ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ | ԿԱՏԱԼՈԳՆԵՐ | ՖՈՆԴԵՐ | ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ | ԿԱՊ

 

Թեմաներ


Աշխարհագրություն
Աստվածաբանություն
Բառարաններ
Բժշկություն
Բնական գիտություններ
Գեղարվեստական գրականություն
Դյուցազնավեպ
Թարգմանական գրականություն
Թղթեր, նամակներ, կոնդակներ
Իրավունքի հուշարձաններ
Լեզվաբանություն
Մատենագիտական ցանկեր
Ուղեգրություններ
Պատմագրություն
Տեղեկատու գրականություն
Տնտեսություն
Փիլիսոփայություն
Օտարալեզու հայ հեղինակներ

 

Թեմա`

 

Պատմություն

 

 

 

 

Կամսար Ավետիսյան

 

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  1. 1-2 էջեր
  2. Կամսար Ավետիսյան
  3. Հայկական բարձրավանդակ
  4. Հայաստանը դարերի միջով
  5. Սովետական Հայաստանի պետական կառուցվածքը, վարչա–տերիտորիալ բաժանումը
  6. Սովետական Հայաստանի բնաշխարհը
  7. Սովետական Հայաստանի արդյունաբերությունը
  8. Սովետական Հայաստանի գյուղատնտեսությունը
  9. Երևանի ընդհանուր նկարագիրը
  10. Սևանի ավազան
    • Սևան—Հրազդան կասկադ
    • Սևանը կպահպանվի
  11. Լոռի (Գուգարաց աշխարհ)
  12. Հայաստանի առողջավայրերի մարգարիտը
  13. Հովք
    • Հաղարծին
    • Նոր Գետիկ կամ Գոշավանք
  14. Զանգեզուրում.
    • Դեպի Տաթև
    • Գորիս
    • Սյունյաց վարդապետարանը
  15. Անի և հարակից վայրեր
    • Հոռոմոսի վանք կամ Ղոշավանք
    • Արգինա
    • Երազգավորս (Շիրակավան)
  16. Վանի նահանգ (վիլայեթ)
  17. Աղթամար
  18. Տարոնի պատմական հուշարձանները
    • Ս. Կարապետի վանքը
    • Առաքելոց վանքի դուռը
    • Առաքելոց վանքը
  19. Սասուն
  20. Պատմական Հայաստանի սրբագործված անտառները
  21. Պուշկինի հետքերով, Հայկական բարձրավանդակով
  22. Հայոց Նոր տարին` նավասարդը և նրա տոնակատարության վայրերը
  23. Ինչ են պատմում ամիսների և օրերի անունները
  24. Հայերը Հնդկաստանում
  25. Հայաստան, Հայք և Արմենիա անունների մասին
  26. Աշխարհագրական տեղանուններ Հայաստանի անվամբ
  27. Տեղանուններ` կապված Շամիրամի և Արա Գեղեցիկի ավանդությանը
  28. Երևանը և նրա անվան պատմությունը
  29. Երևանի միկրոտոպոնիմիկան
    • Կոնդ
    • Բուն քաղաք կամ Շահար
    • Քարհանքի թաղ կամ Դամըռ–Բուլաղ
    • Դավա–Յաթաղ
    • Շիլաչի
    • Ղանթար
    • Բուլվար
    • Աբովյան փողոցի պատմությունը
    • Ինչպես է առաջացել Չերյոմուշկի անունը
    • Առաջին մաս և Երրորդ մաս
    • Կանազ
    • Ավան
  30. Հայրենիքում վերահաստատված տեղանուններ
    • Բութանիա
    • Արաբկիր
    • Մալաթիա
    • Սեբաստիա
    • Կիլիկիա
    • Մարաշ
    • Կամարակ
    • Զեյթուն
  31. Ավանդություններով ստեղծված տեղանուններ
    • Գեղամա ծով
    • Գեղամա լեռներ
    • Գեղամաբակ
    • Գեղամաշեն
    • Գեղամավան
    • Գեղամի
    • Գեղարքունի
  32. Ինչ են պատմում հայրենի տեսարժան վայրերը
    • Գեղարդ
    • Գառնի
    • Զվարթնոց
    • Էջմիածին
  33. Ներդիր
     

[էջ 3]

ԿԱՄՍԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

1950 թվականի հուլիսյան մի առավոտ «Պետհրատի» մանկապատանեկան գրականության խմբագրություն մտավ միջահասակ, թիկնեղ մի մարդ, հնամաշ պայուսակը ձեռքին: Դիմագծերը խոշոր էին, կոպիտ-գեղջկական, շարժումները փոքր-ինչ վեհերոտ անհամարձակ: «Ես ձեզ համար գիրք եմ գրել, տեսեք, թե որ բանի նման է...»: Եվ, պայուսակից հանելով թերթի մեջ ծրարած ձեռագիրը, դրեց սեղանին ու գնաց: Ծանոթացան ձեռագրին՝ «բանի նման էր»: Գիրքը կոչվում էր «Անվանի աշխարհագրագետ ճանապարհորդներ» և հետաքրքրաշարժ ձևով պատմում Էր Կոլումբոսի, Վասկո դա Գամայի, Մագելանի և ուրիշ նշանավոր ճանապարհորդների մասին: Գիրքը արժանացավ պատանի ընթերցողների ջերմ ընդունելության, մամուլը դրվատանքի խոսքեր ասաց:

Այսպես փոքր-ինչ տարօրինակ ձեով սկսվեց «Պետհրատի» և աշխարհագրագետ Կամսար Ավետիսյանի ծանոթությունը, որը շուտով վերածվեց բարեկամության: Գիտնականը գլխովին տրվեց իր սիրած գործին ու պատանի ընթերցողի գրադարանը հարստացրեց մեկ տասնյակից ավելի գիտահանրամատչելի գրքերով: «Ինչ է պատմում քարտեզը», «Տոթակեզ աշխարհամաս», «Ասիայի երկրներով», «Արևմտյան կիսագնդի երկրներով», «Արևելքի մարգարիտը», «Իմաստուն խոսքերի աշխարհում», «Աշխարհագրական անունների բացատրական բառարան», «Հրաշալիքների աշխարհում», «Երևանի պատմությունը անունների մեջ» — ահա ոչ լրիվ ցանկը այն գրքերի, որ Կամսար Ավետիսյանը

[էջ 4]

դրել է ընթերցողի սեղանին: Ինչպես տեսնում ենք, ընդգրկումը բավական մեծ է, թեմաները՝ բազմազան: Այդպիսի գրքեր գրելու համար ոչ միայն շնորհք է հարկավոր, այլև փաստերի վիթխարի կուտակում: Իսկ այդ փաստերը Կամսար Ավետիպանը սկսել է կուտակել պատանեկան վաղ տարիներից, երբ դեռևս ուսանում էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Կամսար Ավետիսյանը ծնվել է 1905 թվականի մայիսի 2-ին, Բագրևանդի գավառի Հին Բայազետ քաղաքում: Նրա հայրը համեստ արհեստավոր էր՝ գլխովին թաղված ընտանեկան հոգսերի մեջ: Կովկասահայ մի ուսուցչուհի բախտորոշ դեր է խաղում ապագա գիտնականի կյանքում՝ ուսումնատենչ պատանուն բերում է Թիֆլիս ու տեղավորում Ներսիսյան դպրոցում: Դա 1915 թվականի աշնանն էր: Ներսիսյան դպրոցում շուտով երևան են գալիս Ավետիսյանի աշխարհագրական նախասիրությունները: Աշխարհագրության ուսուցիչներ Արտաշես Աբեղյանը և Հակոբ Էլիբեկյանը խրախուսում են նրան: Ավետիսյանը վերհիշում է. «Մի անգամ, երբ դասը պատմեցի–վերջացրի, Էլիբեկյանը դասարանի առաջ գրկեց ինձ ու բացականչեց. «Շատ ապրես, Կամսար, դու լավ աշխարհագրագետ կդառնաս»: Պատանու մեջ գնալով ամրապնդվում է գիտությանը նվիրվելու ձգտումը: 1932 թվականին նա ընդունվում Է Երևանի պետական համալսարանի նորաբաց աշխարհագրության ֆակուլտետը և 1937-ին հաջողությամբ ավարտում: Նույն թվականից նա արդեն աշխարհագրություն է ավանդում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Սկսվում է Ավետիսյանի մանկավարժական բեղմնավոր գործունեությունը, որը տեում է ավելի քան երեք տասնամյակ: 1947 թվականին նա պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա «Արևմտյան Հայաստանի բնաշխարհը» թեմայով:

Պատանիների համար գրելու միտքն ինչպե՞ս է ծագում գիտնականի մոտ: Մի տեղ նա բացատրում է. «Իմ աշխատանքը այնպես դասավորվեց, որ ես շատ մոտ կանգնեցի դպրոցին: Տարվա համարյա կեսը անց էի կացնում դպրոցում, ղեկավարելով ուսանողների պրակտիկան՝ աշխարհագրության գծով: Այստեղից էլ իմ մեջ միտք ծագեց օգնել

[էջ 5]

դպրոցին նաև գրելով»: Ահա այսպես ծնվեցին այն գրքերը, որ քիչ աոաջ թվարկեցինք:

Ո՞րն է այդ գրքի հիմնական արժանիքը, ինչի՞ շնորհիվ են դրանք դարձել պատանի ընթերցողի անբաժան ուղեկիցները: Գիտելիքների այն հարուստ, անսպառ պաշարի շնորհիվ, որ հեղինակը շռայլորեն փռում է նրա առաջ: Գիտնականի հետ մենք անցնում ենք երկրե–երկիր, լողում ծովերով, օվկիանոսներով, գետերով ու լճերով, տեսնում երկրագնդի բուսական ու կենդանական աշխարհը, ծանոթանում ազգերին, ցեղերին ու ցեղախմբերին, նրանց ստեղծած նյութական արժեքներին, հիանում մարդկային հանճարի անմեռ կոթողներով, նկարչության, քանդակագործության, ճարտարապետության անանց արժեքներով:

Սակայն, ինչպես ամեն կարգի գիտելիքներ, այնպես էլ աշխարհագրական գիտելիքներ հաղորդելիս կարևոր նշանակություն ունի մատուցման եղանակը: Այստեղ էլ Կամսար Ավետիսյանը աչքի է ընկնում շահեկան մի հատկությամբ. նա պատմում է հասարակ, անպաճույճ լեզվով, ասես մտերմիկ զրույց է վարում ընթերցողի հետ: Ասելիքը մշտապես համեմում է ժողովրդական բառ ու բանի կենդանի դարձվածքներով, հարմար պահին դիմում թևավոր խոսքերի, առածների, երբեմն էլ նովելատիպ պատմությունների օգնության: Տարիների ընթացքում նա իր մեջ ամբարել է ժողովրդական զրույցների, անեկդոտների, աֆորիզմների մի ամբողջ շտեմարան և գիտե դրանք տեղին ու ժամանակին օգտագործել:

Գիտնականը առանձին «թուլություն» ունի արվեստի գործերի հանդեպ: Նրա բնակարանի պատերը ծածկված են մեծ նկարիչների կտավների ընտիր վերատպություններով: Նրա անձնական գրադարանը հարուստ է նշանավոր արվեստագետներին նվիրված մենագրություններով: Հնդկաստան կատարած ուղևորությունից նա իր հետ բերեց հռչակավոթ Թաջ–Մահալի մարմարե մակետը միայն: «Հրաշալիքների աշխարհում» գիրքը ամբողջովին նվիրված է արվեստի ստեղծագործություններին: Այստեղ մեծ սիրով ու իմացությամբ նկարագրված են աշխարհի «յոթ հրաշալիքները»՝ Քեոփսի բուրգը, Ալեքսանդրիայի փարոսը, Շամիրամի կախյալ պարտեզները,

[էջ 6]

Հռոդոսի արձանը, Մավզոլ թագավորը Դամբարանը, Զևսի արձանը և Արտեմիդայի տաճարը, ինչպես և «ութերորդ հրաշալիքները» — եգիպտական Սֆինքսը, Նեֆերտիտին, Աջանտայի ու Էլլորայի ժայռակերտ կոթողները, Չինական մեծ պարիսպը, Լաոկոոնի արձանախումբը, Պիզայի թեք աշտարակը և այլն, և այլն։ Այսպիսով, Ավետիսյանի աշխատությունները գիտելիքներից բացի, ընթերցողի մեջ գեղեցկի ճաշակ են սերմանում, օգնում ավելի խորը ըմբռնելու արվեստի նշանավոր ստեղծագործությունները։

Վերին աստիճանի ուսանելի է այն անմնացորդ նվիրումը, որով Կամսար Ավետիսյանը, սկսած աշակերտական նստարանից, ծառայեց ընտրած գիտությանը։ «Զարմանաւլիորեն շատ եմ սիրել ու սիրում եմ այդ հրաշք–գիտությունը,— գրում է գիտնականը։— Եվ եթե ինձ բախտ վիճակվեր նորից սկսել ուսումս, ապա կսկսեի աշխարհագրությունից»։

Այս գիրքը տաղանդավոր գիտնականի ու գրողի կարապի երգն է, որի վրա նա աշխատեց մինչև իր կյանքի վերջին օրերը՝ մինչև 1976 թվականի հոկտեմբերի 24-ը։ Գիտնականի մահից հետո գիրքն իր ավարտին հասցրեց նրա կյանքի ընկերը, մշտական օգնականն ու քարտուղարուհին՝ Ասպրամը, որի անունը, Կամսար Ավետիսյանի անվան հետ կողք-կողքի, պսակում է «Հայրենագիտական էտյուդների» ճակատը։

ԽԱՉԻԿ ՀՐԱՉՅԱՆ


[էջ 7]

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ
(Աշխարհագրական ակնարկ)

«Հայրենագիտությունըգլխավորուսմունքներիցմեկըպետքէլինիորպարտավորէսովորելամենմիհայորդի։ Ով որ չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»։
ՐԱՖՖԻ

Արևմտյան Հայաստանի պատմա–աշխարհագրական ուսումնասիրությունը մի շարք ճանաչողական և հետաքրքիր կողմեր ունի։

Իրերի բերմամբ այնպես է ստացվել, որ Սովետական Հայաստանը դարձել է Արևմտյան Հայաստանին սահմանակից երկիր։ Ճանաչել, գիտենալԱրևմտյան Հայաստանի աշխարհագրությունը, ոչ միայն հետաքրքիր է, այլև անհրաժեշտ։ Բավական է նշել, որ պատմական Հայաստանի տասնհինգ «աշխարքններից»1 մոտ ինը գտնվում է այնտեղ։

Պատմական տխուր իրադարձություններում հայաթափ եղան Արևմտյան Հայաստանի շեն ու հայաշատ նահանգները։ Այդտեղ մնացին նյութական կուլտուրայի շատ հուշարձաններ, որպես լուռ վկա դրանք ստեղծող ժողովրդի։

Արևմտյան Հայաստանը գրավում է Հայկական բարձրավանդակի2 հարավ-արևմտյան մեծ մասը։ Հայկական բարձրավանդակը Առաջավոր Ասիայի բարձրադիր մասերից է և

------------------------

1 Մեծ Հայքը Արշակունիների ժամանակ բաժանվում էր տասնհինգ նահանգի կամ «աշխարհի»՝ Բարձր Հայք, Չորրորդ Հայք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք և Այրարատ: Ամեն մի նահանգ էլ բաժանվում էր գավառների, որոնց թիվը Մեծ Հայքում հասնում էր 190-ի։

2 Բարձրավանդակ տերմինի տակ նկատի է առնվում ընդարձակ լեռնային մի մարզ, որն ընդգրկում է առանձին լեռնաշղթաներ, միջլեռնային գոգավորություններ և սարահարթային մասեր։ Հայկական բարձրավանդակին հաճախ տրվում է Հայկական լեռնաշխարհ անվանումը։ Սակայն ավելի ճիշտ է առաջինը։

[էջ 8]

դասվում է ասիական խոշոր բարձրավանդակների շարքը։ Նա հայ ժողովրդի բնօրրանն է, նրա հետ են կապված հայ ժողովրդի պատմական անցյալի հիմնական դրվագները։ Արևմտյան Հայաստանը ծննդավայրն է հայ ժողովրդի շատ անվանի զավակների, որոնց անունը սերտ կապված է հայ գրքի, գրականության, պոեզիայի և ճարտարապետության պատմության հետ։ Դրանք են՝ Մեսրոպ Մաշտոց (Տարոն, Հացեկաց գյուղ), Սահակ Պարթև, Մովսես Խորենացի (Տարոն Խորնի գյուղ), Նաղաշ Հովնաթան (Վասպուրական), Նահապետ Քուչակ (Վասպուրական, Խառակոնիս գյուղ), Գրիգոր Նարեկացի (Վասպուրական, Նարեկ), Ներսես Շնորհալի, Ֆրիկ, Եղիշե, Կորյուն, Կոնստանդին Երզնկացի և շատ ուրիշներ։ Տարոնում է ծնվել Վարդան Մամիկոնյանը, նոր ժամանակների նշանավոր մարդկանցից՝ Խրիմյան Հայրիկը, Գրիգոր Զոհրապը, Միսաք Մեծարենցը, Սիամանթոն և ուրիշներ։

Գտնվելով Առաջավոր Ասիայի լեռնահանգույցում, Հայկական բարձրավանդակը միավորում է Անատոլիայի և Իրանի բարձրավանդակները, միաժամանակ Առաջավոր Ասիան, և ընդհանրապես Արևելքը կապում է Արևմուտքի հետ։

Աշխարհագրական տեսակետիւց Հայկական բարձրավանդակի բնական սահմանը արևմուտքից Փոքր Ասիա թերակղզու հետ կազմում է Արևմտյան Եփրատը, հարավից սահմանն անցնում է Գլխավոր կամ Հայկական Տավրոսով, շարունակվում Զագրոշի լեռնային համակարգով դեպի Իրանական բարձրավանդակը, որոշ չափով միանում է նրան, ապա Զանգեզուրի լեռնաշղթայով բարձրանում է հյուսիս, անցնում Փոքր Կովկասի մաս կազմող և Սովետական Հայաստանի հյուսիս-արևելյան ու հյուսիսային սահմաններով ձգվող լեռներով (Սևանի, Արեգունու, Միափորի, Վիրահայոց), Չըլդրի (Զարիշատ) լեռների արևմտյան հատվածով, այնուհետև Կարսի սարահարթի հյուսիսով, Թորթումի լեռներով մոտենում է Պարխարյան կամ Արևելա–Պոնտական լեռներին, որոնք բարձրավանդակը եզերում են հյուսիսից՝ անջատելով Սև ծովի ավազանից։

Այս սահմաններում ընկած Հայկական բարձրավանդակը գեոմորֆոլոգիական և աշխարհագրական տեսակետից նաև

[էջ 9]

իր ուրույն բնությամբ և պատմական անցյալով, մի ամբողջություն է ներկայացնում։

Այժմ դառնանք Հայկական բարձրավանդակի հարավարևմտյան մասին, այսինքն այն մասին, որը գտնվում է Թուրքիայի տերիտորիայում։ Հայկական բարձրավանդակի այդ մասը ունի 140 հազար քառակուսի կիլոմետր մակերես։ Դրան պետք է ավելացնել նաև 1920 թվականին Թուրքիայի կողմից գրավված 26 հազար քառակուսի կիլոմետր տարածությունը, այն է Կարսի մարզը1 և Սուրմալուի գավառը2։ «Հայկական բարձրավանդակ» հասկացությունը վաղուց ի վեր գիտական աշխարհի կողմից վայելում է քաղաքացիական իրավունք։ Բոլոր անվանի աշխարհագրագետներն ու ճանապարհորդները, ինչպես նաև շատ երկրաբաններ իրենց աշխատություններում պահպանել են այդ տերմինը։ Այդպես են վարվել Աբիխը, Լինչը, Օսվալդը, Լեման-Հաուպտը, Ռիտտերը, Ռեկլյուն, Շչուկինը, Դոբրինինը և շատ ուրիշներ: Նույնը պիտի ասել նաև հանրագիտական3 և աշխարհագրական ձեռնարկների մասին։

Մարքսիզմի կլասիկների մոտ էլ Հայաստան անունը հաճախ փոխարինվել է «Հայկական բարձրավանդակ» հասկացությամբ։ Ի դեպ, նրանք երբեք «Հայաստան» հասկացությունը չեն կապել «Անատոլիա» կամ «Փոքր Ասիա» հասկացության հետ։ Դժբախտաբար այդպես չեն վարվում հաճախ

----------------------

1 Կարսի կամ Ղարսի մարզը բաժանված էր չորս գավառների՝ Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի։ Կարսի մարզի կենտրոնն էր Կարս կամ Ղարս քաղաքը։ Քաղաքը գտնվում է համանուն գետի վրա, նա հանդիսացել է անառիկ բերդաքաղաք։ Գտնվում է Լենինականից 80 կիլոմետր հեռավորության վրա (երկաթուղով): Քաղաքում կային ռեալական դպրոցներ, օրիորդաց գիմնազիա, զարգացած էին արհեստները։

Նշանավոր է ս. Առաքելոց եկեղեցին, որը հիմնվել է 10-րդ դարում և կանգուն է մինչև այսօր։ Երկաթուղով կապված է Լենինականի հետ։ Կարսը պատմական Վանանդ գավառի Կարուց քաղաքն է։ Ինչպես հայտնի է Վանանդ գավառը մտնում էր Այրարատ աշխարհի մեջ։

2 Սուրմալուի գավառը մտնում է Արևելյան Հայաստանի մեջ։ Կենտրոնն է Իգդիր ավանը, որը գտնվում է Արաքսի հովտի աջափնյա մասում, Մարգարայի կամրջից 17 կիլոմետր հեռավորության վրա: Այժմ բարեկարգվում է Մարգարայի կամուրջը և դառնում միջազգային գիծ։

----------------------------------

3 БЭС 2-е издание, т. 3, стр. 108.

[էջ 10]

մեզ մոտ հրատարակված շատ աշխատությունների հեղինակներ: Վերցնենք, թեկուզ 1946 թվականին Մոսկվայում լույս տեսած Մատվեևի աշխատությունը, որը նվիրված է Փոքր Ասիա կամ Անատոլիա թերակղզու ֆիզիկո–աշխարհագրական նկարագրությանը1:

«Անատոլիա» անվան տակ (թուրքերեն «Անադոլու») հեղինակը հասկանում է ամբողջ Ասիական Թուրքիան: Այսպիսով Մատվեևը Անատոլիայի հետ է միացնում թե՛ աշխարհագրական և թե՛ պատմական տեսակետից նրա հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող Հայկական բարձրավանդակը:

Սովետական աշխարհագրագետները պետք է նպաստեն հայ ժողովրդի պատմության ու նյութական կուլտուրայի հետ կապված աշխարհագրական հասկացությունները պահպանմանը: Նախ պետք է պարզ լինի մի հանգամանք, որ «Հայկական բարձրավանդակ» կամ «Հայաստան» անունը այս երկրի պատմական և իսկական անունն է: Եթե այդտեղից նրա բնիկները տարագրվել են կամ ենթարկվել ցեղասպանության, դա դեռ իրավունք չի տալիս որնևիցե անվանական փոփոխություն մտցնելու ժողովրդի երկրի նկատմամբ: Պետք է պարզ լինի նաև, որ այդ տերմինների փոփոխումը Թուրքիայի կողմից, սոսկ աշխարհագրական նշանակություն չունի, այլ հետապնդում է նույն նպատակը, ինչին ժամանակին ձգտել են սուլթան Համիդը, Էնվերը, Թալեաթը և մյուսները, այն է՝ երկրում ոչ մի հայկական հետք չթողնել: «Ինչ վերաբերում է քեմալականներին, ապա նրանք շատ կուզենային որ հայկական հարցը աշխարհի համար լիներ պատմության մոռացված էջ»,— իրավացիորեն նկատում է պրոֆ. Դ. Զավրիևը2:

Ինչպես հայտնի է Արևմտյան Հայաստան տերմինի փոխարեն երկար ժամանակ գործածական էր «Թուրքահայաստան» հասկացությունը: Սա ճիշտ չէ, քանի որ այդ երկրի հինավուրց բնիկ տարրը հանդիսանում է հայ ժողովուրդը, մինչդեռ թուրքերը այդ երկրի սոսկ զավթիչներն են:

-------------------------

1 Матвеев С. Н., «Турция», Москва, 1946.

2 Завриев Д. С, «К новейшей истории северо-восточных вилайетов Турции», Тбилиси, 1947, стр. 162.

[էջ 11]

Հայկական բարձրավանդակն ունի բնական մեծ պոտենցիալ՝ լայնարձակ արոտավայրեր, ընդարձակ լեռնահովիտներ, արագահոս ու հորդառատ գետեր, բարգավաճ հող և հարուստ ընդերք:

Իր բնական բազմաթիվ հարստություններով, իր մեծ ու փոքր գետերով, սառնորակ աղբյուրներով, հանքային ջրերով, հարավային արևով, առողջարար օդով՝ Հայկական բարձրավանդակը կարող է դիտվել որպես աշխարհի լավագույն անկյուններից մեկը:

Հայկական բարձրավանդակը ընկած է այն հանգույցում, որտեղ իրար են հանդիպում Պոնտոսի, Անտիտավրոսի, Տավրոսի, Զագրոշի և Փուքր Կովկասի լեռնաշղթաները:

Որ կողմից էլ փորձենք մտնել Հայկական բարձրավանդակը, ամենուրեք պետք է կտրենք ծայրամասային լեռները, որոնք 2500—4000 մետր բարձրություն ունեն:

Այս վիթխարի լեռնային զանգվածների գոյացումը, ինչպես հայտնի է, բացատրվում է թե՛ տեղախախտման և թե՛ հրաբխային երևույթներով:

Հայկական բարձրավանդակի հարավ-արևմտյան մեծ մասը, ինչպես ասվեց, բռնում է Արևմտյան Հայաստանը, որի սահմաններն Արևելյան Հայաստանի հետ անցնում են հայկական Պարով (Բարդողյան ճյուղով) մինչև Սուրմալու գավառի հյուսիս-արևմտյան սահմանները (Կողբից արևմուտք), Արաքսով մոտենում Ախուրյանին, ապա Ախուրյանով, Սովետական Հայաստանի ներկա սահմաններով, Չըլդրի (Զարիշատի) լեռներով մոտենում Պարխարյան կամ Արևելյան Պոնտական լեռներին, որոնք եզերում են Հայկական բարձրավանդակը:

Արևմտյան Հայաստանի արևմտյան սահմանը համընկնում է Հայկական բարձրավանդակի և Փոքր Ասիա թերակղզու բնական սահմանի հետ, այսինք!ն այն անցնում է Արևմտյան Եփրատի ընթացքով՝ Քեմախից (Ակնի վրայով) մինչև Կեբան-Մադեն, որտեղ գետը կտրում է Գլխավոր Տավրոսը:

Արևմտյան Հայաստանի հարավային սահմանը անցնում է Գլխավոր Հայկական Տավրոսով և Վանա լճի հարավային

[էջ 12]

մասերով։ Իսկ արևելյան սահմանը համընկնում է Իրանի պետական սահմանի հետ։

Ուղղություն ընդունելով արևելքից դեպի արևմուտք, այդ շղթաները կարելի է բաժանել երեք գլխավոր ճյուղերի. Հյուսիսային Հայկական Տավրոս, Միջին Հայկական Տավրոս և Գլխավոր Հայկական Տավրոս։

Այժմ դրանցից յուրաքանչյուրի մասին կխոսենք առանձին։

Հյուսիսային Հայկական Տավրոսը սկսվելով Երզնկայից հյուսիս-արևմուտք, անցնում է Էրզրումի (պատմական Բարձր Հայքի) հյուսիսային սահմաններով, հասնում է Թորթումի լեռնաշղթային, ապա շարունակվում է արևելք մինչև Կարսի սարահարթի սահմանները։

Հյուսիս և հյուսիս-արևմտյան կողմում նրանք միանում են Հայոց լեռներին։ Իջնելով հարավ, նրանք կազմում են Սողանլուի (Վանանդի) շղթան, որը Կարսի սարահարթը բաժանում է Բասենից։ Այս լեռները պատած են անտաոներով։ Այստեղով է անցնում Կարս–Էրզրում երկաթուղին։ Պատմական անցյալում Սողանլուի շղթան կոչվել է Մեծրաց լեռներ։

Բարձր Հայքի հյուսիսում ընկած շղթաներից նշանավոր են Դումլու-Դաղը, Թորթումի և Սպերի լեռները։ Թորթումի լեռների ճյուղավորություններում է գտնվում հրաբխային մի լեռ, որը ներկա քարտեզներում հայտնի է Վեսերչե Դաղ անվամբ, ունի 3300 մետր բարձրություն։ Իսկ Հայկական քարտեզներում հայտնի է Միխչիկ անվամբ։

Ճանապարհորդները նրա խառնարանը համեմատում են Վեզուվի խառնարանի հետ։

Միջին Հայկական Տավրոսը ձգվում է բարձրավանդակի համարյա միջին մասով Դերսիմ լեռնաշխարհից դեպի արևելք, ընդհուպ մինչև Հայկական Պար։

Դերսիմը եզերվում է Արևմտյան Եփրատի աղեղով և ընդգրկում է մի ամբողջ լեռնաշխարհ, որի ծայրամասային շղթաները հայտնի են Բաղիր, Մերջան, Չարսանջակի և Մոզուր Դաղ անվամբ։ Դերսիմը Արևմտյան Հայաստանի ամենաանառիկ մասն է համարվում, որտեղ բնակվում է քրդական զազա ցեղը։ Ի դեպ, զազաները հայերի նկատ–

[էջ 13]

մամբ շատ բարեկամաբար են վարվել և ջարդերի ժամանակ ապաստան են տվել նրանց։

Դերսեմի լեռնաշխարհի արևմտյան լանջերից, հատկապես Մոզուր Դաղից հոսող ջրերը Արևմտյան Եփրատի վտակներն են դառնում։

Դերսիմից արևելք ընկած է գեղատեսիլ Բինգյոլը կամ Բյուրակն լեռները։ Նրա գագաթներից մեկը Սրմանց անունն է կրում, այդտեղից սկիզբ է առնում Արաքսը։ Բինգյոլից են սկիզբ առնում նաև Եփրատի գլխավոր վտակները։

Բյուրակն լեռները հայ ժողովրդի կողմից դիտվել են որպես գեղեցկության ու սիրո սարեր։ Նրանք իրենց հստակ ու քաղցրահամ աղբյուրներով, անթիվ լճերով, բազմերանգ ծաղիկներով հայ ժողովրդի երգերի, ավանդությունների մեջ արժանի տեղ են գտել։

Բյուրակնի անվան հետ այսպիսի մի գեղեցիկ ավանդություն է կապված։ Բինգյոլում ապրելիս են եղել մի հովիվ ու հովվուհի։ Մի օր հովիվը կաքավ է որսում և նվիրում է իր հովվուհուն։ Վերջինս փորձում է աղբյուրներից մեկում լվանալ կաքավի արյունոտ կուրծքը։ Այդ պահին կաքավը կյանք է առնում և թռչում գնում։ Այս մասին, երբ հովիվը տեղեկանում է, հարցնում է հովվուհուն, թե որն է այդ աղբյուրը։ Հովվուհին շվարած, չկարողանալով գտնել հրաշալի աղբյուրը, բացականչում է «Բյուր ակն է, հազար ակն է, ինչ գիտեմ թե որ ակն է...»։ Ըստ ավանդության այստեղից էլ լեռները կոչվել են Բյուրակն։

Բինգյոլին շրջապատում են իր ժամանակին հայաշատ և բնությամբ գեղեցիկ հայկական գավառները. Քղին՝ արևմուտքից, Վարդոն՝ հարավից, իսկ արևելյան կողմից՝ Խնուսի արգավանդ դաշտը, որը ոռոգվում է Արածանիի վտակներով։ Հարավ-արևելյան կողմում ընկած է Խամուր լեռնաշղթան, իսկ հյուսիսում Աղ-Դաղը։

Բինգյոլից անցնելով դեպի հյուսիս-արևելք շարունակում ենք Արաքսի հոսանքով դեպի Հայկական Պար։ Արաքսն այս լեռնաշղթան բաժանում է Փալան-Թոքյանի շղթայից, որն ընկած է Էրզրումից հարավ։ Հայկակաւն Պարը շարունակվելով հարավ-արևելք, հյուսիս-արևմուտքում է թողնում Կարսի սարահարթը։

[էջ 14]

Այժմ խոսենք Հայկական Պարի մասին ավելի մանրամասն, հատկապես հայ ժոդովրդի սիրելի լեռան` Մասիսի, որը գտնվում է լեռնաշղթայի արևելյան մասում։

Հայկական Պարի երկարությունը 300 կիլոմետր է, բաղկացած է մի քանի լեռնաշղթաներից և ճյուղավորություններից, որոնք հայտնի են Բարդողյան, Սիսակի, Սուկավետ անուններով։

Ձմեռը Հայկական Պարում խիստ է, իսկ ամառը նրա բնությունը շատ գեղեցիկ է, հատկապես Սինակի ճյուղավորության վրա, որն աչքի է ընկնում իր փարթամ բուսականությամբ և սառնորակ աղբյուրներով։ Հայկական Պարի գոգավորություններում կան գեղատեսիլ լճեր, դրանցից են՝ Գայլատվա (Բալըղ Գյոլ) և Շեյխլի։ Գայլատվա լիճը հարուստ է համեղ ձկներով և իր գեղատեսիլ բնությամբ արժանացել է շատ գրողների գովասանքին։ Լճի հյուսիսային մասում, ափից ոչ հեռու, կա մի փոքրիկ կղզի՝ ավերակ վանքով։ Մյուս լճից՝ Շեյխլիից սկիզբ առնող Կարասու գետակը հոսում է դեպի Ավարայրի դաշտը։ Հայկական Պարի ամենացածր մասում է գտնվում Չինգիլի կամ Օրգովի լեռնանցքը, որը կապում է Արարատյան դաշտը Բայազետի հարթավայրի հետ։ Այս լեռնանցքով է Վանի (Ուրարտուի) թագավորությունը կապվել իր տիրապետությունների հետ։ Մյուս լեռնանցքներից կարևոր են Զոռի, Աբա-Գյոլի, Ղուջախի լեռնանցքները:

Հայկական Պարի և ամբողջ բարձրավանդակի ամենաբարձր գագաթն է Մասիսը, բիբլիական1 Արարատը։ Նա բաղկացած է հրաբխային երկու գագաթներից, հյուսիս–արևմտյան՝ Մեծ Մասիս, որը անի 5185 մետր բարձրություն, և, հարավ–արևելյան՝ Փոքր Մասիս, 3914 մետր բարձրությամբ։ Երկու գագաթների միջև ընկած տարածությունը

-----------------------

1 Երբ հրեաները կազմում էին իրենց ավանդական Բիբլիան կամ, ինչպես հայերն են անվանում՝ Աստվածաշունչը, ապա Ուրարտու անվանումը գրում են իրենց արտահայտությամբ՝ Արարատ։ Այսպիսով, ներկայիս Արարատ անունը ձևափոխված Ուրարտուն է։ Հայերը Արարատը անվանում են Մասիս, թուրքերը՝ Աղրի դաղ («ծանր սար»), պարսիկները՝ Կուհի-Նուհ (Նոյի սար): Արարատ անունը ունի նաև ավանդական ստուգաբանություն և կապվում է Արայի անվան հետ։

[էջ 15]

ուղիղ գծով 10 կիլոմետր է։ 4400 մետր բարձրությունից վեր Մասիսի գագաթը ծածկված է հավերժական ձյունով։

Մեծ Մասիսը իր տեսքով ավելի շատ կոնաձև է։ Արարատյան դաշտի կողմը ուղղված լանջերը բավական աստիճանական են իջնում դեպի ստորոտ։ Թեքության աճը ավելի մեծ է մյուս կողմում։ Հյուսիսային մասի զառիվայրությունը քիչ է նաև այն պատճառով, որ այս մասում լանջերը ավելի երկար են, քան հարավում։

Ինչպես հայտնի է, Արարատյան դաշտը ծովի մակարդակից մոտ 1000 մետրով է բարձր, այնինչ, Հին Բայազետի կողմից՝ հարթությունը գտնվում է կրկնակի բարձրության վրա, ուստի հյուսիսից Մեծ Մասիսը երևում է ավելի բարձր և ավելի վեհ տեսքով։

Մասիսի գագաթն իր ամբողջությամբ բոլորակ է, 400—500 մետր շրջագծով, սակայն այդ ամբողջականությունը մի ձորակով բաժանվում է երկու համարյա հավասար մասերի։ Այդ բաժանող մասը կամ ձորը ունի մոտ 200 մետր լայնություն, իսկ խորությունը 25 մետր է։ Գագաթները նկատելի կերպով տարբերվում են իրարից, հյուսիս-արևմտյանը՝ արևելյանից։ Սակայն այդ բարձրությունը մեծ չի։ Մասիսի գագաթին օգոստոսին լինում է 20 աստիճան սառնամանիք։

Մասիսն ունի խոր ձորեր, անդունդներ ու վիհեր։ Հայ ժողովուրդն այդ անդունդները համարել է չարի և նախանձի խորտակման վայրեր։ Ինչպես պատմում է ավանդությունը, այդ վիհերից մեկում կործանվեց Արտավազդը՝ Արտաշես թագավորի որդին։ Ժողովուրդը սիրում էր Արտաշեսին։ Արտավազդը, չի թաքցնում իր նախանձը հոր հանդեպ։ Մահվան մահճում նա հորը ասում է. «Ահա դու գնացիր և ամբողջ աշխարհը քեզ հետ տարար, ես ավերակների վրա ինչպես թագավորեմ»։ Այդ ժամանակ հայրն անիծում է նախանձ որդուն, ասելով. «Երբ որսի ելնես Ազատ Մասիսի վրա, քաջքերը բռնեն քեզ և տանեն վեր, Ազատն ի Մասիս, այնտեղ մնաս և լույս չտեսնես»։

Եվ երբ Արտավազդը թագավոր դարձավ, հալածեց իր եղբայրներին ու մերձակիցներին, որ չլինի թե նրանցից մեկն ու մեկը իր գահին տեր դառնա, որովհետև ինքը զավակ չուներ։ Սակայն, մի օր, երբ նա դեպի Մասիս որսի է գնում՝

[էջ 16]

ձիու հետ մեկտեղ գլորվում է Մասյաց վիհը և այդ անդունդում կորչում անհետ։ Քաջքերը շղթայում են նրան, որ դուրս չգա այդ անդունդից, նրա հետ դուրս չգա չարն ու նախանձը։ Կողքին նստած երկու հավատարիմ գամփռները շարունակ կրծում են շղթաները, բայց աշխատասեր ժողովուրդը չի ցանկանում, որ չարն ու նախանձը դուրս գա։ Դրա համար ավանդույթ է դարձել՝ դարբինները տարին մեկ, ուրբաթ երեկո, աշխատանքի վերջին պահին չորս անգամ խփում են սալին, որ անիծյալ արքայի շղթաները նորից ամրանան։ Այդ մասին գեղեցիկ է ասում Հովհաննես Հովհաննիսյանը.

«Զարկեցեք, դարբիններ, 
կռանը սալին,
Զարկեցեք կռանը, 
շղթայքն ամրանան,
Անիծյալ արքայի 
կապանքն ամրանան.
Զարկեցեք դարբիններ, 
կռանը սալին»։

Մեծ Մասիսի կողքին կոնաձև բարձրանում է Փոքր Մասիսը, որին հայ ժողովուրդը անվանել է ևաև Սիս։ Փոքր Մասիսը ամառվա ամիսներին ձյունից ազատ է։ Նա իր տեսքով լրացնում է այն գեղատեսիլ համայնապատկերը, որը բացվում է Արարատյան դաշտից դեպի Մասիս։

Աշխարհում դժվար է գտնել նման զուգադիպություն, ինչպիսին են Մեծ և Փոքր Մասիսները։ Ահա թե ինչ է գրում անվանի ճանապարհորդ Լինչը՝ «Կարելի է համարձակորեն ասել, որ երկրի մակերևույթի վրա չկա այնպիսի վայր, որը իր տեսարանի գեղեցկությամբ ու վեհությամբ գերազանցի այստեղ մեր առաջ բացվածին։ Եվ դժվար չէ բացատրել, թե ինչու դա մարդու վրա այդպիսի ուժեղ, անմոռանալի տպավորություն է գործում։ Ոչ մի տեղ բնությունը չի ստեղծել նման վիթխարի մասշտաբներ, նրա ոչ մի ստեղծագործության մեջ չի եղել ավելի մեծ ըմբռնման միասնություն, առավել ներդաշնակ պատկեր, առավել վեհապանծ շրջակայք։ Բոլոր գաղտնիքները, որոնք ստեղծում են անծայրածիր օվկիանոսի և անհատակ երկնակամարի հմայքը, հյուսիսային գոտիների ամբողջ չքնաղ լուսաստվերները, մեղմ մռայլությունը, հարավի ամբողջ բազմերանգ ճաճանչափայլությունը,

[էջ 17]

այս բոլորը առատորեն ձուլված են Արարատը շրջապատող և նրա ոտքի տակ դրախտանման փռվող համայնապատկերի մեջ»1։

Մեծ և Փոքր Մասիսների բռնած տարածությունը կազմում է 970 քառակուսի կիլոմետր։ Արարատից հոսող ջրերը հիմնականում ներծծվելով ծակոտկեն հրաբխային ապարներում դուրս են գալիս Հին Բայազետի դաշտում՝ գոյացնելով հսկայական ճահիճներ։ Դա պատմական Կոգովիտի Շամբն է, որը հարուստ Էր վայրի խոզերով և այլ թռչուններով։ Շամբի շրջանում կան հսկայական խոտհարքներ, որոնք տեղացիները չայիր էին անվանում։

Մասիսը սերտորեն կապված է հայ ժողովրդի պատմական անցյալի հետ. պատկերված է նրա պետական գերբի վրա, հայ ժողովրդի սիրելի սարն է այնպես, ինչպես շվեյցարացիների համար «Յունգֆրաուն», ճապոնացիների համար «Ֆուձիյաման»։

Զույգ Մասիսների միջև եղած գոգավորությունը կոչվում է Սարդար–Բուլաղ։ Այդ բաբձրադիր գոգավորությունը գտնվում է 2257 մետր բարձրության վրա և անցյալում եղել է ռուսական սահմանապահ զորաբաժնի կայանը։ Այստեղ գտնվող Սարդարի աղբյուրը, որի անունից էլ գոգավորությունն է կոչվում, ջուր էր մատակարարում բոլոր սահմանամերձ կայաններին և քրդական շրջակա օբաներին։ Այդ աղբյուրն անկասկած ունեցել է իր հայկական անունը, որը սակայն մոռացվել է ու փոխարինվել թուրքականով այն օրվանից, երբ Երևանի Սարդարը այդ աղբյուրի զովասուն ափերը իր ամառանոցը դարձրեց։ Աղբյուրը շրջապատված է գեղեցիկ պուրակներով, որոնք ժամանակին ռուսները խնամքով պահում էին։

Անցյալում, հավանաբար, Փոքր Մասիսը գոտևորել են կեչու, թղկենու խիտ անտառներ։

Գիտնական Աբիխը դեռ 1844 թվականին տեսել է անտառային այդ գոտին, որը հասել է մինչև Սարդար–Բուլաղ, բայց հետագայում այն աստիճանաբար կտրտվել է։ 
Մասիսի գագաթ կարելի Է բարձրանալ երկու ուղղու–

----------------------

1 Линч X. Փ. Б., Армения, т. 1, Тифлис, 1910, стр. 180.

[էջ 18]

թյամբ, մեկը՝ Սարդար–Բուլաղի վրայով, մյուսը՝ արևմտյանը, Օրգովի ուղղությամբ՝ ս. Հակոբփ վանքի կողմից։ Ս. Հակոբի վանքը գտնվում է Ակոռի գյուղատեղից չորս կիլոմետր հեռու: Ակոռի հայկական գյուղը, որը գտնվում էր Մասիսի հյուսիս–արևմտյան կողմում, մի նեղ ու խոր ձորակի ափին, 1840 թվականի հունիսի 20–ին տեղի ունեցած երկրաշարժի և ապա հունիսի 24-ին՝ Մասիսի ձյան ահավոր մեծ փլվածքի հետևանքով կործանվեց։ Սխալ է այն կարծիքը, թե միաժամանակ արտավիժել է լավա1։

Պարրոտը և Աբովյանը առաջինն էին, որ բարձրացան Մասիսի գագաթը ս. Հակոբի կողմից։ Սակայն հետագայում պարզվեց, որ ամենից հարմարը Սարդար–Բուլաղի կողմից է, որովհետև այս մասում կան, այսպես կոչված, տերրասանման բարձրություններ, որոնք կարծես բնական, աստիճաններ են և ճանապարհորդները հանգստանալով ու կանգառներ սահմանելով գնում են դեպի վեր։

Մասիսի գագաթը բարձրանալու ամենահարմար ժամանակը համարվում է օգոստոսի վերջերը մինչև սեպտեմբերի կեսերը, այսինքն այս ժամանակ, երբ նրա գագաթը ազատ է ամպերից։ Սարդար–Բուլաղից մինչև գագաթը հասնելը տևում է տասից տասներկու ժամ, իսկ վերադարձը՝ հինգից վեց ժամ։ Ճանապարհորդներից շատերը բարձրանալիս գիշերել են չորս հազար չորս հարյուր, մետր բարձրության վրա։ (Տուռնեֆոր, Պարրոտ և Աբովյան, Աբիխ, Սեմյուր և Աբովյան, Խոձկո և Խանիկով, Պաստուխով, Լինչ, Մխիթարյան և ուրիշներ) առանձին հիացմունքով են խոսում այն մեծասքանչ տեսարանի մասին, որը բացվում է Մասիսի գագաթից։

Մասիսի գագաթը գիտական նպատակով, առաջին անգամ 1701 թվականի օգոստոսի 10-ին, փորձեց բարձրանալ ֆրանսիացի նշանավոր բուսաբան ճանապարհորդ Ժոզեֆ–Տուռնեֆորը։

Ժոզեֆ Տուռնեֆորի դեպի Մասիս կատարած ճանապարհորդությունից պարզվեց, որ դեպի լեռան գագաթ բարձրանալիս, բուսականությունը փոխվում է ըստ գոտիականու–

-------------------------

1 «Современники օ X. Абовяне» ժողովածու. 1941 թ., էջ 10։

[էջ 19]

թյան։ Այս հիանալի գաղափարը խորացրեց անվանի ճանապարհորդ–բնագետ Ալեքսանդր ֆոն Հումբոլտը՝ Կանարյան կղզիներում, Տեներիֆ լեռան գագաթը բարձրանալիս։ Դա հիմք ծառայեց նրա կողմից «բույսերի աշխարհագրության» գիտության հիմնադրմանը։

Տունեֆորը, որպես բուսաբան, հետաքրքրվում էր միայն բույսերով, և նրա ծրագրի մեջ չէր մտնում Մասիսի գագաթին հասնելը։ Այդ պատճառով, երբ հասնում է մշտնջենական ձյան սահմանին, վերադառնում է։ Չնայած նա գագաթին չհասավ, բայց նա առաջինն էր, որ տվեց Արարատի ֆիզիկական առանձնահատկությունների և նրա ֆլորայի բավականին ճիշտ նկարագրությունը։

Մասիսի գագաւթը բարձրանալու համար պայմաններ են ստեղծվում 1828 թվականից հետո միայն։ Այսինքն, երբ Թուրքմենչայի պայմանագրով Իրանից Ռուսաստանին է անցնում Սուրմալուի գավառը։ Ռուսաստանի սահմանը կտրում են Մեծ և Փոքր Մասիսները, թողնելով Ռուսաստանին այդ լեռների հյուսիս–արևմտյան լանջերը։

1829 թվականին, Էջմիածին է ժամանում Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտը, որը Խ. Աբովյանի ուղեկցությամբ փորձում է Մասիսի գագաւթը բարձրանալ։ Նրանք մի բանի անգամ ստիպված են եղել վերադառնալ Ակոռի։ Գագաթը բարձրանալիս, նրանք իրենց հետ տանում էին կաղնուց պատրաստած մի մեծ խաչ, որը պետք է կանգնեցնեին Մասիսի գագաթին։ Խաչի բարձրացումը դանդաղեցնում էր էքսպեդիցիայի ընթացքը։

Մասիսի գագաթը բարձրանալիս, Պարրոտը Աբովյանին համոզել է, որ մնա Ակոռիում։ Աբովյանը չուներ երկաթագամ կոշիկներ և սրածայր գավազան։ Բայց Աբովյանը չի զիջել։

Սեպտեմբերի 27–ի վերջին վերելքին մասնակցում էին Պարրոտը, Աբովյանը, Ակոռիի մի քանի գյուղացիներ և երկու զինվոր։ Գագաթ չհասած, նրանք քամուց պաշտպանված մի տեղում գիշերում են և սեպտեմբերի 28-ի վաղ աոավոտյան շարժվում վեր ու գիշերելու տեղից մինչե գագաթը անցնում տասը ժամում՝ հասնելով Մասիսի գագաթը մոտավորապես ցերեկվա ժամի չորսին։

[էջ 20]

Գագաթը վրա նրանք ուրախությունից ու հրճվանքից սկսել են վազվզել այս ու այն կողմը, դիտել սարի եզերքը, ստորոտը, մեկն ապշել, զարմացել է սարի բարձրության վրա, մյուսը՝ հեռավոր տեղերը «ընդ ակամբ ածել», և ամենքը մրաբերան շնորհավորել են միմյանց։ Արևն սկսել է թեքվել, օրն երեկոյանալ։ Պարրոտը ձեռնարկել է լեռան բարձրությունը չափել, իսկ Աբովյանն այս ու այն կողմ է ընկել, որ մի բան կարողանա գտնել ապագայի համար հիշատակ տանելու, բայց ձյունաշեղջ սառույցների ահագին կուտակումների հետևանքով, ոչինչ չի գտել։ Հետո, վերադառնալու պահին վերցնելով փայտե խաչը, որ իր հետ բերել էր ս. Հակոբից, իր ձեռքով տնկում է գագաթին, նրա հյուսիսային կողմում, նա վերցրել էր իր հետ մի կտոր կոշտացած ձյուն, որը թեև ճանապարհին հալվել էր, բայց ջուրը մի քանի օրից հետո հասցրել էր Էջմիածին1։

Էջմիածնում, և այնուհետև Երևանում թե՛ Պարրոտին և թե՛ նրա ուղեկիցներին չէին ուզում հավատալ, որ նրանք եղել են Մասիսի գագաթին։

Թիֆլիսի մամուլում լույս է տեսնում մի հոդված, որը կասկածների մեջ էր դնում Պարրոտի պատմածների ճշտությունը։ Այդ կասկածները, որը տարածվում էր սնոտիապաշտ ժողովրդի մեջ, անցնում են նաև եվրոպական մամուլի էջերը։

Սակայն ժամանակ է անցնում, և Պարրոտից ու Աբովյանից հետո Մասիսի գագաթ են բարձրանում շատ ուրիշ ճանապարհորդներ, գիտնականներ, և նրանց կողմից կատարած գիտական նկարագրությունները ավելի հաստատում են Պարրոտի և Աբովյանի ասածները։

Աբովյանը և անվանի երկրաբան Աբիխը 1844 թվականին փորձում են բարձրանալ Մասիսի գագաթը, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով կես ճանապարհից վերադառնում են։

1845 թվականին ակադեմիկոս Աբիխը բարձրանում է Մասիսի գագաթը, արդեն առանց Աբովյանի։

1845 թվականին Արքեելքում կատարած իր ճանապարհորդությունների ժամանակ Երևան է այցելում անգլիացի գիտ–

-----------------------

1 Դիվան Խ. Աբովյանի, Արմֆան, Երևան, 1940, էջ 228։

[էջ 21]

նական Սեյմուրը։ Վերջինիս հրավերով Աբովյանը մասնակցում է դեպի Մասիս կատարած վերելքին և 1845 թվականի սեպտեմբերի կեսերին մեկնում են Երևանից։ Այս անգամ Արալըխի և Սարդար– Բուլաղի կողմից են բարձրանում, որտեղից վերելքը բավականին հեշտ էր։

Հայտնի է նաև, որ 1850 թվականին ռուսական էքսպեդիցիան բարձրացավ Մասիսի գագաթը և այնտեղ մնաց վեց օր։

Ռուսական այս նշանավոր արշավախումբը գլխավորում էր գնդապետ Ի. Ի. Խոձկոն Խանիկովի հետ. արշավախմբի մեջ էին բազմաթիվ գիտնականներ, այդ թվում կովկասագետ Ուսլարը, Թիֆլիսի աստղադիտարանի դիրեկտորը, շատ տոպոգրաֆներ և զինվորականներ։

Դրանից հետո Մասիսի գագաթ բարձրանում են համարյա յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ՝ Ստյուարտը՝ 1856 թվականին (Բայազետի կողմից), Բրայսը՝ 1876 թվականին, Բեկերը՝ 1878 թվականին, Մարկովը՝ 1888 թվականին, Պաստուխովը՝ 1893 թվականին, Լինչը՝ 1893 թվականին և վերջապես մանկավարժ Ա. Մխիթարյանը՝ 1903 թվականին։

Մասիս և Արագած լեռների, Ախուրյանի ու Արփայի գետաբերանների միջև՝ Արաքսի միջին հոսանքում, փռված է Արարատյան դաշտը1, Հայաստան երկրի սիրտը... Այստեղ Արտաշես թագավորը հիմնադրեց Արտաշատ քաղաքը, որը,

-----------------------------

1 Ընդհանրապես պետք է ասել և գրել Արարատյան դաշտ և ոչ թե դաշտավայր։

Ավանդաբար դաշտավայր անունը տրվում է այն հարթավայրերին, որոնք ծովի մակարդակից բարձր են ոչ ավելի քան 200 մետր։ Հիշենք Ամազոնի, Արևմտասիբիրական, Մերձկասպյան և այլ դաշտավայրեր։

Արարատյան դաշտը գտնվում է ծովի մակարդակից մոտ հազար մետր բարձրության վրա և բնական է, որ նրան դաշտավայր անվանելը սխալ է, որ նա այդպիսին լինել չի կարող, այլ դաշտ է, այսինքն՝ ոչ մեծ տարածություն գրավող բարձրադիր հարթ տեղանք։ Այս «գյուտը» հեղինակին չի պատկանում, այն վաղուց ի վեր ընդունված է աշխարհագրական գրականության մեջ և օգտագործված մեր դասական հեղինակների կողմից։ Ում չի ծանոթ «Արարատյան դաշտի առավոտը» Րաֆֆու «Սամվելից»։ Հիշենք նաև Մշո դաշտ, Աբաղայի դաշտ, Լոռվա դաշտ, Շիրակի դաշտ և այլ հիշատակումներ:

[էջ 22]

Պլուտարքոսի խոսքերով, դարձավ «մի մեծ ու շատ գեղեցիկ քաղաք, անվանվեց թագավորի անունով և հայտարարվեց Հայաստանի մայրաքաղաք»։ Արաքսի շուրջն են գտնվել պատմական Արմավիրը, Երվանդակերտը, Բագարանը, Երվանդաշատը, Վաղարշապատը, Դվինը, որոնք եղել են երբեմնի ծաղկած քաղաքներ, իսկ մի քանիսն էլ՝ մայրաքաղաք։

Արարատյան դաշտով է հոսում Արաքսը, որը այդ դաշտը բաժանում է երկու մասի։

Եթե Մասիսից աննման տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտ, ապա ոչ պակաս հոյակապ ու գեղատեսիլ է այն պատկերը, որը բացվում է Երևանից դեպի Մասիս։

Մասիսից հարավ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Բայազետի (պատմական Կոգովիտի) հարթությունը, որի վերջում, լեռների ծոցում թառել է Հին Բայազետը (պատմական Դարոյնք ամրոցը)։ Ավելի հեռվում երևում են Թոնդուրեկի լեռներն ու Ծաղկոտն սարերը, իրենց հարավում բարձրացող Հայկական «երկրորդ Մասիսով», այսինքն՝ Սիփանա սարով։

«Հրաշալի են արևմուտքում և արևմտահարավում Բարձր Հայքի, Սասունի և Վասպուրականի լեռները Արարատի գագաթից շարք–շարք, մեկը մյուսից հետո, մեկը մյուսից բարձր, կանգնած են թափանցիկ մառախուղի անսահման հեռավորության մեջ այդ շղթաները, և թվում է թե մեկը դիտմամբ շարել է նրանց այդ կարգով, որպեսզի ամենքն էլ, առանց մեկը մյուսին նախանձելու տեսնեն հայրենի լեռների հսկային և ոչ ոք տեղիք չունենա գանգատվելու»1։ Դրանք փաստորեն Արևմտյան Հայաստանի լեռներն են ձգված հյուսիսից հարավ՝ ուղղաձիգ շարքերով, որոնց միջև ընկած են լայնանիստ դաշտեր ու հովիտներ, որոնցից ավելի հյուսիսայինով՝ Ալաշկերտով հոսում է Արածանին (Մուրադը)։

Այսպիսով, թե՛ Արևմտյան Հայաստանի, թե՛ Արևելյան Հայաստանի այս գեղատեսիլ համայնապատկերները կազմում են մի ամբողջություն, որը հայտնի է Հայկական բարձրավանդակ անվան տակ։

--------------------------

1 Մխիթարյան Արշ. Դեպի Արարատ, Թիֆլիզ, 1904, էջ 144։

[էջ 23]

* * *

Հայկական Պարը դեպի արևմուտք գնալով, Արարատյան դաշտը և Արաքսի հովիտը բաժանում է Բայազետի, Ալաշկերտի հարթությունից, մինչև Սուկավետ (Քյոսա Դաղ)։

Հայկական Պարի հյուսիսային ճյուղավորությունը, որը երևում է Արարատյան դաշտից, կոչվում է Բարդողյան շղթա։ Իսկ նրանից հարավ ձգվող շղթան կոչվում է Սինակի։ Ավելի ջրառատ է և փարթամ բուսականություն ունի Սիմակի շղթան։

Բարդողյան լեռները մոտենալով Մասիսին ցածրանում են և ստեղծում մի լեռնանցք, որը հայտնի է Խարաբա Բաժար անվան տակ. ավելի ճիշտ կլիներ Արշակավանի լեռնանցք անվանել, քանի որ նա անմիջապես հասցնում է Արշակավան քաղաքի ավերակներին։

Սինակի և Բարդողյան շղթաները առանձին սիստեմներ են։ Դրանք իրարից բաժանող գոգավորությունները հարուստ են փարթամ արոտավայրերով և գեղեցիկ բնություն ունեն։ Այս գեղեցկությունը լրացվում է Գայլատվա լճով։ Լիճն ընկած է այն գեղատեսիլ գոգավորությունում, որտեղից բացվում է աննման տեսարան՝ մի կողմից դեպի Մեծ Մասիսը, մյուս կողմից՝ Սինակի կանաչազարդ լեռները։ Այս լիճը գովերգված է գրողների ու բանաստեղծների կողմից։ Նրանք հիացել են լճի վճիտ նազելի ծփանքով, նրա վաղորդյան մշուշապատ տեսքով։ Լճին ավելի գեղեցիկ տեսք է տալիս ափից ոչ հեռու գտնվող փոքրիկ կղզին։ Լիճը հարուստ է կարմրախայտ ձկներով։ Ձկնառատության աատճառով օտարներն անվանել են Բալըղ-գյոլ (ձկնալիճ)։ Լճից սկիզբ է առնում Ձկնագետը կամ ինչպես անվանում են Բալըղ-չայը։ Սա թափվում է բարձրությունից և գեղեցիկ ջրվեժ առաջացնում։ Ահա այստեղ է գտնվում այն խարխուլ ջրաղացը, որն իր տիրոջ անունով կոչվել է Գսպեի ջրաղաց։

Սինակի շղթան շատ լայնանիստ հովիտներ և առատ ոռոգվող մարգագետիններ ունի։ Այդպիսի լեռնահովիտներից հիշատակության արժանի է Մուսունի գոգավորությունը։ Նա հարավ-արևմուտքից սահմանափակվում է Դիադինի բարձրությունով, իսկ հարավից՝ Թոնդուրեկի սիստեմով։ 
Հայկական Պարում կան նաև երկու այլ գագաթներ՝ Փերիլի կամ Պերլի, որն ունի 3244 մետր բարձրություն և գտն–

[էջ 24]

վում է Գայլատվա լճից հյուսիս-արևմուտք ու նրա մոտով է անցնում Ախտայի լեռնանցքը՝ 2562 մետր բարձրության վրա։ Իսկ մյուս գագաթն է՝ Կողբա սարը։ Վերջինս պատմական Բարդող լեռն է, որի անունով կոչվում է Հայկական Պարի վերոհիշյալ ճյուղավորությունը։ Հայկական Պարի դեպի Ալաշկերտ շարունակության վրա գտնվում է Քյոսա–դաղ, հայկական անունով՝ Սուկավ, Սուկավետ կամ Ջրաբաշխ լեռը։ Իր կոնաձև տեսքով շատ նման է Մասիսին։ Սուկավետը հյուսիս-արևմուտքից իշխում է Ալաշկերտի դաշտի վրա։ Ըստ Լինչի, Սուկավետի բարձրությունը 3360 մետր է։

Միջին Հայկական Տավրոսի առանձին լեռներից ու գագաթներից նշանավոր են Աղ-դաղը, Խամուրը, Բլեջանը: Բլեջանը Բուլանըխի ամենաբարձր սարն է. նա մի ամբողջ զանգվաւծ է, և Բուլանըխը բաժանում է Վերին և Ներքին մասերի։ Առանձին գագաթներից հայտնի են Նեմրութ կամ Նեբրովթ ե Գռգուռ սարերը։

Արևմտյան Հայաստանի արևելյան առանձին լեռնային զանգվածներից կարևոր է Ծաղկանց (Ալա-դաղ) լեռնաշղթան, որն ընկած է Վանա լճի ավազանի և Հայկական Պարի միջև։ Ծաղկանց լեռների ամենաբարձր գագաթը կրում է Ալա–դաղ անունը և ծովի մակարդակից բարձր է 3519 մետրով։ Այս գագաթի հայկական անունն է Ծաղկի լեռ, որից և իր անունն է ստացել Ծաղկոտն գավառը։ Այս լեռան մոտից է սկիզբ առնում Արևելյան Եփրատը (Մուրադ, Արածանի)։ Ծաղկանց լեռներն սքանչելի բնություն ունեն, պատած են ծաղիկներով ու փարթամ խոտերով։ Ծաղկանց լեռների հարավում գտնվում է Զիլանի կիրճը, որն իր վայրի բնությամբ, հանքային ջրերով և պղնձի հանքերով մնում է անօգտագործելի։

Ծաղկանց լեռներից հարավ-արևմուտք ձգվում է առանձին լեռնային ճյուղավորություն, որտեղ բարձրանում է Սիփանը։ Ինչպես ասվեց, Սիփանն իր տեսքով հիշեցնում է Մեծ Մասիսը։

Ավանդությունն ասում է, երբ Նոյը մոտեցավ Սիփանին, այնտեղ կանգ առնելու համար, ապա վերջինս ասաց՝ «Գնա Մասիս, որը բարձր է ու վեհ, քան զիս»։

[էջ 25]

Հայաստանի այս երկրորդ Մասիսի հետ կապված են շատ ավանդություններ. Ախլաթի այդ լեռը Հայոց Պառնասն է։

Ծաղկանց (Ալա-դաղ) լեռներից արևելք մեր առջև բացվում է մի հիասքանչ հարթություն՝ Աբաղայի դաշտը։ Դաշտի երկարությունը 60 կիլոմետր է, լայնությունը՝ 30: Գարնանը դաշտը ծածկվում է փարթամ խոտով։ Դաշտով հոսում է Բերկրի գետը, որի վտակն է Սոուկ-սուն։

Ծաղկանց լեռներից արևելք, Բայազետից քիչ հարավ, ընկած է Թոնդուրեք (թանդուրեք) հանգած լեռը։ Այս լեռը, ինչպես ցույց է տալիս անունը («թոնիր», «ծխացող»), անվերջ ծխում է, որը բարձրավանդակի հրաբխային անցյալի մասին է վկայում։ Նման է Վեզուվին, արձակում է ջրային և ծծմբային գոլորշիներ։ Հաճախ լսվում են ստորերկրյա որոտներ։ Հրաբխի խառնարանը ձևածիր է, մոտ երկու կիլոմետր շրջագծով։ Խորությունը 320 մետր է. հատակում պսպղում են լճակներ:

Ծաղկանց լեռներից դեպի հյուսիս գտնվում է Նպատ լեոը (Ուչ Քիլիսայի մոտ)։

Հայկական բարձրավանդակը ունի շատ արգավանդ ու լայնանիստ դաշտեր, լեռնահովիտներ, որոնք իրար հետ կապվում են լեռնանցքներով։ Տեղացիները այդ լեռնանցքները անվանում են Գեդուկ։ Այսպես օրինակ, Օրգովի կամ Չինգիլի գեդուկ, որտեղով անցնում է Իգդիրից Բայազետ տանող ճանապարհը, Չոռի գեդուկով անցնում է Իգդիր, Մուսուն, Դիադին տանող ճանապարհը։ Գեդուկներից նշանավոր է նաև Ղուջաղի գեդուկը, որտեղից անցնում է Իգդիր, Արծափ, Մուսուն, Բայազետ տանող ճանապարհը։ Ի դեպ, Արծափը պատմական Հայաստանի նշանավոր բերդավանն է։ Գտնվում է Արարատյան նահանգի Կոգովիտ գավառում՝ Չինկիլի լեռնահովտում։ Պատմության մեջ հիշվում է 6-րդ դարից։ Գյուղում գտնվում է ս. Գրիգոր անվամբ ավերակ վանքը։ Ժամանակի ընթացքում Արծափի հայերը գաղթել են Արևելյան Հայաստան։ Ներկա Ծովագյուղ (Չիբուխլի), Մեղրաձոր (Թայչարուխ), Արագյուղ (Ղարաջորան) գյուղերի բնակիչները ամբողջապես իր ժամանակին եկել են Արծափից։ Նրանք մինչև այժմ էլ պահպանել են

[էջ 26]

Արծափի բարբառը։ Հետաքրքիրն այն է, որ այդ բարբառով Արևմտյան Հայաստանում միայն արծափցիներն էին խոսում։ Արծափը ջրառատ գյուղ է, բայց այդ ջրերը դուրս գալով Արծափի հանդերից, Բայազետի դաշտի հարավային ծայրում, չհասած Մասիսի փեշերին կորչում են։ Տեղացի ժողովուրդը այսպիսի մի դարձվածք ունի. «Ոչ Արծափի ջուրն է ուրիշին խառնվում և ոչ էլ Արծափի լեզուն»։

Մյուս գեդուններից են Սինակի, Չամչայի, Խփագի, Գորչովիր և այլ գեդուկներ։

Հայկական բարձրավանդակի հովիտներից նշանավոր են՝ Ալաշկերտի հովիտը, որը Բայազետի հարթությունից բաժանվում է Խփագի լեռնանցքով։ Այդ հովտով հոսում է Արևելյան Եփրատը (Մուրադ)։ Ալաշկերտը հացի նշանավոր շտեմարան է։ Արածանին այս շրջանի գեղեցկությունն է, կյանք տվողը։ Պատահական չի, որ պատմական Հայաստանում այդքան նվիրագործվել է այս գետը. «Բոլոր տեղերում Արածանին մի սրբազան պաշտամունքի առարկա է։ Հեթանոսության շրջանում հայերը իրենց ազգային կրոնական ամենանշանավոր տոնախմբությունները (Նավասարդի) կատարում էին Արածանիի ակունքների մոտ։ Քրիստոնեությունը նվիրագործեց այս սրբազան պաշտամունքը, այստեղ Նպատ սարի ստորոտում էր, որ Արածանիի ջրերի մեջ մկրտվեցին Տրդատ թագավորը, նրա ընտանիքը, զորքը և քրիստոնեությունը պաշտոնական կրոն դարձավ Հայաստանում»1:

Արածանին Ալաշկերտի հովտում ընդունում է Շարիան գետը և Ղարաքիլիսայի մոտ ընթանում դեպի հարավ-արևմուտք՝ Մանազկերտ և Բուլանըխ։ Դաշտը գտնվում է ծովի մակարդակից 1800 մետր բարձրության վրա և շրջապատված է լեռներով:

Շիրվանզադեն 1915 թվականի սկզբներին Հ. Թումանյանի հետ, Ալաշկերտսվ անցնելիս, իր տպավորություններում գրում է. «Ավանդությունն ասում է, որ հովիտը և նրա շրջակա լեռները մի ժամանակ զարդարված են եղել գեղեցիկ ծառաստաններով։ Անկասկած, այն ժամանակները, երբ երկրի

-----------------------------

1 Լեո, «Հայ հայրենիք», էջ 58։

[էջ 27]

տերերը՝ թուրքերը և բնակիչները քուրդերը չէին։ Եկել են վայրենի հորդաները և դրախտը մերկացրել իր սքանչելի զգեստից»1։

Ալաշկերտից արևելք ընկած է Ձիրավի դաշտը։ Ձիրավը տարածվում է Նպատ լեռան հյուսիսային և արևելյան կողմերը, Խփագի լեռնանցքից մինչև հայկական Զիրո գյուղը։ Ձիրավը գրավում է Արածանիի վերին հոսանքները։ Նա ջրառատ ու ծաղկավետ երկիր է, հարուստ է հանքային ջրերով։ Ձիրավը հայտնի է իր նշանավոր, ճակատամարտով (4–րդ դարում)։

Հայտնի է նաև Բուլանըխի դաշտը, որը միանում է Ալաշկերտին Ղլիճ գեդուկով։ Բուլանըխի շրջանը ընդգրկում է Մուրադի միջին հոսանքները, որտեղ իշխում է Բլեջանի լեռնային զանգվածը, որը Բուլանըխը բաժանում է երկու մասի՝ Վերին Բուլանըխ (Բլեջանից արևելք) և ներքին Բուլանըխ (Բլեջանից արևմուտք)։ Բլեջան լեռը ունի մոտ 2750 մետր բարձրություն։ Գտնվում է Խամուր լեռնազանգվածից հարավ-արևելք՝ Վանա լճից և նրա ափին գտնվող Խլաթ քաղաքից մոտ հիսունինը կիլոմետր հեռու։ Բլեջանի հյուսիսային և հարավային մասերում կան լճեր՝ Նազիկը, Բուլաման։

Նշանավոր է նաև Բասենի դաշտը, որը Արաքսի վերին հոսանքով բաժանվում է երկու մասի։

Բասենը ընկած է Էրզրումից դեպի արևելք՝ Դեվե–Բոյունի լեռներից այն կողմ։ Նա երկայնակիորեն ձգվում է Արաքսի վերին հոսանքով՝ Խորասանի կիրճից մինչև Դեվե-Բոյունի, որը կազմում է մոտ յոթանասուն կիլոմետր։

Բասենի դաշտը եղել է Բարձր Հայքի շտեմարանը։ Բասենի հյուսիսային մասում կարևոր բնակավայրերն են՝ Հասան-Ղալա և Քյոփրի-Քեոյ։

Հացառատ դաշտերից է նաև Մուշի դաշտը։ Մուշ քաղաքը համանուն շրջանի և դաշտի գլխավոր քաղաքն է, որը մտնում է Բիթլիսի վիլայեթի մեջ։ Մուշի դաշտը գտնվում է Տիգրիս և Եփրատ գետերի համար ջրբաժան հանդիսացող Գլխավոր Տավրոսի լեռնաշղթայի հյուսիսային ստորոտնե–

-------------------------------------

1 Ձիթենի, 1915 թ., էջ 51։

[էջ 28]

րում։ Մուշի դաշտը տարածվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Նրա ձգվածությունը մոտ վաթսունվեց կիլոմետր է։ Եթե դիտեք Մուշի դաշտը՝ Աղրի–դաղից, ապա կտեսնենք, թե որքան նման է Ալաշկերտի շրջանին։ Եվ իրոք, այդ երկու իջվածքներն էլ մի ժամանակ լճի է հատակ են եղել։ Մուշի ցածրահարթոււթյան (դեպրեսիայի) սահմանը՝ հյուսիսում կազմում է Խամուրի զանգվածքը, դեպի հյուսիս-արևելք՝ Բինգյոլը. հարավում՝ Գլխավոր Տավրոսի շղթան, իսկ դեպի արևելք բարձրանում է Նեմրութ սարը։ Մուշի դաշտից երևում է նաև վեհանիստ Բլեջան լեռը։ Մուշի դաշտի բնակավայրերը գերազանցապես հայկական էին։

Միջին դարերում, Մուշի վրայով է անցել անվանի ճանապարհորդ Մարկո Պոլոն, ըստ նրա ցուցումների, այն ժամանակ Մուշը ունեցել է բարգավաճ վիճակ։ Մուշից Էրզրում տանող ճանապարհը անցնում է Բինգյոլով։ Մուշից մինչև ս. Կարապետի վանքը քառասուն կիլոմետր է. ս. Կարապետի վանքը գտնվում է Քարքե լեռան լանջին, ունի այնպիսի դիրք, որի դիմաց բացվում է Մուշի դաշտը, որը երիզվում է լեռներով և Գլխավոր Տավրոսի լեռնաշղթայով։

Մուշը Մամիկոնյանների տոհմի իշխանության օրոք հանդիսացել է Հայաստանի Տուրուբերան նահանգի Տարոն գավառի գլխավոր քաղաքը։ 
Տարոնը պատմությանը տվել է մի շարք ականավոր դեմքեր՝ Մ. Մաշտոց, Վ. Մամիկոնյան, Մ. Խորենացի։

Նշանավոր դաշտերից է նաև Երզնկայի դաշտը, որի հողը բարեբեր է, կլիման՝ բարեխառն։ Դաշտը շրջապատված է լեռներով, որոնցից նշանավոր է Սեպուհ կամ Գոհանամ սարը։ Երզնկայի կենտրոնն է Երզնկա քաղաքը, որը պատմական Հայաստանում կոչվում էր Երիզա։ Քաղաքը գտնվում է դաշտի արևմտյան մասում (Արևմտյան Եփրատից ոչ հեռու)։ Կարևոր հանգուցակետ է Էրզրում—Տրապիզոն, Էրզրում—Սըվազ տանող ճանապարհների վրա, Էրզրումի հետ կապված է երկաթուղով։ Երզնկան Արևմտյան Հայաստանի մտավոր կենտրոններից մեկն էր, ուներ դպրոցներ, ուսումնարաններ և այլ մշակութային հիմնարկներ։ Երզնկան միջնադարյան հայ նշանավոր բանաստեղծ Կոնստանդին Երզնկացու հայրենիքն է։

[էջ 29]

Երզնկայի մասին Մարկո Պոլոն գրում է. «Սա մի մեծ երկիր է։ Սկսվում է մի քաղաքից, որը կոչվում է Արզինգա (Երզնկա), ուր հյուսում են աշխաիհի լավագույն բեհեզները (նուրբ գործվածք)։ Նա ունի բնական աղբյուրներից աշխարհի լավագույն բաղնիքները։ Երկրի ժողովուրդը հայեր են, որոնք հպատակվում են թաթարին։ Բազմաթիվ քաղաքներ և գյուղեր կան երկրի մեջ, բայց նրանց քաղաքներից ամենից ընտիրը Արիզինգան է, որը արքեպիսկոպոսակաւն թեմ է, և հետո Արզիրոն և Արզիզի (Էրզրումը և Արճեշը — Կ. Ա.)»։

Ըստ ավանդության Երիզայում էր Անահիտ դիցուհու մեհյանը։ Երզնկայից ոչ հեռու, Սեպուհ լեռան ստորոտում, ներկայիս Թիլ գյուղի տեղում էր գտնվում հայտնի Թիլ Ավանը։ Դա հեթանոս հայերի կրոնական կենտրոններից մեկն էր։ Այստեղ էր գտնվում Նանե դիցուհու մեհյանը։

Այժմ Հայկական բարձրավանդակի հարավում գտնվող Գլխավոր Հայկական Տավրոսի մասին, որը բնական սահման է հանդիսանում Հայկական բարձրավանդակի և Միջագետքի միջև։

Գլխավոր Հայկական Տավրոսը Հայկական Բարձրավանդակը եզերում է հարավից։ Այնտեղ, որտեղ Եփրատը դուրս է գալիս Վերին Միջագետք, այստեղից աղեղնաձև ձգվում է Վանա լճի հարավով և միանում է Զագրոշի շղթային։

Վանա լիճ չհասած, Գլխավոր Տավրոսի ճյուղավորություններից նշանավոր են Սասնո լեռները։

Սասունի լեռների ամենաբարձր գագաթն է Անդոք սարը։ Հարավում ընկած են Տալվորիկի լեռները։ Հյուսիս-արևմուտքում Խութի սարերը, իսկ հարավ-արևելքում Մարաթուկը:

Սասնո լեռնաշխարհի հյուսիսային մասը իջնում է դեպի Մուշի դաշտը, այս մասում գտնվող Սիմ լեռան ստորոտից է սկիզբ առնում Մեղրագետը և ոռոգում Մուշի դաշտը:
Մուշի դաշտը շրջապատող լեռները հաճախ են պատած թխպով և պատահական չի մշեցոց երգը.

«Մշո սարեր մշուշ է, 
Իր հողն ու ջուր անուշ է...»։

[էջ 30]

Չհասած Վանա լիճ, քիչ հարավ, այս մասում Գլխավոր Տավրոսի խոր ձորով է անցնում Բիթլիս-չայ գետը, որը շեշտակի հարավ ընթանալով, թափվում է Արևելյան Եփրատի մեջ։ Լեռնանցքի դիմաց բազմել է Նեմրութ սարը։

Կլիման.— Արևմտյան Հայաստանի մակերևույթը բարձր լինելով հանդերձ, կտրտված է լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են բավական տարրեր բնության, մանավանդ կլիմա ունեցող վայրեր։

Ցուրտ է լինում Էրզրումի հարթավայրում, ուր ձմեռը տևում է յոթ ամիս: Պատմական Հայաստանում ասացվածք էր դարձել թե «ով ցուրտ կուզի, թող երթա Կարին, եթե այստեղ չգտնի թող երթա Սեբաստիա»։ Ամենաշոգ ամսին անգամ, գիշերը բաց երկնքի տակ, պատահում է, որ ջուրը սառչում է։ «Դուք կսառչեք Էրզրումում տարվա այն միջոցին, երբ Երևանը շոգից տապակվում է. մինչդեռ երկու քաղաքներն էլ բարձրավանդակների ծայրերին են, Էրզրումն իր աշխարհագրական լայնությամբ գտնվում է ավելի բարեհաջող պայմաններում» (Ռեկլյու)։

Խիստ է ձմեռը նաև Մուշի և Խնուսի հարթավայրերում։ Առավել խստությամբ և ձյունառատությամբ աչքի է ընկնում Բարձր Հայքը, ուր ձյուն է գալիս հոկտեմբերից մինչև մայիս։ Գետեր կան, որոնք սառչում են։ Հաճախ երկիրը ծածկված է լինում մեկից երկու մետր ձյան շերտով։ Հաճախակի բարձրացող բուքը և մրրիկը լցնում են անդունդները, գեդուկները (լեռնանցքները) և ճանապարհորդությունը դառնում է վտանգավոր։

Հայկական բարձրավանդակի հարավ–արևմտյան մասերը նման են Միջերկրածովային կլիմա ունեցող երկրներին, որտեղ մթնոլորտային տեղումները լինում են աշնանը և ձմռանը. թափվում են գլխավորապես անձրևի ձևով, իսկ Հայկական բարձրավանդակի կենտրոնանան մասում թափվում ևն մեծ մասամբ որպես ձյուն։

Հայաստանի ձմեռները նկարագրել են Ստրաբոնը և Քսենոֆոնը։ Ստրաբոնը պատմում է, թե ինչպես ճանապարհից չշեղվելու համար, նրանք ձմռանը ճանապարհի վրա երկար ձողեր էին ցցում, իսկ Քսենոֆոնը Հայաստանի գետնափոր տների գոյությունը բացատրում է խորը ձյունով և ցուրտ ձմեռ–

[էջ 31]

ներով։ Ինչպես հայտնի է Քսենոֆոնը անցել է Բարձր Հայքի սահմաններով, հետևապես նա պետք է հանդիպեր այդ մասի անհուն ձյունապատ տարածություններին։ Նույնը պիտի ասել Լուկուլոսի բանակի մասին, որը Հայաստանի ցրտերը ճաշակեց Արածանիի շրջանում՝ Հայաստանի բարձրադիր վայրերից մեկում։

Իսկ երկրի ցածր մասերում կլիման միանգամայն տարբեր է։ Այսպես, օրինակ, բարենպաստ կլիմա ունեն Վանի, Սղերթի, Բիթլիսի, Երզնկայի շրջանները, որոնք համարվում են Հայկական բարձրավանդակի այգիները։

Չնայած կլիմայական բազմազանությանը, ընդհանուր առմամբ Հայաստանի կլիման բարենպաստ է և առողջարար։

Գետերը. սնվում են գլխավորապես աղբյուրներից և հալչող ձյան ջրերից։ Երկրի լեռնային բնությունը մեծացնում է նրանց էներգետիկ նշանակությունը, իսկ լեռնահովիտներում գետերը կարևոր նշանակություն են ստանում ոռոգման տեսակետից։

Հայաստանի գետերը թուրքական տիրապետության ընթացքում ստացել են թուրքերեն անուններ և շատերը կրում են «չայ» կամ «սու» վերջավորությունը, որը նշանակում է գետակ կամ ջուր։ Հաճախ էլ տեղական գետակները կամ առուներն ուղղակի անվանում են «Չայ» առանց որևէ հատուկ անվան։

Արևմտյան Հայաստանը հարուստ է բազմաթիվ գետերով և գետակներով։ Այսպես, օրինակ՝ Բայազետի հարթությունով հոսում են Բալըղ չայ և Գըռնավուկ գետերը, Աբաղայի դատով Բերկրի գետը՝ Սոուկ-Սու վտակով։ Բերկրին թափվում է Վանա լիճ, որը հարուստ է տառեխ ձկով։

Վանի ավազանի գետերից կարևոր են Խոշաբը, որը լիճն է թափվում արևելքից։ Խոշաբի մոտով անցնում է Շամիրամի ջրանցքը, որը հարավից հոսում է համանուն նշանավոր կիրճով։ Վանա լիճը թափվում են բազմաթիվ գետեր ու գետակներ։ Վանի ավազանի հարավային ջրաբաժանից սկիզբ են առնում Բոհտան-Սու և Զաբ գետերը, որոնք իրենց վերին հոսանքում կրում են Ալբակ-Սու և Շատախ–Սու անունները, որոնք կազմում են Տիգրիսի վտակները։

[էջ 32]

Հաջորդ գետը՝ Մուրադը կամ Արևելյան Եփրատը՝ պատմական Արածանին, սկիզբ է առնում Ծաղկանց (Ալա-Դաղ) լեռներից։ Մուրադը ոռոգում է Ալաշներտի հովիտը, անցնում է հացառատ Բուլանըխով դեպի Մուշի և Խարբերդի հարթավայրերը։ Խարբերդից ցած միանում է Արևմտյան Եփրատին (Կարա-Սու)։ Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Բարձր Հայքի Դումլու լեռներից և հոսում է հարավ–արևմուտք, Ակն քաղաքի մոտով ուղղվում է դեպի հարավ։

Մուրադը և Արևմտյան Եփրատը միանալով, կազմում են Եփրատ գետը1։ Եփրատն անցնելով Տավրոսի վրայի կիրճերով՝ ընթանում է դեպի Միջագետք։ Եփրատի ընդհանուր երկարությունն է 2800 կիլոմետր։ Եփրատի ջրերը Կարնո դաշտում տարածվում են և կազմում մորուտներ, որոնք կոչվում են Շամբ Կարնո։ Այդ մորուտը տարածվում է Կարնո դաշտի միջին մասում, որը դաշտը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի։ Շամբ Կարնոն բազմաթիվ և բազմազան թռչուններով հարուստ ճահճի հռչակ ունի։ Այստեղ վայրի բադեր, սագեր, ինչպես նաև կարապներ ու ջրային բազմաթիվ տեսակի թռչուններ կան։

Տիգրիսը Եփրատից հետո Մերձավոր Արևելքի ամենաերկար ու ջրառատ գետն է, որն ունի մոտ 2000 կիլոմետր երկարություն։ Տիգրիսը կազմվաւծ է երկու ճյուղերից՝ Արևելյան Տիգրիս կամ Բոհտան-Սու և Արևմտյան Տիգրիս։

Արևելյան Տիգրիսը գալիս է Շատախի լեռներից և իր մեջ է ընդունում, Բիթլիս-չայը, իսկ Արևմտյան Տիգրիսը սկիզբ է առնում Մեծ Հայքի արևմտյան սահմաններից՝ Տավրուսի լեռներից, Եփրատ գետից ոչ հեռու, որի վտակներից նշանավոր է Սասնո գետը (Բաթման-չայը)։ Քուրդիստանի սահմաններում Տիգրիսն ընդունում է Մեծ Զաբը, որը գալիս է Հեքյարի լեռներից։ Արևելյան Տիգրիսը Սղերթից հարավ միանում է Արևմտյան Տիգրիսին, հոսում է դեպի Միջագետք և Եփրատի հետ միասին թափվում է Պարսից ծոց Շատ–Էլ–Արաբ անվան տակ (բառացի (նշանակում է արաբական գետ, «շատ» կամ «շաթ» նշանակում է գետ)։

--------------------

1 Ըստ Աստվածաշնչի (գլուխ Բ. 10—14 համար) Եփրատն ու Տիգրիսը եդեմական չորս գետերից երկուսն են։

 

Խոր Վիրապ

 

Արագած լեռը

[էջ 33]

Բայբուրդի կամ Բաբերդի սարահարթից արևելք, Պոնտոսի գեղեցիկ լանջերով է հոսում Ճորոխ գետը։ Սկիզբ է առնում Սպերի լեռներից, ձախ կողմից ընդունում է Թորթում գետը, որը վրա գտնվում է աշխաիհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը։

Իսկ Արաքսը (Երասխ), որին հայերը «Մայր Արաքս» են կոչել, համարյա իր ամբողջ ընթացքով պատկանում է Հայաստանին։ Նա սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) լեռների Սրմանց գագաթից, Էրզրումից մոտ քսանհինգ կիլոմետր հարավ։ Այդ մասում նա կոչվում է Բասենի ջուր. հոսելով դեպի հյուսիս-արևելք Արաքսը ձախ կողմից ընդունում է Մուրց կամ Հասան-Ղալաչայ վտակը։ Ղարսի սարավանդով հոսում է Ղարս գետը, որը սկիզբ է առնում Սողանլուի (Մեծրանց) լեռներից և թափվում Ախուրյանի մեջ՝ աջ կողմից։ Ախուրյանի մեջ աջ կողմից թափվում է նաև Ալաջա գետակը։

Հայկական բարձրավանդակում կան նաև շատ հորդառատ և սառնորակ աղբյուրներ, համարյա բոլոր մեծ ու փոքր քաղաքները մատակարարվում են այդ աղբյուրների ջրերով։ Այդ տեսակետից իր սառնորակ աղբյուրներով նշանավոր է Էրզրումը, որը ունի հինգ հարյուր աղբյուր։

Արևմտյան Հայաստանը հարուստ է նաև հանքային ջրերով, որոնցից հիշատակության արժանի են չռրս խումբ՝ Դիադինի, Զիլանի, Էրզրումը և Երզնկայի (Էրզինջանի)։ Դրանցից առանձնապես մեծ նշանակություն ունեն Դիադինի ջրերը։

Լճերը.— Պատմական Հայաստանում լճերի մեծ մասը կրել են ծով կամ ծովակ անունը։

Հայկական բարձրավանդակի լճերըց ամենամեծն է Վաևա լիճը։ Այդ լիճը գտնվում է 1720 մետր բարձրության վրա, ունի շուրջ 3,7 հազար քառակուսի կիլոմետր մակերես և ընդունում է բազմաթիվ գետեր ու գետակներ։ Լիճը նավարկելի է։ Նրա ջուրը պարունակում է պոտաշ1 և սոդա2, որոնք տե–

---------------------------------

1 Կալիումի կարբոնատ — Ka2CO3 — պոտաշ — ստացվում է փափուկ օճառ։

2 Նատրիումի կարբոնատ — Na2CO3 — սոդա— ստացվում է սովորական օճառ։

[էջ 34]

ղացիներն օգտագործում են օճառ եփելու կամ լվացք անելու համար։ Լճում կա ձկան մի տեսան, տառեխ անունով, որը գլխավորապես ապրում է գետաբերաններում և լիճը թափվող գետերում։ Լիճը պատմական Հայաստանում կրել է տարբեր անուններ՝ Աղթամարի ծով, Բզնունյաց ծով, Ռշտունյաց ծով, Վասպուրականի ծով և այլն։

Լիճը ձմռանը չի սառչում, բացառությամբ խիստ սառնամանիքային ձմեռները, երբ սառցակալվում են նրա հյուսիս–արևելյան ոչ խոր մասերը։

Ափից ոչ հեոու ընկած են թվով չորս կղզիներ՝ Աղթամար, Առտեր, Լիմ և Կտուց։ Դրանցից նշանավորն է Աղթամարը։ Լիճը շրջապատող լեռները կազմում են բնության չքնաղ տեսարաններից մեկը։ Լճի բոլոր նավահանգիստները, շրջապատի քաղաքները, գյուղերը և ընդհանրապես գավառները պատմական Հայաստանում եղել են ծաղկած ու հայաշատ։

Արևմտյան Հայաստանի գեղատեսիլ լճերից են նաև Արճակը, Նազիկը, Նեբրովթը, Գայլատվա լիճը, Թորթումը։

Արճակ լիճը գտնվում է Վանա լճից արևելք, նույնպես աղի լիճ է։ Վանա լճից հյուսիս–արևմուտք գտնվում է Նազրկ լիճը։ Նազիկը գտնվում է 1922 մետր բարձրության վրա և այդպես է կոչվում իր գեղատեսիլ տեսքի համար, որն ավելի լիակատար է դառնում փոքրիկ կղզիով և նրա վրա բուն դրած թռչուններով։ Լճի ջուրը անուշահամ է և հարուստ ձկներով։

Նազիկ լիճը գտնվում է հրաբխային խառնարանում։ Նազիկից ոչ հեռու գտնվում է Նեբրովթ լիճը, որը շատ նման է Նազիկին, բայց ավելի խորն է և հարյուր մետրով ավելի բարձր։

Գայլատվա լիճը գտնվում է Հայկական Պարի գոգավորություններից մեկում՝ Սինակի ճյուղավորոււթյունում։ Նա գտնվում է 2216 մետր բարձրության վրա։ Լճի ջուրը քաղցրահամ է և ձկնառատ, որի պատճառով լիճը ստացել է Բալըղ–գյոլ անունը, այսինքն «ձկնալիճ»։ Նրանից սկիզբ է առնում Բալըղ-չայը, որ Բայազետի դաշտով հոսում է դեպի Մակու և Ավարայրի դաշտով գնում դեպի Աըաքս։ Մյուս լճերից է Չըլդըր լիճը, որը պատմական Հայաստանում կոչ–

[էջ 35]

չվում էր Ծովակ Հյուսիսո. գտնվում է Կարսից հյուսիս, 1956 մետր բարձրության վրա:

Էրզրումից դեպի հյուսիս գտնվում է գեղատեսիլ Թորթում լիճը, որը շատ խորն է և հարուստ է համեղ ձկներով։ Լճի երկու կողմում բարձրաբերձ լեռներն են։ Իր տեսքով շատ է նման Շվեյցարիայի լճերին, եվրոպացի ճանապարհորդների կարծիքով՝ նույնիսկ գերազանցում է նրանց։

* * *

Ինչպես ասվեց Հայաստանը (Հայկական բարձրավանդակը) Առաջավոր Ասիայի այն բարձրադիր, կենտրոնական և կարևոր սարահարթն է, որն ընկած լինելով Արևմուտքի և Արևելքի միջև, միևնույն ժամանակ այդ աշխարհների մեծ ճանապարհները հանգույցն է եղել։

Անվանի աշխարհագրագետ Հումբոլդտը Հայաստանն անվանել է «Անտիկ աշխարհի ծանրության կենտրոն», քանի որ նա հին կուլտուրայի կենտրոններից գտնվում է միաչափ հեռավորության վրա։

Հայաստանի աշխարհագրական դիրքը մեծ դեր է խաղացել երեք հիմնական պատճառներով։

Այդ պատճառներն են՝ նախ Հայաստանի վրայով անցնող տարանցիկ (տրանզիտային) ուղիները, երկրորդ՝ Հայաստանի ստրատեգիական նշանակությունը, երրորդ՝ Հայաստանի արոտավայրերը:

Հայաստանի վրայով է կապվել Արևելքը (Չինաստանը, Հնդկաստանը) Արևմուտքի (Հունաստանի, Հռոմի) հետ։ Այդ ճանապարհները կոչվել են «Մետաքսի ճանապարհ»1։

----------------------------

1 Թե՛ վաղ անցյալում և թե՛ հատկապես միջին դարերում աշխարհին մետաքս մատակարարողը Չինաստանն էր։ Այս երկրից այնքան շատ մետաքս էր արտահանվում, որ դրա անունով էլ Իրանի և Պատմական Հայաստանի վրայով անցնող ճանապարհը, որը հասնում էր Սև ծովի ափերը, ստացել Էր «Մետաքսի ճանապարհ» անունը։ Այդ ճանապարհը գալով Միջին Չինաստանի ամենից շատ մետաքս մշակող նահանգներից, անցնում էր Մեծ պարսպի տակով, որը ճանապարհի ապահովման գործում նույնպես մեծ դեր էր խաղում։ Հասնելով Արևմտյան Չինաստանի Սինցզյանի նահանգը, «Մետաքսի ճանապարհը» ճյուղավորվում էր, մեկը գնում էր դեպի Միջին Ասիա, իսկ մյուսը, Թարիմ գետի հովտով՝ Իրան և Հայաստան։

[էջ 36]

Բայց, երբ 15-րդ դարի վերջին հայտնի դարձավ Հնդկաստան տանող ծովային ուղին, ապա Մետաքսի ճանապարհը կորցրեց իր նշանակությունը։

Ստրատեգիական տեսակետից պետք է նշել այն հանգամանքը, որ Հայաստանը ընկած է եղել Հին Աշխարհի աշխարհակալ աետությունների միջև, այն է Հռոմի և Պարթևների, Սասանյանների և Հռոմի, Բյուզանդիայի, Իրանի, արաբների, սելջուկների և մոնղոլների, սեֆևյան Իրանի և Թուրքիայի, և վերջապես «Արևելյան հարցի» կապակցությամբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև։

Ստրատեգիական այս դիրքը դարեր շարունակ Հայաստանը, ինչպես ասում է ակադեմիկոս Մանանդյանը, պահել է «մուրճի և զնդանի» միջև։

«Հայկական բարձրավանդակի հենց այդ ստրատեգիական նշանակությամբ է բացատրվում Հայաստանի պատմության խաչաձևումը և միացումը համաշխարհային պետությունների պատմության հետ, և այն համառ ու կատաղի պայքարը, որը հազարամյակների ընթացքում տեղի է ունեցել մեծ կայսրությունների միջև՝ Հայաստանին տիրելու համար»1։

Այսպիսով, Հայաստանը իր աշխարհագրական դիրքի պատճառով մարտադաշտ է եղել մեծ պետությունների համար, որոնք հաճախ բախվել են Հայաստանին տիրելու նպատակով։ Այսպես, օրինակ, եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք թե ինչպիսի հարմար դիրք ունեն Էրզրում և Բիթլիս քաղաքները։ Էրզրումը գտնվում է բարձրավանդակի հյուսիսային մասում, որը Սան–Ստեֆանոյի պայմանագրով դարձել էր Էրզրումի մարզի կենտրոնը, իսկ Բեռլինի Կոնգրեսի որոշումով ռուսական բանակը թողեց Էրզրումի մարզը: Մյուս քաղաքը՝ Բիթլիսը, գտնվում է Բարձրավանդակի հարավային մասում։ Համարվում է Արևմտյան Հայաստանի հայաշատ և բարեկարգ քաղաքներից մեկը։ 1915 թվականի հունիսի 25-ին թուրքերը, Վանի զինվորական նահանգապետ Ջևդեթ բեյի և Էնվերի հորեղբայր Խալիլ բեյի գլխավորությամբ շրջապատեցին Բիթլիս քաղաքը։ Եվ հունիս–հուլիս

-------------------------

1 Манандян А. — О торговле и городах Армении, 72..

