Content © Hripsime Hakobyan, Iveta Grigoryan