[էջ 37]

ամիսների ընթացքում թուրքերը համարյա ամբողջովին բնաջնջեցին Բիթլիսի, Մուշի և Սասունի մոտ 150 հազար հայերի։

Այժմ ծանոթանանք Սան–Ստեֆանոյի պայմանագրի և Բեռլինի Կոնգրեսի որոշումներին։

Սան-Ստեֆանոն բնակավայր է և գտնվում է Ստամբուլի մոտ (այժմ Եշիլքյոյ), որտեղ 1878 թվականի մարտի 3-ին ստորագրվել է Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը։ Այդ պայմանագրով վերջ տրվեց 1877—78 թվականների ռուս–թուրքական պատերազմին, որտեղ հաղթող դուրս եկավ Ռուսաստանը։

Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը վերաբերում էր հայերին։ Ըստ այդ հոդվածի, ռուսական բանակը պետք է մնար Արևմտյան Հայաստանում այնքան ժամանակ, մինչև որ թուրք կառավարությունը իրագործեր իր խոստացած բարեփոխումները։ Ինչպես հայտնի է, Սան-Ստեֆաւնպի պայմանագրով Ռուսաստանը ստացավ Արևմտյան Հայաստանի մեծ մասը՝ Արդահանը, Ղարսը, Ալաշկերտը, Բայազիդի և Դիադինի հովիտները։

Իսկ Բեռլինի Կոնգրեսը գումարվեց 1878 թվականի հունիսի 13-ին, վեց մեծ պետությունների (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Ռուսաստան, Իտալիա) և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագիրը քննելու համար։ Կոնգրեսը, որը գումարվեց փաստորեն Գերմանիայի և Անգլիայի նախաձեռնությաւմբ, աշխատում էր թուլացնել այն հաջողությունները, որոնց ռուսները հասել էին Սան-Ստեֆանոյի պայմանագրի համաձայն։ Գլխավոր գործիչներն էին Բիսմարկը և Բիկոնսֆիլդը։ Նախագահում էր Բիսմարկը։ Կոնգրեսը վերջացավ Բեռլինի դաշնագրով, որը կնքվեց հուլիսի 13-ին։ Դաշնագրի համաձայն բավական կրճատվեցին Ռուսաստանի 1877—78 թվականների պատերազմի ժամանակ ձեռք բերված նվաճումները։ Բիսմարկը և Բիկոնսֆիլդը հասան իրենց նենգ նպատակներին։ Ռուսական ազդեցությունը Հայաստանում ձախողելու նպատակով նրանք Սան-Ստեֆանոյի 16-րդ հոդվածը փոխեցին Բեռլինի 61-րդ հոդվածով։ Պահանջեցին, որ ռուսները Թուրքիային վերա–

[էջ 38]

դարձնեն Բայազեդ քաղաքը և նրա շրջանը, ինչպես նաև, Հայաստանից ետ կանչեն ռուսական բանակը, պատճառաբանելով, թե իբր Սուլթանը խոստացել է ռեֆորմներ անցկացնել Հայաստանում։

16-րդ հոդվածի փոխարինումը 61–րդ հողվածով, և նրա հիման վրա ռուսական բանակի ետ կանչելը, ինչպես նաև Ալաշկերտի հովտի և Բայազեդ քաղաքի վերադարձումը Թուրքիային հայերի համար ունեցավ կործանարար նշանակություն: Ռեֆորմների փոխարեն գործադրվեցին մասսայական ջարդեր։

Օտարների կողմից Հայաստանը նվաճելու համար, աշխարհագրական դիրքի հետ միասին, կարևոր դեր է խաղացել նաև մի ուրիշ հանգամանք, որը մինչև այժմ քիչ է ուշադրության արժանացել։ Դա Հայաստանի փարթամ արոտավայրերն են։ Պատմական վաղ անցյալից այդ արոտավայրերը եղել են ժողովուրդների բաղձանքի առարկան։ Իր ժամանակին Քսենոֆոնը և Ստրաբոնը հիացմունքով են խոսել Հայաստանի լեռնային արոտավայրերի մասին։ Ահա թե ինչ է գրում այդ մասին Մարկո Պոլոն, «Երկիրը հիրավի մեծ է, և ամառվա ընթացքում այնտեղ են հավաքվում Արևելքի թաթարների ամբողջ բազմությունները, որովհետև նրանց համար լավագույն արոտավայրեր կան այնտեղ»։

Հայաստանը չունի անապատային ու լերկ տարածություններ, որպիսիք հատուկ են Իրանական և Ասիական մյուս բարձրավանդակներին։ Հայաստանի գեղատեսիլ ալպիական արոտավայրերին հաջորդում են լայնանիստ լեռնահովիտներ, որոնք նույնպես պատած են արոտով (Ալաշկերտ, Էրզրում, Երզնկա, ավելի արևելք՝ Աբաղա և Վանա լճի շուրջը)։

Մեր պատմաբաններին շատ է ծանոթ միջնադարյան արաբական հայտնի գիտնական-աշխարհագրագետի այն դարձվածքը, որ «Հայաստանը կավերեն ձիերի սմբակները»։ Այդպես է արտահայտվել նաև պատմիչ Մատթևոս Ուռհայեցին, որը նկարագրելով սելջուկյան արշավանքներից մեկը, ասում է. «Սմբակք երիվարաց նոցա մաշեցին զլերինս և զբլուրս»1։

-----------------------------------

1 Լեո, հատոր 1-ին, 1966 թ., էջ 145։

[էջ 39]

Ուրեմն այդ սմբակները չէին մաշի մեր լեռներն ու բլուրները, եթե չունենայինք նաև այդպիսի արոտավայրեր, որոնք և մեծ դեր խաղացին նրա պատմության մեջ։

 


[էջ 39]

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐԵՐԻ ՄԻՋՈՎ

Հայերը համարվում են աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը։ Հայ ժողովրդի պատմությունը մեզ հասցնում է 7-րդ դար, մ. թ. ա.։ Հայ ժողովրդի ձևավորման գործում մեծ դեր խաղացին գլխավորապես հայասացիները և արմենները, որոնք իրենց անունն էլ տվեցին թե՛ ժողովրդին, թե՛ երկրին։

Ինչպես հայտնի է հայերը իրենց անվանում են հայ, իսկ երկիրը՝ Հայաստան։ Օտարները հայերին անվանում են արմեններ, իսկ երկիրը՝ Արմենիա։

Երևանի շրջակայքում Կարմիր Բլուր և Արին Բերդ կոչվող վայրերում մնում են ուրարտական շրջանի նյութական կուլտուրայի հուշարձաններ։ Այսպիսով հայ ժողովուրդը հանդիսանում է Ուրարտուի ժառանգորդը։ Անկասկած Ուրարտուի մշակույթի ժառանգությունը մեծ պարգև եղավ հայ ժողովրդի համար։

Հայ ժողովրդի ազգային ինքնուրույնության պահպանումն Արևելքի պատմության եզակի էջերից մեկն Է։ Ինքնուրույնությունը, ինչպես նաև հայ ժողովրդի մշակույթը, լեզուն, կրոնը, գիրը և գրականությունը հոյակապ քննություն բռնեցին։ Այդ բանը չհաջողվեց ոչ պարսիկներիւն, ոչ Բյուզանդիային, ոչ արաբներին, ոչ մոնղոլներին, ոչ սելջուկներին։

Հայտնի է, որ հայերը հասակակից են ասորիներին, բաբելոնացիներին, փյունիկեցիներին, ինչպես նաև աշխարհի հնագույն այլ ժողովուրդների, որոնցից շատերը հեռացել են պատմության թատերաբեմից և նրանց մասին մենք իմանում ենք միայն դասագրքերից, թանգարաններից կամ պատմական զանազան հուշարձաններից։

Հայաստանի համար խիստ բացասական եղավ թուրք–օսմանների հանդես գալը Հայկական բարձրավանդակում: Նրանք սելջուկյան պետության բաժնեկալվածքի վրա ստեղ–

[էջ 40]

ծեցին այն պետությանը, որը նրա առաջին սուլթան Օսմանի անունով էլ կոչվեց Օսմանյան։ Իսկ եվրոպացիները հետագայում անվանեցին Օտտոմանյան կայսրություն։

Հատկապես Օսմանյան պետության վերջին դարերի վարած քաղաքականությունը աստիճանաբար ամայացրեց Արևմտյան Հայաստանը։ Սակայն հայ ժողովուրդը ոչ միայն դիմացավ այդ դաժան գոյամարտում, այլև այսօր ունի իր պետականությունը, պահում է անցյալի մշակութային մեծ ժառանգություն և առաջ տանում այն։

Երկարատև պատմության ընթացքում հայ ժողովուրդը ունեցել է վերելքի և անկման ժամանակաշրջաններ։ Վերելքի շրջանը պայմանավորվում է ազգային անկախությունով և նյութական ու հոգևոր մշակույթի ստեղծագործումով։ Իսկ անկման շրջանը՝ երբ նա կրել է տառապանքներ շնորհիվ օտարերկրյա հարձակումների։ «Ինչպիսին էլ եղած լինի հայերի ճակատագիրը,— գրել է Ջ. Բայրոնը,— իսկ դա անցյալում դառն է եղել, ինչպիսին էլ լինի նա ապագայի մեջ, նրանց երկիրը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր անկյուններից մեկը»։

Համաշխարհային պատմությունը յուրաքանչյուր ժողովրդի մի հայրենիք է վիճակել։ Նա մեզ վատ հայրենիք չպարգևեց, բայց իրերի բերմամբ մեր երկիրը հանդիսացավ մեծ ճանապարհների, ինչպես և աշխարհակալ պետությունների բախման հանգուցակետ։ Հռոմի, Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբների, հետագայում Թուրքիայի և ցարական Ռուսաստանի շահերն էին բախվում Հայաստանում։ Բացի այդ պարբերաբար Հայաստան էին ներխուժում թաթարական, մոնղոլական հորդաները։ Ահա թե ինչու հայերը երբեմն փախչում էին Կիլիկիա, երբեմն Ղրիմ, տարագրվում Պարսկաստան։ Նրանք թողնում էին իրենց հայրենիքը, ապաստան գտնում օտար երկրներում ու ժամանակը ընթացքում «օտար–ամայի ճամփեքի վրա» հիմնում իրենց գաղութները։

Այսպիսով միշտ պայքար, միշտ անկախությունը պահելու բաղձանք։ Այդ հերոսակաւն պայքարը անցել է մեր դյուցազներգությունների, մեր ավանդությունների միջոցով։ Ո՞ւմ ծանոթ չեն Հայկի և Բելի, Շամիրամի և Արա Գեղեցիկի

[էջ 41]

ավանդությունները։ Հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին է պատմում հիանալի էպոս «Սասունցի Դավիթը»։

Հայ ժողովուրդը շատ դառնություններ է տարել իր ուսերի վրա, բայց դա չի ընկճել նրա ոգին։ Նա ստեղծել է ինքնատիպ, հոյակապ թե՛ հոգևոր և թե՛ նյութական մշակույթ։

Հայաստանը հարուստ է նյութական մշակույթի շատ հուշարձաններով, որոնք, ինչպես ասում են, բաց թանգարաններ են։ Այս երկրի թե՛ լեռներում, թե՛ ձորերում, թե՛ գյուղերում ամենուրեք կգտնենք բերդեր, վանքեր, տաճարներ, խաչքարեր, իջևաններ և կամուրջներ։ Դրանք հայ ժողովրդի մտքի ու հմտության լուռ վկաներն են, որոնցով հիանում են երկիր այցելողները։

Սովետական Հայաստանում պահպանվում են մոտ չորս հազարի հասնող պատմական հուշարձաններ, որոնցից շատերը վերաբերում են մարդկային հասարակության ծագումից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջաններին։

Ի դեպ, հայկական պատմական հուշարձանների նշանակալի մասն էլ գտնվում է Արևմտյան Հայաստանում (Թուրքիայում), այդ թվում նաև Անի քաղաքը։ Հայաստան այցելողները լինում են Գառնիում, Զվարթնոցում, Էջմիածնում և այլուր, հիանում են այդ կոթողներով։

Հայ ժողովուրդը չորրորդ դարում արդեն ուներ գիր։ Մեզ են հասել հոյակապ ձեռագրեր, որ գրված են հայ պատմիչների, փիլիսոփաների, բժիշկների կողմից։ Հայերը գրքի տպագրությունը սկսել են 1512 թվականից։ Հին հայկական մանրանկարչությունը այսօր էլ հիացմունք է պատճառում սերունդներին։ Զարմանալի սեր է ունեցել հայ ժողովուրդը դեպի գիրն ու գրականությունը։ Դարերի ընթացքում կերտվել ու գրվել են տասնյակ հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք զարդարվել են հոյակապ մանրանկարներով։

Տասնվեցերորդ դարում (1555 թ.) Հայաստանը նվաճում և իրար մեջ են բաժանում Արևելքի երկու բռնակալ պետություններ՝ Պարսկաստանը և Թուրքիան։ Դրանով իսկ առաջանում են Արևմտյան և Արևելյան Հայաստան հասկացությունները, որի սահմանը հիմնականում դառնում է Հայկական Պար լեռնաշղթան։ Հայերի համար ստեղծվում են մղձավանջային օրեր։ Հայ ժողովրդի հայացքը ուղղված էր

[էջ 42]

Կովկասյան լեռներից այն կողմը՝ դեպի մեծ Ռուսիան։

Վերջապես հասնում է ըղձալի օրը և 1827 թվականի հոկտեմբերի 1–ին ռուսական հաղթական բանակը մտնում է Երևան։ Արևելյան Հայաստանը միանում է Ռուսաստանին։

Այսպիսով, հայ ժողովուրդը սկսեց իր վաղեմի բնօրրաններից մեկը՝ Արևելյան Հայատանը դարձնել իր հիմնական օջախը և համախմբվել այդտեղ, որտեղ նա աոաջին հերթին գտնում է իր ֆիզիկական գոյության և գույքի ապահովության երաշխիքը։

Արևելյան Հայաստանի Ռուսաստանի կազմի մեջ մտնելը պայմաններ ստեղծեց հայ ժողովրդի կյանքի, բարեկեցության և տնտեսության զարգացման համար։ Բազմաթիվ հայեր Արևմտյան Հայաստանից և Իրակից տեղափոխվում են Արևելյան Հայաստան և շենացնում ամայացած Շիրակի, Սևանի ավազանի, Դարաչիչագի, Դարալագյազի և ամբողջ Սուրմալուի շրջանները, որտեղ հայ աշխատասեր շինականը սկսել է վարել, ցանել և կենդանացնել Արևելյան Հայաստանը։ Հայ ժողովրդի տարեգրության մեջ պատմական այս ակտը կարևոր և խոշոր առաջադիմական քայլ էր։ Ժամանակի ընթացքում հայ ժողովուրդը հաղորդակից եղավ ռուս ժողովրդի մշակույթին։

Երբ Ռուսաստանում հաղթանակեց Հոկտեմբերյան հեղափոխությանը, 1920 թվականին Հայաստանը նույնպես դարձավ Սովետական։

Այլ կերպ դասավորվեց Արևմտյան Հայաստանում բնակվող և Թուրքիայի լծի տակ տառապող հայության բախտը։ Արևմտյան Հայաստանում կային ծանր հանգամանքներ, որոնք ավելի դառնացնում և բարդացնում էին հայ տարրի կյանքը։ Առաջինը, դա պանիսլամիզմն1 էր (հետագայում պանթուրքիզմը2)։ Երկրորդը, քրդական հրոսակների ֆեո–

--------------------------

1 Կրոնական հողի վրա գոյություն ունեցող քաղաքական հետադիմական շարժում, որի նպատական էր իսլամի (մահմեդական դավանանքի) դրոշի տակ միաձուլել բոլոր մահմեդական ազգերն ու ցեղերը։

2 20-րդ դարի սկզբին ի հայտ եկավ շովինիստական նացիոնալիստական մեկ այլ գաղափարախոսություն՝ պանթուրքիզմը (համաթուրքացման քաղաքականություն), որի նպատական էր Թուրքիային ենթարկել թուրքալեզու բոլոր ժողովուրդներին։

[էջ 43]

դալների և համիդականների1 գոյությանն էր. ընդհանրապես քուրդ խուժանի բարբարոսությանը։ Եվ վերջապես թուրքական ապիկար կառավարության հայաջինջ մեթոդներից մեկն այն էր, որ միշտ լարում էր միմյանց դեմ և թշնամանքով տրամադրում ոչ միայն հայերին ու թուրքերին, այլև հայերին ու քրդերին, հայերին ու մուհաջիրներին։

Այս ողբերգական ակտին նպաստեց նաև գերմանական իմպերիալիզմը, որը ժամանակի ընթացքում իր ազդեցության տակ գցելով Սուլթանական Թուրքիային, նրա հետ, ինչպես ասում են, հայի արյունով առևտուր էր անում։

Գերմանական իմպերիալիզմի անմարդկային խաղը Մերձավոր Արևելքում, Վիլհելմ 2-ի և Աբդուլ Համիդի բարեկամությունը ողբերգական եղան հայ ժողովրդի մի մեծ զանգվածի համար։

Արևմտյան Հայաստանում գտնվող մոտ երկու միլիոն անօգնական հայեր բնաջնջվեցին, իսկ կենդանի մնացածներն էլ աքսորվեցին Արաբական անապատներ։ Վերապրող հայերը ապաստան գտան Մերձավոր Արևելքի երկրներում (Սիրիա, Լիբանան, Իրաք, Եգիպտոս), Հունաստանում, Ֆրանսիայում, ընդհուպ մինչև Ամերիկա։ Դրանից հետո հայ ժողովրդի բառապաշարում «սփյուռք» բառը այլ իմաստ ստացավ, ամեն մի հայի հիշեցնելով տխուր և ողբերգական անցյալը, որ Մասիսներից այն կողմ էլ եղել է Հայաստան, որ հայ օջախները կոչվել են Վան, Ալաշկերտ, Սասուն, Մաշ, Բիթլիս և Խարբերդ։

Հայ ժողովուրդը ստեղծել է իր պետականությունը։ Դա Հայաստան աշխարհն է Երևան մայրաքաղաքով։ Այստեղ է

----------------------------------

1 Քրդական անկանոն զորամասեր, որը կոչվեց Համիդիե, Սուլթան Աբդուլ Համիդի անունով: Դրանք կազմված էին քուրդ լեռնականներից (աշիրեթներից): Քրդական այն ցեղերը, որոնք մասնակցում էին այդ զորամասերի կազմվելուն պարտավոր էին յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի տրամադրել։ Հրամանատարները սովորաբար լինում էին ցեղապետները։ Այս զորամասերը, որոնք ծարավի էին թալանի և ավարի, հրապուրված Սուլթանի նվերներից ու մեծարումներից՝ պարտավորվեցին հայերի դեմ պատերազմի դեպքում դուրս բերել հեծելազորային գնդեր։ Համիդական անկանոն զորամասերը դարձան կույր գործիք հայերի կեղեքման, կոտորման և բնաջնջման գործում։

[էջ 44]

Արարատյան դաշտը՝ նվիրական Էջմիածինը, Հռիփսիմեն, Զվարթնոցը, ինչպես նաև Զանգեզուրի հանքաշատ լեռները, Շիրանի հասկառատ հարթավայրը, Ալավերդի քաղաքը՝ պղնձե երակներով, Մատենադարանը՝ բյուր մատյաններով, ինչպես և հարատևելու վավերագիր՝ զույգ Մասիսները պատկերող պետական գերբը... Ճշմարիտ է ասված, որ այս Հայաստանը կոչվում է «Համայն հայության հայրենիք»։

 


[էջ 44]

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԸ, ՎԱՐՉԱ–ՏԵՐԻՏՈՐԻԱԼ ԲԱԺԱՆՈԻՄԸ

Սովետական Միությունը, սահմանադրության համաձայն կազմված է տասնհինգ միութենական հանրապետություններից։ Միութենական հանրապետություններից մի քանիսն իրենց կազմում ունեն ինքնավար հանրապետություն, ինքնավար մարզ և ազգային օկրուգ։

Հայաստանը Սովետական Միության կազմում հանդես է գալիս նրա ազգային պետականության կազմավորման ամենաբարձր ձևով, այն է՝ որպես միութենական հանրապետություն1։

Միութենական հանրապետության բնակչության կազմում պետք է զգալի գերակշռություն կազմի հիմնանան ազգային տարրը։ Հայաստանում դա կազմում է 88,8 տոկոս։ Ելնելով դրանից, ամեն մի հանրապետության վերջում տրվում է «ական» մասնիկը, որն ունի պատկանելիության նշանակություն (օրինակ, հայկանան, վրացական, լատվիական և այլն)։ Այլ խոսքով՝ նա կրում է տվյալ հանրապետությունը բնորոշող ժողովրդի անունը։

-----------------------

1 Ինչպես հայտնի է, Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը կազմավորվել է 1920 թվականի նոյեմբերի 29–ին։ Երկու սարի անց, 1922 թվականի մարտի 12-ից, միավորվել է Անդրկովկասյան ֆեդերացիայի կազմում, ապա սկսած նույն թվականի դեկտեմբերի 30-ից, մտել Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների կազմի մեջ։ 1936 թվականի դեկտեմբերի 5-ից նա անմիջականորեն ընդունվել է ՍՍՀՄ-ի կազմի մեջ, որպես նրա իրավահավասար անդամ։

[էջ 45]

Գոյություն ունեցող միութենական հանրապետությունները արտասահմանյան երկրների նկատմամբ ունեն սահմանային դիրք։ Այդպիսին է նաև Սովետական Հայաստանը։ Այդ մասին ասվում է ՍՍՀՄ-ի սահմանադրությունում։ Միութենանան ամեն մի հանրապետություն մտնում է ՍՍՀՄ-ի մեջ կամավոր հիմունքներով` պահպանելով ՍՍՀՄ-ից դուրս գալու ազատ իրավունքը, որի մասին ասված է նաև Հայկական ՍՍՀ-ի սահմանադրությունում։

Սովետական Հայաստանն ունի իր քաղաքացիությունը և օգտվում է հանրապետության քաղաքացիություն ճանաչելու իրավունքից։ Օրինակ, սփյուռքահայը հայրենադարձվելով, դառնում է նաև Սովետանան Հայաստանի, ապա ՍՍՀՄ-ի քաղաքացի, որովհետև գոյություն ունի սովետանան միասնական քաղաքացիություն։ Այսպիսով, ՍՍՀՄ-ի սահմանադրության համաձայն, միութենական հանրապետության ամեն մի քաղաքացի միաժամանակ հանդիսանում է ՍՍՀՄ քաղաքացի։

Սովետական Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, բնակվելով Սովետական Միության մի այլ հանրապետության տերիտորիայում, ինքնաբերաբար դառնում է նույն հանրապետության քաղաքացի։

Հայաստանը որպես միութենական ինքնուրույն (սուվերեն) պետություն, ունի իր իշխանության գերագույն օրգանները, գերբը, պետական դրոշակը, հիմնը։ Գերբը պատկերում է Մեծ և Փոքր Մասիսները, որի վերևում տրված է ճառագայթներով շրջապատված հնգաթև աստղ։ Մասիսների ստորոտում նկարված են հայկական հողի բարիքները՝ խաղողն ու ցորենը։ Պետական կարմիր դրոշակի երկայնքով անցնում է կապույտ մի շերտ: Դրոշակի կտորի վերին մասում, ձողի մոտ, պատկերված է ոսկյա մուրճ ու մանգաղ, իսկ նրանց վերևում՝ հնգաթև կարմիր աստղ՝ շրջապատված ոսկյա, եզրազարդերով։

Սովետական Հայաստանը, ինչպես հայտնի է, սոցիալիստական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է իրեն իսկ ժողովրդին, հանձինս ժողովրդական դեպուտատների սովետների։ Այստեղից էլ պետության սովետական իշխանություն անվանումը։

[էջ 46]

Հայկական ՍՍՀ իշխանության բարձրագույն մարմինը Գերագույն սովետն է։ Նա հրատարակում է օրենքներ, որոնք գործում են հանրապետության սահմաններում, հաստատում է հանրապետության բյուջեն և այլն։ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը կազմված է մեկ պալատից, որն ընտրվում է չորս տարի ժամանակով, քաղաքացիների ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ։ Գերագույն սովետը ընտրում է Նախագահություն և կազմում Հայկական ՍՍՀ կառավարությունը՝ Մինիստրների խորհուրդը, որը հանդիսանում է հանրապետության գործադիր և կարգադրիչ գերագույն օրգանը։ Նա կառավարում է ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերը, տնօրինում պետական բյուջեի կենսագործումը, ինչպես և Հայկական ՍՍՀ-ի Գերագույն սովետի օրենքները, ապահովում է հասարակական կարգը, պաշտպանում պետության շահերը և քաղաքացիների իրավունքները։

Սովետական Միության Գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալներից մեկը հանդիսանում է Հայկական ՍՍՀ–ի, ինչպես նաև Միութենական յուրաքանչյուր հանրապետության Գերագույն սովետի նախագահության նախագահը։

Որպես ՍՍՀՄ–ի կազմի մեջ մտնող հանրապետությունների իրավահավասար անդամներից մեկը, Սովետական Հայաստանը ՍՍՀՄ-ի Գերագույն սովետի Ազգությունների պալատում ունի երեսուներկու դեպուտատ, իսկ Միության պալատում արդեն ըստ բնակչության թվի։

Այժմ քիչ մոտիկից ծանոթանանք Հայկական հանրապետության վարչա–տերիտորիալ բաժանմանը, որը հաստատված է նրա սահմանադրության համապատասխան հոդվածներով։

* * *

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր պետության տերիտորիա բաժանված է որոշակի մասերի, այսինքն՝ վարչական միավորների։ Նման բաժանում ունի նաև Սովետական Հայաստանը։

[էջ 47]

Հայաստանի վարչա–տերիտորիալ բաժանման պատմությունն անցել է երեք փուլ։ Առաջինը ըստ գավառների, որը գոյություն է ունեցել սովետական իշխանության սկզբնական տարիներին: Այն ժամանակ Հայկական ՍՍՀ-ը բաժանվում էր ինը գավառների։ Դրանք հետևյալներն էին՝ Երևանի, Լենինականի, Լոռի–Փամբակի, Դիլիջանի, Էջմիածնի, Նոր–Բայազետի, Դարալագյազի, Զանգեզուրի և Մեղրու։

Գավառներն իրենց հերթին բաժանվում էին գավառակների, բացառությամբ Մեղրու գավառի։

Հայկական ՍՍՀ-ի վարչական երկրորդ բաժանումը եղել է ըստ ավելի խոշոր միավորումների՝ օկրուգների։ Դրանք հետևյալներն էին՝ Երևանի, Լենինականի, Լոռու, Սևանի և Զանգեզուրի։ Տերիտորիալ տեսակետից հինգ շրջաններից չորսը միասնական էին, իսկ Երևանի օկրուգը, բացի Արարատյան հովտից և Դարալագյազից, ընդգրկում էր նաև Մեղրին, որը տերիտորիալ միասնություն չուներ օկրուգի հետ։ Այս բաժանումը կարճատև եղավ, իրեն չարդարացրեց և վերացվեց 1953 թվականին։

Վերջապես երրորդ փուլը, որը գոյություն ունի մինչև այսօր։ Այստեղ հիմնական վարչա–տերիտորիալ խոշոր միավորներ հանդիսանում են շրջանները և հանրապետական ենթակայության քաղաքները։ Ներկայումս շրջանների թիվը հասնում է երեսունվեցի, իսկ հանրապետական ենթակայության քաղաքներինը՝ քսանմեկի։

Հայկական ՍՍՀ վարչա–տերիտորիալ բաժանումն ամրապնդելու և ավելի կայուն վիճակ ստեղծելու նպատակով, այն հաստատված է սահմանադրությամբ, ուր ասված է, որ Հայկական ՍՍՀ բաղկացած է հետևյալ շրջաններից՝ Աբովյանի, Ազիզբեկովի, Ալավերդու, Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Արտաշատի, Գորիսի, Գուգարքի, Եղեգնաձորի, Էջմիածնի, Թալինի, Իջևանի, Կալինինոյի, Կամոյի, Կրասնոսելսկի, Հոկտեմբերյանի, Հրազդանի, Ղափանի, Ղուկասյանի, Մասիսի, Մարտունու, Մեղրու, Նաիրիի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Սիսիանի, Սպիտակի, Ստեփանավանի, Սևանի, Վարդենիսի։

[էջ 48]

Ինչպես ասվեց, շրջանային բաժանումից բացի Հայկական ՍՍՀ-ի վարչական խոշոր միավորումներն են հանդիսանում հանրապետական ենթակայության քաղաքներն, որոնք նույնպես հաստատված են սահմանադրությամբ։

Ինչպես ասվեց, հանրապետական ենթակայության քաղաքների ընդհանուր թիվը ներկայումս հասնում է քսսսնմեկի։ Դրանք հետևյալներն են՝ Երևան, Լենինական, Կիրովական, Էջմիածին, Ղափան, Ալավերդի, Հրազդան, Հոկտեմբերյան, Դիլիջան, Կամո, Գորիս, Արթիկ, Արտաշատ, Ստեփանավան, Աբովյան, Սպիտակ, Իջևան, Սևան, Աշտարակ, Արարատ և Ջերմուկ։ Ի դեպ, քաղաքների հերթականությունը տրված է ըստ բնակչության քանակի։

Ուշագրավ է, որ եթե ընդամենը մեկ տասնամյակ առաջ, այսինքն օկրուգների բաժանման ժամանակ, Հայաստանում կային երկու հանրապետական ենթակայության քաղաք՝ Երևան և Լենինական, ապա այսօր դրանց թիվը երկու տասնյակից անցնում է։ Այդ պայմանավորված է երկրի տնտեսական և մշակութային առաջընթացի տեմպերով։

Հայտնի է, որ յուրաքանչյուր պետության քաղաքներից մեկը համարվում է մայր կամ գլխավոր քաղաք՝ մայրաքաղաք։ Այստեղ են գտնվում երկրի կենտրոնական իշխանությունները։ Մայրաքաղաքր սովորաբար լինում է նաև տվյալ պետության քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոնը։ Որպես կանոն, մայրաքաղաքը ընդհանրացնում է երկրի գլխավոր առանձնահատկությունները։ Մարդիկ հաճախ պետության մասին դատում են մայրաքաղաքով։

Ինչպես նշված է Հայկական ՍՍՀ սահմանադրությունում Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է։

Ներկայումս Երևանը ունի մոտ մեկ միլիոնի հասնող բնակչություն։ Նա մասամբ աճեց եղբայրական հանրապետություններից, հատկապես Ադրբեջանից և Վրաստանից Հայաստանում վերաբնակություն հաստատած քաղաքացիների (հաշվին։

Քաղաքի բնակչության աճի կարևոր աղբյուր հանդիսացավ նաև հայրենադարւձությունը։ Սփյուռքից հայրենիք վե–

[էջ 49]

րադարձած ավելի քան 200 հազար հայերի մեծ մասը բնակություն հաստատեց Երևանում։

Ազգային կազմի տեսակետից Երևանը շատ միատարր է, բննակչության 95 տոկոսը կազմում են հայեր։ Քաղաքում բնակվում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, քրդեր և այլ ազգությունների ներկայացուցիչներ:

 


[էջ 49]

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ

«Լեռների վրա և ձորերում խոր,
Տարածվել է նա՝ խոյացել է վեր,
Ինչպես մի ոսկե հուրհրան խնձոր 
Գեղեցկատեսիլ Հայաստանը վեհ»։

Սովետական Հայաստանը գտնվում է Սովետական Միության հարավային մասում՝ Անդրկովկասում և զբաղեցնում է Հայկական բարձրավանդակի հյուսիս-արևելյան մասը։ Ինչպես հայտնի է, այդ բարձրավանդակի տարածքում կազմավորվել հայ ժողովուրդը, այստեղ է ընթացել նրա պատմական կյանքը, որը աշխարհագրության մեջ հայտնի է նաև «Արմենիա», «Հայաստան» կամ «Հայկական լեռնաշխարհ» անուններով։ Սակայն այդ բարձրավանդակի զգալի մասը ներկայումս գտնվում է Հայկական հանրապետության սահմաններից դուրս։

Սովետական Հայաստանն այնքան էլ մեծ տերիտորիա չի զբաղեցնում (ընդամենը 29,8 հազ. քառ. կմ), բայց ունի շատ բազմազան, գեղեցիկ ու հետաքրքիր բնություն, որը հիացնում է երկրաբանին որպես մի բնական թանգարանի, պատմաբանին, որն այստեղ կգտնի սովետական ժողովուրդների պատմության ամենահնագույն շրջանների նյութական մշակույթի հետքերը (Արին-բերդ, Կարմիր բլուր, Գառնի, Էջմիածին, Գեղարդ, Դվին, Զվարթնոց և այլն), իսկ զբոսաշրջիկը մի սեզոնում չի ավարտի նրա տեսարժան վայրերն այցելելը։

[էջ 50]

Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է, որի տերիտորիայում կարելի է տեսնել երկրաբանական համարյա բոլոր ժամանակների գոյացություններ։ Այս երկրի բնաշխարհի ձևավորման վրա առավել մեծ ազդեցություն է ունեցել հրաբխային գործունեությունը:

Եթե մենք փորձենք քիչ մոտիկից ծանոթանալ հարցին, հիշելով երկրաբանների գնահատականը, ապա կտեսնենք, որ իրոք Հայաստանի ամբողջ բնությունը խոսում է նրա հրաբխային անցյալի մասին։ Սովետական ականավոր երկրաբան, ակադեմիկոս Ալեքսանդր Նիկոլաևիչ Զավարիցկին գրել է. «....Այս երկրի ռելիեֆն ու դրա հետ մեկտեղ կլիմայի, հողերի էական գծերը, աղբյուրների բաշխումը, որոնց հետ այստեղ այնպես սերտորեն է կապված ամբողջ կյանքը, օգտակար հանածոների շարքը և ամենից առաջ այն հիանալի նյութերը, որոնցից կառուցված են հայկական քաղաքների սքանչելի շենքերը, հայկական գյուղերի հենց տեսքը. այդ ամենը արտացոլում է Հայաստանի երկրաբանական ոչ վաղ անցյալի պատմությունը և ամենից առաջ խոսում է հրաբխային այն ժայթքումների մասին, որոնք համեմատաբար նորերս են տեղի ունեցել նրա տերիտորիայում»։ Ահա թե ինչու Հայաստանին սազական է նաև հանգած հրաբուխների երկիր անվանելը։

Ժամանակի ընթացքում հին ռելիեֆը զգալիորեն թաղվել է լավայի տակ, որը համահարթել է։ Դրա հետևանքով շատ տեղերում մակերևույթը մեղմ ալիքավոր է, տեղ-տեղ բոլորովին հարթ և միայն որոշ տեղերում վեր են խոյանում հանգած հրաբուխների գմբեթաձև կատարները։

Հայաստանը տիպիկ բարձրադիր լեռնային երկիր է, որի տերիտորիայի 50 տոկոսը գտնվում է ծովի մակարդակից 1000—2000 մետր, բարձրության վրա, իսկ 40 տոկոսը՝ 2000 մետրից ավելի։ Երկրի միայն 10 տոկոսն է, որ գտնվում է մինչև 1000 մետր բարձրության վրա։ Հանրապետության տերիտորիայի միջին բարձրությունը ծովի մակարդակից 1830 մետր է, նվազագույն բարձրությունը՝ 375 մետր (Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն ավանից հյուսիս)։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի ռելիեֆի առանձնա–

[էջ 51]

հատկությունը՝ նրա բարձրադիր, բազմահարկ լինելն է։ Հայկական հանրապետության մակերևույթում՝ ըստ ծագման և առաջացման պայմանների իրար զուգակցում են ծալքավոր լեռներն ու առանձին հրաբխային կոնաձև գագաթները։ Մակերևույթում կարելի է առանձնացնել հետևյալ ձևերը. Ա) ծալքավոր լեռներ, որոնք կազմում են Փոքր Կովկասի մի հատվածը. դրանք են՝ Վիրահայոց, Բազումի,. Փամբակի, Արեգունի, Սևանի (Շահդաղի) լեռները հյուսիսում և հյուսիս-արևելքում, և Զանգեզուրի շղթան հարավ–արևելքում։ Բ) Հրաբխային լեռներ, որոնցից են Եղնախաղի (Ղուկասյանի) և Ջավախքի (Կեչուտի) լեռները «հյուսիս-արևմուտքում, Արագած լեռնազանգվածը, Գեղամա ու Վարդենիսի լեռները և Ղարաբաղի բարձրավանդակը հարավում ու հարավ-արևելքում։ Գ) Արարատյան միջլեռնային դաշտը, որով հոսում է Արաքս գետը, այդ դաշտի ձախափնյա մասն է մտնում Սովետական Հայաստանի կազմի մեջ։ Լեռնաշղթաները երկիրը բաժանում են մի շարք հարթավայրերի ու լեռնահովիտների, որոնք ծովի մակարդակից զգալի բարձր են, դրանցից են Շիրակի, Լոռվա, Սևանի լեռնահովիտները։

Սովետական Հայաստանի լեռնային տեսարանը պսակավորում է Արագած հրաբխային լեռը՝ 4090 մետր ծովի մակարդակից բարձր, որը հանրապետության տերիտորիայի ամենաբարձր կետն է։ Արագածն ունի չորս գագաթ, որոնց շուրջը կան բազմաթիվ լճեր, դրանցից նշանավոր են Լևինսոն–Լեսսինգի լիճը և Քարի լիճը։ Առաջինը կոչվում է սովետական երկրաբան, ակադեմիկոս Ֆրանց Յուլիևիչ Լևինսոն–Լեսսինգի անվամբ, որը Արագածի ուսումնասիրությամբ շատ է զբաղվել։

Հայ ժողովուրդը շատ երգեր ու լեգենդներ է հորինել Արագածի մասին, գովերգել է նրա կարկաչահոս աղբյուրները, ալպյան հարուստ արոտավայրերը։ Այսպես է գրել Ավետիք Իսաւհակյանը.

Դու, Արագած, ալմաստ վահան 
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան 
Թափառական ամպերի։

[էջ 52]

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն 
Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Արագածից արևելք, Քասաղ և Հրազդան գետերի միջև գտնվում է Արայի լեռը՝ 2577 մետր բարձրությամբ, որը նույնպես հանգած հրաբուխ է։

Արարատյան դաշտից բացվում է մի գեղեցիկ տեսարան դեպի Հայկական Պար լեռնաշղթան ու Արարատ (Մասիս) հրաբխային զանգվածը։ Մասիսից դեպի արևելք ընկած է Օրգովի (Չինգիլի) լեռնանցքը, որով իր ժամանակին Վանի (Ուրարտուի) թագավորությունը կապվել է նախ Արարատյան դաշտի և ապա Սևանի ավազանի հետ: Հայ ժողովուրդը Արարատի (Մասիսի) հետ էլ կապված շատ ավանդություններ ու երգեր ունի։ Նրան երգեր են նվիրում բանաստեղծներն ու գուսանները։ Հիշենք Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հետևյալ տողերը.

Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում։

Չնայած որ Սովետական Հայաստանը աշխարհագրական քարտեզի վրա մեծ տեղ չի գրավում, բայց նա մեր մոլորակի հանածո հարստությունների եզակի թանգարաններից է, որն ունի լեռնակազմության տարբեր դարաշրջաններում առաջացած հանքանմուշներ։ Եվ եթե Հայաստանն աշխարհին ներկայացնենք ըստ մետաղային հանքավայրերի քարտեզի, ապա նա կլինի մեր մոլորակի ամենահետաքրքիր մասերից մեկը։

Հանրապետության ընդերքը հարուստ է գունավոր մետաղներով՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլն։ Կան երկաթահանքի պաշարներ։ Մեծ հեռանկարներ ունեն նեֆելինային սիենիտները, որոնց վերամշակումից կարելի է ստանալ արզնահող (մետաղային ալյումինի հումք), ցեմենտ և ժողովրդական տնտեսության անհրաժեշտ տասնյակ այլ նյութեր։ Իսկ ոչ մետաղային հանքերից նշանավոր տեղ են բռնում կեր ակրի աղը և շինանյութերը։ Հայաստանը հարուստ է նաև հանքային ջրերով, որոնցից արժեքավոր և բուժիչ

[էջ 53]

հատկանիշներով հայտնի են Ջերմուկ, Արզնի, Հանքավան, Բջնի, Դիլիջան, Սևան (համանուն լճի ափին), Արարատ հանքային աղբյուրները։

Հայաստանը գտնվում է բարեխառն գոտում, համարյա այնպիսի, լայնության վրա, ինչպիսին են Բալկանյան, Ապենինյան և Պիրենեյան թերակղզիները և տարվա ընթացքում ստանում է այնքան արևի ճառագայթներ, որքան այդ թերակղզիներում գտնվող երկրները։ Թվում է, որ նա պետք է իր կլիմայով մոտ լիներ այդ երկրներին և նրանցից քիչ տարբերվեր։ Սակայն այդպես չէ. պատճառը Ատլանտյան օվկիանոսից հեռու լինելն է։ Հետևապես Հայաստանը ավելի քիչ է ենթակա նրա ազդեցությանը, քան նշված հարավ–եվրոպական թերակղզիները։

Հայաստանի կլիմայի վրա ազդում են նաև այլ գործոններ, այն է՝ ծովի մակարդակից բարձր լինելը, շրջակա լեները և քամիների ուղղությունը։

Հայաստանում ևս, ինչպես դա հատուկ է լեռնային երկրներին, կլիմայական պայմանները փոփոխվում են ծովի մակարդակից ունեցած բարձրության համեմատ, որը աշխարհագրության մեջ ընդունված է անվանել ուղղաձիգ գոտիականություն։

Ցածից դեպի վեր Սովետական Հայաստանում հերթափոխվում են կլիմայի հետեյալ տիպերը. 1) չոր մերձարևադարձային, որը հատուկ է հանրապետության հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններին, ծովի մակարդակից մինչև 900 մետր բարձրությանը, 2) չոր ցամաքային, որը գերիշխում է Արաքսի միջին հոսանքում, մինչև 1300 մետր բարձրության վրա, 3) չափավոր տաք չորային, որը բնորոշ է նախալեռնային շրջանների համար, Արաքսի միջին հոսանքի հովտում մինչև 1700 մետր, իսկ մնացած շրջաններում՝ մինչև 1200 մետր բարձրության վրա, 4) բարեխառն, որը ձևավորվում է անտառային ու տափաստանային շրջաններում՝ մինչև 2000 մետր բարձրության վրա, 5) լեռնային ցուրտ, որը ենթալպյան և ալպյան մարգագետինների շրջանի կլիման է՝ մինչե 3500 մետր բարձրության վրա, և 6) բարձրալեռնային, որը տարածվում է ծովի մակարդակից

[էջ 54]

ավելի քան 3500 մետր բարձրություն ունեցող ձյունածաւծկ լեռներում։

Ինչպես տեսնում ենք, Սովետական Հայաստանում ներկայացված են կլիմայի համարյա այն բոլոր տիպերը, որոնք առկա են Սովետական Միության ընդարձակ տարածություններում։ Այսպիսով, կլիմայական տեսակետից հանրապետության առանձին մասերն իրարից շատ են տարբերվում։ Երբ Արարատյան դաշտում արդեն պատրաստվում են խաղողի և պտուղների բերքահավաքին, Արագածի բարձրադիր լանջերում գարին հազիվ կարողանում է բոլորել իր վեգետացիոն շրջանը, երբ Զանգեզուրի դաշտային մասերում համարյա ավարտվամ է հունձը, ապա լեռնաշղթաներում տեղ-տեղ դեռ ձյուն է նստած։

Սովետական Հայաստանի լեռների ձգվածությունը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք կլիմայական տեսակետից ունի բարենպաստ ազդեցություն այն առումով, որ նրանք փակում են հյուսիսային ցուրտ քամիների մուտքը հանրապետության տերիտորիա։

Մեծ տարբերություն կա լեռների հարավային և հյուսիսային լանջերի միջև։ Հարավ ուղղված լանջերին արևի ճառագայթներն ընկնում են ուղղահայաց, հետևապես և տալիս են ավելի շատ ջերմություն, միաժամանակ առաջացնում են ավելի ուժգին գոլորշիացում։ Այստեղից էլ մեծ տարբերությունը հյուսիսային՝ ծմակ, և հարավային՝ արեգունի, լանջերի միջև, որն արտահայտվում է հյուսիսային լանջերին ավելի շատ բուսականությամբ, անտառներով։

Սովետական Հայաստանի լեռնահովիտները, գոգավորությունները, որոնք շրջապատված են սարերով կամ բարձրություններով, նույնպես շատ յուրահատուկ կլիմայական պայմաններ ունեն։ Այսպես, օրինակ, բոլորին հայտնի են Երևանի հետճաշյա քամիները, որոնք կարծես քաղաքի վրա են հարձակվում ցերեկվա ժամը 4—5-ից հետո։ Դրա պատճառն այն է, որ Երևանը երեք կողմից շրջապատված է բարձրադիր լեռներով՝ Գեղամա, Ծաղկունյաց, վերջապես Արագած։ Այս լանջերին օդը ավելի ուշ է տաքանում, քան Երևանի գոգավորությունում, որտեղ ամառը ժամը 4-ի մոտերքը օդը շատ տաք է և թեթև, շրջակա վայրերի համեմա–

[էջ 55]

տաբար սառն օդը ներխուժելով առաջացնում է լեռնահովտային քամի։ Մեր օրերում, շրջակա քարքարոտ ու ցամաք լեռնալանջերի անտառապատման, փողոցների ասֆալտապատման և կանաչ տարածությունների ընդարձակման շնորհիվ բավական կրճատվել է հին երևանցիների հիշողության մեջ դեռ թարմ, անցյալի Երևանին բնորոշ «թոզ ու դումանը»։ Այժմ նրա բնակիչներն ու այցելուները այդ զով հետճաշյա քամին հուլիս և օգոստոս ամիսներին համարում են շատ հաճելի երևույթ։ Այդպիսի քամիներ լինում են և Լենինականում, բայց ավելի ուշ երեկոյան, դա արդեն Եղնախաղի (Ղուկասյանի) ու Շիրակի լեռների ազդեցությունից է։ Ավելի հարավ Արագածի լանջերից փչում է այսպես կոչված Մանթաշի քամին։

Ընդհանուր առմամբ հանրապետության կլիմային հատուկ է ցամաքայնությունն ու չորությունը։

Հայաստանի համար խոնավության տեսակետից Սև ծովից եկող քամիների բարերար ազդեցությունն ավելի շատ նկատելի է մինչև Լոռվա սարահարթը, մանավանդ այն մասերում, որոնք հարում են Ջավախքի (Կեչուտի) լեռներին. դա ավելի շատ վերաբերում է Ստեփանավանի շրջանի հարավային մասին։ Այդ քամիների ազդեցությանը ենթակա լանջերը առատ են բուսականությամբ, ուր կան կաղնու, հաճարենու, բոխու անտառներ։ Այդ տարբերությունը հատկապես լավ է զգացվում, երբ դիտում ես Պուշկինի լեռնանցքից (Բազումի լեռնաշղթայում)։ Նրանից հյուսիս գտնվող լանդշաֆտում տիրապետում է անտառը, իսկ հարավ՝ չորային է, մասամբ խոտային։ Կասպից ծովից ստացվող խոնավությունը ազդում է հանրապետության հյուսիս-արևելյան մասերի (Շամշադինի, Իջևանի շրջաններ) և Զանգեզուրի արևելահայաց լանջերի վրա։

Այսպիսով, Արարատյան դաշտը հեռու է մնում թե՛ Սև և թե՛ Կասպից ծովերի ազդեցությունից, նրա վրա ավելի շատ ազդում է Իրանական բարձրավանդակի մոտիկությունը, որտեղից հանրապետության տերիտորիա են թափանցում արևադարձային օդային զանգվածները։ Եվ պատահական չէ, որ այստեղ կլիման շատ ցամաքային է, ամառը շատ շոգ է (օդի ջերմաստիճանը երբեմն բարձրանում է մինչև 42

[էջ 56]

աստիճան) և դա նպաստում է խաղողի, զանազան մրգերի տեսակների աճմանը, նաև բրնձի մշակությանը։

Ռելիեֆի, կլիմայի և հողերի բազմազանության շնորհիվ Հայաստանում աճում են բույսերի շատ տեսակներ, որոնց թվում չոր մերձարևադարձային, բարեխառն և ցուրտ երկրներին հատուկ շատ բույսեր։ Հայաստանում հաշվվում է մոտ 3200 տեսակի բույս։

Հայաստանի բուսական աշխարհը նույնպես ենթակա է ուղղաձիգ գոտիականության, այսինքն՝ նա խիստ կերպով փոփոխվում է տեղի բարձրության հետ միասին։ Հայաստանում ավելի շատ իշխում է չոր տափաստանային բուսականությունը, իսկ չոռոգվող հովիտներում՝ անգամ կիսաանապատային բուսականությունը, որն առավել ընդարձակ տարածված է Արարատյան դաշտում։ Բարձրադիր լեռներում փռված են ալպյան արոտավայրերի մարգագետինները՝ հյութալի անասնակերով։ Նրանք իրավամբ համարվում են հանրապետության անասնապահության գլխավոր բազան։ Անտառների տարածությունը չնայած մեծ չէ (տերիտորիայի մոտ 12 տոկոսը), բայց Լոռի–Փամբակում, հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում տեղ-տեղ կան խոշոր զանգվածներ, որտեղ աճում են կաղնի, հաճարենի, բոխի, գիհի, սոճի, լորենի, թխկի, կաղամախի, հացենի, կեչի, վայրի տանձենի ու խնձորենի։ Արարատյան դաշտում և Շիրակում ներկայումս անտառներ են ստեղծվում կապված դաշտապաշտպանության և կանաչապատման հետ։

Մարդու գործունեությունը Հայկական բարձրավանդակում սկսվել է շատ վաղ ժամանակ ներեց, համարյա բոլոր կուլտուրական բույսերը բարելավվել կամ փոփոխվել են մարդու անմիջական կամ անուղղակի ազդեցությամբ։ Հայաստանը համարվում է ցորենի հայրենիքներից մեկը։ Հայաստանը հայտնի է իր ծիրանով, խաղողով, ընկույզով, նուշով և այլ պտղատեսակներով։

Արարատյան դաշտում լավ են աճում բրինձը, դութման և ձմերուկը, բազմազան բանջարային կուլտուրաներ, Շիրակում՝ ցորենն ու շաքարի ճակնդեղը։ Հայաստանի վայրի բույսերը արժեքավոր շատ տեսակներ օգտագործվում են դեղորայք պատրաստելու համար։

[էջ 57]

Ոչ պակաս բազմազան է Հայաստանի կենդանական աշխարհը։ Բացի Հայկական բարձրավանդակին և Կովկասին հատուկ կենդանիներից, (ինչպիսիք են՝ այծյամը, կովկասյան փասիանը և թռչունների ու օձերի շատ տեսակներ, ցածրադիր մասերում հանդիպում են վարազ, թռչուններից ՝արտույտ, սարյակ, արագիլ, սագ, կաքավ, լեռնատափաստաններում՝ աղվես, գետակուղբ, ցածրադիր մասերում՝ գայլ և արջ, անտառներում՝ եղնիկ, բազե, մայրեհավ և այլն։

Հայաստանում ստեղծված են արգելանոցներ և արգելավայրեր, որտեղ բնական պայմանները պահպանվում, ուսումնասիրվում են և միջոցառումներ են մշակվում դրանց բուսական ու կենդանական աշխարհի հարստացման համար։ Նշանավոր են Խոսրովի անտառը՝ Գառնա արգելանոցում և Դիլիջանի արգելանոցը:

Հայաստանը դեռ պատմական անցյալում հայտնի էր իր ընտիր ձիերով, ջորիներով։ Մյուս կենդանիներից տարածված են գոմեշը, եզը, կովը, ոչխարը, այծը, խոզը և այլն։ Զարգացած է նաև թռչնաբուծությունը և մեղվաբուծությունը։ Սևանա լիճը հռչակված է իշխան, սիգ և այլ ձկան տեսակներով։

Հայաստանի տերիտորիայով հոսում են բազմաթիվ գետեր, որոնք անցնելով խոր ձորերով, գահավիժելով մեծ թեքություններից, առաջացնում են ջրվեժներ ու սահանքներ, որի շնորհիվ մեծ է նրանց էներգետիկական նշանակությունը։ Դրանցից առանձնապես պետք է նշել Հրազդանը (Զանգուն) և Որոտանը, որը Զանգեգուրի փոթորկալից և ջրառատ գետն է։ Հայաստանի գետերին հատուկ են նաև հանկարծակի ուժեղ վարարումները (ամենից (հաճախ գարնան ամիսներին), որոնք վնասների պատճառ են դառնում։

Սովետական Հայաստանի գետերը հիմնականում հոսում են դեպի Կասպից ծով՝ նախապես միանալով Արաքս և Կուր գետերին։

Հայաստանի ամենամեծ գետն է Արաքսը (Արազ, Երասխ), որը սկիզբ է առնում Բյուրակն լեռների Սրմանց գագաթից (Արևմտյան Հայաստան)։ Արաքսը պատմական Հայաստանի ներքին գետերից է, հայոց «մայր գետը». երկարությունն է 1072 կիլոմետր, անցնում է Արարատյան դաշ–

[էջ 58]

տով, որտեղ ճյուղավորվում է հազարավոր հեկտար հողեր ոռոգող բազմաթիվ առուների։ Արաքսը ներկայումս սահմանային գետ է Սովետական Հայաստանի և Թուրքիայի (150 կիլոմետր) և մասամբ Իրանի (40 կիլոմետր) միջև։

Սովետական Հայաստանի հյուսիսային կողմում Արաքսն ընդունում է Ախուրյան (Արփաչայ) և Կարս վտակները: Ախուրյանը Սովետական Հայաստանի ամենաերկար գետն է (205 կիլոմետր), սկիզբ է առնում Արփի լիճ–ջրամբարից: Արաքսի ձախ վտակներից կարևոր են նաև Մեծամորը (Սև ջուրը), Հրազդանը, Ազատը, Վեդին, Արփան, Մեղրին, Ողջին, Որոտանը։ Կուր գետի վտակներից առավել կարևորներն են Դեբեդը և Աղստևը։

Հայկական բարձրավանդակում ջուրը եղել է կյանքի աղբյուր, ջուրը և կյանքը այստեղ հոմանիշներ են։ Ի դեպ, մինչև այսօր էլ հայ ժողովուրդը ավանդաբար նշում է Վարդավառի տոնը, երբ մարդիկ իրար վրա ջուր են ցանում։ Այս տեսակետից էլ կապուտակ Սևանից սկիզբ առնող Հրազդանը ոսկեբեր գետ է Արարատյան դաշտի համար։ Նրան վիճակված է մեծ դեր խաղալ Սովետական Հայաստանի ինդուստրացման և Երևանի վերելքի գործում՝ նրա վրա ստեղծված Սևան–Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադի միջոցով։

Գետերի դերը մեծ է նաև ոռոգման գործում։ Ոռոգմանը մեծ չափով նպաստեցին նաև սովետական շրջանում կառուցված Շիրակի, Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Արտաշատի, Ստորին Հրազդանի, Կոտայքի, Արզնի–Շամիրամի, Թալինի և մյուս ջրանցքները, որոնք տասնյակ հազարավոր հեկտար հողեր դարձրին ջրովի և բերքատու։

Սովետական Հայաստանը հարուստ է նաև սառնորակ աղբյուրներով, որոնք բխում են հատկապես Արագածի լանջերից (Մանթաշի ձորի և Ապարանի աղբյուրները), Գեղամա լեռներից (Կոտայքի Քաուսունակն աղբյուրները), Ջավախքի լեռներից (Ղազանչիի աղբյուրները) և այլն։ Սովետական Հայաստանում հաշվվում են տարբեր ջերմաստիճանի ու քիմիական կազմի շուրջ տասը հազար աղբյուրներ, որոնք օգտագործվում են կենցաղային ու արդյունաբերական

[էջ 59]

ջրամատակարարման, ինչպես նաև ոռոգման և բուժական նպատակներով։

Սովետական Հայաստանի բնության գեղեցկությունը լրացնում է Սևանա լիճը, որը պատմական Հայաստանում կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, որովհետև հին ժամանակ Հայաստանի լճերը ծով կամ ծովակ անունն էին կրում։ Շրջակա լեռները՝ Գեղամա, Վարդենիսի, Սևանի (Շահդաղի) և Արեգունի, լճին արտակարգ գեղեցկություն են տալիս։ Այսպես է գովերգել նրան հայ բանաստեղծը.

«Սիրուն է նա լուսաբացին,
Ե՞րբ չի սիրուն Սևանն ասեք,
Քար են կտրել նրա սիրուց 
Մեր Գեղամա լեռները սեգ»։

 


[էջ 59]

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈԻՆԱԲԵՐՈԻԹՅՈԻՆԸ

Արդյունաբերությունը հանդիսանում է ժողովրդական տնտեսության առաջատար ճյուղը։

Սովետական կարգերի հաստատումից հետո Հայաստանի տնտեսական-մշակութային դեմքը սկսեց արագորեն փուխվել։ Հայաստանը դարձավ ինդուստրիալ երկիր։ Մեր հանրապետության աշխատողներն անցել են մի ճանապարհ, որն սկսվում է Ձորագէսից ու Շիր-կանալից, Լենինականի տեքստիլ կոմբինատի առաջին արտադրամասերից և հասնում մինչև Մեծամորի ատոմակայանն ու Արփա—Սևան թունելը, այսօրվա արդյունաբերական առաջնակարգ ձեռնարկությունները:

Ներկայումս հանրապետության տնտեսության առաջատար ճյուղը դարձել է արդյունաբերոււթյունը, որի հետ է կապված բնակչության մեծամասնության գործունեությունը։ Արդյունաբերական վայրերում է համակենտրոնացած բնակչության կեսից ավելին։

1977 թվականին արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը 1913 թվականի համեմատությամբ ավելացել է 311 անգամ։ Ներկայումս հասարակական ամբողջական արդյունքի մեջ արդյունաբերության բաժինը

[էջ 60]

կազմում է 67 տոկոս։ Այժմ արդյունաբերությունը երկու տարում ավելի շատ արտադրանք է տալիս, քան ստացվել է ամբողջ 1913 թվականի ընթացքում։

Արդյունաբերությունը ժողովրդական տնտեսության առաջատար ճյուղ դառնալու հիմնական գործոններից է աշխատանքային ռեսուրսների առկայությունը։ Հայաստանը մեր միութենական փոքր, բայց խիտ բնակեցված հանրապետություններից է։ Նրա բնակչությունն աճում է թե՛ բնական ճանապարհով, և թե՛ հայրենադարձությամբ։ Ներկայումս հանրապետությունում բնակվում է երեք միլիոնից ավելի մարդ։ Երկրի լեռնային բնույթը, ոչ մեծ տերիտորիան ևս դառնում են հիմնական գործոն ինդուստրացման հարցում: Հայաստանի արդյունաբերության նախադրյալներից է նաև հանքային հարստությունների՝ թե՛ մետաղային և թե՛ ոչ մետաղային հանածոների առկայությունը:

Արդյունաբերության հին օջախների նշանակալի աճման կողքին, սովետական իշխանության տարիներին զարգացան խոշոր արդյունաբերության նոր կենտրոններ հանրապետության բոլոր շրջաններում։ Երևանը վերածվեց բազմաճյուղ արդյունաբերության խոշորագույն կենտրոնի, որը ամբողջ Հայաստանի արդյունաբերության համար մեծ դեր է խաղում։

Արդյունաբերության համար բնորոշ է տեխնիկական բարձր մակարդակը, արդյունաբերության հիմնական պրոցեսները մեքենայացված և էլեկտրիֆիկացված են։ Նկատի ունենալով, որ Հայաստանի հանքային ռեսուրսների կոմպլեքսում բացակայում են արդյունաբերական նշանակություն ունեցող վառելիքային ռեսուրսները, հանրապետության ամբողջ էներգատնտեսությունը ի սկզբանե կառուցվեց ջրային էներգիայի օգտագործման վրա։

Հայաստանում էներգետիկայի հիմնական աղբյուրը մինչև 1960-ական թվականների սկիզբները հիդրոէներգիան էր. վճռական դերը պատկանում էր Աևան—Հրազդան կասկադի 6 կայաններին (Լճային, Աթարբեկյանի, Գյումուշի, Արզնու, Քանաքեռի և Երևանի), որոնք օգտագործում են Սևանա լճի ջրերի դարավոր պաշարները։ Սևան—Հրազդան կասկադը երկար ժամանակ հանդիսացել է հանրապետության տնտեսության էներգետիկական առանցքը։ Մինչև

[էջ 61]

1963 թվականը, երբ դեռ շահագործման չէր հանձնվել Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը, արտադրվող էլեկտրաէներգիայի 89 տոկոսը տալիս էին հիդրոէլեկտրակայանները։

Բնական գազի Հայկական ՍՍՀ մուտք գորւծելու շնորհիվ (սկզբում Ադրբեջանական ՍՍՀ-ից, ապա նաև Հյուսիսային Կովկասից և Իրանից) հանրապետության էլեկտրաէներգիայի բուռն կերպով աճող պահանջարկը բավարարելու համար կառուցվեցին ու շարք մտան Երևանի և Կիրովականի ջերմաէլեկտրակենտրոնները, Հրազդանի ՊՇէԿ-ը (Պետական շրջանային էլեկտրակայանը), այժմ արդեն էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հիդրոէլեկտրակայանների բաժինը կազմում է ընդամենը շուրջ 15 տոկոս։ Հետագայում ջերմաէլեկտրակայանների դերը ավելի է մեծանալու, չնայած, շարունակվելու է նաև հիդրոէլեկտրակայանների կառուցումը (Որոտանի և Դեբեդի կասկադները)։

Տասներորդ հնգամյակի տարիներին Հոկտեմբերյանի շրջանում կառուցված Մեծամորի ատոմային էլեկտրակայանը մեծ տեղ է գրավում հանրապետության էլեկտրաէներգիայի հաշվեկշռում։

Էլեկտրաէներգետիկան այժմ ընկած է Հայաստանի ամբողջ տնտեսության հիմքում։ Հենց նրա բազայի վրա առաջացավ, չափազանց արագ զարգացավ և Հայաստանի արդյունաբերության կառուցվածքում խիստ նշանակալի տեղ գրավեց քիմիական արդյունաբերությունը, որն անցյալում բոլորովին չկար։ Այս արդյունաբերության զարգացմանը նպաստեցին նաև Հայաստանի մաքուր կրաքարերը և պղնձի ձուլման ժամանակ արտազատվող ծծմբային գազերը։

Հնգամյակների տարիներին Հայաստանում կառուցվեցին քիմիական խոշոր գործարաններ՝ շատ բարդ տեխնոլոգիական պրոցեսներով։ Հայաստանի քիմիական արդյունաբերության աարծանքն է Ս. Մ. Կիրովի անվան քիմիական կոմբինատը Երևանում, որն արտադրում է կալցիումի կարբիդ, ացետիլեն, քլորոպրենային կաուչուկ, լատեքսներ, կաուստիկ սոդա և այլն։ Կիրովականի Ալ. Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատն արտադրոււմ է քացախաթթու և նրա ածանցյալներ, կալցիումի ցիանամիդ, ազոտական պարարտանյութեր, ազոտաթթու, ցիանպլավ, մելամին,

[էջ 62]

կարբամիդ և այլն։ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը արտադրում է ծծմբաթթու, պղնձարջասպ և սուպերֆոսֆատ։ Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանը թողարկում է վինիլացետատ և պոլիմերացման պլաստիկներ, պոլիվինիլային սպիրտ և այլն։ Սինթետիկ կաուչուկի բազայի վրա են աշխատում Երևանի ավտդողերի և ռետինատեխնիկական իրերի գործարանները։ Էջմիածնում ստեղծվել է պլաստմասսայի գործարան։

Բնական գազի մուտքը Հայկական ՍՍՀ հնարավորություն տվեց վերանայել քիմիական արդյունաբերության որոշ արտադրությունների տեխնոլոգիան։ Այժմ, օրինակ, Կիրովի անվան քիմիական կոմբինատում արտադրությունների ացետիլենային խումբը կալցիումի կարբիդից, որի համար հումք Էին ծառայում Արարատի բարձրորակ կրաքարերը՝ տրավերտինները, անցել է բնանան գազի օգտագործմանը, որով կրճատվել է նաև Էլեկտրաէներգիայի ծախսը։

Հանրապետության քիմիական արդյունաբերության կառուցվածքում իրենց պատվավոր տեղն ունեն նաև քիմիական ռեակտիվների, քիմիական մանրաթելերի (ացետատային մետաքսի), արհեստական կորունդի, ապակեթելի, դեղորայքի, վիտամինների, լիզինի և մի շարք այլ արտադրություններ։ Արագ տեմպով զարգանում է կենցաղային քիմիան։ Քիմիական նյութերի տեսականին ընդլայնելու լայն հեռանկարներ են բացում Երևանի ընդերքում եղած կերակրի աղի հարուստ պաշարները, Իջևանի շրջանում հայտնաբերված բենթոնիտային կավերը, հանրապետությունում լայնորեն տարածված պեռլիտները և այլն։ 
Հայաստանի արդյունաբերության հնագույն ճյուղը՝ գունավոր մետալուրգիան, որի ձեռնարկություններն ստեղծվել են դեռևս սովետական իշխանության հաստատումից շատ առաջ, ունի շատ հուսալի հումքայիւն բազա։ Հայաստանի ընդերքից արդյունահանվում և հարստացվում են պղնձի, մոլիբդենի, բազմամետաղային հանքանյութեր։

Հանրապետության հանքավայրային մարգարիտը Քաջարանի Գանձասարն է, իր հարուստ պաշարներով։ Ողջիի հով–

[էջ 63]

տում, Կապուտջուղ լեռան փեշերի տակ, ստեղծվել է պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հայաստանի երկրաբանները հետախուզել և հաստատել են, որ Գանձասարը մոլիբդենի, պղնձի և այլ մետաղների վիթխարի շտեմարան է։ Այստեղ հանքանյութի արդյունահանումը կատարվում է բաց եղանակով: Սարի կատարին հզոր մեքենաներով հորատանցքեր են փորվում, ապա պայթեցվում ելուստ առ ելուստ։ Այստեղ լինում են այնպիսի պայթեցումներ, որոնց ժամանակ մանրատվում են հազարավոր տոննաներով հանքաքար ու ապար։ Սարի վրա գործում են հայրենական առաջնակարգ էքսկավատորներ, հարյուրավոր ավտոմեքենաներ։ Մանրատված հանքանյութը օդային ճոպանուղիներով փոխադրվում է Գանձասարի դիմացի լեռնալանջին կառուցված հարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ մշակվում է, վերածվում թանկարժեք մետաղափոշու։ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Սովետական Միության հանքային արդյունաբերության ամենահզոր ձեռնարկություններից է։ Տիեզերական տարածություններն ակոսող սովետական տիեզերանավերի զրահների մեջ բաժին ունի նաև մոլիբդենը։

Հայաստանի հանքարդյունաբերության հսկաներից են Ղափանի պղնձահանքային, Ալավերդու լեռնամետալուրգիական, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները։ Վերջին տարիներին շարք մտավ Զոդի ոսկու կոմբինատը և Արարատի ոսկու կորզման գործարանը։

Գունավոր մետաղների արտադրությամբ մեր հանրապետությունը զգալի տեսակարար կշիռ ունի Սովետական Միության մասշտաբով։ Պղնձի արտադրությամբ Հայաստանը Սովետական Միության մեջ գրավում է երրորղ տեղը՝ ՌՍՖՍՀ-ից և Ղազախստանից հետո։ Հանքային արդյունաբերության ընդլայնումը հնարավորություն է տալիս Հայաստանում զարգացնել մեքենաշինության և արդյունաբերության այլ ճյուղեր։

Պղնձի ձուլումը ներկայումս կենտրոնացված է Ալավերդիում, որը պղնձի կոնցենտրատի հիմնական մասը ստանում է Զանգեզուրից՝ Ղափանից, Քաջարանից ու Ագարակից։ Կոնցենտրատի մի մասն էլ ստացվում է Ախթալայի հարս–

[էջ 64]

տացուցիչ ֆաբրիկայից, որը վերամշակում է ինչպես տեղի, այնպես էլ Շամլուղի հանքերից արդյունահանվող հանքանյութը։ Եթե նախկինում Հայաստանում հիմնականում սև պղինձ էր ստացվում, ապա ներկայումս պղնձաձուլության վերակառուցման շնորհիվ արդեն գերակշռում է վերջնական արտադրանքի՝ մաքուր էլեկտրոլիզային և վայերբարսային պղնձի թողարկումը։ Զանգեզուրի հանքերի օգտագործման հետևանքով հարց է ծագում Ղափանում կառուցել մեծ հզորության երկրորդ պղնձաձուլական գործարանը։

Հայաստանը այժմ դարձել է Սովետական Միության մոիբդեն արդյունահանող կարևոր շրջաններից մեկը։ Մոլիբդենի կոնցենտրատը հետագա վերամշակման համար ուղարկվում է Սովետական Միության այլ շրջաններում գտնվող գործարանները։

Ետպատերազմյան տարիներին հիմնադրվեց նաև մետաղական ալյումինի արտադրությունը, որով նշանակալիորեն ընդարձակվեց Հայաստանի գունավոր մետալուրգիայի կառուցվածքը։ Ալյումինի առկայությունը հնարավորություն տվեց ստեղծել շինարարական դետալների, ալյումինի լարերի, ամանեղենի, փայլաթիթեղի և այլ կիսաֆաբրիկատների արտադրություն։ Մետաղական ալյումինի արտադրության համար անհրաժեշտ արզնահողը ներմուծվում է Ուրալից։

Հայաստանի գունավոր մետալուրգի կարևոր արտադրանքներից են նաև ցինկի ու կապարի կոնցենտրատները, կորզվող ազնիվ (ոսկի, արծաթ) և հազվագյուտ ու ցրված (սելեն, թելուր, ռենիում և այլն) մետաղները։

Հանրապետաթյան արդյունաբերության առաջատար ճյուղերից է մեքենաշինությունը, որի գլխավոր ենթաճյուղերն են՝ էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, սարքաշինությունը, հաստոցաշինությունը և ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը։ Հայաստանն այժմ էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալով Սովետական Միության մեջ գրավում է երրորդ տեղը, սարքաշինությամբ՝ չորրորդ, և հաստոցաշինությամբ՝ հինգերորդ տեղը։

[էջ 65]

Հայաստանի էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքի գլխավոր տեսակներից են շարժական էլեկտրակայանները, ուժային տրանսֆորմատորները, գեներատորները, էլեկտրաշարժիչները, էլեկտրազոդման սարքավորումը, պղնձի ու ալյումինի կաբելային իրերը, լուսատեխնիկական իրերը, տարբեր տեսակի էլեկտրալամպերը։

Հաստոցաշինությունը արտադրում է ինչպես մետաղահատ հաստոցներ (խառատային, շաղափող, ֆրեզերային, ներտաշ և հղկող), այնպես էլ քարհատ և քարհղկող հաստոցներ։ Հաստոցաշինության առավել արագ զարգացող ենթաճյուղերից է փոքր ծավալի բարձր ճշգրտության հաստոցների արտադրությունը, որոնց պահանջարկը հատկապես մեծ է սարքաշինության մեջ։

Ինչ վերաբերում է սարքաշինությանն ու ռադիոէլեկտրոնային արդյունաբերությանը, ապա այդ ճյուղերը արտադրում են էլեկտրաչափիչ բազմապիսի սարքեր, տեխնոլոգիական պրոցեսները վերահսկելու և կարգավորելու տարբեր բնույթի մեքենաներ ու հարդարանքներ, արտադրական օգտագործման ռադիոիրեր, արտադրական և կենցաղային ժամացույցներ, մաթեմատիկական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ և արտադրանքի բազմաթիվ այլ տեսակներ։

Վերոհիշյալ չորս ճյուղերից բացի, Հայաստանում ներկայացված են նաև մեքենաշինության մի շարք այլ ենթաճյուղեր, որոնք արտադրում են կոմպրեսորներ, հիդրոպոմպեր, դարբնոցամամլիչ մեքենաներ, ավտոբեռնիչներ ու ավտոֆուրգոններ, հեծանիվներ, ավտոպահեստամասեր, քիմիական ու սննդի արդյունաբերության համար սարքավորում, կոնդիցիոներներ ու արդյունաբերական օդափոխիչներ և այլն։ Հայաստանի մեքենաշինության արտադրանքի 95 տոկոսից ավելին ուղարկվում է Սովետական Միության մյուս հանրապետությունները և ավելի քան քառասուն արտսահմանյան երկրներ:

Հայաստանը հարուստ է բազմազան բնական շինանյութերով։ Քարաշատ Հայաստանը տալիս է զարմանահրաշ շինաքարեր։ Պատկերավոր ասած, այդ քարերից անգամ մետաքս են հյուսում։ Ոչ միայն Սովետական Միությունում,

[էջ 66]

այլև ամբողջ աշխարհում հռչակ են վայելում հայկական տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը և այլ շինաքարեր, որոնց պաշարներն անսպառ են։ Հայկական շինաքարերով կարելի է Նյու-Յորքի, Լոնդոնի, Փարիզի կամ Տոկիոյի մեծության տասնյակ հազարավոր քաղաքներ կառուցել։ Հայաստանը հարուստ է նաև թեթև լցանյութերի՝ պեմզայի, հրաբխային խարամի, պեռլիտի հսկայական պաշարներով։

Բազմազան հանքերի առկայությունը նպաստել է շինանյութերի խոշոր արդյունաբերության զարգացմանը։ Հայաստանում ստեղծվել է նաև ցեմենտե, երկաթբետոնյա կոնստրուկցիաների ու դետալների, ապակու արտադրություն։ Տուֆի արդյունահանման ժամանակ գոյացող թափոններն օգտագործվում են արհեստական որմնաբլոկների արտադրության համար։

Նշանակալից զարգացում են ստացել նաև թեթև և սննդի արդյունաբերությունները։ Տեքստիլ արդյունաբերությունը ներկայացված է իր երեք ճյուղերով՝ բամբակեղենի, բրդեղենի և մետաքսեղենի։

Բամբակեղենի արդյունաբերության սկիզբը դրվեց Իվանո–Վոզնեսենսկի տեքստիլագործների նախաձեռնությամբ, որոնք Սովետական կարգեր հաստատվելուց անմիջապես հետո Հայաստանին նվիրեցին տասը հազար հյուսվածքային իլիկ։ Դրա բազայի վրա էլ Լենինականամ կառուցվեց ոչ մեծ ուսումնա–արտադրական արհեստանոց, որն այնուհետև աստիճանաբար աճեց խոշոր տեքստիլ կոմբինատի, որն արտադրում է բամբակյա գործվածքներ։

Երևանի մահուդի ֆաբրիկան մշակում է բարձրորակ բրդյա գործվածքներ՝ շևիոտ, բոստոն, տրիկո, նուրբ մահուդ և այլն։

Զգալի զարգացում ստացավ նաև մետաքսեղենի արդյունաբերությունը։ Բոժոժի և որակով շերամի սերմի բերքատվությամբ Հայաստանը հաշվվում է Սովետական Միության առաջավոր մետաքսագործական շրջաններից մեկը։ Խոշորագույն ձեռնարկություն է Երևանի Վ. Ի. Լենինի անվան մետաքսի կոմբինատը:

Վերջին շրջանում ստեղծվել են տրիկոտաժի մի շարք խոշոր ձեռնարկություններ Երևանում, Կիրովաևանում,

[էջ 67]

Գորիսում, Սովետաշենում և այլուր։ Հայաստանի բոլոր շրջաններում զարգանում է ավանդական գորգագործությունը։ Գորգագործության խոշոր ֆաբրիկա է կառուցվել Իջևանում։

Հանրապետության թեթև արդյունաբերությունը թողարկում է նաև գուլպաներ, պատրաստի հագուստեղեն, արդուզարդի առարկաներ, կոշիկներ և այլն։

Հայաստանում լայն զարգացում է ստացել սննդի արդյունաբերությունը, նրա տեսակները անցնում են հարյուրից։ Հայաստանի պահածոները՝ մուրաբաները, ջեմերը, կոմպոտները, հյութերը և այլն, գինիներն ու կոնյակները հայտնի են հանրապետության սահմաններից շատ հեռու։ Հայաստանում արտադրվող մրգերի ու բանջարեղենը պահածոների իննսուն տոկոսը և գինիների ու կոնյակների յոթանասուն տոկոսը արտահանվում է հանրապետության սահմաններից դուրս։

Բացի պահածոների և գինու-կոնյակի արտադրությունից, որոնք հանդիսանում են սննդի արդյունաբերության գլխավոր ճյուղերը, Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ նոր արտադրություններ՝ ծխախոտի ֆերմենտացիոն, ալրաղացային, մակարոնի, հրուշակեղենի, ձիթագործական, օճառագործական, յուղի, պանրի, մսեղենի, շաքարի և այլն։ Համամիութենական համբավ են վայելում Հայաստանում արտադրվող շվեյցարական և ռոկֆոր պանիրները, ինչպես նաև հանքային ջրերը։

Ինչպես ասացինք, Հայաստանի արդյունաբերության թողարկած արտադրանքի շատ տեսակներ լայն սպառում են գտնում Սովետական Միության այլ շրջաններում, իսկ ավելի քան հարյուր հիսուն անուն ապրանք արտահանվում է արտասահմանյան աշխարհի ավելի քան յոթանասուն երկրներ։ Բացի հայկական այսպես ասած ավանդական ապրանքներից, ինչպիսիք են կոնյակը, գինին և գորգերը, արտասահմանյան երկրներ են ուղարկվում նաև էլեկտրաշարժիչներ, կոմպրեսորներ, տրանսֆորմատորներ, գեներատորներ, մետաղահատ հաստոցներ, հիդրոպոմպեր, էլեկտրաչափիչ սարքեր, ժամացույցներ և արդյունաբերական այլ ապրանքներ։

 


[էջ 68]

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍՈԻԹՅՈԻՆԸ

Սովետական Հայաստանի տնտեսության մեջ գյուղատնտեսությունը կարևոր նշանակություն ունի։ Թեև նա իր տեսակարար կշռով այժմ զիջում է արդյունաբերությանը, բայց նախասովետական տարիների համեմատությամբ նրանում հսկայական տեղաշարժեր են կատարվել։ Գյուղատնտեսության զարգացման համար սովետական ժամանակներում ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ զգալի չափերով աճեցին ցանքատարածությունները, ընդարձակվեցին ոռոգվող հողերի տարածությունները, բարելավվեց ագրոտեխնիկան, արմատապես փոխվեց երկրագործության տեխնիկական բազան, նշանակալիորեն բարելավվեց նրա կառուցվածքը, ինչպես նաև փոխվեցին նրա սոցիալական հիմքերը՝ գյուղատնտեսության մեջ առաջնահերւթ դեր խաղացին կոլտնտեսություններն ու սովխոզները։

Սովետական Հայաստանը սակավահող երկիր է և ունի չորային կլիմա։ Գյուղատնտեսական հանդակներն ընդարձակելու հնարավորություններն արդեն համարյա սպառվել են։ Այժմ գյուղատնտեսական մթերքների ավելացման գլխավոր ռեզերվները գյուղատնտեսական արտադրության հետագա ինտենսիվացումն ու հողային և ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն են։ Հայաստանի համար խոշորագույն, ուղղակի կենսական նշանակություն ունի ոռոգումը։ Սովետական տարիներին ջրաշինարարական հսկայական աշխատանքներ են կատարվել, որոնց շնորհիվ նշանակալիորեն ընդարձակվել են ոռոգվող տարածությունները։ Կառուցվել են Էջմիածնի, Շիրակի, Հոկտեմբերյանի, Արտաշատի, Ստորին Հրազդանի, Կոտայքի, Արզնի—Շամիրամի և այլ ջրանցքները։ Դաշտերին կենարար ջուր տվեց Սևանա լիճը։

Հայաստանում կան ոչ քիչ թվով շրջաններ, ուր գետերը հոսում են խոր կիրճերով, և նրանց ջուրը չի կարող բարձրանալ շրջապատող լանջերը և լեռնային սարահարթերը։ Մի շարք շրջաններում կառուցվել են ջրհան կայաններ և ջրամբարներ։ Միայն վերջին տասնամյակում գործարկվել են Արևշատի, Մխչյանի, Նոյեմբերյանի ջրհան կայանները,

[էջ 69]

Ապարանի, Սառնաղբյուրի, Մանթաշի, Ազատի ջրամբարները։ Ջրաշինարարական աշխատանքները մեծ թափով շարունակվեցին նաև տասներորդ հնգամյակում։ Այդ հնգամյակի առավել խոշոր կառույցներիից են Թալինի ջրանցքի երկրորդ հերթը, Ախուրյանի աջափնյա ջրանցքը, Կառնուտի, Տավուշի, Ջողազի ջրամբարները, Երնջատափի, Հարթավանի, Ուզի ջրհան կայանները և այլն։

Ոռոգիչ շինարարությունների հետ զուգընթաց ծավալվել են լայն աշխատանքներ ճահճային տարածությունների չորացման և աղուտների օգտագործման ուղղությամբ՝ Արարատյան դաշտի շրջաններում։

Սովետական Հայաստանի երկրագործության ավանդական ճյուղերից են խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը, որոնք էլ որոշել են հանրապետության գյուղատնտեսության մասնագիտացումը։

Խաղողագործությունը հանդիսանում է Հայաստանի գյուղատնտեսության հնագույն ճյուղերից մեկը, սակայն բազմիցս օտարերկրյա արշավանքների և նվաճումների հետևանքով անկման էր հասել։ Սովետական շրջանում որթատունկն արժանացավ հատուկ ուշադրության և խաղողամշակության տարածությունները տարեցտարի ավելացան։

Արարատյան գոգավորությունում, ինչպես նաև Մեղրու և Եղեգնաձորի շրջաններում մշակում են բարձր տեսակի խաղող, որոնցից պատրաստում են խերես, մադերա, պորտվեյն գինիներ, ինչպես նաև կոնյակներ։ Խաղողի հյութն այս շրջաններում ունի բարձր շաքարայնություն (մինչև 25,6 տոկոս) և նվազագույն թթվություն (5,6 տոկոս)։ Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում, ինչպես նաև Աբովյանի շրջանում մշակում են այնպիսի խաղող, որ օգտագործվում է սեղանի և շամպայն գինիների պատրաստման համար։ Այս շրջաններում խաղողի հյութն ունի մինչև 19,23 տոկոս շաքարայնություն և 6—8 տոկոս թթվություն։ 
Ներկայումս խաղողագործությունը զարգանում է Հայաստանի քսան վարչական շրջաններում։ Մշակվում են խիստ արժեքավոր խաղողի տեղական տեսակներ՝ խարջի, երևանի, կախեթի, մսխալի, գառանդմակ և այլն։ Բացի դրանցից, մշակվում են նաև եվրոպական տեսակներ՝ մուս–

[էջ 70]

կատ, կաբեռնե, ռիսլինգ և այլն։ Հայաստանի խաղողագործաթյունն այժմ հանդիսանամ է գինու-կոնյակի արդյունաբերության կայուն հումքային բազան։

Խաղողագործության հետ միասին հին ժամանակներից Հայաստանում զարգացել է նաև պտղաբուծությունը: Սակայն բազմաթիվ պատերազմների և արշավանքների հետևանքով, այնպես ինչպես խաղողագործոնթյունը, պտղաբուծությունն էլ անկման հասավ։ Միայն սովետական շրջանում Հայաստանի գյուղատնտեսության այս ճյուղը նորից ուշադրության արժանացավ։

Հայաստանում մշակում են խնձոր, դեղձ, տանձ, սալոր, թուզ, նուռ, փշատ և այլ մրգեր։ Քաղցրահամ ու բուրավետ դեղձերն ու ծիրանները լայն հռչակ են վաստակել։

Հայաստանի բնական պայմաների բազմազանության պատճառով պտղային կուլտուրաների տարբեր տեսակներ տեղաբաշխվում են ուղղաձիգ զոնաներով։ Արարատյան դաշտում և Արարատյան գոգավորության նախալեռներում տարածված են գլխավորապես դեղձի, ծիրանի և սալորի այգիներ, թուզ, նուռ և այլն։ Չոր մերձարևադարձային մրգեր աճում են գլխավորապես Մեղրու շրջանում։

Սովետական իշխանության տարիներին շատ ավելացան բանջարանոցային կուլտուրաների և կարտոֆիլի տարածությունները։ Քաղաքների և մի շարք նոր արդյունաբերական վայրերի առաջացումը ավելացրին այդ կուլտուրաների պահանջները։

Բանջարեղեններից Հայաստանում մշակում են պոմիդոր, սոխ, բադրիջան, տաքդեղ, վարունգ, լոբի, կաղամբ, գազար, ճակնդեղ և այլն։ Մշակում են նաև բազմազան համեմունքներ ու կանաչեղեն։ Կարտոֆիլի կուլտուրան Հայաստան մտավ միայն 19-րդ դարի 30-ական թվականներին, սակայն ներկայումս նա արդեն լայնորեն տարածված է, հատկապես միջին լեռնային ու բարձրալեռնային շրջաններում՝ Լոռիում, Ապարանում, Սևանի ավազանում։

Հայաստանի դաշտավարության մեջ մեծ նշանակություն են ստացել տեխնիկական կուլտուրաները՝ ծխախոտը, շաքարի ճակնդեղը, խորդենին։ Ամենից ավելի լավ ծխախոտ ստացվում է հյուիս–արևելյան շրջաններից, ինչպես նաև

[էջ 71]

Արարատյան գոգավորության նախալեռնային շրջաններից։

Շաքարի ճակնդեղը Հայաստանի գյուղատնտեսության մեջ երիտասարդ կուլտուրա է։ Նա սկսեց արմատանալ միայն երկրորդ հնգամյակում՝ կապված Սպիտակում շաքարի գործարանի կառուցման հետ։ Շաքարի ճակնդեղի հիմնական զանգվածները հզորացվում են Շիրակի բերրի, ոռոգվող սևահողերի վրա՝ Ախուրյանի, Սպիտակի և Արթիկի շրջաններում։ Սովետական Հայաստանի համար նոր կուլտուրա է նաև խորդենին (1930-ական թվականների վերջերից), որից թանկարժեք եթերայուղ է ստացվում։ Խորդենի մշակում են Հոկտեմբերյանի շրջանում, որտեղ նույնիսկ հատուկ սովխոզ է ստեղծվել (Նոր Կեսարիա) և մասամբ էլ Էջմիածնի շրջանում:

Անասնապահությունը, որը և ներկայումս հանդիսանում է Հայաստանի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկը, զարգացած է եղել դեռ հին ժամանակներից։ Անասնապահության զարգացմանը Հայաստանում նպաստում են ընդարձակ արոտավայրերն ու մարգագետինները։ Ենթալպյան և ալպյան մարգագետինները Հայաստանի իսկական հարստություններն են։ Դրանք խոտհարքներ և ամառային արոտավայրեր են։

Խոշոր եղջերավոր անասունների բուծումը Հայաստանում առավելապես զարգացած է Լոռիում, որը հռչակված է իբրև տոհմաբուծական կենտրոն, ինչպես նաև Շիրակում, Արարատյան դաշտի, Սևանի ավազանի, Զանգեզուրի մի շարք շրջաններում։ Ոչխարաբուծությունը ամենից ավելի զարգացած է Արփա գետի ավազանում, Զանգեզուրում, Սևանի ավազանում, Արագածի լանջերին։ Լեռնային մի շարք շրջաններում ոչխարաբուծությունը զարգանում է խոշոր եղջերավոր անասունների բուծման հետ զուգակցված։ Անտառային շրջաններում և մերձքաղաքային տնտեսություններում զարգանում է խոզաբուծությունը։ Վերջին տարիներին մեծ հաջողություններ են ձեռք բերվել թռչնաբուծության զարգացման ուղղությամբ, ստեղծվել են արդյունաբերական թռչնաբուծության մի շարք ձեռնարկություններ՝ թռչնաֆաբրիկաներ։ Հայաստանում վաղուց զբաղվել են շերամապահությամբ, բայց այժմ այն աննշան տեղ է գրավում անաս–

[էջ 72]

նապահության ընդհանուր արտադրանքի մեջ։ Հայաստանի կլիման և հարուստ ալպյան մարգագետինները ինչպես նաև մեծ քանակությամբ այգիները ամեն կերպ նպաստում են մեղվաբուծության զարգացմանը:

 


[էջ 72]

ԵՐԵՎԱՆԻ ԸՆԴՀԱՆՈԻՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Երևանը աշխարհագրական հիանալի դիրք ունի։ Քաղաքը տեղադրված է Արարատյան դաշտի մի պայտաձև գոգավորությունում, շրջակա հրաբխային լեռների արգասիք հանդիսացող Կոնդի և Նորքի բարձունքների միջև։ Անկրկնելի հրապույր է ներկայացնում քաղաքի համայնապատկերը։

Գեղեցիկ է քաղաքի համայնապատկերի ֆոնի վրա երևացող Արարատյան դաշտը, իսկ հեռվում, հորիզոնի վրա երևում են վեհապանծ Մեծ ու Փոքր Մասիսները։ Մեծ Մասիսի փեշերը երկարում ու ձուլվում են Հայկական Պարի մաս կազմող Բարդողյան1 լեռների հետ։ Ընդհանրապես դժվար է Երևանը պատկերացնել առանց Արարատի վեհաշուք տեսարանի։

Բայց քաղաքի արագ կառուցապատումը աստիճանաբար փակում է գեղեցիկ տեսարանները և միայն «բացվածքներն» են հնարավորություն տալիս հիանալու բնական հրաշալիքներով։ Այսպես, ժամանակին մի անզուգական տեսարան էր ներկայացնում Լենինի հրապարակից ոչ միայն վեհապանծ Արարատի, այլև Արագածի հեռանկարը։ Սակայն հենց վերջերս այն փակվեց, քանի որ Արհմիությունների շենքի շարունակությունը նրա և Պետբանկի միջև եղած բացվածքը վերացրեց։

Երևանը արևաշատ քաղաք է։ Արևային օրերի թիվը հասնում է 288–ի։ Կլիման ցամաքային է։ Ամառները շոգ են լինում: Հուլիս և օգոստոս ամիսների միջին ջերմաստիճանը հասնում է մինչև 26°–ի, առանձին օրերինը՝ մինչև 41°։ Ձմեռը ջերմաստիճանը –5° է, բայց երբեմն իջնում է մինչև –31°–ի։ Այսպիսով տատանումը հասնում է 72 աստիճանի։ Պատկե–

-------------------------------

1 Հայկական Պարի այն մասը, որը երևում է Արարատյան դաշտից։

[էջ 73]

րավոր ասած, երևանցիները տեղից չշարժվելով, ամառը մոտենում են հասարակածին, իսկ ձմռանը՝ Արկտիկային։ Կարճատև, բայց գեղեցիկ է Երևանի գարունը՝ երբ քնից արթնանում են պտղատու ծառերը և զարդարում քաղաքը։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը հասնում է 800—370 մմ.։ Ամենահաճելի եղանակը Երևանի՝ «ոսկյա աշունն է», երբ քաղաքում առատ են հայկական արևի ու հողի պարգևները, հատկապես խաղողն ու դեղձը։ Քաղաքի ամառային եղանակի բնորոշ տարրն է նաև ետկեսօրյա (ժամը 4—5-ը սկսվող) լեռնահովտայիւն քամին, որը երբեմն փչում է շրջակա բարձունքներից։

Երևանը փռված է Հրազդան գետի զույգ ափին, հիմնականում տարածված է ձախ ափին։ Այս մասում է Հրազդանի ձախ վտակ Գետառը, որն անցյալում մեծ վնասներ էր պատճառում քաղաքին։ Շատերի հիշողության մեջ թարմ է 1946 թվականի մայիսի 26-ի հեղեղը, երբ ջրի ծախսը մեծացավ հարյուր անգամ, կազմելով 1445 լիտր մեկ վայրկյանում։ Ներկայումս Գետառի ափերը ամրացված են, իսկ վերին մասերում ջրամբարներ են կառուցված։

Երևանը իրավամբ համարվում է Սովետական Միության հնագույն քաղաքներից մեկը։ 1968 թ. աշնանը լրացավ քաղաքի հիմնադրման 2750 տարին, որը հանդիսավոր կերպով նշվեց նույն թվականի հոկտեմբերին։

Ներկա Երևանի տերիտորիայում հնագիտական պեղումների հետևանքով հայտնաբերված են ուրարտական երկու բերդաքաղաք, որոնք գոյություն են ունեցել մեր թվականությունից առաջ: Դրանցից մեկը, որը հիմնվել է 2780 տարի առաջ, գտնվել է ներկա Արին բերդի տեղում, կոչվել է Էրեբունի, որից և առաջացել է քաղաքի անվանումը։

Մտքի հայացքով Երևան մտնենք հարավ-արևմտյան կողմից՝ Էջմիածնի բարեկարգ խճուղով, որը հանրապետության լավագույններից է։ Ասֆալտը բաժանող ընդարձակ սիզամարգը ավելի է անվտանգ դարձնում բանուկ ճանապարհը։ 
Մոտենալով քաղաքի բնագծին, կհանդիպեք մի հուշարձանի, որը համարվում է Երևանի քաղաքամուտքը Արարատյան դաշտից։ Դա կողք-կողքի երկինք խոյացած երեք պատեր են, որոնք իրենց վրա կրում են թևերը տիրաբար փռած

[էջ 74]

մի պղնձաձույլ արծիվ։ Թռչունի մագիլների մոտ ընկած է քարտաշի մուրճը, որը ստեղծարար աշխատանքն է մարմնավորում։ Այս կոթողի բարձրությունն է տասնհինգ մետր։ Այլ խոսքով գերազանցում է հինգհարկանի շենքի բարձրությանը։

Աստիճանաբար մոտենում ենք բուն քաղաքին, մեզանից աջ երևում է քաղաքի հարավ-արևմտյան մասում գտնվող՝ ոչ բարձր դարավանդներով եզերված, «Երևանյան ծով» կոչվող արհեստական ջրամբարը, որի մակերեսը հավասար է յոթանասուն հեկտարի։

Խճուղուց ձախ՝ գտնվում է Երևանի թաղերից մեկը՝ Կիլիկիան։ Դա այն նվիրական անուններից է, որոնք վերահաստատվել են հայրենիքում։ Ձորի մեջ է մնում ճարտարապետական կոթողներից՝ Հրազդանի հին կամուրջը, որը, կոչվել է Կարմիր կամուրջ։ Ապա անցնում ենք Հրազդանի վրա գտնվող «Հաղթանակի» կամուրջը և մեր առաջ՝ աջ կողմում կանգնում է բազալտակոփ հոյաշեն բերդի տեսք ունեցող մոնումենտալ շենք՝ դա «Արարատ» տրեստի Երևանի գինու կոմբինատն է։ Նրա պատերը զարդարված են խաղողի ողկույզներով և կարասներով։ Կարասներից մեկի կողքին կա հետևյալ վիմագիր արձակագրությունը՝ «Հայրենաշեն աշխատավոր, այս շինությունը, որ բարձրացրել ենք մենք, ամբարում է յուր մեջ գինին քո մայր հողի...»։ Ներքևում նշված է կառուցման տարեթիվը՝ այն է 1956։

Ի դեպ, այս բազալտակոփ շենքը հիմնականում կառուցված է այն բերդի տեղում, որն իր ժամանակին եղել է Սարդարի նստավայրը։ Բերդը Երևանի տարեգրության մեջ կարևոր դեր է խաղացել։

Հաղթանակի հոյակապ կամուրջի դիմաց, գեղատեսիլ Հրազդանի աջափնյա բարձունքում վեր են խոյացել կոնյակի գործարանի արտադրական ցեխերն ու կորպուսները, որոնք կառուցված են տեղական կարմրավուն տուֆից։

Երևանի հյուսիսային դարբասը հանդիսանում է Երևան—Սևան ավտոմայրուղու սկզբնամասը, այնտեղ, ուր այդ ճանապարհը միանում է Ավանի խճուղուն։ Այստեղ խճուղու եզրին կանգնեցված է տասը մետր բարձրաթյամբ մի կոթող, որի վրա պատկերված է Վահագնի մենամարտի մի

[էջ 75]

դրվագը եռագլուխ վիշապի հետ. Վահագնը շանթահարել է վիշապին, որն ուզում էր կտրել աղբյուրների ջուրը։

Ազգային կազմի տեսակետից Երևանը շատ միատարր է. բնակչության 95 տոկոսը հայեր են։ Քաղաքում բնակվում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, քրդեր և այլ ազգությունների ներկայացուցիչներ:

Երևանը աճում է տերիտորիալ տեսակետից, ընդարձակվելով, ներկայումս գրավում է քսանչորս հազար հեկտարից ավելի տարածություն։ Երևանը հասակ է առել ու բարձրացել իրեն շրջապատող լանջերը, դուրս է եկել սարահարթերը, անցել Հրազդանը և Նորքի ձորը, որից հետո սկսում են նրա «Զանգվածները»։ Ստեղծվել է մեծ Երևան, որի սահմանները ընդարձակում են նրա հորիզոնը։ Եթե հարավում հորիզոնը պսակում են Մասիսները, ապա հյուսիս-արևմուտքում շողշողում է լայնանիստ ու քառագագաթ Արագածը, արևելքում՝ Գառնա բարձրունքները։ Իսկ հյուսիսում արդեն Գեղամա բարձրաբերձ լեռներն են, որոնց ընդերքից են բխում քաղաքը սնող սառնորակ ջրերը։

Այժմ, քանի որ Երևանը էլեկտրիֆիկացված երկաթուղով կապված է Սևանի հետ, ապա վերջինս դարձել է մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Այս գեղատեսիլ լճի ափին են անցկացնում իրենց հանգստյան օրերը Երևանի բնակիչներից շատերը։

Երևանի տեսարժան վայրերից է նաև Հրազդանի ձորը, որը բնության մի հրաշալի ստեղծագործություն է։ Նրա ափերով անցնում է ոլորապտույտ խճուղին։

Ավան տանող ճանապարհի ձախ կողմում է գտնվում Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի բուսաբանական այգին, որը հիմնադրվել է 1935 թվականին։ Այգին փաստորեն ծառերի ու բույսերի մի ինքնատիպ թանգարան է։ Այստեղ են գտնվում ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհում աճող հազարավոր բույսերի տեսակներ։ Բուսաբանական այգին կապեր է պահպանում, ոչ միայն Սովետական Միության, այլև արտասահմանյան բուսաբանական այգիների հետ։

Երևան քաղաքի արդյունաբերական զարգացման մեջ նոր դարագլուխ սկսվեց 30–ական թթ., երբ կառուցվեցին Կար–

[էջ 76]

բիտի գործարանը և Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը, որովհետև այդ ձեռնարկությունները Երևանը դարձրին Միության մասշտաբով քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոններից մեկը։ Ի դեպ, սինթետիկ կաուչուկի բազայի վրա աշխատում է քաղաքում ստեդծված ավտոդողերի խոշոր գործարանը։

Ամեն տարի ավելանում է Հայաստանի ավտոմոբիլային տրանսպորտը։ Նախկինում ավտոմեքենաների համար դողեր ստանում էին Մոսկվայից և այլ քաղաքներից։ Հիմա Երևանի ավտոդողերի գործարանը իր արտադրանքով բավարարում է ոչ միայն Հայաստանին և Անդրկովկասի հանրապետություններին, այլև Հյուսիսային Կովկասին։

Երևանի քիմիական արդյունաբերության երկրորդ հսկան «Պոլիվինիլացետատ» գործարանն է։

Քաղաքում կան երկու խոշոր մեքենաշինական ձեռնարկություններ՝ Ձերժինսկու անվան դազգահաշինական գործարանը և Վ. Ի. Լենինի անվան էլեկտրամեքենաշինական գործարանը, որն արտադրում է գեներատորներ, տրանսֆորմատորներ, շարժական էլեկտրակայաններ։

Երևանի ձեռնարկությունների մեջ կարևոր տեղ է գրավում նաև Կաբելի գործարանը, որը օրգանապես կապված է Հայաստանի մի շարք ձեռնարկությունների հետ։

Երևանում կա նաև արագացուցիչ (Արուս) և մաթեմատիկական էլեկտրանային հաշվիչ մեքենաների գործարան։ Ի դեպ, Արուս անունը արագացուցիչ գործարանի ռուսերեն հապավումով կազմված անվանումն է. նա արտադրում է արագացուցիչ մեքենաներ ատոմայիև մասնիկների բաժանման համար։

Հանրապետության զարգացող էներգետիկ տնտեսության պահանջով հարկավոր եղավ Երևանում կառուցել էլեկտրալամպերի գործարան։ Քաղաքի կարևոր ձեռնարկություններից են ժամացույցի, «Երազ» ավտոմոբիլի գործարանները։ Կարևոր է նաև Քանաքեռի ալյումինի գործարանը՝ «Կանազը»։

Քաղաքում ստեղծվել են նաև թեթև արդյունաբերության բազմաթիվ ձեռնարկություններ, այդ թվում կաշվի գործա–

[էջ 77]

րան, ինչպես նաև տրիկոտաժի, մետաքսաթելի, կամվոլնի, մահուդի, կոշիկի, կարի, գալանտերիայի ֆաբրիկաները։

Երևանում ստեղծվել է շինանյութերի արտադրությաև արդյունաբերություն։ Հայկական մարմարը հայտնի է շինարարության մեջ և լայնորեն օգտագործվում է ՍՍՀՄ շատ քաղաքներում։

Քաղաքի շինարարությունը ցեմենտի և գաջի մեծ պահանջ է զգում։ Ցեմենտը բերվում է Արարատ քաղաքից, իսկ գաջը տալիս է Երևանի գաջի գործարանը։

Երևանում մեծ զարգացում է ստացել սննդի արդյունաբերությունը։ Այս արդյունաբերության համար հիմք է հանդիսացել ամենից առաջ Արարատյան գոգավորությունում զարգացող խաղողագործությունը և պտղաբուծությունը։ Դեռ 1930 թվականից գործում է պահածոների խոշոր գործարանը։ Սննդի արդյունաբերության երկրորդ խոշոր ձեռնարկությունը հանդիսանում է գինու-կոնյակի «Արարատ» տրեստը։ Երևանյան հիանալի կոնյակները, գինիները, այդ թվում՝ շամպայն գինին լավ հայտնի են ամբողջ Սովետական Միությունում։

Բացի այդ ձեռնարկություններից, քաղաքում կան ալրաղաց կոմբինատ, մսի կոմբինատ, ձեթ-օճառի գործարան, հրուշակեղենի ֆաբրիկա, գարեջրի գործարան և սննդի մի շարք այլ արդյունաբերության ձեռնարկություններ։

Գազի մուտքը Երևան փոխեց քաղաքի նկարագիրը։ Հիշենք գազի բազայի վրա ստեղծված Երևանի ջերմային վիթխարի էլեկտրակայանի կառուցումը։

Երևանում սկսվել է նաև ստորգետնյա արագընթաց երկաթուղու՝ մետրոյի շինարարությունը։ Ստորգետնյա կայանների և դրանք միացնող մոտ տասը հազար գծամետր կազմող թունելների կառուցումը պլանավորված է ավարտել 1980 թվականին։ Հետագայում երևանյան մետրոպոլիտենի ցանցը էլ ավելի կընդարձակվի։

* * *

Երևանը Հայաստանի հանրապետության համար կատարում է մի քանի պարտականություններ։ Առաջինը այն է, որ այստեղ են գտնվում Հայկական հանրապետության օրենսդիր

[էջ 78]

և կենտրոնական իշխանությունները։ Բացի այդ կատարում է նաև այլ պարտականություններ՝ կուլտուր-լուսավորական, արդյունաբերական, առևտրական, տրանսպորտային և այլն:

Երևանն այսօր հայագիտության, գիտական մտքի, մշակույթի և արվեստի խոշոր կենտրոն է։

Հայ ժողովրդի պարծանքն ու գանձն է Մատենադարանը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը։ Փառահեղ է հին ունիկալ ձեռագրերի հոյակապ շտեմարանը։ Այդտեղ պահվող առավել հները գալիս են 5-րդ դարից։ Այստեղ կան հայ հին պատմիչների, գիտնականների, բանաստեղծների, իմաստասերների, առակագիրների, աշխարհագրագետների և այլ հեղինակների գործեր։ Նվիրական անունը կրող այս հաստատոււթյունը ոչ միայն աղբյուր է բազում գիտությունների, այլև լուռ վկա այն բանի, որ գրերի գյուտի հետ ծաղկեց նաև բարդ ու դժվարին գրչության արվեստը։

Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նոր և հոյակապ շենքը զարդարում է Բարեկումության փողոցը։ Աշխարհը գիտի նրա նախագահ ակադեմիկոս Վ. Հ. Համբարձումյանին, որը գլխավորում է Ակադեմիայի սիստեմում միավորվող 34 գիտահետազոտական ինստիտուտներ, որտեղ աշխատում են թվով վեց հազար գիտական աշխատողներ։ Ակադեմիան նպաստում է ոչ միայն հանրապետության բնական հարստությունների խոր ուսումնասիրությանը և օգտագործմանը, նրա արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը, այլև նրա գիտության, մշակույթի և լեզվի զարգացմաւնը։ Վ. Հ. Համբարձումյանը գլխավորում է նաև Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարանը:

Հայ ժողովուրդը դեռ միջին դարերում ստեղծել է բարձրագույն կրթության օջախներ։ Այսպես, իր ժամանակին հայտնի են եղել Անիի, Սանահինի, Տաթևի, Գլաձորի համալսարանները։ Հայ ժողովուրդը կարողացավ դարերի միջով տանել և էստաֆետային կարգով սերունդներին հասցնել իր կուլտուրական ժառանգությունը, որն այսօր ծաղկում է Երևանի համալսարանում և բազմաթիվ ինստիտուտներում։ Երևանի թանգարաններից իր էքսպոնատների ճոխությամբ աչքի է ընկնում պատմության թանգարանը։

[էջ 79]

Երևանի պատկերասրահը դասվում է միութենական հարուստ պատկերասրահների շարքին։ Նա ունի ավելի քան 4 հազար կտավներ։ Այստեղ հարուստ կերպով ներկայացված է հայ արվեստը։

Միջնադարյան մանրանկարչությունը ցուցադրված է Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և անվանի այլ նկարիչների գործերով։ Ցուցադրված են հինգ սերնդի ներկայացուցիչներ՝ Հովնաթանյանների գործերը, որոնք երկու դար հարստացրել են հայ արվեստը։

Ներկայացված են նաև տասնիններորդ դարի անվանի նկարիչների՝ Վ. Սուրենյանի, Գ. Բաշինջաղյանի, Ե. Թադևոսյանի, հայտնի ծովանկարիչ Հ. Այվազովսկու գործերը։ Ժամանակակիցներից էլ՝ Մ. Սարյանի, Հ. Կոջոյանի, Ա. Գյուրջյանի և ուրիշների կտավները։ Կան նաև ռուս վարպետների գործեր, ինչպիսիք են Ռեպինը, Սուրիկովը, Սերովը, Վասնեցովը, Կրամսկոյը, Լևիտանը, Վերեշչագինը և ուրիշներ։ Պատկերասրահի արտասահմանյան բաժնում կան Ռեմբրանդտի, Ռուբենսի, Վան-Դեյկի, Ռաֆայելի, Տինտորետոյի, Գոգենի, Կուրբեյի գործերը։

* * *

Երևանի վերակառուցման և զարգացման պլանի հեղինակը եղավ ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը։ Ըստ այդ պլանի, որը հաստատվեց 1924 թվականին, գալիք Երևանը պետք է ունենար 150 հազար բնակիչ, որը այն ժամանակ շատերին թվում էր հեռավոր ապագայի գործ։ Դժվար էր պատկերացնել, որ քաղաքը կարող է աճել հինգ անգամ։ Բայց չանցած տասը տարի նա իր մեջ առավ Ալ. Թամանյանի ապագա Երևանի համար նախատեսված եզրագիծը։ Ի դեպ, Սովետական Միության քաղաքներից Երևանը եղավ առաջինը, որի համար կազմվեց նրա հետագա զարգացման ու կառուցման գլխավոր պլանը։

Քաղաքի շենքերի կառուցման համար շինանյութ են ծառայում բազալտը, գրանիտը, մարմարը և հատկապես վարդագույն տուֆը։ Երևանի ճարտարապետական անսամբլները նրան ընձեռում են ինքնատիպ գունագեղություն և գեղեց–

[էջ 80]

կություն, որոնք առանձին երանգ են տալիս քաղաքինն և մարդու աչքն ուրախացնում։

Մայրաքաղաքի գլխավոր կենտրոնը շարունակում է մնալ Լենինի հրապարակը, որին այդ անունը տրվել է 1942 թվականի հունվարի 27-ին, բայց նրա կառուցապատումը փաստորեն սկսվեց 1926 թվականի Հողժողկոմի շենքի կառուցումով, որը ուղղված է դեպի Նալբանդյան փողոց և հանդիսանում է կառավարական շենքի սկզբնադիրը։ Կառավարական տան հետագա կառուցապատումը ավարտվեց աշտարակի և Գերագույն սովետի նիստերի դահլիճի շինարարությամբ։ Կառուցման ընթացքում մինչև վերջ պահպանվեց Թամանյանի ոճը։ Թամանյանի մեծությունը կայանում է այն բանում, որ նա բարեհաջող կերպով օգտագործեց մեր ավանդական ճարտարապետությունը։ Հրապարակի շինարարությունը տևեց շուրջ երեսուն տարի, որի ընթացքում ստեղծվեցին «Արարատ» տրեստի, պրոֆմիության շենքերը, «Արմենիա» հյուրանոցը և վերակառուցվեց փոստը, թանգարանը։ Ի դեպ, Երևանի կառավարական տունը նախագծելու ժամանակ ակադեմիկոս Թամանյանը նախատեսել էր շենքի բարձրադիր աշտարակը զարդարել մի գեղեցիկ հնչուն–ժամացույցով։ Ժամացույցի տեղադրման բարդ աշխատանքները ավարտվել են 1941 թվականին։ Ժամացույցի ներդաշնակ ղողանջը, որը հնչում է ամեն ժամը մեկ, կատարվում է զանգերի միջոցով։ Զանգերից ամենամեծը կշռում է 25 փութ։ Մնացած զանգերը կշռում են 1,5-ից մինչև չորս փութ։ Ժամացույցի նշանացույցը ունի մոտ չորս մետր տրամագիծ, մեծ սլաքի երկարությունը՝ մեկ մետր յոթանասուն սանտիմետր է, փոքրինը՝ մեկ մետր տասներկու սանտիմետր։

Առաջնորդի անունը կրող հրապարակում է գտնվում Վ. Ի. Լենինի հոյակերտ արձանը։ Արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1940 թվականի նոյեմբերի 29-ին, Հայաստանում սովետական կարգերի հաստատման օրը։ «Երևանի Լենինի հրապարակը ճարտարապետական գլուխգործոց է համաշխարհային չափանիշով։ Եթե այսօր հազարավոր խստապահանջ մասնագետներ կազմելու լինեն աշխարհի յոթ լավագույն հրապարակների ցուցակը, ապա երևանյանը կմտնի այդ ցուցակի մեջ» ասել է Ամերիկայի

[էջ 81]

Միացյալ Նահանգների նշանավոր նկարիչ, գրող և հասարակական գործիչ Ռոքուել Քենտը։

Հրապարակից են սկզբնավորվում մի շարք փողոցներ՝ Աբովյան, Ամիրյան, Սվերդլովի, Հոկտեմբերյան, Շահումյան: Սրանց մեջ յուրովի տեղ ունի Աբովյանը, որը քաղաքի անդրանիկ և պլանով կառուցված փողոցն է։

Մի քանի խոսք կայարանամերձ հրապարակում կանգնեցված Սասունցի Դավիթ մոնումենտալ արձանի մասին։ Դա քանդակագործ Երվանդ Քոչարի ստեղծագործությունն է, որի վրա նա աշխատել է շուրջ քսան տարի։ Արձանի բացումը տեղի է ունեցել 1959 թվականի դեկտեմբերին։ Այդ օրվանից Դավիթը, կարծես թե, Սասունից արշավասույր սլանալով, վերահաստատվել է Երևանում, իսկ հոյակապ արձանը մտել է մեր կենցաղի մեջ և դարձել Երևան քաղաքի խորհրդանիշը։

 


[էջ 81]

ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆ

Արարատյան դաշտից հյուսիս-արևելք ընկած է Սևանի բարձրալեռնային ավազանը, որի գրկում տարածվել է հրաշագեղ Սևանա լիճը՝ հայ ժողովրդի բազմադարյան պատմության բոլոր իրադարձությունների մշտական վկան։

Սևանի ավազանի մեջ մտնում են Սևանի, Կամոյի, Մարտունու, Վարդենիսի և Կրասնոսելսկի վարչական շրջանները։ Սևանի ավազանին անցյալում տրվել է «Ծովազարդ գավառ» բանաստեղծական անվանումը։ Նկատի է ունեցվել նրա բնության զարդը հանդիսացող գեղատեսիլ լիճը։

Սևանա լիճը իրոք որ մեր մոլորակի ուշագրավ երևույթներից մեկն է. «...աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է, եթե ոչ ամենագեղեցիկը»։ Իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է։ Առաջինը Տիտիկական է, որը գտնվում է Հարավային Ամերիկայում, Պերու և Բոլիվիա պետությունների սահմանում։
Սևանը շրջապատող լեռները առաջացնում են մի հսկա եռանկյունի, որի հյուսիս-արևելյան կողմը պարփակում են Արեգունու և Սևանի լեռնաշղթաները, որոնք Մասրիկի

[էջ 82]

դաշտով բաժանվում են Վարդենիսի լեռնաշղթայից։ Իսկ Գեղամա լեռնաշղթան ձգվում է հարավ-արևմուտւքից։ Լճի օղակը եզրափակում է Փամբակի լեռնաշղթայի վերջին ճյուղավորությունը, որի և Գեղամա լեռների միջև ընկած է Հրազդանի գետահովիտը։ Կապուտակ Սևանը եզերող լեռնաշղթաների բարձրությունը տեղ-տեղ երեք հազար մետրից ավելի է։ Այդ բարձրաբերձ լեռներում ուրվագծվում են հանգած հրաբուխների կոնաձև զանգվածները՝ պսակված կանոնավոր խառնարաններով, որոնցից շատերը լցվել են ջրով և դարձել բարձրալեռնային լճակներ։ Դրանցից գեղեցիկ է Ակնա լիճը, որը գտնվում է Գեղամա լեռների հրաբխային կոներից մեկի խառնարանում, ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա: Ավազանի բնության գեղեցկությունը ավելի կատարյալ է դարձնում Սևանը, որը զբաղեցնում է 1250 քառ. կմ տարածություն։ Հնում տեղացիների մոտ լիճը հայտնի էր «Վանքի Գյոլ» անվամբ։ Բարձրաբերձ լեռների գրկում ծվարած այս լիճը համարվում է Հայաստանի բնության գեղատեսիլ անկյուններից մեկը։

Սևանա լճի մեջ թափվում են թվով քսանութ մեծ ու փոքր գետեր։ Դրանցից նշանավոր են՝ Գավառագետը, Արգիճին, Մասրիկը, Ձկնագետը։ Լճից սկիզյբ է առնում միայն մեկ գետ՝ Հրազդանը։

Ըստ երկրաբանների՝ լճի ծագումը տեկտոնական է։ Դարեր առաջ Սևանը գոյություն չի ունեցել։ Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի։ Այն գոյացել է Հրազդանի ջրերի ընթացքը լավայով փակվելու հետևանքով:

Սևանի ավազանում օդի հունվարյան միջին ջերմաստիճանը –4°–ից –8° է։ Իսկ հուլիսյանը +10-ից +22։ Ամառային առավելագույն ջերմաստիճանը հասնում է +32 աստիճանի, իսկ ձմեռային նվազագույնը՝ –32 աստիճանի։ Մթնոլորտային տեղումները տատանվում են 350 մմ-ի (լճափին) և 800 մմ-ի (Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերին) միջև։

Ինչ վերաբերում է լճի ջրի ջերմությանը, ապա ամառը ջրի մակերեսին տաքությանը հասնում է քսանմեկ աստիճանի, իսկ ձմռանը լիճը հազվագյուտ է սառցակալում։ 
Սևանի ավազանի ցածրադիր մասերում տիրապետում

[էջ 83]

են սևահողերը, իսկ բարձրադիր, շրջաններում՝ լեռնամարգագետնային հողերը։ Անտառային բուսականությունը գրեթե բացակայում է, եթե չհաշվենք Վարդենիսի և Սևանի լեռնաշղթաների լանջերին գտնվող արևելյան կաղնու և գիհու մի քանի պուրակներ։ Այժմ Սևանի ավազանում ծառատնկման մեծ աշխատանքներ են կատարվում։ Բազմազան է նաև Սևանի ավազանի կենդանական աշխարհը. հանդիպում են գայլ, աղվես, նապաստակ, կզաքիս, լճում՝ մի քանի տեսակ ձկներ։ Առատ են նաև բազմատեսակ թռչունները։

Սևանի ավազանը ուսումնասիրել են հարյուրավոր գիտնականներ, ճանապարհորդներ։ Գրվել, է բազմաթիվ աշխատություններ, բայց դրանցից և ոչ մեկում, բնականաբար ակնարկ չի եղել Սևանա լճի տակ թաքնված պատմական հուշարձանների մասին։ Այդ գաղտնիքը բացվեց միայն վերջին տարիներին։ Երբ լճի մակարդակը փոքր-ինչ իջավ, ապա լույս աշխարհ եկան 3000—5000 տարվա հնություն ունեցող ամրոցների և բնանատեղիների ավերակներ, մեծ թվով դամբարաններ։ Սևանի ավազանում (հատկապես Լճաշեն գյուղի շրջանում) կատարված պեղումների հետևանքով պարզվեց, որ այդտեղ քսանյոթ դար առաջ, իր ժամանակվա համար եղել է բարձր կուլտուրա, որի մասին վկայում են պեղումների հետևանքով հայտնաբերված նյութական մշակույթի հետքերը։

1830 թվականին Սևանի գավառում բնակություն են հաստատում Արևմտյան Հայաստանից ներգաղթողները՝ գերազանցապես Հին Բայազետի, Դիադինի, Մակուի և Ալաշկերտի հովտից եկողները։ Այնպես որ այսօրվա Վարդենիսի, Մարտունու, Կամոյի, Սևանի շրջանների բնակչության նախնիները եկել են 1830-ական թվականներին։

Սևանի ավազանում բնակվում է մոտ 250 հազար մարդ, որը կազմում է հանրապետության ամբողջ բնակչության 10 տոկոսը։ Բնակչության միջին խտությունը մոտ 50 մարդ է 1 քառ. կիլոմետրի վրա։ Խիտ է բնակչությունը Մարտունու և Կամոյի շրջաններում (60 մարդ) և ամենանոսրը՝ Վարդենիսի շրջանում (35 մարդ)։ Բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են։ Վարդենիսի և Կրասնոսելսկի շրջաններում նշանակալի թիվ են կազմում ադրբեջանցիները։։

[էջ 84]

Կրասնոսելսկի և Սևանի շրջաններում կան նաև ռուսներ (մոլոկաններ)։

Սևանի ավազանի համար խիստ բնորոշ է խոշոր բնակավայրերի առկայությունը։ Այստեղ կան 8000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրեր։ Կամո ու Սևան քաղաքներից, ինչպես նաև Մարտունի, Վարդենիս, Կրասնոսելսկ, Գագարին ավաններից բացի, իրենց մարդաշատությամբ աչքի են ընկնում նաև հետևյալ գյուղական բնակավայրերը՝ Սևանի շրջանում՝ Լճաշենը, Կամոյի շրջանում՝ Սարուխանը, Հացառատը, Նորադուսը, Մարտունու շրջանում՝ Վարդենիկը, Զոլաքարը, Երանոսը, Ներքին Գետաշենը։ Կրասնոսելսկի շրջանում՝ Բաշքենդը։

Սևանի ավազանը տնտեսական առումով նվազ զարգացած է, քան հանրապետության մյուս տնտեսական շրջանները։ Հայկական ՍՍՀ տնտեսության մեջ Սևանի ավազանը հանդես է գալիս գերազանցապես որպես անասնապահական–հացահատիկային և ծխախոտագործական շրջան։ Զգալի չափերի են հասնում կարտոֆիլի մշակությունը և ձկնորսությունը։ Վերջին տարիներին տարածվում է նաև լեռնային այգեգործությունը՝ խնձորենու, տանձենու, սալորենու, հատկապես ցրտադիմացկուն սորտերի մշակությունը։

Սևանի ավազանում զարգանում են գլխավորապես արդյունաբերության գյուղատնտեսական հումքը վերամշակող ճյուղերը՝ պանրի-յուղի, ալրաղացային (Սևան), ձկան և պտղաբանջարային պահածոևերի (Մարտունի)՝ ծխախոտի ֆերմենտացիայի (Սևան)։ Ծանր արդյունաբերության առավել խոշոր ձեռնարկություններից են Սևանի ապակեմեկուսիչների գործարանը, Կամոյի կաբելի գործարանը, Զոդի ոսկեհանքերը և այլն։ Զարգացած է նաև գորգագործությունը, տեքստիլ-տրիկոտաժի արդյունաբերությունը, ինչպես նաև տորֆի արդյունահանումը։ Մեծ տարածում է ստացել Կամոյի շրջանի «Սևան» հանքային ջուրը։ Կառուցվում է նաև մի շարք նոր ձեռնարկություններ, որոնք մեծապես կփոխեն Սևանի ավազանի տնտեսական դեմքը։

Լճի մակերեսը մինչև նրա ջրերի օգտագործումը, կազմում էր 1416 քառակուսի կիլոմետր, ծավալը՝ 58,5 միլիարդ խորանարդ մետր։ Ներկայումս իջել է մոտ 18 մետրով, իսկ

[էջ 85]

մակերեսը կրճատվել է հասել 1200 քառակուսի կիլոմետրի։

Լիճը Նորադուսի և Արտանիշի հրվանդաններով բաժանվում է Մեծ և Փոքր Սևանների։ Հրվանդանների միջև նեղուցի լայնությունը հասնում է 8 և կես կիլոմետրի։ Փոքր Սևանի ամենամեծ խորությունը կազմում էր 100 մետր, իսկ Մեծ Սևանինը՝ 50 մետր։ Լճի հյուսիս-արևմտյան մասում, մինչև ջրի մակարդակի իջեցումը վեր էր բարձրանում ժայռոտ ու զառիթափ ափերով Սևանա կղզին, որը ուներ 63 մետր բարձրություն և 0,3 քառակուսի կիլոմետր մակերես։ Լճի մակարդակի իջեցման հետևանքով կղզին միացավ ցամաքին և դարձավ թերակղզի։ Կղզում են գտնվում հայկական միջնադարյան ճարտարապետությանը պատկանող հուշարձաններից երկուսը, որոնք վերագրվում են 9-րդ դարին։

Սևան գնալիս (Երևանից Սևան), լիճը անմիջապես իր բոլոր գեղեցկությամբ չի երևում։ Բոլորովին այլ տպավորություն է ստացվում, երբ հյուսիս-արևելքից ենք մոտենում Սևանին, հատկապես Ծովագյուղի բարձունքից՝ դեպի լիճը բացվում է սքանչելի համայնապատկեր։

Հայաստանի բնությունը, ընդհանրապես հարուստ է շատ գեղեցկություններով, որոնց մեջ յուրովի է Սևանը։ Դա պատահական չէ, չէ՞ որ ջուրը բնության զարդն է։ Եվ պատահական չէ, որ Սևանն էլ իր ժամանակին շրջապատող գավառին տրվել է «Ծովազարդ» անունը։ Բոլոր ժամանակների բանաստեղծները գովերգել են լճի անկրկնելի գեղեցկությունը։ Սևանին նայողը մի պահ շփոթվում է, տարակուսում ու չի իմանում, թե որն է երկինքը և որն է լիճը։ Ակամայից հիշում ես Մաքսիմ Գորկու խոսքերը. «Սևանը կարծես կապույտ երկնքի մի կտոր լինի, որն իջել է երկրի վրա, լեռների միջև»։

Լճի ջուրը զարմանալի ջինջ է, քաղցրահամ և հայտնի է իր ուրույն ձկնաշխարհով։ Հայտնի է իշխան, գեղարքունի, կողակ ձկներով։ Չորս տասնամյակ առաջ, Լադոգա և Չուդ ճերից այստեղ է բերվել սիգ կոչվող ձուկը։ Իսկ իշխանը հարմարվել է Լադոգա, Օնեգա և Իսիկ-Կուլ լճերի պայմաններին։ Իշխանը՝ սիգ ձկան հետ կարծես փոխեց իր հայրենիքը, որովհետև Սևանա լճում իշխանի «գործերը» վատ

[էջ 86]

գնացին, լճի իջեցման հետևանքով։ Չորացան լճի այն մասերը, ուր նա բարեհաջող ձկնկիթ էր դնում։ Տատանումներ են նկատվում եղած թթվածնի պարունակության մեջ, պակասել է վճիտությունը։ Հետևաբար լճի բուսական ու կենդանական աշխարհի զարգացման համար ստեղծվել է նոր ռեժիմ։

Հայաստանում սովետանան կարգեր հաստատվելուց հետո Սևանա լճի ձկան պաշարների պահպանման և ավելացման խնդիրը եղել և մնում է հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում։ Դեռևս 1923 թվականի ստեղծվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի Սևանի ջրակենսաբանական կայան, որի հիմնական խնդիրը Սևանա լճի ձկնային տնտեսության զարգացումն է։ Ներկայումս կատարվում է ձկնկիթների արհեստակաւն բուծում։ Վերակառուցվում են Կամոյի, Սևանի և Կարճաղբյուրի ձկնաբուծարանները։

Սևանա լիճը Հայաստանի բնության զարդն է, նրա գեղատեսիլ վայրերից մեկը։ 
Սևան...

Ինչ հնչեղ ու նվիրական է այդ անունը նման Արարատի և Էջմիածնի անուններին:

Սևան անվան առաջացումը երկար ժամանակ կապել են կղզում գտնվող վանքի՝ «Սև վանքի» հետ, որը կառուցված է սև տուֆից։ Այս մեկնաբանումը երկար ժամանակ պահպանվեց որպես լճի անվան ստուգաբանություն։ Բայց դա ճիշտ լինել չէր կարող, քանի որ Սևան անունը ավելի հին է, քան վանքը։ Վերջապես, Սևանի անվան առաջացման պատմության վրա լույս սփռեց Օձաբերդի սեպագիր արձանագրությունը, որը թողել էր ուրարտական թագավոր Ռուսա 2-րդը (730—714 թթ. մեր թվականությունից առաջ)։ Այս հայտնագործությունը, պատկերավոր ասած, տվեց լճի «ծննդյան վկայականը», որտեղ հիշատակվում է Սևանի անունը «Սուինիա» լամ «Ծուինիա» ձևով: Այսպիսով, Սևանի անվան ստուգաբանությունն էլ Երևանի անվանման նման մեզ տանում է ավելի վաղ ժամանակներ, երբ մարդը իրեն շրջապատող աշխարհագրական օբյեկտները շատ հաճախ կոչել է հասարակ անուններով, գործածելով ուղղակի ջուր,

[էջ 87]

գետ, լիճ, լեռ, անապատ։ Պարզվում է, որ Սևան անունը ուրարտական «Սուինիա» կամ «Ծոփնիա» անվան ձևափոխությունն է, որը նրանց լեզվով նշանակել է «լիճ» կամ «ավազան»1։

Սակայն մեր թվականությունից վեց դար առաջ Ուրարտուն դադարեց գոյություն ունենալուց։ Հայկական բարձրավանդակում ձևավորվեց հայ ժողովուրդը՝ դառալով Ուրարտուի օրինական ժառանգորդը։ Հայերը ժառանգեցին նաև ուրարտական շատ անուններ։ Սևանա լիճը օտարների մոտ հայտնի է եղել տարբեր անվանումներով, այսպես, օրինակ, Անտիկ աշխարհի մեծ աշխարհագրագետ Պտղոմեոսի քարտեզում հայտնի է Լուխնիտես անունով։ Պարսիկները նրան Դարիա Շիրին՝ «Անուշահամ լիճ» են անվանել։ Թյուրքանան լեզվախմբին պատկանող ժողովուրդները Սևանին տվել են Գյոկչայ անունը. գյոկ՝ «կապուտակ» և չայ՝ «ջուր» բառերից։ Այս անունով էլ անցյալում Սևանը հայտնի էր թե աշխարհագրական գրականությանն և թե ժողովրդի մեջ։

 


[էջ 99]

ԼՈՌԻ
(Գուգարաց աշխարհ)

Լոռին բնա-պատմական մարզ է, որը գրավում է Սովետական Հայաստանի հյուսիսային մասը։

Լոռին պատմական Հայաստանում մտնում էր Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի կազմի մեջ։ Նա Լոռի կոչվեց 10-րդ դարից, երբ Լոռի բերդաքաղաքը դարձավ Տաշիրի վարչաքաղաքակաւն կենտրոնը։ Նա կոչվել է նաև Լոռե։ Քաղաքի ավերակները գտնվում են Ստեփանավանից երեք կիլոմետր հարավ-արևելք, Ձորագետի բարձրադիր ձախ ափին։

Տաշիր գավառը, որը Գուգարքի չորրորդ գավառն էր, իր մեջ էր առնում այժմյան Ստեփանավանի, Կալինինպի և Թումանյանի շրջանները։

Գուգարքը կառավարողները կոչվում էին բդեշխներ, որը պահլավերեն բառացի նշանակում է տեղապահ կամ փոխարքա։

Լոռին իր բնությամբ գեղատեսիլ և ուրույն աշխարհ է։ Կախարդական է Լոռին իր վեհանիստ սարերով, գեղատեսիլ անտառներով, լեռնային զուլալ ջրերով, մեղմ ու բարերար կլիմայով։ Նրան շրջապատող լեռները կանաչազարդ

[էջ 100]

են, շատ մասերում անտառապատ։ Այդ լեռներն են Վիրահայոց, Ջավախքի (Կեչուտի) և Բազումի։

Միջին մասում Լոռին հարթ է, որտեղ բարձրությունը կազմում է 1400 մետր՝ ծովի մակարդակից։ Մոտավորապես Լոռվա արևելյան մասում է ընկած Լոռվա ձորը, որով հոսում է Դեբեդը, և որը Լոռին երկու մասի է բաժանում։ Ձախ կողմում է մնում Գուգարքի հիմնական հատվածը՝ Լոռվա սարահարթը, որտեղ գտնվում է Ստեփանավանը, իսկ աջ կողմում՝ խոր ձորեր ու կիրճեր, ինչպես նաև անտաոապատ լեռներ։ Աջ կողմում են գտնվում նաև Հաղպատն ու Սանահինը, ինչպես նաև Դսեղը՝ Հովհաննես Թումանյանի հայրենի գյուղը։

Լոռվա նշանավոր ձորով է հոսում Դեբեդը, որը կազմվում է Փամբակ և Ձորագետ գետերի միացումից, որոնք իրար են խառնվում Թումանյան (Քոլագերան) կայարանի մոտ և ապա ստանում Դեբեդ անունը։

Ձորագետի վրա կառուցվեց Սովետական Հայաստանի անդրանիկ հիդրոկայաններից մեկը, որի հեղինակն էր անվանի ճարտարապետ Տեր-Աստվածատրյանը։ 1932 թվականին Սովետական Հայաստանի աշխատավորությունը նրա 12-րդ տարեդարձը նշանավորեց Դեբեդ գետի Ձորագետ վտակի վրա Ս. Տեր-Գաբրիելյանի անվան ՀԷԿ-ի գործարկումով։

Ձորագէսի էներգիան ոչ միայն տեղական արդյունաբերությանն է մատակարարում, այլ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով միանում է Հայաստանի էներգահանգույցների հետ։ Հիդրոկայանից վերև կառուցված ջրամբարը կարգավորում է դեպի կայան հոսող ջուրը, որը մոտ երեք կիլոմետր անցնում է թունելով և ապա գահավիժում հզոր խողովակներով։ Սովետական Հայաստանի անվանի ճարտարապետը կառուցել է այնպես, որ փականը ավտոմատ կերպով է ջուր բաց թողնում, այսինքն՝ հավասարաչափ 
Լոռվա սարահարթում բավական խիտ է գետային ցանցը։ Բացի Ձորագետից, այստեղ կայուն հոսքով հայտնի են նաև նրա Տաշիր, Գարգառ և մի շարք այլ վտակները։ 
Լոռվա բնության գեղեցկությունը լրացնում են փարթամ մարգագետինները և ալպյան արոտավայրերը։

[էջ 101]

«...Ամեն մի ձորից աղբյուր է հոսում,
Ամեն մի թփից բյուլբյուլ է խոսում,
Եվ դալար հովիտ և ժայռի կրծքեր 
Արձագանք տալով գարուն են հնչում...»։

Լոռին Հայաստանի առաջնակարգ անասնապահական շրջանն է։ Անասնապահության զարգացման համար կարևոր բազա են հանդիսացել բնական հարուստ արոտավայրերը։ Լոռին շատ կարևոր գյուղատնտեսական շրջան է։ Հատկապես աչքի է ընկնում շվեյցարական պանրի տեսակներով, որով հայտնի են Կալինինոյի և Ստեփանավանի շրջանները։ Շվեյցարական պանիր ստացվում է միայն այստեղի կաթից, այն էլ գարնան և ամառվա ամիսներին, որովհետև շվեյցարական տանիր կարելի է պատրաստել միայն այնպիսի կաթից, որը հատուկ քիմիական բաղադրություն և կալիական աղերի բարենպաստ փոխհարաբերություն ունի։ Այսպիսի կաթ տալիս են Լոռվա հյուսիս-արևմտյան մարգագետինները՝ գարնան և ամառվա ամիսներին։ Գյուղատնտեսության մնացած բոլոր ճյուղերը այս կամ այն չափով ենթարկվում են այդ առաջատար ճյուղին։ Շրջանի արդյունաբերական զարգացումը հիմնականում ընթանում է կաթնամթերքների վերամշակման ուղղությամբ։

Մեծ դեր է խաղում նաև Լոռվա ցեղաբուծական պետական տնտեսությունը։ Այդ տնտեսությունը աճեցրել է կաթնատու անասունների նոր ցեղ, որը աչքի է ընկնում իր բարձր մթերատվությամբ։ Պետական տնտեսությունը ունի համամիութենական նշանակություն և նրա արտադրանքը տարածվում է հանրապետության սահմաններից դուրս։ Հացահատիկային կուլտուրաներն այստեղ, ինչպես նաև ամբողջ Հյուսիսային Հայաստանում համեմատաբար քիչ են տարածված, ցանքատարածությունների հիմնական մասը զբաղված է կերաբույսերով ու կարտոֆիլով։ Լոռին հայտնի է ոչ միայն իր բնության գեղեցկությամբ, այլև ընդերքի հարստություններով, որոնցից ամենից շատ հայտնի են՝ Ալավերդու պղինձը և Թումանյանի (Ձագի ձորի) հրակայուն կավը:

Լոռվա շրջանային նշանավոր կենտրոններն են Ստեփանավանը, Կալինինոն և Ալավերդին։ Ստեփանավանի և Կալինինոյի գյուղերից շատերը ռուսական են, դրա պատճառը

[էջ 102]

այն է, որ իր ժամանակին այստեղ գաղթեցվել են մոլոկաններ, ռուս աղանդավորներ, նրանք են եկել են Ռուսաստանից, որտեղ նրանց հետապնդում էին կրոնական նկատառումներով։ Նրանք ապրում են Կալինինո քաղաքատիպ ավանում, Կիրով, Կույբիշև, Պուշկինո և այլ գյուղերում։ Մոլոկանների ամենամեծ բնակավայրը Կալինինոն է։

Խճուղին Կալինինոն միացնում է Ստեփանավանին, իսկ վերջինս իր հերթին միացած է Թումանյան կայարանին և Պուշկինի լեռնանցքով էլ՝ Կիրովականին։

Լեռնանցքը անցյալում կոչվում էր Դվալի, իսկ այժմ ի պատիվ ռուս մեծ բանաստեղծի՝ Պաշկինի լեռնանցք։ Այստեղ կանգնեցված է մի աղբյուր–հուշարձան, որի մոտ ամեն անցորդ հարկ է համարում կանգ առնել ու հիշել, որ այստեղ Պուշկինը հանդիպել է սպանված Գրիբոյեդովին տանող սայլին։ Պուշկինը Լոռվա սարահարթով անցել է մոտ 145 տարի առաջ, երբ նա կատարում էր իր նշանավոր ճանապարհորդությունը դեպի Էրզրում։

Թումանյանից Դեբեդի ձորով երկաթուղին իջնում է Ալավերդի և անցնում Թբիլիսի, իսկ դեպի վեր, նույն ձորով գնում Կիրովական։

1898 թվակսւնի գարնանը Լոռվա ձորում սկսվեց երկաթուղու շինարարությունը։ 1899 թվականի հունվարի 25-ին առաջին գնացքը մտնում է Ղարաքիլիսա (Կիրովական)։ Իսկ փետրվարի 7-ին առաջին գնացքը մտավ Ալեքսանդրապոլ (Լենինական), նույն թվականի հուլիսի 21-ին՝ Կարս1: Երկու տարի հետո 1901 թվականին երկաթուղագիծը Ալեքսանդրապոլից հասավ Ուլուխանլու (այժմ Մասիս) կայարան։ Իսկ 1902 թվականի դեկտեմբերի 5-ին առաջին գնացքը ժամանեց Երևան։

Այժմ մենք մտովի ճանապարհորդություն կկատարենք, կգնանք Պուշկինի լեռնանցքով և կհիանանք Լոռվա գեղատեսիլ բնությամբ։ Նախ կայցելենք Ստեփանավան, ապա

----------------------------

1 Այս գիծը հետագայում շարունակվել է մինչն Էրզրում: Կարս—Էրզրում գծի ընդհանուր երկարությունն է 356 կիլոմետր։ Էրզրումը և Երզնկան իրենց հերթին երկաթգծով կապված են Մալաթիայի ու Սըվազի, ապա Անկարայի և Ստամբուլի հետ։ Էրզրումից Ստամբուլ գծի ընդհանուր երկարությունը 1850 կիլոմետր է։

[էջ 103]

Կալինինո, կիջնենք Ալավերդի, ապա կգնանք Օձուն, Սանահին, Հաղպատ և հետո Թումանյանի հայրենիքը՝ Դսեղ:

Ստեփանավանը գտնվում է բավականին խոր ձորի շուրթին 1380 մետր ծովի մակարդակից բարձր, Լոռվա սարահարթում, իսկ ձորի միջով հոսում է Ձորագետը։ Հարավից նրան շրջատատող Բազումի անտառապատ լեռները առանձին գեղեցկություն են տալիս։ Լոռուն հատուկ կարմիր կղմինդրներով կանաչազարդ տները լրացնում են այդ գեղեցկությանը։

Ատեփանավանը ունի լեռնայիւն մեղմ կլիմա, որի պատճառով նա դարձել է Սովետական Հայաստանի լավագույն ամառանոցային վայրերից մեկը։ Նրա կլիման աչքի է ընկնում մեղմ ձմեռով և զով ամառով։ Օդը մաքուր է ու ջինջ։ Ըստ օդերևութաբանական տվյալների Ատեփանավանի տարեկան միջին ջերմությունը հավասար է 3,2 աստիճանի։ Ամենացուրտ ամսին լինում է երեք աստիճան ցուրտ։ Ամենատաք ամիսը, օգոստոսը ունի 17—18 աստիճան տաքություն։ Մինչև սեպտեմբեր Ստեփանավանը շարունակում է մնալ տաք և արևոտ։

Ստեփանավանը կարելի է դասել այնպիսի նշանավոր հանգստավայրերի շարքը, ինչպիսիք են Աբասթումանը ու Տեբերդան Կովկասում և հռչակավոր Դավոսը Շվեյցարիայում։ 
Ստեփանավանի առավելությունը պրոֆ. Ֆիգուրովսկին համարում է նրա օդի ջերմաստիճանի փոքր ամպլիտուդը, այսինքն՝ ամենաբարձր, և ամենացածր ջերմաստիճանների տարբերությունը։ Ստեփանավանի առավելոււթյուններից է նաև այն, որ նա ունի լավորակ ջուր։ Ստեփանավանը գրեթե թաղված է մրգաշատ այգիների մեջ։

Ստեփանավանում են գտնվում արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ, որոնցից ամենամեծը պանրի և յուղի գործարանն է (Ուռուտում)։ Մյուս ձեռնարկություններից են՝ օսլայի, տրիկոտաժի գործարանները։ Ստեփանավանում է գտւնվում նաև բարձր հաճախականության սարքավորումների և կապի միջոցների արտադրության գործարանները։ Ստեփանավանյան տրանսֆորմատորները արդեն լայն ճանաչում են գտել ոչ միայն մեր երկրում, այլև նրա

[էջ 104]

սահմաններից դուրս՝ Բուլղարիայում, Լեհաստանում, Վիետնամում և բազմաթիվ այլ երկրներում։

Քաղաքի արդյունաբերության մեջ իր ուրոյն տեղն ունի շինանյութերի կոմբինատը։ Ստեփանավանում գործում են նաև գուլպայի, գորգի ֆաբրիկաները, կան նաև պահածոյի, գարեջրի գործարաններ։

Վերջին տարիներին արագորեն կառուցապատվում է Ստեփանավան քաղաքը։ Շարք են մտնում բազմահարկ կառույցներ, իսկ սլացիկ ծառապատ փողոցները նոր շուք են տալիս քաղաքին։

Ստեփանավանում է գտնվում Ստեփան Շահումյանի Տուն-թանգարանը, որտեղ նա ապրել է։ Բակում կանգնեցված է նրա կիսանդրին։

1923 թվականն սեպտեմբերի 20-ին, ի հավերժացումն Ստ. Շահումյանի հիշատակի, Ջալալօղլին վերանվանվում է Ստեփանավան։

Ստեփանավանից ինը կիլոմետր հեռու, Թումանյան կայարան տանող ճանապարհի վրա (որտեղից սկսում է Կորովականի խճուղին), (գտնվում է Գյուլագարակ գյուղը։ Նրանից ոչ հեռու Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին է գտնվում սոճիի անտառը, որին ընդունված է ասել «Սոճուտ»։ Նա դարձել է մանուկների հանգստի ամենալավ վայրն իր մանկական նշանավոր սանատորիայով։ Գյուլագարակից բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի Լոռվա սարահարթը։ Բացի սոճիի բուրմունքից, օդը լի է սարերն ու դաշտերը պատած խոտերի ու ծաղիկների բուրմունքով։ Գյուլագարակը ունի մեղմ, մաքուր օդ և սառնորակ աղբյուր։ Գյուլագարակից Թումանյան տարածությունը 17 կիլոմետր է:

Կալինինո — Խճուղու երկարությամբ, մոտ հինգ կիլոմետր ձգվածությամբ ընկած է Կալինինո շրջանային կենտրոնը, որը քաղաքատիպ ավան է։ 
1827 թվականին, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, Լոռու գեղեցիկ անկյուններից մեկը՝ այսօրվա Կալինինոն Անդրկովկասի փոխարքայի անունով կոչվել է Վորոնցովկա։

Կալինինոն այժմ մեր հանրապետության ամենաառա–

[էջ 105]

ջատար շրջանն է՝ ցեղային անասնապահության զարգացման տեսակետից։ Կալինինոյում է գործում շվեյցարական պանրի խոշոր գործարանը։

Հանրապետության քիմիական արդյունաբերության համար կարևոր նշանակություն ունի Կալինինոյի շրջանից ստացվող Շահնազարի գունավոր քարը։ Կալինինոյի շրջանի Սարատովկա գյուղի տորֆի հսկայական պաշարներն արդյունահանվում են որպես վառելիք և պարարտանյութ։

Կալինինոյում է գտնվում արծնած տնտեսական ամանեղենի գործարանը։ Կալինինոյի շրջանն ունի նաև գորգագործական ֆաբրիկա (Շահնազար գյուղում), արտադրական կոմբինատ և այլ ձեռնարկություններ։

Կալինինոն Հայաստանի բարեկարգ քաղաքատիպ ավաններից է: Ունի դպրոցի և կինոթատրոնի նոր շենքեր, գրադարան, ակումբ, հիվանդանոց և այլն։ Տները մեծ մասամբ երկհարկանի են։ Յուրաքանչյուր տան առաջ կա ծաղկանոց։ Շրջանում հարյուրավոր հեկտարներ են զբաղեցնում պտղատու այգիները։

Ստեփանավանից Ալավերդի գնալու համար իջնում են Լոռու ձորը, ուր մարդ ակամայից հիշում է Թումանյանի հետևյալ տողերը.

«Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց 
Ժայռերը՝ խորունկ նոթերը կրտած՝ 
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ 
Հայացքով իրար նայում են հանդարտ...
Նրանց ոտքերում՝ գազազած գալի՝ 
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի...»։

Լոռվա ձորում է գտնվում Քոլագերան կայարանը, որը Ալավերդու հետ կապված է բարեկարգ խճուղով։ Ալավերդին ընկած է Դեբեդի ձախ ափին, խոր ձորում։

Երբ անցնենք գեղատեսիլ Լոռվա ձորի ձախ կողմով, մեր առաջ կբացվի մի նոր բնապատկեր։ Այստեղ է Հայաստանի պղնձաձուլական կենտրոն՝ Ալավերդի քաղաքը: Դեբեդի խոր կորճում քաղաքը հայտնվույմ է հանկարծակի, որը կառուցված է ձախափնյա լեռների զառիթափ լանջին և իջնում է մինչև երկաթգիծն ու արագավազ գետը:

[էջ 106]

Քաղաքի գործարանները իրենց ծխնելույզները վեր ցցած անընդհատ ծխում են։ Հրաշունչ է այս քաղաքը։

Ալավերդին հանդիսանում է Սովետական Հայաստանի գունավոր մետալուրգիայի սիրտը։ Պղնձի արտադրությամբ Սովետական Միությունում գրավում է երրորդ տեղը, Ուրալից և Ղազախստանից հետո։

Լեռնամետալուրգիական կոմբինատը, Շամլուղի և Ախթալայի պղնձի հանքերը, Թումանյանի հրակայուն աղյուսի գործարանը, մեր հանրապետության ծանր արդյունաբերության լավագույն ձեռնարկություններից են։

Հնուց ի վեր Լոռվա ձորի այս հատվածում մարդիկ օգտագործել են պղինձը։ Նախասովետական շրջանում այս հանքերը տրվել են ֆրանսիական ընկերություններին՝ կոնցեսիոն հիմունքներով, իսկ խորհրդայնացման շրջանում՝ ազգայնացվել։ Ներկայումս լեռնամետալուրգիական խոշոր կոմբինատում միացած են տեխնոլոգիապես միմյանց հետ կապված երկու ցիկլեր՝ մետաղաձուլականը և քիմիականը։ Առաջինը՝ հանքաքարից մինչև վերամշակումը և էլեկտրոլիտային մաքուր պղնձի ստացումը: Երկրորդը՝ ծծմբաթթվի ստացումը, գազերի օգտագործումով։

Պղնձի հանքերը գտնվում են Լալվար գետակի միջին հոսանքում, կայարանից մոտ երեք կիլոմետր հեռու։ Բայց Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը հումք ստանում է նաև նրան շրջապատող մյուս հանքավայրերից՝ Շամլուղի, Ախթալայի հանքավայրերից, ինչպես նաև Զանգեզուրից։

Լեռնամետալուրգիական կոմբինատն ունի նաև էլեկտրոլիզի արտադրամաս, որտեղ պղնձից անջատում են ոսկի։ Մաքուր պղինձը գնում է մեր հայրենիքի այլ արդյունաբերական վայրեր, այդ թվում Երևանի կաբելի գործարան։ Ծծմբաթթվի արտադրության համար օգտագործում են այն ծուխը, որը մի ժամանակ բաց էր թողնվում պղնձաձուլական խողովակից և թունավորում էր շրջապատի օդը։ Ներկայումս այդ գազերը օգտագործում են և ստանում ծծմբաթթու, որի կարիքը շատ է զգում Բաքվի նավթարդյունաբերությունը:

Ալավերդին ներկայումս դասվում է Հայաստանի հանրա–

[էջ 107]

պետական ենթակայության քաղաքների շարքին։ Լեռնալանջերին, գետափնյա փոքրիկ տարածություններում, գործարանների շուրջը փռվել են ձուլողների ու քիմիագործների բնակելի շենքերը։

Գեղեցիկ է Ալավերդին ցերեկը, բայց գեղեցիկ է նաև գիշերը, երբ պայծառորեն շողշողում են լույսերը։

Ալավերդին ունի իր տրիկոտաժի, կահույքի ֆաբրիկաները, գարեջրի, լիմոնադի, հացի, պանրի գործարանները և այլ ձեռնարկություններ։ Ալավերղին երկաթուղային կայարան է Երևան—Թբիլիսի երկաթուղու վրա։ Նա բարեկարգ խճուղով կապված է Երևանի ու Լենինականի հետ։

Ալավերդուց մի փոքր հեռու գտնվում է Հայաստանի ամենացածրադիր բնակավայրը՝ Բագրատաշեն ավանը, որը մերձարևադարձային և հարավային կուլտուրաների մշակման վայրերից մեկն է։ Նա ծովի մակարդակից բարձր է ընդամենը 450 մետր։

Ալավերդի քաղաքից հարավ–արևմուտք, Դեբեդի հովտի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա է գտնվում Օձուն գյուղը, որը Հայաստանի ամենամեծ գյուղն է։ Նույն անունն է կրում գյուղի վանքը, որը Լոռվա հուշարձանների շողշողուն գոհարներից է, հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, որն իր վեհաշուք տեսքով, հարթությունների և ծավալների ներդաշնակ համադրմամբ, ճարտարապետական մանրամասներով դարեր շարունակ հիացմունք է պատճառել դիտողին։ Եկեղեցին կառուցված է տեղական դեղնա–կանաչավուն ֆիլզիտից, որն արևի ճառագայթների փուփոխության հետ փոխում է երանգը։

Օձունի եկեղեցին ավելի հին է, քան Սանահինն ու Հաղպատը։ Օձունի վանքը բաղկացած է մի հոյակապ տաճարից` ս. Հովհաննեսի անվամբ, մի քանի օժանդակ կառույցներից և մի խաչարձանից։ Հատակագիծը քառանկյունի է, դրսից տաճարի ամբողջ երկայնքով ձգվում են սյունաշարքեր։ Վանքը պատած է պարսպով։ Օձունի եկեղեցու զբաղեցրած տարածքում, նրանից մի փոքր հյուսիս-արևելք գտնվում է նշանավոր կոթողը, որը հայտնի է իր ուրույն ճարտարապետական և գեղարվեստական բարձրարժեք մշակմամբ։

Անցյալի շատ հուշարձաններով է հարուստ Լոռին,

[էջ 108]

որոնք ապացուցում են նրա պատմական մեծ անցյալը։ Լավագույն ճարտարապետական հուշարձաններից են Սանահինի և Հաղպատի վանքերը, որոնք կաոուցված են Լոռվա ամենագեղատեսիլ անկյուններից մեկում, Ալավերդի քաղաքի դիմաց՝ Դեբեդ գետի անդնդախոր կիրճը եզերող սարահարթերի վրա։ Վանքերը եղել են մեր դպրության կենտրոնները, դրա համար Էլ վանքային շիկությունների կողքին եղել են նաև աշխարհիկ շենքեր։

Լոռին նման է բացօթյա թանգարանի, ուր ամենուրեք գիտական ու գեղարվեստական բարձրարժեք հուշարձաններ կան, որոնք գալով դարերի խորքից, խոսում են հայ ժողովրդի բազմադարյան մշակույթի փայլուն նվաճումների մասին։

Ինչպես հաղորդում են պատմաբանները, պատմական Հայաստանում իր ժամանակին մեծ առաջընթաց ապրեց ճարտարապետությունը։ Այդ ժամանակաշրջանում կառուցվել են ամբողջական քաղաքներ՝ Անի, Արծն, Լոռի, Կապան, ինչպես նաև վանքեր Աղթամար, Տաթև, Գեղարդ, Մարմաշեն, Տեկոր։ Կառուցվել են նաև բերդեր՝ Կապույտ բերդ, Երնջակ, Բջնի, Ամբերդ, Բարձրաբերդ։ Իսկ կամուրջներից էլ՝ Սանահինի կամուրջը։ Կառուցվել են նաև իջևանատներ ու ջրանցքներ։

Անցյալի հուշարձաններից է նաև Սանահինի կամուրջը, որը կառուցված է 12-րդ դարի 90–ական թվականներին՝ տեղական գրանիտից, ավելի քան 800 տարի առաջ։ Սանահինի կամարջը համարվում է միջնադարյան Հայաստանի ճարտարապետական հոյակապ կոթողներից մեկը։ Ունի վաթսուն մետր երկարություն, տասնութ մետրանոց թռիչքային մեկ բացվածքով միացնում է գետի երկու ափերը։ Կամուրջը կառուցել է Իվանե և Զաքարե Զաքարյանների քույրը՝ Վանենի թագուհին։ 1795 թվականին Աղա Մահմեդ խանի հրոսակները ոչնչացնում են կամրջի արձանագիր խաչքարի այն մասը, որի վրա գրված է եղել կառուցման թվականը։ Պատմական հուշարձանը պահպանելու նպատակով կամուրջը այժմ ծառայում է միայն հետիոտն երթևեկության համար։

Ալավերդուց խճուղին նորակառույց կամրջով անցնում է

[էջ 109]

Դեբեդի աջ ափ։ Այստեղով անցնում է դեպի Սանահին տանող ճանապարհը։ Սանահինում է գտնվում հայ ճարտարապետության հուշարձաններից մեկը՝ Սանահինի վանքը, որը կառուցվել է 10-րդ դարի կեսերին։ Վանքը իրենից ներկայացնում է ճարտարապետական մի բարդ կոմպլեքս՝ բաղկացաւծ մի քանի եկեղեցիներից, գրադարան—մատենադարանից, գործատներից, դպրանոցից, հյուրանոցից և օժանդակ այլ կառուցվածքներից։ Ամենափրկրչ կամ Կաթողիկե եկեղեցին վանքի գլխավոր տաճարն է, կառուցվել է 966 թվականին։ Եկեղեցին ներսից ունի խաչաձև հատակագիծ։ Կառուցված է սրբատաշ քարերով, ունի գեղեցիկ կամարաշարք։ Տաճարի ներսը ծածկվաւծ է եղել որմնանկարներով։ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը 1184 թվականին ենթարկվել է վերակառուցման։ Գլխավոր տաճարի մոտ, 12-րդ դարի 80-ական թվականներին կառուցվել է ժամատունը, որը իրենից ներկայացնում է կամարազարդ և սյունազարդ դահլիճ։ Պատերին կան արձանագրություններ։ Մոտակայքում կան մի քանի խաչքարեր։

Սանահինի ճարտարապետական կոմպլեքսի մեջ իր ուրույն տեղն ունի Մագիստրոսի ճեմարանը՝ բարձրագույն հոգևոր համալսարանը։ Կառուցվել Է 11-րդ. դարում։ Ճեմարանի հայտնի դասախոսներից մեկը եղել է մեծ մտայծող և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոսը։ Ճեմարանի շենքը երկար սրահ է՝ թաղակապ տանիքով։

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Ս. Գրիգոր եկեղեցին՝ կառուցված որմնասյուներով ու կամարներով։ Եկեղեցին կառուցվել է 1063 թվականին, Դավիթ Անհողի թագավորի դուստր Հրանուշ թագուհու կողմից։ Հյուսիսային կողմում է գտնվում գրադարան-մատենադարանը, որը հետաքրքիր և եզակի աշխարհիկ շիկություններից է։

Ուշագրավ է նաև 1189 թվականին կառուցված Զաքարյան իշխանների քարակերտ դամբարանը, որը կարևոր նշանակություն ունի պատմական և ճարտարապետական տեսակետից։ Այստեղ են թաղված Իվանե և Զաքարե Զաքարյանների հայրը՝ Սարգիս Ամիրսպասալարը, իսկ հետագայում նրա որդիները։

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Զանգակա–

[էջ 110]

տունը, կառուցված 12-րդ դարի վերջերին։ Դա եռահարկ, քառանկյունի հատակագծով վեհաշուք շենք է։ Վանքի եկեղեցիները ժամանակի ընթացքում ենթարկվել են վերանորոգման։ Վերջին վերանորոգումը կատարվել է 1940-ական թվականներին։

Ուշադրության արժանի է նաև վանքի հարավ-արեմուտքում գտնվող աղբյուրը, որի վրա 1255 թվականին կառուցվել է հուշարձան։ Սանահինի վանքում ապրել է մեծ բանաստեղծ Սայաթ-Նովան։ Սանահինի վանքում են նաև ապրել ու գործել հայ մշակույթի գործիչներ՝ Հովհաննես գիտնականը, Եսայի եպիսկոպոսը, Գրիգոր Տուդեորդին։

Հետաքրքիր են նաև Սանահին գյուղի հյուսիսային և արևելյան մասերում գտնվող քարայրները, ուր քաղաքական անբարենպաստ պայմանների ժամանակ թաքցրել են վանքի մատենադարանի արժեքավոր ձեռագրերը։

Սանահինի հետ միաժամանակ կառուցվել է Հաղպատի վանքը, որը Սանահինից երեք կիլոմետր հեռու է, գտնվում է Հաղպատ գյուղում և իր ճարտարապետական ձևերով մոտ է Սանահինին։ Սա նույնպես ճարտարապետական բարդ կոմպլեքս է։ 11-րդ դարից սկսած Հաղպատի վանքը դարձել է միջնադարյան Հայաստանի գրչության ու գիտության կարևոր օջախներից մեկը։ Նա ունի իր ուրույն տեղը մեր ժողովրդի մշակույթի պատմության մեջ։ Գլխավոր եկեղեցին ս. Նշանն է իր հոյակապ գավիթով, որը զարդարված է սյունաշարերով ու կամարներով։ Տաճարի հատակագիծը ներսից խաչաձև է, կառուցված՝ է սրբատաշ քարերով։ Պատերի ներսի կողմում նկատվում են որմնանկարների և արձանագրությունների հետքեր։ Տաճարը ունի գեղեցիկ խոյակներ, կամարներ ու քանդակազարդ դռներ։ Եկեղեցու կառուցողն է համարվում Տրդատը՝ Անիի մեծ ճարտարապետը։ Ս. Նշան եկեղեցին համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից մեկը։

Եկեղեցու հարավային կողմում գտնվում է գրադարանը, որի պատերի մեջ փորված են որմնախորշեր՝ գրքերը պահելու համար։ Հաղպատի գրադարանին գրքեր էին նվիրում իշխանները, թագավորները։ Սակայն վանքը բազմիցս կո–

[էջ 111]

ղոպտվել է նվաճողների կողմից և մեզ են հասել շատ քիչ ձեռագրեր։ Ձեռագրերի մի մասը, դեռևս սելջուկյան ասպատակությունների ժամանակ, թաքցրին քարայրներում։ 1795 թվականին Աղա Մահմեդ խանի արշավանքի ժամանակ գրքերը նորից պահեցին դժվարամատչելի թաքստոցներում։ Հաղպատի գրադարանի ձեռագրերի փրկված մասը փոխադրվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։

Վանքի կոմպլեքսի մեջ մտնող մյուս հուշարձաններից է Ամենափրկիչ կոչվող խաչարձանը, որը կերտվել է 1273 թվականին, աչքի է ընկնում իր նուրբ քանդակներով։ Նույն դարում է կառուցվել կոմպլեքսի արևելյան կողմում գտնվող զանգակատունը։ Ամբողջ կոմպլեքսը պատած է պարսպով, որն ունի աշտարակներ և դիտակետեր։ Վանքի շրջակայքում կա գերեզմանոց։ Այստեղ է թաղված 12-րդ դարի գիտնական ու բանաստեղծ Հովհաննես Իմաստասերը։ Վանքից քիչ հեռու, 1258 թվականին կառուցվել է Հաղպատի աղբյուր—հուշարձանը:

Դսեղը Հ. Թումանյանի ծննդավայրն է։ Գտնվում է Թումանյանի շրջանի հարավ–արևմտյան մասում, Դեբեդ գետի աջափնյա սարահարթի վրա։ Նա հնադարյան գյուղ է՝ անցյալի բեկորներով ու չքնաղ բնությամբ։ Իր ժամանակին Գյոթեն ասել է. «Ով ուզում է հասկանալ բանաստեղծին, պետք է տեսնի բանաստեղծի երկիրը»։ Ով ուզում է հասկանալ Թումանյանին, պետք է գնա Լոռի։

Դսեղում ամեն ինչ հիշեցնում է Թումանյանին։ Այստեղ է նրա տուն–թանգարանը։ Այստեղ է Գիքորի աղբյուրը, որը մարդու մոտ արթնացնում է այն թախիծը, որը զգացել է գեղեցիկ լեզվով, «բյուրեղային վճիտ ոճով» գրված այս գեղարվեստական մանկական սիրուն գրվածքը կարդալիս։

* * *

Վերադառնանք Ալավերդի, գնանք դեպի Ստեփանավան և քաղաք չհասած թեքվենք դեպի Բազումի լեռներ, կարող ենք արդեն Կիրովական կամ Սպիտակ գնալ թունելով, որը փորված է Բազումի լեռների տակով։

[էջ 112]

Աստիճանաբար գեղեցիկ Լոռին մնում է սարի այն կողմը։ Բացվում է Փամբակի հովիտը և հեռվից երևում են Փամբակի լեռներն ու Կիրովականի քիմիական կոմբինատի ծխնելույզները:

Բազումի հարավային լանջերը չունեն այն գեղեցկությունը, որը կա Ստեփանավանին նայող մասում։ Հարավային լանջերը ավելի քիչ են կանաչապատ։ Բազումի ստորոտում, Փամբակ գետի հոսանքով դեպի ձախ, խճուղին տանում է Կիրովական, իսկ աջ՝ արդեն Սպիտակ և Զաջուռի լեռնանցքով՝ Լենինական։

Այսօր երեք րոպե է պետք լեռնանցքը հաղթահարելու և Բազումի լեռների մյուս կողմը դուրս գալու համար։ Թունելը ունի մոտ երկու կիլոմետր երկարաթյան և Ստեփանավան—Կիրովական ճանապարհը կրճատում է տասներեք կիլոմետրով։ Ամենից կարևորը, որ երթևեկությունը դարձել է անվտանգ և կլոր տարին անխափան։ Չէ՞ որ հին ճանապարհի կեռմանները, հատկապես ձմռանը, վտանգավոր էին։ Բազումի լեռներում տեղացող առատ ձյունը հաճախ է փակում Պուշկինի լեռնանցքը։

Գնալով հին ճանապարհով՝ Պուշկինի լեռնանցքով, մոտենում ենք գլխավոր մայրուղուն և Ժդանով չհասած թեքվում ենք ձախ և գնում Կիըովական։

Կիրովականը գտնվում է Փամբակ գետի միջին հոսանքի լայն ու ընդարձակ գոգավորությունում, ծովի մակարդակից 1325 մետր բարձրության վրա։

Կիրովականի մոտ Փամբակը թեքվում է և մտնում Բազումի լեռները կտրող կիրճը և գնում դեպի Լոռու ձորը։ Այդ ձորով է անցնում Երևան—Թբիլիսի երկաթուղին։

Կիրովականին շրջապատող անտառները, գեղեցիկ բնությունը, առողջարար օդը, համեմատաբար զով ամառները, քաղաքը դարձրել են ամառանոց։ Քաղաքին շքեղություն են տալիս Վանաձոր և Տանձուտ գետերի անտառաշատ հովիտները։

Լոռվա բնաշխարհի ամենամեծ ու ամենափառավոր հուշարձանը ինքը՝ Կորովական քաղաքն է։ Նա հանրապետական ենթակայության քաղաք է Սովետական Հայաստանի հյուսիսում։ Անցյալում կոչվել է Ղարաքիլիսա։

[էջ 113]

Սովետական կարգերի հաստատվելուց հետո փոխվեց Դարաքիլիսան, որը իրականում մի գյուղ էր, ծվարած ձորի մեջ։ Սկսել է վեր խոյանալ մի նոր ու գեղեցիկ քաղաք՝ Գուգարքի գեղեցկուհին, որը 1935 թվականի հունվարի 6-ին Հայկական ՍՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության որոշման համաձայն ի պատիվ կոմունիստական կուսակցության և Սովետական պետության ականավոր գործիչ Ս. Մ. Կիրովի կոչվեց Կիրովական։

1911 թվականին Ղարաքիլիսայում միակ արդյունաբերական ձեռնարկությունը կղմինդրի գործարանն էր։ Այժմ քաղաքի գործարանների և ֆաբրիկաների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Իսկ քիմիական գործարանի, «Ավտոմատիկա», քիմիական մանրաթելի, ճշգրիտ հաստոցաշինական և ուրիշ գործարանների անունը հայտնի է մեր միության սահմաններից դուրս։

Առաջին դպրոցը Ղարաքիլիսայում հիմնվել է 1853 թվականին։ Դեռ 1826 թվականին Խաչատուր Աբովյանը գրել է. «Ինքը՝ Ղարաքիլիսա քաղաքը չուներ այդ ժամանակ ոչ մի աչքի ընկնող շենք, բացի ռուսական եկեղեցուց ու գավառապետի բնակարանից»։

Այժմ Կիրովականը դարձել է հանրապետության ուսանողական կենտրոններից մեկը։ Մանկավարժական նորաստեղծ ինստիտուտում, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղում, քիմիական, շինարարական, սարքաշինական, գյուղատնտեսական տեխնիկումներում սովորում են հազարավոր պատանիներ ու աղջիկներ։ Կիրովականը ունի նաև երաժշտական, նկարչական, մարզական դպրոցներ, ինչպես նաև երաժշտական ուսումնարան։

Քաղաքի զարգացմանը նպաստեց Երևան—Թբիլիսի երկաթուղին, ինչպես նաև քաղաքից քիչ հեռու կառուցված Ձորագետի հիդրոէլեկտրակայանը, որը էժան էներգիայի մեծ աղբյուր է։ Ձորագէսի հիման վրա կառուցվեցին գործարաններ, ստեղծվեց քիմիական արդյունաբերոււթյուն։

Քաղաքից երևում է Փամբակի բարձր գագաթներից մեկը՝ Մայմեխը։ Սովետական շրջանում քաղաքը ստացավ Մայմեխ սարի սառնորակ ջուրը։ Կիրովականը ունի խնձորի այգիներ։ Խնձորի հոյակապ այգիներ կան Ժդանով (Ղշ–

[էջ 114]

լաղ), Լեռնապատ (Մակարաշեն) և Խնձորուտ գյուղերում։ Բարեկարգված են քաղաքի փողոցները։ Փամբակի կանաչազարդ ու անտառապատ լանջերը քաղաքին տալիս են գեղեցիկ տեսք։ Կիրովականում է գտնվում աշխատավորության համար կառուցված «Հայաստան» սանատորիան։ Մեծ են քաղաքի կուլտուրական նվաճումները։ Հայ նշանավոր դերասան Աբելյանի անունն է կրում դրամատիկ թատրոնը։

Կիրովականում սովետական տարիներին կառուցված նորակառույցներից ամենախոշորը քիմիական կոմբինատն է։ Այս կոմբինատը արտադրում է ազոտային պարարտանյութ։ Դա ստացվում է շատ հետաքրքիր ձևով՝ օդից անջատվում է ազոտը, ապա միացվում Սպիտակից բերվող կրաքարի հետ։ Քիմկոմբինատը օգտագործում է Ջորագէսի առատ էներգիան։ Քաղաքի մյուս ձեռնարկություններից նշանավոր են Կորդի գործարանը, որն իր արտադրանքով սպասարկում է Երևանի ավտոդողերի գործարանին։ Այստեղ կան մուշտակի, տեքստիլ, տրիկոտաժի և այլ ձեռնարկություններ։

Կիրովականը համարվում է նաև սննդի արդյունաբերության կենտրոն։ Այստեղ է գտնվում հանրապետության մսի խոշոր կոմբինատներից մեկը։ Գործում է կաթի գործարանը, կան հացի-հրուշակեղենի մի քանի ձեռնարկություններ։

Ընդարձակվել է Կիրովականը, տարածվել է հովտի լանջերն ի վեր։ Ստեղծվել են նոր թաղամասեր։ Դրանցից մեկը, որ գտնվում է հին հովտային թաղամասի դիմացի սարալանջին, կոչվում է «Դիմաց»։

Քաղաքն ընդարձակվել է նաև Վանաձոր և Տանձուտ գետակների հովիտներով դեպի վեր։ Քաղաքում ձգվում են լայնահուն փողոցներ ու մայրուղիներ, որոնց վրա կառուց– վել են ժամանակակից բազմահարկ շենքեր։ Գեղեցիկ է Կի– րովի անվան հրապարակը։ 
Քաղաքի զարդն է համարվում բուսաբանական այգին, որը գանվում է Վանաձորի հովտում։ Այգին զբաղեցնում է տասներեք հեկտար տարածություն, ոտ հավաքված են տարբեր երկրներին հատուկ (ծառեր ու թփեր։ 
Քաղաքի ւհւուօփս-արւևելյան մաւտւմ բարձրանում է տափարակ գագաթով Թագավորանիստ կոչվող բլուրը, որտեղ

[էջ 115]

հայտնաբերվել են էնեոլիթյան (3-րդ հազարամյակ մ.թ.ա.) բնակավայրերի հետքեր:

Կիրովականը հանդիսանում է հանրապետության երրորդ քաղաքը։ Աճել է քաղաքի բնակչությունը։ 1970 թվականի մարդահամարի տվյալներով ուներ 106,7 հազար բնակիչ։ Արդյունաբերության զարգացմանը զուգընթաց աճում և ընդարձակվում է Գուգարքի գեղեցկուհին՝ Կիրովականը։

 


[էջ 115]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՐԳԱՐԻՏԸ

Բազմապիսի հարուստ է հայրենի բնաշխարհը։ Հայաստանը հիանալի առողջարարներ ունի, ամառանոցային վայրեր, որոնցից մեկն էլ Ծաղկաձորն է, երկրի նախընտրելի և գեղատեսիլ ամառանոցային վայրերից մեկը։ 
Ծաղկաձոր...

Ինքնին որքան հնչեղ ու գրավիչ է «Ծաղիկների ձոր» անունը, որը շատ է սազական նրան։

Այս անունը լսելիս ակամայից հիշում ես ամառը և Ծաղկաձորի բնության գեղեցկությունը տարվա այդ եղանակին։ Հիշում ես բազում երեխաների, որոնք ճամբարներում և մանկապարտեզներում անց են կացնում իրենց ամառային աղմկալից, ուրախ օրերը։

Ծաղկաձորի գեղեցիկ բնությունն այստեղ է բերում նաե մեծ թվով հանգստացողների։ Ներկայումս Ծաղկաձորը ձմռանն էլ է մարդաշատ, նրա ձյունապատ ընդարձակությունները դարձել են լեռնադահուկային մրցումների աշույժ կենտրոն։ Նրանք գրավում են դահուկային սպորտի սիրահարներին։ Հիացմունք է պատճառում Ծաղկաձորի համամիութենական սպորտային քաղաքի համալիրը, որը թե ամառային և թե ձմեռային սպորտի համար նախատեսած զանազան խաղադաշտեր և այլ շինություններ ունի։

Ծաղկաձորը գտնվում է Հրազդան քաղաքից տասնմեկ կիլոմետր հեռու։ Նրա դիրքը շատ գրավիչ է, բնությունը՝ գեղատեսիլ։ Տեղադրված է Ծաղկունյաց լեռների արևելյան գոգավորություններից մեկում՝ Թեղենիս (անցյալում Ալի– բեկ) անունը կրող լեռան կանաչազարդ լանջերին։ Մի կող–

[էջ 116]

մից Թեղենիսն է վեր խոյանում, իսկ մյուս, հարավային մասով՝ ձգվում է անտառապատ մի լեռնաշղթա, որը Թեղենիսից է ճյուղավորվում և հասնում մինչև Ջրառատ գյուղը։ Ավանի հյուսիսային մասով անցնում է մի գետակ, որն իր զուլալ ջրերն է հավաքում Թեղենիսի սառնորակ աղբյուրներից։ Ծաղկաձորը գտնվում է ծովի մակարդակից հազար յոթ հարյուր տասը մետր բարձրության վրա, այլ խոսքով, Երևանից բարձր է յոթ հարյուր տասը մետրով։ Ծաղկաձորի բնությունը գեղեցկացնում են երեք կողմից շրջապատող անտառապատ լեռնալանջերը և ալպիական առատ բուսականությունը։ Անտառների ընդհանուր տարածությունը հավասար է հինգ հազար հեկտարի։ Իշխող ծառատեսակներից են կաղնին, թղկենին, կեչին, կան նաև սոճու պուրակներ։ Անտառներում աճում են վայրի խնձորենի և տանձենի։ Ծաղկաձորը շրջապատող անտառները, ծաղկազարդ լանջերը յուրատեսակ բուրմունքով են հագեցնում օդը, որը միշտ զով է և կազդուրիչ։ Պատահական չէ, որ նա դարձել է Հայաստանի ամառանոցային աչքի ընկնող վայրերից մեկը։

Հանգստացողների սիրած վայրերից են նան. Ծաղկաձորի աղբյուրները։ Բոլորին լավ ծանոթ են Տանձաղբյուրը, Արջաղբյուրը, Կաթնաղբյուրը և Թթու ջուրը։ Սրանց անուններն էլ շատ բան են պատմում։ Արջաղբյուրը, որը գտնվում է ավանի հարավ-արևմտյան մասում, իր ժամանակին եղել է հեռավոր աղբյուր, ուր արջեր են երևացել, իսկ Տանձաղբյուրը այդպես է կոչվել, որովհետև շրջակայքում եղել են վայրի տանձի ծառեր։ Բանաստեղծական է Կաթնաղբյուր անունը, որով հայ ժողովուրդը կոչել է այն աղբյուրը, որոնց ջուրը կաթի նման ախորժելի է և առողջարար։ Թթու ջուրը դասվում է հանքային ջրերի շարքին։

Ծաղկաձորից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սևանի ավազանը, հորիզոնի վրա է Ջրառատ գյուղը։ Իսկ եթե դուք փորձեք բարձրանալ Թեղենիսի գագաթը, ապա էլ ավեի կընդարձակվի այդ հիասքանչ հորիզոնը և ձեր առաջ կբացվի պատմական Գեղարքունյաց Ծովազարդ գավառը, որի կենտրոնում է գեղատեսիլ Սևանը՝ պատմական Գեղամա ծովը։

Ծաղկաձորի մասին մեզ շատ բան են պատմում այն

[էջ 117]

տարբեր անունները, որոնք կարծես թե նրա կենսագրությունն են, նրա տարեգիրքը։

Պատմական Հայաստանում Ծաղկաձորը հայտնի էր Կեչառիս անունով և գտնվել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառում։

Ըստ «Աշխարհացույցի»՝ յոթերորդ դարի հայկական քարտեզի, Վարաժնունիք գավառի արևելյան սահմանները հասել են Գեղամա ծովափին (այժմ Սևանի լճափին), հյուսիսային սահմանը՝ Փամբակի լեռների այն մասին, որը զառիթափ իջնում է Դիլիջանի ձորը, արևելյան սահմանը համընկել է Զանջռլուի, Բջնու լեռներին, որոնք նայում են դեպի Ապարանի սարահարթը, հարավից գավառը սահմանակից է եղել Կոտայքի շրջանին:

Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, Վարաժնունիք է կոչվել ի պատիվ Վարաժի, որը Գեղամ Նահապետի սերնդից էր։ Այս երիտասարդը շատ դիպուկ նետաձիգ էր և գլխավորում էր արքունական որսը։ Նրան Արտաշես թագավորը շենքեր է պարգևում Հրազդան կոչված գետի ափերին։ Սրանից, ասում են, առաջ է եկել Վարաժնունյաց տունը» (Խորենացի)։

Վարաժնունիք գավառը զբաղեցրել է Հրազդան գետի վերին հոսանքները, Ծաղկունյաց լեռներին հարող լանջերը, և Հրազդանի աջափնյա մասը, Մարմարիկի հովիտը, ներառյալ մինչև ներկա Ծաղկաձորը։

Գավառը հետագայում կոչվել է Ծաղկաձոր, նրան շրջապատող Ծաղկունյաց լեռների անունով։

Ինչ վերաբերում է Դարաչիչակ անունին, ապա դա Ծաղկաձորին տվել են պարսկական տիրապետության ժամանակ։ Այդպես անվանեցին օտարները և այդպես շարունակվեց կոչվել նաև ռուսական տիրապետության ժամանակ։ Դարաչիչակ անվան տակ ընդհանրապես նկատի էին ունենում գավառի բնակավայրերից մեկը, ներկա Ծաղկաձորը, որի պաշտոնական անունը ռուսական տիրապետության ժամանակ Կոստանտինովկա էր։

Ծաղկաձորը մեր մատենագիրները հիշատակում են 2-րդ դարից (մ.թ.ա.), երբ նա եղել է Արտաշեսյան թագավորության ամառանոցներից մեկը։ Սակայն մատենագիրները

[էջ 118]

այնքան էլ շատ բան չեն գրել Ծաղկաձորի մասին, քանի որ այն ժամանակ հայկական պետությունը ընդարձակ էր և Ծաղկաձորի նման վայրեր շատ կային։

Ծաղկաձոր ավանի մասին ավելի շատ տվյալներ մեզ հասել են միջնադարից, երբ այստեղ գոյություն է ունեցել Կեչառիս գյուղը՝ համանուն վանքով, որը միաժամանակ դպրոց է եղել։

Ծաղկաձորում պահպանված նյութական կուլտուրայի հուշարձանները պատմում են այն մասին, որ գյուղի բնակիչները եղել են հայեր և որպես հիշատակ մնացել են ճարտարապետական հուշարձաններ (տաճարներ, գեղեցիկ խաչքարեր և այլն):

Ծաղկաձորի հուշարձանների մեջ իր ճարտարապետական գեղեցկությամբ և ուրույն կառուցվածքով աչքի է ընկնում Կեչառիս վանքը։

Արդեն ասվեց, որ Ծաղկաձորի հին անվանումներից է Կեչառիսը։ Կեչառիսը ոչ միայն նշանավոր գյուղ էր, այլև հայտնի մենսատան, Պահլավունիների հռչակավոր դաստակերտներից մեկը։ Պահլավունիները ինչպես Անիի և Շիրակի մեջ, այնպես էլ այս գավառում կառուցեցին եկեղեցիներ և այլ կոթողներ։ Այդ թվում վեց տաճար։ Այսօր դրանցից կանգուն են չորսը՝ Գրիգոր Լուսավորիչը, Կաթողիկեն, ս. Նշանը և ս. Հարությունը։

Կեչառիսի հիմնադիրն էր Ապիրատ իշխանը, ի դեպ, այս այն Ապիրատն է, որը 1031 թվականին կառուցեց Երևանի առուն։ Գլխավոր եկեղեցին կոչվում է ս. Գրիգոր Լուսավորիչ, որն իր ճարտարապետությամբ հրապուրում է բոլորին, կառուցեց Գրիգոր Մագիստրոսը 1033 թվականին կամ ըստ Ալիշանի՝ 1003 թվականին։ Եկեղեցին ամբողջապես կանգուն էր մինչև 1827 թվականը։ Բայց երկրաշարժի հետևանքով կործանվեց նրա երկնաճեմ, գեղեցիկ գմբեթը։

Մյուս եկեղեցիներից ս. Նշանը կառուցվել է 12-րդ դարում, իսկ ս. Հարությունը և Կաթողիկեն՝ 13-րդ դարում։ Այս կոթողները գտնվում են հնությունների պահպանման կոմիտեի հսկողության տակ։ Դա բնական է, չէ որ ժամանակակիցներս ժառանգորդներն ենք հարուստ բազմադարյան պատմություն ունեցող հայ ժողովրդի մշակույթի։ Կեչառիսը

[էջ 119]

հայ ժողովրդի շինարարական արվեստի, խելքի ու հմտության լուռ վկան է։ Նրա կառուցողներից մեկը եղել է Վեցիկ վարպետը։ Այսօր նրա գերեզմանը կգտնեք վանքի բակում: Իհարկե, եղել են նաև շատ ուրիշ վարպետներ, բայց ափսոս որ մեզ հասել է միայն Վեցիկի անունը։

Կեչառիսի վանքը միաժամանակ մեծ դեր է խաղացել հայ մշակույթի զարգացման գործում։ Վանքին կից գործելիս է եղել միջնադարյան հայկական դպրոցներից մեկը, որտեղ իր կրթությունն է ստացել ու աշխատել մեր պատմիչներից Խաչատուր վարդապետը, որը ավելի հայտնի է Խաչատուր Կեչառեցի անունով։ Նա Պռոշյան տոհմից էր։ Ապրել է 13-րդ դարի վերջում և 14-րդ դարի սկզբում։ Եղել է հայտնի տաղասաց, այսինքն՝ տաղեր (ոտանավորներ) հորինող և միաժամանակ երգող։ Ունի նաև այլ գործեր թե՛ ոտանավորներ և թե՛ վիպասանություններ։

Բայց երբ հայ ժողովուրդը կորցրեց իր պետականությունը, դրանից հետո մեր հայրենիքը բաժանվեց Իրանի և Թուրքիայի միջև, Կեչառիսը նրա շրջակա հայաբնակ ավանների հետ անցավ Իրանին։ Հայերից շատերը տարագրվեցին, այդ շրջանը փաստորեն հայաթափ եղավ։ Կեչառիս անունն էլ փոխվեց և Դարաչիչակ կոչվեց։ Տարբեր արշավանքների հետևանքով ոչ միայն ներկա Ծաղկաձորը, այլև Սևանի ավազանը հայաթափ է լինում։ Ծաղկաձոր ավանը վերանում է որպես բնակավայր, բնակիչների մի մասը կոտորվում են, մի մասը հեռանում է հայրենի բնակավայրից՝ լուռ վկաներ թողնելով Կեչառիսի կոթողները։ Նախկին Վարաժնունիքը դառնում է Երևանի խանության Դարաչիչակի մահալներից մեկը, որի սահմանները հասնում էին հյուսիսում մինչև Փամբակի լեռնաշղթան, հարավում՝ Խըրխ–Բուաղի մահալը (Կոտայք)։ Դարաչիչակի մահալի մեջ էր մտնում Զանգու գետի վերին հոսանքը, Միսխանան (Հանքավանը) և Դարաչիչակը (Ծաղկաձորը)։

Դարաչիչակը զով կլիմա և առողջարար օդ ունենալու շնորհիվ ամառը դառնում է Երևանի խանության բարձր խավին պատկանող դասի ամառանոց։ Այս ձևով Դարաչիչակը (Ծաղկաձորը) մնում է մինչև 1827 թվականը, որից հետո Արևելյան Հայաստանը ռուսական կայսրությանը միա–

[էջ 120]

նալու կապակցությամբ Դարաչիչակը մտնում է Նոր Բայազետի գավառի մեջ։ Դարաչիչակը դառնում է Երևանի ռուսական նահանգապետի ամառանոցը։ Այստեղ կառուցվում են բազմաթիվ շենքեր (թե՛ պետական պաշտոնյաների և թե՛ առանձին հարուստների համար։

Ներկա Ծաղկաձորի տեղում 1830 թվականին ստեղծվեց Կոստանտինովկա բնակավայրը։ Դա հիմնվեց ռուս այն աղանդավորների կողմից, որոնք հայտնի են մոլոկան անունով։ Այս աղանդը առաջացավ Ռուսաստանում տասնյոթերորդ դարում։ Հատկապես Տամբովի և Սարատովի նահանգներում, այն էլ գերազանցապես գյուղացիության շրջանում։ Այս աղանդավորներն այդ անունը ստացան 1765 թվականին, Տամբովի նահանգի ուղղափառ հոգևոր խորհրդի կողմից, քանի որ այս աղանդավորները տոներին (հատկապես չորեքշաբթի և ուրբաթ օրերին) խոզի մսի փոխարեն կաթ էին գործածում։ Դրա համար էլ ստացան այդ անունը։ Նրանք մերժում էին ուղղափառ եկեղեցու ծեսերն ու սրբերի մասունքները, ինչպես նաև սրբապատկերների պաշտամունքը։ Ընդհանրապես նրանց մեջ արգելված է ծխելը, ոգելից խմիչքների գործածումը և խոզի միս ուտելը։ Ցարիզմի օրոք նրանք ենթարկվեցին հետապնդումների և հալածանքի։ Տասնիններորդ դարի սկզբին մոլոկանները Տամբովի և Սարատովի նահանգներից աքսորվեցին Անդրկովկաս, այդ թվում և Հայաստան։

Այժմ Ծաղկաձորն ունի 250 տնտեսություն, որից 22–ը ռուսներ են։ Մնացածը հայեր են։ Ավանի բնակչության թիվը գնալով աճում է, կապված հատկապես շինարարության հետ։

Ավանի հիմնական փողոցներն են Ծաղկաձորի և Շահումյանի փողոցները, որոնք իրար են միանում Մայիսյան, Պիոներների և Կիրովի փողոցներով։

Ավանի բնական սահմանները վեր են բարձրանում մինչև անտառի սահմանը, որտեղ և գտնվում են պիոներական մի շարք ճամբարներ։ Հյուսիսային մասում ավանի սահմանը վերջանում է գետակի ձորաբերանով։

Ում չի հիացնում, հատկապես Շինարարների, Կապի և Պետառի ճամբարները։ Այսօրվա Պիոներների փողոցը, մի

[էջ 121]

տեսակ սահմանն էր ամառանոցային շենքերի և ավանի միջև։

Ամառը Ծաղկաձոր են գալիս սփյուռքից երեխաներ, որոնք վայելում են իրենց հայրենիքի բնության բարիքները, և ծանոթանում նրա կյանքին ավելի մոտիկից։

 


[էջ 121]

ՀՈՎՔ

Բնությունը արվեստի հավերժական տիպարն է, իսկ բնության մեջ ամենամեծ ու ազնվագույն առարկան մարդն է։

Վ. Գ. ԲԵԼԻՆՍԿԻ

Երևան—Աևան—Դիլիջան մայրուղին իր ամենաբարդը կետին է հասնում Սևանի (նախկինում Սեմյոնովկա) լեռնանցքում, որը ծովի մակարդակից երկու հազար հարյուր տասնչորս մետր բարձր է։ Ուղևորը զգում է օդի սառնությունը։ Ետևում է մնում Գեղամա գեղեցկուհին՝ Սևանը, իսկ դիմացը փռվում են անտառները։ Դա արդեն Դիլիջանն է։

Դիլիջան քաղաքը գտնվում է Աղստևի գեղատեսիլ լեռնահովտում։ Հնագույն ժամանակներից հայտնի է եղել իբրև ամառանոցային վայր։ Բնության այս զարմանահրաշ վայրը կոչվել է Հովք՝ «Հովուց տեղից»։ Այդ մասին է վկայում Դիլիջանի արվարձաններում գտնվող 13–րդ դարի հուշարձաններից մեկի վկայությունը։ Անվան ստուգաբանությունը ինքնին շատ բան է ասում Դիլիջանի բնության մասին։ Ի դեպ, Հովք անունը ներկայումս պահպանվում է Կայենի զառիթափ ու անտառապատ լեռնաշղթայում գտնվող գագաթներից մեկի վրա։ Այդ գագաթի բարձրությունը հասնում է երկու հազար երկու հարյուր յոթ մետրի։ Այս շղթան ձգվում է Հաղարծինից մինչև Իջևան։

Դիլիջան տանող խճուղին զիգզագ կեռմաններով իջնում է Աղստևի ավազանը՝ Հովաջուր գետի հովիտը։ Տասնչորս կտրուկ շրջադարձներում ավտոմեքենան դանդաղեցնում է իր ընթացքը, իսկ ուղևորներից նրանք, որոնք առաջին անգամ են լինում այս տեղերում կամ աչքերն են

[էջ 122]

փակում, կամ էլ շատերին թվում է, թե եկած ճանապարհով նորից ետ են դառնում։

Վերջապես մոտենում ենք «Հաղարծին» ռեստորանին։ Մոտ ապագայում այստեղից կսկսվի լեռնանցքի ընդերքում փորվող թունելը։ Դրանցից հետո մարդիկ էլ չեն անցնի ոլորապտույտ զիգզագներով։ Թունելը կունենա ընդամենը երկու կիլոմետր երկու հարյուր յոթանասուն մետր երկարություն, որը կանցնի Սևանի (Սեմյոնովկայի) լեռնանցքի տակով և դուրս կգա «Հաղարծին» ռեստորանի մոտ։ Այս կարճ և անվտանգ ճանապարհը, ոչ միայն ուղևորներին կազատի ոլորապտույտներից, այլև ճանապարհը ապահով կդարձնի, հատկապես ձմռան ամիսներին։

«Հաղարծին» ռեստորանից հետո մոտենում ենք Գոլովինո ավանին, որը ներկայումս մտնում է Դիլիջան քաղաքի շրջագծի մեջ։ Ի դեպ, այս ավանը հիմնադրվել է ռուս մոլոկանների կողմից, անցյալ դարի 30-ական թվականներին։ Այդպես է կոչվել ի պատիվ Կովկասի փոխարքայի, որը այդ պաշտոնը վարել է անցյալ դարի երեսունական թվականներին։

Ճանապարհին մեզ ուղեկցում են դարձյալ անտառապատ լանջերը, ուր զգացվում է մշտադալար սոճիների բուրմունքը։ Վերջապես մեր առջև բացվում է բուն Դիլիջանը, որը գտնվում է ծովի մակարդակից հազար երկու հարյուր հիսուն մետր բարձրության վրա։ Քաղաքի դիրքը գետահովտային է, նա ձգվում է արևելքից արևմուտք։ Մտնում ենք անտառների, ծաղիկների ու սառնորակ, աղբյուրների առողջարան քաղաքը՝ Դիլիջան։

Դիլիջանը շրջապատող լեռները գեղեցկացնում են նրա համայնապատկերը, որը հարուստ է անտառներով և բարձրադիր ալպիական արոտավայրերով։ Այդ բոլորը առանձնապես հմայք են տալիս քաղաքին և ունեն շոյող տեսք։ Անտառներում գերակշռում են կաղնու, հաճարենու, բոխու, սոճիի ծառատեսակները: Առանձին ուշադրություն է դարձվում Դիլիջանի բուսական ու կենդանական աշխարհի պահպանման վրա։ Մոտ երեսուն հազար հեկտար տարածություն բռնող անտառներն արգելավայր են դարձվել։ Այս հանգամանքը դյուրացնում է Դիլիջանի բնության պահպանման

[էջ 123]

գործը։ Ինչպես ասում են, ոչ ոք իրավունք չունի անտառ մտնել հրացանով կամ կացնով։

Դիլիջանի կլիման մեղմ է օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է պլյուս երեք։ Հունվարի մեկին լինում է մինուս երկու, իսկ հուլիսին՝ պլյուս տասնութ աստիճան։

Այս բոլորը վկայում են, որ Սովետական Հայաստանում դժվար է գտնել մի այլ վայր, որը այնքան նպաստավոր պայմաններ ունենա ինչպիսին Դիլիջանն է։

Դիլիջանը պատկանում է Հայաստանի կլիմայական առողջարանների շարքին, այսինքն, որտեղ որոշիչը դառնում է տվյալ վայրի կլիման։ Թե՛ արևի լույսի առատության, թե բացառիկ կլիմայական պայմանների (զով ամառ, մեղմ և արևոտ ձմեռ, չոր և արևային աշուն) շնորհիվ կարող է մրցել համաշխարհային համբավի արժանացած Դավոսի (Շվեյցարիա), Տեբերդայի (Հս. Կովկաս), Աբասթումանի Վրաստան) և այլ առողջարանների հետ։ Լեռնաշղթաների բարեհաջող տեղադրությունը՝ արևելքից արևմուտք, ավելացնում են արևոտ օրերի քանակը։ Դիլիջանի արևշատության մասին լավ պատկերացում կազմելու համար հիշենք, որ տարեկան արևափայլը կազմում է 2095 ժամ։ Դա շատ է ամռան ամիսներին, հատկապես օգոստոսին, որը կազմում է 251 ժամ։ Ամռանը Դիլիջանում ամպամած օրեր հազվադեպ են։

Դեռևս անցյալում Դիլիջանը եղել է Անդրկովկասի մասշտաբով նշանավոր հանգստավայրերից մեկը։ Նրա անտառները, ուլտրամանիշակագույն ճառագայթներով հարուստ օդը և արևը գրավում էին բազմաթիվ հանգստացողների։ Այստեղ ամառանոց էին գալիս թե՛ ցարական բարձրաստիճան պաշտոնյաները, թե՛ Բաքվի ու Թբիլիսիի մեծահարուստները։ Գալիս էին շքեղ կառքերով, շատերը հանգստանում էին սեփական ամառանոցներում։

Դիլիջանը գտնվում է Հայաստանի այն գեղատեսիլ վայրում, որտեղ իրար են մոտենում երեք հովիտներ և միանում երկու ոչ մեծ գետեր (Հովաջուր և Դիլիջան), որոնք հետո ստանում են Աղստև անունը։ Վերջինս քաղաքը բա–

[էջ 124]

ժանում է երկու տարրեր մասերի՝ հին և նոր։ Հինը ավելի սեղմված է լեռան լանջերին, իսկ նոթը, համեմատաբար բաց տարածության վրա է, ուր և հիմնականում բնակվում են ռուս-մոլոկանները։ Դա նախկին Սլոբոդկան է, ներկայիս Պապանինոն։

Այժմ Դիլիջանը դասվում է հանրապետական ենթակայության քաղաքների շարքին։

Դիլիջան քաղաքը իր արվարձաններով բոլոր պայմաններն ունի դառնալու Սովետական Միության խոշորագույն առողջարաններից մեկը և պատահական չէ, որ Դիլիջանի հիանալի բնությունը գրավեց նաև կոմպոզիտորների միության ուշադրությունը՝ կառուցեցին ստեղծագործական տուն, որը իր հարմարություններով գրավում է սովետական շատ անվանի արվեստագետների:

Դիլիջանը հարուստ է հանքային ջրերով։ Քաղաքից մոտ վեց կիլոմետր հեռու, դեպի Կիրովական տանող խճուղուց աջ, Բլդան գետի հովտում գտնվում է այն նշանավոր ածխաթթու հանքային բուժիչ ջուրը, որը հայտնի է «Դիլիջան» անունով։ Դա Հայաստանի ամենաարժեքավոր հանքային ջրերից է, որի օգտագործումը սկսվեց վերջին տարիներին։ Մասնագետների կարծիքով այդ ջուրը դասվում է ածխաթթվաալկալիական ջրերի շարքին, որպիսին հայտնի են բորժոմի (Վրաստան), Վիշի (Ֆրանսիա) կոչվող հանքային ջրերը։

«Դիլիջան» հանքային ջրի աղբյուրը հորդառատ է և նրա թողունակությունը՝ բավական մեծ։ Նախատեսվում է կառուցել հանքային ջրերի գործարան, որը տարեկան կունենա քսան միլիոն շիշ կարողություն։

Ըստ նախագծի քաղաքային զբոսայգում կառուցվում է հանքային ջրերի փակ սրահ, ինչպիսին Կիսլովոդսկում է։

Հնագույն ժամանակներից Դիլիջանի հովիտը միջանկյալ օղակ էր այն մայրուղում, որը պատմական Հայաստանում գալիս էր Արարատյան դաշտից և Սևանի ավազանից։ Վերջինս եկել է Վայոց ձորի (Սելիմի) լեռնանցքով և հանդիսացել պատմական «Մետաքսի ճանապարհի» մի ճյուղը, որը գնացել է դեպի Շիրակ՝ Անի։ Ի դեպ, շատերին է ծա–

[էջ 125]

նոթ Սելիմի նշանավոր իջևանատունը, որը լուռ վկա է այդ նշանավոր ճանապարհի։ Մինչև երկաթուղու մուտքը Երևան նա Թիֆլիսի հետ կապված էր Դիլիջանի վրայով։ Այդ ճանապարհով Սևանի (Սեմյոնովկայի) լեռնանցքով և Ծովագյուղի (Չիբուխլուի) վրայով է 1830 թվականին ռուսաց կայսրը՝ Նիկոլայ առաջինը եկել Երևան։

Դիլիջանը ներկայումս խճուղիներով կապված է թե՛ Երևանի, թե՛ Կիրովականի և թե՛ Աղստաֆա կայարանի հետ, որն անցնում է Իջևանի վրայով։

Այժմ կառուցվում է Հրազդան—Մեղրաձոր և Ֆիոլետովո երկաթուղին, որը կանցնի Դիլիջանով և Աղստևի հովտով, կհասնի Իջևան և կմիանա Աղստաֆայից Իջևան եկող նորակառույց գծին։ Դրանով Դիլիջանը երկաթուղով կկապվի թե՛ Երևանի, թե՛ Թբիլիսիի, թե՛ Բաքվի հետ։ Այս գիծը էլ ավելի կնպաստի առողջարանային քաղաքի զարգացմանը: Ի դեպ, պլանավորվում է գոյություն ունեցող առողջարաններն ու հանգստյան տները, որոնք այժմ գտնվում են քաղաքում, տեղափոխել մոտակա անտառների բացատները, գեղատեսիլ վայրերը։ Կանցնի մի տասնամյակ և մենք կանենանք իրոք Մեծ Դիլիջան՝ առողջավայրին հատուկ իր բոլոր հարմարություններով։

Դիլիջանում գործող արտադրական ձեռնարկություններից նշանավոր է կահույքի ֆաբրիկան, որը իր տեսակի մեջ հանրապետությունում միակն է։ Կարևոր է նաև «Դիլիջան» հանքային ջրերի, գործարանը։ Ունի նաև տրիկոտաժ– գալանտերիա գործարան։

Դիլիջանի տեսարժան վայրերից է Պարզ լիճը, որը Կիրակոս Գանձակեցու մոտ կոչվում է «Տըզկա Ծով»։ Այս գեղատեսիլ լիճը գտնվում է Դիլիջան քաղաքից ութ կիլոմետր հեռու, կուսական անտառների գրկում։ Քանի որ Պարզ լճի մոտ կառուցվելու է տուրիստական բազա, ուստի Դիլիջանի քաղսովետը լճին առանձին ուշադրություն է դարձնում։ Պարզ լճի հատակը մաքրելուց բացի, նախատեսվում է նրա մակարդակը բարձրացնել երկուսուկես մետրով, որի համար Թարխան գետակի ջրերը խողովակաշարերով կուղղվեն դեպի Պարզ լիճ։

«Դիլիջան» հանքային աղբյուրից ոչ հեռու գտնվում են

[էջ 126]

երկու գողտրիկ տաճարներ, որոնք հայտնի են «Ջուխտակ վանք» անունով։ «Ջուխտակ» այսինքն «զույգ» նշանակությամբ։ Հուշարձանները մեզ են հասել 12—13-րդ դարերից։

Նույն ժամանակաշրջանի կոթողներից են և դասվում են հայրենի նշանավոր պատմական հուշարձանների թվին Հաղարծինը և Գոշավանքը։

Այսպիպին է մեր հանրապետության առողջարան քաղաք Դիլիջանը, ուր ամեն տարի, թե՛ Հայաստանից, և թե՛ Սովետական Միության տարբեր վայրերից մարդիկ գալիս են այստեղ վայելելու նրա անապական օդն ու ջուրը, հիանալի բուսականությունը և արևափայլ օրերը։

 


[էջ 133]

ԶԱՆԳԵԶՈԻՐՈԻՄ

ԴԵՊԻ ՏԱԹԵՎ

«Ինչ գեղեցիկ է կյանքը, իմիջիայլոց նաև նրա համար, որ մարդ կարող է ճամփորդել»։

Ի. Ա. ԳՈՆՉԱՐՈՎ

Զանգեզուրը գտնվում է Հայկական ՍՍՀ հարավ-արևելյան մասում։ Նրա արևմտյան սահմանը անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայով։ Հյուսիս-արևելյանը՝ Ղարաբաղի կենտրոնական մասի լեռնային վահանով։ Արևելքում և հարավ-արևելքում Զանգեզուրը սահմանակից է Ադրբեջանական ՍՍՀ-ին, իսկ նրա հարավային սահմանը Արաքս գետով բաժանվում է Իրանից։ Զանգեզուրը զբաղեցնում է 4506 քառակուսի կիլոմետր տարածություն, այլ խոսքով բռնում է հանրապետության տարածության մեկ յոթերորդ մասը։

Զանգեզուրը Հայաստանի բնապատմական մարզերից մեկն է։ Ինչպես հայտնի է, Հայկական բարձրավանդակում ժամանակի ընթացքում ձևավորվել են նման բնապատմական մի քանի մարզեր, որոնց անուններն այսօր էլ օգտագործվում են ոչ միայն պատմական և աշխարհագրական գրականության մեջ, այլև առօրյա խոսակցության ժամանակ։ Օրինակ, Զանգեզուր, Վայք, Շիրակ և այլն։ Յուրաքանչյուր բնապատմական մարզի ընդհանրությունը պայմանավորված է թե՛ նրա լանդշաֆտով և թե՛ պատմական անցյալով։

[էջ 133]

Այս տեսակետից Զանգեզուրի միասնությանը որոշում է նրա լեռնային լանդշաֆտը, իսկ պատմական առումով այն, որ նա ժամանակին պատմական Հայաստանի Սյունիքի կամ Սիսական նահանգի մասն է կազմել։ Բնական է, որ Սյունյաց աշխարհի պատմական կյանքը շատ բանով կապված է ներկա Զանգեզուրի հետ։

Բացի վերը նշված երկու հիմնական բնորոշումից, ամեն մի բնապատմական մարզ, այդ թվում և Զանգեզուրը, ունի նաև իրեն բնորոշող այլ նախադրյալներ։ Դրանց կհանդիպենք թե՛ կենցաղում, թե՛ բարբառում, թե՛ բնակարանների կառուցման առանձնահատկություններում։ Ահա թե ինչու այդպես կենսունակ են հնչում բնապատմական մարզերի անունները, այդ թվում Զանգեզուր անվանումը։

Աշխարհագրական ամեն մի անվան առաջացման պատմությունը տվյալ երկրի տարեգրության անբաժանելի մասն է կազմում։ Չէ՞ որ յուրաքանչյուր տեղանվան ստուգաբանությունը պայմանավորված է պատմական պատճառներով և ենթակա է պատմական օրինաչափությունների։ Ամեն մի երկրի տեղանունների ստուգաբանությունը արտացոլում է նրա պատմությունը, դառնում նրա յուրովի տարեգրությունը։ Յուրաքանչյուր անվան ստուգաբանություն տալիս է մի ինչ որ հետաքրքրաշարժ փաստ, որը հաճախ մի տեսակ կախարդական բանալի է դառնում և բացում անցած-գնացած ժամանակի ու նրա հետ կապված հիշողության դռները։ Ճշմարիտ է ասված, որ տեղանունը երկրի բանաստեղծական ձևակերպումն է։

Այդ տեսակետից հետաքրքիր է Զանգեզուր անվան ծագումը, որը դասվում է հայրենագիտական բնույթի տեղանունների շարքին։

Զանգեզուր անունը անցյալում համընկնում էր Հաբանդ գավառի հետ (ներկայիս Գորիսի շրջան), որն արևմուտքից սահմանակից էր Ծղուկ գավառին (Սիսիանի շրջան), իսկ հարավից՝ Բաղքին (Ղափանի շրջան)։ Այսպիսով Զանգեզուր անունը սկզբում փաստորեն տարածվել է միայն այժմյան Գորիսի շրջակայքի վրա։ Սակայն ժամանակին դարձել է ամբողջ գավառի պաշտոնական անունը և տարածվել Սյունյաց աշխարհի մեծ մասի վրա։

[էջ 134]

Այժմ Զանգեզուր հասկացությունը ընդգրկում է Սիսիանի, Գորիսի, Ղափանի և մասամբ Մեղրու շրջանները։

Զանգեզուր բառը հայկական ծագում ունի, բայց անվան երկրորդ մասը թյուրքական լեզուների ազդեցության տակ ենթարկվել է որոշ ձևափոխման:

Զանգեզուր անունը ստուգաբանվում է մի քանի կերպ։ Ըստ Ղ. Ալիշանի այն կապվում է Ձագաձոր բերդավանի անվան հետ, որը ներկա Գորիս քաղաքի դիմացի Կյորես գյուղն է։ Իսկ Ձագաձոր անվան առաջին մասնիկն էլ ծագած է համարվում Սյունյաց Ձագիկ նահապետի անունից, որը եղել է Սիսակ նահապետի սերնդից։ Ձագաձոր անունը ժամանակի ընթացքում որոշ փոփոխության ենթարկվելով դարձել է Զանգեզուր։ Այս բացատրությունը համարվում է առավել ստույգը։

Մի այլ ստուգաբանությամբ Զանգեզուր անվան հիմքում ընկած է «Զանգը զոռ» խոսքը։ Այդ մասին մեզ է հասել հետևյալը. ներկայիս Գորիսից երկու կիլոմետր հեռու եղել է վանք, որն ունեցել է մի զորեղ զանգ։ Նրա ձայնը լսվել է շատ հեռվից։ Ժողովուրդը այդ պատճառով էլ դա անվանել է «Զանգըզոռ», ընդգծելով զանգի զորավոր լինելը։ Բառի ձևափոխումից առաջացել է Զանգեզուր անունը։ Մի այլ ստուգաբանությամբ Զանգեզուր անվան ծագումը կապվում է «Ծակերի ձոր» բառերի միացման հետ։ Ինչպես հայտնի է Գորիսի շրջակայքում և մյուս գյուղերի մոտ կան բազմաթիվ բնական այրեր, ինչպես նաև մեծ քանակությամբ բրգաձև սրածայր բլուրներ, որոնք անցքեր, խոռոչներ և քարայրեր ունեն։ Դրանք ծառայել են մարդկանց համար իբրև բնակարաններ։ Ի դեպ, այսօր էլ Գորիսին մոտիկ ձորակներից մեկը կոչվում է Ձակեձոր։ Իսկ Գորիս կամ Վարարակ գետը վտակ Շոռ-Ջրի հովիտը հարուստ է բազմաթիվ «քարատակերով», որտեղ ոչ վաղ անցյալում մարդիկ են ապրել։

Անցնենք Սիսական անվանման ստուգաբանությանը։

Սիսականը մեր պատմության մեջ հայտնի է երկու անվանումներով։ Դասական պատմական գրականության մեջ Սիսական, իսկ պատմական Հայաստանի նահանգների բաժանման մեջ հայտնի է նաև Սյունիք անունով։ Սյունյաց աշխարհի պատմիչ Ստեփաննոս Օրբելյանը և Ղևոնդ Ալիշանը

[էջ 135]

գործածում են Սիսական անունը։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը իրենց նշանավոր աշխատությունները այդպես էլ կոչել են։ Առաջինի՝ Ս. Օրբելյանի գործը կոչվում է «Պատմություն նահանգին Սիսական», իսկ երկրորդինը՝ Ղ. Ալիշանինը կոչվում է ուղղակի «Սիսական», որի ստուգաբանության վրա էլ կանգ կառնենք։

Սիսականը (Սյունիքը) Պատմական Հայաստանի Մեծ Հայքի 14-րդ նահանգն էր։ Դա մի ընդարձակ երկիր էր, որի բռնած տարածությունը կազմում էր տասնհինգ հազար քսաներեք քառակուսի կիլոմետր։ Սյունիքը համարվում էր Սյունյաց նախարարական տան ժառանգական հայրենիքը։ Սիսականի հատուկ անվան ավանդական ստուգաբանությունը կապվում է Սիսակ Նահապետի անվան հետ։

Մովսես Խորենացին աշխարհագրական շատ անուններ համադրեց կամ զուգակցեց մեր նահապետների անձնանունների հետ։

Պատմությունից ժառանգած այս փաստը ինքնին շատ կարևոր երևույթ է երկու տեսակետից, առաջին, որ մարդուն հատուկ է անցյալի հետ անտեսանելի կապ պահելու և ամրապնդելու ձգտումը։ Ճշմարիտ է ասված, որքան շատ գիտենանք մենք անցյալը, այնքան ավելի խոր և իմաստալից կհասկանանք մեր այսօրվա ստեղծագործությունն ու շինարարությունը։ Երկրորդը, ոչ պակաս կարևոր է այն, որ տոհմի կամ ցեղի նախահայրը խորհրդանշում է ոչ միայն խմբային ընդհանրությունները, այլև ազգային պատմությունը։ Մեր նախահայրերից է Գեղամ Հայկազանց Նահապետի որդի Սիսակը, որը իր հոր պես պարթևահասակ էր և գեղեցիկ։ Սիսակ նահապետի անունով էլ այս բովանդակ երկիրը՝ պատմական Հայաստանի նահանգներից մեկը կոչվեց Սիսական։ Նա պատմական Հայաստանի բազմամարդ, բարեբեր և նշանավոր աշխարհներից էր։ Սիսականի պատմությունը անբաժանելիորեն կապվում է հայ ժողովրդի պատմության հետ։ Նրա բնական պայմանների առանձնահատկությունը, հատկապես բարձրաբերձ լեռներն ու անդնդախոր ձորերը երկիրը դարձրին համեմատաբար անառիկ։ Այն մեծ դեր խաղաց նրա անկախության գործում։ Պատմությունից հայտնի է, որ կենտրոնական հայ պետա–

[էջ 136]

կանության անկումից հետո այստեղ երկար ժամանակ պահպանվեցին հայկական փոքր իշխանություններ (մելիքություններ)։ Նրանք հարատևեցին մինչև տասնութերորդ դարը։

Սյունյաց աշխարհի վրայով շատ փոթորիկներ են անցել։ Դրանց լուռ վկաները այս երկրում պահպանված պատմական հուշարձաններն են, որոնցից ամեն մեկը իր հերթին շատ բան է պատմում անցյալից։

Դարեր են անցել, իշխանություններ են հաջորդել միմյանց, շատ շեներ են իր ժամանակին մարել ու անհետացել։ Ըստ պատմիչ Ստեփաննոս Օրբելյանի տվյալների, Սիսականում եղել է թվով 800 գյուղ, որոնցից շատերի անուններն անգամ ժամանակին չեն դիմացել։

Զանգեզուրը համարվել է «յոթ սարից այն կողմ գտնվող» հեքիաթային երկիր։ Անցյալում բարեկարգ խճուղիների բացակայությունը և ձմեռները լեռնանցքները ձյունով փակվելը ավելի էր մեկուսացնում նրան։

Զանգեզուրը Հայաստանի մյուս մասերից բաժանվում է Զանգեզուրի բարձրաբերձ լեռնաշղթայով։ Միայն երկու լեռնանցքներ են ճամփա տալիս Զանգեզուր մտնելու համար։ Վայոց ձորի կողմից Զանգեզուր են մտնում Որոտանի լեռնանցքով, իսկ Նախիջևանի ԻՍՍՀ կողմից էլ Սիսիանի լեռնանցքով։ Երկու դեպքում էլ կտրում են Զանգեզուրի լեռնաշղթան։

Զանգեզուրը, ճիշտ է, փոքր տարածք է, բայց նա իր բնության զարմանալի բազմազանությամբ ու անկրկնելիությամբ մի մեծ աշխարհ է։ Նա բարձրաբերձ լեռների, անդնդախոր ձորերի, կիրճերի, հովասուն սարահարթերի, որոտացող գետերի, ջրվեժների երկիր է։ Ինչպես ասվեց, Զանգեզուրը Հայաստանի համար եղել է «յոթ սարից այն կողմ գտնվող երկիր»։ Ափսոսանքով պետք է ասել, որ Զանգեզուրը այսօր էլ մնում է ինչ-որ չափով հեռավոր ու դժվարամատչելի շրջան, չնայած իրականում հաղթահարված են Զանգեզուր գնալու հնարավորությունները։ Ընդամենը մի ժամում Երևանից կարելի է թռչել Գորիս։ Գրեթե երկու ժամում էլ Գորիսից ավտոմեքենայով կարելի է Տաթև հասնել։

Զանգեզուրամ կան ոչ միայն ճարտարապետական, այլև

[էջ 137]

բնության ինքնատիպ հրաշալիքներ՝ Գորիսի շրջանի «քարե բուրգերը», «Սատանի կամուրջը», «Շաքիի ջրվեժը» և այլ տեսարժան վայրեր։

Զանգեզուր ասելով մենք ոչ միայն հասկանում ենք բնության հրաշալիքներ, նյութական կուլտուրայի հոյակապ կոթողներ, այլև Տաթևգէս, Ղափան, Քաջարան, Ագարակ և արղյունաբերական այլ խոշոր կենտրոններ ու կառույցներ։

Զանգեզուրը բարձրալեռնային երկիր է։ Միայն հյուսիս-արևելքում բնությունը համեմատաբար մեղմանում է և բարենպաստ դառնում տնտեսության համար։ Զանգեզուրի մյուս լեռնաշղթաներից նշանավոր է Բարգուշատի շղթան, որը մի տեսակ սահման է դառնում հյուսիսի և հարավի միջև։ Այլ խոսքով, Սիսիանի և Գորիսի շրջանները բաժանում Ղափանի և Մեղրու շրջաններից: Հաջորդ շղթան Մեղրու լեռնաշղթան է։ Առավել աչքի ընկնող լեռները հյուսիսում՝ Ծղուկ (3550 մետր) և Մեծ Իշխանասար (3548 մետր) գագաթներն են։ Բարգուշատի լեռնաշղթայում նշանավոր է Արամազդը, որը ունի 8899 մետր բարձրություն։ Արամազդից հարավ–արևելք գտնվում է Խուստուփ լեռը։ Իսկ Մեղրիի շղթայում նշանավոր է Բաղացսարը՝ Ց250 մետր բարձրությամբ։

Ի դեպ, Խուստուփ լեռը, նախկինում, ամբողջ Զանգեզուրում հայտնի էր, որպես սրբավայր։ Եվ վարդավառի տոնը ոչ մի գավառում այնպես շուքով ու պերճությամբ չէր նշվում, ինչպես այստեղ։ Լեռան հարտվ-արևմտյան հատվածի հարթ տարածությունը ստացել էր Մատաղի հրապարակ անունը։ Նավասարդի օրերին այստեղ էին գալիս ոչ միայն մերձակա, այլև հեռավոր վայրերից։ Լեռան ստորոտում է գտնվում եկեղեցին, որը իրենից մի քարայր է ներկայացնում՝ 15—20 մետր բարձրությամբ։

Արփայի հովտով անցնող Երևանից եկող մայրուղին Չայքենդ գյուղի մոտ խաչմերուկում բաժանվում է երկու ճյուղի։ Դրանցից մեկը տանում է դեպի Ջերմուկ, իսկ մյուսը բարձրանում դեպի Միսիան՝ Զանգեզուր։ Խաչմերուկում եղած սլաքները ցույց են տալիս ոչ միայն Զանգեզուր տանող ճանապարհի ուղղությունը, այլև հաշում հեռավորությունը։

[էջ 138]

Պարզվում է, որ մինչև Գորիս պետք է անցնել 104 կիլոմետր։

Գլխապտույտ կեռմաններով ճանապարհը բարձրանում է դեպի վեր, դեպի Որոտանի լեռնանցք։ Հենց այնտեղից էլ մտնում ենք Զանգեզուր։ Տեսնողի առջև բացվում են երկնային կապույտի հետ ձուլվող լեռները, զմրուխտյա կամ ոսկեզօծ արտերը (նայած տարվա եղանակին)։ Այդպես ընդմիշտ էլ այցելուի հիշողության մեջ մնում է Զանգեզուրի գեղատեսիլ բնապատկերը:

Որոտանի լեռնանցքից դեպի Զանգեզուր իջնելիս՝ առաջին խոշոր գյուղը Բազարչայն է, որը իր ժամանակին ունեցել է ռազմաստրատեգիական հարմար դիրք։ Բազար չայը շվեյցարական պանրի արտադրությամբ Հայաստանում գրավում է երկրորդ տեղը (Լոռուց հետո)։

Զանգեզուրը մի բարձրադիր լեռնաշխարհ է իր որոտաձայն գետով՝ Որոտանով, նշանավոր Տաթևի հինավուրց վանքով, որտեղից բացվում է վեհասքանչ տեսարան դեպի Հալիձոր։ Երբ ճանապարհորդը Զանգեզուր է գալիս Հայաստանի մյուս մասերից, թվում է թե ընկնում է մի այլ աշխարհ, տեսնում է աշխարհագրական ուրույն պատկերներ։ Նա տեսնում է բարձրադիր լեռներ, անդնդախոր ձորեր, հմայիչ գետեր, ջրվեժներ։

Զանգեզուրը անչափ հարուստ է գունավոր մետաղներով, հատկապես պղնձով և մոլիբդենով։

Ներկայումս Զանգեզուրում պղնձամոլիբդենային խոշոր կենտրոններ են համարվում Ղափանը, Քաջարանը, Ագարակը, որոնց անունները միութենական համբավ ունեն։ Էներգիայի մեծ աղբյուր է դառնում Որոտանի կասկադը։

Զանգեզուրի քաղաքներից նշանավոր է Գորիսը։ Նա մի գողտրիկ, գեղեցիկ, պլանավորված ու ծառազարդ բնակավայր է։

Աշխատավոր հայ ժողովուրդը տնտեսապես օգտագործում է իր հայրենիքի բնության հարստությունները, շարունակում է ավելացնել իր երկրի ինդուստրիայի հզորությունը, հոգ է տանում գյուղատնտեսության նոր վերելքի համար, զարգացնում է կուլտուրան և պայքարում իր վառ ապագայի համար։

[էջ 139]

Զանգեզուրի լեռնային գետերը՝ Որոտան (Բազարչայ), Ողջի, Մեղրաձոր, մեծ թեքություն ունեն և հիդրոէներգիայի աղբյուր են հանդիսանում։ Մեր օրերում առանձնապես մեծ է Որոտանի նշանակությունը։ Սևան–Հրազդան կասկադից հետո, մեր երկրում հանրահայտ է դարձել Որոտանի համակարգը (կասկադը), որի առաջնեկը Տաթևգէսն է։

Տաթևգէսը կբարելավի Զանգեզուրի լեռնահանքային արդյունաբերությանը էներգիա մատակարարելու գործը, ինչպես նաև կվերափոխի շրջանի տնտեսությունը։ Տաթևի հիդրոկայանի կարողությունը կլինի 157 հազար կիլովատ։ Հիդրոկայանի ջրի անկումը 560 մետր է։ Իր բարձր ճնշումով սա առաջինն է Սովետական Միությունում։ Տաթևի տեղամասում անցկացվել է 50 կիլոմետր բարեկարգ ճանապարհ, կառուցվել է չորս բանավան։ Հիդրոկայանի գործարկմամւբ Գորիսի շրջանում ոռոգելի կդառնա 5500 հեկտար հողային տարածություն։ Տաթևի հիդրոկայանի շենքը կառուցվել է ժամանակակից ճարտարապետական ոճով։ Կայանում տեղադրվող հիդրոագրեգատները Սովետական Միությունում առաջին անգամ են նախագծվել ու պատրաստվել։

Որոտանի կասկադի մյուս կայանը Շամբի հիդրոկայանն է, որը լինելու է գետի միջին հատվածում։ Նրա կարողությունը կգերազանցի ինչպես Տաթևգէսի, այնպես էլ Որոտան գետի վրա կառուցվելիք մյուս հիդրոկայանների կարողությանը և հավասար կլինի 171 հազար կիլովատի. տարեկան կարտադրի շուրջ 300 միլիոն կիլովատ–ժամ էլեկտրաէներգիա։

Շամբի հիդրոկայանը կունենա կառուցվածքների հետևյալ սխեման։ Որոտան գետի վրա, Անգեղակոթ գյուղի մոտ 20 մետր բարձրության պատվարով ստեղծվելու է ջրամբար, որտեղ օրվա ընթացքում ջրաելքերը թունելի միջոցով կհոսեն Տոլորսի ջրամբարը, վերջինս ստեղծվում է Որոտան գետի Սիսիան վտակի վրա՝ 89 մետր բարձրությամբ պատվար կառուցելու միջոցով։ Այս ջրամբարը կունենա 80 միլիոն խորանարդ մետր օգտակար ծավալ և կկուտակի Սիսիան վտակի ջրահոսքերը։ Դա միաժամանակ Շամբի հիդրոկայանի օրական հոսքի կարգավորման ֆունկցիան կկա–

[էջ 140]

տարի։ Տոլորսի ջրամբարից, ճնշման թունելի միջով, վայրկյանում մինչև 75 խորանարդ մետր ջրաելքերը կմոտենան տուրբինային ջրատարին, որը կսնի հիդրոկայանի երեք հզոր տուրբինները։

Հիդրոկայանների թունելների ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 18 կիլոմետր։

Հաջորդը՝ Սպանդարյան հէկը կունենա 77 հազար կիլովատ հզորություն և տարեկան կարտադրի 160 միլիոն կիլովատ ժամ էներգիա։ Նա իր 237 միլիոն խորանարդ մետր օգտակար ծավալ ունեցող ջրամբարով հետագայում Որոտանի ջրահոսքերի բազմամյա կարգավորման հնարավորություն կստեղծի, ջրառատ տարիներին կուտակված ջրի պաշարները կօգտագործվեն սակավաջուր տարիներին, դրանով իսկ կմեծացվի ջրահոսքի օգտագործման գործակիցը: Տաթևի և Շամբի հիդրոկայանները լրացուցիչ կարտադրեն ավելի քան 100 միլիոն կիլովատ–ժամ էլեկտրաէներգիա։ Այսպիսով, Որոտանի կասկադը լրիվ կառուցվելուց հետո կունենա 405 հազար կիլովատ հզորություն և տարեկան կարտադրի մեկ միլիարդ 180 միլիոն կիլովատ–ժամ էլեկտրաէներգիա:

Զանգեզուրում կան նաև հանքային ջրերի պաշարներ, որոնք գեղատեսիլ բնության և բարենպաստ կլիմայական պայմանների հետ միասին հեռանկարներ են բաց անում հազարավոր աշխատավորների բուժման ու հանգիստն անցկացնելու համար:

Սիսիան չհասած, Շաքի գյուղից աջ, խոր ձորում գտնվում է Զանգեզուրի բնության հրաշալիքներից մեկը՝ Շաքիի ջրվեժը, որն ունի 18 մետր բարձրություն։ Սիսիանը, որը գտնվում է ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա, նախկինում կոչվում էր Ղարաքիլիսա։ Խորհրդայնացման սկզբնական տարիներին կոչվեց Սիսավան, որ ներկայումս Սիսիան է կոչվում և հանդիսանում է համանուն շրջանի կենտրոնը։ Գտնվում է Սյունյաց աշխարհի Ծղուկ կամ Սիսական գավառում, որը հարուստ է կրոնական ու պատմական շատ հուշարձաններով։ Այս գավառը եղել է Սյունյաց առաքելական աթոռի կենտրոնը։ Մինչև Տաթև տեղափոխվելը Սյունյաց եպիսկոպոսարանը գտնվել է Շաղատում։

[էջ 141]

Սիսիանի պատմական հուշարձաններից նշանավոր է ս. Հովհաննես եկեղեցին։ Սա մի գողտրիկ տաճար է, որը կառուցվել է 7-րդ դարում, հիշեցնում է Հռիփսիմեն։

Հայ ժողովրդին իր հայրենիքում միշտ չէ, որ վիճակվել է խաղաղ ու բարեկեցիկ կյանք։ Նրա պատմությունը ընթացել է մերթ խաղաղ և ուղեկցվել է մշակույթային վերելքով, մերթ պատերազմ և նվաճողներ՝ և տեղի է ունեցել անկում։ Վերելքի շրջաններում հայ ժողովրդի կյանքը նշանավորվել է հոյակապ կոթողների ստեղծումով։ Այդպիսիներից եղավ յոթերորդ դարը։

Ինչպես հայտնի է, պատմաբանները իրավացիորեն 7-րդ դարը համարում են ոչ միայն արվեստի և գիտության վերելքի, այլև շինարարական արվեստի դար։ Այդ դարում Հայաստանը ապրեց համեմատաբար խաղաղ շրջան և բնական է, որ շինարար հայ ժողովուրդը պետք է կառուցեր։ Յոթերորդ դարում արդեն բազիլիկ տիպի եկեղեցիական շենքեր չէին կառուցում: Հանդես էին եկել գմբեթավոր շենքեր։

Յոթերորդ դարից սերունդներին անցած հայ ճարտարապետական գոհարներից են Հռիփսիմեն, Սիսիանի ս. Հովհաննեսը, Գայանեն, Բագարանը, Բագավանը, Զվարթնոցը, Զորավորը (Եղվարդ), Մրենը, Արթիկը, Թալինի կաթուղիկեն, Արուճի տաճարը, Աշտարակի Կարմրավորը, Գոշավանքը, ինչպես նաև Վասպուրականի և Տաթևի կաթուղիկեները։ Ճշմարիտ է ասված, որ հայ ժողովրդի պատմությունը և ճարտարապետությունը սերտորեն կապված են միմյանց հետ։ Բայց հայ ճարտարապետության լուռ վկաներից հիմնականում պահպանվել են պաշտամունքային կառուցվածքները։ Իհարկե ժամանակը նրանցից էլ շատ բան է տարել. սակայն կան այնպիսիները, որոնք դիմացել են ժամանակին, անբարենպաստ պայմաններին և մեզ են հասել։ Այդպիսիներից է Սիսիանի տաճարը։

Սիսիանի տաճարը հիմնադրել է Սյունյաց Կոհազատ իշխանը, Սյունյաց եպիսկոպոս Հովսեփ Ա-ի և Թեոդորոս վանականի օժանդակությամբ, որոնց դիմաքանդակները, համապատասխան մակագրություններով, տեղավորված են եղել տաճարի ներսում, գմբեթի տակ։

Կոհազատ իշխանը հայտնի է նաև Տեր Սյունյաց անու–

[էջ 142]

նով։ Նրա անունը հիշատակված է տաճարի կաթուղիկեում գտնված երեք անդրիներից մեկի շուրջը։ Տաճարի արևմտյան ճակատի վրա մի ուրիշ պատկերաքանդակ էլ կա և նրա մոտ «Հովհաննես եկեղեցպան» մակագրությանը, անշուշտ դա պատկերում է Հովսեփ Ա-ի հաջորդ Հովհաննես եպիսկոպոսին, որը և ամենայն հավանականությամբ, ավարտել է տաճարի շինարարությունը և արժանացել այդ մեծ պատվին։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տաճարն ավարտվել է ոչ ուշ, քան 691 թվականին։ Այսպիսի թվագրմանը լիովին համապատասխանում են նաև տաճարի ճարտարապետական ձևերը, որոնք մեծ ընդհանրություններ ունեն 7-րդ դարի երկրորդ կեսում տարածված ձևերի՝ հատկապես Հռիփսիմեի տաճարի հետ։

Տաճարը ներսից խաչաձև է և անսյուն։ Գմբեթը վերջերս է ս. Էջմիածնի կողմից նորոգվել, բայց ամբողջ տաճարը կարիք ունի նորոգման և բարելավման։ Տաճարը գտնվում է մի բարձրադիր տեղում, կառուցված է սրբատաշ սև տուֆից։ Այդ պատճառով էլ կոչվել է նաև Ղարաքիլիսա («Սև վանք»)։ Ինչպես գիտենք, ներկա Սիսիանը նախկինում իր անունը ստացել է այդ վանքից։

Շրջանի պատմական հուշարձաններից է Որոտնա վանքը, կառուցված 11-րդ դարում Վաղուդի գյուղի մոտ, Որոտանի աջ ափին, մի գեղեցիկ բլրի վրա։ Իսկ ներքևում «որոտում» է Որոտան գետը, որին եզերում են գեղեցիկ այգիները։

Վանքը իր ժամանակին ծաղկել է և դարձել գիտության կենտրոն, շնորքհիվ Հովհան Որոտնեցու, որը մինչև Տաթև գալը գործել է այս վանքում և նրա պատվին էլ կոչվել է Որոտնավանք։ Ժողովրդի կողմից ստեղծած ամեն մի կոթող, արձան կամ որևէ հիշատակարան, ինչ նպատակով էլ այն կանգնեցված լինի, լուռ վկա է տվյալ ազգի անցյալի ստեղծագործական մտքի և աշխատանքի:

Որոտնավանքից հյուսիս-արևելք, Սիսիանից դեպի Շամբ տանող ճանապարհին, Ոռուտ գյուղի (այժմ Որոտանի) մոտ, Որոտան գետի աջ ափին մի ժայռի վրա գտնվում է Որոտնա բերդը։ Դեռ մինչև այժմ էլ տեղ-տեղ պահպանվել

[էջ 143]

են բերդի պատերը։ Տեղացիները այս բերդը սխալմամբ կոչում են Դավիթ Բեկի բերդ։

Անմիջապես բերդի տակ գտնվում է Մելիք Թանգիի կառուցած կամուրջը, որի վրայով մինչև այժմ անցնում են ավտոմեքենաները:

Որոտնավանքից հյուսիս գտնվում է Վաղուդի գյուղը, որը Հովհան Որոտնեցու հայրենիքն է։ Գյուղի հիշարժան հուշարձաններից է ս. Կարապետի վանքը։ Այս գեղեցիկ մենաստանի նշանավոր եկեղեցին է ս. Աստվածածինը, որը գտնվում է մենաստանի հյուսիսային կողմում և համեմատաբար քիչ է տուժել 1931 թվականի երկրաշարժից։ Տաճարի սեղանի պատվանդանը մի խաչքար է։ Ս. Աստվածածնին կից է ս. Կարապետի եկեղեցին, որը շատ է տուժել երկրաշարժից։ Կանգուն են միայն գավթի պատերը։ Այս եկեղեցու գավթում են թաղված վանքի նշանավոր միաբանները։

Մյուս եկեղեցիներից է ս. Ատեփաննոսը, որի միայն հյուսիսային պատն է կանգուն, կառուցվել է Սմբատ թագավորի և Շահանդուխտ թագուհու օրոք։

Ժողովրդական շինությունները՝ բնակարանները, քիչ են պահպանվել, շատ տեղերում անհետ կորել՝ ծածկվելով անտառներով, նոր բարձրացող տներով։

 


[էջ 158]

ԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՎԱՅՐԵՐ

«Այստեղ զգում եմ ինձ հպարտ, ազատ, վեհ, մտքերս թռիչք են գործում, ճնշում չկա ուսերիս վրա, հորս տանն եմ, դարերով հորս տանը, թվում է, որ միշտ այստեղ եմ գտնվել, այստեղ եմ հասակ առել և հավիտյան այստեղ եմ լինելու այս հավիտենական գեղեցկության հետ»։

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ։

«Ի՞նչ է Անին։ Կան, իհարկե, բաներ, որոնց մասին, որքան էլ ձգտենք հաղորդել, մեր ուժերից վեր է։ ...Դա հնագույն հայկական մայրաքաղաքի աշխարհի իսկական հրաշալիքներից մեկի՝ Անի քաղաքի ավերակներն են»։

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԱՈԻՍՏՈՎՍԿԻ։

Անին Բագրատունյաց Հայաստանի նշանավոր մայրաքաղաքն էր, որի ավերակները գտնվում են Ախուրյանի աջ ափին, Լենինականից հիսունհինգ կիլոմետր հեռու, իսկ Անի կայարանից ընդամենը ութ կիլոմետր։

[էջ 159]

Անի անվանման ստուգաբանությունը բացատրվում է երկու կերպ. առաջինը, ենթադրվում է, որ այս անունը աոաջացել է Անահիտ աստվածուհու անունից։ Իսկ մի այլ մեկնաբանումով Անի անունը ծագել է Հայասա ժողովրդի Անիա թագավորի անունից։ Անի անունով նշանավոր ամրոց է եղել պատմական Հայաստանի Բարձր Հայքի Դարանաղի գավառում։ Երզնկայից Ակն տանող ճանապարհի վրա, Եփրատի ձախ ափին։ Այնպես որ Անի անունը այստեղից է եկել Շիրակ։

Ղարսի սարահարթից դեպի հարավ-արևելք, Ղարս քաղաքից հիսուն կիլոմետր հեռու ընկած է պատմական մեծ անցյալ ունեցող այս քաղաքը։ Ալաջա լեռը նրան բաժանում է Ղարսի շրջանից։

Անին, պատմական Հայաստանի նշանավոր այս քաղաքը, իր հազար տարին բոլորեց 1961 թվականին։ Անին այժմ էլ մնացել է հազվագյուտ, անաղարտ միջնադարյան քաղաք, որը չի ենթարկվել հետագա դարերի վերակառուցմանը։

961 թվականին Աշոտ Գ Բագրատունին իր մայրաքաղաքը Ղարսից տեղափոխոււմ է Անի։ Բագրատունյաց մայրաքաղաքը դառնում է միաժամանակ վաճառաշահ և կուլտուրական կենտրոն։

Քաղաքի արևելյան կողմից խոր ձորով հոսում է Ախուրյանը, իսկ արևմտյան կողմից՝ Ալաջա վտակը, որոնք միանում են բնականից գոյացած մի եռանկյունու ծայրում, քաղաքի հարավային կողմում։ Այս երկու գետերի միացման տեղում եռանկյունաձև մի տարածություն կա, որի հարթության վրա էլ փռված է Անի քաղաքը։ Ալաջայի կողմը ուղղված մասում կան բազմաթիվ այրեր ու բնական ամրություններ։ Այս մասում է գտնվում Կուսանաց անապատը իր նշանավոր եկեղեցիով:

Անիի հարավային մասում, մի վիթխարի ժայռի վրա է գտնվում քաղաքի միջնաբերդը։ Արևելյան կողմից ժայոը գրեթե ուղղահայաց իջնում է դեպի Ախուրյանի ձորը։ Ամբողջ ժայռագագաթը ծածկված է փլատակների շեղջերով։

Հայոց Աշոտ Գ թագավորը, որը հայտնի է Աշոտ Ողորմած անունով, հաճախ էր գալիս Շիրակ։ Նա շատ էր հավանում Անի ամրոցի անառիկ դիրքը ու այնտեղի զով կլիման։

[էջ 160]

Հազար տարի սրանից առաջ նա Անին գնում է Կամսարականներից և այնտեղ կառուցում իր թագավորանիստ գեղեցիկ քաղաքը, այստեղ հաստատելով հայոց Բագրատունյաց աթոռը։ Նա Անին զարդարեց վանքերով, կառուցեց որբանոցներ ու ծերանոցներ, որի համար էլ կոչվեց Աշոտ Ողորմած։

Ականատես պատմիչների վկայությամբ Անին շուտով դառնում է աշխարհահռչակ քաղաք։ Նա զարդարվում է բազմաթիվ տուֆակերտ գեղեցիկ կոթողներով, որոնցից շատերն ունեն համաշխարհային արժեք։

Անին իր ծաղկման գագաթնակետին հասավ 10-րդ դարում։ Հնուց մնացած այն արտահայտությունը, որ եթե «Աշխարհն ավերվի, Անին կշինի, Անին ավերվի, աշխարհը չի շինի», խոսում է նրա մեծ անցյալի և հզորության մասին։

Անիից, այդ հարուստ ու բարեշեն քաղաքից, մնացել են բազմաթիվ պալատներ, եկեղեցիներ և քաղաքը շրջապատող պարիսպների ավերակներ։

Անիի պեղումները իր ժամանակին կատարվեցին գիտնականներ Նիկոլայ Մառի, Հովսեփ Օրբելու և Թորոս Թորամանյանի կողմից։ Անիի ավերակների ուսումնասիրությունը գիտական աշխարհի առաջ բացեց միջնադարյան մի քաղաք, որը մարդկանց հիացրեց իր կուլտուրայով ու փառավոր անցյալով։

Անիի շենքերը, եկեղեցիները հայ ճարտարապետության լավագույն գործերն են։ «Անկրկնելի է և յուրաքանչյուր ժողովուրդը ու նրա հոգեկան կառուցվածքը։ Իսկ դա ստեղծում է նաև ազգային անկրկնելի արվեստ... Ազգային արվեստները մարդկության, մարդկային արվեստի ադամանդի հանքերն են։ Որքան բազմազան լինեն այդ հանքերը, այնքան արժեքավոր կլինեն մարդկության արվեստի ադամանդները»։

Ամենից շատ, իր ճարտարապետական ոճով հայտնի է Անիի Մայր եկեղեցին, որը կառուցել է Տրդատ ճարտարապետը։

Անիի ճարատարապետության անցյալի փառքի այդ լուռ վկայի՝ Մայր տաճարի կառուցումը սկսվել է 960 թվականին և ավարտվել 1001 թվականին։ Նրա կառուցողը եղել է Տր–

[էջ 161]

դատ ճարտարապետը, որը բազմաթիվ այլ կոթողներ ու շենքեր է կառուցել Շիրակում և այլ տեղերում։

Անիի մայր եկեղեցին իր գեղեցիկ քանդակների, արտաքին զարդարանքների հետ միասին ունեցել է նաև մի այնպիսի առանձնահատկություն, որ համաշխարհային ճարտարապետության մեջ հետագայում ձևավորվեց իբրև գոթական ոճ։ Մայր եկեղեցին հիացնում է մինչև այսօր։

Անիի կոթողներից է նաև Հովվի եկեղեցին, որը գտնվում է պարիսպներից դուրս։ Ըստ ավանդության եկեղեցին կառուցել է մի հովիվ, որին զատկի օրը չի հաջողվում մտնել Անի եկեղեցիներից մեկը մարդաշատ լինելու պատճառով։ Այս գողտրիկ եռահարկ մատուռը մի հանճարեղ գործ է։ Նա աստղաձև շենք է, որի ներսում ստորին հարկի պատերից բարձրանում են վեց որմնասյուներ։ Դրանց վրա հենվող կամարները հավաքվում են առաստաղի կենտրոնում, որտեղ պետք է սյուն լիներ՝ կենտրոնի կամարները և նրանց վրայի ծանրությունը պահելու համար։ Բայց այդ սյունը չկա. կամարները միմյանց սեղմվելով պահում են իրար։ Սյան տեղում կախված է եղել մի գեղեցիկ ջահ։ Թ. Թորոմանյանը Հովվի եկեղեցին համարել է «Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության պսակը»։

Մյուս կոթողներից նշանավոր է Գրիգոր Լուսավորիչ կամ Գագկաշեն տաճարը, որը ըստ Գագիկ Ա թագավորի պետք է նմանվեր Զվարթնոցին, բայց Տրդատ ճարտարապետը չուզեց այն կրկնօրինակել։

Հիասքանչ կառույցներ են նաև Աբուղամրենց եկեղեցին, ինչպես նաև ս. Գրիգոր եկեղեցին, որը կառուցել է Տիգրան Հոնենցը։

Մյուս կոթողներից է Պահլավանիների ս. Փրկիչը, որը բավական լավ էր պահպանվել մինչև 1958 թվականը, այժմ կիսով չափ քանդվել է։ Ի դեպ, իր ժամանակին Հովսեփ Օրբելին գրել է. «Բավական լավ պահպանված Փրկչի եկեղեցին խիստ կերպով մաշված է տակից և ունի մի քանի մեծ ճեղքվածքներ, մոտ ապագայում նրան փուլ գալու վտանգ է սպառնում, եթե իր ժամանակին չկատարվեն համապատասխան վերանորոգման աշխատանքներ»։

Նշանավոր կոթողներից է նաև Առաքելոց եկեղեցին։

[էջ 162]

Անիի նշանավոր պարիսպները, որ կարելի է տեսնել Անի կայարանից Լենինական գնալիս, կառուցել է Սմբատ Բ թագավորը, 10-րդ դարում, որը Աշոտ Գ Ողորմածի որդին էր։ Նա իր կյանքը անցկացրեց խաղաղությամբ և շինարարությամբ։ Անիի պարիսպները հայտնի են Սմբատի պարիսպներ անունով։ Պարիսպները սրբատաշ քարից են շինված, 10—12 մետր բարձրությամբ և ձգվում են 2,5 կիլոմետր։ Ունեցել են կիսաբոլոր և քառակող բազմաթիվ բուրգեր ու աշտարակներ, որոնք գեղեցկացրել են քաղաքի համայնապատկերը։ Պարիսպների մեջ իբրև զարդ գործածվել են տարբեր գույնի քարեր, որոնք տեղ-տեղ գոտիներ են կազմել, իսկ տեղ-տեղ դասավորվել են շախմատաձև։ Որոշ տեղերում պարիսպների պատերին կերտվել են կենդանիների բարձրաքանդակներ, որոնք առանձին շուք են տվել պարսպին։

Անին արտաքին աշխարհի հետ կապված է եղել Ախուրյան գետի վրա կառուցված հինգ քարաշեն և միաթռիչք կամուրջներով, որոնք բոլորն էլ ունեցել են 30 մետրից ավելի երկարություն։ Ամենամեծը ներքին Ջրափի կամ Չրփլիի կամուրջն է , որն ունեցել է 34 մետր բացվածք։ Այդ կամուրջները իրենց ժամանակի համար եղել են խոշոր կառուցվածքներ, ունեցել են գեղեցիկ ձևավորում և բարձրադիր թռիչք։ Քանդվել են պատերազմների ժամանակ նվաճողների կողմից և ոչ թե բնական արհավիրքների հետևանքով։ Այդ կամուրջներով է Անին կապվել արտաքին աշխարհի հետ, նրանցով է անցել «Մետաքսի ճանապարհի» մի ճյուղը, որը Անին դարձրել է վաճառաշահ քաղաք։ Անի քաղաքի վաճառականները ամեն տարի այդ կամուրջների վրայով անցել գնացել են հեռու և մոտ երկրներ՝ այնտեղ վաճառելու հայ վարպետների գործած բրդյա, մետաքսյա թանկարժեք կտորները, ոսկերչական առարկաները, գեղարվեստական խեցեղեն և շատ այլ իրեր։ Այդ կամուրջով են Անի մտել և դուրս եկել չինական մետաքսը, հնդկական ապրանքները։

Անեցիները շատ էին սիրում իրենց քաղաքը և ոչինչ չէին խնայում նրա բարեկարգման համար։ Այդպիսի մի շրջան եղավ, հատկապես, Գագիկ Ա Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանը։ Նա թագավորեց շուրջ երեսուն տարի, որը Հայաստանի համար եղավ խաղաղության և լու–

[էջ 163]

սավորության մի շրջան։ Նրա օրոք կառուցվեց Անիի ս. Գրիգոր եկեղեցին։ Անին այդ ժամանակ հասավ իր զարգացման գագաթնակետին։

Տասնմեկերորդ դարի կեսերին ընկավ Բագրատունյաց թագավորությունը։ Թշնամիների հարձակումները, առևտրական ճանապարհների փոփոխությունը, հաճախակի երկրաշարժերը պատճառ դարձան նրա կործանման։ Առավել մեծ հարված էին 1319 թվականի երկրաշարժը և Լենկթեմուրի արշավանքները, որոնք կործանարար եղան Անիի համար։

Անին սկսեց աստիճանաբար ամայանալ, այնպես որ, 17-րդ դարի սկզբին նա արդեն անմարդաբնակ էր և ավերված։ Անիի հայերը մեծ մասամբ գաղթեցին Լեհաստան և Ղրիմ։ Հետագայում էլ Ղրիմից հայերը տեղափոխվեցին Դոնի ավազան, հիմնեցին Նոր Նախիջևան քաղաքը և շատ գյուղեր։

Ճիշտ է, Անին ռուսներին անցնելուց հետո (1877 թ.) շատ ուսումնասիրվեց և տեղում ստեղծվեց թանգարան, բայց երբ 1920 թվականին գրավվեց Թուրքիայի կողմից, ապա նորից մնաց գիտության, հատկապես հայագիտության համար անմատչելի։

Ինչպես ասվեց, մեծ գիտնականներ Նիկոլայ Մառը, Թորոս Թորամանյանը և Հովսեփ Օրբելին պեղումներ են կատարել Անիում և լույս աշխարհ հանել արքայական պալատների ու տաճարների, իշխանական ապարանքների հետքեր, ինչպես նաև իջևանատներ, քարավանատներ ու կամուրջներ։ Նրանք լույս աշխարհ հանեցին նաև բազմաթիվ առարկաներ, որոնք գործածել են անեցիները մեզանից դեռ հազար տարի առաջ։

Այսպիսին է Բագրատունյաց ոստանը՝ շողշողուն Անին, որի ամբողջական պատկերը, նրա վեհությունը, հատկապես Մայր տաճարը շատ լավ ու մոտիկից երևում են Ախուրյանի այն ափից, որտեղ գտնվում է Խարկով գյուղը, և որտեղից էլ շատ մոտիկից վիճակվել է տեսնել ինձ։ Երբ պետք է հեռանայինք, ես հազիվ պոկվեցի Ախուրյանից և Անիի աննման տեսարանից, մեր խումբը դանդաղ հեռանում է Անիից, որտեղ «Անխոնջ, սրամիտ վարպետները կամեցել են ապշեցնել տեսնողներին իրենց երկաթե գրչի ճարտար

[էջ 164]

խաղերով, թռիչքներով, անսպառ աշխույժով։ Եվ միանգամայն հասել իրենց նպատակին։ Ապշել են նրանց ժամանակակիցները, ապշում է և այժմյան այցելուն»։

* * *

Անիի մոտերքում ուրիշ նշանավոր կոթողներ էլ կան։ Այդպիսիներից են Հոռոմոսի վանք կամ Ղոշավանք, Արգինա, Ծպնի, Զոչի, Գըզըլ Չախչախ, Երազգավորս (Շիրակավան) և այլ հնություններ։

ՀՈՌՈՄՈՍԻ ՎԱՆՔ ԿԱՄ ՂՈՇԱՎԱՆՔ

Անիի պարիսպներից դուրս, քիչ հեռու գտնվում են երկու հաղթական աշտարակներ, որը վրացերեն կոչվել է Ղոշուն, այսինքն զույգ։ Այստեղից, էլ քիչ հեռու գտնվող վանքը ստացել է Ղոշավանք, այսինքն՝ «Զույգ վանք» անվանումը։

Անիից քառորդ ժամ հեռու է գտնվում այս մեծահռչակ վանքը, որը կառուցված է Ախուրյանի ափին, բարձրադիր, թերակղզու վրա, շրջապատված բլուրներով և անդնդախոր ձորով, որտեղով հոսում է Ախուրյանը։ Վանքը կառուցված է համանուն գյուղում։ Ժամանակին վանքը եղել է պարսպապատ։ Բագրատունիների իշխանության անկումից հետո, շատ անգամ տարագիր հայերը ապաստան են գտել այստեղ։; Թե՛ գյուղի և թե՛ վանքի շրջակայքում կան հնություններ, քանդակազարդ խաչեր, փլված հաղթական կամարներ, իշխանական դամբարաններ:

Հոռոմոսի վանքը կամ Ղոշավանքը հավանաբար կառուցվել է 791 թվականին, չնայած պնդում են նաև, որ կառուցված պետք է լինի իններորդ կամ տասներորդ դարում: Վանքը ծաղկուն էր Բագրատունիների օրոք։

Հոռոմոս անունը ստացել է օտարազգի հոգևորականների կողմից, որոնք Հովհաննես վարդապետի առաջնորդությամբ գալիս են այս գյուղը և հիմնում վանքը։ Վանքում նա առանձին ընդարձակ շինություն է կառուցել, ուր իջևանում էին ճանապարհորդները և առևտրական քարավանները։

[էջ 165]

Վանքի հյուսիսային կողմը, մի ձորադաշտի մեջ գտնվում է Բագրատունյաց թագավորների հանգստարանը, ուր կա երկու գեղեցկաշեն եկեղեցիներ՝ ս. Գևորգ և ս. Մինաս։ Ս. Գևորգ եկեղեցու արևելյան կողմում են գտնվում Աշոտ Ողորմածի և Խոսրովանուշ թագուհու գերեզմանները։

ԱՐԳԻՆԱ

Արգինա երբեմնի գյուղաքաղաքը գտնվում է Ախուրյանի ձախ ափին։ Բագրատունիների օրոք Արգինան ունեցել է բերդ ու պարիսպ։ Մի ժամանակ եղել է նաև կաթողիկոսարան, ունեցել է կրոնական վարժարան։ Այստեղ թաղված են հայոց Անանիա և Խաչիկ կաթողիկոսները։

Արգինայի տաճարը, որը կառուցվել է Արգինա ավանում Տրդատ ճարտարապետի կողմից՝ 990 թվականին, թուրքերը հիմնահատակ կործանել են, չթողնելով ոչինչ։

Անիից հարավ-արևելք Տեկոր գետի կիրճում է գտնվում Խնծկոնքի հոյակապ վանքը։ Այս հուշարձանախումբը բաղկացած է հինգ եկեղեցիներից։ Եկեղեցիներն հետևյալներն են՝ ս. Սարգիս, ս. Ստեփանոս, Աստվածածին, ս. Կարապետ և ս. Լուսավորիչ։ Սրանց մեջ ճարտարապետական լուսապսակ է ս. Սարգիս եկեղեցին, որը կառուցել է Վեստ Սարգիս իշխանը՝ 1027 թվականին։

Խնծկոնքի հուշարձանախումբը կանգուն է եղել մինչև 1918 թվականը։ Ըստ վերջին տվյալների Խնծկոնքը հիմնահատակ է արված, բացառությամբ ս. Սարգիս եկեղեցուց, որը խարխլված վիճակում է, հասած կործանման եզրին։ Մյուս հուշարձաններից է Մրենը, որը կառուցված է 7–րդ դարում և Հայաստանի հին ճարտարապետությանը պատիվ բերող կոթողներից է։ Կանգուն է մինչև այսօր։ Մրեն բնակավայրը մոտ է Բագարանին։ Քաղաքատեղին հասնելու համար պետք է գետեզերքից բարձրանալ զառիվեր լանջը, ուր փռված են ավերակները։ Ժամանակին Մրենը շեն ու բավականին մեծ քաղաք է եղել։ Ըստ Ղափանցյանի, Մրեն՝ ուրարտերենից է, նշանակում է բերդ կամ ամրոց։

Չորս հարյուր հիսունմեկ թվականին, Ավարայրի ճակատամարտի ժամանակ հիշատակվում է Մրենը, որպես կարևոր

[էջ 166]

քաղաք. Իսկ այժմ քաղաքի ավերակների մեջ կանգուն շենքը՝ Մրենի հոյակապ տաճարն է։

ԵՐԱԶԳԱՎՈՐՍ (ՇԻՐԱԿԱՎԱՆ)

Երազգավորսը ծանոթ է նաև Շիրակավան անունով։ Գտնվում է Անիից–հյուսիս, Ախուրյանի և նրա վտակ Բաշ–Շորագյալի միախառնվելուց ոչ հեռու։

Ներկայիս Բաշ-Շորագյալ գյուղի տեղում էր գտնվում պատմական Երազգավորսը։ Բագրատունյաց թագավոր Սմբատ առաջինը 9-րդ դարում Բագարանից այստեղ տեղափոխեց արքայական աթոռը և Երազգավորսը դարձրեց Հայաստանի արքայանիստ մայրաքաղաք։

Այստեղ կան հին շենքերի ավերակներ, կարևոր հնություններ։ Նշանավոր է ս. Փրկչի եկեղեցին։

Ծպնի հայաբնակ գյուղը նույնպես գտնվում է Շիրակի արևմտյան մասում։ Ուներ հին եկեղեցի՝ կիսավեր գմբեթով։ Եկեղեցու ներսի պատերին կենդանիների և թռչունների պատկերներ են քանդակված։


ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳ (ՎԻԼԱՅԵԹ)

«Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մի բառով»։

ԼԵՈ։

Վարչական տեսակետից Արևմտյան Հայաստանը բաժանվում է այնպիսի միավորների, որպիսիք գոյություն ունեին Թուրքիայում։ Ամենամեծ միավորը կոչվում էր վիլայեթ (համապատասխանում էր նահանգին)։

Արևմտյան Հայաստան ասելով մինչև 20-րդ դարի սկզբները քաղաքական աշխարհում հասկանում էին այն վեց նահանգները (վիլայեթները), որոնք ծանոթ են նաև «արևելյան նահանգներ» կամ «հայկական վեց նահանգներ» անվամբ։ Դրանք են՝ Վանի, Բաղեշի կամ Բիւթլիսի, Կարինի կամ Էրզրումի, Խարբերդի (Մումուրեթ ուլ Ազիզի), Դիարբեքիրի, Սեբսատիայի կամ Ավազի նահանգները։

[էջ 167]

Ամեն մի նահանգ կամ վիլայեթ կառավարում էր նահանգապետը կամ վալին1, որը նստում էր նահանգական քաղաքում։

Նահանգները բաժանվում էին շրջանների կամ սանջակների։ Շրջանը կառավարում էր գավառապետը (մութասարիֆը), որը ենթարկվում էր նահանգապետին։ Իսկ ամեն մի շրջան էլ բաժանվում էր գավառների կամ կազաների, որոնք կառավարվում էին գավառապետների կամ գայմագամների ձեռքով։ Ամեն մի գավառ էլ բաժանվում էր գավառակների կամ նահիեների, որոնց գլուխ կանգևած էին գյուղապետները կամ մուդիրները։

Նահանգներից Վանը, Բիթլիսը, Էրզրումը, ինչպես նաև Խարբերդը ամբողջությամբ, և Տիգրանակերտ նահանգի մի մասը մտնում են Հայկական բարձրավանդակի մեջ, իսկ Սեբաստիայի նահանգը, որ Փոքր Հայքի մի մասն է, դուրս է մնում Հայկական բարձրավանդակից։

Նահանգներից ծանոթանանք Վանի նահանգին, որի սահմաններն են՝ հյուսիսից՝ Էրզրումի նահանգը, արևմուտքից՝ Բիթլիսի նահանգը, հարավից՝ Քրդստանը, արևելքից Պարսկահայքը:

Նահանգի տարածությունը մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչությունը մինչև եղեռնը 350000 մարդ, որից 200000-ը հայեր էին։

Վանի նահանգը բաժանվում էր երկու սանջակների՝ Վանի և Հեքյարիի:

Վանը ոչ միայն համանուն նահանգի գլխավոր քաղաքն էր, այլև Արևմտյան Հայաստանի կենտրոնական և հայաշատ քաղաքներից մեկը։

Վան քաղաքին և լճին հարող գավառներին կծանոթանանք որպես առանձին շրջաններ, կենտրոն ունենալով Վանա լիճը։

1. Թե՛ վալիի և թե՛ մնացած գավառական պաշտոնները (փաշայություն) փողով վաճառում էին ամենից շատ վճարողին: Փաշաները փաստորեն հարկ էին վճարում սուլթանին մոտ կանգնած պաշտոնյաներին։ Դրա փոխարեն փաշաները իրենց ստորադասների միջոցով կողոպտում ու հարստահարում էին ժողովրդին։ Մի մասը փոխհատուցում էր վճարած գումարը, իսկ մյուս մասն էլ մնում էր իրենց։

[էջ 168]

Վանա լիճը իր ամբողջ ավազանով հանդիսանում է Վասպուրականի հմայքը։ Ծովի մակարդակից բարձր է 1720 մետր, մակերեսը գրավում է շուրջ 3,7 հազար քառակուսի կիլոմետր տարածություն։ Լիճը գրեթե վեց անգամ մեծ է Ժնևի լճից (Շվեյցարիայի և Ֆրանսիայի սահմանի վրա)։ Վանա լճի առավելագույն երկարությունը 124 կիլոմետր է, իսկ լայնությունը՝ մոտ 51 կիլոմետր։ Միջին խորությունը 16 մետր է, իսկ առավելագույնը՝ 25 մետր: Վանա լճի մակարդակը տարիների ընթացքում տալիս է զգալի տատանումներ, ընդ որում նրա ափերին առաջանում են նորանոր ծոցեր ու թերակղզիներ։ Հաճախ ծածկվում են լճի ափին ընկած վարելահողերը՝ դժվարություններ ստեղծում շրջանի բնակչության համար։

Վանա լիճը պատմական Հայաստանում ծով է կոչվել։ Ընդհանրապես մեր նախնիները Հայկական բարձրավանդակում գտնվող լճերին ծով են անվանել, ավելի փաղաքշական ձևով՝ ծովակ։

Հայկական բարձրավանդակում քաղաքները, առհասարակ, բնակավայրերը, շատ բարձր դիրք ունեն՝ ծովի մակարդակից հարյուրավոր մետրեր։ Բայց հետաքրքիր է, որ Հայաստանում էլ քիչ չեն ջրասույզ եղած բնակավայրերը։ Դրանցից է Վասպուրականի Արճեշահովիտ գավառի Արճեշ քաղաքը՝ Վանա ծովի հյուսիսային ափին։ Քաղաքը հիմնված է խալդական շրջանում, մինչև անցյալ դարի սկիզբը Արճեշը շեն էր, ուներ, մոտ 1500 տուն։ Լճի մակարդակի բարձրացման հետևանքով, հյուսիսային ափին գտնվող Արճեշը ծածկվեց ծովի ջրով, իսկ Կտուց թերակղզին վերածվեց կղզու։ Ջրով են ծածկվել նաև Աղթամար կղզու հարավային մասում գտնվող որոշ նշանավոր կառույցներ։ Ըստ ավանդության, երբ այս երկիրը գտնվում էր հույների ձեռքին, նրանք լճի հարավային կողմից գաղտնի, ստորերկրյա ճանապարհ էին կառուցել, որտեղից ջուրը դուրս էր հոսում և միշտ պահպանում լճի հավասարակշռությունը։ Բայց, երբ հույները ստիպված էին թողնել երկիրը, նրանք ծածկեցին ջրի ճանապարհը և այդ օրվանից սկսեց ջուրը առատանալ։ Իհարկե ավանդությունը մնում է ավանդություն, բայց ջրի մակարդակի տատանումը փաստ է։

[էջ 169]

Վանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով։ Նրա հարավային մասում բարձրանում են Գլխավոր Տավրոսի շղթաները, որոնք այս մասում հայտնի են նաև Կորդվաց լեռներ անվան տակ, որոնց գեղեցիկ գագաթներից են՝ Արտոս և Եղերով սարերը։

Գլխավոր Տավրոսը տարբեր ուղղություններով կտրտված է խոր լեռնահովիտներով։ Վերջիններս, իրենց հերթին, պարփակվածության շնորհիվ, առանձին աշխարհագրական միավորներ են ներկայացնում։

Հարավում ընկած են՝ Հայոց Ձոր, Նորդուզ, Աղբակ, Ջուլամերիկ, Ռշտունիք, Կարկառ, ինչպես նաև Շատախ, Խիզան և Մոկաց երկիր գավառները։

Հյուսիսային մասում Արածանիի (Մուրադի) ավազանը Վանի ավազանից բաժակվում է Ալա-Դաղ (Ծաղկանց) լեռներով, որոնց սահմանները հասնում են մինչև Բերկրի։

Ալա-Դաղ լեռների հարավային լանջերը նայում են դեպի լիճը և առաջացնում խոր գետահովիտներ, որտեղով հոսում են լճի ավազանին պատկանող շատ գետեր։ Ծաղկանց լեռներից մի ճյուղ ձգվում է դեպի հարավ-արևմուտք, ուր բարձրանում է գեղատեսիլ Սիփանը (4434 մետր), որը իր տեսքով շատ է նման Մասիսին։ Սիփանը նույնպես հանգած հրաբուխ է, ծածկված սպիտակ գույնի հրաբխային ապարներով։ Գագաթը ծածկված է հավերժական ձյունով։

Լճից արևելք և հյուսիս-արևելք բարձրանում են երկգագաթ Վարագը՝ Վերին Վարագը և Ներքին Վարագը, ինչպես նաև Թիմարի լեռները։ Վարագը աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ, ծաղկավետությամբ։ Ջրաբաշխ լեռ Է։ Դրախտանման վայր է այստեղ։ Հրաշագեղ է լեռը՝ չորս կողմը պճնված հազար ու մի երփներանգ ծաղիկներով։ Վարագը նաև մի լիաբուխ ջրամբար է ներքում գտնվող դաշտերի ու այգիների համար։ Այստեղ են գտնվում հարյուրավոր աղբյուրների ակունքները, ամեն մի քայլափոխում հանդիպում ենք վտակների։ Վարագա լեռան ամենաբարձր կետը Գալիլիե գագաթն է։ Այդտեղից, մանավանդ, երբ պարզ է լինում երկինքը, երբ խաղաղ է բնությունը, ապա անարգելք հորիզոնը օգնում է տեսնելու հյուսիսային կողմում, հեռվում գտնվող Մասիսները, տեսնելու նաև Նպատը, Արագածի

[էջ 170]

ձյունապատ գագաթները և նրանց ամբողջ շրջակայքը։ Արևմուտքից երևում է Վանա լիճը՝ շրջատատված իր գավառներով։ Վարագա լեռան զույգ վանքերը գտնվում են համանուն լեռան վրա։ Այս երկու վանքերը անուններն էլ ս. Նշան են։ Վերին Վարագա վանքը ժամանակին շեն էր ու պայծառ։ Այժմ ավերակ է, և ամեն մի քար ու փլակույտ մի պատմություն շշնջող մնացորդ։ Վանքը գտնվում է լեռան գագաթին։ Վերին Վարագա լեռան արևելյան ստորոտում գտնվում է հնուց խնամքով շինված Քեշիշ Գյոլ (Տերտերի լիճ) կոչվող լիճը, որը պահեստի ջրամբար է Վանի ամբողջ այգեստանների համար։

Ներքին Վարագի վրա գտնվում է ս. Նշանի անվան Վարագա վանքը, որը կոչվում է նաև Մենաստան Վարագա ս. Խաչի։ Սա Վասպուրական աշխարհի պաշտելի սրբավայրերից մեկն է։ Գտնվում է Վարագա լեռան հարավային ստորոտում, Վանից (Այգեստանից) արևելք, մոտ վեց կիլոմետր հեռավորության վրա։ Հիմնվել է 10-րդ դարի վերջերին։ 1860-ական թվականներին այս վանքը նշանավոր դարձավ Խրիմյան Հայրիկի օրոք, որը այստեղ բացեց գիշերօթիկ ժառանգավորաց դպրոց, հիմնեց տպարան և հրատարակեց «Արծիվ Վասպարականի» ամսագիրը։ Այստեղ նշանավոր է մատենադարան-թանգարանը, ուր դասավորված էին հին և նոր, թե՛ տպված և թե՛ ձեռագիր բարոյական, իմաստասիրական, գիտական, պատմական և այլ մատյաններ։ Վարագա վանքի ս. Խաչը մի հոյակապ տաճար է։ Թուրքերը կոչել են «Եդդի Քիլիսե», այսինքն՝ Յոթ տաճար։ Որովհետև ս. Խաչ վանքի շրջակայքում կան նաև վեց այլ տաճարներ զանազան անուններով։

Լճից արևելք ընկած մասը ամենից ընդարձակն է. նա ձգվում է մինչև իրանական պետական սահմանը։ Ջրբաժան գծի հեռավորության պատճառով գետերն այստեղ ավելի երկար են։ Առավել նշանավոր են Բերկրի և Խոշաբ գետերը։

Լճի արևմտյան մասում գտնվում է Ռահվայի սարահարթը, որը բաժանում է Վանա լճի ավազանը Բիթլիս-չայից և Արածանիից։ Այս մասում բարձրանում են Նեմրութ (Նեբրովթ) և Գռգուռ սարերը։

Շրջապատող այս լեռները լճին տալիս են շատ գեղեցիկ

[էջ 171]

տեսք, որն իր առանձնահատուկ կենդանությամբ հիացմունք է պատճառել շատ ճանապարհորդների, բանաստեղծների, արվեստագետների։ Լիճը շրջապատող վայրերի կլիման մեղմ է, որի պատճառով աճում են բազմապիսի պտղատու ծառեր (խնձորենի, տանձենի, ընկուզենի և այլն) և խաղող։

Վանա ավազանի տնտեսական կյանքում շատ մեծ նշանակություն ունի լիճը, նա է բարերար ազդում այս երկրի կլիմայի վրա, նա է տալիս առատ տառեխ և բորակ։ Լիճը նաև կարևորագույն հաղորդակցության միջոց է։

Վանա լիճը ընդունում է բազմաթիվ գետեր ու գետակներ, սակայն նրանից ոչ մի գետ սկիզբ չի առնում։ Գետերը գլխավորապես թափվում են լճի արևելյան մասում։ Վանա լճի մեջ թափվող գետերը հարուստ են ձկներով, հատկապես Մարմետ (Կարա-սու) գետը։ Վերջինս սկիզբ է առնում Առբերանի լեռներից և լիճն է թափվում Վանից հյուսիս։ Իսկ Բերկրի (Բանդիմահի) գետը, որը Վանա լիճը թափվող գետերից ամենաջրառատն է՝ գալիս է Թոնդուրեքից և լիճն է թափվում հյուսիս-արևելյան կողմից։

Գետերի մեջ նշանավոր է նաև Խոշաբը կամ պատմական Անգղ գետը, որը սկիզբ է առնում Անձևացյաց լեռներից և լիճն է թափվում Վանից հարավ։ Վանի ավազանի գետերը, հատկապես Խոշաբի վերին հոսանքները, շնորհիվ մեծ թեքության, ունեն հիդրոէներգետիկ նշանակություն։

Պատմական Հայաստանում լճի շրջապատում գտնվում էին հետևյալ նշանավոր, գավառները՝ Բզնունիք (Ախլաթ), Խոռխորունիք, Աղիովիտ (Արճեշ), Տոսպ (Վան), Հայոց Ձոր, Ռշտունիք և այլն։

Վանա լճի ավազանում ծաղկեց հնագույն և նշանավոր պետություններից մեկը՝ Ուրարտուն։ Լճի ափին հիմնվեց և իր ծաղկման փառքին հասավ Արծրունյաց թագավորությունը։

Պատմական անցյալում Վանա լիճը հայտնի է եղել՝ «Նաիրի Վերին ծով», «Տոսպա ծով», «Բզնունյաց ծով», «Ռշտունյաց ծով», «Արծրունյաց ծով», «Աղթամարի կամ Ախթամարի ծով» անուններով։

[էջ 172]

Ինչպես տեսնում ենք, Վանա լճին, հայերը տարբեր անուններ տալուց բացի, միշտ էլ նրան ծով են անվանել։

Լճի ջուրը շատ աղի է, որի պատճառով էլ ոչ ոռոգման համար է պիտանի և ոչ էլ խմելու, սակայն պարունակում է մեծ չափով կալիում և նատրիում կարբոնատներ։ Այսպիսով լիճը շատ սոդա և պոտաշ է պարունակում։ Դա օգտագործվում է օճառ եփելու և լվացքի համար։ Անվանի ճանապարհորդ Լինչը գրում է. «Լճի ջրի մաքրեցուցիչ հատկությունների մասին Ստրաբոնի հաղորդագրությունը փայլուն հաստատում ստացավ։ Բավական է նրա մեջ մի փոքր լողանալ, որպեսզի ջրից դուրս գաք այնպես մաքուր, կարծես թե ամբողջ մարմինը օճառ եք քսած, սակայն օճառ՝ չափազանց հաճելի որակի, որը մաշկի վրա թավշի զգայություն է թողնում»։

Ամռանը շրջակա բնակիչները ափի մոտ ոչ մեծ ավազաններ էին պատրաստում և լցնում լճի ջրով։ Ջուրն արագորեն գոլորշիանում էր, իսկ հատակին նստում էր սոդայի շերտը։ Այդ սոդան գնում էր Արևմտյան Հայաստանի տարբեր մասեր, այդ թվում և Իրան։ Վան քաղաքում փորած ջրհորների ջուրը նույնպես բորակի համ ունի։

Չնայած իր բարձր դիրքին, Վանա լիճը սովորաբար չի սառչում։ Միայն խիստ ցրտերի ժամանակ լճի հյուսիս-արևելյան ափերը ծածկվում են սառույցի բարակ շերտով։ Առտեր ամայի կղզին շատ անգամ սառույցով կապվում է ցամաքի հետ և բնակիչները իրենց ոչխարները սառույցի վրայով անց են կացնում, տանում կղզի արածեցնելու։

Լիճը հարուստ է հայտնի տառեխ ձկան տեսակով։ Գարնանային վարարումների ժամանակ, երբ ջրերը պղտորվում են, տառեխը բարձրանում է գետաբերանները։ Բնակիչները ձուկը որսում էին այնպիսի քանակությամբ, որ ոչ միայն կերակուր էր դառնում բնակչության համար, այլև արտահանվում էր Բիթլիս, Մուշ, Էրզրում և այլ քաղաքներ։ Տնտեսական մեծ արժեք ունի տառեխը, որը մինչև 1914 թվականը արտահանվում էր նաև Անդրկովկաս։

Լճում կան թվով վեց կղզիներ։ Դրանցից երկուսը գտնվում են լճի հյուսիսային մասում, իսկ չորսը՝ արևելյան։ Ավելի նշանավոր են արևելյան մասում գտնվող չորս կղզիները՝ Աղթամար, Լիմ, Կտուց և Առտեր։ Այս կղզիներից

[էջ 173]

երեքը եղել են մենաստաններ և ունեցել են վանքեր։ Կղզիներից Լիմը ամենամեծն է տարածությամբ, բայց նշանավոր է Աղթամարը։

Լիճը շրջապատում էին ծաղկած նավահանգիստներ ու քաղաքներ, որոնցից շատերն այժմ պահում են իրենց պատմական անունները՝ Վան, Ավանց, Արտամետ, Ոստան, Նոր Գյուղ, Մոխրաբերդ, Գանձակ, Սուրբ, Վանիկ, Դատվաս, Ախլաթ (Խլաթ), Արծկե (Ալջավազ), Աղորաֆ, Ականց, Առնիս, Արճեշ, Կարաքեշիշ, Ջանիկ, Էրերին և Աղթամար։ Ըստ ակադեմիկոս Մանանդյանի, Արևմտյան Հայաստանի հարավային մասում ընկած այս քաղաքները՝ այս մասի համար եղել են այն, ինչ որ Հյուսիսային Հայաստանի համար Դվինը, Անին, Կարինը։

Խոսելով Վանի ավազանի մասին պատմաբան Լևոն գրում է. «Երկիրը կարևոր աշխարհագրական դիրք ունի Առաջավոր Ասիայի արևմտյան մասում։ Գտնվում է հաղորդակցության մեծ ճանապարհների վրա, առևտրական նշանակությունից ավելի՝ ռազմական առաջնակարգ կարևորություն է ներկայացնում հարավային երկրների համար»։

Նավահանգիստներից ամենից կարևորը Դատվանն է, իր հարմար ծովածոցով։ Դատվանում է կատարվում առևտուրը թե՛ Բիթլիսի և՛ թե՛ Միջագետքի հետ։ Ալջավազը Վանը կապում է Տրապիզոնի հետ, իսկ Առնիսը՝ Բայազետի հետ։

Վանի ավազանը հարուստ գյուղատնտեսական շրջան է։ Գետերի առատության շնորհիվ երկրագործությունը ջրովի է և երաշտը համարյա բացակայում է։ Հացահատիկային կուլտուրաներից շատ են տարածված ցորենը, գարին, հատկապսես նշանավոր է Ալջավազի ցորենը։ Մոքսում և Գյավուշում տարածված է նաև կորեկի մշակումը։ Կլիմայական պայմանները նպաստում են նաև պտղատու ծառերի մշակմանը. աճում է նաև խաղող։

Համատարած այգեշատ վայրեր են Վանը, Արտամետը, Արճեշը, Ալջավազը, ինչպես նաև Մոքսը և Շատախը։

Նշանավոր է Արտամետի անուշահոտ և կարմիր խնձորը, ձվի մեծությամբ և բարակ կեղևով ընկույզը, ինչպես նաև Արճեշի խաղողը, Ալջավազի ծիրանը, Շատախի ընկույզը և այլն։

[էջ 174]

Անասնապահության գլխավոր ճյուղը հանդիսանում է ոչխարաբուծությունը։ Վանի ոչխարները հայտնի են թե՛ իրենց բրդով (2,5 կիլոգրամ), և թե՛ իրենց դմակով։

Վանի ավազանը հարուստ է նաև հանքերով։

Բերկրի գավառում կան նավթի պաշարներ, Արճակի գավառում և Շատախում՝ քարածուխ։ Երկաթ կա Զուլամերիկում, իսկ Արճակ և Ալջավազ գավառներում՝ ծծումբ, Մոքսում՝ ասֆալտ։ Հանքերով հարուստ են նաև մյուս գավառները, շինանյութերով` Թիմարը։ Հարավային գավառները հարուստ են անտառներով (կաղնի, թղկի, բոխի, բարդի, ինչպես նաև մասրենու թփուտներ)։

Շրջանի տնտեսությանն մեջ բացառիկ դեր են խաղացել հայերը, որոնք ճանաչվել են որպես հմուտ արհեստավորներ, լավ այգեգործներ, երկրագործներ, խաշնարածներ։ Այգեստանում և Շատախում հայերը նշանակալից դեր են խաղացել այգեգործության ասպարեզում։

Ավազանի կենտրոնանան քաղաքը, նրա կորիզը Վանն Է։

Բացի Վանից և նրա արվարձան Այգեստանից, ինչպես նաև Արտամետ ու Ավանց բնակավայրերից, լիճը շրջապատված է նաև այլ գեղատեսիլ, լայնանիստ հովիտներով, խոր ու անտառապատ ձորերով, որոնք կազմում են առանձին մեծ ու փոքր բնագավառներ, իրենց ուրույն կլիմայով, բնությամբ և տնտեսական առանձնահատկություններով։ Սրանք պատմական Հայաստանում առանձին գավառներ ու գավառակներեն եղել։

Վանա լճի ավազանը մանրամասն ու ճիշտ ուսումնասիրման տեսակետից, պետք էր բաժանել մի քանի շրջանների, ի դեպ, դրանցից մի քանիսը (Նորդուզ, Աղբակ, Ջուլամերիկ) աշխարհագրական տեսակետից չեն մտնում լճի ավազանի մեջ, բայց կապված են եղել նրա հետ պատմական, ազգագրական, տնտեսական խոր կապերով։

Այսպիսով, բացի Վանի անմիջական շրջանից կան նաև հետևյալ ենթաշրջանները, որոնք տեղադրված են այսպես.– լճից դեպի արևելք Վան և կից բնակավայրեր, հյուսիս–արևելք՝ Թիմար, հարավ–արևելք՝ Հայոց Ձոր, Նորդուզ (Անձևացյաց երկիր), Աղբակ և Ջուլամերիկ, լճից հարավ՝

[էջ 175]

Ռշտունիք (Գավաշ), Կարճկան և Կարկառ, Մոկաց երկիր, Խիզան, Շատախ։ Լճից արևմուտք՝ Դատվան, վերջապես հյուսիս և ծայր հյուսիս-արևելք՝ Խլաթ (Ախլաթ), Արծկե (Ալջավազ), Արճեշ և Բերկրի։

Այժմ Վան քաղաքի մասին։ Քաղաքը գտնվում է Վանա լճի ափին, պտղաբեր դաշտում, խաղողի այգիներով ու պարտեզներով շրջապատված։ Ենթադրյալ դրախտի մաս կազմող այս գեղատեսիլ քաղաքը իր անվանումը ստացել է Բիայնա կամ Բիաինի անունից, որը նշանակել է «Բիա ցեղի երկիր»։ Ուրարտուի արձանագիր թագավորները, գրեթե բոլորն էլ իրենց կոչում էին «թագավոր Բիայնայի» և «Տիրակալը Տուշպա քաղաքի»։ Ուրարտական Բիայնա կամ Բիաինի ցեղն էլ բնակվել է Վանա լճի արևելյան մասում, ուր գտնվում է ներկայիս Վան քաղաքը՝ հին Տոսպը-Տուշպան։ Վանի արձանագրություններում եղած Բիայնա անունը համապատասխանում է ներկա Վանա լճի ավազանին։ Ժամանակի ընթացքում «բիայնա» կամ «բիանա» անվանումը ձևափոխվել և դարձել է Վան։ Ի դեպ, հետաքրքրական է այն, որ Վան քաղաքի հին անունը՝ Տուշպա (Տոսպ) անցել է գավառին, իսկ երկրինը՝ (Բիաինա) քաղաքին:

Մեր ավանդական պատմագրության մեջ Վան քաղաքը կոչվել է Շամիրամակերտ. որպես ձեռակերտ ավանդական Շամիրամ թագուհու։ Արայի մահվանից հետո Շամիրամը գալիս է Հարավային Հայաստան։ Ճանապարհին կանգ է առնում Վանա լճի ափին, ներկա Վան քաղաքի մոտերքում։ Բնությունը հրապուրում է նրան։ Շամիրամը տեսնելով սառնորակ աղբյուրները և օդի բարեխառնությունը, Բզնունյաց ծովի արևելյան ափին հիմնում է Շամիրամակերտ քաղաքը, ամառն այստեղ անցկացնելու համար։ Դրա համար էլ մեր ավանդական պատմության մեջ հաճախ Վանը կոչվում է «Շամիրամի ամառանոց»։ Շամիրամը քաղաքի համար կառուցում է մի հոյակապ ջրանցք, որն անցնելով Հայոց Ձորով և Խոշաբ գետի վրա կառուցված ջրատարով, գալիս է Վան։ Այդ ջրանցքը միմչև այժմ էլ պահպանվում է, և ժողովուրդը այն Շամիրամի առու է անվանում։ Այսօր էլ դեռ Վան քաղաքում կա Շամիրամի անունով թաղ։ Այդ բոլորի մասին մեզ հիանալի ավանդություն թողեց Մովսես Խորե–

[էջ 176]

նացին, որը կիսաառասպելական Շամիրամին վերագրեց այն բոլորը, ինչ ստեղծվել էր Վանում՝ մեծագործ սերունդների կողմից։

Պատմական անցյալում Վանը մտել է Վասպուրական նահանգի Տոսպ գավառի մեջ։ Վանի հայ ժողովուրդն ասում է, «Վանն այս աշխարհում, արքայությունն այն աշխարհում»։ Այս ասացվածքը սոսկ սնապարծություն չէ։. Հիանալի է Վանի ընդհանուր տեսարանը. մի կողմից` գեղատեսիլ ալեծուփ կապուտաջուր ծովակը, մյուս կողմից` ժայռի վրա գտնվող բերդը, ընդարձակ այգիների մեջ թաղված Այգեստանը, լեռնաշղթաներով շրջապատված դաշտը գերբնական տպավորություն են թողնում ճանապարհորդիվրա։ Վանի նման գեղեցիկ տեսարանով քաղաքներ քիչ կգտնվեն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: «Տեսնել Վանը, ապա մեռնել»,— ասել է Լինչը։

Քաղաքի հյուսիսային մասում հարթության վրա բարձրանում է մի ժայռաբերդ, որը հանդիսանում է Վանի միջնաբերդը՝ իր հռչակավոր բևեռագիր արձանագրություններով։ Հենց այս մասում էլ գտնվում է քաղաքի գլխավոր մուտքը, որ կոչվում է Թավրիզյան դարբաս։

Քաղաքի հյուսիս–արևելյան մասում գտնվում են Թոփրակ-Կալեի բարձունքները։ Սա այն հռչակավոր վայրն է, որը բազմաթիվ պեղումների շնորհիվ՝ հայտնաբերված թանկարժեք հնություններով, լույս է սփռում Վանի պատմական մեծ անցյալի վրա։ Իր ժամանակին այդ աննման հնությունները կամ հափշտակվել են, կամ տարվել եվրոպական թանգարանները։

Դեպի բերդ տանող ճանապարհը անցնում է զառիթափ բարձունքով։ Ժայռի մեջ փորված դահլիճները՝ քառակուսի կամ խորանարդ ձևով, զարդարանքներ չունեն, սակայն նրանց պատերը սքանչելիորեն փայլեցված են։ Պատերի երկարությամբ փորված են քառակուսի որմնախորշեր։. Գլխավոր դահլիճից չորս մուտքեր տանում են դեպի կողային այրերը։ Դահլիճ է տանում մի սանդուղք, որն ապշեցուցիչ է իր մեծությամբ։ Այս դահլիճ-այրերի մուտքի վրա ժայռը ծածկված է սեպագրերով։ Ժայռի հարավային կողմը, որը նայում է դեպի քաղաք, միանգամայն ուղղաձիգ

[էջ 177]

է։ Սակայն ժայռի ստորոտից շինված են աստիճաններ, որոնք տանում են դեպի քարից կերտած սենյակները։

Բուն բերդի մեջ հեթանոսական ժամանակների և Արծրունիների ժամանակաշրջանի կառուցումներից ոչինչ չի մնացել, որովհետև այդ բոլորը, 1392 թվականին կործանվեցին Լենկթեմուրի ձեռքով։ Այնուամենայնիվ ժայռի մեջ փորված կառուցումները դիմացել են նրա կողմից գործադրած բոլոր տեսակի ավերիչ միջոցներին։

Վանում է գտնվում նաև Ագռավի կամ Ակրփու քար կոչվող ժայռը, որը ըստ ավանդության, կապված է Սասունցի Դավիթ դյուցազներգության հետ։ Փոքր Մհերը, իր հոր՝ դյուցազուն Դավթի անեծքի պատճառով՝ փակվել է այդ ժայռ–քարանձավի մեջ։ Եվ տարին մեկ անգամ բացվում են ժայռի դռները, երկնքից իջնող մանանայով սնվում են Մհերն ու իր ձին, այնուհետև նորից փակվում են ժայռի դռները: Ըստ ավանդության, Մհերը իր ձիու հետ այդտեղ պետք է մնա այնքան ժամանակ, մինչև որ աշխարհում թագավորի մարդասիրությունը, արդարությունը, ազնվությունը, խաղաղությունը և գաղափարական կյանքը։

Ընդհանրապես ավանդական, պատմական ու ազգային հիշատակներով հարուստ վայրեր, ավաններ շատ կան Վանի շրջակայքում։

Վանը հայտնի է իր բազմաթիվ արձանագրություններով, որոնք առաջին անգամ ընթերցել է Շուլցը՝ 1827 թվականին, այնուհետև դրանք հրապարակվել են 1840 թվականին։ Այդ արձանագրություններից հետաքրքիր են՝ Վանի ժայռի վրա պարսից արքա Քսերքսեսի թողած արձանագրությունը, որը ունի 18 մետր բարձրություն։ Կա նաև մի այլ արձանագրություն ընդամենը 500 տող (մի շարք աղբյուրներում 300 տող), որտեղ Ուրարտուի Արգիշտի թագավորը սերունդներին պատմում է իր վիթխարի հաղթանակների մասին ընդդեմ ասորեստանցիների և իր այլ թշնամիների։ Այդ արձանագրությունը ինքնըստինքյան հաղթական պատերազմների տարեգրություն է, որը պատմական անցյալի վրայից բարձրացնում է վարագույրը։

Այսպիսով, Վանն իր պատմական արմատներով հասնում է մինչև ուրարտական շրջանը։ Նա միաժամանակ հայ

[էջ 178]

ժողովրդի պատմության լավագույն հուշարձանն է։ Վանին վիճակվել է պատմության մեջ երկու անգամ լինել մայրաքաղաք, մենը՝ Ուրարտուի, մյուսը Վասպուրականի Արծրունիների ժամանակ:

1548 թվականին (ըստ ոմանց՝ մոտ 1533 թ.) թուրք– սելջուկյան հորդաների կողմից գրավվելուց հետո, Վանը կորցրեց իր վաղեմի փառքը։

Վանը բաժանվում է երկու մասի՝ բուն քաղաք և Այգեստան (թուրքերը անվանում են (Բաղլար)։ Բուն քաղաքը պատած է պարիսպներով։ Այստեղ էին գտնվում պետական հիմնարկները և շուկան։

Այգեստանը գրավում է քաղաքի արևելյան մասը։ Նա բաղկացած է հետևյալ մասերից՝ Հայկավանք, Արարք, Նորաշեն, Հայնկուսներ և Կլորթաղ։ Այգեստանը քաղաքը ծառազարդ և ավելի բարեկարգ ու մաքուր մասն էր հանդիսանում, հարուստ էր բազմաթիվ առուներով և թաղված էր այգիների մեջ։ Այգեստանը հայտնի էր իր առատ խնձորով (6 տեսակ), տանձով (15 տեսակ), սալորով (25 տեսակ), ծիրանով և այլ մրգերով։ Այգեստանի խաղողը համեղ չէր, բայց նրանից լավ գինիներ էին ստացվում։ Այգեստանը (հարուստ էր նաև ծաղիկներով։

Վանը մեծ արժեք էր ներկայացնում նաև արդյունաբերական և առևտրական տեսակետից։ Նա Արևմտյան Հայաստանի ամենահայաշատ, ամենաառաջադեմ քաղաքն էր։

Վանը ոչ միայն Վասպուրական նահանգի, այլև Արևմտյան Հայաստանի մտավորական կյանքի գլխավոր կենտրոններից մեկն էր։ Վանեցիները շատ ընթերցասեր էին։ Վանը տվել է բազմաթիվ անվանի մարդիկ, ինչպես օրինակ՝ Թովմա Արծրունի, Խոսրով Անձևացի, Գրիգոր Նարեկացի, Գրիգորիս Աղթամարցի, Թովմա Մեծոփացի, Նահապետ Քուչակ։ Նորագույն ժամանակների մեծ դեմքերից էր՝ մեծ հայրենասեր Մկրտիչ Խրիմյանը (Հայոց Հայրիկը), որի հայրենական տունը Վան քաղաքի մեջ դարձել էր ուխտատեղի:

Հայերն ունեին բազմաթիվ դպրոցներ։ Վանում էին գտնվում Երեմյան և Կենտրոնական վարժարանները։ Հա–

[էջ 179]

մարյա բոլոր թաղերը ունեին իրենց դպրոցները։ «Այստեղ զգում ես, որ գտնվում ես Հայաստանում։ Փողոցներում լսվում է միայն հայերեն, թուրքեր համարյա չեն երևում»,— գրում է մի ճանապարհորդ։

Արհեստներից զարգացած էին ոսկերչությունը, կտավագործությունը, շալագործությունը։ Վանեցի հայուհիները լավ տնտեսուհիներ էին, պատրաստում էին ընտիր կերակուրներ և այլ ուտելիքներ ու խմիչքներ։ Հայտնի էր Վանի թանապուրը, հարիսան, խաշը և կանաչեղենով խառը պանիր–ժաժիկը։

Այստեղ չի կարելի մոռանալ և Վանի նշանավոր կատուներին, որոնք սովորականից շատ մեծ էին, սև ու թավամազ։

Քաղաքում զարգացած էր առևտուրը։

Վանը կապված էր Միջագետքի հետ՝ Դատվանի և Բիթլիսի վրայով, Էրզրումի հետ՝ Ալջավազի վրայով, Իգդիրի և Երևանի հետ՝ հիմնականում Օրգովի լեռնանցքով։ Վանը քարավանային ճանապարհով կապված էր նաև Թավրիզի հետ։ Մեծ բարիք էր նաև Վանի և շրջակա բնակավայրերի միջև վերջին ժամանակներում Վանա լճում հիմք դրված շոգենավային երթևեկությունը։

Օսմանյան թուրք ջարդարարները 1914—1915 թվականներին օգտվելով բռնկված առաջին համաշխարհային պատերազմից, հայերի նկատմամբ կիրառեցին սանձարձակ և չտեսնված վայրի բնաջնջման քաղաքականություն՝ համատարած ջարդերով և տարագրությամբ։ Այդ բախտին արժանացավ նաև Վանը, որի տեղահանության և ջարդի գործը հանձնված էր իթթիհատականներից մեկին՝ Ճեվդեթ բեյին (Վանի վալիին)։

Սակայն հերոսական Վանը գրեթե մի ամբողջ ամիս՝ 1915 թվականի ապրիլը 7-ից մինչև մայիսի 5-ը, կտրված դրսի աշխարհից, արիությամբ դիմադրեց թուրքերի կանոնավոր բանակին։

1915 թվականի Վանի հերոսական ինքնապաշտպանությունը պատվավոր տեղ է գրավում մեր ազգային ազատագրական շարժման մեջ։ Այդ հերոսամարտը հայ ազգի նորագույն պատմության փառավոր էջերից մեկն է։

[էջ 180]

Վանը իր Այգեստան հայկական արվարձանով 1914 թվականին ուներ 60 հազար բնակիչ։ Քաղաքի թուրք բնակչությունը ապրում էր բերդի մոտ։ Առևտուրը գտնվում էր հայերի ձեռքում, իսկ ապրանքները բերում էին Ռուսաստանից՝ Իգդիրի վրայով և Իրանից՝ Ուրմիայի ու Խոյի վրայով։ Երբ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վանը գրավվեց ռուսական զորքի կողմից, այն ժամանակ դեպի լճի հարավային ափը՝ Շահթախտի, Մակվի և Բայազետի վրայով անցկացվեց երկաթգիծ, որը սակայն մինչև Վան չհասավ։

Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ամբողջ հայ և ասորի բնակչությունը թողեց Վանի շրջանը։ Այս գաղթի ժամանակ կոտորվեց բնակչության գրեթե 50 տոկոսը։ Քաղաքը ենթարկվեց թալանի, հրդեհվեց և կործանվեց։ Վանի հայությունը գաղթեց մասամբ դեպի Միջագետք, իսկ շատերը եկան Հայաստան՝ Երևանի շրջանը։

Վանից ոչ հեռու, նրանից 13 կմ հարավ-արևմուտք, ծովափին է գտնվում Արտամետը, որը հայտնի է նաև որպես Շամիրամակերտ։ Արտամետը պատմական մեծ անցյալ ունի։ Նա Արտաշես 2-ի ժամանակ (մ. թ. 1-ին դարում) եղել է նրա դաստակերտը և պարտեզներով ծածկված զբոսարան՝ զարդարված պալատներով և գեղեցիկ այգիներով։ Արտամետը հռչակված է իր անուշահոտ և կարմիր խնձորներով, որոնց բազմապիսի տեսակների թիվը հասնում էր մինչև 30-ի, մեկ խնձորի քաշը հասնում էր մինչև կես կիլոգրամի։ Իր անուշահամ խնձորներով նա հռչակված էր ամբողջ Արևմտյան Հայաստանում։ Արտամետը նշանավոր էր նաև իր տանձով, ապա ընկույզով, որը գովված էր թե՛ իր մեծությամբ և թե՛ կեղևի բարակությամբ:

Արտամետի այգիները նույնպես ոռոգվում են Շամիրամի ջրով։ Արտամետի հետ կարելի է հիշատակել նաև Ծվստանի այգիները։ Ծվստանը գյուղ է Վանա լճի ափին։ Այդպես է կոչվել Արտամետի և Վանի թռչունների ծվծվոցից։ Արտամետ և Ծվստան գյուղերը նշանավոր են իրենց աննման մրգառատ այգիներով, որոնց պատվական խնձորն ու տանձը հայտնի են իրենց համով ու հոտով։

[էջ 181]

Վանից մոտ 4—5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Ավանց նավահանգիստը, որը հայաբնակ, բավական մեծ գյուղ էր։ Բնակիչների հիմնական զբաղմունքն էր նավարկությունը և ծովի ջրից բորակ ստանալը։ Նավարկության մեջ այնքան հմուտ էին և ճարտար, որ ամենամութ գիշերներին, առանց կողմնացույցի իրենց նավակներով դուրս էին գալիս ճանապարհորդության։ Գյուղը հարուստ էր նաև այգիներով։

Թիմար.— Թիմարը պատմական Գնունյաց գավառն է, որն ընկած է Վանա լճի հյուսիս-արևելյան մասում։ Բնությունը լեռնոտ է։ Թիմարի միջով հոսում է Մարմետ գետը, իսկ արևելյան կողմում գտնվում է Արճակ լիճը։ Գեղածիծաղ և ծովահայաց են այս գավառի գյուղերն ու ավանները։ Հայաշատ և այգեզարդ երկիր էր Թիմարը։ Գավառի նշանավոր Մարմետ գետը հարուստ է տառեխ ձկներով։

Գավառի բնակավայրերից նշանավոր էին Ալյուր, Էջմիածին, Էրերին, Մարմետ, Տիրամոր գյուղ, Լեզք, Շահբազ։

Ալյուր կամ Այլուր հայաշատ և հացառատ գյուղ էր, առանձնահատուկ գեղեցիկ բնությամբ։ Ավանդությունն ասում է, երբ ս. Թադևոսը գալիս է այստեղ, հիանալով գյուղի բնությամբ, բացականչում է. «Այլ ուր գնալ»։ Ըստ այդ ավանդության գյուղը կոչվել է Այլուր։ Գյուղը հայտնի էր իր ընտիր այգիներով, պարտեզներով և համեղ գինիներով։

Վանա լճի ափից մեկ կիլոմետր հեռու գտնվում է Լիմ կղզին։ Կղզու դիմաց գտնվում է Ջանիկ նախկինում հայաբնակ նշանավոր գյուղը, որից 5 կիլոմետր հեռու դեպի հյուսիս գտնվում է Տիրամոր գյուղը՝ իր վանքով։

Մարմետ բնակավայրը գտնվում է համանուն գետի գետաբերանում։ Իսկ Էրերինը ծովեզերքին ընկած հաճելի տեսարաններով հայկական գյուղ էր։ Ուներ արգավանդ հողեր ու մարգագետիններ։

Հայաբնակ գողտրիկ գյուղ էր նաև Լեզքը։ Ըստ ավանդության Լեզք անունը առաջացել է նրանից, որ այստեղ Արալեզ աստվածները Շամիրամի ցանկությամբ կամեցել են կենդանացնել Արա Գեղեցիկին։ Իսկ մյուս՝ Շահբազ բնակավայրը գտնվում է Այգեստանից հյուսիս, փաստորեն Վանի արվարձանն էր հանդիսանում։ Հարուստ էր իր խաղողի այ–

[էջ 182]

գիներով։ Այս գյուղը համարվում էր Վասպուրականի գինու մառանը։

Վերին Թիմարի արևելյան մասում ընկած գյուղերից նշանավոր էին Արճակը և Խառակոնիսը։ Այս երկու գյուղերը գտնվում են Արճակ լճի մոտ։ Արճակը բարձր է Վանա լճից։ Արճակի ջուրը աղի է, նրա մեջ են թափվում Խառակոնիս, Խնո և Մալավու գետակները։

Արճակը Հայկական բարձրավանդակի մյուս լճերի նման պարբերաբար բարձրանում է։ Լիճը մոտեցել էր Խառակոնիս գյուղին։

Արճակը հայաբնակ գյուղ էր. ընկած էր համանուն լճի արևելյան ափին, Վանից Իրան տանող ճանապարհի վրա։ Արճակը հանդիսանում էր Վերին Թիմարի կենտրոնը, որտեղ նստում էր թուրքական մուդիրը։

Արճակից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի համանուն լիճը։ Գյուղի մոտ գտնվող վանքերից նշանավոր է ս. Աստվածածինը։

Արճակ լճի հյուսիս-արևելյան ափին է գտնվում Խառակոնիսը։ Գյուղի կենտրոնական մասում, մի բարձրադիր բլրի վրա գտնվում է եկեղեցին։ Այստեղ է միջնադարի հայ ականավոր բանաստեղծ Նահապետ Քուչակի գերեզմանը։ Դամբարանի վրա գրված է, որ այստեղ թաղված են Նահապետ Քուչակը և իր կողակիցը։ Խառակոնիսի ծնունդ էր սովետահայ անվանի բանաստեղծ Նաիրի Զարյանը։

Հայոց Զոր.— Հայոց Ձորը Վասպուրանանի պատմական Երվանդունիք գավառն է, ընկած է Վանից հարավ։ Պաշտպանված է լեռներով, միջով հոսում է Խոշաբ (Անգղ) գետը։ Իր քաղցրահամության պատճառով, օտարներից ստացել է Խոշաբ անունը (խոշ-քաղցր, և աբ–ջուր, այսինքն՝ քաղցր ջուր):

Խոշաբ կամ Անգղա գետը բխում է Անձևացյաց լեռների արևելյան մասից, թափվում է Վանա լիճ։

Հայոց Ձորի Վերին Բժնկերտ գյուղի մոտ մի ժայռի տակից բխում են մի քանի աղբյուրներ, որոնք դառնում են հայտնի Շամիրամա գետի սկիզբը։ Շամիրամա ջուրը Հայոց Զորը բաժանում Է երկու մասի՝ Վերին Հայոց Ձոր և Ներքին Հայոց Ձոր։

[էջ 183]

Հայոց Ձորը Վանի ավազանի հայաշատ մասերից էր, որի բնակիչները հնուց ի վեր եղել են հայերը։ Հայ ժողովուրդը այստեղ գտնվող շատ բերդեր ու վայրեր վերագրում է Հայկի հետ կապված ավանդությանը։

Հայոց Ձորը անցյալում հարուստ երկրագործական շրջան էր։ Կլիման բարեխառն է, օդը բարերար, ջուրը լավ և հողը բարեբեր:

Բնակավայրերից նշանավոր Է Անգղ գյուղը, որը գտնվում է Խոշաբ գետի աջ ափին։ Հայաբնակ գյուղ էր նաև Այգեշատը՝ գեղեցիկ տեսարաններով, մարգագետիններով և խնձորի այգիներով։ Իսկ Անգղ գետի մոտ՝ Աստվածաշեն գյուղից ոչ հեռու կան հանքային ջրեր։ Աստվածաշենը հայտնի էր իր վանքով։ Գյուղի մոտ մի լեռան վրա գտնվում է Հայկի բերդը, ուր ըստ ավանդության տեղի է ունեցել Հայկի և Բելի կռիվը։

Հայոց Ձորի և Ոստանի սահմաններում է գտնվում Արտոս լեռը, որն ամենաբարձրն է այս շրջանում։ Կանաչազարդ է և աղբյուրներով հարուստ Արտոս լեռը։ Նրանից բխող գետակները և աղբյուրները ոռոգում են Հայոց Ձորի և Ոստանի դաշտերը։

Նորդուզ.–– Պատմական Անձևացյաց գավառն է, ընկած է Շատախից արևելք։ Անդնդախոր ձորերով, անհատակ անձավների երկիր է։ Ի դեպ, անձավների առատության պատճառով էլ հին Հայաստանում կոչվել է Անձևացյաց երկիր։

Բնակչության հիմնական զբաղմունքն էր խաշնարածությունը։ Հայտնի էին Նորդուզի այծերը, որոնք տալիս էին ընտիր տեսակի՝ «ֆիլիկ» կոչվոր բուրդ։ Բնակիչները զբաղվում էին շալագործությամբ։ Գավառն ունի շատ հուշարձաններ, այդ թվում նշանավոր Հոգոց վանքը։ Բացի հայերից գավառում ապրում էին նաև ասորիներ, որոնց կենտրոնական ավանը համարվում էր Օրամարը։

Գավառով անցնում է Կարսիկ գետը, որը Տիգրիսի վտակն է։ Պատմական Հայաստանի սահմանամերձ գավառն է եղել, գտնվելով Պարսկաստանի սահմանագլխում։

Գավառի ամենամեծ գյուղն է Փիրբադալան։

Աղբակ.– Աղբակը ընկած է Հայոց Ձորից հարավ-արևելք, կոչվում է նաև Հեքյարի։ Հայոց Ձորից բաժանում են

[էջ 184]

Չուխ լեռները։ Աղբակի դաշտային մասը հասնում է մինչև Մեծ Զաբ գետը։ Աղբակը սահմանակից է Իրանին։ Աշխարհագրական դիրքը գեղեցիկ է, կան նաև լեռներ։ Ջրառատ ու բերրի երկիր է։ Կլիման առողջարար է՝ ցուրտ ձմեռներով: Տեղացիները հաղթանդամ, առույգ ու կորովի էին։ Բնակիչների զբաղմունքն էր խաշնարածությունը, շալագործությունը։

Գավառի կենտրոնն էր Բաշկալեն։ Գավառում կան Արծրունյաց շատ բերդերի և ապարանքների ավերակներ։ Այս գավառումն է նշանավոր ս. Բարդուղիմեոս վանքը։ Այստեղ են գտնվում նաև Խանասոր քաղաքի փլատակները։

Ջուլամերիկ. – Նորդուզից հարավ-արևելք, իսկ Աղբակից հարավ, ընկած է ասորիների անառիկ երկիրը, որը հիշեցնում է Դերսիմը կամ Սասունը։ Անառիկ շրջանը, կենտրոնի՝ Ջալամերիկի անունով էլ կանվանենք Ջուլամերիկի շրջան։ Հարավից սահմանափակված է Զելուր կոչվող լեռնաշղթայով։ Լեռները խիտ ճյուղավորվելով առաջացրել են նեղ հովիտներ ու առանձին գավառակներ, որոնք հայտնի են Թիար, Թխում, Թաղ, Զելու, Դեզ անուններով։

Սառնորակ աղբյուրներից արագահոս վտակները գրեթե ամեն մի լեռան լանջից գլորվում են դեպի Մեծ Զաբ գետը, որը հազարավոր պտույտներ է կատարում՝ ենթարկվելով Զելուի լեռների քմահաճույքին։

Նեղ հովիտներում շարան-շարան ձգվում էին ասորական գյուղերը։ Ասորիները կազմում էին Ջուլամերիկի շրջանի բնակչության 95 տոկոսը, որոնց թիվն այս շրջանում հասնում էր 41000-ի։ Ջուլամերիկի ասորիները զբաղվում էին խաշնարածությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ։ Պտղատու ծառերի մեջ նշանավոր են ընկուզենին, խնձորենին, տանձենին, դեղձենին և նռենին։ Փոխադրական միջոց օգտագործում էին ջորին։

Ասորիների երկերը կառավարվում էր մելիքներով։ Նեստորական ասորիների կրոնապետը կոչվամ էր Մար–Շիմոն, որը միևնույն ժամանակ նրանց քաղաքական պետն էր։ Վերջին Մար-Շիմոնը Բենյամինն էր, որը նստում էր Քոչհաննես գյուղում։ Գավառական կենտրոնը Ջուլամերիկն էր, որը գտնվում էր Մեծ Զաբի աջ ափին։

[էջ 185]

Ռշտունիք.— Արտոս լեռան կանաչազարդ լանջերին է փռված պատմական Ռշտունյաց գավառը, որը ընկած է Վանա լճից հարավ։ Նրա մեջ մտնում են Ոստան և Գավաշ գավառակները։ Առանձնապես շատ մեծ է Ոստանի պատմական անցյալը, որը հայաբնակ ու ծաղկած երկիր է եղել։ Ոստանը ունի բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ թե Արտոս լեռան ստորոտում` Չարահան կամ Չաղար ս. Նշան վանքը, որի բակում է գտնվում պատմագիր Եղիշեի գերեզմանը, և թե Ոստանի շուրջը։

Ոստանն իր ծաղկման փառքին հասավ Գագիկ Արծրունու ժամանակ։ Նա քաղաքը աթոռանիստ դարձրեց, կառուցեց բազմաթիվ շենքեր և ամրոցներ։ Այդ մասին Թովմա Արծրունին վկայում է. «Բացի Վասպուրականի զանազան կողմերում ամրոցներ, ապաստարաններ և բլուրներ պարսպելը, մասնավորապես Ոստան ավանի մեջ, Արտոս լեռան վրա, մանավանդ ծովի կողմը մեծամեծ շենություններ կատարեց։ Այգիներով, պարտեզներով զարդարելուց հետո, հմուտ արհեստավորների ձեռքով կառուցել տվեց ոսկեզարդ տաճարներ, սենյակներ, փողոցներ։ Շենքերի դռները առհասարակ կազմված էին կամարաձև և լուսանցույց զարդերով, որ արևածագի և վերջալույսի ժամանակ շողեր կարձակեին տաճարը մեջ և հիացում կպատճառեին դիտողին»1։

Ոստանի վրայով է անցնում Վանից Բիթլիս տանող ճանապարհը։ Քրդական հալածանքների հետևանքով Ոստանի միայն դաշտային մասերն էին հայաբնակ։

Թե Ռշտունյաց գավառի և թե հարավի մյուս լեռնային շրջանների հայերին վանեցիք վռշիկ էին ասում։ Այդպես էին կոչում, որովհետև այդ գավառների բնակիչները մեծ մասամբ հագնում էին մի տեսակ կոշիկ, որի անունն է վռշիկ։ Դա կանեփի դիմացկուն թելից գործված կոշիկ է, որը լեռնական բնակիչների համար շատ հարմարություններ ուներ։

Ոստանը գտնվում է Արտոս լեռան լանջին, այգիներով ծածկված մի բնակավայր է։ Հրվանդանի վրա կանգուն են մնացել այդ վաղեմի թագավորանիստ քաղաքի հուշարձանները։

-----------------------------

1 Թ. Թորամանեան. Հայկական ճարտարապետություն, 1942 թ., էջ 307։

[էջ 186]

Նարեկը գտնվում է լճից հարավ, մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա, ոչ բարձր բլրին, ուր գտնվում է համանուն վանքը։ Այստեղի դպրավանքն է հաճախել տասնմեկերորդ դարի հայտնի մատենագիր Գրիգոր Նարեկացին, որի գերեզմանն էլ հենց այդ վանքի գավթում է։ Գյուղից ոչ հեռու գտնվում են ժայռոտ այրեր, որոնցից մեկում ապրել և ստեղծագործել է Գրիգոր Նարեկացին։

Ժայռի դիմաց բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի Աղթամար և Առտեր կղզիները։

Աղթամար կղզին Գագիկ Արծրունի թագավորի օրոք հասել է իր փառքի ծաղկման գագաթնակետին։ Այնտեղ կառուցված հոյակապ վանքը նյութական կուլտուրայի մի աննման հուշարձան է։ Այս նշանավոր պատմական հուշարձանի գմբեթը կառուցված է առանց սյուների։ Սա հիշեցնում է իտալացի նշանավոր ճարտարապետ Բրունոլեսկիի կառուցած Ֆլորենցիայի տաճարի գմբեթը։ Սակայն ուշագրավ է այն, որ Աղթամարի հոյակապ ս. Խաչ վանքը կառուցվել է Ֆլորենցիայի տաճարից չորս դար առաջ։

Աղթամարի վանքը հայ ճարտարապետության հիասքանչ կերտվածքներից մեկն է. կառուցվել է տասներորդ դարում՝ միջնադարյան «հանճարեղ ու հրաշագործ» Մանվելի ձեռքով։ Այս անվանի ճարտարապետը Վասպուրականի շատ մասերում կառուցեց հրաշակերտ շենքեր, սակայն սրանցից ոչ մեկը չգերազանցեց Աղթամարի վանքին։

Վանա լճի հարավ-արևելյան մասում է գտնվում Առտեր կղզին։ Իր ժամանակին կղզին ուներ եկեղեցի, վանք, վարժարան։ Կղզու վանքը ուներ ճոխ մատենադարան, հին մագաղաթյա գրքերով լցված։ Կղզու մշակելի տարածություններում կային նշենիներ, որոնց պտուղը՝ նուշը շատ գովելի էր։

Կղզու Առտեր անվանման մասին կա հետևյալ ավանդությունը: Ըստ ավանդության, Գրիգոր Նարեկացին ծովափին պտույտի ժամանակ հանդիպում է մի ծերանու, որը խնդրում է իրեն տանել կղզի։ Ըստ ավանդության, այդ ժամանակ կղզին ցամաքից բաժանված էր ծանծաղ տարածությամբ։ Նարեկացին ծերանուն վերցնում է շալակը և տանում կղզի։ Ըստ ավանդության, կղզում ծերութին այլափոխվում է և հայտնվում է Հիսուսի լուսավոր դեմքով։ Նարեկացին երջան–

[էջ 187]

կությունից այլայլված գոչում է. «Հոգիս առ, տեր»։ Ահա այս ավանդապատումից է մնացել կղզու Առտեր անվանումը։

Կարճկան և Կարկառ.— Այս երկու շրջանները ընկած են Ռշտունյաց երկրի Գավաշ գավառից արևմուտք։ Նրանք ընկած են Մոքսից և Խիզանից հյուսիս, իսկ Դատվանից արևելք։

Կարճկանը Ռշտունյաց երկրից բաժանվում է Կարկառի լեռներով։ Օդը և ջուրը առողջարար են։ Անտառը գավառի կյանքում մեծ դեր է խաղում։ Կարճկանցիք մեծ չափով ածուխ էին արտահանում։ Անտառները հարուստ են բազմապիսի թռչուններով ու գազաններով։ Բնակչության զբաղմունքը կազմում է նաև անասնապահությունը և հողագործությունը։ Կարճկանի յուղը և պանիրը գնում էր Վան և Բիթլիս։ Հանքերից կարևոր են պղինձը, կապարը և արծաթը։ Կարճկանցիք բարձրահասակ, պարթև և ուժեղ ժողովուրդ էին։ Զարդարվում էին իրենց գործած գույնզգույն շալե հագուստներով։

Գավառում կան հնության շատ հետքեր՝ բուրգեր, վանքեր և այլ հուշարձաններ։

Ինչ վերաբերում է Կարկառին, ապա նա գտնվում է պատմական Հաղթած լեռան ստորոտում։ Գյուղերը ընկած են արևելքից–արևմուտք ձգվող ձորահովտում, սրով հոսում է Տիգրիսի վտակներից մեկը։

Մոկաց աշխարհ.— Մոկաց երկիրը ոչ միայն Վանի շրջանի, այլև ամբողջ Արևմտյան Հայաստանի ամենաքիչ ուսումնասիրված և քիչ մատչելի մասն է։ Սա մի լեռնաշխարհ է իր խորհրդավոր ձորերով ու անտառապատ սարերով։ Արտոս լեռան մի ճյուղը բաժանում է Մոկսը Ռշտունիքից։

Մոկաց աշխարհի լեռնային նկարագիրը լավ է պատկերել 
Ա. Շիրոյանը.

«Մոկաց աշխարհի այս վեհ լեռներում,
Խիտ անտառներում ու խոր ձորերում 
Ապրում էր մի հին, ռամիկ ժողովուրդ,
Որ հողն էր հերկում լեռներում իր լուրթ,
Հոտերն էր քշում սարերն իր զոզան,
Չէր իջել մեջքին ոչ մի գավազան:
Ապրում էր այսպես չարքաշ ու բարի 
Ջանասեր մշակն այն հին աշխարհի»։

[էջ 188]

Այս երկրի լեռնահովիտներում աճում են նուռն ու խաղողը, իսկ սարերում ձյունն ամռանն էլ չի հալվում։ Ճանապարհները միայն նեղ ու դժվարին կածաններ են։

Բազմաթիվ մեծ ու փոքր ջրվեժներից առաջանում է Մոկս գետը, որը հոսում է դեպի Տիգրիս։

Մոկսը ամբողջ Արևմտյան Հայաստանում գովված էր իր մեղրով, մեղրամոմով, չամչի տեսակներով։ Զարգացած էր մետաքսագործությունը և այծաբուծությունը, հատկապես «չուռ» տեսակի այծը, որի բրդից հայերը պատրաստում էին Մոկսի նշանավոր շալերը։

Բնակավայրերից նշանավոր են Մոկսը, Աղինն ու Ապարանքը։ Մոկսը գտնվում էր Տիգրիսի աջ վտակ Մոկս գետի վրա, ուներ անառիկ ու գեղեցիկ դիրք, նա գավառի կենտրոնական գյուղն էր։

Մոկացիք անվեհեր, կտրիճ ու աշխատասեր ժողովուրդ էին։ Ունեին իրենց ավանդությունները, գեղեցիկ պարերը։. Մոկացիների լավագույն ավանդություններից է «Մոկաց Միրզա» պոեմը։ Այս դյուցազներգությանը իր ժամանակին ձայնագրված է Կոմիտասի կողմից։

Հայերը, մեծ մասամբ, զբաղվում էին շերամապահությամբ, մեղվաբուծությամբ և ներկարարությամբ։

Մոկսի ձորերում խմբված, թվով քսան հայկական գյուղեր կազմում էին «Շենի-Ձոր» գյուղախումբը։ Տեղացիներն ամբողջապես դարբիններ և պղնձագործներ էին, որոնք մշակում էին գլխավորապես Մոկսի հարուստ հանքերը։

Արհեստավորները և գյուղական խմբերը մի շարք արհեստներ ու մշակման ձևեր պահում էին գաղտնի։ Դա հիշեցնում է ռուս տնայնագործներին, որոնք փոխադարձաբար թաքցնելով իրենց արտադրական գաղտնիքները, նույնիսկ գյուղից գյուղ աղջիկ չէին տալիս կնության։

Նման դեպքերի մենք հանդիպում ենք Լիվինգստոնի նկարագրություններում՝ Աֆրիկայի վերաբերյալ։ Այստեղ նույնպես դարբինների գյուղերը խուսափում էին իրենց արհեստի գաղտնիքը տարածելուց։

Վանա լճի ավազանից (Գավաշ) Մոկս անցնելիս ճանապարհը անցնում է Եղերովն լեռան լեռնանցքով։ Այս լեռնանցքում է գտնվում Փութկու (Փոթորկի) ս. Գևորգ վան–

[էջ 189]

քը։ Ինչպես ցույց է տալիս անունը (Փոթորկի), սա ծառայում է իբրև ապաստարան ճանապարհորդների համար՝ փոթորիկի ժամանակ։ Զմռանը, սաստիկ ձյան ու սառնամանիքների պատճառով ճանապարհորդները շաբաթներով մնում էին այստեղ։ Շատ վաղուց սովորություն էր դարձել վանքում պահել աքաղաղներ և ձմռանը մինչև աքաղաղը չկանչեր, ոչ ոք ճանապարհ չէր գնա։ Այս տեսակետից, նա նմանվում է Շվեյցարական Սեն–Բերնարին։

Մոկսին արևմտյան կողմից սահմանակից է Ապարկերտ գավառակը։ Այս անունը գավառակի պատմական անվանումն է։ Ապարկերտը իրենից ներկայացնում է մի ընդարձակ դաշտ, ուր ընկած էին թվով տասը հայկական գյուղեր։ Գյուղերից նշանավոր է Ժաժվանքը, իր հին վանքով։

Չնայած Ապարկերտը մտնում է Բիթլիսի վիլայեթի մեջ, բայց ավելի շատ կապված էր Վանի հետ։

Խիզան.— Խիզանը ընկած է Վանա լճի հարավ-արևմտյան մասում։ Խիզանը համապատասխանում է պատմական Աղձնիքի Գզեխ գավառին։ Խիզանը իր մեջ է առնում հետևյալ գավառները՝ Կարկառ, Շենքձոր, Ապարկերտ, Մամրտանք, Նզար և Խորորս։

Խիզանը նշանավոր է իր գեղեցիկ տեսարաններով, անտառապատ լեռներով, առողջարար օդ ու ջրով։

Հայաբնակ գյուղերից էին՝ Փալասեր, Լի, Ուրանիս, Շին, Հրիթ, Կարասու։

Խիզանցի հայերը համարվել են գեղեցիկ ժողովուրդ: Նրանք պարթև հասակով, կտրիճ ռազմիկներ էին։ 1877— 1878 թվականներից սկսած, հալածանքների–հետևանքով նրանց թիվը պակասեց։ Մեծ ավերվածություններ կատարեց նաև և քրդական ավազակապետ Զալալեդինը, որը 1878 թվականին քարուքանդ արեց Խիզանը և այդտեղ գտնվող հայկական հուշարձանները:

Հայերը մշակում էին ընտիր պտուղներ, մանավանդ գովված էր Խիզանի գինին։ Մյուս կուլտուրաներից հայտնի էին գարի, ցորեն, ծխախոտ։ Տարածված էր նաև մեղվաբուծությունը։

Շատախ.— Արևմտյան Հայաստանում Շատախ անվան տակ հայտնի են երկու գավառներ՝ Շատախ Վանի և Շատախ Տարոնի։

[էջ 190]

Վանի Շատախն ընկած է Մոկսից արևելք, բաղկացած է լեռնային ու դաշտային մասերից։ Լեռնային մասն ունի խոր ձորեր, որոնց տեղացիները անվանում են «Գելի»։ Դրանք անտառապատ են և վայրի բնություն ունեն։

Շատախը շատ հարուստ է հանքերով, հատկապես պղնձով, Շարմանիս գյուղի մոտ նաև քարածուխ կա։ Շատախի սահմաններից է սկիզբ առնում Տիգրիսի վտակներից մեկը՝ Շատախ-Սու գետը, պատմական Ջերմ գետը, որի պատճառով էլ այս գավառը կոչվել է Ջերմաձոր։

Հայերը պարապում էին խաշնարածությամբ։ Նշանավոր էին Շատախի ֆիլիկ տեսակի այծերը, իրենց նրբագեղ բրդով։ Շատախը նշանավոր էր շալի արտադրությամբ և մեղվաբուծությամբ։ Շատախցիք պատրաստում էին լավ տեսակի աբաներ (տղամարդկանց հագուստ)։ Շատախցիները առաջադեմ և գրագետ էին, ունեին տղաների և աղջիկների դպրոցներ։ Գավառի հյուսիս–արևմտյան մասում գտնվում է Փեսանդաշտ հարթավայրը, որի բնակիչները զբաղվում էին հողագործությամբ:

Բնակավայրերից նշանավոր էր Շատախը, որը հայերը անվանում էին Թաղ։ Վերջինս ունի անառիկ դիրք, ամբողջապես հայաբնակ էր և բավականին առաջադեմ ավան էր։ Ինչ վերաբերում է պատմական Շատախ գյուղին, ապա նա ընկած էր թաղից արևելք, կիսավեր վիճակում։

Թաղը Վանից հետո, Վասպուրականի երկրորդ բարեկարգ կենտրոնն էր։ Տները՝ երկհարկանի։ Թաղեցիները համարվում էին ուսում սիրող մարդիկ։ Սեփական ամսագրեր էին հրատարակում (խմորատիպ)։ Թաղի քարաշեն կամուրջի արձանագրությունները վկայում են, որ նա կառուցվել է Արծրունիների ժամանակ:

Դատվան.–Դատվանը ընկած է Վանա լճի հարավ-արևմտյան մասում։ Գավառի կարևոր բնակավայրն է Դատվանը, որը հարմար նավահանգիստ է լճի արևմտյան ափին։ Այս նավահանգիստը ծառայում է Բիթլիսի և Մուշի ապրանքները տեղափոխելու՝ համար։ Այժմ Դատվանի և Վանի միջև երթևեկում է երկաթուղային լաստանավ։

Դատվանը Բիթլիսից բաժանվում է Ռահվայի սարահար–

[էջ 191]

թով։ Այս սարահարթը իր կլիմայով տարբերվում է Դատվանից։

Դատվանի հանդիպակաց լեռան վրա գտնվում են Արծրունյաց Սենիքերիմ թագավորի ամառանոցի հսկայական ավերակները:

Դատվանի և Խլաթի շրջաններում բարձրանում է Նեբրովթ (Նեմրութ Դաղ) սարը, որը ունի 2490 մետր բարձրություն։ Սարը քրդերի մոտ հայտնի է Ճիվայե-Նեմրովթ անունով, իսկ արաբական ճանապարհորդների մոտ «Ջեբելի Նեմրութ»։ Նրա հարավային զանգվածը կրում է առանձին անուն՝ Գռգուռ։ Նեմրութն ու Գռգուռը տեղադրված են Վանա լճի և Մուշի դաշտի միջև։ Նեմրութի զանգվածում կան թվով յոթը լճեր, բոլորն էլ անուշահամ։

Գռգուռից հարավ, Դատվանի ուղղությամբ, խոր ձորում ձգվում է ժայռերի մի շարան, որն ուղտերի մի հսկայական քարավան է հիշեցնում, որի համար էլ կոչվում է «Ուղտի քարեր»։ Այդ «քարավանի» մասին հայ Ժողովուրդը շատ առասպելներ է հորինել։

Ախլաթ (Խլաթ).— Այս գավառը ընկած է լճի «հյուսիս-արևմտյան մասում՝ Ծղակ հրվանդանից մինչև Ալջավազի սահմանները։ Վարչական նպատակներով այս շրջանը բաժանված է հինգ մասերի։ Երկիրը բավական հարթ է, հողը արգավանդ (հողմնահարված լավաների վրա գոյացած սևահող), կլիման բարենպաստ, ջրերով առատ։ Այգիներում աճում են լավորակ մրգեր՝ տանձ, խնձոր, ծիրան, կեռաս և այլ մրգեր։ Հացահատիկներից՝ ցորեն, կորեկ, բրինձ։ Նշանավոր է Խլաթի «դիր» տեսակի ցորենը։ Հարուստ է նաև շինանյութերով։ Խլաթը իր աշխարհագրական դիրքով և բնությամբ լճի շուրջը եղած վայրերից ամենագեղեցիկն է։

Խլաթը պատմական Բզնունյաց հին բերդաքաղաքն է։ Այդ բերդի հետքերը գտնվում են ձորում։ Նա ժայռի մեջ կերտած սենյակներ ունի։ Միջին դարում առևտրական շատ կարևոր կենտրոն էր։ Մեր պատմաբանների մոտ հայտնի է որպես քաղաքն Բզնունյաց։ Խլաթը այն կարևոր բերդաքաղաքներից է, որը բազմաթիվ պատերազմների թատերավայր է եղել։

Քաղաքը ժամանակին ավերվել է թուրք–պարսկական

[էջ 192]

պատերազմների հետևանքով, կորցրել է իր նշանակությունը և վերջում վերածվել գյուղի, որն մի մասում քրդեր էին ապրում։

Մյուս գյուղերից նշանավոր էին Թեղուտը և Ադաբախը։ Թեղուտը գտնվում էր Բիթլիս տանող մեծ ճանապարհի վրա։ Հայտնի է իր ս. Հովհաննես վանքով։ Թեղուտը մեծ վնասներ է կրել 1881 թվականին տեղը ունեցած երկրաշարժից։

Այս գավառի մեջ մտնում է Նազիկ լիճը, որը այդ անունը կրում է իր նազելի դիրքի պատճառով։ Լիճը անուշահամ է ու ձկնառատ։ Գտնվում է ծովի մակարդակից 1922 մետր բ արձր ո ւթյա ն վրա:

Ալջավազ (Արծկե).— Ալջավազը արևմտյան կողմից սահմանակից է Ախլաթին, հյուսիսից՝ Բուլանըխին և Մանազկերտին, իսկ արևելքից՝ Արճեշին։ Կլիման բարեխառն է ու առողջարար, բացի լճի մերձափնյա մասից, որտեղ եղեգնուտներ կան։

Պատմաբանները Ալջավազի շրջանը համարում են պատմական Խոռխոռունիքը։ Գավառի հյուսիսում բարձրանում է գեղեցիկ Սիփանը՝ հայ ժողովրդի երկրորդ Մասիսը։ Սիփանն ունի 4434 մետր բարձրություն։ Մեծ Մասիսից ցածր է 722 մետրով։ Նրա սրածայր գագաթը ամբողջ տարին ծածկված է ձյունով։ Լեռը այդպես է կոչվել Սուբարիների անունից, որոնք ապրել են հայկական բարձրավանդակի հարավ–արևմտյան մասում։

Վանի ակազանի ամենագեղեցիկ մասերից մեկը Սիփանից դեպի Արծկե (Ալջավազ) բացվող տարածությունն է։ Գավառի հացի շտեմարանը Ալջավազն է, որը գովված է իր ցորենի ընտիր տեսակներով։ Ցորենը մեծ չափով արտահանվում էր դեպի Վան։

Այգեգործությունից կարևոր է ծիրանի և ընկույզի մշակումը։

Բնակավայրերից նշանավոր է Ալջավազը, որը պատմական մեծ անցյալ ունեցող քաղաք է։ Հայտնի է եղել դեռ 5-րդ դարից, ունեցել է երկու բերդ, որոնցից մեկը մնացել է լճի տակ, իսկ մյուսը գտնվում է լեռան գագաթին՝ կերտված քարից։

[էջ 193]

Սիփանի ստորոտում ամենուրեք գտնվում են վանքեր՝ Սքանչելագործ, Նավկավանք, Ավերվանք։

Արճեշ.– Այս գավառը գտնվում է Վանա լճի ծայր հյուսիսում, պատմական Հայաստանի Քաջբերունի գավառում։ Հին Հայաստանում կոչվել է նաև Արճիշահովիտ։ Գավառը շրջապատված է Արծկե, Մանազկերտ, Ալաշկերտ, Պայազիտ և Բերկրի գավառներով։ Արճեշի հյուսիսային մասում իշխում են Ծաղկանց լեռները (Ալա–Դաղ)։ Գավառը ջրառատ և բարեբեր երկիր է։ Գետերից նշանավոր է Արճեշը։

Արճեշ գավառի դաշտային մասի բնակչությունը (հայերը) զբաղվում էին ցորենի մշակությամբ, այգեգործությամբ և ձկնորսությամբ։ Այս գավառի մեջ մտնող պատմական Արճեշ քաղաքը միջնադարում հայտնի է եղել որպես նշանավոր առևտրական կետ Հայկական բարձրավանդակի հարավային մասում։ Ըստ Հ. Մանանդյանի, Արճեշը դասվել է Հարավային Հայաստանի այն նշանավոր քաղաքների շարքը, որոնք ընկած են եղել Խոյ–Մալաթիա տրանզիտային մեծ ճանապարհի վրա1։ Միաժամանակ նա եղել է Վանա լճի շուրջը գտնվող յոթ նշանավոր բերդերից մեկը2։ Նա ուրարտական շրջանի Արսիսան է։ Ժամանակի ընթացքում Արճեշը մնաց ջրի տակ, երբ 19-րդ դարի առաջին քառորդում լճի մակերեսը սկսեց բարձրանալ։ Արճեշի փոխարեն զարգացավ ափից հեռու գտնվող Ականց ավանը, որին Արևմտյան Հայաստանում տալիս են նաև Արճեշ անունը։ Ականցը գտնվում է Վանից հարյուր կիլոմետր հռու։ Ականցի վրայով է անցնում Էրզրում-Վան տանող ճանապարհը։

Արճեշի հայերը իր ժամանակին թուրքերի կողմից ենթարկվել են մեծ հալածանքների, որը սկսվել էր դեռ միջին դարերից, հատկապես բերդին տիրելու համար։ Հայերի մի մասը շատ վաղ անցյալում գաղթել է Ռումինիա և Վալախիայում հիմնադրել նույնանուն ավանը։

---------------------------------

1 Манандян А. О. О торговле и городаx Армении, стр. 154.

2 Մնացած վեց բերդերն էին Դատվան, Ոստան, Վան, Ալջավազ, Ախլաթ։ Իսկ մեկի անունը հայտնի չէ։

[էջ 194]

Ըստ Թ. Թորամանյանի արճեշցիները իրենց հետ Ռումինիա էին տարել այն ժողովրդական ավանդությանը, որ հայ ժողովուրդը կապում է մի շարք հոյակապ պարիսպների և տաճարների կառուցման հետ, այդ թվում և Վասպուրականում՝ Աղթամարի։ Ըստ այդ ավանդության պարսպի կառուցման ժամանակ նրա հիմքի մեջ պետք է դրվեր կենդանի աղջիկ, այլապես պատը կքանդվեր։ Այդ ավանդությունը վերածվել է ոտանավորի.

«Շարեցին, մորքուր ջան, շարեցին 
Մինչև, ծնկներս քարեցին 
Ազատիր, մորքուր, ազատիր,
Մատաղ կյանքս խնայիր»։

Այդ մասին Թորամանյանը այսպես է ասում. «Արդյոք կապ չունի այս ավանդությունը Հայաստանը Արճեշին հետ և Արճեշով ալ անոր շատ մոտիկ Աղթամար կղզվույն մեջ շինված ծովային պարիսպներուն հետ, որ, ըստ Թովմա Արծրունվո, գերմարդկային հրաշքներ էին ճարտարապետ Մանվելի ձեռքով իրագործված։ Արդյոք Հայաստանի, մասնավորապես Վասպուրականի մեջ համբավ ու հռչակ ունեցող Մանվելը չէ՞ Ռումինիայի Արճեշի ավանդության պատմած Մանոլը: Ժամանակագրական դեպքերը և ավանդության պատմվածքը նմանությունները այնչափ համոզիչ են, որ ես կուզեմ հավատալ, թե Վասպուրականցի հրաշագործ Մանվելն է քանի մը դար հետո Ռումինիայի ժողովրդի բերնին մեջ Մանոլը փոխված։ Այս մասին քննությունը հառաջ տանիլ և ավելի լուսաբանել կթողում մասնագետներուն»1:

Արճեշի գավառի հայաբնակ բնակավայրերից նշանավոր էին Ականց (Արճեշ), Բլուրմակ, Խարկին, Աղիովիտ, Արաֆ, Գրատոմ, Գանձակ, Օրորան, Կտրած-քար, Բերդաթաղ, Սոսկուն և այլ բնակավայրեր։

Ամենից նշանավոր Ականցն էր, որ շրջապատված էր այգիներով, ուներ գեղեցիկ դիրք։ Գտնվում էր Կարին տանող քարավանային մեծ ճանապարհի վրա։ Հայերն ունեին երկսեռ դպրոց։

-------------------------

1 Թ. Թորամանյան, Հայկական ճարտարապետություն, էջ 77։

[էջ 195]

Արճեշի գավառի մեջ է մտնում Զիլանա նշանավոր ձորը։ Այս ձորով հոսում է Զիլան գետը։ Ձորը ունի վայրի բնություն և հարուստ է ծծմբաջրերով։

Բերկրի — Համընկնում է պատմական Առբերանի գավառի հետ և ընկած է Վանա լճի հյուսիս-արևմտյան մասում։ Արծրունյաց ժամանակ Գագիկ թագավորը այս գավառը նվիրել էր Աղթամարի վանքին։

Շրջանի տնտեսությունում կարևոր դեր է խաղում Առեստ կամ Բերկրի գետը, որը հարուստ է ձկներով։

Բերկրի ավանի մոտ, գետի վրա կա հինավուրց մի կամուրջ։ Հողերը արգավանդ են և երկիրն իր ժամանակին հայաշատ վայրերից էր։ Գավառը հարուստ է քարածուխով։

Գլխավոր բնակավայրն է Բերկրին, որը գտնվում է Վանից յոթանասունյոթ կիլոմետր հեռու։ Հնում Վասպուրականի նշանավոր քաղաքներից մեկն էր։ 1914 թվականին, պատերազմի նախօրեին մեծ ավան էր. հայերի թիվը հասնում էր երկուսուկես հազարի։

Բերկրիից ոչ հեռու, գետի մյուս ափին բարձրանում էր ս. Ստեփաննոս վանքը։ Բլրի վրա գտնվում էին Աստվածամոր տաճարի ավերակները։ Այս գավառի մեջ էին մտնում Աբաղայի նշանավոր դաշտը, Տեր-Հուսկան-Որդու անունով վանքը և Գործովթ գյուղը, որը բազմամարդ, հարուստ և նշանավոր հայկական գյուղ էր։ Գյուղը այնքան հարուստ էր, որ նրա մասին Վանի և Բայազետի շրջաններում խոսում էին առանձին ընդգծումով։ Երբ հայը կամ քուրդը ցանկանում էր հարստության չափի օրինակ բերել, ասում էր` կարծես Գործովթի նախիրն է։

Գործովթում կային թվով վեց հայկական վանքեր, որոնք ավերվել էին Ջալալեդինի արշավանքների ժամանակ։ Գործովթի դիմաց կային հինավուրց բերդի ավերակներ։ Գործովթի բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ։ Գյուղի մոտ կան նավթի և ծծումբի հանքեր։

Ընդհանրապես Վասպուրական աշխարհը, որը փռված է Վանա լճի շուրջը, իր ժամանակին եղել է ծաղկած ու բարգավաճած։

Վանա ծովին շրջապատող գավառներում կան հայկական բազմաթիվ հիշատակների մնացորդներ, որոնք ճշմարտա–

[էջ 196]

տատում, լուռ վկաներ են հայ ժողովրդի մտքի ու աշխատանքի։

 


[էջ 196]

ԱՂԹԱՄԱՐ

«Սուրբ կղզի, սուրբ ծով, սուրբ երգ,
ամենասուրբ տեղիք, համով հոտով լիք»։

Գ. Վ. ՍՐՎԱՆԶՏՅԱՆ:

Նախքան Աղթամարի մասին խոսելը, ասենք Վանա լճի մասին, որտեղ գտնվում է Աղթամար կղզին։

Վասպուրականի հմայքը Վանա լիճն է իր ամբողջ ավազանով։

Վանա լիճը պատմական Հայաստանում կոչվել է ծով և հայտնի է եղել տարբեր անուններով։ Այսպես, օրինակ, «Նաիրի Վերին ծով» (Նաիրի երկրի անունով), «Տոսպա ծով» (համանուն գավառի անունով), «Բզնունյաց ծով» (համանուն նախարարության անունով), «Ռշտունյաց ծով» (Ռշտունյաց տոհմի անունով), «Արծրունյաց ծով» (Արծրունիների տոհմի անունով), «Վասպուրականի ծով» (Վասպուրականի նահանգի անունով), «Արճեշի ծով» (Արճեշ քաղաքի անունով), «Ախլաթի ծով» (Ախլաթ կամ Խլաթ քաղաքի անունով), «Աղթամարի կամ Ախթամարի ծով» (Աղթամար կղզու անունով):

Լիճը հարավից եզերված է Կորդվաց լեռներով, որոնց ամենագեղեցիկ գագաթներից է Արտոսը, արևելքում բարձրանում է Վասպուրականի նահապետ երկգագաթ Վարազը, հյուսիսային մասում վեր է խոյանում հայոց երկրորդ Մասիսը՝ Սիփանը, որից այն կողմ ձգվում են Ալադաղի կամ Ծաղկանց լեռները, արևմուտքում է գտնվում Նեմրութ և պատմական Գռգուռը։ Լճի մակերեսը երեք հազար յոթ հարյուր քառակուսի կիլոմետր է։ Բանձրությունը ծովի մակարդակից 1720 մետր է։ Սևանից մեծ է ավելի քան, երկոս ու կես անգամ, բայց Սևանից ցածր է 194 մետրով (մինչև Սևանի իջեցումը):

Վասպուրականի կլիման մեղմ է՝ շնորհիվ Վանա լճի

[էջ 197]

բարերար ազդեցության և շրջանի ռելիեֆի կազմության։ Այդտեղ աճում են խաղող (Արճեշում), խնձոր, ընկույզ (Արտամետում)։ Շատ են հատապտուղները։ Մինչև հայաթափ լինելը լճի ավազանում և հատկապես Վան քաղաքում բնակչության մեծամասնությունը հայեր էին։

Վանա լճում են գտնվում թվով չորս կղզի՝ Աղթամար, Լիմ, Կտուց և Առտեր։ Հայ ժողովրդի պատմության մեջ ավելի նշանավոր դեր խաղաց Աղթամարը, որը գտնվում է լճի հարավ-արևմուտքում, ցամաքից մոտ չորս կիլոմետր հեռու, Ավանց գյուղի դիմաց։

Վանա լիճը, Վասպուրականի մարզը, Վան քաղաքը, ինչպես նաև Աղթամար կղզին առանձնահատուկ տեղ ունեն հայ ժողովրդի պատմության մեջ։

Աղթամար կղզին Գագիկ Արծրունու օրոք (X դար) հասել էր իր ծաղկման գագաթնակետին։ Կղզում կառուցված Գագիկ Արծրունու պալատը ս. Խաչ տաճարը դարձան կղզու շինարարության պսակը։ Այդ երկուսից կանգուն է միայն սուրբ Խաչ տաճարը, որը հայ ժողովրդի նյութական կուլտուրայի աննման հուշարձանն է։ Եթե Անին ամբողջապես վերցրած Բագրատունյաց հարստության փառքի վկան է, ապա Աղթամարը, հատկապես նրա ս. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան։

Աղթամար անվան ծագման մասին ժողովուրդն ունի բանաստեղծական ոգով ստեղծված մի գեղեցիկ ավանդություն, որը պատմում է այն մասին, թե ամեն գիշեր սիրահար մի պատանի լողալով հասնում է կղզի, ուր գտնվել է իր սիրելի Թամարը։ Տղային դեպի մութ ու խավար կղզին առաջնորդել է Թամարի վառած խարույկը։ Պատանին, իր սովորության համաձայն, երբ ծովն է մտնում, այս անգամ դեպի իր Թամարը առաջնորդող լույսը չի նշմարում։ Նա ծովում մոլորվում ու խեղդվում է։ Ու կարծես թե ջրահեղձ սիրահարի շուրթերին սառել էին երկու բառ. «Ախ, Թամար»։ Այսպիսով, ի հիշատակ սիրային այդ հուզիչ պատմության, կղզին կոչվեց «Ախթամար»։ Այդ անունը ժամանակի ընթացքում ձևափոխվեց և դարձավ «Աղթամար»։

Սիրային այս գեղեցիկ ավանդությունը դարձել է Հովհաննես Թումանյանի «Ախթամար» լեգենդի սյուժեն։

[էջ 198]

Վերադառնանք Աղթամար կղզուն, որը հայոց ազգային պատմության ու մշակույթի փառքն է եղել։ Այս նշանավոր կղզին Գագիկ Արծրունի թագավորի օրոք՝ տասներորդ դարում, շենացավ ու պայծառացավ, իսկ նրա լուսապսակը, ինչպես ասվեց, ս. Խաչ տաճարը դարձավ։ Արծրունիները իրենց մայրաքաղաքը հիմնեցին Աղթամար կղզում։ Ս. Խաչ տաճարը կառուցել է հանճարեղ ճարտարապետ Մանվելը՝ 915—921 թվականների ընթացքում։

Ժամանակին ս. Խաչին կից կային կաթողիկոսարան, միաբանության և ուխտավորների համար հատուկ շենքեր։

Ս. Խաչ տաճարը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է։ Թե Աղթամարի ս. Խաչը և թե Բագրևանդի ս. Հովհաննես տաճարը հանդիսանում են Արևմտյան Հայաստանի ամենանշանավոր կոթողները և իրենց ճարտարապետական ներդաշնակ ոճով, և հոյակապությամբ։ Ս. Խաչ տաճարը ունի կենտրոնական գմբեթավոր ոճ։ Տասներորդ դարի պատմիչ Թովմա Արծրունին, խոսելով ս. Խաչի կառուցման մասին, պատմում է, որ Գագիկ թագավորը «հրամայեց իր հանճարեղ ճարտարապետին, որ տաճարն ունենա 40 կանգուն1 երկարություն, 40 կանգուն լայնություն, նույնչափ էլ բարձրություն։ Տաճարը ահեղ և զարմանալի տեսք ուներ, «երեք քայլաչափ էին պատերի հաստությունը, քար ու կրաշաղախով այնպես էին ձուլված, որ նման էին պղնձի և կապարի ձուլվածքի։ Առանց սյուների կանգնած էր տաճարը և այնչափ բարձր, որ մարդիկ ստիպված էին գլխարկները ցած առնել գմբեթի միջի և ուրիշ տեղերի նկարազարդությունը դիտելու համար»2։

Թովմա Արծրունին պատմում է նաև այն մասին, թե ինչպես Գագիկը «...նկատելով, որ ոչ միայն հարմար էր իրեն բնակության համար, այլև անվտանգ ապաստան թշնամիների հարձակման ժամանակ, այդ կղզին պարսպեց այնպիսի ձևով, որ ծովի մի մասը կղզիին կողմը թողեց, և պարիսպը ծովին միջով անցուց, որով փոթորիկների և ալեկո–

----------------------------

1 Կանգունը երկարության հին չափ է, որը տարբեր մեծություն է ունեցել։ Տվյալ դեպքում կանգունը հավասար է մոտավորապես կես մետրի։

2 Թ. Թորամանյան, Հայկական ճարտարապետություն, 1942 թ., էջ 307։

[էջ 199]

ծությունների ժամանակ ևս պարսպին ներս անվտանգ նավահանգիստ դարձավ»1։

Աղթամարի ս. Խաչ տաճարի պատերի վրա այսօր էլ մնում են բազմաթիվ քանդակներ՝ ծաղիկներ, ծառեր, դեմքեր, արձանախմբեր, արձանագրություններ և այլ խորաքանդակներ։

Անվանի հայագետ Հ. Օրբելին տաճարի մասին խոսելիս, ընդգծում է նրա «աչքի ընկնող դերը ոչ միայն հայ արվեստի, այլև արևելաքրիստոնեական արվեստի համար ընդհանրապես՝ այս տերմինի ամենալայն առումով»։ Ըստ անվանի գիտնականի Աղթամարի ս. Խաչ տաճարը հանդիսանում է որպես «միանգամայն բացառիկ մյուս տաճարների շարքում»։

Այսպիսին է միջնադարյան հայ ճարտարապետության գոհարներից մեկը՝ Աղթամարի սուրբ Խաչ տաճարը, որը մնում է որպես լուռ վկա հայ ժողովրդի պատմական անցյալի։

[էջ 199]

ՏԱՐՈՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Ամեն ինչ իմացվում է համեմատությամբ, և որպեսզի ճշգրիտ գնահատենք ներկան, անհրաժեշտ է գիտենալ անցյալը...։

Մ. ԳՈՐԿԻ

Տարոնը եղել է պատմական Տուրուբերան նահանգի գլխավոր գավառը և կենտրոնական դիրք ուներ։ Այս պատճառով էլ Տուրուբերանը հայտնի է եղել «Տարոնի աշխարհ» անունով։

Տարոնի կենտրոնը Մուշ քաղաքն է, որը մեր բանահյուսության օրրաններից մեկն է եղել։

Տարոնը գտնվելով Տուրուբերանի կենտրոնական մասում, շրջապատված է Սասուն, Սալնո ձոր, Բզնունիք, Հարք, Ապահունիք, Հաշտեանք, Ասպակունիք գավառներով։

----------------------------

1 Թ. Թորամանյան. Հայկական ճարտարապետություն, 1942 թ., էջ 307։

[էջ 200]

Տարոնը հայտնի է պատմական վայրերով։ Առաջին քրիստոնեական աղոթատունը Հայաստանում կառուցվել է Տարոնում։ Հարց է ծագում իսկ ինչո՞ւ Տարոնում և ոչ մի այլ տեղում։ Պատճառը այն է, որ այստեղ է գտնվել մեր նշանավոր դիցանվեր ավանը՝ Աշտիշատը կամ Հաշտիշատը։

Աշտիշատ կամ Հաշտիշատ անվան ստուգաբանությունը կապված է «հաշտ» և «շատ» բառերի միացումից: Հաշտ բառը հին հայերենում նշանակել է «զոհ» կամ «մատաղ», իսկ «շատ» բառը գործածվել է «վայրի» կամ «տեղի» իմաստով։ Այսպիսով, Աշտիշատ նշանակում է «զոհավայր» կամ «մատաղավայր»։ Տեղացիների կողմից կոչվել է «Հաշտից տեղիք»։ Աշտիշատում կային շատ բագիններ և աստվածներին նվիրված արձաններ։ Աշտիշատում էր գտնվում Վահագնին նվիրված մեհյանը, որը կոչվում էր Վահեվահյան մեհյան։ Այստեղ էին գտնվում նաև Անահիտ և Աստղիկ դիցուհիների և շատ ուրիշ աստվածների մեհյանները։

Քրիստոնեական կրոնը Հայաստանում պետական կրոն ընդունվելուց հետո, Աշտիշատի հեթանոսական տաճարներին, բագիններին և արձաններին փոխարինեցին քրիստոնեական տաճարները։ Գրիգոր Լուսավորիչը կործանեց Անահիտի և Աստղիկի մեհյանները և նրանց տեղը հիմնեց Հայաստանի առաջին մայր եկեղեցին, որը կոչվել է Աշխարհամատրան տաճար կամ Աշտիշատի վանք, որը կործանվեց Լենկթեմուրի կողմից։

Աշտիշատում էին գտնվում նաև Դեմետր և Գիսանե կոչվող կուռքերը, որոնց սպասարկում էին քուրմերը։ Լուսավորիչը հողին հավասարեցրեց նաև այս կուռքերը։

Հայաստանում հեթանոսական տաճարների հիմքերի վրա կառուցվում էին քրիստոնեական եկեղեցիներ։ Այդպիսին է օրինակ ս. Էջմիածնի Մայր տաճարը, որը կառուցվել է 303 թվականին, այնտեղ, որտեղ գտնվում էր Սանդարամետի գետնափոր մեհյանը։ Այդ մասին են վկայում 1958 թվականի պեղումների ժամանակ Ավագ սեղանի տակից հայտնաբերված կրակարանը, հեթանոսական տաճարի հիմքերը և զանազան այլ մնացորդներ ու բեկորներ։

Քրիստոնեությունը մուտք գործելուց հետո, հետագա դարերում ամենուրեք կառուցված են վանքեր, եկեղեցիներ և

[էջ 201]

մատուռներ։ Հատկապես միջին դարերում վանքերի և եկեղեցիների թիվը աճում է թե Արևելյան, և թե Արևմտյան Հայաստանում։

1915 թվականի ապրիլյան եղեռնից հետո օսմանյան Թուրքիան հայաթափ արեց Արևմտյան Հայաստանի շեն ու հայաշատ նահանգները։ Թշնամին քանդեց ոչ միայն հայի տունն ու օջախը, այլև նրա երգն ու զրույցը։ Կորան բազմաթիվ ձեռագիր մատյաններ, ինչպես նաև կործանվեցին անկրկնելի տաճարներ և կոթողներ։ Թուրք ջարդարարները չհագեցան հայ ժողովրդին կոտորելով, նրանք ոչնչացրին այն ամենը, ինչ-որ վկայում էր հայ ժողովրդի գոյության մասին և որոնք իրենց վրա կրում էին Մեսրոպյան տառերը։ Օսմանյան թուրքերը շատ լավ էին հասկանում, որ պետք է ոչնչացնել հայ ժողովրդի կուլտուրայի հուշարձանները՝ նրա ստեղծագործող տաղանդի ոգին։

Իհարկե, այն ինչի մասին մենք պատմելու ենք, նյութի փոքր մասն է։ Միաժամանակ փոքր մասն է պատմական Հայաստանի։ Բայց և այնպես դա Հայաստան է և հայրենիքն է հայ ժողովրդի։

Նյութական մշակույթի հուշարձանները հանդես են գալիս վանքերի, տաճարների, ամրոցների և այլ ձևով։ Նրանք կապվում են պատմական դեպքերի և դեմքերի հետ։ Այստեղ են պահվել հին ձեռագրեր, այդտեղ էին բնակվում գիտնական միաբաններ, որոնք «Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն» գրում էին մագաղաթի վրա ոչ միայն աստվածաբանական երկեր, այլև պատմական ու բանասիրական գործեր։

Պատմական Հայաստանում Տարոնը և Արարատյան աշխարհը, որպես մշակութային վայրեր, կարևոր տեղ են գրավել և հայ մտքի զարգացման օջախներն են եղել։

Արարատյան դաշտը ունեցավ իր մտավոր կենտրոնը՝ Էջմիածնի վանքը, իսկ Տարոնում ծաղկեց ս. Կարապետի հռչակավոր վանքը, որը մեծ ժողովրդականություն էր վայելում։ Ընդհանրապես Տարոնի աշախարհի ազգային և հոգևոր կյանքի կենտրոնը ս. Կարապետի վանքն էր։

Տարոնում նշանավոր էր նաև Առաքելոց կամ ս. Ղազարու վանքը, որը նույնպես ունեցել է իր փայլուն անցյալը։

[էջ 202]

Երբ Տարոնը 1915 թվականի եղեռնապատումի ընթացքում հրո ճարակ դարձավ՝ ամայացան թե ս. Կարապետի և թե Առաքելոց վանքերը, նրանք ունեցան տխուր ու դժբախտ ճակատագիր։ Նման ճակատագրի արժանացան նաև Մուշի դաշտի մյուս վանքերը՝ Արքավանքը, ս. Արիստակեսի վանքը, Գասպարի վանքը, ս. Գևորգի վանքերը, ս. Հովհաննեսի վանքը, Բերդակ գյուղի ս. Կարապետի վանքը, ինչպես նաև Մատռավանքը, ս. Մեսրոպի վանքը և մի քանի այլ վանքեր։

Ծանոթանանք առավել նշանավոր և առավել ժողովրդականություն վայելող ս. Կարապետի և Առաքելոց վանքերին, որոնց նկարագրությունը կտանք նկատի ունենալով նրանց կանգուն վիճակը, մինչև 1915 թվականի եղեռնը։

Ս. ԿԱՐԱՊԵՏԻ ՎԱՆՔԸ

Ս. Կարապետի վանքը գտնվում է Մուշ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք, Քարքե կոչվող լեռան լանջին։ Նա ամենագեղեցիկն ու ամենաընդարձակն է եղել գավառական վանքերից։

Ս. Կարապետը միայն մի եկեղեցի կամ տաճար չէ, այլ մի քանի տաճարների ամբողջություն, որոնք կազմում են սրբավայրերի, մի խումբ։

Վանքը կառուցվել է 4-րդ դարում։ Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը և նրա մահից հետո նրա մարմինը ամվափվել է ս. Կարապետ կոչված մատուռի տակ։

Ս. Կարապետի վանքից դեպի Մուշի դաշտը բացվում է մի գեղեցիկ տեսարան, հեռվում երևում են դաշտի եզրում ընկած լեռները և Տավրոսի շղթան։ «Բնության ամենից զմայլելի, ամենից սիրուն մի կետն է ս. Կարապետ վանքը, կարծես հակինթ լինի վայելչանիստ տափու վրա բնական ակնակապիճի մեջ»։

Ս. Կարապետի վանքը Արևմտյան Հայաստանում համարվում էր ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրը։ Նա ոչ միայն Տարոն աշխարհի ամենանշանավոր վանքն էր, այլև ամբողջ հայությանը ծանոթ մեծագույն մենաստանը ս. Էջմիածնից հետո։ Նրա համբավն ու հռչակը դուրս էր եկել

[էջ 203]

ազգային սահմաններից և դարձել նաև սրբավայր տեղացի և օտար ազգերի համար: Բացի այդ, մեր մատենագիրների մոտ կան հիշատակություններ, որ օտարազգի քրիստոնյաներ շատ հաճախ են ուխտի եկել ս. Կարապետի վանքը։

Ինչպես Մուշի մյուս վանքերը, նույնպես և ս. Կարապետի վանքը հայտնի է եղել մի քանի անուններով։ Համանուն շատ եկեղեցիներից տարբերելու համար նրան անվանել են Մշո կամ Մուշի ս. Կարապետ, նաև Մուրատտու կամ Մուրատատուր ս. Կարապետ, ինչպես նաև Մշո Սուլթան ս. Կարապետ։ Նա կոչվել է նաև Իննակնյա վանք, վանքի մոտակայքում իրար մոտ բխող ինը սառնորակ, աղբյուրների պատճառով։ Կոչվել է նաև Գլակա վանք՝ իր առաջին վանահոր Զենոբ Գլակի անանով, որը ասորի եպիսկոպոս էր և տեղի վանահայրը։ Նա է մեզ հասցրել տեղեկություններ վանքի հիմնադրման և սկզբնական շրջանի պատմության մասին։

Մի այլ ստուգաբանություն ասում է նաև, որ Գլակա է կոչվել, ոչ թե Զենոբ Գլակի անունից, այլ վանքի մոտ գանվող միաձայն գլգլան ջրվեժների պատճառով։

Ս. Կարապետի ավագ տաճարը կառուցվել է սրբատաշ քարերից, մեծ մասամբ գորշ գույնի։ Առաստաղը հյուսված է մանր ու բազմաթիվ կամարներից, իսկ ներքևից տասնվեց մեծ և կլոր սյուներ՝ միակտոր ու միջակ մեծությամբ, պահում են առաստաղը։ Ունեցել է հինգ մատուռներ և տասը խորաններ։ Զանգակատունը եղել է շատ շքեղ և մեծ, կախված են եղել չորս մեծ զանգակներ, որոնց ղողանջները լսվում էին Մուշի դաշտի հեռավոր վայրերում։

Արտաքին դռնից մտնում ենք գավիթ, որը ներսից և դրսից նույնպես պատած է սրբատաշ քարերով։ Այն, համեմատած եկեղեցու ընդարձակության հետ, շատ փոքր է, որովհետև գավիթը նախատեսված է որպես պատվանդան հոյակապ զանգակատան համար։ Գավթի պատերը և ներսից, և դրսից ծածկված են հին ժամանակների գրություններով ու արձանագրություններով։

Երկրորդ դռնով, մի աստիճան ցած իջնելով, մտնում ենք տաճար, ուր տպավորությունը շատ ազդեցիկ է։ Տաճարը կամ ժամատունը բարձրանում է հին վկայարանի վրա, որ–

[էջ 204]

տեղ, ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը ամփոփել է ս. Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի նշխարները։ Ավագ խորանը ս. Խաչի անունով է։ Դեպի աջ բացվում է ս. Ստեփաննոսի մատուռի դուռը, որի երկու կողմերին փոքրիկ խորաններ կան, գեղեցիկ կամարներով՝ նվիրված Պետրոս և Պողոս առաքյալներին։

Իսկ Պետրոս Առաքյալին նվիրված խորանի մոտ, Ստեփաննոսի մատուռին կից, մի ուրիշ խորան էլ կա նվիրված՝ Հակոբոս Տեառն եղբորը։

Ավագ խորանի ձախ կողմում ս. Կարապետի մատուռն է, որի դռան մոտ մատուռի պատին կից, մի ուրիշ խորան կա նվիրված Լուսավորչին։ Այսպիսի հինգ խորաններ էլ կան ժամատան մեջ, չհաշված մատուռների խորանները։

Տաճարի լայնության կենտրոնում գտնվում է Ավագ սեղանը՝ քառակուսի և վայելուչ բեմով, որը տաճարը բաժանում է երկու մասի։ Մի կողմում ս. Կարապետի, իսկ մյուս կողմում ս. Գևորգի խորաններն են։ Ավագ սեղանի աջակողմյան մասը զարդարված է մարմարյա խաչքարերով, որոնց վրա արձանագրություններ կան։ Ավագ սեղանի վրա բարձրանում է նաև մի ոսկեզօծ գեղաքանդակ խաչկալ, որի վրա դրված է ս. Աստվածածնի պատկերը՝ շրջապատված հրեշտակներով։

Գեղեցիկ է ս. Կարապետի զանգակատունը։ Նա գմբեթավոր է, և հենված է ութ սյուների վրա։ Զանգակատունը մի սեղան ունի ս. Հոգու անունով։

Ս. Կարապետի ժամատան սալահատակում զետեղված են վեմեր, որոնք ծածկում են հայ պատմագիրների հիշատակած իշխանների և ռազմիկների գերեզմանները։ Սասանյանների դեմ մղված արյունահեղ պատերազմներն ենք ակամայից հիշում, գրում է Լինչը, տեսնելով, Մուշեղի, Գայլ Վահանի և Սմբատի գերեզմանները։

Ս. Կարապետի վկայարանը բոլորից հին շենքն է համարվում։ Նրա երկարությունը տասը մետր է, լայնությունը վեց մետր, բարձրությունը տասնհինգ մետր։ Ս. Կարապետի վկայարանը կառուցված է առանց սյուների։ Չորս կողմը ձգված են կամարներ։ Խորանի աջ կողմում գտնվում է վեցից յոթ մետր բարձրությամբ խաչքար, որը պատկերների, դր–

[էջ 205]

վագների, քանդակների նրբությամբ իր տեսակի մեջ սքանչելի է։ Բեմի ներքևը զարդարված է մարմարյա խաչքարերով, թվով հինգ հատ, որոնց վրա կան արձանագրություններ:

Ս. Կարապետի շուրջը կան նաև այլ սրբավայրեր։ Գերեզմանատան հարավային մասում է գտնվում ս. Գևորգ տաճարը, որը նույնպես առանց սյուների է կառուցված։ 1866 թվականի երկրաշարժի ժամանակ ճեղքվել էին նրա կամարները։ Այս տաճարը օգտագործվել է որպես մատենադարան և մատյանների պահեստ։ Միևնույն ժամանակ այստեղ պահվել են եկեղեցական մյուս կարևոր իրերը, սպասքներն ու անոթները, որոնցով հարուստ է եղել ս. Կարապետի վանքը։

Գերեզմանատան աջակողմում է գտնվում ս. Ստեփանոսի տաճարը, որը նման է ս. Կարապետի վկայարանին, սակայն ավելի ընդարձակ է, լուսավոր և գեղեցիկ։

Ս. Աստվածածնա վկայարանը նույնպես կառուցված է առանց սյուների, հատակը չի սալարկված։ Ունի երկու խաչկալներ։ Ս. Աստվածածնա վկայարանը Հովհաննու Կարապետի տոնին տրամադրվում էր ասորի հոգևորականներին, որոնք գալիս մասնակցում էին տոնակատարությանը։

Տաճարի ետևում Խաչբակն է, որտեղ թաղված են վանահայրեր, վարդապետներ։ Իսկ հյուսիսային և արևմտյան կողմերում երկհարկանի խուցեր են, որոնք ուխտավորների և վանքի պաշտպանության համար են եղել։ Սրանց միջև կառուցվել է վարժարանը և աշակերտների ննջասենյակները։ Հարավ-արևմտյան բակում գտնվում է ս. Հարություն մատուռը, որը շրջապատված է քարե պարսպով։ Ըստ ավանդության այստեղ է եղել «դևերի կայանը», որը կործանել է Լուսավորիչը։ Ժողովուրդը այն անվանել է «Դժոխքի դուռ»։ Եվ երբ Լուսավորիչը կործանել է նրանց մեհյանը, ապա դևերին շղթայակապ իջեցրել է անդունդի մեջ։ Տարոնի աշուղները երգում են.

«Լուսավորիչը ժողվեց դիվան՝ լցեց զնդան. 
Կաղ դեն եկավ ասաց. «Յաման, 
Զիս մի դներ զնդան։ 
Ես կեղիմ սուրբ Կարապետու փոշեհան...»։

[էջ 206]

1883 թվականին ս. Կարապետի վանքում լույս է տեսնում «Արծիվ Տարոնո» հանդեսը, որի անվանաթերթի վրա գրված էր.

Լրատար 
ԱՐԾԻՎ ՏԱՐՈՆՈ

Թռացեալ թևոք Վասպուրական Արծվույն 
ի Մամիկոնյան աշխարհեն Յիննակնեան լերանց 
ի Մշո ս. Կարապետի հրաշալի ուխտեն։

Մուշ (Տարոն) 1863– 1865 
Խմբագիր՝ ԳԱՐեԳԻՆ ՍՐՎԱՆՁՏ3ԱՆ 
Տպարան «Վասպ. Արծվույն»

«Արծիվ Տարոնո» հանդեսը լույս է տեսնում երեք տարի՝ 1863 թվականի ապրիլի 1–ից մինչև 1865 թվականի հունիսի 1-ը, ընդամենը 43 համար։

ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔԻ ԴՈԻՌԸ

Մշո Առաքելոց վանքի մայր եկեղեցու երկփեղկյա քանդակազարդ ընկուզենու փայտից պատրաստված դուռը մեծ արժեք է ներկայացնում և ունի պատմական նշանակություն: Սակայն նախքան դռան մասին խոսելը, ասենք թե ինչպես է այն հասել Հայաստանի պետական պատմական թանգարան։

Առաքելոց վանքի ամենից ավելի ակնառու և արժեքավոր, հնությունը կազմել է այն դուռը, որի մասին լսել ու մոտիկից ծանոթ են եղել գերմանացի հնագետները, որոնք 1915 թվականին հայկական տեղահանությունների ժամանակ, օգտվելով առիթից, թուրք կառավարության թույլտվությամբ, գնացել են Առաքելոց վանք, պոկել դուռը և տեղափոխել Բիթլիս, այնտեղից էլ հարմար առիթով Բեռլինի Կայսերական թանգարան փոխադրելու համար։ Սակայն ռուսական բանակի հաղթական առաջխաղացումը խանգա–

[էջ 207]

րում է նրանց։ Ռուսական բանակը գրավում է Բիթլիս քաղաքը։ Նահանջող գերմանացիների լքած ավարի շարքում ձեռք է բերվում նաև այս պատմական դուռը։ Ռուսական բանակում կռվող հայ զինվորները այս արժեքավոր հնությունը հանձնում են Կովկաս գաղթող հայ գաղթականներին, որոնք որպես անցյալ դարերի մշակութային արժեքներից փրկված մի նշխար, մեծ զգուշությամբ հասցնում են Կովկաս և ժամանակավորապես պահ տալիս Թիֆլիսի թանգարանին, որը այն հանձնում է Հայաստանի նորաստեղծ պետական թանգարանին։

Առաքելոց վանքի դուռը ունի ավելի քան ութ հարյուր տարվա պատմություն։ Հուշարձանը կառուցվել է 12-րդ դարի երկրորդ քառորդի սկզբներին և վկայում է իր ստեղծման ժամանակաշրջանի հայկական մշակույթի բարձր մակարդակի մասին։

Առաքելոց վանքի դուռը երկփեղկանի է. վերևի մասում քանդակված են թվականը և քանդակող վարպետների անունները՝ «Ի թ. Հ. ՇՁԳ. ԵՍ ՏՐ Թորոս եւ Գրիգոր եւ Ղուկաս ԳԾ.», որը կարդացվում է «Ի թվականի հայոց ՇՋԳ (1134) ես տեր Թորոս և Գրիգոր և Ղուկաս գծեցաք»։

Ենթադրվում է, որ նշված առաջին անձը հոգևորական է, հավանաբար դռան մեկենասը, իսկ Գրիգորն ու Ղուկասը քանդակագործ վարպետներն են։

Հետաքրքրականն այն է, որ վանական մի այդպիսի սրբավայրի դուռ կրոնական խորհրդանշաններով չի հորինված։ Վրան ավելի շատ աշխարհիկ կյանքի պատկերներ են, առավելապես պատմական անցյալը պատկերող դրվագներ։ Դռան շրջանակը բաղկացած է կողերի երկու և վերի միացնող մասերից։ Ամենից արտահայտիչը դրասանդն է, որը բաղկացած է երկու մասից։ Աջակողմյան քանդակը ներկայացնում է երկու ձիավորներ դեմդիմաց, իսկ աջ կողմինը տեգով զգետնել է մի հսկա վիշապ։ Դիմացի ձիավորը հավանաբար իշխան է, քանի որ աջ ձեռքում բռնած ունի իշխանական գավազան, իսկ ձախ թևը պաշտպանված է քանդակազարդ վահանով։ Երկուսի վերևում փորագրված է դժվար ընթեռնելի մի արձանագրություն, որը կարելի է կարդալ ԱԲԳՈՐԳ։

[էջ 208]

Իսկ ձախակողմյան մասում կան երեք անձնավորություններ, որոնցից երկարազգեստը շեփորողն է։ Նրա առջևից երկու զրահազգեստ զինվորները արշավում են։ Նրանցից մեկը սուրը մեկնել է դեպի առջևի լախտակիր ձիավորը, որը արքայական տարազով է։ Բայց նա ավելի շուտ փախչողի է նման, քանի որ ձախ ձեռքը կախ է ընկած կողքից: Իսկ այս երկու ձիավորների միջև փորագրված է ՏՐԴԱՏ: Պատմաբաններից ոմանք դռան ճակատազարդի այդ պատկերի մեջ տեսնում են «Սասունցի Դավիթ» էպոսի դրվագներից մեկը Դավիթը իր թուր-կայծակին մերկացրած՝ հալածում է Մսրա Մելիքին։ Սակայն այս դեպքում ինչպես բացատրել «Տրդատ» գրությունը։ Գուցե այդ անձնավորությունը հայոց առաջին թագավոր Տրդատն է։ Սակայն այդ դեպքում ինչու է նա ներկայացված փախչողի, հալածվողի դերում։ Անհիմն չէ ուրեմն նրանց մեջ տեսնել «Սասունցի Դավիթ» էպոսի դրվագներից մեկը, մանավանդ որ դռան վրա քանդակված գազաններն ու ընտանի կենդանիները հիշատակված են էպոսում։ Ինչ վերաբերում է փորագրված «ՏՐԴԱՏ» և «ՍԲԳՈՐԳ» անուններին, ապա որոշ հնագետ պատմաբանների կարծիքով դրանք հետագայում են ավելացվել, քանի որ ընդհանուր հորինվածքի հետ չեն ներդաշնակում։

Մշո Առաքելոց վանքի դուռը հայ միջնադարյան զարդաքանդակային արվեստի թանկագին նշխարներից մեկն է, որը փրկել է ժողովուրդը։

Մի շարք գիտնական ճարտարապետներ այս դռան հորինվածքի վրա արաբական արվեստի ազդեցություն են տեսել։

Սակայն իրականամ արաբները պատմության թատերաբեմ դուրս գալուց դեռ շատ առաջ Հայաստանում քանդակագործության արվեստը արդեն կատարելության էր հասել: Այժմ անցնենք վանքի նկարագրությանը։

ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔԸ

Առաքելոց վանքը գտնվում է Մուշ քաղաքից մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա, հարավ-արևելք, Տավրոսի շղթայի երկու կատարների միջև ընկած, Տիրնկատար կամ

[էջ 209]

Ծիրնկատար կոչվող լեռան լանջին՝ մի գեղատեսիլ վայրում։ Վանքը ամբողջությամբ պատրաստվել է սրբատաշ քարերից։

Մուշի մյուս վանքերի նման Առաքելոց վանքը ևս հայտնի է եղել մի քանի անունով. ընդհանրապես կոչվել է Առաքելոց վանք։ Սակայն համանուն մյուս վանքերից տարբերելու համար անվանվել է Մուշի Առաքյալք կամ Երկոտասան վանք։ Այսինքն տասներկու առաքելոց վանք։

Ըստ ավանդության, երբ 312 թվականին Գրիգոր Լուսավորիչը հիմնել է վանքը, այդտեղ է տեղավորել տասներկու առաքյալներից մի քանիսի մասունքները։ Եվ ի հիշատակ առաքյալների, կոչվել է Տասներկու առաքելոց վանք։

Անվանվել է նաև թարգմանչաց վանք, որովհետև այնտեղ են գտնվում մի շարք թարգմանիչ վարդապետների գերեզմանները։

Կոչվել է նաև Ղազարու, երբեմն էլ Եղիազարու վանք, ըստ ավանդության վանքի առաջին վանահայրը եղել է Եղիազար անունով մի հոգևորական։ Հետագայում Եղիազար անունը ժողովրդի կողմից ձևափոխվել է և դարձել Ղազար, իսկ վանքը՝ Ղազարու վանք։

Քանի որ վանքը գտնվում է Տիրնկատար սարի ստորոտին, ստացել է նաև Արեգնածագ Տիրնկատար վանք անունը:

Վանքի աջակողմում գտնվող անդնդախոր ձորի պատճառով կոչվել է նաև Գլաձորի վանք։

Իսկ Առաքելոց վանքի մոտակայքում գտնվող ս. Թադեի մատուռի պատճառով ստացել է նաև ս. Թադեի վանք անունը։

Ինչպես ասվեց, Առաքելոց վանքը գտնվում է Տիրնկատար լեռան ստորոտին։ Այն ըստ ավանդության, 312 թվականին կառուցել է Լուսավորիչը։ Վանքի շինարարությունը ամբողջությամբ ավարտվել է Սասունցի Թոռնիկյան իշխանության օրոք։ Հետագայում Առաքելոց վանքը դառնում է Հայաստանի նշանավոր կրթական կենտրոններից մեկը։ Դարերի ընթացքում զարգացել է և համալրվել նոր շինություններով։

Վանքը շրջապատված է բերդանման պարիսպներով և

[էջ 210]

ունի երկաթյա դռներ։ Դռնից ներս մտնողի առաջ է կանգնում տաճարը։ Մի նեղ դռնով կարելի է մտնել սալահատակված գավիթը, որի վրա է բարձրանում սյունազարդ և ճաշակավոր զանգակատունը։ Ներկա զանգակատունը իր կառուցվածքով ցույց է տալիս, որ այն հին գործ չէ։ Զանգակատան արձանագրություններից տեղեկանում ենք, որ կառուցվել է 1791 թվականին «Ձեռամբ ձայնեղ դիդին Տեր Օհաննես վարդապետի»։ Սակայն չպետք է կարծել, որ նախկինում Առաքելոց վանքը չի ունեցել զանգակատուն։ Հավանաբար այն կործանվել է և դրա փոխարեն նորն են կառուցել։

Երկու աստիճան իջնելով, գավիթից մտնում ենք ժամատուն, որը կանգնած է չորս քառակուսի սյուների վրա, կամարակապ է ու ընդարձակ։ Սակայն բարձր չի և չունի հարմար լուսամուտներ, որի պատճառով էլ ժամատան ներսը խավար է։ Նրա աջակողմյան բարձր սյան վրա գրված է «Ի թուին հայոց ՌԴ շինեուցավ ժամատունս ի ձեռամբ Տեր Կարապետ Արքեպիսկոպոսին յիշատակ իւր և ծնողաց իւրոց»։ Հետևաբար կարող ենք ասել, որ ժամատունը կառուցվել է 1555 թվականին Կարապետ Արքեպիսկոպոսի ձեռքով, որը հավանաբար եղել է Առաքելոց վանքի վանահայրերից մեկը։

Եկեղեցու աջ և ձախ կողմերում կան մատուռներ։ Դուրս գալով վանքի հարավային դռնից մտնում ենք թարգմանիչների գերեզմանատունը, ուր, պարիսպների տակ, կան մեծամեծ խաչաթոռներ։ Խաչաթոռներից յարաքանչյուրի վրա արձանագրություններ կան։ Այստեղ է գտնվում Դավիթ Անհաղթ փիլիսոփայի խաչաթոռը, որը, ինչպես արձանագրությունից է երևում, կանգնեցվել է նրա մահից շատ հետո։ Խաչաթոռների դիմաց կան երկու գերեզմաններ, որոնք ըստ ավանդության պատկանում են պատմահայր Խորենացուն և Մամբրե Վերծանողին։ Սրանցից մի քիչ հեռու, նորից իրար մոտ, գտնվում են երկու ուրիշ գերեզմաններ, դրանք, ասում են, Համազասպ և Սահակ Արծրունի իշխանների գերեզմաններն են։

Վանքի բակում գտնվում են միաբանների սենյակներ, որոնք պատրաստվել են սև և կլոր քարերից։ Այդ սենյակ–

[էջ 211]

ները և հարակից շենքերի մի մասը հատկացված են եղել վարժարանին, որբանոցին և արհեստանոցին:

Մենաստանից դուրս կանգնեցված է մի փոքրիկ և գեղեցիկ մատուռ նվիրված ս. Աստվածածնին։

Առաքելոց վանքի դիմաց դաշտի միջով հոսում է Մեղրագետը։ Ամեն տարի Վարդավառի նախօրեին ժողովուրդը հավաքվում էր այս գետի զույգ ափերին տոնախմբության։ Վարդավառի օրը, առավոտյան արևածագին, նրանք սկսում էին միմյանց վրա ջուր ցանել։ Այս սովորությունը պահպանվել է և տոնվել մինչև Տարոնի հայաթափ լինելը։

Մինչև 1915 թվականը Մշո Առաքելոց վանքում էր գտնվում «Մշո ճառընտիրը», այսինքն՝ զանազան բովանդակությամբ ընտիր ճառերի և հոդվածների ժողովածուն։ Դա հայ գրչության արվեստի ամենախոշոր հուշարձաններից մեկն է, որը աչքի է ընկնում իր հարուստ և ինքնատիպ մանրանկարչությամբ։ «Մշո ճառընտիրը» այժմ գտնվում է մեր Մատենադարանում:

 


[էջ 211]

ՍԱՍՈԻՆ

Եթե Տարոնից իջնենք քիչ հարավ և անցնենք Տավրոսը, ապա մեր առաջ կբացվի անառիկ Սասունը, մեր ժողովրդական էպոսի «Սասունցի Դավթի» դյուցազունների հայրենիքը։

Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։ Սասունցիները իրենց երկիրը անվանում են գավառ։ Սասուն անունով կա մի փոքրիկ գյուղ, որը գտնվում է այդ գավառի հարավային մասում:

Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։

Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի և լեռնահովիտների մի աշխարհ է։ Սասունը հռչակվել է իր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, սրտեղ տրված է հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմ արաբական տիրապետության։ Պատմական Հայաստանում Սասունը համար–

[էջ 212]

վում էր Աղձնիք նահանգի (աշխարհի) մի գավառ։ Սասունից հյուսիս-արևելք ընկած Խոյթը կամ Խութը Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է:

Սասուն լեռնաշխարհը իր հյուսիսային լանջով հարում է Մուշի դաշտին, իսկ հարավում` Վերին Միջագետքի այն հարթություններին, որոնք սահմանակից են Արևմտյան Տիգրիսի ու նրա ձախափնյա վտակների հովիտներին։ Սասնա սարերից ձյան հալոցքից ու անձրևներից գոյացած կարկաչահոս աղբյուրներն ու գետակները իրենց հորդահոս ջրերով ծնունդ են տալիս բազմաթիվ գետերի (Բաթման, Խարազան և այլն), որոնք դեպի Արևմտյան Տիգրիս են հոսում։

Սասուն լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան մասով անցնում է Կորդուքի շղթան, որի հետ հարավ-արևմուտքում կապված է Անդոկի լեռնաբազուկն իր նույնանուն գագաթով։ Այս լեռնաբազուկից արևելք ընկած է Կեպին սարը։

Մարաթուկ լեռը, որի վրա կառուցված է ս. Աստվածածին վանքը, Սրվանձտյանը անվանում է «սուրբ և բարեպաշտ» և Սասունի ամբողջ ժողովրդի համար՝ առաջին և վերջին ամենահավաստի երդումն է դարձել։ «Հընը Մարաթուկ վկա. տհընը սուրբ Մարաթուկ գինա»։ Ծովասարը գտնվում է Տալվորիկ գավառի արևելյան մասում։ Լեռը Ծովասար է կոչվել գագաթին եղած ծովակի (լճի) պատճառով։ Այս դալարագեղ ու ծաղկավետ սարը եղել է «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսների «սեհր անելու տեղ» (զբոսավայր)։

Ծովասարի արևմտյան լանջերից է հոսում Անդոկաջուրը, որը բազմաթիվ վտակներ ընդունելով, դառնում է Բաթմանի գետ։ Այստեղ է «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունում հիշատակվաւծ կամուրջը, որը տանում է Հաջո քաղաքից (հարավային Սասուն) դեպի Տիգրանակերտ:

Ծովասարը և Մարաթուկ սարերի աղբյուրները սկիզբ են տալիս Սասնա գետին։ Հետագայում նա կոչվում է Խարազանի գետ։ Դեպի արևելք հոսող գետակները իրենց ջրերը տանում են դեպի Բիթլիս-չայ։

Սասունի ժողովուրդը վարում էր գերազանցապես նահապետական կյանք, այսինքն՝ մի տան մեջ կարելի էր հանդիպել մի քանի տասնյակ մարդու, որոնք մի գերդաստան էին կազմում։

[էջ 213]

Սասունցիները աշխատասեր, ազնիվ և քաջ էին։ Քաջության մեջ տղամարդկանցից ետ չէին մնում նաև կանայք, որոնք ազատ գործածում էին հրազենը։ Սասունցին իր քաջությունը պահպանել է հին ժամանակներից և սերնդե-սերունդ անցել է նրա ազատասիրությունը, որին նպաստել է նաև նրա երկրի անառիկ դիրքը։ 1894 թվականին Գելիեգուզան, Շենիկ, Սեմալ, Տալվորիկ և ուրիշ գյուղերի բնակիչները կռվելով քուրդ զինված հրոսակների դեմ, հաղթեցին և ետ մղեցին թշնամուն ու շրջակա ռազմատենչ ցեղերի վրա ահ ու սարսափ տարածեցին։ Հետագայում դուրս եկան թուրք կանոնավոր զորքերի դեմ, կենտրոնացան Անդոկ լեռան վրա և իրենց անվեհեր քաջությամբ հրաշքներ գործեցին։

Սասունցիները նույն բարբառով չէին խոսում, այսպես օրինակ, տալվորիկցիների բարբառը միանգամայն տարբեր էր շատախցիների բարբառից։

Սասունցիների հագուստը շատ պարզ էր։ Թե տղամարդիկ և թե կանայք հագնում էին շապիկ, որի վրա գցում էին երկար շղարշներ, իսկ տղամարդիկ հագնում էին կարճ վերնազգեստ։ Տղամարդու շապիկը հասնում էր մինչև ծնկները, իսկ կանանցը՝ մինչև գետին։ Տղամարդիկ գլխներին դնում էին գդակներ, քոլոզներ, արախչիներ (անմիջապես գլխի վրա հագնվող թեթև գլխարկ, վրայից երբեմն (ծածկում են փափախ), որոնց շուրջը փաթաթում էին ծոպավոր թաշկինակներ: Արախչիները կամ գնում էին պատրաստի կամ հաճախ գործում էին կանայք բրդից կամ մետաքսից։ Կանանց մոտ սովորություն կար գլուխները զարդարել ինչպես արծաթյա, նույնպես և ոսկյա դրամներով։

Սասունցիների կոշիկները պատրաստվում էին կաշվից։ Բայց շատ տարածված էր նաև այծի մազից (խարուկ) պատրաստված կոշիկների գործածությունը։ Իսկ ձմռանը ձյան վրա քայլելու համար գործածում էին փայտյա կոշիկներ, որը կոչվում էր լաքան։ Դա թույլ չէր տալիս խրվելու ձյան մեջ։ Ի դեպ, դա փայտյա մի տախտակ էր, որը ոտքին ամրացնում էին կապիչներով։

Տները Սասունում, ճնշող մեծամասնությամբ, միհարկանի էին, սակայն պատահում էին նաև երկհարկանի տներ։

[էջ 214]

Տալվորիկում կարելի է հանդիպել նույնիսկ երեքհարկանի շենքերի։

Սասունը հարուստ է անտառներով, որոնք հիմնականում տարածված են Սեմալի մոտ, Տալվորիկի լեռնալանջերում, Ղուլփի կամ Խուլփի գյուղերի սահմաններում, ինչպես նաև Ընձաքարի մոտ։ Սասունի անտառները ժամանակի ընթացքում մարդիկ անխնա կտրատում էին և օգտագործում իրենց կարիքների համար, հատկապես որպես վառելիք։ Անտառը շատ շուտ էր վերականգնվում և երբեք չէր զգացվում անտառանյութի պակաս։ Բացի անտառից, Սասունը հարուստ էր նաև խոտային բուսականությամբ, որտեղ աչքի էին ընկնում երեքնուկը և խավրծիլը։ Խավրծիլ բույսը ունի լայնատարած մեծ տերևներ և ուղղաձիգ երկար զոխ, որը վերջանում է մի փոքրիկ փնջով։

Սասունի լեռներում, հատկապես արևոտ մասերում աճում է կազը։ Կազը ունի գեղեցիկ մանքիշակագույն և դեղին ծաղիկներ, որոնք թաղված են փշերի ծոցում։ Այդ ծաղիկները համեղ կեր են ոչխարների համար։ Կազի խոշոր տեսակի թփերը այնքան մեծ են, որ երբեմն մի թուփը դառնում է մի շալակաբեռ։ Կազը կտրելու համար գործածում են մի հատոց կամ մի հաստ դանակ՝ կեռ ծայրով (տեղացիների լեզվով քշուշ)։ Կազը տալիս են հատկապես եզներին, որը ուժ է տալիս կենդանուն և գիրացնում։

Պտղատու ծառատեսակներից տարածված է ընկուզենին և պատահական չէ, որ Սասունում շատ տեղանունների հիմքում ընկած է ընկույզ բառը, օրինակ՝ Գելիեգուզան գյուղի անունը եթե քրդերենից թարգմանենք հայերեն, կստացվի ընկույզաձոր, ինչպես նաև Ընկույզնակ գյուղը, որի հիմքում ընկած է ընկույզ բառը։ Պտղատու ծառատեսակներից տարածված են թզենին, տանձենին, խնձորենին, ծիրանին, թթենին։ Սասունում աճում է նաև խաղող, որի մշակությամբ հայտնի է Ղանքի կամ Խիանքի շրջանը։

Սասունում գյուղատնտեսության համար հողային ընդարձակ տարածություններ չկային, իսկ եղած հողակտորները ընկած էին այս կամ այն տեղ, ձորամեջերում, գետակների ափերին։ Արհեստական պարարտացման համար օգտագործում էին գոմաղբը։

[էջ 215]

Լեռնային մասերում զբաղվում էին հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, որոնց մեջ աչքի էր ընկնում նաև գլգելը1, որը հատուկ է Սասունին և մասամբ էլ Մուշին։ Առավել տաք շրջաններում զբաղվում էին բամբակագործությամբ։ Տարածված էր նաև շերամապահությունն ու այգեգործությունը։ Սասունում ստացված հացը իրեն լրիվ բավարարում էր, այնպես որ սասունցիները ոչ մտածում էին ուրիշ տեղից հաց գնելու և ոչ էլ ուրիշ տեղ հաց վաճառելու մասին։ Սասունում մշակում էին նաև կտավհատ, կանեփ, սիսեռ, կարտոֆիլ, շաղգամ, կաղամբ։

Սասունի գյուղատնտեսության մեջ զգալի տեղ է բռնում նաև անասնապահությունը։ Այստեղ պահում էին կով, եզ, ոչխար, այծ, ձի, էշ, ջորի։ Սասունցիների համար ամենասիրելի կենդանին ոչխարն էր, որին մաքի էին ասում։ Սասունի ոչխարները սպիտակամազ էին և կակուղ բուրդ ունեին: Պահում էին նաև մեծ թվով այծ, որը ավելի շատ էր կաթ տալիս։ Շենիկ և Սելամ գյուղերը հայտնի էին իրենց խաշնարածությամբ։ Շենիկ գյուղն ուներ մի ընդարձակ մարգագետին, որը կոչվում էր Մրկեմուզան։

Շերամապահությամբ աչքի էին ընկնում Ղուլփի և Ղիանքի շրջանները՝ այդ թվում Իշխնձոր, Արազուն և Փարգա գյուղերը։ Իսկ մեղվաբուծությամբ զբաղվում էին համարյա ամենուրեք։ Տալվորիկը համարվում էր մեղվաբուծության գլխավոր շրջանը։

Սասունում շատ էր տարածված մանանան կամ կազբան, որը ծառերի վրա իջնում է հուլիս ամսին։ Մանանան չի թափվում անձրևի կամ ձյան տեսքով, այլ կամաց-կամաց աննկատելի ծածկում է ծառերի տերևները։ Այդ օրերին օդը մառախլապատ է լինում, կարծես թե մշուշով վարագուրված։ Մանանան հավաքելու համար լվանում են ծառի տերևները և հյութը լցնում ամանի մեջ։ Երբ մանանան նստում է ամանի հատակին և ջուրը առանձնանում է, ապա այն լցնում են կաթսայի մեջ և լավ խառնելով եփում։ Եփած մանանան

--------------------------------

1 Գլգելը ունի բարձր ցողուն, որի ծայրին գլխիվայր կախված է կլոր, սպիտակ հատիկներով լի ողկույզանման մի գունդ, մոտավորապես շամամի մեծության։

[էջ 216]

շաքարանման է, քաղցր և սննդարար: Ի դեպ, մանանա հանդիպում ենք նաև անապատային օազիսներում, ծառերի վրա։ «Մանանա» թևավոր խոսքը գործածվում է երկնքից թափվող բարիքի իմաստով։ Ըստ Հին Կտակարանի մանանան տեղաց երկնքից, որպեսզի կերակրվեն Սինայի անապատում թափառող եգիպտական գերությունից ազատված հրեաները։

Օգտակար հանածոներից Սասունը հարուստ է առաջին հերթին երկաթով, որի պաշարները հիմնականում գտնվում են Տալվորիկի լեռներում։ Սասունցիները երկաթ օգտագործել են վաղ ժամանակներից։ Երկաթը սասունցիների մոտ մտել է նույնիսկ ժողովրդական երգի մեջ.

Շինեմ փետատ, խուփ, խաչերկաթ1
Ծանր է դադումս, բայց եմ ազատ:

Մինչև Սասունի հայաթափ լինելը, այստեղ տարեկան ստանում էին 95—115 տոննա երկաթ, որը պրիմիտիվ եղանակների պայմաններում այնքան էլ փոքր թիվ չի կազմում: Սասունի լեռներում, բացի երկաթից կա նաև պղինձ և այլ օգտակար հանածոներ։

Սասունը բաժանվամ է մի շարք գավառակների, որոնց սահմանները համընկնում են այն գետերի ու գետակների ավազանների հետ, որոնք հոսում են Սասունի անդնդախոր ձորերով ու հովիտներով։

Այսպես, Անդոկի շղթայից արևմուտք ընկած է Խուլպ գավառակը, Անդոկաջրի վերին ավազանում Շատախը, միջին հոսանքում ընկած են երկու փոքր գավառակներ` Խիանք և Փղանք։

Խարազան գետի վերին հոսանքներում է գտնվում բուն Սասունը, այս մասում Խարազանը կոչվում է Սասունի գետ։ Այստեղ, գետի վրա է գտնվում Դավթի բերդերից մեկը։ Ինչ վերաբերում է Բոդկան գյուղին, ապա նա գտնվում է Ծովասարի լանջին և այստեղ է Դավթի մեծ բերդը, որը ըստ ավան–

----------------------------

1 Խաչաձև շինված երկաթի շերտեր են, դնում են թոնրի վրա և կերակրի պուտուկները կամ պղինձները շարում վրան։

[էջ 217]

դության կառուցել են Սանասար և Բաղդասար հսկաները։ Այս գյուղը իր հուշարձաններով, աղբյուրներով ու անուններով կապված է դյուցազն Դավթի հետ։

Սասուն անունը ժողովրդական ստուգաբանությունը հանում է «սասումից», որի հիմքում ընկած է ցասում-զայրույթ բառը։ Անունը ցույց է տալիս սասունցիների ցասկոտ լինելը շրջապատի թշնամիների համար։

Սասունի լեռնաշխարհում նշանավոր են հետևյալ գավառակները, որոնք ունեն ուրույն բնություն։ Դրանք են՝ Շատախ, Գելիեգուզան, Տալվորիկ, Ծովասար և Խութ։ Խութ գավառակում է գտնվում ս. Աղբրիկ վանքը։

Սասունցիները միշտ էլ եղել են անկախ, ինքնիշխան և ընդհանրապես անընկճելի են իրենց մղած դյուցազնական մարտերով՝ ընդդեմ թուրք բռնակալների։

1915 թվականի եղեռնի օրերին սկիզբ առնող տեղահանության աղետին ենթարկվեցին նաև Սասունի հայերը, որոնք ևս ինքնապաշտպանության հերոսական կռիվներ մղեցին։

Սասուն անունը դարձել է մեր ազգային հպարտությունը։ Սասունցիների ազատագրական պայքարի մասին շատ հիշատակներ կան։ Ստեղծվել են ոգեշունչ երգեր.

Տալվորիկի զավակ եմ քաջ, 
Չեմ խոնարհիր թուրքին առաջ, 
Քարուտ լերանց ազատ լաճ,
Չեմ տեսեր ոչ արոր, ոչ մաճ...

Մեզնով պարծի այսօր Սասուն,
Մենք ենք խրախոյս Հայոց նըկուն,
Տալվորիկ սար, ժեռոտ Զեյթուն,
Տան իրարու ազատ ողջույն...։

Սասունը հարուստ է նաև պատմական հուշարձաններով, խաչքարերով, որոնք հայտնի են իրենց արձանագրություններով։

Սասունի և սասունցիների մասին իր ժամանակին գրել է պատմաբան Թովմա Արծրունին։ Սասունի մասին գրվել է նաև պատմական ու ազգագրական ուումնասիրություններ։

[էջ 218]

Օտար ճանապարհորդներից Սասուն է այցելել նաև անգլիացի Էմիլ Տիլոն, որը հետագայում, հրատարակեց մանրամասն տեղեկություններ Սասունի մասին։

 


[էջ 218]

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՐԲԱԳՈՐԾՎԱԾ ԱՆՏԱՌՆԵՐԸ

Անհիշելի ժամանակներից սերնդե սերունդ փոխանցվել է ծառի պաշտամունքը։

Հատուկ տոներ են եղել, որոնք ժողովուրդը Ծաղկազարդ կամ Ծառազարդ է անվանել։

Ծաղկազարդի տոնը, որը գալիս է հեթանոսական շրջանից և մեր ժողովրդի մոտ հայտնի է Ծառազարդ անունով, կապված է ծառի պաշտամունքի հետ։ Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է և մինչև մեր օրերը։ Իր ժամանակին սովորություն էր նաև Ծաղկազարդի օրը եկեղեցում ծառ զարդարելը, որից մնացել են մի քանի ավանդություններ: Այսպես օրինակ, նախապես առնելով աղջկա ծնողների համաձայնությունը, տղայի մայրը կամ մի մոտ ազգական կին, Ծաղկազարդի ծառի վրա վառվող մոմերից վառելով մի մոմ, որի վրա մատանի էր անցկացված լինում, տանում և լռելյայն տալիս էր իր ուզած աղջկան, և այդ աղջիկը համարվում էր նշանված։

Ծառի պաշտամունքը համարվել է բնության կենդանության և վերապրումի նվիրագործումն ու սրբագործումը։ Ծառի մասին խոսվում է նաև Հին Կտակարանում՝ «Կենաց ծառ», «Գիտության ծառ»։

Տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր ծառեր են սրբագործվել։ Ասենք, հնդիկները՝ թզենին, փյունիկեցիները՝ մայրին1, Հռոմում՝ կաղնին, Հունաստանում՝ դափնին ու ձիթենին և այլն։ Հույները դափնին և ձիթենին համարել են

----------------------

1 Պատմական Փյունիկիայի տեղում այժմ գտնվում է Լիբանանը, որի պետական գերբը դարձել է մայրի ծառը։

[էջ 219]

իմաստնության, խաղաղության և փառքի խորհրդանիշ։ Օլիմպիական խաղերի ժամանակ հաղթողներին դափնու և ձիթենու պսակներ էին շնորհում։

Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։

Այդ անտառում աճել են սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով։

Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ, որի անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունին։ Սոսյաց անտառի նվիրյալ դյուցազունն էր համարվում մեր նահապետներից մեկը՝ Անուշավանը և կրում էր Սոսանվեր մակդիրը։

Նվաճողները կտրատել և ոչնչացրել են այդ հոյակապ պուրակը, այնպես, որ Սոսյաց անտառից լոկ անունն է մնացել։

Ինչ վերաբերում է բարդի ծառին, ապա Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»–ից տեղեկանում ենք, որ արևորդիք1 Սամոսատում մեծարում էին բարդին։

Անտառի կամ ծառի պաշտամունքին անդրադարձել են նաև մեր պատմաբանները, որոնք խոսում են այն մասին, որ մեր նախնիները Ատիս աստվածուհու տոնին նվիրված օրը, առավոտյան վաղ, արևից առաջ գնում էին սրբազան անտառ և ծիսակատարությամբ ծառից պոկում մի ճյուղ։ Ծառը զարդարում էին շորի պատառիկներով, ճյուղերից

-----------------------

1 Արևորդիք — Միջագետքում ապրող հայեր, որոնք երկար ժամանակ արևապաշտ էին մնացել և միայն ԺԲ դարում, Ներսես Շնորհալու ժամանակ, ընդունեցին քրիստոնեությունը։

[էջ 220]

կախում էին հովվական ցուպ, սրինգ, թմբուկ, որոնք համարվում էրն Ատիսի խորհրդանիշներ։

Անտառի պաշտամունքի հետ են կապված խոր անտառ ներում, հեթանոսանան մեհյանների կառուցումը։ Այդ ավանդույթը շարունակվեց նաև քրիստոնեական շրջանում։ Հիշենք Տաճար մայրիի («Անտառի տաճար») եկեղեցին Խոսրովի անտառում։ Ի դեպ, Խոսրովի անտառը ներկայումս ներգրավված է համանուն արգելավայրի սահմաններում և գտնվում է Արարատի շրջանում։ Հիշատակության արժանի են նաև Հաղարծինն ու Մակարավանքը, որոնք գտնվում են Իջևանի շրջանում։ Առաջինը տեղադրված է Դիլիջանի զովասուն անտառում, երկրորդը՝ Իջևանի։

Ծառի պաշտամունքը եղել է նաև մոտ անցյալում: Պատանեկան տարիներից հիշողությանս մեջ մնացել են այն մենավոր ծառերը (Բագրևանդի գավառ), որոնց մոտ ճամփորդները կանգ էին առնում, կտրում երեխաների կամ իրենց հագուստից մի կտոր, թեկուզ մի թել և կապում այդ ծառերին։

Հույները իրենց դիցաբանության մեջ ունեին ծառաստանների աստված, որը կոչվում էր Վերտումոս։ Նա դիցաբանության մեջ պատկերվում էր երիտասարդի կերպարանքով, այգեգործի դանակով և ձեռքին մրգով լի մի զամբյուղ:

 


[էջ 220]

ՊՈԻՇԿԻՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ,
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿՈՎ

Ռուս ժողովուրդը մեծ ժողովուրդ է՝ թարմ, առողջ,
հսկա ժողովուրդ, հարուստ ու հոյակապ գրականություն ունի և
էդ գրականության մեջ իր հսկան՝ Պուշկինը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆ

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը (1799—1837), որ համաշխարհային մշակույթի գանձարանը հարստացրել է գեղարվեստական խոսքի անմահ ստեղծագորություններով, դեռևս վաղ հասակից սիրել է բնությունն ու ճանապարհոր–

[էջ 221]

դելը։ «Դեռ մանկության օրերից ճանապարհորդությունն իմ սիրած երազանքն է եղել։ Հետագայում ես երկար ժամանակ աստանդական կյանք եմ վարել, թափառել մերթ հարավում, մերթ հյուսիսում...»,— գրել է բանաստեղծը Ախուրյան (այն ժամանակ՝ Արփաչայ) գետն անցնելու, Ռուսաստանի սահմաններից դուրս գալու առթիվ։ Անտարակույս, ճանապարհորդությունների նշանակությունը մեծ է տարբեր մասնագիտության տեր մարդկանց մտահորիզոնի և գործունեության ընդլայնման գործում։ Եթե աշխարհագրագետին ճամփորդները նորանոր տեղեկություններ են տալիս առանձին երկրների ու այնտեղ բնակվող ժողովուրդների մասին, ապա ամեն մի նկարչի, գրողի ու բանաստեղծի համար ճանապարհորդությունները միշտ էլ հանդիսացել են նոր թեմաներ, կերպարներ ու նոր, հիանալի գործեր ստեղծելու աղբյուր, հատկապես այնպիսի մի բանաստեղծի համար ինչպիսին Պուշկինն էր, որն այնքան լավ էր կարողանում ամենանուրբ, բազմազան ու հարուստ երանգներով ընկալել ու վերարտադրել իր տեսածը։ Այսպես, օրինակ՝ «Կովկասի գերին» գրելու միտքը նրա մեջ ծագել է, երբ 1820 թվականին այցելել է Կովկաս, եղել է Նովոչերկասկում, Պյատիգորսկում (այն ժամանակ՝ Գորյաչևոդսկ), Ժելեզնովոդսկում, Կիսլովոդսկում, Թամանում։ «Բախչիսարայի շատրվանը» գրել է Ղրիմ՝ Բախչիսարայ այցելելուց հետո։ Այսպես կոչված «հարավային պոեմներից» «Գնչուները» գրել է այն նյութերի հիման վրա, որ նա հավաքել էր Բեսարաբիայում շրջելիս, երբ մոտիկից ծանոթացել էր՝ գնչուների կենցաղին։ Պուշկինի շատ երկեր, ինչպես, օրինակ՝ «Կապիտանի աղջիկը», «Պուգաչովի պատմությունը» և ուրիշներ, որոնք արտահայտում են նրա զգացմունքներն ու խոհերը, ստեղծվել են ճամփորդությունների ընթացքում ստացած տպավորությունների հիման վրա, էլ չխոսելով այն հսկայականն քանակությամբ փոքր, բայց իրենց փայլով զմայլելի բանաստեղծական գործերի մասին։ Որպես օրինակ կարելի է հիշել նրա «Կովկաս» բանաստեղծությունը, որ նա գրել է Էրզրում կատարած ուղևորությունից վերադառնալուց անմիջապես հետո։

Հաշվված է, որ ընդամենը 38 տարի ապրած Պուշկինն անցել է շուրջ 34000 կիլոմետր ճանապարհ։ Սա նշանակա–

[էջ 222]

լից տարածություն է, եթե նկատի ունենանք այն ժամանակվա փոխադրամիջոցները։ Սա շատ մեծ թիվ է նույնիսկ պրոֆեսիոնալ ճանապարհորդների համար։ Հիշենք, որ անվանի ճանապարհորդ Ն. Մ. Պրժևալսկին Կենտրոնական Ասիա կատարած իր ուղևորությունների ընթացքում անցել է ընդամենը 30 հազար կիլոմետր։

Պուշկինի նշանավոր ճամփորդություններից մեկը, որի ընթացքում անցել է 5200 կիլոմետր (Մոսկվայից հաշված) եղել է 1829 թվականին Էրզրում գնալիս։ Իր ճամփորդական նոթերը նա հետագայում հրապարակել է «Ճանապարհորդություն դեպի Արզրում»1 գրքում։ Այդ ճանապարհորդության մի մասը բաժին է ընկնելու Հայաստանին, որը նա նկարագրում է առանձին սիրով։

Պուշկինի ճանապարհորդությունը դեպի Էրզրում զուգադիպում է 1828—1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին։ Ռուսական հաղթական բանակը առաջ էր շարժվում Հայաստանի տարածքով՝ երկիրը մաքրելով պարսիկներից ու թուրքերից։ Այդ ճանապարհորդությունը ոչ միայն վավերագրորեն վկայում է ռուսական զորքերի արշավանքի մասին՝ Հայկական բարձրավանդակում, այլև աշխարհագրական տեղեկություններ է տալիս ժողովրդի վիճակի ու գործունեության մասին։

Թիֆլիսում Պուշկինը գեներալ Ռաևսկու միջոցով Պասկևիչից թույլտվություն է ստանում մեկնելու Հայաստան՝ գործող բանակ։ Երկու շաբաթ հետո նա Շուլավերի, Բորչալուի վրայով շարժվում է դեպի Հայաստան։ Բորչալուի տոթակեզ հարթավայրերից հետո ճանապարհն անցնում է Վիրահայոց անտառապատ լեռներով։ Այնոււհետև ճանապարհն ընդհատվում է Գայլի Դրունք նեղ լեռնանցքով։ Այն

-------------------

1 Արզրումը հայերի մոտ հայտնի է եղել Կարին անունով։ Արզրում անվան առաջացումը կապված է Արզն կամ Արծն բնակավայրի հետ, որը կործանվել է 11-րդ դարում։ Նրա բնակիչները՝ հայերը տեղափոխվել են Կարին (Թեոդոսուպոլիս) և ի հիշատակ իրենց հայրենի քաղաքի, այն վերանվանել «Արզն»։ Արաբներն էլ բուն Արզնից տարբերելու համար այս Արզնը անվանեցին Արզն-Էր-Ռում, այսինքն՝ հռոմեական Արզն։ Այդպես քաղաքը ստացավ Արզրում անունը, որ հետագայում դարձավ Էրզրում (ինչպես Ակնը՝ Էդին, Կամախը՝ Քեմախ և այլն):

[էջ 223]

ժամանակ դեռևս չի եղել Թիֆլիս-Վորոնցւովկա (այժմ Կալինինո) խճուղին և Վրաստանի հետ կապը պահպանվել է Գայլի Դրունք լեռնանցքով, որին տեղի թուրք բնակիչները անվանում էին «Աղզիբեյուք», իսկ ռուսները՝ «Վոլչի Վորոտա»։

Հաղթահարելով այդ լեռների վերելքը, Պուշկինը բարձրանում է Լոռի և զմայլանքով դիտում իր առջև կանաչին տվող սարահարթը։ Լոռվա գեղեցիկ բնությամբ հիացած, Պուշկինը գրել է. «Իմ առաջ բացվեցին նոր տեսարաններ, նոր հորիզոն, ոտներիս տակ փռված էին բուրավետ, կանաչ արտեր։ Ես մի անգամ էլ նայեցի արևից խանձված Վրաստանին և սարի թեթև զառիվայրի լանջով սկսեցի իջնել Հայաստանի թարմ դաշտավայրերը։ Աննկարագրելի հաճույքով նկատեցի, որ տոթը հանկարծ մեղմացավ, կլիման արդեն ուրիշ էր»։ Նա այնպես է հափշտակվում Լոռվա բնության տեսարաններով, որ մոռանամ է հաջորդ փոստակայանում ձիերը փոխել։

Ջալալ–Օղլիի (այժմ՝ Ստեփանավան) ճանապարհին հայ գյուղացիները նրան հյուրասիրում են թարմ կաթով ու պանրով։ «Մի կերպ բացատրվեցի։ Նրանցից մեկը իջավ խրճիթը և ինձ համար պանիր ու կաթ բերեց։ Մի քանի րոպե հանգստանալուց հետո գնացի...»։ Պուշկինն սկսում է նկարագրել Բզովդալի (այժմ՝ Բազումը) լեռնաշղթան բարձրանալը՝ Դվալի (այժմ՝ Պուշկինի) լեռնանցքի ճանապարհով1։

Ճանապարհն սկզբում անցնում է անտառով, որը շատ գեղատեսիլ է, ապա դուրս գալով անտառի գոտուց, անցնում է ալպյան մարգագետիններով։ Այստեղ խճուղին հստակորն

-------------------------

1 Երբ Պուշկինը ձեռնարկեց իր ճամփորդական նոթերի հրապարակումը, անցել էր արդեն մոտ յոթ տարի, հետևաբար պարզ է, որ հնարավոր էին հիշողության որոշ՝ աշխարհագրական բնույթի վրիպումներ։ Այսպես, օրինակ՝ նա Վիրահայոց լեռները նկարագրում է որպես Բզովդալի (այժմ՝ Բազումի) լեռնաշղթա, երբ վերջինս նա կտրել անցել է Գյառգյառից հետո։

Ներկայումս այս լեռնաշղթայի տակով կառուցվել է երկու կիլոմետրանոց թունել, որով զգալիորեն կրճատվել է ճանապարհը և, բացի այդ, հաղորդակցությունն այլևս կախված չէ եղանակից, ինչպես նախկինում, երբ ձյունապատ ձմեռներին այն բոլորովին դադարում էր Պուշկինի լեռնանցքի փակվելու պատճառով։

[էջ 224]

պատկերված է լեռան լանջին, և նրա ուղեգիծը երկար ձգվում է դեպի առաջ:

Լոռվա գոգահովտի տեսարանը այդ լեռնանցքի գագաթից այնքան զմայլելի է, որ դժվար է հայացքը կտրել նրանից։ Բազումի լեռնաշղթայի այդ կետի մոտ Պուշկինը հանդիպում է եզ լծած մի հասարակ սայլի։ Սայլին, ուղեկցում էին մի քանի մարդ։ Նրանք Պարսկաստանից էին գալիս։ Պուշկինը դիմում է նրանց և հարցնում՝ «Որտեղի՞ց եք գալիս», պատասխանը լինում Է՝ «Թեհրանից»։— «Ի՞նչ եք տանում»։ «Գրիբայեդին» (ընդգծումը՝ Ա. Ս. Պուշկինի)։

Լեռնանցքի այն հատվածում, որտեղ Պուշկինը հանդիպել է Գրիբոյեդովի դիակը փոխադրող սայլին, ներկայումս կառուցված է աղբյուր–հուշարձան։ Աղբյուրի վերևում կերտված բրոնզե բարձրաքանդակը պատկերում է այդ հանդիպումը։ Այդ աղբյուր–հուշարձանի մոտ կանգ են առնում անցորդները՝ իրենց հարգանքի պարտքը մատուցելու վաղաժամ և ողբերգական մահով կյանքից հեռացած այդ երկու մեծ գրողների հիշատակին։ Աղբյուր–հուշարձանը գտնվում է Պուշկինի լեռնանցքի ամենացածր կետի (2037 մ) մոտ։ Լեռնանցքից հետո մի քանի ոլորան անց Լոռվա սարահարթը տեսողությունից ծածկվում է և աչքի առաջ բացվում է Փամբակի հովտի, կանաչի մեջ թաղված Կիրովականի, ինչպես նաև հորիզոնի վրա երևացող Փամբակի լեռնաշղթայի համայնապատկերը։

Լեռնանցքից Պուշկինը կարճ ճանապարհով իջնում է դեպի Ղշլաղ (այժմ՝ Ժդանով) գյուղը։ Այստեղ նա անցնում է այն աղբյուրի կողքով, որը սկիզբ է առնում Բզովդալ գյուղի մոտից և հատում է ճանապարհը։ Պուշկինը պետք է գնար այն հին ճանապարհով, որով այժմ էլ մարդիկ ոտքով են անցնում՝ ցանկանալով կրճատել ճանապարհը և իջնել Ժդանով գյուղը։ Այստեղից նա թեքվում է աջ՝ դեպի Համամլու (այժմ՝ Սպիտակ) և իրիկնադեմին հասնում Պարնի (Պուշկինի մոտ՝ Պարնիքոյ) գյուղը։ Պուշկինն այդ կապակցությամբ գրել է. «Առաջանում էի բերրի արտերի և ծաղկափթիթ մարգագետինների միջով։ Հունձը ծորում էր, սպասելով մանգաղի։ Ես հիանում էի այս սքանչելի հողով, որի բերրիությունը արևելյան առած էր դարձել։ Իրիկնադեմին

[էջ 225]

հասա Պարնիքոյ։ Այստեղ կազակների պոստ կար։ Ուրյադնիկը փոթորիկ էր գուշակում և ինձ խորհուրդ էր տալիս մնալ գիշերելու։ Բայց ես ուզում էի անպատճառ նույն օրը հասնել Գումբի»1։

«Վերջապես մոտ կես գիշերին հասա Գումրի։ Կազակն ուղղակի ինձ տարավ պոստ։ Կանգ առանք վրանի մոտ, ուր շտապում էի մտել։ Այստեղ գտա տասներկու կազակ՝ կողք-կողքի քնած։ Ինձ տեղ տվին։ Հոգնածությունից ինքս ինձ կորցրած ընկա յափնջուս վրա։ Այդ օրը ես անցել էի 75 վերստ։ Քնեցի մեռածի պես»։

Գյումրիում Պուշկինը երկար չի մնում, որովհետև շտապում էր հասնել Պասկևիչի բանակին, որպեսզի նրա հետ մտնի Էրզրում։

«Կազակներն ինձ զարթնեցրին արշալույսին։ Իմ առաջին միտքն էր, թե արդյոք ջերմով չեմ բռնված։ Սակայն զգացի, որ փառք աստծո, զվարթ եմ, առողջ, ոչ միայն հիվանդության, այլև հոգնածության հետք չկար։ Դուրս եկա վրանից առավոտյան թարմ օդ ծծելու։ Արևը ծագում էր։ Պարզ երկնքի վրա սպիտակին էր տալիս ձյունապատ, երկգլխանի մի սար։ «Այդ ի՞նչ սար է»,— հարցրեցի ճմլկոտալով և լսեցի պատասխանը։—«Դա Արարատն է»։ Որքան զորավոր է հնչյունների ներգործությունը։ Ագահաբար նայում էի բիբլիական սարին, տեսնում էի տապանը, որ կանգ էր առել նրա գագաթին նորոգման և կյանքի հույսով, և դուրս թռչող ագռավն ու աղավնին, պատժի և հաշտությաւն սիմվոլներին...

Ձիս պատրաստ էր։ Ճանապարհ ընկանք ուղեկցողիս հետ: Առավոտը հիանալի էր։ Արևը փայլում էր։ Մենք գնում էինք լայն մարգագետինով, ցողով ու երեկվա անձրևի կաթիլներով ոռոգված խիտ կանաչ խոտի վրայով։ Մեր առջև փայլում էր մի գետակ, որ պետք է անցնեինք։ «Ահա և Արփաչայը»,— ասաց ինձ կազակը։ Արփաչա՜յը, մեր սահ–

---------------

1 Գյումրի կամ Գումրի — Լենինականի անունն է եղել մինչև 1836 թվականը։ Գյումրիում կառուցվեց բերդ, որը Նիկոլայ 1-ի ներկայությամբ հանդիսավորությամբ վերանվանվեց Ալեքսանդրապոլի պատիվ նրա կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի։ 1924 թվականին Ալեքսանդրապոլը Վլադիմիր Իլյիչ Լենինի հիշատակին վերանվանվեց Լենինական։

[էջ 226]

մանը։ Դա արժեր Արարատին։ Ես սուրացի դեպի գետը մի անմեկնելի զգացմունքով։ Դեռ երբեք օտար երկիր չէի տեսել։ Սահմանն ինձ համար ինչ-որ խորհրդավոր բան էր»։

Անցնելով Արփաչայը (այժմ` Ախուրյան), Պուշկինը շարունակում է ճանապարհը դեպի Կարս:

Կարսում Պուշկինը ապաստան է գտնում մի հայ ընտանիքում, որին նա սիրով է հիշում։ «Անձրևը շռշռալով թափվում էր վրաս։ Վերջապես մոտիկ տնից դուրս եկավ մի երիտասարդ հայ և, բանակցելով թուրքի հետ, ինձ կանչեց իր մոտ, խոսելով բավական մաքուր ռուսերեն։ Նա ինձ նեղ սանդուղքով տարավ իր տան երկրորդ մասը։ Ցածր բազկաթոռներով և հին գորգերով կահավորված սենյակում նստաւծ էր մի պառավ կին, նրա մայրը։ Կինը մոտեցավ ինձ և համբուրեց ձեռքս։ Որդին պատվիրեց նրան կրակ անել և ինձ համար ընթրիք պատրաստել։ Ես հանվեցի ու նստեցի կրակի մոտ։ Ներս մտավ տանտիրոջ փոքր եղբայրը, մոտ տասնյոթ տարեկան մի տղա։ Երկու եղբայրներն էլ եղել էին Թիֆլիսում և այնտեղ ապրել մի քանի ամիս։ Նրանք ինձ ասացին, որ մեր զորքերը առաջ են շարժվել նախընթաց օրը և, որ մեր ճամբարը գտնվում է Կարսից 25 վերստ հեռու։ Ես միանգամայն հանգստացա։ Շուտով պառավն ինձ համար սոխով ոչխարի միս պատրաստեց, որն ինձ թվաց խոհարարական արվեստի գագաթնակետը։ Մենք բոլորս պառկեցինք միևնույն սենյակում։ Ես պառկեցի մարվող բուխարու դիմաց և քնեցի այն հաճելի հույսով, որ մյուս օրը պիտի տեսնեմ կոմս Պասկևիչի ճամբարը»։

Ինչպես տեսնում ենք, «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գրքում Պուշկինը սիրով է նկարագրում ոչ միայն Հայաստանի բնությունը, այլև, հայերի հյուրընկալությունը։ Սկսած Լոռուց մինչև Էրզրում, նա ամեն տեղ հիշատակում է իր նկատմամբ հայերի ցույց տված հյուրընկալ և ջերմ ընդունելությունը։ Առանձին սիրով է հիշում կարսեցի հայ Արտեմին, որը նրան ուղեկցել է Կարսին ծանոթանալիս։

«Առավոտյան գնացի քաղաքը դիտելու,— գրում է Պուշկինը։—Տանտերերիցս փոքրը հանձն առավ իմ չիչերոնեն լինել։ Դիտելով ամրություններն ու միջնաբերդը, որ շինված է անմատչելի ժայռի վրա, ես չէի հասկանամ, թե մենք ինչ–

[էջ 227]

պես ենք կարողացել Կարսին տիրանալ։ Իմ հայը ինձ մի կերպ բացատրում էր ռազմական գործողությունները, որոնց ականատես էր եղել։ Նկատելով նրա ձգտումը դեպի պատերազմը, ես նրան առաջարկեցի ինձ հետ գնալ բանակ։ Նա սիրով համաձայնեց»։

Կարսը և հատկապես նրա բերդը մանրամասն դիտելուց հետո Պուշկինն իր ծանոթ հայի՝ Արտեմի հետ ճանապարհ է ընկնում դեպի գործող բանակ։

«Կես ժամ հետո մեկնեցի Կարսից,— գրում է Պուշկինը,— և Արտեմը (այդպես էր կոչվում իմ հայը) արդեն արշավում էր կողքիս՝ թուրքական հովատակի վրա, քրդական ճկուն տեգը ձեռքին, դաշույնը գոտին խրած, և զառանցելով թուրքերի ու ճակատամարտի մասին»։

Շարժվելով Սարիղամիշի ուղղոււթյամբ, Պուշկինը Սողանլուի անտառապատ լեռնաշթայի առաջավոր բլուրներում հասնում է գործող բանակին և հանդիպում կոմս Պասկևիչին։

«Ես կոմսին գտա տանը՝ բիվակի կրակի մոտ,— գրում է Պուշկինը,— շրջապատված իր շտաբով։ Նա ուրախ էր և ինձ ընդունեց սիրալիր։ Հեռու լինելով ռազմական արվեստից, ես բնավ չէի կարծում, որ արշավանքի ելքը որոշվում էր այդ րոպեին»։

Մտնելով Բասենի դաշտ, Պասկևիչի հաղթական բանակը շարժվում էր դեպի Էրզրում։ Այստեղ Արաքս գետի ափին գտնվող Քյոփրի-Քյոյ գյուղի մոտ Պուշկինն այցելում է պատմական Հայաստանի քարե նշանավոր հին կամուրջներից մեկը՝ յոթ անհավասար կամարների վրա կառուցված Հովվի կամուրջը (թուրքերեն՝ Չոբան–Քյորփի), որտեղով միջնադարում անցել է Մետաքսի ճանապարհը»1։ Ավանդությունն այդ կամրջի անվան առաջացումը բացատրում է հետևյալ կերպ։ Սրընթաց Արաքսը կամուրջներ չի հանդուրժել և նրա վրա կամուրջ կառուցելու բոլոր ջանքերն անցել են

-----------------------

1 Այսպես է կոչվել այն ճանապարհը, որով քարավանները արևելյան ապրանքներ, մասնավորապես չինական մետաքս էին տեղափոխում դեպի Արևմուտք։ 15-րդ դարի վերջում Հնդկաստան տանող ծովային ուղու հայտնագործումից հետո, «Մետաքսի ճանապարհը» կորցրեց իր նշանակությունը։

[էջ 228]

ապարդյուն, իսկ այդ կամրջի կառուցումն սկսելիս այնտեղով անցնելիս է լինում մի հովիվ, որին էլ կառուցողները խնդրում են դնել հիմքի առաջին քարը։ Այդպես էլ լինում է: Կամրջի կառուցումն ավարտվում է հաջողությամբ։ Այդ օրվանից էլ կամուրջը կոչվում է «Հովվի կամուրջ»։

Հասան-Ղալայի մասին Պուշկինը գրում է. «Հասան-Ղալան համարվում էր Արզրումի բանալին։ Քաղաքը շինված է բերդերով պսակված ժայռի ստորոտում։ Այնտեղ մոտ հարյուր հայ ընտանիք կար։ Մեր ճամբարը գտնվում էր բերդի առաջ ձգված լայն հարթավայրում»։

Գտնվելով գործող բանակում, Պուշկինն ականատես է լինում Հասան-Ղալայի և Էրզրումի համար մղված մարտերին։ Բոլոր ճակատամարտերն ավարտվեցին ռուսների հաղթությամբ։

«Մեր զորագնդերը գնացին դեպի Արզրում,— գրում է Պուշկինը, և հունիսի 27-ին, Պոլտավայի ճակատամարտի տարեդարձի օրը, երեկոյան ժամը 6–ին ռուսական դրոշը ծածանվում էր Արզրումի միջնաբերդի վրա»։

Պասկևիչի բանակի հետ Պուշկինը մտնում է Էրզրում։ Վերստին հիշատակում է այն ջերմ ընդունելության, այն սիրալիրության մասին, որով հայերը դիմավորում էին ռուսներին։

«Մենք մտանք քաղաքը,— գրում է Պուշկինը,— որը զարմանալի տեսարան էր ներկայացնում։ Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ վրա։ Հայերն աղմկելով վխտում էին նեղ փողոցներում։ Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից, խաչակնքելով ու կրկելով. «Քրիստի՜ան, քրիստիա՜ն...»։ Մենք մոտեցանք բերդին, ուր մուտք էր գործում մեր հրետանին։ Մեծ զարմանքով այստեղ հանդիպեցի իմ Արտեմին, որն արդեն շրջագայում էր քաղաքում, չնայած խիստ հրամանին, որ ոչ ոք ճամբարից չբացակայի առանց հատուկ թույլտվության»։

Էրզրումը գտնվում է Կարնո դաշտի հարավ-արևելքում, Փալանթյոքան լեռների ստորոտում, ծովի մակարդակից 1800 մետր բարձրության վրա։ Թոփ-դաղ սարից գեղեցիկ տեսարան է բացվում քաղաքի վրա։ Էրզրումը եղել է Արևմտյան Հայաստանի վաճառաշահ քաղաքներից մեկը։

[էջ 229]

Նրա վրայով էր անցնում Տրապիզոնից Թավրիզ տանող տարանցիկ ճանապարհը։ Էրզրումը միաժամանակ բնական միջնաբերդ է։ Հյուսիսից քաղաքը շրջապատում են անմատչելի լեռներ, արևելքից՝ Դավաբոյուն լեռնաշղթան, որը մի կողմից ջրբաժան է հանդիսանում Արաքսի և Արևմտյան Եփրատի, մյուս կողմից՝ Բասենի և Կարնո դաշտերի միջև։ Էրզրումը Հայկական բարձրավանդակից դուռ է բացում դեպի Փոքր Ասիա, Սև ծովի ավազան և առհասարակ՝ Արևմուտք։ Սովետական հայտնի ռազմական պատմաբան պրոֆեսոր Ն. Գ. Կորսունը նշել է, որ Էրզրումի և Կարնո դաշտի նվաճումը ռուսական բանակի կողմից հնարավորություն էր տալիս ռուսներին տիրելու ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև դուռ էր բացում դեպի Անատոլիա։

Մինչև հուլիսի 19-ը, այսինքն՝ տարվա ամենալավ եղանակին (հունիս–հուլիս ամիսներին) քսաներկու օր Էրզրումում մնալուց հետո Պուշկինը շտապում է վերադառնալ հայրենիք։ «Ես հետ էի դառնում Թիֆլիս,— գրում է Պուշկինը,— արդեն ինձ ծանոթ ճանապարնով...։ Նորից տեսա Բզովդալը և սառը Հայաստանի բարձր դաշտավայրերը թողի, տոթակեզ Վրաստանը մտնելու համար»։

Ա. Ս. Պոլշկինը Մոսկվա ժամանում սեպտեմբերի 20-ին։ Նրա ճանապարհորդությունը տևում է հինգ ամիս, որից ավելի քան երկու ամիսը նա անցկացնում է Հայաստանում։

 


[էջ 229]

ՀԱՅՈՑ ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆԱՎԱՍԱՐԴԸ ԵՎ ՆՐԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈԻԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ

Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։

Ինչպես ասվեց, այդ ժամանակամիջոցը կոչվում է տարի։ Դրանով մարդիկ չափում են օրերը, կյանքը, իրենց գործերի

[էջ 230]

պատմությունը, որպեսզի իմանան, թե ինչի են, հասել տվյալ ժամանակամիջոցում՝ մեկ տարում։

Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։

Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին։

Այսպես, օրինակ, հին պարսիկների նոր տարին սկսվում էր գարնան օրահավասարից և կոչվում էր «վարդի և գինու» օր: Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ Նովրուզ անունը, որը այսօր էլ նշում են մեծ շուքով։

Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի մեկին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին։

Հայերի մոտ տարվա առաջին ամիսը օգոստոսն էր և կոչվում էր Նավասարդ։

Նման բազմազանությունը ժողովուրդների տնտեսական ու կուլտուրական փոխհարաբերություններում դժվարություններ էր առաջացնում։ Ուստի տասնվեցերորդ դարի վերջերից սկսած (1582 թվականին), որոշվեց նոր տարվա սկիզբը համարել հունվարի մեկը։ Հենց այդ բանն էլ դրվեց մեր ներկա օրացույցի1 հիմքում։

–---------------------

1 Տարեգրության մեջ, ժամանակի ընթացքում ստեղծվել էին երկու տոմարներ, որոնք հիմնվում էին աստղաբաշխական հաշիվների վրա: Դրանցից մեկը կոչվում էր Հին կամ Հուլյան, մյուսը՝ Նոր կամ Գրիգորյան։

Նոր տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգոր 13-րդի կողմից, Հուլյան օրացույցի փոխարեն։ Այդ երկու տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է տասներեք օր։

[էջ 231]

Այսպիսով, հունվարի մեկը Նոր տարվա սկիզբը համարելը բնավ էլ պատմական իրադրության հետ չի կապվում և ընդունված է պայմանականորեն։ Բայց ժամանակի ընթացքում այն ավանդույթի ուժ ստացավ։ Ուրեմն այդ օրը, որը այսօր մեզ համար այնքան հարազատ ու անփոխարինելի է դարձել, ունի համեմատաբար նոր պատմություն1։

Չնայած միջազգային մասշտաբով հունվարի 1–ը պաշտոնապես ընդունված է Նոր՝ տարի, բայց Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Իրանում, Աֆղանստանում, Արաբական մի քանի երկրներում) շարունակում են պահպանել իրենց ավանդական նոր տարին։

Այժմ անցնենք հայկական առաջին ամսվա՝ նավասարդի պատմությանը, նրա տոնակատարությանը, ինչպես նաև ծանոթանանք այն վայրերին, ուր տեղի էին ունենում նավասարդյան խրախճանքները։

Նավասարդ անունը պարթև-իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի։

Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։ Նավասարդյան օրերը հայերը տանում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։

Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) մեկից և տևում մեկ շաբաթ։

Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։ Կար նաև տոպրակ կախելու սո–

-----------------------------

1 Նոր տոմար մեր երկրում մտցվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1918 թվականին Վ Ի. Լենինը դեկրետ ստորագրեց Սովետական Ռուսաստանում Գրիգորյան օրացույց մտցնելու մասին։ Այդտեղ որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի մեկը, այլ 13-ը։

[էջ 232]

վոությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։

Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային– ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համրավ ունեին։

Պատմական Հայաստանում Նոր տարին կրում էր համաժողովրդական բնույթ, որին մասնակցում էին ամբողջ ազգի ներկայացուցիչները։ Այդ տոնը նշվում էր նախ Բագավանում և ապա Աշտիշատում։ Այդ տեղերում տարեմուտին, նավասարդ ամսի սկզբին մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում։

Բագավանը պատմական Հայաստանի հռչակավոր դիցավաններից է։ Այն հայտնի է եղել որպես հավատալիքի վայր, նախ հեթանոսության, ապա արդեն քրիստոնեության ժամանակաշրջանում։ Բագավանը գտնվում էր Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում (Ալաշկերտում), Արածանի (Մուրադ) գետի ձախ ափին, Ձիրավի դաշտում, Նպատ լեռան ստորոտին։

Հին հայերի մոտ ջրի և գետի նկատմամբ եղել է պաշտամունք։ Առավել նվիրական գետ է համարվել Արածանին։ Նրա նկատմամբ եղած պաշտամունքը արտահայտվում էր նաև այն բանով, որ նրա ափին էին գտնվում հայոց նշանավոր դիցավանները՝ Բագավանն ու Աշտիշատը։

Բագավան անունը կազմված է բագ և ավան բառերի միացումից։ Բագ՝ պահլավերեն լեզվից է և նշանակում է «աստված», իսկ ավան՝ «վայրի», կամ «տեղի» իմաստ ունի։ Մեր պատմիչների մոտ Բագավանի փոխարեն գործածվել է նաև Դիցավան բառը, որը Բագավանի իմաստ ունի։

Ինչպես հայտնի է, Բագավանը եղել է Մեծ Հայքի հեթանոսական շրջանի պաշտամունքային նշանավոր կենտրոններից մեկը, ուր կառուցված էին մեհյաններ և կանգնեցված էին կուռքեր։

Նավասարդի օրերին Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում։ Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն

[էջ 233]

իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաև բանակը։ Պատմում են, որ մինչև հարյուր քսան հազար զինվորականներ էին մասնակցում։ Այդ օրը Արածանիի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի և բլուրների վրա։ Վրանների մեջ շքեղագույնն էր ոսկեդիպակ վրանը, որը թագավորինն էր, ապա աչքի էին զարնում նախարարների վրանները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին։ Ուխտավորների բազմության մեծ մասը ժամանակը անց էր կացնում ծառերի տակ։ Ի դեպ, հնում Բագրևանդը, այդ թվում նաև Բագավանը ծառազարդ են եղել, որը հետագայում կտրատեցին նվաճողները։

Ուխտավորները զոհաբերության համար բերում էին խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ, որոնց եղջյուրները ներկում էին զանազան գույներով։ Գիշերները խարույկ էին վառում, որոնց բոցերի վրայով ցատկում էին երեխաները և պատանիները, չար ոգիներից ազատ լինելու համար։

Նավասարդյան տոնի առթիվ հավաքված բազմությունը իր հետ բերում էր նաև տարվա պտուղների առաջին բերքը։ Այդ ժամանակ կատարվում էին մեծահանդես արարողություններ, տեղի էին ունենում ձիարշավներ, եղջերուների վազք և բաց էին թողնում հազարավոր աղավնիներ։ Նավասարդի կամ Ամանորի աստվածը հայ դիցաբանության մեջ համարվում էր պտուղների պահապանը և մարդկանց կերակրողը։ Նրա արձանը գտնվում էր Բագավանում, որը, ինչպես ասվեց, հեթանոս հայերի նշանավոր ուխտատեղիներից մեկն էր։ Այստեղ կառուցված էր մի առանձին հյուրանոց, ուր պատսպարան էին գտնում և կերակրվում օտարական անցորդները և եկվոր ուխտավորները։

Ամանորը կոչվում է նաև կաղանդ, որը հունարեն լեզվից է և նշանակում է ամսագլխի օր, ամսագլուխ, ամսամուտ։ Ժամանակի ընթացքում ամանոր, կաղանդ և տարեմուտ հասկացությունները նույն իմաստն ստացան։

Նավասարդյան խրախճանքի օրերին ամենահետաքրքիրը երգն ու պարն էր։ Տեղի էին ունենում նաև մրցումներ,

[էջ 234]

ու մարզիկները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի ու հոգու կարողությունները։

Նավասարդը մեծ հանդեսով տոնելու հիշատակը մնացել է նաև Արտաշես թագավորին վերագրած այն առասպելում, որը մեզ է հասել Գրիգոր Մագիստրոսի միջոցով.

Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը 
Եվ առավոտը նավասարդյան,
Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը,
Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում...
Ինչպես օրենքն էր թագավորների։

Բագավանում է կաrուցված Ս. Հովհաննես տաճարը՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն հիմնվել է 801 թվականին, այլ խոսքով հասակակից է Էջմիածնին։ Մինչև Բագրևանդի գավառի (Ալաշկերտի) հայաթափ լինելը վանքին կից կար հայկական գյուղ, որին տեղացիները Վանքի գյուղ էին անվանում։ Թուրքերը դա Ուչ Քիլիսա (երեք եկեղեցի) էին անվանում, նկատի ունենալով տաճարի երեք սեղանները կամ խորանները։ Այդ հոյակապ վանքը, որը հայ ճարտարապետական կոթողներից է, մինչև այսօր էլ կանգուն է։

Ս. Հովհաննես վանքը ուներ ընտիր ձեռագրերի մատենադարան, որոնք դեռ 1877 թվականի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ փչացել և կորստի են մատնվել։ Այս վանքի մասին հիացմունքով է խոսում Համբարձում Առաքելյանլ, որը նրբաճաշակ և աշխարհ տեսած նշանավոր մտավորականներից էր։ Ահա թե ինչ է գրում նա, այցելելով Ս. Հովհաննես վանքը, ուր եղել է 1915 թվականի ամառը. «Ես վանքեր շատ եմ տեսել, բայց– Ուչ-Քիլիսի ս. Հովհաննեսի նման հոյակապ վանք չէի տեսել։ Ես մի րոպե կարծեցի, թե ս. Սոֆիայի տաճարի կամարների տակ եմ գտնվում։ Երկու, երեք Էջմիածին կարող է պարփակվել այդ վանքի մեջ. այնքան ընդարձակ է, հոյակապ է կլորակ գմբեթը, որ երկնակամարն է հիշեցնում, շինված է առանց սյուների վրա հանգչելու, ճիշտ այնպես, ինչպես ս. Սոֆիայի տաճարը Բյուզանդիայում։ Ալիշանը անվանում է այս վանքը «հրաշակառույց» և բնավ չի սխալվում, այդպիսի հրաշալի, սքան–

[էջ 235]

չելի ճարտարապետություն մեր վանքերից շատ քչերն ունեն»1։

Նավասարդյան աշխարհախումբ տոնակատարությունները, այնուհետև շարունակվում էին Աշտիշատում։ Այսինքն` Բագրևանդ գավառից տեղափոխում էին Տարոն (Մուշ), ուր գտնվում էին Հայոց «յոթ բագինները»2։

Աշտիշատում ևս մեծ հանդիսավորությամբ էր նշվում Նավասարդի տոնը: Հայ ժողովուրդը այդ ավանդական տոնին, թե Բագավանում, թե Աշտիշատում իր դյուցազուններին և աստվածներին պետք է հաշվետու լիներ անցյալ տարվա համար։ Վահագնին՝ քաջության, Անահիտին՝ արվեստի, իսկ Աստղիկին՝ արվեստի, սիրո և բանաստեղծության գործերում։ Այսպիսով՝ Վահագնը՝ անվեհեր էր, Անահիտը՝ պահպանող, Աստղիկը՝ պարկեշտ, որոնք մի տեսակ մարմնավորում էին հայ ժողովրդի առաքինությունները։

Աշտիշատում հունական օլիմպիական խաղերի նմանությամբ կազմակերպվում էին մրցություններ։ Այստեղ նույնպես մարզական խաղերի ժամանակ երիտասարդները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի և հոգու կարողությունները։

Մրցությունների ժամանակ բանաստեղծը իր հորինած երգն էր արտասանում կամ երգում, երաժիշտը իր բամբիռն էր նվագում, ըմբիշը բազուկների զորությունն էր ցուցադրում, արհեստավորը իր պատրաստած ընտիր գործերը, գյուղացին՝ իր հողի ճոխ բարիքները։ Մրցություններում հաղթողներին վարդերից վառվռուն պսակներ էին հանձնում և օծում վարդաջրով։ Աղավնիներ էին բաց թողնում և իրար վրա վարդաջուր շաղ տալիս։ Ընդհանրապես զարդարվում էին վարդերով։ Այստեղից էլ Վարդավառ, որը նշանակում է վարդերով զարդարվել։ Կազմված է վարդ և վառ բառերից:

-------------------------

1 Ձիթենի, Գրական ժողովածու հայ գրականագետների։ Թիֆլիզ, 1915 թ., էջ 518։

2 Հայերի մոտ էլ յոթ թիվը դիտվել է որպես նվիրական թիվ։ Հեթանոս» հայերն էլ նախընտրել էին կառուցել «յոթ բագին», այսինքն «յոթ զոհասեղան»։ Նվիրված Արամազդին, Անահիտին, Միհրին, Նանեին, Աստղիկին, Տիրին և Վահագնին։

[էջ 236]

Վառ բառը տվյալ դեպքում գործածվում է փայլուն, պայծառ իմաստով։

Մեր հեթանոս պապերից, նավասարդի օրերից մեզ հասավ Վարդավառի ավանդույթը։ Հատկապես իրար վրա ջուր շաղ տալու սովորությունը։

Երբ չորրորդ դարի սկզբում Գրիգոր Լուսավորիչը Հայաստանում տարածեց քրիստոնեական կրոնը, հեթանոսական տոներից շատերը փոխարինվեցին քրիստոնեականով։ Այսպես, Վարդավառը, որը Աստղիկի տոնն էր համարվում, փոխարինվեց Քրիստոսի պայծառակերպության անունը կրող տոնով։ Այդ տոնն էլ բնական պետք է համարվեր Մեծ գատկին և դառնար շարժական։ Այսինքն՝ Մեծ զատկից իննսուն օր հետո պետք է նշվեր այն, և բնական է, որ չէր համընկնի հեթանոսական Վարդավառի օրվան։ Դրա համար էլ հեթանոսական շրջանից մեզ հասած Վարդավառը միշտ չէ, որ օգոստոսին է նշվում, երբեմն ընկնում է հուլիսին։

Ինքնին հասկանալի է, որ չորրորդ դարում քրիստոնեության մուտքը Հայաստանում չէր կարող վերացնել ժողովրդի մեջ արմատացած ու դարերով սրբագործված հեթանոսական շատ ավանդույթներ, ժողովրդական շատ տոներ պահպանվեցին, դրանց որոշ չափով տրվեց նոր բովանդակություն։ Ժողովուրդը շարունակեց պահել իր խրախճանքները, թմբուկն ու զուռնան, երգն ու պարը։ Զոհին փոխարինեց մատաղը, կրակ վառելու փոխարեն մոմ վառելը և այլ ավանդույթներ։

Այնպես որ ջրի հետ կապված հեթանոսական սովորությունը պահպանվեց ժողովրդի մոտ։ Վարդավառին ամենուրեք, մեծ թե փոքր, աղջիկ թե տղա, իրար վրա ջուր, են շաղ տալիս։

Ինչպես տեսնում ենք Վարդավառի ավանդույթը ունի շատ վաղ պատմություն և կապված է պատմական Հայաստանում նշվող նավասարդյան աշխարհախումբ տոնակատարության հետ։

Ջրի պաշտամունքի հետ է կապված այն, որ շատ աղբյուրներ սրբագործվել և դարձել էին ժողովրդի համար ուխտատեղի։ Հայաստանում գրեթե գավառ չի եղել, որ չունենա իր «Կաթնաղբյուրը» կամ «Լուսաղբյուրը»։ Այդպես

[էջ 237]

էին կոչում այն աղբյուրները, որոնց ջուրը ժողովուրդը համարել է մաքրիչ, առողջացուցիչ և զովացուցիչ։ Ժողովուրդը այդ տեղերը դարձրել էր ուխտատեղի։ Մեզ հայտնի է նաև ժողովրդական էպոսի ավանդությունից այն, որ Սասունցի Դավիթը Կաթնաղբյուրից է ջուր խմել և հզորացել։

Ուխտատեղի են դարձել Արևմտյան Հայաստանում նաև շատ գետեր, որոնցից հիշվեց Արածանին (Բագրևանդում), իսկ Կոգովիտ գավառում էլ այդպիսին համարվում էր,Գետ–Վարդանը, որի հետ մի գեղեցիկ ավանդություն է կապված։ Պատմում են, որ Վարդան Մամիկոնյանը իր բանակով պարսիկների դեմ Ավարայրի դաշտ գնալու ժամանակ, անցնելով այս տեղից, ճանապարհին ջուր չի գտնում։ Ամբողջ զորքը ծարավից ուժասպառ եղած, չի կարողանում շարունակել ճանապարհը։ Վարդանը ծնկաչոք աղոթում է և այդ աղոթքից աղբյուրներ են բխում ու հագեցնում զորքի ծարավը։ Այդ աղբյուրներն էլ միախառնվելով կազմում են գետ, որը հայերը Վարդանի անունով կոչում էին Գետ-Վարդան։

 


[էջ 237]

ԻՆՉ ԵՆ ՊԱՏՄՈԻՄ ԱՄԻՍՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՐԻ ԱՆՈԻՆՆԵՐԸ

Երբ 16-րդ դարում ընդունվեց համպշխարհային օրացույցը, ապա ըստ այդ տոմարի տարվա առաջին ամիսը համարվեց հունվարը, իսկ ամիսները կոչվեցին հռոմեական անուններով։ Այդ բանը հայերը նույնպես ընդունեցին և Նավասարդ անունը փոխարինվեց օգոստոս անունով և դարձավ տարվա ոչ թե առաջին, այլ ութերորդ ամիսը։

Ներկայիս տարվա բաժանումը ամիսների գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Նա մեզ մոտ է եկել Հուլյան օրացույցի հետ, Հին Հռոմից։ Այդտեղից էլ եկել են ամիսների անունները։

Ինչպես հայտնի է, հռոմեացիների Նոր տարին սկսվում էր գարնանը, և ամիսները սկզբում պարզապես համարակալվում էին, առաջինը այն ամիսն էր, որը հիմա կոչվում է մարտ։ Բայց ժամանակի ընթացքում միայն չորս ամիս մնացին թվական անուններով։ Այսինքն յոթերորդից մինչև

[էջ 238]

տասներորդը ներառյալ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իհարկե, մարտը հաշվելով առաջին ամիսը։ Մնացած ամիսները վերանվանվեցին։ Դրանցից հինգը կրեցին դիցաբանական անուններ՝ Յանուսի, Փեբրուարիոսի, Մարսի, Մայա (հունական Մայիոս) և Յունոնա անուններով։ Ամիսներից ապրիլը կոչվեց ըստ տարվա եղանակի, նկատի ունենալով Իտալիայի ապրիլյան օրերը։ Իսկ մյուա երկու ամիսներից մեկը կոչվեց Հուլիոս Կեսարի, մյուսը՝ նրա հաջորդ Օգոստոս կայսեր անունով։

Այժմ մոտիկից ծանոթանանք ամիսների անունների ծագմանը։

Հունվար. Տարեմուտի ամիսն է։ Տարվա սկիզբն է, բայց, ձմեռվա կեսը։

Հունվարը այդպես է կոչվել ի պատիվ հռոմեական Յանուս աստծու։ Սակայն այդ անունը մեզ անցել է հունարենից, արդեն որոշ փոփոխման ենթարկվելով՝ դառնալով հունվար։

Ըստ ավանդության հռոմեացիների մոտ երկար ժամանակ վեճ է գնացել, թե տարվա առաջին ամիսը որն ընդունել, հունվարը (Յանուսի անունով), թե մարտը (պատերազմի աստված Մարսի անունով)։ Վիճաբանության արդյունքը եղել է այն, որ մեծամասնությունը կողմ է եղել նոր տարվա սկիզբը համարել հունվարը այն ակնկալությամբ, որ ամբողջ տարին խաղաղություն լինի։

Յանուսը հռոմեացիների մոտ համարվում էր ոչ միայն տարվա և ժամանակի շարժիչ աստվածը, այլև ելք ու մուտք կարգավորողը։ Յանուսը նաև պահապանն էր տան դռան և քաղաքի դարբասների։ Ըստ հռոմեացիների, ամեն ինչ սկսվում է Յանուսով։ Հարուստ հռոմեացիները նրա կիսանդրիով զարդարում էին իրենց տան մուտքը և քաղաքի դարբասները։

Յանուսը պատկերվում էր երկու դեմքով։ Մի դեմքով նայում էր առաջ՝ ապագան, իսկ մյուսով՝ ետ, անցյալը։ Այսպիսով Յանուսի պատկերումը խորհրդանշում էր անցյալն ու ապագան։ Յանուսի մի ձեռքին բանալի կար, իսկ մյուսում՝ գայիսոն։ Դա խորհրդանշում էր այն, որ նա բանալիով բացում էր տների դռներն ու քաղաքի դարբասները, իսկ գայի–

[էջ 239]

սոնը նշան էր իշխանության։ Այսինքն՝ հին տարին իր իշխանությունը հանձնում էր նորին։

Երբ ընդունվեց համաշխարհային օրացույցը և հունվարն էլ համարվեց տարվա առաջին օրը՝ Նոր տարի, Յանուսին նվիրված ամսվա առաջին օրվա տոնակատարությունը ձուլվեց Նոր տարվա տոնի հետ։ Այդ օրը ոչ ոք իրավունք չուներ աղմկելու, հայհոյելու, վիճելու, հակառակ դեպքում Յանուսը կբարկանար և մարդկանց վատ տարի կուղարկեր։

Հայկական տոմարում հունվարը համընկնում է արաց ամսի հետ։

Փետրվար. Ձմռան վերջին ամիսն է։ Փետրվարը, ըստ մի բացատրության, իր անունը ստացել է հին հռոմեական չար աստված Փեբրուարիոսից։

Մեր թվականությունից 56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարված օրացույցի բարեփոխումից հետո փետրվարը դարձավ երկրորդ ամիսը և ուներ 29 օր։ Հետագայում ամիսներից մեկը ի պատիվ Հուլիոս Կեսարի կոչվեց Հուլիս, իսկ դրան հաջորդող օգոստոս ամիսն էլ՝ Օգոստոս կայսեր պատվին։ Բայց օգոստոսն ուներ միայն 30 օր, իւսկ հուլիսը՝ 31։ Մի բան, որ ընդգծում է Կեսարի գերազանցությունը Օգոստոս կայսեր նկատմամբ։ Որոշվեց մեկ օր վերցնել փետրվարից և ավելացնել օգոստոս ամսվա օրերի թվին։ Այսպիսով փետրվար ամսին, որը կապված էր հռոմեական չար աստծո անվան հետ, մնաց 28 օր։ Միայն նահանջ տարին է մեկ օրով ավելանում և դառնում 29 օր։

Փետրվարը հայկական տոմարում համընկնում է մեհեկան ամսվա հետ։ Այդ ամսին մեծ տոնախմբություն էր կատարվում ի պատիվ Միհրի, որը զրադաշտական աստվածն էր։ Նա մարմնավորում էր արեգակը և կրակը։ Միհրի պաշտամունքը իր ժամանակին եղել է հեթանոսական Հայաստանում։ Միհրին նվիրված տաճարներն էլ կոչվում էին մեհյան։

Մարտ. Գարնան առաջին ամիսն է, տարվա առավոտը։ Օրերը սկսում են շուտ լուսանալ, ուշ մթնել։ Արթնանում է բնությունը, որը կարծես թե բախտավորություն և ուրախություն է ճառագայթում, շոյում մեր հոգին։ Սակայն այս ամսվա անունը բնավ էլ սազական չի նրան։ Մարտ անունը

[էջ 240]

կապված է Հին Հռոմի պատերազմի աստված Մարսի անվան հետ, որը շրջում է հրեղեն մարտակառքով։ «Մարսյան դաշտ» պատկերավոր արտահայտությունը ունի ռազմի դաշտ իմաստ։ Հին Հռոմում այսպես էր կոչվում Տիբրոս գետի ձախափնյա մասում գտնվող հրապարակը, ուր կատարվում էին ռազմական ու մարզական վարժություններ։ Այդպես է կոչվում նաև Փարիզի արևմտյան մասում գտնվող այն հրապարակը, որը իր ժամանակին ծառայել է զինվորակաև նպատակով։

Մինչև Գրիգորյան տոմարի գործածությունը մարտը եղել է հռոմեական օրացույցի առաջին ամիսը։

Հայկական տոմարում մարտը համընկնում է արեգ ամսի հետ։

Ապրիլ. Անվան ծագումը գալիս է լատիներենից՝ «բացվել» բառից։ Այդ ամսին բացվում են ծառերի բողբոջները։ Ապրիլին արևը, ձյունը և անձրևը փոփոխակի են։ «Օրական՝ յոթ եղանակ, ու չգիտես, թե որին հավատաս»։ Ապրիլ ամսվա անհուսալի և փոփոխական եղանակը հիմք է ծառայել նրա սկիզբը համարել ոչ բարերար։ Մարդիկ կատակի միջոցով ցանկացել են ապրիլյան «անհավատարմությունից» ազատվել և որոշել են կատակի միջոցով ազատվելու՝ ապրիլի մուտքը կատակ-խաբելով նշանավորվել։ Այդ պատճառով էլ ապրիլի մեկը համարում են խաբելու օր։

Ապրիլը համապատասխանում է հին հայկական տոմարի ահեկան ամսին։

Մայիս. Գարնան վերջին ամիսն է, հիանալի և գեղեցիկ օրերով։ Փետրավոր ամպերև են լողում երկնքում։ Մայիս ամիսը նվիրված է հռոմեացիների Մայա (հունարեն Մայիոս) աստվածուհուն, որը համարվում էր Մերկուրիի (Հերմեսի) մայրը, Ատլանտի դուստրը։

Մայա աստվածուհու տոնը նշվում էր Մայիս ամսին և կոչվում էր սիրուն մայիս։ Նրա պատվին մայիսի մեկին մեծ զոհաբերություններ էին մատուցում։

Հին հայերի մոտ այս ամիսը կրել է մարերի անունը:

Հունիս. Ամառվա առաջին ամիսն է։ Որոտում է կայծակը, աղմկում է անձրևը։ Պարտեզները զարդարվում են ծաղիկներով, իսկ լեռներն ու դաշտերը՝ առատ խոտով։

[էջ 241]

Հունիսը նվիրված էր Յունոնա աստվածուհուն, որը հռոմեական դիցաբանական պանթեոնում կանանց ու ընտանեկան կենցաղի հովանավորողն է։

Հունիսը համընկնում է հայկական մարգաց անվան հետ։

Հուլիս. Ամռան հրաշագեղ ամիսն է։ Վատ եղանակը հատուկ չէ նրան։ Հուլիսը այդպես է կոչվում ի պատիվ Հուլիոս Կեսարի։

Հայկական տոմարում հուլիսը համընկել է հրոտից ամսվա հետ։

Օգոստոս. Ամռան վերջին ամիսն է, ոսկե աշնան նախադուռը։ Օգոստոսն իր անունը ստացել է ի պատիվ հռոմեական Օգտավիանոս կայսեր, որը հետագայում ստացավ օգոստոս տիտղոսը (նշանակում է վսեմաշուք):

Պատմական Հայաստանում օգոստոսը եղել է տարվա առաջին ամիսը և կոչվել է նավասարդ։

Սեպտեմբեր. Աշնան առաջին ամիսը, եզրափակվում է ամառը։ Սկսվում է ոսկե աշունը՝ պարզ ու թափանցիկ երկնքով։

Սեպտեմբերը արդեն շարունակում է հաջորդ երեք ամիսների նման պահել թվային անվանումը։ Սեպտեմբեր լատիներեն սեպտիմ՝ յոթ բառից է։

Հայկական տոմարում համընկւնում է հոռի ամսվա հետ։

Հոկտեմբեր. Աշնան երկրորդ ամիսը։ Ավարտվում է այգեկութը։ Հոկտեմբեր լատիներեն օկտո բառից է, որը նշանակում է «ութ»։

Համապատասխանում է հայկական սահմի անվան։

Նոյեմբեր. Աշնան վերջին ամիսն է, երբ օրերը կարճանում են, լույսը քչանում է։ Լուսաբացն ու մթնշաղը կարծես իրար են հանդիպում ամպամած օրվա կեսին։

Լատիներեն նովեմ՝ ինը բառից է։ Սա հռոմեացիների իններորդ ամիսն է, մարտից հաշված։

Հին հայկական տոմարում համընկնում է տրե, այսինքն՝ չորորդ ամսին։ Սա կապված է Տիր աստծու հետ, որը պահլավական, ինչպես նաև հայերի աստվածներից մեկն էր։

[էջ 242]

Ի դեպ, այստեղից էլ՝ Տրդատ, այսինքն Տիրի կամ Տրեի տրված։

Դեկտեմբեր. Ձմռան առաջին ամիսն է։ Անունը անցել է հունարենից՝ դեցեմ, այսինքն՝ «տասներորդ» բառից։

Սակայն հին հռոմեացիների տասներորդ ամիսը ըստ կարգի տասներկուերորդը դարձավ, երբ տարվա առաջին ամիսը հունվարը հաշվեցին։ Սակայն նրա անվան հիմքում մնաց հունարեն դեկտեմբրիս բառը, այսինքն՝ տասներորդ։

Համապատասխանում է հին հայկական տոմարի քաղոց ամսին։

Մի երկու խոսք շաբաթվա օրերի անվանումների մասին։ Ամիսը ունի չորս շաբաթ։ Ամեն մի շաբաթ կազմված է յոթ օրից։ Յոթնյակը մարդկության պատմության մեջ հատուկ նշանակության է ստացել։

Շաբաթվա օրերը կրել են արեգակնային համակարգի մեջ մտնող միավորների անունները։ Մեր այսօրվա կիրակին համադրվել է Արեգակին, երկուշաբթին՝ Լուսնին, երեքշաբթին՝ Մարսին (Հրատին), չորեքշաբթին՝ Մերկուրիին (Փայլածուին), հինգշաբթին՝ Յուպիտերին (Լուսնթագին), շաբաթը՝ Սատուռնին (Երևակին)։

Հետագայում Աստվածաշունչը թարգմանելով եբրայերենից և հեթանոս կրոնը քրիստոնեությամբ փոխարինելով, եկեղեցին ընդունեց եբրայեցիների շաբաթվա օրերի անունները, որոնք այսպես էին՝ միաշաբաթ, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ։

Շաբաթը հրեաների մոտ համարվել է ոչ աշխատանքային օր և բառացի նշանակում է «հանգիստ»։ «Ուրբաթը (կամ հրեաների մոտ պարասագը) նշանակում է «նախապատրաստվել». այդ օրը նախապատրաստվում էին հանգստի օրվա համար։ Միաշաբաթ նշանակում է շաբաթից հետո առաջին օր, երկուշաբթի՝ երկրորդ օր և այլն։ Ի դեպ, հայերը ուրբաթի վախարեն օգտագործել են նաև «վեցշաբթի» անվանումը։ Բայց ո՞ւր է այժմյան կիրակին։ Այն գրավել է եբրայեցիների միաշաբթիի տեղը։ Երբ տարածվում է քրիստոնեությունը, ապա Քրիստոսի ավանդական հարություն առնելու կապակցությամբ, միաշաբաթը վերանվանվել է կիրակի։ Հունարեն «կիրակի» բառացի նշանակում է տերուա–

[էջ 243]

կան, տիրով օր։ Եվ որպեսզի հրեաների հանգստի օրվա հետ չհամընկնի, որոշվում է հանգստի օրը շաբաթից տեղափոխել կիրակի օրը։ Այն ընդունվեց 321 թվականին, Կոնստանդիանոս Մեծի հրովարտակով։

 


[էջ 243]

ՀԱՅԵՐԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

Պատմությունը ամեն մի ժողովրդի մի հայրենիք է վիճակել։ Նա հայերին վատ հայրենիք չպարգևեց, բայց պատմական դժնդակ պայմանների բերումով այն գտնվեց աշխարհակալ պետությունների բախման, մեծ ճանապարհների հանգույցում։ Մեկը մյուսին հաջորդելով, Հռոմի, Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբների, թուրքերի և վերջապես, Ռուսաստանի շահերն են բախվել Հայաստանում։ Ակադեմիկոս Մանանդյանի պատկերավոր արտահայտությամբ՝ Հայաստւսնի ստրատեգիական դիրքը նրան դարեր շարունակ պահել է «մուրճի և զնդանի» միջև։ Բացի այդ աշխարհակալ պետություններից, Հայաստան են ներխուժել թաթարական, մոնղոլական և այլ հորդաները, որոնց գրավել է երկրի հարուստ բնությունը՝ հատկապես նրա արոտավայրերը։ Ահա թե ինչու շատ հաճախ հայերից շատերը ստիպված են եղել թողնել իրենց հայրենիքը և ապաստան գտան օտար երկրներում։

Բնականաբար հայկական մշակույթը զարգացավ նաև Հայաստանից դուրս՝ գաղթօջախներում, ուր հայերը գտնում էին ապրուստի խաղաղ պայմաններ։ Հայկական դպրոցներ էին հիմնվում Հայաստանից դուրս՝ Նոր Ջուղայում, Լվովում, Աստրախանում, Փարիզում, Վենետիկում, Կալկաթայում։

Վենետիկում է հիմնվել հայկական առաջին տպարանը, որտեղ 1512 թվականին լույս տեսավ առաջին հայկական տպագիր գիրքը։ Իսկ 1694 թվականին Ամստերդամում հայերեն լույս տեսավ աշխարհի առաջին քարտեզը։ Հնդկաստանի Մադրաս քաղաքում, 1794 թվականին լույս է տեսնում հայկական առաջին ամսագիրը։ Երբ 19-րդ դարի սկզբից ուժեղացան հայկական ազգային-ազատագրական շարժում–

[էջ 244]

ները, ապա դա նպաստեց ազգային մշակույթի, հատկապես հումանիտար գիտությունների՝ պատմության, հայագիտության, լեզվաբանության զարգացման գործին։ Պետերբուրգում հրապարակախոս Ստեփանոս Նազարյանցի գլխավորությամբ հրատարակվում էր «Հյուսիսափայլ» հանդեսը (1858—1864)։

Մեծ գործ էր կատարում Մխիթարյան Միաբանությունը, որը 18-րդ դարի սկզբից Վենետիկում ստեղծել էր մշակութային-հրատարակչական խոշոր կենտրոն։

Հայ գաղթօջախներ ստեղծվեցին Հարավային Ասիայում՝ Հնդկաստանում։ Եթե մենք հնդկահայ գաղութի պատմության ակունքները փնտրենք, ապա կտեսնենք, որ նրա առաջացումը նույնպես հետևանք է օտար նվաճողների ու պատերազմների, և ընդհանրապես հայ ժողովրդի տարագրության, թեև մինչ հնդկահայ գաղութի ստեղծումը, հայերը Արևելքում, այդ թվում և Հնդկաստանում, թե առևտրի, թե արհեստների ասպարեզում աչքի են ընկել։ Հանրահայտ է այն փաստը, որ երբ Կոլումբոսը արևմտյան ուղղությամբ ճանապարհ էր փնտրում դեպի Հնդկաստան, նա իր հետ վերցրել էր այնպիսի թարգմանիչ, որը գիտեր Արևելքում առավել տարածված լեզուները, այդ թվում և հայերենը1։

Այսպիսով, հայերի կապը Հնդկաստանի հետ եղել է ավելի վաղ, քան հնդկահայ գաղութի ստեղծումը։ Պատմությունից հայտնի է, որ հայերը Հնդկաստանի հետ կապ են պահպանել Իրանի և Աֆղանստանի վրայով։ Հայերը մեծ ընդունելություն ունեին հատկապես Մեծ Մողոլների թագավոր Աքբար Մեծի ժամանակ, որի մայրաքաղաքն էր Ագրան։ Աքբարը ոչ միայն Հնդկաստանի շինարար ղեկավարներից էր, այլև արվեստն ու կուլտուրան հովանավորողներից մեկը։ Նա գնահատում է հայ արհեստավորների ու վաճառականների ձեռներեցությունն ու հմտությունը։

Ինչպես տեսնում ենք, հայերը Հնդկաստան են թափանցել և իրենց մասնակցությունը բերել հնդկական կյանքին ավելի վաղ, քան իսկական հայկական գաղութի ստեղծումը, որը թերևս ճիշտ կլիներ անվանել մադրասյան շրջան, որով–

-------------------------

1 Г. Ревзин, Колумб, Москва, 1947г., стр. 162.

[էջ 245]

հետև Մադրաս քաղաքը դարձավ հնդկահայության կենտրոնը։

Հայերը Հնդկաստան են մտել հիմնականում Իրանից, այն էլ գլխավորապես Նոր Ջուղա քաղաքից։ Նրանք Իրանի Նոր Ջուղա քաղաքում բնակություն էին հաստատել Շահ Աբասի օրոք, երբ 1604 թվականին տեղահան արվեցին Հին Ջուղայից1 և Պարսկաստանի խորքերը քշվեցին: Շահ Աբասը հայերին բռնի կերպով Պարսկաստան տեղափոխեց, իր երկրում արհեստն ու վաճառականությունը ավելի զարգացնելու նպատակով։ Նա ցանկանում էր Պարսկաստանի ներքին գավառները բնակեցնել ձեռներեց հայ արհեստավորներով, վաճառականներով ու հմուտ երկրագործներով։ Տեղահանված հայերին բնակեցրին Իսպահան քաղաքի մոտերը, որը նոր էր մայրաքաղաք դարձել։ Իսպահանի մոտ հայերը մի նոր քաղաք հիմնեցին ի հիշատակ իրենց հայրենը Ջուղայի, անվանեցին Նոր Ջուղա։ Այս մեծ տեղահանությանը, որ պատմության մեջ հայտնի էր Ջուղայի գաղթ անվան տակ, շատ ծանր նստեց հայ ժողովրդի վրա։

Շահ Աբասից հետո Պարսկաստանում տիրող խռովությունները ավելի վատացրին հայերի վիճակը։ Այդ դժվարին պայմանների հետևանքով հայերից շատերը ստիպված էին քոչել Նոր Ջուղայից, պանդխտության դիմել։ Նրանցից մի մասը անցան Հնդկաստան և բնակություն հաստատեց տարբեր քաղաքներում։

Հնդկաստանում հայերը շատ շուտով աչքի ընկան։ Նրանք առաջին հերթին սկսեցին դպրոցներ կառուցել, եկեղեցիներ հիմնել, թերթեր հրատարակել, գրքեր տպել։ Ժամանակի ընթացքում հայերը լայն մասնակցություն ցուցաբերեցին Հնդկաստանի տնտեսական կյանքի շատ ոլորտներում։ Երկար ժամանակ հայերը հնդիկներին օգնեցին ընդդեմ անգլիական գաղութարարների։ Մի շարք հայ զորավարներ գլխավորեցին անգլիացիների դեմ մղած հնդկական պայքարը, ինչպես Գորգին խանը։

-----------------------

1  Հին Ջուղան (պարսկերեն Ջուլֆա) Արաքսի ափին էր. Մեղրի տանող ճանապարհի վրա։ Իր ժամանակին եղել է վաճառաշահ քաղաք, որի հարստության մասին առասպելներ էին պատմում։

[էջ 246]

Հայկական առաջին գաղութը ստեղծվեց Աքբարի մայրաքաղաք Ագրայում։ Դրանից հետո հայկական համայնքներ հանդես եկան Հնդկաստանի տարբեր կենտրոններում՝ Սուրաթում, Լահորում, Դելիում, Հայդարաբադում, Բոմբեյում, Մադրասում, Կալկաթայում, Սաիդարադում, Չինապուրում, Դաքայում և այլ տեղերում։

Հնդկաստանում հաստատված հայերը լավ արհեստավորներ էին, հատկապես ոսկերիչներ և գոհարեղենի հմուտ մշակողներ։ Հնդկական համեմունքների, կերպասի, քաշմիրի շալի արտահանումը Հնդկաստանից Եվրոպա մեծ մասամբ կատարվում էր հայերի միջոցով։ Հայերը զգալի դեր խաղացին նաև շելլակի1, ինդիգոյի և ջութի մշակման ու արտահանման գործում։ Նրանք ժամանակի ընթացքում մեծ դեր խաղացին ինդիգոյի մշակման գործում։

Հնդկաստանի հայ գաղութը 18-րդ դարում տնտեսապես ամենից ուժեղը դարձավ և հայ գաղութների մեջ առաջնակարգ տեղ գրավեց։ Հետագայում հայ տարրը այստեղից անցավ նաև հարավ-արևելյան Ասիայի երկրներ՝ Սինգապուր, Սուրաբայա (Ճավա) և այլն։

Հնդկահայ գաղութները աշխարհագրական տեսակետից կարելի է բաժանել չորս խմբի։ Դրանք են՝ հյուսիսային, արևմտյան, արևելյան և հարավային։ Ագրան և Լաքնաուն եղել են հյուսիսում, Սուրաթը և Բոմբեյը՝ արևմուտքում, Սաիդաբադը, Չիչրան և Կալկաթան արևելքում, իսկ Մադրասը՝ հարավում։

Հնդկական հողում, ամենից շատ երկու քաղաքում՝ Մադրասում և Կալկաթայում հայերը կարողացան ուժեղ դիրք ձեռք բերել։ Իսկ ամենից նշանավորը՝ իր անցյալով, եղավ Մադրասը։ Նրա պատմությունը հայ ժողովրդի տարեգրության կարևոր էջերից մեկը եղավ։

Մեսրոպ Սեթյանը գտել է հայկական մի ձեռագիր գրված 1790 թվականին, որի մեջ տեղեկություններ կան

---------------

1 Շելլակը բնական խեժ է, որը, ինչպես մյուս խեժերը, օրգանական տաբեր նյութերի բավական բարդ միացում է և այն օգտագործվում էր լաքերի, զմուռսի արտադրության մեջ, ինչպես նաև որպես ապրետրա (ողորկում) կաշվի, թղթի և գործվածքների համար։

[էջ 247]

այն մասին, որ հայերը Մադրասում հաստատվել են 1666 թվականից, երբ այդ քաղաքը իր ներկա անունն էլ չէր կրում, այլ կոչվում էր Չինի Փաթա։ Պորտուգալացիները վերանվանեցին Սուրբ Թովմասի քաղաք։ Քաղաքում կան հայկական արձանագրություններ, թե 1712 թվականին և թե 1729 թվականին վերաբերող։ Ավելի պերճախոս է վերջինս, որը գտնվում է Մադրասի արվարձաններից մեկում՝ Մահլաբար կոչվող գյուղում։ Այդ արձանագրությունը այսպիսին է՝ «Հիշատակ է հայոց ազգին. թիվ փրկչի 1729»։ Մադրասի հայոց եկեղեցին հիմնադրվեց 1712 թվականին, սակայն անգլիացիները քանդեցին։ Ներկա եկեղեցին հիմնադրվել է 1772 թվականին։

Այս հեռավոր աշխարհում, Հարավային Հնդկաստանի Մադրաս քաղաքում, Նոր Ջուղայի հայերը՝ մեր ազգի ազնիվ և ուշիմ զավակները կարողացան բարձր պահել իրենց ազգի պատկանելիությունը։ Հնդկահայ այդ գաղութը իր պատշաճ տեղն է գրավում 18-րդ դարի հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության, ինչպես նաև հայկական կուլտուրայի առաջընթացի մեջ։ Հայ ժողովրդի այդ փոքրիկ հատվածի ինքնուրույնության պահպանումը թերևս համարվի ժողովուրդների պատմության ուշագրավ երևույթներից մեկը։ Նրանք պահպանեցին հայ ժողովրդի մշակույթը, լեզուն, գիրը, գրականությունը և եկեղեցին։ Մադրասի հայ գաղութի հայրենասիրությունը աննախընթաց է իր պատմության մեջ։ Երկու միլիոնատերեր դիմեցին Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհուն, որպեսզի նա Հայաստանը պարսկական լծից ազատագրի։ Այս նվիրական գործի համար նրանք խոստացան իրենց առասպելական հարստությունը դնել թագուհու տրամադրության տակ։

Մադրասի հայերը զբաղվել են նաև գրական, կրթական և ազգային մշակույթի այլ հարցերով։ Այստեղ նրանք ստեղծել էին տպարան, հրատարակել գրքեր և լույս ընծայել առաջին հայ պարբերականը՝ «Ազդարարը»։

Հայության այդ փոքրիկ հատվածը անչափ մեծ գործ կատարեց այստեղ՝ հայրենիքի անունը միշտ կենդանի պահելու տեսակետից։ Այդ գաղութը ավելի բարձրացրեց ազգի մշակույթը, երբ 18-րդ դարի նշանավոր դեմքերից մեկը՝ Հակոբ

[էջ 248]

Շահամիրյանը1 կամ Սուլթանում) 1772 թվականին Մադրաս քաղաքում հիմնադրեց Հնդկաստանում առաջին հայկական տպարանը։ Շահամիրյանի կողմից հիմնադրած տպարանը առաջադիմական երևույթ էր ոչ միայն հնդկահայության, այլ ընդհանրապես հայ կյանքի համար։

Բացի այդ, 1784 թվականին Շիրազ քաղաքից Մադրասի հայ գաղութն է գալիս Հարություն Շմավոնյան անունով մի հայ քահանա։ Այս շիրազեցին կրթված մարդ էր։ Նա նույնպես տպարան է հիմնում և մի շարք գրքեր հրատարակում: Բայց Հարություն Շմավոնյանի բոլոր գործերից կարևորը 1794 թվականի հոկտեմբերի 16-ին (Մեսրոպ Սեթյանի մոտ նշված է հոկտեմբերի 28-ին), Մադրաս քաղաքում լույս ընծայված «Ազդարար» ամսագիրը եղավ։ Այսպիսով Մադրասում 169 տարի առաջ լույս տեսավ հայերեն առաջին պարբերականը։

«Ազդարարը» հնդկահայ գաղութի մեծ մշակույթի իրական կոթողն է, որը կմնա որպես հիշատակ մադրասաբնակ հայերի ազնվաբարո ձգտումների։

Հետագայում Մադրասի գաղութը աստիճանաբար թուլանում է։ Մադրասի հայերի մի մասն անցնում է Հնդկաչին և Ինդոնեզիա։ Շահամիրյանների ընտանիքն էլ տեղափոխվում է Մալակա։ Հայերը բնակություն են հաստատում Ռանգուն (Բիրմա), Բատավիա և Սուրաբայա (Ինդունեզիա) քաղաքներում։

Թորգոմ Գաշակյանի տվյալներով Մադրասի գաղութը 1915 թվականին արդեն շատ էր փոքրացել, կազմված էր 5 ընտանիքից, որը հաշվվում էր 36 անձ։ Ներկայումս (1961 թվականին) Մադրասում մնացել է հինգ հայ։ Եկեղեցուն սպասարկում է միայն մի քահանա և ժամկոչ։ Այն էլ նրա համար, որպեսզի չզրկվեն եկեղեցուն պատկանող ունեցվածքի եկամուտից։ Մադրասում, բացի կալվածներից, եկեղեցին ունի ավելի քան 300000 հնդկական ռուպի դրամ: Այդ գումարը կարելի է փոխանցել Հնդկաստանի, տարբեր քաղաքները, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում:

-----------------------

1 Պատմաբան Լեոն պահել է Հակոբ Սուլթանում Շահամիրյան, իսկ Մեսրոպ Սեթյանը՝ Հակոբ Սուլթանումյան։

[էջ 249]

Ի դեպ, հնդկական օրենքով եկեղեցուն աատկանող կալվածքը և ունեցվածքը պահպանվում է այն դեպքում, եթե նա գործում է։ Իսկ մեկ քահանայի և ժամկոչի գոյությունը հիմք է ծառայում ասելու, որ Մադրասի հայկական եկեղեցին գործում է։ Եկեղեցին գտնվում է նույն թաղում, որը դեռ կրում է «Հայկական փողոց» անունը։ Բացի Մադրասի եկեղեցուց, որը կրում է ս. Աստվածածնի անունը, հայկական հիշատակարաններից առավել նշանավորներն են Պետրոս Ոսկանի կամուրջը՝ Մադրասում, Մայլաբուրի ս. Թովմասի մայր եկեղեցիւն՝ Մադրասից ոչ հեռու և ս. Թովմաս լեռան վրա եղած հուշարձանները դարձյալ Մադրասի մոտ։

Մադրասի հայ գաղութի պատմության մեջ անմահ է մնում նաև Սամվել Մուրադի (Մուրադյանի) անունը։ Նա մի պատկառելի գումար է տրամադրել կրթական նպատակների համար Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը Եվրոպայում հայկական դպրոց հիմնելու և հայ պատանիներին կրթություն տալու նպատակով։ Մխիթարյաւն միաբանությունը այդ գումարով 1834 թվականին մի վարժարան հիմնեց Փաստայա (Պադուա), որը հետագայում Փարիզ տեղափոխվեց և ապա Վենետիկ։ Ս. Մուրադի ազգակից Էդվարդ Ռաֆայելյանը բացեց նույնպես մի վարժարան (Փարիզում)։ Հետագայում այդ երկու կրթական հաստատությունները միացվեցին և ստեղծվեց Մուրադ–Ռաֆայելյան վարժարանը Վենետիկում։ Մադրասի հայերը Նոր Ջուղայում նույնպես հիմնեցին ճեմարան, որը կրում է Ամենափրկիչ անունը։

Հնդկահայության ազգային ու մտավորականության ոստանը՝ Մադրասը, կամաց-կամաց սկսում է իր տեղը զիջել Կալկաթային։ Նոր ջաղայեցիները, որոնք միշտ խտացրել են հնդկահայության շարքերը, ուղղվում են դեպի Կալկաթա։

Այսպիսով աշխարհի վիթխարի քաղաքներից մերկում՝ Կալկաթայում նույնպես պահպանվեց հնդկահայության ազգային և մտավոր կյանքը։

Բենգալիայում, որի մայրաքաղաքն է ներկայումս Կալկաթան, հայեր եղել են դեռ այդ քաղաքի հիմնադրումից առաջ։ Որոշ տեղեկությունների համաձայն հայերը Բենգալիայում հաստատվել են 1646 թվականիւն։ Նրանց սկզբնա–

[էջ 250]

կան գաղութը եղել է Սաիդաբադում, որը գտնվում է Կալկաթայից հյուսիս, նրանից մետ 200 կիլոմետր հեռու։ Ժամանակի ընթացքում, երբ հիմնվում է Կալկաթան, հայերը աստիճանաբար վերաբնակվում են այդտեղ, և Սաիդաբադի հայ գաղութը դադարում է գոյություն ունենալուց։ Կալկաթայի հայ գաղութի իսկական պատմությունը սկսվում է 1707 թվականից, այսինքն՝ քաղաքի հիմնադրումից տասնյոթ տարի անց, երբ ոչ միայն Սաիդաբադից, այլև Կալկաթայից հիսուն կիլոմետր հեռու գտնվող Չիչրայից հայերը աստիճանաբար տեղափոխվում են Կալկաթա և միաժամանակ կառուցում են հայկական ս. Նազարեթ եկեղեցին։ Այս քարաշեն եկեղեցին կանգուն է և այսօր, 1957 թվականին մեծ շուքով տոնվեց նրա հիմնադրման 250 ամյակը. տոնակատարությանը ներկա գտնվեց նաև Բենգալիայի կառավարիչ օրիորդ Փատմաջա Նայդուն։

Սակայն հեդկահայ կյանքում մեծ իրադարձություն էր, երբ Կալկաթայում հիմնադրվեց ճեմարանը։ Դա տեղի ունեցավ 1821 թվականի ապրիլի 2-ին և այժմ էլ գործում է։ Իհարկե մինչ այդ Կալկաթայում կար հայկական վարժարան, որը բացել էր Հարություն Գալուստը 1798 թվականին։ Նրա աշակերտներից է Հովհաննես Ավդալյանը, որը իր ժամանակին դարձավ հայտնի մտավորականներից մեկը։ Հայկական վարժարանը 1825 թվականին միացավ ճեմարանին: Ճեմարանի պաշտոնական անվանումն է «Հայոց մարդասիրական ճեմարան»։ Նա Կալկաթայում հայտնի է ուղղակի Հայկական Քոլեջ անունով և գտնվում է Հին Չայնաբազար փողոցում՝ հայոց եկեղեցուց ոչ հեռու։ Ճեմարանը մի քանի շենքերից բաղկացած հաստատություն է, որը 141 տարի է, ինչ գոյություն ունի։ Ինչպես հայտնի է այդ ճեմարանը հաստատված է հնդկահայերի մեջ հայոց լեզվի, գրականության և ընդհանրապես ազգային մշակույթի պահպանման համար։ Նա սկզբից ի վեր այդ նպատակին է ծառայել։ Այս ճեմարանում դասավանդել են հայ նշանավոր մտավորականներ՝ Հ. Աղանուրյանը, Հ. Ավդալյաւնը, Մ. Թաղիադյանը և ուրիշներ։

Կրթական կյանքին զուգընթաց սկսում է հանդես գալ նաև մամուլը։ 1797 թվականին Կալկաթայում հիմնվում է

[էջ 251]

տպարան։ Ընդհանրապես տասնիններորդ դարը, հատկապես 1822—1874 թթ. միջև ընկած ժամանակաշրջանը հնդկահայ և մասնավորապես Կալկաթայի հայության մտավորական գործունեության ամենաբեղմնավոր շրւջանն է։

Հազար ութ հարյուր քառասունհինգ թվականին ստեղծվում է «Արարատյան ընկերությունը», որի նպատակն էր զարկ տալ գրքի ու պարբերական մամուլի գործին։ Այս կազմակերպության սկզբնավորողը Մեսրոպ Թաղիադյանցն էր։ Նա ընդհանրապես հնդկահայ կյանքում մեծ ծառայություններ է մատուցել։ Թաղիադյանցը ոչ միայն երևելի մանկավարժ էր (նախ Սանդխտյան վարժարանում և հետո Մարդասիրական ճեմարանում), այլև գրաշար Մարդասիրական ճեմարանի հայկական բաժնում։

Հայոց Մարդասիրական ճեմարանի հիմնադրումից բավականին ժամանակ անց, 1846 թվականրն, Մեսրոպ Թաղիադյանցը բացում է Սանդխտյան վարժարանը։ Այստեղ արդեն հայ աղջիկներն ու տղաները միատեղ են ստանում ազգային կրթություն, սովորում են նաև անգլերեն։ Բայց այդ դպրոցը իր գոյությունը երկար պահել չկարողացավ, գործեց միայն վեց տարի։

Այդ ժամանակամիջոցում Կալկաթայում հրատարակվող առավել աչքի ընկնող տարբերականներից ու թերթերից նշանավորներն են «Հայելի Կալկաթյան», «Շտեմարան», «Ազգասեր», «Եղբայրասեր», «Արևելյան հնդկաց լրագիր»։

Դրանցից «Ազգասեր» շաբաթաթերթի ճակատին գրված էր «Ուսումն առնէ զմարդ երջանիկ», որը նշանակում է՝ ուսումը մարդուն դարձնում է երջանիկ։ Այս բնաբանով մեր հեռավոր հայրենակիցները ուզում էին ընդգծել սովորելու, գիտենալու, ինչպես նաև մտքի մարզության կարևորությունը մարդու համար։

Այս շաբաթաթերթը 1848 թվականի հուլիսին վերանվանվեց «Ազգասեր Արարատյան» և որպես այդպիսին հրատարակվեց մինչև 1851 թվականը։ Իսև երբ Մեսրոպ Թաղիադյանցը իր Սանդխտյան վարժարանով տեղափոխվում է Չիչրա քաղաքը, իր հետ այնտեղ է տանում նաև «Ազդարար Արարատյանը», որ մեծ դժվարությամբ շարունակում է հրա–

[էջ 252]

տարակվել մինչև 1852 թվականի հուլիսի 15-ը և հետո փակվում է ընդմիշտ:

Հնդկաստանի տարբեր քաղաքներում, տարբեր ժամանակներում տպագրվել են տասից ավելի ամսագրեր և պարբերականներ, որոնցից հիշենք՝ «Ազդարար» (1794 թ. Մադրաս), «Հայելի» (1820 թ. Կալկաթա), «Շտեմարան» (1822 թ. Կալկաթա), «Ազգասեր» (1845 թ. Կալկաթա), «Ազգասեր Արարատյան» (1848 թ. Կալկաթա), «Ուսումնասեր» (1849 թ. Սինգապուր), «Եղբայրասեր» (1862 թ. Կալկաթա):

Հրատարակված այս թերթերի մեջ երկուսը՝ «Ազդարարը» և «Ազգասեր» կամ «Ազգասեր Արարատյանը» ամենակարևորներն են։

Հնդկահայ գաղութի վերջին պարբերականը եղավ «Նոր Ազդարարը», որը մի քանի տարի դժվարությամբ իր գոյությունը պահելուց հետո, փակվեց 1957 թվականին։

Բացի վերը նշված հայ պարբերականներից, ճարտարապետ Մելիք-Բեգլարի տնօրինությամբ 1892—1895 թվականներին անգլերեն (ամբողջապես հայերի կյանքից) լույս է տեսել «Ara» («Արա») խորագիրը կրող հանդեսը։ Նույն հրատարակիչը ավելի ուշ ժամանակներում՝ 1908 թ. կրկին անգլերեն լեզվով հրատարակել է «Armenia» թերթը, որը գոյություն է ունեցել մեկ տարի։

Հնդկահայ կրթական և տպագրակաւն կյանքի մասիւն խոսելիս չի կարելի չհիշել անվանի մանկավարժ ու նշանավոր մտավորական Մեսրոպ Թաղիադյանցին։ Թաղիադյանցը Պարսկաստանից Հնդկաստան է եկել 1823 թվականին: Նա Կալկաթայում ուսումնասիրել է հունարեն, լատիներեն, պարսկերեն և անգլերեն։ 1831 թվավանին մի քանի տարով բացակայել է Հնդկաստանից։ Մեկնել է Իրան, Թուրքիա և Կալկաթա է վերադարձել 1840 թվականին։ Վերադարձից հինգ տարի հետո իր խմբագրությամբ հրատարակել է «Ազգասերը», իսկ 1846 թվականին հիմնել է Սանդխտյան երկսեռ վարժարանը։ Ըստ Մեսրոպ Սեթյանի Սանդխտյան վարժարանում հայերեն և անգլերեն լեզուների ուսուցումը դրված է եղել բարձր մակարդակի վրա։ Սանդխտյան վարժարանը գոյություն է ունեցել վեց տարի և փակվել է նյութական

[էջ 253]

դժվարությունների պատճառով։ Թաղիադյանցը իր կնոջ՝ Շուշանի մահվանից հետո ընդմիշտ թողնում է Հնդկաստանը և մեկնում Պարսկաստան, ուր մահանում է 1858 թվականին։ Նրա գրական, պատմական ու բանասիրական աշխատություններից թվենք միայն մի քանիսը՝ ա. «Դիցաբանություն» (Կալկաթա 1830 թ.), բ. «Պատմություն պարսից» (Կալկաթա 1846 թ.), գ. «Սոս և Սոնդիպի» (Կալկաթա 1847 թ.), դ. «Պատմություն՝ Հին Հայաստանի» (Կալկաթա 1841 թ.)։

Չնայած անցյալում այդքան զորավոր է եղել Կալկաթայի հայ պարբերական մամուլը, ներկայումս Կալեաթայում ոչ մի թերթ չի հրատարակվում։ Մարդասիրական ճեմարանն էլ ավելի շատ ծառայում է Նոր Ջուղայից և Իրաքից, ինչպես ասում են Ինդոսի այն կողմից եկած հայ երեխաների կրթության գործին։ Ներկայիս հնդկահայության ունևոր խավը իր զավակներին տեղավորում է ավելի շուտ անգլիական կրթական հիմնարկներում։ Դա պատճառ է դառնում, որ նոր սերունդը ավելի քիչ է կապվում հնդկահայ գաղութի, կյանքի հետ։ Դա նաև պատճառ է դառնում հայերի արտագաղթին դեպի Եվրոպա, հատկապես Լոնդոն և Մանչեստր, այնտեղ ամրացնելով հայ գաղութի հիմքը։

Կալկաթայի հետ կապված են ոչ միայն Սաիդաբադի հայ գաղութի պատմությունը, այլև Չիչրայի։ Այժմ էլ այդ քաղաքում կան Հնդկաստանի հայ գաղութի միայն հուշարձանները։

Չիչրան, որ իր ժամանակին կոչվել է նաև Չինսուրա, հնում առևտրական տեսակետից բավական կարևոր վայր է եղել։ Բայց ժամանակի ընթացքում կորցրել է իր դիրքը, տեղի տալով Կալկաթային։ Այժմ նա մնացել է որպես գավառական քաղաք, ուր հայկական գաղութ չկա, բայց կա եկեղեցի և այլ հնություններ։ Չինսուրայի հայոց սուրբ Հովհաննես եկեղեցին, որը հիմնադրվել է 1695 թվականին և ավարտվել է 1697 թվականը, Բենգալիայի երկրորդ ամենահին քրիստոնեական տաճարն է։

Հնդկահայ գաղութների թվում ամենից կենսունակը Կալկաթան է, որտեղ իրենց գոյությունը պահպանում են հնդկահայության կենսունակ զավակները։ Կալկաթա քաղաքի շատ փողոցներ կապված են եղել հայերի անվան հետ: Այսօր էլ

[էջ 254]

Կալկաթայի հայտնի փողոցներից մեկը կոչվում է Արմենյըն սթրիթ (Հայոց փողոց)։ Այդ փողոցներում դեռ կանգուն են հայերի կողմից կառուցված շենքերը։ Կալկաթայում այժմ ապրում են ավելի քան վեց հարյուր հայեր, ըստ 1961 թվականի մանրակրկիտ զննումների։

Հայոց Մարդասիրական ճեմարանը սկզբում գտնվում էր Կալկաթայի Չայնաբազար փողոցում, հայկական ս. Նազարեթա եկեղեցուց ոչ հեռու, սակայն հետագայում (1883 թ.) տեղափոխվել է Ֆրի Սքուլ սթրիթ կոչվող փողոցը, ուր և գտնվում է ներկայումս։ Ժամանակի ընթացքում հնդկահայերի կտակներից մեծ գումար է կուտակվել ճեմարանի օգտին։

Ճեմարանում դասավանդել են հայ կուլտուրայի նշանավոր ներկայացուցիչներ և մանկավարժներ։ Դրանցից են շիրազցի Հովհաննես Ավդալը, որը շատ շուտով տիրապետել է անգլերեն լեզվին, և Միքայել վարդապետ Չամչյանը, որ հայոց պատմությունը թարգմանել է անգլերեն։ Ճեմարանում դասախոսել է Մ. Թաղիադյանցը։ Ճեմարանի սաներից է Մկրտիչ Էմինը, որը հետագայում Մոսկվայի Նազարյան ճեմարանում մեծ համբավ ստացավ, Թադևոս Ավետումը, որը բացի թարգմանություններից գրել է «Արամայիս» պատմական վեպը, Հարություն Հովնանը, որը գրել է «Պատմություն Նոր Ջուղայի» երեք հատորանոց աշխատությունը։

1883—1904 թվականներին Մարդասիրական ճեմարանում հայերենի ուսուցումը հանձնվում է հայտնի գրականագետ Թադևոս Ստեփանին։ Թադևոս վարդապետին փոխարինում է նրա արժանավոր աշակերտ Վաղարշակ Գալուստյանը, որը դասավանդում է մինչև 1919 թվականը, նա այժմ բնակվում է Կալկաթայում։ Ճեմարանը ունեցել է նաև ուրիշ շատ հայագետներ, բայց բոլորի անունը հիշել հնարավոր չէ։ Ճեմարանը ունի հին գրադարան, որը կոչվում է «Արարատյան գրադարան». իր ժամանակին նա հայտնի է եղել իր հարուստ ձեռագրերով, որոնք ներկայումս չեն պահպանվել։ Ճեմարանը ունեցել է իր սեփական տպարանը։

Սանդխտյան վարժարանի փակվելուց հետո, Կալկաթայում հայ իգական սեռը զրկվում է մայրենի լեզվով կրթու–

[էջ 255]

թյուն ստանալու հնարավորությունից, որովհետե Մարդասիրական ճեմարանը ծառայում է միայն տղաների համար: Սանդխտյան վարժարանի փակվելուց յոթանասուն տարի հետո, այն է 1922 թվականին Դավիթ Դավթյանի ծախսով Կալկաթայում բացվում է «Դավթյան օրիորդաց վարժարանը»։ Հետագայում Դավթյանը իր ամբողջ ունեցվածքը կտակում է վարժարանին։ Ժամանակի ընթացքում Դավթյան օրիորդաց վարժարանի և Մարդասիրական ճեմարանի ծրագրերը նույնացվում են, իսկ 1949 թվականից պարապմունքները երկու դպրոցներում տեղի են ունենում միասին։ Թե Մարդասիրական ճեմարանը և թե Դավթյան վարժարանը ունեն գիշերօթիկ և քիչ թվով ցերեկօթիկ ուսանողներ, վերջիններիս ծնողները բնակվում են Կալկայթայում։

Մարդասիրական ճեմարանի և Դավթյան վարժարանի սովորողների ընդհանուր թիվը կազմում է հարյուր երեսուն հոգի։ Ճեմարանը իր գոյության 141 տարիները ընթացքում կրթություն է տվել ու դաստիարակել աշխարհի բոլոր մասերից եկած հազարավոր ուսանողների։ Ներկայումս դրանք և տեղացի են, և Իրանից ու Իրաքից եկողներ։

Չմոռանանք հիշել, որ հնդկահայերի հետ են կապված Արևելյան Պակիստանի և Ինդոնեզիայի գաղութները։ Դրանցից առաջինի կենտրոնն է Դաքան, իսկ երկրորդինը՝ Սուրաբայան:

Դաքան իր ժամանակին Հնդկաստանի քաղաքներից մեկն էր, սակայն 1947 թվականից հետո, երբ Հնդկաստանից անջատվեց Պակիստանը, Դաքան մնաց արևելյան Պակիստանում, որպես նրա գլխավոր քաղաքը և վարչական կենտրոնը։

Կալկաթայի հայկական գաղութի մշակութային օջախներից մեկն էլ հայոց ակումբն է։ Սա գտնվում է Պոլ Մենշնզում և ունի ընկերային բնույթ։ Այստեղ են հավաքվում առհասարակ հին սերնդի ներկայացացրչները։ Ակումբը երբ կազմակերպում է հրապարակային երեկույթներ կամ ընկերային հավաքույթներ, կալկաթահայության մեծ մասը մասնակցում է:

Հայկական գաղութի մյուս կազմակերպություններից է Հայոց մարզական ակումբը, որի շուրջն են հավաքված հայ

[էջ 256]

երիտասարդները։ Ակումբն ունի ֆուտբոլի, բասկետբոլի, ռեգբիի և հոկեյի խմբեր։ Կալկաթայի ռեգբիի հայկական խումբը իր գոյության ընթացքում մի քանի անգամ տիրացել է Կալկաթայի գավաթին։

Հիշատակությանն արժանի է նաև Հայկազյան մշակույթի միությունը։ Սա ներկա հայկական գաղութի միակ կուլտուրական կազմակերպությունն է ոչ միայն Հնդկաստանում, այլ ամբողջ Հեռավոր Արևելքում։ Հիմնվել է մոտ քառասուն տարի առաջ։ Իր գոյության ընթացքում նա կալկաթահայերին ներկայացրել է բազմաթիվ օպերանեը և ներկայացումներ, այդ թվում «Անուշ», «Չար ոգի», «Օթելլո», «Պատվի համար» և «Էջմիածին» ներկայացումները։ Հայկազյան մշակույթի միությունը վերջին չորս տարիներին պարբերաբար կազմակերպում է դասախոսություններ, ցուցահանդեսներ, երաժշտական լրատու և ընկերային հավաքույթներ։

Զգալի աշխատանքներ է կատարում նաև հայ կանանց բարեգործական միությունը, որը ստեղծվել է Վահան Կոստանյան արքեպիսկոպոսի ջանքերով։ Այս միությունը կազմակերպում է պարահանդեսներ, տոնավաճառներ և հասութաբեր տարբեր միջոցառումներ, հավաքում է գումար, որը ծախսում է կրթական ու բարեգործական նպատակների համար։ Հիշատակության արժանի կազմակերպություններից է Մարդասիրական ճեմարանի շրջանավարտների միությունը, որը կազմվել է մոտ հիսուն տարի առաջ, շրջանավարտների ջանքերով։

Կալկաթահայերի ազգային եկեղեցական իրավունքները պաշտպանելու նպատակով մի խումբ հայեր երկու տարի առաջ վերստեղծեցին Հայկական ընկերություն կազմակերպեությունը, որը այլևայլ պատճառներից ընդհատել էր իր գործունեությունը բավականին երկար տարիներ։

Ներկայումս հայերը Կալկաթայում ունեն գործող երկու եկեղեցի, մեկը ս. Գրիգոր Լուսավորչի, իսկ մյուսը՝ ս. Նազարեթ։ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ ավելի փոքր է կառուցվել է 1910 թվականին։ Այնտեղ արարողություններ են կատարվում միայն շաբաթ օրերը։ Այդ եկեղեցու մոտ է գտնվում հայկական ծերանոցը, որը կառուցվել է Պողոս

[էջ 257]

Ծատուրյանի կտակների մի մասի հասույթներով և կրում է նրա անունը։ Եռահարկ մի շենք է դա, որտեղ ապրում են տնտեսական աննպաստ վիճակ ունեցող հայեր։

Ս. Նազարեթ եկեղեցին, որը գտնվում է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, գոյություն ունի երկու և կես դարից ավելի։ Նրա դռան վրա գրված է «Հայկական եկեղեցի և 1707 թիվ», որը նրա կառուցման տարեթիվն է։ Եկեղեցին թե դրսից և թե ներսից լավ տպավորություն է թողնում։ Այն կառուցել է Աղա Նազարեթը, որի պատճառով էլ կոչվում է ս. Նազարեթ։ Ժամանակի ընթացքում հնդկահայերը այս եկեղեցու անունով մեծ կտակներ են թողել։ Առանձնապես մեծ գումար է կտակել 18–րդ դարի վերջում կալկաթաբնակ համադանցի Մասեհ Բաբաջանյանը։ Եկեղեցու ներկա եկամուտը ամսական կազմում է քսանհինգ հազար հնդկական ռուպի, որը հավասար է մոտ երկու հազար անգլիական ֆունտ ստերլինգի։ Մասեհ Բաբաջանյանը միաժամանակ մեծ գումար է կտակել նաև Նոր Նախիջևանի հայկական հաստատություններին։ Սակայն այդ կտակի եկամուտի գումարները Նոր Նախիջևան տեղափոխելը մեծ դժվարությունների հետ կապված լինելու պատճառով հնարավոր չի եղել։ Միքայել Նալբանդյանին հաջողվել է մեծ ջանքեր գործադրելուց հետո փոխադրել միայն մի մասը՝ ութսուն հազար ռուպի։ Այժմ այդ կտակը հնդկական բանկում հասել է ութ հարյուր հազար ռուպիի։

Հայերը Կալկաթայում աչքի են ընկել նաև հասարակական կյանքի այլ ասպարեզներում, հատկապես իրավաբանական գործում։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ 1855 թվականից մինչև 1893 թվականը այստեղ հայտնի են եղել քառասուն հայ իրավաբաններ։ Նրանցից մեկը Գրիգոր Պողոսյանն էր, որ իր նախնական կրթությունը ստացել է Կալկաթայում և ապա Քեմբրիջի համալսարանի իրավաբանական բաժնում։ Մեծ անուն է վայելել Մելքոն Գասպարյանը, որը մահացել է քառասունմեկ տարեկան հասակում։ Կալկաթայում է ապրել նաև Էմե Աբգարը, Հովսեփ Էմինի ազգակիցներից մեկը, որը եղել է լավ երաժշտագետ և իր հարստությունը առատորեն նվիրել է հայրենասիրական հաստատություններին։ Այս հայրենասեր հայուհին իր ծախ–

[էջ 258]

սերով 1918 թվականին հրատարակել է Հովսեփ Էմինի ինքնակենսագրությունը, որոշ հավելումներով և «Հայ եկեղեցու արարողությունները» խորագրով երկու գիրք։ Ս. Նազարեթա եկեղեցու օգտին նա հիմնել է «Աբգար» կոչված դրամական ֆոնդը։ Նրա ձայնագրած պատարագը մինչև այսօր էլ ամիսը մեկ անգամ կատարում են նույն եկեղեցում։

Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեության մասին խոսելու կապակցությամբ արժե հիշատակել հնդկահայ ականավոր մտավորականներից Մեսրոպ Սեթյանին, որը եղել է կրթական մշակ, հասարակական գործիչ և բազմաթիվ պատմա-բանասիրական աշխատությունների հեղինակ։ Մ. Սեթյանի անգլերեն գրած «Հնդկահայոց պատմությունը» աշխատությունը ամենաընդարձակ և ամենաարժեքավոր գործն է հնդկահայ գաղութի ուսումնասիրության ասպարեզում։ Նա իր ամբողջ կյանքը նվիրել է հնդկահայ գաղութի հոգևոր ու նյութական կուլտուրայի բեկորների հավաքման ու պահպանման շնորհակալ գործին։ Անձամբ շրջել է Հնդկաստանի բոլոր այն շրջանները, ուր անցյալում բնակվել են հայերը։ «Հնդկահայոց պատմությունը» շարադրելու համար նա աշխատել է շուրջ քառասուն տարի, և այդ ընթացքում ուսումնասիրել է եկեղեցական արխիվները և օտար լեզվի շատ ու շատ աղբյուրներ, գրի է առել բոլոր դամբանագրերը։ Մեսրոպ Սեթյանը կարևոր աշխատանք է կատարել նաև հայ մշակույթը հնդկական և անգլիական շրջաններին ծանոթացնելու, ինչպես նաև հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամության կապը ուսումնասիրելու ասպարեզում։

Հնդկահայ մեր հեռավոր հայրենակիցները հաղթահարելով բազմատեսակ դժվարություններ, պաշտպանել են հայ լեզուն, գիրն ու գրականությունը և խոշոր գործ կատարել հայ մշակույթի զարգացման գործում, սակայն մի շարք պատճառներից աստիճանաբար քանակապես նվազելով` հիմնականում կենտրոնացան Կալկաթայում։ Ամենից շուտ վերացան Սուրաթի և Ագրայի գաղութները, ապա Սաիդաբադինը։ Թեև Բոմբեյում հայոց եկեղեցին մինչև այսօր էլ կանգուն է, սակայն հայերի թիվը այնտեղ քառասունհինգ հոգուց չի անցնում։ Վերացավ անգամ Մադրասի հայ գա–

[էջ 259]

ղութը, որը իր ժամանակին եղել է ամենից ծաղկածը և մեծ դեր խաղացել այդ քաղաքի հայերի կյանքում։

Աքբար Մեծի օրվանից մինչև նոր ժամանակները քսան հազար հայ են եկել Հնդկաստանի հինավուրց երկրի հյուրընկալ ափերը։ Բնական օրենքի համաձայն նրանք պետք է այդտեղ մի քանի անգամ աճեին։ Սակայն ոչ միայն չեն աճել, այլև նվազել են։ Նրանց քանակը ներկայումս կազմում է հազար մարդ։

Այնպես, ինչպես ամեն մարդ ծնող ունի, նույնպես և ամեն մարդ ունի իր հայրենիքը։ Չնայած հնդկահայերը շատ հեռու են եղել իրենց մայր հայրենիքից, բայց նրանք սերնդից սերունդ իրենց զավակներին ավանդել են, որ նրանց պապերը պատմական Հայաստանի Այրարատ աշխարհից են, որ նրանք միշտ պետք է վառ պահեն իրենց հայրենիքի սերը և նրա հետ կապեն իրենց երազանքներն ու տենչանքները։

Հայրենիքի նկատմամբ այդ ջերմ սերը այսօր էլ պահում են աշխարհով մեկ սփռված մոտ մեկ և կես միլիոն արտասահմանյան հայեր, այդ թվում նրա մաս կազմող հնդկահայերը:

 


[էջ 259]

ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՔ ԵՎ ԱՐՄԵՆԻԱ ԱՆՈԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աշխարհագրական ամեն մի անուն ունի իր պատմությունը, առաջացումն ու իմաստը։ Մարդկանց միշտ էլ հետաքրքրել է, թե ինչպես է ծագել, ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվել և մեզ հասել այս կամ այն տեղանունը։ Ուշադիր ուսումնասիրության դեպքում դրանք շատ բան կարող են պատմել տվյալ երկրի, ժողովրդի պատմությունից։

Նախ Հայսատան անվան մասին։

Հայաստան հայ ժողովրդի հայրենիքի անունն է, ուր ընթացել է նրա պատմական կյանքը։ Նրա սահմանները համընկնում են Հայկական բարձրավանդակի սահմանների հետ։ Այժմյան Սովետական Հայաստանը գրավում է այդ բարձրավանդակի հյուսիս-արևելյան մասը։

[էջ 260]

Հայաստան անվան առաջացման մասին գոյություն ունեն ավանդական և էթնիկական ստուգաբանույթյաններ։

Առաջին մեկնությունը տալիս է պատմահայր Մովսես Խորենացին։ Նա աշխարհագրական շատ անուններ համադրում կամ զուգակցում է մեր նահապետների անվան հետ։ Ի դեպ, ավանդական պատմությունից ժառանգած այս փաստը ընքնին շատ կարևոր երևույթ է, որովհետև տոհմի կամ ցեղի նախահայրը խորհրդանշում է ոչ միայն խմբային ընդհանրություն, այլև ազգային պատմության խորհրդանիշն է դառնում։ Մեր նախահայրը համարվում է Հայկ նահապետը, որի անունից էլ ծագած է համարվում մեր ժողովրդի և երկրի անունը։ Դա կապված է մեր նշանավոր ավանդավեպի հետ, ըստ որի ասորեստանցի հսկա Բելի բռնությունից հեռանում են բազմաթիվ ցեղեր, դրանց հետ էլ մեր ժողովուրդը՝ իր նահապետ Հայկը գլխավորությամբ։ Նա գալիս է մի բարձրադիր, զովասուն ու ջրառատ երկիր և այդտեղ հաստատվում։ Բելը պատգամ է ուղարկում Հայկին, հայտնում, որ նա իզուր է գնացել այդ ցուրտ լեռնաշխարհում բնակություն հաստատելու և խորհուրդ է տալիս վերադառնալ։ Հայկը խիստ պատասխանելով պատգամավորին՝ ետ է դարձնում Բաբելոն։ Բելը, Հայկի պատասխանից զայրացած, մեծ զորքով գալիս է Հայկը վրա։ Վանա լճի մոտ, հետագայում Հայոց ձոր կոչվող վայրում, հակառակորդները հանդիպում են, և Հայկը մենամարտի է դուրս գալքիս Բելի դեմ։ Հմուտ նետաձիգ Հայկը մի հարվածով ցած է գլորում Բելին և ցրիվ տալիս նրա բանակը։ Դրանից հետո Հայկը ընդմիշտ բնակություն է հաստատում այդ բարձրավանդակում։ Հայկի անունով է կոչվում ժողովուրդը, իսկ ժողովրդի անունով՝ երկիրը։ Այս ավանդությունը մեզ է հասել Մովսես Խորենացու միջոցով։ Դա հայ ժողովրդի և նրա հայրենիքի անվան ավանդական ստուգաբանությանն է։ Ավանդական հենքով հյուսված նման ստուգաբանություններ հատուկ են աշխարհի շատ ժողովուրդների, որոնք այս կամ այն նահապետի կամ դյուցազնի անվան հետ են կապում իրենց երկրի անունը։ Այս ավանդավեպը արժեքավոր է այն տեսակետից, որ նպաստել է հայ ժողովրդի համազգային գաղափարի և ազգային գիտակցության զարգացմանը։ «Հայ ազ–

[էջ 261]

գային գիտակցաթյան հիմքը դրվել է անցյալի դեռ այն նախնական շրջանում, երբ ստեղծագործվել է Հայկի առասպելը և դյուցազուն Հայկը փառավորվել իբրև ազգային հերոս ու հայ ազգի նախահայր»։ (Հ. Մանանդյան)։

Հայաստան անվան հաջորդ մեկնաբանումը էթնիկական է և գալիս է հայասա ժողովրդի անունից։ Հիմքում ընկած է եղել «հայ» անունը։ Հայասան էլ այդ անվան ածանցումն է։ Այս ստուգաբանության պատիվը պատկանում է հայագետ Կրեչմերին և ակադեմիկոս Ղափանցյանին։ Վերջինս այդ հարցին է նվիրել «Հայասան, հայերը օրրան» աշխատությունը։ Հայասան գրավել է Բարձր Հայքը՝ Վանա լճից արևմուտք, մինչև Եկեղյաց գավառ (Երզնկա) և Փոքր Հայքի մի մասը, ինչպես նաև Արածանիի (Մուրադի) վերին հոսանքները։

Հայկական բարձրավանդակի ցեղերի մեջ, ութերորդ դարում մ.թ.ա., կարևոր դեր են խաղում հայասաները և արմենա-հայասական միությունը, որոնք վաղուց կազմում էին հայկական ցեղային մեծ միություն։

Մեր թվարկությունից առաջ, հիմնականում յոթերորդ դարի երկրորդ կեսին, ավարտվում է հայ ժողովրդի կազմավորումը, որը նշանավորվում է հայ պետականության առաջացմամբ։ Այն զարգանում է նախ Ուրարտուի տերիտորիայում, որը պատմական թատերաբեմից հեռանում է յոթերորդ դարի վերջում։ Ուրարտական ցեղերը ձուլվում են կազմավորվող հայ ժողովրդի մեջ։ Հայ ժողովուրդն է դառնում Ուրարտուի օրինանան ժառանգորդը։ Ուրարտացիներից մեզ հասել են բազմաթիվ տեղանուններ, որոնք ենթարկվել են որոշ ձևափոխման։ Դրանց թվին են պատկանում Արարատ (Ուրարտու), Վան (Բիայինա), Տուշպա (Տոսպ), Երևան (Էրեբունի), Սևան (Սուինիա) և այլն։ Մնացել են նաև շատ նահապետների և դյուցազունների անունները։ Այսպես՝ Արամ (Արամե), Մանավազ (Մենուաշ)։ Դրանք մեզ կապում են Ուրարտուի հետ։ Մեզ են հասել նաև շատ ավանդավեպեր։ Ինչպես հայտնի է, կազմավորված ժողովուրդը «հայաս» ցեղի անունով կոչվում է հայ, իսկ երկիրը՝ Հայաստան։ Հայաստան անունը առաջին անգամ օգտագործել է հինգերորդ դարի պատմիչ Ագաթան–

[էջ 262]

գեղոսը, չնայած հայ անվան վերջածանցը ոչ միշտ է եղել «ստան»։ Դրան փոխարինել է «ք» տառը, որը ավելացվելով ժողովրդի անվան, դարձել է երկրի անուն։

Այսպիսով «հայք» բառը իր մեջ ամփոփում է հայեր և Հայաստան հասկացությունները։ Ինչպես օրինակ, «պարսք» նշանակում է և պարսիկներ, և Պարսկաստան։ Դա ցույց է տալիս, որ ժողովրդի անունն է դարձել երկրի անուն, երբ ավելացել է «ք» տառը։

Ինչպես հայտնի է պատմական Հայաստանը քաղաքականապես բաժանված էր երկու մասի։ Մեծ Հայք, այսինքն՝ Մեծ Հայաստան և Փոքր Հայք, այսինքն՝ Փոքր Հայաստան։ Առաջինը համընկնում է Հայկական բարձրավանդակի հետ, որտեղ ընթացել է ու զարգացել հայ ժողովրդի ամբողջ քաղաքական ու կուլտուրական կյանքը։

Մեծ Հայքը Արշակունիների ժամանակ բաժանվում էր 15 նահանգի, կամ «աշխարհի»։ Դրանցից ամեն մեկը իր հերթին բաժանվում էր գավառների։ Այս «աշխարհները» իրականում հանդիսանում էին առանձին բնա–պատմական և տնտեսական միավորներ՝ իրենց սովորություններով, տարազով ու բարբառներով։ Դրանցից նշանավոր էին՝ Այրարատը, Վասպուրականը, Սյունիքը, Արցախը, Գուգարքը, Բարձր Հայքը, Տուրուբերանը, Աղձնիքը, Ծոփքը։ Մեծ Հայքի նկատմամբ կենտրոնական դիրք ուներ Այրարատը։

Փոքր Հայքը տարածվում էր Եփրատից դեպի արևմուտք մինչև Անտիտավրոս լեռնաշղթան։ Բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում Փոքր Հայքը բաժանվում էր երեք վարչական մարզերի՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք և Երրորդ Հայք։

Օտարները մեր երկիրը հաճախ կոչում են Արմենիա (բացի վրացիներից և կուրմանջի բարբառով խոսող քրդերից)։ Անվան ավանդական հենքով հյուսած ստուգաբանությունը մի քանի կերպ է բացատրվում։ Նախ՝ այն ծագաւծ է համարվում հնդեվրոպական արմեններ ժողովրդից։ Երկրորդ, սանսկրիտերեն արա՝ «արի», «քաջ» և մանա՝ «մարդիկ» բառերի միացումից։ Այսինքն՝ «քաջ մարդիկ»։ Երրորդ, ըստ Մովսես Խորենացու կոչվել է Հայկազյան Արամ նահապետի անունով։ Եվ, վերջապես, Արմենակ Հայկազյան նահապետի՝

[էջ 263]

անունով, որը Հայկի որդին էր, նրա անվան կրճատ ձևը եղել է Արմեն, որից և մեր ժողովրդի ու երկրի անվանումը։ Արմեն ժողովրդի մասին առաջին անգամ հիշատակվում է Պարսկաստանի թագավոր Դարեհ Վշտասպյանի (522—486) մ.թ.ա.) արձանագրության մեջ։ Ինչպես հայտնի է, նրա թագավորության ժամանակ, բացի մի շարք այլ ժողովուրդներից, նրա դեմ ապստամբել էին նաև արմենները, որոնք ցանկանում էին անկախություն ձեռք բերել։ Այս ապստամբությունը մանրամասն նկարագրված է Բեհիսթունյան (Քիրմանշահի մոտ) բարձր ժայռի վրա քանդակած Դարեհ Ա-ի բևեռագիր արձանագրության մեջ, որը գրված է երեք լեզվով՝ հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն։ Արմենների երկիրն այս արձանագրության մեջ անվանված է «Արմենիա», իսկ ժողովուրդը՝ արմեններ։ Այստեղից էլ առաջացել են Արմենիա և արմեններ բառերը։

Այսպես, լեհերեն, ռուսերեն, լատիներեն և հունարեն` Արմենիա, թուրքերեն՝ Էրմենիստան, հունգարերեն՝ Օրմենիորշագ, լատիշերեն՝ Արմենիա, գերմաներեն՝ Արմենիեն, պարսկերեն՝ Արմենիա, արաբերեն՝ Արմին կամ Արմենիա, հին հրեերեն՝ Թահոգարամա, արամերեն՝ Հարմիննի, հին պարսկերեն՝ Արմինա։

 


[էջ 263]

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎԱՄԲ

Ծանոթանանք աշխարհագրական այն անունների հետ, որոնք գտնվում են մեր հայրենիքից՝ Հայաստանից դուրս։ Այդ անունները լուռ վկաներ են այն բանի, որ պատմական այս կամ այն իրադրությունների հետևանքով հայերը տարբեր ժամանակներ ապաստան են փնտրել ոչ միայն Հայաստանի «սահմանակից երկրներում, այլև հեռավոր ափերում, ուր նրանք գտել են խաղաղ կյանքի և աշխատանքի պայմաններ։ Ժամանակի ընթացքում հայրենիքից հեռու ընկած գաղութներում հայերը ստեղծեցին նյութական և հոգևոր մշակույթի արժեքներ, որոնցից շատերը մնում են որպես հիշատակ, որպես տարեգիր կամ ուղեցույց։ Գնալով հայ

[էջ 264]

ժողովրդի հետքերով, որպես հուշարձան հանդիպում ենք հայկական աշխարհագրական շատ անունների, որ պահպանվել են աշխարհի շատ երկրներում։

Ամեն մի ժողովուրդ հոգատարությամբ է պահում իր հոգևոր ու նյութական մշակույթի հուշարձանները, իր պատմության երկարակյաց գանձերը, որոնք սերունդներին են անցնում արձանագրությունների, դրամների, ամանների, արձանների, շենքերի, կոթողների և այլ ձևերով։

Սերունդների համար անցյալից մնացած լավագույն ժառանգություններից են նաև աշխարհագրական անունները, որոնք ոչ միայն հիանալի պարգև են, այլև մշակույթային ժառանգության գոհարներ։ Այդ անունների ուշադիր ուսումնասիրությունը ոչ պակաս տվյալներ կարող է հաղորդել տվյալ երկրի, ինչպես նաև ժողովրդի անցյալի պատմությունից։ Ի վերջո, անունն էլ մի հաճելի պարգև է, որը ստանում են սերունդները որպես ժառանգություն։

Ահա այդ անունների հետքերով էլ մենք կգնանք։ Հայկական անուններ կգտնենք թե հեռավոր Կոլումբիայում (Ամերիկա), թե Հնդկաստանում, թե Ռումինիայում, թե Բուլղարիայում, թե Ղրիմում և թե այլ երկրներում։

Նախ այն տեղանունների մասին, որոնք կոչվել են մեր հայրենիքի՝ Հայաստանի անունով և հանդիսանում են այսպես կոչված տոպոնիմներ։ Ի դեպ, այս բառը հունարենից է և նշանակում է տեղանուն։

Նախ տեղանունների մասին։

Արմենիա անունով քաղաք կա Հարավային Ամերիկայի Կոլումբիա հանրապետաւյթյունում։ Քաղաքը փռված է Կենտրոնական Անդերի գեղատեսիլ լանջերին, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։ Արմենիա քաղաքը հիմնադրվել է տասնիններորդ դարում, մի խումբ հայ գաղթականների կողմից։ Ներկայումս քաղաքն ունի 70 հազար բնակչություն, ընդ որում գերակշռողը արդեն օտարներն են։ Քաղաքը երկրի արդյունաբերական խոշոր կենտրոններից է:

Ինչպես հայտնի է Կոլումբիայում մեծ քանակությամբ սուրճ է մշակվում։ Այստեղի սուրճի մի տեսակը կրում է «Արմենիա» անունը, որը լավ համբավ ունի։ Բացի այդ, սրանից յոթ տարի առաջ Կոլումբիայի շոգենավային ընկե–

[էջ 265]

րությունը շահագործման հանձնեց մի նավ «Արմենիա» անունով։ Իհարկե, համանուն քաղաքի պատվին։

Արմենիա անունով բնակավայրեր (ոչ այնքան մեծ) կան նաև Կենտրոնական Ամերիկայի՝ Հոնդուրաս և Սալվադոր հանրապետություններում։

Հոնդուրասում գտնվող «Արմենիա» բնակավայրը ունի երկու հազար բնակիչ, իսկ Սալվադորի տերիտորիայում գտնվողը՝ հինգ հազար բնակիչ։

Արմենիա անունով քաղաք կա նաև Հյուսիսային Ամերիկայի Վիսկոնսի նահանգում, կառուցված է Վիսկոնսի գետի ափին՝ Բլովըր և Ելես վտակների միջև։

Այժմ գնանք Արևմտյան Եվրոպա և այցելենք Ռումինիա, ուր իր ժամանակին եղել են ծաղկած հայկական գաղութներ։

Ամենամեծ գաղթը, որը տեղի է ունեցել Հայաստանից Եվրոպա, եղել է տասնմեկերորդ դարի կեսին, երբ կործանվեց Բագրատունյաց մայրաքաղաք Անին։ Թուրք-սելջուկյան հրոսակախմբերը դուրս գալով Միջին Ասիայից հրով ու սրով նվաճել էին Հայաստանի հարևան երկրները և ներխուժում էին Հայաստան։ Այս պայմաններում էլ տեղի ունեցավ մեծ գաղթ դեպի Կիլիկիա, Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան և այլ երկրներ։

Սելջուկյան արշավանքներից երկու դար հետո Հայաստանը ասպատակեցին Չինգիզխանի հորդաները, իսկ 14-րդ դարի վերջում եկան Լենկթեմուրի հորդաները։ Սրանց հասցրած վնասները մեր ժողովրդին ու նրա մշակույթին նկարագրել են մեր ականավոր պատմիչները։ Այս բոլորի հետևանքով Հայաստանից հեռացան և օտար ափերում ապաստանեցին մեծ թվով հայեր։ Այդ ժամանակվանից Եվրոպայում հայկական անվանումներ են մնացել։ Ինչպես, օրինակ, Արմեներշտատ քաղաքը Ռումինիայում, որը բառացի նշանակում է Հայաքաղաք կամ Հայկական քաղաք։ Նա հայտնի է նաև Գերլա անվան տակ։

Արմենաշ է կոչվում նաև Ռումինիայում գտնվող մի այլ քաղաք։

Արճեշ անունով քաղաք կա դարձյալ Ռումինիայում։

Այս անունը ժամանակին բերել են Վանա լճի ափին գտնվող Արճեշ քաղաքից գաղթող հայերքը, որոնք ի հիշա–

[էջ 266]

տակ իրենց հայրենի քաղաքի, Ռումինիայում ստեղծված բնակավայրը կոչել են Արճեշ։ Հետաքրքրական է, որ Ռումինական Արճեշ քաղաքի գերբը նույնպես արծիվ է եղել, ինչպես հին Արճեշինը։

Գաղթող արճեշցիները բերել են նաև իրենց ավանդությունները: Դրանցից մեկը պատմում է Հայաստանի բերդերի ու տաճարների կառուցման մասին։

Ավանդությունը պատմում է, որ տաճարի հիմնադրման գիշերը ճարտարապետ Մանվելը երազ է տեսնում։ Նրան ասում են, թե շենքը միայն այն դեպքում կանգուն կմնա, եթե պատի մեջ շարեն կառուցողներից մեկի կնոջը, որը առավոտյան ամենից շուտ իր ամուսնուն ճաշ կբերի։ Մանվելը սարսափահար, երազը պատմում է իր ընկերներին, չկասկածելով, որ նրանք կարող են այս կամ այն ձևով իմաց տալ իրենց կանանց, որպեսզի այդ օրը ճաշը ուշ բերեն։ Եվ կառուցողները ձևացնում են, թե սպասում են իրենց կանանց։ Հանկարծ հեռվում երևում է Մանվելի կինը։ Ճարտարապետը սարսափահար աղաչում է աստծուն, որ մրրիկ բարձրանա, կարկուտ տեղա և խանգարի կնոջ մոտենալը։ Սակայն ոչինչ չի օգնում։ Մանվելի կինը առաջինն է մոտենում կառուցողներին։ Ճարտարապետն էլ համաձայն իր երդումին, կնոջը դնում է տաճարը պատի մեջ։ Եվ սկսում են տաճարի կառուցումը։

Ավանդությունը պատմում է նաև, որ տաճարի կառուցումը ավարտելուց հետո, երբ ճարտարապետը կանգնած է լինում տաճարի գագաթին, հանկարծ ականջին հնչում է կնոջ աղերսական ձայնը։ Նա շանթահար վայր է ընկնում և քար դառնում։ Քար կտրած Մանվելի մոտից էլ բխում է մի աղի աղբյուր, որը ըստ ավանդության, Մանվելի սիրեցյալ կնոջ արցունքն է։

Հայկական գաղութներ ստեղծվեցին նաև Սև և Ազովի ծովերի ափերին, հատկապես Ղրիմ թերակղզում, ուր իր ժամանակին ծաղկել են հայաբնակ քաղաքներ։ Հայ ժողովրդի պատմության մեջ Ղրիմի հայ գաղութը պակաս դեր չի խաղացել։ Ղրիմում հայերի կառուցած քաղաքներն ու բնակավայրերը ունեցել են նաև տրանզիտային առևտրի

[էջ 267]

նշանակություն, որոնք կապել են թաթարական աշխարհը Արևմուտքի հետ։

Միջին դարերում, հատկապես 13-րդ դարից սկսած, Ղրիմի առևտրական կյանքում վենետիկյան և ճենովական վաճառականների հետ մեծ մրցակից դարձան հայերը։ Կաֆան (Թեոդոսիան) դարձավ Ղրիմի վաճառաշահ քաղաքներից մեկը։ Այս քաղաքում է կառուցված «Հայոց բերդ» անունը կրող ամրությունը։ Ժամանակի ընթացքում հայերը ազդեցիկ դեր սկսեցին խաղալ Տավրիկյան թերակղզում (Ղրիմում)։

Իր ժամանակին Ղրիմի գաղութը հայրենիքից հեռու դարձավ մի փոքրիկ Հայաստան։ Նրանք կառուցեցին բերդեր, վանքեր, մատուռներ, փորագրեցին խաչքարեր և այլն։ Այդ բոլորը որպես հիշատակ թողեցին հետագա սերունդներին։ Այդ ժամանակվա նյութական հուշարձաններ շատ են պահպանվել։

Հիշատակ են մնացել նաև աշխարհագրական անվանումներ, որոնցից է Արմյանսկ քաղաքի անունը, որը լուռ վկա է Ղրիմի երբեմնի հայաբնակ քաղաքների։

Պակաս հիշատակ չէր նաև Կաֆայի (Թեոդոսիա) մոտ կառուցված «Հայոց բերդը»։

Ինչ վերաբերում է Արմյանսկ քաղաքին, ապա այն գտվում է Պերեկոպի պարանոցում։ Հիմնվել է Ղրիմի հայերի կողմից, մոտ երկու հարյուր հիսուն տարի առաջ, սկզբում Արմյանսկի Բազար անվան տակ։ Հետագայում բազար բառը ընկել է և մնացել է ուղղակի «Արմյանսկ» անունը։ Իր ժամանակին եղել է վաճառաշահ բնակավայր և Ղրիմի հետ կատարվող քարավանային առևտրի կարևոր կենտրոն։

Արմյանսկ անունը եթե փորձենք ստուգաբանել, ապա կստացվի հայկական քաղաք։ Քանի որ «սկ» մասնիկը ռուսերենում ունի քաղաքի նշանակություն։ Քաղաքի անունը այսօր էլ պահպանվում է։

Այժմ մեկնենք հեռավոր Ավստրալիա և ծանոթանանք այնտեղ գտնվող հայկական անուններից մեկին։

Արարատ անունով լեռ և բնակավայր կա Ավստրալիայի Վիկտորիա նահանգում։ Այս անունների առաջացումը կապված է մեր Մասիսի՝ Արարատի անվան հետ, և նրանց առաջացումն էլ ունի այսպիսի պատմություն։

[էջ 268]

Ինչպես հայտնի է Ավստրալիան համեմատաբար նոր աշխարհամաս է։ Առաջին բնակավայրը Ավստրալիայում եղավ ներկա Սիդնեյ քաղաքը, որը հիմնադրվեց 1788 թվականին։ Դրանից հետո, եվրոպացիները անցան Ավստրալիայի ներքին մասերը և ներկա Վիկտորիա նահանգում մի լեռ տեսան, որը նրանք նմանեցրին բիբլիական Արարատին և այդպես էլ կոչեցին։ Արարատ լեռան անունն ու նրա պատկերացումը եվրոպացիներին ծանոթ էր ոչ միայն աշխարհագրությունից, այլև Կտակարանից, որը կապված է ջրհեղեղի ավանդության և Նոյ Նահապետի անվան հետ։ Հետագայում այդ անվամբ կոչեցին լեռան մոտ հիմնված բնակավայրը։

Հայկական անուններ կգտնենք նաև Միջերկրական ծովում։ Այսպես օրինակ «Հայոց ծոց» անունը, որը կրում էր Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան, Կիլիկիային հարող հատվածը, կապված է Կիլիկիայի հայկական պետության հետ։ Կան նաև փոքր բնակավայրեր (գյուղեր)։ Այսպես օրինակ, Արմենոխորի —  այսինքն՝ հայ գյուղ։ Գտնվում է Կիպրոս կղզում։

Այժմ ավելի փոքր բնակավայրերի, ինչպես ասում են միկրոտոպոնիմների մասին, որոնք նույնպես հայտնի են Հայաստան (Արմենիա) անվան տակ և ցրված են աշխարհով մեկ։

Էրմենի քեոյ — այսինքն հայ գյուղ։ Այդպես էր կոչվում Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) արվարձաններից մեկը։

Էրմենիստան – կոչվում է Իրանի Թավրիզ քաղաքի հայաբնակ թաղերից մեկը։

Էրմենիքենդ — անունը կրում է Բաքու քաղաքի թաղամասերից մեկը։

 


[էջ 269]

ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐ՝ ԿԱՊՎԱԾ ՇԱՄԻՐԱՄԻ ԵՎ
ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿԻ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆԸ

«Ժողովուրդները ոչ մի բանի մեջ էնքան պարզ ու պայծառ չեն երևում, ինչպես իրենց ազգային էպոսի մեջ»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆ

Հայկական բարձրավանդակում կան աշխարհագրական անուններ, որոնց ստուգաբանությունը կապված է այս կամ այն ավանդության հետ։ Այլ խոսքով, ժողովուրդն աշխարհագրական անուններում արտացոլում է ավանդությունը։

Հայկական բարձրավանդակի աշխարհագրական անունների առաջացման պատմությունը շատ բանով կապված է թե ավանդությունների և թե հավատալիքի հետ։ Ավանդական տեղանունները մեծ մասամբ մեզ են հասել պատմահայր Մովսես Խորենացու միջոցով։

Ինչպես հայտնի է մեծ եղավ Մովսես Խորենացու դերը մեր ժողովրդի պատմության գործում, որին իրավամբ պատմահայր են անվանում։

«Մովսես Խորենացին եզակի գրական դեմք է մեր հին մատենագիրների մեջ։ Նա տասնչորս դար շարունակ աննվազ հետաքրքրություն է շարժել հայ ժողովրդի և բանահյուսության մեջ իր Հայոց պատմությամբ, որ ծառայելէ իբրև ուսման առարկա և իբրև ուսումնասիրոնթյան նյութ։ Ավելի քան տասը դար այս գրվածքը եղել է հայ ազգի միակ դասագիրքը իր հին անցյալի հետ ծանոթանալու համար, եղել է աղբյուր և օրինակ հետագա պատմիչների համար, որոնք սրանից քաղվածքներ են առնում, ընդօրինակում են, հետևում են նրա ստեղծած պատմագրության տիպին։ Ամենաբարձր գովեստներով հիշում են նրա անունը» (Ստ. Մալխասյանց)։

Մովսես Խորենացին իր կրթության կատարելագործման համար եղել է Հելլենական գիտության օրրաններում՝ Եդեսիայում, Աթենքում և Ալեքսանդրիայում։ Նա տեսավ, որ գիտնականները օգտվում են ժողովրդական վիպերգերից։ Այդ երևույթը մեծ ազդեցություն ունեցավ Խորենացու վրա, և նա նույնպես բարձր գնահատեց ու գրի առավ մեր ազգային

[էջ 270]

անգիր ավանդությունները, որոնք դիտեց որպես պատմական աղբյուր։ Այդ ավանդությունները նա գրի առավ «Հայոց պատմություն» աշխատությունում։

Խորենացին կարողացավ փրկել հայ ժողովողի վիթխարի ավանդությունների որոշ մասը, որոնք սիրով ենք պահպանում և համարում ենք մեր ժողովրդի հոգևոր մշակույթի ժառանգությունը։

Իհարկե, ավանդություններում շատ իրական դեպքեր միահյուսվում են մտացածինի և առասպելների հետ։ Հենց Պատմահոր խոսքերով ասած՝ «Առասպելների մեջ այլաբանորեն ճշմարտությունն է թաքնված»։ Դրանք միայն նախադուռն են գիտության պատմության, որոնք ստիպում են սերունդներին մտածել և գնալ այդ հետքերով։ Այլ խոսքով «այլաբանությունից» դուրս բերել պատմական իրողությունը։ Այդտեղ կան աշխարհագրական շատ անունների մեկնաբանություններ, որոնց զգալի մասը ավանդական բնույթի են։

Մեր ազգային ավանդության լուսապսակներից է Արա Գեղեցիկի և Շամիրամի1ավանդությունը։

Ինչպես հայտնի է Ասորեստանի աշխարհակալ Թագուհի Շամիրամը գահ բարձրացավ իր ամուսին Նինոսին կործանելուց հետո։ Նրան վաղուց էր հասել հայոց թագավոր Արայի գեղեցկության լուրը. «Ի բագմաց լուեալ զգեղեցկութենէ նորա, առաքէ հրեշտակս առ Արայն Գեղեցիկ»։

Շամիրամը Արայի մոտ՝ Արմավիր, դեսպան է ուղարկում և առաջարկում ամուսնանալ իր հետ, միառժամանակ խոստանում է հանձնել նրան Ասորեստանի գահը։ Արան՝ հայոց «Հովսեփ գեղեցիկը» ողջախոհությամբ մերժում է թագուհու սերը։ Նրան չի գայթակղում ոչ ասորական գահը, ոչ Շամիրամի գեղեցկությունը։ Նա ամբողջ սրտով կապված էր իր կնոջ՝ հայոց թագուհի Նվարդի հետ։ Արայի մերժումը խորհրդանշում է հայ ժողովրդի բարոյական մաքրությունը, ընտանեկան պատիվը, որը միահյուսվում է ազգի պատվի և հայրենասիրության հետ։ Եվ երբ Շամիրամի դեսպանը՝ Նիրարը վերադառնում է Արմավիրից և Արայի վերջնական

---------------------

1 Շամիրամի իսկական անունը Շամմուրամատ է, որը հույներին անցավ Սեմիրամիս դարձած։

[էջ 271]

մերժումը հայտնում թագուհուն՝ գոռոզ Շամիրամի ինքնասիրությունը խիստ վիրավորվում է և բարկությունից կարգադիրում է գլխատել լրաբերին։ Ապա պատերազմ է հայտարարում Հայոց աշխարհին։ Նա իր բանակով գալիս է Հայաստան և հատուկ կարգադրություն անում, որ զգույշ լինեն և ամեն միջոց գործադրեն, որպեսզի Արա Գեղեցիկին կենդանի բռնեն։

Ըստ ավանդության Արայի և Շամիրամի բանակների հանդիպումը տեղի է ունենում Արարատյան դաշտի հյուսիս–արևելյան մասում, ներկա Արայի լեռան դիմաց գտնվող հարթությունում՝ Աշտարակից հյուսիս, պատմական Հայաստանի Արագածոտն, Նիգ և Կոտայք գավառների սահմանում։

Արան կռվի թեժ պահին մահացու վիրավորվում է։ Նրան բերում են Շամիրամի մոտ, որը խելակորույս դիմում է Արային, խնդրում բոլոր աստվածների անունից, որ նա խոսի:

Բայց Արան մահանում է։ Շամիրամը կարգադրում է Արայի դին հանձնել Վանա լճի մոտ գտնվող Լեզք գյուղից բերված արալեզներին1, որոնք, լիզելով Արայի վերքերը, իբր թե պետք է կենդանացնեին նրան։

Հայ ժողովրի ցասումը հանգստացնելու համար Շամիրամը լուր է տարածում, թե արալեզ աստվածները կենդանացնելու են Արային։

Հետագայում հայ ժողովուրդն Արայի հիշատակը հավերժացնելու համար նրա անունով Այարատ է կոչում այն դաշտը, ուր Արան սպանվում է, իսկ լեռներից մեկը՝ Արայի լեռ։

Հետագայում, երբ մեր հայրենիքը օտարները նվաճեցին, Արայի լեռը Կառնի Յարըխ կոչվեց։ Բառացի նշանակում է՝ «ճեղքված փոր», որովհետև նրա գագաթը հարավային կողմից ճեղքվածք ունի։ Տեղացիները անվանում են նաև Ծաղ–

----------------------

1 Առասպելական կենդանի, որ ըստ հին հայերի հավատալիքի՝ լիզում էր պատերազմում ընկած քաջերի վերքերն ու ողջացնում մեռածներին։ Մեր գրականության մեջ այդ անունը հայտնի է նաև առլեզ կամ հարալեզ ձևով։

[էջ 272]

կավանք։ Ներկայումս վերականգնված է ավանդական Արայի լեռ անունը։ Չմոռանանք հիշել, որ Արայի լեռից ոչ հեռու գտնվում է Արա գյուղը (նախկին Ղարաջորան)։

Հին Արևելքի լեգենդար թագուհու անունով են կոչվում Հայկական բարձրավանդակի բազմաթիվ տեղանուններ։ Դրանցից ամենահինը Շամիրամակերտն է՝ Վանի ավանդական անունը։

Այս ավանդության հիման վրա ստեղծված անուններից է նաև Շամիրամ գյուղի անունը։ Գյուղը գտնվում է Արևմտյան Հայաստանում, Նեբրովթ կամ Նեմրութ լեռան հարավային ստորոտում։ Գյուղի մոտ կա մեծ աղբյուր, որը նույնպես կրում է Շամիրամի անունը։ Իսկ գյուղի դիմաց, գտնվում են երեք բլուրներ, որոնցից միջինի վրա գտնվում է Շամիրամ բերդը։

Արայի և Շամիրամի մարտի վայրում կա Շամիրամ անունով գյուղ։ Նույն շրջանում է գտնվում Արզնի–Շամիրամ ջրանցքը։ Բացի այդ, Արայի լեռան դիմաց (այժմ Աբովյանի շրջանում) գտնվող մի սար կոչվել է Շամիրամի անունով. ժամանակին այդ անունը փոխվել է, և սարը այժմ Հադիս է կոչվում։ Որքան լավ կլիներ, եթե այն Արայի լեռան նման վերանվանվեր:

Արա Գեղեցիկի և Շամիրամի ավանդության հետ է կապված նաև Արզնի անվանումը, որը գյուղ և կուրորտային ավան է Աբովյանի շրջանում։ Արզնի անվան ավանդական և բանաստեղծական ոգով ստեղծված ստուգաբանությունը կապվում է նույն Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությանը։։ Վիրավորված Արային մարտի վայրից տանում են և հանձնում Շամիրամին, ասելով՝ «առ զննի», այսինքն՝ ստուգիր, քննիր, Արան ո՞ղջ է, թե՞ ոչ։ Այստեղից էլ տեղանվան անունը՝ Արզնի։

Ավանդությունը պատմում է, որ Արայի մահվանից հետո Շամիրամը մի քանի օր դադար է առնում Արարատյան դաշտում, ապա մեկնում է Հարավային Հայաստան՝ Ասորեստան գնալու։ Ճանապարհին կանգ է առնում Վանա լճի ափին, ներկա Վան քաղաքի մոտերքում։ Այդ գեղատեսիլ բնությունը հրապուրում է նրան, և նա բավական ժամանակ մնում է այդտեղ։

[էջ 273]

Ահա թե ինչ է գրում այդ մասին Մ. Խորենացին. «...Շամիրամը սակավ օրեր է մնում այն դաշտում, որ Արայի անունով կոչվեց Այրարատ. բարձրանում է երկրի հարավակողմն ընկած լեռնային գավառը, որովհետև ամառային եղանակ էր, կամենալով հովիտներում և ծաղկավետ դաշտում զբոսնել։ Եվ տեսնել երկրի գեղեցկությունը, օդի մաքրությունը, բխող մաքուր աղբյուրները, կարկաչահոս ու բարեգնաց գետերը՝ նա ասում է. «Պետք է այսպիսի բարեխառն կլիմայում, մաքուր ջրերով երկրում մեզ համար քաղաք և բնակության արքունիք շինել, որպեսզի տարվա շրջանի մի չորրորդ մասը, այսինքն ամառային եղանակը, ամեն տեսակ վայելչությամբ անցկացնենք Հայաստանում»1։

Քաղաքի համար միաժամանակ կառուցում է մի հոյակապ ջրանցք, որը անցնելով Հայոց ձորով և Խոշաբ գետի վրայով, Վան քաղաքին ջուր է տալիս և ոռոգում է Արտամետի այգիները, բուրաստաններն ու ծաղկանոցները։ Այդ ջրանցքը մինչև այժմ էլ պահպանվում է, և ժողովուրդը Շամիրամի առու է անվանում։

Վանա լճի հետ է կապված Շամիրամի հետևյալ ավանդությունը։ Ըստ ավանդության, Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամը, երբ զբոսանքի է դուրս գալիս ծովափ, տեսնում է մի խումբ երեխաների, որոնք մի ուլունք են գտել ավազների միջից։ Շամիրամը վերցնում է ուլունքը երեխաների ձեռքից, որը ունենում է կախարդական ուժ։ Շամիրամը այդ ուլունքով հմայում էր ում որ ուզում էր։ Շամիրամի կյանքը անցնում է վայելքների մեջ։ Եվ այն ժամանակ, երբ Շամիրամի ուշքն ու միտքը վայելքների հետ էր, Զրադաշտ մոգը կամենում է իշխանությանը տիրանալ։ Շամիրամը գնում է նրա դեմ կռվելու։ Պատերազմում պարտվում է Շամիրամը և ոտքով փախչում Հայաստան։ Ճանապարհին կանգ չի առնում, իսկ թշնամի զինվորները հալածում էին նրան։ Երբ հասնում են Շամիրամին, խլում են ուլունքը և շպրտում, որ գցեն Վանա լճի մեջ։ Շամիրամը ուժասպառ, հուսահատությունից արձակում է իր մազերը, ոլորում պարսատիկի

--------------------------

1 Մովսես Խորենացի, Հայոց պատմություն; Հայպետհրատ, Երևան, 1940 թ. էջ 34։

[էջ 274]

պես և մեջը մի ապառաժ դնում ու պտտեցնում, որ արձակի փախչողների հետևից։ Եվ բարկությունից պտտեցնում է այնպիսի ուժով, որ մազերը պոկվում են, ապառաժն էլ թռչում ընկնում է շատ հեռու: Իսկ Շամիրամը տեղն ու տեղը քար է կտրում։ Զինվորներին հաջողվում է ուլունքը գցել Վանա ծովը՝ «ուլունք Շամիրամա ի ծով»։

«Ոլունք Շամիրամա ի ծով» արտահայտությունը գործածում են նաև փոխաբերական իմաստով։ Երբ բացահայտում են որևէ մեկի խորամանկությունը, որը նպատակին չի ծառայել, ասում են «ուլունք Շամիրամա ի ծով», այսինքն Շամիրամի ուլունքը ծովն ընկավ։ Ուզում են ասել, որ հնարները զուր անցան, ջուրն ընկան։

Արայի և Շամիրամի մասին մեզ հասած պատմությունը շատ բանով խառնվել է ավանդությունների հետ։ Ճիշտ է, ավանդությունը մնում է ավանդություն, բայց պատմական ճշմարտությունն այն է, որ հայ ժողովրդի հիշողությունները Բաբելական և Ասորեստանյան պետությունների մասին մարմնացել են Բելի և Շամիրամի մեջ, իսկ մեր Հայաստանն էլ՝ Հայկի և Արայի մեջ։

[էջ 274]

ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ

Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է։ 1968 թվականի աշնանը լրացավ նրա հիմնադրման 2750 տարին։

Երևանի տոպոնիմիկան շատ հետաքրքիր պատմույթյուն ունի, որը մեզ հասցնում է Հին Արևելքի մի նշանավոր պետության ժամանակաշրջան։ Այդ պետությունը Ուրարտուն էր, որը մեր թվագրությունից առաջ, 9 — 6-րդ դարերում, աչքի ընկնող տեղ էր գրավում Առաջավոր Ասիայում։

Երևանի հարավային և հարավ-արևելյան մասերում, Կարմիր–բլուր և Արին-բերդ կոչվող վայրերում, մնացել են պատմական հուշարձաններ, որոնք լուռ վկաներ են ուրարտական անցյալ փառքի։

Հայտնի է, որ մեր թվագրությունից առաջ, 6-րդ դարում, Ուրարտու պետությունը դադարեց գոյություն ունենալուց և համարյա մոռացության մատնվեց։ Նրա օրինական ժառան–

[էջ 275]

գորդը դարձան հայերը։ Նրանք ժառանգեցին ուրարտական աշխարհագրական շատ անվանումներ, որոնք պահվել ու ավանդվել են սերնդեսերունդ։ Դրանց թվին են պատկանում՝ Արարատ (Ուրարտու), Վան (Բիայնա), Տուշպա (Տոսպ), Երևան (Էրեբունի), Սևան (Սունիա կամ Ծուինիա) և այլն։ Սրանք գեղեցիկ և հաճելի ժառանգություններ են և բնական է, որ շատ բան կարող են պատմել, եթե հնարավոր լինի նրանց ճիշտ ստուգաբանությունը, իմաստավորումը, որովհետև նրանք հեռավոր անցյալը կապում են ներկային:

Ճիշտ է, աշխարհագրականն այս կամ այն անվան մեկնությունը հետաքրքիր է, բայց այն հաճախ կապված է մեծ դժվարությունների և ժամանակի հետ։ Չէ՞ որ անունները, սերնդեսերունդ փոխանցվելով, ենթարկվում են ձևափոխման, գալիք սերունդներն այն հարմարեցնում են իրենց լեզվին և արտասանում իրենց եղանակով։ Այս հանգամանքը, բնանան է, դժվարացնում է անվան մեկնաբանումը։ Եվ հաճախ այս կապակցությամբ զանազան լեգենդներ են հորինվում, կամ էլ առաջ են քաշվում գիտական հիպոթեզներ, որոնք սակայն կարիք են զգում վերջնական ապացուցման։ Այդպես է եղել նաև Երևան անվան հետ, որի առաջացման նախնական ստուգաբանությունը ավանդական հենքով է հյուսվել։ Այն կապվել է Նոյի առասպելի հետ, ըստ որի Նոյ նահապետի տապանը կանգ է առել Մասիսի գագաթին, ու երբ Նոյը դուրս է եկել տապանից, նրա աչքին առաջին անգամ երևացել է մեր քաղաքի տեղը։ Այստեղից էլ նրա անունը կապել են հայոց «երևալ» կամ «երևան» (հանդես գալ) բառերի հետ։ Իհարկե, այդ ավանդությանը մնաց որպես ավանդություն։ Հետագայում, Երևանի անվան մեկնության մի այլ տեսակետ առաջ քաշվեց։ Նրա հեղինակը Մոսկվայի Կայսերական Հնագիտական ընկերության անդամ, արևելագետ Մ. Նիկոլսկին էր, որը Արևելյան Հայաստանում լինում է 1893 թվականին և հայտնի արձանագրությունների հիման վրա ուրարտական Էրիաինի տեղանվան հետ կապում մեր քաղաքի անվան առաջացումը։ Նա ասում էր, որ եղել է Էրիաինի անվամբ երկիր, ուր ապրել է էրի ցեղախումբը և կենտրոնն էլ եղել է Էրիավանը։ Բայց անվանի գիտնական, պրոֆեսոր Գր. Ղափանցյանի ուսումնասիրությունից պարզ–

[էջ 276]

վեց, որ էրի ժողովուրդը ապրել է Շիրակում։ Հարցին վերջնական պարզություն տվեցին Արին-բերդի պեղումները։ Ինչպես հայտնի է, ժամանակին Արին-բերդի շրջակա հողերը պատկանում էին Նորք գյուղին։ Մի նորքեցի ներկա Արին-բերդի ցածրադիր մասերում վար անելիս՝ 1879 թվականին գտնում է ուրարտական չորս տողանի սեպաձև արձանագրություն, որը 1894 թվականից պահվում է Մոսկվայի պատմության թանգարանում։ Գիտնականները գնացին այդ արձանագրության հետքերով, հավանական համարելով, որ քարը գլորվել է բլրի գագաթից։ Այստեղ հետազոտեցին և հայտնաբերեցին բերդաքաղաքի հետքեր։ Չէ՞ որ խոր անցյալը վերականգնելու համար հնագիտական հետազոտությունները ամենահուսալի աղբյուրն են։ Այնուհետև՝ սովետական գիտնականների պեղումներով այնտեղ հայտնաբերված հնությունները, հատկապես սեպագիր արձանագրությունները, նոր լույս սփռեցիւն «Երևան» անվան ծագման վրա։ Պարզվեց, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանի անունը մեզ է հասել ուրարտական ժամանակվանից։ Նա էլ Հայկական բարձրավանդակում եղած շատ անունների նման ուրարտական ծագում ունի։ Պարզվեց նաև, որ Երևանի անվանման ստուգաբանության բանալին խնամքով պահված է Արին-բերդում գտնված Արգիշտի Առաջինի սեպագիր մի արձանագրության բնագրում։ Այստեղ 1950 թվականին հայտնաբերված ուրարտական սեպագիր արձանագրությունը, որը քանդակված է բազալտե կարծր քարի վրա, հանդիսանում է Երևանի, ինչպես ասում են «ծննդյան վկայականը»։ Գրված է Արգիշտի թագավորի ժամանակ և պատմում է, որ այստեղ Մենուայի որդի Արգիշտին հիմնադրել է Էրեբունի բերդ-քաղաքը։ Իսկ նույն Արգիշտիի կամ Վանա ժայռի արձանագրությունից պարզ էր, որ Էրեբունին հիմնադրվել է Արգիշտիի թագավորության հինգերորդ տարում՝ 782—781 թվականներին (մ. թ. ա.)։

Արարատյան դաշտի ուրարտական բերդաքաղաքներից երկրորդը Արգիշտի–խինիլին է (Արմավիրը), իսկ երրորդը՝ նշանավոր Թեյշեբայինը (Կարմիր–բլուրը)։ Այսպիսով, Արարատյան դաշտը եղել է Ուրարտուի հիմնական մասը, կենտրոն ունենալով Տուշպան (Վանը):

[էջ 277]

Ուրարտագետ Մարգարիտ Իսրայելյանի վկայությամբ Ուրարտուն իր ծաղկման ու բարգավաճման շրջանը ապրեց մ. թ. ա. VIII դարում, Արգիշտի Ա և Սարդուր Բ, այսինքն հայր և որդի թագավորների օրոք։

Արին-բերդի պեղումներից հայտնաբերված սեպագիր արձանագրություններից մեզ հետաքրքրող վիմագիրն է 1950 թվականին, ճարտարապետ Կ. Հովհաննիսյանի հետազոտական աշխատանքների ժամանակ գտնված տասներեք տողից բաղկացած քարը, որն ամբողջական է, դիմացել է ժամանակին ու հիանալի պահպանվել։ Արձանագրության վերծանումը 1951 թվականին կատարեց Մարգարիտ Իսրայելյանը։ Պարզվեց, որ Երևան քաղաքի անունը ուրարտական շրջանից է գալիս և սերվել է Էրեբունիից։ Այդ սեպագիր արձանագրությունը իր գոյությամբ, թե պատմալեզվագիտական և թե աշխարհագրական տեսակետից լուռ վկա է կարևոր փաստի՝ Երևանի անվան առաջացմանը։ Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «բ» հնչյունը հայերենում հնչում է «վ»։ Այստեղից էլ Էրեբունի ուրարտական անունը սերնդե-սերունդ անցնելով ձևափոխվել և հնչել է Էրեվուն (ի), իսկ այնուհետև՝ Էրևան կամ Երևան։

* * *

Հայկական բարձրավանդակում կազմավորվում է հայ ժողովուրդը, որը և դառնում է, ինչպես ասվեց, ուրարտական պետության իրավական ժառանգորդը։ Ինքնին հասկանալի է, որ Էրեբունին էլ արդեն Երևան դարձած, հայ ժողովրդի պատմական կարևոր բնակավայրերից մեկն է, որ մտնում էր Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ։

Սակայն, իրերի բերմամբ, Հայաստանը գտնվում էր աշխարհակալ պետությունների բախման, ինչպես ասում են, մեծ ճանապարհների հանգույցի մեջ։ Օտար ներխուժումները փաստորեն կործանարար եղան հայ ժողովրդի անկախության համար։ Վերջապես Հայաստանը իրար մեջ բաժակելու համար երկար ժամանակ պայքարում էին Թուրքիան և Իրանը, որոնց միջև 1639 թվականին կնքված հաշտությամբ, Հայաստանը բաժանվեց երկու մասի։ Թուրքիային անցավ Արևմտյան Հայաստանը, Իրանին՝ Արևելյան Հայաս–

[էջ 278]

տանը։ Երևանը ընկավ պարսից տիրապետության տակ:
Բայց դրանով գործը չավարտվեց։ Երկու նվաճողներ՝ Թուրքիան և Իրանը չհանգստացան և շարունակեցին պայքարել մեկը մյուսից պատառ խլելու, հատկապես Արարատյան դաշտում ամրանալու նպատակով։ Երևանը դարձել էր կռվախնձոր երկու աետությունների միջև։ Քաղաքը տիրելու համար պայքար էր գնում երկար ժամանակ, մինչև որ 1735 թվականին վերջնականապես մնում է Իրանին։ Ի դեպ, մինչ այդ քաղաքը տասնչորս անգամ ձեռքից ձեռք էր անցել։ Քաղաքը պարսկական տիրապետության ժամանակ դառնում է Երևանի խանության կենտրոն և սարդարի, այսինքն՝ պարսից շահի կողմից նշանակված կուսակալի աթոռանիստ։

Երևանի խանը ուներ սարդարի տիտղոս, որը պարսկերեն է և նշանակում է զորավար։ Սարդարը փաստորեն անկախ էր և ինքնուրույն։ Նա միահեծան իշխում էր Երևանի նահանգում։ Նրա այս անկախ դրությունը բացատրվում էր նրանով, որ պարսկական կառավարությունը հաշվի էր առնում Երևանի նահանգի կարևորությոննը, հատկապես Ռուսաստանի հետ վարած պատերազմների ժամանակ։ Ուստի շահը կատարյալ ինքնուրույնություն էր տվել Երևանի Սարդարին: Շահը ոչ միայն չէր խառնվում նրա գործերին, ոչ միայն նրանից որևէ վճար չէր պահանջում, այլ ընդհակառակը, նրան պարբերաբար գումարներ էր հատկացնում մշտակսւն զորք պահելու համար։ Սարդարի ռեզիդենցիան Երևանի բերդն էր, որն իր ժամանակին համարվել է անառիկ։ Նա երեք կողմից պարսպապատ էր, իսկ արևմտյան կողմից` Զանգվի անդնդախոր ձորն էր։

Երևանի վերջին սարդարը Հուսեյին խանն էր։ Երբ 1828 թվականին Թուրքմենչայիի պայմանագրով Երևանի խանությունը միացվեց Ռուսաստանին, դրանից հետո Հուսեյին խանը բնակվում էր Ղազվինում և ոչ մի քաղաքական դեր չէր խաղում։ Երևանի նահանգի գերագույն ղեկավարաթյունը հանձնված էր սարդարի եղբորը՝ Հասան խանին։

1804 թվականին, գեներալ Ցիցիանովի հրամանատարությամբ, տեղի ունեցավ ռուսական զորքերի առաջին արշավանքը Երևանի վրա։ Պաշարվեց Երևանի բերդը, սակայն գրավել չհաջողվեց։ Այնուհետև 1807 թվականին, գեներալ

[էջ 279]

Գուդովիչի կորպուսը երկար տաշարեց բերդը և փորձեց գրոհով գրավել Երևանը, բայց նույնպես հաջողություն չունեցավ։ Վերջապես այդ հաջողվեց Պասկևիչի բանակին1, որը 1827 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը տևող պաշարումով, ստիպեց Երևանի բերդին անձնատուր լինել։ Այսպիսով Երևանը առնելու պատիվը պատկանում է գեներալ Պասկևիչին, որի ազգանվանը նոր կոչում ավելացրին՝ Պասկևիչ-Երևանսկի։

1828 թվականից մինչև 1840 թվականը Երևանը դառնում է այսպես կոչված Հայկական մարզի, իսկ 1840–1849 թվականները Երևանի գավառի և վերջապես դրանից հետո Երևանի նահանգի կենտրոն։

Ճիշտ է, ռուսների օրոք Երևանը լինելով նահանգական քաղաք, շատ բան շահեց, բայց քաղաքը ի վերջո պարսկական կնիքից չազատվեց և շատ բանով նմանվում էր արևելյան գավառական քաղաքներին՝ իր հողածածկ տնակներով, նեղ, ծուռումուռ և չսալահատակված փողոցներով, «Ղանթարով» ու նրան շրջապատող խանութներով։

Երևանը ունի 2758 տարվա անընդհատ պատմություն, բայց որպես հայ ժողովրդի մայրաքաղաք շատ երիտասարդ է ընդամենը հիսունութ տարեկան է։

Հայտնի է, որ տարբեր պատմական շրջաններում Հայաստանը ունեցել է տարբեր մայրաքաղաքներ՝ Արմավիր, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Ղարս, Անի։ Ըստ այդ թվարկումի Երևանը Հայաստանի իններորդ մայրաքաղաքն է2։

Քաղաքը միայն խորհրդային իշխանության տարիներին

-------------------

1 Պասկևիչի բանակը Երևան մտավ ներկայիս «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի կողմից՝ «Մուխանաթ թափա» կոչվող բարձունքից։

2 Նշված քաղաքները եղել են մայրաքաղաք հետևյալ հերթականությամբ։ Արմավիր 190—160 թթ. (մ. թ. ա.), Արտաշատ (160—77 թթ. մ. թ. ա.), Տիգրանակերտ 77—69 թթ. (մ. թ. ա.), Արտաշատ 69 թ. (մ. թ. ա.) — 120 թ. (մեր թվագրության), Վաղարշապատ 120—330 թթ. (մեր թվագրության), Դվին 336—428 (մեր թվագրության), Բագարան 428—933 թթ. (մեր թվագրության), Ղարս 933—957 թթ. (մեր թվագրության), Անի 957—1045 թթ. (մեր թվագրության)։

[էջ 280]

աստիճանաբար ենթարկվեց վերակառուցման և փաստորեն ստեղծվեց նոր և հզոր, մոտ մեկ միլիոնանոց ժամանակակից քաղաք։ Երևանը կառուցվեց նոր նախագծով, որի հեղինակը հայ ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն էր։

Հետաքրքիր է, որ Արգիշտիի տասներեք տողանոց սեպագիր արձանագրության հինգերորդ տողում գրված է, որ Էրեբունի բերդաքաղաքը համարվել է Բիայնա-Ուրարտու երկրի փառքը։ Երանելի զուգադիպում՝ Ուրարտուի օրինական ժառանգ հայ ժողովուրդը այսօր Երևանը համարում է իր երկրի պարծանքը։

 


[էջ 280]

ԵՐԵՎԱՆԻ ՄԻԿՐՈՏՈՊՈՆԻՄԻԿԱՆ

Միկրոտոպոնիմիկա ասելով նկատի ենք ունենում աշխարհագրական առավել փոքր անվանումները։ Այսպիսով ծանոթանալու ենք Երևանի առանձին մասերի աշխարհագրական փոքր անուններին կամ միկրոտոպոնիմներին։

Աշխարհագրական անունների առաջացման և իմաստավորման հարցով զբաղվող գիտությունը կոչվում է տոպոնիմիկա, իսկ ուսումնասիրվող անուններն էլ տոպոնիմ։ Արպիսով, ինքը՝ քաղաքը, մի բարդ տոպոնիմ է։ Չնայած աշխարհագրական քարտեզների վրա այն տրվում է որպես մի «կետ» կամ փոքրիկ շրջանակ (պունսոն), բայց իրականում նա էլ իր հերթին ունի իր ներքին ստորաբաժանումները, (թաղեր, փողոցներ, հրապարակներ և այլն), որոնք ունեն իրենց անունն ու պատմությունը և ձևավորվել են տարբեր ժամանակներում։ Դրանք իրարից տարբերվում են բնական պայմաններով, հասակով, կատարած ֆունկցիայով, ճարտարապետական մտահղացմամբ և այլն։

Միկրոտոպոնիմիկան չնայած հանդիսանում է տոպոնիմիկայի մի հատվածը, բայց վերջին տասնամյակում արդեն դարձել է ուսումնասիրության առարկա։

Ինչպես հայտնի է երկար ժամանակ քաղաքները բաժանվում էին ըստ թաղերի։ Ներկա իմաստով փողոցներ

[էջ 281]

չկային։ Փողոցներին անուններ տալը, տախտակի կամ թիթեղի վրա գրելը ու պատերին փակցնելը, ինչպես նաև տների համարակալումը ավելի ուշ ժամանակի գործ է։ Ի դեպ, տասնութերորդ դարում առաջին անգամ Լոնդոնում մտցվեց տների համարակալումը, որպեսզի հեշտացվեր նամակների առաքումը։ Բայց այդ բանը չխանգարեց, որ ամեն մի քաղաք ունենա իր «միկրոաշխարհագրությունը», այսինքն՝ թաղերի բաժանումը, որոնց անունների առաջացման պատմությունը իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Այս դեպքում արդեն ընդունված է տոպոնիմիկա բառի սկզբին ավելացնել «միկրո» (փոքր, մանր) մասնիկը՝ միկրոտոպոնիմիկա։

Երևան քաղաքի միկրոտոպոնիմիկան արտացոլում է քաղաքի բազմադարյան պատմությունը, նրա հեռավոր ու մոտ անցյալը։ Չէ՞ որ այդ անուններն ունեն իրենց տարբեր հասակն ու ծագումը։ Նրանք պատմում են քաղաքի աճի ու զարգացման մասին, դրանց մեջ ապրում է անցյալի հիշատակը, որոնք իրենց հերթին քաղաքի տարեգրությունն են հանդիսանում։

Երևան քաղաքի շրջագիծը, Ռուսաստանին միացման նախօրյակին կազմում էր երեսուն կիլոմետր, սկսած Զանգվի (Հրազդան) կամուրջից և վերադարձած նույն տեղը։ Այս տարածության հիմնական մասը զբաղեցնում էին այգիները։ Քաղաքը բաժանվում էր երեք գլխավոր մասի (մահլաների)։ Դրանք կրում էին Կոնդ, Բուն քաղաք և Քարահանք անունները։ Պարսից տիրապետության ժամանակ Բուն քաղաքը ստացավ Շահար անվանումը, իսկ Քարահանքը՝ Դամըռ–Բուլաղ։ Առանձին էր շուկան, որը ընկած էր Կոնդի և Շահարի միջև։ Շուկայից ոչ հեռու գտնվում է Երևանի նշանավոր իջևաններից մեկը՝ Գյուրջի քարվանսարան։ Այդ նույն ժամանակ Երևանը ուներ տասներկու հազար բնակչություն, որի կեսից ավելին հայեր էին։ Այդ ժամանակ Երևանում կար 1730 տնտեսություն, որոնք տեղաբաշխված էին հետևյալ կերպ՝ 792–ը գտնվում էր Բուն քաղաքում կամ Շահարում, 622-ը՝ Կոնդում, իսկ 322-ը՝ Քարահանքում կամ Դամըռ–Բուլաղում։

Երևանը ուներ տնտեսական շատ նպաստավոր պայման–

[էջ 282]

ներ, որի հետևանքով այդտեղով էր անցնում Պարսկաստան տանող տրանզիտային ուղին, որը կոչվում էր Խան–յոլի։ Այդ ուղին Երևանը դարձնում էր առևտրական մեծ կենտրոն։ Քաղաքում կային թվով ութ խոշոր իջևաններ՝ քարվանսարաներ։ Առավել նշանավորներն էին Գյուրջի և Զառաբի խան քարվանսարաները։ Գյուրջի է կոչվել, որովհետև այդտեղ են իջևանել Թիֆլիզի (Թբիլիսի) ճանապարհով եկող քարավանները։ Այդ իջևանի շենքերը պահպանվում էին մինչև վերջերս։

Երևանի միկրոտոպոնիմիկայի ուսումնասիրությունն սկսենք Կոնդից, որպես հնագույն թաղի։

ԿՈՆԴ

Կոնդը գրավում է քաղաքի արևմտյան բարձրադիր մասը։ Կոնդ անվանումը նրան տրվել է բարձր դիրքի պատճառով։ Չէ՞ որ կոնդ բառը հայերենում նշանակում է երկայնաձիգ, կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Այսօր էլ Երևանի ադրբեջանցի բնակիչները այդ թաղամասին «թափաբաշ» են անվանում։

Կոնդը եղել է մեր քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։ Նա եղել է Երևանի ամենակենսունակ հատվածը, որը դարերի բովից անցնելով, քաղաքի համար դարձել է մի տեսակ թանգարանային թաղ։ Ըստ Շոպենի Կոնդի սահմանները հին Երևանի պլանում ավելի ընդարձակ են եղել։ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագեղը, Հրազդանի ձորի այգիները և Դալման։ Մյուս կողմից Կոնդի սահմանները հասնում էին մինչև Բերդ։

Ձորագեղը բռնում է Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Ի դեպ, Ձորագեղը նույնպես ունեցել է իր ստորաբաժանումները, ինչպես՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբո թաղ։ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը

[էջ 283]

փաստորեն հայերեն Ձորագեղի թարգմանությունն է։ Բայց հայերի մոտ այն գործածական չեղավ և մնաց Ձորագեղ անվանումը։

Դալման հռչակված էր իր ընտիր խաղողով, որի այգիները փռված էին Հրազդանի աջափնյա բարձունքներում։

Կոնդում պահպանված հնություններից աչքի է ընկնում ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը շատ հին հուշարձան է, ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարւժի ժամանակ, բայց 1710 թվականին վերականգնվել է։

Հին Երևանի կերպարում ուրույն տեղ է գրավել Բերդը, որի հետ շատ բանով կապված է եղել Կոնդը։ Ի դեպ, Բերդը քաղաքի տեղագրական կենտրոնում չի եղել, կառուցվել է տասնվեցերորդ դարի վերջերին։ Բերդը եղել է Երևանի Սարդարի աթոռանիստը։ Բերդը ինքնին մի փոքր քաղաք է եղել և ունեցել է իր բնակչությունը, մշտական բնակիչները եղել են մահմեդականները։ Կոնդեցի հայերը Բերդում միայն խանութներ են ունեցել։ Երբ աշխատանքը Բերդում ավարտվում էր, հայերը պարտավոր էին թողնել բերդը։

Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, նրա հետ նաև Կոնդը, որը տարածվեց ցածրադիր մասերում։

Երևանի Բերդը իր ժամանակին եղել է անառիկ. նա երեք կողմից պարսպապատ էր, իսկ արևմտյան կողմից՝ Զանգվի անդնդախոր ձորն էր։ Հետևապես արևմտյան կողմից պարսպապատելու անհրաժեշտություն չի եղել։ Դարեր շարունակ թուրք փաշաները և պարսիկ խաները միջոցներ չեն խնայել, որպեսզի Երևանի Բերդը դառնա անառիկ ռուսական զորքերի համար։ Բերդում է գտնվել Սարդարի պալատը, որը նայում էր Հրազդանի վրա, ուներ իր ժամանակի համար գեղեցիկ դահլիճներ։ Դրանցից մեկում առաջին անգամ, բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» անմահ կատակերգությունը, որին ներկա է եղել հեղինակը։ Բեմադրվել է ռուսական զինվորական կայազորի ուժերով։ Այդ մասին է վկայում մարմարյա հուշատախտակը, որը փակցված է Երևանի «Արարատ» գինու կոմբինատի պատին։

Երևանի բերդը տեսել ու նկարագրել են շատ ճանապարհորդներ, բայց ոչ մեկը այնպես պատկերավոր չի նկա–

[էջ 284]

րագրել, ինչպես Խ. Աբովյանը իր «Վերք Հայաստանի»–ում:

Երևանի բերդի տեղում այժմ գտնվում է «Արարատ» տրեստի գինու գործարանը իր հսկայական նկուղներով։ Հրազդանի աջ ափին, երբեմնի Երևանի բերդի դիմաց. Սարդարի պալատի հանդիման տարածված է մի ընդարձակ խաղողի այգի։ Այդ այգին ժողովրդի մոտ հայտնի է «Սարդարի բաղ» անվամբ։ Այս անունը կապված է Երևանի սարդարի անվան հետ, որին էլ պատկանում էր այգին։

ԲՈՒՆ ՔԱՂԱՔ ԿԱՄ ՇԱՀԱՐ

Շահար ֆարսերենից փոխառյալ բառ է, որն ունի քաղաքի իմաստ։ Ընդհանրապես քաղաքների վաճառաշահ մասերը, մյուս մասերից տարբերելու համար տրվել են «քաղաք» կամ շահար անունը։ Դա Երևանի այն հատվածն էր, ուր այժմ գտնվում է «Մոսկվա» կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ մնաց, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։

Ընթերցողներից շատերին է ծանոթ, որ եվրոպական քաղաքների համար էլ տիպական է եղել Կենտրոնական մասի «քաղաք» անվանումը։ Իր ժամանակին Լոնդոնի և Փարիզի գործարար մասերը կոչվել են քաղաք։ Լոնդոնի համար՝ Սիթի, իսկ Փարիզի համար` Սիտե բառերն են գործածել։

Ժամանակի ընթացքում վերացավ «շահար»՝ կենտրոնի իմաստով հասկացությունը։ Նրան չվիճակվեց դառնալ քաղաքի գործարար և վաճառաշահ մասը։ Դա վիճակվեց նրանից ավելի ցածրադիր մասին, որը ժողովրդի մոտ ստացավ «Ղանթարի տակ» անունը։

Հետագայում, Երևան քաղաքի պլանավորման հետևանքով, Շահարի հիմնական մասը բաժին ընկավ Աստաֆևսկայա (ներկայումս Աբովյան) փողոցին և «շահար» անունն էլ ժամանակի ընթացքում մոռացության տրվեց։

[էջ 285]

ՔԱՐԱՀԱՆՔԻ ԹԱՂ ԿԱՄ ԴԱՄԸՌ - ԲՈՒԼԱՂ

Այս թաղը բռնել է քաղաքի հարավ-արևելյան մասը: Ժամանակին հայերը դա անվանել են Քարահանքի թաղ։ Անունն ինքը ցույց է տալիս, որ այստեղ եղել է քաղաքի քարահանքը։ Ինչպես շատ թաղերի անունները, այնպես էլ Քարահանքի թաղի անունը պարսից տիրապետության օրոք՝ փոխվեց և կոչվեց «Դամըռ–Բուլաղ», որը բառացի նշանակում է «երկաթ-աղբյուր»։ Այդպես է կոչվել հատկայպես քաղաքի այդ մասում եղած աղբյուրի ջրերի՝ երկաթի բաղադրություն պարունակելու պատճառով։ Դամըռ-Բուլաղը հայտնի էր իր այգիներով։

Ի դեպ, Երևանը հին ժամանակներից շրջապատված է եղել բազմաթիվ այգիներով, որոնք առանձին խմբերով գլանվելով այս կամ այն թաղի մոտ՝ կոչվել են նույն թաղերի անուններով։ Ինչպես օրինակ Կոնդի, Դալմայի, Դամըռ-Բուլաղի այգիներ. Սարդարի բաղ և այլն։ Այգիների գոյությունը պայմանավորված էր բնական բարենպաստ պայմաններով՝ ջերմություն, հող և ջուր։

ԴԱՎԱ–ՅԱԹԱՂ

Ինչպես հայտնի է, Երևանը գտնվել է քարավանային ճանապարհների հատման կետում։ Նրա վրայով է անցել Իրանը Անդրկովկասի հետ կապող տրանզիտային ուղին։ Հետագայում այդ ճանապարհով անցնող քարավաններից Երևանի խանը գանձում էր համապատասխան գումար, որի պատճառով էլ ճամփան ստացավ «Խան-յոլի» (Խանի ճամփա) անվանումը։ Ուղտերով Երևան են բերվել շատ բարիքներ, որովհետև այդ ժամանակ բեռնափոխությունները մեծ մասամբ կատարվել են ուղտերով։

Քարավանների բերած բարիքները քաղաքի գործարար մասին հանձնելուց և նորը ստանալուց հետո, քարավանատերերը գերադասում են գնալ ծայրամաս, ուր և՛ հով է եղել, և իջևանները մատչելի։ Այդ վայրը քաղաքի այժմյան Սարի–թաղին հարող և Նար-Դոսի փողոցից այն կողմը ընկած բարձրադիր հատվածն է: «Դավա-Յաթաղ» բառը եթե

[էջ 286]

հայերեն թարգմանենք՝ կլինի «ուղտերի ննջարան» նամ «ուղտերի կացարան»։

ՇԻԼԱՉԻ

Երևանի աշխարհագրական անուններում արտացոլված են նաև նրա առանձին մասերի տնտեսության բնույթը, բնակիչների արհեստն ու զբաղմունքը։ Այդպիսիներից մեկի՝ Շիլաչիի անունը մեզ հիշեցնում է այդ թաղի արտադրության բնույթը, հին արհեստավորական Երևանը։

Ինչպես հայտնի է, այն ժամանակ գործարան և գործարանային արդյունաբերություն, ներկա իմաստով, չի եղել։ Եղել են առանձին արհեստավորներ, կամ նման տիպի ավելի մեծ ձեռնարկություններ՝ կաշեգործներ, կավագործներ, պղնձագործներ, ներկարարներ և այլ արհեստավորներ։ Դրանցից յուրաքանչյուրը ունեցել է իր շարքը, իր տեղը և իր անվանումը քաղաքի գորւծարար մասում։

Առանձին է եղել նաև շոր ներկողների թաղը։ Ի դեպ, եղել են երկու տեսակ ներկարարներ՝ «բոյախչի» և «շիլաչի»։

Շիլաչի ասելով նկատի են ունեցել արհեստավորների այն շարքը, որտեղ գտնվել են կարմիր գույնով ներկող ներկարարները։

Հետագայում, գործարանային արդյունաբերության առաջացման հետևանքով, բնականաբար «շիլաչի» վարպետները չկարողացան մրցակցության դիմանալ և շարքից դուրս եկան, սերունդներին թողնելով, իբրև հիշատակ, ներկա Շիլաչի անունը։

ՂԱՆԹԱՐ

Ժամանակի ընթացքում քաղաքի ամենաաշխույժ և գործարար մասը ստացավ «Ղանթար» անունը։ Նրա տեղում ներկայումս գտնվում է Կիրովի անվան մանկական զբոսայգին։ Հետաքրքիր է քաղաքի այդ մասի, անվան առաջացումը։

Ղանթար բառը արաբերեն է, որ նշանակում է «շուկայի մեծ կշեռք»։ Այդ շուկայում է եղել Երևան քաղաքի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը, որը պատկանում էր քաղաքի վարչությանը։ Քաղաքի մեծածախ առևտուրը կատարվում էր

[էջ 287]

«ղանթարով»։ Նրա տիրոջն էր պատկանում կշռելու մենաշնորհը, իհարկե ապրանքատիրոջից գանձելով համապատասխան գումար։

Հետագայում Ղանթարի գտնված վայրում կառուցվեց ծածկած շուկա, ժողովուրդը այդ շուկային նույնպես Ղանթար կոչեց։ Իսկ երբեմն էլ կոչում էին ուղղակի «Ղանթարի տակ»։ Երբ, 1906 թվականին Երևանում անցկացվեց ձիաքարշ (կոնկա), ապա Ղանթարը դարձավ նրա կենտրոնը։ Այստեղից մի գիծ գնում էր դեպի կայարան, իսկ մյուսը՝ Պլանի գլուխ։

Այսօր Ղանթարից մնացել է անունը և մակետը, որը գտնվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում:

ԲՈԻԼՎԱՐ

Բուլվար նշանակում է ընդարձակ, երկայնաձիգ ծառուղի, սովորաբար փողոցի կենտրոնում, որը ծառայում է որպես զբոսատեղ։

Բուլվար անունը մեզ է անցել ռուսերենից, բայց գալիս է ֆրանսերենից և կապված է Փարիզի զարգացման պատմության հետ։ Իր ժամանակին Փարիզից դուրս եղել են հողաթմբեր, որոնք բուլվար են կոչվել։ Ժամանակին դրանք քաղաքի համար ունեցել են պաշտպանողական նշանակություն։

Փարիզը ժամանակի ընթացքում ընդարձակվելով դուրս է եկել հին սահմաններից, իր մեջ առնելով հողաթմբերը՝ բուլվարները, որոնք կորցրել են իրենց պաշտպանողական նշանակությունը։ Դրանք հարթվել են ու ծառեր տնկվել։ Դրանցից հետո բուլվար բառը նոր իմաստ է ստացել։

Հետագայում բուլվար բառը ֆրանսերենից անցել է Ռուսաստան և լայն տարածում գտել Մոսկվայում։ Ապա արդեն ծայրամասերն է գնացել, այդ թվում հասել է նաև Երևան։

Երևանում «բուլվար» էր կոչվում քաղաքի կենտրոնական զբոսայգին, որը մի ընդարւձակ ծառուղի էր։

Ժամանակին Երևանը փոքր էր, իսկ բուլվարն էլ իր դիրքով քաղաքի նկատմամբ կենտրոնական դիրք ուներ։ Նա դարձել էր երևանցիների նախընտրելի հանգստավայրը։

[էջ 288]

Նրա սաղարթախիտ ծառերի տան հանգստանում ու զբոսնում էին քաղաքացիները, որոնց ականջին անընդհատ հնչում էին «սառը ջուր տամ», «աղբարակի ջուրը խմողը» բառերը։ Դրանք այն պատանիների խոսքերն էին, որոնք կուլաները ձեռքներին շրջում էին բուլվարով և սառը ջուր առաջարկում այգում հանգստացողներին։ Ջուր ծախելը պատանիներից շատերի համար ապրուստի միակ միջոցն էր։ Դրանք այն անապաստան երեխաներն էին, որոնց ծնողները զոհ էին գնացել թուրք յաթաղանին։

Բուլվարը սկսում էր այնտեղից, ուր հիմա բարձրանում է Լենինի արձանը։ Այստեղ էր գտնվում նաև քաղաքի «Ֆանտազիա» (հետագայում պրոլետար) կինոթատրոնը, որը տեղադրված էր քաղաքային վարչության հին շենքում։ Շենքի գլխին էր գտնվում քաղաքի ժամացույցը։ Նրա սլաքները բաց էին և նրանց վրա հաճախ նստում էին թռչունները և դրա հետևանքով ժամացույցը մի քանի րոպե տարբերություն էր տալիս։

Բուլվարի հարավային ծայրում գտնվում էր ռուսական եկեղեցին, ուր այժմ կանգնեցված է Ստեփան Շահումյանի հուշարձանը։

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ

Յուրաքանչյուր քաղաք ունի իր նկարագիրը և տարեգիրը։ Վերջինս արտահայտվում է նաև նրա փողոցներին, հրապարակներին ու թաղերին տրվող անուններում։

Երևանը իր պատմության ընթացքում կուտակել է բազմաթիվ անուններ, որոնք տրվել են նրա թաղերին, փողոցներին և հրապարակներին։ Դրանք մնում են որպես ուղենիշ նրա պատմության գանձարանում և շատ բան են պատմում քաղաքի անցյալից և լուռ վկա դառնում նրա տարեգրությանը:

Այդպիսին է նաև Աբովյան փողոցը, որ ուրույն տեղ ունի Երևանի քաղաքաշինության պատմության մեջ։

Երևանը պատկանելով աշխարհի հնագույն քաղաքների թվին, նրանց նման էլ հասակ է առել ու ձևավորվել դարերի ընթացքում։ Այստեղ էլ կյանքը ընթացել է սահմանված

[էջ 289]

ավանդույթներով ու սովորություններով։ Ժամանակին քաղաքում շրջող ձիավորն ու հետիոտնը, սայլապանն ու ավելի ուշ շրջանում կառապանը, հարմարվել են ոչ լայն փողոցներին և համեմատաբար ոչ բարձրահարկ շենքերին։ Քաղաքի բնակիչների և փողոցային շարժման մեջ կարծես թե գոյություն է ունեցել ինչ-որ հարմոնիա։

1855 թվականին Կովկասի վախարքան (որի նստավայրն էր Թիֆլիսը) հաստատեց Երևան քաղաքի փողոցների պլանավորումը, որոնց համար սահմանվեց վեցից-քսան մետր լայնություն։ Քսան մետր լայնությամբ փողոց նկատի ունեցան միայն Աստաֆևսկայայի (Աբովյանի) համար, իսկ մյուսների համար պահպանվեց միջինը՝ տասներկու մետր։ Ներկա Աբովյանը դարձավ քաղաքի անդրանիկ և գլխավոր փողոցը։

Երևանի առաջին գլխավոր և պլանով կառուցված փողոցը՝ ներկայիս Աբովյանը, ունի ավելի քան մեկ դարի պատմության։ Սկզբում կոչվել է Աստաֆևսկայա, ի պատիվ Երևանի նահանգապետի՝ Աստաֆևի, որն այդ պաշտոնը վարել է 1864--1869 թվականներին։

Չնայած փողոցը պաշտոնապես Աստաֆևսկայա էր կոչվում, բայց երևանցիները անվանում էին իրենց եղանակով` «ևսկայա» մասնիկը դարձնելով «յան»։ Դրա համար էլ Երևանի առաջին և գլխավոր փողոցը ավելի շատ հայտնի դարձավ Աստաֆյան անունով։

Ի դեպ, Աստաֆևսկայա փողոցին հարող, միաժամանակ քաղաքի աչքի ընկնող փողոցները եղան Նազարովսկայա (Ամիրյան), Բ֊եբուտովսկայա (Սվերդլովի) և Ցարսկայա (Սպանդարյան) փողոցները։ Ի դեպ, վերջինս՝ Ցարսկայա «թագավորական» անվանումը կապված է Նիկոլայ առաջինի Երևան գալու հետ, որը այստեղ եկավ 1830 թվականին, այսինքն Երևանը ռուսական բանակի կողմից գրավելուց մոտ չորս տարի հետո1։ Թագավորը երեք օր մնաց Երևանում՝ այս փողոցի Կոնդին հարող բարձրադիր մասում, ուր նրան հատկացված էր հարմարավետ մի բնակարան:

---------------

1 Ռուսական բանակը Երևանը գրավել է 1827 թվականի հոկտեմբերի 1-ին։

[էջ 290]

Աստաֆևսկայա փողոցը ժամանակին դարձավ Երևանի ամենաբարեկարգ փողոցը։ Նրա երկու կողմերում հոսում էին կարկաչահոս առուներ, որոնց ջրերով ամառը ջրում էրն փողոցը և այն բարդիները, որոնք բարձրանում էին փողոցն ի վեր և նրան տալիս առանձին գեղեցկույթյուն։ Բայց ափսոս, որ այդ ծառերին վիճակված չէր երկար կյանք ունենալ։ Պատճառը եղավ հետևյալը։ Երբ Երևանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը երեկոյան դուրս է եկել Աստաֆևսկայա փողոցում զբոսնելու, բարդիների արանքից նրա վրա կրակել են։ Եվ այդ բանից տուժեցւին փողոցը գարդարող հոյակապ բարդիները, նահանգապետի հրամանով դրանք անխնա կտրատվեցին։ Միայն մի քանիսն են փրկվել, որոնք պահպանվում էին համալսարանի հին շենքի դիմացը և Ստեփան Շահումյանի անվան քաղաքական լուսավորության հանրապետական տան շենքի առջև, ուր այդ բարդիներից մեկը որպես «վերջին մոհիկան» կանգուն էր մինչև վերջերս։

Ինչպես ասվեց, Աստաֆևսկայա փողոցը եղավ Երևանի առաջին պլանավորված փողոցը։ Այստեղից էլ «պլան» բառը երևանցիների մոտ ստացավ ավելի շուտ փողոցի իմաստ (իհարկե պլանավորված փողոցի)։ Այնպես որ ժամանակին երևանցիները «պլան» ասելով նկատի էին ունենում առաջին հերթին Աստաֆևսկայա փողոցը։ Դրա հետ մեկտեղ գործածական դարձավ նաև «Պլանի գլուխ» անունը, որը Աստաֆևսկայա փողոցի վերին մասն էր։ Ի դեպ, ներկայումս այդ տեղը կոչվում է Աբովյան պուրակ, ուր կանգնեցված է մեծ լուսավորչի արձանը։ «Պլանի գլխով» էլ փաստորեն վերջանում էր Երևանը (չհաշված բարձրադիր մասի մի քանի տներ) և սկսվում Քանաքեռ տանող խճուղին։

Աստաֆևսկայան դարձավ քաղաքի աշխույժ փողոցը։ Այստեղով էր անցնում քաղաքի ձիաքարշը (կոնկան), որը հարմարեցված էր ավելի շատ ուղևորների պահանջին և կանգնում էր այնտեղ, ուր պահանջում էին։ Ձիաքարշի գլխավոր ուղին սկիզբ էր առնում «Ղանթարի տակից» և հասնում «Պլանի գլուխ»։ Իսկ երկրորդ գիծը դարձյալ սկսում էր նույն տեղից և գնում երկաթուղային կայարան։ Երևանում ձիաքարշի շինարարությունը սկսվեց 1904 թվականին և շահագործման հանձնվեց 1906 թվականին։ Ձիաքարշը աշխա–

[էջ 291]

տեց ընդամենը տասներկու տարի։ 1918 թվականին ձիաքարշն արդեն չէր գործում։ Դրանից հետո Աբովյան փողոցը երկար ժամանակ դարձավ քաղաքի խաղաղ մասերից մեկը, որտեղով նույնիսկ կառքեր չէին անցնում։ Երեկոյան ժամերին փողոցը վերածվում էր մարդաշատ և աշխույժ զբոսավայրի։ Հատկապես ամռան և աշնան ամիսներին, այն էլ երեկոյան ժամերին։

1933 թվականի հունվարի 12-ին առաջին տրամվայը անցավ նախկին Աստաֆյան, այժմ արդեն Աբովյան փողոցով։ Դրանից հետո երևանցիները զրկվեցին իրենց ավանդական զբոսավայրից։ Չնայած հետագայում տրամվայը հանվեց Աբովյանից, բայց էլ չվերականգնվեց փողոցի երբեմնի անդորրությունը։ Նա այլևս զբոսավայր լինելու տվյալներ չունեցավ։

Անցյալում, ներկայիս Աբովյան փողոցում էին գտնվում քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից երկուսը՝ Պողոս-Պետրոսո և Կաթուղիկե եկեղեցիները, որոնք դասվում էին Հայաստանի նյութական կուլտուրայի հնագսւյւն հուշարձանների շարքին։ Պողոս-Պետրոս եկեղեցին հինգերորդ դարի, իսկ Կաթուղիկեն տասներեքերորդ դարի կոթողներ էին։ Առաջինը գտնվում էր ներկա «Մոսկվա» կինոթատրոնի տեղում, իսկ երկրորդը՝ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների անկյուններում գտնվող Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հին շենքի տեղում։ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդվեց 1933 թվականին և նրանից հետք չմնաց, իսկ Կաթուղիկեն համեմատաբար ավելի ուշ, որից պահպանվեց խորանը և հովհարաձև գմբեթը, որը կարելի է տեսնել Հայկական ՍԱՀ Գիտությունների ակադեմիայի հին շենքի բակում։ Թե Պողոս-Պետրոս և թե Կաթուղիկե եկեղեցիները մուտքի առաջ ունեին ոչ մեծ հրապարակ, ուր տոնական օրերին մեծ բազմություն էր հավաքվում։

Աբովյան փողոցի վրա ժամանակին կառուցեցին նոր նախագծով մի քանի գեղեցիկ քարաշեն տներ, դրանցից մեկը բժիշկ Հովհաննիսյանի տունն էր, որը այսօր էլ քաղաքի գողտրիկ շենքերից է։ Այստեղ այժմ տեղավորված է Արտասահմանի հետ բարեկամական և կուլտուրական կապերի հայկական ընկերությունը։ Տիպական է նաև Աբովյան

[էջ 292]

և Պուշկինի փողոցների անկյունի շենքը, որը այսօր էլ չի կորցրել իր հմայքը։ Աչքի ընկնող շենքերից էր նաև սև տուֆից կերտված մեծ շենքը, որի տեղը այժմ բարձրանում է «Անի» հյուրանոցը։

Անցյալում, Աբովյանը զարդարում էր նաև կուլտուրայի տունը, ուր այսօր գտնվում է պատկերասրահը, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը և թանգարանը, որով և վերջացնում էր Աբովյան փողոցը։

Կուլտուրայի տան անկյունում փակցված է մեծ Լուսավորչի խորաքանդակը և երեք լեզուներով «Աբովյան» մակագրությունը։ Քիչ այն կողմ էլ «յոթ աղբյուրի» գաղափարի խորհրդանշումն է թանգարանի անկյունում կառուցված յոթ ցայտաղբյուրներում։

Աբովյան փողոցի հիմնադրման օրվանից շատ «ջրեր են հոսել», Երևանի կյանքում էլ շատ բան է փոխվել, բայց և այնպես Աբովյանը շարունակում է պահել իր հմայքը։ Փողոցը հարստացել է հոյաշեն տներով ու խանութներով, իսկ փողոցի միջին մասում կառուցված կանաչապատումը, զարդարուն ավազանների ստեղծումը լրացնում են նրա գրավչությունը։

ԻՆՉՊԵՍ է ԱՌԱՋԱՑԵԼ ՉԵՐՅՈՄՈԻՇԿԻ ԱՆՈԻՆԸ

Ժամանակի ընթացքում Երևանը հասակ առավ, ընդարձակվեց, անցավ Հրագդանը, որի ձախ ափին ստեղծվեց նոր թաղամաս։ Թաղամասը հայտնի է թե Աջափնյակ և թե Չերյոմուշկի անունով։ Աջափնյակի բացատրություն տալիս է հենց ինքը անվանումը։ Այսինքն՝ գտնվում է Հրազդանի աջ ափին։ Բայց հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է գալիս Չերյոմուշկի անունը։

Չնայած թաղի պաշտոնական անունը Աջափնյակ է, բայց առօրյա խոսակցության ժամանակ առավել գործածական է դարձել Չերյոմուշկի անունը։

Չերյոմուշկի անունը Երևան է «տեղափոխվել» Մոսկվայից, ինչպես ասում են՝ պատրաստի ձևով։

Մոսկվա քաղաքի այն հատվածը, ուր այժմ Չերյոմուշկի թաղի բարձրահարկ տներն են վեր բարձրանում, մոտ անցյալում ընդարձակ, ազատ տարածություններ էին, ուր

[էջ 293]

աճում էին առանձին ծառատեսակներ, որոնք ոչ մեծ ծառեր էին և ռուսերենում հայտնի են «չերյոմուխա» անունով։ Ի դեպ, ծառի հատապտուղները սև գույն ունեն, հենց այստեղից էլ առաջացել է այդ անվանումը։

Ժամանակի ընթացքում, երբ Մոսկվան ընդարձակվեց և քաղաքի նորակառույցները բարձրացան այստեղ, ապա այդ նոր թաղը Չերյոմուշկի կոչվեց։

Այդ երևույթը իր արտացոլումը գտավ նաև Երևանում՝ Հրազդանի աջափնյա մասում։ Ինչպես հայտնի է, Հրազդանի աջափնյա մասում, համարյա ամայի տարածություններում, ստեղծվեցին նորանոր հոյակապ շենքեր ու հառնեց նոր թաղ։ Նորաստեղծ քաղաքամասը, թե շենքերի նմանություններով ու ոճով, և թե որպես նոր թաղ, կարծես հիշեցնում Էր Մոսկվայի այդ նորաստեղծ թաղը՝ Չերյոմուշկան։ Երևանի նորաստեղծ Աջափնյակ թաղը «Չերյոմուշկի» անվանեցին։

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Այս անունները հաճախ են հնչում մեր ականջին։ Ամեն օր տրամվայ նստելիս, կամ հաջորդ տրամվային սպասելիս լսում ենք «Տրամվայը գնում է «Առաջին մաս» կամ թե «Առաջին մասով՝ Երրորդ մաս»։

Հարց է առաջ գալիս, թե որտեղի՞ց են գալիս այդ անունները, ինչո՞ւ չկա «Երկրորդ մաս», կամ գուցե եղել է նաև «Չորրորդ մաս»։

Այո, իրականում եղել են «չորս մասերն» էլ, բայց մնացել են միայն երկուսը՝ «Առաջին մաս» և «Երրորդ մաս» անունները։

Նախ ասենք, որ այդ անունների առաջացումը անմիջապես կապված է քաղաքում ծավալվող շինարարական տեղամասերի շահագործման հերթականոնթյան հետ։

Դա կատարվել է այսպես։ 1932 թվականին, Երևան քաղաքի հարավ–արևմտյան մասում, այլ խոսքով ներկայումս «Կաուչուկ» անունը կրող թաղամասում ծավալվեցին շինարարական մեծ աշխատանքներ։ Այդ աշխատանքները առա–

[էջ 294]

ջին հերթին կապված էին սինթետիկ կաուչուկի արտադրության ստեղծման հետ։

Երևանում սինթետիկ կաուչուկի գործարան կառուցելու համար ծավալվեցին շինարարական խոշոր աշխատանքներ։ Բնական է այդ նպատակով պետք է կառուցվեին նաև բնակելի և օժանդակ շենքեր։

Այստեղից էլ հերթականությամբ ստեղծվեցին շինարարական տեղամասեր՝ «Առաջին մաս», «Երկրորդ մաս», «Երրորդ մաս» և վերջապես «Չորրոդ մաս» անուններով։

Շինարարությունը ավելի շատ ծավալվեց «Առաջին» և «Երկրորդ մասերում»։ Եվ քանի որ «Առաջին մասում» (շինարարական տեղամասում) կաուչուկե գործարանն էր կառուցվում, իսկ «Երրորդ մասում» ծավալվել էր բնակելի շենքերի շինարարությունը, այդ պատճառով քաղաքի թաղամասերի շարքում հավերժացան և պատմական անուններ դարձան «Առաջին մաս» և «Երրորդ մաս» անվանումները։

«Երկրորդ մասում» գնում էր ներկա Խրոմպիկի գործարանի շինարարությունը։ Ինչ վերաբերում է «Չորրորդ մասին», ապա դա փաստորեն «Առաջին մասի» շարունակությունն էր, ուր գտնվում էին օժանդակ շենքեր։

Հետագայում տեխնոլոգիան փոխվելու հետևանքով, Խրոմպիկի գործարանը անջատվեց և «Երկրորդ մաս» անունն էլ դուրս եկավ գործածությունից։ Իսկ «Չորրորդ մասը», որը «Առաջին մասի» շարունակությունն էր՝ ժամանակի ընթացքում ձուլվեց նրա հետ։

ԿԱՆԱԶ

Երևան քաղաքի թաղամասերից մեկը կոչվում է «Կանազ»։ Այս անունը պատկանում է հապավումային ձևով առաջացած աշխարհագրական անունների թվին, որոնց կարելի է հանդիպել շատ քաղաքներում։ Այդ անունները ավելի շատ կապված են արդյունաբերական կամ շինարարական օբյեկտների հետ։ Երևանում այդպիսի հապավումային տեղանուններից է «Կանազ»–ը։

[էջ 295]

Երևանում այս անվան առաջացումը կապված է ալյումինի արդյունաեբության ստեղծման պատմության հետ։ Ինչպես հայտնի է ալյումինը ստացվում է բոքսիտից, որը իր արտաքին տեսքով շատ նման է գորշ կավին։ Բոքսիտից ստացվում է ալյումինի օքսիդ (глинозем) և ապա էլեկտրականության միջոցով՝ ալյումին։

Հայտնի է, որ արդյունաբերության այս ճյուղը պահանջում է մեծ չափով էլեկտրակաւն էներգիա և բնական է, որ նրա արդյունաւբերությունը սովորաբար ստեղծվում է այնտեղ, որտեղ որ կա ավելի էժան էլեկտրաէներգիա։

Ալյումինի գործարանի հիմքը դրվեց 1939 թվականին, Երևանի հյուսիսային մասում, Քանաքեռ բնակավայրի հողամասում։ Այն ժամանակ, երբ գործարանը հիմնադրվեց, Քանաքեռը դեռ միացած չէր Երևանին։ Նրանից բաժանվում էր ավելի քան յոթ կիլոմետր տարածությամբ։ Քանաքեռը վարչական առանձին միավոր էր և համարվում էր Կոտայքի շրջանի կենտրոնը։ Ահա այդ բնակավայրերի սահմանում էլ կառուցվեց ալյումինի խոշոր գործարան, որը բնականաբար պետք է կոչվեր Քանաքեռի ալյումինի գործարան։

Գործարանը լինելով միութենական մասշտաբի և ենթարկվելով ՍՍՀՄ-ի գունավոր մետալուրգիայի մինիստրությանը, նրա անունը ավելի շատ հայտնի դարձավ ռուսերեն հապավումով։ Այսինքն՝ «ԿԱՆԱԶ», որը ռուսերեն «Канакерский алюминиевый завод» անվանման հապավումն է։ «Կանազ» հապավումը դարձավ նաև գործարանի մակնիշը։

Ի դեպ, ալյումինի արդյունաբերության նման հապավումով ստեղծված գործարանի անուն կա Ուրալում և կոչվում է «ՈՒԱԶ», այսինքն Ուրալի ալյումինի գործարան։

Հետագայում, «Կանազ» անունը տարածվեց գործարանին կից կառուցումների և ապա ամբողջ շրջակայքի վրա։ Ներկայումս այդ անունով, փաստորեն կոչվում է Երևան քաղաքի թաղամասերից մեկը։ Այնպես որ «Կանազը» ներկայումս դարձել է երևանյան հասկացություն, ներկայացնելով ոչ

[էջ 296]

միայն ամբողջական կոմպլեքս, ընդգրկելով գործարանն ու նրա օժանդակ շենքերը, այլև մի ամբողջ թաղ։

ԱՎԱՆ

Ավան անունը պատկանում է այն տեղանունների թվին, որոնք իրենց նախնական նշանակությամբ հասարակ են, բայց հետագայում դարձել են աշխարհագրական հատուկ անուն։

Անվան բառը հայերենում փոխառված է պահլավերենից: Նա ունի «գյուղի» կամ «շենի» իմաստ։ Ի դեպ, անցյալում, սովորաբար ավան են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից։ Ավան մասնիկը միացվել է մեր շատ տեղանունների։ Այդ ձևով են առաջացել Ստեփանավան, Գեղամավան, Արտավան և այլ անուններ։

Ավանը եղել է Այրարատյան նահանգի Կոտայք գավառի նշանավոր բնակավայրերից մեկը։ Նա դեռ յոթերորդ դարի սկզբում եղել է կաթողիկոսանիստ վայր։ Անցյալի հուշարձաններից նշանավոր է վեցերորդ դարի ճարտարապետական հուշարձաններից՝ Ավանի տաճարը, որը եղել է միջնադարյան հայ ճարտարապետության աչքի ընկնող կոթողներից մեկը։

Տաճարը կառուցել է հակաթոռ կաթողիկոս Հովհան Սյունականը։ Դա այն շրջանն էր, երբ Հայաստանը կրկին բաժանվեց Պարսկաստանի և Հունաստանի միջև։ Այդ ժամանակներում էր, որ Ավանում Հովհան կաթողիկոսը (519— 602) հիմնեց այս տաճարը և Ավանն էլ դարձրեց կաթողիկոսանիստ վայր, ի հակադրություն Էջմիածնի կաթողիկոսարանի: Դրա համար էլ ասում են հակաթոռ կաթողիկոս կամ քաղկեդոնական կաթողիկոսություն։ Այսինքն՝ հայ եկեղեցական օրենքով ընտրված կաթողիկոսին հակառակ։ Ավանի տաճարի նախատիպը եղել է Էջմիածնի Մայր տաճարը: Այդ առթիվ ճարտարապետ Թ. Թորամանյանը գրում է՝ «Այս Հովհան կաթողիկոսը Ավանում շինեց 6-րդ դարու մեջ մի եկեղեցի, որ նմանություն էր բերում Էջմիածնին. այս նմանությունն այն ժամանակ պատշաճ էր համարվում, որով–

[էջ 297]

հետև Հովհանը նստում էր հակաթոռ կաթողիկոս, հակառակ Էջմիածինի, ուստի շինած կաթողիկոսական եկեղեցին ևս պիտի ունենար Էջմիածնի ավանդական ձևը, իբրև կաթողիկոսական լուսավորչական ձև»։

Ավանը իր ժամանակին եղել է շատ բազմամարդ և ընդարձակ բնակավայր, ունեցել է ուրիշ եկեղեցիներ ու վանքեր, որոնց փլատակներն են մեզ հասել, որպես լուռ վկաներ նրա անցյալի պատմության։

Ավանը մեր քաղաքի նվիրագործված աշխարհագրական անուններից է և հավերժ կմնա Երևանի տարեգրության մեջ:

* * *

Վերը նշված Երևանի հնագույն տեղանուններից շատերը ժամանակի ընթացքում մոռացվեցին։ Այդ տեղանուններից ավելի երկարակյաց եղան և սերնդեսերունդ անցան՝ Կոնդ, Շիլաչի, Պլանի գլուխ անունեըը։ Հետագայում դրանց ավելացան «Առաջին մաս», «Երրորդ մաս» և «Կանազ» անունները։

Վերջապես Երևանի թաղամասերը նոր տեղանուններ ստացան, որոնք արդեն կապված են հայ ժողովրդի մի զգալի մասի՝ հայրենիքում վերահաստատվելու հետ։

 


[էջ 297]

ՀԱՅՐԵՆԻՔՈԻՄ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐ

Տոպոնիմիկայից հայտնի է, որ տեղանունները կարող են նույնը լինել և գտնվել միանգամայն իրարից հեռու վայրերում։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ տվյալ վայրի բնակիչները մասնակի կամ էլ ամբողջապես տեղափոխվում են մի նոր տեղ և ի հիշատակ իրենց նախկին ծննդավայրի, պահում են նրա անունը։ Այդպիսի օրինակ կարող են ծառայել Ամերիկայում ստեղծված անունների կրկնությունը։ Սակայն Երևանում վերահաստատված տեղանունների պատմությունը այլ է։ Դրանք սոսկ աշխարհագրական անունների տեղափոխություն չեն, այլ տեղանուններ են, որոնք վերահաստատվել են Երևանում, կապված հայրենադարձաթյան

[էջ 298]

հետ։ Սա կապված է աշխարհի և մարդկության առաջ կատարված այն հանցագործության հետ, որը կատարվեց սուլթանական Թուրքիայի կողմից։

Երբ սկսվեց համաշխարհային աշխարհավեր պատերազմը, ապա պանթյուրքիստները պատեհ առիթը չթողեցին և անցան վաղուց ծրագրված իրենց հայաջինջ քաղաքականության իրագործմանը։ Կատարվեց պանիսլամիստների երազած և պանթյուրքիստների ծրագրած գործերի իրականացումը։

Այդ կանխամտածված ոճիրը իրագործեցին Իթթիհատ վե թերաքք կուսակցության տրումվիրատւը՝ Թալիաթ1, Էնվեր2, Ջեմալ3 փաշաները։

Էնվերը և Թալիաթը գտնում էին, որ եթե Թուրքիան պատերագմից անգամ հաղթող դուրս գա, միևնույն է հայերի առկայությունը Թուրքիային ձեռնտու չէ, քանի որ հայերը պիտի ձգտեին անկախության։ Եվ Թուրքիան ցանկանալով

---------------------------

1 Հայկական կոտորածները կազմակերպող Թալիաթը, Էնվերը և Ջամալը պատերազմից հետո ազատ արձակվեցին և հովանավորվեցին եվրոպական պետությունների կողմից։

Թալիաթը անցնում է Բեռլհն։ Նա վախենում էր միայն հայերից։ Այստեղ «ֆեսի փոխարեն շլյապա էր կրում, թուրքական տարազի փոխարեն՝ եվրոպական կոստյում, բեղերը խուզել էր և նմանվել ջենտլմենի» (Ա. Մնացակապան):

1921 թվականի մարտի 15-ին, Սողոմոն Թեհլերյանը Շարլոտենբուրգի պողոտայի վրա մոտենում է կնոջ հետ զբոսնող Թալիաթին և ատրճանակի կրակոցով գետին տապալում ոճրագործին:

2 Էնվերը իր հերթական ավանտյուրան (Թուրքիայի պարտությունից հետո) սկսում է պանիսլամիզմի ագիտացիայով և անցնելով Միջին Ասիա գլխավորում է այստեղի ավազակային հակահեղափոխական բասմաչյան շարժումները։ Բայց 1920 թվականի գարնանը պանծալի Կարմիր բանակի զորամասերը ջախջախում են բասմաչներին և «Աղաբեկովը լուր առնելով նրա մասին, որ նա եկել է այստեղ ապստամբություն հրահրելու Խ Միության դեմ, գտավ նրան, գլխատեց և լեշը փռեց Թուրքեստանի ստեպներում, որ այլևս չերազե հայ ժողովրդի ոչնչացման համար...» (Բժ. Իսահակ Տերտերյան):

3 Ջեմալ փաշան սպանվում է Թիֆլիսում 1922 թվականին. «...Հանդիպումը արտառոց էր։ Ահաբեկումը տեղի ունեցավ Մեծն Պետրոսի փողոցում, չեկայի շենքի առաջ։ Նա ոչնչացավ իր երկու թիկնապահների հետ, երբեք չմտածելով, որ այս գեղածիծաղ քաղաքում և ապահով վայելում նա պիտի քավե իր մեղքերը»... (Բժ. Իսահակ Տերտերյան):

[էջ 299]

ընդմիշտ վերջ տալ հայկական հարցին՝ իմպերիալիստական Գերմանիայի օժանդակությամբ, հանձինս Վիլհելմ 2-ի, իրագործեց այդ հարցի «լուծման» թուրքական վայրագ մեթոդը: Եվ ինչպես հայտնի է, օրը ցերեկով «քաղաքակիրթ» վիլհելմյան Գերմանիայի մասնակցությամբ սկսվեց հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող ցեղասպանությունը։ Քանի որ գերմանական իմպերիալիզմը թե քաղաքականապես և թե տնտեսապես ձգտում էր իրեն ենթարկել Մերձավոր Արևելքը, հետևաբար ամեն միջոցի դիմեց իր դիրքերը Թուրքիայում ամրացնելու ևԹուրքիան հենարան դարձնելու Մերձավոր Արևելքում։ Դեռ 1898 թվականին Վիլհելմ 2-ը սուլթան Համիդի հետ վարած հաջող բանակցությունների հետևանքով հնարավորություն ստացավ Բեռլին–Բաղդադ գծի կառուցման համար։ Գիծը ստացավ Բաղդադի գծի անունը, որովհետև այդ մագիստրալը պետք է դուրս գար Պարսից ծոց Բաղդադի վրայով։ Եվ քանի որ երկաթուղին կապ էր հաստատելու Բեռլինի և Բաղդադի միջև, անցնելու էր Բոսֆորի վրայով, հետագայում կրճատ անվանելու համար կոչվեց «ԲԲԲ»՝ կազմված Բեռլին, Բոսֆոր, Բաղդադ անունների սկզբնատառերից:

Հայերի տարագրումը դեպի Միջագետք Գերմանիայի համար ուներ նաև ռազմա-տնտեսական նշանակություն։ Նա ուզում էր Բաղդադի գծի շուրջը տեղավորել այնպիսի մի կենսունակ տարր, ինչպիսին են հայերը։ «Եվ հայ ժողովրդի բաժինը եղավ դաժան պատիժը,— մի կողմից կոտորածները, մյուս կողմից բռնի գաղթեցումը իրենց բնակավայրերից» (Ա. Մնացականյան):

Հայերի ջարդերի մանրամասնություններն այնպիսին են, որ մարդկային միտքը հրաժարվում է դրանք ըմբռնել։ Իթթիհատական տրումվիրատի չարանենգ ու ծածկամիտ ցեղասպանությունը աննախընթաց եղեռնապատում էր։

Հայ ժողովրդի մի մեծ զանգվածի բեկորներ տարագրվեցին Արաբական անապատներ, որտեղից էլ մի զգալի մասը անցավ Մերձավոր Արևելքի երկրներ և բնակություն հաստատեց այնտեղ։ Հետագայում, արդեն քեմալական իշխանության օրոք, Անատոլիայի հյուսիս-արևմտյան մասում (Բութանիայում և Իզմիրում) կենդանի մնացած հայերը

[էջ 300]

նույնպես տարագրվեցին։ Սրանք էլ միացան թուրքական յաթաղանից հրաշքով կենդանի մնացած իրենց եղբայրներին և գնացին օտար ափերում օթևան փնտրելու։ Նրանց մի մասը գնաց ավելի հեռավոր երերներ, ընդհուպ մինչև Եվրոպա և Ամերիկա։

Ժամանակի ընթացքում, սկսած 1925 թվականից, օտար ափերում հանգրվան գտած հայերը սկսեցին ներգաղթել հայրենիք՝ Սովետական Հայաստան։ Դրանցից շատերը բնակություն հաստատեցին Երևան քաղաքի շրջակայքում։ Նորաստեղծ թաղերից ու ավաններից շատերին տրվեցին այն գավառների ու քաղաքների անունները, որտեղից տարագրվել էին հայերը։ Դա բնական էր, որովհետև գալով Հայաստան՝ նրանք ցանկացան պահել թե իրենց և թե իրենց հայրերի ու տատերի ծննդավայրերի անունները, այն նվիրական տեղանունները, ուր նահատակվեցին իրենց հարազատները։ Այդ տեղանուններով հայրենի երկրում կոչեցին ոչ միայն առանձին բնակավայրեր, այլև թաղեր, որոնց զգալի մասը կազմում է Երևանի անբաժանելի մասը։

Ի դեպ, սկզբնական շրջանում Երևանի թաղերի անուններն սկսվում էին «նոր» ածականով, բայց ժամանակի ընթացքում «նոր» մասնիկը ընկավ և այժմ այդ անունները արտասանում ենք առանց «նոր»–ի։ Այսպես, օրինակ, ասում ենք ոչ թե Նոր Զեյթուն կամ Նոր Սեբսատիա, այլ ուղղակի Զեյթուն, Սեբաստիա և այլն։ Ամենահին տեղանուններից են Բութանիան, Արաբկիրը, Մալաթիան, Սեբաստիան, Կիլիկյան, Մարաշը, Կամարակը, Զեյթունը։

ԲՈԻԹԱՆԻԱ

Այսպես է կոչվում Երևանի մեծ թաղերից մեկը, որը սկսվում է կայարանի շրջակայքից, հասնում մինչև Կոմերիտմիության անվան զբոսայգին, մյուս կողմից՝ մինչև Նոր Արեշ։

Այս անունը Երևանում սկսեց գործածվել սրանից մոտ քառասուներկու տարի առաջ, երբ պանդխտությունից հայրենիք վերադարձան և այդ հատվածում բնակություն հաստատեցին առաջին ներգաղթ հայերը, որոնց ճնշող մեծա–

[էջ 301]

մասնությունը եղեռնի ժամանակաշրջանում տարագրվել էր Փոքր Ասիայի Բութանիա նահանգից։

Բութանիան պատմական այն նահանգի անունն է, որը գրավում է Փոքր Ասիա թերակղզու հյուսիս-արևմտյան Սև և Մարմարա ծովերին հարող մասը։ Վարչական տեսակետից Բութանիայի մեջ մտել են հետևյալ հայաբնակ մի քանի գավառներ՝ Նիկոմիդիա (Իզմիթ), Ատաբազար, Գասթեմունի, Բուրսա և այլն։ Պատմական Բութանիայից Երևան ներգաղթեցին գլխավորապես Ատաբազարի և Նիկոմիդիայի հայերի բեկորները։

Ատաբազար կամ Ադաբազար եղել է Նիկոմիդիայի կամ Իզմիթի գլխավոր քաղաքը։ Փոքր Ասիա թերակղզու հյուսիս-արևմտյան մասում։ Քաղաքը իր ժամանակին հիմնվել է կղզու վրա և ունեցել է շատ աշխույժ շուկա, որի պատճառով էլ թուրքերը տվել են Ատաբազար անվանումը, որը նշանակում է կղզու շուկա` ատա-ադա՝ «կղզի» և բազար՝ «շուկա», այս բառերի զուգակցումից։ Քաղաքի և շրջակա հայ բնակչությունը կոտորվեց և տարագրվեց։ Վերապրող ատաբազարցիներից ներգաղթել են նաև Սովետական Հայաստան և իր ժամանակին բնակություն հաստատել ներկա Բութանիա թաղամասում։

ԱՐԱԲԿԻՐ

Այս անունն է կրում Երևանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող խոշոր ու բարգավաճող թաղամասերից մեկը։ Երևանի և Քանաքեռի միջև 1924 թվականին որոշվեց հիմնել Նոր Արաբկիր անունով ավան։ 1925 թվականի հոկտեմբերի 25-ին դրվեց ավանի հիմքը։ Այդ գործում մեծ դեր խաղաց Սփյուռքի արաբկիրցիների հայրենակցական միությունը։

Արաբկիր անունը գալիս է Արևմտյան Հայաստանից։ Բուն Արաբկիրը գտնվում է Խարբերդի նահանգում (վիլայեթում), Եփրատի վտակներից մեկի՝ Արևմտյան Եփրատի, կամ Կարասուի վրա, Խարբերդի և Ակնի միջև։ Արաբկիրը աչքի էր ընկնում որպես վաճառաշահ քաղաք, շրջապատված էր մշակված արգավանդ դաշտերով։ Մինչև 1915 թվա–

[էջ 302]

կանի ապրիլյան եղեռնը Արաբկիրը իր արվարձաններով ուներ քսան հագար հայ։

Արևմտահայ մյուս հայաբնակ վայրերի նման Արաբկիրն էլ ենթարկվեց ցեղասպանության արհավիրքին։ Կենդանի մնացածները ստիպված եղան աքսորի ճամփան բռնել, իհարկե, առանց գիտենալու, թե ուր են գնում։ Կենդանի մնացածներից մի մասը տարրեր կողմերից գաղթեց Հայաստան, իսկ մի մասն էլ՝ արտասահմանում բնակություն հաստատեց և ի հիշատակ իրենց հայրենի Արաբկիրի, հիմնեցին Հայրենակցական կամ Վերաշինական միություններ: Արաբկիրցիների Հայրենակցական միությունների ջանքերով էր, որ, ինչպես ասվեց, 1925 թվականին, Երևան քաղաքի հյուսիսային մասում հիմնադրվեց Նոր Արաբկիր արվարձանը։ Արաբկիրցիների անձնվեր աշխատանքով ու օժանդակությամբ Արաբկիրը վերափոխվեց։ Այնտեղ կառուցվեցին բազմաթիվ տներ, ստեղծվեցին ծառազարդ փողոցներ, աղբյուրներ։ Արաբկիրում հիմնվեցին ոչ մեծ գործարաններ՝ փայտամշակման, հագուստի, կոշիկի և այլ ձեռնարկություններ։

Բայց հետագայում, երբ Երևանի սահմանները ընդարձակվեցին Արաբկիրը մտավ քաղաքի մեջ։ Այն մեծացավ, բարեկարգվեց, վերափոխվեց ու դարձավ Երևանի ամենաբազմամարդ թաղերից մեկը։

ՄԱԼԱԹԻԱ

Մալաթիա կոչվում է Երևանի արվարձաններից մեկը։

Բուն Մալաթիան՝ պատմական Մելիտինեն, գտնվում է Խարբերդ նահանգի (վիլայեթի) հարավ-արևմտյան մասում։ Քաղաքը փռված է մի գեղատեսիլ հովտում, շրջապատված պարտեզներով և այգիներով։

Մալաթիայում հայերի թիվը մինչև նրանց տարագրումը կազմում էր 20 հազար մարդ։ Դեռ եղեռնից առաջ հայերը հարկադրված էին մեծ խմբերով պանդխտության դիմել՝ գնալ արտասահմանյան երկրներ, ընդհուպ մինչև Ամերիկա։

1925 թվականին հին մալաթիացիները Շահումյանի շրջանում հիմնում են մի ավան և Մալաթիա կոչում։

[էջ 303]

ՍԵԲԱՍՏԻԱ

Երևանից մոտ 10 կիլոմետր հեռու, 1927 թվականին հիմնադրվեց Սեբաստիա անունով ավանը։ Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, տարածվեց Հրազդանի աջ ափին և իր մեջ առավ Շահումյանի շրջանը, որի կազմում էր նաև Սեբաստիա ավանը։ Այս կապը ավելի ամրապնդվեց շնորհիվ այն հոյակապ կամրջի, որը կառուցվեց Հրազդանի վրա։

Սեբաստիա ավանը գտնվում է Շահումյանի շրջանում, բայց հետաքրքիր է իմանալ, թե որտեղ է գտնվում բուն Սեբաստիան, որտեղից է տեղափոխվել այս անունը և ինչ է մեզ պատմում։

Բուն Սեբաստիան, որը ներկայումս թուրքերը Սըվազ են անվանում, եղել է պատմական Հայաստանի Փոքր Հայքի կազմում։ Հետագայում դարձել է Սեբաստիա նահանգի կենտրոնը։ Քաղաքը գտնվում է մի ընդարձակ դաշտում, ուր հոսում է Ալիս գետը։ Ինչպես հայտնի է, Արծրունի Սենիքերիմը նեղվելով թուրքերից, իր գահը 1021 թվականին տեղափոխվեց Սեբաստիա, և Վասպուրականից եկած հայերը այստեղ կառուցեցին Ս. Նշան հայտնի վանքը, որը կանգուն է մինչև այսօր։

Բացի դրանից Սեբաստիայի շուրջը կան հայերի կողմից ստեղծված պատմական շատ հուշարձաններ ու նվիրական վայրեր, որոնք լուռ վկա են հայ կյանքի և մշակույթի։ Հիշենք «Քառասուն մանկանց», «Սև հողեր» կոչվող վայրերը, ուր թաղված են Լենկթեմուրի օրոք նահատակված հազարավոր հայեր։ Ինչպես հայտնի է Լենկթեմուրը, երբ արշավեց Սեբաստիա, այնտեղ 100000-ից ավելի հայություն էր բնակվում։ Այդ արյունահեղ բռնակալը ահավոր ավերածություններ ու կողոպուտներ կատարեց Սեբաստիայում։ Կոտորեց ավելի քան չորս հազար մարդ։ Բռնել տվեց բոլոր հայ զորավարներին և իշխաններին ու ողջ-ողջ թաղեց։ Հենց այդ նահատակների թաղված վայրն էլ կոչվում է «Սև հողեր», որը փաստորեն Սեբաստիա քաղաքի հեռավոր արվարձաններից մեկն է։

Սեբաստիայից մոտ քսան կիլոմետր հեռու գտնվող հուշ–

[էջ 304]

արձաններից է Հրեշտակապետ կոչվող վանքը։ Սեբաստիայի շուրջը կային բազմաթիվ հայաբնակ գյուղեր, որոնցից Բրգնիքը եղել է Արևմտահայ բանաստեղծության խոշորագույն դեմքերից մեկի՝ Դանիել Վարուժանի ծննդավայրը։

Սեբաստիա նահանգի կազմի մեջ էին մտնում հայաշատ մի շարք գավառներ։ Հիշենք դրանցից մի քանիսի կենտրոնները՝ Տիվրիկ, Եվդոկիա, Շապին-Գարահիսար, Մարզվան և այլն։ Սրանք բոլորն էլ հիշարժան վայրերն են մեր ժողովրդի հեռավոր ու մոտ անցյալի պատմությունից։ Օրինակ` Տիվրիկը եղել է թոնդրակցիների կամ Պավլիկյան շարժման կենտրոնը։ Շապին–Գարահիսարը հանդիսանում է հայ ազգային ազատագրական շարժման և ռազմական գործիչ զորավար Անդրանիկի և ճարտարապետ Թորոս Թորամանյանի հայրենիքը։

Շահումյանի շրջանում Սեբաստիա անունը հավերժացավ ոչ միայն այդ անունը կրող ավանով, այլև Սեբաստիա անունը կրող գլխավոր փողոցներից մեկով։ Փողոցի վրա են սեբաստացի Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցը։ Սեբաստիա անունն է կրում նաև տեղի մետաքսի գործարանը։

ԿԻԼԻԿԻԱ

Երևանի Կիլիկիա անունը կրող թաղը գտնվում է Հաղթանակի կամուրջի ձախ կողմում, որտեղից ձգվում է Էջմիածնի խճուղին։

Հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է գալիս այս անունը, ինչ է պատմում նա հայ ժողովրդի անցյալից և որտեղ է գտնվում բուն Կիլիկիան։

Ինչպես հայտնի է, տասնմեկերորդ դարի առաջին կեսին (1045 թ.), Գագիկ երկրորդի թագավորության անկումից հետո դադարեց գոյություն ունենալ Բագրատունյաց թագավորությունը։ Այդ պատճառով հայերը մեծ խմբերով գաղթում են դեպի Միջերկրական ծովի արևելյան հատվածին հարող այն մասը, որը կոչվում է Կիլիկիա։ Ինչպես հայտնի է, հայկական Կիլիկյան պետության հանդես գալը համաշխարհային պատմության եզակի փաստերից է, երբ ժողովուրդը իր պետու–

[էջ 305]

թյունը փոխադրում է մի ուրիշ տեղ։ Հայերի մոտ նա հայտնի է «Տուն Կիլիկիոյ», «Աշխարհն Կիլիկիոյ» և «Սիսվան» անուններով։

Կիլիկիայի սահմաններն են, արևելյան կողմից՝ Ամանոսյան լեռները, հյուսիսային և արևմտյան կողմից՝ Տավրոսյան լեռնաշղթան, իսկ հարավից՝ Միջերկրական ծովը։

Կիլիկիայի տարածությունը կազմում է մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր։ Նրա երկարությունը (արևելքից արևմուտք) հասնում է 400 կիլոմետրի, իսկ լայնությունը (հյուսիսից հարավ) մոտ 100 կիլոմետրի։

Կիլիկիայում, արևելյան կողմում, Տավրոսյան լեռները ճյուղավորվում են, հարավային ուղղությամբ, դեպի Սիրիա՝ Ամանոսյան լեռներ անվան տակ, որը իր հերթին բաժանվում է երեք խմբի. դրանք են՝ Սև լեռներ (Գյավուր դաղ), Կըզըլ դաղ (Ջեբել Ահմար) և Ջեբել Մուսա (Մուսա լեռ)։ Վերջինս պատմական այն լեռն է, որտեղ հավաքվեցին Սուետիայի հայկական վեց գյուղերը, թուրքական յաթաղանից փրկվելու համար։

Երկիրը աշխարհագրական տեսակետից բաժանվում է երկու մասի՝ Լեռնային կամ Քարային Կիլիկիա և Դաշտային Կիլիկիա։ Առաջինը գտնվում է հյուսիս-արևմտյան մասում, իսկ երկրորդը՝ հարավ-արևելքում, Միջերկրականի ափին։

Կիլիկիան վարչական բաժանման տեսակետից, մինչև առաջին համաշխարհային պատերազմը մտնում էր Ադանայի վիլայեթի (նահանգի) մեջ։

Լեռնային Կիլիկիան եղել է ավելի անառիկ և հայերը այս մասում շատ ավելի հայտնի դարձան։ Այստեղ էին գտնվում Սիս, Հաճըն, Մարաշ և Զեյթուն հայաշատ բնակավայրերը, որոնց անունները մեր սրտին ու մտքին շատ բան են պատմում։

Ռուբեն Ա իշխանը 1081 թվականին հիմք դրեց Կիլիկիայի հայկական Ոուբինյան պետությանը։ Այդ պետությունը գոյություն ունեցավ մինչև 14-րդ դարի վերջը, երբ Եգիպտոսի մամլյուկները ներխուժեցին Կիլիկիա և կործանեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը։ Նոր ժամանակներում Կիլիկիան ընկավ թուրքական տիրապետաւթյան տակ և հայ ժողովրդի վրա կախվեց թուրքական յաթաղանը։

[էջ 306]

Կիլիկիան առաջին համաշխարհային պատերազմից առաջ, Թուրքիայի կողմից բաժանված էր Ադանա և Հալեպ վիլայեթների միջև։ Ադանայի վիլայեթի մեջ էր մտնում Կիլիկիայի արևմտյան՝ մեծ մասը մինչև Ալեքսանդրետի ծոցը, իսկ Կիլիկիայի արևելյան մասը՝ Մարաշի և Ալեքսանդրետի գավառները մտնում էին Հալեպի վիլայեթի կազմում։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կիլիկիան գրավեցին ֆրանսիական զորքերը և մնացին մինչև 1922 թվականը, որից հետո թողեցին Կիլիկիան, պահելով միայն Ալեքսանդրետի սանջակը, որը վերադարձրին թուրքերին 1939 թվականին։ Երկու դեպքերում էլ՝ թե 1922 թվականին և թե 1939 թվականին հայերը գաղթեցին դեպի Սիրիա և Լիբանան։

Կիլիկիայի առավել նշանավոր և հայաբնակ քաղաքներից էին Միսը, Մարաշը, Զեյթունը։ Ադանան Կիլիկիայի ամենամեծ քաղաքն էր, որը գտնվում էր Դաշտային Կիլիկիայում՝ Սեյխան կամ Սիհուն գետի աջ ափին։ Շրջապատված էր պարտեզներով։ Ներկայումս Ադանա քաղաքի անունը թուրքերը փոխել են և անվանում են Սեյխան։

Լեռնային Կիլիկիայի ամենամեծ քաղաքն էր Միսը, որը ժամանակին եղել է Ռուբինյան թագավորության մայրաքաղաքը։ Նա գտնվում է ընդարձակ դաշտի մեջ, փռված լեռան լանջի վրա և շրջապատված նշի, նարինջի և ուրիշ պտղատեսակների այգիներով։ Սիսում կար հայկական շատ հարուստ վանք՝ իր թանգարանով։ Այժմ լեռան վրա դեռ նշմարվում են հին բերդի երեք դռները և պարիսպները հետքերը։

ՄԱՐԱՇ

Երևանի Մարաշ կոչվող թաղը գտնվում է քաղաքի հյուսիս-արևելյան մասում, Նորքից ոչ հեռու։ Այս արվարձանը իր անունը ստացել է Լեռնային Կիլիկիայում գտնվող Մարաշ բնակավայրից, որը գտնվում է Ադանայից մոտ վաթսուն կիլոմետր հյուսիս՝ Տավրոսի լանջերին, Սեյխան կամ Ճիհուն գետի արևելյան հովտում։

Մարաշը ժամանակին Կիլիկիայի կարևորագույն և հարուստ քաղաքներից էր։ Անցյալում կոչվել է Գերմանիկ։ Այս

[էջ 307]

քաղաքի կլիման շատ առողջարար է, ջուրը՝ ընտիր։ Եղեռնից առաջ Մարաշում բնակվում էին մոտ քսան հազար հայեր: Մարաշցիները աչքի են ընկել որպես լավ կահույքագործներ, և համարվել են հաստ շալագործներ: Արտահանել են արծաթաթել գործվածքներ և բամբակեղեն։ Կրթական առումով Մարաշը ժամանակին առաջադեմ քաղաք էր։

Մարաշի հայերի զբաղմունքը այգեգործությունն ու երկրագործությունն էր։ Առավել տարածված գյուղատնտեսական կուլտուրաներից էին՝ բրինձը, բամբակը, ծխախոտը, խեժը։

Մարաշի մոտ էին գտնվում Շուղուրի Կարմիր վանքը և Վարագա վանքը։ Ի դեպ, վերջինս չպետք է շփոթել Վասպուրակաևի Վարագի հետ։

ԿԱՄԱՐԱԿ

Զեյթուն նորաստեղծ թաղամասի վերին հատվածում է գտնվում Կամարակը։ Այս անունն էլ մեզ շատ բան է պատմում։ Կամարակը ժամանակին դյուցազնակաւն մարտեր է մղել Սուլթան Աբդուլ Համիդի հորդաների դեմ։

Իզուր չէ, որ Կամարակին «Փոքր Զեյթուն» են անվանել։ Այնպես որ նրա հարևանությունը Նոր Զեյթունի հետ հետաքրքիր զուգադիպություն է։

Կամարակ կամ Կեմերեկը գտնվում է Սեբաստիայի մոտ։ Մինչև եղեռնը նրա բնակիչների թիվը հասնում էր տասը հազարի, գլխավորապես հայեր էին, կային նաև թուրքեր։ Կամարակի շրջակայքում կային հայ գյուղեր: Նախքան եղեռնը Կամարակը զարգացած գյուղաքաղաք էր, ուներ չորս դպրոց:

ԶԵՅԹՈՒՆ

Այս անունը կրում է Երևանի հյուսիսային մասում գտնվող նորաստեղծ թաղերից մեկը։ Նա իր անունը ստացևլ է այն նշանավոր Զեյթունից, որը գտնվում է Կիլիկիայի հյուսիս-արևելյան մասում։ Այս լեռնային անառիկ շրջանը շատ բանով նման է Արևմտյան Հայաստանի Սասունին։ Զեյթունը մի

[էջ 308]

լեռնային աշխարհ է, որը մտնում է Տավրոսի սիստեմի մեջ: Երկիրը կտրտված է բազմաթիվ ձորերով ու կիրճերով։ Երբ Կիլիկյան հայկական թագավորությունը կորցրեց իր անկախությունը, ապա հայերի մի զգալի մասը այստեղ ապաստանեցին և վարում էին կիսաանկախ վիճակ։

Սասունն ու Զեյթունը բախտակից աշխարհներ են, նրանց մեջ ընդհանուր շատ բան կա, թե բնության, թե դիրքի, թե հերոսական անցյալի։ Ճշմարիտ է ասված, որ եթե Տարոնի գահը Սասունն է, ապա Կիլիկիայինը՝ Զեյթունը։ Երկուսն էլ լեռնային աշխարհներ են, անմատչելի երկրներ։

Զեյթունցիներն էլ իրենց անառիկ հայրենիքում կռվել են թուրք բռնակալների դեմ և հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ փառավոր էջեր գրել։ Զեյթունցիները համառորեն կռվում էին սուլթանական Թուրքիայի դեմ։ Այդ պայքարի ամենափայլուն արտահայտությունն էր Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը, որն, ըստ էության, համաշխարհային բնույթ կրող հերոսամարտ էր։ Զեյթուն անունն էլ Սասունի նման ժամանակի ընթացքում մեր ազգային հպարտությունը դարձավ։

Զեյթուն գավառի կենտրոնը կոչվում էր Զեյթուն կամ Ուլինա։ Այս ավանը գտնվում է Կիլիկիայի Սիս քաղաքից հյուսիս՝ Մարաշի և Հաճընի միջև, Անդրտավրոսյան լեռնաշղթայի խորքում գտնվող մի բարձրավանդակի վրա։ Զեյթունը առողջ օդ ու ջուր ունի։

Ընդհանրապես կարծում են, որ «զեյթուն» բառը առաջ է եկել նրանից, որ Կիլիկիայի այդ մասում շատ ձիթենիներ կան և երկիրը ևս կոչվել է «Զեյթուն», որ թուրքերեն է։ Բայց այդ կարող էր տեղի ունենալ թուրքերի տիրապետությունից հետո։ Ղևոնդ Ալիշանը հավանական չի համարում այդ բացատրությունը, որովհետև, նկատում է նա, որ ձեռագրերի մեջ ասված է «Զեթուն» և ոչ թե «Զեյթուն»։ Այսպիսի փոփոխություններ աշխարհագրական անունների միջև հաճախ է պատահում։ Թուրքերը փոխ առնելով հայկական անունները կամ աղճատել են, կամ տվել թուրքական նշանակություն։

Ինչ վերաբերում է երկրին, Ղ. Ալիշանը գտնում է, որ Զեյթունը, իբրև մի ինքնուրույն երկիր սկսել է կազմակերպվել Ռուբինյան կամ Սիսվանյան թագավորության անկումից

[էջ 309]

հետո, երբ որոշ հայ իշխաններ շարունակեցին իրենց անկախությունը պահել լեռնային անառիկ տեղերում։ Այդ առթիվ Ալիշանը առաջ է բերում 1473 թվականին գրված մի հիշատակագիր, որի մեջ ասված է, թե հայոց մեծ զորավար Հեթումի կին Զարմանուհին իր ամուսնու դավաճանական սպանությունից հետո, պատերազմիկ մի խմբի գլուխ անցած քաշվել է լեռները, գնացել է Զեյթուն, տիրել է Կապան բերդին։

Այդ հիշատակարանը առաջ բերելով, Ալիշանը կամենում էր մի կապ գտնել Զեյթուն և Զարմանուհի անունների մեջ և նրան համարել Զեյթունի անկախության հիմնադիրը։

Տարագրումից առաջ Զեյթունի գավառի հայերի թիվը հասնում էր 20 հազարի։ Զեյթունցիների հայրենիքը չնայած լեռնոտ էր և երկրագործությանը քիչ նպաստավոր, բայց ժիր ու աշխատասեր զեյթունցիները իրենց դարատափերի վրա զբաղվում էին երկրագործությամբ, ինչպես նաև խաղողի և ձիթենիների մշակումով։

Զեյթունում կան շատ նվիրական վայրեր, բերդեր ու վանքեր, որոնք կիսավեր վիճակում մնում են լուռ վկա հայ կյանքի։ Զեյթունի մոտ է ս. Աստվածածնի վանքը, Մարմշել բերդը, որը պատկանել է Գոռ Վասիլին։ Նշանավոր են և գյուղերը իրենց անցյալով ու հնություններով։ Այսպես, Ֆռնուզը իր վանքով, Կիկսոն է աքսորվել Հովհ. Ոսկեբերանը։ Կիկսոնի և Ֆռնուզի միջև է գտնվում Ստեփանոս Ուլնիցու վանքը։

* * *

Ինչպես տեսանք, Երևանի տեղանունները արտացոլում են նրա անցյալը ու մոտակա պատմությունը։ Նրանք ապրում են ավելի երկար, քան նրանց կոչողները։ Ահա թե ինչու Երևան քաղաքի հետ կապված տեղանունների առաջացման պատմությունը, ինչպես ասվեց, դառնում է նրա տարեգրությունը։

 


[էջ 310]

ԱՎԱՆԴՈԻԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, աշխարհագրական անուններն էլ իրենց հերթին պատմության յուրովի տարեգրություններ են, և պահում են ժողովոդի ավանդությունները և պատմությունը։

Ծանոթանանք մի քանի անձնավորված տեղանունների, որոնց ստուգաբանությունը ավանդական է։

Հայտնի է, ըստ Մովսես Խորենացու, հայերի և նրանց հայրենիքի ավանդական անունը ծագում է Հայկ նահապետից։ Հայկից սերված նրա որդիները տեղափոխվելով նորանոր տեղեր, տիրենց անունը տվեցին այդ նոր վայրերին։ Նահապետներից շատերի անունները ժողովրդի մտապատկերում մնացել են իբրե հերոսացած անձնավորություններ։

Մեր նախահայրերից է համարվում Գեղամ նահապետը, որը Ամասիայի որդին էր։ Նա պարթևահասակ էր ու գեղեցիկ։ Ըստ ավանդական պատմության, գահակալել է 50 տարի։

Գեղամ նահապետի անունով են բացատրվում Հայկական բարձրավանդակի մի շարք տեղանուններ, այդ թվում Գեղամա ծով, Գեղամա լեռներ, Գեղամաբակ, Գեղամաշեն, Գեղամավան, Գեղամի, Գեղարքունի անունները։ Այս անունները ստուգաբանելիս զգացվում է նրանց ֆոլկլորային ատաղձը, մեկնաբանության ժողովրդական հենքը և բանաստեղծական ոգին։

Ծանոթասանք անձնավորված տեղանունների ավանդական ստուգաբանությանը։

ԳԵՂԱՄԱ ԾՈՎ

Սևանա լիճը պատմական Հայաստանում կոչվել է Գեղամա ծով։ Այդպես է կոչվել Գեղամ նահապեսփ անունով։ Նա գաղթել է հարավից՝ Արմավիրից, գնացել է հյուսիսի և հրապուրվելով գեղատեսիլ բնությամբ, բնակություն է հաստատել Սևանա լճի ափին, որը նրա անունով Գեղամա ծով է կոչվել։

[էջ 311]

ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐ

Այս լեռները գտնվում են Երևանից հյուսիս-արևելք։ Ամենաբարձր գագաթը Աժդահակն է, որի բարձրությունը, եթե ծովի մակարդակից հաշվենք, կլինի 3589 մետր։ Գեղամա լեռները հայտնի են ոչ միայն բարձր դիրքով, այլև բազմաթիվ հովիտներով, որոնք ամռանը իրենց թավշապատ մարգագետիններով ու սառնորակ աղբյուրներով դառնում են հիանալի արոտատեղեր։ Գեղամա լեռները ջրային խոշոր շտեմարաններ են թե Սևանա լիճը թափվող մեծ ու փոքր գետերի, թե Երևանին սառնորակ ջուր մատակարարելու համար։

Լեռների անվան ստուգաբանությունը ավանդական է և կապված է Գեղամ նահապետի անվան հետ։ Օտարները նվաճելով մեր երկիրը այս լեռների անունը աղճատել և դարձրել են Աղմաղան։

ԳԵՂԱՄԱԲԱԿ

Գեղամաբակը եղել է Սյունյաց աշխարհի Գեղարքունի գավառի հին քաղաքներից մեկը, որի անունը կապվում է Գեղամ նահապետի անվան հետ։ Սակայն Գեղամաբակը հետագայում վերանվանվել է Վասակաշեն, Սյունյաց նահապետ Գաբուռն Վասակ իշխանի անունով, որը ապրել է 9–րդ դարում և նրան չպետք է շփոթել մարզպան Վասակ Սյունիի հետ։ Հետագայում Վասակաշենն էլ է կործանվել։ Շատ ուշ, 19-րդ դարի սկզբին, Արևմտյան Հայաստանից՝ Դիադինից եկող գաղթականները Վասակաշենի տեղում հիմնեցին ներկա Վարդենիսը (Բասարգեչարը)։

ԳԵՂԱՄԱՇԵՆ

Գեղամաշեն է կոչվել Այրարատ նահանգի գավառներից մեկը, որը ընդգրկել է Հրազդան գետի և Գեղամա լեռների միջև ընկած տարածությւունյը։ Գեղամաշեն գավառը մեր, պատմության մեջ հայտնի է նաև Մազազ գավառ անունով։ Գեղամաշեն է կոչվել Գեղամ նահապետի անունով և ավելացվել «շեն» մասնիկը և ունի մարդաբնակ տեղի իմաստ։

[էջ 312]

ԳԵՂԱՄԱՎԱՆ

Անունը ծագել է Գեղամ նահապետի անունից և ավելացվել «ավան» մասնիկը, որը ունի «բնակավայրի», «տեղի» իմաստ։ Գեղամավանը գտնվում է Սևանի շրջանում, Հրազդանի վերին հոսանքում, Ծաղկունյաց գեղատեսիլ լեռներին հարող մասում։ Վաղ անցյալում այս գյուղը, որը գտնվել է պատմական Վարաժնունիք գավառում, հայտնի է եղել Շալիս անունով։ Հետագայում ձևավախվել և դարձել է Շահրիզ։ Մակվից վերաբնակվող հայերը տասնիններորդ դարի երեսունական թվականներից գյուղը այդպես էլ կոչեցին։ Մեկ դար հետո գյուղը վերանվանվեց Գեղամավան։

ԳԵՂԱՄԻ

Գառնիի պատմական անվանումը Գեղամի է եղել։ Գեղամ անվանը ավելացված «ի» տառը, ցույց է տալիս պատկանելիություն, այսինքն՝ Գեղամին պատկանող ավան։ Ըստ Մովսես Խորենացու, հիմնել է Գեղամ նահապետը։ Այդ մասին Խորենացին գրում է, որ Գեղամը ներկա Գառնիի տեղում, մի ամուր ձորում, հիմնում է մի դաստակերտ, այսինքն՝ շեն կամ ավան և անունը գնում Գեղամի, որը հետագայում նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի։

Գառնին ներկայումս դարձել է Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Նա մարդկանց գրավում է ոչ միայն իր հեթանոսական տաճարով, այլս, իր գեղատեսիլ բնությամբ։

ԳԵՂԱՐՔՈԻՆԻ

Սյունյաց աշխարհի գավառներից մեկն է, որը շրջապատում է Սևանա լիճը հարավից և հարավ-արևմուտքից։ Ընդգրկում է ներկայիս Կամոյի և Մարտունու շրջանները։ Գեղարքունի գավառը իր անունը նույնպես ստացել է Գեղամ նահապետից։

Գեղարքունի գավառը կոչվել է նաև Աշխարհ Գեղամա կամ Գավառ Գեղամա։ Հաճախ Սևանա լիճը Գեղարքունի է կոչվել։

Գեղարքունի է կոչվում նաև կարմրախայտ և համեղ ձուկը, որը աճում է Սևանա լճում։

[էջ 313]

Հայաստանի մյուս գավառների նման Գեղարքունին էլ ենթարկվել է արշավանքների և նվաճումների, որի հետևանքով էլ ժամանակին համարյա հայաթափ է եղել։ Ներկա բնակիչները հիմնականում եկել են Արևմտյան Հայաստանի Հին Բայազետի, Դիադինի և Ալաշկերտի գավառներից։

 


[էջ 313]

ԻՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ՀԱՅՐԵՆԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԱՆՈԻՆՆԵՐԸ

Մեր հայրենի տեսարժան վայրերի թվին են դասվում Գեղարդը, Գառնին, Զվարթնոցը և Էջմիածինը, որոնք Երևանի հետ կապված են բարեկարգ խճուղիներով։ Այդ տեսարժան վայրերում եղած կոթողները հայ ժողովրդի նյութական մշակույթի հոյակապ հուշարձաններն են։ Դրանք ոչ միայն «բացօթյա թանգարաններ» են, այլև մեր նյութական մշակույթի կոթողներ։ Հայ ժողովուրդը հոգատարությամբ է պահում իր հոգևոր ու նյութական մշակույթի հուշարձանները, իր պատմության երկարակյաց գանձերը, որոնք համաշխարհային նյութական մշակույթի գանձարան են մտել «ութերորդ հրաշալիք» անվան տակ։ Բնականաբար հարց է առաջ գալիս, թե որտեղի՞ց և ինչպե՞ս են ծագել այդ տեսարժան վայրերի անունները։

Վերը նշված անունների առանձնահատկությունն այն է, որ նրանց ծագումը կապվում է ավանդական հենքով ստեղծված ժողովրդական ստուգաբանության հետ։ Իսկ ավանդությունը, ի վերջո, ժողովրդական ստեղծագործություն է և Խորենացու խոսքով ասած, նրանցում «այլաբանորեն ճշմարտությունն է թաքնված»։

Քիչ մոտիկից ծանոթանանք այդ տեղանունների առաջացմանը։

ԳԵՂԱՐԴ

Գեղարդը գտնվում է Երևանից հարավ-արևելք, նրանից երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա, տեղադրված է Ազատ գետի վերին հոսանքում, նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Գեղարդը համարվում է հայրենի տեսար-

[էջ 314]

ժան վայրերից մեկը, որը հայ վարպետների ու ճարտարապետների անսովոր ու դժվարին աշխատանքով միակտուր քարից կերտված վանք է, որը ունի երկհարկանի քարակերտ տաճարներ և դրան կից էլ՝ եկեղեցի։

Քանի որ վանքը կերտվել է լեռա լանջին՝ այրերի մեջ, դրա համար էլ ժամանակին ստացել է Այրիվանք կամ Քարայրերի վանք անունը։

Սակայն ժամանակի ընթացքում, 14-րդ դարից Այրիվանք կամ Քարայրերի վանք անվանմանը փոխարինեց Գեղարդ անունը, երբ այստեղ, որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածնից տեղափոխվեց ավանդական Գեղարդը։

Նախ մի քանի խոսք Գեղարդի մասին, որից առաջացել է Այրիվանքի նոր անունը։

Գեղարդը զենքի մի տեսակ է, բաղկացաւծ փայտե կոթից, որի գլխին ամրացած է տափակ եռանիստ սրածայր երկաթյա տեգ։

Այն Գեղարդը, որով ըստ Նոր Կտակարանի, Գողգոթայում1 խաչված Քրիստոսի կողքը խոցեց հարյուրապետը, դարձավ քրիստոնեական աշխարհի համար սրբություն։ Այդ նվիրական տեգը՝ Գեղարդը, ինչպես ասվեց մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր ս. Էջմիածինում։

Բայց պատմական իրադրությունների անբարենպաստ պայմանների և հատկապես մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով հայ ժողովրդի համար ստեղծվեց մռայլ և անապահով ժամանակաշրջան։ Ուստի հարկ եղավ Գեղարդը Էջմիածնից տեղափոխել ավելի ապահով, թշնամու աչքից հեռու մի անկյուն։

Մոտ հինգ դար այստեղ պահվեց Գեղարդը, և ժողովուրդը Այրիվանք ուխտ գնալիս, ուղղակի ասում էր. «Գնում ենք ս. Գեղարդ՝ ուխտի» կամ «Գնում ենք Գեղարդավանք»։ Ժամանակի ընթացքում էլ նվիրագործվեց վերջինն անունը։

Գեղարդ անունւը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը, որը ձգվում է դեպի հարավ և կոչվում է

------------------------------

1 Գողգոթան լեռ է Երուսաղեմի մոտ։ Գողգոթա անունը եբրայերենից է և բառացի նշանակում է «գագաթ» կամ «սար»։ Նրա հետ կապված է այն ավանդությունը, ըստ որի, լեռան գագաթին խաչվել է Քրիստոսը։ Ժամանակի ընթացքում Գողգոթա անունը թևավոր խոսքի ուժ ստացավ։

[էջ 315]

Գեղարդասար։ Նա է առաջացնում այն կիրճը, որով հոսում է Ազատ գետի վերին հոսանքը։ Ձորը նույնպես կոչվեց Գեղարդաձոր։

Գեղարդի դիրքը շատ բանաստեղծական է, կլիման՝ առողջարար։ Անցյալում նա Էջմիածնի միաբանության համար ամառանոցային վայր է եղել։

Ինչ վերաբերում է ավանդական Գեղարդին, ապա այն կրկին Էջմիածին բերվեց, ուր մնում է մինչև օրս և հայոց եկեղեցու նվիրական ու վավերական հնությունների հետ պահվում է վանքի թանգարանում:

ԳԱՌՆԻ

Երևանից քսանութ կիլոմետր հարավ-արևելք գտնվում է Գառնի բնակավայրը, որը մտնում է Աբովյանի շրջանի մեջ։ Գառնին գտնվում է Ազատ գետի ափին, որի անդնդախոր ձորի վրա էլ ձգվում է Գառնիի բեբդի ավերակները։ Գառնին ժամանակին եղել է անառիկ բերդ և հայոց արքաների համար ամառանոցային վայր է եղել։ Այս բարձրադիր մասում է գտնվում նաև Գառնիի հեթանոսական տաճարը։

Գառնի անվան ստուգաբանությունը մեզ է հասել պատմահայր Մովսես Խորենացու միջոցով։ Ինչպես հայտնի է, դեռ վաղ անցյալում շատ ժողովուրդների մոտ, այդ թվում և հայերի, տեղանունների առաջացման ավանդական ստուգաբանության եղանակ էլ կար։

Նրանցից մեկն էլ հենց Գառնի տեղանվան ստուգաբանությունն է, որը կապվում է Հայկազյան Գեղամ նահապետի թոռան՝ Գառնիկի անվան հետ։ Գեղամ նահապետը Ամասիայի որդին էր և ըստ ավանդական պատմության գահակալել է 50 տարի, այն է մ. թ. ա. 1900—1850 թթ.։ Նա գաղթել է հարավից՝ Արմավիրից և գնացել է հյուսիս։ Ճանապարհին կանգ է առել ներկա Գառնիի տեղում, որը իր գեղատեսիլ բնությամբ գրավել է նավապետին։ Հրապուրված այդ բնությամբ, Գեղամը մի դաստակերտ է հիմնում, որը նրա անունով սկզբում կոչվել է Գեղամի։ Բայց Գեղամը այդ ավանը թողնում է իր թոռիև՝ Գառնիկին։ Իսկ ինքը շարունակում է ճամփան դեպի Սևանի ավազան։ Այստեղից էլ ավանդական հենքով ստեղծված ժողովրդական ստուգա–

[էջ 316]

բանությունը, այն մասին, թե ինչպես դաստակերտը Գառնիկի անունով կոչվել է Գառնի:

Գառնիի տեսարժան վայր դառնալու հարցում մեծ դեր է խաղում ոչ միայն նրա գեղատեսիլ բնությանը, այլև, ամրոցի հեթանոսական տաճարը: Այս կոթողը կառուցումը վերագրում են Տրդատ 1-ին թագավորը գահակալության ժամանակաշրջանին, այն է՝ 66 թվականից հետո։

Քրիստոնեության տարածումից հետո Գառնիի տաճարը օգտագործվել է աշխարհիկ նպատակով։ Նա եղել է արդեն Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը։. Դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»։

Տաճարը կանգուն է մնացել մինչև տասնյոթերորդ դարը և խորտակվել է 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերակազմությունը, որը կատարվեց 1930-ական թվականներին պրոֆ. Բունիաթյանի կողմից։ Իսկ պատմության թանգարանում դրված է նրա մակետը, որը Գուրգեն Արևշատյանի գործն է։

Այդ հոյակապ հուշարձանը այսօր, վերականգնված վիճակում, շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական կուլտուրայի հոյակապ կոթողներից մեկը։

Գառնիի նրբագեղ տաճարի վերականգնումը կատարվել է Ալեքսանդր Սահինյանի ջանքերի շնորհիվ։ Ինչպես ասված է, յուրաքանչյուր քար գտել է իր տեղը։

ԶՎԱՐԹՆՈՑ

Երևանից Էջմիածին տանող բարեկարգ խճուղով գնալիս, դեռ Էջմիածին չհասած, մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա, ճանապարհից ձախ գտնվում է հայ ճարտարապետության կոթողներից մեկի՝ Զվարթնոցի տաճարի ավերակները։

Տաճարը կառուցվել է 7-րդ դարում, Ներսես կաթողիկո–

[էջ 317]

սի կողմից, որը իր շինարարական գործունեության համար ստացել է «Շինարար» անվանումը։

Զվարթնոցը մարմնավորել է իր ժամանակի հայ ճարտարապետության նվաճումները։ Իրավացիորեն համարվում է համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։

Ներսես Շինարար կաթողիկոսը որպես նրբանկատ մարդ՝ անհարմար գտավ բազմաթիվ կրոնավորների Վաղարշապատ քաղաքի կենտրոնում, Կաթուղիկեի մոտ բնակվելը։ Այդ նպատակով էլ կենտրոնից մոտ յոթ կիլոմետր հեռու Առապար Վաղարշապատի1 կոչվող դաշտում կառուցվեց հոյակապ տաճար, որին անվանում էին Առապարի ս. Գրիգոր։ Եվ քանի որ հիմքում ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի մասունքը, իսկ տեղագրական առումով էլ գտնվում էր Առապար Վաղարշապատի հարթության սահմաններում, այստեղից էլ տաճարը կոչվեց Առապարի ս. Գրիգոր։

Ի դեպ, տաճարը կառուցվեց այն ճանապարհի վրա, որտեղով Գրիգոր Լուսավորիչը Վաղարշապատ ժամանեց, և նրան դիմավորելու գնաց Տրդատ թագավորը։ Ենթադրվում է, որ Ներսես Գ. կաթողիկոսը ի հավերժացումն այդ հանդիպման, տաճարը կառուցեց այդտեղ։

Ժամանակի ընթացքում Առապարի ս. Գրիգոր տաճարը ավելի հայտնի դարձավ Զվարթնոց անունով կամ Երկնավոր Զվարթնոց։ Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ զվարթուն հայերեն նշանակել է նաև հրեշտակ։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»։

Տաճարը բարձր էր, զարմանալի հոյակապ, արժանի աստվածային իր պատվին ու կոչմանը։ Նրա ճարտարապե–

----------------

1 Առապար Վաղարշապատի է կոչվել Այրարատ նահանգի այն ընդարձակ, անապատային և քարքարոտ դաշտը, որը ընկած է Էջմիածնից հյուսիս-արևելք, Զվարթնոցից մինչև Օշականի սահմանները։ Անվանման հիմքում ընկած է Առապար բառը և Վաղարշապատ անունը։ Առապար հայերենում աշխարհագրական տերմին է և տրվում է այն հարթ տարածությանը, որը անմշակ, անկոխ և քարքարոտ տարածություն է։ Փաստորեն կիսաանապատային դաշտ է։ Իսկ Առապար Վաղարշապատի է կոչվել, որովհետև հարել է Վաղարշապատին, նրա սահմաններում է գտնվել։

[էջ 318]

տական ոճը և գեղեցկությունն այնքան նշանավոր էր դարձել, որ Գագիկ Ա թագավորը հետագայում Անի քաղաքում նույն ոճով ս. Գրիգոր անունով եկեղեցի կառուցեց։

Պատմում են նաև, որ տաճարի օծման արարողությանը ներկա է լինում Բյուզանդական Կոստանդին երրորդ կայսրը։ Վերջինս հիացած տաճարի հոյակապությամբ, վերադարձին իր հետ է տանում տաճարի ճարտարապետին, որպեսզի նման տաճար կառուցվի Կոստանդնուպոլսում, բայց ճանապարհին ճարտարապետը հիվանդանում և մահանում է, իսկ կայսրն էլ վշտացած հրաժարվում է իր ծրագրից։

Ներսես Շինարար կաթողիկոսը, այդ առապարը, այսինքն՝ քարոտ ու ամայի վայրը, բուրաստան դարձրեց։ Քասաղ գետից ջուր բերել տվեց, տնկեց այգիներ և աճեցրեց փարթամ բուսականություն։

Այդ հոյակապ չքնաղարվեստ, հրաշապայծառ տաճարը իրոք որ եղել է «Զարմանացուցիչն տիեզերաց» և երեք դար զարդարել է Արարատյան աշխարհը։ Տասներորդ դարում այն արդեն կործանված էր, և նրա ավերակները ժամանակի ընթացքում ծածկվեցին հողով ու ավազով։

Ինը դար հետո միայն, շնորհիվ Էջմիայծնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի կատարած պեղումների (1901— 1907 թթ.), տաճարի փլատակները երևան եկան։ Փլատակները այսօր էլ մոգական ուժ ունեն և նայողին ներշնչում են կոթողի վաղեմի վեհությունը։

Անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին տաճարի իսկական պատկերը։ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթող։

Թորոս Թորամանյանը գրում է, որ ինքը անձամբ է հսկել պեղումներին, մեկ առ մեկ չափել, բաղդատել, համեմատել ամեն մի քարի ընկած տեղն ու դիրքը։ Եվ այդ տվյալները օգնեցին արվեստագետ Արևշատյանին, որպեսզի մեկ քսաներորդ ծավալով վերականգնի նրա պատկերը։

Պատմության թանգարան այցելողները երկար ժամանակ կանգ են առնում մանրակերտի առջև և հիանում հոյակապ շինվածքով։

[էջ 319]

ԷՋՄԻԱԾԻՆ

Էջմիածին քաղաքը նախասկզբնական շրջանում հայտնի է եղել տարբեր անուններով: Շատ վաղ անցյալում, դեռ մեր թվականությունից առաջ, ըստ մեր պատմահայր Մովսես Խորենացու, կոչվել է Արտեմիդ քաղաք։ Ապա Ավան Վարդգեսի կամ Վարդգեսավան, իսկ երբ Վաղարշ թագավորը այն պարսպապատեց, ապա կոչվեց Վաղարշապատ, վերջապես մեր թվականության 5-րդ դարում որոշ ժամանակ հայտնի էր Նոր քաղաք անվան տակ, բայց այն տարածում չգտավ և ավելի ընդունելի եղավ Վաղարշապատ անվանումը։ Իսկ երբ 303 թվականին կառուցվեց Մայր տաճարը, դրանից հետո Վաղարշապատ անվան զուգընթաց գործածական դարձավ նաև Էջմիածին անունը։

Ծանոթանանք այդ անվանումների առաջացմանը քիչ մոտիկից։ Սկսենք ավելի վաղ ժամանակվանից, երբ ներկա Էջմիածինը կրում էր Արտեմիդ քաղաք անվանումը։ Քաղաքը այդպես է կոչվել ի պատիվ Արտեմիդ դիցուհու։ Թերևս հարց առաջ գա, թե ի՞նչ ընդհանրություն կա հայկական քաղաքի և «հունական դիցուհու՝ Արտեմիդի անվան հետ։ Դա ունի հետևյալ բացատրությունը։ Հելլենական մշակույթի տարածման շրջանում հայկական աստվածները համադրվեցին հունական աստվածների հետ։ Այսպես, Արամազդը Զևսի հետ, Անահիտը՝ Արտեմիդի, Աստղիկը՝ Աֆրոդիտեի, Տիրը՝ Ապոլոնի, Միհրը՝ Հեփեստոսի, Նանեն՝ Աթենասի, Վահագնը՝ Հերկուլեսի։ Իսկ հայ թագավորներն էլ Հունաստանից Հայաստան բերեցին այդ աստվածներից մի քանիսի արձանները։ Այստեղից էլ հայերի մոտ մուտք գործեց նաև կուռքերի պաշտամունքը։ Օրինակ, Անի–Կամախում դրվեց Արամազդի (Զևսի) արձանը, Արմավիրում և Բագառիջում Անահիտի (Արտեմիդի) արձանը և այլն։ Հայոց Տիգրան երկրորդ թագավորը Բագառիջում Արտեմիդին նվիրված մեհյան կառուցեց, որի առջև կանգնեցրաւծ էր Արտեմիդի արձանը։

Սակայն հայ ժողովուրդը ժամանակի ընթացքում մոռացավ հունական անունները և պահպանեց հայկականը։ Իսկ

[էջ 320]

քրիստոնեության տարածման շրջանում էլ վերացան բագիներն ու կուռքերը։

Ինքնին հասկանալի է, որ ժամանակի ընթացքում Արտեմիդ քաղաքի անունն էլ պետք է փոխարինվեր հայկականով։ Այդպես էլ եղավ։ Վարդգես իշխանի կողմից քաղաքը բարեկարգվեց և վերանվանվեց Ավան Վարդգեսի։

Տիգրան երկրորդի օրոք Վարդգեսի ավանը արդեն ծաղկած և վաճառաշահ բնակավայր էր, Տիգրանի ժամանակ այս ավանում շատ հրեա գաղթականներ բերվեցին։ Վարդգեսի ավանի պարսպապատումը կատարում է Արշակունի թագավորներից Վաղարշը։ Նա Տիգրան Գ-ի որդին էր, որը թագավորեց մեր թվականության 193—213 թվականներին։ Նրա անվան են կոչվել պատմական Հայաստանում Վաղարշակերտ և Վաղարշավան քաղաքները։ Ինչպես հայտնի է նրա անունով է կոչվում նաև Վաղարշապատը։ Այդ մասին Մովսես Խորենացին գրում է. «Այժմ Վաղարշը պատեց պարսպով և ամուր պատվարով և կոչեց Վաղարշապատ...»։

Վաղարշապատը եղել է ոչ միայն Հայաստանի հինավուրց աթոռանիստ քաղաքը, այլև, արքունի ձմեռանոցը, ինչպես նաև քրիսիտոնեության օրրանը։

Վաղարշապատի անվան հետ է կապված նաև Գրիգոր Լուսավորչի անունը, որի հորդորանքով էլ Տրդատ թագավորը կառուցում է քրիստոնեական հնագույն արվեստի կոթողներից մեկը՝ Էջմիածնի Մայր տաճարը։ Այն էլ 303 թվականին, որը և հանդիսանում է հայ ճարտարապետության հնագույն կոթողներից մեկը, և քրիստոնեական ամենահին տաճարը՝ Եվրոպայում։

Մայր տաճարի կառուցման, տեղի ընտրության մասին մեզ է հասել հետևյալ ավանդությունը։ Գրիգոր Լուսավորիչը, երբ ելնում է Խոր Վիրապից և քրիստոնեություն տարածում Հայաստանում, ապա տեսնում է նշանավոր տեսիլք. Քրիստոսը՝ Աստծու Միածին որդին, ոսկե մուրճը ձեռքին իջնում է երկնքից և ցույց տալիս տաճարի կառուցման տեղը։ Մուրճով խփում է այնտեղ, որտեղ գտնվում էր Սանդարամետի գետնափոր մեհյանը։

Այդ տեսիլքի ժամանակը համարվում է 302 թվականը: Տոնը նշվում է 35 օրվա շարժականությամբ՝ մայիսից-հունիս

[էջ 321]

ընկած ժամանակվա օրերից մեկում (սկսած մայիսի 24-ից մինչև հունիսի 27-ը ընկած օրերից մեկում)։ Հայ եկեղեցին նվիրագործել է այդ օրը և համարում է որպես Էջմիածնի տոն («Տոն կաթուղիկե Էջմիածնի»)։

Ս. Գրիգոր Լուսավորիչը իր երազը պատմում է Տրդատ թագավորին և հաղորդում, որ այդտեղ, ուր տեսիլքով իջել է Միածինը, տաճարը կառուցվի։ Ի դեպ, Տրդատը նոր էր վերադարձել Բագրևանդից, ուր նա մկրտվել էր։ Թագավորը հավանություն է տալիս այդ գաղափարին։ Պատմում են, որ Աշխեն թագուհին ու թագավորի քույրը՝ Խոսրովադուխտը, նույնպես ոգեշնչված այդ գաղափարով, անմիջական մասնակցություն են ունենում այդ գործին։

Այսպիսով 303 թվականին կառուցվում է Մայր տաճարը և ի հավերժացումն ս. Գրիգոր Լուսավորչի տեսած երազի՝ կոչվում է էջ Միածին, այսինքն՝ Միածինի իջնելու տեղը։ Իսկ Միածինը, ինչպես ասվեց, մակդիրն է Քրիստոսի։ Մայր տաճարի ներսում, գլխավոր գմբեթի տակ, կա ավանդական մի սեղան, որը «իջման սեղան» է կոչվում։ Ի դեպ, չնայած Մայր տաճարը կոչվում է Էջմիածին, բայց այն նվիրված է ս. Աստվածածնին, որի տոնը կոչվում է «Վերափոխումն ս. Աստվածածնի», որովհետև քրիստոնեական եկեղեցին ընդունում է, որ այդ օրը Քրիստոսը եկել է իր մորը երկինք փոխադրելու։ Այդ տոնը ժողովրդի մոտ հայտնի է ուղղակի, Աստվածածին անունով։

Մայր տաճարի շինարարությունը ավարտելուց հետո, նրա շուրջն էլ ստեղծվեց միաբանություն և կաթողիկոսարան։ Մայր տաճարը իր գոյության տասնվեց և կես դարերի ընթացքում ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների, դրա հետևանքով էլ զգալիորեն խախտվել են նրա նախնական ձևերը։ Առաջին աթոռակալը եղել է ս. Գրիիգոր Լուսավորիչը։ Այնուհետև Գրիգոր Լուսավորչին հաջորդեցին 18 կաթողիկոս մինչև 453 թվականը, երբ քաղաքական հանգամանքները ստիպեցին Մայր աթոռը Դվին տեղափոխել։ Դրանից մոտ 10 դար հետո, 1441 թվականին Մայր աթոոը վերստին Էջմիածին փոխադրվեց, ուր և գտնվում է մինչև այսօր։

[էջ 322]

Էջմիածնի տաճարը դարձավ հայկական հնագույն և ամենագլխավոր վանքի1 կորիզը, «Մայր եկեղեցյաց հայոց»։

Վաղարշապատ և Էջմիածին անունները սերտորեն կապվեցին հայ ժողովրդի պատմության հետ և եղան նրա անցյալի հիշողությունների և դեպքերի լուռ վկաներ։ Սովորաբար Էջմիածին անունը տրվել է վանքին, իսկ Վաղարշապատ կոչվել է քաղաքը։ Էջմիածին անունը ժամանակի ընթացքում դարձավ ոչ միայն հատուկ անուն Վաղարշապատում հիմնած վանքի համար, այլև այդ անունով կոչվեցին Հայաստանում և նրանից դուրս կառուցվող եկեղեցիները։

Պատմությունից հայտնի է, երբ Շահ Աբասը տասնյոթերորդ դարի սկզբին Արարատյան դաշտից հայերին գաղթեցրեց Իրան, և Սպահանի մոտ հիմնվեց Նոր Ջուղա քաղաքը, ապա նա կարգադրեց, որ Էջմիածնից քարեր տանեն և դնեն հայոց նորաստեղծ եկեղեցու հիմքում։ Դրանով նա ուզում էր հայերին Էջմիածնի կաթուղիկեից անջատել։ Ճիշտ է, հայերը նորաստեղծ եկեղեցին Էջմիածին անվանեցին, բայց Մայր տաճարը նրանց համար դարձյալ մնաց նվիրական վայր հայրենի երկրում։

Հետագայում, վաղարշապատցիներից շատերը տարագրվեցին Թիֆլիս. տարագրման, պատմությունը կապված է ռուսական զորավար Ցիցիանովի երևանյան արշավանքի հետ, երբ նրան չհաջողվեց գրավել բերդը և մտնել Երևան, ապա նա նահանջեց։ Վաղարշապատցիներից շատերը, վախենալով Երևանի սարդարի վրեժխնդրությունից, տեղափոխվեցին Թիֆլիս։ Քաղաքի Հավլաբար կոչվող թաղամասում էլ բնակություն հաստատեցին։ Քաղաքի այս մասում նրանք

-----------------------

1 Թե գրականության մեջ, և թե առօրյա խոսակցության ժամանակ հաճախ հավասարության նշան են դնում տաճար և վանք հասկացությունների միջև, որը, իհարկե, ճիշտ չէ: Տաճարի և վանքի տարբերությունն այն է, որ տաճար են կոչվել սկզբնական շրջանում թագավորների կամ իշխանների ապարանքները, իսկ հետո արդեն հեթանոս աստվածերի կռատները։ Ժամանակի ընթացքում, ընդհանրապես տաճար են սկսել կոչվել շքեղ եկեղեցիները։ Վանքը նույնպես կարող է ինել մեծ ու շքեղ եկեղեցի, բայց տարբերությունն այն է, որ վանքին կից լինում է միաբանություն, ուր ապրում են վանականները։ Վերցնենք մեր Էջմիածինը և Հռիփսիմեն։ Առաջինը վանք է, որովհետև նրան կից կա միաբանություն, իսկ Հռիփսիմեն շողշողուն եկեղեցի է։

[էջ 323]

եկեղեցի կառուցեցին և նորաստեղծ եկեղեցին Էջմիածնեցոց եկեղեցի կոչեցին։

Հայերը օտարության մեջ Էջմիածին անունը վերահաստատել են ոչ միայն Թիֆլիսում, այլ Սպահանում, Վասպուրականում, Եգիպտոսում և այլուր։

Էջմիածին անունով գյուղ կա նաև Վասպուրականում, Թիմար գավառում։ Այս անունով ոչ բարձր լեռ կա Վանից հյուսիս՝ ս. Սահակի լեռից ոչ հեռու։ Վանա լճի արևելյան ափին Լիմ անապատի ուղղությամբ գտնվում է Էջմիածին անունով ավերակ վանք, որը ժամանակին պատկանում էր Լիմ անապատին։ Էջմիածին անունով վանք կա նաև Երզնկայում։

Երբ ռուսների տիրապետության ժամանակ 1867 թվականին կազմվեց Երևանի նահանգ, ապա նրա կազմի մեջ մտնող յոթ գավառներից մեկը կոչվում էր Էջմիածնի գավառ, որի կենտրոնն էր Վաղարշապատը։

Խորհրդայնացման առաջին տարիներին, երբ կատարվեց Սովետական Հայաստանի բաժանումը ըստ գավառների, ապա Երևանի նահանգի նախկին Էջմիածնի սահմաններում ստեղծված գավառը կոչվեց Վաղարշապատի գավառ, կենտրոն ունենալով նույնպես Վաղարշապատը։

Վերջապես 1945 թվականին պաշտոնապես Վաղարշապատ քաղաքը և շրջանը վերանվանվեց Էջմիածին, որը դասվում է հանրապետության ենթակայության քաղաքների թվին և ունի 40 հազար բնակիչ (1970թ.)

 


ՆԵՐԴԻՐ

 

Ուրարտական արձանագրություն

Ուրարտական արձանագրություն

 

Զվարթնոցի ավերակները

Զվարթնոցի ավերակները

 

Գառնիի հեթանոսական տաճարը` վերանորոգված

Գառնիի հեթանոսական տաճարը` վերանորոգված

 

Աղթամար

Աղթամար

 

Տաթևի վանքը

Տաթևի վանքը

 

Հաղարծին

Հաղարծին

 

Հինավուրց կամուրջ Գառնիի ձորում

Հինավուրց կամուրջ Գառնիի ձորում

 

Հին Երևան: Աստաֆյան փողոց

Հին Երևան: Աստաֆյան փողոց

 

Տեսարան հին Երևանից

Տեսարան հին Երևանից

 

Փողոց հին Կոնդում

Փողոց հին Կոնդում

 

Մատենադարան

Մատենադարան

 

Եղեռնի հուշարձանը

Եղեռնի հուշարձանը

 

Տեսարան նոր Երևանից

Տեսարան նոր Երևանից

 

Հյուրանոց «Դվին»

Հյուրանոց «Դվին»

 

Սևանա կղզին

Սևանա կղզին

 

Արփա-Սևան շինարարությունում

Արփա-Սևան շինարարությունում

 

Լենինական։ Լենինի անվան հրապարակը

Լենինական։ Լենինի անվան հրապարակը

 

Կիրովական։ Հյուրանոցի շենքը

Կիրովական։ Հյուրանոցի շենքը

 

Հալիձոր։ Բնությունը՝ քանդակագործ

Հալիձոր։ Բնությունը՝ քանդակագործ

 


Տես նաև`

 

 

 

Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use
Design & Content © Hripsime Hakobyan, Iveta Grigoryan